Աբովյան Խաչատուր՝   Առաջին սերը
stringlengths
1
3.49k
Հացի կանչում նրան, իրար ձեռից խլում:
Չունքի փալանը նոր էր ու թազա,Ո՞վ չէր տալ պատիվ նրան համեշա:
Նա լսել էր, որ քաղաքի մարդըՀացի քոռ կըլի, ու էս մոհբաթըՈր տեսավ, մտքումն խիստ շատ զարմացավ:
Հրեշտակ են նրանք, էնպես, իմացավ:
Քիչ էր մնացել, իր էլած խելքն էլՏանիլ տա. ջեբն հո՝ վաղուց դարդակվել:
Շուտով զգաստացավ, խելքը ժողովեց,«Մեկ փորձեմ սըրանց, մտքումը ասեց,Ու շորը փոխեց:
Քիչ քիչ գդակի փոստն դուս էկավ ծերիցը,Մաշկի տակն էլ կախ մնացել կրընկիցը:
Չուխի հո՝ ամեն մեկ թևն ու յախենէնպես գզգզվել, քըձըձվել ամեն,Որ ուսերն ու լաշն բաց էին մնացել:
Հազար կարկատան քամակին կըպել:
էլ ո՞վ էր գիժը, որ հաց տար նրան,Բարի լիս տալն էլ ամոթ էր իրան:
էս փորձն որ տեսավ, խելքը տեղն էկավ,Քիչ քիչ ոտ ու գլուխ նորեց, զուգվեցավ,Տեսնողն անկաջի տակը քորելով,Ուսերն քաշելով, քուցին անելով,Տեսավ նրա աչքը որ լիս ա էկել,Սկսեց սուփրեն նորեն բաց անել:
Ւնչ տուն որ նրան սըֆթա կանչեցին,Հետն էլ շատ ղոնաղ, մեծ մարդիք կային:
Սուփրեն որ նրանք բաց արին, նստեցին,Հաց ու կերակուր առաջներն դըրին:
Ամենն էլ իր ձեռն ամանին տվեց,Փորը հո վաղ էր նրանց անում վեց վեց:
Աման ու բերան ճամփեն բաց արին.Մեր նոր ղոնաղին հըլա մտիկ չարին:
Քանի շիլափլավն տաք տաք էր դրած,Տոլմեն, խաշլամեն, որ դեռ չէր էկած,Հանկարծ մեկի աչքն ընկավ նըրա վրա.Տեսավ որ փեշն է ձեռին բռնել նա,Ամանի պռնկին դընում ու ասում,«Փե՛շ՝ հաց կե՛ր, քեֆով, ի՞նչ ես վախենում,քեզ են էս պատիվն տալիս էս մարդիք,Ինձ հո չեն սիրում էս շատ պատվելիք:
Կե՛ր ու գլուխդ ա՛ռ, փախչինք սրանցից:
Թե չէ՝ տըված հացն կառնին մեզանից,Դու որ կտրատվիս, ոչինչ դարդ չունիմ,Ես կմնամ ցխումն, էստուց ես փախչիմ.Մարդին մարդ շինողն որ շորն է էլած,Գնա՛նք մեր սարը, անիծվի էս հացն»:
ԾԱՌԵՐՆ ՈԻ ԿԱՑԻՆԸ
Ծառերն որ մեշումն խիստ շատ զվիրն էկանԿացնի ձեռիցը, ու էլ չիմացան,Ի՞նչ անեն, իրանց գլուխը պահեն,Խորհուրդ արին, մեկ ճար իրանց անեն:
«Կացինն ի՞նչ զատ ա, որ մեզ քյար անի»,Ձեն տվեց նրանց՝ մեկը ծառերի:
«Մենք որ կոթ չտանք, կացինը կարա՞Մեզ վնաս տա, կամ հեչ մեզ մոտանա»:
Թո՛ղ իմացողը ինքը իմանա,Ու նհախ տեղը կացնի կոթ չտա:
Թե չէ սկիզբը իրան կկտրի,Հետո փոշմանիլն բանի պետքը չի՛:
ՉԸՂՐԵԽԸ
(Բամբակի հունդը հանելու հաջաթ):
Մեկ քըրդըստանցի անմեղ Հայ մշակՏուն ու տեղ թողած՝ էկավ մեկ քաղաք,Որ չըղրեխ քաշի, մի քիչ փող դատի,Գնա, որ իր խեղճ օղլուշաղն պահի,Չըդրեխի անունն էր մենակ լըսել,Աչքով չէր տեսել, հունարն իմացել:
Չըղրեխ ու տըրեխ հենց գիտեր մեկ ա,Միտքը մոլորված՝ նա քուչա քուչաՈր ման էր գալիս, մեկ մարդ ռաստ էկավ,Աչքիցն ու ունքից նա չափեց, տեսավ,Որ էս օրհնածն իր ատամի խարջ ա:
«Ախպա՛ր՝ քո խոքուն ղուրբան էղնիմ՝ խա՛յ՝Չըղրեխն օր կըսեն, էս իմա՞լ զատ ա:
Չոջուխ ու լաջերս տուն եմ վռընդել,Զըմեն ֆուխարա մեր օլքեն թորգել,Քալել էս վալիաթն, օր չըղրեխ քաշեմ,Տանիմ զիմ քուլվաթն պախեմ, կերակրեմ»:
—Սատանա մարդին գազ, կշեռք պետք չի՛,Աչքով նա մարդի խելքը կըչափի:
Գըլխին խելք դըրեց, որ գնա, մոմ առնի,Տանի չըղրեխի չորս կողմը վառի,Առաջին չոքի, դեմ համբուրի,Դեմ չըղրեխի կոթը պտըտի:
—Շուտով վազըվազ գնաց, մմերն առավ,Ու արդար սրտով նա իր ուխտն էկավ:
Ինչպես ասել էր, մմերը վառեց,Չոքեց առաջին ու խաչակնքեց:
Բայց վա՜յ նրա օրին, կոթն էլ որ չքաշեց,էն դաստա միրուքն էլ հետը ծալվեց:
Ինչ վնաս ունի, միրուքն ո՞վ կուտի,Չըղրեխն կատու չէր, որ երեսն չանգռի:
—Խեղճ Քրդստանցին էնպես իմացավ,Թե դեռ չըղրեխի վախտը չի հասավ,Որ մուրազը տա, իրան ռադ անի,Չոքելով էլ՝ ջուրն եկավ ծնկների:
Առաջ հլա կամաց սկսեց ասիլ,«Յամա՜ն սուրբ չըղրեխ՝ քզի եմ խանչել,Զիմ մորուս սադաղ՝ քեզ ապավինել:
Թո՛րգ զիմ մորուս, թո՛րգ՝ քեզ ղուրբան եղնիմ,Թո՛րգ,— թո՛րգ,— հա՜յ յաման՝ արեվուդ մեռնիմ,Քզի մեկ ուլ մը ես մատաղ կէնեմ,Զիմ մորուսը թո՛րգ. որ խազանջ էնեմ»:
—Չըղրեխ ի՜նչ տեղ էր քրեվար սովրել,Որ կարենար նրա աղոթքը լըսել:
Ղոյմաղոչում դու մեր Քրդստանցի,Գիժ կովի նման կաթըդ շուռ ածի,Թո՛րգ, թո՛րգ ասելով՝ որ զարբ չի արեց:
«Զքո շինողի խերը անիծեմ,Զքո բունյաթի փիրը նզովեմ,Խուլ մի, գեշ խաջաթ խմա մեջ ձգել,Ուխտ կըսեն. էրե՛, գլխուն խռովել.Զմլա դմբլակի պտուղն խավարի՛,Մեր սարվի քյոթուկն Էստուց աղեկ կըլի»:
—Ասեց ու հետը միրուքը քաշեց,Թափեթափ տալով, պռոշը կծեց:
Չըղրեխը մընաց միրքիցն ճոլոլակ,Անեծք ու օրհնանք խառնեց մեր մշակն:
Չըղրեխն անեծքին ի՞նչ մտիկ տար,Թե գլուխն էլ հետը մեր Քրդի պոկ գար:
Ընչանք անիծածն թողեց խերն ու շառըՄիրքի կեսն ու բեղն հենց էնպես ձար, ձարՊոկեց, պլոկեց, տարավ Քրդի չարը:
—Աստված ո՛չ տա՝ մարդ էնպես տեղ ընկնի,Որ խըրատ տվողն էլ սատանա ըլի:
Թե չէ է՛ն չղրեխն կըկապեն միրքիդ,Որ չես պրծընիլ, թե տաս էլ հոգիդ:
ԲԱՔՄԱԶ (ԲԱԴԱԳ) ԾԱԽՈՂՆ ՈՒ ՍԱԼԴԱԹԸ
Սալդաթի մեկը մեկ դուքան մտավ,Բաքմազ կուզեր նա առնի, ու տեսավ,Ծախողի մեկ աչքն վաղուց քոռացել,Ի՞նչ աներ սալդաթն, շատ քիչ էր փողն էլ:
Ընչանք բախկալը՝ իր քոռ աչքովըԳրվանքա, կշեռք, բաքմազն գդալովՄեյդան կըբերեր, չափ ու ձև կաներՊակասն, ավելին գլխիցն վեր կառներ՝Սալդաթի ձեռը փլավ չէր ուտում,Ուրիշ մարդ էլ խոմ՝ չկար դուքանումն:
Մեկ շերեփ լիքը բաքմազ վերցըրեց,էնպես բախկալի սաղ աչքին խըփեց,Որ ընչանք նա իր գլուխը լաց կըլեր,Ռուսվա երեսն ու աչքը կըսրբեր,Սալդաթն սաղ կճուճ բաքմազն վեր առավ,էն գնալն էր, որ գնաց, եդ չեկավ:
Բանն ընչանք բանի վերջը կհասնի,Գողը՝ քարվանը կըտա, կըտանի.Թե աչքդ էլ քոռ է, սարհեսաբ բանիդԿա՛ց, թե չէ էլածն ջո՛ւր կդառնա ձեռիդ:
ՃՐԱԳՈՎ ՄԱՆ ԳԱԼԸ
Աշխարքիս բանը էսպես էկել ա,էսպես գնացել՝ մարդ ի՞նչ իր գլուխը լա:
Առաջնի ղադրը մենք չենք իմանալ,Ընչանք եդինը իրան չի ցույց տալ:
Մեկ գեղում մեկ Հայ սարքար կարգեցին,Գեղըցիք իրանց բարեբար մարդինՊատիվ չըտալով, օր չէ՛ր անց կենում,Որ խանի դռանն, կամ դիվանխանումնԳանգատ չի՛ անեն, որ նրան փոխի,Իրանց վրա մեկ նոր՝ Թուրք սարքար կարգի:
Խանը խրատեց, նրանք չիմացան,Սարքարին փոխեց, ապա դինջացան:
Հավատի դուշմանն ղամշին քամակինՆոքարն եդևին, ֆառաշն առաջինՓեդ ա միս արեց, նրանց հոգին առավ,Էլ ո՞ւմ ասեին, մեկն էլ չիմացավ:
Մեկ ծեր մարդ նըրանց գլխին խելք դրեց,Գիշերն որ էկավ, մոմ վառիլ տվեց,Բոլոր գեղըցոնցն ու քուչա քուչա՝Սաղ գիշերն էսպես մեծ ու երեխաՄան էկան, մինչև օրը լուսացավ,Խանն իր քոշկիցը բոլորը տեսավ,Որ կանչիլ տվեց, պատճառն իմանա,Խելոք հալևորն, բան տեսած ուստա:
«Քո գլխին ղուրբան»՝ խանին արզ արեց,«Ասած խրատըդ որ մեզ քյար չարեց,ճրագով ընկանք բոլորս տնետուն,Որ գտնենք մեր հին սարքարի բուսուն.Սևերես մարդին, ի՞նչ խոսք կըհասնի,Նորն ընչանք չըգա, հինն իմացվիլ չի»:
—Խանն նրանց գլուխը մեկ լավ էլ լվաց,Ու էլ եդ կարգեց հին սարքարն փոխած:
ՁՈՒ ԳՈՂԱՑՈՂԸ
Ձու գողացողը ձի կգողանա.Թո՛ղ լսողն գլխին լավ մուղաթ կենա:
Անմեղ երեխի մինն դեռ աշխարիՈ՛չ ցավը գիտեր, ո՛չ չարն, ո՛չ բարի,Ընկած իր քեֆին, իր քաղցր արևիՁենն ածելով միշտ շրջեր տուն, այգի.Ծառերի տակին ղշերի ձենինՄայիլ մնացած՝ աչքի տեսածին:
Ով մեկ քաղցր աչքով նայում էր նըրան,Ով մեկ անոշ խոսք հենց դընում բերանն,Էնպես էր կարծում, թե իր ախպերն ա,Ուզում էր, հոգին հանի, նըրան տա:
Ո՛չ պատժի համը, ո՛չ մեղքի ձենըԴեռ չէր իմացել, որ պահի ջանը:
Ինչ մերն ասում էր, էն էր կատարում,Նըրա բերնի խոսքն ու ասածն անում:
Հանկարծ մեկ օր էլ հարևանի տաննԽաղալիս՝ գտավ մեկ ձու նա բիրդան:
Ձու ու երեխա՞ — ի՞նչպես չէր խաբվիլ:
Ձուն դըրեց ջեբը, սկսեց քաշվիլ:
Մերն ուրախ ուրախ ձուն ձեռիցն առավ,Ճակատը պաչեց ու խըրատ տվավ:
«Քո ջանին մեռնիմ, խելոք տղեն էն ա,Որ դըրսիցը՝ հեչ ձեռը դարդակ չգա:
էդպես ղայրաթով կա՛ց, չարըդ տանիմ,Որ ես էլ մի քիչ ա՜խ՝ լավ օր տեսնիմ»:
—Բայց վա՜յ էն մորը, որ իր երեխինէսպես խրատի, ծախի իր հոգին:
Երեխի բերանն է՛ն լազաթն ընկավ,Որ գազան դառավ, քանի մեծացավ,Հանդ ու հարևան, բաղեր ու բոստանՆըրա գող ձեռիցն ամանը էկան:
Դուքան, տուն կտրիլ, ապրանք փախցընիլ,Քարվան թալանիլ, Ճամփորթ սպանիլ,Փեշակ դառավ նրան:
Ու ազիզ մերը՝Քանի բերում էր, էնքան իր սերըԱվելցընում էր, որդուն խըրատում,Տեղն էկած վախտը ինքն էլ էր անում:
Բայց ով ուզենա, ֆորի մեջ ընկնի,Գըլուխը կջարդի, կամ ոտն կըկոտրի:
էսպես էլ էլավ մեր գողի բանը.Մեկ օր էլ ուզեց, որ խանի տանըՔյահլան ձին կապած՝ դուս քաշի, տանի,Ձին տանելու տեղ ինքն հասավ բալի:
—Թող հիմարք ասեն՝ թե մեր ճակատինԻնչ գըրված որ ա, էն կգա մեր գլխին:
Ով էսպես գըրեց, ձեռը չորանա,Ճակատն ի՞նչ իր գլուխն ու արևը լա,Որ մարդ ինքն իրան ղազաբի կըտա,Փիս խրատներով ճամփից դուս կըգա:
—Խանին էլ խնդիր անող ո՞վ կըլեր:
Մեր Ասիացիք չեն էնպես կեռմեռ,Ու դատաստանը շուտով վերջացնում,Կամ գլուխ կտրում, կամ աչքեր հանում:
Երկար պարանը որ չըձգեցին,Մեր ղոչաղ գողին տակին կանգնացրին,Որ խեղդեն նրան, նա չոքեց բիրդան,Որ կես սհաթ էլ ա դաստուր տան նրան,Իր մորը տեսնի ու մուրազն առնի,Մերն էլ իր կաթը նրան հալալ անի:
Հենց մերն մոտացավ՝ լալով, սքալով,Որդին ճտովն ընկավ՝ դոշը ծեծելով,Բայց ա՜խ՝ տեսնողի գլխեն կրակ վառվեց,Որ անսիրտ որդին՝ մորն երբ փաթութվեց,Ծիծն առավ բերանն՝ էնպես սաստիկ կծեց.Որ տեղից պոկ գալն ու մոր հոգին տալն —Երկար ժամանակ էլ հեչ չքաշեց:
—Թո՛ւր էր, քաշեցին, քար էր, վերցըրին.Գողի՝ տեղն ու տեղն որ հանեն հոգին:
Նա անահ, անվախ՝ իր կիսահոգիՄոր լաշին քցեց աչքն ա բիրադիՁեն տվեց խալխին:
«Տեսե՛ք՝ ջամըհա՛թ՝Լացե՛ք իմ գլուխն ու բարի խրատՏըվե՛ք ձեր որդոցն, որ էս ղազաբինՉի հանդիպին ու ձեր անբախտ գըլխինԱնեծք չըթափեն, իրանց պահպանեն:
Գյոռբեգյոռ ըլիս՝ անիրա՛վ իմ մեր,էս է՛ն մեկ ձվի լազաթն ու խրատն էր,Որ դու ինձ տվիր, էս տեղն քըցեցիր,Երկուսիս հոգին դժոխքի փայ արիր»:
—Ասեց ու թուրը մեկիցը խըլեց,Ընչանք որ հասան, նա իր սիրտն ցցեց:
Ու մեռնելիս էլ՝ շունչն էստով կտրեց:
«Վա՜յ Էն հորնը մորն, որ որդի պահի,Ու ո՛չ խրատ տա, ո՛չ էլ լավ կրթի»:
ԱՌԱՍՊԵԼՔ
ԺԱՆԴ ՓՈՒՇԸ
Փըշին հարցըրին՝ թե ի՞նչ խեր ունիս,Որ քարվանի բեռն մոտովդ անցնելիս,Էլ բուրդ ու բամբակ դու չես հարցնում,Միշտ քաշում, պոկում, բեռն խարաբ անում,«Խերն ի՞նչ եմ անում», պատասխան տվեցԱնիծած փուշը ու գլուխը ցցեց:
«Խեր ուզեցողը՝ խեր էլ պետք է տա,Իմ սրտի ուզածն էս չի՛ մեկն էլ ա:
Էնդով ա հենց իմ սիրտըս հովանում,Որ ուրշի՛ տունն եմ ես էսպես քանդում»:
—էսպես տուն քանդող փշեր խիստ շատ կան.Երանի՝ նըրանց մեկ օր կրակին տան: