text
stringlengths
25
5.04M
url
stringlengths
21
217
date
stringlengths
0
10
tags
sequencelengths
0
19
source
stringclasses
40 values
Մանկական ուռուցքներ, 0-14 տարեկան երեխաների մոտ հանդիպող ուռուցքների խումբ: Ըստ ԱՄՆ-ում ընդունված բնորոշման մանկական են համարվում այն ուռուցքները, որոնք դիտվում են 0-14 տարեկան (ներառյալ 14 տարի 1,9 ամիս լրացած) երեխաների մոտ: Այս բնորոշումը հիմնադրույթ չէ եւ առանձին դեպքերում կարող է ներառել նաեւ դեռահասներին՝ 15-19 տարեկաններին: Մանկական ուռուցքաբանությունը բժշկության ճյուղ է, որը զբաղվում է երեխաների մոտ ուռուցքների ախտորոշմամբ եւ բուժմամբ: Համաշխարհային տվյալներով, մանկական տարիքում ուռուցքների տարեկան հանդիպման հաճախականությունը մոտ175000, իսկ մահացությունը 96000 նոր դեպք է: Զարգացած երկրներում մանկական ուռուցքներից մահացությունը մոտ 20% է: Ցածր զարգացման մակարդակով երկրներում այդ ցուցանիշը կարող է անգամ 80%, 90%-ի հասնել: Շատ զարգացած երկրներում դիտվում է մանկական ուռուցքաբանության հանդիպման հաճախականության աճ, մասնավորապես ԱՄՆ-ում 1975-2002թվականներն ընկած ժամանակահատվածում յուրաքանչյուր տարի 0,6%-ով աճ է արձանագրվել, իսկ Եվրոպայում 1978-1997 թվականները մինչեւ 1,15 աճ: Նշաններ եւ ախտանիշներ Ուսուցման խնդիրներ Այն երեխաները, ում մոտ հայտնաբերվել են ուռուցքներ, համարվում են տարբեր կոգնիտիվ եւ ուսուցման հետ կապված խնդիրներ զարգացնելու բարձր ռիսկի խումբ: Գլխուղեղի ուռուցքների եւ կենտրոնական նյարդային համակարգում տեղակայված մետաստազների դեպքում խնդիրները կարող են կապված լինել ինչպես անմիջականորեն ուռուցքով ուղեղանյութի վնասման, այնպես էլ պայմանավոված լինել բուժման՝ քիմիոթերապիայի, ճառագայթային թերապիայի կողմնակի ազդեցություններով: Հետազոտությունները ցույց են տվել, որ քիմիա- եւ ռադիոթերապիաները կարող են վնասել ուղեղի սպիտակ նյութը եւ խախտել դրա ակտիվությունը: Այս կոգնիտիվ խանգարումները հայտնի են որպես հետ-քիմիաթերապեւտիկ կոգնիտիվ խանգարումներ (post-chemotherapy cognitive impairment) կամ «քիմիթերապեւտիկ ուղեղ» ("chemo brain") անվամբ: Այս եզրույթը գերազանցապես կիրառում են ուռուցքի բուժումից հետո զարգացած մտածողության եւ հիշողության հետ կապված խնդիրները բնութագրելու համար: Մինչ այժմ հետազոտոողներին չի հաջողվել պարզել «քիմիթերապեւտիկ ոուղեղ»-ի հստակ պատճառը, բայց համարվում է որ այն կա՛մ ուռուցքն ինքն է, կա՛մ բուժումն է, կա՛մ էմոցիոնալ պատասխանը, կա՛մ էլ բոլորը միասին: Կոգնիտիվ խնդիրներ երեխայի մոտ դիտվում են, որպես օրենք, ուռուցքի բուժումից մի քանի տարի անց: Երբ ուռուցք ունեցած եւ բուժված երեխաները վերադառնում են դպրոց, նրանք սովորաբար ավելի ցածր առաջադիմություն են ցուցաբերում՝ արդյունքները ավելի ցածր են լինում, ունենում են հիշողության, ուշադրության եւ վարքային խնդիրներ, բացի դրանից կարող է լինել վատթարացած աչք-ձեռք կոորդինացիա եւ զարգացման հապաղում ժամանակի ընթացքում: Եթե կոգնիտիվ խնդիրները խանգարում են նորմալ ուսուցման գործընթացին, ծնողները կարող են երեխաներին տանել հատուկ դպրոցներ: Ռիսկի գործոններ Մանկական ուռուցքների 5-15% դեպքերում հայտնաբեվել են ընտանեկան եւ ժառանգական ռիսկի գործոններ: Ավելի քիչ քան 5-10% դեպքերում հնարավոր է եղել պարզել շրջակա միջավայրի այն ռիսկի գործոնները, որոնք պատճառ են եղել ախտաբանության: Այդ գործոններից են պրենատալ ծխախոտի ծխի ազդեցությունը, ռենտգեն ճառագայթումը եւ որոշ դեղորայքներ: Մնացած 75-90% դեպքերում, պատճառը այդպես էլ չի հաջողվել հայտնաբերել : Ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների դեպքում, կարցինոգենեզի տեսության հիմնական դրույթը ընդունելի է, ըստ որի մեծ մասամբ գործ ուենք տարբեր ռիսկի գործոնների ու ազդեցությունների համագումարի հետ, ուստի մեկը որպես պատճառ դժվար է առանձնացնել: Ստորեւ ներկայացված են այն հատկանիշները, որոնցով մանկական տարիքում դիտվող ռիսկի գործոնները տարբերվում են մեծահասակների ռիսկի գործոններից: - Տարբեր, երբեմն յուրահատուկ շրջակա միջավայրի գործոնների ազդեցությունը: Երեխաները ինքնուրույն չեն կարող հասկանալ, ինչպես խուսափել միջավայրի վնասակար եւ թունավոր գործոններից, ուստի ազդեցության ենթարկվելը էապես կախված է ծնողի զգոնությունից: - Ոչ լիարժեք ձեւավորված ֆիզիոլոգիական համակարգեր, որոնք անհրաժեշտ էին հեռացնելու կամ մետաբոլիզմի ենթարկելու համար միջավայրի վնասակար նյութերը: - Երեխաների խոցելիությունը, հատկապես աճի եւ զարգացման որոշ փուլերում, որոնց ընդունված է անվանել «զարգացման պատուհաններ»: Բացի դրանից, երեխաների դեպքում առջում ապրելու ավելի երկար տարիներ են մնում, հետեւաբար ավելի շատ ժամանակ կա, որ կյանքի ավելի ուշ փուերում զարգանան ուռուցքի որոշ տեսակներ: Բարդյութներով ընփացած պրենատալ շրջանը համարվում է, որ կապված է ուռուցքի զարգացման ավելի բարձր ռիսկի հետ: Կան նաեւ մանկակն ուռուցքների կանխարգելվող պատճառներ, ինչպես օրինակ համակրգչային շերտագրության կամ այլ մեթոդների, հետեւապես իոնիզացնող ճառագայթների սահմանափակումը հղիության շրջանում: Ախտորոշում Տեսակներ Մանկական տարիքում ամենահաճախը հանդիպում են լեյկեմիաները(32%), գլխուղեղի ուռուցքները (18%) եւ լիմֆոմաները (11%): ԱՄՆ-ում 2005 թվականի տվյալներով յուրաքանչյուր 100 հազար երիտասարդից (մինչեւ 20տարեկան) 4,1-ի մոտ հայտնաբերվում էր լեյկոզ, իսկ 100000-ից 0,8-ը մահանում է դրանից.: Նոր դեպքերը ամենաշատը դիտվում են 1-4տարեկան, իսկ մահացության ամենաբարձր ցուցանիշը 10-14տարեկան խմբում: 2005թվականի տվյալներով 0-19տարեկան յուրաքանչյուր100000 երեխայից 2,9-ի մոտ հայտնաբերվել է գլխուղեղի կամ կենտրոնական նյարդային համակարգի ուռուցք, իսկ յուրաքանչյուր 100000-ից 0,7-ը մահացել է այդ ախտաբանությունից: Ամենահաճախը դիտվել է 1-4տարեկան հասակում, իսկ մահացությունը ամենաբարձրը եղել է 5-9տարեկանում Գլխուղեղի եւ ԿՆՀ-ի ուռուցքների ամենահաճախ հանդիպող տեսակներն էին աստրոցիտոման, ուղեղաբնի գլիոման, կրանիոֆարինգիոման, դեսմոպլաստիկ ինֆանտիլ գանգլիոգլիոման, էպենդիմոման, բարձր տարբերակման աստիճանի գլիոմա, մեդուլոբլաստոման եւ ատիպիկ տերատոիդ ռաբդոիդ ուռուցքը: Այլ, ավելի քիչ հանդիպող մանկական ուռուցքներից են - Նեյրոբլաստոմա (6%, նյարդային համակարգ) - Վիլմսի ուռուցք (5%, երիկամ) - Ոչ հոջկինյան լիմֆոմա (4%, արյուն) - Մանկական ռաբդոմիոսարկոմա (3%, տարբեր օջախներ) - Ռետինոբլաստոմա (3%,աչք) - Օստեոսարկոմա (3%, ոսկրային ուռուցք) - Յուինգի սարկոմա (1%, տարբեր օջախներ) - Հերմինատիվ գոտու ուռոցւքներ (5%, տարբեր օջախներ) - Պլեւրոպուլմոնալ բլաստոմա (թոք կամ թոքամզի խոռոչ) - Հեպատոբլաստոմա եւ հեպատոցելուլյար կարցինոմա (լյարդ) | ուռուցքի տեսակ | % | | ----- | ----- | | գլխուղեղի եւ կենտրոնական նյարդային համակարգի ուռուցքներ | 25 | | լեյկեմիա | 24 | | լիմֆոմա եւ ռետիկուլոէնդոթելիալ նեոպլազիա | 15 | | թիրեոիդ կարցինոմա | 6 | | հերմինատիվ ուռուցքներ | 5 | | ոսկրային ուռուցքներ | 5 | | նեյրոբլաստոմա եւ այլ ծայրամասային նյարդային ուռուցքներ | 4 | | երիկամի ուռուցք | 3 | | ռետինոբլաստոմա | 2 | | մելանոմա | 2 | | ռաբդոմիոսարկոմա | 2 | | լյարդի ուռուցքներ | 1 | | այլ | 6 | Աղբյուրը՝ curesearch.org Կանխատեսում Մանկական տարիքում ուռուցք ունեցած եւ բուժված մեծահասակները կանգնում են որոշ ֆիզիկական, ֆիզիոլոգիական եւ սոցիալական դժվարությունների առջեւ: Վաղ տարիքում դիտվող սրտի հիվանդությունը ամենամեծ բարդույթներից մեկն է քաղցկեղից բուժված մեծահասակների մոտ.: Այս մեծահասկները 8անգամ ավելի հաճախ են մահանում սիրտանոթային հիվանդություններից, քան մանկական տարիքում ուռուցք չունեցածները: Իսկ մանկական տարիքում բուժվածների կեսի մոտ հետագայում դիտվում են սրտային պաթոլոգիաներ, որոնք կարող են նաեւ լինել ասիմպտոմատիկ, կամ աննշան արտահայտվածության եւ չախտորոշվեն որպես սիրտանոթային հիվանդություն: Մանկական տարիքում ուռուցք ունեցած եւ բուժված անձինք նաեւ երիկամային եւ լյարդաին ախտաբանության զարգացման ռիսկի խմբում են : Որպես ուշ կողմնակի ազդեցություն լյարդի ախտահարումը դիտվում է այն մեծահասակների մոտ, որոնք մանկական տարիքում ճառագայթային բուժում են ստացել են, հատկապես լյարդի հատվածում: Այլ գործոններից են բարձր մարմնի զանգվածի ինդեքսը կամ քրոնիկական վիրուսային հեպատիտի առկայությունը: Համաճարակաբանություն Մանկական ուռուցքների վիճակագրական տվյալները ուսումնասիելիս, ամենամեծ տարբերությունը հայտնաբերվել է զարգացած եւ զարգացող երկրներում տարածման եւ կանխատեսման արդյունքները համեմատելիս: Այս տարբերությունը կարող է պայմանավորված լինել ուռուցքը ախտորոշելու հնարավորությամբ, տարբեր էթնիկական եւ ռասայական խմբերում հանդիպման հաճախականությամբ, ինչպես նաեւ այլ զանազան ռիսկի գործոններով: Որպես օրինակ կորող է ծառայել Բերկիտի լիմֆոման՝ ոչ հոջկինյան լիմֆոմայի տարատեսակ, վերջինս հայտնաբերվում է գերազանցապես Աֆրիկայում ու ախտահարում է մոտ 6-7 երեխայի յուրաքանչյուր 100000-ից: Իսկ ինչպես հայտնի է այդ տարածաշրջանը պատմականորեն կաված է Էպշտեյն-Բար վիրուսի եւ մալարիայի բարձր տարածվածության հետ: Զարգացած երկրներում Բերկիտի լիմֆոման ավելի քիչ է ասոցացվում այդ ինֆեկցիոն գործոնների հետ: ԱՄՆ ԱՄՆ-ում 1-14տարեկան երեխաների շրջանում ուռուցքները մահվան երկրորդ ամենահաճախակի պատճառն են դժբախտ պատահարներից հետո: ԱՄՆ-ում յուրաքանչյուր 100000 երեխայից եւ դեռահասից ավելի քան 16-ի մոտ ախտորոշվում է ուռուցք, իսկ յուրաքանչյուր 100000ից 3-ը մահանում են այդ ախտաբանությունից: 2012թվականի տվյալներով 0-14տարեկան երեխաների մոտ մոտավոր տարեկան 12000նոր դեպք է արձանագրվում, որից 1300-ը ավարտվում է մահվամբ: Ստորեւ բերված է Ամերիկայի ուռուցքաբանական միության (American Cancer Society) ամենամյա զեկույցի տվյալները. Նորածնից մինչեւ 14տարեկան | Սեռ | Հաճախականություն | Մահացություն | Ապրելիություն% | | ----- | ----- | ----- | ----- | | Տղա | 178 | 23.3 | 81.3 | | Աղջիկ | 160.1 | 21.1 | 82 | 15-19 տարեկան | Սեռ | Հաճախականություն | Մահացություն | Ապրելիություն% | | ----- | ----- | ----- | ----- | | Տղա | 237.7 | 34.5 | 80 | | Աղջիկ | 235.5 | 24.7 | 85.4 | Նշում: Հանդիպման հաճախականությունը եւ մահացությունը հաշվարկված են 1,000,000 անձի հաշվարկով: Ապրելիության ցուցանիշը հիմնված է 2003-2009թվականների տվյալների բազայի վրա: Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիայում մանկական ուռուցքների հանդիպման հաճախականությւոնը ցածր է, տարեկան ախտորոշվում է շուրջ 1800նոր դեպք: Մանկական ուռուցքներից մահացությունը բոլոր ուռուցքների շարքում 1%-ից էլ քիչ է: Տարիքի եւ մահացության ցուցանիշի միջեւ կապ չի հայտնաբերվել: 2014-2016թվականներին քաղցկեղից մահացել է 230երեխա, որոնց մեծ մասի մոտ հայտնաբերված է եղել գլխուղեղի/ԿՆՀ-ի քաղցկեղ: Հայաստան Հայաստանում տարեկան դիտվում է մանկական քաղցկեղի մոտ 100 նոր դեպք, որոնց կեսը բաժին է ընկնում լեյկեմիաներին եւ լիմֆոմաներին: Ապրելիության ցուցանիշը մոտ 70% է, այսինքն գրեթե չի զիջում զարգացած երկրների համանուն տվյալներին: Հայաստանում եւս ամենատարածված մանկական քաղցկեղի տեսակներն են լեյկեմիաները, լիմֆոմաները, իսկ սոլդի ուռուցքներից՝ կենտրոնական նյարդային համակարգի ուռուցքները, ոսկրերի եւ փափուկ հյուսվածքների ուռուցքները՝ օստեոսարկոման, Յուինգի սարկոման եւ այլն: Հիմնադրամներ եւ օժանդակող կառույցներ Այժմ գործում են տարբեր կազմակերպություններ եւ հիմնադրամներ, որոնց հիմնական նպատակն է օժանդակել մանկական ուռուցքաբանական խնդիրների հետ բախվողներին: Այդպիսի հետազոտոող կամ օգնող կազմակեպրություններից են՝ Childhood Cancer Canada, CLIC Sargent եւ Children's Cancer and Leukaemia Group (Մեծ Բրիտանիայում), Child Cancer Foundation (Նոր Զելանդիայում), Children's Cancer Recovery Foundation (ԱՄՆ-ում), American Childhood Cancer Organization (ԱՄՆ-ում), Childhood Cancer Support (Ավսրտալիայում), Hayim Association (Իսրայելում). եւ «City of Smile/ Ժպիտների քաղաք» հիմնադրամ (Հայաստանում): Ազգային մանկական ուռուցքաբանության հիմնադրամը (The National Pediatric Cancer Foundation) կենտրոնացած է հայտնաբերելու այնպիսի դեղամիջոցներ որոնք կունենան նվազագույն տոքսիկություն եւ առավելագույն արդյունավետություն: Այս հիմնադրամը աշխատում է ԱՄՆ-ի 24տարբեր հիվանդանոցներում եւ փորձում է այդ դեղամիջոցները գործնականում: Նախնական հաշվարկներով սպասվում է, որ 2020թվականին մանկական ուռուցքաբանության ոլորտում բուժման եւ հետազոտութունների վրա ծախսված գումարը կկազմի մոտավոր 158 միլիոն ԱՄՆ դոլար, որը 2010թվականի համեմատ 27%-ով ավելին է: Տարբեր հիմնադրամներ նվիրատվություններ են ստանում բազմաթիվ եղանակներով, կազմակերպում են թխվածքների/լիմոնադների վաճառք, ռեստորաններում հաշվի հետ մի մասի նվիրատվություն, ինչպես նաեւ տարբեր աճուրդներ, գալա ընթրիքներ, բարեգործական համերգներ եւ այլն: Հայաստանում եւս կազմակերպվում են բարեգործական մի շարք միջոցառումներ, իսկ բացի դրանից ցանկացած անհատ կարող է նվիրաբերել առցանց, կարճ համարին հաղորդագրություն ուղարկելով, վճարային տերմինալներով անմիջապես փոխանցելով, տարբեր խանութներում տեղակայված հանգանակության արկղերով, հատուկ ձիթենու ճյուղով շապիկներ կամ հատուկ պատրաստված զարդեր գնելով եւ այլն: Բացի հետազոտությունների վրա ծախսված գումարից, նախատեսվում է օգնություն մանկական ուռուցքաբանական խնդրի հետ բախվող ընտանիքներին: Օժանդակող խմբեր ձեւավորովում են ինչպես հիվանդանոցներում, այնպես էլ առցանց եւ տարբեր կազմակերպությունների հովանավորությամբ: Մանկական ուռուցքաբանության խնդիրներով զբաղվող եւ բարեգործական բոլոր կազմակերպությունները համարվում են շահույթ չհետապնդող, եւ ամբողջովին ազատված են հարկերից: Փետրվարի 15-ը ամբողջ աշխարհում համարվում է Միջազգային մանկական ուռուցքաբանության օր:
https://hy.wikipedia.org/wiki/Մանկական_ուռուցքներ
[]
hy.wikipedia.org
«Երեւան Սիթի, սերմը կապույտ տոպրակով հացի մեջ ե՞ք մոռացել». Սուրեն Սարգսյան Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է «Երեւան Սիթի» սուպերմակետից գնված հացի լուսանկարներ եւ կից գրել.
https://lurer.com/?p=408919&l=am
2021-03-04
[ "Բլոգոսֆերա" ]
lurer.com
Պետերբուրգցիները այցելեցին Ծիծեռնակաբերդ Սանկտ Պետերբուրգի օրերի շրջանակում Երեւանում գտնվող Սանկտ Պետերբուրգի պատվիրակությունը, պատվիրակության ղեկավար, Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Օլգա Կազանսկայայի գլխավորությամբ, Երեւանի քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ իրենց հարգանքի տուրքը մատուցել Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Հյուրերն այցելել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ ծանոթացել են Հայոց Մեծ Եղեռնի փաստը վկայող վավերագրերին, նյութերին ու արխիվային փաստաթղթերին: Պատվիրակության ղեկավար Օլգա Կազանսկայան նաեւ գրառում է կատարել Թանգարանի պատվավոր հյուրերի հուշամատյանում: Այս մասին հայտնում է Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
https://a1plus.am/hy/article/58263
2012-04-27
[ "Քաղաքականություն" ]
a1plus.am
(585) Բիլկիս , աստերոիդ աստերոիդների հիմնական գոտում: Հայտնաբերվել է 1906 թվականի փետրվարի 16-ին Աուգուստ Կոպֆի կողմից Հայդելբերգում: Միջին հեռավորությունը Արեգակից կազմում է 2,4311ա.մ., առավելագույնը մոտենում է 2,1196ա.մ. հեռավորության վրա եւ հեռանում 2,7426ա.մ., իսկ Երկրի ուղեծրին Բիլկիս աստերոիդը նվազագույնը մոտենում է 1,1356ա.մ. հեռավորության վրա: Արեգակի շուրջ մեկ ամբողջական պտույտ է կատարում 1384,53երկրային օրվա ընթացքում, իր ուղեծրով շարժվելով միջինում 0,260016աստիճան/օր արագությամբ: Աստերոիդի ուղեծրի եւ խավարածրի հարթությունները իրար հետ կազմում են 7,56°անկյուն: Ըստ Տոլենի սպեկտրալ դասակարգման պատկանում է C դասին:
https://hy.wikipedia.org/wiki/(585)-1906_TA
[]
hy.wikipedia.org
Իսկը ժամանակն է, որ այն օրերի «ճիշտ պայքարողները» փողոց դուրս գան եւ Նիկոլին լարեն, բայց մի տեսակ կորել են. չկան Անցյալ տարվա դեկտեմբերին, այս տարվա հունվարին հիշո՞ւմ եք ինչքան ասողներ կային, թե. «17-ի շարժումը մեզ խանգարում է, այ որ իրենք չլինեն, մենք մի շաբաթում / մի ամսում / «շատ արագ» Նիկոլի հարցը կլուծենք»: Հիմա ո՛չ ակտիվ բողոքներ կան, ո՛չ էլ զանգվածային ոգեւորություն ընդդիմությամբ... Իսկը ժամանակն է, որ այն օրերի «ճիշտ պայքարողները» փողոց դուրս գան եւ Նիկոլին լարեն, բայց մի տեսակ կորել են: Չկան: Ինչ-որ բան ինձ հուշում է, որ հենց ինչ-ինչ պատճառներով բողոքները վերսկսվեն, նույն այդ մարդիկ ռուբիլնիկի մեկ շարժումով էլի կմիանան ու կսկսեն հին երգը. «Աաա, սրանք էլի մեզ խանգարում են, այ որ դադարեցնեք ցույցերը, այդ ժամանակ մենք ճիշտ կբողոքենք, մի շաբաթում Նիկոլին կտապալենք»: Ու գրեթե վստահ եմ, որ այդ կուտն ուտողների թիվն անցյալ անգամվա համեմատ պակասած չի լինի: Կարեն Վրթանեսյանի Ֆեյսբուքյան էջից
https://zham.am/?p=123720&l=am
2021-12-26
[]
zham.am
Ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ Մարտի 8-ին, ժամը 17.13-ին ՏԿԱԻՆ—ում ահազանգ է ստացվել, որ Ակունք-Լուսակունք ավտոճանապարհի 4-ին կմ-ում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Շեւրոլե Նիվա» մակնիշի 27 OL 700 պետհամարանիշով ավտոմեքենան (4 ուղեւոր): ----- Մարտի 8-ին, ժամը 17.06-ին ահազանգ է ստացվել, որ Արագած-Բյուրական ավտոճանապարհին «Սուբարու» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Սուզուկի» մակնիշի 43D005 AM պետհամարանիշով ավտոմեքենան (3 ուղեւոր):
https://www.7or.am/am/news/view/83807/
2015-03-09
[]
www.7or.am
Ազիլիանո Վերչելեզե , կոմունա Իտալիայում, Պիեմոնտ մարզում: Մտնում է Վերչելի գավառի կազմի մեջ: Զբաղեցնում է 26 կմ^2 տարածք: Բնակչությունը 2008 թվականի տվյալներով 1419 մարդ է: Հեռախոսային կոդը՝ +39 0161: Փոստային ինդեքս 13032: Խտությունը՝ 55 մարդ/կմ^2: Կոմունայի հովանավորն է սուրբ Վիկտորը: Տոնը նշվում է մայիսի երկրորդ կիրակի օրը: Ժողովրդագրություն Բնակչության դիագրամ:
https://hy.wikipedia.org/wiki/Ազիլիանո_Վերչելեզե
[]
hy.wikipedia.org
Զելենսկին վիրավորել է Մերկելին եւ Գերմանիայի կառավարությանը. ԶԼՄ-ներ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին աջակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքն այն մասին, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քիչ բան է անում Ուկրաինայի համար: Այդպիսով Ուկրաինայի նախագահը վիրավորել է գերմանական կառավարությանը՝ կարծում է Spiegel շաբաթաթերթը: Նշվում է, որ ոչ ոք հաշվի չի առել Մերկելի ջանքերը Զելենսկու հետ Թրամփի հեռախոսազրույցում: «Առաջին հերթին հենց Գերմանիայի կանցլերը եւ այն ժամանակվա արտգործնախարար Շտայնմայերն են ամեն ինչ արել, որպեսզի տարածաշրջանը չվերածվի ռազմական հակամարտության օջախի»,- ընդգծել է Բունդեսթագում Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության խմբակցության ղեկավար Ռոլֆ Մյուտցենիխը: Ներկա պահին Գերմանիայի հետ հարաբերությունների հավասարակշռությունը փորձում է վերականգնել Գերմանիայում Ուկրաինայի դեսպանը: Նա հայտարարում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անձամբ գնահատում է Գերմանիայի կանցլերի անձնական մասնակցությունը: Այս կոնֆլիկտային իրավիճակի պատասխանատվությունը ընկած է ԱՄՆ-ի վրա: Բունդեսթագի արտաքին քաղաքական հարցերով կոմիտեի ղեկավար Նորբերտ Ռյոտգենի կարծիքով՝ Թրամփի եւ Զելենսկու խոսակցությունը ցույց է տվել, որ ԱՄՆ նախագահը օգտագործում է իշխանությունը իր անձնական նպատակների համար, մասնավորապես՝ գալիք նախընտրական արշավի:
https://www.1in.am/2631871.html
2019-09-29
[]
www.1in.am
Պրիլյուտովո , գյուղ Ուկրաինայի Խարկովի մարզի Կուպյանսկի շրջանում: Հիմնադրվել է 1879 թվականին: 2001 թվականի տվյալներով Պրիլյուտովո գյուղում բնակվում էր 38մարդ: Բնակավայրը զբաղեցնում է 0,328կմ^2 տարածք: Բնակչության խտությունը կազմում էր 115,85մարդ/կմ^2:
https://hy.wikipedia.org/wiki/Պրիլյուտովո
[]
hy.wikipedia.org
Ես եմ դիմել, որ գործը վերաբացվի. Սիլվա Համբարձումյանը հարցաքննվեց Արամ Հարությունյանի գործով Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող՝ Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի գործը վերաբացելու դեմ նրա պաշտպանների ներկայացրած բողոքի քննությանն այսօր՝ մարտի 12—ին, ներկա էր գործարար Սիլվա Համբարձումյանը: Նշենք, որ Հարությունյանի փաստաբանները համարում են, որ Հարությունյանի եւ գործով մյուս 3 մեղադրյալների վերաբերյալ գործը վերաբացվել է օրենքի խախտմամբ: Պաշտպանները դատարանից խնդրում են պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին՝ վերացնել քրեական գործը վերաբացելու մասին որոշումը: Երեւանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում Սիլվա Համբարձումյանը, որը վստահեցնում է՝ տարիներ առաջ 14 մլն դոլար կաշառք է տվել Արամ Հարությունյանին, հայտարարեց, որ դատախազի կողմից գործը վերաբացելու բողոքն օրինական է, ուստի առարկում է բերված բողոքի դեմ: «Ես եմ դիմել գլխավոր դատախազին, որ այս գործը վերաբացվի: Ուզում եմ, որ գործը ճիշտ քննվի: Ես թղթեր ունեի ու դիմեցի դատախազին, որ գործը բացվի»,- ասաց գործարարը: Սիլվա Համբարձումյանի հարցաքննությունից հետո քննիչը միջնորդեց, որ նիստն ընթանա դռնփակ կարգով՝ նախաքննության շահերից ելնելով: Միջնորդությանը միացավ նաեւ մեղադրողը, իսկ Արամ Հարությունյանի պաշտպաններն առարկեցին: Դատավորը որոշում կայացրեց նիստը հետաձգել՝ գործը վերաբացելու համար նոր երեւան եկած հանգամանքների վերաբերյալ փաստաթղթեր ներկայացնելու համար մեղադրանքի կողմին ժամանակ տրամադրելով: Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 26—ին: Ավելի վաղ ՀՔԾ—ն հայտնել էր, որ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Արամ Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, հանդիսանալով ՀՀ գործադիր իշխանության ղեկավար աշխատող, իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձանց օժանդակությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել, ապա՝ օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը: Նախկին նախարարն իր պաշտպանի միջոցով հայտնել էր, որ չի ընդունում առաջադրված մեղադրանքը: Արամ Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
https://news.am/arm/news/500893.html
2019-03-12
[ "Քաղաքականություն", "Հայաստան" ]
news.am
Գուզովա դաշտ Արեւմտյան Հայաստանի Խարբերդի նահանգում: Խարբերդ քաղաքի մերձակայքում:
https://hy.wikipedia.org/wiki/Գուզովա
[]
hy.wikipedia.org
Տեղացի եւ օտարերկրյա գործարարները այսուհետ կարող են օգտվել «Մեկ պատուհան» համակարգից. Բաբկեն Թունյան Տեղացի եւ օտարերկրյա գործարարները այսուհետ կարող են օգտվել Էկոնոմիկայի նախարարության կազմում գործող՝ ներդրողների աջակցության կենտրոնի «Մեկ պատուհան» համակարգից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը: «Տեղացի եւ օտարերկրյա գործարարները այսուհետ կարող են օգտվել Էկոնոմիկայի նախարարության կազմում գործող՝ ներդրողների աջակցության կենտրոնի «Մեկ պատուհան» համակարգից: Այն հավանական ներդրողներին տրամադրում է տեղեկատվություն՝ սկսած տվյալ ոլորտի հնարավորություններից եւ պայմաններից մինչեւ ծրագրի ընթացքում առաջացած խնդիրներին օպերատիվ արձագանքում»,- գրել է նա:
https://news.am/arm/news/551148.html
2019-12-22
[ "Հասարակություն", "Տնտեսություն", "Հայաստան" ]
news.am
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ո Ր Ո Շ ՈՒ Մ 29 հունվարի 2019 թվականի N 73-Ա ԱՐԱ ՄԵԼԻՔՋԱՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Արա Մելիքջանյանին ազատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնից: | Հայաստանի Հանրապետության <br> վարչապետ | Ն. Փաշինյան | | ----- | ----- | | 2019 թ. հունվարի 29 Երեւան | |
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=128299
29.01.2019
[ "Որոշում" ]
www.arlis.am
Խոդորկովսկիի ոչ մի նամակ չի եղել, եղել է Գարի Կասպարովի ցուցակը The Sunday Telegraph թերթի խմբագրություն որեւէ նամակ «ՅՈՒԿՈՍ»-ի նախկին ղեկավար, ներկայումս կալանավոր Միխայիլ Խոդորկովսկիից չի ստացվել, խոստովանել է հոդվածի հեղինակը: Լրագրող Թոմ Պարֆիթը խոստովանել է, որ հոդվածն այն մասին, թե Խոդորկովսկին իբր կոչ է արել Մեծ Բրիտանիային արգելել մի շարք ռուսաստանցի պաշտոնյաների մուտքն այդ երկիր՝ լոնդոնյան Օլիմպիադայի ժամանակ, հիմնված է հարցազրույցի վրա, որը տրվել է գրավոր: Նա ասել է, որ Խոդորկովսկին վկայակոչել է Գարի Կասպարովի կազմած 308 հոգանոց մարդկանց ցուցակը, որոնք առնչվում են մարդու իրավունքների խախտումների, եւ կոչ է արել համեմատել այդ ցուցակը Օլիմպիադային հրավիրվածների ցուցակի հետ: Դա հիմք է տվել լրագրողին պնդել, որ նա ցանկացել է, որ Մեծ Բրիտանիան արգելի այդ մարդկանց այցն Օլիմպիական խաղերին: Ինչպես գրում է news.ng.ru-ն, ցուցակը, որի մասին հիշատակել է Խոդորկովսկին, Կասպարովը 2011 թվականի հունիսին փոխանցել է ԱՄՆ Սենատի Ներկայացուցիչների պալատ:
https://news.am/arm/news/107158.html
2012-05-28
[ "Աշխարհում", "Ռուսաստան", "Քաղաքականություն" ]
news.am
Զորամասում կրակած զինծառայողը ձերբակալված է 15.05.2013թ., ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց է արձակել, ինչի արդյունքում պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Իշխանի Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել է հրազենային վիրավորում: Վերջինս ընդունվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք: Այս մասին հաղորդում են Պաշտպանության նախարարի մամուլի ծառայությունից: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (սպանությունը՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն: Դ.Խաչատրյանը ձերբակալվել է: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Նախորդող հրապարակում՝Արտակարգ դեպք. Զորամասում կրակ են արձակել. Զինվոր է մահացել
https://www.aysor.am/am/news/2013/05/16/davit-khachatryan/613290
2013-05-16
[]
www.aysor.am
Հայաստանում է Բելառուսի հարկերի եւ գանձումների նախարարի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանը մայիսի 19-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Բելառուսի հարկերի եւ գանձումների նախարար Սերգեյ Նալիվայկոյի գլխավորած պատվիրակությանը: ՊԵԿ նախագահը փաստել է, որ հայ-բելառուսական տնտեսական կապերի ընդլայնման եւ խթանման կարեւոր գործոններից է հուսալի իրավապայմանագրային հենքի ստեղծումը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից: 2002 թվականից երկու երկրների միջեւ գործող եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու վերաբերյալ հա¬մա¬ձայ¬¬նագիրը կարգավորում է Հայաստանի եւ Բելառուսի միջեւ արտաքին առեւտրում կրկ¬նակի հարկումը բացառելուն, հարկումից խուսափելը եւ կողմերի տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ հար¬կային խտրականությունը կանխելուն առնչվող հարցերը՝ հաստատելով համագործակցություն երկու պետությունների հարկային մարմինների մի¬ջեւ, այդ թվում՝ հարկային հարցերով տեղեկատվության փոխանակման առումով: «Համաձայնագիրն օգնում է հայտնաբերել անբարեխիղճ հարկատուներին՝ միաժամանակ նպաստելով տեղեկատվության արդյունավետ փոխանակմանը: Ժամանակն է այն արդիականացնելու եւ փաստաթղթում հստակեցումներ կատարելու, որոնք կարտացոլեն մեր երկրների հարկային օրենսդրության ու վարչարարության շրջանակում վերջին տարիներին իրականացված փոփոխությունները»,-նշել է ՊԵԿ նախագահը: Մայիսի 19-ին ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանը եւ Բելառուսի Հանրապետության հարկերի եւ գանձումների նախարար Սերգեյ Նալիվայկոն ստորագրել են «ՀՀ եւ ԲՀ կառավարությունների միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու վերաբերյալ» 2000թ. հուլիսի 19-ի համաձայնագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին արձանագրությունը, որը պայմանավորված է համաձայնագրի գործնական կիրառման ընթացքում ի հայտ եկած եկամուտների եւ գույքի հարկման մի շարք հարցերի կարգավորման անհրաժեշտո ւթյամբ: Այդպիսով հնարավորություն կստեղծվի կատարելագործել Հայաստանի եւ Բելառուսի ռեզիդենտների հարկման կարգը՝ ընդլայնելով երկու պետությունների իրավասու մարմինների միջեւ համագործակցությունը: Հովհաննես Հովսեփյանը հույս է հայտնել նաեւ, որ շուտով երկու գերատեսչությունները կընդլայնեն հարկային տեղեկատվության փոխանակումն ու կանցնեն միջազգային չափորոշիչներին համապատասխան տեղեկատվական հոսքերի ավտոմատ համակարգերի կիրառմանը. «Այսօրվա հանդիպումը դիտարկում ենք որպես Հայաստանի եւ Բելառուսի հարկային գերատեսչությունների միջեւ գործակցությա ն խորացման հերթական փուլ, ինչը կնպաստի հարկային ոլորտում հայ-բելառուսական կապերի ընդլայնմանն ու ամրապնդմանը»: Բելառուսի հարկերի եւ գանձումների նախարար Սերգեյ Նալիվայկոյի խոսքով՝ արձանագրությունը թույլ կտա ավելի հստակ կանոնակարգել աշխատանքը երկու երկրների հարկային ծառայությունների միջեւ՝ ապահովելով արդար մրցակցություն բարեխիղճ հարկատուների համար:
https://www.1in.am/1918969.html
2016-05-19
[]
www.1in.am
Հարություն Հանեսյան , հայազգի ջութակահար եւ կոմպոզիտոր Թուրքիայում: Կենսագրություն Հանեսյանը ծնվել է 1911 թվականի դեկտեմբերի 30-ին Օսմանյան կայսրության Ստամբուլ քաղաքում: Սովորել է Եսայան վարժարանում, ապա՝ Ռոբերտ քոլեջում, որն ավարտել է 1931 թվականին: Իր ակադեմիական գործունեությանը զուգահեռ՝ Հանեսյանը ջութակի եւ տեսության դասեր է վերցրել կոմպոզիտոր Հարություն Սինանյանից: Տեղի «Երիտասարդ մարդկանց քրիստոնեական ասոցիացիայի» հրավերով նա եւ իր քույրը՝ դաշնակահարուհի Անահիդ Հանեսյանը, 1932 թվականի մայիսի 29-ին հանդես եկան համատեղ ասմունքով՝ սկիզբ դնելով երաժշտական կարիերային: 1944 թվականին Հանեսյանը միացել է տեղի սիմֆոնիկ նվագախմբին, որը ստեղծվել է կոմպոզիտոր Ջեմալ Ռեշիթ Ռեայի ղեկավարությամբ, եւ մնացել է անսամբլում մինչեւ 1972 թվականին իր հրաժարականը:Նվագախմբում աշխատելու ժամանակ նա բազմաթիվ հնարավորություններ է ունեցել կամերային երաժշտություն նվագելու Էդգար Մանասի, Էքրեմ Զեքի Ունի, Լիկո Ամարի, Ֆերդի Ստատցերի եւ Հուսեյն Սադեդդին Արելի հետ: Հանրային համերգներից շատերը ձայնագրվել եւ հետագայում հեռարձակվել են Ստամբուլի քաղաքային ռադիոկայանով: Նվագախմբից հեռանալուց հետո Հանեսյանը 1973 թվականին հիմնել է իր սեփական կամերային նվագախումբը եւ իր ստեղծագործություններից շատերը կատարել Ստամբուլում եւ այլուր: Նա ձայնագրեց ձայնասկավառակ, որը ներառում էր իր որոշ գործիքային երաժշտություններ եւ վոկալ ստեղծագործություններ, որոնք կատարում էր սոպրանո Ալիս Մանուկյանը: Հանեսյանը գրել է մոտ 50 ստեղծագործություն, որոնց մեծ մասը հրատարակվել է Ստամբուլում, իսկ որոշները՝ Փարիզում, Մաքս Էշիգի կողմից: Նրա երաժշտության զարկերակը հիշեցնում է ժողովրդական ռիթմերը: Դրանք հիմնականում գործիքային են, որոնցից մի քանիսը կոմպոզիտորը ընտրել է ալտի համար: Գերմանահայ դիրիժոր Ռոլֆ Հակոբը Հանեսյանի ստեղծագործությունները տարածել է Գերմանիայի տարբեր քաղաքներում: Հարություն Հանեսյանը մահացել է 1987 թվականի մարտի 7-ին: Թաղված է Շիշլիի հայկական գերեզմանատանը: Կոմպոզիցիաներ Նվագախումբ - Ռապսոդիա ջութակի եւ լարային նվագախմբի համար - Ռապսոդիա հոբոյի եւ լարային նվագախմբի համար - Ռոմանս թավջութակի եւ լարային նվագախմբի համար - Բագատել թիվ 1 կամերային նվագախմբի համար - Բագատել թիվ 2 ֆլեյտայի եւ լարային նվագախմբի համար - Պրելյուդ կամերային նվագախմբի համար - Բալետի տեսարան (Բալետի տեսարան) կամերային նվագախմբի համար - Դիվերտիսմենտ լարային նվագախմբի համար Կամերային երաժշտություն - Օր (Օրորոցային) ջութակի եւ դաշնամուրի համար - Նոկտյուրն ալտի (կամ թավջութակի) եւ դաշնամուրի համար - Մենուետ ալտի (կամ թավջութակի) եւ դաշնամուրի համար - Élégie ալտի (կամ թավջութակի) եւ դաշնամուրի համար - Fantaisie concertante ալտի եւ դաշնամուրի համար - Andantino ալտի (կամ ջութակի) եւ դաշնամուրի համար (1960) - Pastoral et rondo ալտի եւ դաշնամուրի համար (1960) - Prélude et Caprice ալտի եւ դաշնամուրի համար (1960) - Ռոմանս ալտի եւ դաշնամուրի համար (1962) - Duo-sérénade ջութակի եւ ալտի համար - Հենդելի, Տելեմանի, Դիտերսդորֆի, Հոֆմայստերի, Ստամիցի եւ Զելթերի կադենցիա ալտի կոնցերտների համար Դաշնամուր - Fête (փառատոն) - Հինկալա (Հայկական ժողովրդական երգ) - Larghetto եւ allegro vivo - Menuet en sol - Vision - Burlesque Վոկալ - Ղաբամա - Կուժն առա - Գնա, գնա - Օրոր (Օրորոցային)
https://hy.wikipedia.org/wiki/Հանեսյան_Հարություն
[]
hy.wikipedia.org
Չավեսը խնդրում է աղոթել Լիբիայի ժողովրդի համար Վենեսուելայի նախագահ Հուգո Չավեսը դիմել է համաքաղաքացիներին՝Լիբիայի ժողովրդի համար աղոթելու խնդրանքով, որը դարձել է «ՆԱՏՕ-ի զորքերի կողմից իրականացված զինված ագրեսիայի զոհ»: Նա հայտարարել է, որ իմպերիալիստական տերությունները «մահ են տարածում լիբիական հողի վրա՝ ռմբակոծության ենթարկելով դպրոցները, հիվանդանոցները եւ բնակելի տները»: Չավեսը նշել է. «այսօր մենք տեսանք, թե ինչպես Եվրոպայի եւ ԱՄՆ-ի ժողովրդավարական կառավարությունները քանդում էին Տրիպոլին՝ լիբիական մայրաքաղաքի վրա ռումբեր նետելով միայն այն պատճառով, որ նրանք դա ցանկանում էին»: Այդ մասին հաղորդում է գազետա.ռու(gazeta.ru) կայքը:
https://www.aysor.am/am/news/2011/08/22/chavez-libiya/323947
2011-08-22
[]
www.aysor.am
Էրդողանը 8 տարում 36 անգամ դատի է տվել ընդդիմադիր կուսակցության առաջնորդին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուին 36 անգամ դատի է տվել 8 տարվա ընթացքում: Էրդողանի բոլոր դատական հայցերի համար հիմք են ծառայել Քըլչդարօղլուի ելույթները, որոնցից շատերի ընթացքում, ըստ Էրդողանի, արվել են իր անձին ուղղված վիրավորական արտահայտություններ, տրվել են սուտ կամ զրպարտիչ տեղեկություններ եւ այլն: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը: 36 դատավարություններից 15-ը դեռ ընթացքի մեջ են, իսկ 21-ի մասով դատավճիռներն արդեն կայացված են: Դրանցից 18-ը ավարտվել են ի օգուտ ընդդիմադիր կուսակցապետի, մյուս 3-ի մասով վերջինս ստիպված է եղել ընդհանուր առմամբ 20.000 թուրքական լիրա (3.400 դոլար) փոխհատուցում վճարել Էրդողանին: Նշյալ 3 դատավճիռները Քըլըչդարօղլուն վիճարկել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ):
https://www.shantnews.am/news/view/557037.html
2019-12-16
[ "ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ" ]
www.shantnews.am
Նաիրի Հունանյանը կոնկրետ նպատակով է այդ դիմումը գրել. նա ասելիք ունի. Ռազմիկ Պետրոսյան Նախկինում մտածում էինք, որ իշխանափոխություն լինի նոր կբացահայտվի Հոկտեմբերի 27-ը, իսկ հիմա կա դրա հնարավորությունը: Ստահակները պետք է պատասխան տան:Այս մասին «Առաջի լրատվական»-ի հետ զրույցում նշեց ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը: «Հույս ունեմ, որ այս գործը կբացահայտվի, դրա վկայությունը, որ հանցագործները ուզում են խոսել: Կան մարդիկ, ինչ-որ ուժեր որոնք ուզում էին Հոկտեմբերի 27-ի հետքերը վերացնել: Ով կագնած է այս ոճրագործության հետեւում, նա երկրի դավաճան է»,-նշեց ազտամարտիկը:
https://www.1in.am/2647546.html
2019-10-27
[]
www.1in.am
Շնորհավորում ու շնորհակալությունս եմ հայտնում ոստիկանական ընտանիքներին. Վահե Ղազարյանի ուղերձը Ոստիկանության օրվա առթիվ ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը ուղերձ է հղել. «ՀՀ ոստիկանության կոլեգիայի անունից եւ անձամբ շնորհավորում եմ ողջ անձնակազմին մեր մասնագիտական տոնի՝ Ոստիկանության օրվա առթիվ: Ոստիկանությունը պետության հիմնասյուներից է եւ ամենօրյա ծառայությամբ է հաստատում հավատարմությունը իրավակարգի պահպանման եւ քաղաքացու իրավունքների պաշտպանության իր առաքելությանը: Մեր հարյուրավոր ծառայակիցներ անձնազոհությամբ են հավաստել այդ հավատարմությունը, եւ մենք միշտ պիտի արժանի լինենք նրանց սխրանքին, ովքեր պետության ու քաղաքացու պաշտպանության զոհասեղանին դրեցին իրենց կյանքը: Հավերժ փառք եւ խորին խոնարհում ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված մեր գործընկերների անմար հիշատակին: Ոստիկանությունը բազմիցս է առերեսվել բարդագույն իրավիճակների, ունեցել ծանր կորուստներ, բայց միշտ կարողացել է դիմակայել մարտահրավերներին եւ բարձրանալ պրոֆեսիոնալիզմի նոր մակարդակի: Եվ այսօր էլ վերջին տարիների ծանրագույն իրադարձությունների միջով անցած ոստիկանությունն առավել կոփված է, կարողունակ, պատասխանատու: Մենք շարունակում ենք բարեփոխումների ընթացքը, որի ձեռքբերումներից է իր աշխատանքային դաշտն ընդլայնող պարեկային ծառայությունը: Մենք արդիականացնում ենք համակարգի կառույցները, կատարելագործում հանցավորության դեմ պայքարի մեթոդները, պատրաստում այն նոր սերունդը, որը շարունակելու է ծառայությունը պետությանն ու ժողովրդին:
https://lurer.com/?p=460149&l=am
2022-04-16
[ "Բլոգոսֆերա" ]
lurer.com
Կարեն Կարապետյանը հանձնարարեց կարկուտի հասցրած վնասի վերաբերյալ առաջարկություն ներկայացնել ՀՀ կառավարության այսօրվա նիստի մեկնարկին վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ երկուշաբթի օրը հանրապետության մի շարք մարզերում տեղացած առատ կարկուտի հետեւանքների վերացմանը: Կարեն Կարապետյանը գյուղատնտեսության, տարածքային կառավարման նախարարներին եւ մարզպետներին հանձնարարեց 3 օրվա ընթացքում ուսումնասիրել եւ ամփոփել կարկուտի հետեւանքով պատճառված վնասները եւ կառավարության աշխատակազմ ներկայացնել համապատասխան առաջարկություն եւ տեղեկանք:
https://armtimes.com/hy/article/115109
2017-06-15
[ "Կարեն Կարապետյան" ]
armtimes.com
Թիվ ԵԷԴ/4178/02/15 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/4178/02/15 Մանուկ Հովհաննիսյանին /ք. Երեւան, Նոր Արեշ 22փող., 46 տուն / ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ ՀՀ Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տ. Ստեփանյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի՝ Ինգո Արմենիա ԱՓԲԸ-ի ընդդեմ Մանուկ Հովհաննիսյանի, Կարապետ Մուշեղյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին: Դուք հրավիրվում եք ՀՀ Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան սույն քաղաքացիական գործով, որպես պատասխանող: Դատական նիստը նշանակվել է 2016 թվականի ապրիլի 04-ին, ժամը՝15:30-ին: Ներկայանալու վայրը՝ ՀՀ Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, հասցեն՝ ք. Երեւան, Մ. Խորենացու 162ա, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ թիվ 5, հեռ./ 010 55-77-04/: Խնդրվում է նշված օրը եւ ժամին դատական նիստին որպես պատասխանող ապահովել Ձեր մասնակցությունը: Անհրաժեշտ է դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով եւ սոցիալական քարտով՝ դրա առկայության դեպքում: Ծանոթություն. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ դատավարության մասնակիցներին դատական ծանուցագիրը ուղարկվում է էլեկտրոնային եղանակով՝ սույն հոդվածի 4-րդ, 9-րդ եւ 10-րդ մասերով սահմանված դեպքերում եւ կարգով: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ եթե դատավարության մասնակից ֆիզիկական անձն իր հասցեն չի հայտնել, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ դատական նիստը սկսվելու պահին դատարանը չի ստացել ծանուցման մասին անդորրագիրը, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է այդ անձի հաշվառման հասցեով, ինչպես նաեւ համապատասխան համայնքի ղեկավարին (Երեւան քաղաքում՝ համապատասխան վարչական շրջանի ղեկավարին): ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Նախնական դատական նիuտի մաuին պատշաճ ծանուցված կողմերի չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրա բացակայությամբ: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք 149.8-րդ հոդված: Դատական նիuտի ժամանակի եւ վայրի մաuին պատշաճ ձեւով տեղեկացված կողմերի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք, հոդված 118: Դատավորի օգնական Ս. Ներսիսյան
https://www.azdarar.am/announcments/org/408/00152210/
09.03.2016
[ "Ընդհանուր իրավասության դատարաններ", "Դատական ծանուցումներ" ]
www.azdarar.am
Բանտարկյալը կախվել է եւ փախել բանտից Ֆրանսիայում բանտարկյալը փախուստի փորձ է արել՝ ինքնասպանություն խաղալով: Էքս-ան-Պրովանսի բանտի 21-ամյա բանտարկյալը, ում այս տարվա հունվարին սպանության համար դատապարտել են երկար ժամկետով, կախվելու միջոցով ինքնասպանություն է բեմադրել, հաղորդում է NEWSru Israel-ը՝ վկայակոչելով 20minutes-ը: Երբ բանտի աշխատակիցները երիտասարդի վզից հանել են պարանը եւ ուշքի բերել, կարգի համաձայն, նրան տեղափոխել են հոգեբուժարան: Սակայներիտասարդը հոգեբուժարանում մեկ շաբաթից էլ քիչ է անցկացրել: Նա կարողացել է դուրս ցատկել պատուհանից եւ անհետանալ քաղաքի ամբոխի մեջ: Ոստիկանությունը նրան այդպես էլ չի գտել:
https://news.am/arm/news/113754.html
2012-07-17
[ "Աշխարհում", "Պատահարներ" ]
news.am
Սկրիպորովո (գյուղ, Սմոլենսկի շրջան) Սկրիպորովո , գյուղ Ռուսաստանի Սմոլենսկի մարզի Սմոլենսկի շրջանի կազմում:
https://hy.wikipedia.org/wiki/Սկրիպորովո,_Սմոլենսկի_շրջան
[]
hy.wikipedia.org
Փերեսթիանիի տուն (Տագանրոգ) Փերեսթիանիի տուն , XIX դարի ֆոնային կառուցապատման օրինակ ՌԴ Ռոստովի մարզիՏագանրոգ քաղաքի Հունական փողոց, 64 հասցեում: Պատմություն 1860-ական թվականների սկզբին ժամանակակից Հունական փողոց, 64 հասցեում կառուցվել է երկհարկանի տուն, որը մինչեւ 1880 թվականը պատկանել է պետական պաշտոնյա Նիկոլայ Աֆանասեւիչ Փերեսթիանիին: Նա սերում էր առեւտրականների հարուստ ընտանիքից, զբաղեցնում էր հաշտարար դատավորի պաշտոն եւ Տագանրոգի արտիստական ընկերությանանդամ էր: Առաջին ամուսնությունն անհաջող էր, եւ առաջին կնոջից նա բաժանվեց: Նիկոլայ Աֆանասեւիչն ուներ արտամուսնական երկու երեխա դերասանուհի Աննա Իվանովնա Սոլոդուխինայից (ստեղծագործական կեղծանունը՝ Ալեքսանդրովա): Այդ երեխաներից կրտսերը դարձել է հայտնի կինոռեժիսոր եւ դերասան. Իվան Նիկոլաեւիչ Փերեսթիանիննկարահանվել է «Կարմիր դեւուկներ», «Երեք կյանք» ֆիլմերում, աշխատել է նաեւ «Հայկինո» ստուդիայում՝ նկարահանվելով «Արսեն», «Գեորգի Սաակաձե», «Դավիթ Բեկ» եւ այլ ֆիլմերում: Նիկոլայ Աֆանասեւիչ Փերեսթիանին շատ ուժեր է ծախսել, գրել զանազան խնդրագրեր, որպեսզի իր երեխաները չհամարվեն ապօրինածինեւ արդյունքում հասել է պաշտոնական որդեգրման: Նրա երկրորդ պաշտոնական կինը դարձել է Լիդիա Պավլովնա Պետրոպավլովսկայան: Դա նաեւ կնոջ երկրորդ ամուսնությունն էր. նա կոլեգիալ ասեսորի այրի էր:Հարսանիքը տեղի է ունեցել 1872 թվականի հոկտեմբերի 15-ին: Լիդիա Պետրոպավլովսկայայից Փերեսթիանին ունեցավ երեք երեխա՝ Լիդիան, Լյուդմիլան եւ Մստիսլավը: Նիկոլայ Աֆանասեւիչը մահացել է 1899 թվականին: 1890-1906 թվականներին տունը եղել է Լիդիա Փերեսթիանիի սեփականությունը: 1915 թվականին տան սեփականատեր է դարձել կոլեգիալ ասեսորի կին Ելենա Կոնստանտինովնա Կովալեւսկայան: Նկարագրություն Երկհարկանի տունը աղյուսից է, կառուցվել է քարե հիմքի վրա: 1871 թվականի դրությամբ տանը կից եղել ենտնակ, մեծ բակ եւ փայտե ծառայողական շինություններ: Շենքի ճակատը առաջին հարկի մակարդակով երեսպատված է կոպտատաշ քարով:Աղյուսե մույթերի միջեւ գտնվում են կռած դարպասը եւ դռնակը:Բակում կա երկհարկանի ելուստ, որը ծառայում է որպես կենտրոնական մուտք:Առաջին հարկի պատուհանները զարդարված են առյուծի դիմակներով կողպեքային քարերով, որոնք տեղադրված են կառուցվածքի վերեւում:Երկրորդ հարկի պատուհաններն ուղղանկյունաձեւ են, նրանք տեղավորված են հասարակ պարակալների մեջ: Ճակատայինպսակող քիվը հենվում է բարձակներին:
https://hy.wikipedia.org/wiki/Փերեսթիանիի_տուն_(Տագանրոգ)
[]
hy.wikipedia.org
Արագածոտնի մարզում ջերմատնային տնտեսություն կկառուցվի Գործադիրը բավարարել է «Սանսա» ՍՊԸ-ի հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ: Ընկերությունը ներմուծվող սարքավորումներով նախատեսում է Արագածոտնի մարզում կառուցել եւ շահագործել ջերմատնային տնտեսություն: Ջերմատունը զինված է լինելու ժամանակակից արտադրական սարքավորումներով եւ ներդրվելու է վարդերի արտադրության կազմակերպման արդի մեթոդներ: Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 220 մլն դրամի ներդրում՝ շինարարական աշխատանքների եւ 980 մլն դրամի ներդրում՝ սարքավորումների եւ հումքի ձեռքբերման համար: Նախատեսվում է մինչեւ 2022 թվականի ավարտը ստեղծել 15 նոր աշխատատեղ՝ 110,000 դրամ միջին աշխատավարձով: Ծրագրով նախատեսված արտադրանքի 80 տոկոս եւ ավելին նախատեսվում է արտահանել ՌԴ եւ այլ երկրներ: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 410 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 20.5 մլն դրամ: Հանրապետության տարածքում ներկայում առկա իրավիճակով պայմանավորված կորոնավիրուսային վարակի (COVID-19) արագ կանխարգելման, վերահսկման, բուժման եւ հաղթահարման ապահովման նպատակով անհրաժեշտ միջոցառումների ծախսերը պատշաճ եւ ժամանակին իրականացնելու նպատակով կառավարության որոշմամբ առողջապահության նախարարությանը կհատկացվի 3,300,000.0 հազար դրամ: ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրով նախատեսված՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ գտնվող եւ համագործակցող, շուրջօրյա խնամք եւ պաշտպանություն իրականացնող կազմակերպություններում շահառուների արժանապատիվ կենսական պայմանների ապահովման համար անհրաժեշտ բարեկարգման աշխատանքներ կատարելու նպատակով՝ կառավարությունն ընդունել է որոշում: Հիմնավորման համաձայն՝ շուրջօրյա խնամք եւ պաշտպանություն իրականացնող հաստատություններում, մասնավորապես, Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում եւ Երեւանի Թիվ 1 տուն-ինտերնատում առկա է գույքի խիստ կարիք, մասնավորապես՝ հնամաշ եւ շարքից դուրս եկած կենցաղային տեխնիկա՝ սառցախցիկներ, սառնարաններ, գազօջախներ եւ այլն:
https://www.shantnews.am/news/view/1031508.html
2021-12-02
[ "ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ" ]
www.shantnews.am
Իվանովսկի (գյուղ, Սեմյոնովսկի շրջան) Իվանովսկի , գյուղ Ռուսաստանի, Նիժնի Նովգորոդի մարզի Սեմյոնովսկի շրջանի կազմում:
https://hy.wikipedia.org/wiki/Իվանովսկի_(գյուղ,_Սեմյոնովսկի_շրջան)
[]
hy.wikipedia.org
ԲՈ ԷՄ ՍՊԸ պարտատերերի առաջին ժողովի մասին Թիվ ՍնԴ/3161/04/21 վճռով սնանկ ճանաչված Բո Էմ ՍՊԸ (ՊՀԳ՝ 264.110.1147550, ՀՎՀՀ՝ 00227098, հասցե՝ ք.Երեւան, Արաբկիր, Վրացական 10/24) պարտատերերի առաջին ժողովը կգումարվի 09.09.2022թ., 12:00ին ՀՀ սնանկության դատարանում՝ ք. Երեւան, Օտյան 53/2:
https://www.azdarar.am/announcments/org/46/01126870/
16.08.2022
[ "Պարտատերերի ժողով հրավիրելու մասին հայտարարություն", "Ֆիզիկական անձիք" ]
www.azdarar.am
ՀՀ-ում վերարտադրողական բժշկությունը շատ թանկ է՝ 3500-5000 դոլար Ըստ մասնագետների՝ Հայաստանում յուրաքանչյուր 7-րդ ամուսնական զույգ արտամարմնային բեղմավորման կարիք ունի, սակայն չի կարողանում այս մեթոդին դիմել՝ ֆինանսական խնդիրների պատճառով: Խնդիրն այն է, որ արտամարմնային բեղմավորումը Հայաստանում 3500-5000 դոլար արժե, այդ իսկ պատճառով դրա անհրաժեշտությունն ունեցող շատ զույգեր զրկվում են երեխա ունենալու հնարավորությունից: Նշենք, որ արտամարմնային բեղմնավորման ժամանակ մարմնից դուրս տեղի է ունենում կնոջ եւ տղամարդու սեռական բջիջների բեղմնավորում: Ստացված սաղմը հետագայում նորից տեղադրվում է կնոջ արգանդում: Արտամարմնային բեղմնավորման մասին զրուցեցինք «Վերարտադրողական առողջության հայկական ասոցիացիայի» նախագահ, «Fertility center» մարդու վերարտադրողական կենտրոնի տնօրեն, գինեկոլոգ Էդուարդ Համբարձումյանի հետ: — Արտամարմնային բեղմնավորմամբ առաջին երեխան ծնվեց 1978-ին: Ե՞րբ է այս մեթոդը ներդրվել Հայաստանում: — 1978 թվականին է եղել արտամարմնային բեղմնավորման առաջին դեպքը, այն կատարեց Ռոբերտ Էդվարդսը: Աղջիկ երեխա ծնվեց, որի համար նա 30 տարի անց միայն ստացավ Նոբելյան մրցանակ: Բժշկական համայնքը լարված սպասում էր, բոլորս մտածում էինք, թե ինչպես կարելի է աջ ու ձախ մրցանակներ տալ, բայց Ռոբերտ Էդվարդսին մրցանակի չարժանացնել: Շատերը կարծում են, որ այդտեղ Վատիկանի դերակատարումը մեծ էր, որովհետեւ կաթոլիկ եկեղեցին մինչեւ հիմա էլ դեմ է արտամարմնային բեղմնավորմանը: Մի անհեթեթ բան, որ միայն օրթոդոքս եկեղեցիները կարող են իրենց թույլ տալ: Մինչեւ հիմա Վատիկանը նույնիսկ դեմ էր, որ ՁԻԱՀ-ով հիվանդ տղամարդը պաշտպանվի կնոջից, եթե կինն առողջ է: Այսպիսի անհեթեթ բաներ կան: Այսպիսի անհեթեթություններից մեկն էլ Էդվարդսին մրցանակ չտալն էր, չնայած մինչ օրս արտամարմնային բեղմավորմամբ աշխարհում 5 միլիոնից ավելի երեխա է ծնվել այդ մարդու հայտնագործության հիման վրա, որը չքնաղ արդյունք է: Դրանից հետո Ավստրալիայում եւ Ֆրանսիայում արեցին: Մասնագետն, ով Ֆրանսիայում առաջինն արեց արհեստական բեղմնավորում, Ռենե Ֆրիդմանն է: Նա Հայաստանում ասոցիացիայի անդամ է, երկու անգամ եղել է այստեղ, ես ինքս էլ մի քանի տարի աշխատել, սովորել եմ նրա մոտ: Նա մեծ օգնություն է ցուցաբերել վերարտադրողական բժշկությունը մի քայլ առաջ տանելու, այն միջազգային մակարդակներին մոտեցնելու համար: Արտամարմնային բեղմնավորումն առաջին անգամ կատարվեց այն ցուցումով, որ կինը արգանդի փողեր չուներ: Դրանք բացակայում էին, վիրահատությամբ հեռացված էին, եւ այս մեթոդն օգնեց: Երկար տարիներ միակ ցուցումը դա էր: Հետո ավելացավ մի նոր մեթոդ, որի շնորհիվ կարելի էր ուղղակի մեկ սպերմատոզոիդը վերցնել, եւ ինչպես դեղն են ներարկում՝ վերցնել եւ սրսկել ձվաբջջի մեջ: Սա շատ նուրբ տեխնոլոգիա է, կոչվում է ԻՔՍԻ: Շնորհիվ այս մեթոդի, որ 1993 թվականին առաջին անգամ Բելգիայում հայտնաբերվեց, մենք հնարավորություն ստացանք ծայրաստիճան բարդ տղամարդկային անպտղությունները լուծել: Երբ տղամարդու անպտղության պատճառը սերմի բացակայությունն է կամ շատ փոքր քանակը, մենք նույնիսկ մեկ սպերմատոզոիդ գտնելու դեպքում՝ այն ներմուծում ենք ձվաբջջի մեջ, ինկուբատորի մեջ ստացվում է սաղմիկը եւ 4-րդ կամ 5-րդ օրը տեղափոխվում է արգանդի մեջ: Այս մեթոդով մենք կարողացանք բուժել անպտղության մի մեծ, հսկա բանակ, որովհետեւ բոլոր անպտղությունների 30-40 տոկոսը հենց տղամարդկանց այս դեպքերի հետ էր կապված: Հաջորդ կարեւորագույն քայլը, որը կատարվեց վերարտադրողական տեխնոլոգիաներում՝ այսպես կոչված, նախաիմպլանտացիոն (նախաներպատվաստումային) դիագնոստիկաների մեթոդի ստեղծումն էր: Դա թույլ տվեց մինչեւ սաղմիկը ինկուբատորից կնոջ արգանդ տեղափոխելը՝ այդ սաղմիկի գենետիկական դիագնոստիկա կատարել: Սովորաբար մի սաղմիկը 8 բջիջ ունի: 8 բջիջներից 1-ը կարելի է վերցնել եւ կատարել գենետիկական անալիզ: Սա մեծ առաջընթաց էր, որովհետեւ այս մեթոդով մենք կարող ենք որոշել՝ մեր ունեցած սաղմիկներից ո՞րն է հիվանդ, ո՞րը՝ ոչ: Սովորաբար 25-50 տոկոսն առողջ են լինում: Սա հնարավորություն է տալիս ճիշտ ընտրություն կատարել: — Ձեր նշած այս երեք մեթոդները եւ՞ս կիրառվում են Հայաստանում: — Հայաստանում այս մեթոդներից երկուսն է կատարվում: Մենք կարող եք արտամարմնային բեղմնավորում կատարել, եւ շատ կենտրոններ են դա այսօր անում: Եթե համեմատենք, ապա 5 տարի առաջ միայն մեկ կենտրոն կար, հիմա արդեն այս գործունեությամբ զբաղվում է 4-5 կենտրոն: Դրանք ոչ միայն արտամարմնային բեղմնավորում են կատարում, այլեւ կատարում են այդ ԻՔՍԻ կոչվածը: Նախաիմպլանտացիոն դիագնոստիկան, ցավոք սրտի, Հայաստանում չի կատարվում: Սա մեր հաջորդ քայլն է, որին մենք Հայաստանում պետք է հասնենք: — Պարոն Համբարձումյան, ասացիք, որ ամբողջ աշխարհում արդեն 5 միլիոնից ավելի երեխա է ծնվել արտամարմնային բեղմնավորման շնորհիվ: Հայաստանում որքա՞ն է կազմում այդ երեխաների թիվը: — Ես թվերը կոնկրետ չգիտեմ: Կարծում եմ՝ որեւէ մեկը չգիտի այդ թիվը, քանի որ այս ամենը շատ հրապարակայնորեն չի արվում: — Արտամարմնային բեղմնավորումը, սակայն, 100 տոկոս արդյունավետություն չունի: Մեթոդի արդյունավետությունը չի գերազանցում 40-45%-ը մեկ փորձի դեպքում: Ի՞նչն է սրա պատճառը: — Պատճառները շատ են: Ամենամեծ, կարեւոր պատճառները դեռ չգիտենք: Սաղմիկն ինչ-ինչ պատճառներով չի կարողանում կպչել արգանդի ներքին շերտին, այսինքն՝այդ կպչունակության պրոցեսը խանգարվում է: Դա շատ նուրբ մեխանիզմ է: Եթե այդ մեխանիզմում խնդիրներ կան, հետագայում սաղմիկը չի կպչում եւ չի զարգանում: Վերարտադրողական բժշկության հիմնական խնդիրներից է սա: Եթե կարողանանք կպչունակությունը բարձրացնել, ուրեմն հաջողությունների տոկոսը կշատանա: — Ոչ արդյունավետ փորձի դեպքում արտամարմնային բեղմնավորման նոր փորձեր են կատարվում: Որքա՞ն ժամանակ անց կարելի է սկսել նոր ցիկլ: — Սովորաբար մինիմում մեկ ամիս պետք է հանգիստ տալ օրգանիզմին: Եթե կինը շտապում է, ապա կարելի է մեկ ամիս անց եւս մեկ անգամ փորձել: Եթե կանայք ֆինանսապես ապահով են, կարող են բազմաթիվ անգամներ կրկնել: Շատ կանայք 10-15 անգամ կրկնում են փորձերը: Սա բժշկական տեսանկյունից խոչընդոտներ չունի: Սակայն խորհուրդ չի տրվում 10 անգամից շատ անել, որովհետեւ դեռ փորձ շատ չկա, եւ չգիտեն՝ դրա հետագա բարդությունները որո՞նք են. դրանք կարող են լինել, կարող են չլինել, բայց խորհուրդ է տրվում 10 անգամից հետո չշարունակել դիմել այդ մեթոդներին, բայց մարդիկ կան, որ անում են եւ կարծես թե մեծ խնդիրների առաջ չեն կանգնում: — Արտամարմնային բեղմնավորման արդյունավետության վրա ազդում են մի շարք գործոններ, ինչպիսիք են, օրինակ՝ կնոջ տարիքը, արգանդի վիճակը: Ի՞նչ այլ գործոններ են ազդում արտամարմնային բեղմնավորման վրա: — Ամենամեծը, ճիշտ նշեցինք՝կնոջ տարիքն է: Կան տարբեր հիվանդություններ, որոնք հանգեցնում են ձվաբջջի, ձվարանի որակի անկման, վաղաժամ խանգարումներ են սկսվում: Հորմոնալ հիվանդություները եւս ազդեցություն են թողնում: Դրանց մեծ մասը մենք կարողանում ենք բուժել, բայց բժշկական տեսանկյունից գրեթե անզոր ենք, երբ տղամարդու մոտ սերմնաբջիջների քանակի անկում կա: Նման դեպքերում բուժական մեթոդները հաճախ օգուտ չեն բերում, դրա համար հաճախ մենք գնում ենք այս մեթոդին: Եթե կնոջ հասակը 41 տարեկանից բարձր է, խիստ անկում է սկսվում պոտենցիալի: Աշխարհի շատ երկրներում 41 տարեկանից բարձր կանանց արտամարմնային բեղմնավորում չեն անում, որովհետեւ համարում են, որ այլեւս իմաստ չունի 100-ից 99-ի մոտ չստանալ, 1-ի մոտ ստանալ: Աշխարհում կարող եք շատ սենսացիաներ լսել, թե 60, 70 տարեկան կինն ինքնուրույն հղիացել է: Դա կա՛մ չստուգված դեպք է, կա՛մ ուղղակի խոսքը դոնորական ձվաբջջի մասին է: Դա ուղղակի չի շեշտվում, մարդկանց մոտ էլ տպավորություն է ստեղծվում, որ կինն իր ձվաբջիջներով է հղիացել: — Արտամարմնային բեղմնավորման արդյունավետությունը կախված է բժշկի հմտությունից, նաեւ սարքավորումներից: Ձեր գնահատմամբ՝ Հայաստանում այսօր կա՞ն համապատասխան մասնագետներ ու սարքավորումներ: — Բժշկության մեջ ամեն ինչ կախված է բժշկի գիտելիքներից ու փորձից: Բայց հիմա, քանի որ արտասահմանյան բժշկությունն ապացուցողական բժշկության ճանապարհով է գնում, պետք է որ կոնկրետ ապացույցներ լինեն, ստանդարտներ լինեն, որ բժիշկը, կոպիտ ասած, ինչ ուզում է՝ չանի: Հենց այնպես այս ոլորտում աշխատել չկա: Պետք է հատուկ գիտելիքներ ունենալ, մասնագիտական փորձ ունենալ եւ նոր միայն զբաղվել այս զույգերով: Չեմ կարող ասել, որ Հայաստանում մասնագետները լիարժեք բավարարում են այս պահանջներին: Նույնիսկ մենք մեր պահանջներին լիարժեք չենք բավարարում: Սա անընդհատ պրոցես է, մենք էլ ենք անընդհատ աշխատում, որպեսզի կարողանանք մոտենալ եվրոպական կամ Միացյալ Նահանգների ստանդարտներին: — Մի առիթով ասել էիք, որ արտամարմնային բեղմնավորումը Հայաստանում 3500-5000 դոլար արժե… — Ցավալի է, բայց ոչ բոլորն են, որ այս մեթոդին կարող են դիմել՝ ֆինանսական միջոցների պատճառով: Վերարտադրողական բժշկության ասոցիացիան քայլեր է ձեռնարկում այս ուղղությամբ: Այս ամիս տեղի ունեցավ «Երազ» բալետային ներկայացումը, որի երաժշտության հեղինակը ես էի: Մենք հանգանակություն էինք հավաքում, արդեն բավական գումար հավաքվել է: Ուզում ենք՝ հաջորդ տարի ֆոնդ ստեղծվի անապահով ընտանիքների համար, ովքեր այս արտամարմնային բեղմնավորման կամ անպտղության բուժման այլ մեթոդների կարիք ունեն, բայց գումար չունեն: Հայաստանում պարադոքսալ իրավիճակ է ստեղծվել: Հիվանդը կա, պահանջը կա, ընդ որում՝ արտակարգ մեծ պահանջ կա եւ՛ ընտանիքների, եւ՛ պետության կողմից, որովհետեւ մեր դեմոգրաֆիկ վիճակը շատ վատ է, բայց նման ծառայություն չի մատուցվում: Եվ անպտղությունը բուժելով՝ մենք լավացնում ենք դա: Բոլորը գիտեն, որ վերարտադրողական բժշկությունը ոչ միայն ընտանիքի հարց է լուծում, այլեւ պետական խնդիրներ է լուծում: Մենք մեթոդներն ունենք, գործիքներն ունենք, բժիշկներ ունենք, լաբորատորիաներ ունենք, դեղորայք ունենք, ամեն ինչ ունենք, բայց այդ զույգերը ֆինանսական հնարավորություններ չունեն այս մեթոդին դիմելու համար: Կա՛մ հասարակական կազմակերպությունները, կա՛մ պետությունը պետք է լուծեն այս հարցը: Միջին աշխատավարձը Հայաստանում այնպիսին է, որ զույգերը հնարավորություն չունեն դիմելու այն դեպքում, երբ հարց է՝ կստացվի՞, թե՞ ոչ: Սա շատ լուրջ խնդիր է՝ եւ՛ հոգեբանական, եւ՛ սոցիալական առումով: — Իսկ այլ երկրներում ի՞նչ գներ են գործում: — Արտասահմանում գները տարբեր են: Ամենաթանկը, թերեւս, Միացյալ Նահանգներում է: Նյու Յորքում այն արժե 20.000 դոլար: Բայց կան եվրոպական երկրներ, որտեղ նման գներ են՝ 3000-4000 եվրո: Հայաստանում ամենացածրերից մեկն է: Մոսկովյան գների համեմատ՝ Հայաստանում երկու անգամ ցածր է: Մեզ մոտ գինը թեեւ մինիմումի է հասցված, միեւնույն է, շատ թանկ է մեր ժողովրդի համար: Մի մարդ, որը 500 դոլար չունի, իր համար միեւնույն է՝ 3000 դոլարո՞վ, թե՞ 13.000-ով դա կարվի: — Իսկ ձեւավորված գներն օբյեկտի՞վ են: — Գները օբյեկտիվ են, որովհետեւ տեխնլոգիաները, նյութերը, դեղորայքը, ցավոք սրտի, արտակարգ թանկ են: Գնագոյացումը կատարվում է հենց այս երեւույթների հիման վրա: Վաղուց արդեն հասունացել է պահը, որ պետությունն աջակցի Հայաստանում այդ հազարավոր զույգերին, որոնք չեն կարողանում դիմել ժամանակակից բուժական մեթոդների եւ երեխաներ չեն կարողանում ունենալ: Նրանց ոչ ապահովագրական կազմակերպություններն են օգնում, ոչ էլ պետությունը: Յուրաքանչյուր յոթերորդ ընտանիք Հայաստանում կարիք ունի ուշադրության՝ եւ՛ բժշկական, եւ՛ սոցիալական: Մենք պետք է նաեւ գիտակցենք, որ միայն պետության վրա հույս դնել չի կարելի: Ժողովուրդը նաեւ պետք է մասնակցի դրան: Պետք չէ միայն փնովել պետությանը, հասարակությունը պետք է նաեւ օգնություն ցուցաբերի:
https://168.am/2012/12/02/148602.html
2012-12-02
[ "Առողջություն", "Հարցազրույց" ]
168.am
Հայաստան տեղափոխված ընտանիքը կրկին վերադառնում է Չեխիա «Հրապարակի» խմբագրություն էր զանգահարել Չեխիայի քաղաքացի Թորգոմ Տեր-Մկրտչյանը, ով «թավշյա հեղափոխությունից» հետո, լսելով վարչապետ Փաշինյանի հայտարարությունները, թե մեծ ներգաղթը հայկական երազանք է, եւ Հայաստանի նոր իշխանությունները պատրաստ են օգնել ու աջակցել հայրենիք տեղափոխվածներին, որոշել եւ ընտանիքով տեղափոխվել է Հայաստան ու բախվել դառը իրականությանը եւ հիմա պատրաստվում է վերադառնալ Չեխիա: Միայն թե իր ռոմանտիկ պոռթկման արդյունքում ընտանիքը թե՛ Չեխիայում, թե՛ Հայաստանում գույք է կորցրել ու ձեռք բերել զգացողություն, որ «այլեւս երբեք նման հիմարություն չի անի»: Հայկական դաժան իրականությանը նախ բախվել է դեռ այն ժամանակվա սփյուռքի նախարարությունում՝ աջակցություն ակնկալելով աշխատանք գտնելու հարցում: Ոգեւորված պատմել է, որ Չեխիայում թողել է պետության կողմից հատկացված բնակարանը, անգլերենի ուսուցչի աշխատանքը, եկել է այստեղ եւ հայտնվել բացարձակ անպաշտպան վիճակում՝ չաշխատող ամուսիններ եւ 2 փոքր երեխա: Սփյուռքի նախարարության աշխատակիցներից մեկի մոտ համարձակվել է վկայակոչել վարչապետի՝ հայրենիք վերադառնալու հրավերը. «Ասեք տեսնեմ, թե ինչ աջակցության մասին է խոսքը»: Այստեղ Թորգոմին կոպտել են, ասել՝ ի՞նչ է իրեն երեւակայել, ո՞վ է ինքը, ինչո՞ւ է որոշել, որ պետք է գա ու պահանջներ դնի: «Ես իրենց ասում եմ՝ հաշվի առեք, որ մյուսներին դեպորտ են անում, ես իմ կամքով եմ եկել, ամեն ինչս թողել եմ, բնակարանը Պրահայում հանձնել եմ, հիմա դուք ասում եք՝ դու ով ե՞ս: Վերջապես դուք պետք է հաշվեք այն, որ մարդը 11 տարի ապրում է բարեկեցիկ պայմաններում, եկել է ու մեղավոր էլ չէ, որ ուզում է իր հայրենիքում ապրել, բայց գոնե մեկ քայլ արեք: Ինձ ասում է՝ չէ, Դուք պետք է անեք: Ես էլ ասում եմ՝ եթե ես պետք է անեմ, բա դուք ինչի՞ համար եք, ինչի՞ եք լույս վառում, ո՞վ է այս լույսի փողը տալու»: Սփյուռքի նախարարության այդ երկու պաշտոնյաների անուն-ազգանունը չեխիահայը չի հիշում, բացառությամբ մեկի՝ Գագիկ: Հայաստանում գտնվելու ժամանակահատվածում Թորգոմը հասցրել է նամակներ գրել թե՛ Մխիթար Հայրապետյանին, թե՛ սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանին, թե՛ Աննա Հակոբյանին եւ թե՛ Նիկոլ Փաշինյանին ու նախագահ Արմեն Սարգսյանին եւ անգամ՝ կրթության նախարարությանը: Ոչ մի արձագանք: Իսկ երբ գնացել է կառավարության դիմումների ու նամակների բաժին՝ հերթական նամակը հանձնելու, աշխատակիցներն ասել են. «Եթե չեք կարողանում ապրել, պարզ է, որ պետք է հետ գնաք»: Թորգոմն ասում է. «Իմ մոտ էն տպավորությունն է, որ դու ծանոթ ունես՝ ունես, չէ... սա նախկին Հայաստանն է... իրենք անընդհատ խոսում են այն մասին, որ մենք պատրաստ ենք, թող գան... ես ասում եմ՝ ձեզնից ո՛չ հաց եմ ուզում, ո՛չ ջուր, ո՛չ մի բան... դուք պարտավոր եք մարդուն ընդունել եւ ինչ-որ մի բան տալ...»: Հիշեցնենք, որ Լոս Անջելեսի հայտնի հանրահավաքում եւս Նիկոլ Փաշինյանը «ցեղասպանություն», «Արարատ լեռ» եւ սփյուռքի համար այլ ականջահաճո թեմաների մասին խոսելուց հետո ելույթը եզրափակեց կոչով՝ «գալ Ամանորը եւ Սուրբ ծնունդը մայրաքաղաք Երեւանում նշելու»: Թորգոմ Տեր-Մկրտչյանին հարցրինք՝ ինքը եկել է կամավո՞ր, թե՞, այնուամենայնիվ, դեպորտ են արել: Պարզվեց՝ նա Չեխիայի քաղաքացի է, ուր պատրաստվում է հունվարին կրկին վերադառնալ. «Պարզապես էդքան հեշտ չէ, երեխաները, էդքան ունեցվածքը... կեսը թողել, կեսը թափել, հետո գալ՝ այստեղ թափել, հասկանում եք, թե ինչքան ֆինանսական խնդիրներ կան, էն էլ այն դեպքում, որ չեմ աշխատում: Եվ նաեւ բնակարանը, որ չեխական պետությունը շատ էժան տվել էր ինձ, հիմա էլ չկա, եւ ես պետք է գնամ կրկնակի, եռակի վարձ տամ»: Նա ասում է, որ Չեխիայում բնակվող երկու հայ ընտանիք իրենցից հետո ցանկացել են վերադառնալ հայրենիք, սակայն տեսնելով իրենց վիճակը՝ հետ են կանգնել այդ մտքից:
https://hraparak.am/post/4d2f32172cf80cc6b08d9779d319b41f
2019-10-25
[]
hraparak.am
Յակովլեւկա (գյուղ, Սախնովշչինսկի շրջան) Յակովլեւկա , գյուղ Ուկրաինայի Խարկովի մարզի Սախնովշչինսկի շրջանում: Հիմնադրվել է 1873 թվականին: 2001 թվականի տվյալներով Յակովլեւկա գյուղում բնակվում էր 93մարդ: Բնակավայրը զբաղեցնում է 0,34կմ^2 տարածք: Բնակչության խտությունը կազմում էր 273,53մարդ/կմ^2:
https://hy.wikipedia.org/wiki/Յակովլևկա,_գյուղ,_Սախնովշչինսկի_շրջան
[]
hy.wikipedia.org
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ 11 դեկտեմբերի 2008 թվականի N 1466-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-Ի N 350 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 19-ի «Տեղեկությունները պետական եւ ծառայողական գաղտնիքի շարքը դասելու լիազորություններով օժտված պետական մարմինների պաշտոնատար անձանց ցանկը հաստատելու մասին» N 350 որոշման մեջ կատարել հետեւյալ փոփոխությունները եւ լրացումը՝ 1) որոշման 1-ին կետով հաստատված ցանկի՝ - ա. 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար» բառերով, - բ. 5-րդ կետում «Հայաստանի Հանրապետության առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար» բառերով, - գ. 10-րդ կետում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար» բառերով, - դ. 11-րդ կետում «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարար» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար» բառերով, - ե. 14-րդ կետում «Հայաստանի Հանրապետության մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար» բառերով, - զ. 20-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ» բառերով, - է. 21-րդ կետն ուժը կորցրած ճանաչել. 2) որոշման 1-ին կետով հաստատված ցանկը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 17.1-ին կետով. «17.1. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար:»: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: | Հայաստանի Հանրապետության վարչապետ | Տ. Սարգսյան | | ----- | ----- | | 2008 թ. դեկտեմբերի 17 Երեւան | |
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=48601
11.12.2008
[ "Որոշում" ]
www.arlis.am
Նավկա. «Ես խոնարհվում եմ Պլյուշչենկոյի առաջ» Գեղասահքի օլիմպիական չեմպիոնուհի ռուս Տատյանա Նավկան խոսել է Սոչիի Օլիմպիադայում իր հայրենակից Եվգենի Պլյուշչենկոյի հեռանկարների մասին: Տեղեկացնում է Sportbox.ru-ն: «Եթե Եվգենի Պլյուշչենկոն Սոչիի օլիմպիական խաղերում տեղ զբաղեցնի լավագույն եռյակում, դա մեծ հաջողություն կլինի: Ես խոնարհվում եմ նրա առաջ՝ որպես մարզիկի: Նա մեծ աշխատանք է կատարել, եւ միայն այն փաստը, որ Եվգենին համարձակորեն ցանկություն է հայտնել մասնակցելու Սոչիի Օլիմպիադային, արժանի է հարգանքի: Եթե անգամ ինչ-որ բան չստացվի, միեւնույն է, Ժենյան օլիմպիական չեմպիոն է եւ ոչ մեկ նրանից այդ կոչումը չի կարող խլել: Վիրավորական կլինի, եթե անհաջողության դեպքում նրա մասին սկսեն վատը խոսել: Ներկա պահին տղամարդկան մենասահքում նա լավագույնն է Ռուսաստանում: Վերջին 10 տարիների ընթացքում գեղասահքում բազմաթիվ օրենքներ են փոխվել, ինչը, իհարկե, հավելյալ դժվարություններ է ստեղծում մարզիկների համար: Շնորհակալ ենք Եվգենիից, որ նա կրկին անգամ դուրս է գալու մրցահարթակ՝ մեր երկրի պատիվը բարձր պահելու համար»,- նշել է Նավկան:
https://www.panorama.am/am/news/2012/12/18/navka/620163
2012-12-18
[ "Սպորտ" ]
www.panorama.am
Կիեւում իրավիճակը լարված է, արվում է պաշտպանության համար անհրաժեշտ ամեն բան. Կիեւի ռազմական վարչակազմի ղեկավար Ուկրաինայի մայրաքաղաքում իրավիճակը շարունակում է լարված մնալ, սակայն Կիեւի պաշտպանության համար ռազմական եւ տարածքային պաշտպանության նախապատրաստումը շարունակվում է, UA:Razom-ի եթերում ասել է Կիեւի ռազմական վարչակազմի ղեկավար Նիկոլայ Ժիրնովը: Այս մասին հայտնում է «Ուկրինֆորմ»-ը: «Իրավիճակն այսօր Կիեւում շատ լարված է, բայց մենք անում ենք պաշտպանության համար անհրաժեշտ ամեն բան... Սա պաշտպանության համար թիվ մեկ օբյեկտն է: Սա մեր երկրի սիրտն է, մշակույթի կենտրոնը, պատմության կենտրոնն ու պետականության կենտրոնը: Սա սուրբ վայր է յուրաքանչյուր ուկրաինացու համար: Այս պահի դրությամբ մայրաքաղաքի հաստատակամորեն պաշտպանվում է Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից»,- վստահեցրել է Ժիրնովը: Նա նաեւ հայտնել է, որ Կիեւի մերձակայքում իրավիճակը վերահսկվում է ուկրաինացի զինվորականների կողմից:
https://news.am/arm/news/689966.html
2022-03-05
[ "Աշխարհում", "Ռուսաստան", "Քաղաքականություն" ]
news.am
Կատյուշկինո , գյուղ Ռուսաստանի Խակասիա հանրապետության Շիրինսկի շրջանի կազմում:
https://hy.wikipedia.org/wiki/Կատյուշկինո
[]
hy.wikipedia.org
Արեւմտյան կոնֆերենցիա (NBA) Արեւմտյան կոնֆերենցիա , Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) երկու կոնֆերենցիաներից մեկը: Կոնֆերենցիայում ընդգրկված են 15 ակումբներ, որոնք 5-ական կերպով բաժանված են 3 դիվիզոնների (բաժանմունք) մեջ: Կոնֆերենցիայի այժմյան կառուցվածքը Արեւմտյան կոնֆերենցիան ունի հետեւյալ տեսքը. | Հյուսիսարեւմտյան | Հարավարեւմտյան | Խաղաղօվկիանոսյան | | ----- | ----- | ----- | | Պորտլենդ Թրեյլբլեյզերս | Դալաս Մավերիքս | Գոլդեն սթեյթ Ուորիորս | | Մինեսոտա Թիմբերվուլվզ | Հյուսթոն Ռոկետս | Լոս Անջելես Կլիպերս | | Օկլահոմա Սիթի Թանդեր | Սան Անտոնիո Սփերս | Լոս Անջելես Լեյքերս | | Դենվեր Նագեթս | Մեմֆիս Գրիզլիս | Ֆինիքս Սանս | | Յութա Ջազ | Նյու Օռլեանս Հորնեթս | Սաքրամենտո Քինգս | NBA-ի առաջնությունն ամենաշատը նվաճած ակումբները - 31:Լոս Անջելես Լեյքերս - 4: Սան Անտոնիո Սփըրս - 4: Հյուսթոն Ռոկետս - 4: Ատլանտա / Սեյնթ Լուիս Հոքս - 3: Սան ֆրանցիսկո Ուորիորս - 3: Պորտլենդ Թրեյլբլեյզերս - 3: Սիեթլ Սուպերսոնիքս - 2: Ֆորտ Ուեյն Փիստոնս - 2: Միլոուքի Բաքս - 2: Ֆինիքս Սանս - 2: Յութա Ջազ - 2: Դալաս Մավերիքս - 1: Բալթիմոր Բալեթս - 1: Չիկագո Սթեգս - 1: Սակրամենտո Քինգս / Ռոչեստեր Ռոյալս
https://hy.wikipedia.org/wiki/Արևմտյան_կոնֆերենցիա_(NBA)
[]
hy.wikipedia.org
Dead by April, ռոք խումբ՝ հիմնված 2007 թվականին Շվեդիայի Գյոտեբորգ քաղաքում: Հիմնադրման օրից խումբը հասցրել է թողարկել երեք ալբոմներ՝ Dead by April, Incomparable եւ Let the Word Know: Խմբի անդամներն են Քրիստոֆեր «Stoffe» Անդերսոնը, Մարկուս Վեսսլենը, Պոնտուս Էլմը, Մարկուս Ռոզելը, նախկինում նաեւ Ջիմմի Ստրիմելլը, Հենրիկ Կարլսսոնը, Յոհան Օլսսոնը, Ալեքս Սվեննինգսոնը եւ Սանդրո Սանտյագոնը: Խմբի գործունեությունը սկսվեց 2007 թվականին: Ջիմմի Ստրիմելլը հանդես էր գալիս գյոտեբորգյան մեկ այլ՝ Nightrage խմբում որպես վոկալիստ: Շուտով նրա հեղինակած երգերը սկսեցին չհամապատասխանել խմբի գաղափարներին, եւ դա պատճառ դարձավ անհամաձայնությունների, շուտով նաեւ խումբը լքելուն: Շուտով նա ծանոթացավ Pontus Hjelm-ի մի քանի գործերի եւ նրա հետ համագործակցության հեռանկար տեսավ: Ահա եւ այդպես սկսվեց ամեն ինչ: Շուտով նրանք արդեն մրցակիցներ էին: Խմբի առաջին հաջողությունները եղավ հայտնիությունը Ասիայում եւ Ճապոնիայում: Տղաները MySpace-ի ոչ պաշտոնական խմբերի ցուցակում առաջինը դարձան շատ արագ: Սոցցանցերում ճանաչողության հասնելու եւ օգտատերերի համակրանքը վայելելու արդյունքը եղավ այն, որ նրանք սկսեցին մի շարք առաջարկներ ստանալ կազմակերպչական, ձայնագրման եւ տոմսերի հետ կապված հարցեր կազմակերպող ու իրականացնող կազմակերպությունների կողմից: Նրանք շարունակեցին իրենց ընտրած ուղին՝ բոլորին հաջողություն մաղթելով: 2008 թվականի ամռանը մասնակցեց մի շարք փառատոների եւ ահա կիզակետը հանդիսացավ Շվեդիայի ամենահեղինակավոր Hultsfred փառատոնը, որի ժամանակ գրանցվեց ռեկորդ՝ հանդիսատեսի թվով: Միեւնույն ժամանակ խումբը վերջացրեց քննարկումները ձայնագրման ստուդիաների հետ՝ Universal Music-ի հետ պայմանագիր կնքելով: Դեբյուտային ալբոմը Խմբի առաջին սինգլը Losing you-ն էր, որը թողարկվեց 2009 թվի մարտի 6-ին եւ խմբի անդամների կողմից հրապարակվեց MySpace սոցկայքում: Արդեն մայիսի 13-ին խումբը թողարկեց իր դեբյուտային ալբոմը Dead by April անվանումով: Ալբոմը ներառվեց 13 երգեր, որոնցից 11-ը վերաթողարկվածներ էին եւ միայն 2-ը նորեր. նոր էին՝ What Can I Say եւ Sorry For Everything: Միեւնույն տարում խումբը նկարահանեց երկու տեսահոլովակ՝ Losing You,Angels of Clarity եւ թողարկեց երեք սինգլներ՝ What Can I Say, Angels of Clarity, Losing You: Խմբի երկրորդ՝ Incomparable ալբոմը թողարկվեց 2011 թվականի սեպտեմբերի 21-ին եւ, վերջապես, երրորդ ալբոմը՝ Let The World Know թողարկվեց 2014 թ.-ի փետրվարի 12-ին:
https://hy.wikipedia.org/wiki/Dead_by_April
[]
hy.wikipedia.org
ՍՏՀ Թուրքական երաժշտության կոնսերվատորիա, Ստամբուլի տեխնիկական համալսարանին պատկանող տերիտորիա, որտեղ ուսուցանվում է երգ-երգեցողություն: Գտնվում է Թուրքիայի ամենամեծ քաղաք Ստամբուլում: Հիմնադրվել է 1975 թվականին: Դեկանը Պրոֆեսոր Ցիհատ Ասկինն է: Այնտեղ են կրթվել հայտնի երգիչներ, ինչպիսիք են Զիյնեթ Սալին եւ Վոլկան Կոնակը:
https://hy.wikipedia.org/wiki/ՍՏՀ_Թուրքական_երաժշտության_կոնսերվատորիա
[]
hy.wikipedia.org
Խաչիձոր (գետակ) Խաչիձոր, գետակ Հայաստանի Սյունիքի մարզում, Կարճեւան գետի աջ օժանդակը: Սկիզբ է առնում Սուրբ Հովհաննես լեռան հարավային լանջից եւ Ագարակ քաղաքի հյուսիսային մասում միանում մայր գետին: Երկարությունը՝ 3 կմ:
https://hy.wikipedia.org/wiki/Խաչիձոր_(գետակ)
[]
hy.wikipedia.org
Նվագախմբի տղաները «Նվագախմբի տղաները», գեղարվեստական ֆիլմ Միքայել Շաթիրյանի «Երբ է գալիս գարունը» վեպի հիման վրա: Սյուժե Խորհրդային կարգերի հաստատման նախօրեին բոլշեւիկ Ցոլակ Դարբինյանը հեղափոխական գործունեություն է ծավալում դաշնակցական բանակի նվագախմբում եւ, իր գաղափարներով տոգորելով նվագախմբի տղաներին, նրանց հետ դիմավորում Կարմիր բանակի մուտքը Երեւան: Դերերում - Լեւոն Թուխիկյան - Ցոլակ Դարբինյան - Մհեր Մկրտչյան - Արսեն - Արմեն Խոստիկյան - Զավեն - Ռոբերտ Մկրտչյան - Գագիկ (Ճուտո) - Մայիս Ղարագյոզյան - Վարդգես - Կիմ Երիցյան - Կիրակոս - Արման Կոթիկյան - Յոհան Շտեռլինգ - Վաղինակ Մարգունի - միստր Նոքս - Խաչիկ Նազարեթյան - Բագրատունի, գնդապետը - Գարուշ Խաժակյան - Տիգրան Դրվագներում - Լորենց Առուշանյան - Լեւոն Բոյաջյան - Լ. Բուռնազյան - Պ. Գեւորգյան - Թաթուլ Դիլաքյան - Ե. Եսայան - Գեւորգ Էլբակյան - Գարուշ Խաժակյան - Ստեփան Հարությունյան - Ղ. Ղազարյան - Ստեփան Մարտիրոսյան - Կարպիս Շամլյան - Ռ. Պապովյան - Հ. Սահակյան - Սոս Սարգսյան Ստեղծագործական խումբ - նկարիչներ — Միքայել Արուտչյան, Սարգիս Սաֆարյան - հնչյունային օպերատորներ — Էդուարդ Վանունց, Շ. Գրիգորյան - մոնտաժ — Վալենտինա Հայկազյան - տնօրեն — Կարո Հովհաննիսյան - պրեմիերա հոկտեմբերի 4 1960 թ. Երեւանում - պրեմիերա ապրիլի 10 1961 թ. Մոսկվայում Հղումներ - «Նվագախմբի տղաները» ֆիլմը «Հայկական կինո» կայքում Archived 2023-03-28 at the Wayback Machine.
https://hy.wikipedia.org/wiki/Նվագախմբի_տղաները
[]
hy.wikipedia.org
Հայտնի է «Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի» գործով առաջին նիստի օրը Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի» գործով առաջին նիստի օրը հայտնի է. այն տեղի կունենա հունիսի 12-ին՝ ժամը 16:30-ին: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից: Գործը մակագրվել է դատավոր Լիլիթ Սարգսյանին: Նշվում է, որ Ռոբերտ Քոչարյանը 2018 թվականի սեպտեմբերի 17-ին դիմել է դատարան՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը եւ արժանապատվությունը պաշտպանելու պահանջով: Հայցադիմում ներկայացնելու առիթը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարությունն է, որը վերաբերել է նաեւ Քոչարյանին: Հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը պարզաբանումներ է ներկայացրել, մասնավորապես՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի վերաբերյալ: Ուժային կառույցի ղեկավարների զրույցը վերաբերել է Ռոբերտ Քոչարյանին, Յուրի Խաչատուրովին:
https://yerevan.today/all/iravakan/32010/haytni-e-robert-qocharyani-haycn-ynddem-nikol-pashinyani-gortsov-arajin-nisti-ory
2019-05-06
[ "Իրավական" ]
yerevan.today
Ֆելյաններ կամ Ֆեյյաններ , քաղաքական խմբավորում Ֆրանսիայում, Ֆրանսիական հեղափոխության ժամանակ: Ֆելյանները նիստերը գումարում էին մի ժամանակ ֆելյանների կուսակրոն միաբանությանը պատկանած դահլիճում (այստեղից էլ նրանց անվանումը, Ֆելյանների ակումբի լրիվ անվանումը՝ «Ֆելյանների մոտ նիստեր գումարող սահմանադրության բարեկամների ընկերություն»): Ֆելյանների ակումբը ստեղծել էին սահմանադրական-միապետական բուրժուազիայի եւ լիբերալ ազնվականության ներկայացուցիչները, որոնք դուրս են եկել Յակոբինյան ակումբից՝ համաձայն չլինելով թագավորին գահընկեց անելու 1791 թվականի հուլիսի 16-ին նրանց ընդունած որոշման հետ: Ֆելյանների ղեկավարներից էին Ժիլբեր Լաֆայեթը, Անտուան Բարնավը, Ալեքսանդր Լամետը, Ադրիեն Դյուպորը: 1791 թ. հոկտեմբերից մինչեւ միապետության տապալումը (1792 թ. օգոստոսի 10) ֆելյանները փաստորեն կառավարող կուսակցություն էին Սահմանադիր եւ Օրենսդիր ժողովներում: Արտահայտել են խոշոր բուրժուազիայի շահերը, դեմ էին հանրապետությանը, ձգտում էին 1791-ի ցենզային սահմանադրության շրջանակներում ամրապնդել սահմանադրական միապետությունը: Միապետության տապալումից հետո ֆելյանների ակումբը դադարել է գոյություն ունենալուց, անցել է հակահեղափոխության կողմը:
https://hy.wikipedia.org/wiki/Ֆելյաններ
[]
hy.wikipedia.org
Թե Հայաստանը ինչ է զիջել ռազմագերիների դիմաց, մենք չգիտենք. Բորիս Նավասարդյան (տեսանյութ) «Կարծում եմ, երկկողմանի զիջումների գործընթաց է գնում, իսկ թե Հայաստանը ինչ է զիջել ռազմագերիների դիմաց, մենք չգիտենք: Հակառակ դեպքում որեւէ պատճառ չեմ տեսնում, թե ինչու Ադրբեջանը պետք է գնար այդ քայլին»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝ անդրադառնալով երեկ Ադրբեջանից 5 գերիների վերադարձին: Մինչ այդ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե պատրաստ է փոխանցել բոլոր քարտեզները, եթե Ադրբեջանը կվերադարձնի բոլոր գերիներին: Արդյո՞ք քարտեզներ են փոխանցվել: «Կամ այլ բան է, կամ քարտեզների խոստում է եղել: Սա այն թեման է, որի շուրջ իշխանությունների կողմից թափանցիկություն չկա, եւ միգուցե դա արդարացված է: Չեմ բացառում, որ ընդհանուր առմամբ դրական գործընթաց է գնում»,- հավելեց Բ.Նավասարդյանը: Վերջինս անդրադարձավ նաեւ Թուրքիայի ու Ռուսաստանի կողմից առաջ քաշված «3+3» մոդելին եւ ասաց, թե ցանկացած ձեւաչափ, որը նվազեցնում է ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի մասնակցությունը մեր տարածաշրջանային գործընթացներում, Հայաստանի համար վտանգավոր է: Հիշեցնենք, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն այս շաբաթ Թբիլիսիում պատասխանելով այդ նախաձեռնությանը՝ Վրաստանի հնարավոր մասնակցության հարցին՝ ասել է. «նախքան ցանկացած նոր հարթակի մասին խոսելը, ՌԴ-ն, որը օկուպացրել է Վրաստանի տարածքի 20% -ը, պետք է կատարի 2008թ. հրադադարի պայմանագիրը»: Այդ այցի ժամանակ Օսթինն ու Վրաստանի պաշտպանության նախարարը պաշտպանական գործընկերության հուշագիր էին ստորագրել: Արդյոք այդպիսով ԱՄՆ-ը ազդարարում է անմիջական մուտք Հարավային Կովկաս: «ԱՄՆ-ն կորոշի՞ այստեղ այլ ներկայություն ունենալ բացի Թուրքիայից, պարզ կլինի, եթե, ասենք՝ Վրաստանում բացվի ամերիկյան ռազմակայան: Համաձայնագրի ստորագրումը կարելի է դիտարկել որպես այդ ուղղությամբ մտածելու մտադրություն: Բայց դա շատ հանգամանքներից է կախված, աշխարհաքաղաքական հայեցակարգերից, որոնք ԱՄՆ-ում կմշակվեն Հարավային Կովկասի նկատմամբ: Նաեւ ֆինանսական հնարավորությունների հարց է: Եթե ռազմակայանը ստանում է համապատասխան ֆինանսավորում, դա նշանակում է շատ մեծ խաղադրույքներ են այնտեղ դրվում»,- հավելեց Բ.Նավասարդյանը: Մանրամասները՝ տեսանյութում:
https://a1plus.am/hy/article/415852
2021-10-20
[ "Հարցազրույց", "Քաղաքականություն", "Տեսանյութեր" ]
a1plus.am
Թուրքիան խրախուսում է ԼՂՀ դեմ ագրեսորի գործողությունների շարունակմանը. Շավարշ Քոչարյան Թուրքիան խրախուսում է ինքնորոշված ԼՂՀ դեմ ագրեսորի գործողությունների շարունակմանը. այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչպե՞ս կմեկնաբանի Թուրքիայի իշխանությունների արձագանքը ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրմանը, փոխանցում է ԱԳՆ-ն: «Ցավալի է, որ Թուրքիայի համար մարդկային զոհերի կշիռն ազգային պատկանելիությամբ է պայմանավորված: Նման ռասիստական հայտարարություններով Թուրքիան խրախուսում է ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ագրեսորի գործողությունների շարունակմանը: Դա նաեւ տեղավորվում է Թուրքիայի ներկայիս իշխանությունների վարած քաղաքականության տրամաբանության մեջ, որի արդյունքն է անկայունության, ահաբեկչության եւ արյունահեղության ալիքի տարածումը թե Թուրքիայի ներսում, թե իր սահմաններից դուրս»,—ասել է նա: Հավելենք, որ Քոչարյանի այս հայտարարությանն անդրադարձել է նաեւ ռուսական RBK լրատվամիջոցը՝ ընդգծելով, որ հայկական կողմը մեղադրում է Թուրքիային:
https://armlur.am/511047/
2016-04-03
[]
armlur.am
Հայ—թուրքական հաշտեցումը բավարար չէ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար. Դավութօղլու Россия в глобальной политике ամսագրում հրապարակած իր հոդվածում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն կարծիք է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խոչընդոտ է Ադրբեջանի եւ Հարավային Կովկասի կողմից այդքան կարեւոր ներուժի՝ տնտեսության, մարդկային կապիտալի եւ բնական ռեսուրսների օգտագործման համար: Ահմեթ Դավութօղլուն կարծում է, որ բանակցությունների արդյունքում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ ձեռք բերված առաջընթացը շատ կարեւոր է հակամարտության կարգավորման համար, քանի որ, ըստ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի, մեխանիզմը, որը մշակել է ԵԱՀԿ Մինսկի խումբը, դեռեւս էական եւ հստակ արդյունքների չի բերել: Միեւնույն ժամանակ, Ահմեթ Դավութօղլուն նշել է, որ Թուրքիան դեռ հույս ունի, որ մի օր իրեն կհաջողվի վերականգնել հարաբերությունները Հայաստանի հետ, որը, ըստ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի, այն ամբողջական պատկերի պակասող օղակն է, որը Անկարան կցանկանար տեսնել Հարավային Կովկասում: Անդրադառնալով հայ-թուրքական Արձանագրություններին՝ Դավութօղլուն նշել է, որ «դա աննախադեպ ընդառաջ քայլ էր իրավաբանական եւ հոգեբանական պատնեշների վերացման ճանապարհին, որը մինչեւ այժմ բաժանում էր երկու հարեւան ժողովուրդներին»: Սակայն, ինչպես նշել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը, Երեւանի հետ բանակցությունների ողջ ընթացքում Թուրքիան քաջ գիտակցել է, որ հայ—թուրքական հաշտեցումը բավարար չէ Հարավային Կովկասում ցանկալի խաղաղության եւ կայունության հաստատման համար: Այդ պատճառով, ըստ Ահմեթ Դավութօղլուի, Անկարան համոզված է, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների բարելավման առաջընթացը պետք է համալրվի հստակ քայլերով՝ ուղղված ԼՂ հակամարտության կարգավորմանը: Դավութօղլուն եզրափակել է, որ «դրա համար կպահանջվի քաղաքական կամք ու խիզախություն»: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
https://www.tert.am/am/news/2010/03/01/davutoglu/113411
2010-03-01
[]
www.tert.am
Ճանապարհատրանսպորտային պատահարներ՝ եղանակի հետեւանքով Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 10-ի ժամը 17:00-ի դրությամբ հանրապետության տարածքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 3 պատահար, ինչի հետեւանքով 3 մարդ ստացել է մարմնական վնասվածքներ: Փետրվարի 9-ին հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար, որից 4-ը՝ Երեւանում. 1 մարդ ստացել է մարմնական վնասվածք:
https://www.aysor.am/am/news/2012/02/10/police-crash/399642
2012-02-10
[]
www.aysor.am
Տրանսպորտի եւ կապի նախկին նախարարը կալանավորվել է. «168 ժամ» ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ որոշում կայացրեց բավարարել դատախազության բողոքը եւ մեկ ամիս առաջ «Հյուսիս-Հարավի» գործով գրավի դիմաց ազատ արձակված Տրանսպորտի եւ կապի նախկին նախարար, «Սթոնս» ՍՊ ընկերության աշխատանքները համակարգող Գուրգեն Սարգսյանի նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրեց կալանավորումը, հայտնում է «168 ժամ»-ը: Սեպտեմբերին քննիչը կալանավորման միջնորդություն էր ներկայացրել առաջին ատյանի դատարան, սակայն դատարանը մերժել էր այն եւ Սարգսյանին ազատ արձակել 10 մլն դրամ գրավի դիմաց:
https://www.aravot.am/2019/10/22/1073481/
2019-10-22
[ "Իրավական լուրեր", "«Սթոնս» ՍՊ", "Գուրգեն Սարգսյան" ]
www.aravot.am
Ուզում է՝ 5 հազար հոգով գնան, քամին քարից ի՞նչ պիտի տանի, դա վնաս է երկրին, ժողովրդին, տնտեսությանը. Գ. Ծառուկյանը՝ ՊԵԿ-ի ստուգումների մասին (տեսանյութ) Ծառուկյանին ոչ մի բան չեն կարող անել, ինչ անում են, ի վնաս երկրի տնտեսության, փոքր ու միջին բիզնեսին են անում: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով ՊԵԿ-ի կողմից «Առինջ մոլ»-ում անցկացվող հարկային ստուգումերին: Նա նկատեց, որ ՊԵԿ գործողությունների հետեւանքով՝ մարդիկ չեն կարողացել առեւտուր անել, ավելին՝ հսկայական մոլում ամբողջ օրվա մեջ մի խաղալիք է վաճառվել: «Երեք տարի մարդկանց աշխատելու հնարավորություն եմ տվել, նրանցից վարձավճար չեմ վերցրել, որովհետեւ ուզում եմ, որ մարդիկ կայանան, հզորանան»,- շարունակեց նա: Ինչ վերաբերում է հարցին, թե հարկային մարմիններն ինչ են փնտրում, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Ես շա՞տ գիտեմ, հարցրեք, ազատ են խանութն էլ, վաճառողն էլ, ստուգողն էլ: Ես էսօր չեմ ուզում արդարանամ, ես արդարանալու ոչ մի խնդիր չունեմ: Հիմնական հարցը կապված է փոքր ու միջին բիզնեսի, «Առինջ մոլի» հետ, դռները բաց են, գնացեք, բոլորի հետ խոսեք»: Միեւնույն ժամանակ նա շեշտեց, որ առ այսօր այդ գործողությունների հիմքն ու նպատակն իր համար պարզ չեն: ԲՀԿ խմբակցության ղեկավարը, անդրադառնալով դիտարկմանը, որ ՊԵԿ աշխատակիցները 40 հոգով էին ստուգում անում, շեշտեց. «Ուզում է՝ 5 հազար հոգով գնան, քամին քարից ի՞նչ պիտի տանի: Դա վնաս է երկրին, ժողովրդին, տնտեսությանը, ինչի՞ մասին է խոսքը: Ինչ էլ անեն, ի վնաս տնտեսության է ու ժողովրդի»: Միեւնույն ժամանակ Գագիկ Ծառուկյանը նկատեց, որ Դավիթ Անանյանի՝ ՊԵԿ նախագահ նշանակվելուց հետո, իրեն պատկանող ընկերություններում միշտ ստուգումներ են: «Ինչ Անանյանը եկել է պաշտոնի, ոչ թե մի օր, 10 օր, 15 օր, ամբողջ ուղղությունը Ծառուկյանն է: Ես էլ ասում եմ՝ օրենքի առաջ բոլորը հավասար են, ստուգում է, գնացեք ստուգեք, ինչքան կուզեք, ստուգեք, այնտեղից դուրս չեն գալիս, թե ինչ են փնտրում, չգիտեմ: Ժամանակը գալու է, ստուգումները կավարտվեն, Ծառուկյանը Հայաստանի բոլոր լրագրողներին հավաքելու է, կետ առ կետ, դոկումենտալ հարց ու պատասխան, որ բոլորի համար պարզ լինեն եւ՛ Պետական եկամուտների կոմիտեի մոտեցումը, եւ՛ ստուգումները, թե ում են ստուգում, ում չեն ստուգում, ինչ են ուզում, ինչ են ստուգել»,- եզրափակեց Գագիկ Ծառուկյանը:
https://www.tert.am/am/news/2019/04/16/tsarukyan/2974633
2019-04-16
[ "ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ" ]
www.tert.am
(7234) 1986 QV3, աստերոիդ աստերոիդների հիմնական գոտում: Հայտնաբերվել է 1986 թվականի օգոստոսի 29-ին Անրի Դեբեոնի կողմից Լա Սիլյայում: Միջին հեռավորությունը Արեգակից կազմում է 2,252261ա.մ., առավելագույնը մոտենում է 1,7597ա.մ. հեռավորության վրա եւ հեռանում 2,7448ա.մ.: Արեգակի շուրջ մեկ ամբողջական պտույտ է կատարում 1234,6երկրային օրվա ընթացքում, իր ուղեծրով շարժվելով միջինում 0,291592աստիճան/օր արագությամբ: Աստերոիդի ուղեծրի եւ խավարածրի հարթությունները իրար հետ կազմում են 5,16°անկյուն:
https://hy.wikipedia.org/wiki/(7234)-1986_QV3
[]
hy.wikipedia.org
Կատաղի կռվացնում եւ իրար դեմ է հանում մարդկանց, ընտանիքներին, ընկերներին Կոմունալ համերաշխության կոչ է անում մարդ, ով հասարակությունը բաժանել է սեւերի, սպիտակների, դուրսպրծուկների, հպարտների, նիկոլականների, լեւոնականների, քոչարյանականների, սերժականների, նախկինների, նորերի, հակահեղափոխականների: Ու կատաղի կռվացնում եւ իրար դեմ է հանում մարդկանց, ընտանիքներին, ընկերներին...թե բա համերաշխություն... Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան էջից
https://www.7or.am/am/news/view/185663/
2020-05-01
[]
www.7or.am
Վերին Լարսում ձյան տեղումներից պաշտպանվելու նպատակով մարդատարների երթեւեկությունը կիրականացվի թունելներով ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձյան եւ մերկասառույցի պատճառով Մցխեթա-Ստեփանցմինդա-Լարսի ճանապարհի Գուդաուրի (փոստա)-Քոբի հատվածի 93կմ-106 կմ մասում երթեւեկության շարժն արգելված է կցորդների, կիսակցորդների եւ 30-ից ավել նստատեղ ունեցող ավտոբուսների համար: Այս մասինՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությանը հայտնել են Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այլ փոխադրամիջոցների համար շարժն ազատ է: Ձյան տեղումներից պաշտպանվելու նպատակով երթեւեկությունը կիրականացվի թունելներով:
https://armenpress.am/arm/news/702414.html
2012-12-12
[]
armenpress.am
«Էլեկտրոնային աճուրդի իրականացման կարգը եւ էլեկտրոնային աճուրդի միջոցով ձեռք բերվող ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների ցուցակը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Էլեկտրոնային աճուրդի իրականացման կարգը եւ էլեկտրոնային աճուրդի միջոցով ձեռք բերվող ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների ցուցակը հաստատելումասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծն ուղղված է «Գնումների մասին» 16.12.16թ. թիվ ՀՕ-21-Ն օրենքով նախատեսված էլեկտրոնային աճուրդի իրականացման հետ կապված հարաբերությունների սահմանմանը: ----- ՆԱԽԱԳԻԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ .... ..... ..... ..... 2017 թվականի N .....-Ն ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴԻ ՄԻՋՈՑՈՎ ՁԵՌՔ ԲԵՐՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒՄԱՍԻՆ Հիմք ընդունելով «Գնումներիմասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը եւ 5-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 6-րդ, 8-րդ եւ 14-րդ կետերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունըորոշում է. 1. Հաստատել՝ - 1) էլեկտրոնային աճուրդի իրականացման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի. - 2) էլեկտրոնային աճուրդի միջոցով ձեռք բերվող ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների ցուցակը՝ համաձայն N 2 հավելվածի: 2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից երեսնօրյա ժամկետում հաստատել էլեկտրոնային աճուրդով գնումների կատարման ուղեցույցը: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի դեկտեմբերի 31-ից: (3-րդ կետըփոփ.28.09.17 N 1200-Ն) | Հայաստանի Հանրապետության<br>վարչապետ | Կ. Կարապետյան | | ----- | ----- | <br><br>Հավելված N 1<br>ՀՀ կառավարության 2017 թվականի<br>..... որոշման<br> Կ Ա Ր Գ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ 1. Սույն կարգով կարգավորվում են էլեկտրոնային աճուրդի իրականացման հետ կապված հարաբերությունները: 2. Էլեկտրոնային աճուրդի համակարգը պարունակում է էլեկտրոնային սարքավորումներ, գործիքներ եւ ծրագրեր, որոնք հեռակարգավորման, հեռահաղորդագրման եւ էլեկտրոնային եղանակով տվյալների փոխանակման հնարավորություն են տալիս: Բոլոր սարքավորումները տեղադրվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի կողմից սահմանված վայրում: 3. Էլեկտրոնային աճուրդով գնումների կատարման դեպքում գործում են գնումներիմասինՀայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները՝ հաշվի առնելով սույն կարգով սահմանված առանձնահատկությունները: 4. Սույն կարգում օգտագործվում են հետեւյալ հասկացությունները՝ 1)էլեկտրոնային աճուրդի համակարգ (այսուհետ՝ համակարգ)՝ էլեկտրոնային աճուրդների իրականացումն ապահովող համակարգ (www.armeps.am/eaction). 2)մասնակից՝ պատվիրատուի հետ պայմանագիր կնքելու նպատակով էլեկտրոնային աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող եւ համակարգում գրանցված անձ. 3)էլեկտրոնային աճուրդ՝ էլեկտրոնային միջոցների օգտագործմամբ նոր՝ նվազեցված գները ներկայացնելու գործընթաց, որը հնարավորություն է տալիս ավտոմատ գնահատման մեթոդներով (միջոցներով) որոշելու հայտեր ներկայացրած մասնակիցների զբաղեցրած տեղերը՝ հաջորդականությունը. 4)հայտ՝հրավերի հիման վրա մասնակցի կողմից էլեկտրոնային եղանակով ներկայացվող առաջարկ. 5)լիազորված մարմին՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն. 6)օգտվողներ՝համակարգիշահագործման եւ դրանից օգտվելու թույլտվություն ունեցող անձինք. 7)քայլ՝մինչեւ էլեկտրոնային աճուրդի ամփոփումը՝ մասնակցի կողմից վերանայված եւ ներկայացված նոր՝ նվազեցված գնային առաջարկ. 8)առաջին տեղն զբաղեցրած մասնակից՝մասնակից, որն էլեկտրոնային աճուրդի ամփոփման համար սահմանված ժամկետը լրանալու պահի դրությամբ ներկայացրել է նվազագույն գնային առաջարկ: 5. Համակարգն ունի մասնակիցների տվյալները, բացառությամբ գնային առաջարկների, կոդավորելու եւ, մինչեւ էլեկտրոնային աճուրդի ամփոփման ավարտը ներառյալ, այդ տվյալների ապակոդավորման անհնարինությունն ապահովելու հնարավորություն: 6.Համակարգից օգտվողներն են՝ - 1) պատվիրատուի ղեկավարը, ով համակարգում գրանցում է նոր օգտվողներ եւհամակարգիմիջոցով հաստատում է գնահատմանմասինհաշվետվությունը. - 2) գնահատող հանձնաժողովը. - 3) քարտուղարը: II. ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ 7. Պատվիրատուն համակարգում գրանցվելու եւ այն շահագործելու նպատակով գրավոր կամ էլեկտրոնային եղանակով՝ իր պաշտոնական էլեկտրոնային փոստից լիազորված մարմնի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկելու միջոցով, լիազորված մարմին է ներկայացնում պատվիրատուի՝ - 1) անվանումը՝ հայերենով, ռուսերենով եւ անգլերենով. - 2) գործունեության հասցեն ՝ հայերենով, ռուսերենով եւ անգլերենով. - 3) ղեկավարի անունը, ազգանունը, պաշտոնը, հեռախոսահամարը եւ էլեկտրոնային փոստի հասցեն: 8. Լիազորված մարմինը սույն կարգով նախատեսված տեղեկատվությունն ստանալու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում պատվիրատուին գրանցում է համակարգում եւ պատվիրատուի ղեկավարին գրավոր տրամադրում է համակարգում գրանցված մուտքանունն ու նախնական գաղտնաբառը: Ընդ որում՝ - 1) պատվիրատուի ղեկավարը եւ նրա կողմից սահմանված օգտվողներն առաջին անգամ համակարգ մուտք գործելիս՝ տրամադրված նախնական գաղտնաբառը պարտավոր են փոխարինել նոր գաղտնաբառով, որը պետք է բաղկացած լինի առնվազն 8 նիշից, այդ թվում՝ 8 նիշում՝ առնվազն մեկ տառից եւ մեկ թվանշանից. - 2) օգտվողներին մուտքանուններ եւ նախնական գաղտնաբառեր տրամադրում է պատվիրատուի ղեկավարը. - 3) համակարգում սույն կետում նշված անձանց գրանցումն ավտոմատ եղանակով համարվում է չեղյալ, եթե համակարգում գրանցվելու օրվանից հաշված 30 օրացուցային օրվա ընթացքում նրանք մուտք չեն գործում համակարգ կամ մուտք են գործում, սակայն համակարգ չեն մուտքագրում գրանցումը հաստատելուց հետո ավտոմատ եղանակով իրենց էլեկտրոնային փոստին ստացված թիվը: Այս դեպքում իրականացվում է գրանցման նոր գործընթաց: 9. Համակարգում որպես մասնակից գրանցվելու նպատակով մասնակիցը մուտք է գործում համակարգ եւ լրացնում պահանջվող համապատասխան տեղեկատվությունը, որից հետո գրանցումը հաստատելու նպատակով էլեկտրոնային փոստի միջոցով ստացված թվի եւ (կամ) տառերի համակցությունը (կոմբինացիան) (այսուհետ՝ տեղեկատվություն) մուտքագրում է համակարգ: Տեղեկատվությունը ճիշտ մուտքագրելուց հետո մասնակիցը համարվում է համակարգում գրանցված, ինչիմասինավտոմատ եղանակով ստանում է ծանուցում: Մասնակցի գրանցումն ավտոմատ եղանակով համարվում է չեղյալ, եթե համակարգում գրանցվելու օրվանից հաշված 30 օրացուցային օրվա ընթացքում նա մուտք չի գործում համակարգ կամ մուտք է գործում, սակայն համակարգ չի մուտքագրում տեղեկատվությունը: Այս դեպքում իրականացվում է գրանցման նոր գործընթաց: III. ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴՈՎ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ 10. Էլեկտրոնային աճուրդով (այսուհետ՝ աճուրդ) գնումների կատարման ժամանակ գործում են հետեւյալ առանձնահատկությունները՝ - 1) գնման հայտարարությունը եւ հրավերը միաժամանակ հրապարակվում են տեղեկագրում. - 2) գնման հայտով եւ հրավերով պետք է ամբողջությամբ եւ հստակ նկարագրվեն աճուրդի միջոցով ձեռք բերվող ապրանքի, աշխատանքի կամ ծառայության բնութագրերը, դրանց ձեռքբերման եւ վճարման պայմանները՝ բացառելով տարակերպ մեկնաբանությունը. - 3) հրավերով սահմանվում են աճուրդին մասնակցության եւ ընթացակարգի անցկացման հետ կապված պայմանները. - 4) առաջին տեղն զբաղեցրած Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ մասնակիցը հրավերով նախատեսված՝ իր կողմից հաստատվող փաստաթղթերը, բացառությամբ հայտի ապահովման, ներկայացնում է էլեկտրոնային թվային ստորագրությամբ, որի արտատպումը պետք է տեսանելի լինի փաստաթղթի վրա, իսկ հավաստագիրը՝ զետեղված «Նույնականացման քարտերիմասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով տրամադրված նույնականացման քարտում: Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ չհանդիսացող մասնակիցը սույն ենթակետով նախատեսված փաստաթղթերը ներկայացնում է իր կողմից հաստատված բնօրինակ փաստաթղթից արտատպված (սկանավորված) տարբերակով՝ բացառությամբ հայտի ապահովման: 11. Հրավերով նախատեսվում են նաեւ, որ՝ - 1) մասնակցի հայտը ներառում է միայն գնային առաջարկը: Ընդ որում, մասնակիցը գնային առաջարկ կարող է ներկայացնել, եթե բավարարում է հրավերով սահմանված մասնակցության իրավունքի եւ որակավորման չափանիշների պահանջները: Գնային առաջարկը ներկայացնելը համարվում է սույն ենթակետով նախատեսված պահանջներին մասնակցի տվյալների համապատասխանությունը հավաստող հայտարարություն. - 2) աճուրդի ընդհանուր տեւողությունը սահմանվում է 30 րոպե: Աճուրդի ընթացքում կատարվող յուրաքանչյուր քայլի արդյունքում նվազեցվող գումարը չպետք է պակաս լինի աճուրդն սկսելու պահին ներկայացված նվազագույն գնային առաջարկի մեկ տոկոսից: Եթե աճուրդի ընդհանուր տեւողության ընթացքում որեւէ քայլ կատարելու պահից հաշված 5-րդ րոպեն լրանալը չի կատարվում նոր քայլ, ապա աճուրդը համարվում է ամփոփված, եւ վերջին քայլը կատարած մասնակիցը համարվում է առաջին տեղն զբաղեցրած մասնակից. - 3) առաջին տեղն զբաղեցրած ճանաչված մասնակիցը հրավերով սահմանված՝ որակավորման չափանիշներին իր համապատասխանությունը հիմնավորող փաստաթղթերի հետ միասին ներկայացնում է նաեւ՝ - ա. իր կողմից հաստատված ապրանքների գնման դեպքում՝ առաջարկվող ապրանքի անվանումը եւ տեխնիկական բնութագրերը, - բ. իր կողմից հաստատված հայտարարություն տվյալ ընթացակարգի շրջանակում գերիշխող դիրքի չարաշահման եւ հակամրցակցային համաձայնության բացակայությանմասին, - գ. իր կողմից հաստատված հայտարարություն տվյալ գնման գործընթացում իր, գնումներիմասինՀայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված փոխկապակցված անձանց միաժամանակյա մասնակցության բացակայությանմասին, - դ. այն ֆիզիկական անձի (անձանց) տվյալները, ով (ովքեր) ուղղակի կամ անուղղակի ունի (ունեն) մասնակցի կանոնադրական կապիտալում քվեարկող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) ավելի քան տասը տոկոսը, ներառյալ ըստ ներկայացնողի բաժնետոմսերը, այն անձի (անձանց) տվյալները, ով (ովքեր) իրավունք ունի (ունեն) նշանակելու կամ ազատելու մասնակցի գործադիր մարմնի անդամներին, կամ ստանում է մասնակցի կողմից իրականացվող ձեռնարկատիրական կամ այլ գործունեության արդյունքում ստացված շահույթի տասնհինգ տոկոսից ավելին: Սույն պարբերության մեջ նշված անձանց բացակայության դեպքում ներկայացվում են գործադիր մարմնի ղեկավարի եւ անդամների տվյալները: Ընդ որում, եթե մասնակիցը հայտարարվում է ընտրված մասնակից, ապա սույն պարբերությամբ նախատեսված տեղեկատվությունը պայմանագիր կնքելու վերաբերյալ որոշմանմասինհայտարարության հետ միաժամանակ հրապարակվում է տեղեկագրում, - ե. հրավերով նախատեսված հայտի ապահովման բնօրինակը՝ գնահատող հանձնաժողովին ուղղված կից գրությամբ, որը մուտքագրվում է նաեւ պատվիրատուի փաստաթղթաշրջանառության համակարգ: Եթե հայտի ապահովումը ներկայացվում է բանկային երաշխիքի ձեւով, ապա այն չի հաստատվում մասնակցի կողմից, եւ սույն պարբերությամբ նախատեսված գրությամբ ներկայացվում է բանկի կողմից տրված երաշխիքի բնօրինակը: (11-րդ կետըփոփ.28.09.17 N 1200-Ն) 12. Հայտերն ներկայացնելու ժամկետը լրանալու պահի դրությամբ համակարգն ավտոմատ ծանուցման միջոցով հայտ ներկայացրած բոլոր մասնակիցներին ուղարկում է ներկայացված նվազագույն գնային առաջարկը, ինչպես նաեւ նոր (վերանայված) գներ ներկայացնելու վերաբերյալ առաջարկություն: Առաջարկությունը ներառում է նաեւ տեղեկություններ էլեկտրոնային աճուրդի բացման օրվա ու ժամի եւ օգտագործվող էլեկտրոնային սարքավորումների հետ անհատական կապուղի հաստատելու համար անհրաժեշտ տվյալներիմասին: 13. Աճուրդն սկսվում է հայտերը ներկայացնելու ժամկետը լրանալու օրվանից հաշված երկրորդ աշխատանքային օրը՝ հրավերով սահմանված ժամին: 14. Էլեկտրոնային աճուրդը չի կարող կազմակերպվել ժամը 16:00-ից հետո եւ ոչ աշխատանքային օրերին: Եթե էլեկտրոնային աճուրդն սկսելու օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա էլեկտրոնային աճուրդը վերահայտարարված է համարվում տվյալ ոչ աշխատանքային օրվան հաջոդող աշխատանքային օրվա նույն ժամին: 15. Մինչեւ աճուրդի ամփոփման համար հրավերով սահմանված ժամկետը լրանալը՝ համակարգն ավտոմատ եղանակով մասնակիցներին ներկայացնում է յուրաքանչյուր մասնակցի քայլը եւ այն կատարելու օրը, ժամը: 16. Աճուրդն ամփոփվում է հրավերում նշված կոնկրետ ժամը լրանալու դրությամբ կամ սույն կարգի 11-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքում: 17. Աճուրդն ամփոփվելու պահի դրությամբ համակարգն ավտոմատ եղանակով պատվիրատուին եւ հայտեր ներկայացրած մասնակիցներին ներկայացնում է աճուրդի արդյունքները՝ ըստ առաջին եւ հաջորդաբար տեղեր զբաղեցրած մասնակիցների անվանումների եւ զբաղեցրած տեղերի: 18. Աճուրդն ամփոփվելու պահին, եթե մասնակիցների ներկայացրած գները գերազանցում են տվյալ ընթացակարգի շրջանակում գնվելիք ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների համար գնման հայտով սահմանված գինը, գնման ընթացակարգը, «Գնումներիմասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա, հայտարարվում է չկայացած: 19. Աճուրդն ամփոփվելուն հաջորդող աշխատանքային օրը՝ - 1) գնահատող հանձնաժողովը մերժում է այն հայտերը, որոնցով ներկայացված գնային առաջարկներն աճուրդն ամփոփվելու պահի դրությամբ գերազանցում են ընթացակարգի արդյունքում գնվելիք ապրանքի, աշխատանքի կամ ծառայության ձեռքբերման համար գնման հայտով սահմանված գինը. - 2) գնահատող հանձնաժողովի քարտուղարն աճուրդի արդյունքների ամփոփման նպատակով հրավիրված նիստի արձանագրության, ինչպես նաեւ տվյալ նիստին ներկա հանձնաժողովի անդամների կողմից ստորագրված շահերի բախման բացակայությանմասինհայտարարությունների բնօրինակներից արտատպված (սկանավորված) տարբերակները հրապարակում է տեղեկագրում. - 3) գնահատող հանձնաժողովի քարտուղարն էլեկտրոնային փոստի միջոցով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե (այսուհետ՝ կոմիտե) է ներկայացնում հարցում առաջին տեղն .զբաղեցրած մասնակցի՝ հայտը ներկայացնելու օրվա դրությամբ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ժամկետանց պարտավորությունների, ինչպես նաեւ հրավերով սահմանված «ֆինանսական միջոցներ» որակավորման չափանիշի գնահատման համար գնումներիմասինՀայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմանների առկայության վերաբերյալ՝ ներկայացնելով մասնակցի անվանումը եւ հարկ վճարողի հաշվառման համարը. - 4) գնահատող հանձնաժողովի քարտուղարըհամակարգիմիջոցով ծանուցում է առաջին տեղն զբաղեցրած մասնակցին՝ առաջարկելով ծանուցումն ուղարկելու օրվանից հաշված երեք աշխատանքային օրվա ընթացքումհամակարգիմիջոցով ներկայացնել որակավորման չափանիշները հիմնավորող՝ հրավերով նախատեսված փաստաթղթերը, բացառությամբ գնումներիմասինՀայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի, ինչպես նաեւ սույն կարգի 11-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված փաստաթղթերը. - 5) սույն կետի 4-րդ ենթակետով նախատեսված փաստաթղթերը չներկայացվելու դեպքում հանձնաժողովը հայտերի գնահատման նպատակով հրավիրված նիստում մերժում է առաջին տեղն զբաղեցրած մասնակցի հայտը, եւ փաստաթղթեր ներկայացնելու պահանջ է ներկայացնում հաջորդաբար տեղ զբաղեցրած մասնակցին: 20. Կոմիտեն սույն կարգի 19-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված հարցումն ստանալու օրվանից հաշված երեք աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային փոստի միջոցով տրամադրում է հարցմանմասինտեղեկատվություն: Սույն կետով սահմանված ժամկետում կոմիտեից տեղեկատվություն չստացվելու դեպքում առաջին տեղն զբաղեցրած մասնակիցը համարվում է այդ պահանջները բավարարող: Եթե կոմիտեի կողմից սույն կետով սահմանված ժամկետից ուշ ներկայացված տեղեկատվությամբ արձանագրվում է, որ առաջին տեղն .զբաղեցրած մասնակիցը հայտը ներկայացնելու օրվա դրությամբ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ունեցել է օրենքով նախատեսված շեմը գերազանցող ժամկետանց պարտավորություններ կամ չի բավարարում հրավերով սահմանված «ֆինանսական միջոցներ» որակավորման չափանիշի պահանջները, եւ պայմանագիրը կնքված չէ, ապա տվյալ մասնակցի հայտը մերժվում է, իսկ պայմանագիրը կնքված լինելու դեպքում կիրառվում են գնումներիմասինՀայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները: Եթե սահմանված ժամկետում կոմիտեի կողմից տրամադրված տեղեկատվության արդյունքում արձանագրվում է, որ առաջին տեղն զբաղեցրած մասնակիցը հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ունեցել է օրենքով նախատեսված շեմը գերազանցող ժամկետանց պարտավորություններ, ապա հայտերի գնահատման նպատակով հրավիրված նիստում հանձնաժողովի որոշմամբ տվյալ մասնակցի հայտը մերժվում է՝ անկախ մասնակցի կողմից կոմիտեի տրամադրած տեղեկատվությունից տարբերվող լրացուցիչ տեղեկատվություն ներկայացվելու հանգամանքից: 21. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված հիմքերն ի հայտ գալու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում պատվիրատուն տվյալ մասնակցի տվյալները՝ համապատասխան հիմքերով, գրավոր ուղարկում է լիազորված մարմին: Սույն կարգի 20-րդ կետով սահմանված հիմքերի առկայության դեպքում սույն կետով նախատեսված տվյալները չեն ներկայացվում լիազորված մարմին, եթե մասնակիցը կամ կոմիտեն լրացուցիչ տեղեկատվությունը ներկայացրել է մինչեւ հայտերի գնահատման արդյունքների հաստատման նպատակով հրավիրված նիստին հաջորդող երրորդ աշխատանքային օրը: 22. Սույն կարգի 19-րդ կետով սահմանված ժամկետի ավարտին հաջորդող աշխատանքային օրը քարտուղարն էլեկտրոնային եղանակով հանձնաժողովի անդամներին միաժամանակ տրամադրում է առաջին տեղն զբաղեցրած մասնակցի կողմից ներկայացված փաստաթղթերի պատճենները, գնահատման թերթիկների երկուական օրինակ եւ կոմիտեից ստացված տեղեկատվությունը: Հայտերի գնահատման արդյունքների հաստատման նպատակով նիստը հրավիրվում է ոչ ուշ, քան փաստաթղթերը հանձնաժողովի անդամներին տրամադրվելուն հաջորդող երրորդ աշխատանքային օրը: Ընդ որում, ապրանքների գնման դեպքում հանձնաժողովը գնահատում է նաեւ ներկայացված տեխնիկական բնութագրերի համապատասխանությունը հրավերով սահմանված տեխնիկական բնութագրերի պահանջներին, իսկ անհամապատասխանություն արձանագրելու դեպքում հանձնաժողովի նիստի արձանագրության մեջ մանրամասն նկարագրվում են հայտնաբերված անհամապատասխանությունները: 23. Առաջին տեղն զբաղեցրած մասնակցի կողմից փաստաթղթերն ամբողջական չներկայացվելու, ինչպես նաեւ ներկայացված որակավորման չափանիշները հիմնավորող՝ հրավերով նախատեսված փաստաթղթերի, իսկ ապրանքների գնման դեպքում նաեւ սույն կարգի 11-րդ կետի 3-րդ ենթակետի «ա» պարբերությամբ նախատեսված փաստաթղթի գնահատման արդյունքում հրավերի պահանջների նկատմամբ անհամապատասխանություններ արձանագրվելու դեպքում քարտուղարը նույն օրըհամակարգիմիջոցով ծանուցում է առաջին տեղն զբաղեցրած մասնակցին՝ առաջարկելով մեկ աշխատանքային օրվա ընթացքում շտկել անհամապատասխանությունը: 24. Արձանագրված անհամապատասխանությունն առաջին տեղն զբաղեցրած մասնակցի կողմից սահմանված ժամկետում՝ - 1) շտկվելու դեպքում հայտը գնահատվում է բավարար, եւ առաջին տեղն զբաղեցրած մասնակիցը հայտարարվում է ընտրված մասնակից. - 2) չշտկվելու դեպքում հանձնաժողովի որոշմամբ հայտը մերժվում է, եւ փաստաթղթեր ներկայացնելու պահանջ է ներկայացվում հաջորդաբար տեղ զբաղեցրած մասնակցին: 25. Ընտրված մասնակցի կողմից պայմանագիր չկնքվելու (հրաժարվելու) կամ պայմանագիր կնքելու իրավունքից զրկվելու դեպքում հանձնաժողովն ընտրված մասնակցի որոշման նպատակով կիրառում է սույն կարգի 19-րդ, 20-րդ, 21-րդ, 22-րդ, 23-րդ եւ 24-րդ կետերով նախատեսված պայմանները: 26. Էլեկտրոնային աճուրդի արդյունքների հիման վրա ընտրված մասնակցի հետ պայմանագիրը կնքվում եւ գնման ընթացակարգի արդյունքներն ամփոփվում են գնումներիմասինՀայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: (հավելվածըփոփ.28.09.17 N 1200-Ն) | Հայաստանի Հանրապետության<br>կառավարության աշխատակազմի<br>ղեկավար-նախարարի պաշտոնակատար | Դ. Հարությունյան | | ----- | ----- | <br><br>Հավելված N 2<br>ՀՀ կառավարության 2017 թվականի<br>.....որոշման<br> Ց ՈՒ Ց Ա Կ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴԻ ՄԻՋՈՑՈՎ ՁԵՌՔ ԲԵՐՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ Ապրանքներ 1. Բենզին՝ ռեգուլյար 2. Բենզին՝ պրեմիում 3. Բենզին՝ սուպեր 4. Դիզելային վառելիք 5. Վառելափայտ 6. Քարածուխ 7. Լիգնիտ (գորշ ածուխ) 8. Տորֆ 9. Ավիավառելանյութ 10. Հացահատիկ, հատիկաընդեղեն եւ ձավարեղեն 11. Ալյուր 12. Բանջարեղեն 13. Մրգեր 14. Հատապտուղներ 15. Կանաչեղեն 16. Միս, մսամթերք եւ մսի սննդային ենթամթերքներ 17. Ձկնեղեն 18. Հրուշակեղեն, նպարեղեն (մակարոնեղեն) 19. Կաթնամթերք 20. Պանիր եւ պանրամթերք 21. Կարագ, մարգարին, յուղ (ձեթ) 22. Շաքար, շաքարավազ 23. Հաց եւ հացաբուլկեղեն 24. Թեյ 25. Սուրճ 26. Ձու, ձվի փոշի 27. Պահածոներ 28. Տարբեր տեսակի համեմունքներ եւ սոուսներ 29. Դրոժ 30. Քացախ 31. Աղ 32. Աղանդեր 33. Մանկական սնունդ 34. Ըմպելիքներ (ալկոհոլային եւ ոչ ալկոհոլային) 35. Կենդանիների կեր՝ շան կեր 36. Տարբեր տեսակի թղթեր, գունավոր թուղթ, ստվարաթուղթ 37. Ֆաքսի թուղթ 38. Թուղթ կտրող սարք 39. Կազմարար, գիրք կարելու կազմ, զսպանակ, կազմ 40. Լամինատոր, լամինացիոն թաղանթ 41. Գրատախտակ, թղթե գրատախտակ 42. Թղթապանակ 43. Թղթապանակ-ֆայլ 44. Գրենական պիտույքների հավաքածու՝ լրակազմ 45. Դակիչ (ծակոտիչ) 46. Կարիչ (ստեպլեր) 47. Ապակարիչ 48. Կարիչի մետաղալարե կապեր՝ ասեղներ 49. Գրասենյակային պայուսակ 50. Թղթադարակ 51. Նշումների թուղթ 52. Նշումների թուղթ՝ կպչուն 53. Գրիչ, գրչաման 54. Մատիտ, գունավոր մատիտ, ֆլոմաստեր 55. Մատիտի միջուկներ 56. Ռետին (լաստիկ) 57. Ամրակ, ամրակի տուփ 58. Սեղմակ 59. Կոճգամ 60. Քանոն 61. Բաղադրանյութ (շտրիխ) 62. Գծանշիչ (մարկեր) 63. Աշխատանքային գրքույկ 64. Գրասենյակային գիրք 65. Նոթատետր, օրատետր 66. Օրացույց 67. Տակդիր, ինքնակպչուն ժապավենի (սկոչի) տակդիր, օրացույցի տակդիր 68. Շտամպի թանաք 69. Բարձիկ՝ կնիքի, շտամպի 70. Կնիքի սարք 71. Էջաբաժանիչ 72. Հաշվիչ մեքենա (հաշվասարք) 73. Պլաստիլին 74. Գրասենյակային դանակ 75. Գրասենյակային մկրատ 76. Սոսինձ 77. Պոլիմերային ինքնակպչուն ժապավեն (սկոչ) 78. Ծրար 79. Գրասենյակային թել 80. Գրաֆիտե միջուկ (գրիֆել) 81. Բունվինիլ 82. Հոգեմետ, հակացնցումային դեղ 83. Թմրամիջոցներ, նյարդայինհամակարգիվրա ազդող միջոցներ 84. Թերապեւտիկ դեղամիջոցներ 85. Հակադիաբետիկ 86. Սիրտ-անոթայինհամակարգիդեղամիջոցներ 87. Հորմոնալ դեղամիջոցներ 88. Իմունաճնշիչ դեղեր 89. Բջջաթունային դեղեր 90. Հակատուբերկուլյոզային դեղեր 91. Ախտահանիչ դեղամիջոցներ 92. Պատվաստանյութեր 93. Հակաբակտերիալ դեղամիջոցներ 94. Դիագնոստիկ դեղամիջոցներ 95. Շնչառականհամակարգիվրա ազդող միջոցներ 96. Դեղորայքին եւ պատվաստանյութերին օժանդակող նյութեր եւ հարմարանքներ 97. Խոշոր եղջերավոր անասունների, ոչխարների, խոզերի հիվանդությունների դեմ պատվաստանյութեր, շիճուկներ եւ ախտորոշիչ նյութեր 98. Մեղուների հիվանդությունների դեմ բուժիչ պատրաստուկներ 99. Շների կատաղության դեմ պատվաստանյութեր 100. Շարժիչ, շարժիչի մասեր 101. Ղեկավարման, սնման եւ յուղման համակարգեր, համակարգերի մասեր 102. Սառեցման եւ արտածման համակարգեր, համակարգերի մասեր 103. Կցորդում, փոխանցման տուփեր, ավտոմատ փոխանցման տուփեր, մասեր 104. Բաշխիչ տուփի, կարդանային լիսեռի մասեր 105. Առջեւի եւ հետեւի կամրջակների մասեր 106. Կախոց 107. Ղեկային մեխանիզմի սարքավորումներ 108. Արգելակային համակարգ 109. Էլեկտրասարքավորումներ 110. Ավտոյուղեր 111. Անվադողեր 112. Երկաթյա կոնստրուկցիաներ 113. Շինարարական կոնստրուկցիաներ 114. Շինարարական կոսմետիկ պարագաներ եւ նյութեր 115. Շինարարական գործիքներ 116. Դռներ 117. Պատուհաններ 118. Սանտեխնիկա 119. Խողովակներ 120. Մալուխ 121. Ներկեր 122. Քար 123. Կավ 124. Գաջ 125. Ավազ 126. Ցեմենտ 127. Շիֆեր 128.Համակարգիչներ 129. Նոութբուքեր, այփայդներ, թեբլիտներ 130. Պատճենահանման սարքավորումներ 131. Տպիչներ 132. Սկաներներ 133. Տոներներ 134. Քարթրիջներ 135. Համակարգչային, տպիչ, պատճենահանող եւ այլ սարքերի մալուխներ, ցանցային պարագաներ 136. Ֆաքս մոդեմներ 137. Մոնիթորներ 138. Պրոցեսորներ 139. Մայրական սալիկներ 140. Տեսաքարտեր 141. Կոշտ սկավառակակիրներ 142. Անխափան սնուցման սարքեր, մարտկոցներ 143. Հիշողության սալիկներ, սարքեր 144. Ադապտերներ եւ ձեղափոխիչներ 145. Ստեղնաշարեր 146. Մկնիկներ, մկնիկի տակդիրներ 147. Դեվելոպերներ 148. Համակարգչային տեսախցիկներ, ականջակալներ, ինտերնետ տեսախցիկներ, միկրոֆոններ, բարձրախոսներ 149. Համակարգչային տարբեր տեսակի օժանդակ սարքավորումներ 150. Տպիչ, պատճենահանող եւ այլ սարքերի պահեստամասեր 151. Սկավառակակիրներ եւ սկավառակներ 152. Պրոյեկտոր, պրոյեկտորի էկրան 153. Շերտավարագույր, գալարավարագույր, վարագույր 154. Գորգեր, էլեկտրական ջահեր 155. Պահոցներ (երկաթյա, չհրկիզվող) 156. Մանածագործվածք, մանածագործական արտադրանք 157. Հագուստ 158. Մորթի, մորթուց պատրաստված արտադրանք 159. Կաշի, կաշվից պատրաստված արտադրանք 160. Տարբեր տեսակի կոշիկներ 161. Գլխարկներ 162. Անկողնային պարագաներ եւ սպիտակեղեն 163. Օճառ (ձեռքի, տնտեսական, հեղուկ), բաշխիչ (դիսպենսեր)՝ հեղուկ օճառի 164. Լվացող եւ մաքրող նյութեր, հեղուկներ 165. Մաքրելու ջնջոց, շոր 166. Տարբեր տեսակի եւ նշանակության մաքրող խոզանակներ 167. Թուղթ՝ զուգարանի 168. Անձեռոցիկ, թղթյա սրբիչ, բաշխիչ (դիսպենսեր)՝ թղթյա սրբիչի 169. Ավել, ցախավել 170. Դույլ, թաս՝ լվացքի 171. Տարբեր տեսակի սպասք եւ խոհանոցային պարագաներ 172. Հատակի ձողափայտ (շվաբր) 173. Գոգաթիակ (սավոկ) 174. Անձնական հիգիենայի միջոցներ եւ պարագաներ 175. Կահույքի եւ հատակի փայլեցման միջոցներ 176. Հոտազերծիչ 177. Պոլիէթիլենային տոպրակներ, պարկեր 178. Զամբյուղներ՝ պլաստմասսայից, աղբարկղ (ուռնա) 179. Սանհանգուցային հարմարանքներ 180. Տնտեսական ձեռնոցներ 181. Տարբեր տեսակի էլեկտրական լամպեր եւ լուսարձակներ 182. Էլեկտրական տեներ, ավտոմատ անջատիչներ, անջատիչներ, վարդակներ եւ էլեկտրատեխնիկական հարմարանքներ 183. Բահեր, ձյան թիակներ 184. Մեկուսիչ եւ ինքնակպչուն ժապավեններ (սկոչ) 185. Սառնարան, փոշեկուլ, գազօջախ, լվացքի մեքենա, միկրոալիքային վառարան, էլեկտրական թեյնիկ, արդուկ, մսաղաց, հյութաքամիչ, բլենդեր, ջրի սարք 186. Հեռուստացույց, տնային կինոթատրոն, օդորակիչներ, DVD նվագարկիչ, երաժշտական կենտրոն, թվային տեսախցիկ, ֆոտոխցիկ եւ ձայնագրիչ, դիկտոֆոն, կալորիֆել եւ ջեռուցիչ 187. Մինի հեռախոսակայան, հեռախոս, ֆաքսի ապարատ, ռադիոկայան, լուսաձայնային ազդանշանային սարքավորումներ, ռադիոդետալներ 188. Էլեկտրատեխնիկայի, ռադիոտեխնիկայի եւ կենցաղային սարքավորումների աքսեսուարներ եւ օժանդակ նյութեր 189. Սեղաններ, գրասեղաններ, խորհրդակցությունների սեղաններ 190. Աթոռներ, համակարգչային աթոռներ 191. Պահարաններ, գրապահարաններ, զգեստապահարաններ 192. Բազկաթոռներ 193. Բազմոցներ 194. Կախիչ 195. Գզրոց՝ տումբա 196. Մահճակալ 197. Խոհանոցի, ննջասենյակի, փափուկ կահույքի, գրասենյակային կահույքի հավաքածուներ եւ լրակազմեր 198. Դարակաշարեր, դարակահարկեր 199. Հայելի՝ փայտեպատ կամ լամինատին ամրակցված 200. Բժշկական կահույք 201. Աշակերտական կահույք 202. Լսողական սարքեր՝ հետականջային թվային 203. Հետականջային լսողական սարք՝ անալոգային ծրագրավորվող 204. Լսողական ապարատներ՝ հետականջային թվային ծրագրավորվող 205. Լսողական սարքերի ներդիր 206. Հաշմանդամի սայլակ՝ մեծահասակների 207. Հաշմանդամի սայլակ՝ մանկական 208. Հաշմանդամների լսողական ապարատների եւ սայլակների մասեր 209. Ախտորոշիչ նյութեր 210. Լաբորատոր նյութեր 211. Ախտորոշիչ եւ լաբորատոր նյութերին օժանդակող նյութեր եւ հարմարանքներ 212. Ռենտգեն սարքեր 213. Դիագնոստիկայի սարքավորումներ 214. Ախտորոշման սարքավորումներ 215. Անզգայացման եւ վերակենդանացման սարքեր, գործիքներ եւ պարագաներ 216. Վիրահատական սարքեր, գործիքներ 217. Հիվանդի խնամքի առարկաներ 218. Ատամնաբուժական սարքավորումներ եւ պարագաներ 219. Ախտահանիչ սարքեր 220. Նորածնային եւ ծննդօգնության գործիքներ, պարագաներ 221. Մասնագիտական սարքավորումներ եւ պարագաներ 222. Վերականգնողական, ֆիզիոթերապեւտիկ սարքեր եւ բժշկական պարագաներ 223. Ծաղիկներ 224. Ծաղկեպսակներ 225. Բնական բույսեր 226. Ծաղկային կոմպոզիցիաներ 227. Թունանյութեր 228. Թերթեր 229. Ամսագրեր 230. Տեղեկագրքեր 231. Բեռնատար ավտոմեքենաներ 232. Բեռնամարդատար ավտոմեքենաներ 233. Մարդատար ավտոմեքենաներ 234. Հատուկ նշանակության ավտոմեքենաներ 235. Ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմ՝ անվավոր ինքնագնաց կամ ավտոմոբիլի միջոցով քարշարկումով ավտոտրանսպորտային միջոցներ 236. Գյուղատնտեսական տեխնիկա 237. Շինարարական տեխնիկա 238. Սեղմված բնական գազ Աշխատանքներ 239. Գրքերի, գրքույկների տպագրություն 240. Վկայականների տպագրություն 241. Թղթապանակների տպագրություն 242. Ծրարների եւ բացիկների տպագրություն 243. Ձեւաթղթերի տպագրություն (անդորրագրեր, ծանուցագրեր, ձեւաթղթեր (բլանկներ), ձեւեր) 244. Պաստառների, ցուցապաստառների տպագրություն 245. Օրացույցների տպագրություն 246. Բուկլետների տպագրություն 247. Մատյանների, գրանցամատյանների տպագրություն 248. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժիններում օգտագործվող պետական գրանցումների վկայականների տպագրություն 249. Անձնագրերի տպագրություն 250. Ակցիզային դրոշմանիշերի տպագրություն 251. Դրոշմապիտակների տպագրություն 252. Դիպլոմների, ատեստատների, պետական նմուշի վկայականների տպագրություն 253. Մուտքի վիզայի տպագրություն 254. Վարորդական վկայականների տպագրություն 255. Ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական անձնագրի տպագրություն 256. Ավտոտրանսպորտային միջոցի տեխնիկական զննության կտրոնի տպագրություն 257. Ավտոմեքենաների եւ ոչ մարդատար ավտոտրանսպորտային միջոցների պետհամարանիշերի պատրաստում 258. Մեդալների, հուշամեդալների եւ դրանց տուփերի պատրաստում 259. Շքանշանների, պատվո շքանշանների եւ դրանց տուփերի պատրաստում 260. Խրախուսական մեդալների եւ դրանց տուփերի պատրաստում Ծառայություններ 261. Ինտերնետային կապի տրամադրում 262. Տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկում 263. Հեռուստահաղորդումների պատրաստում, հեռարձակում 264. Ռադիոհաղորդումների պատրաստում, հեռարձակում 265. Գովազդային հոլովակների եւ հայտարարությունների պատրաստում, հեռարձակում հեռուստատեսությամբ եւ ռադիոյով 266. Գովազդային հոլովակների եւ հայտարարությունների պատրաստում, հեռարձակում համացանցով 267. Անասնաբուժություն եւ բույսերի պաշտպանության պրոֆիլակտիկա, դիագնոստիկա, բուժում եւ կանխարգելիչ միջոցառումներ 268. Գյուղատնտեսական եւ դեկորատիվ բույսերի վնասատուների ոչնչացում եւ կանխարգելում 269. Օպերացիոն համակարգերի, հակավիրուսների մշակում եւ սպասարկում 270. Հաշվապահական եւ այլ մասնագիտական ծրագրերի մշակում եւ սպասարկում 271. Կառավարչական հմտությունների վերապատրաստման ծառայություններ 272. Ֆինանսական ոլորտին առնչվող գիտելիքների վերապատրաստման ծառայություններ 273. Գործավարության եւ համակարգչային հմտություններ, վերապատրաստման ծառայություններ 274. Իրավաբանական ոլորտին առնչվող վերապատրաստման ծառայություններ 275. Ճյուղային ոլորտներին առնչվող գիտելիքների վերապատրաստման ծառայություններ 276. Ձկան պաշարների համալրման ծառայություններ 277. Գրասենյակային սարքերի եւ սարքավորումների սպասարկում 278. Համակարգչային ու պատճենահանման սարքերի եւ սարքավորումների սպասարկում 279. Էլեկտրատեխնիկայի, ռադիոտեխնիկայի եւ կենցաղային սարքերի եւ սարքավորումների սպասարկում 280. Բժշկական սարքերի եւ սարքավորումների սպասարկում 281. Արդյունաբերական նշանակության սարքերի եւ սարքավորումների սպասարկում 282. Տարբեր ֆորմատների պատճենահանում 283. Համակարգչային գրաֆիկա, դիզայն 284. Տեսածրում (սկանավորում), տեքստի հավաքում, գրանցում խտասկավառակների (CD, DVD) վրա 285. Գործազուրկների, ինչպես նաեւ երկարամյա ծառայության եւ արտոնյալ պայմաններով կենսաթոշակ ստացող՝ աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցում 286. Հաշմանդամների մասնագիտական ուսուցման եւ աշխատանքային ունակությունների վերականգնում 287. Մշտական պահպանության գործերի արխիվացում 288. Անձնակազմին վերաբերող գործերի արխիվացում 289. Պահպանության ոչ ենթակա գործերի արխիվացում 290. Էլեկտրոնային արխիվացում 291. Փաստաթղթերի նախապատրաստման, կազմման ծառայություններ, թարգմանություն 292. Վերին եւ ստորին վերջույթների պրոթեզների ու բիոպրոթեզների պատրաստում եւ վերանորոգում 293. Վերին եւ ստորին վերջույթների մոդուլյար պրոթեզների պատրաստում եւ վերանորոգում 294. Օրթեզների, կորսեթների, բանդաժների եւ տակդիրների պատրաստում եւ վերանորոգում 295. Պրոթեզաօրթոպեդիկ պարագաների պատրաստում եւ վերանորոգում 296. Աչքի պրոթեզի տեղակայման ծառայություն 297. Ձայնաստեղծ սարքերի տեղակայման ծառայություններ 298. Մամուլում հայտարարությունների հրապարակման ծառայություններ 299. Ավտոմեքենաների լվացում 300. Ավտոմեքենաների սրահի չոր եւ քիմիական մաքրում 301. Հացաթխման ծառայություն 302. Լվացքի ծառայություններ 303. Չոր եւ քիմիական մաքրման ծառայություններ 304. Ուղեւորատար փոխադրում 305. Բեռնափոխադրում 306. Տեղեկատվական ցուցանակների պատրաստում եւ տեղադրում 307. Ճանապարհային ցուցանակների պատրաստում եւ տեղադրում 308. Գովազդային վահանակների պատրաստում եւ տեղադրում 309. Միջոցառումների կազմակերպում 310. Տոնակատարությունների կազմակերպում 311. Պաշտոնական ճաշկերույթների կազմակերպում 312. Ֆիքսված հեռախոսակապի ծառայություն 313. Շարժական հեռախոսակապի ծառայություն 314. Շենքի մաքրման ծառայություններ 315. Փաթեթավորման ծառայություններ 316. Անվտանգության ապահովման ծառայություններ ----- «Էլեկտրոնային աճուրդի իրականացման կարգը եւ էլեկտրոնային աճուրդի միջոցով ձեռք բերվող ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների ցուցակը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ ՆԱԽԱԳԻԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ .... ..... ..... ..... 2017 թվականի N .....-Ն ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴԻ ՄԻՋՈՑՈՎ ՁԵՌՔ ԲԵՐՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը եւ 5-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 6-րդ, 8-րդ եւ 14-րդ կետերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 1. Հաստատել՝ - 1) էլեկտրոնային աճուրդի իրականացման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի. - 2) էլեկտրոնային աճուրդի միջոցով ձեռք բերվող ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների ցուցակը՝ համաձայն N 2 հավելվածի: 2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից երեսնօրյա ժամկետում հաստատել էլեկտրոնային աճուրդով գնումների կատարման ուղեցույցը: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի դեկտեմբերի 31-ից: (3-րդ կետը փոփ. 28.09.17 N 1200-Ն) Կ Ա Ր Գ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ 1. Սույն կարգով կարգավորվում են էլեկտրոնային աճուրդի իրականացման հետ կապված հարաբերությունները: 2. Էլեկտրոնային աճուրդի համակարգը պարունակում է էլեկտրոնային սարքավորումներ, գործիքներ եւ ծրագրեր, որոնք հեռակարգավորման, հեռահաղորդագրման եւ էլեկտրոնային եղանակով տվյալների փոխանակման հնարավորություն են տալիս: Բոլոր սարքավորումները տեղադրվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի կողմից սահմանված վայրում: 3. Էլեկտրոնային աճուրդով գնումների կատարման դեպքում գործում են գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները՝ հաշվի առնելով սույն կարգով սահմանված առանձնահատկությունները: 4. Սույն կարգում օգտագործվում են հետեւյալ հասկացությունները՝ - 1) էլեկտրոնային աճուրդի համակարգ (այսուհետ՝ համակարգ)՝ էլեկտրոնային աճուրդների իրականացումն ապահովող համակարգ (www.armeps.am/eaction). - 2) մասնակից՝ պատվիրատուի հետ պայմանագիր կնքելու նպատակով էլեկտրոնային աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող եւ համակարգում գրանցված անձ. - 3) էլեկտրոնային աճուրդ՝ էլեկտրոնային միջոցների օգտագործմամբ նոր՝ նվազեցված գները ներկայացնելու գործընթաց, որը հնարավորություն է տալիս ավտոմատ գնահատման մեթոդներով (միջոցներով) որոշելու հայտեր ներկայացրած մասնակիցների զբաղեցրած տեղերը՝ հաջորդականությունը. - 4) հայտ՝ հրավերի հիման վրա մասնակցի կողմից էլեկտրոնային եղանակով ներկայացվող առաջարկ. - 5) լիազորված մարմին՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն. - 6) օգտվողներ՝ համակարգի շահագործման եւ դրանից օգտվելու թույլտվություն ունեցող անձինք. - 7) քայլ՝ մինչեւ էլեկտրոնային աճուրդի ամփոփումը՝ մասնակցի կողմից վերանայված եւ ներկայացված նոր՝ նվազեցված գնային առաջարկ. - 8) առաջին տեղն զբաղեցրած մասնակից՝ մասնակից, որն էլեկտրոնային աճուրդի ամփոփման համար սահմանված ժամկետը լրանալու պահի դրությամբ ներկայացրել է նվազագույն գնային առաջարկ: 5. Համակարգն ունի մասնակիցների տվյալները, բացառությամբ գնային առաջարկների, կոդավորելու եւ, մինչեւ էլեկտրոնային աճուրդի ամփոփման ավարտը ներառյալ, այդ տվյալների ապակոդավորման անհնարինությունն ապահովելու հնարավորություն: 6. Համակարգից օգտվողներն են՝ - 1) պատվիրատուի ղեկավարը, ով համակարգում գրանցում է նոր օգտվողներ եւ համակարգի միջոցով հաստատում է գնահատման մասին հաշվետվությունը. - 2) գնահատող հանձնաժողովը. - 3) քարտուղարը: II. ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ 7. Պատվիրատուն համակարգում գրանցվելու եւ այն շահագործելու նպատակով գրավոր կամ էլեկտրոնային եղանակով՝ իր պաշտոնական էլեկտրոնային փոստից լիազորված մարմնի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկելու միջոցով, լիազորված մարմին է ներկայացնում պատվիրատուի՝ - 1) անվանումը՝ հայերենով, ռուսերենով եւ անգլերենով. - 2) գործունեության հասցեն ՝ հայերենով, ռուսերենով եւ անգլերենով. - 3) ղեկավարի անունը, ազգանունը, պաշտոնը, հեռախոսահամարը եւ էլեկտրոնային փոստի հասցեն: 8. Լիազորված մարմինը սույն կարգով նախատեսված տեղեկատվությունն ստանալու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում պատվիրատուին գրանցում է համակարգում եւ պատվիրատուի ղեկավարին գրավոր տրամադրում է համակարգում գրանցված մուտքանունն ու նախնական գաղտնաբառը: Ընդ որում՝ - 1) պատվիրատուի ղեկավարը եւ նրա կողմից սահմանված օգտվողներն առաջին անգամ համակարգ մուտք գործելիս՝ տրամադրված նախնական գաղտնաբառը պարտավոր են փոխարինել նոր գաղտնաբառով, որը պետք է բաղկացած լինի առնվազն 8 նիշից, այդ թվում՝ 8 նիշում՝ առնվազն մեկ տառից եւ մեկ թվանշանից. - 2) օգտվողներին մուտքանուններ եւ նախնական գաղտնաբառեր տրամադրում է պատվիրատուի ղեկավարը. - 3) համակարգում սույն կետում նշված անձանց գրանցումն ավտոմատ եղանակով համարվում է չեղյալ, եթե համակարգում գրանցվելու օրվանից հաշված 30 օրացուցային օրվա ընթացքում նրանք մուտք չեն գործում համակարգ կամ մուտք են գործում, սակայն համակարգ չեն մուտքագրում գրանցումը հաստատելուց հետո ավտոմատ եղանակով իրենց էլեկտրոնային փոստին ստացված թիվը: Այս դեպքում իրականացվում է գրանցման նոր գործընթաց: 9. Համակարգում որպես մասնակից գրանցվելու նպատակով մասնակիցը մուտք է գործում համակարգ եւ լրացնում պահանջվող համապատասխան տեղեկատվությունը, որից հետո գրանցումը հաստատելու նպատակով էլեկտրոնային փոստի միջոցով ստացված թվի եւ (կամ) տառերի համակցությունը (կոմբինացիան) (այսուհետ՝ տեղեկատվություն) մուտքագրում է համակարգ: Տեղեկատվությունը ճիշտ մուտքագրելուց հետո մասնակիցը համարվում է համակարգում գրանցված, ինչի մասին ավտոմատ եղանակով ստանում է ծանուցում: Մասնակցի գրանցումն ավտոմատ եղանակով համարվում է չեղյալ, եթե համակարգում գրանցվելու օրվանից հաշված 30 օրացուցային օրվա ընթացքում նա մուտք չի գործում համակարգ կամ մուտք է գործում, սակայն համակարգ չի մուտքագրում տեղեկատվությունը: Այս դեպքում իրականացվում է գրանցման նոր գործընթաց: III. ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴՈՎ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ 10. Էլեկտրոնային աճուրդով (այսուհետ՝ աճուրդ) գնումների կատարման ժամանակ գործում են հետեւյալ առանձնահատկությունները՝ - 1) գնման հայտարարությունը եւ հրավերը միաժամանակ հրապարակվում են տեղեկագրում. - 2) գնման հայտով եւ հրավերով պետք է ամբողջությամբ եւ հստակ նկարագրվեն աճուրդի միջոցով ձեռք բերվող ապրանքի, աշխատանքի կամ ծառայության բնութագրերը, դրանց ձեռքբերման եւ վճարման պայմանները՝ բացառելով տարակերպ մեկնաբանությունը. - 3) հրավերով սահմանվում են աճուրդին մասնակցության եւ ընթացակարգի անցկացման հետ կապված պայմանները. - 4) առաջին տեղն զբաղեցրած Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ մասնակիցը հրավերով նախատեսված՝ իր կողմից հաստատվող փաստաթղթերը, բացառությամբ հայտի ապահովման, ներկայացնում է էլեկտրոնային թվային ստորագրությամբ, որի արտատպումը պետք է տեսանելի լինի փաստաթղթի վրա, իսկ հավաստագիրը՝ զետեղված «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով տրամադրված նույնականացման քարտում: Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ չհանդիսացող մասնակիցը սույն ենթակետով նախատեսված փաստաթղթերը ներկայացնում է իր կողմից հաստատված բնօրինակ փաստաթղթից արտատպված (սկանավորված) տարբերակով՝ բացառությամբ հայտի ապահովման: 11. Հրավերով նախատեսվում են նաեւ, որ՝ - 1) մասնակցի հայտը ներառում է միայն գնային առաջարկը: Ընդ որում, մասնակիցը գնային առաջարկ կարող է ներկայացնել, եթե բավարարում է հրավերով սահմանված մասնակցության իրավունքի եւ որակավորման չափանիշների պահանջները: Գնային առաջարկը ներկայացնելը համարվում է սույն ենթակետով նախատեսված պահանջներին մասնակցի տվյալների համապատասխանությունը հավաստող հայտարարություն. - 2) աճուրդի ընդհանուր տեւողությունը սահմանվում է 30 րոպե: Աճուրդի ընթացքում կատարվող յուրաքանչյուր քայլի արդյունքում նվազեցվող գումարը չպետք է պակաս լինի աճուրդն սկսելու պահին ներկայացված նվազագույն գնային առաջարկի մեկ տոկոսից: Եթե աճուրդի ընդհանուր տեւողության ընթացքում որեւէ քայլ կատարելու պահից հաշված 5-րդ րոպեն լրանալը չի կատարվում նոր քայլ, ապա աճուրդը համարվում է ամփոփված, եւ վերջին քայլը կատարած մասնակիցը համարվում է առաջին տեղն զբաղեցրած մասնակից. - 3) առաջին տեղն զբաղեցրած ճանաչված մասնակիցը հրավերով սահմանված՝ որակավորման չափանիշներին իր համապատասխանությունը հիմնավորող փաստաթղթերի հետ միասին ներկայացնում է նաեւ՝ - ա. իր կողմից հաստատված ապրանքների գնման դեպքում՝ առաջարկվող ապրանքի անվանումը եւ տեխնիկական բնութագրերը, - բ. իր կողմից հաստատված հայտարարություն տվյալ ընթացակարգի շրջանակում գերիշխող դիրքի չարաշահման եւ հակամրցակցային համաձայնության բացակայության մասին, - գ. իր կողմից հաստատված հայտարարություն տվյալ գնման գործընթացում իր, գնումների մասինՀայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված փոխկապակցված անձանց միաժամանակյա մասնակցության բացակայության մասին, - դ. այն ֆիզիկական անձի (անձանց) տվյալները, ով (ովքեր) ուղղակի կամ անուղղակի ունի (ունեն) մասնակցի կանոնադրական կապիտալում քվեարկող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) ավելի քան տասը տոկոսը, ներառյալ ըստ ներկայացնողի բաժնետոմսերը, այն անձի (անձանց) տվյալները, ով (ովքեր) իրավունք ունի (ունեն) նշանակելու կամ ազատելու մասնակցի գործադիր մարմնի անդամներին, կամ ստանում է մասնակցի կողմից իրականացվող ձեռնարկատիրական կամ այլ գործունեության արդյունքում ստացված շահույթի տասնհինգ տոկոսից ավելին: Սույն պարբերության մեջ նշված անձանց բացակայության դեպքում ներկայացվում են գործադիր մարմնի ղեկավարի եւ անդամների տվյալները: Ընդ որում, եթե մասնակիցը հայտարարվում է ընտրված մասնակից, ապա սույն պարբերությամբ նախատեսված տեղեկատվությունը պայմանագիր կնքելու վերաբերյալ որոշման մասին հայտարարության հետ միաժամանակ հրապարակվում է տեղեկագրում, - ե. հրավերով նախատեսված հայտի ապահովման բնօրինակը՝ գնահատող հանձնաժողովին ուղղված կից գրությամբ, որը մուտքագրվում է նաեւ պատվիրատուի փաստաթղթաշրջանառության համակարգ: Եթե հայտի ապահովումը ներկայացվում է բանկային երաշխիքի ձեւով, ապա այն չի հաստատվում մասնակցի կողմից, եւ սույն պարբերությամբ նախատեսված գրությամբ ներկայացվում է բանկի կողմից տրված երաշխիքի բնօրինակը: (11-րդ կետը փոփ. 28.09.17 N 1200-Ն) 12. Հայտերն ներկայացնելու ժամկետը լրանալու պահի դրությամբ համակարգն ավտոմատ ծանուցման միջոցով հայտ ներկայացրած բոլոր մասնակիցներին ուղարկում է ներկայացված նվազագույն գնային առաջարկը, ինչպես նաեւ նոր (վերանայված) գներ ներկայացնելու վերաբերյալ առաջարկություն: Առաջարկությունը ներառում է նաեւ տեղեկություններ էլեկտրոնային աճուրդի բացման օրվա ու ժամի եւ օգտագործվող էլեկտրոնային սարքավորումների հետ անհատական կապուղի հաստատելու համար անհրաժեշտ տվյալների մասին: 13. Աճուրդն սկսվում է հայտերը ներկայացնելու ժամկետը լրանալու օրվանից հաշված երկրորդ աշխատանքային օրը՝ հրավերով սահմանված ժամին: 14. Էլեկտրոնային աճուրդը չի կարող կազմակերպվել ժամը 16:00-ից հետո եւ ոչ աշխատանքային օրերին: Եթե էլեկտրոնային աճուրդն սկսելու օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա էլեկտրոնային աճուրդը վերահայտարարված է համարվում տվյալ ոչ աշխատանքային օրվան հաջոդող աշխատանքային օրվա նույն ժամին: 15. Մինչեւ աճուրդի ամփոփման համար հրավերով սահմանված ժամկետը լրանալը՝ համակարգն ավտոմատ եղանակով մասնակիցներին ներկայացնում է յուրաքանչյուր մասնակցի քայլը եւ այն կատարելու օրը, ժամը: 16. Աճուրդն ամփոփվում է հրավերում նշված կոնկրետ ժամը լրանալու դրությամբ կամ սույն կարգի 11-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքում: 17. Աճուրդն ամփոփվելու պահի դրությամբ համակարգն ավտոմատ եղանակով պատվիրատուին եւ հայտեր ներկայացրած մասնակիցներին ներկայացնում է աճուրդի արդյունքները՝ ըստ առաջին եւ հաջորդաբար տեղեր զբաղեցրած մասնակիցների անվանումների եւ զբաղեցրած տեղերի: 18. Աճուրդն ամփոփվելու պահին, եթե մասնակիցների ներկայացրած գները գերազանցում են տվյալ ընթացակարգի շրջանակում գնվելիք ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների համար գնման հայտով սահմանված գինը, գնման ընթացակարգը, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա, հայտարարվում է չկայացած: 19. Աճուրդն ամփոփվելուն հաջորդող աշխատանքային օրը՝ - 1) գնահատող հանձնաժողովը մերժում է այն հայտերը, որոնցով ներկայացված գնային առաջարկներն աճուրդն ամփոփվելու պահի դրությամբ գերազանցում են ընթացակարգի արդյունքում գնվելիք ապրանքի, աշխատանքի կամ ծառայության ձեռքբերման համար գնման հայտով սահմանված գինը. 2) գնահատող հանձնաժողովի քարտուղարն աճուրդի արդյունքների ամփոփման նպատակով հրավիրված նիստի արձանագրության, ինչպես նաեւ տվյալ նիստին ներկա հանձնաժողովի անդամների կողմից ստորագրված շահերի բախման բացակայության մասին հայտարարությունների բնօրինակներից արտատպված (սկանավորված) տարբերակները հրապարակում է տեղեկագրում. - 3) գնահատող հանձնաժողովի քարտուղարն էլեկտրոնային փոստի միջոցով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե (այսուհետ՝ կոմիտե) է ներկայացնում հարցում առաջին տեղն .զբաղեցրած մասնակցի՝ հայտը ներկայացնելու օրվա դրությամբ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ժամկետանց պարտավորությունների, ինչպես նաեւ հրավերով սահմանված «ֆինանսական միջոցներ» որակավորման չափանիշի գնահատման համար գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմանների առկայության վերաբերյալ՝ ներկայացնելով մասնակցի անվանումը եւ հարկ վճարողի հաշվառման համարը. - 4) գնահատող հանձնաժողովի քարտուղարը համակարգի միջոցով ծանուցում է առաջին տեղն զբաղեցրած մասնակցին՝ առաջարկելով ծանուցումն ուղարկելու օրվանից հաշված երեք աշխատանքային օրվա ընթացքում համակարգի միջոցով ներկայացնել որակավորման չափանիշները հիմնավորող՝ հրավերով նախատեսված փաստաթղթերը, բացառությամբ գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի, ինչպես նաեւ սույն կարգի 11-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված փաստաթղթերը. - 5) սույն կետի 4-րդ ենթակետով նախատեսված փաստաթղթերը չներկայացվելու դեպքում հանձնաժողովը հայտերի գնահատման նպատակով հրավիրված նիստում մերժում է առաջին տեղն զբաղեցրած մասնակցի հայտը, եւ փաստաթղթեր ներկայացնելու պահանջ է ներկայացնում հաջորդաբար տեղ զբաղեցրած մասնակցին: 20. Կոմիտեն սույն կարգի 19-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված հարցումն ստանալու օրվանից հաշված երեք աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային փոստի միջոցով տրամադրում է հարցման մասինտեղեկատվություն: Սույն կետով սահմանված ժամկետում կոմիտեից տեղեկատվություն չստացվելու դեպքում առաջին տեղն զբաղեցրած մասնակիցը համարվում է այդ պահանջները բավարարող: Եթե կոմիտեի կողմից սույն կետով սահմանված ժամկետից ուշ ներկայացված տեղեկատվությամբ արձանագրվում է, որ առաջին տեղն .զբաղեցրած մասնակիցը հայտը ներկայացնելու օրվա դրությամբ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ունեցել է օրենքով նախատեսված շեմը գերազանցող ժամկետանց պարտավորություններ կամ չի բավարարում հրավերով սահմանված «ֆինանսական միջոցներ» որակավորման չափանիշի պահանջները, եւ պայմանագիրը կնքված չէ, ապա տվյալ մասնակցի հայտը մերժվում է, իսկ պայմանագիրը կնքված լինելու դեպքում կիրառվում են գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները: Եթե սահմանված ժամկետում կոմիտեի կողմից տրամադրված տեղեկատվության արդյունքում արձանագրվում է, որ առաջին տեղն զբաղեցրած մասնակիցը հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ունեցել է օրենքով նախատեսված շեմը գերազանցող ժամկետանց պարտավորություններ, ապա հայտերի գնահատման նպատակով հրավիրված նիստում հանձնաժողովի որոշմամբ տվյալ մասնակցի հայտը մերժվում է՝ անկախ մասնակցի կողմից կոմիտեի տրամադրած տեղեկատվությունից տարբերվող լրացուցիչ տեղեկատվություն ներկայացվելու հանգամանքից: 21. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված հիմքերն ի հայտ գալու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում պատվիրատուն տվյալ մասնակցի տվյալները՝ համապատասխան հիմքերով, գրավոր ուղարկում է լիազորված մարմին: Սույն կարգի 20-րդ կետով սահմանված հիմքերի առկայության դեպքում սույն կետով նախատեսված տվյալները չեն ներկայացվում լիազորված մարմին, եթե մասնակիցը կամ կոմիտեն լրացուցիչ տեղեկատվությունը ներկայացրել է մինչեւ հայտերի գնահատման արդյունքների հաստատման նպատակով հրավիրված նիստին հաջորդող երրորդ աշխատանքային օրը: 22. Սույն կարգի 19-րդ կետով սահմանված ժամկետի ավարտին հաջորդող աշխատանքային օրը քարտուղարն էլեկտրոնային եղանակով հանձնաժողովի անդամներին միաժամանակ տրամադրում է առաջին տեղն զբաղեցրած մասնակցի կողմից ներկայացված փաստաթղթերի պատճենները, գնահատման թերթիկների երկուական օրինակ եւ կոմիտեից ստացված տեղեկատվությունը: Հայտերի գնահատման արդյունքների հաստատման նպատակով նիստը հրավիրվում է ոչ ուշ, քան փաստաթղթերը հանձնաժողովի անդամներին տրամադրվելուն հաջորդող երրորդ աշխատանքային օրը: Ընդ որում, ապրանքների գնման դեպքում հանձնաժողովը գնահատում է նաեւ ներկայացված տեխնիկական բնութագրերի համապատասխանությունը հրավերով սահմանված տեխնիկական բնութագրերի պահանջներին, իսկ անհամապատասխանություն արձանագրելու դեպքում հանձնաժողովի նիստի արձանագրության մեջ մանրամասն նկարագրվում են հայտնաբերված անհամապատասխանությունները: 23. Առաջին տեղն զբաղեցրած մասնակցի կողմից փաստաթղթերն ամբողջական չներկայացվելու, ինչպես նաեւ ներկայացված որակավորման չափանիշները հիմնավորող՝ հրավերով նախատեսված փաստաթղթերի, իսկ ապրանքների գնման դեպքում նաեւ սույն կարգի 11-րդ կետի 3-րդ ենթակետի «ա» պարբերությամբ նախատեսված փաստաթղթի գնահատման արդյունքում հրավերի պահանջների նկատմամբ անհամապատասխանություններ արձանագրվելու դեպքում քարտուղարը նույն օրը համակարգի միջոցով ծանուցում է առաջին տեղն զբաղեցրած մասնակցին՝ առաջարկելով մեկ աշխատանքային օրվա ընթացքում շտկել անհամապատասխանությունը: 24. Արձանագրված անհամապատասխանությունն առաջին տեղն զբաղեցրած մասնակցի կողմից սահմանված ժամկետում՝ - 1) շտկվելու դեպքում հայտը գնահատվում է բավարար, եւ առաջին տեղն զբաղեցրած մասնակիցը հայտարարվում է ընտրված մասնակից. - 2) չշտկվելու դեպքում հանձնաժողովի որոշմամբ հայտը մերժվում է, եւ փաստաթղթեր ներկայացնելու պահանջ է ներկայացվում հաջորդաբար տեղ զբաղեցրած մասնակցին: 25. Ընտրված մասնակցի կողմից պայմանագիր չկնքվելու (հրաժարվելու) կամ պայմանագիր կնքելու իրավունքից զրկվելու դեպքում հանձնաժողովն ընտրված մասնակցի որոշման նպատակով կիրառում է սույն կարգի 19-րդ, 20-րդ, 21-րդ, 22-րդ, 23-րդ եւ 24-րդ կետերով նախատեսված պայմանները: 26. Էլեկտրոնային աճուրդի արդյունքների հիման վրա ընտրված մասնակցի հետ պայմանագիրը կնքվում եւ գնման ընթացակարգի արդյունքներն ամփոփվում են գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: (հավելվածը փոփ. 28.09.17 N 1200-Ն) Ց ՈՒ Ց Ա Կ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴԻ ՄԻՋՈՑՈՎ ՁԵՌՔ ԲԵՐՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ Ապրանքներ 1. Բենզին՝ ռեգուլյար 2. Բենզին՝ պրեմիում 3. Բենզին՝ սուպեր 4. Դիզելային վառելիք 5. Վառելափայտ 6. Քարածուխ 7. Լիգնիտ (գորշ ածուխ) 8. Տորֆ 9. Ավիավառելանյութ 10. Հացահատիկ, հատիկաընդեղեն եւ ձավարեղեն 11. Ալյուր 12. Բանջարեղեն 13. Մրգեր 14. Հատապտուղներ 15. Կանաչեղեն 16. Միս, մսամթերք եւ մսի սննդային ենթամթերքներ 17. Ձկնեղեն 18. Հրուշակեղեն, նպարեղեն (մակարոնեղեն) 19. Կաթնամթերք 20. Պանիր եւ պանրամթերք 21. Կարագ, մարգարին, յուղ (ձեթ) 22. Շաքար, շաքարավազ 23. Հաց եւ հացաբուլկեղեն 24. Թեյ 25. Սուրճ 26. Ձու, ձվի փոշի 27. Պահածոներ 28. Տարբեր տեսակի համեմունքներ եւ սոուսներ 29. Դրոժ 30. Քացախ 31. Աղ 32. Աղանդեր 33. Մանկական սնունդ 34. Ըմպելիքներ (ալկոհոլային եւ ոչ ալկոհոլային) 35. Կենդանիների կեր՝ շան կեր 36. Տարբեր տեսակի թղթեր, գունավոր թուղթ, ստվարաթուղթ 37. Ֆաքսի թուղթ 38. Թուղթ կտրող սարք 39. Կազմարար, գիրք կարելու կազմ, զսպանակ, կազմ 40. Լամինատոր, լամինացիոն թաղանթ 41. Գրատախտակ, թղթե գրատախտակ 42. Թղթապանակ 43. Թղթապանակ-ֆայլ 44. Գրենական պիտույքների հավաքածու՝ լրակազմ 45. Դակիչ (ծակոտիչ) 46. Կարիչ (ստեպլեր) 47. Ապակարիչ 48. Կարիչի մետաղալարե կապեր՝ ասեղներ 49. Գրասենյակային պայուսակ 50. Թղթադարակ 51. Նշումների թուղթ 52. Նշումների թուղթ՝ կպչուն 53. Գրիչ, գրչաման 54. Մատիտ, գունավոր մատիտ, ֆլոմաստեր 55. Մատիտի միջուկներ 56. Ռետին (լաստիկ) 57. Ամրակ, ամրակի տուփ 58. Սեղմակ 59. Կոճգամ 60. Քանոն 61. Բաղադրանյութ (շտրիխ) 62. Գծանշիչ (մարկեր) 63. Աշխատանքային գրքույկ 64. Գրասենյակային գիրք 65. Նոթատետր, օրատետր 66. Օրացույց 67. Տակդիր, ինքնակպչուն ժապավենի (սկոչի) տակդիր, օրացույցի տակդիր 68. Շտամպի թանաք 69. Բարձիկ՝ կնիքի, շտամպի 70. Կնիքի սարք 71. Էջաբաժանիչ 72. Հաշվիչ մեքենա (հաշվասարք) 73. Պլաստիլին 74. Գրասենյակային դանակ 75. Գրասենյակային մկրատ 76. Սոսինձ 77. Պոլիմերային ինքնակպչուն ժապավեն (սկոչ) 78. Ծրար 79. Գրասենյակային թել 80. Գրաֆիտե միջուկ (գրիֆել) 81. Բունվինիլ 82. Հոգեմետ, հակացնցումային դեղ 83. Թմրամիջոցներ, նյարդային համակարգի վրա ազդող միջոցներ 84. Թերապեւտիկ դեղամիջոցներ 85. Հակադիաբետիկ 86. Սիրտ-անոթային համակարգի դեղամիջոցներ 87. Հորմոնալ դեղամիջոցներ 88. Իմունաճնշիչ դեղեր 89. Բջջաթունային դեղեր 90. Հակատուբերկուլյոզային դեղեր 91. Ախտահանիչ դեղամիջոցներ 92. Պատվաստանյութեր 93. Հակաբակտերիալ դեղամիջոցներ 94. Դիագնոստիկ դեղամիջոցներ 95. Շնչառական համակարգի վրա ազդող միջոցներ 96. Դեղորայքին եւ պատվաստանյութերին օժանդակող նյութեր եւ հարմարանքներ 97. Խոշոր եղջերավոր անասունների, ոչխարների, խոզերի հիվանդությունների դեմ պատվաստանյութեր, շիճուկներ եւ ախտորոշիչ նյութեր 98. Մեղուների հիվանդությունների դեմ բուժիչ պատրաստուկներ 99. Շների կատաղության դեմ պատվաստանյութեր 100. Շարժիչ, շարժիչի մասեր 101. Ղեկավարման, սնման եւ յուղման համակարգեր, համակարգերի մասեր 102. Սառեցման եւ արտածման համակարգեր, համակարգերի մասեր 103. Կցորդում, փոխանցման տուփեր, ավտոմատ փոխանցման տուփեր, մասեր 104. Բաշխիչ տուփի, կարդանային լիսեռի մասեր 105. Առջեւի եւ հետեւի կամրջակների մասեր 106. Կախոց 107. Ղեկային մեխանիզմի սարքավորումներ 108. Արգելակային համակարգ 109. Էլեկտրասարքավորումներ 110. Ավտոյուղեր 111. Անվադողեր 112. Երկաթյա կոնստրուկցիաներ 113. Շինարարական կոնստրուկցիաներ 114. Շինարարական կոսմետիկ պարագաներ եւ նյութեր 115. Շինարարական գործիքներ 116. Դռներ 117. Պատուհաններ 118. Սանտեխնիկա 119. Խողովակներ 120. Մալուխ 121. Ներկեր 122. Քար 123. Կավ 124. Գաջ 125. Ավազ 126. Ցեմենտ 127. Շիֆեր 128. Համակարգիչներ 129. Նոութբուքեր, այփայդներ, թեբլիտներ 130. Պատճենահանման սարքավորումներ 131. Տպիչներ 132. Սկաներներ 133. Տոներներ 134. Քարթրիջներ 135. Համակարգչային, տպիչ, պատճենահանող եւ այլ սարքերի մալուխներ, ցանցային պարագաներ 136. Ֆաքս մոդեմներ 137. Մոնիթորներ 138. Պրոցեսորներ 139. Մայրական սալիկներ 140. Տեսաքարտեր 141. Կոշտ սկավառակակիրներ 142. Անխափան սնուցման սարքեր, մարտկոցներ 143. Հիշողության սալիկներ, սարքեր 144. Ադապտերներ եւ ձեղափոխիչներ 145. Ստեղնաշարեր 146. Մկնիկներ, մկնիկի տակդիրներ 147. Դեվելոպերներ 148. Համակարգչային տեսախցիկներ, ականջակալներ, ինտերնետ տեսախցիկներ, միկրոֆոններ, բարձրախոսներ 149. Համակարգչային տարբեր տեսակի օժանդակ սարքավորումներ 150. Տպիչ, պատճենահանող եւ այլ սարքերի պահեստամասեր 151. Սկավառակակիրներ եւ սկավառակներ 152. Պրոյեկտոր, պրոյեկտորի էկրան 153. Շերտավարագույր, գալարավարագույր, վարագույր 154. Գորգեր, էլեկտրական ջահեր 155. Պահոցներ (երկաթյա, չհրկիզվող) 156. Մանածագործվածք, մանածագործական արտադրանք 157. Հագուստ 158. Մորթի, մորթուց պատրաստված արտադրանք 159. Կաշի, կաշվից պատրաստված արտադրանք 160. Տարբեր տեսակի կոշիկներ 161. Գլխարկներ 162. Անկողնային պարագաներ եւ սպիտակեղեն 163. Օճառ (ձեռքի, տնտեսական, հեղուկ), բաշխիչ (դիսպենսեր)՝ հեղուկ օճառի 164. Լվացող եւ մաքրող նյութեր, հեղուկներ 165. Մաքրելու ջնջոց, շոր 166. Տարբեր տեսակի եւ նշանակության մաքրող խոզանակներ 167. Թուղթ՝ զուգարանի 168. Անձեռոցիկ, թղթյա սրբիչ, բաշխիչ (դիսպենսեր)՝ թղթյա սրբիչի 169. Ավել, ցախավել 170. Դույլ, թաս՝ լվացքի 171. Տարբեր տեսակի սպասք եւ խոհանոցային պարագաներ 172. Հատակի ձողափայտ (շվաբր) 173. Գոգաթիակ (սավոկ) 174. Անձնական հիգիենայի միջոցներ եւ պարագաներ 175. Կահույքի եւ հատակի փայլեցման միջոցներ 176. Հոտազերծիչ 177. Պոլիէթիլենային տոպրակներ, պարկեր 178. Զամբյուղներ՝ պլաստմասսայից, աղբարկղ (ուռնա) 179. Սանհանգուցային հարմարանքներ 180. Տնտեսական ձեռնոցներ 181. Տարբեր տեսակի էլեկտրական լամպեր եւ լուսարձակներ 182. Էլեկտրական տեներ, ավտոմատ անջատիչներ, անջատիչներ, վարդակներ եւ էլեկտրատեխնիկական հարմարանքներ 183. Բահեր, ձյան թիակներ 184. Մեկուսիչ եւ ինքնակպչուն ժապավեններ (սկոչ) 185. Սառնարան, փոշեկուլ, գազօջախ, լվացքի մեքենա, միկրոալիքային վառարան, էլեկտրական թեյնիկ, արդուկ, մսաղաց, հյութաքամիչ, բլենդեր, ջրի սարք 186. Հեռուստացույց, տնային կինոթատրոն, օդորակիչներ, DVD նվագարկիչ, երաժշտական կենտրոն, թվային տեսախցիկ, ֆոտոխցիկ եւ ձայնագրիչ, դիկտոֆոն, կալորիֆել եւ ջեռուցիչ 187. Մինի հեռախոսակայան, հեռախոս, ֆաքսի ապարատ, ռադիոկայան, լուսաձայնային ազդանշանային սարքավորումներ, ռադիոդետալներ 188. Էլեկտրատեխնիկայի, ռադիոտեխնիկայի եւ կենցաղային սարքավորումների աքսեսուարներ եւ օժանդակ նյութեր 189. Սեղաններ, գրասեղաններ, խորհրդակցությունների սեղաններ 190. Աթոռներ, համակարգչային աթոռներ 191. Պահարաններ, գրապահարաններ, զգեստապահարաններ 192. Բազկաթոռներ 193. Բազմոցներ 194. Կախիչ 195. Գզրոց՝ տումբա 196. Մահճակալ 197. Խոհանոցի, ննջասենյակի, փափուկ կահույքի, գրասենյակային կահույքի հավաքածուներ եւ լրակազմեր 198. Դարակաշարեր, դարակահարկեր 199. Հայելի՝ փայտեպատ կամ լամինատին ամրակցված 200. Բժշկական կահույք 201. Աշակերտական կահույք 202. Լսողական սարքեր՝ հետականջային թվային 203. Հետականջային լսողական սարք՝ անալոգային ծրագրավորվող 204. Լսողական ապարատներ՝ հետականջային թվային ծրագրավորվող 205. Լսողական սարքերի ներդիր 206. Հաշմանդամի սայլակ՝ մեծահասակների 207. Հաշմանդամի սայլակ՝ մանկական 208. Հաշմանդամների լսողական ապարատների եւ սայլակների մասեր 209. Ախտորոշիչ նյութեր 210. Լաբորատոր նյութեր 211. Ախտորոշիչ եւ լաբորատոր նյութերին օժանդակող նյութեր եւ հարմարանքներ 212. Ռենտգեն սարքեր 213. Դիագնոստիկայի սարքավորումներ 214. Ախտորոշման սարքավորումներ 215. Անզգայացման եւ վերակենդանացման սարքեր, գործիքներ եւ պարագաներ 216. Վիրահատական սարքեր, գործիքներ 217. Հիվանդի խնամքի առարկաներ 218. Ատամնաբուժական սարքավորումներ եւ պարագաներ 219. Ախտահանիչ սարքեր 220. Նորածնային եւ ծննդօգնության գործիքներ, պարագաներ 221. Մասնագիտական սարքավորումներ եւ պարագաներ 222. Վերականգնողական, ֆիզիոթերապեւտիկ սարքեր եւ բժշկական պարագաներ 223. Ծաղիկներ 224. Ծաղկեպսակներ 225. Բնական բույսեր 226. Ծաղկային կոմպոզիցիաներ 227. Թունանյութեր 228. Թերթեր 229. Ամսագրեր 230. Տեղեկագրքեր 231. Բեռնատար ավտոմեքենաներ 232. Բեռնամարդատար ավտոմեքենաներ 233. Մարդատար ավտոմեքենաներ 234. Հատուկ նշանակության ավտոմեքենաներ 235. Ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմ՝ անվավոր ինքնագնաց կամ ավտոմոբիլի միջոցով քարշարկումով ավտոտրանսպորտային միջոցներ 236. Գյուղատնտեսական տեխնիկա 237. Շինարարական տեխնիկա 238. Սեղմված բնական գազ Աշխատանքներ 239. Գրքերի, գրքույկների տպագրություն 240. Վկայականների տպագրություն 241. Թղթապանակների տպագրություն 242. Ծրարների եւ բացիկների տպագրություն 243. Ձեւաթղթերի տպագրություն (անդորրագրեր, ծանուցագրեր, ձեւաթղթեր (բլանկներ), ձեւեր) 244. Պաստառների, ցուցապաստառների տպագրություն 245. Օրացույցների տպագրություն 246. Բուկլետների տպագրություն 247. Մատյանների, գրանցամատյանների տպագրություն 248. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժիններում օգտագործվող պետական գրանցումների վկայականների տպագրություն 249. Անձնագրերի տպագրություն 250. Ակցիզային դրոշմանիշերի տպագրություն 251. Դրոշմապիտակների տպագրություն 252. Դիպլոմների, ատեստատների, պետական նմուշի վկայականների տպագրություն 253. Մուտքի վիզայի տպագրություն 254. Վարորդական վկայականների տպագրություն 255. Ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական անձնագրի տպագրություն 256. Ավտոտրանսպորտային միջոցի տեխնիկական զննության կտրոնի տպագրություն 257. Ավտոմեքենաների եւ ոչ մարդատար ավտոտրանսպորտային միջոցների պետհամարանիշերի պատրաստում 258. Մեդալների, հուշամեդալների եւ դրանց տուփերի պատրաստում 259. Շքանշանների, պատվո շքանշանների եւ դրանց տուփերի պատրաստում 260. Խրախուսական մեդալների եւ դրանց տուփերի պատրաստում Ծառայություններ 261. Ինտերնետային կապի տրամադրում 262. Տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկում 263. Հեռուստահաղորդումների պատրաստում, հեռարձակում 264. Ռադիոհաղորդումների պատրաստում, հեռարձակում 265. Գովազդային հոլովակների եւ հայտարարությունների պատրաստում, հեռարձակում հեռուստատեսությամբ եւ ռադիոյով 266. Գովազդային հոլովակների եւ հայտարարությունների պատրաստում, հեռարձակում համացանցով 267. Անասնաբուժություն եւ բույսերի պաշտպանության պրոֆիլակտիկա, դիագնոստիկա, բուժում եւ կանխարգելիչ միջոցառումներ 268. Գյուղատնտեսական եւ դեկորատիվ բույսերի վնասատուների ոչնչացում եւ կանխարգելում 269. Օպերացիոն համակարգերի, հակավիրուսների մշակում եւ սպասարկում 270. Հաշվապահական եւ այլ մասնագիտական ծրագրերի մշակում եւ սպասարկում 271. Կառավարչական հմտությունների վերապատրաստման ծառայություններ 272. Ֆինանսական ոլորտին առնչվող գիտելիքների վերապատրաստման ծառայություններ 273. Գործավարության եւ համակարգչային հմտություններ, վերապատրաստման ծառայություններ 274. Իրավաբանական ոլորտին առնչվող վերապատրաստման ծառայություններ 275. Ճյուղային ոլորտներին առնչվող գիտելիքների վերապատրաստման ծառայություններ 276. Ձկան պաշարների համալրման ծառայություններ 277. Գրասենյակային սարքերի եւ սարքավորումների սպասարկում 278. Համակարգչային ու պատճենահանման սարքերի եւ սարքավորումների սպասարկում 279. Էլեկտրատեխնիկայի, ռադիոտեխնիկայի եւ կենցաղային սարքերի եւ սարքավորումների սպասարկում 280. Բժշկական սարքերի եւ սարքավորումների սպասարկում 281. Արդյունաբերական նշանակության սարքերի եւ սարքավորումների սպասարկում 282. Տարբեր ֆորմատների պատճենահանում 283. Համակարգչային գրաֆիկա, դիզայն 284. Տեսածրում (սկանավորում), տեքստի հավաքում, գրանցում խտասկավառակների (CD, DVD) վրա 285. Գործազուրկների, ինչպես նաեւ երկարամյա ծառայության եւ արտոնյալ պայմաններով կենսաթոշակ ստացող՝ աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցում 286. Հաշմանդամների մասնագիտական ուսուցման եւ աշխատանքային ունակությունների վերականգնում 287. Մշտական պահպանության գործերի արխիվացում 288. Անձնակազմին վերաբերող գործերի արխիվացում 289. Պահպանության ոչ ենթակա գործերի արխիվացում 290. Էլեկտրոնային արխիվացում 291. Փաստաթղթերի նախապատրաստման, կազմման ծառայություններ, թարգմանություն 292. Վերին եւ ստորին վերջույթների պրոթեզների ու բիոպրոթեզների պատրաստում եւ վերանորոգում 293. Վերին եւ ստորին վերջույթների մոդուլյար պրոթեզների պատրաստում եւ վերանորոգում 294. Օրթեզների, կորսեթների, բանդաժների եւ տակդիրների պատրաստում եւ վերանորոգում 295. Պրոթեզաօրթոպեդիկ պարագաների պատրաստում եւ վերանորոգում 296. Աչքի պրոթեզի տեղակայման ծառայություն 297. Ձայնաստեղծ սարքերի տեղակայման ծառայություններ 298. Մամուլում հայտարարությունների հրապարակման ծառայություններ 299. Ավտոմեքենաների լվացում 300. Ավտոմեքենաների սրահի չոր եւ քիմիական մաքրում 301. Հացաթխման ծառայություն 302. Լվացքի ծառայություններ 303. Չոր եւ քիմիական մաքրման ծառայություններ 304. Ուղեւորատար փոխադրում 305. Բեռնափոխադրում 306. Տեղեկատվական ցուցանակների պատրաստում եւ տեղադրում 307. Ճանապարհային ցուցանակների պատրաստում եւ տեղադրում 308. Գովազդային վահանակների պատրաստում եւ տեղադրում 309. Միջոցառումների կազմակերպում 310. Տոնակատարությունների կազմակերպում 311. Պաշտոնական ճաշկերույթների կազմակերպում 312. Ֆիքսված հեռախոսակապի ծառայություն 313. Շարժական հեռախոսակապի ծառայություն 314. Շենքի մաքրման ծառայություններ 315. Փաթեթավորման ծառայություններ 316. Անվտանգության ապահովման ծառայություններ ----- ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ «Էլեկտրոնային աճուրդի իրականացման կարգը եւ էլեկտրոնային աճուրդի միջոցով ձեռք բերվող ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների ցուցակը հաստատելումասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ | 1. | Անհրաժեշտությունը | | ----- | ----- | | | «Էլեկտրոնային աճուրդի իրականացման կարգը եւ էլեկտրոնային աճուրդի միջոցով ձեռք բերվող ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների ցուցակը հաստատելումասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Գնումների մասին» 16.12.16թ. N ՀO-21-Ն ՀՀ օրենքով (այսուհետ՝ Օրենք) նախատեսված էլեկտրոնային աճուրդի իրականացման հետ կապված հարաբերությունների սահմանման եւ էլեկտրոնային աճուրդի միջոցով ձեռք բերվող ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների ցուցակի հաստատման անհրաժեշտությամբ: | | 2. | Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները | | | Օրենքով որպես գնում կատարելու ընթացակարգ նախատեսվել է էլեկտրոնային աճուրդը, որի իրականացման կարգը Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ հաստատում է ՀՀ կառավարությունը:<br>Միաժամանակ Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով նախատեսվել է, որ ՀՀ կառավարությունը հաստատում է էլեկտրոնային աճուրդի միջոցով ձեռք բերվող ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների ցուցակ: Այս կապակցությամբ Նախագծով նախատեսվել է լիազորել ՀՀ ֆինանսների նախարարին՝ հաստատել նշված ցուցակը՝ հաշվի առնելով նաեւ հնարավոր ճկունություն ապահովելու անհրաժեշտությունը: | | 3. | Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը | | | Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականության փոփոխություն չի նապատեսվում: | | 4. | Կարգավորման նպատակը եւ բնույթը | | | Նախագծի ընդունման նպատակն է սահմանել էլեկտրոնային աճուրդի իրականացման հետ կապված հարաբերությունները եւ ապահովել իրավական հիմք՝ էլեկտրոնային աճուրդի միջոցով ձեռք բերվող ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների ցուցակը ՀՀ ֆինանսների նախարարի կողմից հաստատելու համար: | | 5. | Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք | | | Որոշման նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի կողմից: | | 6. | Ակնկալվող արդյունքը | | | Նախագծի ընդունմամբ կսահմանվեն<br>· էլեկտրոնային աճուրդների իրականացումն ապահովող համակարգը,<br>· պատվիրատուների եւ մասնակիցների՝ նշված համակարգում գրանցման կարգը,<br>· Էլեկտրոնային աճուրդով գնումների կատարման առանձնահատկությունները:<br>Նախագծի ընդունմամբ կապահովվի իրավական հիմք՝ էլեկտրոնային աճուրդի միջոցով ձեռք բերվող ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների ցուցակը ՀՀ ֆինանսների նախարարի կողմից հաստատելու համար: | | 7. | Այլ տեղեկություններ առկա չեն | | | --- |
https://www.e-draft.am/projects/35
10.02.2017
[]
www.e-draft.am
Արթուր Լավրենտի Եփրեմյանին սնանկ ճանաչելու, սնանկության գործով կառավարիչ եւ պարտատերերի առաջին ժողով նշանակելու մասին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ դատարան) 21.03.16թ. վճռով պարտապան Արթուր Լավրենտի Եփրեմյանը (հասցեն Գեղարքունիքի մարզ, գ. Նորատուս, անձ.՝ AM0274579) ճանաչվել է սնանկ: Դատարանի 11.04.16թ. որոշմամբ պարտապանի սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Տիգրան Սահակյանը: Պարտատերերն իրենց պահանջները ներկայացնում են դատարան՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46 հոդվածի կարգով՝ սույն հայտարարությունից հետո մեկամսյա ժամկետում: Պարտատերերի առաջին ժողովը նշանակված է 15.06.16թ. ժամը 15:00-ին, դատարանում (ք.Գավառ, Սայադյան 18):
https://www.azdarar.am/announcments/org/46/00164413/
20.04.2016
[ "Սնանկության մասին հայտարարություններ", "Ֆիզիկական անձիք" ]
www.azdarar.am
Վարուժան Ավետիսյանը դատը համարում է բեմադրություն (տեսանյութ) Վարուժան Ավետիսյանը դատը համարում է բեմադրություն
https://a1plus.am/hy/article/149723
2016-09-23
[ "Տեսանյութեր" ]
a1plus.am
Պարսից միջանցք (անգլ.՝ Persian Corridor)՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԱՄՆ-ից եւ Մեծ Բրիտանիայից ԽՍՀՄ բեռներ տեղափոխելու երթուղիներից մեկը: Բեռները հիմնականում մատակարարվում էին լենդ-լիզի շրջանակներում: Պարսից միջանցքը 1941 թվականի օգոստոսին հնարավորություն տվեց մեկ ամսում մատակարարելու ընդամենը 10000 տոննա բեռ: Առաքման ծավալներն ավելացնելու համար պահանջվեց իրականացնել Իրանի տրանսպորտային համակարգի մասշտաբային արդիականացում, մասնավորապես Պարսից ծոցի եւ Պարսից երկաթուղային ճանապարհի նավահանգիստներում: Այդ նպատակով դաշնակիցները (ԽՍՀՄ եւ Մեծ Բրիտանիա) 1941 թվականի օգոստոսին օկուպացրեցին Իրանը: 1942 թվականի հոկտեմբերին մատակարարման ծավալը հաջողվեց բարձրացնել մինչեւ 30000 տոննա, իսկ 1943 թվականի մայիսին՝ մինչեւ 100000 տոննա՝ ամսական: Հետագայում բեռների առաքումը սկսեց իրականացվել Կասպիական ռազմական նավատորմի նավերով, որոնք մինչեւ 1942 թվականի վերջը ենթարկվում էին գերմանական ռազմա-օդային ուժերի ակտիվ գրոհներին: Ճանապարհի ծովային մասը՝ ԱՄՆ-ի արեւելյան ափից մինչեւ Իրանի ափերը (հատկապես՝ մինչեւ Բուշիրի եւ Բասրայի նավահանգիստները), պահանջում էր մոտ 75 օր:
https://hy.wikipedia.org/wiki/Պարսից_միջանցք
[]
hy.wikipedia.org
Իսպանիայի խորհրդարանում հայկական հարցը հետաձգվել է Իսպանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության հարցի հետ կապված քննարկումը հետաձգվել է՝ երկրում տնտեսական իրավիճակի հետ կապված: Այս մասին «Nouvelles d՝Arménie» ամսագրին ասել է Բարսելոնի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Արմեն Սիրունյանը: Սկզբում խորհրդակցություններ էին նախատեսվում հոկտեմբերին, սակայն տնտեսական իրավիճակով պայմանավորված՝ հարցը չլուծված է մնում: «Այդուհանդերձ, Հայ դատի հանձնախումբը շարունակում է խորհրդարանականների հետ հանդիպումները եւ Հայոց ցեղասպանության ճանչման նոր նախաձեռնություններ է առաջարկում»,-ասել է Սիրունյանը: «Իսպանացի պատգամավորները եւ լայն հանրությունը տեղյակ չեն այդ խնդրից, ուստի կոմիտեն փորձում է բացը լրացնել՝ լրագրողների հետ հանդիպումներ կազմակերպելով: Խնդիրներից մեկն էլ այն է, որ հայ համայնքը ցրված է ողջ երկրով մեկ եւ համախմբաված չէ՝ միասնաբար այդ խնդիրը լուծելու համար»,-նշել է նա:
https://news.am/arm/news/115096.html
2012-07-28
[ "Աշխարհում", "Քաղաքականություն", "Հայաստան" ]
news.am
Իրանահայ պատգամավորները մեծ խնդիրներ չեն կարողանում լուծել, միջպետական հարաբերությունների զարգացման վրա մեծ ազդեցություն չեն ունենում, նրանցից շատ բան ակնկալել պետք չէ. իրանագետ Իրանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներից արդեն պարզ է, որ Մեջլիսում պահպանողական կուսակցությունների պատգամավորներն են մեծամասնություն կազմելու: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց իրանագետ Արմեն Իսրայելյանը: «Դա պայմանավորված է նրանով, որ Սահմանադրության պահապանների խորհրդի կողմից բարեփոխական կուսակցությունների թեկնածուները հավանության չարժանացան, եւ սահմանափակվեց նրանց մասնակցությունն ընտրություններին: Համամասնության մեջ նրանց մասնակցությունը, արդեն մինչ ընտրությունները, ավելի քիչ էր, քան պահպանողականներինը»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա՝ նկատելով, որ մրցակցությունը հիմնականում ընթացել է հենց պահպանողականների միջեւ: Արմեն Իսրայելյանի խոսքով՝ չնայած հայտարարվում է, որ ընտրություններին մասնակցությունը տոկոսային առումով բարձր է եղել, սակայն սոցիալական ցանցերով տարածվում են տեսանյութեր, որտեղ երեւում է, որ ընտրատեղամասերում առանձնապես հերթեր չեն գոյացել: «Բայց եթե ընդհանուր տրամադրությունները դիտարկենք, այն, որ բարեփոխականները ընտրություններին մասնակցելու մերժում ստացան, նաեւ Իրանում սոցիալ-տնտեսական ծանր վիճակը, քաղաքական գործընթացների, Միջուկային համաձայնության նկատմամբ անվստահությունը, բողոքի ցույցերը, հասկանալի կլինի, որ արդեն հասարակության մեջ հուսալքությունը հիմնավորված է: Ընտրություններն էլ տեղի ունեցան այդ մթնոլորտում»,- ասաց նա՝ նշելով, ըստ այդմ, հստակ կարելի է ասել, որ 2016 թվականի Մեջլիսի ընտրություններին Իրանի հասարակությունը ավելի բարձր մասնակցություն է ունեցել: Խոսելով նրա մասին, թե նոր խորհրդարանը ինչպիսի քաղաքականության կրող է լինելու, Արմեն Իսրայելյանը նշեց, որ պահպանողականները երբեք չեն թաքցրել, որ իրենք դեմ են Միացյալ Նահանգների հետ հնարավոր երկխոսությանը, բանակցություններին: «Հատկապես Սոլեյմանիի սպանությունից հետո իրենց համար փակված թեմա է ԱՄՆ-ի հետ որեւէ բանակցություն վարելը»,- ասաց նա՝ նկատելով, որ այս խորհրդարանով ավելի կոշտացվելու է Իրանի դիրքորոշումը ԱՄՆ-ի նկատմամբ: Նրա նկատառմամբ՝ մեկուկես տարի հետո այս խորհրդարանն է հաստատելու Իրանի կառավարության կազմը, եւ նախագահ Հասան Ռոհանին լուրջ խնդիրներ է ունենալու այս խորհրդարանի հետ: «Իրանում խորհրդարանն է հավանություն տալիս նախագահի առաջարկած նախարարներին, եթե խորհրդարանում վերջիններիս ծրագիրը չհավանեցին, նախագահը պարտավոր է այդ թեկնածուներին փոխել: Բացի այդ՝ խորհրդարանը կարող է նախագահին եւ նախարարներին անվստահություն հայտնել: Այդպիսի դեպքեր եղել են Ռոհանիի, Զարիֆի նկատմամբ»,- ասաց նա: Հայաստանի հետ հարաբերությունները առանձնապես նոր խորհրդարանի ձեւավորմամբ, ըստ իրանագետի, չեն փոխվի. նորից հաշվի կառնվեն ազգային շահերը: «Բարեփոխականների եւ պահպանողականների վեճերի հիմքում գլոբալ հարցեր են, ԱՄՆ-ի հետ հարաբերություններն են: Սահմանակից երկրների դեպքում, չեմ կարծում, որ որեւէ բան փոխվի»,- ասաց նա: Իրանի խորհրդարանում հայերն ավանդաբար երկու մանդատ ունեն: Այս ընտրություններին անցել են Հարավային իրանահայությանը ներկայացնող Ռոբերտ Բեգլարյանը եւ Թեհրանից առաջադրված Արա Շահվերդյանը: «Իրանահայ պատգամավորները մեծ խնդիրներ չեն կարողանում լուծել, միջպետական հարաբերությունների զարգացման վրա մեծ ազդեցություն չեն ունենում, որովհետեւ համայնքն ունի իր խնդիրները, իր ընտրած պատգամավորների միջոցով է դրանք բարձրացնում: Նրանք սահմանափակումներ ունեն եւ շատ բան ակնկալել նրանցից պետք չէ»,- ասաց նա: Հռիփսիմե Հովհաննիսյան
https://www.tert.am/am/news/2020/02/23/israyelyan/3218265
2020-02-23
[ "Քաղաքականություն" ]
www.tert.am
Ուզում էինք հաղթել, բայց այս արդյունքն էլ վատ չէ. Գաել Անդոնյան Հայաստանի ազգային հավաքականի ու ֆրանսիական «Դիժոն»-ի պաշտպան Գաել Անդոնյանը, ով իր թիմի վերջին խաղում դարձավ դուբլի հեղինակ՝ ոչ-ոքի բերելով «Դիժոն»-ին, խոսել է հանդիպման մասին: «Մեր նպատակը, իհարկե, հաղթելն էր, սակայն հաշվի առնելով այն, թե ինչպես դասավորվեց խաղը մեզ համար, ապա այս արդյունքն էլ է գոհացուցիչ: Մենք կարողացանք փրկել խաղը հանդիպման վերջին րոպեին: Որոշ խաղերում, երբ չի ստացվում հաղթանակի հասնել, ապա ոչ-ոքի արդյունք գրանցելն էլ լավ է, քանի որ դա հնարավորություն է տալիս մրցակիցներից շատ ետ չմնալ»,- Անդոնյանի խոսքն է փոխանցում ակումբի պաշտոնական կայքը:
https://www.1in.am/1812503.html
2016-01-09
[]
www.1in.am
Կրեմլը հուսով է, որ Իրանի նախագահը հաջորդ տարեսկզբին կայցելի Ռուսաստան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ համատեղ ասուլիսում նշել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ երեկ տեսակապով տեղի ունեցած բանակցությունների ընթացքում՝ ի շարս այլ թեմաների, քննարկել է նաեւ Իրանի միջուկային խնդիրը: «Հուսով եմ, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին կընդունի իմ հրավերը եւ հաջորդ տարեսկզբին կկարողանա այցելել Ռուսաստան», - ասել է Պուտինը: Նա հավաստիացրել է, որ ռուսական կողմը «մանրամասն կտեղեկացնի իրանցի գործընկերներին եւ բարեկամներին միջուկային հարցով ամերիկյան կողմի հետ ընթացող երկխոսության արդյունքների մասին: «Կշարունակենք այդ թեման 2022-ի տարեսկզբին՝ Իրանի նախագահի հնարավոր այցի ժամանակ»,- ասել է Վլադիմիր Պուտինը:
https://www.azatutyun.am/a/31599840.html
2021-12-08
[]
www.azatutyun.am
Գրքի շնորհանդես՝ նվիրված 44-օրյա պատերազմում զոհված Վաչագան Մանուկյանին. ՏԵՍԱՆՅՈւԹ 44-օրյա պատերազմում զոհված Վաչագան Մանուկյանի ծննդյան օրը՝ Մոսկվայում, տեղի է ունեցել նրա մասին պատմող գրքի շնորհանդեսը, որին ներկա են եղել հերոսի զինակից ընկերները, մտերիմներն ու հարազատները: Մանրամասները տեսանյութում:
https://yerkirmedia.am/hy/article/2021/07/15/43515
2021-07-15
[]
yerkirmedia.am
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ո Ր Ո Շ ՈՒ Մ 27 հունիսի 2017 թվականի N 647-Ա ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝ 1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանին 2017 թվականի հուլիսի 3-6-ը գործուղել Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա)՝ ՄԱԿ-ի Միջազգային առեւտրային իրավունքի հանձնաժողովի (UNCITRAL) 50-րդ հոբելյանական նստաշրջանի շրջանակներում կայանալիք UNCITRAL կոնգրեսին մասնակցելու նպատակով: 2. Արթուր Հովհաննիսյանի՝ Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: 3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արթուր Հովհաննիսյանի՝ Ավստրիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: | Հայաստանի Հանրապետության <br> վարչապետ | Կ. Կարապետյան | | ----- | ----- | | 2017 թ. հունիսի 27 Երեւան | |
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=114397
27.06.2017
[ "Որոշում" ]
www.arlis.am
Ուկրաինայի էներգետիկայի նախարարը կարգադրել է միջուկային օբյեկտներում հատուկ ռեժիմ սահմանել Ուկրաինայի էներգետիկայի եւ ածխի արդյունաբերության նախարար Էդուարդ Ստավիցկին կարգադրել է երկրի միջուկային օբյեկտները պաշտպանելու հատուկ ռեժիմ սահմանել՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ավելի վաղ Կիեւում ցուցարարները գրավել էին Ուկրաինայի էներգետիկայի նախարարության շենքը: «Իրականում դա ահաբեկիչների հանցախումբ է»,- հայտարարել է Ստավիցկին:
https://www.1in.am/246887.html
2014-01-25
[]
www.1in.am
Քալաշյանի մրջնասեր բզեզ | Քալաշյանիմրջնասերբզեզ | Քալաշյանիմրջնասերբզեզ | | ----- | ----- | | Դասակարգում | Դասակարգում | | Թագավորություն | Կենդանիներ | | Տիպ/Բաժին | Հոդվածոտանիներ (Arthropoda) | | Ենթատիպ | Վեցոտանիներ (Hexapoda) | | Դաս | Միջատներ (Insecta) | | Կարգ | Բզեզներ (Coleoptera) | | Ընտանիք | Խոլեւիդներ | | Ցեղ | Philomessor | | Տեսակ | Քալաշյանի մրջնասեր բզեզ (P.Քալաշյանի) | | Միջազգային անվանում | Միջազգային անվանում | | Philomessor Քալաշյանի մրջնասեր բզեզ | Philomessor Քալաշյանի մրջնասեր բզեզ | Քալաշյանի մրջնասեր բզեզ (լատին.՝Philomessor kalashiani), խոլեւիդների ընտանիքին պատկանող միջատ: Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում: Նկարագրություն Երկարավուն, ձվաձեւ մարմնով, բաց սպիտակադեղնավուն գունավորմամբ մանր բզեզ է, որի մարմնի երկարությունը շուրջ 3 մմ է: Տարածվածություն Հայաստանի էնդեմիկ տեսակ է: Հայաստանում հայտնի է Տեղերը (Արագածոտնի մարզ) գյուղի շրջակայքի Արագած լեռան հարավային լանջից: Էկոլոգիա Ապրում են լեռնային տափաստանում: Մրջնակեր տեսակ է, հանդիպում է Messor structor Latreille տեսակի մրջնանոցում: Բզեզների հավքը կատարվել է մայիսի վերջին հունիսի սկիզբին: Պահպանություն Ծայրահեղ սահմանափակ արեալով հազվագույտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Թվաքանակը բարձր չէ, հայտնի են եզակի նմուշներ, իսկ փոփոության միտումները բացահայտված չեն: Սպառնացող վտանգներից է անասունների գերարածեցմամբ պայմանավորված տափաստանային էկոհամակարգերի դեգրադացումը: Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում:
https://hy.wikipedia.org/wiki/Քալաշյանի_մրջնասեր_բզեզ
[]
hy.wikipedia.org
ՌԴ-ում օպերշտաբը չի հաստատել Թուրքիայի հետ ավիահաղորդակցության դադարեցման երկարացումը Ռուսաստանի տարածքում կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ պայքարի օպերատիվ շտաբում չեն հաստատում ԶԼՄ-ներում հայտնված հաղորդագրություններն այն մասին, որ Թուրքիայի հետ ավիահաղորդակցության դադարեցումը երկարացվելու Է մինչեւ հունիսի 30-ը: Ավելի վաղ առանձին ԶԼՄ-ներ գրել են, որ օպերշտաբը որոշում Է ընդունել Թուրքիայի հետ ավիահաղորդակցության դադարեցումը երկարացնել մինչեւ հունիսի 30-ը: Բացի այդ, ԶԼՄ-ներում նաեւ հայտնվել Է մի հաղորդագրություն, որ ավիաընկերություններն արդեն սկսել են այդ մասին նախազգուշացնել իրենց գործակալներին: Մասնավորապես, «ԱԷրոֆլոտ»-ն իր գործակալներին հաղորդել Է օպերշտաբի որոշմամբ Թուրքիա թռիչքների դադարեցումը երկարացնելու մասին: Ինչպես հիշեցրել են «ԱԷրոֆլոտ»-ում, ավիատոմսերի եւ ծառայությունների համար, որոնք սկզբնապես ձեւակերպվել Էին մինչեւ 2020 թվականի մայիսի 1-ը, պահպանվում Է «ոչ դրամական վերադարձման եւ վերաձեւակերպման նախկին կարգը»: Ավիացիոն ճյուղի աղբյուրը հաստատել Է ավիաընկերությունից հեռագրի ստացումը: Ռուսաստանը ապրիլի 15-ից մինչդեւ հունիսի 1-ը սահմանափակել Էր Թուրքիայի հետ ավիահաղորդակցությունը կորոնավիրուսի հետ կապված անբարենպաստ համաճարակաբանական իրադրության պատճառով, տուրօպերատորներին արգելվել Էր այնտեղ ուղեգրեր վաճառել: Մայիսի 17-ին պատվիրակության հետ միասին Մոսկվա Էր ժամանել Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Մեհմեթ Էրսոյը՝ Ռուսաստանի իշխանությունների հետ ավիահաղորդակցության վերսկսման շուրջ բանակցություններ վարելու համար: Փոխվարչապետ Տատյանա Գոլիկովայի աշխատակազմում հաղորդել են, թե հանդիպման արդյունքներով որոշում Է ընդունվել, որ Ռուսաստանը մասնագետների կուղարկի Թուրքիա՝ առողջարաններում համաճարակաբանական անվտանգության հետ կապված իրադրությունը եւ ավիահաղորդարկության բացման հեռանկարները գնահատելու համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
https://www.1in.am/2949116.html
2021-05-18
[]
www.1in.am
Թուրքիայի իշխանությունը մտադիր է հողեր հանձնել հայերին. թուրքական ազգայնական կուսակցության փոխնախագահ Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության փոխնախագահ Օքթայ Վուրալը Today's Zaman-ի հետ զրույցում հայտարարել է, որ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը մտադիր է հողեր հանձնել հայերին: «Ես գիտեմ, թե ինչ մտադրություններ ունեն «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ղեկավարները. նրանք պատրաստվում են հողեր հանձնել այն հայերին, ովքեր տեղափոխվելու են Թուրքիա: Արդյոք մենք պե՞տք է բավարարենք Հայկական սփյուռքի պահանջները եւ նրանց հանձնենք Չանքայա նախագահական պալատը, կամ Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանը: Ի՞նչ են ասելու իշխանությունները, եթե ուրիշներն էլ պահանջեն վերադարձնել Ստամբուլը՝ այն անվանակոչելով Կոստանդնուպոլիս»,- ասել է Վուրալը: Վերջին օրերին թուրքական լրատվամիջոցներում ակտիվորեն խոսում են հայերի հողային պահանջների մասին այն բանից հետո, երբ ամերիկահայ լրագրող Հարութ Սասունյանն իր հոդվածում խոսում էր Դիարբեքիրի օդանավակայանի, Անկարայի նախագահական նստավայրի եւ Ստամբուլի օդանավակայանի տարածների նկատմամբ հայերի պահանջների մասին: Հավելենք, որ վերջերս հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ի՝ ազգությամբ հայ քաղաքացի Զվարթ Սուջյանը դատի է տվել Թուրքիան՝ փորձելով դատական գործընթացների միջոցով հետ ստանալ իր նախնիներին պատկանող տարածքը, որի վրա կառուցվել է Դիարբեքիրի օդանավակայանը: Հողատարածքը, որի վրա էլ կառուցվել է ներկայումս մեծամասամբ քրդաբնակ Դիարբեքիր քաղաքի (պատմական Աղձնիք նահանգ, Տիգրանակերտ) օդանավակայանը, պատկանել է հայկական Բասմաջյան ընտանիքին, որը Հայոց ցեղասպանության տարիներին բռնագաղթի է ենթարկվել: Ընտանիքի անդամների մի մասը հաստատվել է Միացյալ Նահանգներում: Բասմաջյան ընտանիքից են սերում Սուջյանները, այս ընտանիքի ներկայացուցիչներից մեկն էլ դատարան հայց ներկայացրած Նվարդ Սուջյանն է: Նշենք, որ Դիարբեքիրում մինչ Հայոց ցեղասպանությունը մեծ թվով հայեր են ապրել՝ կարեւոր տեղ ունենալով քաղաքի կյանքում: Ցեղասպանության տարիներին Դիարբեքիրի հայերը ոչ միայն կոտորվել են ու բռնագաղթի ենթարկվել, այլ նաեւ թուրքերն ու քրդերը խլել են նրանց շարժական ու անշարժ գույքը, հողատարածքները: Վերջին տարիներին լրատվամիջոցներում շատ է խոսվում, որ ներկայիս Թուրքիայի տարբեր կարեւոր օբյեկտներ հայերից բռնազավթված տարածքների վրա են կառուցվել: Ակնառու օրինակ է Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից մինչ անցյալ տարի Թուրքիայի նախագահի նստավայրը՝ Չանքայան, որը կառուցել էին հայերին պատկանող տարածքում: Եվս մեկ՝ աղմուկ բարձրացրած դեպք էլ կապված է Ադանայից ոչ հեռու «Ինջիրլիք» թուրք-ամերիկյան ռազմաբազայի հետ, որը նույնպես հայերին պատկանող հողատարածքի վրա է: Այսօրինակ դեպքերը բազմաթիվ են:
https://www.1in.am/1531265.html
2015-01-23
[]
www.1in.am
ԱՄՆ ՄԶԳ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՄԲ ՎԵՐԱՆՈՐՈԳՎԵԼ Է ՋՈՒՋԵՎԱՆԻ ԴՊՐՈՑԻ ՄԱՐԶԱԴԱՀԼԻՃԸ ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող, Քոփերաթիվ հաուզինգ ֆաունդեյշն ինթերնեյշնլի (ՍԻ Էյջ Էֆ ) կողմից իրականացվող Փոքրածավալ ենթակառուցվածքների վերականգնման ծրագիրը (ՓԵՎԾ) 2010 թվականի մայիսի 21-ին նշեց Տավուշի մարզի Ջուջեւան գյուղի դպրոցի սպորտդահլիճի վերանորոգման աշխատանքների ավարտը: Արարողությանը մասնակցեցին Տավուշի փոխմարզպետ Լեւոն Սարգսյանը, ԱՄՆ ՄԶԳ/Հայաստան ծրագրերի կառավարման մասնագետ Սիմոն Սարգսյանը, Ջուջեւանի գյուղապետ Ժորա Չիլինգարյանը, դպրոցի տնօրեն Վալերի Վարդանյանը, ԱՄՆՄԶԳ-ի, ՍԻ Էյջ Էֆ-ի, Շեն ՀԿ-ի ներկայացուցիչները եւ համայնքի անդամները:Ջուջեւանի դպրոցի սպորտդահլիճը կառուցվել է 2002-2003 թվականներին: Սակայն, վերջին ութ տարիների ընթացքում տեխնիկական թերությունների պատճառով սպորտդահլիճի փայտե հատակը փտել էր, առաջացնելով անցքեր: Դահլիճը հնարավոր չէր օգտագործել, անգամ վտանգավոր էր դարձել օգտագործման համար: ԱՄՆ ՄԶԳ ՓԵՎԾ-ը ընտրեց սպորտդահլիճը օժանդակության կարիք ունեցող ծրագրերի շարքում եւ վերակառուցեց այն, մասնավորապես փոխեց փայտե հատակները, տեղակայեց օդափոխության նոր համակարգ եւ վերանորոգեց հանդերձարանները:Ջուջեւանի դպրոցի ութսունյոթ աշակերտներ այժմ կստանան կանոնավոր ֆիզիկական կրթություն: Ի հավելումն, համայնքը հնարավորություն կունենա մեծաքանակ մասնակցությամբ հանդիպումների անցկացման եւ ատադպրոցական գործունեության ծավալման: Մոտ ապագայում արդեն պլանավորված է վերաբացել կարատեի խմբակներ:ՓԵՎԾ-ի այս ծրագրի շնորհիվ ստեղծվեցին աշխատատեղեր համայնքի ութ անդամների համար՝ ապահովելով նրանց 112 օր զբաղվածությամբ: Վերանորոգումից հետո մեկ կարատեի մարզիչ ապահովվելու է մշտական աշխատանքով: Ջուջեւանի գյուղապետարանը եւ դպրոցի ղեկավարությունը հատկապես ակտիվ էին ծրագրի իրականացման ընթացքում, ապահովելով համայնքի կողմից ներդրումը: Այս մասին տեղեկացնում են ԱՄՆ դեսպանատնից:
https://www.lragir.am/2010/05/21/35113/
2010-05-21
[]
www.lragir.am
Տրես Ռիուսի գավառ , գավառ Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո նահանգում: Մտնում է Ռիո դե Ժանեյրո նահանգի կենտրոնական մարզի մեջ: Բնակչությունը կազմում է 154542 մարդ՝ 2006 թվականի տվյալներով: Զբաղեցնում է 1664,409 կմ^2 տարածք: Բնակչության խտությունը՝ 92,85 մարդ/կմ^2: Վիճակագրություն - Համախառն ներքին արտադրանքը 2003 թվականին կազմել է 1 040 797 226,00 (ըստ Բրազիլիայի աշխարհագրության եւ վիճակագրության ինստիտուտի տվյալների) - Համախառն ներքին արտադրանքը մեկ շնչի հաշվով 2003 թվականին կազմում է 6 949,29 ռեալ (ըստ Բրազիլիայի աշխարհագրության եւ վիճակագրության ինստիտուտի տվյալների) Գավառի կազմ Գավառի կազմի մեջ են մտնում հետեւյալ համայնքները. 1. Արեալ 2. Կոմենդադոր Լեւի Գասպարիան 3. Պարաիբա դու Սուլ 4. Սապուկայա 5. Տրես Ռիուս
https://hy.wikipedia.org/wiki/Տրես_Ռիուսի_գավառ
[]
hy.wikipedia.org
Բեծ (առվակ) Բեծ, առվակ Ճորոխի ավազանում, Լիվանայի հովտում: Ոռոգելով համանուն գյուղի հանդամասերը, աջից միանում է Ճորոխին:
https://hy.wikipedia.org/wiki/Բեծ_(առվակ)
[]
hy.wikipedia.org
Վրաստանում կորոնավիրուսի երրորդ ալիքն է սկսվել Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի հայտարարությամբ՝ երկրում սկսվել է կորոնավիրուսի երրորդ ալիքը: «Երկրում սկսվել է երրորդ ալիքը, բայց մենք ուզում ենք, որ այն հնարավորինս կառավարելի լինի եւ լայնամասշտաբ համաճարակ չլինի: Այս բոլոր դեպքերը, որոնք մենք ունեցել ենք մինչ այժմ, ուղղակի կամ անուղղակի կապված են տարբեր զանգվածային միջոցառումների՝ հարսանիքներ, հիշատակի արարողություններ, ծննդյան օրեր եւ այլնի հետ»,- ասել է նա: Հավելել է նաեւ, որ այսօր երկրում նկատվող կորոնավիրուսային վարակների 50% -70% -ը այսպես կոչված բրիտանական տեսակն է: Գիտնականները Մեծ Բրիտանիայում հայտնաբերված կորոնավիրուսային շտամը ավելի վտանգավոր են ճանաչել, քան հարուցիչի սկզբնական ձեւը: Փորձագետները ուսումնասիրել են Լոնդոնի առաջատար կլինիկաներից COVID-19 դեպքերի վերաբերյալ տվյալները եւ պարզել, որ վիրուսի նոր տարբերակը 30-70 տոկոսով ավելի մահացու է: Գամկրելիձեն գնահատել է նաեւ վերջին երկու շաբաթվա ընթացքում դեպքերի աճը: Ըստ նրա՝ ամեն օր գրանցվում է կորոնավիրուսային վարակի ավելի քան 600 դեպք, աճում է վերարտադրողականության ինդեքսը, որը մեկից ավելին է գրեթե 20 օրվա ընթացքում, իսկ նոր դեպքերի ցուցանիշն այսօր գրեթե 3% է: Այս բոլոր թվերը ցույց են տալիս, որ երկրում համաճարակաբանական իրավիճակը վատթարանում է: Պաշտոնյան մտահոգված է այն փաստով, որ երկրում պատվաստում կատարելու ցանկություն ունեցողների թիվը դեռ քիչ է:
https://www.shantnews.am/news/view/889427.html
2021-04-11
[ "ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ" ]
www.shantnews.am
Գեւորգ Մանուկյան Գեւորգ Հովհաննեսի Մանուկյան , Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության Բանակի զինծառայող, Պաշտպանության բանակի կրտսեր սերժանտ, Հայաստանի Հանրապետության «Արիության» մեդալակիր, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ: Մասնակցել է արցախա-ադրբեջանական ռազմական գործողություններին, հայտնի նաեւ որպես Քառօրյա պատերազմ: Ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար 2016 թվականի ապրիլի 15-ին, Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով պարգեւատրվել է Հայաստանի Հանրապետության Արիության մեդալով: Կենսագրություն Գեւորգ Մանուկյանը ծնվել է 1996 թվականի մայիսի 17 —ին Հովհաննես եւ Ռիմա Մանուկյանների ընտանիքում: Գեւորգը ծնվել է Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանի Հոռոմ գյուղում: Գեւորգն ընտանիքի միակ երեխան չէ.ունի 2 ավագ քույր: 2003 2014թթ.Գեւորգը սովորել է Հոռոմի միջնակարգ դպրոցում: Գեւորգը դեռ մանկուց զբաղվել է սպորտով: Զբաղվել է քիքբոքսինգով, մասնակցել տեղական մի շարք առաջնությունների եւ ճանաչվել 3-րդ կարգի բռնցքամարտիկ: Գեւորգը բացի ֆիզիկական գերազանց կարողություններից ունի նաեւ շատ բարձր ինտելեկտուալ կարողություններ: Գեւորգը զբաղվել է շախմատով եւ 2011 եւ 2012 թվականներին մասնակցել է շախմատի տարածաշրջանային օլիմպիադաներին, զբաղեցրել առաջին հորիզոնականը: 2014 թվականին Գեւորգն ընդունվում է Երեւանի պետական համալսարանի փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի փիլիսոփայություն բաժինը: Մեկ տարի սովորելուց հետո Գեւորգը ստիպված է լինում կիսատ թողնել ուսումն ու մեկնել պարտադիր զանվորական ծառայության: Զինվորական ծառայություն 2014/1 զորակոչով Գեւորգը մեկնում է զինվորական ծառայության եւ ծառայության սկզբնական շրջանն անցկացնում Մուղնու հակաօդային պաշտպանության ուսումնական զորամասում: Գեւորգը 6 ամիս ծառայում է ուսումնական զորամասում եւ պատրաստվում որպես հրաձիգիգ զենիթահար: 2014թ. դեկտեմբերի 25-ին Գեւորգը տեղափոխվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 7-րդ պաշտպանական շրջան՝ Եղնիկներ եւ ծառայության մնացած մասն անցկացնում այնտեղ: Գեւորգը նշանակվում է դյուրակիր զենիթահրթիռային համալիրի /ԴԶՀՀ/ ջոկի հրաձիգ զենթահար: 2015 թ. նոյեմբերին Գեւորգն իր ջոկի հետ դիվիզիայում կազմակերպված մրցումների արդյունքում զբաղեցնում է առաջին տեղը: Գեւորգն իր ծառայության մեկ ու կես տարիներն անցկացրել է դիրքերում: Դիրքեր է բարձրացել Եղնիկներ տեղափոխվելու հենց առաջին օրը եւ իջել դիրքերից զորացրվելու օրը: Արցախա-ադրբեջանական ռազմական գործողություններ 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի զինված ուժերի ստորաբաժանումները լայնամասշտաբ հարձակումներ են կատարում: Ապրիլի 2 Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը սկսում է հրետակոծության ենթարկել արցախա-ադրբեջանական շփման գիծն իր ողջ երկայնքով՝ օգտագործելով իր զինապահեստում առկա գրեթե բոլոր զինատեսակները: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը 03:00-ից սկսած Գեւորգն ու իր զինակից ընկերները մշտապես գտնվում են ինտենսիվ հրետակոծության տակ: Հակառակորդի մոտ 70 հոգանոց դիվերսիոն խմբին հաջողվում է մտնել գումարտակի տարածք: Հայ դիրքապահներն ու գումարտակի զինվորները մարտի են բռնվում դիվերսիոն խմբի անդամների հետ եւ ծանր կորուստներ պատճառում նրանց: Գեւորգը բարձրանում է խրամատ, դիտարկում իրականացնում եւ նկատում ՄԻ-24 ուղղաթիռ, որը 7-8 հրթիռ է կրակում հայկական դիրքերի ուղղությամբ, ապա շրջվում ու հետ գնում: Գեւորգը վազելով գնում է եւ բերում իր զենքը: Քանի որ ադրբեջանական դիվերոսիոն խումբը ծանր կորուստներ էր կրել հայ զինվորների կողմից, ադրբեջանական կողմը ստիպված է լինում դեսանտային ուժեր ուղարկելու: Գեւորգը նկատում է ՄԻ-8 ուղղաթիռը, որը դեսանտային ուժեր էր բերում /հայկական կողմի տվյալներով շուրջ 22 հոգի/ եւ մոտ 3 կիլոմետր հեռավորությունից «Իգլա» համալիրից հրթիռ է արձակում եւ խոցում հակառակորդի ուղղաթիռը: Ուղղաթիռի ոչնչացումից հետո կրակը որոշ ժամանակով դադարում է, դիվերսիոն խմբի ողջ մնացած անդամները հետ են քաշվում: Ապրիլի 3-ին, 4-ին շարունակվում են լայնածացալ հարձակումները ադրբեջանական զինված ուժերի կողմից: Հայ դիրքապահները կարողանում են կասեցնել հակառակորդի առաջխաղացումը եւ տապալել հակառակորդի պլանները: 2016 թվականի մայիսի 8-ին Գեւորգ Մանուկյանը իր գերազանց ծառայության համար ստանում է կրտսեր սերժանտի զինվորական կոչում: 2016 թվականի հուլիսի 21-ին Գեւորգն իջնում է դիրքերից եւ զորացրվում բանակից: Պարգեւներ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի 2016թ. ապրիլի 15-ի հրամանագրով Գեւորգ Հովհաննեսի Մանուկյանն իր բացառիկ արիության եւ անձնվիրության համար պարգեւատրվում է Հայաստանի Հանրապետության «Արիության» մեդալով, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի հրամանագրով պարգեւատրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Կյանքն ապրիլից հետո Զորացրվելուց հետո Գեւորգը որոշում է կիսատ թողնել ուսումը փիլիսոփայան եւ հոգեբանության ֆակուլտետում եւ ընդունվել իրավագիտության ֆակուլտետ: 2016թ. սեպտեմբերից Գեւորգը սովորում է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում: Գեւորգը վայելում է ոչ միայն համակուրսեցիների ու համալսարանականների, այլեւ բոլոր ազգակիցների սերն ու համակրանքը: Տե՛ս նաեւ Արցախա-ադրբեջանական ռազմական գործողություններ (2016) Արցախա-ադրբեջանական ռազմական գործողություններում զոհվածների ցանկ (2016)
https://hy.wikipedia.org/wiki/Գևորգ_Մանուկյան
[]
hy.wikipedia.org
Հեշտոցի պլաստիկա կամ վագինոպլաստիկա, ցանկացած վիրահատական միջամտություն, որի նպատակը հեշտոցի վերակառուցումը կամ նոր հեշտոցի ստեղծումն է: Այն հանդիսանում է գենիոպլաստիկայի տարատեսակ: Կոնքի օրգանների արտանկումը շատ հաճախ բուժվում է հեշտոցի վրա իրականացվող մեկ կամ ավելի վիրահատությունների միջոցով: Երբեմն չարորակ նորագոյացությունների կամ թարախակույտերի հեռացումից հետո կարիք է լինում իրականացնել վագինոպլաստիկա՝ հեշտոցի նորմալ կառուցվածքը եւ ֆունկցիան վերականգնելու համար: Հեշտոցի վրա վիրահատություններն իրականացվում են ուղղելու համար հեշտոցի, միզուկի, կամ ուղիղ աղիքի բնածին դեֆեկտները: Հեշտոցի պատերի պլաստիկան կարող է շտկել միզապարկի իջեցումը (ցիստոցելե) կամ ուղիղ աղիքի իջեցումը (ռեկտոցելե) դեպի հեշտոց: Հաճախ հեշտոցի պլաստիկան օգտագործվում է վնասվածքների հետեւանքով հեշտոցի եւ նրան շրջապատող կառույցների խեղաթյուրումները շտկելու նպատակով: Լաբիոպլաստիկան, որը շտկում է ամոթույքի տեսքը, կարող է կիրառվել որպես առանձին վիրահատություն, ինչպես նաեւ կազմել վագինոպլաստիկայի մաս: Որոշ բնածին արատներ, ինչպիսին է օրինակ մակերիկամի բնածին հիպերպլազիան, կարող են ազդել հեշտոցի կառուցվածքի եւ ֆունկցիայի վրա, երբեմն անգամ բերելով հեշտոցի բացակայության. այս կառուցվածքային արատները կարող են շտկվել վագինոպլաստիկայի միջոցով: Հեշտոցի պլաստիկայի այլ թեկնածուներ են միկրոֆալուսով (շատ փոքր առնանդամ) ծնված երեխաները, Մյուլերյան ագենեզիայով հիվանդները, երբ այն հանգեցրել է հեշտոցի հիպոպլազիայի (թերզարգացում), տրանս կանայք, եւ այն կանայք, որոնց հեշտոցը հեռացվել է չարորակ գոյացության կամ տրավմայի հետեւանքով: Հեշտոցի պլաստիկան կարող է փոքրացնել հեշտոցամուտքի չափսը կամ փոխել ամոթույքի տեսքը: Կիրառում Հեշտոցի պլաստիկան ներառում է հետեւյալ վիրահատական միջամտությունները. - բնածին միաձուլված հեշտոցի եւ միզուկի անջատում - կարճ միզուկի վերականգնում - հեշտոցի ստեղծում - հեշտոցի վերակառուցում - հեշտոցի ծայրատի արտանկման վերականգնում - հեշտոցի ֆիքսացիա - վիրահատություններ ուղիղ աղիք-արգանդային տարածության վրա - ցիստոցելեիեւ ռեկտոցելեի վերականգնում - հետցայլային հարհեշտոցային վերականգնում - ցիստոցելեի վերականգնում գրաֆտի կամ պրոթեզի միջոցով - միաժամանակ ցիստոցելեի եւ ռեկտոցելեի վերականգնում գրաֆտի կամ պրոթեզի կիրառմամբ - ռեկտոցելեի վերականգնում գրաֆտի կամ վիրահատական ցանցի միջոցով - հեշտոցի ստեղծում գրաֆտի կամ պրոթեզի միջոցով - հեշտոցի վերակառուցում գրաֆտի կամ պրոթեզի կիրառմամբ - հեշտոցի ֆիքսացիա եւ կայունացում գրաֆտի կամ պրոթեզի միջոցով - հեշտոցի ագենեզիայի բուժում - հիմենոպլաստիկա Որոշ դեպքերում հեշտոցի ստեղծման համար անհրաժեշտ է լինում կիրառել հավելյալ հյուսվածք: Վագինոպլաստիկայի ժամանակ օգտագործվող գրաֆտերը կարող են լինել ալոգեն, հետերոգրաֆ, աուտոգրաֆտ, քսենոգրաֆտ կամ աուտոլոգ մատերիալ: Վերակառուցվող հեշտոցի լորձաթաղանթը կազմելու համար կարելի է օգտագործել նույն կնոջ հեշտոցի նախադռից վերցված եւ լաբորատոր պայմաններում աճեցված աուտոլոգ հյուսվածքը: Վերակառուցված կամ նոր ստեղծված հեշտոցը կոչվում է նեովագինա: Հեշտոցի պլաստիկան երեխաների մոտ Մակերիկամի կեղեւի բնածին հիպերպլազիան, որը առաջանում է 21-հիդրօքսիլազ ֆերմենտի անբավարարության հետեւանքով, բերում է իգական սեռի երեխաների արականացման (վիրիլիզացիայի): Այս դեպքում բուժումը իրականացվում է հետեւյալ քայելրով՝ ծլիկի փորքացում, լաբիոպլաստիկա, տեսքի վերականգնում, հեշտոցի ստեղծում, հեշտոցային լայնիչների կիրառում: Հեշտոցի ատրեզիան, կամ հեշտոցի բնածին բացակայությունը համարվում է վագինոպլաստիկայի մեկ այլ ցուցում, որի ժամանակ ստեղծվում է նորմալ գործող հեշտոց: Վագինոպլաստիկան նաեւ հանդիսանում է միզապարկի էքստրոֆիայով (երբ միզապարկը տեղակայված է որովայնի խոռոչից դուրս) ծնված կանանց եւ աղջիկների վիրահատական բուժման մի էտապ: Վերականգնումից հետո կանայք կարող են բնական ճանապարհով ծննդաբերել, սակայն մեծանում է կոնքի օրգանների արտանկման ռիսկը: Կան մարդու իրավունքների հետ կապված որոշակի խնդիրներ, երբ խոսքը գնում է վագինոպլաստիկայի կամ սեռական օրգանների հետ կապված այլ վիրահատությունների իրականացմանը այն տարիքի երեխաների մոտ, որոնք ունակ չեն տալ իրենց համաձայնությունը, ինչպես նաեւ հետվիրահատական սեռական ֆունկցիայի եւ սեռական կողմնորոշման հետ կապված հարցերում: Բժիշկների մեջ չկա կոնսենսուսային կարծիք կապված նրա հետ, թե որ դեպքերում, երբ եւ ինչ մեթոդով է պետք կրառել այս վիրահատությունները երեխաների մոտ: Վագինոպլաստիկան կարելի է կիրառել միջսեռական խանգարումներ եւ սեռական զարգացման խանգարումներ ունեցող երեխաների եւ դեռահասների մոտ: Տեխնիկաներ Նախկինում, հեշտոցի բնածին բացակայության բուժման համար, օգտագործվել է հեշտոցի ոչ-վիրահատական ստեղծումը: Այս միջամտությունը իրենից ներկայացրել է թամբաձեւ սարքավորման կրում եւ տրամագիծը մեծացնող լայնիչների կիրառում: Այն կարող է տեւել մի քանի ամիս եւ երբեմն անգամ ցավոտ լինել: Այս միջամտությունը ոչ միշտ է արդյունավետ եղել: Հեշտոցի գոյացությունների, կիստաների եւ միջնապատերի բուժումը, որոնք հազվադեպ են հանդիում, նույնպես կարող են հեշտոցի պլաստիկայի կարիք ունենալ: Քաղցկեղի բուժումից հետո վերակառուցողական բուժում Քաղցկեղի ճառագայթային բուժումը կարող է բերել հեշտոցային հյուսվածքի քայքայման եւ ձեւախախտման: Այս դեպքում շատ հաճախ օգտագործվում է վագինոպլաստիկա՝ հեշտոցի եւ շրջակա կառույցների կառուցվածքը վերականգնելու նպատակով: Որոշ դեպքերում նաեւ հնարավոր է լինում վերականգնել հեշտոցի նորմալ սեռական ֆունկցիան: ՄըքԻնդոուի վիրահատական եղանակ Կոնքի առաջային հատվածի եւ ուղիղ աղիքի շրջանում վիրահատական եղանակով ստեղծվում է խողովակ՝ միզապարկի եւ միզուկի միջեւ: Պաիցենտի մարմնի այլ հատվածից վերցվում է մաշկային գրաֆտ: Գրաֆտը կարելի է վերցնել ազդրերից, հետույքից կամ աճուկային շրջանից: Հեշտոցի պատերի ստեղծման համար կարելի է նաեւ օգտագործել այլ մատերիալներ, օրինակ՝ մաշկային լաթ, ամնիոտիկ թաղանթ կամ այտերի ներքին մակերեսի լորձաթաղանթ: Սեռափոխության վիրահատություններ Կան bազմաթիվ տեխնիկաներ՝ սեռափոխության վիրահատության ժամանակ նեովագինա ստեղծելու համար: Առնանդամի արտաշրջում Սեռափոխության վիրահատություն իրականացնող բժիշկների մեծ մասը նեովագինա ստեղծելու համար օգտագործում են առնանդամի մաշկի արտաշրջման տեխնիկան: Առնանդամի արտաշրջված մաշկը որովայնի մաշկի հետ միասին օգտագործվում է նեովագինայի ներքին շերտը կազմելու համար: Մաշկը այնպես է կտրվում, որ ստեղծվի անհրաժեշտ չափսի լաթ: Առնանդամի մաշկի լաթը երբեմն համակցվում է փոշտի կամ միզուկի լաթի հետ: Առնանդամի մաշկի ատրաշրջման տեխնիկան առաջին անգամ կիրառվել ա Ժորժ Բյուռուի կողմից 1950-ականներին՝ Մարոկկոյի իր կլինիկայում: 1970-ականների նա արդեն իրականացրել էր հարյուրավոր նմանատիպ վիրահատություններ եւ առաջին անգամ այս տեխնիկան ներկայացրել է հանրությանը 1973 թվականին Սթենֆորդի Համալսարանում տեղի ունեցած կոնֆերանսի ժամանակ, ինչից հետո այս տեխնիկան աստիճանաբար դարձավ աշխարհում ամենատարածվածը: Աղիքային վագինոպլաստիկա Աղիքային վագինոպլաստիկան սեռափոխության վիրահատության ժամանակ նեովագինա ստեղծելու մեկ այլ շատ տարածված եղանակ է: Այլ եղանակներ Նեովագինա ստեղծելու համար նաեւ կիրառվում են առնանդամ-փոշտային մաշկային լաթեր: Մարմնի այլ հատվածներից վերցված լաթեր նույնպես կարող են կիրառվել: Ընտրողական վագինոպլաստիկա Հեշտոցի երիտասարդացումը ընտրողական պլաստիկ վիրահատություն է, որի նպատակն է վերականգնել կամ լավացնել հեշտոցի կոսմետիկ տեսքը: Կուսաթաղանթի վրա իրականացվող վիրահատություններ Կուսաթաղանթի ատրեզիան իրենից ներկայացնում է հեշտոցային բացվածքը ամբողջությամբ ծածկող թաղանթ: Այն հատվում է կարճատեւ վիրահատական միջամտության շնորհիվ, որպեսզի դաշտանային արյունը կարողանա դուրս գալ արգանդի խոռոչից: Հիմենոռաֆիան վիրահատական միջամտություն է, որի միջոցով վերականգնվում է կուսաթաղանթի ամբողջականությունը: Բալոնային վագինոպլաստիկա Այս միջամտությանը ժամանակ Ֆոլեի կաթետրը լապարոսկոպիկ եղանակով անցկացվում է արգանդի հետին հատված եւ փչվում է, ինչից հետո աստիճանաբար ձգվում եւ լայնացվում է՝ նեովագինա ստեղծելու նպատակով: Վեչիետտիի վիրահատություն Մյուլերյան ագենեզիայի բուժման համար օգտագրծվում է Վեչիետտիի վիրահատությունը՝ լապարոսկոպիկ վիրահատական եղանակով ստեղծվում է նորմալ հեշտոցի չափսեր (տրամագիծ եւ խորություն) ունեցող նոր հեշտոց (8 սմ խորությամբ): Փոքր, պլաստիկ գունդը կարվում է վիրաբուժական թելերով, այնուհետեւ թելերը անցկացվում են հեշտոցի մաշկի եւ որովայնի խոռոչի միջով եւ դուրս բերվում պորտից: Պորտի հատվածում թելերի ծայրերը ամրացվում են հատուկ ձգող սարքավորմանը, ինչից հետո ամեն օր ավելի են ձգվում, այնպես, որ գունդը ներհրվի հեշտոցի մեջ եւ ձգի այն, օրեկան մոտավորապես 1 սանտիմետրով, ինչի շնորհիվ 7 օրվա ընթացքում հնարավոր է լինում ստեղծել մոտ 8 սմ խորությամբ եւ 7 սանտիմետր լայնությամբ հեշտոց: Վեչետտիի վիրահատության միջին տեւողությունը կազմում է մոտ 45 րոպե, սակայն, կախված պացիենտից եւ ցուցումներից՝ վիրահատությունը կարող է ավելի երկար տեւել: Լապարոսկոպիկ եղանակով Վեչիետտիի վիրահատության արդյունավետությունը գրեթե նույնն է ինչ լապարոտոմիկ եղանակով վիրահատություններինը: Հեշտոցի հիպոպլազիայի դեպքում ձգումային վագինոպլաստիկան, ինչպիսին է Վեչիետտիի տեխնիկան, ունի արդյունավետության ամենամեծ ցուցանիշը, ինչպես անատոմիորեն (99%), այնպես էլ ֆունկիցոնալ (96%) առումով՝ ի համեմատ առկա այլ եղանակների: Կան մշակված նաեւ այլ վիրահատական եղանակներ՝ զստաղիքային նեովագինա (Մոնտիի տեխնիկա), Կրեատսասի վագինոպլաստիկա, Վարթոն-Շիարս-Ժորժի նեովագինոպլաստիկա, Դավիդովի վիրահատություն: Ամենից հաճախ օգտագործվողը Վեչիետտիի լապարոսկոպիկ վիրահատությունն է: Երբեմն սեռական հարաբերությունը կարող է լայնացնել նոր ստեղծված հեշտոցը: Հեշտոցային լայնիչներ եւ ընդարձակիչներ Վագինոպլաստիկայի տեխնիկաների մեծ մասում կիրառվում են հեշտոցային փչվող ընդարձակիչներ կամ ստենտեր՝ հեշտոցի տրամագիծը եւ երկարությունը կարգավորելու համար: Միջամտության վերջում սարքավորումը տեղադրվում է հեշտոցում, որպեսզի նոր ստեղծված հեշտոցը սեղմվի կոնքի պատերին, ինչը նաեւ նպաստում է միկրոսկոպիկ վերաանոթավորմանը եւ նվազեցնում է արյունազեղման ռիսկը: Հետվիրահատական շրջանում ընդարձակիչը կարող է պարբերաբար օգտագործվել՝ կանխարգելելու համար հեշտոցի հետվիրահատական արտանկումը: Անմիջապես վիրահատությունից հետո եւ դանցի հետո պարբերաբար կարելի է օգտագործել նաեւ հեշտոցային պինդ լայնիչներ՝ կպումները կանխարգելելու եւ նոր ստեղծված հեշտոցի կոնսունակությունը պահպանելու նպատակով: Այս սարքավորումների օգտագործման հաճախականությունը ժամանակի հետ նվազում է, սակայն մինչեւ կյանքի վերջ նրանց օգտագործումը պարտադիր է: Ռիսկեր եւ բարդություններ Երեխաների ը դեռահասների մոտ վերակառուցողական վագինոպլաստիկան կարող է բարդանալ «սուպերինֆեկցիայով»: Սեռափոխման վիրահատություն տարած մեծահասակների մոտ բարդությունների հաճախականությունը եւ տեսակները փոփոխական են: Ծլիկային հատվածի մեռուկացումը հանդիպում է դեպքերի 1-3%-ում: Վիրահատական եղանակով ստեղծված հեշտոցի մեռուկացումը կազմում է 3,7-4,2%: Նոր ստեղծված հեշտոցի փոքրացում առաջանում է բուժվածների 2-10%-ի մոտ: Կպումներ կամ հեշտոցամուտքի նեղացումներ հանդիպում են դեպքերի 12-15%-ում: Այն հիվանդների 41%-ը, որոնք գանգատվել են կպումներից, ենթարկվել են կրկնակի վիրահատական միջամտություն՝ շտկելու համար առաջացած խնդիրը: Կան փոշտային լաթի մեռուկացման նկարագրված դեպքեր: Սեռական օրգանների ցավից գանգատվում են պացիենտների 4-9%-ը: Ուղիղ աղիք-հեշտոցային խուղակները նույնպես հազվադեպ են հանդիպում՝ դեպքերի 1%-ում: Հեշտոցի արտանկում առաջանում է 1-2%-ի մոտ: Այս միջամտությունից հետո միզապարկը դատարկելու ունակությունը փոխվում է՝ 13%-ը նշում են լավացում, 68%-ը պնդում են, որ չկա որեւէ փոփոխություն, իսկ 19%-ի մոտ միզապարկի դատարկումը վատացել է: Անմիզապահության հանդիպման հաճախականությունը կազմում է մոտ 19 տոկոս: Միզուղիների ինֆեկցիաներ առաջացել են բուժվածների 32%-ի մոտ:
https://hy.wikipedia.org/wiki/Հեշտոցի_պլաստիկա
[]
hy.wikipedia.org
Արարատի մարզում մայրը, տատը եւ խորթ հայրը կասկածվում են 2-ամյա տղային ծեծի ենթարկելու, հետո քնաբեր խմեցնելու, նրան մահ պատճառելու մեջ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ՀՀ քր օր.-ի 109 հոդվածի (Անզգուշությամբ մահ պատճառելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նշված քրեական գործը հարուցվել է երեկ՝ փետրվարի 7-ին, Մասիսի բժշկական կենտրոնից ստացված ահազանգի փաստով: Նշված բժշկական կենտրոնից Ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել տղա երեխա: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի բնակիչ 2-ամյա Ստյոպա Ս.-ն է: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն հաստատվել է Արարատի մարզի ոստիկանների եւ քննիչների այն տեղեկությունները, որ երեխան ծեծի է ենթարկվել, քանի որ մարմնի տարբեր մասերին հայտնաբերվել են կապտուկի հետքեր: Ոստիկանության Մասիսի բաժին են բերման ենթարկվել երեխայի մայրը՝ 20-ամյա Արուսյակ Ս.-ն, խորթ հայրը՝ 31-ամյա Ռազմիկ Զ.-ն, ովքեր հայտնել են, որ փերտվարի 6-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, տանը, պատահաբար, երեխան խմել է երկու հատ դիմեդրոլ տեսակի դեղահաբ: Ու արդեն փետրվարի 7-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, երբ նկատել են, որ երեխան չի արձագանքում, նրան տեղափոխել են Մասիսի բժշկական կենտրոն: Ոստիկաններն ու քննիչները ունեն նաեւ տեղեկություններ, որ երեխայի մայրն ու երեխայի տատը՝ Նունե Վ.-ն, ծեծի են ենթարկել երեխային, որից հետո խմեցրել են դիմեդրոլը: Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, եւ չի բացառվում, որ դատաբժշկական փորձաքննությունից հետո հանցագործությունը վերաորակվի սպանության:
https://www.7or.am/am/news/view/208778/
2021-02-08
[]
www.7or.am
Անարդյունավետ իշխանություն Ոստիկանապետ Վովա Գասպարյանը հունվարի 20-ին հանդիպել է Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին եւ կարգադրել, որ միջոցներ ձեռնարկեն քաղաքացիներին մատուցվող ծառայությունները բարելավելու ուղղությամբ: Դրանից մեկ օր առաջ, կառավարության նիստի ընթացքում վարչապետ Տիգրան Սարգսյանն էր խոսել թեմայով եւ նշել ծառայության որակը բարձրացնելուն ուղղված արագ քայլերի անհրաժեշտության մասին: Այդ ամենն էլ արձագանք է օրերս մամուլում եղած հրապարակումներին, որոնք վերաբերում էին Ճանապարհային ոստիկանության բաժանմունքներում քաղաքացիներին մատուցվող ծառայության խիստ ցածր որակին, անհարմարություններին: Թվում է, որ իշխանությունն արագորեն արձագանքում է մամուլի հրապարակումներին եւ ձեռնամուխ լինում հարցի լուծմանը: Թվում է, թե սա իշխանության նոր որակ է, ինչը բարեփոխման արդյունք է կամ բարեփոխման կամքի պերճախոս վկայություն: Իհարկե շատ լավ է, որ իշխանությունն օպերատիվ արձագանքում է մամուլին, վարչապետը խոսում է, ոստիկանապետը հանդիպում ու հորդորում ուղղվել կամ բարեփոխվել, չարատավորել համակարգը, եւ այլն: Բայց, արդյոք ամեն ինչ այդքան հարթ է եւ ներդաշնակ, որքան թվում է: Թերեւս ոչ: Բանն այն է, որ մամուլը նոր չէ, որ մատնանշում է օրինակ ՃՈ կառույցներում առկա թերացումների մասին, երբ տարբեր բաժանմունքներում քաղաքացիների հանդեպ ընդհուպ արհամարհական վերաբերմունք է ցուցաբերվում, հերթեր են կուտակվում, կոռուպցիոն գործարքներ են կնքվում եւ այլն: Ամիսներ առաջ էլ եղել են այդօրինակ հրապարակումներ: Ենթադրենք, որ դրանց էլ կառավարությունն օպերատիվ ու արագ արձագանքել է: Բայց, եթե ամիսներ անց նորից են լինում հրապարակումներ նույն կառույցների աշխատանքի եւ մատուցած ծառայությունների անորակության հետ կապված, ուրեմն կառավարության արձագանքը չունի գրոշի արժեք, որովհետեւ հրապարակումների կրկնությունը վկայում է, որ խնդիրը չի լուծվել: Նաեւ, վկայում է, որ իշխանությունը հետեւողական չի եղել պարզելու, թե արդյոք միջամտությունից հետո ինչպես են աշխատում կառույցները, ինչպես է ընթանում բարեփոխումը, ինչ արդյունք է տվել միջամտությունը: Հետեւաբար, հարց է առաջանում, թե արդյոք ինչ երաշխիք կա, որ ներկայիս հրապարակումների հետքով իշխանության միջամտությունից հետո արդյունքը լինելու է այլ, եւ ծառայությունների որակը բարձրանալու է այնպես, որ այլեւս չլինի նոր հրապարակումների կարիք: Ինչ երաշխիք կա, որ մեկ-երկու շաբաթ կամ ամիս անց, իրավիճակը օրինակ նույն ՃՈ բաժանմունքներում չի լինելու նույնը, եւ մի որեւէ լրագրող նորից չի գրելու դրա մասին եւ իշխանությունը նորից չի փորձելու ցույց տալ, թե որքան արագ եւ օպերատիվ է արձագանքում մամուլին: Ինչ օգուտ դրանից, եթե պատմությունը պարբերաբար կրկնվելու է: Բացի այդ, խնդիրն ունի նաեւ այլ համատեքստ: Կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանն արդեն տեւական ժամանակ է, ավելի քան մեկ տարի, որ հայտարարում է պետական ծառայությունների որակի բարելավման արշավի մասին: Միթե մեկ տարին բավական չէ անշրջելի իրողություններ արձանագրելու համար: Թե այդ ամենը արվում է միայն հայտարարության մակարդակով, իսկ իրականության մակարդակով՝ ինչպես որ ստացվի եւ երբ որ ստացվի: Եթե կառավարությունը ձեռնամուխ է եղել պետական ծառայության որակի տոտալ բարեփոխման, ապա ձախողումների կամ թերացումների մասին պետք է ոչ թե մամուլից տեղեկանա, այլ համապատասխան պետական կառույցներից, որոնք պետք է տեսչական կամ թեկուզ եթե հարկ լինի՝ հետախուզական ստուգումներ անցկացնեն պետական ծառայություններում եւ պարզեն բարեփոխումների արդյունավետությունը, սոցիոլոգիական հարցումների միջոցով ճշտեն, թե ինչն է ստացվել, իսկ ինչը ծարունակում է մնալ նույն որակին: Եթե այդ մեխանիզմները բնականոն գործեն, ապա երեւի թե հարկ չի լինի միեւնույն խնդրի հետ կապված մի քանի ամիսը մեկ գնալ մամուլի հետքերով: Բոլորը դրանից ուրախանում են, ոգեւորվում, նույնիսկ հպարտանում, թե տեսեք ինչպիսի արագ արձագանքող իշխանություն է ձեւավորվել, բայց իրականում այդ երեւույթը վկայում է անարդյունավետ իշխանության մասին:
https://www.lragir.am/2012/01/21/59115/
2012-01-21
[]
www.lragir.am
Փակ է Տաշիր-Պրիվոլնոյե ավտոճանապարհը ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ի ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ է Տաշիր-Պրիվոլնոյե ավտոճանապարհը: Դժվարանցանելի են Ուրասար-Կաթնաղբյուր, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները: Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ: ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթեւեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում՝ ձմեռային անվադողերով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառմամբ:
https://www.panorama.am/am/news/2016/02/11/ճանապարհներ-տկաին/1527326
2016-02-11
[ "Հասարակություն", "Հայաստան" ]
www.panorama.am
Մի րոպե մի բան ասեմ... Ուրեմն կա մի խումբ՝ թե՛ աշակերտներ, թե՛ ուսանողներ, թե՛ մեծահասակներ, որոնք կարծում են, թե առանց գումարի հնարավոր չէ սովորել բուհում, մասնավորապես, եթե անվճար ես սովորում, ուրեմն քեզ պիտի, կոպիտ ասած «քամեն»: Քավ լիցի, ես 4 տարի ԱՆՎՃԱՐ եմ սովորել (ո՛չ ղարաբաղցի եմ, ո՛չ հանրապետական :D), կրթաթոշակ եմ ստացել ու ոչ մի հավելյալ գումար չեմ տվել: Հետո կա մի խումբ, հիմնականում ուսանողների, որոնք իրենցից կրտսեր ուսանողներին իբր խորհուրդներ են տալիս, թե այս դասախոսն է վատը, այս առարկայից լուծարք կմնաս, այս մի դասախոսն է բոբո եւ այլն: Եվ ծիծաղելին այն է, որ այդ խմբի մեջ մտնում են հիմնականում հարսանեկան սանրվածքով ու տոնական դիմահարդարմամբ բուհ գնացող ուսանողուհիները, որոնք հետեպնդում են հիմնականում 2 նպատակ. 1. ցուցադրել իրենց նոր շորերն ու կոշիկները, որովհետեւ ուրիշ տեղ չունեն գնալու 2. կատարել ապագա ամուսնու որոնման աշխատանքներ Ուստի բոլոր ուսանողներին, ապագա ուսանողներին խորհուրդ եմ տալիս չլսել ոչ մեկին՝ ո՛չ բարեկամի տղային, ո՛չ էլ ձեզնից բարձր կուրսերի երեխեքին ու սխալ կարծիք չկազմել բուհի ու ուսանողական կյանքի մասին: Ինքներդ անցեք այդ ճանապարհով ու դուք ձեր համար որոշեք լավն ու վատը: Պիտի ուղղակի իմանաք ձեր իրավունքները ու սովորեք, սովորեք, սովորեք: Ինչ-ինչ, բայց մեր օրերում ԳԻՏԵԼԻՔԸ տեղ ունի: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Mery.Agababyan93/posts/513774925434654
https://blognews.am/arm/news/186550/mi-rope-mi-ban-asem.html
2014-08-19
[]
blognews.am
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ 14 սեպտեմբերի 2023 թվականի N 1536-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 208-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 5-ի «Մեկ խմբաքանակում գտնվող ապրանքները Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված՝ մաքսատուրքի առավելագույն դրույքաչափ ունեցող ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագրին դասելու դեպքերը, հայտարարագրվող ապրանքների տեսակները եւ բնաիրային չափերը հաստատելու մասին» N 208-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետեւյալ փոփոխությունները եւ լրացումները՝ 1) որոշման վերնագրում «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ» բառերը փոխարինել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ» բառերով, իսկ «ՀԱՍՏԱՏԵԼՈՒ» բառը՝ «ՍԱՀՄԱՆԵԼՈՒ» բառով. 2) որոշման նախաբանում «Հայաստանի Հանրապետության օրենքի 168-րդ հոդվածը» բառերը փոխարինել «օրենքի 86-րդ հոդվածը» բառերով. 3) որոշման 1-ին կետում «Հաստատել» բառը փոխարինել «Սահմանել» բառով, իսկ «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ» բառերը՝ «Հայաստանի Հանրապետության կամ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսդրությամբ» բառերով. 4) որոշման հավելվածի վերնագրում «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ» բառերը փոխարինել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ» բառերով. 5) որոշման հավելվածի առաջին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «1. Սույն հավելվածի դրույթները կիրառվում են Հայաստանի Հանրապետության սահմանով «Բացթողում՝ ներքին սպառման համար», «Արտահանում», «Հրաժարում՝ հօգուտ պետության», «Ոչնչացում» մաքսային ընթացակարգերով, հատուկ մաքսային ընթացակարգով եւ հատուկ մաքսային ընթացակարգն ավարտելիս կիրառելի մաքսային ընթացակարգերով ապրանքների տեղափոխման նկատմամբ:». 6) որոշման հավելվածի 4-րդ կետում «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կամ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսդրությամբ» բառերով. 7) որոշման հավելվածի 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «6. Հայտարարատուն մեկ խմբաքանակում գտնվող ապրանքները Հայաստանի Հանրապետության կամ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսդրությամբ սահմանված՝ առավելագույն դրույքաչափ ունեցող ապրանքի ծածկագրի նշմամբ մաքսային հայտարարագրի հետ մեկտեղ մաքսային մարմին է ներկայացնում հայտ, որում պետք է պարունակվեն ապրանքների ԱՏԳ ԱԱ ծածկագրերը՝ չորս նիշի մակարդակով, եթե հայտարարագրում ներառված տեղեկությունները հաստատող փաստաթղթերում այդպիսի տեղեկատվություն առկա չէ, ինչպես նաեւ այդ խմբաքանակի հայտարարագրման հետ կապված հայտարարատուի կողմից հաշվարկված ծախսերի վերաբերյալ տեղեկատվություն:». 8) որոշման հավելվածի 7-րդ կետն ուժը կորցրած ճանաչել. 9) որոշման հավելվածի 8-10-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «8. Հայտարարագրված ապրանքների բացթողման համար «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի առաջին հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով (այսուհետ՝ օրենսգիրք) սահմանված ժամկետներում մաքսային մարմնի կողմից ուսումնասիրվում է սույն հավելվածի 6-րդ կետում նշված հայտը եւ ապրանքների բացթողման համար օրենսգրքով սահմանված պայմանների պահպանվածության դեպքում ապրանքները բաց են թողնվում մաքսային մարմնի կողմից: 9. Մաքսային մարմինը մերժում է մեկ խմբաքանակում գտնվող՝ մեկ ԱՏԳ ԱԱ ծածկագրով հայտարարագրված ապրանքների բացթողումը հետեւյալ դեպքերում՝ 1) հայտարարատուի կողմից չեն ներկայացվել սույն հավելվածի 6-րդ կետով նախատեսված տեղեկությունները. 2) տեղափոխվող ապրանքները չեն համապատասխանում սույն հավելվածի 2-5-րդ կետերով նախատեսված պահանջներին եւ պայմաններին. 3) սույն հավելվածի 6-րդ կետում նշված հայտում պարունակվող տեղեկատվությունը տարբերվում է փաստացի հայտարարագրվող ապրանքներից. 4) պահպանված չեն ապրանքների բացթողման համար օրենսգրքով սահմանված պայմանները. 5) հայտարարատուի կողմից ներկայացված փաստաթղթերով չի հաստատվում սույն հավելվածի 13-րդ կետով նախատեսված՝ ապրանքների մաքսային արժեքը: 10. Մաքսային մարմինների կողմից ապրանքների բացթողման մերժման, ինչպես նաեւ սույն հավելվածի 12-րդ կետով նախատեսված դեպքում մաքսային մարմնի կողմից ներկայացված ԱՏԳ ԱԱ ծածկագրով ապրանքների հայտարարագրման՝ հայտարարատուի կողմից անհամաձայնության դեպքում մեկ խմբաքանակում գտնվող ապրանքները հայտարարագրվում են մաքսային օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով:». 10) որոշման հավելվածը 10-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 11-13-րդ կետերով. «11. Սույն հավելվածով նախատեսված հայտի կամ տեղեկությունների ուսումնասիրության փուլում մաքսային մարմինը հայտարարատուին կարող է առաջարկել մեկ խմբաքանակում ներառված ապրանքների համար հայտարարատուի կողմից հայտարարագրված ԱՏԳ ԱԱ ծածկագրից տարբերվող ԱՏԳ ԱԱ ծածկագիր: 12. Սույն հավելվածի 11-րդ կետով նախատեսված դեպքում ապրանքների բացթողման համար սահմանված ժամկետի սահմաններում հայտարարատուն մաքսային հայտարարագրում կատարում է համապատասխան փոփոխություններ կամ հրաժարվում է մաքսային մարմնի կողմից ներկայացված ԱՏԳ ԱԱ ծածկագրով ապրանքները հայտարարագրելուց, որի մասին հայտնում է մաքսային մարմնին: 13. Սույն հավելվածին համապատասխան՝ մեկ խմբաքանակում գտնվող ապրանքները ԱՏԳ ԱԱ մեկ ծածկագրով եւ մաքսային արժեքի որոշման առաջին մեթոդով հայտարարագրվելու դեպքում մաքսային արժեքի որոշման եւ մաքսային վճարների հաշվարկման համար որպես հիմք ընդունվում է տվյալ խմբաքանակի արժեքը՝ օրենսգրքի 39-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան:»: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: | Հայաստանի Հանրապետության <br> վարչապետ | Ն. Փաշինյան | | ----- | ----- | | Երեւան | | 14.09.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 սեպտեմբերի 2023 թվական:
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=182457
14.09.2023
[ "Որոշում" ]
www.arlis.am
Վրաստանը վաճառքի է հանել Ռուսաստանը Հայաստանին կապող գազատարի բաժնետոմսերի 25%-ը Վրաստանը պատրաստվում է Լոնդոնյան բորսայում վաճառքի դնել «Հյուսիս-հարավ» գազամուղի բաժնետոմսերի 25%-ը, որի միջոցով ռուսական գազը հասնում է Հայաստան: Ինչպես հայտնում է «Курсив» գործակալությունը՝ Վրաստանի Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Խետագուրիի խոսքերով՝ բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթի վաճառք չի նախատեսվում, խոսքը գնում է միայն 25%-ի մասին: «Հյուսիս-հարավ» գազամուղով հետաքրքրվում է Ռուսաստանը, Հայաստանը, Ադրբեջանը, ինչպես նաեւ Ղազախստանը:
https://www.7or.am/am/news/view/1587/
2011-02-10
[]
www.7or.am
Անդրեյս , կոմունա Իտալիայում: Գտնվում է Ֆրիուլի Վենետիկ Ջուլիա մարզում՝ Պարդենոնե գավառում: Բնակչությունը կազմում է 301 մարդ 2008 թվականի մարդահամարի տվյալների, բնակչության խտություն՝ 12 մարդ/կմ^2: Զբաղեցնում է 26 կմ^2 մակերես: Փոստային ինդեքս՝ 33080: Հեռախոսային կոդ՝ 0427: Կոմունայի հովանավոր պաշտպանը սուրբ Մարիամ Աստվածածինն է: Տոնը նշվում է սեպտեմբերի 8-ին: Ժողովրդագրություն Բնակչության թվաքանակի փոփոխությունները. Կապի տվյալներ - Հեռախոս՝ 0427 76007 - Էլեկտրոնային փոստ՝ servizi@comune.andreis.pn.it - Պաշտոնական կայք՝ http://www.comune.andreis.pn.it/index.html
https://hy.wikipedia.org/wiki/Անդրեյս
[]
hy.wikipedia.org
Գոլոլոբովո (գյուղ, Կարդիմովսկի շրջան) Գոլոլոբովո , գյուղ Ռուսաստանի Սմոլենսկի մարզի Կարդիմովսկի շրջանի կազմում:
https://hy.wikipedia.org/wiki/Գոլոլոբովո,_Կարդիմովսկի_շրջան
[]
hy.wikipedia.org
«Շարունակաբար չդատապարտվող բռնությունները ստեղծել են մի միջավայր, երբ թիրախավորված են հանրային գործիչները, լրագրողները, փաստաբանները». Էլինար Վարդանյան «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Էլինար Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջին երկու տարվա ընթացքում սոցիալական ցանցերում, հրապարակային ելույթներում փաստաբաններին ուղղված սպառնալիքների եւ վիրավորանքների, գուցե նաեւ հաշվեհարդարի կոչերի պակաս չի եղել: Հերթն արդեն հրոսակախմբերի հարձակումներինն է: Երբ իրավական նիհիլիզմի մթնոլորտը հասնում է որոշակի բարձր այլասերվածության աստիճանի, դրանից հետո դեպի հրոսակախմբեր մեկ ու աննկատ քայլ է: Մեր երկրում տիրող մթնոլորտը, շարունակաբար չդատապարտվող բռնությունները ստեղծել են մի միջավայր, երբ թիրախավորված են հանրային գործիչները, լրագրողները, փաստաբանները: Արդեն թիրախավորված են նաեւ նրանց ընտանիքի անդամները: Սա արդեն անցնում է բոլոր սահմանները: Աջակցությունս եմ հայտնում իմ գործընկերոջը՝ Տիգրան Աթանեսյանին»:
https://168.am/2020/05/22/1307096.html
2020-05-22
[ "Հասարակություն" ]
168.am
«Գրանցված է» ՀՀ արդարադատության նախարարության կողմից 25 հունվարի 2011 թ. Պետական գրանցման թիվ 60311039 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ | 10 դեկտեմբերի 2010 թ. | թիվ 51-Ն | | ----- | ----- | Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի ԹԻՎ 263-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է. 1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի դեկտեմբերի 2-ի ««Հաշվետվություն կազմակերպության միջոցների կազմի եւ դրանց գոյացման աղբյուրների վերաբերյալ» Ձեւ թիվ 2-Ֆ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձեւն ու լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 263-Ն որոշումը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: | Նախագահ | Ս. Մնացականյան | | ----- | ----- |
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=65493
10.12.2010
[ "Որոշում" ]
www.arlis.am
Մեզիեր սյուր Ուազ , Ֆրանսիայում գտնվող համայնք, որը մտնում է Պիկարդիա մարզի եւ Էնա գավառի կազմի մեջ: Համայնքը մտնում է նաեւ Ֆեր ան Տարդենուա կանտոնի կազմի մեջ: Համայնքի շրջանն է հանդիսանում Սենտ Քվենտին: Համայնքի INSEE ծածկագիրն է 02483: Բնակչություն Համայնքի բնակչությունը 2010 թվականի մարդահամարի տվյալներով կազմել է 248 մարդ: | 1962 | 1968 | 1975 | 1982 | 1990 | 1999 | 2010 | | ----- | ----- | ----- | ----- | ----- | ----- | ----- | | 454 | 525 | 649 | 603 | 569 | 567 | 542 | Տնտեսություն 2010 թվականին 334 աշխատունակ մարդկանցից (15-64 տարեկան)223-ը եղել են առավել ակտիվ տնտեսվարողներ, 111-ը եղել են համեմատաբար ոչ ակտիվ (ակտիվության ցուցանիշը կազմել է 66,8%, 1999 թվականին եղել է 67,9%): 223 ակտիվ քաղաքացիներից 203-ը աշխատել են տարբեր ձեռնարկություններում (101 տղամարդ եւ 102 կին), անաշխատունակների թիվը կազմել է 20 մարդ (14 տղամարդ եւ 6 կին): 111 ոչ ակտիվ մարդկանցից 34-ը եղել են կամ աշակերտ կամ էլ ուսանող, 46-ը եղել են թոշակառու, 31-ը եղել է ոչ ակտիվ այլ պատճառներով.
https://hy.wikipedia.org/wiki/Մեզիեր_սյուր_Ուազ
[]
hy.wikipedia.org
«Աբովյան» եւ «Գորիս» քրեակատարողական հիմնարկները եւս միացան սննդի ապահովման նոր համակարգին 2020 թվականի մարտի 1-ից «Աբովյան» եւ «Գորիս» քրեակատարողական հիմնարկները եւս միացան մասնավոր ընկերության կողմից դատապարտյալների եւ կալանավորված անձանց համար նախատեսված սննդի ապահովման նոր համակարգին: Հիշեցնենք, որ սննդի ապահովման գործընթացը 2019 թվականի հոկտեմբերից, «Արմավիր» եւ «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում մեկնարկած փորձնական ծրագրի արդյունքում, պատվիրակվեց բաց մրցույթում հաղթող ճանաչված մասնավոր ընկերությանը՝ «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ին: Այսօր արդեն շահառու քրեակատարողական հիմնարկների թիվը 4-ն է, իսկ մինչեւ 2020 թվականի հունիսն այս համակարգը ներդրված կլինի Հայաստանում գործող բոլոր 12 քրեակատարողական հիմնարկներում: «Աբովյան» ՔԿՀ-ում մարտի 1-ից գործող սննդի ապահովման նոր ծրագրի ներգրավման մանրամասներն ուսումնասիրելու նպատակով Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը եւ առաջին տեղակալ, արդարադատության գեներալ-մայոր Արտակ Հարությունյանն այցելել են ՔԿՀ, որտեղ հիմնարկի վարչակազմի հետ ծանոթացել օրվա ճաշացանկին եւ սննդի մատուցման որակին: ՔԿԾ պետ Արթուր Գոյունյանն ուրախությամբ փաստել է, որ սննդից օգտվում են բոլոր դատապարտյալները: «Ինչպես խոստացել ենք, մինչեւ 2020 թվականի հունիս բոլոր 12 քրեակատարողական հիմնարկները կօգտվեն այս համակարգից»,-նշել է ՔԿԾ պետը: «Ռեդի-Սթեդի» ընկերության տնօրեն Բակուր Մելքոնյանի խոսքով՝ Քրեակատարողական ծառայության հետ նաեւ քննարկվում է ծրագիր դատապարտյալներին խոհարարական դասընթացում ներգրավելու վերաբերյալ, որպեսզի ՔԿՀ-ից հետո տիրապետելով խոհարարական հմտությունների՝ աշխատանքի տեղավորման հետ կապված ունենան այլընտրանքային հնարավորություններ: Հարկ է նշել, որ մասնավոր ընկերության կողմից առաջարկվող ճաշացանկը տարբեր է, իսկ օրական պատրաստվող սննդակարգում ներառված են նախաճաշը, ճաշը եւ ընթիքը: Օրվա համար նախատեսված սնունդը պատրաստվում է տեղում բարձր որակավորում ունեցող փորձառու խոհարարների կողմից: Սնունդը տրամադրվում է՝ համաձայն մեկ շաբաթվա համար նախօրոք կազմված ճաշացուցակի, որը ներկայացնում է մատակարարող ընկերությունը, եւ հաստատվում քրեակատարողական հիմնարկի պետի կողմից: Ճաշացանկը փոխվում է յուրաքանչյուր շաբաթ՝ սննդի բազմազանությունն ապահովելու համար: Ազատությունից զրկված անձանց պահման պայմանների բարելավման եւ նրանց սպասարկման որակի բարձրացման ուղղությամբ միջոցառումները կրելու են շարունակական բնույթ: ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությանհանրային կապերի բաժին
https://a1plus.am/hy/article/361436
2020-03-05
[ "Պաշտոնական" ]
a1plus.am
Սիրիական բանկերը փող չունեն ՄԱԿ-ը հայտնել է սիրիական բանկերում ֆինանսական միջոցների վերջանալու մասին: Բանկային ճգնաժամի հետեւանքով երկրում նկատվել է զգալի գնաճ: ՄԱԿ-ի ներկայացուցիչ Մելիսա Ֆլեմինգը ասում է. «Մենք հաղորդագրություն ենք ստացել այն մասին, որ սիրիական բանկերում սպառվել են ֆինանսական միջոցները, սակայն հայտնի չէ, թե դա երկրի ամբողջ բանկերինա վերաբերում, թե ոչ»: Մասնագետների կարծիքով, բանկային ճգնաժամը ազդեցություն կունենա նաեւ Սիրիայի բնակչության եւ փախստականների վրա: Ֆինանսական միջոցների նվազեցումները բերել են այն բանի, որ երկրում ապրելու հյուրանոցային արժեքը հասել է մինչեւ 100 ԱՄՆ դոլար մեկ գիշերվա համար:Համաձայն արաբական տեղեկատվության, Սիրիայի Կենտրոնական Բանկը շրջանառության մեջ է դրել Ռուսաստանում տպագրված նոր փողեր՝ շտկելու երկրի տնտեսական վիճակը:
https://lurer.com/?p=32354&l=am
2012-07-20
[ "Մերձավոր Արևելք" ]
lurer.com
Սոլնցեպյոկ (ՀԿՌՀ) ՏՕՍ-1Ա , համազարկային կրակի՝ ծանր հրանետային համակարգ (ԾՀՀ) (ռուս.՝ тяжёлая огнемётная система, ТОС): Հանդիսանում է ՏՕՍ-1-ի մոդիֆիկացիան՝ ձեւափոխումը: ՏՕՍ-1Ա Սոլնցեպյոկ ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ»-ը՝ (ՏՕՍ-1 «Բուրատինո») ծանր հրանետի նոր մոդիֆիկացիան է: ՏՕՍ-1Ա մոդիֆիկացիան արտադրվում է 2001 թվականից: Համակարգի հիմնական խնդիրն է հետեւակի եւ զրահատանկային զորամիավորումների աջակցությունը: ՏՕՍ-1 «Բուրատինո» եւ ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» համակարգերի հիմնական տարբերությունները՝ | Մարտավարատեխնիկական բնութագրերի տարբերություն | ՏՕՍ-1 Բուրատինո | ՏՕՍ-1Ա Սոլնցեպյոկ | | ----- | ----- | ----- | | Զանգված | 42 տ | 44.3 տ | | Երկարություն | 6.860 մ | 7.240 մ | | Լայնություն | 3.370 մ | 3.580 մ | | Բարձրություն | 3.230 մ | 3.070 մ | | Ուղղորդիչների քանակ | 30 հատ | 24 հատ | | Տրամաչափ | 220 մմ | 22 մմ | | Հրթիռի զանգված | 175 կգ | 173 կգ | | Կրակի նվազագույն հեռավորություն | 0.4 կմ | 0.4 կմ | | Կրակի առավելագույն հեռավորություն | 3.5 կմ | 6 կմ | Մարտական կիրառում ՏՕՍ-1Ա Համակարգի կիրառումը մարտական պայմաններում կարող է զգալիորեն փոխել ուժերի հարաբերակցությունը հօգուտ կիրառող կողմի: Միայն մեկ թերմոբարիկ, այսինքն՝ ջերմաճնշային կամ ծավալա-դետոնացնող զինամթերքի կիրառումը իր հզորությամբ քիչ է տարբերվում ոչ մեծ մարտավարական միջուկային լիցքի պայթյունից, ինչը ահաբեկող ազդեցություն է ունենում հակառակորդի զորքերի վրա: Կարող է մոտ 3 կմ շառավղով ամեն ինչ այրել ու մոխրացնել, ոչնչացնել քաղաքի ամբողջ մի բնակելի թաղամաս: Մարտական կիրառումը Սիրիայում ՏՕՍ-1 «Բուրատինոն» կամ նրա ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» մոդիֆիկացիան կիրառվել են նաեւ Սիրիայում Իսլամական Պետություն ահաբեկչական կազմակերպության զորքերի դեմ մղված մարտերում՝ Սիրիայի բանակի կամ նրան սատարող ռուսական ուժերի կողմից՝ սկսած 2015 թվականի հոկտեմբերի առաջին տասնօրյակից, ինչի մասին բազմաթիվ տեղեկություններ կան համաշխարհային լրատվադաշտում,,: Մարտական կիրառումը Արցախում՝ 2016թ. ապրիլի Քառօրյա պատերազմի ժամանակ Ըստ լրատվամիջոցների հաղորդումների, մասնավորապես՝ ՌԱԶՄԻՆՖՈ համացանցային լրատվամիջոցի՝ Արցախում շփման գծի ողջ երկայնքով ընթացող թեժ բախումների ժամանակ ադրբեջանական կողմը՝ մարդկային եւ զինտեխնիկայի մեծ կորուստներից սարսափած, 2016թ. ապրիլի 4-ին՝ ժամը 11:20-ի սահմաններում Արցախյան ռազմաճակատի հյուսիսարեւելյան ուղղությամբ առաջին անգամ կիրառել է ՏՕՍ-1Ա Սոլնցեպյոկ ծանր հրանետներ: Նշված զինատեսակի կիրառումից հայկական կողմը կորուստ չի ունեցել, ըստ Արցախի Պաշտպանության Բանակի կայքի: Սոլնցեպյոկ ՏՕՍ-1Ա-ի կատարելագործումը Ըստ մամուլում հայտնված տեղեկությունների՝ ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետի համար ստեղծվում է ավելի հեռահար հրթիռ: Մասնավորապես, սեպտեմբեր 21, 2016-ինհայկական ՌԱԶՄԻՆՖՈ համացանցային լրատվամիջոցը հաղոչդել է հետեւյալը. Այս տարվա վերջին նախատեսված է ավարտել ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետի համար նախատեսված նոր, հեռահար հրթիռների փորձարկումները:Այս մասին հայտնում է ռուսաստանյան «Իզվեստիյա» լրատվակայքը: Լրատվակայքի հաղորդմամբ՝ նոր հրթիռը կարող է ոչնչացնել հակառակորդի ամրաշինական կառույցները, կենդանի ուժը եւ զրահատեխնիկան՝ արձակվելով 10 կմ հեռավորության վրա: Ինչպես փոխանցում է լրատվակայքը՝ չնայած հեռահար հրթիռի հստակ բնութագիրը դեռեւս հայտնի չէ, սակայն իրենց տվյալներով հրաձգության հեռավորությունը ավելի հին՝ М0.1.01.04М հրթիռի համեմատ աճել է 1,5-2 անգամ՝ 5-6-ից մինչեւ 10 կմ: Հիշեցնենք, որ այս տարվա (2016) փետրվարին Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կնքված 200 միլիոն դոլարի պայմանագրով պատվիրված սպառազինության ցուցակի մեջ առկա են նաեւ ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետային համակարգեր: «Իզվեստիյայի» փոխանցմամբ համակարգն արդեն առկա է նաեւ Հայաստանի սպառազինության մեջ: Ավելի վաղ այս համակարգերից գնել է նաեւ Ադրբեջանը, սակայն 2016-ի ապրիլին այս համակարգերն օգտագործելու Ադրբեջանի փորձերը ձախողվել են. Պաշտպանության բանակը խոցել է հրանետներից մեկը, ինչից հետո Ադրբեջանի զինուժն այլեւս չի կիրառել դրանք: Առկայությունը տարբեր պետությունների զինված ուժերի սպառազինության մեջ - Ադրբեջան 12 միավոր ՏՕՍ-1Ա համակարգեր - Ռուսաստան 15 միավոր ՏՕՍ-1Ա համակարգեր - Իրաք 12 միավոր ՏՕՍ-1Ա համակարգեր - Հայաստան 6 միավոր ՏՕՍ-1Ա համակարգեր - Ղազախստան 3 միավոր ՏՕՍ-1Ա համակարգեր - Սիրիա որոշ քանակությամբ ՏՕՍ-1Ա համակարգեր
https://hy.wikipedia.org/wiki/Սոլնցեպյոկ_(ՀԿՌՀ)
[]
hy.wikipedia.org
Տիգրան Ուրիխանյանն իրեն չսազական բաներ է անում. նման հրահրող գործելաոճը պատիվ չի բերում. «Իմ քայլի» պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն իրեն չսազական բաներ է անում արդեն որերորդ անգամ: Նման հրահրող գործելաոճը պատիվ չի բերում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ԱԺ-ում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը՝ անդրադառնալով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ելույթին, ով քննադատության էր ենթարկել Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին: «Իմ քայլի» պատգամավորը ցավով նկատեց, որ իր ելույթից հետո Ուրիխանյանը հեղացավ դահլիճից, բայց նաեւ հույս հայտնեց, որ եթերով լսում է իրեն: «Երկրորդ՝ ես շատ հարգանքով եմ վերաբերվում շեյխերին, նրանց որդիներին, եղբայրներին, մորքուրի զավակներին, բայց որեւէ մեկին այս իրավիճակը չի տալիս հնարավորություն գալ այս ամբիոնի մոտ եւ նման պահվածք դրսեւորել: Ես մի առիթով արդեն ասել եմ, որ սա արջի ծառայություն է անձամբ պարոն Ծառուկյանին: Ես չգիտեմ՝ ինչ քննարկումների արդյունքում է ծնվում նման մտքեր արտահայտելու գործելաոճը, բայց եթե անգամ դա քննարկումների արդյունք, է ես ուզում եմ ասել, որ դուք սխալ ուղու վրա եք, սա ճիշտ տեղ չի տանում: Տեղի է ունեցել դիսկուրս, արձագանք, երկկողմանի բանավեճ եւ ինչ կարիք կար նման պահվածք դրսեւորելու: Մենք պետք է իմանանք, որ հակազդեցությունը կարող է ավելի ուժեղ հակազդեցություն ծնել: Այս համատեքստում ես խորհուրդ եմ տալիս զերծ մնալ որեւէ սադրանքից, որովհետեւ դա շեղում է մեզ մեր ընդհանուր օրակարգից.,-հայտարարեց պատգամավորը: Երկու օր է քննարկվում է, թե ինչ հագուստով են քաղաքապետի մոտ եկել 2 մլրդ դոլար ժողովրդի համար բերող մարդիկ. Ուրիխանյան
https://news.am/arm/news/548021.html
2019-12-04
[ "Քաղաքականություն", "Հայաստան" ]
news.am
ՌԴ-ում հայկական միկրոավտոբուսի վթարի հետեւանքով զոհվածներից մեկը 4 անչափահաս երեխաների հայր է. news.am Երեւանից Անապակ մեկնող միկրոավտոբուսի վթարի հետեւանքով զոհված Արմեն Ղուկասյանը Ոսկեհատ գյուղից է: Գյուղապետ Գեւորգ Ներսիսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ վերջինս աշխատում էր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում, սակայն չգիտի՝ այժմ դուրս էր եկել աշխատանքից, թե ոչ: Գյուղապետից կայքը տեղեկացել է, որ վերջինս 4 անչափահաս երեխա ունի, սոցիալական վիճակն էլ՝ ծանր, ապրում էր կնոջ, երեխաների, մոր հետ, ունի նաեւ եղբայր: Գեւորգ Ներսիսյանը նշել է նաեւ, որ նույն միկրովտոբուսում եղել է նաեւ մեկ այլ համագյուղացի՝ Սերոբ Պողոսյանը: Նա եւս ամուսնացած է, ունի չափահաս երեխաներ: Այլ տեղեկություններ գյուղապետը չուներ: Վթարի հետեւանքով վնասվածքներ ստացած 21-ամյա Արծրուն Հարությունյանը Արմավիրի մարզի Ջրառատ գյուղից է: Նա մեկնում էր ՌԴ՝ արտագնա աշխատանքի: Վերջինս ամուսնացած չէր, ուներ եղբայրներ ու քույր: Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
https://168.am/2015/08/17/526381.html
2015-08-17
[ "Հասարակություն" ]
168.am
Նավթի գները նվազել են. 25-03-20 ՆՅՈՒ ՅՈՐՔ - ԼՈՆԴՈՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների մարտի 25-ի առեւտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետեւյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 2.70%-ով եւ կազմել 24.16 դոլար: Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 2.19%-ով եւ կազմել 27.29 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, որը հիմնադրվել է 1882 թվականին եւ զբաղեցնում է առաջին տեղը նավթային ֆյուչերսների առեւտրում: Ներկայումս առեւտուրը շարունակվում է երկու բորսայական միավորներով՝ NYMEX-ի՝ նավթի, գազի, պլատինի, պալադիումի, էթանոլի, ածխի, էլեկտրաէներգիայի եւ ածխածնի երկօքսիդի արտանետումների եւ COMEX-ի ոսկու, արծաթի, պղինձի, ալյումինի ուղություններով: London Intercontinental Exchange (ICE)-ը Լոնդոնյան համաշխարհային ֆինանսական ֆյուչերսների եւ ընտրանքների բորսան է, որը հիմնադրվել է 1982 թվականին:
https://armenpress.am/arm/news/1010075.html
2020-03-26
[]
armenpress.am
«Խնդիրները միակողմանի չեն լուծվում. քաղաքացու ակտիվությունն էլ կարեւոր նախապայման է» 32-ամյա Մենուա Բրուտյանի համար Վանաձոր քաղաքում բազմաթիվ խնդիրներ կան, որոնց լուծում տալը բոլորի համար անհրաժեշտություն է դարձել: Նա ասում է, որ արդեն 7 ամիս է, ինչ 100-ի հասնող մասնագիտական կադրերի անմիջական ջանքերի շնորհիվ ստեղծված «Ապագա Վանաձոր» ակումբի նպատակն էլ քաղաքի զարգացմանը նպաստելն է: Քաղաքային տնտեսության տարբեր ճյուղերի զարգացմանն ուղղված ծրագրերը մի հարկի տակ են միացրել տարբեր մասնագիտություններ ունեցող վանաձորցիների՝ իրենց կարողություններն ու գիտելիքները ի նպաստ քաղաքի շահերին ծառայեցնելու: «Մենք ապագա Վանաձորի կերտողները չենք, մենք ուղղակի փորձում ենք նպաստել այդ կերտմանը մի քիչ ավելի կազմակերպված տեսքով»,- ասում է ակումբի ներկայացուցիչը: Թեեւ առկա առաջնային խնդիրներից նա առանձնացնում է աշխատատեղերի պակասը, մարդու իրավունքների, շահերի պաշտպանության հետ կապված խնդիրները, ինչպես նաեւ պետական ապարատի հետ առնչվելիս կապված խոչընդոտները, այնուամենայնիվ, մասնագիտությամբ տնտեսագետ Մենուա Բրուտյանի գնահատմամբ՝ խնդիրները միակողմանի լուծում չեն կարող ստանալ, քաղաքացու ակտիվությունն էլ կարեւոր նախապայման է: «Մենք քաղաքացու մտածողության հետ խնդիր ունենք, մենք պետք է մեր մտածողությունը փոխենք, պետք է հասկանանք, որ նախ անհրաժեշտ է ճիշտ ապրել, հետո նոր՝ պահանջել: Քաղաքացին էլ պետք է ակտիվ մասնակցի հասարակական գործընթացներին, իր ներդրումն ու տեսակետն ունենա համաքաղաքային խնդիրների լուծման գործընթացում»,- իրենց առջեւ դրված խնդիրների մասին է պատմում Մենուան: Բացի քաղաքացիների հետ ակտիվ կապ հաստատելը՝ «Ապագա Վանաձոր» ակումբի տեսադաշտից չեն վրիպում հ/կ-ները, լրատվամիջոցները, Տեղական ինքնակառավարման մարմինները: «Մեր գործունեության շրջանակը ծավալելու համար այսուհետ որոշել ենք ստեղծել Հոգաբարձուների խորհուրդ, որին կարող է միանալ ՀՀ ցանկացած քաղաքացի, ինչպես նաեւ մտադիր ենք կոնկրետ աշխատանքներ տանել գործող նորընտիր պատգամավորների եւ քաղաքի գործարարների հետ»: Ակումբի մշակման փուլում գտնվող կրթամշակութային եւ սոցիալական աջակցության ծրագրերը ուղղված են միակողմանի եւ երկկողմանի ծնողազուրկ երեխաներին, որոնց շրջանակներում Վանաձորի երեխաները հնարավորություն կստանան անվճար հաճախելու նկարչության, պարի դասընթացների, ինչպես նաեւ խորացնել գիտելիքները հայոց լեզվից, անգլերենից, համակարգչից: «Սոցիալական աջակցության ծրագրով էլ նույն թիրախային խմբի համար նախատեսվում է կապ հաստատելով տեղական արտադրողների, ներմուծողների հետ՝ վերջիններիս արտադրանքից որոշակի քանակություն բարեգործական հիմունքներով հատկացնել այս երեխաներին»,-իրենց ծրագրերի մասին է պատմում զրուցակիցս՝ նշելով, որ այդ երեխաները իրականում ունեն հոգատարության ու խնամքի կարիք: «Իրականում այս խնդիրը բոլորինս է: Եթե հասարակության մեջ կա թիրախային խումբ, որը մի բանի անհրաժեշտություն ունի ու դա չի լրացնում, ապա հետեւանքները ողջ հասարակության համար են ողբերգական լինում: Մենք պետք է կանխարգելենք, նպաստենք, որ հասարակության համար այդ նույն երեխան որպես չարիք չմեծանա, քանի որ խնամքից դուրս մնաց երեխան վաղը կարող է հանցագործ ուղի ընտրել, ու այդ հանցագործը վտանգ կներկայացնի ինչպես պատգամավորին ու գործարարին, այնպես էլ հասարակության բոլոր անդամներին»,- եզրափակում է ակումբի ներկայացուցիչը: ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ Վանաձոր «Առավոտ» օրաթերթ
https://www.aravot.am/2012/06/15/299784/
2012-06-15
[ "Իրավական լուրեր", "Վանաձոր", "Մենուա Բրուտյան" ]
www.aravot.am
Թուրքիան մտահոգություն է հայտնել Սիրիայի քրդերի հարցում Ֆրանսիայի դիրքորոշման համար Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել իր ֆրանսիացի գործընկեր Ժան Մարկ Էյրոյի հետ, որի ժամանակ մտահոգություն է հայտնել Թուրքիայի կողմից Սիրիայի քրդերին հասցվող հրետանային հարվածների հարցում Ֆրանսիայի դիրքորոշման համար: Այդ մասին այսօր հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչը: Ֆրանսիայի ԱԳՆ-ն կիրակի մտահոգություն էր հայտնել Թուրքիայի կողմից Հալեպի շրջանում քրդերի զբաղեցրած գոտուն Թուրքիայի հասցրած հարվածների համար: Չավուշօղլուն իր հերթին մտահոգություն է հայտնել Ֆրանսիայի նման դիրքորոշման համար՝ ընդգծելով, որ Թուրքիան Սիրիայում «պայքարում է ահաբեկչության դեմ»: Չավուշօղլուի խոսքով՝ դրա մասին իրազեկված են նաեւ իրենց ֆրանսիացի գործընկերները, ինչն իրականացվել է փետրվարի 11-ին Մյունխենի անվտանգության կոնֆերանսի շրջանակներում Սիրիային աջակցող միջազգային խմբի նիստի ժամանակ: Չավուշօղլուի խոսքով՝ Ֆրանսիայի արտգործնախարարը հույս է հայտնել, որ առաջիկայում երկու երկրների համագործակցությունում կգրանցվի առաջընթաց:
https://www.1in.am/1842348.html
2016-02-16
[]
www.1in.am
<<ՀՀ կառավարության 2006 թվականի օգոստոսի 10-ի N 1136-Ն որոշման մեջ լրացում եւ փոփոխություն կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագիծը մշակվել է ապահովելու. ցեմենտ արտադրողների եւ հավաստում իրականացնող համապատասխանության գնահատման մարմինների համար տեխնիկական խոչընդոտ հանդիսացող եւ խմբագրական բնույթ կրող անհամապատասխանությունների վերացումը, Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետության տարածքում օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ցեմենտ արտադրող իրավաբանական անձանց, սույն տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի համապատասխանության հավաստման նպատակով Միության անդամ պետության տարածքում որպես համապատասխանության գնահատման հայտատու հանդես գալու հնարավորությունը: ----- ՆԱԽԱԳԻԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ N - Ն ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 10-Ի N 1136-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 10-ի Ցեմենտներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին N 1136-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի (այսուհետ՝ Հավելված) 4-րդ կետում «ցեմենտ» հասկացությունից հետո լրացնել հայտատու հասկացությունը՝ հետեւյալ բովանդակությամբ. հայտատու՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված իրավաբանական անձ կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձ կամ Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետության տարածքում օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ցեմենտ արտադրող իրավաբանական անձ, որը սույն տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի համապատասխանության հավաստման նպատակով դիմում է համապատասխանության գնահատման մարմին,»: 1. Հավելվածի Աղյուսակ N 3-ում կլինկերում բառը փոխարինել ցեմենտում բառով: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ ----- ԱՄՓՈՓԱԹԵՐԹ « ՀՀ կառավարության 2006 թվականի օգոստոսի 10-ի N 1136-Ն որոշման մեջ լրացում եւ փոփոխություն կատարելու մասին » Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ շահագրգիռ մարմինների առարկությունների եւ առաջարկությունների | հ/հ | Առարկության, առաջարկության հեղինակը¸<br>Գրության ստացման ամսաթիվը, գրության համարը | Առարկության. առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունները | | ----- | ----- | ----- | ----- | ----- | | | 1 | 2 | 3 | 4 | | | ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ,<br>01/14.2/4292-2019 առ 2019-07-24 | ՀՀ քաղաքաշինության կոմիտեն առաջարկություններ եւ դիտողություններ չունի:<br>Միաժամանակ առաջարկում ենք՝ արտադրանքի համապատասխանության գնահատման գործընթացը պարզեցնելու համար ՀՀ կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի «Համապատասխանության գնահատման ընթացակարգերը սահմանելու մասին» N56-Ն որոշմամբ սահմանված համապատասխանության գնահատման ընթացակարգերի փոխարեն կիրառել ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17067-2015 ստանդարտով սահմանված ընթացակարգերը: | Ընդունվել է: | ՀՀ կառավարության «Համապատասխա նության գնահատման ընթացակարգերը սահմանելու մասին» N56-Ն որոշումը վերանայման ընթացքում է: | | | ՀՀ ֆինանսների նախարար<br> 01/2-1/12379-2019 առ 2019-07-25 | Դիտողություններ եւ առաջարկություններ չկան | | | | | 1/01.2/11845-19 ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն, 2019-07-25 | Դիտողություններ եւ առաջարկություններ չկան | | | | | ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար 01/29.3ԱԱ/9617-19 առ 2019-07-25 | Դիտողություններ եւ առաջարկություններ չկան | | | | | ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար<br>01/01.1/5594-2019 առ 2019-07-26 | Դիտողություններ եւ առաջարկություններ չկան | | | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ ----- ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ «ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 10-Ի N 1136-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ 1. Անհրաժեշտությունը. Սույն նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 10-ի Ցեմենտներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին N 1136-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածով սահմանված եւ աղյուսակ N 3-ում առկա անճշտություններն ուղղելու, ինչպես նաեւ ԵԱՏՄ շրջանակներում Եվրասիան տնտեսական միասնական շուկայում ցեմենտ արտադրանքի շուկայահանման պահանջների համապատասխանության անհրաժեշտությամբ: 1. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 10-ի Ցեմենտներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին N 1136-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 13-րդ կետով ներկայացվում է պահանջ, համաձայն որի ցեմենտների քիմիական ցուցանիշները պետք է համապատասխանեն N 3 աղյուսակով սահմանված նորմերին, սակայն N 3 աղյուսակով սահմանված նորմերը վերաբերում են ոչ թե «ցեմենտ» արտադրանքին, այլ «կլինկեր» արտադրանքին: Կլինկերում չի կարող SO3-ի պարունակությունը լինել 1.5÷3.5 %, քանի որ այն տատանվում է 0.2÷0.3 % (այլապես այն կանվանվեր գիպս), իսկ քլոր-իոնի (Cl-) զանգվածային մասը 0.1 % (կլինկերում այն գրեթե 0 է): Ցեմենտների շուկայահանման գործընթացը կարգավորելու համար նախագծով նախատեսվում է նաեւ հայտատու հասկացության սահմանում, համաձայն որի որպես հայտատու կարող է հանդես գալ ոչ միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված իրավաբանական անձը կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձը, այլ նաեւ Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետության տարածքում օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ցեմենտ արտադրող իրավաբանական անձը, որը սույն տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի համապատասխանության հավաստման նպատակով կարող է դիմել համապատասխանության գնահատման մարմնին: Այս մոտեցումը ձեւավորված է նաեւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ս.թ. մայիսի 28-ի N 20 կարգադրությամբ: 1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը Ներկայումս ցեմենտի արտադրությունը, շուկայահանումը կանոնակարգվում է ՀՀ օրենսդրությանը համապատասխան: «Ցեմենտ» արտադրանքի համապատասխանության գնահատում իրականացնող համապատասխանության գնահատման մարմինների մոտ գնահատման ընթացքում առաջացած խոչընդոտները վերացնելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակվել է սույն նախագիծը: Այս համատեքստում պետք նշել նաեւ ԵԱՏՀ Խորհրդի 2019 թվականի մայիսի 28-ի N 20 կարգադրությունը, համաձայն որի թույլատրվում է ԵԱՏՄ անդամ պետության ցեմենտ արտադրողներին արտադրանքի համապատասխանության գնահատում իրականացնելու համար հանդես գալ մյուս անդամ պետություններում որպես հայտատու: Այս պահանջը ՀՀ օրենսդրությամբ եւս սահմանելու (համապատասխանեցնելու) նպատակով Նախագծով նախատեսվել է «հայտատու հասկացությունը եւ կատարվել է համապատասխան լրացում: 1. Կարգավորման նպատակը եւ բնույթը Սույն իրավական ակտի նախագծի նպատակը ցեմենտ արտադրողների եւ հավաստում իրականացնող համապատասխանության գնահատման մարմինների համար տեխնիկական խոչընդոտ հանդիսացող եւ խմբագրական բնույթ կրող անհամապատասխանությունների վերացումն է: 1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք Սույն իրավական ակտի նախագծի մշակումն իրականացվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից: 1. Ակնկալվող արդյունքը Նախագծի մշակման/ընդունման արդյունքում ակնկալվում է ոլորտը կարգավորող օրենսդրության մեջ առկա անհամապատասխանությունների վերացում, ԵԱՏՄ տվյալ ոլորտը կարգավորող իրավական ակտով հաստատված պահանջի համապատասխանեցում: 1. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են) Չկան: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
https://www.e-draft.am/projects/1833
29.07.2019
[]
www.e-draft.am
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով՝ որոշում եմ. 1. Սերժ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետ՝ ազատելով նրան Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատարի պարտականություններից: 2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: | Հայաստանի Հանրապետության <br> Նախագահ | Ռ. Քոչարյան | | ----- | ----- | | 2007 թ. ապրիլի 4 <br> Երեւան <br> ՆՀ-80-Ա | |
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=33342
04.04.2007
[ "Հրամանագիր" ]
www.arlis.am
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 1-Ի N 820-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ եւ 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 1-ի N 820-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) նախաբանում «5.1-ին հոդվածի 2-րդ մասը» բառերը փոխարինել «7-րդ հոդվածի 3-րդ մասը» բառերով: Որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: ----- ՆԱԽԱԳԻԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ «……» «……………………» 2020 թվական, N …… -Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 1-Ի N 820-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ եւ 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 1-ի N 820-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) նախաբանում «5.1-ին հոդվածի 2-րդ մասը» բառերը փոխարինել «7-րդ հոդվածի 3-րդ մասը» բառերով: 2. Որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: | Հայաստանի Հանրապետության<br> վարչապետ | Ն. Փաշինյան | | ----- | ----- | Հավելված ՀՀ կառավարության 2020 թվականի ----- ----- -----ի N -----Ն որոշման Կ Ա Ր Գ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ ՎԱՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԸՆՁԵՌՈՂ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ՝ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ 1. Սույն կարգով կարգավորվում են հաշվապահական հաշվառում վարելու հնարավորություն ընձեռող համակարգչային ծրագրերի՝ հաշվապահական հաշվառման ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջներին համապատասխանության որոշման հետ կապված հարաբերությունները: 2. Սույն կարգը տարածվում է «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան հաշվապահական հաշվառումը համակարգչային ծրագրերով վարելու պարտավորություն ունեցող կազմակերպությունների կողմից կիրառվող հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրերի վրա: 3. Սույն կարգը չի տարածվում բանկերի, վարկային կազմակերպությունների, գրավատնային գործունեություն իրականացնող կազմակերպությունների, վճարահաշվարկային կազմակերպությունների, կարգավորվող շուկայի oպերատորի, կենտրոնական դեպոզիտարիայի, վերաապահովագրական ընկերությունների, ապահովագրական բրոքերային կազմակերպությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների, ապահովագրական ընկերությունների եւ ներդրումային ընկերությունների կողմից կիրառվող հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրերի վրա: 4. Հաշվապահական հաշվառում վարելու հնարավորություն ընձեռող համակարգչային ծրագիրը համարվում է հաշվապահական հաշվառման ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջներին համապատասխանող, եթե այն ապահովում է հաշվապահական հաշվառումը վարումը՝ - 1) կրկնակի գրանցման եղանակով՝ հաշվապահական հաշվառման հաշվային պլանի հիման վրա. - 2) անընդհատ՝ կազմակերպության պետական գրանցման պահից մինչեւ նրա գործունեության դադարեցման գրանցման համար դիմումը պետական ռեգիստր մուտքագրելու օրը: 1. 5. Համակարգչային ծրագիրը պետք է հնարավորություն ընձեռի նաեւ, որպեսզի՝ - 1) անալիտիկ (վերլուծական) հաշվառման եւ սինթետիկ (ընդհանրացված) հաշվառման տվյալները համապատասխանեն միմյանց. - 2) բոլոր գործառնությունների, դեպքերի եւ իրադարձությունների արդյունքները հաշվապահական հաշվառման հաշիվներում գրանցվեն այնպես, որ դրանք արտացոլվեն այն ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվություններում, որոնց վերաբերում են: | Հայաստանի Հանրապետության<br> վարչապետի աշխատակազմի ղեկավար | Է. Աղաջանյան | | ----- | ----- | ----- ՆԱԽԱԳԻԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ «……» «……………………» 2020 թվական, N …… -Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 1-Ի N 820-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ եւ 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 1-ի N 820-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) նախաբանում «5.1-ին հոդվածի 2-րդ մասը» բառերը փոխարինել «7-րդ հոդվածի 3-րդ մասը» բառերով: 2. Որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: | Հայաստանի Հանրապետության <br>վարչապետ | Ն. Փաշինյան | | ----- | ----- | &gt; Հավելված ՀՀ կառավարության 2020 թվականի ----- ----- -----ի N -----Ն որոշման Կ Ա Ր Գ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ ՎԱՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԸՆՁԵՌՈՂ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ՝ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ 1. Սույն կարգով կարգավորվում են հաշվապահական հաշվառում վարելու հնարավորություն ընձեռող համակարգչային ծրագրերի՝ հաշվապահական հաշվառման ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջներին համապատասխանության որոշման հետ կապված հարաբերությունները: 2. Սույն կարգը տարածվում է «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան հաշվապահական հաշվառումը համակարգչային ծրագրերով վարելու պարտավորություն ունեցող կազմակերպությունների կողմից կիրառվող հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրերի վրա: 3. Սույն կարգը չի տարածվում բանկերի, վարկային կազմակերպությունների, գրավատնային գործունեություն իրականացնող կազմակերպությունների, վճարահաշվարկային կազմակերպությունների, կարգավորվող շուկայի oպերատորի, կենտրոնական դեպոզիտարիայի, վերաապահովագրական ընկերությունների, ապահովագրական բրոքերային կազմակերպությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների, ապահովագրական ընկերությունների եւ ներդրումային ընկերությունների կողմից կիրառվող հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրերի վրա: 4. Հաշվապահական հաշվառում վարելու հնարավորություն ընձեռող համակարգչային ծրագիրը համարվում է հաշվապահական հաշվառման ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջներին համապատասխանող, եթե այն ապահովում է հաշվապահական հաշվառումը վարումը՝ - 1) կրկնակի գրանցման եղանակով՝ հաշվապահական հաշվառման հաշվային պլանի հիման վրա. - 2) անընդհատ՝ կազմակերպության պետական գրանցման պահից մինչեւ նրա գործունեության դադարեցման գրանցման համար դիմումը պետական ռեգիստր մուտքագրելու օրը: 5. Համակարգչային ծրագիրը պետք է հնարավորություն ընձեռի նաեւ, որպեսզի՝ - 1) անալիտիկ (վերլուծական) հաշվառման եւ սինթետիկ (ընդհանրացված) հաշվառման տվյալները համապատասխանեն միմյանց. - 2) բոլոր գործառնությունների, դեպքերի եւ իրադարձությունների արդյունքները հաշվապահական հաշվառման հաշիվներում գրանցվեն այնպես, որ դրանք արտացոլվեն այն ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվություններում, որոնց վերաբերում են: | Հայաստանի Հանրապետության <br>վարչապետի աշխատակազմի ղեկավար | Է. Աղաջանյան | | ----- | ----- | ----- ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 1-Ի N 820-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ 1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը 2020 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ նոր օրենքը, որի 7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կազմակերպությունը պարտավոր է հաշվապահական հաշվառումը վարել հաշվապահական հաշվառման ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջներին համապատասխան հաշվապահական հաշվառում վարելու հնարավորություն ընձեռող համակարգչային ծրագրերով, եթե Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքին համապատասխան հաշվարկված՝ նախորդ տարվա համախառն եկամտի չափը գերազանցել է 500 միլիոն ՀՀ դրամը: Ընդ որում, նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ համակարգչային ծրագրերի՝ հաշվապահական հաշվառման ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջներին համապատասխանության որոշման կարգը սահմանում է Կառավարությունը: Հաշվի առնելով վերը նշվածը, ինչպես նաեւ ՀՀ վարչապետի 2020 թվականի մարտի 19-ի թիվ 366-Ա որոշման պահանջը՝ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2013 թվականի օգոստոսի 1-ի թիվ 820-Ն որոշման մեջ՝ այն համապատասխանեցնելով «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ նոր օրենքի պահանջ-ներին: 1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կազմակերպությունը պարտավոր է հաշվապահական հաշվառումը վարել հաշվապահական հաշվառման ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջներին համապատասխան հաշվապահական հաշվառում վարելու հնարավորություն ընձեռող համակարգչային ծրագրերով, եթե Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքին համապատասխան հաշվարկված՝ նախորդ տարվա համախառն եկամտի չափը գերազանցել է 500 միլիոն ՀՀ դրամը: Ընդ որում, նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ համակարգչային ծրագրերի՝ հաշվապահական հաշվառման ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջներին համապատասխանության որոշման կարգը սահմանում է Կառավարությունը: 1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Հաշվի առնելով «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ նոր օրենքի պահանջները՝ առաջարկվում է համապատասխան փոփոխություններ կատարել նախկինում ՀՀ կառավարության կողմից հաստատված՝ հաշվապահական հաշվառումը վարելու հնարավորություն ընձեռող համակարգչային ծրագրերի՝ հաշվապահական հաշվառման ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջներին համապատասխանության որոշման կարգում: 1. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան է Հայաստանի Հանրապետությունում հաշվապա-հական հաշվառման ոլորտը: 1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից: 1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում հաշվապահական հաշվառումը վարելու հնարավորություն ընձեռող համակարգչային ծրագրերի՝ հաշվապահական հաշվառման ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջներին համապատասխանության որոշման կարգը կհամապատասխանի «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ նոր օրենքի պահանջներին: Տեղեկանք «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 1-ի N 820-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 1-ի N 820-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտեր ընդունելու կամ փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում: Տեղեկանք «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 1-ի N 820-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների եւ ծախսերի ավելացման կամ նվազեցման վերաբերյալ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 1-ի N 820-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների եւ ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
https://www.e-draft.am/projects/2519
01.06.2020
[]
www.e-draft.am
Գերմանացի բժիշկները զգուշացրել են COVID-19-ի բռնկման երկրորդ եւ երրորդ ալիքների մասին Բեռլինի Ռոբերտ Կոխի անվան վարակաբանական ինստիտուտի ղեկավար Լոթար Վիլերը կորոնավիրուսի տարածման նոր ալիքներ է կանխատեսել, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Նրա խոսքերով, վարակի տարածման երկրորդ եւ երրորդ ալիքներ են սպասվում: «Եվ դա հաստատում են փորձագետները»,- նշել է Վիլերը: Նա հավելել է, որ Գերմանիայի առողջապահական համակարգը պատրաստ է COVID-19-ի հնարավոր բռնկումներին, քանի որ բժիշկները հիմա գիտեն, թե ինչպես վարվեն հիվանդների հետ, եւ երկրում կլինեն լավագույն թերապեւտիկ միջոցները:
https://www.1in.am/2746458.html
2020-05-06
[]
www.1in.am
«Վավերացնում եմ»Հայաստանի ՀանրապետությանՆախագահ Ռ. Քոչարյան15 հունվարի 2007 թ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ 28 դեկտեմբերի 2006 թվականի N 1895-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 445 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հոկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության մարզային ենթակայության եւ համայնքների սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ցանկերը հաստատելու մասին» N 445 որոշման մեջ կատարել հետեւյալ փոփոխությունները՝ - ա) որոշման 10-րդ հավելվածի՝ | « | | » | | | ----- | ----- | ----- | ----- | | Տ-10-35 | պետ. խճուղի - գինու գործարան | 66 | 47 | տողը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. | « | | ». | | | ----- | ----- | ----- | ----- | | Տ-10-35 | պետ. խճուղի - գինու գործարան | 74 | 55 | - բ) «Ընդամենը» տողում «405,1» եւ «334,4» թվերը համապատասխանաբար փոխարինել «405,9» եւ «335,2» թվերով: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: | Հայաստանի Հանրապետության <br> վարչապետ | Ա. Մարգարյան | | ----- | ----- | | 2007 թ. հունվարի 9 <br> Երեւան | |
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=30388
28.12.2006
[ "Որոշում" ]
www.arlis.am
Ստեպանյոնկի , գյուղ Ռուսաստանի Ուդմուրթական հանրապետության Կեզսկի շրջանի կազմում:
https://hy.wikipedia.org/wiki/Ստեպանյոնկի
[]
hy.wikipedia.org
Ինձ ձերբակալելու դեպքում «Սպայկա» ընկերությունը կշարունակի գործունեությունը. տնօրեն Ինձ ձերբակալելու դեպքում «Սպայկա» ընկերությունը կշարունակի գործել: Այս մասին ապրիլի 5-ին լրագրողներին ասել է «Սպայկա» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանը: Նրա խոսքով՝ ընկերությունը միշտ եղել է թափանցիկ իր գործունեության մեջ, եւ հիմա նույնպես չի պատրաստվում քաղաքականացնել հարցը՝ կապված 7 մլրդ դրամ գումարի հետ, որն իբր ընկերությունը պարտք է: «Մենք միշտ աշխատել ենք Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի հետ առավելագույնս թափանցիկ: Անհասկանալի է, թե ինչու մենք այդ մասին միայն հիմա ենք իմանում: Ինչո՞ւ չէր կարելի հնարավոր խախտումների մասին ասել ավելի շուտ»,- նշել է նա: Տնօրենը վարկած է առաջադրել, որի համաձայն՝ 7 մլրդ դրամ գումարը «ի հայտ է եկել», որպեսզի «դուր գա ժողովրդին»: «Հեղափոխությունից հետո մենք բոլորս, այդ թվում ես, լի էինք վստահությամբ, որ ապրելու ենք իրավական պետությունում: Բացի այդ, «Սամբրիել» պանրի գործարան Նիկոլ Փաշինյանի այցելությունից հետո տպավորություն էր ստեղծվել, որ կկարողանանք աշխատել պետության հետ նորմալ պայմաններում»,- ընդգծել է Դավիթ Ղազարյանը: Հարցին, թե ով է ընկերության սեփականատերը, Դավիթ Ղազարյանն ասել է, որ հիմա ինքն է միանձնյա ընկերության սեփականատերը: «Նախորդ տարիներին ընկերության համասեփականատերն էր Ռոզա Ստեփանյանը»,- ասել է նա: Հիշեցնենք, որ «Սպայկա» ընկերության տնօրենը մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ պատվիրված փորձաքննության հետեւանքով իր ընկերությանը «կպցրել» են 7 մլրդ դրամ պարտք: Բացի այդ, քննիչը դատարան է ներկայացրել միջնորդություն նրան ձերբակալելու մասին Հայաստանի ՔՕ 205-րդ հոդվածի 2-րդ մասով՝ խուսափում առանձնակի խոշոր չափերի հարկերի, տուրքերի կամ այլ պարտավորությունների վճարումից:
https://news.am/arm/news/505488.html
2019-04-05
[ "Հասարակություն", "Տնտեսություն", "Հայաստան" ]
news.am
Ռոկոսովո , գյուղ Ուկրաինայի Անդրկարպատյան մարզի Խուստի շրջանում: 2001 թվականի տվյալներով Ռոկոսովո գյուղում բնակվում էր 4 785մարդ:
https://hy.wikipedia.org/wiki/Ռոկոսովո
[]
hy.wikipedia.org
Ջան Յաման , թուրք դերասան եւ մոդել: Նկարահանվել է Լիալուսին հեռուստասերիալում, որտեղ նրա խաղընկերը եղել է Օզգե Գյուրելը: Կենսագրություն Ջան Յամանը ծնվել է 1989 թվականի հունվարի 6-ին Ստամբուլում: Ավարտել է Բիլֆեն միջնակարգ դպրոցը եւ ընդունվել Ստամբուլի իտալական վարժարան: Նրա տատը ժամանակին Ստամբուլ էր գաղթել Մակեդոնիայից, իսկ պապը՝ հարավսլավացի է: Փոխանակման ծրագրով Ջանը մի քանի ամսով սովորել է Միացյալ Նահանգներում, այնուհետեւ վերադարձել է Թուրքիա եւ ընդունվել Յեդիթեփեյի համալսարանի իրավաբանության ֆակուլտետ: Համալսարանը ավարտել է 2012 թվականին: Մեկ տարի վերապատրաստում է անցել «Price water house Coopers» հայտնի ընկերությունում: Դեռ համալսարանում սովորելիս՝ Ջան Յամանը սկսել է հաճախել Գյունեյթ Սայըլի դերասանական կուրսերին: Դերասանությունը նրա համար եղել է որպես հոբբի, քանի որ որպես հիմնական մասնագիտություն Ջանը համարել է իրավաբանի մասնագիտությունը: 2014 թվականին սկսել է նկարահանվել «Սրտային գործեր» հեռուստասերիալում: Բեդիրի դերը մարմնավորելու համար, նա ստիպված էր նիհարել 6 կիլոգրամով: Նրա առաջնախաղը շատ մասնագետների կարծիքով հաջողված է եղել ոչ պրոֆեսիոնալ դերասանի համար: Ջանի երկրորդ հեռուստասերիալը եղել է «Սեր վնասելու համար» հեռուստասերիալը, որը ցուցադրվել է FOX հեռուստաընկերությամբ: Հեռուստասերիալում նա մարմնավորել է բիզնեսմեն Յալին Արասի դերը: Նկարահանումների ժամանակ նա ծանոթացել է Աչելիա Թոփալօղլուի հետ, ով մարմնավորում էր Դեֆնեի դերը: 2016 թվականին նկարահանվել է «Մեզնից ով չի սիրել» հեռուստասերիալում: Ջանը հետաքրքրվում է բասկետբոլով, սեղանի թենիսով, ռաֆթինգով եւ բադմինտոնով: Սիրում է նվագել ֆորտեպիանո եւ կիթառ: Լավ տիրապետում է անգլերենին եւ գերմաներենին:
https://hy.wikipedia.org/wiki/Յաման_Ջան
[]
hy.wikipedia.org