id
int64
800
1.12M
title
stringlengths
1
125
article
stringlengths
8
195k
108,025
(9114) Հատակեյամա
(9114) Հատակեյամա (անգլ.՝ Hatakeyama), աստերոիդ աստերոիդների հիմնական գոտում։ Հայտնաբերվել է 1997 թվականի փետրվարի 12-ին Տակաո Կոբայաշիի կողմից Օիզումիյում։ Միջին հեռավորությունը Արեգակից կազմում է 2,336131 ա. մ., առավելագույնը մոտենում է 2,0766 ա. մ. հեռավորության վրա և հեռանում 2,5957 ա. մ.։ Արեգակի շուրջ մեկ ամբողջական պտույտ է կատարում 1304,2 երկրային օրվա ընթացքում, իր ուղեծրով շարժվելով միջինում 0,276031 աստիճան/օր արագությամբ։ Աստերոիդի ուղեծրի և խավարածրի հարթությունները իրար հետ կազմում են 4,21° անկյուն։ == Տես նաև == Աստերոիդների ցանկ Աստերոիդների սպեկտրալ դասեր Աստերոիդների ընտանիքներ Աստերոիդների խմբեր == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Շմադել Լուց (2003)։ Փոքր մոլորակների անունների բառարան (5-րդ վերանայված և ընդլայնված հրատարակություն ed.)։ Գերմանիա: Սփրինգեր։ ISBN 978-3-540-00238-3 (անգլ.) (9114) Հատակեյամա աստերոիդը Փոքր մոլորակների կենտրոնի կայքում (ուղեծրի տվյալները և դիտարկումները) (անգլ.)
530,924
Հրանտ Վարդանյան (գործարար)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հրանտ Վարդանյան (այլ կիրառումներ)Հրանտ Միքայելի Վարդանյան (հունվարի 23, 1949, Երևան, Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ - ապրիլի 20, 2014, Երևան, Հայաստան), գործարար, «Գրանդ Հոլդինգի» հիմնադիր և ղեկավար, բարեգործ, Հայաստանի տնտեսության վաստակավոր աշխատող (2009)։ == Կենսագրություն == Հրանտ Միքայելի Վարդանյանը ծնվել է 1949 թ. հունվարի 23-ին Երևանում (Հայաստան), բանվորի ընտանիքում։ 1956-1966 թթ. սովորել է Երևանի Ս. Մ. Կիրովի անվան համար 12 միջնակարգ դպրոցում։ 1968-1974 թթ. սովորել է Երևանի Պոլիտեխնիկական Ինստիտուտի մեխանիկական և մեքենաշինական ֆակուլտետում՝ ստանալով սննդարդյունաբերության ինժեների որակավորում։ 1990 թ.-ից տնտեսական գիտությունների թեկնածու է։ Անկուսակցական է։ Հրանտ Վարդանյանի շնորհիվ 2000 թ. մայիսի 1-ից Հայաստանի Հանրապետությունում պետական մակարդակով վերականգնվել է Աշխատանքի միջազգային օրվա տոնակատարությունը։ Եղել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ (1998-2003 թթ.), Հայաստանի Ազգային Օլիմպիական կոմիտեի ղեկավար մարմնի անդամ (1992-2001 թթ.), Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ (2003-2014 թթ.)։ Հրանտ Վարդանյանը մահացել է 2014 թ. ապրիլի 20-ին։ Թաղված է Երևանի քաղաքային պանթեոնում։ == Բիզնես գործունեություն == Հրանտ Վարդանյանն աշխատանքային գործունեությունը սկսել է Երևանի ծխախոտի փորձարարական կոմբինատում, որպես ինժեներ-տեխնոլոգ։ 1984 թ.-ից կոմբինատի գլխավոր տնօրենի տեղակալն է եղել։ 1996 թ.-ից սկսել է բիզնես գործունեությունը՝ խթանելով հայրենական արտադրության վերականգմանն ու զարգացմանը։ Հիմնադրել է «Գրանդ Տոբակո», «Գրանդ Քենդի», «Ինթերնեյշնլ Մասիս Տաբակ» և այլ ընկերություններ։ Նրա հիմնադրած ընկերությունների խումբը՝ «Գրանդ Հոլդինգը», հանրապետության առաջին հարկատուն է, առաջինն է պատրաստի արտադրանքի արտահանման ծավալով, աշխատատեղերի քանակով։ Ընկերության հետ համագործակցելու շնորհիվ գյուղատնտեսության ոլորտում ստեղծվել են հազարավոր աշխատատեղեր՝ հատկապես Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում։ == Բիզնես գաղափարախոսություն == 1991 թ.-ից՝ անկախության առաջին վեց տարիներին, երբ երկրում զանգվածային գործազրկություն էր, Հայաստանում գրեթե ոչինչ չէր արտադրվում և ամեն ինչ ներկրվում էր, Հրանտ Վարդանյանը՝ որպես գործարար, իր առջև դրեց հայրենական արտադրության վերածննդի ու զարգացման խնդիրը։ Նա առաջինը հավատաց, որ Հայաստանում անհրաժեշտ մտավոր, կադրային ու արտադրական ներուժ կա՝ ներքին ու արտաքին շուկաներում մրցակցելու համար։ Նա մյուս արտադրողների համար օրինակ դարձավ և իր գործունեությամբ ապացուցեց, որ զանգվածային գործազրկության, արտագաղթի և շրջափակման պայմաններում հայ ազգը ոչ միայն կարող է աշխատել, որակով արտադրանք տալ և իր երկրում արժանապատվորեն ապրել, այլև իր արտադրանքն արտահանել ու այլ երկրների բազմամիլիոնանոց շուկաները գրավել։ == Բարեգործություն == Հրանտ Վարդանյանի բարեգործական գործունեությունը բազմանպատակ ու համակարգային էր՝ գիտություն, կրթություն, մշակույթ, առողջապահություն, սպորտ և այլն։ Հովանավորել է Երևանի կենդանաբանական այգին, հիմնել և ֆինանսավորել «Հայրենիք» մանկական բարեգործական հեռուստաալիքը, տարիներ շարունակ վճարել Հայաստանի բոլոր Սոցաշխատանքի հերոսներին ամենամսյա թոշակ։ Հրանտ Վարդանյանը Տավուշի մարզում՝ հատկապես սահմանամերձ գյուղերում, երկարաժամկետ խոշոր բարեգործական ծրագրեր էր իրականացնում՝ դրանով իսկ նպաստելով տեղական համայնքների զարգացմանը։ Կառուցել է Հայաստանի Մասիս քաղաքի Սուրբ Թադեոս եկեղեցին։ == Անձնական կյանք == Հրանտ Վարդանյանը ծնվել է Միքայել Վարդանյանի և Շուշանիկ Սարգսյանի ընտանիքում։ Ունի երկու քույր՝ Ռիմա և Ռոզա։ Արմատներն Արևմտյան Հայաստանի Խնուս գյուղից են։ Տատիկն ու պապիկը 1915 թ. Հայոց ցեղասպանության զոհեր են դարձել։ 7 տարեկանում կորցրել է հորը։ Կնոջ՝ Զինա Մուրուզյանի հետ ծանոթացել է Երևանի Պոլիտեխնիկական Ինստիտուտում ուսանելու տարիներին։ Ամուսնացել է 1972 թ.-ին։ Ունի երկու որդի՝ Միքայել և Կարեն, և վեց թոռ՝ Իզաբելլա, Զինա, Հրանտ, Դանիել, Մարկ և Ակսել։ == Պարգևներ == Հայրենական արտադրության վերականգնման գործի մեջ ներդրած ավանդի համար Հրանտ Վարդանյանին Հայաստանի Նախագահի կողմից շնորհվել է Անանիա Շիրակացու մեդալ (1999 թ.): Արդյունաբերության բնագավառում երկարամյա եւ բեղմնավոր աշխատանքի, տնտեսության զարգացման գործում ներդրած ծանրակշիռ անձնական ավանդի համար անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ, Հայաստանի Նախագահի կողմից Հրանտ Վարդանյանին շնորհվել է Հայաստանի տնտեսության վաստակավոր աշխատողի կոչում (2009 թ.): Հրանտ Վարդանյանը հանրապետության տնտեսության զարգացման գործում ունեցած անձնական ներդրման և ավանդի համար ՀՀ Նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի շքանշանով (2014 թ., դեկտեմբերի 20)։ Հայաստանի Մասիս քաղաքի Գործարանային փողոցը վերանվանվել է Հրանտ Վարդանյանի անունով (2019 թ. փետրվարի 5)։ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Շահամիրյանների փողոցն անվանափոխվել է Հրանտ Վարդանյանի անունով (2021 թ. հունիսի 22)։ == Ծանոթագրություններ == == Աղբյուրներ == Аркадий Асрян "ГЕРОИ АРМЯНЕ", Ереван "Амарас" 2015, с. 349 == Արտաքին հղումներ == Компания «Гранд Кенди» не только не уходит из Армении, но и расширяет присутствие на рынке
585,755
Արուձուտդերե
Արուձուտդերե, գետակ Եփրատի ավազանում Արևմտյան Եփրատի ձախակողմյան Դերջան վտակի աջակողմյան օժանդակը։ Մայր գետին է միանում Մամախաթուն քաղաքից մոտ 9 կմ հյուսիս-արևելք։ == Ծանոթագրություններ ==
969,406
Արման Նորայր
Արման Նորայր, Նուրհան (1948, Կոստանդնուպոլիս), հայ ջութակահար, դիրիժոր։ == Կենսագրություն == Արման Նորայրը ծնվել է 1948 թվականին, Կոստանդնուպոլսում։ Իբրև ջութակահար՝ 13 տարեկանից հանդես է եկել մենահամերգներով։ 1970 թվականից նվագել է Կալիֆոռնիայի կամերային, Ֆլորիդայի սիմֆոնիկ, Լոս Անջելեսի Հայ սիմֆոնիկ երաժշտության ընկերակցության նվագախմբերում։ 1982 թվականից եղել է Կանադայի Նորթ Բեյ նվագախմբի, 1986 թվականից՝ Նյու Բրունսուիք սիմֆոնիկ և կամերային նվագախմբերի երաժշտական տնօրենը։ 1984 թվականին հիմնադրել Է «Նորդերն սիմֆոնիա» և «Նորթ Բեյ» ամառային փառատոները։ 1990 թվականից որպես հրավիրյալ ղեկավարել է բազմաթիվ երկրների (Լեհաստան, Հունգարիա, Ռուսաստան, Չեխոսլովակիա և այլն) սիմֆոնիկ նվագախմբերը։ 1992, 1993 և 1995 թվականներին այցելել է Հայաստան, ղեկավարել մի շարք համերգներ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ. երգացանկում՝ Բեթհովենի, Բախի, Մոցարտի, Շումանի, Լորիս Ճգնավորյանի և այլոց գործերից։ == Ծանոթագրություններ ==
87,944
Աստերոիդների ցանկ (60101-60200)
Աստերոիդների ցանկ (60001-60100) • Աստերոիդների ցանկ • Աստերոիդների ցանկ (60201-60300) Աստերոիդների ցանկ (60001-60100) • Աստերոիդների ցանկ • Աստերոիդների ցանկ (60201-60300) == Աղբյուր == «Discovery Circumstances: Numbered Minor Planets (60001)-(65000)»։ www.minorplanetcenter.net
578,652
Իտամարկայի գավառ
Իտամարկայի գավառ (պորտ.՝ Microrregião do Itamaracá), գավառ Բրազիլիայի Պերնամբուկու նահանգում։ Մտնում է Ռեսիֆիի ագլոմերացիա (մեզոշրջան)ի մեջ։ == Գավառի կազմ == Գավառի կազմի մեջ են մտնում հետևյալ համայնքները. Իգարասու Իլյա դի Իտամարակա Իտապիսումա
544,642
Պերիլնայա
Պերիլնայա (ռուս.՝ Перильная), գետ Ռուսաստանում, հոսում է Ալթայի երկրամասում, Ալթայի Հանրապետությունում։ Գետաբերանը տեղակայված է Սպիտակ գետի աջ ափով՝ 12 կմ հեռավորության վրա։ Գետի երկարությունը 17 կմ է։ == Ջրային գրանցամատյանի տվյալներ == Ռուսաստանի ջրային գրանցամատյանի տվյալների համաձայն՝ պատկանում է Վերին Օբի ավազանային շրջանին, գետի ջրատնտեսային տեղամասը Ալեյ գետն է, գետի ենթաավազանը Բիա և Կատուն գետերն են։ Գետի գետային ավազանը (Վերին) Օբ գետն է՝ մինչև Իրտիշի հետ միախառնման կետը։ Տվյալներն ըստ ջրային ռեսուրսների ֆեդերատիվ տեսչության․ Ջրային օբյեկտի, պետական ջրային գրանցման կոդը - 13010200312115100009976 Հիդրոլոգիական ուսումնասիրությունների կոդը - 115100997 Ավազանի կոդը - 13.01.02.003 Հիդրոլոգիական ուսումնասիրությունների հատորի համարը - 15 Թողարկումն ըստ հիդրոլոգիական ուսումնասիրությունների - 1 == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == ՌԴ ջրային ռեսուրսների էկոլոգիան Archived 2015-05-26 at the Wayback Machine.
454,025
Ռուբեն Մանուկյան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռուբեն Մանուկյան (այլ կիրառումներ)Ռուբեն Խաչատուրի Մանուկյան (դեկտեմբերի 26, 1906(1906-12-26), Կամարիս, Երևանի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - օգոստոսի 24, 1978(1978-08-24), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մարզիկ, ծանրորդ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1942 թվական), աշխարհի և ԽՍՀՄ ռեկորդակիր (1937 թվականին ձախ ձեռքով պոկում վարժությունից)։ Եղել է ծանրամարտի հանրապետական ֆեդերացիայի անդամ, համամիութենական կարգի մրցավար։ == Մարզական նվաճումներ == 1935 թվականին՝ ծանրամարտի ԽՍՀՄ 12-րդ առաջնությունում կիսածանր քաշային Ռուբեն Մանուկյանը ձախ ձեռքով բարձրացրել է 86,6 կգ՝ 1,1 կիլոգրամով գերազանցելով տասը տարի շարունակ Յա. Սպարեին պատկանած համամիութենական ռեկորդը։ Վերջինս, որ ԽՍՀՄ-ում ծանրամարտ մարզաձևի առաջամարտիկներից էր, երկրի 11-ակի չեմպիոն, ցանկություն է հայտնել մարզելու Ռուբենին։ 1936 թվականին դեկտեմբերի 29-ին Ռուբենը բարելավել է ցուցանիշը, թարմացրել իր իսկ սահմանած ռեկորդը՝ հասցնելով 88,2 կիլոգրամի։ Նա իր առջև խնդիր է դրել սահմանել համաշխարհային ռեկորդ, գերազանցել գերմանացի ծանրամարտիկ, Հիտլերի և շատ ու շատ եվրոպացիների սիրելի մարզիկ Անտոն Հիթլի՝ դեռևս 1933 թվականին սահմանած ռեկորդը։ 1937 թվականի հունվարի 24-ին մերձմոսկովյան Պոդոլսկ քաղաքի մարզադահլիճում առաջին իսկ փորձից ձախ ձեռքով պոկել է 90,8 կգ և 0,8 կիլոգրամով գերազանցել Հիթլին (ի դեպ՝ մարզական այդ սխրանքի համար նա նվեր է ստացել Հառլեյ Դևիդսոն մակնիշի մոտոցիկլետ, որը միակն էր ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ Խորհրդային Միությունում)։ 1940 թվականին Ռուբենն իր իսկ ռեկորդը գերազանցել է գրեթե 6 կիլոգրամով։ 1935-ից 1948 թվականների միջակայքում Ռուբեն Մանուկյանը ընդհանուր առմամբ սահմանել է 13 ռեկորդ, որոնցից ութը՝ համաշխարհային։ Ընդ որում՝ կիսածանր քաշային կարգում ձախ ձեռքով պոկում վարժությունում նրա սահմանած վերջին ռեկորդը՝ 96,6 կգ, մնացել է չգերազանցված և հավիտյան պատկանելու է նրան, քանի որ ծանրամարտի այդ վարժությունը հետագայում հանվել է ծանրորդների մրցումային ծրագրից՝ նկատի առնելով վնասվածք պատճառելու տեսակետից դրա վտանգավորության բարձր աստիճանը։ == Պատկերասրահ == == Արտաքին հղումներ == «Ով ով է. հայեր». կենսագրական հանրագիտարան (հայերեն). «Հայաստան» հրատարակչություն, 2-րդ հատոր, էջ 45, 2007 г. Երևան. Джамалян Л. Г. «Спортсмены Армении на международной арене» (на русском языке). Изд-во «Луйс», Ереван, 1987 г. стр. 123. Оганян П. М. «Рыцари железной игры» (на армянском языке). Изд-во «Айастан» Ереван, 1983 г. стр. 42-66. Черневич Г.Л «50 лет Динамо» (на русском языке). Изд-во «Физкультура и спорт», Москва, 1973 г. стр. 302. Карапетян Г. М. "Все золото мира (на рус. и арм. языках). Изд-во «Айастан», Ереван, 1987 г. стр. 46—47 (на армянском языке) и 1989 г. стр. 40—44 (на русском языке). Чарчоглян А. Е. «Физкультура и спорт в Армянской ССР» (на армянском языке). Арм. госуд. изд-во, Ереван, 1961 г., стр. 80,81. Черневич Г. Л. и Школьников Е. А. «Динамо энциклопедия». - Москва, ОЛМА-ПРЕСС, 2003 г. стр. 279
662,250
Մարկո վան Գինկել
Վուլֆերտ Կորնելիուս վան Գինկել հայտնի է Մարկո վան Գինկել (հոլ.՝ Wulfert Cornelius van Ginkel, դեկտեմբերի 1, 1992(1992-12-01), Ամերսֆորտ, Ուտրեխտ, Նիդերլանդներ), հոլանդացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Վարձավճարով հանդես է գալիս անգլիական «Սթոք Սիթիում» և Հոլանդիայի հավաքականում։ == Ակումբային կարիերա == === «Վիտես» === Մարկոն «Վիտեսի» սան է։ Թիմի առաջին կազմում իր դեբյուտը նշել է 2010 թվականի ապրիլի 9-ին՝ «Վալվեյկի» դեմ խաղում։ Հոլանդական ակումբի կազմում իր առաջին գոլը խփել է 2010 թվականի օգոստոսի 14-ին՝ «Այաքսի» դեմ խաղում։ Իսկ այդ հանդիպումն ավարտվել է 4:2 հաշվով։ 2011 թվականի սեպտեմբերին Մարկոն երկարաձգեց թիմի հետ գործող պայմանագիրը մինչև 2015 թվականը։ Այդ մրցաշրջանում նա իր դեբյուտը նշեց նաև Եվրոպայի լիգայում մասնակցելով 4 խաղի դառնալով 3 գոլի հեղինակ։ 2012/13 մրցաշրջանի ավարտին վան Գինկելը ստացել է Հոլանդիայի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը։ === «Չելսի» === 2013 թվականի հուլիսի 3-ին «Չելսին» ձեռք բերեց վան Գինկելին «Վիտեսից»։ Տրանսֆերը արժեքը կազմել է 8 միլիոն եվրո։ Նոր թիմի կազմում վան Գինկելը իր դեբյուտը նշել է ԱՊԼ-ի առաջին տուրում կայացած «Հալլ Սիթիի» դեմ խաղում։ Սեպտեմբերի 18-ին վան Գինկելը իր առաջին հանդիպումն է անցկացրել Չեմպիոնների լիգայում՝ «Բազելի» դեմ խաղում։ === «Միլան» === 2014 թվականի սեպտեմբերի 1-ին վան Գինկելը վարձավճարով տեղափոխվել է «Միլան»։ Սերիա A-ում վան Գինկելը անցկացրել է մեկ մրցաշրջան։ === «Սթոք Սիթի» === 2015 թվականի հուլիսի 10-ին մեկ տարի վարձակալության ժամանակով Մարկոն տեղափոխվել է անգլիական «Սթոք Սիթի»։ Նոր թիմի կազմում իր դեբյուտը նշել է օգոստոսի 9-ին՝ «Գոնչարովի» դեմ խաղում։ == Միջազգային կարիերա == Հոլանդիայի հավաքականի կազմում իր դեբյուտը վան Գինկելը 2012 թվականի նոյեմբերի 14-ին՝ Գերմանիայի հավաքականի դեմ կայացած ընկերական խաղի ժամանակ, 59-րդ րոպեին փոխարինելով Իբրահիմ Աֆելային։ Խաղն ավարտվելէ 0:0 հաշվով։ Ազգային հավաքականի կազմում դեբյուտը նշելուց հետո վան Գինկելը 2013 թվականի մայիսին Հոլանդիայի Մ21 հավաքականի կազմում մասնակցել է Եվրոպայի երիտասարդական առաջնությանը։ == Վիճակագրությունը == === Ակումբային վիճակագրություն === === Միջազգային կարիերա === == Ձեռքբերումներ == Հոլանդիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ - 2013 == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Պրոֆիլը whoscored.com կայքում Պրոֆիլը soccerbase.com կայքում Պրոֆիլը transfermarkt.com կայքում
495,330
Ռեսլմանիա
«Ռեսլմանիա» (անգլ.` Ռեսլմանիա, բառացիորեն` «Ըմբշամանիա»), պրոֆեսիոնալ ըմբշամարտի (ռեստլինգ) ամենամյա փեյ-փեր-վյու իրադարձություն։ Մեկնարկում է ամենա տարվա մարտ ամսվա ավարտից վաղ ապրիլ ընկած ժամանակահատվածում։ Հանդիսանում է «World Wrestling Entertainment« (WWE) կազմակերպության այցեքարտային իրադարձությունը, ինչպես նաև պրոֆեսիոնալ ըմբշամարտի արդյունաբերության պատմության ամենահաջողված շոուն։ Անցկացվում է 1985 թվականից։ Սպորտային ժամանցի ասպարեզում շոուն ունի գրեթե նույնական նշանակություն, ինչ իրական մրցակցային սպորտում անցկացվող «Սուպերբոլը» (ամերիկյան ֆուտբոլ), ՈւԷՖԱ-ի չեմպիոնների լիգան (ֆուտբոլ) և այլն։ «Ռեսլմանիայի» ստեղծման գաղափարը պատկանում է ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Վինս Մաքմահոնին։ Ավելի քանի երեսուն տարիների ընթացքում «Ռեսլմանիայի» գրանցած հաջողության շնորհիվ «WWE»-ն համարվում է ամենահաջող պրոֆեսիոնալ ըմբշամարտի կազմակերպությունն աշխարհում։ Տարիների ընթացքում «Ռեսլմանիայում» են հանդես եկել այնպիսի հայտնիներ, ինչպիսիք են Արեթա Ֆրանկլինը, Սինդի Լոպերը, Մուհամմեդ Ալին, Միստր Թին, Էլիս Կուպերը, Լոուրենս Թեյլորը, Պամելա Անդերսոնը, Մայք Թայսոնը, Դոնալդ Թրամփը, Ֆլոյդ Մեյվեդերը, Սնուփ Դոգը, Դոնալդ Թրամփը, Շոն Քոմսը, Ֆլո Ռայդան, Քիդ Ռոքը և այլք։ == Ռեսլմանիաների ցանկ == == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Պաշտոնական կայք
602,787
Բոգաշ
Բոգաշ, լեռ Թուրքիայում Պոնտական լեռների համակարգում, Տրապիզոն քաղաքից հյուսիս-արևմուտք, Գյումուշխանե տանող ճանապարհից աջ, վերջինիս մոտավորապես 35 կմ հյուսիս։ == Ծանոթագրություններ ==
937,640
Շարակնոց (5092)
Շարակնոց (5092), Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվող ձեռագիր, որը «Մաշտոցի անվան ցուցակ ձեռագրացում» (ձեռագրերի ցանկում) ներկայացված է 5092 թվի տակ։ Ձեռագիրը գրվել է 1666 թվականին Մարկոս աբեղա գրիչի կողմից։ Ստացողը եղել է Կիրակոս կաթողիկոսն։ Գրված է թղթի վրա, որը ունի 16.3x11 չափս։ Ձեռագիրը կազմված է 397 թերթից (և 2 մագաղաթ)։ Գրված է միասյուն, բոլորգրով։ Ունի ենթադրաբար Ներսես Շնորհալի 1, կիսախորան, լուսանցազարդ մանրանկարներ։ Կազմը` լուսանցազարդ։ Հիշատակարաններ գրչի՝ 33ա, 131բ, 177բ, 305ա, հետագայի՝ 178բ (18-րդ դար)։ == Բովանդակություն == Նաև՝ Թէ ոյք են երգողք շարականաց։ Տաղք հոգևորք։ == Ծանոթագրություններ ==
885,544
Ամեն ինչ նոր է սկսվում
Ամեն ինչ նոր է սկսվում (անգլ.՝ Just Getting Started), 2017 թվականին ամերիկյան սցենարիստ և ռեժիսոր Ռոն Շելթոնի կողմից նկարահանված ամերիկըան կատակերգական ֆիլմ։ գլխավոր դերերը կատարում են Մորգան Ֆրեման, Թոմի Լի Ջոնսը և Ռեն Ռուսոն։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2017 թվականի դեկտեմբերի 8-ին։ == Սյուժե == Դյուկը, որը ժամանակին առաջին կարգի փաստաբան էր, ապրում և շքեղ երեկույթներ է կազմակերպում է Կարպի Վիլլայում՝ գտնվելով վկաների պաշտպանության ծրագրի շրջանակներում։ Այնուամենայնիվ, ամեն ինչ փոխվում է, երբ նրա մոտ է գալիս նախկին ՀԴԲ նախկին գործակալը և պայքար է սկսվում մաֆիայի հետ, որի հետ Դյուկը չպարզաբանված հաշիվներ ուներ։ == Դերերում == == Արտադրություն == Մայիսի 14-ին Broad Green Pictures ընկերությունը հայտարարել է, որ Entertainment One-ի հետ միասին կլինի Ռոն Շելտոնի «Վիլլա Կապրի» ֆիլմի պրոդյուսերը, որի գլխավոր դերերում հանդես են գալիս Մորգան Ֆրիմանը և Թոմի Լի Ջոնսը, իսկ հունիսի 9-ին նրանց է միացել Ռենե Ռուսոն։ Նկարահանումներն սկսվել են Նյու Մեքսիկոյում նույն տարվա օգոստոսի 15-ին։ 2017 թվականի սեպտեմբերին հայտարարվել է, որ ֆիլմի աշխատանքային վերնագիրն է փոխվել՝ դառնալով «Ամեն ինչ նոր է սկսվում»։ == Քննադատություն == Ըստ նկարահանման ժամանակ կատարված ծախսերի և ստացված շահույթի հարաբերակցության՝ ֆիլմը համարվում է 21-րդն ամենամեծ անհաջողությունը կրած ֆիլմերի ցուցակում։ Գրախոսությունների Rotten Tomatoes կայքում ֆիլմն ունի 20% վարկանիշ՝ հիմնված 20 մեկնաբանությունների վրա և 10-ից 2 միջին գնահատականը։ Metacritic կայքում 10 քննադատական ակնարկների հիման վրա ֆիլմը ունի 100 հնարավորից 21 միավոր, ինչը, ընդհանուր առմամբ, համապատասխանում է բացասական արձագանքներին։ == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Պաշտոնական կայք
568,129
Տվարաեղցի
Տվարաեղցի, գտնվում է Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի Կողբ (Կողբաքար) գյուղում։ Գյուղը հնում եղել է Գուգարաց նահանգի Կողբափոր գավառի վարչական կենտրոնը։ Գտնվելով Դվինից Թիֆլիս տանող ճանապարհի վրա Կողբը վաղ միջնադարում հասել է զարգացման բարձր աստիճանի։ Տվարաեղցի կամ Տվարագեղցի, հայկական վաղ միջնադարյան ճարտարապետական հուշարձան Նոյեմբերյանի շրջանի Կողբ գյուղից 4 կմ հարավ, նույնանուն հին գյուղատեղիի մոտ։ Տարածքը հարուստ է միջնադարին վերաբերող նյութական մշակույթի հուշարձաններով, որոնցից էլ ամենահայտնին Տվարաեղցին է։ Պահպանվել է պատերի մի մասը, առավել ամբողջական տեսք ունի արևելյան թևը։ Արևմտյան պատի որմնամույթերի հետքերից երևում է, որ ուղղանկյուն աղոթասրահը (19,7x10,9 մ) բաժանված է եղել երեք անհավասար նավի։ Միջին նավն ավարտվում է կիսաշրջանաձև խորանով, որի գմբեթարդը, որ նստած է պարզ տրամատով գոտու վրա, ճակատային մասում ունի շեշտված պայտաձևություն։ Խորանին հարավից կից է ուղղանկյուն ավանդատուն՝ օրգանապես կապված է եկեղեցու հետ։ Հյուսիսից ավանդատուն չունի։ Այդ կողմում պատի եզրագիծը անկյունաձև ներս է ընկած։ Խորանի պատուհանը, ինչպես ընդունված է առավել վաղ շրջանի հուշարձաննեում դեպի ներս չի լայնանում։ Մասնակի պեղումներով պարզվել է, որ եկեղեցու յուրաքանչյուր հենարանային շարքում եղել է երեքական մույթ։ Կիսաշրջանաձև խորանին հարավից կից է ուղղանկյուն ավանդատունը՝ կառուցված եկեղեցու հետ միաժամանակ։ Հավանական է, որ մուտքերը եղել են երեքը՝ հարավից, հյուսիսից և արրմուտքից։ Թաղի հետքերի բացակայությունից, պատերի ոչ զանգվածեղությունից երևում է, որ եկեղեցին ունեցել է փայտաշեն ծածկ։ Պատերի վրա թաղի հետքեր նկատելի չեն։ Պատերի ստորին կեսը շարված է մանր, կոպտատաշ ավազաքարով, իսկ վերին կեսը եղել է դեղնականաչավուն ֆեզիլտե սրբատաշխոշոր քարերով, որոնք մնացել են միայն խորանի մասում։ Պատերի վերին կեսը վերակառուցվել է 1258 թվականին ոմն Սամուելի կողմից։ Կառուցման ժամանակը որոշակիացնող տվյալներ չկան։ Հորինվածքային և կոնստրուկտիվ մի շարք տարրեր (շրջանագծի մեջ առնված հավասարաթև խաչ, խորանի պատուհանի եզրերի ուղիղ կտրվածք, որմնամույթերի խարիսխների պարզ տրամատի ակոսներ, փայտաշեն ծածկ) վկայում են հուշարձանի 6-րդ դարից վաղ կառուցվելը։ Ի տարբերություն հայկական մյուս եռանավ դահլիճների (Քասաղ, Տեկոր, Դվին, Աշտարակ, Եղվարդ և այլն)՝ Կողբի եկեղեցին չի անցել վերակառուցումների ու հավելումների բարդ ընթացքով, նրա աղոթասրահը և արևելյան թևը ունեն ոչ սիմետրիկ հորինվածք։ Կառուցման ժամանակը կոնկրետացնող տվյալներ հայտնի չեն։ Հորինվածքային և կոնստրուկտիվ մի շարք տարրեր (շրջանագծի մեջ առնված հավասարաթև խաչ, խորանի պատուհանի եզերող ուղիղ կտրվածք, որմնամույթերի խարիսխների պարզ տրամատի ակոսներ, փայտե ծածկ և այլն) փաստում են հուշարձանի 6-րդ դարում կառուցված լինելը։ == Տես նաև == Կողբ (Տավուշի մարզ) Կողբի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ (Տավուշի մարզ) == Ծանոթագրություններ == == Գրականություն == Գ. Շախկյան, ԼՈՌԻ պատմության քարակերտ էջերը, էջ 160-161։ Ս. Երեմյան, Հայաստանն ըստ «Աշխարհացոյց»-ի, էջ 60։ Ս. Չիլինգարյան, Նոյեմբերյանի շրջանի կիկլոպյան կառույցները, «ՊԲՀ», 1968, № 1, էջ 228։ Գ. Շախկյան, Վաղմիջնադարյան երկու հուշարձան Կողբում, «ՊԲՀ», 1979, № 4, էջ 261-264։
1,088,235
Կոյուղու թանգարան
Փարիզի կոյուղու թանգարան (ֆր.՝ Musée des Égouts de Paris), հետագծում է քաղաքային կոյուղու պատմությունը Օբրիոյի առաջին թունելներից (Փարիզի պրեֆեկտ Շառլ V-ի օրոք) մինչև Բելգրանդի կոյուղու ցանցը, որը դեռևս օգտագործվում է այսօր (19-րդ դարի ֆրանսիացի ինժեներ)։ == Փարիզի կոյուղու պատմություն == Փարիզում առաջինը կոյուղիներ կառուցել են հռոմեացիները։ Այն ժամանակվա մոտ 18 մետր կոյուղու խողովակները դեռևս գտնվում են Լատինական թաղամասի հռոմեական բաղնիքների ավերակների տակ։ Հռոմեական կայսրության անկումից հետո հիգիենան մոռացության է մատնվել, և Փարիզը դառնում է վարակների անմխիթար միջավայր։ Դարեր շարունակ Փարիզի կոյուղաջրերը միայն խրամատներ էին, որոնց մեջ հեղուկ թափոններ էին հոսում։ 1131 թվականին Լյուդովիկոս VI-ի ավագ որդին՝ Ֆիլիպ Երիտասարդը, մահանում է վարակից։ Բաց ջրահեռացումներն աղբանոցներ էին. մի քանի նոր փակ ջրահեռացումները նույնպես լցվել են աղբով և արագ խցանվել։ Բացի այդ, երբ Սեն գետի ջրի մակարդակը բարձրանում է, կոյուղուց ժայթքում են գարշահոտ կեղտի և աղբի հոսքեր։ 12-13 դարերի սահմանագծին Ֆիլիպ II Օգոստոսը հրամայում է փարիզյան փողոցները սալաքարով սալահատակել, յուրաքանչյուր մայթի մեջտեղում նախատեսելով ջրհոր։ Սա որևէ հատուկ փոփոխություն չի բերել, և 1370 թվականին պրեֆեկտ Ուգո Օբրիոն կառուցել է առաջին կոյուղու համակարգը՝ թաղածածկ թունել Մոնմարտր փողոցի տակ, դեպի Մենիլմոնտան։ 1636 թվականին Փարիզի կոյուղին արդեն սպասարկում էր 415 000 բնակչի, իսկ երկարությունը ընդամենը 23 կիլոմետր էր։ Հաջորդ մեկուկես հարյուրամյակի ընթացքում կոյուղագիծը երկարացվել է ընդամենը 3 կիլոմետրով։ Մինչև 19-րդ դարի կեսերը կոյուղու թունելների ցանցը բավականին դանդաղ էր զարգանում։ Ամեն ինչ փոխվում է բարոն Օսմանի և նրա հետ ինժեներ Էժեն Բելգրանի գալուստով. Փարիզի նոր պրեֆեկտը հիմք է դնում այսօրվա կոյուղու համակարգի և գործնականում վերանախագծում է քաղաքի ջրամատակարարման համակարգը։ Կատարվել է ստուգում, որի արդյունքում կազմվել է գործող կոյուղու քարտեզ։ Պարզվել է, որ ցանցը բաղկացած է գրեթե երկու հարյուր թունելներից, որոնցից շատերը մինչ այդ մոռացված էին։ Տոննաներով դարավոր կեղտի հետ միանգամայն պարզ և էժան են վերաբերվել. լուրեր են տարածվել, որ Փարիզի փողոցների տակ զարդեր են հայտնաբերվել։ Մի զանգված ագահ գանձ որոնողներ շտապում են կոյուղիները մաքրելու։ Նրանք ճանապարհ են ընկնում ճահճի միջով, հարյուրավոր խորանարդ մետր հող են հանում, բայց միայն քչերին էր բախտ վիճակվել գտնել մետաղադրամներ, զարդեր և զենքեր։ 1878 թվականին Փարիզի կոյուղու թունելների ընդհանուր երկարությունը կազմել է 600 կիլոմետր։ Բելգրանդի համակարգը տարիների ընթացքում ընդլայնվել է, և ցանցը կրկնապատկվել է 20-րդ դարի ընթացքում։ Ջրանցքները դարձել են քաղաքի հայելային պատկերը։ Յուրաքանչյուր ալիք նշվում էր փողոցի անունով և տան համարով, որի տակով այն հոսում էր։ 1991 թվականից մեկնարկել է ցանցի վերակառուցման ծրագիրը, որի համար հատկացվել է 330 միլիոն դոլար։ Վերակառուցման տասնամյա ծրագրի համաձայն՝ Փարիզի կոյուղագծերը, որոնցով օրական անցնում է 1․2 մլն խորանարդ մետր ջուր, պետք է համալրվեր համակարգչային կառավարվող ավտոմատ մաքրման սարքավորումներով։ Այսօր Փարիզն ունի 2100 կիլոմետր կոյուղու թունելներ։ == Թանգարան == Կոյուղու թանգարանը թույլ է տալիս ավելին իմանալ կոյուղու ցանցի զարգացման պատմության մասին, ծանոթանալ ջրի մաքրման տարբեր մեթոդներին, որոնք կիրառվել են Փարիզում իր պատմության ընթացքում՝ Լուտեցիայի հռոմեական բնակավայրերից մինչև մեր օրերը։ Թանգարանային ցուցանմուշները ցուցադրվում են գործող կոյուղու ստորգետնյա պատկերասրահներում, ինչն այցելուին թույլ է տալիս ոչ միայն ներսից տեսնել կոյուղու թունելը, այլև հասկանալ քաղաքի կոյուղու ցանցի կառուցվածքը։ Այսպիսով, թանգարանից կարող են տեսնել. Բոսկե պողոտայի կոլեկտորներ Ռեզիսթենս հրապարակում ջրհեղեղներից պաշտպանվելու համակարգ հարավային ելքի թափոնները, որոնք կեղտաջրերն արտահոսում են Աշերի մաքրման կայան։Թանգարանում ներկայացված են նաև բազմաթիվ մակետներ և իրական կոյուղու մեքենաներ։ Թանգարանը սիրված է զբոսաշրջիկների և քաղաքի բնակիչների կողմից։ Ամեն տարի մոտ 100 000 մարդ այցելում է այնտեղ։ == Պատկերասրահ == == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == «Թանգարանի էջը Փարիզի պաշտոնական կայքում» (ֆրանսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2017-10-26-ին։ Վերցված է 2017-10-25 «Les égouts à Paris»։ Официальный сайт Парижа (ֆրանսերեն)։ Վերցված է 2017-10-25
873,727
Գիյոմ Կալ
Գիլոմ (Գիյոմ ) Կալ (ֆր.՝ Guillaume Caillet, 14-րդ դար, Բովե, Ֆրանսիա - 1358, Clermont) ֆրանսիացի գյուղացի, Մելլո գյուղից, Ժակերիայի ղեկավարներից։ == Կենսագրություն == Գիլոմ Կալը եղել է գյուղացիական հակաֆեոդալական Ժակերիա ապստամբության ղեկավարը միջնադարյան Արևմտյան Եվրոպայում։ Ապստամբությունը ծագել է 1358 թվականին Ֆրանսիայում։ Ձգտում էր կազմակերպվածություն մտցնել ապստամբող գյուղացիների շարքերը և միավորել նրանց գործողությունները, փորձում էր ապստամբության մեջ ներգրավել նաև քաղաքաբնակներին։ Նրա շնորհիվ գյուղացիները կարողանում էին հակահարված տալ վարձկաններին, ովքեր հարձակում էին իրականացնում նրանց գյուղերի վրա։ Հայտնի է, որ Գիլոմը գերի է վերցրել ասպետների, ստիպելով նրանց խռովարարներին հավատարմության երդում տալ։ Ասպետները պետք է գյուղացիներին սովորեցնեին պատերազմի ժամանակ անհրաժեշտ կարգապահություն։ Գիլոմ Կալը մահացել է այն բանից հետո, երբ Կառլ Երկրորդը, մեկ շաբաթ չհամարձակվելով հարձակվել ապստամբների վրա, ստորության է դիմել։ Նա հրավիրում է Կալին բանակցությունների, իսկ վերջինս, հավատալով նրա «ասպետական խոսքին», չի ապահովվում իր անվտանգությունը գերիների միջոցով։ Արիստոկրատների բանակի ճամբար մտնելուց հետո նա դառնում է ռազմագերի։ Տեսնելով խռովարարների առաջնորդին` Կառլ Երկրորդը բացականչում է` «Պարզամիտ Ժակ», և Գիլոմ Կալը ձերբակալվում է։ Այդպես խռովարարները կորցնում են իրենց ղեկավարին և պարտվում են։ Ինքը` Գիլոմ Կալը, մահապատժի է ենթարկվել Կլերմոնում։ Դաժան խոշտանգումներից հետո նա գլխատվել է։ Նաև որոշ աղբյուրներում նշվում է, որ նա մահացել է այն բանից հետո, երբ նրան թագադրել են մետաղե շիկացած թագով։ == Ծանոթագրություններ == == Հղումներ == Гильом Каль — капитан жаков // Эхо Москвы, передача «Всё так», Наталия Басовская, Алексей Венедиктов
936,959
Միխայել Մյուլեր
Միխայել Մյուլեր (գերմ.՝ Michael Müller, դեկտեմբերի 9, 1964(1964-12-09), Արևմտյան Բեռլին), գերմանացի քաղաքական գործիչ, ԳՍԴԿ անդամ, 2014 թվականի դեկտեմբերի 11-ից Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաք Բեռլինի բուրգոմիստր։ == Կենսագրություն == Միխայել Մյուլերը ծնվել է Տեմպելհոֆ շրջանում, 1982 թվականին միջնակարգ կրթություն է ստացել։ 1983-1986 թվականներին ստացել է առևտրի մասնագետի կրթություն։ Մինչև 2011 թվականը աշխատել է հոր՝ Յուրգեն Մյուլերի ընտանեկան ձեռնարկությունում, որես տպագրիչ։ 1981 թվականին Մյուլերը միացել է Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը։ 1989-1996 թվականներին եղել է Տեմպելհոֆի շրջանային ժողովի պատգամավոր, գլխավորել է խմբակցությունը։ 2000-2004 թվականներին Մյուլերը զբաղեցրել է Տեմպելհոֆ-Շենեբերգ շրջանի ԳՍԴԿ շրջանային բաժանմունքի նախագահի պաշտոնը։ 1996 թվականից Միխայել Մյուլերն ընտրվել է Բեռլինի պատգամավորների պալատ, իսկ 2001 թվականի հունիսից մինչև 2011 թվականի նոյեմբերը եղել է այդտեղ ԳՍԴԿ խմբակցության նախագահը։ 2011 թվականի դեկտեմբերի 1-ին ընդգրկվել է Կլաուս Վովերայթի կառավարության կազմում։ 2014 թվականի դեկտեմբերի 11-ին Բեռլինի բուրգոմիստրի պաշտոնում փոխարինեց իր լիազորությունները վաղաժամկետ վայր դրած Կլաուս Վովերայթին, դրանից քիչ առաջ կրկին գլխավորելով ԳՍԴԿ պատգամավորական խմբակցությունը՝ Պատգամավորների պալատում։ Նրա առաջնորդությամբ ԳՍԴԿ-ն 2016 թվականին հաղթել է Բեռլինի Լանդթագի ընտրություններում։ Ամուսնացած է։ Ունի երկու չափահաս երեխաներ։ == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Կենսագրությունը Բեռլինի պաշտոնական կայքում
1,002,875
Dior (երգ)
Dior, ամերիկացի ռեփեր Փոփ Սմոուքի երգը։ Այն Meet the Woo և Meet the Woo 2 միքսթեյփների սինգլն է։ Այն թողարկվել է որպես սինգլ 2020 թվականի փետրվարի 11-ին։ Երգի պաշտոնական ռեմիքսը, որը ձայնագրվել է ամերիկացի ռեփեր Gunna-ի մասնակցությամբ, ներառվել է Meet the Woo 2 միքսթեյփի դելյուքս տարբերակում, որը թողարկվել է օրիգինալ կոմպոզիցիայի թողարկումից մեկ օր անց։ Փոփ Սմոուքի սպանությունից հետո "Dior"-ը դարձել է նրա առաջին սոլո թրեքը, որ ներառվել է Billboard Hot 100 չարթում։ == Հիթ-շքերթներ == == Հավաստագրումներ == == Թողարկման պատմություն == == Ծանոթագրություններ ==
100,064
(1231) Ավրիկուլա
(1231) Ավրիկուլա (անգլ.՝ Auricula), աստերոիդ աստերոիդների հիմնական գոտում։ Հայտնաբերվել է 1931 թվականի հոկտեմբերի 10-ին Կառլ Ռեյնմուտի կողմից Հայդելբերգում։ Միջին հեռավորությունը Արեգակից կազմում է 2,66865 ա. մ., առավելագույնը մոտենում է 2,4371 ա. մ. հեռավորության վրա և հեռանում 2,9002 ա. մ.։ Արեգակի շուրջ մեկ ամբողջական պտույտ է կատարում 1592,34 երկրային օրվա ընթացքում, իր ուղեծրով շարժվելով միջինում 0,226082 աստիճան/օր արագությամբ։ Աստերոիդի ուղեծրի և խավարածրի հարթությունները իրար հետ կազմում են 11,49° անկյուն։ == Տես նաև == Աստերոիդների ցանկ Աստերոիդների սպեկտրալ դասեր Աստերոիդների ընտանիքներ Աստերոիդների խմբեր == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Շմադել Լուց (2003)։ Փոքր մոլորակների անունների բառարան (5-րդ վերանայված և ընդլայնված հրատարակություն ed.)։ Գերմանիա: Սփրինգեր։ ISBN 978-3-540-00238-3 (անգլ.) (1231) Ավրիկուլա աստերոիդը Փոքր մոլորակների կենտրոնի կայքում (ուղեծրի տվյալները և դիտարկումները) (անգլ.)
997,772
Երկրորդ եռապետություն
Եռապետություն, Հին Հռոմում պետության բարձրագույն օրենսդիր մարմնի կողմից լիազորված երեք մագիստրոսներից բաղկացած կոլեգիա (լատ.՝ triumvirātus, որտեղ՝ trēs - երեք, vir - մարդ)։ Դասական Հանրապետության շրջանում սովորաբար եռապետներ էին նշանակվում Սենատի անդամները (Ծերակույտի անդամները), որոնք ուղարկվում էին նվաճված տարածքներ` հռոմեական գաղութներ հիմնելու։ Իսկ Հռոմեական հանրապետության ճգնաժամի ժամանակաշրջանում պետական իշխանությունը երկու անգամ անցել է Ծերակույտից և մագիստրոսներից մարդկանց եռյակին (երրորդ մասնակիցը ամեն անգամ ավելի թույլ էր, քան հիմնական երկու մրցակիցները), որոնց, համաձայն ուշ անտիկ ավանդույթի, նույնպես սկսեցին անվանել եռապետներ։ Մ.թ.ա. 43 թ. հոկտեմբերին Օկտավիանոսը, Մարկոս Անտոնիոսը և Մարկոս Լեպիդոսը միավորվեցին ընդդեմ Հուլիոս Կեսարին սպանած Մարկոս Յունիոս Բրուտոսի և Գայոս Կասսիոս Լոնգիոսի։ Զորքերի ուղեկցությամբ նրանք հանդիպեցին Հյուսիսային Իտալիայում Ռենո գետի մոտ և համաձայնություն կնքեցին, որը հայտնի է երկրորդ եռապետություն անունով։ Այդ դաշինքը գոյատևեց մ.թ.ա. 43-36 թթ. (ձևականորեն մինչև մ.թ.ա. 31 թվականը)։ Այն, ի տարբերություն առաջին եռապետության, հաստատվեց կոմիցիաների կողմից և եռապետները ստացան արտակարգ լիազորություններ՝ «պետական գործերի կազմակերպման համար»։ Այսպիսով, երկրորդ եռապետությունը պարզապես մասնավոր անձանց համաձայնություն չէր, ինչպես առաջինը, այլ պաշտոնական բնույթ ունեցող հասարակական-իրավական մարմին։ Եռապետները իրենց իշխանությունը օգտագործում էին պրովինցիաները իրար միջև բաշխելու և քաղաքական հակառակորդների դեմ պայքարելու համար։ Մ.թ.ա. 42 թ. պրովինցիաների բաժանման ժամանակ Լեպիդոսը ստացավ միայն Աֆրիկան, իսկ մ.թ.ա. 36 թ., երբ նա փորձել էր իր կողմը գրավել Օկտավիանոսի լեգեոնները, Օկտավիանոսը նրան զրկեց եռապետի լիազորություններից։ Միությունը կազմալուծվեց եռապետների՝ հիմնականում Օկտավիանոսի և Մարկոս Անտոնիոսի միջև ծագած հակասությունների հետևանքով, ինչն էլ մ.թ.ա. 31 թ. հանգեցրեց նոր արյունահեղ քաղաքացիական պատերազմի։ Մ.թ.ա. 31 թվականի սեպտեմբերի 2-ին Ակտիումի հրվանդանի մոտ Օկտավիանոսի զորավար Ագրիպպան ջախջախիչ պարտության մատնեց Անտոնիոսին։ Մ.թ.ա. 30 թվականի Անտոնիոսի և նրա կնոջ՝ եգիպտական թագուհի Կլեոպատրա VII-ի ինքնասպանությունից հետո Օկտավիանոսը մնաց Հռոմեական կայսրության միանձնյա տիրակալը։ == Գրականություն == Eder, Walter. Augustus and the Power of Tradition (неопр.). — Cambridge, MA; New York: Cambridge University Press, 2005. — ISBN 0-521-80796-4 (hbk.); ISBN 0-521-00393-8 (pbk.). Green, Peter. Alexander to Actium: The Historical Evolution of the Hellenistic Age (англ.). — Berkeley, CA; Los Angeles; London: University of California Press (англ.)русск., 1990., (Hellenistic Culture and Society). — ISBN 0-520-05611-6 (hbk.); ISBN 0-520-08349-0 (pbk.). Rowell, Henry Thompson. (1962). The Centers of Civilization Series: Volume 5; Rome in the Augustan Age. Norman: University of Oklahoma Press. ISBN 0-8061-0956-4 Scullard, H. H. From the Gracchi to Nero: A History of Rome from 133 B.C. to A.D. 68 (англ.). — 5th edition. — London; New York: Routledge, 1982. — ISBN 0-415-02527-3 (pbk.). Syme, Ronald (англ.)русск.. The Roman Revolution (англ.). — Oxford: Oxford University Press, 1939. — ISBN 0-19-280320-4 (pbk.). The classic revisionist study of Augustus == Ծանոթագրություններ ==
570,323
Պանկովկա (գետ, թափվում է Բայկալ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պանկովկա (այլ կիրառումներ)Պանկովկա (ռուս.՝ Паньковка), գետ Ռուսաստանում, հոսում է Իրկուտսկի մարզում Սլյուդյանսկի շրջանում։ == Աշխարհագրություն == Գետաբերանը տեղակայված է Բայկալ գետի ափում։ Գետի երկարությունը 14 կմ է։ Հոսում է հյուսիսում սոճու և եղևնու անտառների միջով։ == Ջրային գրանցամատյանի տվյալներ == Ռուսաստանի ջրային գրանցամատյանի տվյալների համաձայն՝ պատկանում է Անգարա Բալկանյան ավազանային շրջանին, գետի ջրատնտեսային տեղամասը՝ Բայկալ գետն է։։ Գետի գետային ավազանը Բայկալ գետն է։ Տվյալներն ըստ ջրային ռեսուրսների ֆեդերատիվ տեսչության. Ջրային օբյեկտի, պետական ջրային գրանցման կոդը - 16020000112116300020897 Հիդրոլոգիական ուսումնասիրությունների կոդը - 116302089 Ավազանի կոդը - 16.02.00.001 Հիդրոլոգիական ուսումնասիրությունների հատորի համարը - 16 Թողարկումն ըստ հիդրոլոգիական ուսումնասիրությունների - 3 == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == ՌԴ ջրային ռեսուրսների էկոլոգիան Archived 2015-05-26 at the Wayback Machine.
537,102
Աստվածատուր Վարդապետ Եդեսացի
Աստվածատուր Վարդապետ Եդեսացի (1606, Ուռհա - մոտ 1690), հայ գրիչ և ծաղկող։ «Որդի Խաչատուրի»։ Ծնվել է Ուռհա (Եդեսիա) քաղաքում։ Մանուկ ժամանակ ծնողների հետ հաստատվել է Հալեպում։ Նրա անունով հայտնի է 18 ձեռագիր, որոնք պահվում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում, Վենետիկի և Վիեննայի Մխիթարյան մատենադարաններում։ == Ծանոթագրություններ ==
551,711
Վեժայու (Կոինի վտակ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վեժայու (այլ կիրառումներ)Վեժայու (ռուս.՝ Вежаю), գետ Ռուսաստանում, հոսում է Արխանգելսկի մարզում։ Գետաբերանը տեղակայված է Կոինի գետի աջ ափին՝ 37 կմ հեռավորության վրա։ Գետի երկարությունը 12 կմ է։ == Ջրային գրանցամատյանի տվյալներ == Ռուսաստանի ջրային գրանցամատյանի տվյալների համաձայն՝ պատկանում է Դվինսկո Պեչարսկի ավազանային շրջանին, գետի ջրատնտեսային տեղամասը՝ հյուսիսային Դվինա գետն է, գետի ենթաավազանը Վիչեգդա և Վագա գետերն են։ Գետի գետային ավազանը Հյուսիսային Դվինան գետն է՝ մինչև հյուսիսային Դվինի միախառնման կետը։ Գետավազանը՝ Հյուսիսային Դվինա։ Տվյալներն ըստ ջրային ռեսուրսների ֆեդերատիվ տեսչության. Ջրային օբյեկտի, պետական ջրային գրանցման կոդը - 03020200212103000021500 Հիդրոլոգիական ուսումնասիրությունների կոդը - 103002150 Ավազանի կոդը - 03.02.02.002 Հիդրոլոգիական ուսումնասիրությունների հատորի համարը - 03 Թողարկումն ըստ հիդրոլոգիական ուսումնասիրությունների - 0 == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == ՌԴ ջրային ռեսուրսների էկոլոգիան Archived 2015-05-26 at the Wayback Machine.
586,036
Արտեր
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արտի (այլ կիրառումներ) Արտեր, կղզի Վանա լճի հարավային մասում, Աղթամար կղզուց հյուսիս–արևելք, լճափից 2 կմ է հեռավորության վրա։ 1915-ին ուներ նավակայան։ Միջին դարերում Արտերում կառուցված մենաստանը և Ս․ Աստվածածին եկեղեցին այժմ ավերված են։ == Ծանոթագրություններ ==
100,549
(1709) Ուկրաինա
(1709) Ուկրաինա (անգլ.՝ Ukraina), աստերոիդ աստերոիդների հիմնական գոտում։ Հայտնաբերվել է 1925 թվականի օգոստոսի 16-ին Գրիգորի Շայնի կողմից Սիմեիզում։ Միջին հեռավորությունը Արեգակից կազմում է 2,378773 ա. մ., առավելագույնը մոտենում է 1,872 ա. մ. հեռավորության վրա և հեռանում 2,8856 ա. մ.։ Արեգակի շուրջ մեկ ամբողջական պտույտ է կատարում 1340,07 երկրային օրվա ընթացքում, իր ուղեծրով շարժվելով միջինում 0,268642 աստիճան/օր արագությամբ։ Աստերոիդի ուղեծրի և խավարածրի հարթությունները իրար հետ կազմում են 7,57° անկյուն։ == Տես նաև == Աստերոիդների ցանկ Աստերոիդների սպեկտրալ դասեր Աստերոիդների ընտանիքներ Աստերոիդների խմբեր == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Շմադել Լուց (2003)։ Փոքր մոլորակների անունների բառարան (5-րդ վերանայված և ընդլայնված հրատարակություն ed.)։ Գերմանիա: Սփրինգեր։ ISBN 978-3-540-00238-3 (անգլ.) (1709) Ուկրաինա աստերոիդը Փոքր մոլորակների կենտրոնի կայքում (ուղեծրի տվյալները և դիտարկումները) (անգլ.)
636,619
Պուդել
Պուդել (գերմ.՝ Pudel) շատ տարածված դեկորատիվ շների ցեղատեսակ։ Ամենախելացի ցեղերի դասակարգման աղյուսակում, ըստ բժիշկ Ստենզի Կորենի պուդելը զբաղեցնում է երկրորդ տեղը բորդեր-կոլիից հետո։ Նրանք կարողանում են ընտելանալ յուրաքանչյուր կլիմայի։ Պուդելներն առաջացել են Ֆրանսիայում, բայց ոմանք համարում են նրանց հայրենիքը Գերմանիան, որովհետև «պուդել» բառը գերմանական ծագում ունի։ Ֆրանսիայում այդ ցեղի շներին անվանում են «caniche», ինչը վկայում է, որ նրանց ծագումը որսորդական, ֆրանսիական ջրային պուդելներից է։ Ռուսաստանում պուդելների ընտրասերումով երկար ժամանակ զբաղվել է կենսաբան Իգոր Յուրևիչը։ Պուդելների կյանքի տևողությունը 12-18 տարի է։ == Տարատեսակներ == Պուդելները տարբերվում են արտաքին տեսքով։ Ընդունված է առանձնացնել 4 հասակի, 6 գույների և 2 տեսակի բրդով տարատեսակներ։ == Հասակի տարատեսակներ == Ստանդարտ կամ մեծ, (ֆր.՝ Grand-մեծ) ծոծրակից՝ 45-ից մինչև 60 սմ Փոքր (ֆր.՝ Moyen-միջին) 35-45 սմ Գաճաճ (ֆր.՝ Noye-գաճաճ) ծոծրակից՝ 28-35 սմ Թոյ (անգլ.՝ Toy) ծոծրակից ներքև 28 սմ == Մազերի տեսակը == գանգուր քուղակապ == Ճանաչված գույներ == սև սպիտակ դարչնագույն ծիրանագույն արծաթագույն կարմիրԱմենավերջին ճանաչվածը կարմիրն է, որը ճանաչվել է անգլ.՝ FCI-ի ջանքերի շնորհիվ 2007 թվականի ապրիլի 18-ին։ Չընդունված գույները վագրային == Տեսք == Գլուխը երկարավուն է։ Կմախքը մի քիչ դուրս ընկած է, թմբաձև, ճակատից մինչև դեմքը կտրուկ չէ։ Քիթը ուղիղ է, աչքերը նշաձև են, մուգ շագանակագույն։ Շուրթերը չոր են, ամուր սեղմված։ Քթի եզրերի գույնը սև շների մոտ սև է, սպիտակների մոտ՝ կիսով չափ դարչնագույն, դարչնագույն շների մոտ դարչնագույն է, արծաթագույնների մոտ՝ սև, իսկ ծիրանագույն և կարմիր շների մոտ՝ սև կամ դարչնագույն։ == Բնավորություն == Պուդելները միշտ թողնում են խելացի, ուշադիր և ակտիվ շան տպավորություն։ Իր ուժով և հետաքրքրությամբ համագործակցելով մարդու հետ՝ պուդելը հեշտ է սովորում ամեն ինչ՝ ճիշտ ներկայացնելով իր սովորածը։ Պուդելներն ունեն որսի հակում, և նրանց կարողանում են օգտագործել ջրային և անտառային որսի ժամանակ։ Ներկայումս որսը պուդելների հետ տարածված է ԱՄՆ-ում և Կանադայում։ Այնտեղ մեծ պուդելները (ստանդարտ և թագավորական) աշխատում են որպես հրացանավարժ շներ՝ ֆազանի, բադի, նապաստակի որսի ժամանակ։ Ռուսաստանում նույնպես կա այդ որսի փորձառությունը պուդելների հետ։ Ինչպես հրացանավարժ շներին են օգտագործում որսի ժամանակ, այնպես էլ մեծ պուդելներին, ոչ հաճախ փոքրերին։ Շնորհիվ հրաշալի հոտառության և առաջադիմության՝ պուդելներին կարողանում են օգտագործել փրկարար և մաքսային ծառայությունների իրականացման ժամանակ։ ԽՍՀՄ-ի ԴՈՍԱՖ-ում մեծ պուդելները մտնում ծառայողական ցեղատեսակի մեջ։ Որքան էլ որ զբաղված է լինում պուդելը, նա աշխատում է հաճույքով և մոլեգին կերպով։ == Օրակարգը == Պուդելներն անպահանջկոտ են իրենց սնման օրակարգում։ Որպեսզի չվնասեն պուդելների առողջությունը, պետք է նրանց կերակրել կանոնակարգված։ Պուդելների մոտ շատ զգայուն է լյարդը, և ճարպոտ կերակուրը նրանց հակացուցված է։ == Պուդելների խուզումը == անգլ.՝ FCI-ի երկրների ցուցահանդեսին մասնակցելու համար թույլ է տրվում խուզումների այս տարբերակները.«Մայրցամաքային», «Սկանդինավյան առյուծ», «Մոդեռն», «Անգլիական առյուծ», իսկ ձագերի համար՝ առաջին և երկրորդ խուզումները։ Այդ խուզումները համապատասխանեցվնում են ստանդարտի և հաստատված նորաձևության հետ։ (Հարմարավետության վարք) խուզումի կատարումը բավական ծանր գործընթաց է, որը պահանջում է հատուկ ունակություններ։ Այն շների համար, որոնք չեն մասնակցում ցուցահանդեսին, օգտագործում են խուզումների այլ տեսակներ։ == Արվեստում == Ա. Ի. Կուպրինի սպիտակ պուդելը Ըստ Ա. Ի. Կուպրինի պատմվածքի գեղարվեստական ֆիլմ «Սպիտակ պուդել» Գ. Մալոյի համանուն պատմվածքը «Առանց ընտանիքի» Ա. Ն. Տոլստոյի «Ոսկե բանալին» և «Բուրատինոյի արկածները» == Ծանոթագրություններ == == Գրականություն == Пудель // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907. (ռուս.)
574,632
Միջանո
Միջանո (իտալերեն՝ Miggiano), կոմունա Իտալիայում։ Գտնվում է Ապուլիա մարզում՝ Լեչե գավառում։ Բնակչությունը կազմում է 3750 մարդ, բնակչության խտությունը կազմում է 536 մարդ/կմ²։ Զբաղեցնում է 7 կմ² մակերես։ Փոստային ինդեքս՝ 73035, հեռախոսային կոդ՝ +39 0833։ == Ժողովրդագրություն == Բնակչության թվաքանակի փոփոխությունները. == Կոմունայի վարչակազմ == Հեռախոս՝ 0833 764920 Էլեկտրոնային փոստ՝ ufficioprotocollo@comune.miggiano.le.it Պաշտոնական կայք՝ http://www.comune.miggiano.le.it/ == Արտաքին հղումներ == Բնակավայրի պաշտոնական կայք (իտալ.) Վիճակագրության ազգային ինստիտուտ (իտալ.) http://www.istat.it/english/ Archived 2009-12-07 at the Wayback Machine.
509,400
Ալֆարնատեխո
Ալֆարնատեխո (իսպ.՝ Alfarnatejo), մունիցիպալիտետ Իսպանիայում։ Գտնվում է Մալագա պրովինցիայում (Անդալուսիա ինքնավար համայնքի կազմում)։ Մունիցիպալիտետը գտնվում է Ակսարկիա Կոստա դել Սոլ շրջանում։ Տարածքը կազմում է 20 կմ2։ Բնակչությունը՝ 543 մարդ (2010 թվականի տվյալներով)։ Պրովինցիայի վարչական կենտրոնից գտնվում է 50 կմ հեռավորության վրա։ == Արտաքին հղումներ == Պաշտոնական կայք Alfarnatejo Archived 2008-02-20 at the Wayback Machine.
626,069
Բարեկամություն Հայաստանի պարարվեստի պետական համույթ
Բարեկամություն Հայաստանի պարարվեստի պետական համույթ, ստեղծվել է 1987 թվականին ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանի նախաձեռնությամբ։ == Պատմություն == Հայկական ազգային պարը «Բարեկամության» միջոցով ներկայացվել է հանդիսատեսին դասական, խորեոգրաֆիկ ոճով։ Նորայր Մեհրաբյանի ջանքերով բեմադրություններն ստեղծեցին նոր ուղղություն հայկական ժամանակակից պարարվեստում։ 2008 թվականին համույթին շնորհվեց «Վաստակավոր կոլեկտիվ» կոչումը։ Հայկական պարերը բեմադրվել են Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Խաչատուր Ավետիսյանի, Տիգրան Մանսուրյանի, Ավետ Տերտերյանի, Էդգար Հովհաննիսյանի, Ռ. Ալթունյանի, Ա. Գևորգյանի, Գ. Երանյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Գրիգոր Հախինյանի ստեղծագործությունների և մշակումների հիման վրա։ Բացի ժողովրդական երաժշտությունների վրա բեմադրված ազգային պարերից, կան նաև ժամանակակից համարներ՝ Ջոն Էլթոնի և Կառլ Օրֆի երաժշտություններով։ 2009 թվականին համույթը հանդես է եկել Առնո Բաբաջանյանի «Հերոսական բալլադ» ստեղծագործության հիման վրա ստեղծված նույնանուն խորեոգրաֆիկ բեմադրության պրեմիերայով։ Վերականգնվել են «Լոռեցի Սաքո» խորեոգրաֆիկ ներկայացումը՝ (կոմպոզիտոր Գրիգոր Հախինյան), «Աշխարհի ժողովուրդների պարեր» համերգային ծրագիրը։ «Բարեկամություն» պարային համույթը հանդես է եկել աշխարհի տարբեր բեմերում՝ Գերմանիա, Ռուսաստան, Հնդկաստան, Իտալիա, Անգլիա, Չինաստան, Ֆրանսիա և այլն։ == Միջոցառումներ == «Բարեկամություն» համույթը մասնակցել է բազմաթիվ պետական տոներին և հոբելյաններին նվիրված միջոցառումների և համերգների, կառավարական միջոցառումների։ Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակին նվիրված միջոցառում Հայկական տառերի գյուտի 1600-ամյակին նվիրված միջոցառում «Մեկ Ազգ Մեկ Մշակույթ» համահայկական փառատոն Համահայկական խաղերի հանդիսավոր միջոցառումԵրաժշտական ներկայացումներ «Գրիգոր Լուսավորիչ» ռոք օպերա «Հիսուս Քրիստոս սուպեր աստղ» ռոք օպերա «Լիլիթ» ռոք օպերան «Ավե Մարիա» երաժշտական ներկայացում == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Պաշտոնական կայքը
72,387
Չերի շրջան (Նեբրասկա)
Չերի շրջան (անգլ.՝ Cherry County), ԱՄՆ Նեբրասկա նահանգի 93 վարչական միավորներից մեկը։ Ընդհանուր տարածությունը 15.439 կմ² է, բնակչությունը՝ 6.148 մարդ (2010 թ. տվյալներով)։ Շրջկենտրոնն է Վալենտայն բնակավայրը։ Կազմավորվել է 1883 թ.։
892,292
Գակու Սիբասակի
Գակու Սիբասակի (ճապ.՝ 柴崎 岳, մայիսի 28, 1992 թ., Նոխեձի, Աոմորի, Ճապոնիա), ճապոնացի ֆուտբոլիստ, իսպանական «Խետաֆե» ֆուտբոլային ակումբի և Ճապոնիայի ազգային հավաքականի կիսապաշտպանն է։ == Կարիերա == Սիբասակին ֆուտբոլիստի կարիերան սկսել է ճապոնական «Կասիմա Անտլերս» ակումբում։ 2016 թ․ աշխարհի ակումբային առաջնության եզրափակչում Սիբասակին կարողանում է 2 գոլ խփել Ռեալի դարպասը, որը սակայն չի օգնում իր թիմին հաղթելու այդ խաղում (2:4)։ 2017 թ․ հունվարի 31֊ին ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով Սիբասակին պայմանագիր է ստորագրում Իսպանիայի երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Տեներիֆե» ակումբի հետ։ Պայմանագիրը կնքվել էր կես տարվա համար և հնարավորություն կար այն երկարաձգելու այն դեպքում, եթե Տեներիֆեն իրավունք ստանար հանդես գալու Լա Լիգայում։ == Ազգային հավաքականի կազմում == 2014 թ․ Ճապոնիայի ազգային հավաքականի կազմում անցկացնելով 4 հանդիպում կարողացել է դառմալ 1 գոլի հեղինակ։ == Վիճակագրությունը ազգային հավաքականում == == Ծանոթագրություններ == == Հղումներ == Վիճակագրությունը National Football Teams կայքում(անգլ.)Սիբասակին transfermarkt.com կայքում Սիբասակին soccerway.com կայքում
23,262
28
Այս հոդվածը 28 թվականի մասին է։ Տես նաև 28 թվի մասին հոդվածը։ 28 թվական, նահանջ տարի, որն, ըստ Գրիգորյան օրացույցի, սկսվում է շաբաթ օրը։ Այն մեր թվարկության 28-րդ տարին է, 1-ին հազարամյակի 28-րդ տարին, 1-ին դարի 28-րդ տարին, 1-ին դարի 3-րդ տասնամյակի 8-րդ տարին, 20-ական թվականների 8-րդ տարին։ == Դեպքեր == == Ծնունդներ == == Մահեր ==
1,070,183
Սեպիկ (գետ)
Սեպիկ (անգլ.՝ Sepik River), Նոր Գվինեա կղզու ամենաերկար և ջրառատ գետն է և միաժամանակ Պապուա Նոր Գվինեա պետությունը։ Գետի մեծ մասը հոսում է Սանդաուն և Արևելյան Սեպիկ գավառներով, միայն փոքր մասը գտնվում է Ինդոնեզիայի Պապուա գավառում։ Սեպիկը պատկանում է աշխարհի ամենամեծ գետային համակարգերից մեկին, ունենալով գետի ավազանի մեծ տարածք։ Լանդշաֆտները, որոնց միջով հոսում է գետը, առանձնանում են մեծ բազմազանությամբ՝ ճահճոտ տեղանքից մինչև խիտ արևադարձային անտառներով ծածկված լեռնային շրջաններ։ Բնապահպանական տեսանկյունից Սեպիկ, հավանաբար, Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ամենամեծ խոնավ տարածքն է, որին անբարենպաստ ազդեցություն չի թողնում մարդածին ազդեցությունը։ == Աշխարհագրություն == Գետի ակունքը գտվում է Նոր Գվինեա կղզու կենտրոնական բարձրադիր շրջանում գտնվող Վիկտոր–Էմանուել լեռներում՝ Ֆլայ գետի աղբյուրի մոտ, որը սկիզբ է առնում Սթար լեռներից։ Բարձր լեռնաշղթայից՝ Տելեֆոմին[en] բնակավայրի մոտակայքում, Սեպիկը հոսում է հյուսիս-արևմտյան ուղղությամբ։ Յափսի բնակավայրից ոչ հեռու գետը լքում է լեռնային տեղանքը և շարունակում է հոսել Ինդոնեզիայի Պապուա գավառով, որտեղ կրկին փոխում է իր հունը՝ արդեն դեպի հյուսիս-արևելք, և հոսում է կղզու մեծ ընկճվածության գոգով։ Սկիզբ առնելով Բեվանի[en] և Տորրիչելլի[en] լեռներից, դեպի Սեպիկ հոսում են մեծ թվով փոքր գետեր։ Իր ամբողջ հոսքի ընթացքում Սեպիկն ունի դալարուն ձև, որը նման է գետի ափին գտնվող Ամազոնին՝ Հարավային Ամերիկայում։ Գետը թափվում է Նոր Գվինեա ծով՝ Պապուա Նոր Գվինեայի հյուսիսային մասում։ Ի տարբերություն մյուս խոշոր գետերի, Սեպիկը չունենալով դելտա, թափվում է անմիջապես ծով՝ Վևակ քաղաքից 100 կմ հեռավորության վրա։ Գետն իր ամբողջ հոսքի ընթացքում համարվում է նավարկելի։ Սեպիկի ընդհանուր երկարությունը 1126 կմ է, իսկ գետի ավազանի մակերեսը՝ 80 321 կմ²։ Գետի վրա կա 5-10 կմ լայնությամբ սահուն որորապտույտների գոտի, որոնք ձևավորվում են գետր ամբողջ հոսքի երկայնքով։ Բացի այդ, գետը առաջացրել է հսկայական ողողվող հարթավայր՝ ողողվող ճահիճներով մինչև 70 կմ լայնությամբ։ Նույն հարթավայրերում կան բազմաթիվ լճեր (մոտ 1500) ջրի հունից դուրս եզան և այլ լճեր, որոնցից ամենամեծը Չամբրի[en] լճերն են։ Գետի ավազանը փաստացի չի ենթարկվել մարդկային գործոնների՝ կապված այն փաստի հետ, որ նրա տարածքում չկան քաղաքային խոշոր բնակավայրեր կամ հանքային հանքավայրերի զարգացում։ == Պատմություն == Եվրոպացիների կողմից գետի ուսումնասիրությունը սկսվել է 1885 թվականին գերմանացի գաղութարարների կողմից, որոնք զբաղվում էին Գերմանական Նոր Գվինեայի վերակառուցմամբ։ Գերմանացի հետազոտող Օտտո Ֆինշը, գետն անվանել է Ավգուստա կայսրուհու գետ (գերմ.՝ Kaiserin-Augusta-Fluss), Ավգուստա կայսրուհու պատվին։ Բացահայտելով գետը, Ֆինշը մոտ 50 կմ հեռավորության վրա, գետի գետաբերանից լողացել է մինչև Նոր Գվինեայի կղզու խորքը։ 1886-1887 թվականներին, գերմանացի հետազոտողները ուսումնասիրել են Սեպիկի ևս 600 կմ հատված։ Հետագա էքսպեդիցիաներն անց են կացվել 1912-1913 թվականներին գերմանացի նշանավոր գիտնականների մասնակցությամբ մասնավորապես՝ Ռիհարդ Տուրնվալդիի և Վալտեր Բերմանի։ Արդյունքում հավաքվել են տեղական բուսական և կենդանական աշխարհի խոշոր նմուշներ, ուսումնասիրվել են տեղական ցեղեր և կազմվել են տեղանքի առաջին քարտեզներ։ Որպես գետի ստորին հոսանքում հետագա էքսպեդիցիաների պատրաստման համար հիմք՝ հիմնվել է Անգորամ քաղաքը։ Սակայն Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին, Սեպիկ գետի շրջանում բոլոր հետազոտությունները դադարեցվել են։ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո Ավստրալիան վերահսկողություն է հաստատել նախկին գերմանական գաղութի նկատմամբ՝ ստեղծելով Նոր Գվինեայի տարածք։ Արդյունքում Սեպիկ գետը նույնպես անցել է Ավստրալիայի կառավարության իրավասության տակ։ Այդ ժամանակահատվածում ավստրալիացիները հետագա հետազոտություններ նախապատրաստելու համար Ամբունտիից ոչ հեռու, գետի միջին հոսքում հիմնել են բնակավայր։ 1935 թվականին Նոր Գվինեայի տարածքի նոր ղեկավար՝ պարոն Ուոլթեր Մաքնիքոլը[en] Սեպիկայով ճամփորդություն կատարեց, որպեսզի «տեսներ գետի վրա ապրող բնակիչներին և բնությունը գետի ափի երկայնքով»։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, Սեպիկը հոսում էր Ճապոնիայի վերահսկողության տակ անցած տարարածքով։ Սակայն պատերազմի ավարտին մոտ, երբ ամերիկացիները իրենց վերահսկողության տակ վերցրին հոլանդական մասում գտնվող Նոր Գվինեայի Ջայապուրա քաղաքը, ճապոնացիները շրջափակման մեջ գտնվեցին և 1944 թվականի օգոստոսին նրանց մեծ մասը ջախջախվեց։ 1945-ի հուլիսին ավստրալիական զորքերը ճապոնացի զինվորականներին դուրս մղեցին Սեպիկի կենտրոնում գտնվող Տիմբունկե գյուղից, իսկ սեպտեմբերին ճապոնական ստորաբաժանումներն ամբողջությամբ ոչնչացվեցին։ == Ծանոթագրություններ ==
579,498
Իունա (Էսպիրիտու Սանտու)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Իունա (այլ կիրառումներ)Իունա (պորտ.՝ Iúna), համայնք Բրազիլիայում՝ Էսպիրիտու Սանտու նահանգի կազմում։ Գտնվում է Էսպիրիտու Սանտու նահանգի հարավային մարզում։ Մտնում է Ալեգրիի գավառի կազմի մեջ։ Բնակչությունը կազմում է 29.290 մարդ՝ 2020 թվականի տվյալներով։ Գրավում է 460,522 կմ2 տարածք։ Բնակչության խտությունը՝ 61,7 մարդ/կմ²։ == Պատմություն == Քաղաքը հիմնադրվել է 1890 թվականի նոյեմբերի 11-ին == Վիճակագրություն == Համախառն ներքին արդյունքը, 2003 թվականի դրությամբ, կազմում է 77.471.177,00 ռեալ (տվյալները՝ Բրազիլիայի աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի)։ Համախառն ներքին արդյունքը մեկ շնչի հաշվով, 2003 թվականի դրությամբ, կազմում է 2.830,62 ռեալ (տվյալները՝ Բրազիլիայի աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի)։ Մարդկային ներուժի զարգացման ինդեքսը, 2000 թվականի դրությամբ, կազմում է 0,729 (տվյալները՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի)։ == Ծանոթագրություններ ==
699,492
Կիցխիս Իգորեթ
Կիցխիս Իգորեթ (վրաց.՝ კიცხის იგორეთი), գյուղ Վրաստանում։ Գտնվում է Իմերեթի մարզի Խարագաուլի շրջանում։ == Դիրք == Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 126 մետր բարձրության վրա։ Շրջկենտրոն Խարագաուլից հեռու է 8 կմ։ == Բնակչություն == Ըստ 2014 թվականի մարդահամարի տվյալների, գյուղի բնակչությունը կազմում է 71 մարդ, մեծամասնությունը՝ վրացիներ։ == Տրանսպորտ == Գյուղը շրջկենտրոն Խարագաուլի հետ կապված է ավտոխճուղով։ Տարածքով է անցնում Թբիլիսի-Բաթում երկաթուղին։ Ամենամոտ օդանավակայանը գտնվում է Քութայիս քաղաքում։ == Ծանոթագրություններ ==
699,750
Ալբերտ և Թովէ Բոյաջյան ցուցասրահ
Ալբերտ և Թովէ Բոյաջյան ցուցասրահ, հիմնադրվել է 2001 թվականի մայիսի 1-ին, Երևանում որպես Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի, 2017 թվականից` Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ցուցասրահ։ Ցուցասրահի ստեղծման գործում մեծ է Բոյաջյան ընտանիքի ներդրումը։ Պատկերասրահի հիմնական նպատակը երիտասարդ արվեստագետներին աջակցելն է, նրանց անհատական ցուցահանդեսները կազմակերպելը, ոգևորել և ոգեշնչել իրենց ապագա ստեղծագործական կյանքում։ Ցուցասրահի տնօրենն է Իրինա Իսաբեկյանը։ == Պատմություն == Ցուցասրահը բացվել է ՀԽՍՀ վաստակավոր նկարչուհի, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի պրոֆեսոր Արփենիկ Նալբանդյանի (1916-1964) անհատական ցուցահանդեսով, որին ներկա են գտնվել բարերար Ալբերտ Բոյաջյանը, Երևանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը և այլք։ Իր գործունեության ընթացքում ցուցասրահը կազմակերպել է ավելի քան 300 ցուցահանդես՝ ուսանողական, անհատական, խմբակային, մրցութային, նաև դասախոսություններ, արվեստաբանական քննարկումներ։ Այստեղ հյուրընկալվում են բազմաթիվ արվեստագետներ Հայաստանից և արտերկրից։ 2004 թվականին ցուցասրահը մասնակցել է Թբիլիսիում կայացած «ART-EXPO 2004–KAVKAZ» ցուցահանդեսին։ 2018 և 2019 թվականներին ցուցասրահը մասնակցել է «Armenia Art Fair»-ին։ == Միջոցառումներ, ցուցահանդեսներ == Ցուցասրահում իրենց աշխատանքներ են ներկայացնում ինչպես Երևանի գեղարվեստի ակադեմիայի ուսանողները, շրջանավարտները, այնպես էլ կայացած հայտնի արվեստագետներ, անցկացվում են նաև մանկական ցուցահանդեսներ։ Տարբեր տարիներին ցուցասրահում ներկայացվել են նկարիչներ Գրիգոր Աղասյանի, Արմեն Վարդանյանի, Միհրան Սոսոյանի, Անատոլի Գրիգորյանի, Արամ Իսաբեկյանի, Արման Կարախանյանի, Գեղամ Մալխասյանի, Հենրիկ Մամյանի, Հարություն Պզտիկյանի, Անատոլի Պապյանի, Սարո Գալենցի, Գագիկ Ղազարյանի (և՛ գրաֆիկակական աշխատանքներ, և՛ քանդակներ), Սուրեն Սաֆարյանի, Կարեն Հովակիմյանի, Մարտիրոս Մորյանի, Գրիգոր Գեղամյանի, Հայկ Սայադյանի, Լիլիթ Արսենյանի, Սիրանուշ Հակոբյանի, Սամվել Պողոսյանի, Տաթևիկ Սարգսյանի, քանդակագործներ Թերեզա Միրզոյանի, Գետիկ Բաղդասարյանի, Նունե Թումանյանի, Էդգար Գրիգորյանի, արվեստաբան Վիգեն Ղազարյանի աշխատանքները։ == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիա. Ալբերտ և Թովէ Բոյաջյան ցուցասրահ
1,083,874
Քենեթ Հեգին
Քենեթ Էրվին Հեգին (անգլ.՝ Kenneth Erwin Hagin, օգոստոսի 20, 1917(1917-08-20), McKinney, Տեխաս, ԱՄՆ - սեպտեմբերի 19, 2003(2003-09-19), Թալսա), ամերիկացի քարոզիչ։ Հաճախ նրան անվանում են «Հավատքի խոսք» շարժման կամ, ինչպես անվանում են ԱՄՆ-ում, «Հավատքի շարժման» հայրը։ Քենեթ Հեգինը ֆորմալ աստվածաբանական կրթություն չի ստացել, սակայն, չնայած դրան, 1970 թվականին Օրալ Ռոբերթսի համալսարանում ստացել է աստվածաբանության դոկտորի աստիճան։ == Կենսագրություն == Քենեթ Հեգինը ծնվել է Տեխաս նահանգի Մաք-Քիննի քաղաքում՝ Լիլիա Վիոլայի Դրեյք Հեգինի և Ջես Հեգինի ընտանիքում։ Ամուսնացած էր Օրետա Ռուկերի հետ։ Ամուսնական զույգն ունեցել է երկու երեխա՝ Քենեթ Վեյն Հեգինին, որն այս պահին «Ռեմա» բիբլիական եկեղեցու հովիվն է և «Kenneth Hagin Ministries» կազմակերպության նախագահը, և դուստրը՝ Պատրիցիա Հարիսոնը, որը Օկլահոմա նահանգի Թալսա քաղաքում գտնվող «Harrison House» հրատարակչատան սեփականատերն է։ Մանկության տարիներին, նա ծանր հիվանդ էր՝ ուներ սրտի բնածին արատ և լեյկեմիա։ Հեգինի խոսքով՝ 1933 թվականին նրան այցելեց Հիսուս Քրիստոսը և բժշկեց հիվանդությունից։ 1937 թվականին, Սուրբ Հոգով մկրտվելով, Հեգինը բապտիզմից տեղափոխվեց հիսունական՝ դառնալով «Աստծո ասամբլեայի» ասոցիացիայի անդամ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Հեգինը մասնակցել է տարբեր «Բուժման ծառայությունների»։1949 թվականին ինքնուրույն գործունեություն է սկսել որպես Աստվածաշնչի մեկնիչ։ 1961 թվականին ստանձնել է «Համաշխարհային ավետարանչություն» առաքելությունը. 1974 թվականին որդու՝ Քենեթ Հեգին կրտսերի հետ՝ Օկլահոմա նահանգում հիմնել է բիբլիական «Ռեմա» դպրոցը, իսկ 1970-ական թվականների վերջին ընդունել է Հավատքի եկեղեցիների կոնվենցիան։ Իր կյանքի վերջին տարիներին Քենեթ Հեգինը նկատել է, որ նրա որոշ աշակերտներ և «Հավատքի շարժման» հետևորդներ, ինչպիսիք են Քենեթ Քոուփլենդը, Ջերի Սավելը, Ջեսսի Դյուպլանտիսը, Կրեֆլո դոլարը, Մակ Համոնդը, Լերոյ Թոմփսոնը և շատ ուրիշներ զգալի շեղումներ թույլ են տվել իր ծառայություններում։ Հեգինը մոտավորապես 1999 թվականի վերջին և 2000 թվականի սկզբին հրավիրեց նրանց բոլորին հատուկ ժողովի Թալսաում, Օխլահոմա։ Նրանցից մեկը՝ Լերոյ Թոմփսոնը, կտրականապես հրաժարվել է ներակայանալ հանդիպմանը։ Այս հանդիպման ժամանակ Հեգինը քննադատության ենթարկեց բոլոր նրանց՝ հարստությանը պաշտելու և հաջողության հասնելու աստվածաշնչյան հայացքը վարկաբեկելու համար։ Որպես նվեր Հեգինը նրանց ներկայացրեց իր «Միդաս թագավորի հպումը» գիրքը, որտեղ նա արտացոլել է հաջողության վարդապետությունը, ինչպես նաև այն, որ ցանկացած աստվածաշնչյան ճշմարտություն կարելի է հասցնել ծայրահեղության։ Գրքի նախաբանում Հեգինը գրել է․ «Բարգավաճման» այն քարոզիչները, ովքեր ականջ չեն դրել նրա նախազգուշացումներին և չեն փոխել աստվածաշնչյան հաջողության հասնելու վերաբերյալ իրենց ծայրահեղ, երբեմն նույնիսկ ծայրահեղական հայացքները, ավելի ուշ բախվել են լուրջ խնդիրների, որոնք առաջացրել են ԶԼՄ-ների քննադատությունը և դրան հաջորդած հասարակական բացասական կարծիքների և Սենատի կոմիտեի հետաքննություններին։ Այդ մասին հայտնել է նաև Քենեթ Քոուփլենդի ծառայության նախկին գործընկեր Ռիչ Վերմիլիոնը։ Քեննեթ Հեգինը բազմաթիվ գրքերի հեղինակ է, ինչպիսիք են՝ «Ես հավատում եմ տեսիլքներին», «Ինչպես առաջնորդվել Աստծո Հոգով», «Հոգևոր աճի հիմունքները», «Բժշկումը Աստվածաշնչում», «Հաղթական եկեղեցին», «Հավատացյալի իշխանությունը», «Միդաս թագավորի հպումը»։ Հեգինը մահացել է 2003 թվականի սեպտեմբերին։ == Ծանոթագրություններ ==
1,077,202
Բակունց
Բակունց, հայկական ազգանուն։ == Ազգանունը կրողներ == Ակսել Բակունց Ակսել Ստեփանի Բակունց (Ալեքսանդր Թևոսյան, 1899-1937), արձակագիր, գրականագետ, կինոսցենարիստ, թարգմանիչ, գյուղատնտես։ Ակսել Բակունց (1946-2012), երաժիշտ, ջազմեն։ Անժելա Բակունց (1953), ռեժիսոր։ Հենրիկ Հովսեփի Բակունց (1946), նյարդաբան։ Սևադա Ալեքսանդրի Բակունց (1925-1983), բժիշկ-ֆիզիոլոգ։ == Գրական հերոսներ == Վռամ Բակունց, Վահե Ղուկասյանի «Գրողի տարածը» վիպակի հերոսներից։ == Ծանոթագրություններ ==