Sentence
stringlengths
1
114k
class
stringclasses
7 values
source
stringclasses
1 value
ԱրմԻնֆո գործակալության կողմից Երևանի բանկերից ստացված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գինը 1 դոլարի դիմաց կազմել է 404.50 դրամ, Եվրոյի առքի առավելագույն գինը`547 դրամ, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`12.50 դրամ: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 406.00 դրամ, Եվրոյի վաճառքի գինը` 550.50 դրամ, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`12.60 դրամ:   
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
ԱրմԻնֆո գործակալության կողմից Երևանի բանկերից ստացված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գինը 1 դոլարի դիմաց կազմել է 406,5 դրամ, ԵՎՐՈ-ի առքի առավելագույն գինը`556 դրամ, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`12,30 դրամ: ԱՄՆ դոլարի վաճառքի առավելագույն գինը կազմել է 409,5 դրամ, ԵՎՐՈ-ի վաճառքի գինը` 559,5 դրամ, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`12,4 դրամ:    
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
ՀՀ կառավարության առաջիկա նիստում ՀՀ ֆինանսների նախարարը առաջարկելու է «ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ» ծախսային ծրագրի գծով այս տարվա առաջին կիսամյակի համար նախատեսված հատկացումների գումարը ավելացնել 3 միլիարդ 200 միլիոն դրամով՝ պահուստային ֆոնդի գծով այս տարվա 4-րդ եռամսյակի համար նախատեսված գումարներից: Եթե բացենք փակագծերը, ապա կստացվի, որ կառավարության պահուստային ֆոնդի գումարները չեն բավարարում կառավարության արդեն իսկ ընդունած որոշումներով նախատեսված հատկացումները կատարելու համար և 4-րդ եռամսյակի համար նախատեսված գումարները կծախսվեն հիմա:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
ԿԲ-ն հաստատում է իր պատրաստակամությունը և ամենայն պատասխանատվությամբ է մոտենում իր գործառույթներին՝ դրամի փոխարժեքի շուկայի իրավիճակը կայունացնելու նպատակով, կառավարության նիստում այսօր հայտարարել է ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը: «Գործի ենք դրել մեր տրամադրության տակ գտնվող բոլոր հնարավոր գործիքները և միջոցները, այդ թվում Ռեպո շուկայում իրացվելիության կարգավորման միջոցով, լոմբարդային գործիքների միջոցով, արժութային սվոտներ առաջարկելու միջոցով և արժութային շուկայում տարբեր միջամտություններ անելու, որպեսզի կարողանանք տատանողականությունը հաղթահարել, բայց այն, ինչը դրսի շոկով է պայմանավորված, այդ ճշգրտումները, բնականաբար, պետք է իրենց տեղը գտնեն», - ասել է Երիցյանը: Նա հավաստիացրել է, որ Կենտրոնական բանկի պահուստները լիովին բավարար են՝ կանխելու փոխարժեքի բոլոր տեսակի արհեստական տատանումները և ապահովելու ֆինանսական կայունությունը: «Համեմատության համար ասեմ՝ մեր պահուստները համարժեք են շրջանառության մեջ գտնվող կանխիկ դրամին: Այդ իմաստով որևիցե խնդիր չենք տեսնում:  Բացի այդ, նաև ուզում ենք հավաստիացնել, քանի որ կան տարբեր մտահոգություններ բանկային համակարգի և դրա գործառույթների հետ կապված, որ բանկային համակարգի կայունությունը նույնպես ապահովված է, երաշխավորված է կապիտալի բարձր մակարդակով: Բանկերի արդեն իսկ մեծ և´ ակտիվները, և´ պարտավորությունները դոլարացված են, դոլարով են, և բանկերն իրենք էլ ունեն շատ մեծ դոլարային իրացվելիություն՝ և´ կանխիկ, և´ անկանխիկ, որը նույնպես համարժեք է շրջանառության մեջ գտնվող կանխիկին, այդ իմաստով էլ բանկերը պետք է ի վիճակի լինեն սպասարկելու մեր քաղաքացիների պահանջները», - ասել է ԿԲ նախագահի տեղակալը: Ըստ Երիցյանի, Կենտրոնական բանկը գների կայունության հետ կապված նույնպես զգալի ռիսկեր այս պահին չի տեսնում, և գնաճի ցուցանիշը 2014-15 թթ. կգտնվի տատանումների թույլատրելի միջակայքում՝ 4±1.5 տոկոսի շրջանակում:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ փորձել է հիմնավորել հավկիթի թանկացումը: Պարզվում է՝ ձուն թանկացել է, քանի որ հավերը սկսել են մեծ ձվեր ածել: Ստորև ներկայացնում ենք «Հավկիթի գնի բարձրացումը պայմանավորված է խոշոր հավկիթի տեսակարար կշռի ավելացմամբ» վերնագրված հաղորդագրությունը. Հանրապետությունում 2014 թվականի նոյեմբերի սկզբին օրական արտադրվող հավկիթի ծավալը կազմում է շուրջ 900 հազար, մինչդեռ օրական սպառումը կազմում է 730 հազար: Ավելցուկը հնարավորություն է ընձեռում պահեստավորել համապատասխան քանակությամբ պարենային ձու, որն ամբողջությամբ կբավարարի ամանորյա տոներին ազգաբնակչության պահանջարկը: Ընթացիկ տարվա սեպտեմբերից սկսվեց շուրջ 400 հազար վառեկների ձվարկման փուլը, որի սկզբնական փուլում ձուն շատ մանր է, ինչի հետևանքով օրական արտադրվող և իրացվող ձվի մեկ երրորդը կազմում էր փոքր տրամագծով և ցածր գներով ձուն: Հոկտեմբեր ամսից սկսած իրացվող հավկիթի խմբաքանակում արդեն մեծ տրամագծով և բարձր գին ունեցող արտադրանքի տեսակարար կշիռը սկսեց ավելանալ: Այս հանգամանքով պայմանավորված հանրապետությունում փոփոխվել են հավկիթի միջին գները: Ինչ վերաբերում է խոշոր, դիետիկ հավկիթի գներին, ապա դրանք մնացել են անփոփոխ:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Կենտրոնական բանկը գործի է դրել իր տրամադրության տակ գտնվող բոլոր գործիքները` կայունացնելու համար դրամի փոխարժեքի տատանումները և պահպանելու ֆինանսական շուկայի կայունությունը: Այս մասին ՀՀ կառավարության նիստի ժամանակ հայտարարեց Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը: Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ` Երիցյանը ներկայացրեց փոխարժեքի շուկայում տիրող իրավիճակը: «Ցավոք սրտի, ձևավորված սպասումներն այսօր հեռու են մեր տնտեսության հիմնարարներից և որոշակի մտավախությունների տեղիք են տվել: Սակայն Կենտրոնական բանկը հաստատում է, որ պատասխանատվությամբ է մոտենում իր գործառույթներին` շուկան կայունացնելու համար: Մենք գործի ենք դրել մեր տրամադրության տակ գտնվող բոլոր գործիքները, այդ թվում` ռեպո շուկայում իրացվելիության, լոմբարդային, արժութային սվոպների և այլ միջամտություններ, որպեսզի կարողնանք հաղթահարել փոխարժեքի տատանողականությունը: Սակայն այն, ինչ պայմանավորված է դրսի շուկայով, այդ ճշգրտումները պետք է իրենց տեղը գտնեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Երիցյանը: ԿԲ փոխնախագահը հիշեցրեց, որ Կենտրոնական բանկի վերջին հայտարարությունն ուղղված էր սպեկուլյացիաներից և անհարկի փոխարկումներց մարդկանց զերծ պահելուն: «Այդ սպեկուլյացիաներն իրենց մեջ կրում են բարձր ռիսկեր և չմասնագիտացված անձանց մոտ, ակնկալվող արդյունքի փոխարեն, կարող են վնասներ լինել»,- ասաց նա: Երիցյանը վստահեցրեց, որ ԿԲ պահուստները լիովին բավարար են` կանխելու փոխարժեքի արհեստական տատանումները: «Համեմատության համար ասեմ, որ մեր պահուստները հավասար են շրջանառության մեջ գտնվող կանխիկ դրամի ծավալին: Այդ մասով խնդիր չենք տեսնում: Ուզում եմ հավաստիացնել նաև, որ բանկային համակարգի կայունությունը ևս երաշխավորված է կապիտալի համարժեքության բարձր մակարդակով»,- ասաց ԿԲ փոխնախագահը: Վերջին շրջանում միջազգային շուկաներում և տարածաշրջանում տեղի ունեցած զարգացումները, այդ թվում` փոխարժեքի մեծ տատանումները, նպաստել են ներքին արժութային շուկայում դրամի արժեզրկմանը և հանգեցրել փոխարժեքի տատանողականության աճին:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
ՏՄՊՊ հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն այսօր լրագրողների հետ զրույցում նորից հաստատեց, որ շաքարավազի շուկայի մեծ մասը` մոտ 99 տոկոսը պատկանում է «Ալեքս Գրիգ» ընկերությանը, սակայն պնդեց, թե կան նաև փոքր ներկրող ընկերություններ: Այսինքն, ըստ ՏՄՊՊՀ նախագահի տրամաբանության, այդ մեկ տոկոսը պետք է մի քիչ մեղմի այն փաստը, որ մենաշնորհը պատկանում է Սամվել Ալեքսանյանին, մի քիչ էլ պիտի երևի մեղմի Սերժ Սարգսյանի արդեն թևավոր խոսք դարձած՝ Պրահայում արված հայտարարությունը՝ շաքարի ներմուծման մասին. «Բա ի՞նչ ես ուզում, մի փոքր երկրում տասը հոգով շաքար ներկրե՞ն»:  Հիշեցնենք, սակայն, որ դեռևս անցած տարի նմանատիպ հարցի մասին խոսելիս, իսկ մասնավորապես վերոհիշյալ 1 տոկոս ներկրող ընկերությունների վերաբերյալ Շաբոյանը նշել էր. «Դե, կա փոքր քանակությամբ շաքարավազի ներմուծում, բայց դա էական չէ, նկատի ունեմ կան որոշ տնտեսվարողներ` «Կոկա-կոլա», «Գրանդ Քենդի», որոնք սեփական կարիքների համար ներմուծում են շաքարավազ»:  Ինչ վերաբերում է շուկայում շաքարավազի մենաշնորհին, Շաբոյանը, բնականաբար, ասաց, թե դա օբյեկտիվ երևույթ է և գործոն, որովհետև «մոտ 90 հազար տոննայի շաքարավազի հումք է ներկրում այս ընկերությունը»: Շաբոյանը հավելեց, թե «եթե մի շուկայում կա խոշոր ընկերություն, և նա մասնաբաժին ունի, դա դեռևս խնդիր չէ ոչ մեր երկրում, ոչ ամբողջ աշխարհում, խնդիրը չարաշահումների մեջ է»: Մնում է պարզել, թե ՏՄՊՊՀ «նվիրյալ պաշտոնյաները» ինչպես են պատրաստվում պայքարել այդ չարաշահումների դեմ, եթե, իհարկե, Սերժ Սարգսյանը նորից չմիջամտի՝ իր մտքի նոր փայլատակումներով ու գոհարներով:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Երևանի առևտրային բանկերից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 411 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 558 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`11,94 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 412,5 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 562 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`12,01 դրամ 1 ռուբլու դիմաց:    
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
«Տաշիր» խումբն ու «ԻՆտեր ՌԱՕ» խումբը պայմանագիր են ստորագրել Հայաստանում էլեկտրաէներգետիկ ակտիվների առքուվաճառքի մասին։ Գործարքն արդեն արժանացել է Հայաստանի կառավարության հավանությանը եւ կավարտվի ՀԾԿՀ որոշումից հետո։ Կողմերը նաեւ պայմանավորվել են, որ «Հայաստանի էլեկտրական ցանցերն» ու «Հրազդանի ՋԷԿ»-ը շարունակել են ողջ ծավալով իրականացնել ստանձնած պարտավորությւոնները։ Այդ մասին ասվում է «ԻՆտեր ՌԱՕ»–ի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ ։ ««Տաշիր» ընկերությունների խումբը ամբողջությամբ իր վրա է վերցնում ՀԷՑ-ի կառավարման գծով պարտականությունները», – հայտարարել է  «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը։ Զարգացման հետագա պլանների մեջ է մտնում հակաճգնաժամային ծրագրի ներդրումը՝ ընկերության ֆինանսական գործունեության օպտիմալացման եւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ֆինանսա-տնտեսական վերահսկողությունն ուժեղացնելու նպատակով։ Նախատեսվում է իրականացնել նաեւ բաշխիչ ցանցերի սարքավորումների փուլային արդիականացում։ Հայաստանի Հանրապետության բնակչությանն աջակցելու նպատակով որոշում է ընդունվել հաջորդ տարվա ընթացքում սեփական միջոցների հաշվին՝ ՀՀ կառավարության հետ պարիտետային սկզբունքով, փոխհատուցել բարձրացած եւ մինչեւ 2015թ. օգոստոսի 1-ը գործող սակագնի տարբերությունը՝ բնակչության եւ փոքր բիզնեսի համար։ «Ինտեր ՌԱՕ» խումբը Հայաստանում էլեկտրաէներգետիկ ակտիվների տիրապետման ողջ ընթացքում նեդրել է լավագույն բիզնես պրակտիկան, ներդրումներ իրականացրել Հայաստանի էլեկտրաէներգետիկ ոլորտում, արդիականացրել կորուստները, բարելավել ակտիվների գործունեության արտադրական արդյունքները»,- ասել է «Ինտեր ՌԱՕ»-ի խորհրդի նախագահ Բորիս Կովալչուկը։ Նշենք սակայն, որ սեպտեմբերի 17-ին Հայաստանի կառավարությունը հավանության էր արժանացրել մի որոշում, համաձայն որի ՀԷՑ–ը վաճառվում է օֆշորում գրանցված «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը։ Մնում է ենթադրել, թե ինչպես է այժմ հայտարարվում, որ կառավարությունը հավանություն է տվել ՀԷՑ–ը վաճառել Սամվել Կարապետյանին, այլ ոչ թե օֆշորային ընկերությանը։
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Երևանի առևտրային բանկերից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 471,00 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 516,00 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը` 8,25 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 473,00 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 521,00 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը` 8,37 դրամ 1 ռուբլու դիմաց:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից տեղեկացնում են, որ 2012թ. հոկտեմբերին, 2011թ. հոկտեմբերի համեմատ ,կենդանական և բուսական յուղերի գինն աճել է 2,6%–ով, հացամթերքինը՝ 10,0%–ով, սիսեռը թանկացել է 1,0%–ով, սպիտակաձավարը՝ 1,0%–ով, ձավարը՝ 1,4%–ով, բրինձը՝ 1,5%–ով, լավաշը՝ 1,7%–ով, լոբին՝ 2,1%–ով: Ձվի գինն աճել է 2,5%–ով: Աճել են նաև մսամթերքի՝ հավի բդի, եփած և կիսաապխտած երշիկների, խոզապուխտի, բաստուրմայի, ինչպես նաև հրուշակեղենի, սուրճի, թեյի, կակաոյի, ոչ ոգելից խմիչքի, կաթնամթերքի գները:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Այսուհետև հայաստանցիները արտասահմանից ծանրոցներ կարող են ստանալ որքան ուզեն ու երբ ուզեն, և դրա համար լրացուցիչ մաքսատուրք չվճարել: Նախկիում էլ էր դա հնարավոր, բայց անվճար` միայն 6 ամիսը մեկ:Ռուսաստանից, ԱՄՆ-ից և Եվրոպայից եկող ծանրոցների քանակը նախաամանորի շրջանում ավելի է շատացել: Գայթակղվել պետք չէ, որոշակի սահմանափակումներ, այնուամենայնիվ, կան: Եթե ստացվող ծանրոցի քաշը լինի 20 կգ-ից ավելի, իսկ արժեքը գերազանցի 150 հազար դրամը, ստիպված կլինեք մաքսատուրք վճարել: Հիմք կընդունվի ծանրոցի հետ ուղարկվող հաշիվ ապրանքագրում նշված ապրանքի ձեռքբերման գինը, դրա բացակայության դեպքում մաքսային մարմինը օրենքով նախատեսված մաքսային արժեքի կարգերը կկիրառի: Մանրամասները՝ Armnewstv.am-ի տեսանյութում
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
2014 թ. մարտի 25-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 7.5%:  2014 թ. փետրվարին արձանագրվել է 1.2% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.4% գնանկման դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը փետրվարի վերջին կազմել է 4.6%: Խորհուրդը կարծում է, որ առաջիկա ամիսներին 12-ամսյա գնաճը կշարունակի նվազել և հատկապես երրորդ եռամսյակում կգտնվի նպատակային ցուցանիշի տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանին մոտ՝ պայմանավորված 2013 թ. հուլիսին էներգակիրների սակագների բարձրացման ազդեցության վերացմամբ:           ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ խորհուրդն արձանագրել է, որ աշխարհաքաղաքական զարգացումների ներքո արտաքին հատվածում զգալիորեն ավելացել են անորոշությունները՝ կապված համաշխարհային տնտեսության և գործընկեր երկրների տնտեսական հեռանկարների հետ: Խորհուրդը գնահատել է, որ 2014 թ. սկզբին պահպանվել են տնտեսական աճի ցածր տեմպերը՝ պայմանավորված հիմնականում շինարարության ճյուղի վերականգնման ցածր տեմպերով: ԿԲ Խորհուրդը գտնում է, որ մինչ օրս դրամավարկային պայմանների իրականացված թուլացումը, զուգորդվելով 2014 թ. երկրորդ կեսից սպասվող ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականությամբ, կհանգեցնի համախառն պահանջարկի ընդլայնմանն ու գնաճի տեմպերի վերականգնմանը՝ տարեվերջից 12-ամսյա գնաճը ձևավորելով իր նպատակային մակարդակի շուրջ: Միևնույն ժամանակ, համախառն պահանջարկի աճին կնպաստի նաև տարեսկզբից արձանագրված դրամի արժեզրկումը և փետրվարին ԿԲ կողմից դրամային պարտավորությունների դիմաց պահուստավորման նորմատիվի իջեցումը: Այդուհանդերձ, ԿԲ խորհուրդը համակարծիք է, որ արտաքին և ներքին տնտեսական հետագա զարգացումներից ելնելով կճշգրտվեն դրամավարկային քաղաքականության ուղղությունները՝ ապահովելով գնաճի նպատակի իրագործումը միջնաժամկետ հատվածում:   
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստանում ծառայությունների սակագները 2014 թ աճել են 0.3% - ով, իսկ տարեկան աճը կազմել է 9.1 %: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, ծառայությունների սակագների հունվարի աճը հիմնականում պայմանավորված է եղել հանգստի կազմակերպման ոլորտի` 9.7%, բժշկական ծառայությունների`2.3 %, կենցաղային ծառայությունների`0.5 % թանկացումներով, միևնույն ժամանակ ծառայությւոնների սակագները նվազել են մշակույթի և տրանսպորտի ոլորտներում, համապատասխանաբար կազմելով 11.6 % և 2,5 %: Ըստ վիճակագրական տվյալների, տրանսպորտի ոլորտում սակագների անկումը հաշվետու ամսում ( 2,5 %) պայմանավորված է եղել օդային տրանսպորտի սակագների 5% նվազումով: Հունվարին անփոփոխ են մնացել բնակարանային և կոմունալ ծառայությունների, կապի, կրթության, հանրային սննդի, ինչպես նաև իրավաբանական և բանկային ծառայությունների սակագները: Հանրապետության հետազոտվող քաղաքներից 4-ում ծառայությունների սակագները հունվարին աճել են 0.2-1.2 %, իսկ մյուս 7-ում նվազել են 0.4-0.1 %: Երևանում ծառայությունների սակագներն աճել են 0.4%: Նշենք, որ Հայաստանի սպառողական շուկայում 2014 թվականի հունվարին ինֆլյացիան կազմել է 2,8% (տարեկան կտրվածքով ինֆլյացիան կազմել է 5.5 %): Հիշեցնենք, որ սրանք պաշտոնական տվյալներն են, որոնք հնարավոր է՝ չհամընկնեն իրական թվերի հետ: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Մինչև 2025 թ. Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծի կառուցման նախագծի իրականացման նպատակով 330 մլն եվրո կներդրվի: Այդ մասին ԱրմԻնֆո գործակալությանը հարցազրույցում հայտնել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Իոսիֆ Իսայանը: Նրա խոսքով, ողջ նախագիծը նախատեսված է իրականացնել երեք փուլով` 2018 թ. կավարտվի 105 մլն եվրո արժողությամբ առաջին փուլը, ինչը թույլ կտա այդ պահից սկսած ձեռնամուխ լինել Վրաստանի էներգահամակարգի հետ զուգահեռ աշխատանքին: Երկրորդ փուլի իրականացման նպատակով մինչև 2021 թվականը նախատեսվում է ուղղել 100 մլն եվրո և երրորդ փուլում` մինչև 2025 թվականը 125 մլն եվրո: Արդյունքում Հայաստանը կունենա էլեկտրահաղորդման գիծ, որով հնարավոր կլինի մինչև 1 հազար մեգավատտ ծավալով էլեկտրաէներգիայի փոխհոսքեր իրականացնել: Բացի այդ, նոր ԷՀԳ-ն վրացական էներգահամակարգի հետ սինխրոն ռեժիմով աշխատանքի հնարավորություն կտա և թույլ կտա ՄՄ և Եվրասիական միության շուկա դուրս գալ: Այդ դեպքում հանրապետությունը կկարողանա հանդես գալ նաև որպես տարանցիկ երկիր` ունենալով Հայաստանի և Իրանի էներգահամակարգերը կապող ԷՀԳ:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
ՀՀ կենտրոնական բանկի կողմից ս.թ. դեկտեմբերի 11-ին իրականացվել է 6 (վեց) մլն ԱՄՆ դոլարի վաճառք 464.07 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով, սահմանային փոխարժեքը կազմել է 463.50 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց: Հիշեցնենք, որ համաձայն ԿԲ-ի կողմից օրերս հրապարակած հայտարարության՝ արժութային շուկայում ստեղծված իրավիճակը կարգավորելու, փոխարժեքի տատանումները հարթելու և արտարժութային շուկայում հավասարակշռությունը վերականգնելու նպատակով ՀՀ կենտրոնական բանկը դեկտեմբերի 8-ից սկսած մինչև տարեվերջ որդեգրում է նոր մոտեցում. ամեն օր սակարկությունների միջոցովիրականացնելու է արտարժույթի վաճառքներ` նախապես հայտարարված առավելագույն սահմանաքանակով։ ՀՀ ֆինանսական շուկայում թափանցիկության ապահովման նպատակով ՀՀ կենտրոնական բանկն օրական կտրվածքով հրապարակելու է իր կողմից իրականացվող սակարկությունների արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը։ Նշենք, որ ՀՀ կենտրոնական բանկի կողմից ս.թ. դեկտեմբերի 10-ին իրականացվել է 6 (վեց) մլն ԱՄՆ դոլարի վաճառք 460.69 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով, սահմանային փոխարժեքը կազմել է 460.16 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց: Չնայած ԿԲ-ի ձեռնարկած ջանքերին դոլարի փոխարժեքը շարունակում աճել: Նույն ԿԲ-ի տվյալներով, դեկտեմբերի 8-ին 6 (վեց) մլն ԱՄՆ դոլարի վաճառքը իրականացվել է 455.00 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով, դեկտեմբերի 9-ին՝ 458.31 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց  միջին  կշռված  փոխարժեքով, դեկտեմբերի 10-ին արդեն 460.69 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով, իսկ այսօր միջին կշռված փոխարժեքը դարձել է 463.5 դրամ: Այսպիսով կարելի է փաստել, որ փոխարժեքի տատանումները հարթելու և արտարժութային շուկայում հավասարակշռությունը վերականգնելու ԿԲ գործողությունները սպասելի արդյունք չեն տալիս:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Երևան-Բաթումի-Երևան չվերթում գործող «Արմենիա» ֆիրմային գնացքի տոմսերն արդեն վաճառքում են: Ամենօրյա ֆիրմային գնացքի երթևեկությունը մեկնարկելու է հունիսի 15-ին: Երևանից գնացքը մեկնելու է ժամը 15:30-ին: Տոմսերը վաճառվում են Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Արմավիրի կայարանների տոմսարկղերում, ինչպես նաև ՀԿԵ կայքում՝ www.ukzhd.am: Երևանից Բաթումի ուղևորության տևողությունը կազմում է 15 ժամ 50 րոպե, իսկ հետադարձ ճանապարհը՝ 15 ժամ 40 րոպե: Անցած տարվա համեմատ՝ ՀԿԵ-ի գնային քաղաքականությունը էական փոփոխություններ չի կրել: Ֆիրմային գնացքի վագոնները համապատասխանում են տեխնիկական, սանիտարահիգիենիկ և անվտանգության նորմերին: Բարձր հարմարավետությամբ կուպեներում և ննջավագոններում ուղևորներին անվճար տրամադրվում է Wi-Fi կապ: Հարավկովկասյան երկաթուղու տվյալներով՝ 2008 թվականի  համեմատ՝ 2013 թվականին «Արմենիա» ֆիրմային գնացքի ուղևորների թիվն աճել է 532%-ով՝ 8,6 հազարից մինչև 46 հազար: Հիշեցնենք, որ ապրիլին ԱՊՀ երկրների Երկաթուղային տրանսպորտի հարցերով խորհրդի տնօրինությունը Երևան-Բաթումի-Երևան միջազգային գնացքին շնորհել է «ֆիրմային» կարգավիճակը և «Արմենիա» անվանումը: «ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերությունը և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝ ևս 10 տարի երկարացման իրավունքով:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Մաքսային միությանն անդամակցելու որոշումը չի խանգարելու Համաշխարհային բանկին` շարունակելու համագործակցությունը Հայաստանի հետ: Լրագրողների հետ հանդիպմանն այսօր Երեւանում հայտարարեց ՀԲ Հարավային Կովկասի տրածաշրջանային տնօրեն Հենրի Քերալին: Հիշեցնենք, որ ՀԲ տնօրենների խորհուրդը հաստատել է առաջիկա չորս տարիներին Հայաստանին տրամադրվելիք 873 միլիոն դոլար վարկը: Այս թիվը զգալիորեն գերազանցում է նախորդ տարիներին տրամադրված վարկային միջոցները: Մասնավորապես, նախորդ քառամյակի համար ՀԲ-ը տրամադրել էր շուրջ 500 միլիոն դոլարի վարկ: «Մենք շարունակելու ենք Հայաստանում աջակցել մրցակցային տնտեսության զարգացմանը, բիզնես միջավայրի, ներդրումային միջավայրի բարելավմանը: Մենք խրախուսելու ենք մասնավոր ձեռնարկատիրությունը` բացառելով մեկ գերակա տնտեսվարող սուբյեկտի առկայությունը: Հետեւողական ենք լինելու հատկապես այն ոլորտներում, որտեղ գերակա դիրքի հավանականությունը մեծ է», - նշեց պաշտոնյան: Նրա խոսքով, սեպտեմբերի 3-ից հետո ՀԲ ներկայացուցիչները քննարկումներ են անցկացրել Հայաստանի կառավարության հետ, եւ Կառավարությունը հավաստիացրել է, որ պատրաստակամ է շարունակել համագործակցությունը: Լրագրողները հարց ուղղեցին ՀԲ ներկայացուցիչներին, ինչպե՞ս է պատահում, որ միջազգային տարբեր կազմակերպությունների գնահատմամբ բարենպաստ ներդրումային, բիզնես միջավայր ունեցող Հայաստանում օտարերկրյա ներդրումները շարունակաբար նվազում են, որ հայաստանցի գործարարներն իրենք հաճախ արտագաղթում են, իսկ բնակչության մեկ երրորդն աղքատ է: Հենրի Քերալին ի պատասխան նշեց, որ համաշխարհային տնտեսության աճը ԱՄՀ կանխատեսումներով այս տարի կկազմի 2,9 տոկոս: Դա, նրա խոսքով, վերջին տասը տարիների կտրվածքով ամենացածր ցուցանիշն է: «Սա նշանակում է, որ ոչ միայն Հայաստանը, այլեւ բոլոր երկրներն են զգում ներդրումների պակաս: Բացի դրանից, Հայաստանը դեռ պետք է մեծացնի տնտեսական մրցունակության մակարդակը, բարելավի կառավարումը, ավելի հստակ պայքար մղի կոռուպցիայի դեմ: Այս ոլորտներում առաջընթաց կա, բայց այն հեռու է բավարար լինելուց», - նշեց Քերալին` հավելելով, որ Հայաստանը պետք է մրցակցի այլ երկրների հետ` առանց այդ էլ փոքրաքանակ ներդրողներին գրավելու համար: Օտարերկրյա ներդրումների հարցի համատեքստում ՀԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Ժան Միշել Հափին նշեց, որ նույն` ազատ մրցակցության խնդրին է վերաբերում նաեւ այն, որ  հանրահայտ «Քարֆուր» ընկերությունն արդեն մի քանի տարի չի կարողանում գործունեություն ծավալել Հայաստանում: «Քանի որ «Քարֆուրի» հարցը մասնավոր է, մենք չենք կարող գնահատական տալ, թեեւ իրավիճակին տիրապետում ենք, բայց կարող եմ ասել, որ այդ հարցը մրցակցային դաշտին է վերաբերում», - նշեց նա:   ՀԲ պաշտոնյաները ներկայացրեցին նաեւ Հայաստանի տնտեսության զարգացման կանխատեսումները: Ըստ այդմ, 2013-ին կանխատեսվում է 2-3 տոկոս, 2014-ին`նախնական գնահատականներով 4-5 տոկոս տնտեսական աճ: Ընդ որում, ՀԲ տրածաշրջանային տնօրենը ընդգծեց, որ Ռուսաստանում, որը բավական բնական ռեսուրսներ ունի, այս տարի ընդամենը 2,5% աճ է սպասվում, իսկ համաշխարհային տնտեսության աճը 2,9 տոկոս կլինի: Ինչ վերաբերում է այն փաստին, որ ՀԲ խմբի մեջ գտնվող Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկը Հայաստանի համար կանխատեսել է 2,5 տոկոս աճ, ապա, Քերալիի խոսքով, խնդիրը մեթոդաբանությունների տարբերության մեջ է:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
2014 թվականին Հայաստանից գինիների արտահանումն աճել է 50%, չնայած, որ արտադրության ծավալները կրճատվել են 8.2%: Ըստ Մաքսային ծառայության տվլաների, խաղողի գինու արտահանումն 2014 թվականին կազմել է 2.120 հազար լիտր, որի մաքսային արժեքը կազմել է 6.3 մլն.դոլար, 2013 թվականի 1.4 հազար լիտրի և 4.2 մլն.դոլարի փոխարեն: Հայկական գինիները հիմնականում արտահանվում են ԱՊՀ երկրներ, մասնավորապես, Ռուսաստան: Նշենք, որ ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2014 թվականի Հայաստանում գինիների արտադրությունը կրճատվել է 8.2%, մինչև 6130.9 հազար լիտր: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հոկտեմբերի 13-ին Կանադայում ՀՀ դեսպանության հովանավորությամբ Կանադայի Մոնրեալ քաղաքում տեղի ունեցավ «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի 20-ամյակին նվիրված գալա-դրամահավաքը: Միջոցառմանը մասնակցելու նպատակով Կանադա էր ժամանել Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը եւ Լոս-Անջելեսի մասնաճյուղի տնօրեն Սարգիս Քոթանջյանը: Իր ելույթում Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանն անդրադարձավ «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի անցած 20-ամյա ճանապարհին, որի ընթացքում ավելի քան 235 մլն դոլարի ներդրումներ են կատարվել Հայաստանում և Արցախում:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Այս շաբաթ Twitter միկրոբլոգների սեփականատեր Twitter inc. ընկերությունը կհայտարարի իր աշխատակիցների նոր զանգվածային կրճատումների մասին, ինչը պայմանավորված է բացասական ֆինանսական ցուցանիշներով: «Բլումբերգ» գործակալության տվյալներով՝ խոսքը կարող է վերաբերել հաստիքի 8 %-ի, այսինքն՝ մոտավորապես 300 աշխատակցի կրճատմանը: Անցած տարվա ընթացքում ընկերության բացարձակ կորուստը կազմել է ավելի քան կես միլիարդ դոլար, ինչը դժվարացրել է առաջատար ծրագրավորողների վարձատրությունն ընկերության բաժնետոմսերով, ինչպես որ դա անում են մրցակից ընկերությունները՝ հրապուրելով և իրենց մոտ տանելով IT-տեխնոլոգիայի շուկայի ամենատաղանդավոր մասնագետներին: Վերջին ամիսներին ընկերության տնօրեն Ջեկ Դորսին փորձում էր Twitter-ի գնորդ գտնել, սակայն հետաքրքրված երեք թեկանծուները՝ Salesforce.com Inc.-ը, The Walt Disney Co.-ն և Alphabet Inс.-ը ( Google ինտերնետ-հսկան կառավարող ընկերությունը), ի վերջո՝ հրաժարվել են գնումից: 2016 թ. հունվարին արձանագրվել է մեկ ամսվա ընթացքում արված «թվիթ»-ների ռեկորդային ցածր մակարդակ՝ 300 մլն, ինչը կրկնակի պակաս է 2014 թ. օգոստոսին արձանագրվածից՝ 661 մլն թվիթ: Այնուհանդերձ, Twitter-ից, նախկինի պես, ակտիվ կերպով օգտվում է 313 մլն մարդ ամբողջ աշխարհում: Փոխանցում է BBC-ն:  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Դեկտեմբերի 16-ին ՀՀ Կենտրոնական բանկն արժույթի շուկայում իր կողմից իրականացվող ամենօրյա միջամտությունների ընթացքում շուկայի մասնակից-բանկերին առաջարկել է 4 մլն դոլար, 526.32 դրամ/դոլար միջին կշռված (ինդիկատիվ) փոխարժեքով, իսկ ներքին սահմանային փոխարժեքը կազմել է 523.50 դրամ/դոլար: Ամենօրյա միջամտությունների իրականացման օրից, դեկտեմբերի 8-16-ը ներառյալ ԿԲ-ն արժույթի շուկայում ընդհանուր առմամբ վաճառել է 38 մլն դոլար, այդ թվում, դեկտեմբերի 8-12-ը` 6-ական մլն դոլար, իսկ 15-ին և 16-ին` 4-ական մլն դոլար: Այդ ժամանակահատվածում միջին կշռված (ինդիկատիվ) փոխարժեքը 456.63 դրամից բարձրացել է մինչև 526.32 դրամ/դոլար, իսկ ներքին սահմանային փոխարժեքը` 455 դրամից մինչև 523.5 դրամ/դոլար: Հայաստանի մանրածախ արժույթի շուկայում դեկտեմբերի 16-ին 14:00-ի դրությամբ դրամի միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 505 դրամ/դոլար, եվրոյին` 634 դրամ/դոլար, իսկ 16:00-ի դրությամբ համապատասխանաբար ցատկելով մինչև` 519 դրամ/դոլար և 642.5 դրամ/դոլար սահմանագիծ, ընդ որում դրամի միջին փոխարժեքը ռուսական ռուբլու նկատմամբ այսօր 8.4 դրամից նվազել է մինչև 7.5 դրամ/ռուբլի: Ըստ վերջին տվյալների, դեկտեմբերի 16-ին Հայաստանի մանրածախ արժույթի շուկայում ՀՀ դրամի արժեզրկումն ԱՄՆ դոլարի նկատմամբ շարունակվում է, չնայած ԿԲ կողմից իրականացվող միջամտություններին: Այսպես, հոկտեմբերից մինչև օրս դրամի արժեզրկումը կազմել է մոտ 28%: Տվյալ պահին (17:40) բանկերում դոլարի առքուվաճառքի փոխարժեքը կազմում է 535 դրամ/550 դրան $1: Այնուամենայնիվ, ԿԲ կատարած միջամտություններից հետո էլ փոխարժեքները բանկերում գնացին դեպի վեր, արդեն երկու օր անընդմեջ ցատկելով առնվազն 15 կետով: NASDAQ OMX Armenia ֆոնդային բորսայում դեկտեմբերի 1-16-ը ժամանակահատվածքում միայն դեկտեմբերի 1-ին է կատարել 3.5 մլն դոլարի և դեկտեմբերի 10-ին` 100 հազար դոլարի գործարքներ, մնացած օրերին մնալով դատարկ: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
«Տաշիր» ընկերությունների Խմբի նախագահ Սամվել Կարապետյանը, որը վերջերս ձեռք է բերել «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը, հանդես է եկել հայտարարությամբ: «Ինչպես արդեն հայտարարել ենք, 2015 թ. սեպտեմբերի 30-ին «Տաշիր» ընկերությունների Խումբը և «Ինտեր ՌԱՕ» ընկերությունը պայմանագիր են ստորագրել՝ Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկ ակտիվների առքուվաճառքի վերաբերյալ։  Կողմերի պայմանավորվածության համաձայն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն («ՀԷՑ») շարունակելու է ամբողջ ծավալով կատարել իր կողմից նախկինում ստանձնած պարտավորությունները: «Տաշիր» ընկերությունների Խումբը նաև ամբողջությամբ իր վրա է վերցրել «ՀԷՑ»-ի կառավարման պարտականությունը:  Ընկերության կառավարումը կլինի պարզ, հանրության համար հասկանալի ու թափանցիկ՝  հիմնված կորպորատիվ պատասխանատվության կարևորագույն բաղկացուցչի վրա:  «ՀԷՑ» զարգացման գերակա նպատակներից  է հակաճգնաժամային ծրագրի ներդրումը, ընկերության ֆինանսական գործունեության օպտիմալացումը, սպասարկման որակի բարձրացումը և «ՀԷՑ»-ի ֆինանսա-տնտեսական վերահսկողության ապահովումը՝  այդ թվում նաև համապատասխան նորագույն տեխնոլոգիաների ներդրման միջոցով։ Նախևառաջ, նախատեսում ենք արդյունավետ ներդրումների միջոցով բաշխիչ ցանցերի ենթակառուցվածքի արդիականացում:  Համընդհանուր անզիջում պայքար ենք մղելու արատավոր երևույթների, կոռումպացված աշխատողների և անբարեխիղճ սպառողների դեմ և ներքին ռեսուրսների կենտրոնացմամբ, այդ թվում նաև՝  էլեկտրաէներգիայի կորուստների նվազեցմամբ կրճատելու ենք Ընկերության ծախսերը, որի արդյունքում հետագայում հնարավոր կլինի խուսափել «ՀԷՑ»-ի  մասով էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումից:  3 միլիոն բնակչության շահը մեզ համար, անկասկած, առաջնային է և չի կարող համեմատվել որոշ կոռումպացված աշխատակիցների ու անբարեխիղճ սպառողների շահի հետ: Հայաստանի Հանրապետության բնակչությանն աջակցելու նպատակով որոշում եմ ընդունել իմ անձնական միջոցների հաշվին՝ ՀՀ կառավարության հետ հավասարության սկզբունքով փոխհատուցել 2015թ. օգոստոսի 1-ից բարձրացված սակագների տարբերությունը՝ բնակչության և փոքր բիզնեսի համար»,- մասնավորապես ասված է հայտարարության մեջ:  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստանը կարող է դառնալ կամուրջ Եվրամիության և Մաքսային միության միջև: Այդ մասին հայտարարել է էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանը՝ մարտի 5-ին Երևանում ԵՄ-Հայաստան ներդրումային համաժողովի ժամանակ: «Եվրոպական ընկերությունների համար կարող է բացվել ՄՄ երկրների 170 միլիոնանոց սպառողական շուկան` ազատ առևտրի գոտիով», - ասել է փոխնախարարը: Նա նշել է, որ բիզնեսը քաղաքականացված չէ, և ներդրումների հոսքը պայմանավորված է բարենպաստ պայմանների ձևավորմամբ: Հարությունյանը հաղորդել է, որ Հայաստանը պարբերաբար բարելավում է դիրքերը  ՀԲ «Doing Business» վարկանշային աղյուսակում, ինչը խոսում է բիզնես-մթնոլորտի բարելավման մասին: Օտարերկրյա ներդրումների ներգրավմանը կնպաստի նաև ազատ տնտեսական գոտիների ստեղծումը հանրապետությունում: Հ.Գ. Էկոնոմիկայի փոխնախարարը կարծես թե անտեսել է այն փաստը, որ Հայաստանը դադարել է Եվրոպայի եւ Ռուսաստանի համար վստահելի գործընկեր լինել այն պահից, երբ ԵՄ-ի հետ տարիներ շարունակ տարվող բանակցություններից հետո հակարծակի ընտրել է Մաքսային միության ճանապարհը: Այս խնդիրը անշուշտ իր ազդեցությունը կթողնի նաեւ ներդրումային շուկայի վրա, որը կարծես թե գրավիչ չի հնչում օտարերկրյա ներդրողների համար: Էկոնոմիկայի փոխնախարարի այս հայտարարությունը դժվար թե մոտ ապագայում չնչին տոկոսով անգամ համապատասխանի իրականությանը, որի վառ ապացույցն է երկրում տիրող տնտեսական իրավիճակի վատթարացումը: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստանի փոխարժեքի շուկայում շարունակվում է անվերահսկելի իրավիճակը: Այսօր բանկերում դոլարի վաճառքի գին է սահմանվել 508-515 դրամը՝ գնման 498-510 փոխարժեքի դիմաց: Որ բանկերից դոլար գնել հնարավոր չէ վկայում են անիրատեսական փոխարժեքները: Օրինակ, այս պահին Արմսվիսբանկը դոլար է վաճառում 508 փոխարժեքով, այն ժամանակ, երբ Զարգացման հայկական բանկը 510 դրամով դոլար է գնում: Ստացվում է, որ ցանկացած քաղաքացի կարող է Արմսվիսբանկից դոլարը գնել 508—ով և 510-ով Զարգացման հայկական բանկում վաճառելով՝ շահույթ ստանալ: Պարզ է, որ այդպիսի բան հնարավոր չէ, և ոչ 508-ով, ոչ էլ 510-ով դոլար գնել հնարավոր չէ: Փոխանակման կետերում ընդհանրապես դոլարով գործարք չի իրականացվում: Ամեն ինչ վկայում է այն մասին, որ այսպիսի վիճակը շարունակվելու դեռ այնքան ժամանակ, մինչև իրավիճակը չկարգավորվի մեր գլխավոր տնտեսական գործընկերոջ՝ Ռուսաստանի ֆինանսական շուկայում: Իսկ ռուսական շուկայում վիճակը մերինից էլ անկանխատեսելի է: Հիշեցնենք, որ միայն երեկ ռուսական ռուբլու փոխարժեքը դոլարի նկատմամբ 58-ից դարձել է 63 ու սա այն դեպքում, երբ նավթի գինը երեկ բարձրացման դինամիկա է ցույց տվել:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
2017 թ. փետրվարի 14-ին Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 6.0%: ԿԲ-ի փետրվարի 14-ի որոշման հիմնավորման մեջ ասված է, որ 2017 թ. հունվարին արձանագրվել է 2.6% գնաճ՝ 2016-ի նույն ամսվա 2.2%-ի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնանկումը մեղմվել է՝ կազմելով 0.6%: Արտաքին հատվածում ձևավորված միտումներն հիմնականում պահպանվել են. համաշխարհային տնտեսությունը շարունակում է աճել դանդաղ տեմպերով, իսկ միջազգային ապրանքային շուկաներում պահպանվել են որոշ գնաճային զարգացումներ: ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկա ամիսներին արտաքին հատվածից էական գնաճային ազդեցություններ չեն ակնկալվում: Խորհուրդն արձանագրում է, որ 2016 թ-ի համար տնտեսական աճի գնահատականները նվազել են՝ պայմանավորված հիմնականում առաջարկի գործոնների ազդեցությամբ: Միևնույն ժամանակ, աստիճանաբար վերականգնվում է ներքին պահանջարկը՝ առավելապես ի հաշիվ 2015-2016 թթ-ի ընթացքում իրականացված խթանող դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների: Նշվում է, որ նախորդ կանխատեսման համեմատ որոշ ոչ պարենային ապրանքների ակնկալվող ցածր գների ձևավորման և հունվարից գազի, իսկ փետրվարից էլեկտրաէներգիայի սակագների իջեցման պարագայում գնաճի նպատակին հասնելու հետագիծը կլինի փոքր ինչ ավելի դանդաղ: Հաշվի առնելով նշված գործոնները, ինչպես նաև նախորդ տարվա համեմատ 2017 թ-ին կառավարության կողմից նախանշված զսպողական հարկաբյուջետային քաղաքականությունը՝ ԿԲ խորհուրդը նպատակահարմար և հնարավոր է գտնում այս անգամ ևս թուլացնել դրամավարկային պայմանները: ԿԲ խորհուրդը մնում է այն կարծիքին, որ մինչ օրս իրականացված քաղաքականությունը ստեղծել է բավարար խթաններ՝ 2017 թ-ին գնանկումային միջավայրի չեզոքացման և կանխատեսվող հորիզոնում գնաճի նպատակի իրագործման համար, սակայն ավանդական դրամավարկային քաղաքականության ապագա հնարավորությունները մնում են սահմանափակ: Այնուամենայնիվ, հավատարիմ մնալով գների կայունության ապահովման խնդրին, ԿԲ-ն, անհրաժեշտության դեպքում, իր գործիքակազմով համարժեքորեն կարձագանքի՝ միջնաժամկետ հատվածում ապահովելով գնաճի նպատակի իրագործումը: Լոմբարդային ռեպոների և բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքները սահմանվել են համապատասխանաբար 7.5% և 4.5%:  Հիշեցնենք, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը 2016-ի ընթացքում իջեցվել էր 8 անգամ:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
ԱԺ-ում 2015-ի պետական բյուջեի քննարկումներին չէին մասնակցում Երւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Մարգարյանին փոխարինող փոխքաղաքապետ Կամո Արեյանը տեղեկացրեց, որ Մարգարյանը ԱԺ չի ներկայացել, որովհետեւ Սերժ Սարգսյանի հետ գնացել է Հորդանան, իսկ Սյունիքի մարզպետի տեղակալ Վաչե Գրիգորյանը ասաց, որ «մարզում կարեւոր միջոցառում կար», դրա համար էլ Սուրիկ Խաչատրյանը՝ Լիսկան, Երեւան չի եկել: Հիշեցնենք, որ սեպտեմբերին մարզպետի պաշտոնում վերանշանակված Խաչատրյանը օրերս նոր պատմության մեջ է ընկել: Նրա որդի Տիգրանը, որը մեղադրվում էր սպանության համար, օրերս հայրենի Գորիսում արագության գերազանցմամբ ավտովթարի է ենթարկվել: Ըստ մամուլի հրապարակումների, Սուրիկ Խաչատրյանը հաջողությամբ կոծկել է ավտովթարին իր որդու մասնակցությունը:   ԱԺ-ում քննարկումը վարող «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից պատգամավոր Ստեփան Մարգարյանը Սյունիքի փոխմարզպետին հիշեցրեց, որ կարեւորագույն ֆինանսական փաստաթղթի քննարկման ժամանակ պաշտոնյաները պետք է անձամբ ներկա լինեն:  «Մենք ունենք պայմանավորվածություն, որ առաջին դեմքերը պետք է ներկայացնեն: Ի՞նչ է նշանակում, թե դուք էլ կարող եք, շատերը կարող են, հետո՞», - դժգոհեց Մարգարյանը:    
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարների` սեպտեմբերի 12-ին կայանալիք հաջորդ խորհրդակցությունների ընթացքում ուկրաինական կողմը մտադիր է ռուսական կողմի առջև բարձրացնել 2015 թ. հունվարի 1-ից ԵԱՏՄ գործունեության և վերջինիս նոր անդամների, մասնավորապես, Հայաստանի անդամակցության  հնարավոր ռիսկերի հարցը: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի ԱԳՆ տեղեկատվական քաղաքականության վարչության փոխղեկավար Վասիլի Զվարիչը: Նրա խոսքով, Կիևը մտադիր է պարզել Մոսկվայից, թե ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո արդյոք Հայաստանն ստիպված է փոխել Ուկրաինայի, ինչպես նաև Առևտրի համաշխարհային կազմակերպության այլ անդամների հետ մաքսատուրքերը: «Չէ որ մենք գիտենք, որ Հայաստանը նույնպես ԱՀԿ անդամ է»,- ավելացրել է դիվանագետը: Նշենք, որ ավելի վաղ Ռուսաստանն Ուկրաինայից պահանջել է պատմել ՌԴ համար ԵՄ հետ ասոցացման ռիսկերի մասին, երբ ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրմանն էր պատրաստվում նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը: Ասոցացման համաձայնագրի տնտեսական մասի ստորագրման նախօրեին Ռուսաստանը կրկին բարձրացրել է այդ հարցը, գրում է ուկրաինական «Նովոյե վրեմյա» թերթը:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Այսօր կայացած կառավարության նիստում գործադիրը հրապարակել և հաստատել է այն ապրանքների շարքը, որոնք ԵՏՄ տարածք, հետևաբար՝ Հայաստան չեն կարող ներկրվել և Հայաստանի տարածքից երրորդ երկիր արտահանվել: Այդ ապրանքների շարքում են գրենլանդական փոկերի և դրանց ձագերի կաշին, օզոնային շերտը քայքայող նյութերը և դրանք պարունակող արտադրանքը, փայտանյութը, վերամշակվող թուղթը, ստվարաթուղթը, մակուլատուրան, ծառայողական և քաղաքացիական զենքը, դրա հիմնական մասերը և փամփուշտները ու մի շարք այլ ապրանքներ:       Հայաստանի Հանրապետության կողմից երրորդ երկրների հետ առևտրի դեպքում արգելված ապրանքախմբերի ցանկ 1. Ապրանքախմբի անվանումը 1.1 Օզոնային շերտը քայքայող նյութեր և դրանք պարունակող արտադրանք, որոնց ներմուծումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք և արտահանումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արգելված են 1.2 Վտանգավոր թափոններ, որոնց ներմուծումն արգելված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք 1.3 Տեղեկատվություն տպագիր, աուդիովիզուալ և տեղեկատվության այլ կրիչների վրա, որոնց ներմուծումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք, արտահանումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից և տարանցումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով արգելված են 1.4 2001թ. մայիսի 22-ին ստարագրված Ստոկհոլմի կոնվենցիայի կայուն օրգանական աղտոտիչների Ա և Բ հավելվածների գործողությունների տակ ընկնող բույսերի պաշտպանության միջոցներ, որոնց ներմուծումը արգելված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք 1.5 Փայտանյութ, վերամշակվող թուղթ, ստվարաթուղթ, մակուլատուրա, որոնց արտահանումն արգելված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից 1.6 Ծառայողական և քաղաքացիական զենք, դրա հիմնական մասեր և փամփուշտներ, որոնց ներմուծումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք, արտահանումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից և տարանցումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով արգելված են 1.7 Ջրային կենսաբանական պաշարների որսի միջոցներ, որոնց ներմուծումը արգելված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք 1.8 Գրենլանդական փոկերի և դրանց ձագերի կաշի, որոնց ներմուծումը արգելված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք Հայաստանի Հանրապետության կողմից երրորդ երկրների հետ առևտրի դեպքում սահմանափակումների ենթակա ապրանքախմբերի ցանկ 2. Ապրանքախմբի անվանումը 2.1 Օզոնային շերտը քայքայող նյութեր, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է արտահանման և ներմուծման դեպքում 2.2 Բույսերի պաշտպանության միջոցներ, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է ներմուծման դեպքում 2.3 Վտանգավոր թափոններ, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է ներմուծման  և (կամ) արտահանման դեպքում 2.4 Հանքագիտության և հնեաբանության հավաքածուներ և հավաքածուների առարկաներ, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է արտահանման դեպքում 2.6 Վայրի կենդանիներ և առանձին վայրի բույսեր, որոնց տեղափոխումը Եվրասիական տն տեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է արտահանման դեպքում 2.7 Կենդանական ու բուսական աշխարհի վայրի տեսակներ, որոնք ընկնում անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին Կոնվենցիայի գործողությունների տակ, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է 2.8 Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կարմիր գրքում ընդգրկված հազվագյուտ և անհետացող վայրի կենդանիների և բույսերի տեսակներ ու դրանց մասեր և (կամ) ածանցյալներ, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է արտահանման դեպքում 2.9 Թանկարժեք մետաղներ և թանկարժեք քարեր, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է արտահանման դեպքում 2.10 Չմշակված թանկարժեք մետաղներ, ջարդոն և թանկարժեք մետաղների թափոններ, թանկարժեք մետաղների հանքաքար և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքներ, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է արտահանման դեպքում 2.11 Հանքային հումքի տեսակներ, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է արտահանման դեպքում 2.12 Թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր և դրանց պրեկուրսորներ, որոնց ներմուծումը և արտահանումը  Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով թույլատրվում է լիցենզիայի հիմքով 2.13 Թմրամիջոցներ և հոգեմետ նյութերի պրկուրսորներ չհամարվող թունավոր նյութեր, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է ներմուծման  և արտահանման դեպքում 2.14 Դեղեր և դեղագործական նյութեր, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է ներմուծման դեպքում 2.16 Ռադիոէլեկտրոնային և (կամ) քաղաքացիական օգտագործման բարձր հաճախականության սարքեր, այդ թվում` ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող, որոնց ներմուծումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք սահմանափակ է 2.17 Տեղեկատվության հատուկ տեխնիկական միջոցներ` նախատեսված գաղտնի տեղեկատվության ստացման համար, որոնց ներմուծումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք և արտահանումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից սահմանափակ է 2.19 Ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցներ, որոնց ներմուծումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք և արտահանումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից սահմանափակ է 2.20 Մշակութային արժեքներ, ազգային արխիվային ֆոնդերի փաստաթղթեր, արխիվային փաստաթղթերի բնօրինակներ, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է արտահանման դեպքում 2.21 Մարդու օրգաններ և հյուսվածքներ, արյան և դրա բաղադրամասեր, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է ներմուծման և (կամ) արտահանման դեպքում 2.22 Ծառայողական և քաղաքացիական զենք, դրա հիմնական (բաղադրիչ) մասեր և փամփուշտներ, որոնց ներմուծումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք,  արտահանումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից և տարանցումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանփակ է 2.23 Տեղեկատվություն ընդերքի մասին, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է արտահանման դեպքում 2.24 Ապրանքներ, որոնց ներմուծման և (կամ) արտահանման համար նախատեսված են քանակական սահմանափակումներ 2.25 Ապրանքներ, որոնց ներմուծման կամ արտահանման համար նախատեսված է թույլատրման կարգ 2.26 Ապրանքներ, որոնց ներմուծման և (կամ) արտահանման համար նախատեսված է բացառիկ իրավունք 2.27 Ապրանքներ, որոնց ներմուծումը դեպի Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք իրականացվում է սակագնային քվոտաների շրջանակներում 2.28 Ապրանքներ, որոնց նկատմամբ Եվրասիական տնտեսական միության պետությունների կողմից կիրառվում են սահմանափակումներ` Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցության պարտավորություններին համապատասխան 2.29 Ապրանքներ, որոնց նկատմամբ Եվրասիական տնտեսական միության պետությունների կողմից կիրառվում է ներմուծման լիցենզավորում` ներմուծման քվոտայի հիման վրա, որպես հատուկ պաշտպանական միջոց
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը մարտի 13-ին հաստատեց 30 միլիոն ԱՄՆ դոլար ֆինանսավորման հատկացումը Հայաստանի կրթական ոլորտի բարելավման ծրագրին: Ծրագիրը կաջակցի նախնական կրթության համար երեխաների պատրաստվածության և միջնակարգ դպրոցների ֆիզիկական պայմանների բարելավմանը: Այն նաև կխթանի Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների ու աշխատաշուկայի միջև կապերի մեծացումը: Այս մասին հայտնում է բանկի մամուլի ծառայությունը: «Հավասար հնարավորություններով բարձրորակ կրթական համակարգը հանդիսացել է վերջին տասնամյակում Հայաստանում իրականացվող կրթական բարեփոխումների անկյունաքարը, - ասել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հապպին:  «Ծրագիրը կշարունակի բարելավել կրթական ծառայությունների համապատասխանությունը բոլոր մակարդակներում, այդ թվում և բուհական` հասանելի ու որակյալ կրթություն ապահովելու միջոցով, դրանով իսկ նպաստելով երկրի մարդկային կապիտալի ձևավորմանը, որն անհրաժեշտ է տնտեսության մրցունակության մեծացման համար»: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Երևանի առևտրային բանկերից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 405 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 554 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`12,21 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 406 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 556 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`12,36 դրամ 1 ռուբլու դիմաց:    
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Տնտեսական ակտիվությունը Հայաստանում 2013 թվականին աճել է 3.5%, իսկ միայն դեկտեմբերին`19.5 %: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տվյալների, տնտեսական ակտիվության դեկտեմբերի աճը հիմնականում պայմանավորված էր առևտրի համախառն շրջանառության ծավալի` 64.2 %, շինարարության ծավալի`37.5 %, էլեկտրաէներգիայի արտադրության`30.1 %, մատուցվող ծառայությունների ծավալի`22 6%, արդյունաբերության ծավալի`11.5 % աճով: Միևնույն ժամանակ, հաշվետու ամսում 14.5% նվազեց գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը: Ըստ աղբյուրի, բացարձակ արտահայտությամբ առևտրի ծավալը դեկտեմբերին կազմել է 359.2 մլրդ դրամ ($ 886.3 մլն ), շինարարությանը` 85.7 մլրդ դրամ ($ 211.5 մլն ), էլեկտրաէներգիայի արտադրությանը`798.6 Վազք մլն կՎտժ, մատուցվող ծառայությունների ծավալը`105.6 մլրդ դրամ ($ 260.5 մլն ), արդյունաբերության ծավալը` 130.7 մլրդ դրամ ($ 322.4 մլն): Արդյունաբերական գների ինդեքսը դեկտեմբերին աճել է 0.6%, իսկ սպառողական գների ինդեքսը`1.1 %: Ըստ վիճակագրության, 2013 թվականի հունվար – դեկտեմբերին տնտեսական ակտիվության տարեկան կտրվածքով 3.5% աճը հիմնականում պայմանավորված էր գյուղատնտեսության համախառն արտադրանքի`7.1 %, մինչև 918.6 մլրդ դրամ ($ 2.2 մլրդ), արդյունաբերության` 6,8 %, մինչև 1,2 մլրդ դրամ ($ 3.028 մլրդ), մատուցվող ծառայությունների`3.6%, մինչև 1,023 տրլն դրամ ($ 2,5 մլրդ), առևտրաշրջանառության ծավալների` 1,2 %, մինչև 2.3 տրլն.դրամ ($ 5.7 մլրդ) աճով: Հաշվետու ժամանակահատվածում անկում է արձանագրվել շինարարության ոլորտում`8,1%, մինչև 442,3 մլրդ դրամ ($ 1.8 մլրդ), էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում` 4,1 %, մինչև 7.710 մլն կՎտժ: Միևնույն ժամանակ, Հայաստանի արտաքին առևտրի շրջանառությունը 2013 թվականի հունվար – դեկտեմբեր ամիսներին տարեկան կտրվածքով աճել է 5,6%, կազմելով 2.4 տրլն դրամ ($ 6 մլրդ ), իսկ միայն դեկտեմբերին` 4.7%, մինչև 248.9 մլրդ դրամ ($ 614.1 մլն ): Դրա կառուցվածքում, արտահանման ծավալը հունվար – դեկտեմբերին կազմել է 606 մլրդ դրամ ($ 1.5 մլրդ ), տարեկան աճը`7,2%, իսկ ներմուծումը կազմել է 1.8 մլրդ դրամ ($ 4,5 մլրդ), տարեկան աճը`5.1 %: Միայն դեկտեմբերին ներմուծումն աճել է 6.5 %, մինչև 195.7 մլրդ դրամ ($ 482.9 մլն ), իսկ արտահանումը նվազել է 1,5 %, մինչև 53.2 մլրդ դրամ ($ 131.2 մլն ): ՀՀ դրամի միջին փոխարժեքը 2013 թվականի հունվար – դեկտեմբեր ամիսներին կազմել է 409.63 դրամ / 1 դոլար, իսկ միայն դեկտեմբերին`405.32 դրամ / $ : Նշենք, որ սրանք պաշտոնական տվյալներ են, որոնք ոչ միշտ են համապատասխանում իրականությանը:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Իշխանությունները կարծես թե կամաց-կամաց սկսում են դուրս գալ շոկից և նույնիսկ «տրամաբանական»  հիմնավորումներ գտնել` նախագահական ընտրությունների խայտառակ արդյունքներն արդարացնելու համար։ Հանրապետական պատգամավոր Համլետ Հարությունյանն, օրինակ, երեկ հայտարարել է, թե «Բոլորս էլ գիտենք, որ այդ 37 տոկոս ձայնը միշտ էլ լինելու է, քանի դեռ մեր տնտեսության վիճակը չի փոխվել»։ Սա ինչ-որ տեղ կարելի է համարել ՀՀԿ «ողջամիտ հատվածի» հավաքական տեսակետը, հետևաբար` արժե ավելի  հանգամանորեն անդրադառնալ այս մտքին։ Այս բացատրությունն իշխանությունների համար շատ ձեռնտու է։ Ինչո՞ւ։ Որովհետև անհրաժեշտության դեպքում մանրամասն կբացատրեն, որ մեր տնտեսության վիճակն այսպիսին է, որովհետև շրջափակման մեջ ենք, Թուրքիայի սահմանը փակ է, Ադրբեջանի սահմանը փակ է, աբխազական երկաթուղին չի գործում, դեպի ծով ելք չունենք և այլն։ Այսինքն` որ Սերժ Սարգսյանը չի կարողանում նորմալ ընտրություններով հաղթել, դրա մեղավորն Ալիևն է, Էրդողանը, աբխազները և այլն, իսկ ինքը ոչ մի մեղք չունի։ Ենթատեքստը նույնպես հասկանալի է. շրջափակումը կվերանա միայն այն դեպքում, եթե զիջենք Ղարաբաղը։ Հիմա ի՞նչ, սիրելի ժողովուրդ, համաձա՞յն եք, որ Ղարաբաղը զիջենք, ու տնտեսական վիճակը լավանա։ Եթե ոչ` ուրեմն ձեններդ կտրեք, գոտիներդ սեղմեք ու դիմացեք։ ՀՀԿ «ողջամիտ հատվածն», ահա, հենց այս գաղափարն է քարոզում։ Մինչդեռ, եթե հիշում եք, տարիներ առաջ այս նույն իշխանությունները հայտարարում էին, թե Հայաստանը ևս հարյուր տարի կարող է զարգանալ շրջափակման պայմաններում։ Բա ո՞ւմ եք սպասում, դե զարգացրեք։ Շրջափակո՞ւմն է մեղավոր, որ օլիգարխներն ու մենաշնորհները խեղդում են երկիրը։ Շրջափակո՞ւմն է մեղավոր, որ Սերժ Սարգսյանի «ընտանեկան բիզնեսի» տարեկան շրջանառությունը Հայաստանի բյուջեից մեծ է, շրջափակո՞ւմն է մեղավոր, որ նույն Սերժ Սարգսյանը խորհրդարանական ընտրություններից առաջ դռնեդուռ ընկած կոչ էր անում ընտրել օլիգարխներին։ Լավ, հասկացանք` երկրի վիճակը ծանր է, բայց ո՞վ է մեղավոր, որ այս կառավարությունը երկու ունիտազի համար ավելի շատ գումար է ծախսում, քան Հադրութ քաղաքի տարեկան բյուջեն է։ Բա շրջափակումն ու համաշխարհային ճգնաժամն ինչո՞ւ չեն ազդում ձեր վզերի տրամաչափի վրա։ Հիմա անդրադառնանք «քանի դեռ տնտեսության վիճակը չի փոխվել» արտահայտությանը; Իսկ ո՞վ ասաց, որ վիճակը չի փոխվել։ Ամբողջ խնդիրը հենց այն է, որ վիճակը փոխվում է ամեն օր, և փոխվում է դեպի վատը։ Դուրս եկեք փողոց և մարդկանց հարցրեք` հիմա՞ են ավելի վատ ապրում, թե՞ մեկ ամիս առաջ, երկու ամիս առաջ, մեկ տարի առաջ։ Սրանք գոնե հասկանո՞ւմ են, թե ինչ վիճակում է ժողովուրդը։ Հիշո՞ւմ եք` ղարաբաղյան պատերազմի ամենածանր օրերն էին, Խորհրդային Միությունը նոր էր փլուզվել, ֆինանսական համակարգ չկար, փող չկար, ոչինչ չկար, ու երկիրն իսկապես աղետի եզրին էր։ Մեկը Լևոն Տեր-Պետրոսյանին հարցրեց, թե լա՛վ, ձեր կարծիքով մարդիկ ո՞նց են ապրում։ Նա էլ ասաց` դե երևի իրարից պարտք են անում, մի կերպ ապրում։ Հետո դա մատի փաթաթան դարձրեցին, խեղաթյուրեցին, թե իբր Լևոն Տեր-Պետրոսյանը մարդկանց խորհուրդ է տվել իրարից պարտք անել և այլն։ Ավելի ուշ պարզվեց, որ սրանց նպատակն ուրիշ էր. ստեղծել յուրայինների մի խումբ և ժողովրդին ստիպել, որ իրենցի՛ց պարտք անեն։ Եթե այսօր որևէ մեկը Սերժ Սարգսյանին այդ նույն հարցը տա, ի՞նչ պիտի պատասխանի։ Պիտի ասի «դե բանկերից պարտքով փող են վերցնում, մի կերպ ապրում»։ Հայաստանում կա՞ այնպիսի մի ընտանիք, որ վարկ չունենա ու «տոկոս չփակվի»։ Վարկ են վերցնում, մի կերպ գոյատևում, հետո մի ուրիշ բանկից նոր վարկ վերցնում` նախորդի տոկոսները փակում, հետո բանկերը գալիս են, ունեցած-չունեցածը խլում, ու մարդիկ «թեթև սրտով» արտագաղթում են։ Սա է մեխանիզմը։ Իսկ Հայաստանում, ուշադրություն դարձրեք, պատահական բանկեր չկան. բոլորն այս կամ այն ձևով մարդկանց նույն խմբի սեփականությունն են։ Ահա այսպես «իրարից պարտք արեք, ապրեք»-ը դարձավ «մեզանից պարտք արեք, յոլա գնացեք»։ Դրա համար էլ համաշխարհային ճգնաժամը քանդուքարափ արեց Հայաստանի չեղած տնտեսությունը, իսկ բանկերն այդ ընթացքում իրենց համար գերշահույթներ ապահովեցին։ Ի դեպ, «մարդկանց սոցիալական վիճակը վատ է, դրա համար էլ ձայն են տվել ընդդիմությանը» պնդումը մի ուրիշ բան էլ է բացահայտում։ Եթե այդպես է, ապա ընդդիմությունը պիտի ոչ թե 37, այլ 90 տոկոս ստացած լինի, որովհետև մարդկանց 90 տոկոսը դժգոհ է իր սոցիալական վիճակից։ Այլ կերպ ասած` այդ 37 տոկոսը ոչ թե ընդդիմության ստացած ձայնն է, այլ ընտրությունների իրական մասնակցության տոկոսը։ Մնացած «ընտրողները» գոյություն ունեն միայն ՀՀԿ ցուցակներում։ Չեք հավատում` ընտրակեղծիքների «տարածքային պատասխանատուներին» հարցրեք։ Մարկ Նշանյան «ՉԻ»
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Երևանի առևտրային բանկերից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 432,00 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 537,00 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը` 9,65 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 435,50 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 542,00 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը` 9,87 դրամ 1 ռուբլու դիմաց: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Fitch վարկանիշային գործակալությունը Հայաստանի օտարերկրյա և ազգային արժույթի թողարկային դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը «BB-»-ից իջեցրել է մինչև «B+»՝ կայուն կանխատեսմամբ: «BB-»-ից մինչև «B+» է իջեցվել նաև օտարերկրյա և ազգային արժույթով ավագ անապահով արժեթղթերի վարկանիշը: Երկրի արտարժութային առաստաղը BB-ից իջեցվել է մինչև «BB-», իսկ արժույթի թողարկային դեֆոլտը մնացել է B մակարդակի վրա: Այս մասին է նշվում գործակալության զեկույցում: Գործակալության վերլուծաբանները նշում են, որ Հայաստանը ենթարկվում է ռուսական տնտեսության բացասական ազդեցությանը («BBB»/կանխատեսումը` «Բացասական»): Նշվում է, որ 2015 թվականին Հայաստանի տնտեսությունում չափավոր ռեցեսիա է ակնկալվում՝ Ռուսաստանի տնտեսության վատթարացման հետ կապված որոշակի ռիսկերի և ազգային արժույթի վրա հետագա ճնշումների հետևանքով: Սպասվում է ընթացիկ գործառնությունների հաշվի դեֆիցիտի հետագա ավելացում` արտասահմանում աշխատող քաղաքացիների մասնավոր դրամական փոխանցումների հոսքերի, ինչպես նաև Ռուսաստանի կողմից արտահանման պահանջարկի կտրուկ կրճատման արդյունքում: Տրանսֆերտների մասնաբաժինը ՀՆԱ կառուցվածքում կազմում է մոտ 15%, ինչը 2014 թվականին կրճատվել է մոտ 30%, քանի որ դրամական փոխանցումների հիմնական ծավալները հոսում են Ռուսաստանից: Ներմուծման վրա նավթի գների իջեցման ազդեցությունը զգալիորեն կկայունացնի դոլարը, միաժամանակ կնվազեցնելով Հայաստանից արտահանվող հիմնական ապրանքների միջազգային գները: Հանքարդյունաբերության ոլորտի ապրանքների արտահանումից գոյացած եկամուտները` հատկապես պղնձի մասով, զգալիորեն կնվազեն: Գործակալությունը կանխատեսում է, որ ՀՀ կենտրոնական բանկի արտաքին պահուստները կշարունակեն նվազել, ինչը հատկապես նկատելի էր դեկտեմբերին: Միջին քաշ: Պետական պարտքի դինամիկան շատ զգայուն է արժեզրկման ռիսկերի նկատմամբ, քանի որ պետպարտքի մոտ 80%-ը տրամադրված է արտարժույթով: 2014 թվականին պետպարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ բարձրացել է մինչև 50%, հիմնականում, արտարժույթի փոխարժեքի իջեցման հետևանքով: Սպասվում է, որ այդ ցուցանիշն առաջիկա տարիներին կարող է մնալ կայուն, սակայն, այդ ենթադրությունը բխում է փոխարժեքի կայունացումից: Նշվում է իրավիճակի վատթարացում: 2010 թվականից երկիրն իրականացնում է պահպանողական հարկաբյուջետային քաղաքականություն, և մենք սպասում ենք, որ կառավարությունը կշարունակի զսպել բյուջեի դեֆիցիտը ՀՆԱ-ի 3% մակարդակում: Հայաստանը շատ է կախված ռուսական գազի մատակարարումից, Ռուսաստանում աշխատող քաղաքացիների դրամական փոխանցումներից, ինչպես նաև ռազմական աջակցությունից, ինչը նրան զգալիորեն կախման մեջ է դնում Ռուսաստանում տեղի ունեցող տնտեսական և քաղաքական փոփոխություններից: 2015 թվականից ԵՏՄ-ին միանալն էլ ավելի կուժեղացնի Հայաստանի տնտեսական, ֆինանսական և ինստիտուցիոնալ կապերը Ռուսաստանի հետ: Չնայած Գյումրիում կատարվածին, մենք ակնկալում ենք, որ երկկողմ սերտ հարաբերությունները կպահպանվեն, որոնք կանդրադառնան նաև տնտեսության վրա: Ֆինանսական համակարգը բարձր աստիճանի դոլարայնացված է, հետևաբար, տնտեսության վրա կազդի նաև հայկական դրամի փոխարժեքի բացասական անկումը: Ազգային արժույթի և տնտեսական անկումը կպայմանավորեն չաշխատող վարկերի ծավալների ավելացումը, ինչը կանդրադառնա կապիտալի բավարարության ներկայիս դրական ցուցանիշների վրա: ՀՀ ԿԲ ավելացրեց բանկերի կապիտալի նորմատիվային նվազագույն պահանջները, ինչն այդ հատվածում կարող է բերել որոշակի կոնսոլիդացման: Հայաստանի երկարաժամկետ վարկանիշը «B+» մակարդակում կանդրադառնա առանցքային հետևյալ գործոնների վրա, մասնավորապես, ԿԲ վերջին 2 ամսում երկու անգամ բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը, մինչև 9,5%, իսկ հայկական դրամի փոխարժեքը 2014 թվականին իջավ 17%: Բարձր ներմուծումային գների արդյունքում 2015 թվականին սպասվում է մինչև 6,5% գնաճ (ԿԲ նպատակային միջակայքը` 2,5-5,5%), չնայած, որ գների համեմատաբար դանդաղ բաձրացումը պետք է զսպի այս գործոնի ազդեցությունը: 2014-2017 թվակաների ֆինանսավորման ընդլայնման շրջանակներում Հայաստանն ունի ԱՄՀ-ից ստացված վարկ` 119,1 մլն.դոլար, կդառնա քաղաքական խարիսխ: Ակնկալվում է, որ Հայաստան կշարունակի կատարել ցուցանիշների կատարման նկատմամբ պահանջները և աջակցություն ստանալ միջազգային խոշոր ֆինանսական կազմակերպություններից, առաջին հերթին, մասշտաբային ենթակառուցվածքային նախագծերի ֆինանսավորման նպատակով: Գործարար կոնյունկտուրան Հայաստանում բարենպաստ է` համապատասխան վարկանիշ ունեցող երկրների համեմատ, ինչը ցույց է տալիս Համաշխարհային բանկի բիզնեսի վարման ինդիկատորը: Հայաստանի աշխարհաքաղաքական միջավայրը զսպում է երկրի վարկանիշը, քանի որ Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի հետ կապված լարվածությունը պարունակում է լայնամասշտաբ հակամարտության վերածվելու ռիսկեր: Իսկ այդ իրավիճակի կարգավորումն առաջիկայում չի ակնկալվում: Հիմնական գործոնները, որոնք կարող են առանձին կամ միասին բերել վարկանիշային բացասական գործողությունների: Ավելի նշանակալից, քան ակնկալվում է, բացասական ազդեցությունը Ռուսաստանի տնտեսական և քաղաքական իրադարձություններից, որոնք ազդում են ՀՆԱ աճի վրա: Արտաքին հոսքերը և փոխարժեքը, Արտաքին պահուստների թուլացման շարունակությունը, ինչը կարող է բերել վարկունակության և իրացվելիության ցուցանիշների վատթարացման: Ֆիսկալ ցուցանիշների էական թուլացումը, որը կարող էր պայմանավորված  լինել ՀՆԱ կառուցվածքում դրա մասնաբաժնի ավելացումով: Հիմնական գործոնները, որոնք առանձին կամ համատեղ կարող են բերել դրական վարկանիշային գործողության: Ռուսաստանի հետ կապված ռիսկերի կրճատումը, ինչը կպայմանավորեր արտաքին ճնշումները: ՀՆԱ նկատամբ պարտքի նվազումը, հասցնելով համադրելի թողարկողների միջին մակարդակին: Ադրբեջանի հետ լարվածության թուլացումը, ինչպես նաև մյուս հարևան երկրների հետ հարաբերությունների բարելավումը: Վարկանիշները և դրանցով պայմանավորված կանխատեսումները զգայուն են որոշակի ենթադրությունների առումով: Fitch-ը ելնում է Հայաստանում սոցիալական և տնտեսական կայունության պահպանումից և Ադրբեջանի հետ ԼՂՀ հետ կապված լարվածության բացակայությունից: Fitch-ը ելնում է Ռուսաստանի հետ լավ հարաբերոթյունների պահպանումից, հաշվի առնելով այդ հարաբերությունների տնտեսական և դիվանագիտական նշանակությունը: Fitch-ը ելնում է նրանից, որ համաշխարհային տնտեսության ցուցանիշները, ընդհանուր առմամբ, կհամապատասխանեն գործակալության տնտեսական գլոբալ կանխատեսումներին, և որ դրամական խթանումներից ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի դուրս գալը տեղի կունենա սահուն ձևով, ինչպես նաև Հայաստանը կպահպանի մուտքը դեպի արտաքին շուկաներ, չնայած, աշխարհում առկա ֆինանսական մեծ տատանումներին: Հիշեցնենք, որ հունվարի 15-ին միջազգային վարկանշային Moody's Investor Service գործակալությունը նվազեցրել է Հայաստանի առաստաղային վարկանիշը`  «Ba2»-ից մինչև «Ba3»: Վարկանիշների կանխատեսումը «կայունից» իջել է «բացասական»: Վարկանիշների նվազման առանցքային գործոնների թվում նշվում է Հայաստանի արտաքին խոցելիության ավելացումը Ռուսաստանից դրամական փոխանցումների կրճատման պատճառով, ուղղակի արտասահմանյան ներդրումների համար անորոշ հեռանկարները, փոխարժեքի տատանողականության նկատմամբ բարձր զգայունությունը և արժութային պահուստների վրա սպասվող ճնշումները, Ռուսաստանի բացասական ազդեցության խորացումը, ներդրումային թույլ ակտիվությունը և առևտրի սահմանափակումները Եվրասիական տնտեսական համագործակցության երկրների հետ, որի անդամն է Հայաստանը 2015 թվականի հունվարի 2-ից: Այս կապակցությամբ Moody's-ը նվազեցրել է նաև տեղական արժույթով պարտատոմսերի և ավանդների վարկանիշը` Baa3-ից մինչև Ba1, օտարերկրյա արժույթով` Ba1-ից մինչև Ba2, արտարժույթով ավանդների համար` Ba3-ից մինչև B1: Իսկ օտարերկրյա արժույթով կարճաժամկետ ավանդների գծով էմիտենտի ունակության գնահատականը գործակալության կողմից մնացել է նույնը` NP (Not Prime): Միևնույն ժամանակ, հունվարի 28-ին ՀՀ կառավարության նիստում առաջարկվեց որոշման նախագիծ, որի համաձայն, Հայաստանը մտադիր է երկրորդ տրանշով դուրս գալ սուվերեն, դոլարային, արժեկտրոնային պարտատոմսերի միջազգային շուկա: Առաջին թողարկումը տեղի էր ունեցել 2013 թվականի սեպտեմբերին, 700 մլն դոլար ծավալով և 7 տարի մարման ժամկետով: Ըստ երկրի ֆինանսական իշխանությունների տվյալների, նշված պարտատոմսերի նկատմամբ պահանջարկը 4 անգամ գերազանցեց առաջարկը: Պարտատոմսերի եկամտաբերությունը արժեկտրոնների համար կազմեց 6% կամ 6,25% մարումով: Թողարկման անդերրայթերներն էին` Deutsche Bank AG, HSBC Bank plc և J.P.Morgan Securities plc, իսկ խորհրդատոներնմ էին` Cleary Gottlieb Teen & Hamilton LLC ընկերությունները: Ըստ ոչ պաշտոնական տվյալների, պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված գումարի մոտ 500 մլն.դոլարն ուղղվեց ռուսական ստաբիլիզացիոն վարկի մարմանը, որը տրամադրվել էր 2009 թվականին: Ըստ AmRating ազգային վարկանիշային գործակալության վերլուծաբանների, Հայաստանի սուվերեն վարկանիշի իջեցումը միջազգային վարկանիշային գործակալությունների կողմից էապես կբարձրացնի սուվերեն պարտատոմսերի տոկոսադրույքերը, մինչև 10-12%: Իսկ դա էլ իր հերթին կբերի երկրի պարտքային ծանրաբեռնվածության էական աճին: Միայն դեբյուտային պարտատոմսերի մարման նպատակով երկիրը պետք է մինչև 2020 թվականը տոկոսների հետ միասին վճարի 42 մլն դոլար: Պարտքային բեռը կարող են թեթևացնել միջազգային վարկային կազմակերպություններից` ԱՄՀ և ՀԲ, ստացված փոխառությունները: Սակայն, հնարավոր է, որ այդ կազմակերպությունների օգնությունը լինի զուսպ, քանի որ Հայաստանն արդեն կատարել է իր աշխարհաքաղաքական ընտրությունը, միանալով ԵՏՄ-ին, միանալով մի կազմակերպության, որի առաջատար երկրի տնտեսությունը հայտնվել է խորը ռեցեսիայի պայմաններում: Հաղորդում է ԱրմԻնֆոն։
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Երևանի առևտրային բանկերից ստացված տվյալների համաձայն (ըստ rate.am կայքի, ժամը 15:30-ի դրությամբ), տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 406  դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 546 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը` 11.57 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 407.5 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 550 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`11.65 դրամ 1 ռուբլու դիմաց: Փոխանակման կետերում պատկերն մի փոքր այլ է: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գինը 1 դոլարի դիմաց կազմել է 406.5 դրամ, ԵՎՐՈ-ի առքի առավելագույն գինը`548  դրամ, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`11.58 դրամ: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 407 դրամ, ԵՎՐՈ-ի վաճառքի գինը` 549 դրամ, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`11.59 դրամ: Նշենք նաև, որ ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ 23.07.2014 թ-ին  արժութային շուկայում ձևավորվել են հետևյալ միջին փոխարժեքները. ԱՄՆ դոլար – 406.56, ԵՎՐՈ – 547.39, Ռուսական ռուբլի – 11.68:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ռուսաստանի «Ռոսսոելխոզնադզոր» ֆիտոսանիտարական տեսչությունն արգելել է իսլանդական և հայկական արդարության ձկնամթերքի ներկրումը: «Ռոսսոելխոզնադզորի» տեղեկատվության համաձայն՝ հայկական իշխան ձկան մեջ աղիքային ցուպինկերի խմբի մանրէներ են հայտնաբերվել: Հատկանշական է, որ ձկան արտահանմամբ զբաղվող հայկական «Ակվատեխավտոմատիկա» ՍՊԸ-ն արդեն երկրորդ անգամ է հայտնվում ռուսական նորմերը խախտողների «սև ցուցակում»:Բացի այդ՝ «Ռոսսելխոզնադզորը» խիստ հսկողության տակ է առել Բրազիլիայի, Լիտվայի, Ուկրաինայի, Չինաստանի և մի շարք այլ երկրների ներմուծած ծովամթերքն ու մսամթերքը, հայտնում է INTERFAX լրատվական գործակալությունը:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Փետրվարի 27-ին Հայաստանի միջբանկային շուկայում արտարժույթով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 4 մլն.դոլար (1,915 մլն.դրամ), 478.70 դրամ/դոլար միջին կշռված փոխարժեքներով: Սակարկությունների նախորդ օրվա` փետրվարի 26-ի համեմատ գործարքների ծավալը աճել է 4 անգամ: Բորսայական հարթակում փետրվարի 27-ին արտարժույթով գործարքների ծավալը կազմել է 1.200 մլն դոլար (573,600 մլն դրամ), ինչը 3.3 անգամ ցածր է միջբանկային շուկայի նույն ցուցանիշը: ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը բորսայում կազմել է 478,00 դրամ/դոլար: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Երևանի առևտրային բանկերից ստացված տվյալների համաձայն (ըստ rate.am կայքի, ժամը 17:00-ի դրությամբ), տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 450 (04.12.14՝ 443.5 ) դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 555.5 (04.12.14՝ 547) դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը` 8.45 (04.12.14՝ 8.40 ) դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 453 (04.12.14՝ 447) դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 556 (04.12.14՝ 553) դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը` 8.58 (04.12.14՝ 8.52)  դրամ 1 ռուբլու դիմաց: Փոխանակման կետերում պատկերն մի փոքր այլ է: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գինը 1 դոլարի դիմաց կազմել է 445 (04.12.14՝ 444) դրամ, ԵՎՐՈ-ի առքի առավելագույն գինը` 566 (04.12.14՝ 555)  դրամ, իսկ ռուսական ռուբլու առքի գինը` 8.52 (04.12.14՝ 8.47)  դրամ: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 464 (04.12.14՝ 455) դրամ, ԵՎՐՈ-ի վաճառքի գինը` 571 (04.12.14՝ 559) դրամ, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը` 8.55 (04.12.14՝ 8.60) դրամ: Նշենք նաև, որ ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ 03.12.2014 թ-ին արժութային շուկայում ձևավորվել են հետևյալ միջին փոխարժեքները. ԱՄՆ դոլար – 447.86 (02.12.14՝ 442.48 ), ԵՎՐՈ – 553.91 (02.12.14՝ 545.45 ), Ռուսական ռուբլի – 8.39 (02.12.14՝ 8.30): Նշենք, որ բանկերի կողմից ԱՄՆ դոլարի վաճառքի մինչ այժմ կրում է ֆիկտիվ բնույթ, քանի որ բանկերը դոլար գրեթե չեն վաճառում: Այս օրերին Հայաստանում ձևավորվել է արտաժույթի սև շուկա, որտեղ դոլար կարելի գնել շատ ավելի բարձր փոխարժեքով, քան սահմանում են բանկերը:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
ԱրմԻնֆո-ի դիտարկման արդյունքների համաձայն, հանգստյան օրերին Հայաստանում 1 լ բենզինի գները միջին հաշվով 10 դրամով ավելացել են: Դիզելային վառելիքի գները մնացել են անփոփոխ: «Սուպեր ԱԻ 98» մակնիշի բենզինի 1 լ արժե 520 դրամ, «Պրեմիում ԱԻ 95» 1 լ` 490 դրամ, «Ռեգուլյար ԱԻ 91» 1 լ` 470 դրամ, դիզելային վառելիքի 1 լ` 460 դրամ: Եվրոդիզելի 1 լ արժե 490 դրամ:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստանի ներքին պետական պարտքը 2013 թվականի 9 ամիսների ընթացքում աճել է 9.3%-ով, հասնելով հոկտեմբերի 1-ին 278,531 մլրդ դրամի ($ 687.2 մլն), կազմելով ընդհանուր պետական պարտքի 13.7 % - ը, (արտաքին և ներքին): Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության նախնական տվյալների, ներքին պարտքը I և II եռամսյակներում հիմնականում մնալով անփոփոխ, երրորդ եռամսյակում արձանագրեց 2.7% աճ, մինչև 6.4%, փոխանցում է ԱրմԻնֆոն Ըստ աղբյուրի, ներքին պատեկան պարտքի կառուցվածքում պետական կարճաժամկետ պարտատոմսերի (ՊԿՊ) բաժինը երրորդ եռամսյակում նվազել է 11.8 %-ից մինչև 8,7 % (տարեսկբի 14.7%-ի համեմատ), կազմելով 24.1 մլրդ դրամ, 9 ամիսներին նվազեկով 35.6 %, որից 21.8 %-ի անկումն արձանագրվել է III եռամսյակում: Պետական միջնաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի (ՊՄՊ) մասնաբաժին աճել է 51.4 % - ից մինչև 53.7 % (տարեսկզբի 50.6% -ի համեմատ), կազմելով 149,5 մլրդ դրամ, 9 ամսում աճելով 16.1%, իսկ միայն երրորդ եռամսյակում`11.2%, առաջին եռամսյակի աննշան անկումից հետո և երկրորդ եռամսյակի 35%-ից մինչև 35.8% աճից հետո (տարեսկզբի 32.5%-ի համեմատ), կազմելով 99.8 մլրդ դրամ, 9 ամսում աճելով 20.7%, ընդ որում, արագացնելով աճը երրորդ եռամսյակում 5,3 % - ից մինչև 9.3 %: Խնայողական պարտատոմսերի մասնաբաժինը ներքին պարտքի ընդհանուր ծավալում կազմել է 0.4 % (տարեսկզբի 0.3 %-ի համեմատ), գերազանցելով 1 մլրդ դրամը, 9 ամսում աճելով 18.9%, որի 11 % - ն ապահովվեց II եռամսյակում, իսկ 4,1% - ը` III եռամսյակում: Ներգրավված վարկերի մասնաբաժինը եռամսյակում նվազել է`1.6 % - ից մինչև 1,4 % (տարեսկզբի 1.9% - ի համեմատ), բացարձակ արտահայտությամբ կազմելով 4,051 մլրդ դրամ, 9 ամիսների անկումը`16.7%, II եռամսյակի 4 % աճը փոխարինելով 18 % անկումով, դանդաղելով երրորդ եռամսյակում մինչև 2,4 %: Ներքին պարտքի կառուցվածքում միջնաժամկետ և երկարաժամկետ պետական պարտատոմսերի մասնաբաժինը առաջին 9 ամիսներին`83 %-ից բարձրացավ մինչև 89.5%,  II եռամսյակի 86,2 % - ի համեմատ: Պետական կարճաժամկետ պարտատոմսերի կառուցվածքում գործարքների հիմնական ծավալները տեղի են ունեցել 14-52 շաբաթ մարման ժամկետով պարտատոմսերով (14.4 մլրդ դրամ, 9 – ամսյա և եռամսյակային անկումով), պետական միջնաժամկետ պարտատոմսերի կառուցվածքում հիմնական գործարքները տեղի են ունեցել 4-5 տարի մարման ժամկետով պարտատոմսերով (89 մլրդ դրամ, 9 ամսյա և եռամսյակային աճով), իսկ և 2-3 տարի մարման ժամկետով պարտատոմսերով (60.5 մլրդ դրամ, 9 ամսյա և  եռամսյակային աճով): Պետական պարտատոմսերի եկամտաբերությունը նվազել է տարեկան կտրվածքով` 11.3 % կամ 1.45 կետով, մինչև 11.3976 % (միջին հաշվով հունվար - սեպտեմբերին), երրորդ եռամսյակում աճելով 1,8 % կամ 0 24 կետով: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությանը որևէ խոչընդոտ չկա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ անդրադառնալով խոսակցություններին, թե Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը ձգձվում է խոչընդոտների պատճառով: «Պարզապես մի քանի հարցեր կան: Ապրանքների ցանկը, որոնց գծով մենք կարող ենք մաքսային արտոնություններ ստանալ, արդեն կարելի է համարել համաձայնեցված: Մի քանի տեխնիկական հարցեր կան՝ ավելի շատ կապված զուգահեռ ներմուծման հետ: Կարծում եմ, այդ հարցն էլ կհամաձայնեցվի, և գործընթացն իր հունով կընթանա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Ճշմարիտյանը՝ ընդգծելով, որ այդ ապրանքների թիվը 800-ից ավելի է: Նախարարը դժվարացավ պատասխանել հարցին, թե Հայաստանը երբ կստորագրի Եվրասիական տնտեսական միասնական տարածքին անդամակցության պայմանագիրը՝ նշելով, որ ամեն ինչ կախված կլինի բանակցություններից: «Զուտ աշխատանքային շտրիխներ են մնացել, որոնց ավարտից հետո արդեն մենք կստորագրենք պայմանագիրը»,- ասաց նախարարը: Դիտարկմանը,թե Բելառուսը և Ղազախստանը փորձում են խանգարել Հայաստանի անդամակցությանը, Ճշմարիտյանը պատասխանեց, որ ցանկացած միություն մտնելիս՝ յուրաքանչյուր երկիր իր շահերն է առաջ տանում, ուստի յուրաքանչյուրն իր տեսակետն ու դիրքորոշումն ունի, և լինում են տարբեր մոտեցումներ, ինչը նորմալ երևույթ է:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստանի կառավարությունը չի ընդունել ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության առաջարկները՝ 2013 թ. պետական բյուջեում Ազգային Ժողովի ֆինանսավորումն ավելացնելու մասին օրենքի նախագիծը՝ հիմնավորելով, որ այդ ծախսային ուղղություններն առաջնահերթ չեն: ՀՀԿ-ն առաջարկել էր. -արտասահմանյան գործուղումների գծով ծախսերն ավելացնել 50 մլն դրամով, -մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգման ծախսերն ավելացնել 12 մլն դրամով, -տրանսպորտային նյութերի ծախսերն ավելացնել 30 մլն դրամով, -տրանսպորտային միջոցների ձեռքբերման համար հատկացնել 180 մլն դրամ, -աշխատողների աշխատավարձերը և հավելավճարներն ավելացնել 12 մլն դրամով, -Ազգային ժողովի նիստերը հեռուստատեսությամբ եւ ռադիոյով հեռարձակելու նպատակով հատկացնել 80 մլն դրամ:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը կարծում է, որ Հայաստանի հարկաբյուջետային քաղաքականության մեջ ռիսկերը շատ չեն: «Եթե միջազգային ներդրողները տեսնեին մեր հարկաբյուջետային քաղաքականության մեջ ռիսկեր, ապա չէին շարունակի աշխատել», - ասել է նա այսօր լրագրողների  հետ հանդիպմանը: Նախարարը նշել է, որ ՀՀ ներքին պարտքն այս պահին կազմում է 523 մլրդ դրամ։ «Ամեն ինչ անում ենք, որ դա 8-10 տարվա շրջանակներում մնա։ Այս տարի մենք թողարկեցինք 30 տարիանոց պարտատոմսեր։ Սա աննախադեպ էր, քանի որ այն առանց տոկոսադրույքների բարձրացման էր եւ նախկին Խորհրդային միության երկրներում նման բան չի եղել դեռ», - ասել  է Արամյանը: Նախարարն տեղեկացրել է, որ կրկնակի հարկումը բացառող 46 պայմանագիր է կնքվել մինչ այս պահը, որոնցից վերջինը` Իսրայելի հետ: Նրա խոսքով, մինչեւ տարեվերջ նման պայմանագրեր կկնքվեն Ղրղզստանի եւ Ուզբեկստանի հետ , իսկ մինչեւ 2022թ. նման պայմանագրերի թիվը կավելանա 8-ով: Ի դեպ, նախարարի վստահեցմամբ` այս տարի բյուջեով նախատեսված 3.2 տոկոսանոց տնտեսական աճի փոխարեն տարեվերջին կգրանցվի 4.3 իրական տնտեսական աճ։  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Դա Տիգրան Սարգսյանի հերթական խեղաթյուրված, անպարկեշտ, հայ քաղաքացուն, հայաստանցուն վիրավորող արտահայտությունն է: iLur.am-ի հետ զրույցում «Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն այսպես մեկնաբանեց վարչապետ Տիգրան Սարգսյանի այն հայտարարությունը, թե Հայաստանում մարդիկ աղքատ են գիտելիքի պակասից: «Եթե ինքն այդ պաշտոնին աշխատում է, երևի թե իսկապես ժողովուրդն արժանի է այդ գնահատականին: Նրան ներում է արդեն որերորդ անգամ կոպիտ սխալներ թույլ տալիս: Փոխանակ սեփական մեղքը ներկայացնի, որ ժողովուրդը գնալով աղքատանում է, ինքը ժողովրդի վրա է գցում աղքատության պատճառը: Սա անամոթություն է: Էդ կուսակցությունը, նրան նշանակողները ո՞նց են ներում էդ կարգի կիքսերը, բացթողումները»,- ասաց Մանուկյանը՝ նշելով, որ աղքատության պատճառը «հարազատ» իշխանությունն է, «դրա գռփելու ցանկության անհատակ լինելը»: Մանուկյանն անդրադարձավ նաև վարչապետի մեկ այլ հայտարարությանը, թե  «արտագաղթը քաղաքական սպեկուլյացիայի առարկա է դարձել»: «Էդ մարդը բացարձակ տեղեկություն չունի, թե ինչ է կատարվում այս երկրում: Հայաստանի մեծ քաղաքներում նկարահանեք ամենօրյա երթուղային ավտոբուսները, որոնք հայաստանցիներին դուրս են տանում, և տարեք՝ աչքը կոխեք, տեսնեմ՝ դա քաղաքական սպեկուլյացիա է, թե նրա անգրագիտության արդյունքն է»,- եզրափակեց պատգամավորը:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Կառավարությունը հավանություն է տվել 2018 թվականի պետական բյուջեի նախագծին: Կառավարության այսօրվա նիստին ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշել է, որ հաջորդ տարվա բյուջեն եկամուտների մասով կազմելու է 1 տրլն 307 մլրդ դրամ՝ 2017թվականի 1 տրլն 207 մլրդ-ի փոխարեն, 100 մլրդ-ով ավելի՝ հարկային եկամուտների հաշվին: Ըստ Արամյանի, բյուջեի ծախսային մասը նախատեսվում է 1 տրլն 464 մլրդ դրամ, դեֆիցիտը՝ մոտ 157 մլրդ դրամ (2017-ին` 1,150,1 մլրդ): «Հաշվի առնելով կանխատեսումները՝ բարձրացրել ենք աճի ցուցանիշը: 2017-ին ամրագրել ենք 3,2 տոկոս աճ, բայց հաշվի առնելով, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը բարձր է՝ ակնկալում ենք, որ այս տարի տնտեսական աճը կգտնվի 4-4,8 տոկոսի միջակայքում: Այդ հենքի հիման վրա էլ գործող սպասումները բարձրացրել ենք՝ ակնկալելով 4,3 տոկոս աճ: Մյուս տարվա համար մենք կանխատեսում ենք 4,5 տոկոս տնտեսական աճ»,- նշել է նախարարը: Ֆինանսների նախարարն ընդգծել է, որ 2018-ին բարձրացվել են կապիտալ ու պաշտպանական ծախսերը:  Անդրադառնալով սեկվեստր հայտարարելու մասին մամուլում շրջանառվող լուրերին՝ Վարդան Արամյանը նշել է նաև, որ ՀՀ կառավարությունը նման հարց չի քննարկում: «Նման բան ընդհանրապես չկա: Մենք ունենք շատ հստակ գաղափարախոսություն, որն ամրագրել էին 2017-ի բյուջեի նախագծում և նույն վարքագիծը շարունակելու ենք 2018-ին: Ի դեպ, միջազգային կառույցները, այդ թվում՝ վարկանիշավորող կազմակերպություններն աճող պարտքի ֆոնի վրա պահպանել են մեր ռեյտինգը և բարձր են գնահատել 2017-ի բյուջետային քաղաքականությունը ու նաև՝ հուլիսին հաստատված միջնաժամկետ ծախսերի ծրագրերը»,- ասել է ՀՀ ֆինանսների նախարարը՝ հավելելով, որ կառավարությունը գործընկերների միջոցով հիմնականում կարողացել է ընթացիկ ծասխերի աճի մասով դրսևորել պահպանողական վարքագիծ:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Եվրախորհրդարանն այսօր փաստաթուղթ ընդունեց Ադրբեջանում իրավապաշտպանների դատական հետապնդումների վերաբերյալ: Փաստաթղթի մի շարք կետեր անմիջականորեն վերաբերում են Հայաստանին, ադրբեջանցի   իրավապաշտպան Լեյլա Յոնուսի հուլիսյան ձերբակալմանը և մասնակիորեն՝ հօգուտ Հայաստանի լրտեսելու՝ միջազգային աղմուկ առաջացրած կասկածելի մեղադրանքներին: Եվրախորհրդարանը պատրաստ է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և խզել հարաբերությունները նշված պահանջները չբավարերելու դեպքում, տեղեկացնում է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունը: Ընդունված հայտարարության մեջ Եվրախորհրդարանը դատապարտում է Հայաստանի և ադրբեջանական քաղաքացիական հասարակության, երիատասարդական կազմակերպությունների և մտավորականության հետ հարաբերությունները խզելու Ադրբեջանի ջանքերը:  Հաջորդ տարի եվրոպական օլիմպիական խաղերը անց են կացվելու Ադրբեջանում: Խաղերի ընթացքում Խորհրդարանը կոչ է անում Միջազգային օլիմպիական հանձնաժողովին պահանջել մամուլի ազատություն երկրի ողջ տարածքում, ինչպես նաև դադարեցնել ԶԼՄ-ների վրա գործադրվող ճնշումները:    Եվրախորհրդարանը հստակ հայտարարել է, որ ոչ մի համագործակցություն չի վերականգնվի մինչև Ադրբեջանը չգործի նշված պահանջներին համապատասխան:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Apple ընկերությունը Սան-Ֆրանցիսկոյի շնորհանդեսի ընթացքում այսօր ներկայացրել է նոր iPhone 5 սմարթ հեռախոսը, հայտնում է lenta.ru-ն, որը վարում էր միջոցառման ուղիղ տեքստային հեռարձակումը։ Սարքը, ընկերության փոխտնօրեն Ֆիլլ Շիլլերի խոսքով, «ամբողջովին պատրաստված է ապակուց և ալիումինից» (ալյումինե է, մասնավորապես, սարքի հետևի փականը): Այն թեթև և բարակ է նախորդ մոդելից: Սմարթֆոնի հաստությունը 7,6 մմ է, իսկ քաշը` 112 գրամ: iPhone 5-ում օգտագործված է Retina էկրանը` 4 դույմ անկյունագծով, ինչի հաշվին հեռախոսը ավելի բարձր է երևում, դիսպլեյի կետայնությունը` 1136–ը 640 կետի: Փոստի, օրացույցի ծրագրերը, iWork և GarageBand փաթեթները վերաձևավորվել են նոր էկկրանի համար, իսկ մյուս ծրագրերը կունենան սև «սահմաններ»։ Նոր սմարթֆոնը աշխատում է LTE ցանցերին հետ: iPhone 5-ում տեղադրված է A6 պրոցեսոր: Շիլլերը նշել է, որ նախորդ մոդելի համեմատ նոր պրոցեսորի և գրաֆիկական համակարգերի աշխատունակությունը ավելացել են կրկնակի: Սպասման ռեժիմում սարքը կարող է աշխատել 225 ժամ, վիդեոի ցուցադրման ռեժիմում` 10 ժամ, խոսակցության ռեժիմում 3G ցանին միացրած ժամանակ 8-10 ժամ: iPhone 5-ի հիմնական տեսախցիկը 8 մեգապիկսել է: ԱՄՆ-ում 16 գիգաբայթ հզորությամբ iPhone 5-ը օպերատորի պայմանագրով կարժենա 199 դոլար 16 գիգաբայթ հիշողությամբ, 32 գիգաբայթի դեպքում՝ 299 դոլար, իսկ 64-ի դեպքում՝ 399 դոլար: Apple–ը հայտարարել է, որ դադարեցնում է iPhone 3GS-ի վաճառքները և նվազեցնում է iPhone 4 և iPhone 4S–ի գները։ Նախնական պատվերների ընդունումը կսկսվի սեպտեմբերի 14-ից, իսկ վաճառքները ԱՄՆ–ում և ևս 8 երկրներում կմեկնարկեն սեպտեմբերի 21-ից: Ընդհանուր առմամբ հեռախոսը վաճառվելու է 100 երկրներում` 240 օպերատորների պայմանագրերով։ Այն մասին, որ հեռախոսը կկոչվի iPhone 5 հայտնի է դարձել շնորհանդեսից մի քանի ժամ առաջ։ Որոշ կարծիքների համաձայն նոր սարքը կստանա "The New iPhone" անվանումը։ Լուսանկարները` Aplle–ի պաշտոնական կայքից։                  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Այսօր Հայաստանի կառավարությունը օգտագործում է բոլոր լծակները, որպեսզի գազը, որը մատակարավում է, լինի առավել ցածր գներով, և ես ձեզ հավաստիացնում եմ, որ մենք դրա համար անում ենք ամեն ինչ: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ պատասխանելով պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հարցին: Նա նշել է, որ այս խնդիրը լուծելը հեշտ չէ, և այն իր մեջ պարունակում է բազմաթիվ գործոններ: «ԱԺ նախագահի հետ մենք պայմանավորվել ենք, որ լսումներ են լինելու այս հարցի վերաբերյալ, և էներգետիկայի ու բնական պաշարների նախարարը և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կներկայացնեն բոլոր հարցերի պատասխանները: Ուզում եմ ավելացնել, որ այսօր քաղաքական ամենաբարձր մակարդակով բանակցություններ են շարունակվում Ռուսաստանում, որի նպատակն է գտնել այնպիս լուծելի որոշումներ, որոնք թույլ կտան մեզ սուբսիդավորել գազի գինը»,- ասել է Սարգսյանը: Պատգամավոր Նիկոլ Փաշինյանի դիտարկմանը, թե կառավարությունը սպասել է , որ «վստահության քվե» ստանա, որից հետո մարդկանցից հանի վստահության քվեի մուռը, Տիգրան Սարգսյանը հակադարձեց, թե Փաշինյանի բնույթն է չտեսնել կատարված աշխատանքը: «Ակնհայտ է, որ ամեն ինչ արել է կառավարությունը, որ գազի գինը չբարձանա, և դա տրամաբանական է, որ արել ենք, և կարողացել ենք թույլ չտալ, որ գինը բարձրանա: Ամեն ինչ անելու ենք, որ գազի գինը էժան լինի, ցանկացած կառավարություն այս տրամաբանությամբ է գործում»,- հայտարարել է Տիգրան Սարգսյանը:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստանում դիտվում են արտարժույթի ազատ լողացող փոխարժեքի տարօրինակ դրսևորումներ: Այս մասին դեկտեմբերի 10-ին տնտեսության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության հարցերին նվիրված Կլոր սեղանի ընթացքում հայտարարել է ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը: Նրա խոսքով, ըստ ՀՀ Կենտրոնական բանկի հայտարարության, արտարժույթի փոխարժեքը ձևավորվում է պահանջարկ-առաջարկ սկզբունքով: Մինչդեռ, մի քանի օր առաջ երկրի բոլոր բանկերն, առանց բացառության, հանգամանքների տարօրինակ զուգադիպությամբ, սահմանեցին միատեսակ փոխարժեք` 442,6 դրամ/դոլար: «Եվ դա կոչվում է շուկայի ազատ դրսևորում, երբ հայտնի չէ, թե ինչ պատճառով էր, որ բոլոր բանկերը կանգ առան միևնույն թվի վրա»,-հայտարարել է Արսենյանը: Հիշեցնենք, որ ՀՀ ԿԲ ղեկավար Արթուր Ջավադյանն ավելի վաղ հաղորդել էր, որ ԿԲ մտադիր չէ փոխել իր դիրքորոշումը և կհետևի ազատ լողացող փոխարժեքի քաղաքականությանը, որի շրջանակներում, անհրաժեշտության դեպքում, շուկայում կիրականացվեն արժութային միջամտություններ: Դեկտեմբերի 9-ին այդ միջամտության արդյունքում ԿԲ-ն շուկայի մասնակից-բանկերին վաճառեց 6 մլն.դոլար, 458,31 դրամ/դոլար միջին փոխարժեքով: Սակայն, արժութային շուկայում հավասարակշռությունը վերականգնելու համար, ինչին ձգտում է ԿԲ-ն, անհաժեշտ են ոչ միայն ամենօրյա, այլ նաև ավելի լուրջ ծավալների միջամտություններ: Հաղորդում է ԱրմԻնֆոն:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Մայիսի 27-ին Հայաստանի միջբանկային շուկայում արտարժույթով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 400 հազար դոլար ¥166.580 մլն դրամ¤, 413.95 դրամ/դոլար միջին կշռված փոխարժեքներով: Սակարկությունների նախորդ օրվա`մայիսի 23-ի համեմատ գործարքների ծավալը կրճատվել է 4.6 անգամ: Ըստ երկրի առևտրային բանկերի տվյալների, որոնք տրամադրվել են ԱրմԻնֆո գործակալությանը, անկանխիկ գործարքներով դոլարի միջին փոխարժեքը նվազել է 0.01 տոկոսային կետով: Նույն օրը բորսայական արտարժութային հարթակում արտարժույթով գործարքների ծավալը կազմել է 900 հազար դոլար ¥372.375 մլն դրամ¤, ինչը մոտ 2.5 անգամ բարձր է միջբանկային շուկայի ցուցանիշից: ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 413,75 դրամ/դոլար: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 29-ին ժամը 17:00-ից մինչև օգոստոսի 30-ը ժամը 23:00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Իսակովի պողոտայի 6-11 համարների ջրամատակարարումը, իսկ Նորագյուղ թաղամասում կդիտվի ջրի ճնշման անկում: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
2014 թվականի հունվար-հուլիս ամիսներին էլեկտրաէներգիայի արտադրությունը Հայաստանում կրճատվել է 4,2 տոկոսով` մինչև 4 514.8  մլն կՎտ/ժ, ասվում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հաշվետվությունում: Հաշվետու ժամանակահատվածում ՋԷԿ-երն էլեկտրաէներգիայի արտադրությունն ավելացրել են 1,6% -ով` մինչև 1 469.5 մլն կՎտ/ժ : Մինչդեռ ՀԷԿ-երն էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազեցրել են 11,6%- ով` մինչև 1 248.0 մլն կՎտ/ժ : Հայկական ԱԷԿ-ն էլեկտրաէնեևրգիայի արտադրությունը կրճատել է 3%-ով` մինչև 1 605.3 մլն կՎտ/ժ: Հաշվետու ժամանակահատվածում արտադրվել է 103 հազար գեգաջոուլ ջերմային էներգիա (49,9% աճ): Մյուս աղբյուրներն արտադրել են 2,4 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա` նույնքան, որքան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
«Մութ ծագման ֆինանսների լվացքատուն»  Հետաքննող լրագրողների միջազգային ընկերակցությունը հրապարակել է օֆշորային դրամատներում գաղտնի հաշվեհամարներ ունեցող ավելի քան 170 երկրներից մոտ 130 հազար մարդկանց անունները, - տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը։ «Օֆշորային բանկ» տերմինով բնութագրվում է արտասահմանում գործող որեւէ դրամատուն, որը բարենպաստ պայմաններով է ընդունում ի պահ դրվող գումարը, չնչին հարկ է սահմանում եւ բարձր տոկոս տալիս հաճախորդին, նրա համար երաշխավորում է գաղտնիություն ու հաշվեհամարը հեշտ եղանակով տնօրինելու հնարավորություն։ Offshore ի սկզբանե անվանել են Մեծ Բրիտանայի ափերից հեռու գտնվող կղզիները։ Երբ ստեղծվել է հեռավոր կղզիներում բանկերի բիզնեսը`տերմինը նաեւ սկսել են ֆինանսական այդ տեսակի հաստատության համար կիրառել։ «Ափերից հեռու» Որպես կանոն օֆշորային բանկերն իսկապես գործում են տարբեր հեռավոր կղզիներում, որտեղ եկակմտի մյուս աղբյուրը զբոսաշրջությունն է, սակայն օֆշորային բանկերի սկզբունքով են աշխատում շատ բանկեր նաեւ Շվեյցարիայում, Լյուքսեմբուրգում, Անդորայում եւ այլ երկրներում։   Օֆշորային բանկը դրամագլուխը երկրից դուրս հանելու, տվյալ պետության կամ միջազգային հարկային եւ իրավապահ մարմինների ուշադրությունից հեռու պահելու գործիք է, կամ, ինչպես տարատեսակ մեքենայություններ հետաքննող իրավապահներն են որակում` «մութ ծագման ֆինանսների լվացքատուն»։ Հայերի մասին առայժմ տեղեկություն չկա, բայց... Այդ բանկերի ծառայությունից են օգտվում գործարարները, քաղաքական գործչները, պետական չինովնիկները։ Նրանք, սովորաբար, հաշվեհամար են բացում ազգականի կամ բարեկամի անունով։ Իհարկե, հետաքրքիր է` մի՞թե այդ 130 հազար մարդկանց ցանկում չկան հայեր։ Ամենայն հավանականությամբ, կան եւ գուցե հենց Հայաստանից, քանի որ վերլուծության մեջ ընդգրկված է 170 պետություն, բայց Հետաքննող լրագրողների միջազգային ընկերակցության Վաշինգթոնում տեղակայված կենտրոնը դեռ շարունակում է հսկայական թվով փաստաթղթերի վերլուծությունը։ Ինչպես «Վիկիլիքս» կայքի դեպքում էր` Հետաքննող լրագրողների միջազգային ընկերակցությունը պարբերաբար կհրապարակի նոր տվյալներ, ուստի, չի բացառվում, որ որոշ ժամանակ անց տեղեկություններ ստացվեն նաեւ հայերի օֆշորային գործարքների մասին։ «Ազերսուն» հոլդինգը` Ալիեւի օֆշորային գործընկեր «Օֆշորային դրախտի» համբավ ունեն Բրիտանական Վիրջինյան կղզիները։ Բրիտանական Վիրջինյան կղզիներում 2008 թվականին Իլհամ Ալիեւի դուստրերի անուններով գնացվել է երեք ընկերություն։ 2008-ին Արզու Ալիեւան 19 տարեկան էր, իսկ Լեյլան` 23։ Իլհամ Ալիեւի գերդաստանի հետ ֆինանսական գործարքներն իրականացրել է «Ազերսուն» ադրբեջանական հոլդինգը, որը Բաքվում երկնաքերեր է կառուցել, մենաշնորհ ունի տարբեր բնագավառներում` շինարարություն, աղի եւ կարագի արտադրություն, պարենով բանակի մատակարարում եւ այլն։ Հետազոտող լրագրողների միջազգային ընկերակցության  ավագ խմբագիր Մայքլ Հադզոնը «Ազատություն» ռադիոկայանին ասել էլ, որ «Ազերսուն»-ի ղեկավար Հասան Գեզյալն է ապահովել գործնական կապն Ալիեւների օֆշորային ընկերությունների հետ։  Պաշտոնական Բաքուն շատ համառոտ է արձագանքել Հետազոտող լրագրողների միջազգային ընկերակցության զեկույցին։ Նախագահի մամլո քարտուղար Ազեր Գասիմովը BBC ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանն ասել է, թե «նախագահի ազգականները` ինչպես եւ Ադրբեջանի բոլոր քաղաքացիները, ունեն բիզնեսով զբաղվելու իրավունք»։ «Ազերսուն» ընկերությունն էլ հայտարարել է, թե «զեկույցում կեղծ ինֆորմացիա է, իսկ մենք կեղծ տվյալների մասով մեկնաբանություններ չենք անում»։ Ցանկում են Վրաստանի վարչապետը եւ Ռուսաստանի փոխվարչապետը Ըստ երեկ հրապարակված զեկույցի, Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Բրիտանական Վիրջինյան կղզիներում ժամանակին մի ընկերություն է գրանցել։ Իվանիշվիլիի գրասենյակից հայտնել են, որ ամեն բան արվել է օրենքի սահմաններում. դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Իվանիշվիլին պետական պաշտոն չի զբաղեցրել, բացի այդ, վերջին ժամանակաշրջանում կղզիներում գրանցված ընկերությունը որեւէ եկամուտ չի ապահովել։   Բրիտանական Վիրջինյան կղզիներում հաշվեհամար ունի նաեւ Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Իգոր Շուվալովի կինը` Օլգան։  «Մենք փորձել ենք նրանից պարզաբանումներ ստանալ, սակայն նա մերժել է մեր խնդրանքը։ Այն, որ անձն ունի օֆշորային հաշվեհամար, ինքնին որեւէ վատ բան չի նշանակում, սակայն հարց է ծագում` ինչի՞ համար է ստեղծվել այդ ընկերությունը, ո՞ր երկրից են եկել դրա հաշվին դրված միջոցները. այսպիսի հարցերի պատասխան ենք ուզում», - ասել է Մայքլ Հադզոնը։ Շարունակությունը հաջորդիվ... Հետազոտող լրագրողների միջազգային ընկերակցությունը ներկայումս վերլուծում է 2.5 միլիոն փաստաթղթեր: Փորձագետները չեն բացառում, որ այդ տվյալների ամբողջական հրապարակումը կհանգեցնի աղմկահարույց սկանդալների շատ երկրներում, մասնավորապես` նախկին խորհրդային տարածքում։ McKinsey & Company խորհրդատվական ընկերության փորձագետների կարծիքով, մոլորակի օֆշորային բանկերում ի պահ դրված գաղտնի հաշվեհամարների ընդհանուր գումարը գերազանցում է 21 տրիլիոն ԱՄՆ դոլարը։
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Քաղաքաշինության նախարարությունը մինչ այժմ չի կարողացել ճշտել տեղեկատվությունը, համաձայն որի՝ թուրքական ընկերություններից մեկը Երևանում բնակելի շենք է կառուցում: «Այդ տեղեկատվություն ինձ էլ է հասել, փորձել ենք ճշտել, բայց մեզ առայժմ չի հաջողվել նման որևէ ինֆորմացիա ունենալ: Երևանի քաղաքապետարանում չկա, մարզերում նման ինֆորմացիա չկա: Չկա, չունենք այդպիսի լուր»,- այսօր կառավարության նիստին հաջորդած ասուլիսում ասել է քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը: Հիշեցնենք, որ օրերս թուրքական թերթերից մեկը մեջբերել էր Համաշխարհային բանկի հետ համատեղ Աֆրիկայում խոշոր շինարարական նախագծեր իրականացրած թուրքական հայտնի «Օզթյուրքլեր հոլդինգի» գործադիր խորհրդի նախագահ Յուսուֆ Օզթյուրքի խոսքը, համաձայն որի՝ թուրքական շինարարական ընկերությունը Երևանում բնակելի շենք է կառուցում: Թուրք գործարարը նշել էր, որ հետագայում նախատեսում է շինարարական ոլորտում ընդլայնել իր գործունեությունը Հայաստանում: «Ներկա պահին Երևանում սկսել ենք բնակելի շենքի շինարարություն: Առաջին թուրքերն ենք, որ աշխատում ենք այստեղ: Երկիրը փոքր է, բայց աներևակայելի հնարավորություններ կան: Փորձում ենք հիմնել հանրային բնակարանային կառավարման համակարգ: Ստացված եկամուտը պիտի ներդնենք նախագծի մեջ: Առաջին փուլի համար նախատեսոված է 5000 տուն, բայց ընդհանուր առմամբ մոտ 300 հազար մարդ է սպասում մեր տներին»,- ասել էր Յուսուֆ Օզթյուրքը:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ավելի քան մեկ միլիարդ դոլար կարողություն ունեցող 64 մարդ ապրում է Մոսկվայում, և այդ թվով Ռուսաստանի մայրաքաղաքն աշխարհում զբաղեցնում է երկրորդ տեղը՝ զիջելով միայն Նյու Յորքին, որտեղ բնակվում է 70 միլիարդատեր: Այս մասին են վկայում Wealthlnsight գործակալության կազմած վարկանիշի ցուցանիշները:  Վարկանիշային աղյուսակի առաջին հնգյակում են նաև Լոնդոնը (54), Հոնկոնգը (40) և Պեկինը (29 միլիարդատեր): Իսկ CEO ամսագրի տվյալների համաձայն՝ Ռուսաստանում կա 131 դոլարային միլիարդատեր, որոնց գրեթե կեսը, փաստորեն, ապրում է մայրաքաղաքում: Սակայն Մոսկվան տեղ չի գտել մուլտիմիլիոնատերերի թվով աշխարհի 20 քաղաքների աղյուսակում: Ըստ՝ Wealthlnsight-ի՝ մուլտիմիլիոնատեր են  համարվում այն անձինք, որոնց կարողությունը 30 միլիոն դոլարից ավելի է: Այդ վարկանիշով առաջին տեղում Լոնդոնն է՝ 4224 մուլտիմիլիոնատերերով, երկրորդում՝ Տոկիոն՝ 3525, երրորդում՝ Սինգապուրը՝ 3154, չորրորդում՝ Նյու Յորքը՝ 2929, հինգերորդում՝ Հռոմը՝ 945 մուլտիմիլիոնատերերով, փոխանցում է lenta.ru-ն:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Տնտեսական ակտիվությունը Հայաստանում 2013 թվականի հունվար - սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3,2%, իսկ միայն սեպտեմբերին` 10.3%: Տնտսական ակտիվության սեպտեմբերի աճը հիմնականում պայմանավորված է եղել Շինարարության հատվածի` 36.6 %, գյուղատնտեսության ոլորտի` 29.4%, ինչպես նաեւ առեւտրի ոլորտի` 7.3% եւ արդյունաբերական հատվածի` 6.9 % աճով: Ըստ` ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալների, որոնք տրամադրվել են ԱրմԻնֆո գործակալությանը, բացարձակ արտահայտությամբ առեւտրի ծավալը հունվար - սեպտեմբերին կազմել է 1.546 տրլն դրամ ($ 3.8 մլրդ, տարեկան աճը` 2.1%), իսկ միայն սեպտեմբերին` 212.4 մլրդ դրամ ($ 520.3 մլն): Արդյունաբերական արտադրության ծավալը հունվար - սեպտեմբերին կազմել է 874.6 մլրդ դրամ ($ 2.1 մլրդ, տարեկան աճը` 7%), իսկ միայն սեպտեմբերին` 110.5 մլրդ դրամ ($ 270.7 մլն): Արդյունաբերական արտարության գների ինդեքսը սեպտեմբերին աճել է 3.3%, իսկ  հունվար - սեպտեմբերին (տարեկան կտրվածքով)` 4,8 %: Բնակչության մատուցվող ծառայությունների ծավալը 2013 թվականի հունվար - սեպտեմբերին 2012 թվականի հունվար - սեպտեմբերի համեմատ աճել է 2,8%, կազմելով 740.8 մլրդ դրամ ($ 1.8 մլրդ ), իսկ միայն սեպտեմբերին աճել է 2,7 %, մինչեւ 89.1 մլրդ դրամ դրամ ($ 218.2 ): Գյուղատնտեսական արտադրության ծավալը հունվար - սեպտեմբերին կազմել է 663.4 մլրդ դրամ ($ 1.6 մլրդ, տարեկան աճը` 5.5%), իսկ միայն սեպտեմբերին` 196.3 մլրդ դրամ ($ 481 մլն): Ըստ վիճակագիրների, ամենամեծ տարեկան անկումը (2012-ի հունվար - սեպտեմբերը 2013-ի հունվար - սեպտեմբերի համեմատ) գրանցվել է շինարարության ոլորտում` 9,2 %, մինչեւ 245 մլրդ դրամ ($ 596 մլն), իսկ միայն սեպտեմբերին ծավալները շինարարության ոլորտում աճել են 51 մլրդ դրամով ($ 124.9 մլն ): Տարեկան անկումով երկրորդ տեղում է էներգետիկան` 4.1 %, մինչեւ 5703.9 մլն կՎտժ, իսկ միայն սեպտեմբերին անկումը կազմել է 7.6 %, մինչեւ 571 մլն կՎտժ: Միեւնույն ժամանակ, արտաքին առեւտրի շրջանառությունը հունվար - սեպտեմբեր ամիսներին կազմել է 1.7 տրլն.դրամ ($ 4.2 մլրդ), տարեկան աճը` 4.5 %, միայն սեպտեմբերին` 209.5 մլրդ դրամ ($ 513.1 մլն), ամսական աճը 10%: Դրա կառուցվածքում արտահանման տարեկան ծավալը կազմել է 10.6 %, մինչեւ 447.3 մլրդ դրամ ($ 1.1 աճ մլն), սեպտեմբերի աճը` 7.6 %, մինչեւ 55.7 մլրդ դրամ ($ 136.4 մլն), իսկ ներմուծման տարեկան աճը կազմել է 2.5 %, մինչեւ 1.3 տրլն.դրամ ($ 3.1 մլրդ), սեպտեմբերի աճը կազմել է 10.9 %, մինչեւ 153,8 մլրդ դրամ ( $ 376.7 մլն): ՀՀ դրամի միջին փոխարժեքը 2013 թվականի հունվար - սեպտեմբեր ամիսներին կազմել է 411.01 դրամ/ $ 1, իսկ միայն սեպտեմբերին` 408.18 դրամ / $ 1:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
«Orogen gold» ընկերությունը հաստատել է Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանի Մուցք գյուղում ոսկու նոր հանքի հայտնաբերման լուրը` հաղորդելով, որ երկրաբանական փորձաքննություններով տարածքում սպասվածից ավելի շատ ոսկու պաշարներ են հայտնաբերվել: «Փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ Մուցքում ոսկու հետաքրքիր պաշարներ կան»,- հաղորդում է «Արմենպրեսը» ` վկայակոչելով StockMarketWire.com կայքը: Այս մասին հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Էդ Սլոուին: «Ոսկու առկայությունը ստուգելու համար Մուցքում բացված հորերի ուսումնասիրությունների և նախկինում բացված անցքերի կրկնակի ուսումնասիրության արդյունքները գերազանցել են մեր ունեցած ակնկալիքները: Անհրաժեշտ է շարունակել աշխատանքները` հասկանալու, թե ինչպես կարելի իրականացնել հանքարդյունաբերման վերահսկման աշխատանքները: Մենք հատկապես ոգևորված ենք մեծ պաշարներով ու մի քանի բացված հանքերի լայնությամբ և, իհարկե, հանքավայրերի խոշոր բացվածքով»,- հավելել է նա: Տնօրենը նաև նշել է, որ իրենք արդեն տեղեկացրել են հայաստանայան գործընկերներին նախագծի երկրորդ փուլ անցնելու իրենց մտադրության մասին, որի շրջանակում ընկերությունն ակնկալում է 80 տոկոս շահույթ ստանալ` մինչև 2016 թվականի օգոստոս ծախսելով ընդհանուր առմամբ 2.5 միլիոն ԱՄՆ դոլար:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Մայիսի 19-ին Հայաստանի միջբանկային շուկայում արտարժույթով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 1,121 մլն դոլար (462,734 մլն դրամ), 412.79 դրամ/դոլար միջին կշռված փոխարժեքներով: Սակարկությունների նախորդ օրվա`մայիսի 14-ի համեմատ գործարքների ծավալը աճել է 1,1 անգամ: Ըստ երկրի առևտրային բանկերի տվյալների, որոնք տրամադրվել են ԱրմԻնֆո գործակալությանը, անկանխիկ գործարքներով դոլարի միջին փոխարժեքը իջել է 0.01 տոկոսային կետով: Նույն օրը բորսայական արտարժութային հարթակում արտարժույթով գործարքներ չեն իրականացվել:  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Qatar Airways ընկերությունը մայիսի 15-ից սկսում է ուղիղ չվերթ իրականացնել Դոհա-Երևան-Դոհա ուղղությունով։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) մամուլի խոսնակ Ռուբեն Գրդզելյանը։ Ըստ ՔԱԳՎ մամուլի խոսնակի, չվերթը իրականացվելու է A320 ինքնաթիռով շաբաթը չորս անգամ։ «Ուրախ եմ, որ մեր երկու տարի շարունակվող բանակցությունները եղան արդյունավետ», - ասել է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը: Ըստ Qatar Airways ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Աքբար ալ-Բաքերի,Դոհա-Երևան-Դոհա չվերթը հայաստանցիներին լավ հնարավորություն կընձեռի ճանապարհորդել 150 ուղղություններով, որոնք սպասարկում է ավիաընկերությունը:   // <![CDATA[ (function(d, s, id) { var js, fjs = d.getElementsByTagName(s)[0]; if (d.getElementById(id)) return; js = d.createElement(s); js.id = id; js.src = "//connect.facebook.net/ru_RU/sdk.js#xfbml=1&version=v2.3"; fjs.parentNode.insertBefore(js, fjs);}(document, 'script', 'facebook-jssdk')); // ]]> Qatar Airways ընկերությունը հայտարարել է, որ ս.թ. մայիսի 15-ից սկսում է իրականացնել ուղիղ չվերթ Դոհա-Երևան-Դոհա ուղղությ... Опубликовано Рубеном Грдзеляном 26 января 2016 г.
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2012 թվականին Հայաստանից կատարվել է 1 միլիարդ 428 հազար դոլարի արտահանում: ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով էլ՝ արտահանվել է 1 միլիարդ 361 միլիոն դոլարի ապրանք: Այսինքն՝ ԱՎԾ-ի և ՊԵԿ-ի տվյալների տարբերությունը կազմում է 67 միլիոն դոլար: Այս խնդրին անդրադարձել էր «Հայկական ժամանակ» օրաթերթը: Ազգային վիճակագրական ծառայությունից iLur.am-ին պարզաբանեցին, որ տվյալների տարբերությունը պայմանավորված է նրանով, որ ցուցանիշները կազմվում են՝առանց էներգակիրների վերաբերյալ տեղեկատվության, որի աղբյուրը հանդիսանում են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը,  էներգետիկ կազմակերպությունները,  քանզի էներգակիրների վերաբերյալ բեռնամաքսային հայտարարագրերի լրացման ժամկետները կարող են չհամընկնել արտահանման և ներմուծման փաստացի ժամկետներին: Ըստ ԱՎԾ-ի՝ տվյալների տարբերության մեկ այլ պատճառ կարող է հանդիսանալ այն, որ մաքսայինից ստացված տվյալները ամսեամիս չեն ճշտվում: Այդ տվյալները ճշտվում են տարին մեկ անգամ՝ մայիսին, ու հրապարակվում են: Այսինքն՝ մայիսին ԱՎԾ-ն պետք է հրապարակի 2012 թվականի ճշգրտված տարեկան տվյալները:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Այսօր կառավարության նիստի ժամանակ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի օրենսդրական նախաձեռնությունների եզրակացությունը: Բագրատյանն առաջարկում է յուրաքանչյուր տարի որոշակի ժամկետից միջին կենսաթոշակը սահմանել միջին աշխատավարձի որոշակի չափով:  Արտեմ Ասատրյանը օրենսդրական նախաձեռնություններին բացասական եզրակացություն տալն այսպես հիմնավորեց.  «Միջին կենսաթոշակ չկա, դա զուտ հաշվարկային հասկացություն է, կիրառվում է հայեցակարգում, սակայն ոչ օրենսդրության մեջ, պետք է այդ հասկացությունը նախ սահմանել, հետո կիրառել»:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ներկայացնում ենք մի հատված այսօրվա «Հայկական ժամանակ» օրաթերթի «Գազպրոմստանի ղեկավարները» հոդվածից: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «ՀԺ»-ի այսօրվա համարում: Մի քանի օրից՝ դեկտեմբերի 20-ին, ՀՀ ազգային ժողովի «նժդեհական» մեծամասնությունը կվավերացնի հայ-ռուսական մի քանի համաձայնագրեր, որոնց շնորհիվ Հայաստանը կդառնա ռուսական «Գազպրոմ» ընկերության տնտեսական գործունեության համար անհրաժեշտ տարածք, եւ ընդամենը: Համաձայնագրերից մեկը ունի հետևյալ անվանումը. «ՀՀ կառավարության եւ ՈԴ կառավարության միջեւ «Հայռուսգազարդ» ՓԲԸ ի բաժնետոմսերի առուվաճառքի եւ հետագա գործունեության պայ֊մանների մասին»: Եւ ահա, այդ համաձայնագրով «Գագպրոմը» Հայաստանում ստանում է վերսահմանադրական, վերպետական, վերօրենսդրական կարգավիճակ: Եւ սա  չափազանցություն չէ: Համաձայնագրով, օրինակ, սահմանված է, թե ինչպես է ՀՀ կառավարությունը  «Հայռուսգազարդում» ունեցած իր 20 տոկոս մասնաբաժինը վաճառելու «Գազպրոմին»: Այսպես. ««Գազպրոմ» ԲԲԸ կողմից «Հայռուսգազարդ» ՓԲԸ բաժնետոմսերի նշված փաթեթի ձեռքբերումը իրականացվում է ուղիղ վաճառքի ճանապարհով՝ առանց  ՀՀ օրենսդրությամբ պահանջվող որեւէ համաձայնեցումների եւ թույլտվությունների ստացման անհրաժեշտության, այդ թվում՝ հակամենաշնորհային մարմինների համաձայնեցումների»: Ակնհայտ է դառնում, որ ՀՀ օրենսդրությամբ պետական ունեցվածքի վաճառքի այլ ճանապարհներ են նախատեսված, բայց համաձայնագրով հստակ սահմանվում է, որ պետք է տեղի ունենա ՀՀ օրենսդրության խախտում: Մեկ այլ մեջբերում. «2013թ. հունվարի 1-ից «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի համար շահութահարկի դրույքը սահմանվում է 20 տոկոսի չափով»: Սա նշանակում է, որ այս համաձայնագրով « Հայռուսգազարդի» համար սահմանվում է հարկային հատուկ ռեժիմ: Եթե, օրինակ, անհրաժեշտություն ծագի Հայաստանում շահութահարկի դրույքը փոխել ու դարձնել, ասենք, 30 տոկոս, ապա դա կազդի ՀՀ բոլոր տնտեսվարողների վրա, բացի «Հայռուսգազարդից»: Իսկ սա նշանակում է, որ «Գազպրոմը» Հայաստանում ձեռք է բերում հարկային դրույքաչափեր սահմանող գերատեսչության կարգավիճակ: էլի մի մեջբերում.« Հայկական կողմը երաշխավորում է, որ «Գազպրոմ» ԲԲԸ-ի ներդրումները եւ նրա եկամուտները, ինչպես նաև ՀՀ տարածքում «Գազպրոմ» ԲԲԸ-ի կամ նրա փոխկապակցված անձանց պատկանող ցանկացած գույքը օգտվում են ՀՀ լիակատար եւ անվերապահ պաշտպանությունից եւ չեն կարող ենթարկվել ուղիղ կամ անուղղակի բռնագրավման, ազգայնացման կամ ռեկվիզիցիայի...»: Այսինքն, ինչ էլ պատահի, ինչպիսի գույքային կամ ֆինանսական պարտավորություններ էլ «Հայռուսգազարդը» կուտակի, ինչպիսի օրինական պահանջներ էլ ունենա ՀՀ կառավարությունը այդ ընկերության նկատմամբ, նրա գույքը բռնագրավման կամ ազգայնացման ենթակա չէ: Եթե որեւէ տնտեսվարող սուբյեկտ Հայաստանում չի կատարում իր հարկային պարտավորությունները, ապա ի վերջո նրա գույքն ու եկամուտները ենթակա են բռնագրավման դատական կարգով: Վերը նշված մեջբերման մեջ նման հնարավորությունը «Հայռուսգագարդի» դեպքում փաստորեն բացակայում է:Նմանատիպ դրույթներ համաձայնագրում շատ են՝ չափազանց շատ: Ու ակնհայտ է, որ այս համաձայնագրով «Գազպրոմը» ստանում է բազում իրավունքներ: Փոխարենը՝ հայկական կողմը ստանձնում է միայն պարտավորություններ: Եւ ըստ համաձայնագրի, այդ վիճակը ձգվելու է մինչեւ 2043 թվականի դեկտեմբերի 31-ը:   Հայաստանին գազի մատակարարումը դառնում է մի բիզնես, որում ընդհանրապես բացակայում է ռիսկը: Այսինքն՝ բացի նրանից, որ այդ համաձայնագրով ռուսական ընկերությունը Հայաստանում ստանում է վերպետական կարգավիճակ, նաև խուսափում է որևէ բիզնես ռիսկից: Հայաստան կոչվող պետությունը այսուհետ իր կյանքն ու գործունեությունը պետք է կազմակերպի այնպես, որ հանկարծ «Գազպրոմը», ի դեմս «Հայռուսգազարդի՝» վնասներ չկրի: Օրինակ՝ Հայաստանում «Հայռուսգազարդի» մատակարարած ծառայությունների համար պետք է սահմանվեն այնպիսի սակագներ, որ դրանք ապահովեն ներդրումների 9 % տարեկան վերադարձելիություն: «Հայռուսգազարդը» պետք է ստանա «արտահանման համար առավելագույն հնարավոր էլեկտրաէներգիայի առաքման ծավալ», պետք է ստանա «Իրան-Հայաստան 400 կվ ԷՀԳ-ին միանալու նախապատվություն» և այլն և այսպես շարունակ: Եւ ուրեմն, ի՞նչ է ստացվում: Եթե օրերից մի օր, ասենք, Վրաստանը որոշի, որ Հայաստանից էլէներգիա է գնելու, ապա այդ էլէներգիան Հայաստանից արտահանելու առաջնային իրավունքը հենց «Հայռուսգազարդինն» է: Որևէ այլ տնտեսվարող սուբյեկտ էլէներգիա կարող է արտահանել միայն  այն դեպքում, եթե «Հայռուսգազարդը» հրաժարվի: Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրագիծը կառուցվելու դեպքում նույնպես դրան միանալու առաջնահերթությունը պատկանում է «Հայռուսգազարդին»: Մի տեսակ, տպավորություն է ստացվում, որ այս համաձայնագրերով «Գազպրոմն» ու «Հայռուսգազարդը» ստանում են միջնադարից հայտնի «առաջին գիշերվա իրավունքը»: Բանը հասել է նրան, որ եթե նույնիսկ մի օր Հայաստանի ընդերքում գազ հայտնաբերվի, ապա «Գազպրոմն» ու «Հայռուսգազարդը» ավտոմատ  կերպով ստանում են այն արդյունահանելու իրավունք: Ըստ ամենայնի՝ այս գործընթացի դեմն առնելու հնարավորություն չկա: Մի քանի օրից ԱԺ-ում մեծամասնություն կազմող ՀՀԿ-ական և ՕԵԿ-ական խմբավորումները կողմ կքվեարկեն այս համաձայնագրերի վավերացմանը, և հաջորդ տարվա հունվարի 1-ից դրանք կմտնեն գործողության մեջ: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Երևանի առևտրային բանկերից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 414,5 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 573,5 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`11,3 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 416,5 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 577,5 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`11,38 դրամ 1 ռուբլու դիմաց:  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
«Արմավիայի սնանկացման պատճառները բազմակողմանի են: Հիմնականը՝ գավառական ագահությունն էր»,-  iLur.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը: Հիշեցնենք, որ «Արմավիա» ավիաընկերությունն այսօր հայտարարել է, որ ապրիլի 1-ից դադարեցնում է թռիչքները և սկսում սնանկացման գործընթացը: Պարոն Պետրոսյանի խոսքով՝ անընդունելի է, որ մի մարդուն տրվել է մի ամբողջ հզոր ոլորտ, այն դեպքում, երբ նա ոչ մի ակտիվ չունի այդ բիզնեսի մեջ, ամեն ինչ ձեռք է բերված վարձակալությամբ: Նման քաղաքականությունն, ըստ նրա, «տնվորի քաղաքականություն է»:  «Ինչքան  հնարավոր է՝ կթել, գռփել, իսկ դիմացը՝ ոչ մի բան չտալ», - ասում  է պարոն Պետրոսյանը: Նա համոզիչ չի համարում այն պատճառաբանությունը, թե «Արմավիայի» շահույթները չեն փակել ընկերության ծախսերը: «Ոլորտը միշտ եկամտաբեր է եղել, իսկ արդեն տասը տարուց ավելի է՝ այդ ընկերությունը պարտքեր է կուտակել, որի արդյունքում այժմ գտնվում է սնանկացման եզրին»,- տարակուսում է Շահեն Պետրոսյանը՝ նկատելով, որ նման իրավիճակի պատճառը գնային քաղաքականությունից սկսած՝ մինչև չվերթների սխալ աշխարհագրությունն է, ինչպես նաև՝ սխալ բիզնես-ծրագիրն ու օդանավերը ոչ շահավետ պայմաններով ձեռք բերելը: Շահեն Պետրոսյանը, որպես լուծում, առաջարկում է կառավարության կողմից  ոլորտի կառավարման ստանձնումը: Նրա համոզմամբ՝ պետք է նշանակել կառավարության լիազոր ներկայացուցիչ, ստեղծել հանձնաժողով, կատարել վերլուծություն՝ սնանկացման պատճառները հասկանալու համար, ու գտնել համապատասխան լուծումներ, որից հետո կառավարությունը կամաց-կամաց կարող է ազատականացնել ոլորտը:  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Երևանի առևտրային բանկերից ստացված տվյալների համաձայն (ըստ rate.am կայքի, ժամը 11:45-ի դրությամբ), տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 460 (25.12.14՝ 458) դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 562 (25.12.14՝ 560) դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը` 8.71 (25.12.14՝ 8.50) դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 466 (25.12.14՝ 462) դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 570 (25.12.14՝ 567) դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`9.08 (25.12.14՝ 8.75) դրամ 1 ռուբլու դիմաց: Փոխանակման կետերում պատկերն մի փոքր այլ է: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գինը 1 դոլարի դիմաց կազմել է 463 (25.12.14՝ 461) դրամ, ԵՎՐՈ-ի առքի առավելագույն գինը` 567 (25.12.14՝ 563) դրամ, իսկ ռուսական ռուբլու առքի գինը` 8.75  (25.12.14՝ 8.52) դրամ: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 466.5 (25.12.14՝ 463) դրամ, ԵՎՐՈ-ի վաճառքի գինը` 572 (25.12.14՝ 567) դրամ, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը` 8.87 (25.12.14՝ 8.58) դրամ: Միջին փոխարժեքները Այսպիսով՝ ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմել է՝ 458.11 (25.12.14` 455.05), վաճառքինը՝ 467.05 (25.12.14` 464.21),          Եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմել է՝ 557.08 (25.12.14` 553.21), վաճառքինը՝ 575.29 (25.12.14` 572.50) Ռուբլու առքի միջին փոխարժեքը կազմել է՝ 8.53 (25.12.14` 8.25), վաճառքինը՝ 9.29 (25.12.14` 9.00) Տատանումը (դեկտեմբերի 24) ԱՄՆ դոլար՝ առք +1.76, վաճառք +1.58         Եվրո՝ առք +2.61, վաճառք +1.58 Ռուբլի՝ առք +0.12, վաճառք +0.15  Նշենք նաև, որ ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ 25.12.2014 թ-ին արժութային շուկայում ձևավորվել են հետևյալ միջին փոխարժեքները. ԱՄՆ դոլար – 459.30 (24.12.14՝ 461.10), ԵՎՐՈ – 562.23 (24.12.14՝ 562.68), Ռուսական ռուբլի – 8.81 (24.12.14՝ 8.46):
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Կառավարության որոշմամբ ստեղծվել է «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ: Ընկերության՝ պետական սեփականություն հանդիսացող բոլոր 100 տոկոս բաժնետոմսերի փաթեթի  կառավարման լիազորությունը վերապահվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը: Որոշման հիմնավորման համաձայն՝ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ, ունենալով առևտրի արտոնյալ ռեժիմ ԵՄ հետ և ընդհանուր սահման Իրանի հետ, ունենալով միջազգային վարկանիշներով հաստատված գրավիչ ներդրումային և գործարար միջավայր՝ ԻԻՀ հետ սահմանակից ազատ տնտեսական գոտի ունենալու դեպքում կարող է լուրջ հետաքրքրություն ներկայացնել ՀՀ-ում արտահանման կողմնորոշում ունեցող արտադրություն կազմակերպելու, Հայաստանի աշխարհագրական դիրքով պայմանավորված առևտրային և լոգիստիկ հնարավորություններն օգտագործելու համար: Կառավարությունը հույս ունի, որ Սյունիքի մարզի տարածքում ԱՏԳ մեկնարկը կնպաստի ՀՀ տարածքային համաչափ զարգացմանը, ազգային տնտեսության գլոբալ մրցունակության բարձրացմանը, օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, երկրի ներդրումային գրավչության բարձրացմանը եւ այլն: ԱՏԳ կառուցման առաջին փուլում նախատեսվում է կառուցապատել Մեղրիի մաքսային կետին հարակից տարածքը՝ ապահովելով հիմնական արտադրական և պահեստային տարածքները, ինչը հնարավորություն կտա անխոչընդոտ մուտք գործել դեպի իրանական շուկա։    
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հայտնում է, որ իրենք՝ պետական վերահսկողական միջոցառումների արդյունքում ներմուծող հանդիսացող «Առգե Բիզնես» ՍՊԸ-ի պահեստում հայտնաբերել է մի շարք ապրանքատեսակներ, որոնց հայերեն մակնշումները չեն համապատասխանել Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով մակնշմանը ներկայացվող պահանջներին: Մասնավորապես՝ բացակայել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների շուկայում ապրանաշրջանառության միասնական նշանը (EAC), հայերեն մակնշման մեջ բաղադրությունը եւ մթերքների անվանումները թերի են եղել, օգտագործված ներկանյութերի (E102 ` տատրազին եւ E110` դեղին «արեւի մայրամուտ» FCF) հետ պարտադիր համարվող եւ նախաշգուշացնող՝ երեխաների ակտիվության եւ ուշադրության վրա բացասական ազդեցության վերաբերյալ գրառումը բացակայել է: «Մակնշման խախտումներով հայտնաբերված մթերքներն են՝ ուկրաինական արտադրության «iчня» ապրանքատեսակի՝ անյուղ խտացրած կաթ շաքարով (50365 կգ), անարատ խտացրած կաթ շաքարով  (1905 կգ), խտացրած կաթ շաքարով եւ կակաոյով (12307 կգ), կաթ պարունակող խտացրած մթերք (44208 կգ), թաիլանդական արտադրության ոչ ալկոհոլային «Aloe Vera» (24345 լ), «Mogu Mogu» (3607 լ) եւ վրացական արտադրության գազավորված «Khiliani» (10142 լ) ըմպելիքներ, ինչպես նաեւ Ռուսաստանի Դաշնությունում արտադրված արեւածաղկի ռաֆինացված երեք տեսակի ձեթ՝ «Масловна» «Знатное», «Sunny Gold» (84913 լ): Ծառայության կողմից մակնշման անհամապատասխանությամբ սննդամթերքի իրացումը կասեցվել է եւ տնտեսավարողին տրվել է խախտումները վերացնելու համար անհրաժեշտ խորհրդատվություն: Միաժամանակ, կազմակերպությանը հանձնարարվել է շուկայում առկա հնարավոր խմբաքանակները եւս հետ կանչել եւ մակնշման թերությունները շտկելուց հետո միայն դրանք իրացնել: Տնտեսվարողը, համաձայնեցնելով մակնշման փոփոխված տարբերակները Ծառայության հետ, արդեն իսկ սկսել է կասեցված խմբաքանակների մակշնումների փոփոխությունները»,- ասված է հաղորդագրության մեջ:    
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստանի NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում տեղի ունեցած սակարկությունների ընթացքում այսօր 15 լոտ խմբաքանակով վաճառվել է 3.400 մլն.դոլար (1.378 մլրդ.դրամ)` մեկ ԱՄՆ դոլարի դիմաց 405.35 դրամ միջին կշռված փոխարժեքով, ինչը 0.02 կետով բարձր է հոկտեմբերի 22-ի սակարկություններում ձևավորված փոխարժեքից: Ըստ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայի տվյալների, պահանջարկի միջին կշռված գինը կազմել է 405.50 դրամ/դոլար, իսկ առաջարկի միջին կշռված գինը` 405.50 դրամ/դոլար: Սակարկությունների ընթացքում դոլարի բացման գինը գրանցվել է 405.35 դրամ/դոլար, իսկ փակման գինը` 405.35 դրամ/դոլար: Նվազագույն գինը գրանցվել է 405.35 դրամ/դոլար, առավելագույն գինը` 405.35 դրամ/դոլար: Ընդհանուր առմամբ, 2013 թվականի հունվարի 8-ից մինչև հոկտեմբերի 23-ը ներառյալ, NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կնքվել է 541.574 մլն.դոլարի գործարք: Իրականացված դոլարային գործարքների միջին կշռված փոխարժեքն այդ ժամանակահատվածում նվազել է` 406.35 դրամ/դոլարից մինչև 405.35 դրամ/դոլար: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանի հրամանով արգելվել է Չեխիայի Հանրապետությունում արտադրված թունդ ալկոհոլային խմիչքների ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք, iLur.am-ին հայտնում են ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամլո ծառայությունից: Արգելքը պայմանավորված է  Չեխիայում մեթանոլ պարունակող տեղական (չեխական) արտադրության թունդ ալկոհոլային խմիչքի օգտագործման հետևանքով արձանագրված մահացու ելքով թունավորման դեպքերով: Հիշեցնենք նաև, որ Չեխիայի մի քանի քաղաքներում և մի շարք եվրոպական երկրներում չեխական արտադրության թունդ ալկոհոլային խմիչքի վաճառքն ու ներմուծումն արդեն իսկ արգելվել են:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Երևանի առևտրային բանկերից տրամադրված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 471,00 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 514,00 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը` 8,10 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 473,00 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 518,00 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը` 8,20 դրամ 1 ռուբլու դիմաց:  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ստորեւ ներկայացնում ենք ՀՀ ֆինանսների նախարարության հուլիսի 10-ի դրությամբ հարկ վճարողների հետ իրականացված աշխատանքների հաշվետվությունը. ՀՀ ֆինանսների նախարարության հարկային տեսչությունների կողմից հուլիսի 1-ի դրությամբ առանձնացված 1200 հարկ վճարողներից արդեն իսկ ներքոնշյալ ցուցանիշների մասով հայտարարագրվել են հետևյալ արդյունքները. 2014 թվականի ընթացքում տարեկան շահութահարկի հաշվարկներով շահութաբերության ցածր ցուցանիշ հայտարարագրած 98 հարկ վճարողների կողմից ներկայացվել են ճշտգրված հաշվարկներ, որի արդյունքում հաշվարկվել է 391,655.2հազար դրամ լրացուցիչ շահութահարկ, որից 15 հարկ վճարողների մասով` 268381.3 հազար դրամ. Հ/Հ ՀՎՀՀ ԱՆՎԱՆՈՒՄ ՃՇԳՐՏՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԱԾ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿ   1 02614085 ՍԻՓԻԷՍ ՕԻԼ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ 57,504.9   2 01003256 ԱԴԱՄԻՈՒՄ 36,171.1   3 00003891 ԱՐԱՅ 35,728.9   4 04710526 ԱՐԱՔՍ ԹՌՉՆԱՖԱԲՐԻԿԱ 32,621.7   5 00812658 ՖԻՐՄԱ Գ.Ա.Խ. 31,104.4   6 06805607 ԱՏ ԳՐԵՅՆ 18,816.4   7 01233168 ԲԱԳՐԱՏՈՒՐ 8,000.0   8 06944272 Սմբո 8,000.0   9 05801184 ԱԽՈՒՐՅԱՆԻ ԿՈՈՊՇԻՆ 6,719.1   10 02582137 ՌՈՒԺ ԲՈՒՏԵ 6,394.3   11 02571605 ՄԱՔՍՀՈՒՐ 6,095.8   12 00260262 ՊՐՈԴԻՆՎԵՍՏ-ՏՊԿ 5,845.9   13 00858578 ԱՍԷԴԼ 5,576.9   14 00857601 ԴԻՄԻՏՐԻ 5,535.5   15 01239276 ԷԿՈՖՈՒԴ 4,266.4   ԸՆԴԱՄԵՆԸ 268,381.3   Եկամտային հարկի հաշվարկներով աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների` միջին աշխատավարձի աճ են ապահովել 426 գործատուներ, որի արդյունքում միջին ամսական կտրվածքով ավելացել է ավելի քան 10293.0 հազար դրամ եկամտային հարկի գումար, 5 գործատուներ էլ հուլիսի 10-ի դրությամբ հայտարարագրել են աշխատողների թվաքանակի աճ (31 մարդ): Հաշվի առնելով հաշվետվությունների ներկայացման համար օրենքով սահմանված ժամկետները (առաջիկա հաշվետու ժամանակաշրջանը համարվում է հուլիսի 20-ը)` երկրորդ եռամսյակի արդյունքներն ամփոփելուց հետո ֆինանսների նախարարությունը կներկայացնի ցուցանիշների բարելավման աճողական արդյունքները: Չընդունելով հարկային մարմնի կողմից առաջադրված ցուցանիշների ինքնուրույն բարելավման պահանջը` ավելի քան 520 հարկ վճարողներ հայտնվել են հսկողական միջոցառումների իրականացման ենթակա հարկ վճարողների ցանկում: Նշված տնտեսվարող սուբյեկտներից 50-ի մոտ ներկայում իրականացվում են հսկողական միջոցառումներ, իսկ հուլիսի 10-ի դրությամբ այդ հարկ վճարողների մոտ իրականացվել են. բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 6 ստուգում, որի արդյունքում արձանագրվել են 174434.7 հազար դրամի հարկային պարտավորություններ, ՀԴՄ կիրառման կանոնների ստուգումների արդյունքում 4 հարկ վճարողների մոտ ՀԴՄ շահագործման կանոնների խախտման դեպքերով արձանագրվել է 1160.0 հազար դրամի տուգանք, աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու 6 ստուգում, արդյունքում հայտնաբերվել են 19 չգրանցված աշխատողներ և արձանագրվել է 2310.0 հազար դրամի հարկային պարտավորություն, հսկողական աշխատանքներ, որոնց ընթացքում 3 գործատուի մոտ ձևակերպվել է թվով 31 լրացուցիչ վարձու աշխատող: 6 հարկ վճարողի մոտ չափագրումներն ընթացքի մեջ են: ՀՀ ՖՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Այսօր կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է լրացումներ, որոնցով սահմանել է Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմիններ: Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, որը վերաբերում էր ՀՀ մաքսային տարածքով փոխադրման համար արգելված և սահմանափակման ենթակա ապրանքների ցանկերին: Որոշմամբ կարգավորվում են թանկարժեք մետաղներ պարունակող ապրանքների համար մեկանգամյա և գլխավոր արտոնագրի տրամադրման հարաբերությունները: 2015թ. հունվարի 1-ից հարկային հաշիվները կարող են դուրս գրվել միայն էլեկտրոնային եղանակով: Օրենսդրության փոփոխությամբ հանվել է նաև դուրս գրված և ստացված հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկություն ներկայացնելու պահանջը: Միաժամանակ, ԵՏՄ անդամակցության հետ կապված անուղղակի հարկերի առանձնահատկությունները սահմանող օրենքով նախատեսված է, որ ԵՏՄ անդամ պետություններից ապրանք ներմուծելու դեպքում հարկային հայտարարագիր է լրացվում: Փոփոխելով իր նախկին որոշումներից մեկը, կառավարությունը կանոնակարգել է անհատ ձեռնարկատեր չհամարվող ֆիզիկական անձի կողմից իրականացված ապրանքի մատակարարում համարվող գործարքներից ԱԱՀ-ի հաշվարկման հարցը:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ինտերնետ-առևտրի հարկումը Մաքսային միության ներսում պետք է համաձայնեցվի, սակայն, պետույթունների ֆինանսական շահերը հաշվի առնելով, հայտարարել է նոյեմբերի 10-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Հարկման այդ մակարդակը մեզ մոտ պետք է սինխրոնացված լինի Ղազախստանի հետ, նկատի ունենալով, որ եթե Ղազախստանում լինի մի թիվ, Ռուսաստանում մեկ այլ, իսկ Բելառուսում` երրորդ թիվ, ապա ողջ բիզնեսը կհոսի կամ դեպի Ղազախստան, կամ Ռուսաստան, կամ էլ դեպի Բելառուս»,-ասել է Պուտինը, ԱԽՏՀ գագաթնաժողովում պատասխանելով լրագրողների հարցերին: «Մենք դա կանենք հավասարակշռված ձևով, որպեսզի անհիմն վնասներ չպատճառենք բիզնեսին, թողնելով աշխատանքի բարենպաստ մակարդակ և ապահովելով պետության ֆիսկալ շահերը»,-նշել է ՌԴ նախագահը: Նա նաև հայտարարել է, որ այդ ամենի մասին նախապես կհայտարարվի, հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: «Մենք ելնում ենք նրանից, որ Ռուսաստանում այդ գործունեության հարկումը չպետք է էապես տարբերվի մյուս երկրներում կիրառվող պրակտիկայից: Ներկայումս բանավեճեր են ընթանում, թե հարկման ինչպիսի՞ մակարդակ պետք է լինի Ռուսաստանի Դաշնության էլեկտրոնային առևտրի ոլորտում: Էլեկտրոնային առևտրի ծավալը մեզ մոտ բավականին բարձր է, մշտապես աճում է, և իհարկե, պետությունը պետք է ապահովի իր շահերը, բայց  ֆիսկալ քաղաքականությունը պետք է համապատասխանի նաև առևտրի այդ հատվածի զարգացման մակարդակին և այդ բիզնեսի պահանջներին»,-գտնում է Պուտինը: Նրա խոսքով, Ռուսաստանը պետք է այդ հարցը համաձայնեցնի Մաքսային միության և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում, որը կսկսի գործել 2015 թվականից: Նշենք, որ 2015 թվականից ԵԱՏՄ անդամ կդառնա նաև Հայաստանը: Իսկ այս տարվա հոկտեմբերի 17-ին Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն, որտեղ քննարկվեց նաև առանց տուրքերի ինտերնետ-առևտրի հարկման շեմը նվազեցնելու հարցը` 1 հազար եվրոյից մինչև 150 եվրո: Սակայն, հոկտեմբերի վերջին ՌԴ էկոնոմիկայի նախարարության ղեկավար Ալեքսեք Ուլյուկաևը հաղորդեց, որ առանց տուրքերի ինտերնետ-առևտրի շեմը նախատեսվում է սահմանել 500 եվրո, քանի որ հենց այդ մակարդակից էլ սկսվում է բիզնեսը: Առաջարկվում է նաև բոլոր ծանրոցները սահմանափակել մինչև 10 կգ, իսկ որպես հաճախականույթուն սահմանել մեկ ամսից ոչ պակաս ժամկետը (ներկայումս սահմանաչափը կազմում է 31 կգ, իսկ հաճախականությունը չի սահմանափակվում): Հայաստանի մաքսային օրենսդրության համաձայն, ֆիզիկական անձինք առանց տուրքերի կարող են ծանրոցներ ստանալ, որոնց արժեքը կարող է կազմել մինչև 150 հազար դրամ, իսկ առավելագույն քաշը` 20 կգ:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստանում տարածքային կառավարման զարգացմանն ու տեղական ժողովրդավարության ամրապնդմանը միջոցներ են ուղղում նաև միջազգային կառույցները: Եվրոպայի խորհուրդը Դանիայի կառավարության աջակցությամբ կիրականացնի ավելի քան 2 միլիոն եվրո արժողությամբ «Աջակցություն Հայաստանում տեղական ժողովրդավարության ամրապնդմանը» ծրագիրը: Այն եռամյա է, նախապատրաստական աշխատանքները սկսվել են նախորդ տարվա վերջին, իսկ պաշտոնական մեկնարկը տրվել է փետրվարի 5-ին: Ինչպես հայտնում է «Արմենպրեսը», ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ներկայացնելով «Աջակցություն տեղական ժողովրդավարության ամրապնդմանը» ծրագիրը, շնորհակալություն է հայտնել ԵԽ-ին ու Դանիայի կառավարությանը ծրագրին աջակցելու համար և մաղթել արդյունավետ աշխատանք: «Անկախության տարիներից սկսած` Հայաստանը Եվրոպայի խորհրդի հետ ձևավորել է համագործակցության լայն փաթեթ, որում կարևոր տեղ են ունեցել տեղական ժողովրդավարության կայացման ծրագրերը»,-ասաց Արմեն Գևորգյանը: Եվրոպայի խորհրդի ժողովրդավարական կառույցների և կառավարման բաժնի ղեկավար Ալֆոնսո Զարդին, կարևորելով Հայաստանի և Եվրախորհրդի շարունակական համագործակցությունը, նշել է, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է իրականացնել տեղական կառավարման ոլորտում բարեփոխումներ կատարելու իր պարտավորությունները: «Մենք ուրախ ենք աջակցել բարեփոխումների իրականացմանն իրավական աջակցության և կարողությունների զարգացմանն ուղղված նախաձեռնությունների միջոցով: Մենք շարունակելու ենք փորձագիտական կարծիքի տրամադրումը` հիմնված եվրոպական լավագույն փորձի և նորարարությունների վրա»,-ասաց Ալֆոնսո Զարդին` շեշտելով, որ ծրագիրն օժանդակելու է տեղական համայնքներին հանրային էթիկայի, քաղաքացիների մասնակցության, մարդկային ռեսուրսների կառավարման և համայնքների ղեկավարների առաջնորդության կարողությունների զարգացման ուղղությամբ միջոցառումների իրականացմամբ: «Աջակցություն տեղական ժողովրդավարության ամրապնդմանը» ծրագիրը մեկնարկել է 2013 թվականի վերջին ու ավարտին կմոտենա 2016-ի հոկտեմբերին: Ծրագիրն իրականացվում է Դանիայի արտաքին գործերի նախարարության 1 միլիոն 660 հազար եվրո և Եվրոպայի խորհրդի 370 հազար եվրո ֆինանսական աջակցության շնորհիվ: Տեղական ժողովրդավարության ոլորտում մեկնարկած ծրագիրը ներառված է Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի 2012-2014 թթ. գործողությունների ծրագրում:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Համաշխարհային բանկի խումբը 2014 ֆինանսական տարում Եվրոպայում և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրներին տրամադրել է 11.9 մլրդ ԱՄՆ դոլար, ասված է Համաշխարհային բանկի հաղորդագրության մեջ: Միջոցներն ուղղվել են աղքատության նվազեցմանը և համընդհանուր բարեկեցության բարձրացմանը` տարածաշրջանի երկրների բնակչության ամենակարիքավոր խավերի եկամուտների բարձրացման հաշվին: Մամլո հաղորդագրության մեջ նշվում է, որ Համաշխարհային բանկն աջակցում է Հայաստանի և Խորվաթիայի` սոցիալական պաշտպանության և կենսաթոշակային ապահովման համակարգերի արդյունավետության և բյուջետային ընդունելության բարձրացմանն ուղղված ջանքերին: Միևնույն ժամանակ նշվում է, որ Բանկի գործողության շնորհիվ ներդրումներ են կատարվել Ադրբեջանի և Ուկրաինայի ենթակառուցվածքներին: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ինչպես արդեն հաղորդել ենք, այսօր ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը ստորագրել է «Հայաստանի հյուսիսային սահմանային անցակետեր» 10.3 մլն եվրո արժողությամբ վարկային համաձայնագիր, որը կուղղվի Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի տարածքում նոր կամրջի կառուցման ֆինանսավորմանը: Վարկը տրամադրվում է 15 տարի մարման ժամկետով, որից 3-ը` արտոնյալ, տարեկան 6-ամսյա EURIBOR+ 1% սպրեդ տոկոսադրույքով: Հայ ազգային Կոնգրեսի անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը iLur.am-ի հետ զրույցում այդ գործարքը աննպատակահարմար որակեց , քանի որ, ըստ նրա, EURIBOR+ 1% սպրեդ տոկոսադրույքը բարձր է: «Իրականում կամուրջը չի համապատասխանում այսօրվա ստանդարներին, իսկ սպասարկելը շատ վտանգավոր է, քանի որ այն ի սկզբանե նախատեսված չէր դրա համար, այլ եղել է եզակի մեքենաների սպասարկման համար: Կամուրջը վտանգավոր է: Եթե բեռնափոխադրումներն իրականցվելու են այդ ճանապարհով, ապա անհրաժեշտ է վերանորոգել»,- նշեց նա՝ ընդգծելով, սակայն, որ այդ նպատակներով վարկ վերցնելը մեծ ֆինանսական բեռ է, մանավանդ որ դրա համար գումար, այնուամենայնիվ, կարելի էր գտնել: Վահագն Խաչատրյանը հրատապ չի համարում վերանորոգումը, քանի որ, ըստ նրա, կան լուծման կարիք ունեցող ավելի հրատապ խնդիրներ: Օրինակ՝ կարելի էր պարզեցնել ու հեշտացնել մաքսային գործընթացները՝ դրանով իսկ թեթևացնելով սահմանային անցակետերի ծանրաբեռնվածությունը: Նա տեղեկացրեց, որ 2013 թվականին մեր արտաքին պարտքը կանցնի 4 մլրդ դոլարի սահմանը, իսկ եթե արտաքին պարտքը կազմում է համախառն ներքին արդյունքի 50%-ը, ապա երկիրը համարվում է անվճարունակ: «Այս տարի Հայաստանի համար հարաբերակցությունը 38-39 % է, իսկ եկող տարի, եթե համախառն ներքին արդյունքն աճի 5 կամ 6%-ով, ապա հարաբերակցությունը, հնարավոր է, ավելի քիչ լինի: Սակայն խնդիրը դա չէ, կան այլ չափանիշներ, որոնցով կարելի է գնահատել երկրի արտաքին պարտքի վտանգավորությունը: Այսօր արդեն վտանգավոր է դարձել, քանի որ 2013 թվականին պետք է վճարվի հիմնական գումարը՝ 429 մլն դոլար, 2014 թվականին նույնպես դժվար տարի է լինելու»,- մանրամասնեց Վահագն Խաչատրյանը՝ համոզմունք  հայտնելով, որ մեր տնտեսությունն այն վիճակում չէ, որ հեշտությամբ վճարի  նույնիսկ այդ 429մլն դոլարը: «Եթե տնտեսությունը արտահանող է, կարելի է ավելացնել արտաքին պարտք, իսկ եթե արտահանման տեմպերը բավարար չեն սպասարկելու համար, նույնիսկ 1 մլն դոլար վարկ վերցնելը կարող է վտանգավոր լինել: Մյուս կողմից՝ կառավարությունը մտածում է, որ իրեն կզիջեն, այսինքն՝ կհավաքվեն դոնորներ, և պարտքը կզիջեն: Սակայն այսօր նույնիսկ Եվրամիությունը լուրջ ֆինանսական խնդիրներ ունի, այնպես որ՝ զիջման ակնկալիքը իրական դառնալու քիչ հավանականություն ունի»,- ասաց տնտեսագետը՝ համոզմունք հայտնելով, որ այս ամենն արվում  է նախագահական ընտրություններին ընդառաջ, քանի որ սահմանային անցակետների արդիականացումը հրատապ խնդիր չէ ՀՀ-ի համար:     
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից տրամադրված բեռնամաքսային հայտարարագրերի տվյալների, 2014թ. հունվար-նոյեմբերին մարդասիրական օգնության կարգով Հայաստանի Հանրապետություն են ներմուծվել 5 078.2 տոննա ապրանքներ, որոնց արժեքը կազմել է 19.8 մլրդ. դրամ կամ 48.3 մլն. ԱՄՆ դոլար, գրում է panorama.am-ը: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, ստացված օգնության 39.2%-ը կազմել են քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 17.0%-ը` մանածագործական իրերը, 8.0%-ը` մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմները, 8.2%-ը` սարքեր և ապարատները, 7.2%-ը` տարբեր արդյունաբերական ապրանքները, իսկ 20.4%-ը` մնացած ապրանքները: Հունվար-նոյեմբերին Հայաստանին տրամադրված մարդասիրական օգնության ծավալների 12,2%-ը բաժին է ընկել Նիդերլանդներին՝ նախորդ տարվա համեմատ աճելով 15.2 անգամ: Ըստ ԱՎԾ-ի՝ ԱՄՆ-ին բաժին է ընկել Հայաստանին փոխանցված մարդասիրական օգնության ընդհանուր ծավալի 18.2%-ը, Ֆրանսիային՝ 1.6%-ը, Գերմանիային` 4.1%-ը, Ավստրալիային՝ 14.3%-ը, Չինաստանին՝ 11.2 %-ը, Ռուսաստանի Դաշնությանը՝ 1.5%-ը:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Մոսկվայի արբիտրաժային դատարանը բավարարել է Միջպետական բանկի հայցն ընդդեմ Հայաստանի քիմիական հսկա «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի` 25,183 մլն դոլար բռնագանձելու վերաբերյալ, հաղորդում է Ռուսաստանի իրավական և դատական տեղեկատվության գործակալությունը:Հայցի գծով պատասխանողը («Նաիրիտ գործարան») սեփականատիրոջը` Rhinoville Property Limited ընկերությանը տրամադրված վարկի գծով երաշխավոր է։ Մոսկվայի արբիտրաժային դատարանը հունվարին բավարարել էր Rhinoville Property Limited ընկերությունից 107,95 մլն դոլար բռնագանձելու վերաբերյալ Միջպետական բանկի հայցը: Մասնավորապես, դատարանը վճռել էր բռնագանձել 68,8 մլն դոլար հիմնական պարտքի գծով, ինչպես նաև վարկի մարումն ուշացնելու համար նախատեսված տոկոսները: Ինչպես նշվել է մարտի 11-ի նիստում, քանի որ գործարանը հանդես է եկել որպես վարկի գծով երաշխավոր, ապա նրա դեմ նույնպես հայց է ներկաայցվել 16,763 մլն դոլարի տոկոսներ և վճարումների ուշացման համար 8,419 մլն դոլարի գանձելու վերաբերյալ: Բանկի ներկայացուցիչը նշել է, որ Rhinoville Property Limited ընկերությունը վարկի գծով տոկոսների վճարումները դադարեցրել էր 2010 թվականի հունվարից: Միջպետական բանկը  2006 թվականին Rhinoville Property Limited ընկերությանը 70 մլն դոլարի վարկ էր տրամադրել: Ինչպես հաղորդվում է, գործը լսվել է պատասխանողի ներկայացուցիչների բացակայությամբ, որը պատշաճ ծանուցված է եղել նիստի մասին: Նշենք, որ կուտակված պարտքերի և պարապուրդի արդյունքում «Նաիրիտ գործարանը» կրել է 220-240 մլն դոլարի վնաս: Բացի այդ, 12 մլն դոլարի պարտք է կուտակվել աշխատավարձերի գծով: Գործարանով ակտիվորեն հետաքրքված է «Ռոսնեֆտը»: Դեկտեմբերի 23-ին «Ռոսնեֆտ», «ՊԻՐԵԼԼԻ Թայր Ռուսաստան» և «Ռոսնեֆտ-Հայաստան» ընկերությունների ներկայացուցիչները Երևանում ստորագրել են համագործակցության ընդլայնմանն ուղղված մի շարք համաձայնագրեր, այդ թվում՝ Հայաստանում բութադիենստիրոլային կաուչուկի արտադրության նպատակով համատեղ ձեռնարկության ստեղծման մասին փոխըմբռնման հուշագիր: Նախագծի ընդհանուր արժեքը գնահատվում է 500 մլն դոլար:  Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 22-ին Մոսկվայի արբիտրաժային դատարանը բավարարել էր ԱՊՀ Միջպետական բանկի՝ 107,95 մլն դոլարի հայցը «Նաիրիտ գործարանի» հիմնական բաժնետեր, օֆշորային Rhinoville Property Limited ընկերության դեմ՝ վարկային պարտավորությունները չկատարելու համար։ Rhinoville Property Limited-ը 2006թ. Միջպետական բանկից ներգրաված 70 մլն դոլար վարկը պետք է մարեր 5,3 տարի ժամկետում՝ մինչև 2011թ. դեկտեմբերի 27-ը։
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստան ներկրված գազի համար «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն վճարում է պայմանագրով ֆիքսված գնով, այն է՝ 189 ԱՄՆ դոլար 1000 խորանարդ մետրի համար: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում պաշտոնապես հայտարարել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը և ներկայացրել է գրավոր տեղեկանք, թե այս տարվա առաջին եռամսյակում ՌԴ-ից Հայաստան որքան բնական գազ է ներկրվել։ Ըստ «Գազպրոմ Արմենիա»-ի՝ 2014թ. առաջին եռամսյակում Հայաստան է ներկրվել 719138 խմ գազ՝ 136 485 201 դոլար ընդհանուր արժեքով: Հիշեցնենք, որ այսօր «Ժողովուրդ» օրաթերթը, ներկայացնելով ՀՀ մաքսային ծառայությունից ստացված տեղեկությունները, գրել էր, որ այս տարվա առաջին եռամսյակում ՌԴ-ից Հայաստան է ներկրվել 845 հազար 231 խմ գազ՝ 186 մլն 603.8 հազար դոլար արժողությամբ: Ասել է թե՝ այսօր Հայաստանը սահմանին գազը գնում է 1000 խմ-ն՝ 217-220 դոլար արժեքով:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
ԱրմԻնֆո գործակալության կողմից Երևանի բանկերից ստացված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գինը 1 դոլարի դիմաց կազմել է 407 դրամ, ԵՎՐՈ-ի առքի առավելագույն գինը`553 դրամ, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`11,85 դրամ: ԱՄՆ դոլարի վաճառքի առավելագույն գինը կազմել է 408,2  դրամ, ԵՎՐՈ-ի վաճառքի գինը`557 դրամ, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`11,90 դրամ:        
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել են 125 հարց, միջազգային 23 պայմանագիր: Այդ մասին որոշում է կայացվել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունում, որը վարել է Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: Ինչպես հաղորդում է ԱԺ մամուլի ծառայությունը, խորհրդակցության ընթացքում քննարկվել են հինգերորդ գումարման Ազգային ժողովի վեցերորդ նստաշրջանի օրակարգի և սեպտեմբերի 8-11-ի ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը:  ԱԺ վեցերորդ նստաշրջանի օրակարգի մասին որոշման նախագծում ընդգրկվել են 145 հարց և միջազգային 25 պայմանագիր: Հինգերորդ գումարման ԱԺ վեցերորդ նստաշրջանի օրակարգի և սեպտեմբերի 8-11-ի ԱԺ նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը կհաստատվեն ԱԺ սեպտեմբերի 8-ի նիստում: Գարնանային նստաշրջանի արդյունքների կարող եք ծանոթանալ այստեղ:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
500 մլն դոլար նոր պատրատոմսերի թողարկումը Հայաստանի պետական պարտքի ծավալը հասցրեց 4,9 մլրդ դոլարի, ինչը ՀՆԱ 52 տոկոսն է: Տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը նշում է, որ նման ցուցանիշ երբևէ չի արձանագրվել (2008թ. կազմում էր 16 տոկոս): «Հիմա կասեն, որ բազմաթիվ երկրներ կան ավելի վատ ցուցանիշով, մեր պետական պարտքն էլ կառավարելի է: «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքով սահմանված է առավելագույնը 60 տոկոս, ինչից հետո հնարավոր չէ նոր պարտք վերցնել: Տնտեսական նման քաղաքականության պարագայում 60 տոկոսի հասնելը այդքան էլ հեռու չէ, իսկ տարեցտարի բյուջեի ծախսերում ավելանում են պետական պարտքի սպասարկմանն ուղղված գումարները: Ակնհայտ է, որ այս 500 մլն դոլարը մնացած միլիոնների նման որևէ ազդեցություն չի ունենալու տնտեսության զարգացման վրա», - ֆեյսբուքում գրում է Առաքելյանը: Հիշեցնենք, որ Հայաստանը երկրորդ անգամ մտադիր է պարտատոմսեր: Առաջին անգամ՝ 2013-ին պարտատոմսերի իրացման միջոցով մարվեց ռուսական հակաճգնաժամային $500 մլն պարտքը: Այս անգամ կառավարությունը մտադիր է կոմպենսացնել բյուջեի պակասուրդը: The Wall street Journal հեղինակավոր հանդեսի փորձագետները նշում են, որ Հայաստանը  ամենառիսկային սուվերեն վարկառուներից է: Իսկ այս տարվա հունվարի 15-ին միջազգային վարկանշային Moody's Investor Service գործակալությունը նվազեցրել է Հայաստանի առաստաղային վարկանիշը`  «Ba2»-ից մինչև «Ba3»: Վարկանիշների կանխատեսումը «կայունից» իջել է «բացասական»: Վարկանիշների նվազման առանցքային գործոնների թվում նշվում է Հայաստանի արտաքին խոցելիության ավելացումը Ռուսաստանից դրամական փոխանցումների կրճատման պատճառով, ուղղակի արտասահմանյան ներդրումների համար անորոշ հեռանկարները, փոխարժեքի տատանողականության նկատմամբ բարձր զգայունությունը և արժութային պահուստների վրա սպասվող ճնշումները, Ռուսաստանի բացասական ազդեցության խորացումը, ներդրումային թույլ ակտիվությունը և առևտրի սահմանափակումները Եվրասիական տնտեսական համագործակցության երկրների հետ, որի անդամն է Հայաստանը 2015 թվականի հունվարի 2-ից: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հավաստիացնում է, որ դեռևս որևէ գործարք չի կատարվել ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ: «Որևիցե գործարք կատարված չէ, այս պահին բանակցություններ են ընթանում, բանակցությունների սեղանին դրված է 20 տոկոս բաժնետոմսեր տալ-չտալու հարցը, բայց բանակցությունների սեղանին դրված է ոչ միայն այդ հարցը, կան նաև այլ հարցեր»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Մովսիսյանը: Այս մասին հաղորդում է aravot.am-ը: Հիշեցնենք, որ iLur.am-ը արդեն տեղեկացրել էր, որ ռուսական «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը Մոսկվայում քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր: Մասնավորապես, հանդիպման ընթացքում խոսվել է «Գազպրոմի» մասնաբաժինը «ՀայՌուսգազարդում» ավելացնելու մասին՝ 80%-ից հասցնելով 100%-ի։ «Գազպրոմին» է պատկանում «ՀայՌուսգազարդի» 80%-ը, իսկ Հայաստանի կառավարությանը՝ 20%-ը։ Հարցին, թե ի՞նչ իմաստ ունի 20 տոկոսը հանձնել «Գազպրոմին», եթե հետո էլ ոչինչ չենք ունենալու և ռուսական կողմը այդ դեպքում կարող է ցանկացած գին թելադրել, Արմեն Մովսիսյանը պատասխանեց. «Խնդիրը այդպես չի դրված, որ ինչ ուզենան անեն, բանակցությունները հենց դրա համար են գնում, որ ինչ ուզեն, այն չանեն, այլ որպեսզի երկարատև ժամանակաշրջանի համար ավելի ապահոված գազամատակարարում մենք ունենանք»: Նախարարը նշել է, որ ընթացիկ ամսվա վերջին բանակցությունները կավարտվեն, իսկ մինչ այդ ինքը ոչինչ չի կարող հայտնել: Հիշեցնենք, որ այդ պայմանավորվածությունների մասին դեռ ամիսներ առաջ խորհրդարանական հայտարարությունների ժամին ահազանգեցին ՀԱԿ պատգամավորներ Հրանտ Բագրատյանն ու Լեւոն Զուրաբյանը`խոսելով գազի գնի թանկացման մասին: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստանում Միացյալ նահանգների դեսպան Ջոն Հեֆերնը Twitter սոցիալական ցանցի իր էջում կրկին անդրադարձել է «Կարֆուր» սուպերմարկետների ցանցի հայայստանյան մասնաճյուղի հնարավոր բացմանը՝ գրելով. «Ի՞նչ նորություն կա: Մրցակցությունը բերում է ավելի ցածր գներ, ավելի լավ ընտրություն և որակ»: Հիշեցնենք, որ այն պետք է բացվեր «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում, սակայն այժմ դրա բացումը հարցականի տակ է դրված: Մամուլի տեղեկություններով՝ ԱԺ Հանրապետական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը մրցակցությունից խուսափելու համար խոչընդոտում է սուպերմարկետի բացմանը: Վարկած կա նաև, որ «Կարֆուրի» տեղում Ալեքսանյանը պատրաստվում է բացել հերթական «Երևան City» սուպերմարկետը:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ինչպես նախորդ օրերին ԱՄՆ դոլարն էր արժեվորվում դրամի նկատմամբ համարյա ամեն ժամ, այսօր առավոտվանից սկսել է հակառակ գործընթացը. դոլարի փոխարժեքը սրընթաց իջնում է: Եթե առավոտյան մեկ դոլարի վաճառքի փոխարժեքը բանկերում կազմում էր 550 դրամ, ապա այժմ դոլարի վաճառքի նվազագույն փոխարժեքը կազմում է արդեն 499 դրամ: Բացվել են նաև փոխանակման կետերը, որտեղ դոալրի վաճառքի նվազագույն փոխարժեքը 498 դրամ է: Թե ինչ պատկեր կլինի օրվա վերջում դժվար է ասել, բայց պետք է հաշվի առնել նաև, որ Ռուսաստանում վիճակը ևս համեմատաբար կայուն է: Նավթի գինն էլ թեթևակի աճել է, հասնելով 62 դոլարի:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Օբամա-Բայդենի վարչակազմը ներկայացրել է Հարավային Կովկասի երկրներին ԱՄՆ ֆինանսական օգնության 2016 թվականի նոր բյուջեն: Ինչպես հաղորդում է ԱՄՆ հայ դատի հանձնախումբը, Հայաստանի համար առաջարկվող 1.836.0000 դոլարի ֆինանսական օգնությունն աննախադեպ քիչ է: Այն 2 միլիոնով պակաս է 2014 թվականի ֆինանսական օգնությունից: Այդ ցուցանիշը, հավանության արժանանալու դեպքում, կլինի ամենացածրը Հայաստանի անկախության ողջ պատմության ընթացքում: Միևնույն ժամանակ, Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը մտահոգություն է հայտնել այն առնչությամբ, որ Օբամայի վարչակազմը մտադիր է ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին` չնայած ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակի սրմանը: «Չնայած այն հանգամանքին, որ ռազմական հավասարությունը պահպանվել է, և օգնություն կհատկացվի նաև Հայաստանին, այդ գործողությունները խորը մտահոգություն են հարուցում», - նշել է նա: Ընդ որում՝ նշվում է, որ վարչակազմի բյուջեի նախագծում ոչինչ չի ասվում Լեռնային Ղարաբաղին օգնության մասին` թեև վերջին մի քանի տարիներին ԱՄՆ ՄԶԳ տարեկան 2.000.000 դոլար էր հատկացնում այդ նպատակով: Համփարյանն ընդսմին նշել է, որ առաջիկա ամիսներին իրենք կշարունակեն աշխատանքն այն ուղղությամբ, որպեսզի Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին հատկացվելիք ֆինանսական օգնությունն ավելացվի, և զրոյացվի Ադրբեջանին հատկացվելիք ռազմական օգնությունը: «Մենք Կոնգրեսին կոչ ենք անում օտարերկրյա օգնության օրինագծի քննարկման ընթացքում ավելացնել օգնությունը Հայաստանին և Արցախին, բացառել ռազմական օգնությունն Ադրբեջանին», - նշել է Համփարյանը: Եթե բյուջեի նախագիծը հավանության արժանանա, Աջակցության տնտեսական հիմնադրամն Ադրբեջանին կտրամադրի  7.978.000 դոլար, Հայաստանին` 1.836.0000 դոլար, Վրաստանին` 50.552.000 դոլար: Ադրբեջանին հատկացվելիք օտարերկրյա ռազմական ֆինանսավորումը կազմում է 1.700.000 դոլար, Հայաստանին`1.700.000 դոլար, Վրաստանին` 0 դոլար: Միջազգային ռազմական կրթության և ուսուցման համար Ադրբեջանին կհատկացվի 600.000 դոլար, Հայաստանին` 600.000 դոլար, Վրաստանին` 2.200.000 դոլար: Թմրանյութերի նկատմամբ վերահսկողության և իրավակարգի աջակցման միջազգային կոմիտեն Ադրբեջանին կհատկացնի 800.000 դոլար, Հայաստանին` 1.700.000 դոլար,  Վրաստանին` 3.500.000 դոլար: Հաղորդում է ԱրմԻնֆոն:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստանը նախկին արդյունաբերական երկրից վերածվում է թույլ զարգացած գյուղատնտեսական երկրի` այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: Նրա խոսքով, ՀՆԱ կառուցվածքում գյուղատնտեսության բաժինը հասել է 19%-ի, իսկ արդյունաբերությանը` նվազել է մինչև 17-18%: Նա նշել է, որ Հայաստանը կորցրել է իր արդյունաբերական հզորությունը, իսկ գյուղատնտեսությունը չի  զարգանում` մեխանիզացիայի բացակայության պատճառով: Շուրջ 150 հազար հա  չի մշակվում` ոռոգման համակարգերի բացակայության պատճառով, և ոռոգման հետ կապված իրավիճակը տարեցտարի վատթարանում է ջրային ռեսուրսների աճող դեֆիցիտի հետևանքով, ասել է նա: Գյուղատնտեսությանը պետական աջակցության ծրագիրը նա արդյունավետ չի համարում:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների համաձայն, այս տարվա առաջին երեք ամիսներին Հայաստանի առաջին հազար խոշոր հարկ վճարողները պետբյուջե են փոխանցել 152․3 միլիարդ դրամ, ինչը 1.3 տոկոսով կամ 154.3 միլիարդ դրամով պակաս է 2014 թվականի նույն ժամանակահատվածում վճարված հարկերից ու տուրքերից: «Ազատությունը» գրում է, որ անցած տարվա վերջին երկու ամիսներին հայկական դրամը դոլարի նկատմամբ արժեզրկվեց շուրջ 16.5 տոկոսով, և եթե ցուցանիշները դիտարկում ենք դոլարով, տեսնում ենք, որ անկումը տասն անգամ մեծ է: Այս տարվա հունվար-մարտ ամիսներին հայաստանյան խոշորագույն ընկերությունները պետբյուջե են փոխանցել մոտ 323 միլիոն դոլար, ինչը ավելի քան 13 տոկոսով պակաս է 2014-ի նույն ժամանակահատվածում կատարված վճարումներից: Տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանի խոսքով, Հայաստանի տնտեսության գրեթե երեք քառորդը ներկայացնող հազար խոշոր ընկերությունների վճարած հարկերի նման կտրուկ անկումը պարզորոշ վկայում է, որ երկրում տնտեսական ճգնաժամ է․ - «Նաև պիտի արձանագրենք, որ բյուջեն թերակատարվում է, թերակատարվում է շատ մեծ ծավալներով․ իմ հաշվարկներով, [այս տարվա առաջին երեք ամիսներին] մոտ 80-85 միլիոն դոլար քիչ գումար է հավաքվել, քան նախատեսված էր պետական բյուջեով»: Ֆինանսների նախարարության հրապարակած տվյալներից նաև հայտնի է դառնում, որ ներկրմամբ զբաղվող երկու խոշոր ընկերություններ՝ «Ալեքս գրիգ»-ը և «Սամ-Սեր գրուպը», որոնք, ըստ լրատվամիջոցների, որոշ ապրանքատեսակների ներկրման մոնոպոլիստներ են ու պատկանում են ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին, 2015 թվականի հունվար-մարտին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելի քան 26 տոկոսով նվազեցրել են հարկերն ու տուրքերը: Մյուս կողմից, եթե այդ ընկերությունների մուծած հարկերը հաշվարկենք ԱՄՆ դոլարով, կստացվի, որ ավելի քան 35 տոկոսով են պակաս վճարել: Ընդ որում պարզվում է, որ «Ալեքս գրիգ» ընկերությունը այս տարվա առաջին երեք ամիսներին դոլարով ավելի քիչ հարկ է վճարել, քան ճգնաժամային 2009-ին: Այս տարի վճարել է 8.3 միլիոն դոլար, այն ժամանակ վճարել էր 9.6 միլիոն դոլար․ տարբերությունը ավելի քան 13 տոկոս է: Գևորգյանը հիշեցրել է, որ մոտ մեկ տարի առաջ Կառավարությունը հայտարարել էր, թե ստվերի դեմ պայքար է սկսում, որի նպատակը խոշոր բիզնեսին հարկային դաշտ բերելն էր․ - «Պայքար ստվերի դեմ արտահայտությունը միշտ վերցնենք չակերտների մեջ, որովհետև նման պայքար իրականում Հայաստանում չի իրականացվում: Դա ապրիորի բացառված է Հայաստանում: Գործող իշխանական համակարգի, գործող ընդհանրապես համակարգի պայմաններում չի կարող լինել պայքար ստվերի դեմ, որովհետև իշխանությունը պայքարելու է իշխանության դեմ, ինքն իր դեմ: Նման բան չի կաորղ պատահել ուղղակի»:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Carrefour-ը Հայաստանում կբացվի ընթացիկ տարվա աշնանը, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն: Նրա խոսքով, Հայաստանում ֆրանսիական հայտնի ընկերության ներկայացուցչության բացումը նոր խթան կհաղորդի երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացմանը: Ավելին, ֆրանսիացի դիվանագետը նշել է, որ տնտեսական համագործակցության մակարդակը կարելի է և հարկավոր է հասցնել քաղաքական երկխոսության մակարդակին: Շարունակելով թեման` Ռենոն հիշեցրել է, որ հուլիսի 8-ին դեսպանատանը տեղի է ունեցել հայ-ֆրանսիական գործարար ակումբի հերթական ժողովը, որի նախագահ է ընտրվել Հայաստանում Carrefour-ի ներկայացուցչության տնօրեն Կրիստիան դե Նաալը: Հիշեցնենք, որ ակումբը Հայաստանում գործում է 2012 թվականից: Վերջինիս մեջ, մասնավորապես, մտնում են այնպիսի ֆրանսիական ընկերություններ կամ ֆրանսիական կապիտալով ընկերությունները` ինչպես Orange Armenia-ն, ACBA Credit Agricole-ը, Carrefour-ը: Դիվանագետը համոզված է, որ հայ-ֆրանսիական գործարար ակումբը տնտեսական համագործակցության զարգացման նոր գաղափարների մշակման հարմար հարթակ է: Անրի Ռենոն հայ-ֆրանսիական համագործակցության առանցքային ոլորտ է համարում նաև կրթական ոլորտը: Այս համատեքստում դիվանագետը հիշեցրել է Հայաստանի ֆրանսիական համալսարանում «Ֆինանսներ և բանկեր» ֆակուլտետի բացման մասին: Հիշեցնենք, որ երկու երկրների միջև առևտրաշրջանառությունն անցած տարի կազմել է $70.8 մլն` 1.7% տարեկան անկումով: Ըստ որում, Հայաստանից արտահանումը կազմել է $6.6 մլն` 47.9% տարեկան աճով, ներմուծումը կազմել է  $64.2 մլն`4.9%. տարեկան անկումով:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստանի ապահովագրական ընկերությունները 2014 թվականի առաջին եռամսյակում հավաքագրել են 10.1 մլրդ.դրամի ապահովագրական պրեմիաներ, իսկ իրականացված հատուցումները կազմել են 5 մլրդ դրամ: Ըստ ԱրմԻնֆո գործակալության`Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, ապահովագրական պրեմիաների ընդհանուր ծավալը տարեկան կտրվածքով կրճատվել են 10%, իսկ ապահովագրական հատուցումների ընդհանուր ծավալն աճել է մոտ 2 անգամ: Հավաքագրված ապահովագրական պրեմիաների ծավալով առաջին եռամսյակի արդյունքներով առաջատարն է «Ռոսգոսստրախ Արմենիան»` 3.3 մլրդ դրամ: Երկրորդ տեղում ` «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունըմ որի ապահովագրական պորտֆելն ապրիլի 1 – ի դրությամբ կազմել է 2.6 մլրդ դրամ: Երրորդ տեղում է «Նաիրի Ինշուրանսը»` 1,7 մլրդ դրամ: Չորրորդն է «Սիլ Ինշուրանսը»`1.2 մլրդ դրամ, հինգերորդ տեղում է ՌԵՍՈ-ն`900 մլն դրամ, վեցերորդ տեղում է , «Արմենիա Ինշուրանսը»`720 մլն դրամ և վերջին տեղում է «Գարանտ Ինշուրանսը»` 1.9 մլն դրամ: Ըստ Արմինֆո-ի Ռենկինգի, 2014-ի առաջին եռամսյակում (ինչպես 2013-ի արդյունքներով) ապահովագրական պրեմիաների ամենամեծ աճը գրանցել է «ՍԻԼ Ինշուրանսը»`14.6%, իսկ երկու տարում` գրեթե 2 անգամ: Ապահովագրական պրեմիաների ոչ մեծ աճ են գրանցել նաև` «Արմենիա Ինշուրանսը» (6.4%), «Նաիրի Ինշուրանսը»(5.2 %) և «Ռոսգոսստրախ Արմենիան» (1.8 %): Ապահովագրական պրեմիաների տարեկան անկում են գրանցել «Գարանտ Ինշուրանսը» (604 մլն-ից մինչև 1,8 մլն դրամ), ՌԵՍՈ-ն (29% ) և «ԻՆԳՈ Արմենիան» (17.6 %): Ապահովագրական հատուցումների ծավալով ապահովագրական ընկերությունները տեղաբաշխվել են հետեւյալ հերթականությամբ: Առաջին տեղում է «Ռոսգոսստրախ Արմենիան» (1.3 մլրդ դրամ, տարվա անկումը`10%), որին հաջորդում են` «Նաիրի Ինշուրանսը» (1.1 մլրդ դրամ տարվա աճը`ավելի քան քան 2 անգամ ), «ԻՆԳՈ Արմենիան" (1.023 մլրդ դրամ, տարվա անկումը`5.5 %), ՌԵՍՈ-ն (647 մլն դրամ, տարվա անկումը` 5%), «ՍԻԼ Ինշուրանսը» (477 մլն դրամ, տարեկան աճը` գրեթե 2 անգամ), «Արմենիա Ինշուրանսը » (244.4 մլն դրամ, տարեկան աճը` 20%) և վերջին տեղում է «Գարանտ Ինշուրանսը» (130.2 մլն դրամ, տարեկան անկումը`74% ): Հիշեցնենք, որ 2014 թվականի ապրիլի 1 – ի դրությամբ Հայաստանի ապահովագրական շուկայում գործում էր 7 ընկերություն, որոնք ապահովագրական գործունեություն են իրականացնում 16 ապահովագրական դասերով:  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստանի NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կայացած սակարկությունների ընթացքում այսօր 29 լոտ խմբաքանակով վաճառվել է 1.650 մլն.դոլար (683.295 մլն դրամ), 414.50 դրամ/դոլար միջին կշռված փոխարժեքով, ինչը 0.08 տոկոսային կետով ցածր է նախորդ`  նոյեմբերի 5-ի սակարկություններում ձևավորված փոխարժեքից:  Ըստ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայի տվյալների, պահանջարկի միջին կշռված գինը կազմել է 414.50 դրամ/դոլար, իսկ առաջարկինը` 414.75 դրամ/դոլար: Սակարկությունների ընթացքում դոլարի բացման գինը գրանցվել է 414.50  դրամ/դոլար, իսկ փակման գինը` 414.50 դրամ/դոլար, նվազագույն գինը գրանցվել է 414.50  դրամ/դոլար, առավելագույն գինը` 414.50 դրամ/դոլար: Ընդհանուր առմամբ, 2014 թվականի հունվարի 8-ից մինչև նոյեմբերի 6-ը ներառյալ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կնքվել է 625.998 մլն.դոլարի գործարք: Իրականացված դոլարային գործարքների միջին կշռված փոխարժեքը 407.88 դրամ/դոլարից աճել է մինչև 414.50 դրամ/դոլար:  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Մեծամորի ԱԷԿ-ի վերանորոգումը կավարտվի սահմանված ժամկետում, լրագրողների հետ զրույցում ասել է էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:  Նա նշել է, որ պլանային նորոգման նպատակով կայանի աշխատանքը կդադարեցվի 2017-ի մայիսի 1-ից հուլիսի առաջին կեսը, այնուհետեւ՝ 2018 թվականին: Հաջորդ տարի կայանի աշխատանքը կդադարեցվի ամենաերկար ժամկետով՝ 4 ամսով: 2019 թվականից կայանը կվերադառնա պլանային անջատումների նախկին ռեժիմին՝ 3 տարի տարեկան 45 օր, չորրորդ տարում՝ 60 օր, երբ վառելիքն ամբողջության ռեակտոր է բեռնվում, զտում է կատարվում եւ վերահսկողություն ռեակտորի ներսում:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
ԱրմԻնֆո գործակալության կողմից Երևանի բանկերից ստացված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ դոլարի առքի առավելագույն gինը 1 դոլարի դիմաց կազմել է 404.50 դրամ, ԵՎՐՈ-ի առքի առավելագույն գինը`556 դրամ, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`12.30 դրամ: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 406 դրամ, ԵՎՐՈ-ի վաճառքի գինը` 559 դրամ, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը` 12.30 դրամ:   
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Երևանի առևտրային բանկերից ստացված տվյալների համաձայն (ըստ rate.am կայքի, ժամը 12:00-ի դրությամբ), տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 475 (13.01.15՝ 475) դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 562 (13.01.15՝ 563) դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը` 7.24 (13.01.15՝ 7.25) դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 479.5 (13.01.15՝ 479.5) դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 570 (13.01.15՝ 569) դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`7.55 (13.01.15՝ 7.55) դրամ 1 ռուբլու դիմաց: Փոխանակման կետերում պատկերն մի փոքր այլ է: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գինը 1 դոլարի դիմաց կազմել է 475 դրամ, ԵՎՐՈ-ի առքի առավելագույն գինը` 564 (13.01.15՝ 566) դրամ, իսկ ռուսական ռուբլու առքի գինը` 7.15  (13.01.15՝ 7.25) դրամ: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 481 դրամ, ԵՎՐՈ-ի վաճառքի գինը` 572 (13.01.15՝ 574) դրամ, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը` 7.25 (13.01.15՝ 7.32) դրամ: Միջին փոխարժեքները Այսպիսով՝ ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմել է՝ 474.93 (13.01.15` 474.86 ), վաճառքինը՝ 480.02 (13.01.15` 480.07),          Եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմել է՝ 556.60 (13.01.15` 557.77), վաճառքինը՝ 575.98 (13.01.15` 576.67) Ռուբլու առքի միջին փոխարժեքը կազմել է՝ 7.03 (13.01.15` 7.10), վաճառքինը՝ 7.89 (13.01.15` 7.99) Տատանումը (հունվարի 13) ԱՄՆ դոլար՝ առք +0.11, վաճառք +0.08         Եվրո՝ առք -0.79, վաճառք -1.63 Ռուբլի՝ առք -0.13, վաճառք -0.17  Նշենք նաև, որ ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ 13.01.2015 թ-ին արժութային շուկայում ձևավորվել են հետևյալ միջին փոխարժեքները. ԱՄՆ դոլար – 477.04, ԵՎՐՈ – 563.34, Ռուսական ռուբլի – 7.33
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
«Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» (ԿՀԻԿ) հիմնադրամը տեղեկացնում է, որ կուտակային բաղադրիչի մասնակիցների անհատական կենսաթոշակային հաշիվներում արդեն հասանելի է 2014 թ. հունվարի 1-ից մինչև հուլիսի 1-ը մասնակիցների կատարած պարտադիր կուտակային վճարները անկանխիկ եղանակով ստանալու մասին դիմումի ձևը: Քաղաքացիները դիմումները կարող են ներկայացնել արդեն այսօրվանից` սեպտեմբերի 1-ից սկսած մինչև այս տարվա դեկտեմբերի 25-ը: Պարտադիր կուտակային հատկացումների հաշվին ձեռք բերված փայերի մարման և գումարների վերադարձի գործընթացը կիրականացվի 2015 թ. հունվարի 1-ից հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում: Դիմումները հնարավոր է ներկայացնել` www.epension.am կայքում մուտք գործելով ԻՄ ՀԱՇԻՎԸ համակարգ կամ այցելելով հաշվի օպերատորներից որևէ մեկին` ներկայացնելով անձնագիր և հանրային ծառայությունների համարանիշ, կամ միայն նույնականացման քարտ: Դիմումը ներկայացնելիս մասնակիցը տեղեկացվում է, որ կենսաթոշակային ֆոնդի փայերի մարման ժամանակ կարող է գանձվել առավելագույնը 2 % մարման վճար: Հիշեցնում ենք, որ վերադարձվում են միայն մասնակցի կատարած պարտադիր կուտակային հատկացումները: Պետական համաֆինանսավորման գումաը մնում է անձի անհատական կենսաթոշակային հաշվին և շարունակում կառավարվել նրա օգտին, եթե անձը շարունակում է մասնակցությունը կուտակային բաղադրիչին: Եթե մասնակիցը ներկայացրել է սոցիալական վճարի պարտականությունից հրաժարվելու դիմում, ապա մինչև հուլիսի 1-ը նրա օգտին պետության կատարած հատկացումները փոխանցվում են պետական բյուջե: Դիմումների ներկայացման ընթացակարգերի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ` զանգահարելով 114 անվճար թեժ գծին: ԿՀԻԿ հիմնադրամ
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Երևանի առևտրային բանկերից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 406,5 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 514 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`10,25 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 408,5 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 517 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`10,37 դրամ 1 ռուբլու դիմաց:  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստանում օտարերկրացիների ներքին անձնագրերը կհամարվեն անձը հաստատող փաստաթուղթ և դրանցում որևէ հատուկ դրոշմ կամ նշում չի կատարվի: Կառավարության նիստում այս մասին այսօր հայտարարել է արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Ներկայացնելով «ՀՀ պետական սահմանային ռեժիմ սահմանելու մասին» ու Անձը հաստատող փաստաթղթի մասին» Կառավարության 702 և 767 նորմատիվային որոշٳﬓերում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը՝ նախարարը նշել է, այս փոփոխությամբ, ըստ էության, հնարավորություն է տրվում օտարերկրացիներին ՀՀ տարածք մուտք գործել ներքին անձնագրերով, որն էլ կնպաստի զբոսաշրջության զարգացմանը: «Այս որոշումը կվերաբերի նաև Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին՝ նրանց ևս հնարավորություն տալով Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործել ներքին անձնագրերով»,- ասել է արդարադատության նախարարը:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ապրիլի 17-21-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.  USD             Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել 75,878,711 դոլար 484.48 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 81,309,391 ԱՄՆ դոլար 485.89 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:             Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է  6,800,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 485.18 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:             «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: EUR             Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 11,051,517 եվրո 516.44 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 10,819,294 եվրո 520.15 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:             Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: RUB             Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 877,838,217 ՌԴ ռուբլի 8,59 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 425,410,314 ՌԴ ռուբլի 8,68 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել: Ապրիլի 10-16-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 41.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 54.3 մլն ԱՄՆ դոլար:   
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Մանր եւ միջին ձեռնարկատերերի պահանջը լիովին արդար է: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում նշեց Հայ ազգային կոնգրեսի տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ Վահագն Խաչատրյանը՝ մեկնաբանելով «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի շուրջ առաջացած դժգոհությունները: Նրա խոսքով՝ այս օրերին խիստ անհասկանալի է իշխանությունների լուռ պահվածքը, որն ադեկվատ չէ: «Դեռեւս անցած տարի օրենքն ամբողջությամբ մշակված չէր: Կառավարության նիստի ժամանակ այդ օրենքի վերաբերյալ իր անհամաձայնությունն էր հայտնել էկոնոմիկայի նախարարը, սակայն նրա խոսքերը հաշվի չէին առնվել, եւ օրենքը մտել էր Ազգային ժողով: Սակայն ի վերջո, բազմաթիվ քննարկումներից եւ դժգոհություններից հետո, այն հետաձգվեց մինչեւ փետրվար: Այդ օրերին ոչ իշխանական ուժերը պարբերաբար բարձրաձայնել են, որ օրենքի ընդունումը վերացնելու է փոքր եւ միջին բիզնեսը: Նրանք հայտարարում էին, որ վերջինիս փոխարեն՝ անհրաժեշտ է հարկային դաշտ բերել խոշոր բիզնեսը, քանի որ ՀՀ տնտեսության պրոբլեմը փոքր եւ միջին բիզնեսը չէ»,- նշեց Վահագն Խաչատրյանը՝ հավելելով, որ կառավարության այն հայտարարությունները, թե այս միջոցով փորձում են խոշոր բիզնեսին բերել հարկային դաշտ, իրականությանը չեն համապատասխանում: «Փոքր եւ միջին բիզնեսները ոչ թե լուծում են բյուջետային խնդիրներ, այլ զբաղվում են սոցիալական հարցերի լուծմամբ՝ ստեղծում են աշխատատեղեր: Այդ բիզնեսները զարգացնելու հարցում պետությունը չի օժանդակում. մարդիկ իրենց գումարներով են ստեղծում աշխատատեղեր, ինչը պետությանը տնտեսական կյանքում օգուտ է բերում: Իշխանությունները շատ լավ գիտեն խոշոր բիզնեսի ներկայացուցիչներին, եւ փոխանակ իրենց բերեն հարկային դաշտ, փոքր բիզնեսին են հոշոտում»,- ասաց տնտեսագետը՝ ընդգծելով, որ այս ամենի հետեւանքները կործանարար են լինելու պետության համար: Վահագն Խաչատրյանը մանրամասնեց, որ այս պահին Հայաստանում գոյություն չունի դասական ստվերային տնտեսություն, քանի որ ստվերում աշխատող բիզնեսը գործունեություն է ծավալում իշխանությունների թույլտվությամբ: Նրա խոսքով՝ սա արդեն ստվեր չի համարվում: «Այժմ Հայաստանի Հանրապետությունը հայտնվել է ճգնաժամային, եւ առաջիկա տարիներին սպասվում են մեծ դժվարություններ: Այս ամենի հետ մեկտեղ՝ կառավարությունը, մարդկանց ընդառաջ գնալու փոխարեն, չի թողնում, որ նրանք աշխատեն»,,- ասաց նա: Տնտեսագետի խոսքով՝ ՀՀ իշխանությունները յուրահատուկ են: «Նրանք մարդկանց ասում են՝ շատ լավ է, որ ստեղծել եք աշխատատեղեր, հարկեր եք վճարում, սակայն պետք է նաեւ իրականացնենք փաստաթղթավորում: Հայաստանում գործող խաղի կանոնների համաձայն՝ չի բացառվում, որ փոքր եւ միջին ձեռներեցները չկարողանան ձեռք բերել այդ փաստաթղթերը, քանի որ դա միայն իրենցով պայմանավորված չէ. նրանք կապված են խոշոր բիզնեսի ներկայացուցիչների հետ: Այսինքն՝ խոշոր բիզնեսը կարող է հրաժարվել փաստաթղթեր ներկայացնելուց: Պատճառն այն է, որ այդ ապրանքների համար  սահմանվում է հստակ գին, իսկ սովորաբար այդ բիզնեսի ներկայացուցիչները ավելի ցածր գնով են գործ անում: Նրանք հեշտությամբ կարող են հրաժարվել եւ թուղթ չտալ»,- հավելեց Վահագն Խաչատրյանը: Նա հայտնեց նաեւ, որ այս իրավիճակից դուրս գալու լուծումը մեկն է՝ պետք է օրենքը կասեցնել: «Ավելին՝ պետք է սառեցնել տնտեսական կյանքին վերաբերող բոլոր նախաձեռնությունները եւ տնտեսությանը թողնել, որ հանգիստ աշխատի: Հակառակ դեպքում՝ հետագա լուրջ խնդիրները անխուսափելի կլինեն»,- նշեց տնտեսագետը:   Վահագն Խաչատրյանի խոսքով՝ այս օրերին տեղի ունեցող բողոքի ցույցերը հերթական անգամ ապացուցում են, որ իշխանություններն ի վիճակի չեն փոփոխություններ իրականացնելու. նրանք դրա հնարավորությունը չունեն: «Այս իշխանությունները ի վիճակի չեն քաղաքական կամք դրսեւորել: Միայն նոր իշխանությունը կկարողանա երկրում փոխել տնտեսական իրավիճակը եւ ստեղծել մրցակցային հավասար պայմաններ»,- հավելեց տնտեսագետը: Մարիամ Մուրադյան  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus