Աբովյան Խաչատուր՝ Առաջին սերը
stringlengths 1
3.49k
|
---|
Աստված ողորմի լոռըցու հոքուն,Էն ֆորսն, ընկերն ո՛չ ես տեսնիմ, ո՛չ դուն: |
2 |
Երկուսն էլ մեկ օր էլի ֆորս գնացին,Շատ որ ման էկան, բան չճարեցին.Էկան մեկ ծառի շվաքի տակինՔրտինք սրբելով՝ ծանր նստեցին: |
Շատ ու քիչն աստված գիտե՝ ի՞նչ ասեմ.Քոռաղադինա՝ մեկ ճանճ, չգիտեմ,Ի՞նչ կողմից էկավ, մեկի ճակատինՆստեց ու արինն ծծեց իր քեֆին: |
Ղոչաղ ընկերը էս որ հենց տեսավ,Մատը բերնին դրեց, շվացրեց, ասավ,«Հե՛ Հանի՝ քյը մա՛տաղ՝ մեկ ժուկ սաբր արա՛,Աստված մեր նյասիբն հյասցրեց յէս ա՛»Ասեց ու թվանքն դոշին դեմ արեց,Նա ոտը քաշեց, մյուսն գլուխը թեքեց: |
Ընկերի մահը՝ հանաք իմացավ,Մեռած մեյիդը կապեց, վեր կապեց, վեր կալավԳոմշի քամակին դրած՝ մեկ ջրիՈր մեջը մտան, շոքն առավ գոմշիՋանն. աղավարի կուզեր, որ պառկեր,Ախմախ ընկերը՝ էն կողմիցն ուսերՔաշելով՝ գոռաց, մեռլին վեր հատեց,«Ատյա քյու նանի միսը շոն ծյամի.Հենց մեռել յես, յոր բերանդ զորում չի՛.Մեկ հա՛, տպփռյու էլ ա անես Էդ կյոմշին,Չթողաս նստինք, հոր քյնանք մեր պյանին»: |
3 |
Մեկ քանիսն էլ մեկ օր կացին ուսինԳնացին, փեդ անեն ու ճամփի կիսինՄեկ ձիավորի որ ռաստ չէկան,կտրեցին աղաքն, խնդրեցին նրան,Որ տեսնին՝ թե ո՞ւմ կացինն է լավ սուր: |
Ղոյմաղոչում դու խելոք ձիավորԲոլորի կացինն որ մոտ չի արեց,Ղամշեց ձիուն ու դարնըվեր քաշվեց: |
Փալան ու նոխտա կորցրած իշի պեսԿանգնած՝ ճմբոեցին նրանք աչք ու երես: |
Սատանին նալաթ՝ ձիու քուռակըՄնացել էր եդ: |
Բռնեցին աղաքը: |
Ինչ շոր ունեին, բոլորն հանեցին,Նրան բարձեցին, որ սատկի տակին,Որ նրանց սիրտը մի քիչ հովանա: |
Բայց ղոչաղ քուռակն՝ բարգ ու բարխանաՀետն առավ, վազեց՝ տրտինգ անելով: |
Լոռըցոնց աչքը սառած մնալով,Հենց իմացան, էս տեսածն հրաշք էր: |
Քորելով անսաս՝ գլուխ ու բեղեր.Ընչանք տուն հասան, անձրևի տակինԻրանց վրի կեղտն էլ մեկ լավ լվացին: |
4 |
էլի էս օրհնած խալխը հազրված՝Գնացին մեկ օր մեշեն՝ հավաքված: |
Տեսան՝ մեկ լավ ծառ քարափի ծերին.Թե կտրենք սրան, էսպես միտք արին,Մեզ խեր չի անիլ, խոր ձորը կընկնի,Մեր աշխատանքն էլ հետը փուչ կըլի: |
Շատ որ միտք արին, խոսքը մին էլան,Որ կախ ընկնին, ձեռ ձեռի նրանք տան,Ու էնպես քաշեն, քոքըհան անեն,Իրանց միջումը հետո փայ անեն: |
Աստված կանչեցին, ճոլոլակ էլան: |
Ծառը պոկ չէկավ, իրանց գլուխն ի՞նչ լան: |
«Ատյա մեր տղյե՛րք՝ տյուք ղայիմ կյացե՛ք,Մի ձեռիս թքեմ, յետո քյաշվեցյեք»: |
Ձեռը բաց ընկավ՝ նրանք իրար գլխով՝Խաչ, ավետարանի անուն տալով,Էնպես գլորվեցան, քարափնիվեր ընկան,Էն գընալն էր, որ գնացին, եդ չէկան: |
ՄՈԼԼԱ ՄԱՍՐԱԴՆԻ ԻՇԻ ՔՈՒՌԱԿԸ |
Իշի քուռակը վերջն է՛շ կդառնա,Ամարաթում, թե գոմում մեծանա: |
Մոլլա Մասրադինն շատ բան է արել,Ինքն ախմախացել, ուրըշին խաբել,Բայց նրա հունարքն իշի քուռակինԻր իշությունից էլի չի դարձրին: |
Մայիս ամիսն էր, օրերն քաղցրացել,Իսան ու հայվան սար ու ձոր բռնել,Ամենի արինն նո՛ր էր եռ ընկել,Ամենի սիրտը էլ եդ նոր բացվել: |
Մեկ քաձ էշ էլ իր քուռակն քամակինՔցած՝ հանդումը նայում իր քեֆին.Ինքն թավալ տալիս ախպումն ու զռում,Քուռակն էլ պոչը ցցած մոտն խաղում: |
Մոլլեն որ իր սուրբ ղուռանիցն ավել՝Ուխտը ուլիցը չէր կարող ջոկել,Նրա չափ ընկնիլն որ աչքովն ընկավ,Էլած ուշք ու միտքն էլ նրա հետ թռավ: |
«Ջահել վախտն էսպես որ հունար ունիէս օրհնած գառը, ու փախչիլ գիտի,Որ մեծանա հո՝ աշխարք կարմացնի,Երբ տակիս՝ նստած՝ էսպես չափ քըցի»: |
Գողացավ քուռակն, տարավ գոմն, կապեց: |
էշն լեզու չուներ, խելքը ո՞վ տվեց,Որ տիրոնչն ասի քուռակի տեղը,Մոլլեն էլ գիժ չէր, ասեր, դառնար գողը: |
էսպես տանը կապեց, ո՛չ թե խոտ, խոռակ,Չամիչ ու խուրմա ուտեր մեր քուռակն: |
Արև ու անձրև աչքը չըտեսավ,Թոզ ու ախպ, փալան, ո՛չ բեռը տարավ: |
էսպես պահելուցն էլած ղվաթն էլՊակսեց: |
Մեր թամբալ քուռակն մեծացելԻր իշի բոյը, իր իշի հասակնԱռած: |
Վախտն էր, որ տեսնին Մոլլի փառքն: |
Մեկ ազիզ օր էլ որ էկավ, հասավ,Մոլլեն էլ լավ իր թադարեքն տեսավ: |
Ու տնկտնկալով, քամի կուլ տալով,Իշի քամակին բազմած խիստ քեֆով: |
Նոխտի փոխ՝ չաթու, թամքի տեղ փալանԻշի դունչն ու վրեն դրած՝ էկավ մեյդան.Որ ջիրիդ խաղա, քանի ինքն սաղ ա,Բայց էշ ու ջիրի՞դ — ա՛յ Մոլլա Աղա: |
Ձիանքն էլ մնացին հուշտ էլած, սառած,Չէ թե ձիավորքն՝ բերանները բաց: |
Մոլլեն ամենի սիրտն առավ, ասեց,Որ իրան նայեն, ու էշը քշեց: |
Քոռաղադինա էն օրը շոք էր,Ջիրիդի տեղն էլ ախպսին մոտ էր: |
Թո՛շ, թո՛շ կանչելով՝ խեղճ Մոլլեն բերաննՊատռեց, բայց իշի ղուղը չի մտան: |
Բերնով օրհնում էր, ոտով վեր հատում,Գլուխը սղալում, եդևիցն բզում,Բիզն էլ բեզարեց, քարն էլ, քացին էլ,Բայց կակող ախպուսն իշի խելքն առել: |
Փռվեց չորս ոտովն էն տեղ իր քեֆին.Ո՛չ ծեծին նայեց, ո՛չ Մոլլի միրքին: |
Տեսնողք փոր, բերան բռնած՝ քաշվեցին,Մոլլեն զոռ տվեց ուշունցի պարկին: |
Բայց Խելոքի մեկն ղրաղ քաշեց նըրան,Ու կարթաց գլխին սաղ սըհաթ ղուռան,«Ով իշին կուզի նոր մարիֆաթ տալ,Աստված գիտենա, ի՛նքն ա էշն հալալ»: |
ՄՈԼԼԱ ՄԱՍՐԱԴՆԻ ՊՂԻՆՁԸ |
Մոլլա Մասրադինն իր հարևանիցնՄեկ օր մեկ պղինձ սկսեց փոխ ուզիլ: |
Իր կարիքն հոքաց, եդ բերեց պղինձն,Բայց հետն էլ մեկ փոքր թավա էր դրել: |
Խեղճ հարևանը մնաց զարմացած,Խորամանկ Մոլլի միտքը չիմացած,«Պա՛տվելի՝ ասեց, էս ի՞նչ ընկեր ա,Որ պղնձիս հետ իմ տունս էկել ա,Ես քեզ անցած օրն՝ մինը փոխ տվի,Հիմիկ ջխտվել են. ի՞նչ պետք է ըլի»: |
—Սուրբ Մոլլեն նրան փառավոր դիմովԻմամ, Հուսենի, Ղուռանի անունովԳլխումն նստացրեց, թե նրա պղինձնԾնավ իր տանը: |
Թե չէ իրանիցԳի՛ժ չէր, որ իր տան հաջաթն վերցներ,Ու նըհախ տեղը ուրըշին բախշեր: |
—Հարևանն թեև շատ էլ միտք արեց,Ուսերը քաշեց, գլուխը շարժեց.Բայց ավելի շահն ո՞ւմ փորն ա ծակել.Ով շատ ագահ է, վա՜յ էն մարդին էլ: |
Հարևանն սկսեց շնորհակալ լինիլՈւ ուրախությամբ թավեն տուն տանիլ: |
Մեկ քանի օրից եդը մյուս անգամՄոլլեն էլ էկավ աո իր բարեկամն.Դեռ չէ՛ր բերանը բաց արել, իսկույնԴրացին խնդությամբ՝ շուտով վազեց տուն,Պղինձը դուս բերեց, մեր Մոլլին տվեց,«էլի կըծընի», իր մտքումն կարծեց: |
Բայց Մոլլի հեսաբն դեռ չէր մտածել: |
Օրն շաբաթ դառավ, շաբաթը ամիս.Չարեն կտրեցավ, պղինձը պահանջելՍկսեց դրացին, բայց դու ո՛չ մեռնիս: |
Մոլլեն էլ ո՛չ սուրբ, ո՛չ իմամ թողեց,Քյաբ ու Ղուռանով չարաչար երդվեց: |
«Թե նրա խեղճ պղինձն՝ մեկ ամսից աոաջՎա՜յ տեր կանչելով, մեղա գոչելովՀոգին ավանդեց, երկինքը գնաց»: |
-Դըրացին մնաց քար կտրած, սառած.Հենց բռնես, մեկ ձի գլխին քացի տվեց: |
Մոլլի ոտն ու գլուխն չափելով ասեց: |
«Հանաքն ուրիշ վախտ արա՛ դու ինձ հետ.Էդպես մասալեքն պառավքը կասեն.Կամ պղինձս տուր, կամ նրա ջառըմեն.Թե չէ ո՞վ է լսել՝ թե պղինձը կը մեռնի»,—— «Էսպես հաստագլուխ մարդ էլ կըլինի՞ ,—Տո քո՛փակ.Ծնանողն մեկ օր պետք է մեռանի.Ով որ ծնելուն հավատ կընծայի,Ու ծնած որդին իր տունն կտանի,Բաս մահվան սուքն չպետք է կատարի՞: |
—Դիվանն էլ Մո՛լլին իրավունք տվեց.Դրացին թեև գլուխն քարեքար տվեց.Ձեռն ո՛չինչ չընկավ. ում էլ հարցրեց,Հենց է՛ն շահվեցավ, որ վրեն ծիծաղեց: |
Խորամանկ մարդիցն աստված ազատի,Խելացին նըրա ո՛չ խերն, ո՛չ շառը,Իր օրումն երբեք չի պետք է ուզի: |
ԶԱՐՄԱՆԱԼԻ ՄԱՐԴԻՔԸ |
Շատ տեղ ման էկած, շատ երկիր տեսած՝Մեկ մարդ՝ էլ կրկին իր աշխարհն էկավ.Ծանոթ, բարեկամ գլխին հավաքված՝Կուզեին գիտել, թե նա ի՞նչ տեսավ: |
«Լեզուս չի՛ բռնում, որ ձեզ ե՛դ պատմեմ,Ինչ որ լսել եմ ու աչքով տեսել.Թողե՛ք, բա՛րեկամք՝ փոքր շունչ առնեմ,Ապա լսեցե՛ք, ինչ կուզեմ ասել: |
—Վա՜յ էն մարդին, որ իր տանը միշտ մնա.Ու աշխարքիցս ո՛չինչ խաբար չիմանա: |
Դուք լավ գիտեք, թե ի՞նչքան մեծ ա երկիր.Ու ո՞րքան ծովք, ազգք և քաղաքք ու բաներԿան ամեն տեղ հազար տեսակ զանազանՈ՛չ թիվ ունին, ու ո՛չ հեսաբ, ո՛չ սահման: |
Շատ տեղ կա, մարդիք իրար միս ուտեն,Շատն էլ հացի տեղ խոտը ճաշակեն.Ոսկի ու արծաթն՝ էնպես երկիր կա,Խոտի հետ դուս գա, ջըրի հետ գնա: |
Բայց էս ինձ էնքան չի զարմացրուց,Ւնչպես մեկ երկրի մարդքերանց գործն: |
Հառավոտե մինչև ի մութն անխափանՆստին նրանք ի միասին լուռ, անձայն: |
Ո՛չ դժողքն են մտածում, ո՛չ արքայությունը,Հաց ու կերակուր իսպառ մոռացած,Ու Աստծու աչքիցն՝ հենց բռնի՛ր՝ ընկած,Իրար երեսի նայիլ չեն ուզում: |
Ամպն էլ որ գոռա, կայծակն էլ թափի,Թոփ ու թնդանոթ նրանց գլխովն անցնի,Թեկուզ սաղ երկինքն նրանց գլխին փուլ գա,Մեկն էլա տեղիցը չի՛ ուզիլ ժաժ գա: |
Թե դժոխքն էի գնացել, հավատացե՛ք ինձ՝Էն զարհուրելի կերպարանքն ինձՉէին պատահիլ: |
Քանի միտքըս գա,Հոգիս ու մարմինս սարսի ու դողա»: |
-«Ախր ի՞նչ է նրանց միտքն ու կամքը,Որ էսքան մտածեն», հարցրին բարեկամքը: |
«Կարելի է՝ թե իրանց աշխարքի հոքսն են միշտ քաշում»: |
— «Ա՜խ՝ ի՞նչ եք ասում»: |
— «Ուրեմն իրանց հին մեղքն են լաց ըլում»: |
— «Ո՛չ, բա՛րեկամք՝ ո՛չ»: |
— «Ուրեմն անգին քա՞րն են նրանք պտրտում»: |
— «Չէ՛, չէ՛. ի՞նչ ասեմ»: |
— «Ուրեմն խելացնո՞ր են, որ չեն զգում,Խոսում, կամ լսում, բաս ի՞նչ են անում»: |
—— «Թո՜ւղթ-թո՜ւղթ են խաղում»: |
— |
ՄՈԼԼԱ ՄԱՍՐԱԴՆԻ ՃԱՇԸ |
Ճամփեդ բռնի՛, գնա՛, ամեն ծափ տվողիԱռջևն մի՛ պար գալ, ոտդ կդիպչի քարի: |
Մոլլա Մասրադինն բեհեսաբ չարեց,Մեկ քոռ կնիկ առավ, հետը պսակվեց: |
Մոլլեն ու կնի՞կ — վա՜յ քո տղիս տղա՝Լսողն չի՛ ասիլ, թե Մոլլեն գիժ ա: |
—Մոլլի փորն սկսեց շուտով ցավ ընկնիլ,Կերած, խմածը քթիցն վեր թափիլ: |
Օրն հազար անգամ յա դուս էր գնում,Յա տեղը քցում, միջումը պարկում: |
Բայց հիվանդի սիրտն էլ՝ շորվա կուզի,Ի՞նչ անի խեղճը, ո՞ր ջուրը ընկնի: |
Կերածն համ չուներ, մեկ օր ալանիէր կնկա էփածն, յա իսպառ աղի: |
Չարեն որ կտրեց, կնկա խոսքովըՎեր կացավ, գնաց իր զանքաչի քովը.Որ մեկ ճար անի, աղչկանն դարձ բերի,Աղին, ալանին նրան սովորցնի: |
Զանքաչն որ տեսավ նրան տուն մտնելիս,Կարծեց փեշքաշով ա փեսեն գալիս: |
Հենց բարով տվեց ու միտքն իմացավ,Գլխին բամբաչեց, դուռը հետ արավ: |