Աբովյան Խաչատուր՝   Առաջին սերը
stringlengths
1
3.49k
Կրեմ էդ գլուխըդ ինչ կարթացող ես,Բաս էդքան բա՞նն էլ դու իմացել չես:
Շատին շատ քցի՛, քչին՝ քիչ՝ ասա՝Իմ աղչկանը. ու ջհանդամը գնա՛:
«Շատին շատ, քչին քիչ»՝ ասելով էկավ,Անճար Մոլլեն մեկ կալի կշտով անցավ:
Հենց է՛ս հադաղին՝ երկու ախպեր էլԿալը կուզեին ճոթ անիլ, տանիլ:
Մեծն ասում էր՝ թե ինձ շատ կհասնի,Իմ օղլուշաղըս շա՛տ շատ է չունքի:
Փոքրն էլ ասում էր, պետք է պսակվիմ,Հարսանիք անեմ, շատն ի՛նձ տուր, տանիմ:
«Շատին շատ, քչին քիչ՝» Մոլլեն որ չասեց,Մեծ ախպոր սիրտը երկու թիզ եղվեց:
«Տե՛ս, սուրբ Մոլլեն էլ ի՛նձ ա դրստում,էլ ի՞նչ խոսք ունիս, նըհախ տեղն կռվում»:
Ղոյմաղոչում տղա՝ եղանըդ քաշի,Մոլլի ոտն ու գլուխն ձվի պես ջարդի:
«Ա՛խպեր՝ ի՞նչ ասեմ, գլուխըս քարը,էլ տեղն ասածս քո խերն ու շառը»:
—Տո քո՛փակ՝ տեսար կալ ենք ճոթ անում,Դու ո՞ւր ես գալիս, մեր մեջն խառնըվում:
Ղրաղովն անց կա՛ց, մեկ բերան ասա՛,«Աստված բարաքյաթ ու միշտ ձեզ խեր տա»:
—«Աստված բարաքյաթ ու միշտ ձեզ խեր տա՛»Ասելով գնաց մեկ խելիմ ճամփա:
Տեսավ. մեկ աժդահա մարդ մեկ տեղ նստած,Շորերը հանած, արևկող արած,Իր չար թշնամու միսը պոկում ա,Բերանը տալիս, որ քիչ դինջանա:
Քութութ անելով, քուցին անելովՋանը քոս ընկել, ղնգներն գուլացել:
Գլուխն վեր քաշեց, որ տեսնի, ո՞վ ա.«Աստված բարաքյաթ, խեր տա՛ համեշա»:
Որ չի՛ լսեց անճարն, ջանը դող ընկավ,Հենց էնպես տկլոր տեղիցն վեր կացավ,Մեր ախմախ Մոլլին էն քոթակն տվեց,Որ նախրի իշին կհամարեր էծ:
«Բաս ի՞նչ ասեմ, ի՞նչ ինձ մի սպանիլ,Թե ասածդ չանեմ, ինձ մարդ մի՛ ասիլ»:
Ա՛խմախ, ղուռումսա՛ղ՝ տո Մոլլի կտո՛ր.Չե՞ս կարող ասիլ ինչպես մեկ ուղվոր.«Աստված բոլորին ջնջի, փչացնի՛»,Հախ միայն տերը դրանց քոքը կտրի՛:
«Աստված բոլորին ջնջի՛, փչացնի՛»:
Բերան անելով Մոլլեն խելացիՀենց էն տեղն էկավ, որ մեկ մեռելիՆաշն ուսի դրած, որդի, ընտանիԲոլոր խալխի հետ գլխներին տալով,Տանում էին՝ որ թաղեն սքալով:
«Աստված բոլորին ջնջի՛, փըչացնի»Որ չի լսեցին խալխն ու գեղըցի,Հենց բռնես մեկ թոփ բիրդան տրաքեց.Դագաղն վեր դրին, Մոլլեն էլ կանգնեց,Հենց իմացավ՝ թե ուզում են խնդրել,Որ աղոթք անի, փող տան իրան էլ:
Մոլլի ոտն ու գլուխն նրանք աղցան արին:
«Տո բե՛մուրվաթներ, լսեցե՛ք իմ բանին.Ախըր ի՞նչ ասեմ, սիրտներդ հովանա.Մեկ խոսք ասեցե՛ք. էս ի՞նչ մուրվաթ ա:
Թե որ էն չասեմ, աչքըս հանեցե՛ք»:
—«Ա՜յ իշագլուխ՜ տո մի միտք արե՛ք,Մեռլին ո՞վ կասի, ջնջվի՛, փըչանա՛:
Կասեն՝ «տեր աստված հոգուն ռահմ արա՛»:
«Տե՛ր աստված սրա հոգուն ռահմ արա՛»:
Սերտելով ընկավ էլ եդ ճամփեն նա:
Տեսավ մեկ սատկած շուն դուս են քաշում,Որ տանին, հորեն մեկ ղրաղ տեղում:
Տանողք աչք ու քիթ բռնել են ղայիմ,Որ մուռտառ հոտիցն զահլակուշտ չըլին:
Աչքն առավ թե չէ մեր գիտուն Մոլլի,Լեզուն բան ընկավ.— անոտ ջաղացիՊես պտուտ էկավ, իր աղոթքն ասեց,«Աստված ռահմ անի՝ հոգուն», ձեն տվեց:
Շունն էլ չէ՛ր տանիլ նրանք ի՞նչպես տանին,Մոլլի խոր հոգին կատիկն հասցրին,Խելք ու միտքն թռավ, ճամփեն կորցրեց.«Ի՞նչ ասեմ՝ ջա՛նըմ» գեջդանգեջ ասեց:
—«Տո դուդուկ քոփակ, աչքըդ քոռանա՛ ,Տեսնում ես ախըր՝ մեր տարածն շուն ա:
Մեկ թըքի՛ր գետնին, հուփ տո՛ւր աչքերիդ.Ու հետո ասա՛, մտիկ տո՛ւր առաջիդ:
«Փյո՜ւֆ, փյո՜ւֆ, փյո՜ւֆ. էս ի՞նչ անիծած հոտ ա:
«Ջհանդամը գնա՛, սրա սպանողն եդ չգա՛ »:
Հիմիկ է՛ս դասն էր սերտում ջրատարն,Որ մատը խառնեց մեջն սատանեն չար:
Հենց մտավ կուչ գալով՝ մեկ հարսանքատուն,Տեսավ թամաշեն, պարն, ուրախություն:
Քիթը պինդ բռնեց ու տվեց հարա՛յ.«Փյո՜ւֆ, փյո՜ւֆ, փյո՜ւֆ. էս ի՛նչ անիծած հոտ ա»:
Ջուռնաչին զուռնեն, դափը դափաչին,Քափկիրն ու թավեն՝ մքրուկն ու աշչին.Կպրած տիկն ու թասը պարոն շիրաչին,Էնպես խըփեցին Մոլլի ճակատին,Որ աչքն բուռն ընկավ, սկսեց ձեն տալ.«Ա՛խպեր՝ ի՞նչ ասեմ, էս ի՞նչ ա իմ հալն»:
«Բանը գլխիցդ կտրվե՞լ ա՝ քո՛փակ՝Որ մեկ աչքդ էլ ա քցես քո աղաք:
Ձեռդ էլ ա՛ ժաժ տուր, թե պար չես գիտում:
Ի՞նչ ես էդ հոտած ըռեխըդ ցրվում,Մեկ իծի պես էլ չե՞ս կարող մկկալ,Յա իշի թահըր կանգնիլ ու զռա՞լ»:
Էսպես կռները թափեթափ տալով,Հետը մկկալով, վախտ վախտ զըոալով,Հենց ընկավ ճամփա, տուն հասնի բարով:
—Քոռաղադինա ֆորսկանի մեկըՀինգ սհաթ խտտել թվանքի ոռքը,Աչքը ջուր կտրել ու բուսու մտել:
Հենց է՛ն էր ուզում, մեկ ղուշ սպանիլ:
Մոլլի մարաքեն ղուշը որ տեսավ,Բարով մնա՛՝ ասեց ֆորսկանին՝ թռավ:
Ֆորսկանի աչքը կայծակին տվեց,Մոլլին պար գալիս որ տեսավ, վազեց,Թվանքի լուլեն միջիցն ճոթ էլավ,էնպես նրա գլխին սաստիկ վրա էկավ:
Խեղճ Մոլլեն էլ եդ՝ գլուխը լաց էլավ.Էլ եդ իր զուռնեն փչեց, ու ասավ:
Որ էն օրհնածը գլխին խելք դնի,Ի՞նչ անի, որ էլ բալի տակ չընկնի:
«Տո տա՛վար՝ չոլումն ախր ո՞վ պար կըգա,Ի՞նչ ծուխ ա մտել քիթդ՝ քեզ դաղում ա:
Տեսար ղուշն նստած՝ գըդակըդ վեր ա՛ռ,Կուզեկուզ ընկի՛ր դաշտ, ու ձոր ու սար:
Ո՛չ ղուշ կփախչի, ո՛ չ դու կթագվիս,էս ի՞նչ բերիր դու էս օր իմ գլխիս»:
—Մոլլի գլուխը հաստ, ու ծուծը բարակ.Ճամփին էլ կերած էնքան տուր, քոթակ,Սաղ Ղուռանն փորումն, կարթացող, տեղյակՓեշերն վեր քաշեց, դրեց կռնատակնՋարդված ղայլանը ու գզած գդակն.Փիր ու փեղամբար կանչելով՝ ընկավճամփեն կուզեկուզ, մեջքը կոտրելով,Կնկանն, զանքաչին օրհնություն տալով,Իր հարամ փորն էլ հետն անիծելով,Հենց մեկ բաղի մոտ հասավ, տնքալով:
Բազմանչին հինգ օր աչքը չէ՛ր կպցրել,Գիշեր ու ցերեկ զարթուն մնացել:
Որ գողը բռնի, հախիցը վեր գա:
Կուզ Մոլլին տեսավ հենց բիրադի նա,«էս ա իմ գողըս, որ օրը ճաշինէսպես վախում ա, գընամ, նրա հոգինՀանեմ, վեր ածեմ, որ էլ մյուս անգամՉըգա՝ թե ինքս էլ որ նըրան ձեն տամ»:
-Աստված իմանա, թե ո՛րքան թագեց,Տունն էլ հեռու չէր, նրա բախտը բանեց:
Գնացին դատաստան, որ գանգատ անեն,Մոլլի վերջի կարգն էս օր կատարեն:
Բաղմանչին սկսեց իր զուռնեն փչել,Ախունդն Մոլլի կճուճն լավ ձեռնահարել:
Տեսավ մեջը փուչ, էլ հատիկ չկա,Արձակեց Մոլլին՝ որ իր տունն գնա:
Էնքան ծեծվել էր անճարն ու ջարդվել,Որ ջանումն էլ սաղ տեղ չէր մնացել:
Քանի առնում էր դեղն ու մհլամը,Ու միտքը բերում կերածի համը,Վա՜յ էր կանչում ու դոշին վեր հատում,«Ով էս աշխարքումն, անիծած տեղումնԱմենի խոսքին միշտ ականջ կանի,Մեկ գլուխ ու թո՛ղ՝ երկու ձեռք անի»:
ԵՐԿԱԹԱԿԵՐ ՄՈԻԿՆ ՈԻ ԱՂՔԱՏ ՀԱՐՈՒՍՏԸ
Փո՛ղն ա բան տեսնում էս մեր աշխարքումն:
Գեղըցու խոսք ա, հո ես չեմ ասում,Բայց խի՛ստ հէսաբի,Ով բանը չափի:
Մահն Էկավ դուռը մեկ հարուստ մարդի,Խեղճն ուներ հենց մեկ բեդովլաթ որդի:
Կանչեց նրան մոտն, խելք դըրեց գլխին.«Գիտեմ, որ ասեց՝ իմ դատած մալինՂադրը չե՛ս անիլ, կուտես, կմարսես.Վերջն դռնեդուռ հաց պետք է ուզես:
Արի՛, խրատըս գետինն մի՛ քցիր,Երբ էս օրին դու հասնիս, գոմն մտի՛ր,Պարանը քցի՛ր էն մեծ սնի արանքն,Կախվի՛ր, ու խեղդվի՛ր, թե ատես քո կյանքն»:
—Շաբաթ չըքաշեց, որ հերը թաղեց.Մեկ մարդ աշխարքումս էլ նա չըթողեց:
Սազանդար ասես, դմբակ ու դայրա.Էլ դափ ու զուռնա, չմընաց, մոյդա,Բարեկամներին գլխին հավաքած,Փորի հետն ընկավ, քեֆ արեց, ցնծաց:
Էս անիրավներն էլ էնպես էիննրա ղուղը քամել ու նըստել ուսինՕրը հազար անգամ գլխովը երդվում,Ու անուշ խոսքով հետն էլ լավ եղում,Որ հենց էր կարծում էն ողորմելին,Թե ի՛ր ձեռին ա նրանց սուրբ հոգին. —Բայց ո՞ւմ չի էսպես փորի բարեկամՌաստ էկել՝ որ նոր ես բանը շուռ տամ:
Հենց դանը հատավ, ջաղացն էլ կանգնեց,Ով էլ հաց ուներ, իր դարդը քաշեց:
Փորի տակն ընկավ հենց ջուլ ու փալանն,էլ ո՞վ էր գիժ՝ որ մոտիկ գա նրան:
Բարեկամները տաշտաքերանքն էլՈր լավ մարսեցին, պարկը թափ տվին,Տիկը մզեցին, ջանը հանեցին,Բերանն ու միրուք թամուզ սրբեցին,Խաչակնքելով ղըրաղ քաշվեցին,Ձեռը լվացին:
Ո՛չ թե բարով տալ, կամ կշտովն անցնիլՆրանք լայաղ չէին անում, կամ խոսիլ:
Մեկ բան ասելիս էլ հրհոում էին,Ծափ տալիս, խնդում, ծաղր անում խղճին:
Մեկ օր էլ տեսան, մաշիքը ծակ էր.Մյուս շորերն հո ձեռից ընկել էր:
Որ չասեց՝ թէ մուկն ա մաշիքն ծակել,Գելը կատաղեց, էնպես ծաղր անիլ՝Քա՛րը կը պատռեր, ի՞նչ թե նըրա սիրտը,Որ էլ տեղ չուներ, ծածկի իր դարդը:
Դանակն ոսկոռին էկել էր, հասելՄեկ անուն ուներ, էն էլ նա կոտրել:
Հոր տըված Խրատն իսկույն միտքն ընկավ,Սիրտն արնով լիքը հենց որ տուն էկավ.Մեկ թոգ վեր առավ ու գոմը վազեց,Հոր հոգին հիշեց, իր օրն անիծեց,էլ հոգի, հավատ ի՞նչ միտքը կըգար,Որ մեղա ասեր, յա իր մեղքը լար:
Թոկի ծերը որ նա չի՛ բարձրացրեց,Գերանի արանքն ուժով որ խրեց,Հանկարծ մեկ տոբրակ է՛նպես շըրխկացԱռաջին, որ աչքն վրեն մնաց սառած,Ոսկի էր մեջը լիքն ու պինդ կապած.Ո՞ւմ էն հադաղին պատահի հանկարծէսպես բան, որ խելքն էլ վըրեն մնա,նո՛ր հոգի չառնի, նոր սիրտ չըստանա:
Բարի հոր միտքը նա նոր իմացավ,Վեր առավ փողը, հետը տուն տարավ:
Օրեց օր էլ եդ ոտն ու գլուխն դըզեց,Բարեկամների տուտն էլ եդ բացվեց:
Բայց էն շա՛տ վաղ էր, որ էշը կաղ էր,էս մահվան գին էր, իշտահի բան չէր:
Նոր շենացածը մկան հիշատակըՄըտքումն պահելով, ու իր առակը.Մեկ օր էլ նրանց եդ ղոնաղ արեց,Հազար բաբաթ բան պատրաստիլ տվեց:
Որ կերան, խմեցին, քեֆներն չաղացավ,«Պատվելի իշխանք՝ բերանն բաց արավ,Աշխարքումս հրաշք շատ է պատահելԲայց Աստծու խաթեր՝ ինձ՝ խնդրեմ ասել,Ո՞վ է լըսել՝ թե անիրավ մուկըթողած հավի միսն, շաքարն ու ձուկը,Երկաթի խոփի կեսը էնպես կըրծի,Որ տեսնողի աչքն բաց մընա, սառչի»:
—— «Կըլի, շատ կըլի, Ա՛ղա»՝ ձեն տվինՆրանք հազար տեղից, խոսքը ղորդեցին:
-«Երկաթ ու մո՞ւկը»:
— Տղե՛րք՝ դուս էկե՛ք,Մուկը որ մաշիք կարող չի ծակիլ,Նա ի՞նչպես կարաց երկաթը ծամիլ»:
—Դուռը փակած էր, տղերքը կանգնած,Կետի, դագանակ ձեոներին բըռնած:
Ղորդ ա, կերած հացն նա հարամ արեց,Որ հալալ տեղ չէր, խիստ շատ լավ արեց,Հիմիկ մարդիք որ իրանց խերն ուզեն,էսպես բարեկամ չուզեն, ռադ անեն,Քանի՞ էսպես ճաշ պետք է պատրաստած,Քանըսի՞ մաշիքն առաջը դրած:
Քանի փող ունիս, մուկդ երկաթ կուտի,Ձեռըդ պակսելիս՝ մաշկիդ չի՛ դիպչի:
Աբովյան Խաչատուր՝   Պարապ վախտի խաղալիք
ՀԱՑԱԿԵՐ ՓԵՇԸ
Անիրավ աշխարքն՝ ախր ո՞վ չգիտի,Որ լավ շորին միշտ գըլուխ վեր բերի:
Մեկ սարում, չոլում մեծացած օմքին,Որ դեռ չէր խաբար աշխարքի բանին,էկավ մեկ քաղաք, չունքի հարուստ էր,Տեսավ ամեն մարդ որ զարդարված էր,Ինքն էլ սկսեց խասից, ղումաշիցՄեկ ձեռք շոր կարիլ, ու ոսկու թելիցՅախեն էլ կարիլ:
Տեսնողի աչքըՀետը գնում էր, ու նրա փառքըէնպես մեծացավ, որ մեծ ու պստիկՈ՛չ ցերեկն էին տալիս նրան մարդիքՈ՛չ գիշերն հանգիստ, ու տանը թողում: