Sentence
stringlengths
1
114k
class
stringclasses
7 values
source
stringclasses
1 value
«Հայաստանի բիզնես դաշտը կրճատվում է: Դա պայմանավորված է նրանով, որ այն աճը, ինչ կարող էինք տարեսկզբին ստանալ հիմնականում ֆինանսական ոլորտում, ստացել ենք, իսկ մնացած մասով բիզնես դաշտը տարվա ընթացքում կրճատվում է», - iLur.am-ի հետ զրույցում ասաց «Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչով է պայմանավորում տնտեսական ակտիվության ցուցանիշի նվազումը 0,4%-ով: «Համախառն պահանջարկը նույնպես կրճատվում է»,- ասաց Բագրատյանը: Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող՝ ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները՝ 2012 թվականի հոկտեմբերի դրությամբ, ըստ որի՝ նախորդ ամսվա համեմատ (107.6 %)՝ ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 0,4%-ով: Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-հոկտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի  համեմատ, կազմել է 7,2 %: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ծաղկաձորի տնտեսական ֆորումում ունեցած ելույթի ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը, մատնանշելով գնացող կառավարության տնտեսական անհաջողությունները, նշեց համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին ոչ համարժեք եւ ուշացած արձագանքը, սղաճի զսպմանը միտված դրամա-վարկային կարծր քաղաքականությունը: Նրա խոսքով, ցանկացած «բարեփոխում» ոչ թե նպաստում էր տնտեսական զարգացմանը, այլ խաթարում այն: «Մեր կառավարությունը գերին դարձավ ինֆլjացիայի մակարդակի դեմ պայքարի եւ բյուջեի իրականացման», - նշեց Օսկանյանը: Պատգամավորի խոսքով, հաջորդ կառավարությունը պետք է որպես թիրախ վերցնի տնտեսական աճը եւ աշխատատեղերի ավելացումը: Մանրամասները՝ տեսանյութում
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Մաքսային միությանն անդամակցելու հետևանքով հնարավոր ինֆլյացիոն ճնշումը չի գերազանցի 1.5 տոկոսը: Այդ մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը`կառավարության նիստում Մաքսային միությանն անդամակցելու հետեւանքով սպասվղ գնաճը:   «Առավելագույն ինֆլյացիոն ճնշումը կարող է հասնել 1.5 տոկոսի, և դրանից ավելի բարձր ինֆլյացիա մենք չենք կարող ունենալ: Մենք ունենք ապրանքախմբեր, որոնց հարցով ՀՀ-ն դիմելու է Մաքսային միությանը, որպեսզի մեզ բացառություն արվի: Հույս ունեմ, որ մենք արդեն վաղը այդ բացառությունների ցանկը կավարտենք և կուղարկենք Մաքսային միություն, որպեսզի սկսենք  բանակցությունները»,- ասել է Ավանեսյանը: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստանի ապահովագրողները 2013 թվականը եզրափակել են 933 մլն դրամ վնասով, 2012 թվականի 961 մլն դրամ շահույթի փոխարեն: Ըստ ԱրմԻնֆո գործակալության ապահովագրական Ռենկինգի տվյալների, նախորդ տարվա արդյունքներով վնաս է արձանագրվել 5 ապահովագրական ընկերություններում, ընդ որում, հիմնականում առաջատարների մոտ: Ամենամեծ վնասն արձանագրել է «Գարանտ Ինշուրանսը»`577,5 մլն դրամ (2012-ի 233 մլն դրամ շահույթի համեմատ), այնուհետև հաջորդում է «Ռոսգոսստրախ Արմենիան»` 442,6 մլն դրամ (տարեկան վնասն ավելացել 18.6 %): «ԻՆԳՈ Արմենիա» ընկերության վնասը կազմել է 440,6 մլն դրամ (2012 - ին ընկերության շահույթը կազմել էր 148 մլն դրամ): «ՌԵՍՈ»-ն տարին եզրափակել է 258,6 մլն դրամ վնասով, իսկ 2012 - ին ընկերության շահույթը կազմել էր 436 մլն դրամ: Հաշվետու տարում ամենափոքր վնասն արձանագրել է «ՍԻԼ Ինշուրանսը»` 25.5 մլն դրամ, մեկ տարում վնասը կրճատելով 82 %: 2013 թվականը շահույթով են եզրափակել «նաիրի Ինշուրանսը` 514.4 մլն դրամ (տարեկան աճը`ավելի քան 2 անգամ) և «Արմենիա Ինշուրանսը»` 297,6 մլն դրամ (անկումը` 26%): Հարկ է նշել, որ ապահովագրական ընդհանուր պրեմիաները 2013 թվականին աճել են 0.2%, մինչեւ 35 մլրդ դրամ, իսկ ապահովագրական հատուցումների ծավալն աճել է մեկ երրորդով, կազմելով 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ` 20 մլրդ դրամ: Միայն 2013 թվականի չորրորդ եռամսյակում Հայաստանի 7 ապահովագրական ընկերությունների պրեմիաները կազմել են 7.1 մլրդ դրամ, իսկ ապահովագրական հատուցումները` 5 մլրդ դրամ: Ըստ Արմինֆո-ի Ռենկինգի, 2013 թվականի IV եռամսյակի արդյունքներով Հայաստանի ապահովագրական ընկերությունների ընդհանուր վնասը կազմել է 597,1 մլն դրամ, 2012 թվականի նույն ժամանակահատվածի 191,2 մլն դրամ վնասի համեմատ: 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում գործում է յոթ ապահովագրական ընկերություն: Հայաստանում լիցենզավորված ապահովագրական գործունեության 18 դասերից ներկայումս գործունեություն է ծավալվում միայն 16 դասերով: (ԱՄՆ դոլարի հաշվարկային փոխարժեքը 31.12.2013թ. դրությամբ կազմել է 405,64 դրամ/ դոլար):
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
2014 թվականի վերջին Հայաստանի արտաքին պարտքը կաճի մոտ 100 մլն.դոլարով: Այս մասին է նշվում «2014 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում: Աղբյուրի համաձայն, պետական պարտքի հիմնական մասը կազմում է արտաքին պարտքը, որը 2014 թվականի վերջին կկազմի 3.928 մլրդ.դոլար, 2013 թվականի 3.829 մլրդ.դոլարի համեմատ: Բացի այդ, մինչև 2014 թվականի ավարտը Կենտրոնական բանկի պարտքը կկազմի 461 մլն.դոլար, 2013-ի 514 մլն.դոլարի համեմատ, իսկ պետության ներքին պարտքը 2014 թվականի վերջին կկազմի 814 մլն.դոլար, 2013 թվականի 714 մլն.դոլարի փոխարեն: Ինչպես նշում են օրինագծի հեղինակները, 2014 թվականին ՀՆԱ կազմում դեֆիցիտի տեսակարար կշիռը կկազմի 2.34% և կհավասարվի 110.5 մլրդ.դրամի: Ներքին ռեսուրսների մասնաբաժինը, որոնք կուղղվեն դրա մարմանը, կկազմի մոտ 89.9 մլրդ.դրամ: Հիմնականում խոսքը գնում է պետական պարտատոմսերի իրացման, ազատ ռեսուրսների և միջոցների տնտեսման մասին: Առայժմ պահպանվում է միջազգային դոնորներից միջոցներ ներգրավելու հնարավորությունը: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության սեպտեմբերի 29-ի նիստում կառավարությունը հաստատեց երկրի 2014 թվականի պետբյուջեի նախագիծը, որը ներկայացրել էր ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը: Նախարարը նշել էր, որ 2014 թվականի պետբյուջեի նախագծով բյուջեի ծախսային մասը կկազմի 1 տրլն.272 մլրդ.237 մլն.դրամ, եկամտային մասը` 1 տրլն.127 մլրդ.400 մլն.դրամ, իսկ դեֆիցիտը` 110 մլրդ.200 մլն.դրամ: Ըստ նախարարի, երկրի ՀՆԱ-ն կկազմի 4 տրլն.723 մլրդ.դրամ, տնտեսական աճը` 5.2%: Նա նշել էր, որ բյուջեի հիմնական մասը կուղղվի կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության և անվտանգության պրոբլեմների լուծմանը:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
ՀՀ ԱԺ–ում մեկնարկել են տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած «ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից էներգետիկայի սակագնի փոփոխման որոշման և հիմնավորման վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումները: Հիմնական զեկուցողը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն է, սակայն, ինչպես նկատել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, արդար կլիներ, եթե նրա փոխարեն խորհրդարան ներկայացած լինեին էլեկտրամատակարար ընկերությունների ներկայացուցիչները։ –Անթույլատրելի է, որ նրանց ոչ գրագետ կառավարման արդյունքում առաջացած ֆինանսական ճեղքվածն օգոստոսի մեկից պետք է փակի ՀՀ քաղաքացին։ Եվ հետո, երբ նշվում է, որ աշխատում են զրո տոկոս շահույթով, ստացվում է, որ նրանք առնվազն մազոխիստ են, հոգեբանական լուրջ խնդիրներ ունեն, որ այդ պայմաններում շարունակում են աշխատել,–ասել է Ն. Զոհրաբյանը։ ՀԾԿՀ նախագահը, սակայն, պնդել է, որ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելիս հանձնաժողովը հաշվի չի առել այդ ընկերությունների ֆինանսական ճեղքվածքները։ –Եղել են տույժեր, որոնք ոչ թե վատ մենեջմենթով են պայմանավորված, այլ ընդամենը մեր կանխատեսումների արդյունքում վնաս են առաջացել։ Մենք հաշվի ենք առել այն ծախսային հատվածները, որտեղ մեր կանխատեսումները չեն արդարացվել, և վնաս է եղել,–խոստովանել է Ռ. Նազարյանը։ Նա նաև վստահեցրել է, որ իրենց կանխատեսումների արդյունքում հաջորդ տարի էլեկտրաէներգիայի սակագնի թանկացում չի լինի, ավելին՝ հնարավոր է, որ նվազի։ Ռոբերտ Նազարյանը նաև մատնանշել է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դրդապատճառները։  Նախ որ, 2012-14թթ. ընթացքում ատոմակայանը վերալիցքավորման և վերանորոգման պատճառով նախատեսվածից  88 օրից ուշ է մտել ցանց, ինչի պատճառով էլեկտրաէներգիայի արտադրության նվազ չափաքանակ է եղել, և տարվա սակավաջուր լինելը, ինչի հետևանքով Որոտան կասկադը չի կարողացել արտադրել անհրաժեշտ քանակով էլեկտրաէներգիա:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Իրանական գազն ավելի շահավետ այլընտրանք կարող է լինել ռուսականի նկատմամբ, եթե Հայաստանի իշխանությունները, վերջապես, այդ հարցի շուրջ բանակցություններ սկսեն ԻԻՀ հետ: Դեկտեմբերի 16-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է իրանահայ լրագրող Ռուբիկ Մինասյանը: Նա նշել է, որ իրանական կողմը բազմիցս հայտարարել է իրանական գազն ավելի ցածր գնով տրամադրելու պատրաստակամության մասին, սակայն Հայաստանի իշխանություններն անտեսում են այդ հայտարարությունները: «Բավականին տարօրինակ է, որ Հայաստանի իշխանությունները նախընտրում են ավելի թանկարժեք և կալորիականությամբ ցածր ռուսական գազն այն  դեպքում, երբ Իրանը կարող է ավելի էժան և բարձրորակ գազ ապահովել ինչպես կանխիկ միջոցների դիմաց, այնպես էլ էլեկտրաէներգիայի դիմաց բարտերներով»,- նշել է լրագրողը: Նա նաև նշել է, որ Հայաստանի իշխանությունները, որպես հաղթաթուղթ օգտագործելով այլընտրանքը իրանական գազի տեսքով, կարող են «Գազպրոմի» հետ բանակցություններ սկսել և իջեցնել մատակարարումների սակագները: «Իրանը բազմիցս հայտարարել է Հայաստանով և Վրաստանով Եվրոպա գազ արտահանելու ցանկության մասին, ինչը նույնպես ձեռնտու է Հայաստանին, քանի որ բացի էժան գազից Երևանը նաև փող կստանա տարանցման դիմաց», - ընդգծել է Մինասյանը: Լրագրողը նաև նշել է, որ իր համար անհասկանալի է, թե Հայաստանի իշխանություններն ինչու են հետաձգում Հայաստան-Իրան երկաթուղու շինարարությունը: «Դա Հայաստանին ավելի ձեռնտու է, քան` Իրանին, սակայն իշխանությունները համառորեն չեն ցանկանում միջոցներ գտնել դրա շինարարության համար այն դեպքում, երբ ԻԻՀ արդեն հայտարարել է տեխնիկական և ինժեներական աջակցություն տրամադրելու մասին», - հայտարարել է նա:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Դյուսելդորֆի միջազգային և Քյոլն-Բոնն օդանավակայաններում անվտանգության մարմինների աշխատակիցների հայտարարած գործադուլի պատճառով շուրջ 140 չվերթ է հետաձգվել, հայտնում է ИТАР-ТАСС-ը: Բողոքի ցույցն սկսվել է առավոտյան հերթափոխի ժամանակ և կշարունակվի մինչ 22:00-ն: Հունվարի 24-ին գործադուլը հանգեցրել է շուրջ 200 չվերթերի հետաձգման և բազմաթիվ ուշացումների: Բողոքի ցույցը կազմակերպվել է «Վերդի» սպասարկման ծառայության աշխատակիցների արհմիության կողմից, որը փորձում է Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա երկրամասերի օդանավակայաններում աշխատող շուրջ 34 հազար անվտանգության աշխատակիցների համար 30% աշխատավարձի բարձրացում ապահովել:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Փետրվարի 5-ին Հայաստանի միջբանկային շուկայում արտարժույթով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 1.300 մլն դոլար ¥532.610 մլրդ դրամ¤, 407.70 դրամ/դոլար միջին կշռված փոխարժեքներով:Սակարկությունների նախորդ օրվա`փետրվարի 3-ի համեմատ գործարքների ծավալը կրճատվել է մոտ 6.5 անգամ: Ըստ երկրի առևտրային բանկերի տվյալների, որոնք տրամադրվել են ԱրմԻնֆո գործակալությանը, անկանխիկ գործարքներով դոլարի միջին փոխարժեքը իջել է 0.1 տոկոսային կետով: Նույն օրը բորսայական արտարժութային հարթակում արտարժույթով գործարքներ չեն կատարվել:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Կառավարությունը որոշել է երեք տարի ժամկետով հարկային արտոնություն տրամադրել օղիների կեղծման և ապրանքանիշերի նմանակման բնագավառում մասնագիտացած «Ա և Գ» ընկերությանը, որը փոխկապակցված է Ազգային ժողովի պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի հետ։ Ընկերությունը պատրաստվում է իտալական սարքավորումներով արտադրել էթիլային սպիրտ, որի 25%-ը խոստանում է արտահանել։ «Սիվիլնեթը» գրում է, որ կառավարությունը հուլիսի 10-ի նիստում նախատեսում է հավանություն տալ էկոնոմիկայի նախարարության ներկայացրած որոշման նախագծին, որում առաջարկվում է երեք տարով հետաձգել «Ա և Գ» ընկերության կողմից ներմուծվելիք 1,32 մլրդ դրամի ապրանքների գծով ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը՝ մինչև 2017թ. հունիսի վերջ։ Այլ հավասար պայմաններում «Ա և Գ» ընկերությունը հազիվ թե ստանար մոտ 400 մլն դրամի հարկերի վճարման հետաձգման արտոնություն, եթե չլիներ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի գործոնը։ Իհարկե, ըստ արդարադատության նախարարության Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության տվյալների՝ «Ա և Գ» ընկերությունը 2009թ. հիմնադրել են ոմն Վիկտոր Մանուկյանը և Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ Պաշկոն, բայց այն իրականում փոխկապակցված է Սամվել Ալեքսանյանի հետ։ «Ա և Գ» ՍՊԸ-ն մասնագիտացած է կեղծ և նմանակված օղիների արտադրությամբ։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
ՏՄՊՊ-ից հայտնում են, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ստացել է բողոքներ տարբեր վաճառակետերում բջջային կապի լիցքավորման քարտերի գնի բարձրացման վերաբերյալ: Խնդրի առնչությամբ մամուլում ևս եղել են մի շարք հրապարակումներ: Վերոնշյալի հիման վրա Հանձնաժողովը իրականացրել է ուսումնասիրություն, որի ընթացքում տեղեկատվություն է պահանջել բջջային կապի ոլորտում գործող երեք ընկերություններից: Ներկայացված տեղեկատվության վերլուծությունից պարզվում է, որ «Յուքոմ», «ՎիվաՍելլ-ՄՏՍ»  և «ԱրմենՏել» ընկերությունները վերալիցքավորման քարտերի վաճառքը հիմնականում կազմակերպում են միջնորդների միջոցով, որոնք էլ իրենց հերթին վերավաճառում են քարտերը՝ ստանալով որոշակի միջնորդավճարներ: «Բջջային կապի օպերատորները ՏՄՊՊՀ-ին տեղեկացրել են, որ տարեսկզբից նվազեցրել են լիցքավորման քարտերի վերավաճառքով զբաղվողների միջնորդավճարները: Ընկերություններն այս քայլը մեկնաբանում են  իրենց մարքետինգային քաղաքականությամբ, ըստ որի, որոշակի բիզնես ռիսկերով պայմանավորված՝ առաջացել է ծախսերը նվազեցնելու անհրաժեշտություն: Այսպես.  «ՎիվաՍելլ-ՄՏՍ»-ի դեպքում միջնորդավճարի նվազումը կազմում է մոտ 2.5  տոկոս, «Յուքոմի» դեպքում՝  մոտ 3, իսկ «ԱրմենՏելի» պարագայում՝ մոտ 2 տոկոս: Կարևորելով սպառողների շահը, Հանձնաժողովն առաջին հերթին ուսումնասիրել է, թե օպերատորները ինչ այլընտրանքային տարբերակներ են առաջարկում, որպեսզի  սպառողները կարողանան քարտեր գնել դրանց անվանական արժեքին համապատասխան՝ առանց հավելյալ գումարի: Պարզվել է, որ բոլոր օպերատորների պարագայում կարելի է խնդիրը համարել կարգավորված, քանի որ թե գրասենյակային ցանցի, թե օնլայն տարբերակով և թե վճարային համակարգերի միջոցով հնարավոր է ձեռք բերել լիցքավորման քարտ՝ առանց հավելյալ գումարի՝ 500 դրամ լիցքավորելու դեպքում վճարելով 500, 1000-ի դեպքում՝ 1000 դրամ և այլն: Ստացվում է, որ խնդիրն առաջացել է վերավաճառողների, այլ կերպ ասած՝ երկրորդային շուկայում, որտեղ գործում են հազարավոր անհատներ և ընկերություններ: Հանձնաժողովում կազմակերպված քննարկումների ընթացքում բջջային կապի օպերատորները պատրաստակամություն են հայտնել հնարավորության սահմաններում վերահսկելու դաշտը և անգամ խզելու պայմանագրերը այն միջնորդների հետ, ովքեր քարտերը կվերավաճառեն անվանական արժեքից բարձր գնով:  Նիստում ներկայացվեց նաև, որ ուսումնասիրվել է, թե որքանով է սպառողների համար հասանելի այլընտրանքային լիցքավորման տարբերակները, որպեսզի սպառողները զերծ մնան հավելյալ գումար վճարելուց: Հանձնաժողովը ամրագրել է, որ հանրապետության ողջ տարածքում գործում են բջջային կապի օպերատորների տասնյակ գրասենյակներ, բացի այդ հասանելի են առցանց վճարման համակարգերն ու տերմինալները, որոնց միջոցով այս ծառայության համար լրացուցիչ գումար, այլ կերպ ասած՝ միջնորդավճար չի գանձվում: Հանձնաժողովի նախագահ Ա. Շաբոյանը  օպերատորներին հորդորեց լինել առավել հետևողական՝ խնդրի վերջնական կարգավորման հարցում և հնարավորինս կանխել իրենց ծառայությունների գնի բարձրացումը՝ երկրորդային շուկայում»,- ասված է ՏՄՊՊ հաղորդագրության մեջ:  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Միջազգային հեղինակավոր «Մուդիս» վարկանիշային կազմակերպությունը (Moody՛s Investors Service) հրապարակել է Հայաստանի մասին զեկույց, համաձայն որի Հայաստանը գնահատման սանդղակում բարելավել է իր վարկանիշը: «Մուդիս»-ը Հայաստանի  վարկանիշը գնահատել է « կայուն »  Ba2՝ նախորդ տարվա «բացասականի»  փոխարեն: Հեղինակավոր կազմակերպության որոշման  համար հիմք են հանդիսացել Հայաստանում եկամուտների կայուն հավաքագրումը,  ընթացիկ դեֆիցիտի աստիճանական կրճատումը ՀՆԱ-ում, ինչպես նաեւ բարենպաստ պայմաններով արտաքին ֆինանսական միջոցների, օտարերկրյա ներդրումների ու այլ ֆինանսական հոսքերի ներգրավումը տնտեսության մեջ: Կազմակերպությունը նաեւ վերանայել է ազգային արժույթի առաստաղը ՝ սահմանելով այն Baa3 Baa1-ի փոխարեն, տեղեկացնում է ֆինանսների նախարարության լրատվական ծառայությունը:  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Արժութային շուկայում ստեղծված իրավիճակը կարգավորելու, փոխարժեքի տատանումները հարթելու և արտարժութային շուկայում հավասարակշռությունը վերականգնելու նպատակով ՀՀ կենտրոնական բանկը դեկտեմբերի 8-ից սկսած մինչև տարեվերջ որդեգրում է նոր մոտեցում. ամեն օր սակարկությունների միջոցով իրականացնելու է արտարժույթի վաճառքներ` նախապես հայտարարված առավելագույն սահմանաքանակով: ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ ֆինանսական շուկայում թափանցիկության ապահովման նպատակով ՀՀ կենտրոնական բանկն օրական կտրվածքով հրապարակելու է իր կողմից իրականացվող սակարկությունների արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը: Նպատակ հետապնդելով նվազեցնելու ՀՀ կենտրոնական բանկի ազդեցությունը ՀՀ դրամի փոխարժեքի ձևավորման վրա, նախատեսվող օրական միջամտության ծավալները փուլային նվազելու են մինչև ՀՀ դրամի հավասարակշիռ մակարդակի ձևավորումը: Նշենք, որ Հայաստանի արտարժույթի մանրածախ շուկայում դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ արդեն գերազանցել է 454 դրամ/$1 նշագիծը`վերջին 2,5 ամսում շուրջ 12% արժեզրկմամբ: Տվյալ պահին (14:00) փոխանակման կետերում դոլարի առքուվաճառքի փոխարժեքը կազմում է 450/458 դրամ/$1, եվրոն` 554/574 դրամ/1 եվրո, ռուսական ռուբլին` 8,4/9 դրամ/1ռուբլի: Օպտիմալ փոխարժեքը Հայաստանի բանկերում սահմանվել է` ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 450,00 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 556,00 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը` 8,00 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 453,00 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 567,00 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը` 9,55 դրամ 1 ռուբլու դիմաց: NASDAQ OMX Armenia ֆոնդային բորսայում հունիսից մինչև դեկտեմբերի 5-ը ներառյալ իրականացվել է $396.5 մլն գումարի արժութային գործարք, իսկ փոխարժեքը բարձրացել է 407,14-ից մինչև 438,62 դրամ/$1:Ըստ որում, բորսայական գործարքների այդ ծավալից շուրջ $117 մլն բաժին է ընկել միայն նոյեմբերին: Անցած շաբաթ (դեկտեմբերի 1-5) արժութային գործարքների միջբանկային շուկան աննախադեպ մաքսիմում է գրանցել` $59.3 մլն, ձևավորելով փոխարժեք 442,42 դրամ/$1 մակարդակի վրա, ինչի պայմաններում բորսան, շաբաթն սկսելով $3.5 մլն ծավալով (դեկտեմբերի 1), հաջորդ չորս օրերին ընդհանրապես գործարք չի իրականացրել:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Երևանի առևտրային բանկերից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 413,5 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 570,5 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`11,35 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 415 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 574 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`11,45 դրամ 1 ռուբլու դիմաց: Փոխանակման կետերում պատկերն մի փոքր այլ է: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գինը 1 դոլարի դիմաց կազմել է 413.75 դրամ, ԵՎՐՈ-ի առքի առավելագույն գինը` 570 դրամ, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`11.40 դրամ: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 414.25 դրամ, ԵՎՐՈ-ի վաճառքի գինը` 571.00 դրամ, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը` 11.42 դրամ: Նշենք նաև, որ ԿԲ կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլար – 414.37, ԵՎՐՈ – 571.62, Ռուսական ռուբլի – 11.40:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
«Այսօր «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը, որին է պատկանում «Զվարթնոց» օդանավակայանը, դադարեցրել է «Արմավիա» ավիաընկերության չվերթների սպասարկումը ՝ օդանավակայանին «Արմավիայի» ունեցած 3 360 000 դոլար պարտքի պատճառով», - iLur.am-ին տեղեկացրեց «Զվարթնոց» օդանավակայանի մամլո խոսնակԳևորգ Աբրահամյանը: Նրա փոխանցմամբ՝ չվերթների սպասարկումը կվերսկսվի այն ժամանակ, երբ «Արմավիան» կկատարի իր պարտավորությունները կամ կատարելու պատրաստակամություն կհայտնի: Գևորգ Աբրահամյանը նշեց նաև, որ ավիաընկերության կողմից ստորագրված փաստաթղթի համաձայն՝ այսօր պարտքը պետք է լիներ 1 մլն դոլարով պակաս, քան իրականում կա: Այսինքն՝ ավիաընկերությունը 1 մլն դոլարով գերազանցել է պարտքի սահմանաչափը, որի պատճառով էլ «Զվարթնոց» օդանավակայանը դադարեցրել է  չվերթների սպասարկումը:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Արդյունաբերական ապրանքների գները Հայաստանում 2013 թվականի նոյեմբերին հոկտեմբերի համեմատ աճել են 0,5% (տարեկան աճ` 3.9%), իսկ հունվար – նոյեմբերին` 3,5% (տարեկան աճը` 4 7%): ԱՎԾ տվյալներով, նոյեմբերին ոչ պարենային ապրանքների շուկայում գների աճը պայմանավորված էր, հիմնականում, արվեստի գործերի` 2.6% , անձնական իրերի`2.3 %, տեքստիլի`2.2%, շինանյութի`1, 4% թանկացումով: Բացի այդ, նոյեմբերին թանկացել են դեղամիջոցները` 0.7 %, հագուստը եւ տրիկոտաժեղենը`0.7%, կոսմետիկան`0.6 %, լվացող միջոցները`0,5%, խոհանոցային պարագաները`0.4 %, գորգերը`0.3% , վառելիքը`0.2 %, կոշկեղենը`0.2 % կահույքը 0.1%: Միեւնույն ժամանակ, նվազել են հետեւյալ ապրանքների գները` գրասենյակային իրերը` 1.1 %, այգեգործական պարագաները` 0.7%, կենցաղային տեխնիկան`0.1%, իսկ ոսկերչական իրերի գները մնացել են անփոփող: Ըստ աղբյուրի, նոյեմբերին բենզինի գինը չի փոփոխվել, իսկ դիզելային վառելիքը թանկացել է 0.1 %: Տարեկան կտրվածքով բենզինն էժանացել է 2,1%, դիզելային վառելիքը թանկացել է 0.3%: 2013 թվականի հունվար – նոյեմբերին, նմախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բենզինի գինը նվազել է 2%, իսկ դիզելային վառելիքի գինն աճել է 0,4 %: 2013 թվականի նոյեմբերին հանարպետության ուսումնասիրվող 9 ոչ պարենային ապրանքների գները աճել են 0.1-1.1 %, մեկ քաղաքում գները նվազել են 0,4 %, իսկ մեկում` գները չեն փոփոխվել: Մայրաքաղաքում, ոչ պարենային ապրանքների գները նոյեմբերին աճել են 0.6 %: Նշենք, որ Հայաստանի սպառողական շուկայում 2013 թվականի հունվար - նոյեմբերին գնաճը կազմել է 4.5 % (տարեկան կտրվածքով գնաճը կազմել է 5,8 %), իսկ միայն նոյեմբերին` 0,9 %: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Փետրվարի 26-ից «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ պաշտոնապես վերանվանվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ: Այդ մասին հաղորդում է զետեղվել ընկերության կայքում։  2014 թվականի հունվարի 6–ին Գազպրոմը «ՀայՌուսգազարդում» Հայաստանի 20 տոկոս բաժնեմասի գնման «խայտառակ» որակված պայմանագիր ստորագրեց` իր մասնաբաժինը հասցնելով 100 տոկոսի։  Խորհրդանշական է, որ հենց այսօր ԱԺ ընդունեց «Հայաստանի Հանրապետության գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ԱԺ որոշման նախագիծը, որը ներկայացրել էր իշխանական կոալիցիան, իսկ ավելի կոնկրետ Գալուստ Սահակյանը, Դավիթ Հարությունյանը և Հեղինե Բիշարյանը:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Քիչ առաջ Կենտրոնական բանկը հերթական հայտարարությունն է տարածել՝ արժութային շուկայում ստեղծված իրավիճակի հետ կապված: Հայտարարությունը մեջբերելուց առաջ նշենք, որ սա արդեն ԿԲ-ի 3-րդ հայտարարությունն է, սակայն նախորդ 2-ը ոչ միայն հստակություն չմցրեցին շուկայում, այլ իրավիճակը ավելի անհասկանալի դարձրեցին: ՀՀ կենտրոնական բանկի հայտարարությունը Արժութային շուկայում ստեղծված իրավիճակը կարգավորելու, փոխարժեքի տատանումները հարթելու և արտարժութային շուկայում հավասարակշռությունը վերականգնելու նպատակով ՀՀ կենտրոնական բանկը դեկտեմբերի 8-ից սկսած մինչև տարեվերջ որդեգրում է նոր մոտեցում. ամեն օր սակարկությունների միջոցով իրականացնելու է արտարժույթի վաճառքներ` նախապես հայտարարված առավելագույն սահմանաքանակով։ ՀՀ ֆինանսական շուկայում թափանցիկության ապահովման նպատակով ՀՀ կենտրոնական բանկն օրական կտրվածքով հրապարակելու է իր կողմից իրականացվող սակարկությունների արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը։ Նպատակ հետապնդելով նվազեցնելու ՀՀ կենտրոնական բանկի ազդեցությունը ՀՀ դրամի փոխարժեքի ձևավորման վրա, նախատեսվող օրական միջամտության ծավալները փուլային նվազելու են մինչև ՀՀ դրամի հավասարակշիռ մակարդակի ձևավորումը:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը նախապատրաստող փորձագետները ներկայացրել են աշխարհում ամենաբարձր զարգացման մակարդակն ունեցող երկրների ցուցակը: Այն գլխավորում են Նորվեգիան, ԱՄՆ-ը, Ավստրալիան, Գերմանիան և Նիդերլանդները: Գնահատականի հիմքում ընկած են սոցիալական պաշտպանվածության, առողջապահության բնութագրի, կրթության մակարդակի, հանցավորության մակարդակի և այլ չափանիշներ: Ուսումնասիրությունների արդյունքում բավական բարձր ցուցանիշներ են գրանցել Բելառուսը, Ռուսաստանը և Ղազախստանը, որոնք զբաղեցրել են համապատասխանաբար 50, 55 և 69 տեղերը:  Հայաստանը թեև ընդհանուր աղյուսակի միջին՝ 87-րդ հորիզոնականում է տեղ գտել, ետ է մնում իր անմիջական հարևաններ Վրաստանից (72-րդ ) և Ադրբեջանից (82-րդ տեղ):   Հետխորհրդային երկրներից ավանդաբար լավ արդյունքներ են գրանցել Մերձբալթյան Էստոնիան, Լիտվան և Լատվիան՝ զբաղեցնելով համապատասխանաբար 33, 42 և 44 հորիզոնականները: Իսկ Թուրքմենստանը (102), Մոլդովան (113), Ուզբեկստանը (114), Ղրղզստանը և Տաջիկստանը (125) նկատելիորեն ետ են մնում զարգացման ցուցանիշներով: Աղյուսակի հետնապահներն են Նիգերիան, Մոզամբիկը, Չադը, Կոնգոն և Բուրկինա-Ֆասոն:  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը Ջերմուկի քաղաքապետին գրավոր հավաստիացրել է, որ եթե Ամուլսարի ոսկու հանքի շահագործման ծրագիրը խնդիրներ հարուցի, այն կյանքի չի կոչվի: Այդ մասին Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց այսօր: Վարչապետը այդ հավաստիացումն արել է քաղաքապետի՝ կառավարությանը ուղղած հարցմանն ի պատասխան: Ուշագրավ է, որ վարչապետն այս հավաստիացումն արել է այսօր, երբ մամուլում լուրեր են շրջանառվում նախկին վարչապետ, Մեծ Բրիտանիայում ՀՀ նորանշանակ դեսպան Արմեն Սարգսյանի «վարչապետական» հավակնությունների մասին: Վերջինս մինչեւ դեսպանի պաշտոնում նշանակումը Ամուլսարի շահագործման իրավունքի սեփականատեր «Լիդիան ինթերնեշնլ» ընկերության տնօրենների խորհրդի անդամ էր: Առավելեւս, որ ոսկու հանքի շահագործման հեռանկարի դեմ բնապահպանները արդեն տեւական ժամանակ բազմաթիվ փաստարկներ են բերում: Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցի՝ իրենց չի՞ անհանգստացնում արդյոք այն փաստը, որ Ամուլսարի հանքի շահագործման ծրագրի ետևում կանգնած են նախկին կամ ներկայիս բարձրաստիճան պաշտոնյաներ, մասնավորապես՝ Հայաստանի նախկին վարչապետ, ներկայումս Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանը, Վարդան Հովհաննիսյանը ասաց, որ, համենայն դեպս, վարչապետը նման հավաստիացում արել է:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Անցած դեկտեմբերին ֆիզիկական անձինք բանկերի միջոցով ավելի քան $60 միլիոնով պակաս գումար են փոխանցել Հայաստան, քան 2013-ի դեկտեմբերին: Նախօրեին երեկոյան Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն, 2014-ի դեկտեմբերին ֆիզիկական անձինք արտերկրից Հայաստան են ուղարկել 127 միլիոն 287 հազար դոլար այն դեպքում, երբ նախորդ՝ 2013-ի դեկտեմբերին այդ թիվը կազմում էր 187 մլն 780 հազար: Արտասահմանյան տրանֆսերտների «առյուծի բաժինը» հասնում է Ռուսաստանից կատարվող փոխանցումներին: Եւ հենց Ռուսաստանից էլ համապատասխանաբար ամսական կտրվածքով փոխանցումները դեկտեմբերի տվյալներով նվազել են շուրջ $63 մլնով ($97,676մլն՝ 2013-ի դեկտեմբերի $160.667-ի փոխարեն):  Ուշագրավ է, որ նույն ժամանակահատվածում ԱՄՆ-ից կատարված փոխանցումներն ավելացել են ավելի քան 3մլն դոլարով: Տարեկան կտրվածքով մասնավոր անձանց փոխանցումներն արտասահմանից նվազել են շուրջ 150 միլիոն դոլարով:  Հրապարակած մեկ այլ աղյուսակի համաձայն, դրամի փոխարժեքի փլուզումը կանխելու նպատակով Կենտրոնական բանկը անցած տարվա ընթացքում ծախսել է ՀՀ պետական միջազգային պահուստների ավելի քան մեկ երրորդը, եւ այժմ Հանրապետության միջազգային պահուստները կազմում են ընդամենը 1 միլիարդ 489,3 միլիոն դոլար: Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի խոսքով, առկա Կառավարությունը տնտեսակա բարդ իրավիճակի լուրջ գնահատական եւ դրա հետ կապված անելիքn դեռեւս չի ներկայացրել: Իսկ հունվարի 30-ի կառավարության նիստում փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի զեկույցն այն մասին, որ աշխատանքային խումբը փորձում է նոր վարկեր ներգրավել եւ պարտատոմսերի նոր խմբաքանակ թողարկել, Վահագն Խաչատրյանը տարօրինակ է համարում:  «Ավելի լավ կլիներ, ընդհանրապես չխոսել: Կառավարությունը խոստովանում է, որ ի վիճակի չէ իրավիճակից դուրս գալու ուղիներ գտնել: Պետական պարտատոմսեր թողարկելու մասին են խոսում այն դեպքում, երբ Moodey’s-ը հերթական անգամ նվազեցրել է Հայաստանի վարկանիշը, այսինքն, պարտատոմսերի եկամտաբերությունը նվազելու է: Մոռացել են, որ պետական պարտքը 5 միլիարդի է հասել, իսկ միջազգային պահուստները նվազել են: Այս պայմաններում ՀՀ-ում ո՞վ պետք է ներդրում անի, ինչու՞ եք մարդկանց թյուրիմացության մեջ գցում», - iLur.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետը: Նա հիշեցրեց, որ օրերս Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը Հայաստանի համար զրոյական աճ էր կանխատեսել՝ կապելով դա Ռուսաստանի տնտեսության իրավիճակի հետ:    Խաչատրյանի խոսքով, այն դեպքում, երբ նույն Ռուսաստանում կառավարությունը լայն հանրային քննարկում է նախաձեռնել՝ գործարարներին հակաճգնաժամային ծրագրեր առաջարկելով՝ Հայաստանում կառավարությունը բավարարվում է միայն դրսից փող բերելու պլաններ մշակելով՝ առանց ներդրումային մթնոլորտի բարելավմանն ուղղված քայլերի մասին մտածելու: «Որեւէ մեկը չի հարցնում՝ երկրում ներդրում անելու ցանկություն կա՞,  որեւիցե մեկը վստահություն հավատ ունի՞ գործող իշխանության նլկատմամբ», - նշեց Խաչատրյանը: Ինչ վերաբերում է Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը, թե ՎԶԵԲ-ի գնահատականներն «իրական պատկերը չեն արտացոլում», ապա, ըստ Վահագն Խաչատրյանի, ՎԶԵԲ-ն իր գնահատականները հիմնավորել է մի շարք փաստարկներով: «Այդ դեպքում՝ ո՞րն է Հովիկ Աբրահամյանի «անհամաձայնության» հիմնավորումը:  Ինչպե՞ս է մեղմացնելու տրանսֆերտների նվազումը, ինչպե՞ս ես կարգավորելու արտարժույթի հետ կաօված քաղաքականությունը: Այդ բոլոր հարցերի պատասխանները կառավարությունը չունի», - նշեց տնտեսագետը:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Բոլոր դոլարային վարկերը մենք պետք է փոխարինենք դրամայինի: Թեկուզ բանկը ունենա կորուստ, կառավարությունը պետք է ինչ-որ չափով սուբսիդավորի դա: Այս մասին այսօր կայացած ասուլիսում հայտարարել է տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը: Նրա խոսքով, բանկերի՝ վարկեր չտրամադրելը ունի իր բացատրությունը. «Այսպիսի մի բանաձև կա, որ արտարժույթի արտահոսքին հետևում է վարկեր չտալը: Վարկ չեն տալիս, որ մարդիկ չկարողանան դրամը դոլարի վերածել: Այստեղ շեշտը պետք է դնել դոլարով վարկեր վերցնելու վրա: Բոլոր դոլարային վարկերը մենք պետք է փոխարինենք դրամայինի»,- ասել է տնտեսագետը՝ հավելելով, որ հիմա դոլարով վարկ վերցրած մարդիկ ընկած են դոլար գնելով, որ վարկերը մարեն: Սրա հաշվին կարող է նաև դիտվել բանկերի կողմից տրամադրվող վարկերի տոկոսային աճ: Այնպես որ, պետք է մի լուծում տալ այս խնդրին»: Հաղորդում է ԱրմԻնֆոն:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստանի արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը 2014 թվականի հունվար - փետրվարին կազմել է 156.7 մլրդ դրամ ($ 383.1մլն), տարեկան կտրվածքով կրճատվելով 4,7 %-ով (2013-ի հունվար – փետրվարին տարեկան աճը կազմել էր 4%): Միայն 2014-ի փետրվարին  այս ցուցանիշը նվազել է 5.5% (2013-ի փետրվարի 4.7% աճի համեմատ): Հայաստանի արտաքին առևտրի շրջանառությունը 2014-ի հունվար – փետրվարին կազմել է 335.5 մլրդ դրամ ($ 819.3 մլն ), տարեկան անկումը` 5,8%, իսկ փետրվարի աճը`9,1 %: Ըստ ԱՎԾ նախնական տվյալների, արտաքին ապրանքաշրջանառության կառուցվածքում արտահանման ծավալի տարեկան անկումը կազմել է 3,2 %, մինչև 89.4 մլրդ դրամ ($ 218.1 մլն, ամսական աճը`25.1 %), իսկ ներմուծման տարեկան անկումը`6,7 %, մինչև 246.1 մլրդ դրամ ($ 601.2 մլն, փետրվարի աճը`3.9%): Միայն 2014-ի փետրվարին Հայաստանի արտաքին առևտրի շրջանառությունը կազմել է 121.2 մլրդ դրամ ($ 175.9 մլն), մասնավորապես, արտահանման ծավալը կազմել է 49.9 մլրդ դրամ ($ 121.2 մլն ), իսկ ներմուծման ծավալը`126 մլրդ դրամ ($ 306.3 մլն):
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
«Գրոզնի Ավիան» ծրագրում է նոյեմբերի 16-ից  սկսել «Սիմֆերոպոլ-Երևան» թռիչքների իրականացումը: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»` վկայակոչելով Ղրիմի տրանսպորտի նախարար Անատոլի Ցուրկինին: Նրա խոսքով, դա կլինի երկրորդ միջազգային օդային երթուղին «Սիմֆերոպոլ» օդանավակայանից` Ռուսաստանին Ղրիմի միացումից հետո: Ցուրկինի ասելով, նոր ուղղությամբ չվերթների տոմսերի վաճառքն սկսվել է հոկտեմբերի 23-ից: Ի տարբերություն Սիմֆերոպոլ-Ստամբուլ չվերթների` «Սիմֆերոպոլ-Երևան չվերթի տոմսերը կարելի է ձեռք բերել ամրագրման ցանկացած համակարգում: Չնայած ՔԱԳՎ-ից հերքում են, որ նման չվերթ իրականացվելու է, սակայն iLur.am-ի տեղեկություններով, չվերթը ուղիղ չէ, այլ իրականացվելու է Անապայով: Մեզ նաև հայտնի դարձավ, որ ամբողջական չվերթը ունենալու է հետևյալ երթուղին. Կազան-Երևան-Անապա-Սիմֆերոպոլ:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Փետրվարի 20-24-ը ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են. USD             Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 62,613,407 դոլար 485.92 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 74,261,674 ԱՄՆ դոլար 487,46 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:             Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 11,650,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 486,96 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:             «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 200,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 487.25 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: EUR             Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 13,830,563 եվրո 512,68 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 12,427,218 եվրո 516,66 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:             Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:  RUB             Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 811,233,425 ՌԴ ռուբլի 8,36 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 300,264,644 ՌԴ ռուբլի 8,47 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:             Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել: Փետրվարի 13-19-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 41.5 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 44.3 մլն ԱՄՆ դոլար: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Մայիսի 29-ից հունիսի 2-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են. USD             Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել 66,697,331 դոլար 481.03 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 88,384,484 ԱՄՆ դոլար 482.57 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:             Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է  10,340,963 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 482.14 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:             «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: EUR             Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 10,269,836 EUR 536,46 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 11,163,039 եվրո 540,64 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:             Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: RUB             Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,061,685,632 ՌԴ ռուբլի 8,45 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 495,222,686 ՌԴ ռուբլի 8,55 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել: Մայիսի 22-28-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 38.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 63.8 մլն ԱՄՆ դոլար:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Twitter-ը միկրոբլոգային ծառայությունն ամփոփել է 2012 թ. արդյունքները,- հաղորդում է Vesti.ru-ն: Ռեսուրսում տեղեկատվությունը բաժանված է մի քանի անվանակարգերի՝ «Ոսկե թվիթեր» (ամենահայտնի գրառումները), «Նոր ձայներ» (2012 թ. Twitter-ին միացած հայտնի մարդիկ), «Թրենդեր» (տարվա ամենահայտնի հեշթեգերը), «Մոլորակի զարկերակ» (սոցիալական կայքում ամենաշատ աղմուկ բարձրացրած իրադարձությունների վարկանիշ) և «Միայն Twitter» (ամենաանսովոր վայրերից ուղարկված թվիթներ): «Ոսկե թվիթեր» անվանակարգում հաղթող է ճանաչվել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման: Վերջինս ընտրություններում հաղթանակ տանելուց հետո Twitter-ում թողել էր «ևս չորս տարի» գրառումը և դրան կցել կնոջ՝ Միշել Օբամայի հետ գրկախառնված լուսանկար: Թվիթը հավաքել է ավելի քան 800 հազար ռեթվիթ, ավելի քան 300 հազար օգտատերեր այդ գրառումն ավելացրել են ընտրվածների մեջ: Այս թվիթը դարձել է ոչ միայն տարվա, այլ նաև սոցիալական կայքի պատմության ռեկորդակիր: Երկրորդ հորիզոնականում է գտնվում կանադացի երգիչ Ջասթին Բիբերի թվիթը՝ նվիրված իր 6-ամյա երկրպագուհու մահվանը: «Հանգչի՛ր խաղաղությամբ: Ես քեզ սիրում եմ»,-գրել էր Ջասթինը: Այս գրառումը ստացել է ավելի քան 250 հազար ռեթվիթ: «Մոլորակի զարկերակ» անվանակարգի համաձայն՝ Twitter-ի օգտատերերին ամենաշատը հետաքրքրել են 2012 թ. Լոնդոնի Օլիմպիադան, «Սենդի» փոթորիկը:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստանի NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կայացած սակարկությունների ընթացքում այսօր 80 լոտ խմբաքանակով վաճառվել է 9.400 մլն դոլար (3.898 մլրդ դրամ), 414.75 դրամ/դոլար միջին կշռված փոխարժեքով, ինչը 0.05 տոկոսային կետով ցածր է նախորդ` նոյեմբերի 6-ի սակարկություններում ձևավորված փոխարժեքից:  Ըստ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայի տվյալների, պահանջարկի միջին կշռված գինը կազմել է 414.50 դրամ/դոլար, իսկ առաջարկինը` 414.75 դրամ/դոլար: Սակարկությունների ընթացքում դոլարի բացման գինը գրանցվել է 414.50  դրամ/դոլար, իսկ փակման գինը` 414.50 դրամ/դոլար, նվազագույն գինը գրանցվել է 414.50  դրամ/դոլար, առավելագույն գինը` 414.75 դրամ/դոլար: Ընդհանուր առմամբ, 2014 թվականի հունվարի 8-ից մինչև նոյեմբերի 7-ը ներառյալ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կնքվել է 635.998 մլն դոլարի գործարք: Իրականացված դոլարային գործարքների միջին կշռված փոխարժեքը 407.88 դրամ/դոլարից աճել է մինչև 414.70 դրամ/դոլար:  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Տնտեսական ակտիվությունը Հայաստանում 2014 թվականի հունվարին՝ տարեկան կտրվածքով աճել է 1.8%-ով, իսկ միայն հունվարին նվազել է 52%-ով: Համեմատության համար նշենք, որ 2013 թվականի հունվարին՝ 2012-ի հունվարի համեմատ տնտեսական ակտիվությունը ցույց էր տվել աճի ավելի բարձր տեմպեր`9.1%, իսկ 2013 թվականի հունվարի անկումն ավելի քիչ էական էր` 50.6%: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, տնտեսական ակտիվության հունվարի անկումը հիմնականում պայմանավորված էր շինարարության ոլորտի` 91.5% (2013-ի հունվարի 92.1% անկման համեմատ), գյուղատնտեսության` 72.6% (2013-ի հունվարի 67.7% անկման համեմատ), առևտրի ոլորտի` 66.3% (2013-ի հունվարի 67.7% անկման համեմատ) անկումով: Արդյունաբերական ոլորտում աճը կազմել է 33.8%, իսկ սպասարկման ոլորտում` 25,5%: Միևնույն ժամանակ, Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2014 թ հունվարին կազմել է 159.5 մլրդ դրամ ($ 391,7 մլն), տարեկան անկումը` 3,3%, իսկ ամսվա անկումը` 36.2%: Դրա կառուցվածքում արտահանման ծավալի տարեկան աճը կազմել է 0.1%, մինչև 39.5 մլրդ դրամ ($96.9 մլն, հունվարի անկումը` 26,1%), իսկ ներմուծումը տարեկան կտրվածքով նվազել է 4,3%, մինչև 120 մլրդ դրամ ($ 294.8 մլն է, որ հունվարի անկումը` 39%): Հիշեցնենք, որ 2013 թվականի հունվարին, արտաքին առտրաշրջանառությունը տարեկան կտրվածքով աճել է 21,7%, իսկ մեկ ամսում նվազել է 25.1%, մասնավորապես, դրա կառուցվածքում արտահանման ծավալի տարեկան աճը կազմել է 54.6% (հունվարի անկումը`17.3%), ներմուծման տարեկան աճը` 13% (հունվարի անկումը`27,6%): ՀՀ դրամի միջին փոխարժեքը 2014 թվականի հունվարին կազմել է 407.35 դրամ/$1: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Բանկերի միջոցով Հայաստան ուղարկված դրամական փոխանցումները այս տարվա հունվարին կտրուկ նվազել են նախորդ տարիների նույն ժամանակահատվածի համեմատ: ԿԲ հրապարակած տվյալների համաձայն, ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով  արտերկրներից հունվարին փոխանցվել է ընդամենը $72,169 մլն, այդ թվում՝ ՌԴ-ից $38,371 մլն, ԱՄՆ-ից՝ 11,272 մլն դոլար: Համեմատության համար՝ 2014-ի հունվարին բանկերի միջոցով Հայաստան է ուղարկվել 122 միլիոն 506 հազար դոլար, որից $87 243 մլնը՝ Ռուսաստանից, իսկ $9 298 մլնը՝ ԱՄՆ-ից: Այսպիսով, ԱՄՆ-ից կատարված փոխանցումենրը, հակառակ ընդհանուր միտման, ավելացել են: Այս տարվա հունվարին կատարված փոխանցումների ծավալն ամենափոքրն է վերջին 10 տարիների կտրվածքով: Բացառություն է կազմում ճգնաժամային 2010 թվականի հունվարը, երբ դեպի Հայաստան կատարվել է 70 615 մլն ԱՄՆ դոլարի փոխանցում:  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Երևանի առևտրային բանկերից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 408,5 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 527 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`10,50 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 409,5 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 530 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`10,57 դրամ 1 ռուբլու դիմաց: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Փոքր և միջին բիզնեսի զարգացմանը նպաստելու համար հարկավոր է նրանց որոշակի ազատություն տալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց  ԲՀԿ պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանը` ընդգծելով, որ Հայաստանում հարկային հաշվետվություն ներկայացնող 80 հազար ձեռներեցներից 67 հազարը փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներ են: «Ես դեմ չեմ փաստաթղթավորմանը, բայց միայն շեմի բարձրացման դեպքում: Իսկ ստուգումները պետք է լինեն այնքան, որ դիսկոմֆորտ չստեղծվի բիզնեսների համար: Գուցե փոքր բիզնեսը իսկապես նվազեցնում է հաշվետվությունները, բայց փաստ է, որ այլ կերպ հնարավոր չէ: Եթե նրանք հարկեր վճարեն ամբողջ շրջանառությունից, ապա չեն դիմանա եւ կփակվեն»,­- ասաց Միքայել Մելքումյանը: Նա նշեց, որ «Շրջանառության հարկի մասին» օրենքի հետ կապված խնդիրներից հետո մարդիկ հասկացան, որ Կառավարության գործողությունները բավարար չեն դրան լուծում տալու համար: «Հարկային քաղաքականությունը ճիշտ ուղիով չի գնում, իսկ օրենքի կիրառության հետաձգումը ցույց տվեց, որ ժողովուրդը կարող է հարց լուծել»,­ - ասաց նա: Հիշեցնենք, որ Ազգային ժողովը մինչև հուլիսի 1­ը հետաձգել է «Շրջանառության հարկի մասին» օրենքում պարտադիր փաստաթղթավորման պահանջը: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստանից սև և գունավոր մետաղների ջարդոն է արտահանվել Արաբական Միացյալ Էմիրություններ՝ չնայած կառավարության արգելքին: Համաձայն ՀՀ Առևտրա-արդյունաբերական պալատի հրապարակած տվյալների՝ Հայաստանի և ԱՄԷ միջև ապրանքաշրջանառությունը 2013 թվականին աճել է 40%, մինչև 77,7 մլն դոլար: Ընդ որում՝ հայկական ապրանքների արտահանման ծավալը մեկ տարում չի փոփոխվել՝ կազմելով 9 մլն դոլար: Հայկական արտահանման կառուցվածքում ներգրավված են ալմաստները, սև և գունավոր մետաղների ջարդոնը: ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանը ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում հաստատել է, որ ջարդոնի արտահանումն արգելված է կառավարության կողմից, քանի որ այն նախատեսվում է օգտագործել ներքին նպատակների համար: Մասնավորապես, փոխնախարարը նշել է, որ մետաղի ջարդոնն արգելվել է արտահանել, քանի որ Չարենցավանում կառուցվել է ամրանների գործարան, որը պետք է աշխատի այդ հումքի հիման վրա: Հատկանշական է, որ նշված արգելքը կառավարության կողմից ընդունվել է 2013 թվականին, սակայն, ջարդոնի արտահանումն, այնուամենայնիվ, շարունակվում է: Ինչ վերաբերում է ԱՄԷ-ին ալմաստ մատակարարելուն, ապա այստեղ խոսքը  վերաարտահանման մասին է, պարզաբանել է Հարությունյանը: Նշենք, որ հունիսի 3-ին Երևանում գործարար հանդիպում է կայացել Աբու-Դաբիի Առևտրի պալատի ներկայացուցիչների հետ:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ադրբեջանի կառավարությունը, ի դեմս Ադրբեջանի պետական նավթային ֆոնդի, շուրջ 3 % բաժնեմաս ունի «ՎՏԲ բանկ» ԲԲԸ-ում: Իսկ «ՎՏԲ բանկ» ԲԲԸ-ն Հայաստանում գործող «ՎՏԲ-Հայաստան» բանկի 100-տոկոսանոց բաժնետերն է, գրում է «Հետքը»: «ՎՏԲ-Հայաստան» բանկը ստեղծվել է «Հայխնայբանկի» հիման վրա, երբ 2004թ. մարտին ռուսական պետական «Վնեշտորգբանկ» ԲԲԸ-ն (ՎՏԲ-ն` նախկինում) ձեռք բերեց «Հայխնայբանկ» ՓԲԸ բաժնետոմսերի զգալի մասը (70% + 1 բաժնետոմս): 2006թ. ռեբրենդինգից հետո բանկը վերանվանվեց «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի: 2007թ. «ՎՏԲ Բանկ ԲԲԸ»-ն ձեռք բերեց հայաստանյան բանկի բաժնետոմսերի մնացած մասը (30% հանած մեկ բաժնետոմս) և դարձավ միանձնյա բաժնետերը: Ադրբեջանի կառավարությունը, ի դեմս Ադրբեջանի պետական նավթային ֆոնդի, շուրջ 3 % բաժնեմաս ունի «ՎՏԲ բանկ» ԲԲԸ-ում: Իսկ «ՎՏԲ բանկ» ԲԲԸ-ն Հայաստանում գործող «ՎՏԲ-Հայաստան» բանկի 100-տոկոսանոց բաժնետերն է: Ավելին
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Կառավարության որոշմամբ մոտ 1 մլրդ դրամով ավելացվել է ս.թ. առաջին եռամսյակում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը տրամադրվող միջպետական վարկի ծրագրային գումարը՝ շուրջ 10 մլրդ դրամը, ինչպես նաև ճշգրտվել է ՀՀ 2013թ. պետբյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման ներքին աղբյուրների ծրագրային ցուցանիշները, տեղեկացնում է կառավարության լրատվական ծառայությունը:  Համակարգի բարեփոխման շնորհիվ պետբյուջեի հետ գործարք կատարող Գավառ, Մարտունի, Դիլիջան, Ալավերդի, Սպիտակ, Տաշիր, Կապան, Սիսիան, Արթիկ, Մարալիկ քաղաքների կազմակերպությունների վճարումները ներկայումս կատարվում են էլեկտրոնային եղանակով:  Մինչ այդ, փաստաթղթային փոխանցում կատարելիս, այդ աշխատանքը կազմակերպվում էր տեղական գանձապետական բաժինների ուժերով: Նկատի առնելով այս իրողությունը, ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում նախարարության առաջարկով նշված քաղաքների գանձապետական բաժինները հանել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի կառուցվածքից: Հարցի վերաբերող առաջարկություն կամ դիտողություն չեն ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարությունը և ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Իրան-Հայաստան երկաթուղու նախագիծը արդյունավետ լինել չի կարող, ԱրմԻնֆոյի փոխանցմամբ, հայտարարել է «Ռուսաստանյան երկաթուղի» ԲԲԸ տնօրեն Վլադիմիր Յակունինը: Ըստ աղբյուրի, Յակունինը վստահություն է հայտնել, որ այդ նախագիծը հեռանկար չունի. «Դա նույնն է, թե պատի մեջ ոչ մի տեղ չտանող պատուհան բացես՝ հարեւանի տուն»:    Ուշագրավ է, որ նույն Յակունինը 2012-ին Երեւանում հայտարարում էր, որ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը իրատեսական ծրագիր է: Իսկ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը 2014-ի դեկտեմբերին տեղեկացրել է, որ ԱՄԷ-ում գործող «Ռասիա» ընկերությունը պարտավորվել է մինչեւ 2016-ի մարտ ներկայացնել երկաթուղու կառուցման վերջնական նախագիծը եւ որ Հայաստանի տարածքում երկաթուղու կառուցումը կարժենա 3 մլրդ դոլար: «Ռասիա» ընկերութան ներկայացուցիչ    Ջոզեֆ Բերկովսկին ավելի վաղ հայտարարել էր, թե ընկերությունն արդեն 15 մլն դոլար է ծախսել նախագծային աշխատանքների վրա: Մինչդեռ, կազմակերպությունը Հայաստանում գրասենյակ չունի, չունի նաեւ վեբկայք: Նշենք նաեւ, որ Իրան Հայաստան երկաթուղու կառուցումը Սերժ Սարգսյանի նախընտրական խոստումներից է: 2008-ի հոկտեմբերին՝ ԱԺ ամբիոնից եկլույթ ունենալով, Սարգսյանը հայտարարել է, որ «մոտ տարիներին կմեկնարկեն Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման աշխատանքները»:  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
«Ռոսնեֆտը» Յունիկրեդիտ բանկի, «Ինտեզա» բանկի և «Կլեսիդա» հիմնադրամի կազմում պայմանավորվածություն է ձեռք բերել իտալական Pirelli&C P.p.A ընկերության 26.19% բաժնետոմսերի տիրապետող ընկերության 50% բաժնետոմսերը ձեռք բերելու շուրջ: Այս մասին է հաղորդում ԱրմԻնֆո գործակալությունը, հղում անելով Ռոսնեֆտի հաղորդագրությանը: Գործարքը կիրականացվի, ելնելով մեկ ակցիայի դիմաց 12 եվրոյից: Կողմերի միջև վերջնական համաձայնագրերը կստորագրվեն 2014 թվականի մայիս ամսից ոչ ուշ, իտալական, եվրոպական և ռուսաստանյան իրավունքի նորմերի շրջանակներում: Մարտի 14-ին կայացած սակարկությունների ընթացքում Pirelli-ի մեկ բաժնետոմսի արժեքը սահմանվել է 12.04 եվրո: Հիշեցնենք, որ Pirelli-ի ու «Ռոսնեֆտի» ներկայացուցիչները հոկտեմբերին այցելեցին «Նաիրիտ»: Ինչպես նախկինում հայտնում էր իտալական ընկերությունը, այցի ընթացքում նախատեսվում է գնահատել գործարանի ներդրումային հնարավորությունները: «Ռոսնեֆտը» ներդրումների նպատակահարմարության մասին որոշում կընդունի բութադեինից կաուչուկի արտադրության էկոլոգիական աուդիտի արդյունքներից հետո, որը 2013թ.-ի օգոստոսին անց է կացրել անգլիական Jacobs ընկերությունը: Ռուսական ընկերության որոշումը կախված է նաև հայկական կողմի հետ հարկային ռեժիմի շուրջ բանակցություններից: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
2013 թվականի դեկտեմբերին Եվրասիական Զարգացման Բանկի Ներդրումային Հետազոտությունների կենտրոնը կհրապարակի Հայաստանի և Մաքսային միության միջև համագործակցության տարբեր սցենարների գնահատման վերաբերյալ վերջնական զեկույցը` «Մաքսային միության հետ Հայաստանի և Միասնական տնտեսական տարածության համագործակցության տնտեսական արդյունքի տարբեր սցենարների մասին» թեմայով: Ինչպես նշվում է ԵԱԶԲ պաշտոնական կայքում, հետազտության նպատակն է սահմանել, վերլուծել և գնահատել Մաքսային միությանը և ՄՏՏ-ին Հայաստանի միանալու դրական և բացասական հետևանքները, ինչպես նաև քննարկել այդ համագործակցության տարբերակներն ընթացիկ պայմանների շրջանակներում, ինչպես նաև «Արևելյան գործընկերության» մասնակցությամբ: Հետազոտությունը բացառում է այնպիսի բլոկները, ինչպիսիք են մակրտնտսական և սեկտորային վերլուծությունները, միանալու ազդեցության տնտեսական ցուցանիշների գնահատումը, արագացման կոնվերգենցիայի և միջոցների գնահատումը, Հայաստանի աշխատանքի շուկայի և միգրացիոն հոսքերի գնահատումը, ՙվրացական՚ գործոնի ազդեցութան գնահատումը ենթակառույցների, տրանզիտի, ինչպես նաև Հայստանի և ՌԴ միջև փոխադարձ առևտրի զարգացման ներուժի տեսանկյունից, ԵվրաԶԷՍ-ի և ԱՊՀ  գործադիր մարմինների, ԱՊՀ երկրների պետական առանձին մարմինների, ինչպես նաև ԵԱԶԲ համար առաջարկությունների մշակումը: Վերջնական զեկույցի հրապարակումը նախատեսվում է 2013 թվականի դեկտեմբերին: Եվրասիական Զարգացման Բանկը միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2006 թվականի հունվարին, Ռուսաստանի և Ղազախստանի կողմից, մասնակից-երկրների տնտեսական զարգացմանն օժանդակելու, ինչպես նաև փոխադարձ առևտրա-տնտեսական կապերն ամրապնդման նպատակով: Բանկի կանոնադրական կապիտալը գերազանցում է 1.5 մլրդ.դոլարը: Բանկի մասնակիցներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը: Հայաստանը Բանկի լիիրավ մասնակից է դարձել 2009 թվականի ապրիլին: Հայաստանի ներդրումը Բանկի կապիտալում կազմում է 100 հազ.դոլար: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
«Ասպարեզ» օրաթերթը հրապարակել է ՀՀ Ազգային ժողովից ստացված տեղեկանքը` 2009-2013 թթ. ձեռք բերված ծառայողական ավտոմեքենաների մասին: Ըստ այս տեղեկանքի, ՀՀ Ազգային ժողովը 5 տարում գնել է 26 ծառայողական ավտոմեքենա, ծախսելով 351,37 մլն դրամ: Այս գումարի մոտավորապես 78 տոկոսը ստացել է «Տոյոտա Երեւան» ընկերությունը, որը ԱԺ-ին մատակարարել է Տոյոտա մակնիշի տարբեր մոդելների 22 ավտոմեքենա, «Եվրոմոթորս» ընկերությունը ստացել է այս գումարի մոտ 15 տոկոսը, ԱԺ-ին մատակարարելով ընդամենը մեկ մեքենա` BMW 750 LI, սա 2011 թվականին աղմուկ հանած այն 54 մլն դրամանոց (մոտ 130 հազար դոլար) ավտոմեքենան էր, որ գնվել էր ՀՀ ԱԺ նախագահի համար: Վերջերս, սակայն կառավարությունը 33,15 մլն դրամ հատկացրեց ԱԺ-ին Toyota Land Cruiser մոդելի ավտոմեքենա գնելու համար: Հատկանշական է, որ ըստ ԱԺ տեղեկանքի, այս աղյուսակում բերված բոլոր ավտոմեքենաների գնումներն իրականացվել են բանակցային ընթացակարգ առանց հայտարարության (ԲԸԱՀ` նախկին «գնում մեկ անձից») կարգով, այսինքն` առանց մրցույթների: Նախագահի աշխատակազմից տրամադրած տեղեկանքի համաձայն, նախագահական պալատը 5 տարիների ընթացքում գնել է թվով 21 ավտոմեքենա, ծախսելով 237,985 մլն դրամ` նույն ժամանակահատվածում ԱԺ ծախսածի 67,7 տոկոսի չափ: ՀՀ Նախագահի աշխատակազմը 21 ավտոմեքենաներից 17-ը ձեռք է բերել «Տոյոտա Երեւան» ընկերությունից, վճարելով վերջինիս 194,24 մլն դրամ, «Մուրան» ՍՊԸ-ից գնել է 2 ավտոմեքենա` ընդամենը 20 մլն դրամով, «Մագաս Ինվեստ» ՓԲԸ-ից գնել է մեկ ավտոմեքենա` 12,745 մլն դրամով, եւ` «Կարկոմավտո» ՍՊԸ-ից մեկ ավտոմեքենա 11 մլն դրամով: Ինչպես եւ ՀՀ ԱԺ 2009-2013 թթ. ավտոմեքենաների գնումների դեռպքում, այստեղ էլ գնումների առյուծի բաժինը իրականացվել է «Տոյոտա Երեւան» ընկերությունից` գործարքային ընդհանուր գումարի 81,2%-ը: Ըստ ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկանքի, գնված 21 ավտոմեքենաներից 14-ը գնվել է բանակցային ընթացակարգով` առանց հայտարարության (ԲԸԱՀ` նախկին «գնում մեկ անձից»), մնացած 7 մեքենաները` շրջանակային համաձայնագրով: Դատելով ՀՀ ԱԺ եւ ՀՀ Նախագահի աշխատակազմի տրամադրած տեղեկություններից, այս երկու հաստատություններում ակնհայտ համակրանք կա «Տոյոտա Երեւան» ՍՊԸ եւ «Տոյոտա» մեքենաների նկատմամբ, ու` բազմամիլիոնանոց գնումները բանակցությունների միջոցով եւ ոչ թե մրցույթներով անելու հատուկ սեր: ՀՀ Նախագահի աշխատակազմը տեղեկացնում է նաեւ, որ 2009-2014թթ. ընթացքում աշխատակազմի հաշվեկշռից ՀՀ կառավարության համապատասխան որոշումների համաձայն 7 ավտոմեքենա դասական աճուրդով օտարվել է, 7 ավտոմեքենա ենթակա է օտարման, 5 ավտոմեքենա սեփականության իրավունքով հանձնվել է «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ին:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
ԱԺ-ում քննարկվում է գազի հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ԱԺ որոշման նախագիծը, որի հիմնական զեկուցողն է Արամ Մանուկյանը: Իր ելույթում պարոն Մանուկյանը նշեց, որ ԱԺ 49 պատգամավորներ ԱԺ նախագահին են հանձնել այս հարցի հետ կապված նախագիծը, եւ ինքը զեկուցում է ԱԺ չորս խմբակցությունների անունից: «Նախագծի էությունը այս է՝ ստեղծել հանձնաժողով՝ գազի գնի հետ կապված, որը հիմնականում հետապնդելու է հետևյալ երկու հարցը. առաջին՝ 300 մլն դոլար պարտքի կայացումը, թե ինչպես է կուտակվել այդ պարքտը, երկրորդ՝ գազի մեծածախ եւ փոքրածախ գների կազմը, ինչպես է առաջացել այդ մեծ տարբերությունը մեծածախի եւ մանրածախի միջեւ՝ շուրջ 200 դոլար՝ 100 խորանարդ մետրի համար: Հայաստանում շուրջ 650 հազար աբոնենտ կա, շուրջ 90 տոկոսը օգտվում է գազից, եւ այս ամենը պահվել է գաղտնի, եւ մենք ուզում ենք բացահայտել այս երկու խնդրի շուջ ստեղծված այս խորհրդավոր մթնոլորտը, որը մենք տարիներ շարունակ չենք կարողացել պարզել: Հենց դրա համար էլ ցանկանում ենք ստեղծել բազմակուսակցական հանձնաժողով, որը կուսումնասիրի եւ մի քանի ամսվա ընթացքում զեկույց կներկայանի ԱԺ-ին»,- հայտարարեց Մանուկյանը՝ առաջարկելով բոլոր քաղաքական ուժերին իրենց մասնակցությունը բերել:  Մանրամասները՝ տեսանյութում  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Թուրքական շինարարական ընկերությունը Երևանում բնակելի շենք է կառուցում: Այս մասին հայտարարել է Համաշխարհային բանկի հետ համատեղ Աֆրիկայում խոշոր շինարարական նախագծեր իրականացրած թուրքական հայտնի «Օզթյուրքլեր հոլդինգի» գործադիր խորհրդի նախագահ Յուսուֆ Օզթյուրքը: Թուրք գործարարը նշել է, որ հետագայում նախատեսում է շինարարական ոլորտում ընդլայնել իր գործունեությունը Հայաստանում, հայտնում է Panarmenian.net-ը՝ հղում անելով թուրքական «Սաբահ» պարբերականին: «Ներկա պահին Երևանում սկսել ենք բնակելի շենքի շինարարություն: Առաջին թուրքերն ենք, որ աշխատում ենք այստեղ: Երկիրը փոքր է, բայց աներևակայելի հնարավորություններ կան: Փորձում ենք հիմնել հանրային բնակարանային կառավարման համակարգ: Ստացված եկամուտը պիտի ներդնենք նախագծի մեջ: Առաջին փուլի համար նախատեսոված է 5000 տուն, բայց ընդհանուր առմամբ մոտ 300 հազար մարդ է սպասում մեր տներին»,- ասել է Յուսուֆ Օզթյուրքը: PanARMENIAN.Net ի հետ զրույցում քաղաքաշինության նախարարությունից հայտնել են, որ նման անունով որևէ կազմակերպություն Երևանում որևէ ծրագիր չի իրականացնում: Սակայն վերջնական պատասխան խոստացել են տրամադրել ավելի ուշ՝ քաղաքապետարանի համապատասխան բաժնի հետ հարցը պարզելուց հետո:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Զվարթնոց օդանավակայանի կլոր շենքն արժեք չունի և անվտանգության տեսանկյունից շահագործելի չէ։ Լրագրողների հետ զրույցում արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը այսպես մեկնաբանեց շենքը քանդելու իր որոշումը։ «Կառույցի հիմքերը շատ թույլ են, և ես կցանկանայի դրա փոխարեն նորը կառուցել»,- Էռնեկյանի խոսքերն է մեջբերում «Արմենպրեսը»։ Գործարարը նաև նշել է, որ ցանկանում է ավելացնել ներդրումները Հայաստանի տնտեսության մեջ, սակայն կոնկրետ առաջարկներ դեռ չկան։ Հիշեցնենք, որ 2001 թվականից Էռնեկյանի «Կորպորասիոն Ամերիկա» ընկերությանն է պատկանում «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը՝ Հայաստանի խոշորագույն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հետ միասին։
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Վերջին ամիսներին իշխանությունները կանգնած են հարկահավաքության լուրջ խնդիրների առջեւ: iLur.am-ի տեղեկություններով ՝ հավաքվել է նախատեսված գումարների ընդամենը 40%-ը: Նշենք, որ տարեկան կտրվածքով նախատեսվում է հավաքել 1 տրիլիոն դրամ հարկ. առաջին կիսամյակում` 400 մլրդ դրամ, իսկ երկրորդ կիսամյակում՝ 600 մլրդ դրամ: Նախատեսվող 400 մլրդ-ից այժմ հավաքվել է ընդամենը 345-ը, իսկ առաջիկա օրերին իշխանության խնդիրն է հավաքել մյուս 55-ը: Իմանալով իշխանությունների հարկային գործելաոճը՝ մեր գործարար շրջանակներին դաժան օրեր են սպասվում: Բոլորին մաղթում ենք համբերություն:  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Վերջին շաբաթներին պաշտոնական լրահոսում առավել շատ հայտնվող թեմաներից մեկն այն էր, որ կառավարությունը «կանաչ լույս է վառում» դեպի Եվրոպա հայկական մեղրի ճանապարհին, եւ որ մի քանի ձեւականությունների հաղթահարումից հետո մոտ ապագայում հայկական մեղրը մեծ թափով կներխուժի եվրոպական շուկա: Կառավարության վերջին նիստում էլ Գործադիրը սահմանեց Հայաստանից Եվրամիության երկրներ մեղրի և մեղվաբուծական այլ արտադրանքի արտահանման առողջության սերտիֆիկատ տալու կարգը և սերտիֆիկատի ձևը: Նախատեսվում է, որ հայկական մեղրի արտահանումը եվրոպական երկրներ հնարավոր կլինի իրականացնել 2014 թվականի սկզբից:   Այն, որ հայկական մեղրը որակի առումով կարող է մրցունակ լինել եվրոպական շուկայում, կարելի է հավաստի համարել, սակայն հարց է՝ արդյո՞ք մեղրի արտահանման ծավալները կարող են հասնել այն մակարդակի, որպեսզի դրանից ստացված օգուտը համեմատելի լինի այն ոգեւորության հետ, որով ներկայացվում է դեպի Եվրոպա մեղրի արտահանման հեռանկարը: Վերջին նախնական տվյալներով, որն այս տարվա սեպտեմբերին ներկայացրել է «Մեղվաբույծների ազգային միավորում» ՀԿ նախագահ Թելման Նազարյանը,  Հայաստանում այս տարի արտադրվել է 100 տոննայից ոչ ավելի մեղր: Ընդ որում՝ մեղրի արտադրության միտումները տարեցտարի նվազում են: Ըստ Թելման Նազարյանի՝ արտադրման ծավալները շուրջ տասն անգամ նվազել են՝ նախորդ տարիների համեմատությամբ: Ըստ պաշտոնական տվյալների՝ արտահանվում է արտադրվող մեղրի շուրջ 20 տոկոսը: Այսպես, 2011-ին Հայաստանից արտահանվել է շուրջ 18,1 տոննա մեղր՝ 111 հազ. դոլար ընդհանուր մաքսային արժեքով: Ակնհայտ է, որ մեղրի արտադրության ծավալներն առնվազն տեսանելի ապագայում չեն կարող հասնել այնպիսի ծավալների, որպեսզի դրա արտահանումը շոշափելի լինի արտահանման տեսակարար կշռի մեջ: Այլ կերպ ասած՝ «հայկական մեղրը Եվրոպայում» կարգախոսը կարելի է Տիգրան Սարգսյանի կառավարության՝ «այծի պանիրը՝ հայկական բրենդ» շարքին դասել:  Քչերն այսօր կարող են հիշել, որ դեռեւս 2009-ից կառավարությունը, Սերժ Սարգսյանի հրահանգով, ձեռնամուխ էր եղել հայկական այծի պանիրը միջազգային բրենդ դարձնելու «խիստ հեռանկարային» գործին:  Մյուս կողմից, հնարավոր է, որ մեղրի եվրոպական ստանդարտներին համապատասխանեցման դեպքում արտահանման ծավալների որոշակի աճ գրանցվի ներքին սպառման շուկայի հաշվին: Այդ դեպքում տեղի կունենա այն, ինչ եղավ մի քանի տարի առաջ ոչխարի մսի շուկայում, երբ ոչխարի միսը բարձր գնով դեպի Իրան արտահանելու մղումը ներքին շուկայում սուր դեֆիցիտ, հետեւաբար նաեւ՝ գների շեշտակի աճ առաջացրեց:    
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Արդեն տեղեկացրել ենք, որ  2012-ի դեկտեմբերին ընդունված օրենքի համաձայն, հայաստանցի տնտեսվարողների վրա պարտավորություն է դրվել մինչեւ 2014-ի հունիսի 1-ը ձեռք բերել նոր տիպի բազմաֆունկցիոնալ հաշվիչ-դրամարկղային մեքենաներ: Դրանք ապահովված են ինտերնետ կապով եւ տնտեսվարողի գործունեության մասին տեղեկատվություն են փոխանցելու ՊԵԿ տեղեկատվական կենտրոն:  Նոր ՀԴՄ-ներ պետք է  տեղադրեն նախ` խոշոր հարկատուները, ապա` մինչեւ 2014թ. հուլիսի 1-ը  միջին (500 միլիոն դրամ եւ ավելի իրացումից հասույթ ստացող) եւ փոքր ձեռնարկությունները: Արդեն այս տարվա հունիսի 27-ին ընդունած որոշմամբ  Կառավարությունը սահմանել է 500 միլիոն դրամ եւ ավելի իրացումից հասույթ ստացող ընկերությունների համար բազմաֆունկցիոնալ հսկիչ-դրամարկղային մեքենաների վաճառքի առավելագույն գինը` 400 հազար դրամ:  Ընդ որում, Կառավարության որոշման համաձայն, 500 միլիոնից ավելի շրջանառություն ունեցող տնտեսվարողների ձեռք բերած ՀԴՄ-ներից ստացված շահույթը պետք է ուղղվի փոքր եւ միջին ձեռնարկությունների կողմից ձեռք բերվելիք ՀԴՄ-ների արժեքի մասնակի փոխհատուցմանը: Սակայն մինչ այմ հաստատված չէ այդ փոխհատուցման չափը: Ի պատասխան iLur.am-ի հարցման, ՊԵԿ-ից տեղեկացնում են, որ ՓՄՁ-ների կողմից ձեռք բերվելիք նոր սերնդի ՀԴՄ-ների արժեքի փոխհատուցման չափը կորոշվի այն ժամանակ, երբ պարզ կլինի, թե որքան շահույթ է ապահովվել այլ տնտեսվարող սուբյեկտների (գերազանցապես՝ ԱԱՀ վճարողների) ՀԴՄ-ների իրացման արդյունքում:  ՓՄՁ-ների (58,35 միլիոն դրամից ցածր շրջանառություն ունեցողների) կողմից իրացվելիք ՀԴՄ-ների արժեքի վերաբերյալ, մինչև նոր սերնդի ՀԴՄ-ների կիրառումը,  պետք է ընդունվի լրացուցիչ որոշում: Պետեկամուտների կոմիտեն տեղեկացնում է նաեւ, որ Կառավարության հաստատած` MiTAC Information Technology Corp»-ի արտադրած MS-2351 մոդելի ՀԴՄ-ները ներմուծում է Կոմիտեի ենթակայության ներքո գործող «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ը: Միեւնույն ժամանակ, ՊԵԿ-ը փորձում է հերքել տարածված կարծիքը, թե նոր սերնդի ՀԴՄ-ների ներմուծման ոլորտում մենաշնորհ է գործում, եւ որ նոր սերնդի ՀԴՄ-ներ սահմանելով` Կառավարությունն իրականում նոր գերշահութաբեր բիզնեսով է ապահովել պետեկամուտների կոմիտեի պետ Գագիկ Խաչատրյանին: Այսպես, ՊԵԿ-ից վստահեցնում են, որ յուրաքանչյուր տնտեսվարող ինքնուրույն կարող է ներմուծել եւ իրացնել սահմանված տեխնիկական պահանջներին համապատասխանող ՀԴՄ-ներ, քանի որ «որեւէ իրավական ակտով այդ հնարավորությունը սահմանափակված չէ»: Այս պնդումը ավելի ուշագրավ է դառնում` հաշվի առնելով ՊԵԿ ներկայացրած տվյալները  «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ի արդեն իսկ ձեռք բերած ՀԴՄ-ների գնի ձեւավորման մասին: Համաձայն դրա, սարքերի ինքնարժեքը, որը ներառում է ՀԴՄ-ի ձեռքբերման, ինչպես նաև ՊՈԱԿ-ի պահպանման ծախսերը, կազ­մում է 203 հազար դրամ. ՀԴՄ-ները ձեռք են բերվում  390 ԱՄՆ դոլարով (շուրջ 160 հազար դրամ): Դրանց ներմուծման ժամանակ վճարվում է ԱԱՀ՝ 78 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով, այսինքն՝ ՀԴՄ ներկրման գինը կազմում է 468 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (շուրջ 192 000 դրամ): Մնացած 11 հազար դրամն, ըստ երեւույթին, բաժին է ընկնում ՊՈԱԿ-ի պահպանման ծախսերին: Փաստորեն, Կառավարությունը, հունիսի 27-ի որոշմամբ նոր ՀԴՄ-ների գին սահմանելով 400 հազար դրամը, դրանք պաշտոնական ինքնարժեքից (203 հազար դրամ) կրկնակի թանկ գնով առաջարկում է խոշոր տնտեսվարողներին: Ճիշտ է, ի սկզբանե պատճառաբանելով, որ թանկ գնով դրանք ձեռք բերելով` «խոշորները» «օգնելու են», որպեսզի փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչները հետագայում ավելի էժան գնով ձեռք բերեն` չսահմանելով սակայն, թե որքան էժան: Եթե ՊԵԿ-ի հավաստիացումը համապատասխանում է իրականությանը եւ տնտեսվարողն իսկապես հնարավորություն ունի ինքնուրույն ձեռք բերել ՀԴՄ-ները, ապա անհասկանալի է դառնում Կառավարության հնարած մեխանիզմը`ինքնարժեքից կրկնակի թանկ գնով սարքերը խոշոր ընկերություններին վաճառելով`  ՓՄՁ-երի համար [անորոշ] զեղչեր ապահովել: Որովհետեւ, նախ, անհավանական է, որ խոշոր հարկատուների կողմից սարքերի ձեռք բերումից առաջացած գումարներն այնքան կլինեն, որ կկարողանան ՓՄՁ-երի համար ապահովել ինքնարժեքից` 203 հազար դրամից էժան գին: (Առհասարակ, պետք է նկատել, որ փոքր եւ միջին ձեռնարկությունների համար անգամ 203 հազար դրամը կամ դրան մոտ գումարն է լուրջ բեռ տարեկան կտրվածքով: Մանավանդ, եթե հաշվի առնենք, որ Կառավարությունը պարբերաբար ստիպում է տնտեսվարողներին նորանոր ֆունկցիաներով հագեցած ՀԴՄ-ներ ձեռք բերել, եւ հայտնի չէ, թե նոր «թարմացումը» երբ վրա կհասնի):     Իրականում ավելի հավանական է, որ իր «ավանդական» գործելաոճին հարազատ ՊԵԿ-ը իր մաքսային ծառայության միջոցով այնպիսի պայմաններ կստեղծի այլընտրանքային ճանապարհով սարքերը ձեռք բերելու մտադրություն ունեցող տնտեսվարողների համար, որ վերջիններս ստիպված կլինեն գնել հենց ՊԵԿ առաջարկած ՀԴՄ-ները: Գաղտնիք չէ, որ Մաքսային ծառայությունը կոնկետ ապրանքի մաքսը սահմանում է` ելակետ ընդունելով շուկայական գները: Իսկ տվյալ դեպքում, շուկայական գինն արդեն իսկ սահմանել է Կառավարությունը` 400 հազար դրամ: Այսինքն, սեփական օգտագործման կամ վաճառքի համար ՀԴՄ-ներ ներկրող տնտեսվարողից մաքսատուրք է գանձվելու` ելակետ համարելով Կառավարության սահմանած գինը: Մինչդեռ, «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ի ներմուծած ՀԴՄ-ների արժեքը, ինչպես վերեւում նշեցինք, ձեւավորվում է միանգամայն այլ չափանիշներով (ներմուծման գին+ԱԱՀ+ այլ ծախսեր): Հակոբ Կարապետյան Հ.Գ. Ի դեպ, ՊԵԿ-ից զգուշացրեցին նաեւ, որ սահմանված ժամկետից հետո նոր սերնդի ՀԴՄ չկիրառելու կամ հuկիչ-դրամարկղային մեքենային միացվող համապատաuխան uարք չտեղադրելու համար կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը կնախազգուշացվի, իսկ նախազգուշացումից հետո, մեկ տարվա ընթացքում, նշված խախտումը կրկնելու դեպքում  կտուգանվի հարյուր հիuուն հազար դրամի չափով: Տուգանքը նշանակելուց հետո, մեկ տարվա ընթացքում, խախտումը կրկնելու դեպքում կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը կտուգանվի երեք հարյուր հազար դրամի չափով, և համապատաuխան oբյեկտի գործունեությունը կկաuեցվի մինչև ցանցային կապուղիների միջոցով տեղեկության ուղարկումն իրականացնող մեքենայի կիրառումը կամ հuկիչ-դրամարկղային մեքենային միացվող համապատաuխան uարքի տեղադրումը:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
iLur.am-ը ամեն օր ներկայացնում է «դրամի փոխարժեքը բանկերում, փոխանակման կետերում, ԿԲ-ում» վերտառությամբ լուրը: Այսօր սակայն մենք այս վերնագրով լուր չենք կարող թողարկել, քանի որ այսօր դոլարը փոխարժեք չունի: Այսօր Rate.am կայքում՝ փոխանակման կետերի այն դաշտում, որտեղ պետք է նշված լինի դոլարի փոխարժեքի առքի և վաճառքի կուրսը, դատարկություն է: Այլ արժույթների գները կան, իսկ դոլարինը իսպառ բացակայում է: Քանի որ բանկերն այսօր գրեթե չեն աշխատում, աշխատելուց էլ այնտեղից դոլար գնելը գրեթե անհնար է, ստացվում է, որ միակ վայրը, որտեղից կարելի է դոլար ձեռք բերել, սև շուկան է: Իսկ տնտեսության կանոնների համաձայն՝ եթե շուկայում մի ապրանքի դեֆիցիտ է, ուրեմն այդ ապրանքի գինը բարձրանում է այնքան, մինչև բալանսավորվեն առաջարկն ու պահանջարկը: Այս պահի դրությամբ սև շուկայից դեռևս տեղեկություններ չկան, սակայն կարող ենք ենթադրել, որ դոլարի այսպիսի դեֆիցիտի պայմաններում փոխարժեքը արդեն հատել է 500 դրամի սահմանագիծը: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանով ուղևորափոխադրումների ծավալը 2013 թվականին մնացել է գրեթե 2012 թվականի մակարդակի վրա՝ կազմելով 1,691 մլն.ուղևոր, ասված է ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության զեկույցում: Միևնույն ժամանակ, հաշվետու ժամանակահատվածում հանրապետություն է ժամանել 861 հազ.ուղևոր՝ 2012 թվականի 846 հազարի փոխարեն, իսկ մեկնող ուղևերների թիվը 2013 թվականին 845 հազարից նվազել մինչև 830 հազար: Հաշվետու ժամանակահատվածում «Զվարթնոց» օդանավակայանով փոխադրվել է 10.3 հազ.տոննա բեռ՝ 2012 թվականի 12.2 հազ.տոննայի փոխարեն (անկումը` 15.6 % ): Արտահանումը կազմել է 6.1 հազ.տոննա՝ 2012 թվականի 6,7 հազ.տոննայի փոխարեն, իսկ ներմուծումը նվազել է մինչև 4,2 հազ.տոննա՝ նախորդ տարվա  5.5 հազ.տոննայի փոխարեն: Նշենք, որ « Զվարթնոց» օդանավակայանը հանդիսանում է Հայաստանի հիմնական դարպասը: «Շիրակ» երկրորդ միջազգային օդանավակայանով 2013 թվականին փոխադրվել է 66.5 հազ.ուղևոր՝ 2012 թվականի 71.5 հազարի փոխարեն: Անցյալ տարվա ընթացքում փոխադրվել է 4 տոննա բեռ՝ 2012 թվականի 30 տոննայի փոխարեն: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ռուսաստանը ժանյակե ներքնազգեստների ներկրումը չի արգելել, ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է «Ռոսստանդարտի» ղեկավարի տեղակալ Ֆյոդոր Բուլիգինը: Նախ ռուսական, հետո նաև տեղական ԶԼՄ-ները Մաքսային միությանն անդամակցելու  հեռանկարի առնչությամբ հաղորդումներ են տարածել այն մասին, որ ժանյակե ներքնազգեստները չեն համապատասխանում Մաքսային միությունում ընդունված տեխնիկական պահանջներին: Բուլիգինը նշել է, որ ՄՄ տեխնիկական կանոնակարգերն ապրանքի ներկրումը կարող են արգելել անվտանգության նկատառումներից ելնելով և գնահատվում են ըստ էկոլոգիայի և այլ չափազանց կարևոր հատկանիշների: «Ես չեմ կարծում, թե այդ արտադրատեսակը ինչ-որ բան կարող է խախտել: Ես, նույնիսկ, չեմ լսել մնան տեղեկատվության մասին, և դժվարանում եմ մեկնաբանել: Ամենայն հավանականությամբ, դա ինտերնետում տարածված սուտ լուր է եղել», - ասել է Բուլիգինը:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստանի NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կայացած սակարկությունների ընթացքում այսօր 45 լոտ խմբաքանակով վաճառվել է 6.700 մլն դոլար (2.781 մլրդ դրամ), 415.10 դրամ/դոլար միջին կշռված փոխարժեքով, ինչը 0.02 տոկոսային կետով բարձր է նախորդ`  նոյեմբերի 11-ի սակարկություններում ձևավորված փոխարժեքից:  Ըստ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայի տվյալների, պահանջարկի միջին կշռված գինը կազմել է 414.75, առաջարկի գինը` 415.25 դրամ/դոլար: Սակարկությունների ընթացքում դոլարի բացման գինը գրանցվել է 415.10  դրամ/դոլար, իսկ փակման գինը` 415.00 դրամ/դոլար, նվազագույն գինը գրանցվել է 415.00  դրամ/դոլար, առավելագույն գինը` 415.20 դրամ/դոլար: Ընդհանուր առմամբ, 2014 թվականի հունվարի 8-ից մինչև նոյեմբերի 12-ը ներառյալ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կնքվել է 659.198 մլն  դոլարի գործարք: Իրականացված դոլարային գործարքների միջին կշռված փոխարժեքը 407.88 դրամ/դոլարից աճել է մինչև 415.10 դրամ/դոլար:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Էլեկտրաէներգիայի արտադրությունը Հայաստանում 2013 թվականի հունվար – նոյեմբեր ամիսներին տարեկան կտրվածքով նվազել է 4,3 %, մինչև 6 911.4 մլն կՎտժամ, - նշված է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հաշվետվության մեջ: Հաշվետու ժամանակահատվածում ՋԷԿ-երը կրճատել են էլեկտրաէներգիայի արտադրությունը 11.3%-ով, մինչեւ 2 659.6 մլն կՎտժ, ՀԷԿ-երը` 4,9 %, մինչև 2 051.4 մլն կիլովատ ժամ, ՀԱԷԿ – ը ավելացրել է էլեկտրաէներգիայի արտադրությունը է 6,6 %, մինչև 2 197.1 մլն կիլովատ ժամ: Հողմակայանները նվազցրել են էլեկտրաէներգիայի արտադրությունը 2.9%, մինչև 3,3 մլն կՎտ ժամ: Հաշվետու ժամանակահատվածում արտադրվել 77.3 հազար հեգաջոուլ ջերմային էներգիա, 2012 թվականի նույն ժամանակահատվածի 81 ,4 հազ. հեգաջոուլի փոխարեն: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Որոտանի կասկադ ՀԷԿ-ի գործարքի շուրջ բանակցությունները Հայաստանում շարունակվում են: Այս մասին այսօր լրագրողներին հայտարարել է ՀՀ էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Երվանդ Զախարյանը, հաղորդում է ԱրմԻնֆոն: Նրա խոսքով, բանակցությունները մինչև տարեվերջ կավարտվեն: Նախարարի խոսքով, բանակցությունները դադարեցվել էին, քանի որ առաջացել էին սակագների հետ կապված խնդիրներ: Նա խոստացել է, որ բանակցությունների ավարտից հետո կներկայացնի գործարքի բոլոր մանրամասները: Հիշեցնենք, որ 2013 թվականի նոյեմբերի 27-ին, հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստում ընդունվեց «Որոտան hիդրոէլեկտրակայանների hամալիր» փակ բաժնետիրական ընկերությունն ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերությանը վաճառելու մասին որոշում: Գործարքի գումարը կազմում է 180 մլն դոլար: Լիցենզիա տրամադրելու և «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերությանը սեփականատեր ճանաչելու համար անհրաժեշտ է ստորագրել փակման ակտը: Սակայն, վաճառքի պայմանագրում կա դրույթ, որի համաձայն, եթե պայմանագիրը կնքելուց հետո 75 օրացուցային օրերում գործարքը չավարտվի, ապա կողմերից մեկը կարող է այն կասեցնել: Սակայն, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի խոսքով, կողմերի համաձայնությամբ փակման ակտի ստորագրման ժամկետները հետաձգվել են, հաշվի առնելով ներդրողի շահերը: Որոտան գետի վրա գտնվում են երեք` Տաթևի, Շմբիի և Սպանդարյանի կայանները: Երեք կայաններն ընդհանուր հաշվով արտադրում են 404.2 ՄՎտ էլեկտրաէներգիա, 1.16 մլրդ կՎտ ժամ տարեկան միջին նախագծային հզորությամբ: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստանի NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում տեղի ունեցած սակարկությունների ընթացքում այսօր 8 լոտ խմբաքանակով վաճառվել է 1.300 մլն դոլար (530.241 մլրդ դրամ)` մեկ ԱՄՆ դոլարի դիմաց 407.88 դրամ միջին կշռված փոխարժեքով, ինչը 0.43 կետով բարձր է նախորդ` դեկտեմբերի 27-ի սակարկություններում ձևավորված փոխարժեքից: Ըստ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայի տվյալների, պահանջարկի միջին կշռված գինը կազմել է 408.01 դրամ/դոլար: Սակարկությունների ընթացքում դոլարի բացման գինը գրանցվել է 407.50  դրամ/դոլար, իսկ փակման գինը` 407.50 դրամ/դոլար: Նվազագույն գինը գրանցվել է 408.01  դրամ/դոլար, առավելագույն գինը` 408.01 դրամ/դոլար: Ընդհանուր առմամբ, 2013 թվականի հունվարի 9-ին NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կնքվել է 1.300 մլն դոլարի գործարք: Իրականացված դոլարային գործարքների միջին կշռված փոխարժեք կազմել է 407.88դրամ/դոլար: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
ՀՀ գյուղատնտեսության նախարարության մասնագետները պարզել են, որ ակտիվացել է կրծողների տարածումն ու զարգացումը: Անհրաժեշտ պայքարի միջոցառումներ չիրականացնելու դեպքում ձմռան ամիսներին կարող են լրջորեն վնասվել պտղատու և խաղողի այգիները, ինչպես նաև աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքերը, տեղեկացնում են գյուղատնտեսության նախարարությունից: Ըստ մոնիտորինգի արդյունքների՝ բարձր վարակվածություն ունեցող տարածքներում պայքարի միջոցառումներ իրականացնելու նպատակով ՀՀ մարզերին անհատույց հատկացվել են անհրաժեշտ քանակությամբ «Ռոդիֆակում Ս» տեսակի թունաքիմիկատ և օգտագործման վերաբերյալ համապատասխան խորհրդատվական թերթիկներ։ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է հողօգտագործողներին հետևել մասնագետների խորհուրդներին ու ցուցումներին, սեղմ ժամկետում ավարտել պայքարի աշխատանքները` խստորեն պահպանելով անվտանգությանը ներկայացվող պահանջները: Լրացուցիչ հարցերի դեպքում հողօգտագործողները կարող են դիմել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի մարզային կառույցների մասնագետներին և «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի ագրոնոմներին: Անհրաժեշտության դեպքում ծրագիրը կշարունակվի նաև 2018 թվականին` գարնանային պայքարի միջոցառումներ կազմակերպելու համար:  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Գյուղնախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով մեկնել  է Հայաստանի ձու արտադրող երեք խոշոր ընկերություններ: «Մենք արդեն երկու  ամիս է, ինչ ուսումնասիրում ենք հավկիթի արտադրության շուկան և այսօր հավկիթ արտադրող այս երեք խոշոր ֆաբրիկաներում  մենք համոզվեցինք, որ նախատոնական օրերին մեզ չի սպառնում հավկիթի դիվիցիտ: Մեր տեղական  արտադրության ծավալները մեզ կբավարարվի»,-հայտարարել է Կարապետյանը:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
«Ժառանգություն» խմբակցության ատգամավոր Զարուհի Փոստանջյանը կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ անդրադարձավ հէկերի խնդրին:«Տավուշի մարզի Գետահովիտ և Ենոքավան գյուղերի բնակիչները, տարբեր ՀԿ-ների անդամների հետ միասին, բնապահպանության նախարարության առջև բողոքի ակցիա էին կազմակերպել, որը վերաբերում էր հէկի կառուցմանը: Այս համայնքների տարածքում արդեն գործում է «Խաչաղբյուր-1» հէկը, պատրաստվում է կառուցել երկրորդ՝ «Խաչաղբյուր-2»-ը: Առաջին հէկն արդեն իսկ բնապահպանական վնասներ է պատճառել, այդ մասին է վկայել նաև այդ հէկի ներկայացուցիչը: Կցանկանայի իմանալ, թե որքան է գնահատվում «Խաչաղբյուր-1» հէկի պատճառած վնասի չափ,և ինչ աշխատանքներ են իրականացվում երկրորդ հէկի կառուցման համար: Ի պատասխան՝ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն ասաց, որ երկու հէկերի հետ կապված խնդիրները ուսումնասիրվել են, առաջին հէկն արդեն շահագործվում է:«Մեր կողմից հէկերը դեռ չեն ուսումնասիրվել, ստեղծվել է աշխատանքային խումբ, որի հետազոտությունները ավարտական փուլում են: Կասեմ, որ իսկապես տեղի են ունեցել նախագծային շեղումներ, ինչն անթույլատրելի է, այժմ սպասում ենք հանձնաժողովի վերջնական արդյունքին», - ասաց Արամ Հարությունյանը:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Օգոստոսի 23-ին ժամը 10:00-ին վերականգնվել է Վրաստանով Հայաստան ռուսական գազի մատակարարումը: Այս մասին տեղեկացրել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը: Ավելի վաղ Վրաստանի էներգետիկայի փոխնախարար Իլյա Էլոշվիլին նշել էր, որ օգոստոսի 23-ին ժամանակավորապես կվերականգնվի 1200 միլիմետրանոց գազատարը, և Հայաստանը կստանա բնական գազ: Նա նաև հավելել էր, որ դրա կողքով կկառուցվի 700 միլիմետրանոց նոր և ավելի կապիտալ գազատար, բայց արդեն մեկ այլ ուղղությամբ: Աշխատանքները կտևեն մոտ 2 շաբաթ: Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին Դարյալի կիրճում տեղի ունեցած սողանքի պատճառով վնասվել էր «Հյուսիս-Հարավ» գազատարը, որով Ռուսաստանից Վրաստանով բնական գազ էր մատակարարվում Հայաստանին, և որը կառուցվել է 1970 թվականին: Ի դեպ, բնական գազի տրանզիտից Վրաստանն ստանում է մատակարարվող գազի ծավալի 10%-ը: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Երևանի առևտրային բանկերից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 407 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 554 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`12,15 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 408,5 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 558 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`12,26 դրամ 1 ռուբլու դիմաց:  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Կառավարության սահմանած կարգով ընտրված «Ա և Գ» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով 2014թ. հունիսի 26-ից մինչև 2014թ. հոկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող 200 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը կառավարության որոշմամբ հետաձգվել է մինչև 2017թ. հունիսի 26-ը: Ընկերությունը նախատեսում է Երևանի Արշակունյաց 127/21 հասցեում տեղադրել սպիրտի արտադրության նոր սարքավորումներ՝ կատարելով 1.32 մլրդ դրամի չափով ներդրում: «Ա և Գ» ՍՊԸ-ն Հայաստանում ստեղծվել է 2009 թ. հունվարին Վիկտոր Մանուկյանի և ՌԴ քաղաքացի Սերգեյ Պաշկոյի կողմից: Հայկական ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն, ընկերությունը պատկանում է Սամվել Ալեքսանյանին՝ Լֆիկ Սամոյին:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
''Հայաստանի էլեկտրական ցանցեր'' փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 24-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի` 10:30–13:00 Սարի-Թաղի 15փ. 20-51; 21փ. 9-38 սեփական տները և հարակից հանրային բաժանորդները, 13:30–16:30 Վրացյան փ. 71 շենքը և հարակից հանրային բաժանորդները, 10:00–17:00 Նուբարաշենի խճ. 1-5 շենքերը, 11:00–13:00 Մամիկոնյանց 1նրբ. 1-9 սեփական տները և հարակից հանրային բաժանորդները, Սարկավագի փ. 147, 149, 149/1, 151 շենքերը և հարակից հանրային բաժանորդները, 10:00–12:00 Նորքի այգիներ փողոցի 247/1, 247/5, 247/10, 247Ա սեփական տները, Մանկատունը և հարակից տարածքների հանրային բաժանորդները, 12:30–14:00 Նորք Մարաշի ''Նաիրի'' հյուրանոցը, տուրիստական շրջագայքը և հարակից տարածքների հանրային բաժանորդները, 10:00–16:00 Անդրանիկի փ. 110, 112, 130, 132, 134, 136 շենքերը, Արմավիրի մարզի`11:00-17:00 Շենիկ և Սարդարապատ գյուղերը, Արագածոտնի մարզի`11:00-12:00 Աշտարակ քաղաքի Երևանյան, Բագավան փողոցները, Աշտարակ-Երևան մայրուղին, 11:00-17:00 Մաստարա, Գառնահովիտ, Զովասար, Ծաղկասար, Ձորագյուղ գյուղերը, Արարատի մարզի`10:00–12:00 Ազատաշեն, Արբաթ, Արգավանդ, Գեղանիստ, Գետափնյա, Դարակերտ, Խաչփառ, Ղուկասավան, Դաշտավան, Դարբնիկ, Զորակ, Նիզամի, Հայանիստ, Հովտաշատ գյուղերը, Մասիս քաղաքի 2-րդ և Նորավան թաղամասերը մասնակի,10:00–16:00 Արարատ քաղաքի Շահումյան, Խանջյան, Աբովյան, Կոմիտաս, Թումանյան փողոցները մասնակի,12:00–16:00 Զանգակատուն և Վարդաշատ գյուղերը, Ուրցալանջ գյուղը մասնակի Վայոց Ձորի մարզի`11:00–13:00 Ջերմուկ քաղաքի Շահումյան, Մելիք Ադամյան, Բարեկամություն, Անտառային, Չարենցի փողոցները և Ձախափնյակ թաղամասը մասնակի, Կոտայքի մարզի`10:00–17:00 Արգել, Քարաշամբ, Թեղենիք գյուղերը, Նոր Գեղի գյուղի Բանավան թաղամասը, հարակից տարածքները և հանրային բաժանորդները, Տավուշի մարզի`11:00–15:00 Դիլիջան քաղաքի Շամախյան թաղամասը, Մյասնիկյան փողոցը մասնակի, Լերմոնտով փողոցը, Կենտրոնը և նրա հարակից բաժանորդները, հիվանդանոցը , ոստիկանությունը, ''Ամերիաբանկ'' և ''Արդշինինվեստբանկ'' ընկերությունները, 13:00–14:00 Դեբետավան, Բագրատաշեն, Բերդավան, Պտղավան, Հաղթանակ, Զորական գյուղերը, Լոռու մարզի`11:00–17:00 Վանաձոր քաղաքի Տավրոս թաղամասի արտադրական տարածքը մասնավորապես Շիրակի խճուղու 12, 20ա, 26, 46 և Բաղրամյան փողոցի 11, 21, 25 հանրային բաժանորդները, Սյունիքի մարզի`10:00–13:00 Լեհվազ գյուղերը, 11:00–15:00 Քաշունի գյուղը,11:00–17:00 Նորաշենիկ գյուղը մասնակի: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել շուրջօրյա գործող 1-80 և 0 8000 0 180 հեռախոսահամարներով:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանը նշանակվել է «Արդշինինվեստբանկ»-ի ֆինանսական տնօրեն: Բանկում հաստատել են, որ Սարգսյանը նշանակվել է ֆինանսական տնօրենի պաշտոնում:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ատկատները կվերանան միայն այն դեպքում, երբ հաստատվի ծրագրային բյուջե, Ազգային Ժողովում 2015-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը: Պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին՝ ի՞նչ մեխանիզմներ են մշակված, որպեսզի գալիք տարվա բյուջեում ոչ նպատակային ծախսերը և «ատկատները» գոնե կրճատվեն, Պավել Սաֆարյանը նշեց, որ ատկատների վերացման ճանապարհը ծրագրային բյուջետավորումն է: «Երբ ամբողջապես անցում կլինի ծրագրային բյուջետավորմանը, կհստակեցվեն ծրագրերն իրենց որակական, քանակական չափաքանակով, այդ ժամանակ էլ ատկատները զգալիորեն կնվազեն: Ատկատների վերացումը կարող է կրճատվել կամ վերանալ ծրագրային բյուջետավորման միջոցով»,-ասաց փոխնախարարը՝ առանց նշելու, թե երբ դա տեղի կունենա: Ներկայացնելով 2015-ի պետական բյուջեի նախագիծը՝ Պավել Սաֆարյանը տեղեկացրեց, որ 2015 թ-ի պետական բյուջեի նախագծով նախատեսված է ՀՆԱ-ի աճ 4.1%-ով: Փոխնախարարի խոսքով, ՀՀ պետական պարտքի ընդհանուր մակարդակը 2015-ի ավարտին կկազմի 4 միլիարդ 953 միլիոն դոլար, որի 83%-ը արտաքին պարտքն է: 2015 թվականին ակնկալվող 1 տրիլիոն 184 մլրդ դրամի եկամուտների 95%-ը կազմելու են հարկային եկամուտներն ու տուրքերը, շուրջ երկու տոկոսը դրամաշնորհներն են, այդ թվում՝ 20 մլն եվրո Եվրոպական հարևանության ծրագրի շրջանակներում: «Դրամաշնորհներ շարունակելու ենք ստանալ. եվրոպական հարևանության շրջանակներում 20 միլիոն եվրոյի չափով դրամաշնորհ ենք ստանալու»,- նկատեց փոխնախարարը: Ըստ Սաֆարյանի, բյուջեի գերակայություններն են սոցիալական պաշտպանությունը, կրթությունը, մշակույթը և առողջապահությունը,  պաշտպանության, ազգային անվտանգության ապահովումը, ինչպես նաև՝ ճանապարհային, ջրային տնտեսության, էներգետիկայի բնագավառում ծրագրերի իրականացումը: Պավել Սաֆարյանը ևս մեկ ուշագրավ հայտարարություն արեց՝ նշելով, որ առաջին անգամ կրթության ոլորտին հասանելիք ծախսերը պլանավորվել են այն հաշվարկով, որ աշակերտների թիվն ավելացել է՝ ի տարբերություն նախորդ տարիների, երբ աշակերտների թիվը մշտապես պակասում էր:  Ֆինանսների փոխնախարարից, ինչպես նաև՝ նրա ղեկավար, նախարար Գագիկ Խաչատրյանից փորձեցինք որոշ պարզաբանումներ ստանալ այս և մի շար այլ հարցերի վերաբերյալ, սակայն Խաչատրյանն ու Սաֆարյանը, դուրս գալով ԱԺ հանձնաժողովների նիստերի ետնամուտքից, հմուտ կերպով խուսափեցին լրագրողներից:  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Սևանա լճում հանգիստ նախընտրողների համար «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գործարկել է Հրազդան-Ալմաստ-Շորժա էլեկտրագնացքը: Ինչպես տեղեկացնում են ՀԿԵ մամուլի ծառայությունից, մերձքաղաքային սեզոնային էլեկտրագնացքը գործում է հուլիսի 1-ից ամեն օր, բացի չորեքշաբթի օրերից: Գնացքը Հրազդան կայարանից մեկնում է 6:45-ին և Երևանի Ալմաստ կառամատույց է ժամանում 08:10-ին: Իսկ Ալմաստ կառամատույցից գնացքը մեկնում է ժամը 08:30-ին: Աշխատանքային օրերին էլեկտրագնացքը հասնում է մինչև Ծովագյուղ կայարան, շաբաթ և կիրակի՝ մինչև Շորժա: Գնացքի չվացուցակին կարելի է ծանոթանալ «ՀԿԵ» ՓԲԸ պաշտոնական կայքում www.ukzhd.am՝ «Ուղևորափոխադրումներ» բաժնում:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ պատրաստ է 2014 թվականին քարածուխ ներկրել Երևանի ՋԷԿ-ի համար, անհրաժեշտ քանակի էլեկտրաէներգիա արտադրելու համար, սակայն, այդ նախագիծը հազիվ թե իրականացվի: Այս մասին դեկտեմբերի 19-ին կայացած ասուլիսի ընթացքում հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը, ամփոփելով 2013 թվականի աշխատանքի արդյունքները: Նրա խոսքով, քարածուխ ներկրելու համար արդեն ստեղծված են անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքները և 2 հզր տոննա փորձնական խմբաքանակը մատակարարվել է Վարդենիսի երկաթուղի: Նա նշել է, որ ներկայումս Երևանի ՋԷԿ-ում տեղի է ունենում նոր տեխնոլոգիայի թեստավորումը: Հիշեցնենք, որ Երևանի ՋԷԿ-ը կառուցվել է 1963 թվականին, որի սահմանված հզորությունը կազմում է 50 ՄՎտ: Նախկինում ՋԷԿ-ն աշխատում էր գազով: Քարածխին անցնելը թույլ կտա արտադրել ավելի էժան էլկտրաէներգիա: 0.91 մլն.տոննա քարածխաջրածնային էլեկտրաէներգիա արտադրող գործարանի շինարարության նախագիծը ՋԷԿ-ում իրականացվում է «ԳԱՍԱ ԳՐՈՒՊ»ՍՊԸ կողմից: Ներդրումային ծրագրի արժեքը կազմում է 1.75 մլրդ.դրամ: Մոտ 480 մլն.դրամ ներդրվել է սարքավորումների գնմանը և տեղադրմանը: Գործարանի տարածքը կազմում է 3000 քմ: Գործարանը հագեցված է չինական սարքավորումներով: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստանում կոնյակի արտադրությունը 2014 թվականին տարեկան կտրվածքով աճել է 4,3 %՝ մինչև  895.9 հազար լիտր: Այդ մասին նշված է Ազգային վիճակագրական ծառայության զեկույցում: Նշենք, որ հայկական կոնյակի իրացման հիմնական շուկաներն են` Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում: Գինու արտադրությունը հունվարին աճել է 23,5%՝ մինչև 361.5 հազար լիտր: Շամպայն գինիների արտադրությունն ավելացել է 4.6 անգամ՝ մինչև 21,5 հազար լիտր: Օղու և լիկյորի արտադրությունն աճել է 33.3%՝ մինչև 727.7 հազար լիտր: Գարեջրի արտադրության ծավալն ավելացել է 69.3%՝ մինչև 731,9 հազար լիտր:  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստանի վարկային կազմակերպությունների ընդհանուր վարկային պորտֆելում վարկավորման ամենամեծ ծավալները բաժին են ընկել ֆինանսական հատվածին, գյուղատնտեսությանը և առևտրին, իսկ ամենամեծ աճն ապահովել է գիտության ոլորտը: Սա ըստ Արմինֆոյի: Այսպես, ֆինանսական հատվածի վարկավորման ծավալը 2013 թվականի երրորդ եռամսյակում աճել է 8.1%, տարեկան աճը՝ 22.2 %, կազմելով 52.3 մլրդ դրամ ($ 129 մլն): Գյուղատնտեսության վարկավորումը հշվետու եռամսյակում նվազել է 2.1%, մինչև 35.3 մլրդ դրամ ($ 87 մլն), տարեկան կտրվածքով աճելով 35,2%: Առևտրի ոլորտի վարկավորման ծավալը երրորդ եռամսյակում գրթե չի փոխվել՝ 20.9 մլրդ դրամ ($ 51.7 մլն), տարեկան կտռրվածքով աճելով 12.4%: Գիտության ոլորտի վարկավորումը երրորդ եռամսյակում կազմել է 77.4 %, տարեկան աճը՝ ավելի քան 2 անգամ, կազմելով 293 մլն դրամ ($ 725 հազ.): Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, որոնք տրամադրվել են ԱրմԻնֆո գործակալությանը, Հայաստանի վարկային կազմակերպությունների վարկային պորտֆելում ստանդարտ վարկերն աճել են մեկ տարում 24.3 %, իսկ ժամկետանց վարկերը՝ 26.1 %, իսկ եռամսյակային կտրվածքով ստանդարտ վարկերի աճը կազմել է  3.2%, ինչն ուղեկցվել է ժամկետանց վարկերի 4 % անկումով: Համեմատության համար նշենք, որ 2012 թվականի երրորդ եռամսյակում դիտվել է հակառակ պատկերը՝ ստանդարտ վարկերի գրեթե 1% անկումն ուղեկցվել է ժամկետանց վարկերի 21.1% աճով: Ըստ ռիսկային խմբերի վարկերը և դեբիտորական պարտքերը 2013 թվականի երրորդ եռամսյակում ավելացել են 2.9%, տարեկան կտրվածքով՝ 24.3 %, կազմելով 182,9 մլրդ դրամ: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, 2013 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանում գործում էր 33 վարկային ընկերություն և 123 մասնաճյուղ, 2012 թվականի նույն ժամանակահատվածի 32 ընկերության և 90 մասնաճյուղի փոխարեն: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
ֆեյսբուք սոցիալական ցանցը ներկայացրել է «Պահպանել» (Save) կոճակը՝ հետաձգված ընթերցանության, նորություններին և տեսանյութերի ծանոթանալու համար, տեղեկացնում է «Իտառ-Տասս»:   «Ամեն օր մարդիկ զանազան հետաքրքրական բաներ են գտնում ցանցի Էջերում, բայց միշտ չԷ, որ բավականաչափ ժամանակ են ունենում դրանց ուսումնասիրման համար,- ասված Է ընկերության հաղորդագրության մեջ:- Այժմ դուք կարող եք պահպանել այն ամենն, ինչ գտել եք ֆեյսբուքում հետագայում ծանոթանալու համար, երբ ավելի շատ ժամանակ կունենաք»:   Կոճակը տեղադրված է լինեու «Հավանել» կոճակի կողքին: Սոցցանցի ներկայացուցիչները հավաստիացրել են, որ նոր գործառույթը մի քանի օր հետո մատչելի կլինի բոլոր օգտատերերի համար:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Միջին անվանական աշխատավարձը Հայաստանում 2014 թվականի հունվար - փետրվարին կազմել է 156,297 դրամ ($ 382), տարեկան աճը`6.5%, միայն փետրվարին`0.5 %: 2014-ի փետրվարին այս ցուցանիշը տարեկան կտրվաքծով աճել է 6.1%: Սրանք ԱՎԾ տվյալներն են: Ըստ այդմ, աշխատավարձը բյուջետային կազմակերպություններում հունվար - փետրվարին կազմել է 136.449 դրամ ($333), տարեկան կտրվածքով աճելով 5.3 %: Աշխատավարձը ոչ բյուջետային կազմակերպություններում է տարեկան կտրվածքով աճել է 8%, կազմելով 185.906 դրամ ($454): Միայն փետրվարին բյուջետայինների աշխատավարձն աճել է 0.6 %, իսկ ոչ բյուջետայիններինը` 0.3 %: Հիշեցնենք, որ Հայաստանի սպառողական շուկայում 2014 թվականի հունվարին ինֆլյացիան կազմել է 2,8%, ինչը պայմանավորված է եղել մի շարք պարենային ապրանքների 5.1% թանկացումներով (ներառյալ ոգելից խմիչքը և ծխախոտը), իսկ առանց ոգելից խմիչքների և ծխախոտի` 5.3 %:    
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Կուտակային կենսաթոշակային բարեփոխումների նոր փաթեթի գերակշիռ մասը տեխնիկական խնդիրների լուծումն է տալիս, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը: «Թիրախավորված էր փաթեթում երեք խումբ հարցերի շտկում: Առաջինը տեխնիկական հարցերն էին: Երբ 2010 թվականին ընդունում էինք օրենքի փաթեթը, մենք ի սկզբանե ասել էինք, որ այս համակարգը ներդնելու համար անհրաժեշտ է լինելու նաև տեղեկատվական համակարգերի ներդրում: Դրանց ներդրման ժամանակ, իհարկե, պետք է առաջանային տեխնիկական խնդիրներ, ինչը անհրաժեշտություն կառաջացներ շտկումներ մտցնել»,- ասաց Արամյանը: Նա ևս մեկ տեխնիկական խնդիր մատնանշեց: Նախկինում օրենքի մեջ գրված էր, որ եթե անհատը, որը կամավոր ցանկանում է միանալ պարտադիր կուտակային համակարգին, երկու խումբ գործողություն պետք է աներ. պետք է գնար կենտրոնական դեպոզիտարիա, և պետք է գործատուին տեղյակ պահեր: «Մենք տեսանք, որ այդ երկրորդ գործողությունը կարելի է հանել, որովհետև տեղեկատվական համակարգերը կապուղիներով միմյանց միացված են, հետևաբար՝ ինչու ծանրաբեռնենք հասարակությանը, եթե կենտորնական դեպոզիտարիան կարող է կապուղիներով անմիջապես տեղեկացնել ՊԵԿ-ին և գործատուին»,- նշեց Արամյանը: Երկրորդ խնդիրն այն էր, որ որոշ օրենքներ, օրինակ՝ եկամտահարկի մասին օրենքը, 2010 թվականից փոփոխության են ենթարկվել, և քանի որ հայտարարվել է, որ խաղի կաննոները պետք է համադրելի լինեն մինչև 2013 թվականը և դրանից հետո, Արամյանի խոսքով՝ անհրաժեշտություն էր առաջանում, որ այդ օրենքները համադրելի դարձնեն: «Եկամտահարկի մասին օրենքում մենք նախորդ տարի օրենքի փոփոխությամբ ընդունեցինք մի կարգ, թե գրավադրված գույքի իրացման դեպքում ինչպես էր հարկման դաշտը կարգավորվում: Մենք այդ շտկումները կատարել ենք, նույնը վերաբերում է թաքցված աշխատուժին, դրա հետ առաջացող տուգանքներին և այլն»,- տեղեկացրեց փոխնախարարը: Երրորդը խումբ խնդիրները, նրա խոսքով, շտկումներն ու հստակեցումներն էին բոլոր օրենսդրական փաթեթներում:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի կարծիքով՝ դրամի արժեզրկումը սպեկուլյատիվ բնույթ է կրում: Լրագրողների հետ զրույցում նախարարը նշեց, որ, հնարավոր է, դրամի արժեզրկման պատճառով որոշակի գնաճ տեղի ունենա, բայց, նրա խոսքով, «տնտեսության ունեցած ցուցանիշները եւ  իրավիճակն այնպիսին չեն, որ մեկ օրվա մեջ այդպիսի տատանումներ տան»: Պատասխանելով iLur.am-ի հարցին՝ տնտեսության վրա ինչ հետեւանքներ կունենա արժեզրկումը՝ Ճշմարիտյանը հույս հայտնեց, որ վիճակը կկարգավորվի: «Համենայն դեպս, մեր ունեցած օրենսդրական եւ վարչական գործիքները, որն ունի Կենտրոնական բանկը, կարող է կարճ ժամանակում կարգավորել իրավիճակը», - նշեց նա: Ինչ վերաբերում է հարցին՝ արդյո՞ք կառավարությունը պետբյուջեի նախագիծն ԱԺ բերելուց առաջ չպետք է կանխատեսեր դրամի արժեզրկումը (պետբյուջեի նախագծում դրամի փոխարժեք է սահմանված 411 դրամ՝ $1-ի դիմաց), նախարարը պատասխանեց. «Կառավարությունը սպեկուլյատիվ երեւույթներ չի կարող կանխատեսել»:  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Մեզ հայտարարվել է հետևյալը, որ 470 000 աշխատողից 310 000-ն են նվազագույն աշխատվարձ ստանում. այդպիսի բան լինել չի կարող, եթե միջին աշխատավարձը 120.000 դրամ է: Ինչպես հայտնում է iLur.am-ի թղթակիցը, այսօր Ազգային ժողովում «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցության պատգամավորր Հրանտ Բագրատյանը: «Էս Աղայանի հայտնի հեքիաթն է, էն որ թագավորն ասում է՝ ով այնպիսի սուտ ասի, որ ասեմ՝ սուտ է, թագավորության կեսը կտամ: Գալիս են, տարբեր ստեր են ասում, մեկն էլ ասում է՝ դու ինձ փող ես պարտք, ոսկի ես պարտք: Հիմա էս նույն բանն է: Հիմա եթե ես սխալ եմ եղել իմ 72 500 դրամով, ուրեմն միջին աշխատավարձի թիվը սխալ է, իսկ դուք զեկուցում եք, որ 120 000 դրամ միջին աշխատավարձ եք տալիս»,- հայտարարեց Բագրատյանը: Ըստ նրա՝ պահանջվում է 22 մլրդ դրամ այս վիճակը փոխելու համար, և ամբողջ բարդագույն սխեման, որ ստեղծել են՝ մաքսային ծառայություն, քաղաքացիական ծառայություն, հարկային՝ սխալ է: «Դե որ սխալ եք արել, փոխեք: Ո՞նց կարող է դուք ստեղծեք սիստեմ, երբ նվազագույն աշխատավարձը կազմում է միջին աշխատավարձի 25 տոկոսը: Դուք դատապարտում եք մարդկանց աղքատության, և 2013-ի բյուջեն ընդունելուց հետո աղքատությունը 35,8 %-ից դառնում է 37%: Ուրիշ ձև չկա, խնդիրն այն չէ, որ ՀՆԱ-ն աճում է, հետո՞ ինչ: ՀՆԱ-ն աճում է տասը մարդու համար, բա մնացա՞ծը»: Բագրատյանն իր վրդովմունքը հայտնեց, թե 7%-ով նվազագույն աշխատավարձ են բարձրացնում, երբ գները բարձրացել են 10,1%-ով: Պատգամավորն այս որոշումը «անհեթեթ փոփոխություն» որակեց և կոչ արեց դեմ քվեարկել, քանի որ որևէ լուծում ներկայացված չէ: «Գոնե փոխհատուցեք այն, ինչ մարդիկ ունեին երկու տարի առաջ, գոնե բարձրացրեք էնքան, ինչքան գներն են բարձրացել»,- եզրափակեց Բագրատյանը:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հունիսի 5-9-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են. USD           Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել 61,014,277 դոլար 481.69 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 67,973,823 ԱՄՆ դոլար 483.05 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:           Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է  6,200,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 482.77 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:           «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: EUR           Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 8,453,302 եվրո 539.89 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 11,672,380 եվրո 544.44 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:           Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: RUB           Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 971,986,168 ՌԴ ռուբլի 8,46 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 401,838,011 ՌԴ ռուբլի 8,56 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել: Մայիսի 29-ից հունիսի 4-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 48.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 44.7 մլն ԱՄՆ դոլար:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
«Air Armenia» ավիաընկերության լրատվական ծառայությունից հայտնում են, որ սահմանված կարգով ըստ չվացուցակի իրականանում են ընկերության կողմից հայտարարված բոլոր չվերթները: Չվացուցակի համաձայն՝ «Air Armenia» ավիաընկերությունն իրականացնում է ուղևորափոխադրումներ դեպի Ռուսաստանի Դաշնություն և եվրոպական երկրներ: Տեղեկացնում ենք նաև, որ ավիաընկերության երկու օդանավերի պլանային տեխնիկական սպասարկման խնդիրներից ելնելով՝ ժամանակավորապես դադարեցվել է դեպի Ֆրանկֆուրտ իրականացվող չվերթները: Համաձայն չվացուցակի՝ շարունակվում են դեպի Փարիզ և Աթենք կատարվող թռիչները: Նշենք սակայն, որ համաձայն «Զվարթնոց» օդանավակայանի օնլայն չվացուցակի «Air Armenia» մի քանի չվերթներ դեպի Մոսկվա չեղյալ են հայտարարվել: Այսպես չի իրականացվել ժամը 09:45 չվերթը: Չեղյալ է հայտարարվել նաև 18:40-ին նախատեսվող QN 912 չվերթը:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Տևական բանակցություններից հետո «Երևան» հեռուստաընկերությունը ձեռք է բերվել հայ-ռուսական ընկերության կողմից, որի բաժնետերերից է Արթուր Բաղդասարյանը։ Այս մասին գրում է Aravot.am-ը՝ հղում կատարելով ՕԵԿ մամուլի խոսնակ Արթուր Միսակյանին։ Թե ինչ ընկերություն է, ովքեր են մյուս բաժնետերերը, Արթուր Միսակյանը չի մանրամասնել։Նյութի սկզբնաղբյուրը՝ Aravot.am
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Գործադիր խորհրդի «Երկարաձգվող ֆինանսավորման» և «Երկարաձգվող վարկավորման» ծրագրերի օժանդակությամբ իրականացվող ծրագրի շրջանակում Հայաստանի տնտեսական կատարողականի հինգերորդ ամփոփիչ ստուգման եզրափակումը իշխանություններին տալիս է լրացուցիչ 51,43 միլիոն ԱՄՆ դոլար փոխառելու հնարավորություն՝ ծրագրերի շրջանակում տեղաբաշխված ընդհանուր գումարը հասցնելով մոտ 324,4 միլիոն ԱՄՆ դոլարի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան:  «Գործադիր խորհուրդը հավանություն է տվել նաև իշխանությունների դիմումին՝ շուկայում անսպասելի ճնշումների հետևանքով զուտ պաշտոնական միջազգային պահուստների նվազագույն սահմանաչափի՝ 2012 թվականի հունիսի վերջի համար սահմանված կատարողական չափորոշչի չպահպանման համար բացառություն անելու և 2012 թվականի դեկտեմբերի վերջի համար կատարողականի նույն չափորոշիչը փոփոխելու մասին»,- ասաց Տոլոսան: Նա տեղեկացրեց, որ Գործադիր խորհուրդն այսօր ավարտել է նաև Հայաստանի հետ IV հոդվածի շրջանակում իրականացվող խորհրդակցությունները, որոնց ժամանակ քննարկվում են միջնաժամկետ տեսանկյունից տնտեսական քաղաքականությունը, և քննության է առել Հայաստանի հետ Հիմնադրամի փոխհարաբերությունների վերաբերյալ Փաստացի գնահատման վերանայված զեկույցը:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Միջազգային վարկանիշավորող Moody’s Investor Service գործակալությունը իջեցրել է Հայաստանի թողարկողների և պետական պարտատոմսերի վարկանիշը Ba2-ից Ba3: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով գործակալության պաշտոնական կայքը, կանխատեսումը կայունից փոխվել է բացասականի: Ազգային արժույթով պարտատոմսերի և ավանդների վարկանիշը Moody’s-ն իջեցրել է Ba1-ից մինչև Baa3, արտարժույթով պարտատոմսերի առաստաղը` Ba1-ից Ba2, իսկ արտարժութային ավանդների առաստաղը` B1-ից Ba3: Կարճաժամկետ արտարժութային պարատտոսմերի և ավանդների առաստաղը մնացել է նույն` NP մակարդակին: Որպես փոփոխությունների հիմնական դրդապատճառներ նշվում են Հայաստանի արտաքին խոցելիության մեծացումը` պայմանավորված Ռուսաստանից դրամական փոխանցումների կրճատմամբ, օտարերկրյա ուղղակի ներդրումների համար անորոշ հեռանկարը, փոխարժեքի փոփոխությունների նկատմամբ գերզգայունության մեծացումը և արտարժույթի պահուստների վրա սպասվող ճնշումը: Moody’s-ի զեկույցը Հայաստանի վերաբերյալ՝ այստեղ:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ադրբեջանը հերքել է  Բաքվի և Երևանի միջև ավիաուղերթների վերսկսման վերաբերյալ ենթադրությունները, հայտնում է 1 news.az.-ը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ազգային ավիաընկերության մամլո ծառայությունը: «Պարբերական ավիահաղորդակցություն հաստատելը ներկայում անհնար է»,- ասված է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մայիսի 23-ին տեղի է ունեցել ավիաթռիչք Երևան-Բաքու երթուղով, որն իրականացրել է «SW Business Aviation» ընկերությունը: Այդ տեղեկությունը տեղադրվել էր zvartnots.am կայքում, որը տեղեկատվություն է տալիս Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան ժամանած և այնտեղից մեկնած օդանավերի մասին: Դրանից ելնելով էլ՝ որոշ ԶԼՄ-ներ եզրակացրել էին, թե Երևանի և Բաքվի միջև ավիափոխադրումները վերսկսվել են, և մայիսի 23-ին իրականացվել է առաջին ուղերթը: Մինչդեռ «Զվարթնոց» օդանավակայանում, ինչպես փոխանցում է iLur.am-ը, պարզաբանել են, որ մայիսի 23-ին Բաքվից Երևան են ժամանել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որից հետո նրանց տեղ հասցրած ինքնաթիռը վերադարձել է Ադրբեջան, փոխանցում է lenta.ru-ն:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
ՏՄՊՊՀ նիստում պատասխանատվության ենթարկելու որոշում կայացվեց մսամթերքի արտադրությամբ զբաղվող «Երեմկա» ՍՊ ընկերության նկատմամբ, քանի որ վերջինը իր արտադրանքի պիտակների վրա օգտագործել է «Երևանի միսկոմբինատ» բառերը` որևէ առնչություն չունենալով տվյալ ընկերության հետ: Անբարեխիղճ մրցակցության դրսևորման համար, ընկերությունը ստացավ խիստ նախազգուշացում՝ խախտումները անմիջապես վերացնելու հանձնարարականով: ՏՄՊՊՀ-ից տեղեկացնում են, որ վարչական վարույթը հարուցվել է «Երևանի «Ուրարտու» ԱՄ Մսի Կոմբինատ» ընկերության դիմումի հիման վրա: Սկավառակների արտադրությամբ և վաճառքով զբաղվող «Ռեքո Ռեքորդս» ընկերությունը դիմել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով՝ տեղեկացնելով, որ նույն գործունեությամբ զբաղվող «Ադամս» ընկերությունը խոչընդոտում է իր գործունեությանը: Մասնավորապես, վերջինը մանրածախ վաճառք իրականացնող տասնյակ անձանց, այդ թվում նաև իրենց ընկերության պատվիրատուներին ուղարկել է նույնաբովանդակ գրություններ՝ նշելով, որ իբր ինքը հանդիսանում է Հայաստանում արտասահմանյան մի շարք ընկերությունների հեղինակային և հարակից իրավունքների, ինչպես նաև մի շարք կատարումների գույքային իրավունքների բացառիկ իրավատեր: «Ադամս» ընկերությունը ներկայացրել է նաև, որ ՀՀ-ում այդ շուկան պատկանում է միայն իրեն և պահանջել է, որ գնումներ կատարեն իր ընկերությունից՝ ոչնչացնելով այլ արտադրողներից նախկինում ձեռք բերված սկավառակները: Ըստ «Ռեքո Ռեքորդսի», «Ադամս» ընկերությունը նման պարտադրողական գործողություններով ընդլայնել է իրացման ծավալները` թույլ չտալով, որպեսզի սկավառակների մանրածախ վաճառք իրականացնողները պատվերներ ներկայացնեն նաև իրենց ընկերությանը: Հանձնաժողովի կողմից հարուցված վարչական վարույթի ընթացքում պարզվել է, որ «Ադամս» ընկերությունը չի հանդիսանում իր կողմից նշված օբյեկտների նկատմամբ բացառիկ իրավատեր, հակառակը, այդ օբյեկտների մի մասի նկատմամբ բացառիկ իրավունքները պատկանում են «Ռեքո Ռեքորդսին»: Այսօր, հանձնաժողովի նիստում կայացված որոշմամբ, անբարեխիղճ մրցակցություն դրսևորելու համար «Ադամս» ընկերության նկատմամբ նշանակվեց տուգանք՝ իրավախախտմանը նախորդող տարվա 1 տոկոսի չափով և հանձնարարվեց վերացնել և հետագայում բացառել օրենքի խախտումը: ՏՄՊՊՀ նիստում խիստ նախազգուշացում ստացավ Վանաձոր քաղաքում մալուխային ցանցով հեռուստաալիքների վերահեռարձակման (կաբելային հեռուստատեսություն) ծառայությունների մատուցմամբ զբաղվող «Սպայդեր Սիստեմս» ընկերությունը: Վերջինը  գովազդային նյութեր էր տարածել` նշելով, որ ընկերությունը 6 ամիս ժամկետով անվճար մատուցում է կաբելային հեռուստատեսության ծառայություններ: Սակայն պարզվել է, որ ընկերության գովազդը չի համապատասխանում իրականությանը, քանի որ իրականում սպառողներին ընդամենը առաջարկվել է կնքել 18 ամիս ժամկետով պայմանագիր, որից  6-ը  ամսվա վճարը՝ տարաժամկետ վճարելու հնարավորությամբ: Վարչական վարույթը հարուցվել է «Դիլարմ» ընկերության դիմումի հիման վրա:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Գլխի շրջանում վնասվածք ստացած ժամկետային զինծառայող Հրաչյա Սարգսյանն ապաքինվում է: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ինքը՝ Հրաչյա Սարգսյանը. նա այժմ ՀՀ պաշտպանության նախարարության Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում է, սակայն շուտով այնտեղից տեղափոխվելու է «Կարմիր խաչի» վերականգնողական կենտրոն: Հիշեցնենք, որ մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասում ինքնաձիգից արձակված կրակոցից ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանը տեղում մահացել էր, իսկ Հրաչյա Սարգսյանը գլխի շրջանում ստացել էր վնասվածք ու տեղափոխվել Նոյեմբերյանի քաղաքային հիվանդանոց, ապա՝ զինվորական հոսպիտալ: «Արդեն լավ եմ: Ապաքինվում եմ»,-  զրույցում ասաց Հրաչյա Սարգսյանը:   Նրա հայրը՝ Վաղինակ Սարգսյանը, ևս նշեց, որ տղան ապաքինվում է. «Հրաչյան ներկա պահին ապաքինվում է: Կյանքին վտանգ չի սպառնում: Ձախ կողմի պարալիզացում ունի, որը խոստացել են, որ «Կարմիր խաչի» օգնությամբ անպայման կվերականգնեն»: Նրա խոսքով՝ տղայի վերքերը փակվելուց հետո նրան կտեղափոխեն «Կարմիր խաչի» վերականգնողական կենտրոն: Հրաչյան նաև ասաց, որ դեպքի հետ կապված ոչինչ չի հիշում: «Գիտեմ, թե ինչ է եղել, բայց չեմ հիշում»,- ասաց նա: Տղայի հայրը ևս ասաց, որ Հրաչյան դեպքի օրը կատարվածից ոչինչ չի հիշում. «Ինքը մայիսի 15-ի օրվա մասին հիշում է միայն, որ եղել է ծառայության, այսինքն՝ նարյադում է եղել: Ընդամենը դա է եղել: Իսկ թե ի՞նչ է կատարվել, ինչի՞ց, ի՞նչ կրակոց է եղել, ինքը բացարձակ ոչ մի բան չի հիշում»: Վաղինակ Սարգսյանն ասաց նաև, որ Հրաչյան դեռևս տեղյակ չէ, որ իր հետ ծառայող ընկերը՝ Լյուքս Ստեփանյանը, մահացել է: Վաղինակ Սարգսյանն, անդրադառնալով զորամասում կատարվածին, ասաց, որ որքան ինքը հասկանում է՝ պատահական կրակոց է եղել. «Մի թեթև խոսակցություն է եղել Լյուքսի ու Դավիթի միջև: Ես այդպես գիտեմ: Ամեն դեպքում քննություն է գնում, քննությունը կպարզի՝ ավելի ճիշտ ինչպես է եղել: Նախնական ես այդպես գիտեմ: Եվ ասում են, թե պատահական, զենքն իջեցնելուց է կրակել»: Նշենք, որ Զինվորական դատախազության կողմից մեղադրանք առաջադրվել է Դավիթ Խաչատրյանին: Հրաչյա Սարգսյանի հայրը մեզ հետ զրույցում նշեց, որ իր տղան վերջինիս հետ մտերիմ է եղել. «Զենքն ում ձեռքին եղել է, Հրաչյայի հետ մտերիմ են եղել»: Վաղինակ Սարգսյանը պատմեց, որ ինքը հանդիպել է մահացած Լյուքս Ստեփանյանի հորեղբոր հետ, ով պատմել է դեպքից, սակայն միևնույն ժամանակ՝ նշել, որ իրենք չեն հավատում վարկածին, թե պատահական կրակոց է եղել. «Մինչև անգամ չեն հավատում, որ խոսակցությունը եղել է Լյուքսի պատճառով: Ես խնդրեցի, որ ընդամենը սպասենք քննությանը: «Հրաչյան կառողջանա: Եթե բոլորին կասկածում են, երևի թե Հրաչյային չկասկածեն: Երբ որ Հրաչյան կհիշի ամեն ինչ, կպատմի, ամեն ինչ պարզ կլինի»: Հրաչյա Սարգսյանի հայրն ասաց, որ բժիշկներն ասում են՝ իր որդու հիշողությունն ամբողջությամբ կվերականգնվի: Ըստ Վաղինակ Սարգսյանի՝ Սեյրան Օհանյանը Հրաչյա Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ գումար է տրամադրել իրենց, որով ինքը համակարգիչ է գնել: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստանն իր դիրքը երեք կետով բարելավել է Համաշխարհային տնտեսական ֆորումի (GCI) 2013-2014 թվականների վարկանիշում, 148 երկրների շարքում զբաղեցնելով 79 տեղը: Այս մասին է նշվում Համաշխարհային բանկի կողմից մարտ ամսին հրապարակված զեկույցում: Ամենամեծ բարելավումներն արձանագրվել են «տեխնոլոգիական պատրաստվածություն» (աճը` 20 տեղով), մակրոտնտեսական միջավայրի կատարելագործում (աճը` 19 տեղով) և ապրանքային շուկաների արդյունավետություն (աճը` 14 տեղով) կատեգորիաներով: Շուկայի ծավալով երկիրը 2 կետով վատթարացրել է իր դիրքը, մինչև 117 տեղ, իսկ ինովացիաների կատեգորիայով այն բարելավել է 2 կետով, մինչև 105 տեղ:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
«Արմավիա» ընկերությունը չի մեկնաբանում ռուսաստանյան «Իզվեստիա» պարբերականում հրապարակված տեղեկություններն այն մասին, որ VTB բանկը 22 միլիոն ԱՄՆ դոլարի դատական հայց է ներկայացրել գործարար Միխայիլ Բաղդասարովի Mika Limited եւ Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունների դեմ: «Որեւէ կերպ չենք մեկնաբանում այդ լուրը, որովհետեւ  նյութում այլափոխված փաստեր կան», - iLur.am-ին փոխանցեցին «Արմավիայի» մամուլի ծառայությունից՝ չմանրամասնելով, թե հատկապես որ փաստերի վերաբերյալ են առարկությունները: Ըստ «Իզվեստիայի» հրապարակման, բանկը ցանկանում է վերադարձնել գումարները, որոնք նա տրամադրել է ավիափոխադրողին վարկային միջոցների վերաֆինանսավորման նպատակով: Այդ վարկերը «Արմավիան» վերցրել է ռուսական Sukhoi Superjet-100 օդանավերը ձեռք բերելու համար: Հրապարակման մեջ նշվում է, որ, հնարավոր է, նշված ընկերությունները սնանկ ճանաչվեն, եւ արդյունքում «Արմավիայի» ակտիվները հայտնվեն բանկի վերահսկողության տակ: Մասնավորապես,  ՎՏԲ-ն կարող է օրինական պահանջ ներկայացնել ՝լիզինգային պայմանագրերով ձեռք բերված ինքնաթիռների լիզինգային պայմանագրի իրավունքը ստանալու համար, որպեսզի հետագայում կարողանա ինքնաթիռները վաճառել աճուրդով:  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Apple ընկերությունը ներողություն է խնդրել նավիգացիոն քարտեզների համար, որոնք տեղակայված են նոր в iOS 6 օպերացիոն համակարգում: Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Կուկը գրել է, որ ցավում է ընկերության կողմից թույլ տրված թերացման համար և առաջարկել է օգտվել Google.Maps или Nokia Maps քարտեզներից ու վստահեցրել է, որ ամեն ինչ արվում է՝ սխալները շտկելու համար: Դեռ ապրիլին Apple-ը հայտարարել էր, որ հրաժարվում է Google-ի քարտեզագրական ծառայությունից և այն սեփականով է փոխարինելու: Apple-ի քարտեզների հիմնական տարբերությունն այն է, որ քարտեզներում օգտագործված են եռաչափ  պատկերներ: Սխալներից և անհամապատասխանություններից բացի` iOS6 նոր օպերացիոն համակարգում բացակայում է նաև ճանապարհների խցանումների և հասարակական տրանսպորտի երթևեկության մասին տվյալներ ստանալու հնարավորությունը, այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Եվրասիական տնտեսական միություն մտնելուց հետո մինչև 2015 թ. վերջը Հայաստանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայում կներկայանա երեք անդամներով՝ առանց վարման ոլորտների ամրագրման, որոնք կունենան մեկ ձայն: Նման կարգ է պարունակում ԵԱՏՄ-ին Հայաստանի միանալու վերաբերյալ հոկտեմբերի 11-ին ԵԱՏՄ-ի կայքում հրապարակված  պայմանագիրը: Փաստաթղթում նշվում է, որ Հայաստանի ներկայացուցիչներն իրենց գործառույթները կիրականացնեն մինչև լիազորությունների այն ժամկետի ավարտը, որով նշանակվել են ԵԱՏՄ-ի գործող անդամները, այսինքն՝ մինչև 2015 թ. ավարտը: ԵԱՏՄ մտնելուց հետո Հայաստանը մաքսատուրքերից կազատի ռազմական արտադրանքը, որը կներմուծվի 2015-2022 թթ.:  Այս արտոնությունը, որը չի գործում Միության մյուս անդամ երկրների պարագայում, կվերաբերի այն արտադրանքին, որը նախատեսված է Հայաստանի զինված ուժերի համար: Մաքսատուրքերից կազատվեն նաև մինչև 2022 թ. Հայաստան ներմուծվող քաղաքացիական ուղղաթիռների և ինքնաթիռների որոշ տեսակներ, ինչպես նաև ԱԷԿ-ի շինարարության և նորացման համար ներմուծվող ապրանքները: ԵԱՏՄ-ին միանալու կապակցությամբ Հայաստանը բանակցություններ կսկսի Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամների հետ՝ այդ կազմակերպությունում իր պարտավորությունները փոխելու շրջանակներում:  Ըստ փաստաթղթի՝ այդ բանակցությունները կանցկացնի լիազորված պատվիրակությունը՝ դիրեկտիվների հիման վրա, ընդ որում՝ այդ դիրեկտիվները և պատվիրակության կազմը պետք է հաստատվեն, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև խմբագրվեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից: Փաստաթղթում ընդգծվում է, որ Հայաստանի պարտավորությունները ԱՀԿ-ի շրջանակներում՝ չեն տարածվում ԵԱՏՄ-ի մյուս անդամ պետությունների վրա: Քանի որ Հայաստանի համար նախատեսված է անցումային շրջան՝ որոշ ապրանքների նկատմամբ ԵԱՏՄ-ի մաքսատուրքեր մտցնելու հարցում, հանրապետությունը պարտավորվում է այդ ապրանքներն օգտագործել միայն իր տարածքում և թույլ չտալ դրանց դուրսբերումը ԵԱՏՄ-ի այլ երկրներ՝ առանց Միության այդ երկրներում գործող մաքսատուրքի տարբերությունը վճարելու: Ընդ որում՝ Բելառուսը, Ղազախստանը և Ռուսաստանը իրավունք ունեն որոշելու այդ ապրանքներն իրենց տարածք մուտք գործելու կարգը: Եվրասիական տնտեսական միությանը միանալով՝ Հայաստանը կստանա ԵԱՏՄ տարածք մուտք գործած ապրանքներից ստացված մաքսատուրքերի 1,13 %-ը: Ըստ փաստաթղթի՝ Հայաստանի միանալուց հետո Բելառուսի մասնաբաժինը կկրճատվի՝ 4,7 %-ից դառնալով 4,65 %, Ղազախստանինը՝ 7,3 %-ի փոխարեն՝ 7,25 %, Ռուսաստանինը՝ 88%-ից՝ 86,97 %: Փոխանցում է ТАСС-ը:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Լենինգրադյան փողոցը Ծովակալ Իսակովի պողոտայի հետ կապող մայրուղու բացումը կկայանա դեկտեմբերի 20-ից հետո: Այս մասին հայտնում  է news.am-ը՝ հղում անելով իր աղբյուրներին: Ճանապարհի մյուս հատվածի շինարարությունը կկայանա 2014թ:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
ԿԲ-ն թողարկել է «2014 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնություն» նոր արծաթե հուշադրամ: Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որից ներքև անվանական արժեքի մակագրությունն է՝ «100 ԴՐԱՄ.DRAM» և թողարկման տարեթիվը` «2014»: Ստորին ձախ հատվածում հուշադրամը հատող ընկերության դրոշմակնիքն է, իսկ եզրաշուրթի շրջագծով հայերեն և անգլերեն լեզուներով մակագրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA»: Հուշադրամի դարձերեսին 2014 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության 32 մասնակից երկրների անվանումներն ու դրոշներն են, կենտրոնում «2014 FIFA WORLD CUPTM» մակագրությունն է: Տեխնիկական չափանիշները Անվանական արժեքը՝ 100 դրամ Մետաղը և հարգը՝ արծաթ 9250 Քաշը՝ 20,0 գ Տրամագիծը՝ 38,60 մմ Որակը՝ պրուֆ Դրամաշուրթը՝ ատամնավոր Տպաքանակը՝ մինչև 5 000 հատ Հուշադրամը հատվել է Գերմանիայի «Geiger Edelmetalle» դրամահատարանում:  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus

Dataset Card for "ILUR-news-text-classification-corpus-formatted"

More Information needed

Downloads last month
1,622
Edit dataset card