id
int64 800
1.12M
| title
stringlengths 1
125
| article
stringlengths 8
195k
⌀ |
---|---|---|
766,788 | Գոտոկու Սակայի | Գոտոկու Սակայի (ճապ.՝ 酒井 高徳, մարտի 14, 1991(1991-03-14), Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ճապոնացի ֆուտբոլիստ, պաշտպան։ Հանդես է գալիս գերմանական «Համբուրգ»-ի և Ճապոնիայի ազգային հավաքականի կազմում։
== Ակումբային կարիերա ==
Սակային իր կարիերան սկսել է «Ալբիրեքս Նիիգատա» ֆուտբոլային ակումբի կազմում։ 2009 թվականին նա թիմի հիմնական կազմի հետ կնքել է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը։ Թիմի կազմում հանդես է եկել մինչև 2011 թվականը։
2011 թվականի դեկտեմբերի 23-ին Գոտոկուն տեղափոխվել է գերմանական «Շտուտգարտ»։ Թիմի կազմում իր դեբյուտը նշել է 2012 թվականի հունվարի փետրվարի 11-ին՝ «Հերտայի» դեմ խաղում։ 2013 թվականի հունվարի 10-ին ֆուտբոլիստը երկարաձգել է իր պայմանագիրը մինչև 2016 թվականը։
2015 թվականի հուլիսից ճապոնացին հանդես է գալիս «Համբուրգ»-ի կազմում։
== Միջազգային կարիերա ==
Ճապոնիայի ազգային հավաքականի կազմում իր դեբյուտը Գոտոկու Սակային նշել է 2012 թվականի սեպտեմբերի 6-ին՝ Արաբական Միացյալ Էմիրությունների հավաքականի դեմ խաղում։
== Ձեռքբերումներ ==
Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից - 2012/2013
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.) |
502,927 | Բոլյուլյոս Պար դեր Կոնդադո | Բոլյուլյոս Պար դեր Կոնդադո (իսպ.՝ Bollullos Par del Condado), մունիցիպալիտետ Իսպանիայում։ Գտնվում է Ուելվա պրովինցիայի Անդալուիսա ինքնավար համայնքի կազմում։ Մունիցիպալիտետը գտնվում է թվականի Էլ-Կոնդադո շրջանում։ Տարածքը կազմում է 50 կմ2, բնակչությունը՝ 13959 մարդ (2010 տվյալներով)։ Պրովինցիայի վարչական կենտրոնից գտնվում է 47 կմ հեռավորության վրա։
== Արտաքին հղումներ ==
Página del Ayuntamiento
Bollullos Par del Condado — Sistema de Información Multiterritorial de Andalucía
Descubre Bollullos Par del Condado
Turismo y Actualidad de Bollullos |
646,311 | Սպիտակ զգեստը | «Սպիտակ զգեստը» (արաբ․՝ الرداء الابيض, Al-Rida’ al-Abyad անգլ.՝ The White Dress), եգիպտական ֆիլմ նկարահանված 1974 թվականին։ Մելոդրամա եգիպտական կինոյի հայտնի աստղ Նագլյա Ֆաթհիի դերակատարմամբ։ Ֆիլմը մտնում է խորհրդային կինովարձույթի տասը ամենաթանկ վարձույթների ցանկ և 7-րդ տեղն է զբաղեցնում ամենաայցելվողների շարքում՝ 61 միլիոն մարդ։
== Սյուժե ==
Դալյալն ապրում էր աղքատ թաղամասում և աշխատում պարֆյումերիայի խանութում որպես վաճառողուհի։ Նրա մայրը հիվանդ էր, ու աղջկա ուսերին էր ամբողջ դժվարությունները։ Պատահականությունը Դալյալին ծանոթացրեց երիտասարդ և հմայիչ հարուստ Քամալ Ադգեմի հետ։ Երիտասարդները սիրեցին իրար և որոշեցին ամուսնանալ միմյանց հետ։ Գիտենալով, որ իր Դալյալի հայրը հանգիստ չի տա աղջկան նման որոշումներում, Քամալն ամուսնանում է ծածուկ։ Դա անելը բավականին հեշտ էր, քանի որ նրա հայրը՝ Օմար բեյը, անձնական գործերով Եվրոպայում էր։
Ինը տարի միմյանց հետ ապրեցին Դալյալն ու Քամալը։ Նրանք երջանիկ էին և մեծացնում էին իրենց գեղեցկուհի աղջկան՝ Հաննային։ Երջանկությունն ավարտվեց այն օրը, երբ Օմար բեյն իմացավ այդ գաղտնի ամուսնության մասին։ Կատաղած միլիոնատեր հայրն ստիպում է ապահարզան տալ որդուն։ Սակայն երբ որդին հրաժարվեց բաժանվել կնոջից, հայրը զրկեց նրան ձեռնարկության կառավարումից, տանից դուրս արեց։ Հուսահատված Քամալը տանից դուրս գալով ընկավ ավտոմեքենայի տակ և մահացավ։ Օմար բեյն ուժով վերցրեց թոռնիկին Դալյալի ձեռքից և տարավ նրան Եգիպտոսից։
Անցավ տասը տարի։ Դժվարին էին Դալյալի տարիները՝ աշխատանքի փնտրտուք, նվաստացում, երկրպագուների կողմից հետապնդում, մենություն։ Եվ ահա, մի անգամ, նա զանգվածային լրատվամիջոցներով իմանում է այն հայտարարությունը, որում մասնավորապես նշվում է իր դստեր Եվրոպայից վերադառնալը և Կահիրեում ամուսնանալը մի դիվանագետի հետ։ Դալյայլն ուզում է, ինչ գնով էլ լինի, ներկա գտնվել աղջկա պսակադրության արարողությանը։ Բայց նա աղքատ է և նույնիսկ համապատասխան զգեստ չունի։
Սակայն հանդիսավոր պահին Դալյալը հայտնվում է շքեղ սպիտակ զգեստով։ Բոլորին անհայտ գեղեցկուհի տիկինը լրիվ համապատասխանում է տեղի շքեղ հյուրերին։ Բայց նա ստիպված էր գողանալ գումար և գնել իրեն այդ զգեստը։ Իր սխալ արարքի համար Օմար բեյը զղջում է, իսկ այն մարդը, ումից գողացել էր գումարը, ներկա էր հարսանիքին և ներում է Դալյալին ստիպողական գողության համար։
== Դերերում ==
Նագլյա Ֆաթհի - Դալյալ
Ահմեդ Մազխար - ինժեներ Ահմադ
Մագդի Վահբա - Քամալ Ադգեմ
Յուսուֆ Վահբի - Օմար բեյ
Հուդա Ռամզի - Հաննա
Զագրեբ էլ Ալյա
Հայաթ Քանդիլ
Ֆաթեյա Շահին
Սաիդ Սալեհ
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
«Սպիտակ զգեստը» ֆիլմը եգիպտական elcinema.com կայքում(արաբ.)(անգլ.) |
820,144 | Բելեզ | Բելեզ (ֆր.՝ Belleuse), համայնք Ֆրանսիայի Պիկարդիա մարզի Սոմ գավառում։
Բնակչությունը 2010 թվականի դրությամբ կազմում է 347 մարդ, բնակչության խտությունը` 44.49 մարդ/կմ²։ Բնակավայրը զբաղեցնում է 7.8 կմ² տարածք։
== Աշխարհագրություն ==
Գտնվում է Փարիզ քաղաքից 100 կմ հյուսիս, Ամյեն քաղաքից 26 կմ հարավ-արևմուտք։
== Բնակչություն ==
== Տնտեսություն ==
2010 թվականին կար 215 աշխատունակ (15-64 տարեկան) բնակիչ, որոնցից ակտիվ էին 171-ը, իսկ ոչ ակտիվները` 44։ Ակտիվության ցուցանիշը կազմում է 79,5 %։ 171 աշխատունակ մարդկանցից աշխատել է 154 անձ (80 տղամարդ և 74 կին)։ Գործազուրկ են եղել 17 անձ (9 տղամարդ և 8 կին)։ 44 անաշխատունակներից 16 եղել են աշակերտներ կամ ուսանողներ, 14-ը` թոշակառուներ, իսկ 14-ը չեն աշխատել տարբեր պատճառներով։
== Տես նաև ==
Սոմ գավառի համայնքների ցանկ
== Արտաքին հղումներ ==
INSEE
== Ծանոթագրություններ == |
592,826 | Թոմի Բերլսոն | Թոմի Լորեն Բերլսոն (անգլ.՝ Tommy Loren Burleson, փետրվարի 24, 1952(1952-02-24), Crossnore, Էյվերի, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ), ամերիկացի նախկին բասկետբոլիստ, կենտրոնական։ Կարիերայում անցկացրել է 446 հանդիպում։
== Արտաքին հղումներ ==
Վիճակագրությունը NBA.com կայքում(անգլ.)
Վիճակագրությունը Basketball-Reference.com կայքում(անգլ.) |
64,307 | Ռյասնոյ (Եգորլիկսկի շրջան) | Ռյասնոյ (ռուս.՝ Рясной), գյուղակ (խուտոր) Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Եգորլիկսկի շրջանում։ Մտնում է Եգորլիկսկի գյուղական համայնքի կազմի մեջ։ |
896,112 | Օմար (լեռ) | Օմար, լեռ (թուրքերեն՝ Ömer Dağı), Թուրքիայի Վանի մարզում, Վասպուրականի լեռներում, Վանա լճից արևելք, Աղգյոլ լճից հյուսիս։ Լեռից սկիզբ են առնում բազմաթիվ գեաակներ։
== Տես նաև ==
Şehitömer Tepesi
== Ծանոթագրություններ == |
517,217 | Սորդևոլո | Սորդևոլո (իտալերեն՝ Sordevolo), կոմունա Իտալիայի Պիեմոնտ մարզի Բիելլա գավառում։
Բնակչությունը կազմում է 1333 մարդ (2008)։ Բնակչության խտությունը՝ 103 մարդ/կմ²։ Տարածքը կազմում է 13 կմ²։ Փոստային ինդեքս՝ 13817։ Հեռախոսային կոդ՝ 015։
== Ժողովրդագրություն ==
Բնակչության թվաքանակի փոփոխությունները.
== Համայնքի վարչակազմ ==
Հեռախոս։ 015 2568103
Պաշտոնական կայք։ http://www.comune.sordevolo.bi.it/
== Արտաքին հղումներ ==
Պաշտոնական էջ
Վիճակագրության ազգային ինստիտաուտ
Վիճակագրության ազգային ինստիտաուտ Archived 2009-12-07 at the Wayback Machine. |
476,907 | Գրոզնենյան ոչխարի ցեղ | Գրոզնենյան ոչխարի ցեղ, չորադիմացկուն ոչխարի ցեղ։ ստեղծվել է 1938—51 թվականներին՝ Խորհրդային Միության Դաղստանի ԻՍՍՀ-ում (այժմ՝ Դաղստանի Հանրապետություն)՝ տեղական մերինոսների և ավստրալիական ոչխարների տրամախաչմամբ, խառնածինների հետագա ընտրությամբ ու զույգընտրությամբ։
Ոչխարները հարմարված են տափաստանային չոր կլիմայական պայմաններին։ Խոյերի կենդանի քաշը՝ մինչն 70—90, մաքիներինը՝ 45—50 կգ, բրդատվությունը՝ համապատասխանաբար 10—15 ն 5,5—7,5 կգ (առավելագույնը մինչն 25 կգ) է։ Բուրդը երկար է, խիա, փափուկ, նուրբ, մետաքսափայլ։ Մաքուր բրդի ելքը 45—55% է։ Պտղատվությունը՝ 100 մաքուց 120—140 գառ։
Տարածված է Մերձկասպյան ցածրությունում, Կալմիկիայում, Աստրախանի մարզում։ |
69,887 | Սագադահոկ շրջան (Մեն) | Սագադահոկ շրջան (անգլ.՝ Sagadahoc County), ԱՄՆ Մեն նահանգի 16 վարչական միավորներից մեկը։ Ընդհանուր տարածությունը 958 կմ² է, բնակչությունը՝ 35.293 մարդ (2010 թ. տվյալներով)։ Շրջկենտրոնն է Բաթ բնակավայրը։ Կազմավորվել է 1854 թ.։ |
1,078,407 | Սամներ Սլիչտեր | Սամներ Հյուբեր Սլիչտեր (անգլ.՝ Sumner Huber Slichter, 1892[…], Մեդիսոն, ԱՄՆ - 1959[…], Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի տնտեսագետ, Հարվարդի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր, 1941 թվականին Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի նախագահ։
== Կենսագրություն ==
Սամները ծնվել է 1892 թվականի հունվարի 8-ին, Վիսկոնսին նահանգի Մեդիսոն քաղաքում, Վիսկոնսինի համալսարանի բարձրագույն դպրոցի դեկան Չարլզ Սլիչտերի և Մերի Լուիզա Բըրն Սլիչտերի ընտանիքում, նրա կրտսեր եղբայրներն են՝ հայտնի երկրաֆիզիկոս Լուի Սլիչտերը և արդյունաբերողներ՝ Ալեն Մաքքիննոն Սլիչտերը, Դոնալդ Սլիչտերը և Չարլզ Սլիչտերը։
Սամներ Սլիչտերը 1910 թվականին սովորել է Մյունխենի համալսարանում, սակայն ստացել է բակալավրի աստիճան 1913 թվականին և մագիստրոսի կոչում 1914 թվականին Վիսկոնսինի համալսարանում, իսկ 1918 թվականին ստացել է դոկտորի կոչում Չիկագոյի համալսարանում։
Դասախոսական գործունեությունը սկսել է Փրինսթոնի համալսարանում 1918-1919 թվականներին որպես տնտեսագիտության դասախոս, 1920-1925 թվականներին՝ Քոռնելի համալսարանում պրոֆեսորի ասիստենտ, 1925-1930 թվականներին՝ Քոռնելի համալսարանում պրոֆեսոր։ 1930-1940 թվականներին եղել է Հարվարդի բիզնեսի դպրոցի տնտեսագիտության պրոֆեսոր։ 1940 թվականից՝ Թոմաս Ու. Լամոնտեի անվան համալսարանի առաջին պրոֆեսոր։ 1949 թվականին Սամներ Սլիչտերը դարձել է արդյունաբերական հարաբերությունների հետազոտությունների ասոցիացիայի առաջին նախագահը։ Սլիչտերը մահացել է 1959 թվականի սեպտեմբերի 27-ին Բոստոնում, Մասաչուսեթս նահանգում։
=== Ընտանիք ===
Սամներ Սլիչտերն ամուսնացել է 1918 թվականի հունիսի 6-ին՝ Վիսկոնսինի համալսարանի պրոֆեսոր Ադե Փենսի դստեր հետ։ Նրանք ունեցել են երկու որդի, որոնցից մեկը հայտնի ֆիզիկոս Չարլզ Պ. Սլիչտերն է, իսկ Սամների թոռ՝ Ջեյքոբ Սլիչտերը, հայտնի երաժիշտ է։
== Գիտական ներդրում ==
Սամներ Սլիչտերը կտրականապես դեմ էր աշխատանքային շարժմանը, և բազմիցս հանդես է եկել արհմիությունների գործողությունների օրենսդրական սահմանափակման օգտին։ Նա նաև Ռուզվելտի նոր կուրսի քննադատն էր։
== Մատենագրություն ==
Slichter S.H. The turnover of factory labor — New York: D. Appleton and company, 1919
Slichter S.H. Modern Economic Society, 1931
Slichter S.H. Should the Budget be Balanced//New Repubic, 1932
Slichter S.H. New Wisdom for a New Age: Review of Keynes's Essays in Persuasion//New Republic, 1932
Slichter S.H. The Changing Character of American Industrial Relations//AER, 1939
Slichter S.H. Economic factors affecting industrial relations policy in national defense — New York: Industrial Relations Counselors, incorporated, 1939
Slichter S.H. Union policies and industrial management — Washington, D.C.: The Brookings institution, 1941
Slichter S.H. Present savings and postwar markets — New York and London: McGraw-Hill book company, inc., 1943
Slichter S.H. What do the Strikes Teach Us?//Atlantic Monthly, 1946
Slichter S.H. Wage-Price Flexibility and Employment//AER, 1946
Slichter S.H. Challenge of Industrial Relations, 1946
Slichter S.H. Basic Criteria used in Wage Determination, 1947
Slichter S.H. The American economy, its problems and prospects — New York: A. A. Knopf, 1948
Slichter S.H. Impact of Collective Bargaining on Management, 1960
Slichter S.H. Potentials of the American Economy, 1961.
== Ծանոթագրություններ == |
1,088,178 | Խորվաթիայի խորհրդարանական ընտրություններ (1990) | Խորհրդարանական ընտրությունները Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետությունում տեղի են ունեցել 1990 թվականի ապրիլի 22-ին և 23-ին, իսկ ընտրության երկրորդ փուլը տեղի է ունեցել մայիսի 6-7-ին։ Սա առաջին ազատ, բազմակուսակցական ընտրությունն էր Խորվաթիայում սկսած 1938 թվականից և առաջին այդպիսի Խորվաթիայի խորհրդարանի ընտրությունն էր սկսած 1913 թվականից։ Ընտրողների քվեարկեցին եռապալատ խորհրդարանի 356 մանդատների թեկնածուների օգտին․ առաջին փուլում տարբեր խորհրդարանական պալատների ընտրության մասնակցությունը եղել է 76․56%-ի և 84․54%-ի միջև։ Երկրորդ փուլում մասնակցությունը կազմել է 74․82%: Խորվաթիայի դեմոկրատական միությունը (ԽԴՄ) ստացավ 205 մանդատ՝ դուրս մղելով Խորվաթիայի կոմունիստների լիգային (ԽԿԼ) իշխանությունից և ավարտելով Խորվաթիայում 45-ամյա կոմունիստական կառավարման ժամանակաշրջանը։ Նոր խորհրդարանը առաջին հանդիպումը գումարեց մայիսի 30-ին՝ ընտրելով Ֆրանյո Տուջմանին Խորվաթիայի նախագահության նախագահի պաշտոնում, որը հետագայում վերանվանվեց Խորվաթիայի նախագահ։
Ընտրությունը տեղի ունեցավ Հարավսլավական Ֆեդերացիայի ներսում քաղաքական ճգնաժամի, Հարավսլավիայի կոմունիստական լիգայի (ՀԿԼ) մասնատման և խորվաթների ու սերբերի միջև աճող էթնիկ բախումների ժամանակ։ Թեև ընտրություններում ԽԿԼ-ն ակնկալվում էր, որ կհաղթի ընտրություններում, ԽԴՄ-ն օգտվեց ազգային և քաղաքական բարեփոխումների հարցերից, որոնք դարձան մտահոգության գերիշխող խնդիրները և հաղթեց մեծ տարբերությամբ։ Ընտրություններից հետո ԽԿԼ-ն կորցրեց իր անդամների մեծ մասին, որոնց մեծ մասը միացավ ԽԴՄ-ին։ Ընտրարշավը սրեց էթնիկ մրցակցությունը, և փոխադարձ սադրիչ գործողությունները հանգեցրին խորը անվստահության։ Բացի այդ վախ առաջացավ հարևան Սերբիայի Սոցիալիստական Հանրապետության իշխանություններից։ Ընտրություններից մի քանի ամիս անց Խորվաթիայի խորհրդարանը ընդունեեց Խորվաթիայի սահմանադրությունը, որով երկրի պաշտոնական անվանումից հեռացրեցին «Սոցիալիստական» տերմինը և հեռացրեցին կոմունիստական խորհրդանիշները Խորվաթիայի դրոշից և զինանշանից։
== Նախապատմություն ==
1989 թվականի դեկտեմբերի 10-ին՝ կուսակցության 11-րդ համագումարից մեկ օր առաջ, Խորվաթիայի կոմունիստների լիգայի (խորվ.՝ Savez komunista Hrvatske) կենտրոնական կոմիտեն արտակարգ ժողով է անցկացրել։ Մարմինը յոթ կողմ վեց դեմ ձայների համամասնությամբ որոշում ընդունեց, որ հաջորդ ընտրությունները, որոնք պետք է անցկացվեն 1990 թվականի սկզբին, կլինեն ազատ, բազմակուսակցական ընտրություններ ։ Համագումարում Իվիցա Ռաչանը, ով պաշտպանում էր Կենտրոնական կոմիտեի որոշումը, փոքր տարբերությամբ հաղթեց ԽԿԼ-ի նախագահի պաշտոնի ընտրությունում։ Ռաչանի հաղթանակը խրախուսեց քաղաքական կառավարման ոլորտում լիբերալ և բարեփոխական նախաձեռնություններին ։ Կոնգրեսը նաև աջակցեց բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակմանը և բոլոր քաղաքական դատավարությունների դադարեցմանը ։ Ոգևորվելով ԽԿԼ-ի քաղաքականության այս փոփոխությունից՝ Խորվաթիայի խորհրդարանը փոփոխեց օրենսդրությունը՝ 1990 թվականի հունվարի 11-ին թույլատրելով ստեղծել քաղաքական կուսակցություններ ։ Թեև ԽԿԼ-ի Կենտրոնական կոմիտեի 1989 թվականի դեկտեմբերի 10-ի որոշումը համընկավ ազատ, բազմակուսակցական ընտրությունների պահանջով հրապարակային ստորագրահավաքի ստորագրումը, սակայն ԽԿԼ-ի քայլը հասարակական կարծիքով պայմանավորված չէր։ Այն հիմնված էր ԽԿԼ-ի՝ ընտրություններում հաղթանակի միջոցով ավելի մեծ իշխանության և վստահության հասնելու ցանկության վրա ։
ԽԿԼ-ի ազատականացման և բարեփոխման ծրագրերն ավելի ընդլայնվեցին։ Սլովենիայի կոմունիստների լիգայի (սլովեն.՝ Zveza komunistov Slovenije, ՍԿԼ) հետ միասին այն առաջարկեց անցկացնել բազմակուսակցական ընտրություններ և ՀԿԼ-ին բարեփոխել քաղաքական կուսակցությունների չամրացված համադաշնությունը, որտեղ ՀԿԼ-ն իշխանություն չուներ ասոցիացված կուսակցությունների վրա՝ փաստացիորեն հեռացնելով ՀԿԼ-ին քաղաքական կյանքից ։ Առաջարկը ներկայացվեց ՀԿԼ-ի 14-րդ արտահերթ համագումարում 1990 թվականի հունվարի 22-ին, որի ժամանակ առաջացավ առճակատում հիմնականում ՍԿԼ-ի և սերբական պատվիրակության միջև, որը գլխավորում էր Սլոբոդան Միլոշևիչը, որին աջակցում էր պատվիրակների մեծամասնությունը։ ՍԿԼ-ի բոլոր առաջարկները մերժվեցին, իսկ սլովենացի պատվիրակները ի նշան բողոքի հեռացան։ Իր հերթին ԽԿԼ-ի ներկայացուցիչները պահանջել են ընդմիջել համագումարը, սակայն Սերբիայի և Մոնտենեգրոյի պատվիրակները գերադասել են համագումարը շարունակել առանց սլովենների։ Ի պատասխան՝ ԽԿԼ պատվիրակները նույնպես լքեցին համագումարը՝ փաստորեն նշանավորելով ՀԿԼ-ի ավարտը ։
== Ընտրական օրենսդրություն ==
Փետրվարի 15-ին Խորվաթիայի խորհրդարանն ընդունեց փոփոխություններ Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետության սահմանադրության մեջ և ընդունեց ընտրական օրենքների փաթեթ՝ հեշտացնելու բազմակուսակցական ընտրությունները, սակայն խորհրդարանական համակարգը թողեց անփոփոխ ։ Ընտրություններ նշանակվեցին եռապալատ խորհրդարանի բոլոր 356 մանդատների համար, որը բաղկացած է Սոցիալ-քաղաքական խորհրդից (80 մանդատ), Ասոցիացված աշխատավորական խորհրդից (160 մանդատ) և Համայնքների խորհրդից (116 մանդատ) ։ Ընտրական օրենսդրությունը յուրաքանչյուր խորհրդարանական պալատի համար սահմանեց ընտրատարածքներ, որոնց չափերը շատ տարբեր էին։ Սոցիալ-քաղաքական խորհրդի ութսուն ընտրատարածքները ներառում էին բազմաթիվ փոքր համայնքներ կամ խոշոր համայնքների մասեր, որոնց բնակչությունը տատանվում էր 32,000-ից մինչև 80,000-ից ավելի։ Համայնքների խորհուրդների ընտրատարածքները համապատասխանում էին այն համայնքներին, որտեղ բնակչության ավելի մեծ տատանումներ կան՝ 1000-ից ավելի 150,000-ից պակաս ։ Ասոցիացված աշխատավորական խորհրդի անդամները պետք է ընտրվեին 160 ընտրատարածքներում, որոնց բնակչությունը նույնպես մեծապես տարբերվում էր։ Համընդհանուր ընտրական իրավունք չկար Ասոցացված աշխատավորական խորհրդի ընտրությունների համար. քվեարկության իրավունք ունեին միայն աշխատողները, անհատ ձեռներեցները և ուսանողները ։
Ընտրական օրենսդրությունը սահմանել է քվեարկության երկփուլ համակարգ։ Ընտրատարածքի առնվազն 33,3%-50% ձայն ստացած թեկնածուները հաղթում են միամանդատ ընտրատարածքում ուղղակի ընտրություններում։ Եթե ոչ մի թեկնածու չստանար անհրաժեշտ աջակցությունը, երկու շաբաթ անց կանցկացվեր երկրորդ փուլ, որին կարող էին մասնակցել բոլոր այն թեկնածուները, ովքեր ստացել էին ձայների առնվազն 7%-ը առաջին փուլում։ Այն թեկնածուն, ով ստացել է ամենաշատ ձայները, պարտադիր չէ, որ բացարձակ մեծամասնություն կազմի, հաղթում է ընտրատարածքում ։ Երկու փուլով ընտրակարգն ընդունվեց՝ չնայած ընդդիմադիր խմբերի առարկությանը, որոնք պահանջում էին համամասնական ընտրակարգ ։ Ընտրությունների առաջին փուլը նշանակված էր ապրիլի 22-23-ին, իսկ երկրորդ փուլը՝ մայիսի 6-7-ին ։
== Քաղաքական կուսակցություններ ==
Խորվաթիայում առաջին ընդդիմադիր խմբերը ստեղծվել են որպես քաղաքացիական ասոցիացիաներ 1989 թվականին։ Դրանցից առաջինը Խորվաթիայի սոցիալ-ազատական միությունն էր ( խորվ.՝ Hrvatski socijalno-liberalni savez, ԽՍԱՄ), որը հիմնադրվել էր 1989 թվականի մայիսի 20-ին և հետագայում վերանվանվել է Խորվաթիայի սոցիալ-ազատական կուսակցություն։ Խորվաթիայի դեմոկրատական միությունը (խորվ.՝ Hrvatska demokratska zajednica, ԽԴՄ), որը հետագայում դարձավ ԽԿԼ-ի գլխավոր հակառակորդը, հիմնադրվել է 1989 թվականի հունիսի 17-ին, սակայն գրանցվել է 1990 հունվարի 25-ին : ԽԴՄ-ն իր առաջին համագումարը գումարել է 1990 թվականի փետրվարի 24-25-ին, երբ Ֆրանյո Տուջմանը ընտրվեց կուսակցության նախագահ ։ 1990 թվականի մարտի 1-ին Ժողովրդական համաձայնության կոալիցիան ( խորվ.՝ Koalicija narodnog sporazuma, ԺՀԿ) ստեղծվել է որպես Խորվաթիայի քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության դաշինք (խորվ.՝ Hrvatska kršćanska demokratska stranka, ԽՔԴԿ), Խորվաթիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (խորվ.՝ Socijaldemokratska stranka Hrvatske, ԽՍԴԿ), Խորվաթիայի դեմոկրատական կուսակցությունը (խորվ.՝ Hrvatska demokratska stranka, ԽԴԿ) և հինգ անկուսակցական թեկնածուներ. Սավկա Դաբչևիչ-Կուչարը, Իվան Սուպեկը, Միկո Տրիպալոն, Դրագուտին Հարամիան և Սրեչկո Բիելիչը, ովքեր 1971 թվականի Խորվաթական գարուն քաղաքական շարժման նշանավոր դեմքեր էին ։
1990 թվականի փետրվարի 17-ին ստեղծվեց Սերբական դեմոկրատական կուսակցությունը (ՍԴԿ), սակայն չկարողացավ իր կազմակերպությունը զգալիորեն տարածել Կնինից դուրս ։ Ընդհանուր առմամբ, կողմերի կազմակերպչական հմտությունները զգալիորեն տարբերվում էին. յուրաքանչյուր ընտրատարածքում ընտրություններին մասնակցել են միայն ԽԿԼ-ի թեկնածուները։ ԽԴՄ-ն թեկնածուներ չի առաջադրել 82 ընտրատարածքներում (25-ը՝ համայնքների խորհրդի և 57-ը՝ Ասոցացված աշխատավորական խորհրդի համար) ։
Փետրվարի 5-ին Խորվաթիայի իշխանությունները գրանցեցին առաջին յոթ քաղաքական կուսակցությունները, ներառյալ ԽԿԼ-ն, ԽԴՄ-ն, ԽՍԴԿ-ն և ԺՀԿ-ի մի քանի այլ անդամներ ։ Ընտրություններին մասնակցել են տասնութ քաղաքական կուսակցություններ և բազմաթիվ անկուսակցական թեկնածուներ։ Խորհրդարանի մանդատների համար պայքարել է 1609 թեկնածու ։ Մարտի 20-ին ԽԿԼ-ն որոշեց փոխել իր անունը՝ Խորվաթիայի կոմունիստների լիգա – Ժողովրդավարական բարեփոխումների կուսակցություն (խորվ.՝ Savez komunista Hrvatske – Stranka demokratskih promjena, ԽԿԼ-ԺԲԿ) ։
== Քարոզարշավ ==
Նախընտրական քարոզարշավը տեղի ունեցավ մարտի վերջից մինչև ապրիլի 20-ը՝ օգտագործելով ավանդական սարքերի և գաղափարների միախառնում՝ ոգեշնչված Արևմուտքում նախընտրական արշավներից։ Դրանցից էին պաստառների, կրծքանշանների, լրատվամիջոցների և քաղաքական հանրահավաքների օգտագործումը։ Կուսակցությունները նաև հիմնվում էին բանավոր խոսքի, լրատվամիջոցների մանիպուլյացիայի և նույնիսկ պարանոյայի վրա։ Քաղաքական փորձի ընդհանուր բացակայությունը հանգեցրեց որոշ անհարմար, տհաճ կամ վատ կարգախոսների ու պաստառների օգտագործմանը։ ԽԿԼ-ԺԲԿ-ի պաստառները հիմնականում նվիրված էին Ռաչանին և նրա ուղերձներին. «Մենք կանգնեցրինք միամիտությունը, հասանք ժողովրդավարությանը, Խորվաթիան ընտրում է ազատորեն» և «Ռաչանը ասում է ՈՉ միամտությանը» ։ ԽԴՄ-ն օգտագործել է պարզ հաղորդագրություններ՝ «Մեկը գիտի – ԽԴՄ» և «ԽԴՄ-ն մեր անունն է, մեր օրակարգը», իսկ ԺՀԿ-ն օգտագործել է շախմատի տախտակի պատկեր, որի դաշտերում գրված է Koalicija (Կոալիցիա) բառը ։ Քարոզարշավի սկզբնական փուլերում, ընդհանուր առմամբ, սպասվում էր, որ կհաղթի ԽԿԼ-ԺԲԿ-ն. «The Economist»-ը կանխատեսում էր, որ կձևավորվի կոալիցիոն կառավարություն ։
Ընդհանուր քարոզարշավում գերակշռում էին ազգի և ընտրությունների/ժողովրդավարության խնդիրները. տնտեսական հարցերը երեք անգամ ավելի քիչ էին ներկայացված։ ԽԿԼ-ԺԲԿ-ի համար ընտրություններն առաջին հերթին նշանակում էին Հարավսլավիայի դաշնության բարեփոխման քարոզարշավ։ ԽԴՄ-ի առաջնահերթությունը խորվաթական պետության կառուցումն էր ։
Քվեարկությանն ընդառաջ խորվաթների 15%-ը հայտարարել է, որ կողմ է անկախությանը, իսկ 64%-ը հայտարարել է, որ կողմ է առաջարկվող համադաշնությանը։ 37%-ն ասել է, որ անկախությունը քաղաքական առաջնահերթություն է ։ Մինչ ՍԴԿ-ը դիմում էր բացառապես Խորվաթիայի սերբ ընտրողներին, հարցումները ցույց են տվել, որ ԽԴՄ-ի ընտրողների 98%-ը խորվաթներ էին ։ ԺՀԿ-ն չափավոր ազգայնական հռետորաբանություն կիրառեց, սակայն չկարողացավ լուրջ մարտահրավեր նետել ԽԴՄ-ին ։ Սերբական և Խորվաթիայի սերբերի ազգայնականության աճը խորվաթ ընտրողներին ավելի ու ավելի էր մղում աջակցելու ԽԴՄ-ին ։ ԽԿԼ-ԺԲԿ-ն դիմում էր էթնիկապես խառը ընտրազանգվածին. հարցումները ցույց են տվել, որ նրա կողմնակիցների 52%-ը եղել են խորվաթներ, 28%-ը՝ սերբեր, իսկ 17%-ը հայտարարել են իրենց որպես հարավսլավացիներ։ Խորվաթիայի սերբերից միայն 23%-ն է աջակցել ՍԴԿ-ին, մինչդեռ 46%-ը՝ ԽԿԼ-ԺԲԿ-ին ։ Ի վերջո, ԽԴՄ-ն դարձավ Խորվաթիայի ամենավստահելի հակակոմունիստական կուսակցությունը՝ մերժելով կոռուպցիան, որը շատ խորվաթներ կապում էին 45-ամյա կոմունիստական իշխանության հետ և հաստատելով Խորվաթիայի ազգային և կրոնական ինքնությունը ։
=== Լրատվամիջոցների լուսաբանում ===
Խորվաթիայում զանգվածային լրատվամիջոցները Տուջմանին և ԽԴՄ-ին ներկայացնում էին՝ որպես ազգայնամոլներ, հաճախ նաև որպես ծայրահեղականներ, ովքեր սպառնում են Հարավսլավիայի շարունակականությանը՝ որպես միացյալ պետություն։ Խորվաթիայի հանրությունը սկսեց ԽԴՄ-ին համարել միակ կուսակցությունը, որը կարող է արդյունավետորեն «պաշտպանել Խորվաթիայի ազգային շահերը» ։ ԽԿԼ-ԺԲԿ-ն խորվաթական լրատվամիջոցների կողմից ներկայացվում էր որպես պահպանողական կուսակցություն, և խուսափում էին օգտագործել «Խորվաթիայի ազգային շահեր» տերմինը որպես հիմնական խոսակցության կետ՝ վախենալով, որ կկորցնի Խորվաթիայի սերբ ընտրողների աջակցությունը։ ԺՀԿ-ն այս երկուսի միջև էր դիրքավորված, բայց այն ավելի շատ շեշտ դնելով անհատական մարդկանց իրավունքների վրա, քան ազգային խնդիրների վրա, որոշ ձայներ արժեցան իրենց համար ։
1988 թվականի կեսերին սերբական զանգվածային լրատվամիջոցները հրապարակեցին, որ Խորվաթիան աջակցում էր ալբանական անջատողականությանը Կոսովոյի սերբական մարզում և ճնշում էր Խորվաթիայի սերբերին՝ Սերբիայի ղեկավարների վրա ճնշում գործադրելու համար։ Լրատվամիջոցները խիստ քննադատության ենթարկեցին ԽԴՄ-ին և համեմատել էին այն ֆաշիստական Ուստաշ շարժման հետ, որը կառավարել է Խորվաթիան Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, իսկ ԽԴՄ-ի՝ ընտրություններում հաղթելու հավանականությունը ներկայացվում էր որպես Խորվաթիայի ֆաշիստական պետության վերածնունդ ։ Սերբական լրատվամիջոցները հետևաբար ԽԴՄ-ի ընտրություններում հաղթելու հեռանկարը համեմատվում էր Ուստաշի ղեկավարության օրոք սերբերի ջարդերի, տեղահանությունների և բռնի դավանափոխության հետ, որը Խորվաթիայում տեղի էր ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Լրատվամիջոցները քննադատեցին ԽԿԼ-ԺԲԿ-ին 1989 թվականից սկսած, քանի որ չի կարողանում կանգնեցնել խորվաթական ազգայնամոլության զարգացումը․ ՍԴԿ-ն համարվում էր Խորվաթիայի սերբերի միակ հույսը՝ պահպանելու իրենց ազգային պատկանելիությունը ։
==== Պետրովա Գորայի հանրահավաք ====
Մարտի 4-ին Պետրովա Գորայում տեղի ունեցած հանրահավաքը մեծ ազդեցություն ունեցավ էթնիկ միատարրեցման վրա։ Այն պաշտոնապես կապ չունի ընտրությանը մասնակցող որևէ կուսակցության հետ․ այն կազմակերպվել էր Վոյնիչ ու Վրգինմոստ համայնքների և Հարավսլավիայի անկախ դեմոկրատական կուսակցության կողմից։ Ըստ այն ժամանակվա Վրգինմոստի համայնքապետի՝ երկու համայնքները կազմակերպել էին հանրահավաքը, որպեսզի ցույց տային իրենց աջակցությունը տիտոիստական եղբայրություն և միություն գաղափարին, ըստ որի՝ Հարավսլավիայի բոլոր էթնիկ խմբերը պետք է ապրեին ներդաշնակության մեջ։ Հանրահավաքին մասնակցում էին տասնյակ հազարավոր սերբեր, ովքեր հիմնականում լսում էին հարավսլավամետ ելույթներ ԽԴՄ-ի կողմից բխող սպառնալիքի և խորվաթական հասարակության մեջ սերբերի անբարենպաստ դիրքի մասին ։ ԽԿԼ-ԺԲԿ-ն դատապարտեց հանրահավաքը վնասակար միջէթնիկական հարաբերությունների և խորվաթական ազգայնամոլության բարձրանալու համար ։ Խորվաթական լրատվամիջոցները հանրահավաքը կապում էին հարևան Սերբիայում հակաբյուրոկրատական հեղափոխության հետ և այն ներկայացնում էին որպես Խորվաթիայի կառավարության տապալման պահանջով բողոքի ակցիա։ Ընդհակառակը, սերբական լրատվամիջոցները ԽԿԼ-ԺԲԿ-ին համեմատել էին ԽԴՄ-ի հետ՝ համարելով ամբողջ խորվաթական քաղաքական համակարգը ազգայնամոլական և խորհուրդ տալով սերբերին չմասնակցել Խորվաթիայի ընտրական գործընթացներին ։
==== Բենկովացի հանրահավաք ====
Բենկովացի ԽԴՄ-ի հանրահավաքը տեղի ունեցավ մարտի 18-ին Խորվաթիայում և Սերբիայում լրատվամիջոցների կողմից զգալիորեն լուսաբանվեց և մեծ ազդեցություն ունեցավ նախընտրական մթնոլորտի վրա։ Միջոցառմանը մասնակցել են ԽԴՄ-ի մի քանի հազար կողմնակիցներ և մի քանի հարյուր սերբեր, ովքեր սուլել են բարձրախոսներով և հրթիռներ նետել նրանց վրա։ Տուջմանի ելույթի ընթացքում մի 62-ամյա սերբ տղամարդ՝ Բաշկո Չուբրիլովիչը, մոտեցավ ամբիոնին։ Երբ նրան կանգնեցրեց անվտանգությունը, Չուբրիլովիչը գազային ատրճանակով կրակեց։ Նրան գետնին պառկեցրին, ատրճանակը առգրավեցին և ամբոխին ցուցադրեցին՝ որպես Տուջմանին սպանելու սպառնալիք։ Հանրահավաքը վերածվեց անկանոն ծեծկռտուքի, որը կանգնեցվեց ոստիկանների կողմից։ Խորվաթիայի լրատվամիջոցները այս պատահարը որակեց որպես մահափորձ։ Չուբրիլովիչին մեղադրանք է առաջադրվել անվտանգության աշխատակիցներին սպառնալու համար, ինչի համար նա դատվել և դատապարտվել է 1990 թվականի վերջին։ Միջադեպը մեծացրել է էթնիկական լարվածությունը և էթնիկ խնդիրները վճռականորեն դրել է որպես նախընտրական քարոզարշավի կարևոր թեմա ։ Խորվաթական լրատվամիջոցները միջադեպը որակեցին որպես Խորվաթիայում ապակայունացման փորձ, մինչդեռ սերբական լրատվամիջոցները նշում էին, որ Բենկովացի իրադարձությունները մարմնավորում էին Խորվաթիայի սերբերի օրինական վախերը, որոնք առաջացել էին խորվաթական ազգայնականության աճով, որը մարմնավորում էր Տուջմանը և ԽԴՄ-ն ։
== Քվեարկություն և արդյունքներ ==
=== Առաջին փուլ ===
Ապրիլի 22-23-ին ընտրության առաջին փուլի քվեարկությանը Սոցիալ-քաղաքական խորհրդի ընտրություններին մասնակցությունը կազմել էր 84․54% (2,875,061 ընդհանուր քվե)։ ԽԴՄ-ն հաղթեց քվեների 41․76%-ը, որին հաջորդում են ԽԿԼ-ԺԲԿ-ն և ԺՀԿ-ն համապատասխանաբար 23․59% և 10․99%: Համայնքների խորհրդի ընտրությանը մասնակցությունը կազմել է 84․09% (3,433,548 ընդհանուր քվե)․ ԽԴՄ-ն հաղթեց ընտրություն՝ ստանալով ձայների 43․91%-ը, որին կրկին հաջորդում են ԽԿԼ-ԺԲԿ-ն և ԺՀԿ-ն՝ ստանալով համապատասխանաբար ձայների 25․28%-ը և 9․37%-ը։ Ասոցացված աշխատավորական խորհրդի ընտրություններին մասնակցել է 76․53%-ը (1,455,365 ընդհանուր քվե)։ ԽԴՄ-ն ստացավ ձայներիկ 32․69%-ը, որին հաջորդում է ԽԿԼ-ԺԲԿ-ն 25․06%-ով։ Անկուսակցական թեկնածուները ստացան ձայների 19․75%-ը, իսկ ԺՀԿ-ն՝ 10․39%-ը ։
Քվեարկության առաջին փուլում որոշվեց երեք պալատների 356 մանդատներից 137-ը։ ԽԴՄ-ն ստացավ դրանցից 107-ը, մինչդեռ ԽԿԼ-ԺԲԿ-ն պարզապես ստացավ 14 մանդատ և երեք այլ մանդատ ստացավ «Սոցիալիստական դաշինք - Խորվաթիայի սոցիալիստական դաշինք» (խորվ.՝ Socijalistički savez – Savez socijalista Hrvatske, ՍԴ-ԽՍԴ) կոալիցիայից։ Մնացած 13 մանդատները բաշխվեցին անկուսակցական թեկնածուների և չորս այլ կուսակցությունների միջև։ ԺՀԿ-ն ստացավ մեկ մանդատ ։ ԺՀԿ-ի վատ արդյունքի պատճառով ԽԴՄ-ն լքեց կոալիցիան՝ շարունակելով քարոզարշավը միայնակ ։ Արդյունքների հրապարակումից հետո ԽԿԼ-ԺԲԿ-ն հասկացավ, որ կպարտվի ընտրություններում․ Ռաչանը նշեց, որ ԽԿԼ-ԺԲԿ-ն կլինի ուժեղ ընդդիմադիր կուսակցություն ։ Տուջմանը հայտարարեց, որ ԽԴՄ-ն իշխանության գալուց հետո անձնական վրեժ չի հանի ԽԿԼ-ի անդամներից, ովքեր աշխատանքից հեռացրել էին ԽԴՄ-ի աջակիցներին, բայց նրանք, ովքեր կընդդիմանան ԽԴՄ-ի տեսակետներին, կհեռացվեն հանրային գրասենյակից ։
=== Երկրորդ փուլ ===
Քվեարկության երկրորդ փուլն անցկացվել է մայիսի 6-7-ին։ Սոցիալ-քաղաքական խորհրդի անդամների ընտրություններն անցկացվել են նախկինում չկողմնորոշված 51 ընտրատարածքներում, որոնցում մասնակցությունը կազմել է 74,82% (ընդհանուր 1,678,412 ձայն)։ ԽԴՄ-ն ստացել է համաժողովրդական ձայների 42,18%-ը, որին հաջորդում են ԽԿԼ-ԺԲԿ-ն՝ 27,52%-ով, և ԺՀԿ-ն՝ 9,89%-ով։ Համայնքների խորհրդի անդամների ընտրություններին մասնակցությունը կազմել է 74,58% (ընդհանուր ձայները՝ 1,589,894)։ ԽԴՄ-ն առաջատարն է ընտրողների ձայների 41,50%-ով, որին հաջորդում են ԽԿԼ-ԺԲԿ-ն և ԺՀԿ-ն՝ համապատասխանաբար 33,28% և 8,19% ձայներով։ Քվեարկության առաջին փուլում չկողմնորոշված 103 ընտրատարածքներում Ասոցացված աշխատավորական խորհրդի անդամների ընտրություններում մասնակցությունը կազմել է 66,05% (ընդհանուր ձայները՝ 847,288)։ ԽԿԼ-ԺԲԿ-ն ստացել է ընտրողների ձայների 31,56%-ը, որին հաջորդում է ԽԴՄ-ն՝ 28,32%: Անկուսակցական թեկնածուները ստացել են ձայների 13,26%-ը, իսկ ԺՀԿ-ն՝ 10,95%-ը ։
Երկրորդ փուլը որոշել է ևս 214 մանդատ խորհրդարանում։ Բացի առաջին փուլում ստացած մանդատներից, ԽԴՄ-ն ստացել է 98 մանդատ, մինչդեռ ԽԿԼ-ԺԲԿ-ն միայնակ կամ ՍԴ-ԽՍԴ-ի հետ կոալիցիայում ստացել է 73 մանդատ ։ Ընդհանուր առմամբ, քվեարկության երկու փուլով որոշվեցին 351 մանդատ խորհրդարանի երեք պալատներում։ ԽԴՄ-ն միայնակ ստացել է 205 մանդատ, իսկ չորսը՝ Խորվաթիայի գյուղացիական կուսակցության (խորվ.՝ Hrvatska seljačka stranka, ԽԳԿ) հետ համատեղ , ԽԿԼ-ԺԲԿ-ն միայնակ ստացել է 73 մանդատ, ևս 23-ը ստացել են այլ քաղաքական միավորների կողմից հետ համատեղ։ Խորհրդարանում մանդատ ստացած մյուս կուսակցություններն էին ԺՀԿ-ն (11), ԽԴԿ (10), ՍԴԿ (5), ՍԴ-ԽՍԴ (4), ԽԳԿ (1) և ԽՍԵԴ(1)։ Դժյուրդեվացի անկուսակցական ձեռներեցների ասոցիացիան ստացել է մեկ մանդատ, իսկ 13-ը՝ անկուսակցական թեկնածուները ։
Ընդհանուր առմամբ, ԽԴՄ-ն լավագույնն արդյունքն է գրանցել քվեարկության երկու փուլերում այն տարածքներում, որտեղ խորվաթները կազմում էին բացարձակ մեծամասնություն։ ԽԿԼ-ԺԲԿ-ն լավ էր աշխատել Բանովինայի, Կորդունի և Լիկայի էթնիկ խառը շրջաններում։ Այն նաև լավ արդյունք գրանցեց Իստրիայում և խոշոր քաղաքներում, հատկապես Սպլիտում, Ռիեկայում և Օսյեկում, ինչը մեկնաբանվում է որպես այնտեղի բնակչության սոցիալ-տնտեսական առանձնահատկությունների հետևանք։ ԽԿԼ-ԺԲԿ-ն էական պարտություն կրեց Զագրեբում ։
== Հետևանք ==
Ընտրությունները Խորվաթիայում անցկացված առաջին ազատ և բազմակուսակցական ընտրություններն էին 1938 թվականի դեկտեմբերի 11-ին Հարավսլավիայի Թագավորության Ազգային ժողովի ընտրություններից հետո և Խորվաթիայի խորհրդարանի առաջին նման ընտրություններն էին 1913 թվականի դեկտեմբերի 16-ից ի վեր ։ ԽԿԼ-ԺԲԿ-ն սիրով ընդունեց ԽԴՄ-ի ընտրական հաղթանակը, սակայն պարտությունը հանգեցրեց կուսակցության անդամների զգալի կորուստների։ Նրանք, ովքեր լքեցին ԽԿԼ-ԺԲԿ-ն, ներառում էին ավանդապաշտ կոմունիստներ և Խորվաթիայի սերբական կուսակցության անդամներ, որոնք հետևեցին Բորիսլավ Միկելիչի առաջնորդությանը ։ ԽԿԼ-ԺԲԿ-ի 97,000 անդամներ փոխեցին իրենց քաղաքական հավատարմությունը և միացան ԽԴՄ-ին։ Հունիսին ԽԿԼ-ԺԲԿ-ի անդամությունը 298,000-ից նվազել է մինչև 46,000 ։
Հետևելով Խորվաթիայում և հարևան Սլովենիայում ռեժիմի փոփոխությանը համընկնող ծրագրին՝ Հարավսլավիայի ժողովրդական բանակի (խորվ.՝ Jugoslavenska Narodna Armija, ՀԺԲ) գլխավոր շտաբը շարժվել է բռնագրավելու Խորվաթիայի և Սլովենիայի տարածքային պաշտպանության (խորվ.՝ Teritorijalna obrana, ՏՊ) զենքերը՝ երկու հանրապետությունների զինված դիմադրության հնարավորությունը նվազագույնի հասցնելու համար։ Ծրագիրն իրականացվել է մայիսի 14-ին՝ մինչ նորընտիր խորհրդարանի գումարումը։ Ի տարբերություն սլովենական իշխանությունների, որոնք փրկեցին ՏՊ-ի պաշարների գրեթե մեկ երրորդը, Խորվաթիան անպատրաստ էր, և ՀԺԲ-ն առգրավեց խորվաթական ՏՊ-ի ողջ զենքը՝ փաստացիորեն զինաթափելով հանրապետության անվտանգության ուժերին ։ Բացառություն է արվել սերբաբնակ տարածքները, որտեղ տեղական ՏՊ պահեստները մնացել են անձեռնմխելի կամ նույնիսկ ավելացվել են ՀԺԲ-ի կողմից ։ Զենքերը վերագրավվեցին միայն 1991 թվականի վերջին զորանոցների ճակատամարտում, կամ ետ վերադարձվեցին ՀԺԲ-ի կողմից ։
=== Նոր խորհրդարան ===
Նորընտիր խորհրդարանը գումարվեց մայիսի 30-ին և փակ գաղտնի քվեարկությամբ 281 կողմ, 50 դեմ ձայներով Տուջմանին ընտրեց որպես Խորվաթիայի նախագահության Նախագահ։ Խորհրդարանի նախագահ ընտրվեց Ժարկո Դոմլյանը , իսկ վարչապետ նշանակվեց Ստյեպան Մեսիչը ։ ՍԴԿ-ի առաջնորդ Յովան Ռաշկովիչին առաջարկվել է պաշտոն զբաղեցնել կառավարությունում, սակայն նա մերժել է առաջարկը։ Ընտրությունների առաջին փուլից հետո Տուջմանի հայտարարությանը համահունչ՝ նոր կառավարությունը շուտով սկսեց մաքրել սերբերին պետական պաշտոններից ։ Սա հիմնականում վերաբերում էր ոստիկանությանը, որտեղ էթնիկ սերբերը կազմում էին անձնակազմի մոտավորապես 75%-ը՝ անհամաչափ այն 12%-ին, որը նրանք կազմում էին Խորվաթիայի էթնիկ խառնուրդում ։ Տուջմանը թույլատրեց սերբերին ոստիկանությունից հեռացնելը և նրանց փոխարինելը խորվաթներով՝ 1992 թվականի նոյեմբերին ոստիկանական ուժերում սերբերի համամասնությունը նվազեցնելով մինչև 28% ։
Ընտրություններից հետո Տուջմանը չցանկացավ գնալ դեպի անկախություն՝ գիտակցելով Խորվաթիայի խոցելիությունը ցանկացած զինված հակամարտությունում ։ Խորհրդարանի առաջին նիստում Տուջմանը դիմեց անդամներին և հայտարարեց կառավարության անմիջական անելիքները. նոր սահմանադրության ընդունումը, Հարավսլավիայում Խորվաթիայի դիրքորոշման հարցի լուծումը և եվրոպական համայնքին ինտեգրումը նրա անկախությունն ու զարգացումն ապահովելու համար ։
1990 թվականի հունիսի 29-ին խորհրդարանը սկսեց աշխատանքը Խորվաթիայի Սահմանադրության փոփոխությունների վրա, որոնք կոչված էին վերացնելու կոմունիզմին և սոցիալիզմին վերաբերող բոլոր հղումները։ Փոփոխությունները պատրաստվել և ընդունվել են հուլիսի 25-ին։ Հանրապետության պաշտոնական անվանումը փոխվեց Խորվաթիայի Հանրապետություն, նախագահության նախագահը դարձավ Խորվաթիայի նախագահ, և ընդունվեց նոր զինանշան՝ որպես 25 կարմիր և սպիտակ դաշտերից կազմված վահանը, որը փոխարինեց կարմիր աստղին Խորվաթիայի դրոշի վրա ։ Սերբերը մեկնաբանեցին նոր զինանշանում և դրոշում օգտագործված վահանը՝ որպես սադրիչ, որը հիշեցնում էր Խորվաթիայի անկախ պետությանը և Ուստաշը։ Մինչ այդ վահանը օգտագործվել է նացիստական խամաճիկ ռեժիմի կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, խորհրդանիշը օգտագործվել է նաև Խորվաթիայի զինանշանում՝ որպես Հարավսլավիայի բաղկացուցիչ մաս։ Այնուամենայնիվ, սերբերն այդ խորհրդանիշն ընկալեցին որպես սպառնալիք ։
=== Խորվաթիայի սերբերի արձագանքը ===
Սերբական ազգայնականությունը Խորվաթիայում լավ զարգացած էր ԽԴՄ-ի իշխանության գալուց շատ առաջ, սակայն օրենսդրությունը և հատկապես ազգայնական հռետորաբանությունը, որն օգտագործվում էր ԽԴՄ-ի կողմից, սնում էր այդ ազգայնականությունը։ Ընտրություններին ընդառաջ Կնինում արդեն ստեղծվել էր սերբական համայնքների ասոցիացիա։ Սերբիայի իշխանությունների կողմից զինված քաղաքացիական անձինք հսկում էին տարածքը, քանի որ Խորվաթիայի վերահսկողությունը տարածաշրջանում թուլանում էր ։ Սերբիայի կառավարությունը արձագանքեց ԽԴՄ-ի ընտրական հաղթանակին` հայտարարելով, որ Խորվաթիայի իշխանությունները մտադիր են վնասել Խորվաթիայի սերբերին` սրելով առանց այն էլ լարված իրավիճակը և աջակցելով ծայրահեղականներին ՍԴԿ-ի շարքերում ։ ԽԴՄ-ում ծայրահեղականների սադրիչ գործողությունները հետագայում ծառայեցին ՍԴԿ-ի կոշտ գծի կողմնակիցների նպատակներին՝ վախ սերմանելու սերբերի շրջանում ։
Հուլիսի 25-ին խորհրդարանի կողմից փոփոխություններն ընդունելուց ժամեր անց, Սրբի քաղաքական հանրահավաքում ստեղծվեց Սերբական ազգային խորհուրդը (ՍԱԽ) և ընդունվեց Սերբական ազգի ինքնիշխանության և ինքնավարության մասին հռչակագիրը ։ Օգոստոսի 1-ին ՍԱԽ-ը հանդիպեց Կնինում, ընտրեց Միլան Բաբիչին՝ որպես իր նախագահ, և հայտարարեց սերբական ինքնավարության հանրաքվեի մասին Խորվաթիայի այն մասերում, որտեղ սերբերի մեծամասնություն կա։ Այն նախատեսված էր օգոստոսի 19-ից սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում։ Խորվաթիայի իշխանությունները օգոստոսի 3-ին անօրինական են ճանաչել ծրագիրը ։
Օգոստոսի 17-ին Խորվաթիայի իշխանությունները ծրագրեցին վերականգնել իրենց հսկողությունը Կնինում և ոստիկաններ տեղակայեցին Բենկովացում և Օբրովացում։ Զագրեբից ուղղաթիռներով հատուկ ոստիկանության օդադեսանտային ստորաբաժանումներ են տեղափոխվել՝ որպես ուժեղացում։ Կնինի ոստիկանության տեսուչ Միլան Մարտիչը Կնինի ոստիկանությանը հանեց խորվաթական ուժերի դեմ և մոբիլիզացրեց ոստիկանության պահեստայիններին այդ տարածքում ծառերը կտրելու և քաղաքի ճանապարհները փակելու համար՝ միջոցառմանը բերելով Գերանի հեղափոխություն անվանումը։ ՀԺԲ-ն տեղակայեց Հարավսլավիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներ՝ ուղղաթիռները որսալու համար, իսկ Խորվաթիայի իշխանությունները նահանջեցին։ ՍԱԽ-ի հանրաքվեն անցավ և աջակցություն ստացավ Խորվաթիայի սերբերի «անկախ կարգավիճակին»։ Բաբիչը ամրապնդեց իշխանությունը տարածաշրջանում, որը շուտով դարձավ Սերբիայի ինքնավար շրջան Կրաինան (ՍԻՇ Կրաինա)։ Երբ ՍԻՇ Կրաինան աստիճանաբար համախմբեց և ընդլայնեց իր վերահսկողության տակ գտնվող տարածքները, 1991թվականի մարտին և ապրիլին սկսվեցին զինված բախումներ Պակրակում և Պլիտվիցա լճերում, որոնցից բռնկվեց Խորվաթիայի անկախության պատերազմը ։ Այդ ժամանակ Խորվաթիայի խորհրդարանի 37 էթնիկ սերբերից 28-ը, ներառյալ ՍԴԿ-ի բոլոր հինգ ներկայացուցիչները, լքեցին խորհրդարանը ։
== Ծանոթագրություններ == |
302,208 | Գորոդնյա (գյուղ, Կոնակովսկի շրջան) | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ ԳորոդնյաԳորոդնյա (ռուս.՝ Городня), գյուղ Ռուսաստանի Տվերի մարզի Կոնակովսկի շրջանի կազմում։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Ռուսաստանի ժամային գոտիները, worldtimezone.com կայքում (անգլ.) |
418,152 | Վակալեպա | Վակալեպա (էստ․՝ Vakalepa), գյուղ Էստոնիայի Պյարնումաա նահանգի Հալինգա շրջանում։
2011 թվականի տվյալներով գյուղում բնակվում էր 14 մարդ։
== Տես նաև ==
Էստոնիայի վարչական բաժանում
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Էստոնիայի բնակավայրերի անվանումները (հետխորհրդային շրջանի անվանափոխումներից հետո), http://www.eki.ee կայքում։ (անգլ.) և (էստոներեն)
Էստոնիայի բնակչության վիճակագրությունը; «Էստոնիայի վիճակագրություն» պետական գործակալության կայքում։ (էստոներեն) |
39,580 | Պառավաքար | Պառավաքար,
գյուղ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում` նախկին Շամշադինի շրջանում, Վարագաջուր գետի ստորին հոսանքի ձախափնյակում, Վարագի լեռների լանջին, Երևանից՝ 178 կմ, մարզկենտրոնից՝ 45 կմ, ՀՀ պետական սահմանից՝ 2 կմ հեռավորության վրա։
== Պատմություն ==
Ներկա գյուղատեղից 3 կմ ներքև գտնվելիս է եղել Թուրք Թաթլու (Թաթըլի) գյուղը, որի բնակիչները 1926 թվականին տեղափոխվել և բնակություն են հաստատել ներկայիս տեղում։
Պառավաքարն անմիջապես սահմանակից է Ադրբեջանին, որի պատճառով բազմիցս ենթարկվել է ռմբակոծությունների։
== Կլիմա ==
Գյուղը գտնվում է կլիմայական բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը +30 C է, ձմռանը՝ - 2 C։ Գտնվում է ծովի մակերևույթից 850 մ բարձրության վրա։
== Բնակչություն ==
Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Պառավաքարի մշտական բնակչությունը կազմել է 1464, առկա բնակչությունը` 1483 մարդ, բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև
== Տնտեսություն ==
Բնակչությունը զբաղվում է խաղողագործությամբ, պտղագործությամբ, ծխախոտագործությամբ, բանջարաբուծությամբ և անասնապահությամբ։
Համայնքն ունի դպրոց, բժշկական ամբուլատորիա, մշակույթի տուն, մանկապարտեզ։
== Ավանդություն ==
Ասում են, թե մի պառավ է լինում, չոր գլուխ մի պառավ։ Հոգնում է աշխարհից էլ, կյանքից էլ ու որոշում է քարից իրեն գցել ձորը, մեռնել, պրծնել։ Գնում է, բարձրանում մի քարի, աչքերը փակում, ընկնում ցած։ Հագին լայն շորեր են լինում։ Քամուց փեշերը բացվում են, պառավը կամաց իջնում է ցած։ Աչքերը բացում է, տեսնում ողջ առողջ։
― Ա՜խ, Աստված,- ասում է,- աչք չունես, թե ականջ։ Ով կյանք է ուզում՝ մահ ես տալիս, ով մահ է ուզում՝ մահ չես տալիս։
Եվ գյուղի անունը մնում է Պառավաքար։
== Տես նաև ==
Պառավաքարի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ (Տավուշի մարզ)
== Ծանոթագրություններ == |
972,632 | ...Ես ուզում եմ սեր երգել | «...Ես ուզում եմ սեր երգել», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1887 թվականին։
== Պատմություն ==
Հովհաննես Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է 1887 թվականի վերջերին։
Թումանյանի ընտանեկան արխիվում պահվում է 1890 թվականի սեպտեմբերի 23-ից 25-ը բանաստեղծի կնոջ՝ Օլգա Թումանյանի գրած նամակը, որտեղ կա այս երեք քառատողի ինքնագիրը հետևյալ ծանոթագրությամբ.
Առաջին անգամ տպագրվել է 1940-1959 թվականներին Երևանում լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության հինգերորդ հատորում (էջ 26)։
Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 1-ին հատորում արտատպվել է ինքնագրից։
== Ծանոթագրություններ == |
861,793 | Թուրա Բերգեր | Թուրա Բերգեր (նորվ.՝ Tora Berger, մարտի 18, 1981(1981-03-18), Ռինգերիկե, Բուսկերուդ, Նորվեգիա), նորվեգացի բիաթլոնիստուհի, օլիմպիական կրկնակի չեմպիոնուհի, աշխարհի ութակի չեմպիոնուհի, աշխարհի առաջնության բազմակի մրցանակակիր, բիաթլոնի աշխարհի գավաթակիր (2012/2013):
== Մարզական կարիերա ==
Թուրա Բերգերը սկսեց զբաղվել դահուկավազքով 8 տարեկանից սկսած, բայց այնուհետև տեղափոխվեց բիաթլոն։ 1999/2000 մրցաշրջանում երիտասարդ Բերգերը նվաճեց իր առաջին մեդալը Եվրոպայի պատանիների առաջնությունում, իսկ այնուհետև՝ Աշխարհի պատանիների առաջնությունում։ Հաջորդ մրցաշրջանում նրա արդյունքները փոքր-ինչ նվազեցին, այդ պատճռով էլ պատանիների շրջանակում ելույթները ավարտելուց հետո տեղափոխվեց Եվրոպայի գավաթի առաջնություն։ Փորձ հավաքելով, Բերգերը 2001/2002 մրցաշրջանում նորամուտն է տոնում Աշխարհի գավաթում։ Սակայն ոչ արագությունը, ոչ էլ հրաձգությունը թույլ չեն տալիս Բերգերին հավակնել բարձր հորիզոնականների։ Համառորեն աշխատելով հրաձգության վրա, 2004/2005 մրցաշրջանում նա հասնում է հաջողությունների, որոնց շարքում կարելի է նշել նրա պարբերական հայտնվելը Աշխարհի գավաթի քսանյակում, երկու անագամ բարձրացավ պատվո հարթակ Թուրինի մրցափուլում, և ընդհանուր առմամբ զբաղեցրեց 17-րդ հորիզոնականը Բիաթլոնի Աշխարհի գավաթի ընդհանուր հաշվարկում։ 2006 թվականին Թուրա Բերգերը առաջին անագամ նվաճում է մեդալ Աշխարհի առաջնությունում, և ևս երկու մեդալ մեկ տարի անց։
Վանկուվերի Օլիմպիական խաղերում նվաճում է ոսկե մեդալ անհատական մրցավազքում։ Սա դարձավ առաջին օլիմպիական ոսկե մեդալը Նորվեգիայի կանանց բիաթլոնի հավաքականում։ Բացի այդ, այս մեդալը 100-րդ ոսկե մեդալն էր Նորվեգիայի օլիմպիական հավաքականի պատմության մեջ։
2011/2012 մրցաշրջանում Բերգերը մասնակցություն ունեցավ Դահուկավազքի աշխարհի գավաթի առաջին մրցափուլում, որը անցկացվում էր նորվեգական Շուշենում, և այստեղ դարձավ չորրորդը 10 կմ ազատ ոճ մրցավազքում, ինչպես նաև օգնեց Նորվեգիայի պահեստային հավաքականին զբաղեցնել երկրորդ հորիզոնականը էստաֆետում, ընդ որում արագությամբ նա զիջեց միայն շվեդուհի Շառլոտ Կալլեին։
2012 թվականին Ռուփոլդինգում հաղթեց իր առաջին ոսկե մեդալը անհատական մրցավազքում։
Բերգերի դիրքերը Աշխարհի գավաթի ընդհանուր հաշվարկում Վանկուվերից հետո բարելավվում էին տարեց տարի։
2012/2013 թվականների մրցաշրջանում կայուն հանդես գալը ոչ միայն դարձավ նրա կարիերայի լավագույն շրջանը, այլև պատմական մի քանի ռեկորդներ սահմանվեցին կանանց բիաթլոնում։ Անցկացված 34 մրցափուլերից 15-ում Բերգերը բարձրացել է պատվո հարթակ առաջին տեղով և ևս 9 անգամ երկրորդ և երրորդ հորիզոնականներով (թիմային արդյունքներն էլ միասին)։ Նույն մրցաշրջանում նրան հաջողվեց մեդալ նվաճել յուրաքանչյուր Աշխարհի առաջնության մրցավազքերում (4 ոսկի և 2 արծաթ)։ Այս մրցաշրջանի ավարտի արդյունքներով Բերգերը հաղթեց ընդհանուր հաշվարկում և փոքր հաշվարկը բոլոր չորս մարզաձևերի։
2013/2014 մրցաշրջանի ավարտին ավարտեց իր կարիերան, դառնալով երկրորդը Աշխարհի գավաթի ընդհանուր հաշվարկում, և առաջին տեղից զիջում էր միայն 19 միավոր։
2014 թվականի ապրիլի 5-ին Մոսկվայում անցկացված «Չեմպիոնների մրցավազքում» Բերգերը դարձավ երկրորդը մասս-մեկնարկում և հինգերորդը խառը էստաֆետում (սլովենացի Յակով Ֆակի հետ դուետում)։
== Նվաճումներ ==
Թուրա Բերգերը ունի ոսկե մեդալներ Աշխարհի առաջնության բոլոր մրցաձևերում, բացառությամբ սպրինտի, որտեղ նա չի կարողացել ոսկե մեդալ նվաճել։ 2012 թվականին Նորվեգիայի սպորտային լրագրողների ասոցացիայի կողմից ճանաչվել է «Տարվա մարզուհի», դառնալով երկրում առաջին կին-բիաթլոնիստուհին, որն արժանացավ նման մրցանակի։
2013 թվականին չեխական Նովե Մեստոյում անցկացվող Աշխարհի առաջնությանը կրկնեց իր հայրենակից Լիվ-Գրեթե Շյելբրեյդի հաջողությունները, հաղթելով 4 ոսկե մեդալ մեկ առաջնությունում, դառնլով աշխարհի ութակի չեմպիոն։
2013 թվականին Սոչիյում Աշխարհի գավաթի մրցափուլին կրկնեց Մագդալենա Ֆորսբերգի համաշխարհային ռեկորդը պատվո հարթակին անհատական մրցավազքերում 10 անգամ բարձրանալով։ Իսկ եթե հաշվի առնենք էստաֆետը (12 պատվո հարթակ), ապա գերազանցում է Ֆորսբերգին։
Հանդիսանում է աշխարհում միակ բիաթլոնիստուհին, որը նվաճել է բոլոր Բյուրեղյա գլոբուսները մեկ մրցաշրջանում։ 2012/2013 մրցաշրջանում նվաճեց՝ Մեծ բյուրեղյա գլոբուսը, չորս փոքր բյուրեղներ անհատական մրցավազքերում և երկու փոքր բյուրեղներ հավաքականի կազմում։ Նույն տարում Նորվեգիայի կանանց հավաքականը Բերգերի գլխավորությամբ նաճեց Ազգերի գավաթը, բայց տղամարդկանց հավաքականը չկարողացավ հաղթել, և կրկնել նախկինում Նորվեգիայի հավաքականի կողմից գրանցած ռեկորդը չհաջողվեց։
Բերգերին է պատկանում կանանց շրջանում մեկ գավաթային մրցաշրջանում հավաքած միավորների ռեկորդը։ 2012/2013 մրցաշրջանում նա հավաքել էր 1234 միավոր։
== Անձնական կյանք ==
Թուրա Բերգերը նորվեգացի դահուկորդ և բիաթլոնիստ Լարս Բերգերի փոքր քույրն է։
2010 թվականի հունիսի 19-ին տեղի ունեցավ նրա ամուսնությունը Թրոնդ Թեվդալի հետ, որի հետ նա ծանոթ էր 10 տարի։ Ամուսնությունը տեղի ունեցավ Լեշայի եկեղեցում։
2009 թվականին նրա մոտ աղտորոշվեց մաշկի քաղցկեղ։ Նրան վիրահատություն կատարեցին և նրա շնորհիվ, որ հիվանդությունը վաղ շրջանում էր հայտնաբերվել, Թուրա Բերգերը առողջացավ։ Ավելին, այսպիսի աղտորոշմամբ նա ոչ միայն չավարտեց իր մարզական կարիերան, այլև հաջող հանդես եկավ Վանկուվերի Օլիմպիական խաղերում։
2015 թվականի ապրիլի 14 Բերգերը մայր դարձավ։ Նա լույս աշխարհ բերեց որդուն։
== Ռեկորդներ ==
=== Օլիմպիական խաղեր ===
=== Աշխարհի առաջնություն ===
=== Անհատական հաղթանակներ ===
28 հաղթանակ (7 Սպր, 9 Հետ, 5 Անհ, 7 ՄՄ)
*Results are from IBU races which include the Բիաթլոնի աշխարհի գավաթ, Բիաթլոնի աշխարհի առաջնություն և Ձմեռային Օլիմպիական խաղեր.
== Ծանոթագրություններ == |
413,930 | Ասվա | Ասվա (էստ․՝ Asva), գյուղ Էստոնիայի Սաարեմաա նահանգի Լաիմյալա շրջանում։
2011 թվականի տվյալներով գյուղում բնակվում էր 12 մարդ։
== Տես նաև ==
Էստոնիայի վարչական բաժանում
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Էստոնիայի բնակավայրերի անվանումները (հետխորհրդային շրջանի անվանափոխումներից հետո), http://www.eki.ee կայքում։ (անգլ.) և (էստոներեն)
Էստոնիայի բնակչության վիճակագրությունը; «Էստոնիայի վիճակագրություն» պետական գործակալության կայքում։ (էստոներեն) |
898,685 | Պերթի դրամահատարան | Պերթի դրամահատարանը Ավստրալիայի պաշտոնական ձուլակտորի դրամահատարանն է և ամբողջությամբ պատկանում է Արևմտյան Ավստրալիայի կառավարությանը։ 1991 թվականի Ավստրալիայի դաշնությունից երկու տարի առաջ, 1899 թվականի հունիսի 20-ին հիմնադրված Պերթի դրամահատարանը Միացյալ Թագավորության արքայական դրամահատարանի Ավստրալիայի գաղութային երեք մասնաճյուղերից (այժմ չգործող Սիդնեյի դրամահատարանից և Մելբուրնի դրամահատարանից հետո) վերջինն էր, որոնք նախատեսված էին ոսկու խառնուրդից ոսկին զտելու և դրանից Բրիտանական կայսրության համար ոսկե սովերեններ և կես-սովերեններ հատելու համար։ Ավստրալիայի Թագավորական դրամահատարանի հետ միասին, որն արտադրում է ավստրալիական դոլարի մետաղադրամներ շրջանառության համար, Պերթի դրամահատարանը Ավստրալիայում լեգալ տենդերով մետաղադրամներ թողարկող երկու դրամահատարաններից հինն է։
== Պատմություն ==
1896 թվականին, սըր Ջոն Ֆորեսթի կողմից հիմնաքարը դրվելուց հետո, դրամահատարանը բացվեց 1899 թվականի հունիսի 20-ին։ Այդ ժամանակ Արևմտյան Ավստրալիայի բնակչությունն արագորեն աճում էր (1869-ին՝ 23.000, իսկ 1900-ին` 180.000), մեծապես պայմանավորված Քուլգարդի, Կալգուրիի Մարչիսոնի շրջաններում ոսկու հարուստ հանքավայրերի լայնորեն հայտնաբերմամբ։
Քանի որ Պերթում շատ քիչ գումար կար, որով հանքագործները կարող էին փոխանակել ոսկին ապրանքներ վճարելու համար, Դիջերսը Արևմտյան Ավստրալիայի այն ժամանակվա գաղութում համախմբեց Ավստրալիայից և աշխարհի տարբեր մասերից մեծ թվով մարդկանց, որոնք ներդրեցին իրենց ոսկու հումքը Պերթի դրամահատարանում, որտեղ դրանից հատվում էին ոսկե մետաղադրամներ։
Թեև ֆեդերացիան կազմավորվեց 1901 թվականին, սակայն դրամահատարանը մնաց Մեծ Բրիտանիայի իրավասության տակ մինչև 1970 թվականի հուլիսի 1-ը, երբ այն դարձավ Արևմտյան Ավստրալիայի կառավարության լիազորված մարմինը։
1899-ից մինչև 1931 թվականները Պերթի դրամահատարանը հատել է ավելի քան 106 միլիոն ոսկե սովերեններ և մոտ 735,000 կես-սովերեններ (ընդմիջում 1900 և 1920 թվականների միջև) Ավստրալիայում և ամբողջ Բրիտանական կայսրությունում որպես արժույթ օգտագործելու համար։ Դրամահատարանը դադարեցրել է ոսկե սովերենների պատրաստումը, երբ Մեծ Բրիտանիան 1931 թվականին հրաժարվեց ոսկու ստանդարտից։ Այնուամենայնիվ, զտման գործարանն անգործության չմատնվեց, քանի որ անձնակազմն իր հմտություններն օգտագործեց ոսկե նուրբ ձուլակտորներ պատրաստելու համար։ Սակայն ոչ շատ վաղուց դրամահատարանըը կրկին ներգրավված էր մետաղադրամների արտադրության մեջ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Պերթի դրամահատարանը սկսեց ավստրալիական մետաղադրամներ պատրաստել ոչ թանկարժեք մետաղներից։ Մինչև 1933 թվականի ավարտը Պերթի դրամահատարանը նաև արտադրեց Ավստրալիայի ավելի ցածր անվանական արժեքով մետաղադրամը :
Պերթի դրամահատարանը հասել է «ամենայն հավանականությամբ, բոլոր ոսկիներից ամենամաքուրին» 1957 թվականին, երբ դրամահատարանը արտադրում էր վեց իններով՝ 999.999, 13 տրոյական ունցիա (400 գ) ամուր թիթեղներ։ Այդպիսով, Պերթի դրամահատարանը ներգործեց այն բանի վրա, որ ոսկու մեծ մասը հանձնարարվեց որպես իրենց սեփական ստանդարտների համար չափանիշ։
Դրամահատարանի նոր ուղղությունը ձևավորվել է 1987 թվականին խորհրդարանի պետական ակտով Ոսկու կորպորացիայի ստեղծմամբ։ Ավստրալիայի Գանձապետարանի վարչության հետ եզակի պայմանավորվածության համաձայն, դրամահատարանի նոր օպերատորը լիազորված էր համաշխարհային ներդրողների և հավաքորդների համար հատել և վաճառել ավստրալիական լեգալ տենդերային ոսկե, արծաթե և պլատինե մետաղադրամներ։ Վարչապետ Բոբ Հոուքը Ավստրալիական ոսկե Նագեթ շարքը գործարկել է 1987 թվականին։ Առաջին օրվա առևտրի արդյունքում վաճառվել է 103 մլն դոլար արժողությամբ 155,000 ունցիայի ոսկու վաճառք, որը գերազանցում էր 130 հազ. ունցիայի վաճառքի թիրախը հունիսի վերջին։ Այսօր դրամահատարանը համաշխարհային դրամահատարանների էլիտար խմբի անդամ է, որի մաքուր ոսկե, արծաթե և պլատինե լեգալ տենդերային մետաղադրամները վստահելի են առանց հարցի։ Ավստրալիական Նագեթի նման, Ավստրալիայի Կուկաբուրա արծաթե մետաղադրամների շարքը, ավստրալիական Լունար ոսկե և արծաթե մետաղադրամների շարքը լայնորեն փնտրվում են ամբողջ ձուլակտորների աշխարհահռչակ ներդրողների կողմից։
Մինչև 2000 թվականը դրամահատարանի զտված ոսկու արդյունահանումը կազմել է 4,500 տոննա, որը ներկայացնում է մարդկության կողմից արտադրված ոսկու ընդհանուր ծավալի 3,25%-ը։ Սա վերաբերում է Միացյալ Նահանգների գանձապետարանի Ֆորտ Նոքս գանձարանում ոսկու ձուլակտորի ներկայիս պահուստներին։
2003 թվականին Պերթ նահանգը պաշտոնապես բացեց 8,400 քառակուսի մետր մակերեսով պետական-արհեստների արտադրական ձեռնարկության հաջորդ դուռը դեպի նրա հին կրաքարային շենք։ Դրամահատարանի ժառանգության տարածքում գերիշխող այս երկու կարևոր շենքերը Արևմտյան Ավստրալիայում ավելի քան 100 տարվա բարձր վարպետությամբ դրամահատության հզոր խորհրդանիշ են։
2011 թվականի հոկտեմբերին Պերթ նահանգը ստեղծեց աշխարհի ամենամեծ, ամենածանր և ամենաարժեքավոր ոսկյա մետաղադրամը, խախտելով նախկինում Կանադայի Թագավորական դրամահատարանի ռեկորդը։ Մետաղադրամը մոտավորապես 80 սանտիմետր (31 դյույմ) տրամագծով և 12 սանտիմետր (4,7 դյույմ) հաստությամբ է և կազմել է 1,012 կգ (2,231 lb) 99,99% մաքուր ոսկի։ Այն առանձնանում է դիմերեսի կողմում, Եղիսաբեթ II-ի պատկերով, իսկ դարձերեսին՝ կարմիր կենգուրուով։ Որպես Ավստրալիայի օրինական վճարամիջոց, նրա անվանական արժեքը 1 մլն դոլար է, սակայն այն հատելու ժամանակահատվածում արժեցել է 53.5 մլն դոլար։
Այսօր դրամահատարանը շարունակում է տրամադրել ոսկու վերամշակման և ոսկու արդյունաբերության ոլորտի այլ ծառայություններ և արտադրում է բազմաթիվ մետաղադրամներ՝ կապված ներդրողների և մետաղադրամների հավաքորդների հետ։ Այն պատասխանատու է Ավստրալիայի լեգալ տենդերային թանկարժեք մետաղներից մետաղադրամների արտադրության և վաճառքի համար, այդ թվում՝ կայուն որակի ավստրալիական ոսկե Նագեթ մետաղադրամների, ավստրալիական պլատինե Կոալա մետաղադրամների, ավստրալիական արծաթե Կուկաբուրա մետաղադրամների, Սուան շարքի մետաղադրամների և ձուլակտորի համար։
== Կրիպտոարժույթ ==
2018 թվականի հունվարին Պերթի դրամահատարանը հայտարարեց, որ առաջիկա 12-ից 18 ամիսների ընթացքում կստեղծի բլոկչեյնային հիմք ունեցող կրիպտոարժույթ, որն ապահովված է իր սեփական ձուլակտորով (թվային ոսկե արժույթ)։
== Տես նաև ==
Ակնարկներ ոսկի որոնողների և վերամշակման գործարանատերերի համար
Պերթի դրամահատարանի հավաստագրման ծրագիրը
Պերթի դրամահատարանի դրամաշորթությունը
Արևմտյան Ավստրալիայի պատմություն
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Official Perth Mint website
Perth Mint Bullion website
A Comprehensive Guide to the Perth Mint 1oz Bar Archived 2016-03-03 at the Wayback Machine.
State Heritage record |
103,321 | (4458) Օիզումի | (4458) Օիզումի (անգլ.՝ Oizumi), աստերոիդ աստերոիդների հիմնական գոտում։ Հայտնաբերվել է 1990 թվականի հունվարի 21-ին Յոշիո Կուշիդայի և Օսամու Մուրամացուի կողմից Յացուգատակեյում։
Միջին հեռավորությունը Արեգակից կազմում է 2,441987 ա. մ., առավելագույնը մոտենում է 2,0736 ա. մ. հեռավորության վրա և հեռանում 2,8104 ա. մ.։ Արեգակի շուրջ մեկ ամբողջական պտույտ է կատարում 1393,84 երկրային օրվա ընթացքում, իր ուղեծրով շարժվելով միջինում 0,258279 աստիճան/օր արագությամբ։ Աստերոիդի ուղեծրի և խավարածրի հարթությունները իրար հետ կազմում են 4,3° անկյուն։
== Տես նաև ==
Աստերոիդների ցանկ
Աստերոիդների սպեկտրալ դասեր
Աստերոիդների ընտանիքներ
Աստերոիդների խմբեր
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Շմադել Լուց (2003)։ Փոքր մոլորակների անունների բառարան (5-րդ վերանայված և ընդլայնված հրատարակություն ed.)։ Գերմանիա: Սփրինգեր։ ISBN 978-3-540-00238-3 (անգլ.)
(4458) Օիզումի աստերոիդը Փոքր մոլորակների կենտրոնի կայքում (ուղեծրի տվյալները և դիտարկումները) (անգլ.) |
902,021 | Մթնասար (լեռ) | Մթնասար, լեռ Հայաստանի Արարատի մարզում, Լանջառ գետի ձախափնյակում, Ուրցալանջ գյուղից 1 կմ հարավ։ Բարձրությունը՝ 1932 մետր։
== Ծանոթագրություններ == |
300,218 | Արեպև | Արեպև (ռուս.՝ Арепьев), խուտոր Ռուսաստանի Վոլգոգրադի մարզի Ալեկսեևսկի շրջանի կազմում։
Բնակչությունը վերջին գրանցված տվյալներով կազմում էր 90 մարդ։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Ռուսաստանի ժամային գոտիները, worldtimezone.com կայքում (անգլ.) |
456,478 | Բալրուա (կանտոն) | Բալրուա (ֆր.՝ Balleroy), Ֆրանսիայի կանտոն է, գտնվում է Ներքին Նորմանդիա շրջանում։ Կալվադոս դեպարտամենտի կանտոնն է։ Մտնում է Բայո օկրուգի մեջ։ Համաձայն 2006 թվականի մարդահամարի կանտոնի բնակչությունը 10040 մարդ էր։Կանտոնի համարը 1402 է։ Բալրուա կանտոնում կա 22 կոմունա, որոնցից ամենամեծը Բալրուա կոմունան է։
== Տես նաև ==
Ֆրանսիայի կոմունաներ
Ֆրանսիայի օկրուգներ
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Վիճակագրության ազգային կոմիտե Archived 2007-06-29 at the Wayback Machine. (ֆր.) |
905,832 | Հույս (շաբաթաթերթ) | «Հույս», Բուլղարիայում հրատարակված առաջին հայալեզու շաբաթաթերթը։ Լույս է տեսել Վառնայում 1884 թվականի հունվարի 4-ից մինչև 1885 թվականի մայիսի 1-ը։
Թերթի առաջին երկու համարների խմբագիրն էր Անդրանիկ Իոնեսկուն (Իոանիսյան), 3-ից 12-րդ համարներինը՝ Պետրոս Ատրունին, 13-ինը` Գ. Գասպարյանը։ Տպագրվել է «Հույսի» տպագրատանը։ Թերթի առաջին երեք էջերը հայերեն էին՝ լատիներեն տառերով, իսկ չորրորդը՝ ֆրանսերեն էր։
Թերթը հասարակական-քաղաքական, լուսավորչական, մշակութային և կրոնական թեմաներ էր արծածում։ Անդրադառնում էր հայ գրականությանն ու լեզվական բարեփոխումներին։ Այն Եվրոպայի հայ գաղթօջախի մարմին էր։ «Հույսի» նպատակն էր հայերենը տարածել լատիներեն այբուբենի միջոցով։ Իր էջերում թերթը շնորհակալություն է հայտնել բուլղարական կառավարությանը, որը «ուրախությամբ մեզ հյուրընկալեց երկրում և թույլ տվեց թերթը հրատարակել»։ Ոչ հայատառ լինելու, լեզվական թերությունների պատճառով թերթը հայ ընթերցողի շրջանում ժողովրդականություն չվայելեց։
== Ծանոթագրություններ == |
589,523 | Ջրաբանական ռեժիմ | Ջրաբանական ռեժիմ, ժամանակի ընթացքում ջրի ծախսի փոփոխությունը գետերում, ջրի մակարդակի ու ծավալի փոփոխությունը գետերում, լճերում, ջրամբարներում և ճահիճներում։ Այն սերտորեն կապված է կլիմայի սեզոնային փոփոխությունների հետ։ Տաք կլիմա ունեցող շրջաններում ջրաբանական ռեժիմի վրա ազդում են մթնոլորտային տեղումներն ու գոլորշիացումը, ցուրտ և բարեխառն կլիմա ունեցող շրջաններում՝ օդի ջերմությունը։ Դրան բնորոշ են մի շարք փուլերից (ֆազերից) բաղկացած օրական, տասնօրյա, ամսական, սեզոնային և բազմամյա տատանումները։ Տարբերում են վարարման, հեղեղման ու սակավաջու փուլեր։ Ջրի մակարդակի տատանումներ հիմնականում առաջանում են ջրի մեծ ծախսի, քամու, սառցակալման, մարդու տնտ․ գործունեության հետևանքով։ Ջրաբանական ռեժիմը լճում որոշվում է տեղումների, գոլորշիացման, ստորերկրյա և լճից դուրս եկող ջրի քանակի հարաբերակցությամբ, լճի դիրքով, չափերով և քամու գործունեությամբ։ Լճի մակարդակի տատանումները լինում են սեզոնային, տարեկան և կարճ ժամանակով։ Ճահիճների ջրաբանական ռեժիմը պայմանավորված է կլիմայական և ջրաբանական պայմաններով, տեղանքի ռելիեֆով, բուսականության բնույթով։ Մարդու տնտեսական գործունեությունը մեծացնում է ջրաբանական ռեժիմում կատարվող վւոփոխությունները։ |
977,698 | Իռլանդական ժեստերի լեզու | Իռլանդական ժեստերի լեզուն (անգլ.՝ Irish Sign Language / ISL; իռլանդերեն՝ Teanga Chomharthaíochta na hÉireann) օգտագործվում է խուլ և դժվար լսողություն ունեցող անձանց համար։ Այն հանդիսանոմ է Իռլանդիայի Հանրապետության, Հյուսիսային Իռլանդիայի, ինչպես նաև բրիտանական ժեստերի լեզուն։ Նման է ֆրանսերեն ժեստերի լեզվին, ունի որոշ տարրեր նաև բրիտանական ժեստերի լեզվից։
== Զարգացում ==
Հավաստի աղբյուրների համաձայն, Հոլանդերեն ժեստերի լեզուն զարգացել է լսողության խնդիրներ ունեցող և խուլ մարդկանց համայնքներում մի քանի դարերի ընթացքում։ Ethnologue ձեռնարկում նշվում է, որ լեզվի զարգացման վրա ազդել են ֆրանսերեն և անգլերեն բառերին ու նախադասություններին համապատասխանող ժեստերը, իսկ բրիտանական ժեստերի լեզուն առաջին անգամ կիրառվել է Դուբլինում 1816 թվականին։ Իռլանդիայում թույլ լսող և խուլ երեխաների առաջին դպրոցը բացել է Չարլզ Օրպենը 1816 թվականին։ 1946 թվականից Սբ. Մարիամի անվան Խուլերի դպրոցը սկսեց դասավանդել խոսակցական լեզու և 1956 թվականից՝ Սուրբ Ժոզեֆի դպրոցը (ամեն ինչ օրենքով ամրագրված էր 1972 թվականին)։ Շատ դպրոցներոմ դեռևս պահպանվոմ են ժեստերի լեզվի ուսուցում միայն տղաների համար և առանձին դպրոցներ կամ դասարաններ՝ միայն աղջիկների համար։
Իռլանդական ժեստերի լեզվի ISO 639-3 ծածկագիրը ISL է. Իռլանդական ժեստերի լեզուն կրճատ ներկայացվում է որպես ISL (IL):
== Տես նաև ==
Ավստրալիական ժեստերի լեզու
Հյուսիսային Իռլանդիայի ժեստերի լեզու
Հարավաֆրիկյան ժեստերի լեզու
== Արտաքին հղումներ ==
Ирландское общество глухих (անգլ.)
Центр исследования слабослышащих (անգլ.)
== Ծանոթագրություններ == |
311,963 | Կորգուզի | Կորգուզի (ռուս.՝ Коргузи), գյուղ Ռուսաստանի Լենինգրադի մարզի Գատչինսկի շրջանի կազմում։
Բնակչությունը 2007 թվականին գրանցված տվյալներով կազմում էր 10 մարդ։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Ռուսաստանի ժամային գոտիները, worldtimezone.com կայքում (անգլ.) |
458,659 | Սվետլոգորսկի գյուղական խորհուրդ (Կոբելյակսկի շրջան) | Սվետլոգորսկի գյուղական խորհուրդ (ուկրաիներեն՝ Світлогірська сільська рада), Ուկրաինայի Պոլտավայի մարզի Կոբելյակսկի շրջանում։
2001 թվականի տվյալներով Սվետլոգորսկի գյուղական խորհրդում բնակվում էր 3591 մարդ։ Խորհրդում կա 4 բնակավայր։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Ուկրաինայի Գերագույն Ռադայի կայքում բնակավայրերի ամբողջական ցանկ։ (ուկր.)
2001 թվականի Ուկրաինայի համապետական մարդահամարի արդյունքները։ (ուկր.)
AU:AUՈւկրաինայի բնակավայրերի արբանյակային լուսանկարները։ (ուկր.) |
999,623 | Լավլեյս (ֆիլմ) | «Լավլեյս» (անգլ.՝ Lovelace), ռեժիսորներ Ռոբ Էփշթեյնի և Ջեֆրի Ֆրիդմանի ամերիկյան կենսագրական դրաման, որը պատմում է պոռնոդերասանուհի Լինդա Լավլեյսի մասին։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2013 թվականի հունվարի 22-ին՝ «Սանդենս» կինոփառատոնի ժամանակ։
== Սյուժե ==
Ֆիլմը պատմում է ամենահայտնի պոռնոդերասանուհիներից մեկի՝ Լինդա Լավլեյսի կյանքի պատմությունը, որին ճանաչում են բերել «Խորը կոկորդը» ֆիլմի երեք մասերը։ Ֆիլմից հետո նա իր ամբողջ կյանքը նվիրել է կանանց իրավունքների համար պայքարին։
Ֆիլմը բաղկացած է երկու մասից, որոնք ժամանակագրական կերպով կրկնում են միմյանց։ Առաջինը գրեթե փայլուն պատմություն է համակրելի աղջկա մասին, որը «սիրում էր սեքս» և առանց մեծ ջանքերի դարձել է կուլտային պոռնոաստղ։ Երկրորդ՝ այն, ինչ առաջին մասում մնացել էր «կադրից դուրս»՝ սեռական բռնությունն ու ծեծը Լինդայի ամուսնու կողմից, որը կարողանում էր «գիշերն» իր կնոջը վաճառել նույնիսկ «Խորը կոկորդի» մեծ հաջողությունից հետո, ալկոհոլի և թմրանյութերի հետ կապված խնդիրները, մեդիամագնատների, քաղաքական գործիչների և պոռնոինդուստրիայի աշխատակիցների սեռական ոտնձգությունները։
== Դերերում ==
Նախքան վերջնական համաձայնեցումը Լինդա Լավլեյսի դերի համար ենթադրվում էին Լինդսի Լոհանը և Քեյթ Հադսոնը։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
«Լավլեյսը» Cinemagia կայքում(ռում.) |
655,954 | Գուրգեն Դումանյան | Գուրգեն Դերենիկի Դումանյան (հոկտեմբերի 13, 1979(1979-10-13), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական և առողջապահության ոլորտի գործիչ, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ։
== Կրթություն ==
1996-2002 թթ. - սովորել և ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը։
2002-2004 թթ. - սովորել և ավարտել է Ակադեմիկոս Ս. Խ. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի սոցիալական հիգիենայի և առողջապահության կառավարման ամբիոնի օրդինատուրան։
2004-2007 թթ. - սովորել և ավարտել է Ակադեմիկոս Ս. Խ. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի սոցիալական հիգիենայի և առողջապահության կառավարման ամբիոնի ասպիրանտուրան։ Բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ։ 9 գիտական աշխատանքների, 3 ուսումնամեթոդական ձեռնարկների, տեղեկագրերի և 1 մենագրության հեղինակ է։
2007-2011 թթ. - սովորել և ավարտել է Ակադեմիկոս Ս. Խ. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի սոցիալական հիգիենայի և առողջապահության կառավարման ամբիոնի դոկտորանտուրան։
== Աշխատանքային գործունեությունը ==
2005-2006 թթ. - Ակադեմիկոս Ս. Խ. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենի օգնական։
2005-2006 թթ. - ՀՀ առողջապահության նախարարության տեղեկատվական վերլուծական հանրապետական կենտրոնի տնօրենի տեղակալ։
2006-2010 թթ. - աշխատել է ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկում՝ որպես բաղադրիչի ղեկավար։
2010-2011 թթ. - ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար։
2011 թ. օգոստոսի 2-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն։
2012 թ. սեպտեմբերի 14-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։
2012 թ. ՀՀ Ազգային ժողովի նախագահի որոշմամբ նշանակվել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար։
2014 թ. մայիսի 15-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ։
2014 թ. հուլիսի 15-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ նշանակվել է «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում Հայաստանի Հանրապետության գործողությունների ծրագրից բխող աշխատանքների համակարգող։
== Պարգևներ ==
Երախտագիտության մեդալ (2014)Ամուսնացած է, ունի երեք զավակ։ Գուրգեն Դումանյանը ՀՀ առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանի որդին է։ Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է։
== Ծանոթագրություններ == |
240,768 | Սևերնոե (ավան, Յասինովատսկի շրջան) | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ ՍևերնոեՍևերնոե (ուկրաիներեն՝ Сєверне), ավան Ուկրաինայի Դոնեցկի մարզի Յասինովատսկի շրջանում։
2001 թվականի տվյալներով Սևերնոե ավանում բնակվում էր 153 մարդ։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Բնակավայրերի ամբողջական ցանկը Ուկրաինայի Գերագույն Ռադայի կայքում։ (ուկր.)
2001 թվականի Ուկրաինայի համապետական մարդահամարի արդյունքները։ (ուկր.)
Ուկրաինայի բնակավայրերի արբանյակային լուսանկարները։ (ուկր.) |
701,182 | Գելմեզ (Սիլվանի գավառ) | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գելմեզ (այլ կիրառումներ)Գելմեզ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Դիարբեքիրի վիլայեթի Սիլվանի գավառակում։ Գտնվում էր Բաթման գետից ձախ՝ ափից 10-11 կմ արևելք, Ֆարկին գյուղաքաղաքից 31 կմ հարավ։
Տարածքը հարթավայրային էր։
== Բնակչություն ==
XX դարի սկզբին ուներ 40 տուն հայ և քուրդ բնակիչ։
== Աղբյուրներ ==
«Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
== Տես նաև ==
Դիարբեքիրի նահանգի հայաբնակ բնակավայրեր
== Ծանոթագրություններ == |
444,762 | Ռամենսկի շրջան | Ռամենսկի շրջան (ռուս.՝ Раменский район), մունիցիպալ շրջան Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի մարզում։
Ստեղծվել է 1929 թվականին։ Վարչական կենտրոնը՝ Ռամենսկոե։
== Աշխարհագրություն ==
Շրջանի տարածքի մակերեսը կազմում է 1401,12 կմ²։
== Բնակչություն ==
2010 թվականի մարդահամարի արդյունքներով շրջանում բնակվում էր 223719 մարդ։ Բնակչության խտությունը կազմում էր 159,67 մարդ/կմ²։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Ռուսաստանի Կառավարության կայք. Տարածաշրջանների մասին տարաբնույթ տեղեկություններ։ Անհրաժեշտ է փնտրել ըստ շրջանի անվանման։ (ռուս.) |
733,353 | Հասանօվա (Կուրուչայի գավառ) | Հասանօվա, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Կուրուչայի գավառակում։
== Բնակչություն ==
Եղել է զուտ հայաբնակ գյուղ։ XX դարի սկզբին ուներ 21 տուն` 250 բնակչով։
== Տնտեսություն ==
Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու երկրագործությունն էր։
== Պատմամշակութային կառույցներ ==
Հասանօվան ուներ Ս. Նիկողայոս անունով եկեղեցի։
== Աղբյուրներ ==
«Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
== Տես նաև ==
Էրզրումի նահանգի հայաբնակ բնակավայրեր
== Ծանոթագրություններ == |
595,844 | Պալնիկ Շոր (Սոզվայի վտակ) | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պալնիկ Շոր (այլ կիրառումներ) Պալնիկ Յոլ (ռուս.՝ Пальник-Ёль), գետ Ռուսաստանում, հոսում է Կոմի Հանրապետությունով։ Գետաբերանը գտնվում է Սոզվա գետի ձախ ափին՝ 74 կմ հեռավորության վրա։ Գետի երկարությունը կազմում է 15 կմ։
== Ջրագրության տվյալներ ==
Ռուսաստանի ջրային գրանցամատյանի տեղեկությունների համաձայն՝ գետը պատկանում է Դվինսկո Պեչարսկի ավազանային շրջանին, գետի ջրատնտեսային տեղամասը՝ Պեչորա, գետի ենթաավազանը՝ Պեչորա գետի ավազաների վտակները մինչև թափվելը Ուսա, գետի գետային ավազանը՝ Պեչորա։
Ըստ աշխարհագրական տեղեկատվական համակարգի՝ ջրային բաժնի տարածքում Ռուսաստանի Դաշնության պատրաստած դաշնային գործակալության ջրային ռեսուրսների՝
Ջրային օբյեկտի կոդը հանրային գրանցմամբ — 03050300212103000081779
Կոդը ըստ հիդրոլոգիական հետազոտության (ՌԴ) — 103008177
Ավազանի կոդը — 03.05.01.002
Ծավալի համարը ըստ ՌԴ-ի — 03
Թողարկումը ըստ ՌԴ-ի — 0
== Ծանոթագրություններ == |
1,039,929 | La Résidence Ylang Ylang (ֆիլմ) | La Résidence Ylang Ylang (հայերեն՝ «Իլանգ իլանգ կեցավայրը»), կարճամետրաժ կինոնկար, որ 2008 թվականին նկարահանել է ծագումով Կոմորյան կղզիներից ֆրանսիացի կինոռեժիսոր Հաշիմիյա Ահամադան։ Կինոնկարը ցուցադրվել է վաթսունից ավելի միջազգային կինոփառատոներում, այդ թվում՝ արժանացել է Կաննի հեղինակավոր կինոփառատոնում քննադատների շաբաթի ընթացքում ցուցադրվելու պատվին։
== Դիպաշարը ==
Կինոնկարում ներկայացված է Կոմորյան կղզիների մի գյուղ, որտեղ գլխավոր հերոսը՝ Ջիբրիլը, իր ազատ ժամանակն անց է կացնում լքված վիլլան կարգի բերելով։ Մինչ նա զբաղված է այդ գործով, նրա խրճիթը հրո ճարակ է դառնում։ Անտուն մնացած երիտասարդը ստիպված է լինում բնակության տեղ որոնել։
== Դերակատարներ ==
Ալի Հասան Հալիդի
Աստադինա Մսա Սոյլիհի
Ֆահամվե Իբուրոյ
Մամա Հայիրիյա
Աբուբաքար Սայիդ Սալիմ
Ահամադա Սաանդի
Աբիդինե Սայիդ Մոհամեդ
== Մրցանակներ ==
Ֆրանկոֆոնիայի փառատոնի մրցանակ «Լավագույն սցենար» անվանակարգում, Վո-ան-Վալեն , 2009
Procirep մրցանակ (ռեժիսուրայի համար), կարճամետրաժ կինոնկարների փառատոնում. Կլերմոն Ֆերան, 2009
Կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի գլխավոր մրցանակ Ուիդայի միջազգային Quintessence փառատոնում
Ժյուրիի հատուկ պատվոգիր՝ Աֆրիկայի, Ասիայի և Լատինական Ամերիկայի երկրների միջազգային կինոփառատոնում, Միլան, 2009
== Ծանոթագրություններ == |
544,973 | Պոլիշ | Պոլիշ (ռուս.՝ Полыш), գետ Ռուսաստանում, հոսում է Ալթայի երկրամասում, Ալթայի Հանրապետությունում։ Գետաբերանը տեղակայված է Բիա գետի ձախ ափով՝ 208 կմ հեռավորության վրա։ Գետի երկարությունը 13 կմ է։
== Ջրային գրանցամատյանի տվյալներ ==
Ռուսաստանի ջրային գրանցամատյանի տվյալների համաձայն՝ պատկանում է Վերին Օբի ավազանային շրջանին, գետի ջրատնտեսային տեղամասը Օբ գետն է, գետի ենթաավազանը Բիա և Կատուն գետերն են։ Գետի գետային ավազանը (Վերին) Օբ գետն է՝ մինչև Իրտիշի հետ միախառնման կետը։
Տվյալներն ըստ ջրային ռեսուրսների ֆեդերատիվ տեսչության
Ջրային օբյեկտի, պետական ջրային գրանցման կոդը - 13010100212115100000861
Հիդրոլոգիական ուսումնասիրությունների կոդը - 115100086
Ավազանի կոդը - 13.01.01.002
Հիդրոլոգիական ուսումնասիրությունների հատորի համարը - 15
Թողարկումն ըստ հիդրոլոգիական ուսումնասիրությունների - 1
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
ՌԴ ջրային ռեսուրսների էկոլոգիան Archived 2015-05-26 at the Wayback Machine. |
571,573 | Գրացանիզե | Գրացանիզե (իտալերեն՝ Grazzanise ), քաղաք Իտալիայի Կամպանիա մարզի Կազերտա գավառում։
Բնակչությունը կազմում է 6835 մարդ։ Բնակչության խտություն կազմում է 148 մարդ/կմ²։ Զբաղեցնում է 46,99 կմ² մակերես տարածք։ Փոստային ինդեքս՝ 81046, հեռախոսային կոդ՝ 0823։ |
549,812 | Դովերա | Դովերա (իտալերեն՝ Dovera), կոմունա Իտալիայում, գտնվում է Լոմբարդիա մարզի Կրեմոնա գավառում։
Բնակչությունը կազմում է 3485 մարդ, խտությունը կազմում է 174 մարդ/կմ²։ Տարածքը գրավում է 20 կմ²։ Էլեկտրոնային փոստ - 26010, հեռախոսային կոդ - 037։
Դովերան սահմանակից է Բոֆալորա դ Ադա, Կրեսպյատիկա, Լոդի, Մոնտե Կրեմասկո, Պանդինո, Սպինո դ'Ադա մունիցիպալիտետներին։
Կոմունայի հովանավորն է Սուրբ Լավրենտին։
== Ծանոթագրություններ == |
66,089 | Crimesterdam | Crimesterdam, հայկական ռոք-խումբ Երևանից։ Հայտնի է իրենց ռոքնռոլյան և փսիխոդելիկ հնչողությամբ, որի ձևավորման վրա ազդել են այնպիսի խմբեր, ինչպիսիք են Oasis, Blur, The Beatles և այլն։
== Կազմավորումը ==
Crimesterdam-ը կազմավորվել է 2010 թվականին վոկալիստ Արթուր Սոլախյանի, կիթառահարներ Սարգիս Շիրինյանի ու Ջորջ Հովհաննիսյանի կողմից։ Խումբը մի քանի համերգներ է տվել երևանյան ակումբներում, որոնց ժամանակ նրանց աջակցել են նախկին The North Avenues-ի բասիստ Դեյվ Գեոդակյանը (ով 2010 թվականի նոյեմբերին միացավ խմբին) և այլ երաժիշտներ։
2011 թվականի մարտին խմբին է միանում կիթառահար Յուրա Խաչատրյանը։ Crimesterdam˗ի վերջնական կազմը ձևավորվում է 2011 թվականի հունիսին, երբ խմբին է միանում Վլադիմիր Հովհաննիսյանը Scream Of Silence-ից։
== Առաջին մինի-ալբոմները ==
2010 թվականի դեկտեմբերին Crimesterdam-ը միանում է հայկական Indie Libertines Records լեյբլին։ Indie Libertines Records-ի միջոցով դեկտեմբերի 14-ին խումբը թողարկում է իր դեբյուտային երգը՝ Yeah Pappa I’m Smoking, իսկ 2011 թվականի հունվարի 31-ին՝ Acoustic for Indie Libertines ակուստիկ մինի-ալբոմը՝ բաղկացած 3 երգերից, որոնցից 2-ը հետո տեղ գտան Mary Wants To Marry EP-ում։
2011 թվականի ապրիլի 28-ին խումբը թողարկեց իր դեբյուտային ստուդիական մինի˗ալբոմը՝ Mary Wants To Marry-ն։ Մինի ալբոմը ձայնագրվել և միքսվել է Դեյվ Գեոդակյանի տան ստուդիայում։
Սեպտեմբերի 3-ին թողարկվեց Your Russian Wife EP-ն, որին նախորդեց համանուն երգի հիման վրա տեսահոլովակի հրապարակումը։
== Դեբյուտային ալբոմը (2011-2012) ==
Crimesterdam-ը 2011 թվականի հոկտեմբերից աշխատում էր դեբյուտային լիամետրաժ ալբոմի վրա։ «Obsolete Modern Retro»-ն լույս տեսավ 2012 թվականի հունիսի 18-ին։
== Սկավառակագրություն ==
=== Ալբոմներ ===
Obsolete Modern Retro (հունիսի 18, 2012)
=== Մինի-ալբոմներ ===
Mary Wants To Marry (ապրիլի 28, 2011)
Your Russian Wife (սեպտեմբերի 3, 2011)
=== Այլ ===
Acoustic For Indie Libertines (հունվարի 31, 2011)
== Հղումներ աղբյուրներին ==
== Արտաքին հղումներ ==
www.crimesterd.am Crimesterdam. պաշտոնական կայք |
309,097 | Ուրալտաու (գյուղ, Բելորեցկի շրջան) | Ուրալտաու (ռուս.՝ Уралтау, բաշկիրերեն՝ Урал-Тау), գյուղ Ռուսաստանի Բաշկորտոստան հանրապետության Բելորեցկի շրջանի կազմում։
Բնակչությունը 2009 թվականին գրանցված տվյալներով կազմում էր 96 մարդ։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Ռուսաստանի ժամային գոտիները, worldtimezone.com կայքում (անգլ.) |
107,355 | (8477) Անդրեյկիսելյով | (8477) Անդրեյկիսելյով (անգլ.՝ Andrejkiselev), աստերոիդ աստերոիդների հիմնական գոտում։ Հայտնաբերվել է 1986 թվականի սեպտեմբերի 6-ին Լյուդմիլա Ժուրավլյովայի կողմից Նաուչնիում։
Միջին հեռավորությունը Արեգակից կազմում է 2,203289 ա. մ., առավելագույնը մոտենում է 1,8497 ա. մ. հեռավորության վրա և հեռանում 2,5569 ա. մ.։ Արեգակի շուրջ մեկ ամբողջական պտույտ է կատարում 1194,55 երկրային օրվա ընթացքում, իր ուղեծրով շարժվելով միջինում 0,301368 աստիճան/օր արագությամբ։ Աստերոիդի ուղեծրի և խավարածրի հարթությունները իրար հետ կազմում են 2,17° անկյուն։
== Տես նաև ==
Աստերոիդների ցանկ
Աստերոիդների սպեկտրալ դասեր
Աստերոիդների ընտանիքներ
Աստերոիդների խմբեր
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Շմադել Լուց (2003)։ Փոքր մոլորակների անունների բառարան (5-րդ վերանայված և ընդլայնված հրատարակություն ed.)։ Գերմանիա: Սփրինգեր։ ISBN 978-3-540-00238-3 (անգլ.)
(8477) Անդրեյկիսելյով աստերոիդը Փոքր մոլորակների կենտրոնի կայքում (ուղեծրի տվյալները և դիտարկումները) (անգլ.) |
311,170 | Կոզլովկա (գյուղ, Ռոսլավլսկոե գյուղական բնակավայր) | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ ԿոզլովկաԿոզլովկա (ռուս.՝ Козловка), գյուղ Ռուսաստանի Սմոլենսկի մարզի Ռոսլավլսկի շրջանի կազմում։
Բնակչությունը 2007 թվականին գրանցված տվյալներով կազմում էր 41 մարդ։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Ռուսաստանի ժամային գոտիները, worldtimezone.com կայքում (անգլ.) |
526,044 | Եղեգնուտ (այլ կիրառումներ) | Եղեգնուտ, կարող է վերաբերել՝
Եղեգնուտ - գյուղ Հայաստանի Արմավիրի մարզում։
Եղեգնուտ - գյուղ Հայաստանի Լոռու մարզում։
Եղեգնուտ - գյուղական համայնք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանում։
Եղեգնուտ - լիճ Արարատյան դաշտում։ |
263,209 | Քուփելլի | Քուփելլի, գյուղ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Սեբաստիայի գավառում։
Բնակչության մասին տվյալներ չեն պահպանվել։ Նրանք բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։
== Աղբյուրներ ==
«Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
== Տես նաև ==
Սեբաստիայի նահանգի հայաբնակ բնակավայրեր
== Ծանոթագրություններ == |
81,227 | Հյուսիսարևմտյան տարածքներ | Հյուսիսարևմտյան տարածքները (անգլ.՝ Northwest Territories [ˌnɔrθˌwɛstˈtɛrɨtɔəriːz], ֆր.՝ Territoires du Nord-Ouest), Կանադայի 3 խոշոր տարածքներից մեկն է։ 1967 թ-ից տարածքի կենտրոնը Յելոունաուֆ քաղաքն է։ Տարածքի մակերեսը կազմում է 1 346 106 կմ² (երրորդը ամբողջ Կանադայում), որի 15,2% զբաղեցնում է Հյուսիսային սառուցյալ օվկիանոսը։ Բնակչությոնը կազմում է 42 940 մարդ (2009 թ-ի մարդահամարի տվյալներով)։ Տարածքի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
официальный сайт провинции
Government of the Northwest Territories
Հյուսիսարևմտյան տարածքներ հոդվածը Curlie-ում (ըստ DMOZ-ի)
Northwest Territories Tourism
Prince of Wales Northern Heritage Centre
Aurora College
NWT Archives
NWT Historical Timeline
NWT Literacy Council
Language Commissioner of the Northwest Territories
Lessons From the Land: interactive journeys of NWT traditional Aboriginal trails
CBC Digital Archives — Northwest Territories: Voting in Canada’s North |
899,999 | Գազ Կիրպիչնիկովի | Գազ Կիրպիչնիկովի (լատ.՝ Astragalus kirpicznikovii ), լոբազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։
== Նկարագրություն ==
Անցողուն, պարզ մազիկներով ծածկված բազմամյա բույս է։ 8-35 սմ երկարությամբ տերևները կենտ-փետրաձև են։ 8-21-ական զույգ տերևները վերևից մերկ են, իսկ տակից՝ խավոտ, էլիպսաձև։ Ծաղկակիրները 0,5-1 սմ երկարությամբ են և սակավածաղիկ։ Ծաղիկները կարճացած են, փնջաձև և գտնվում են համարյա արմատամերձ ողկույզներում։ Պսակը դեղին է, իսկ դրոշը՝ 18-23 մմ երկարությամբ։ Սռնակը սպիտակէ, մերկ ։ Ունդերը ունեն 10-20 մմ երկարություն, խավոտ են։
== Տարածվածություն ==
Հանդիպում է Զանգեզուրի (Անգեղակոթ գյուղի շրջակայք, Հորիս քաղաքի և Տեղ գյուղի միջև) և Մեղրու (Շվանիձոր և Նյուվադի գյուղերի միջև) ֆլորիստիկական շրջաններում։ Աճում է նաև Արևելյան Անդրկովկասում և Արևմտյան Իրանում։
== Էկոլոգիա ==
Աճում է ծովի մակարդակից 650-1850 մ բարձրությունների վրա, ստորին և միջին լեռնային գոտիներում, չոր քարքարոտ լանջերին, թփուտների մեջ, գիհու նոսրանտառում, ֆրիգանանման բուսականության մեջ։ Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղաբերում՝ մայիս-հունիսին։
== Պահպանություն ==
Վտանգված տեսակ է և Անդրկովկասի էնդեմիկ։ Տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, իսկ բնակության շրջանի մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված է որպես հազվագյուտ տեսակ։ ԸՆդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում։
Պահպանություն չի իրականցվում։
== Ծանոթագրություններ == |
899,022 | Հարություն Խաչատրյան (ըմբիշ) | Հարություն Պողոսի Խաչատրյան (դեկտեմբերի 29, 1935(1935-12-29), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 27, 2014(2014-11-27), Երևան, Հայաստան), հայազգի խորհրդային ըմբիշ և հունահռոմեական ըմբշամարտի մարզիչ։ ԽՍՀՄ սպորտի վարպետ (1956)։
== Կարիերա ==
Հարություն Խաչատրյանը 1957 թվականին եղել է Անդրկովկասի սպարտակիադայի և Մոլդովայի սպարտակիադայի խաղերի չեմպիոն։ Եղել է ՀԽՍՀ բազմակի չեմպիոն և առաջնությունների հաղթող, Խորհրդային Հայաստանի վաստակավոր մարզիչ(1969), ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ(1983)։ Եղել է ավելի քան 50 սպորտի վարպետների, միջազգային կարգի սպորտի վարպետների և ԽՍՀՄ-ի սպորտի վաստակավոր մարզիկների մարզիչ։ Համարվում է ԽՍՀՄ-ի չեմպիոնների անձնական մարզիչ, այդ թվում նաև Օլիմպիական խաղերի մրցանակակիրներ Ա․ Կոտիկյանի, Բենուր Փաշայանի, Ալֆրեդ Տեր-Մկրտչյանի, Ռոման Ամոյանի։ Մասնակցել է ԽՍՀՄ հավաքականի միջազգային մրցաշարերի մարզումներին։
2012 թվականին Հարություն Խաչատրյանի անունով է կոչվել Երևանի «Դինամո» մարզական ընկերության ըմբշամարտի մարզադահլիճը։
2015 թվականից Ա. Խաչատրյանի հիշատակին նվիրված մանկապատանեկան և երիտասարդական մրցաշարերն անցկացվում են Երևանում «Դինամո» մարզադահլիճում։
== Ծանոթագրություններ ==
== Գրականություն ==
Черневич Г.Л. 50 лет «Динамо».— М.: Физкультура и спорт, 1973г. — стр.305 — 352 с.
Есаян Р.М. «50 лет "Динамо" Армении». — изд.«Айастан», Ереван 1977 г. — стр.94 — 152 с.
== Աղբյուրներ ==
Памяти наставника |
460,861 | Միքայել Մուրադյան | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Միքայել Մուրադյան (այլ կիրառումներ)Միքայել Արտեմի Մուրադյան (մայիսի 5, 1921(1921-05-05), Հադրութ, Ադրբեջան - փետրվարի 18, 1993(1993-02-18), Երևան, Հայաստան), հայ գեներալ-մայոր (1965 թվական)։ ԽՄԿԿ անդամ 1944 թվականից։
== Կենսագրություն ==
Միքայել Մուրադյանը ծնվել է 1921 թվականի մայիսի 5-ին ԼՂԻՄ Հադրութի շրջանի Հադրութ գյուղում։ Ավարտել է Բաքվի ռազմահետևակային ուսումնարանը (1941 թվական), Մ․ Վ․ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան (1951 թվական)։ 1941 թվականի դեկտեմբերից մաս նակցել է Հայրենական մեծ պատերազմին, ծանր վիրավորվել Տագանրոգի համար մղված մարտերում։ 1943 թվականից, որպես գումարտակի հրամանատար, ապա հրաձգային գնդի հրամանատարի պաշտոնակատար, մարտնչել է Թամանյան 89-րդ հայկական դիվիզիայի կազմում, Կովկասի նախալեռներից հասել մինչև Բեռլին։ Ետպատերազմյան տարիներին հրամանատարական պաշտոններ է վարել տարբեր ռազմական օկրուգներում։ 1961—1980 թվականներին եղել է ՀԽՍՀ քաղաքացիական պաշտպանության շտաբի պետ, 1990-1991 թվականներին՝ «Դիզակ» հայրենակցական միության հիմնադիր-նախագահ։
1988-1993 թվականներին ԼՂՀ Հադրութի շրջան է առաքել սննդամթերք, մասնակցել կամավորական ջոկատի կազմավորմանը, Հադրութի շրջանի գյուղերի միջև ռազմավարական նշանակության ճանապարհի («Փրկության ճանապարհ») շինարարությանը, Հադրութ-Ստեփանակերտ-Երևան հեռախոսային կապի ստեղծմանը, ՀՀ-ում բռնագաղթած հադրութցիների տեղավորմանը, վիրավոր ազատամարտիկների բուժսպասարկման կազմակերպման աշխատանքներին։
== Պարգևներ ==
Պարգևատրվել է Կարմիր դրոշի, Կարմիր աստղի 2, Հայրենական պատերազմի I և II աստիճանի շքանշաններով։
== Գրականություն ==
էսասապետյան Ռ., Գեներալի ուղին, Ե., 2003։ |
32,383 | Շքամուտք | Շքամուտք կամ Պորտալ (լատիներեն՝ porta - դուռ, մուտք, դարպաս), հատկապես մեծ շինության, տաճարի կամ ապարանքի ճարտարապետորեն ձևավորված մուտքի բացվածք։ Բացվածքի շուրջը շինության պատի մակերեսը կարող է հարդարված լինել հասարակ շինարարական նյութերով կամ զարդարված քանդակներով, որմնախորշերով, սյուներով և արձաններով։
== Պատմական ակնարկ ==
Հին Եգիպտոսին և անտիկ շրջանի հունա-հռոմեական ճարտարապետությանն առավել բնորոշ են պարզ հարդարանքով շքամուտքերը, Միջագետքին՝ կամարակապ, Մերձավոր և Միջին Արևելքին՝ պեշտակ տիպի շքամուտքերը։ 11-րդ դարից ռոմանական, գոթական և ռուսական ճարտարապետություններում տարածում են գտել կամարակապ հեռանկարային շքամուտքերը։ Վերածննդի և բարոկկոյի շրջանում մշակվել են շքամուտքեր, որմնամույթերով և սյուներով, որոնք կրում են անտաբլիմենտ կամ՝ ճակտոն։
== Շքամուտքը հայկական ճարտարապետությունում ==
Հայկական ճարտարապետության մեջ կառույցի ձևավորման կարևոր մասն է կազմում շքամուտքը։ Նա կիրառվել է հարդարման բազմաթիվ ձևերով՝ բուսական, երկրաչափական, գունավոր քարերով տարբեր եկրաչափական դրվագումներ, պատկերային բարձրաքանդակներ։ Միջնադարում տարածված է եղել հարդարման յոթ տեսակ, ընդ որում հարդարման մոտիվները երբեք չեն կրկնվում։
=== 4-ից 7-րդ դարեր ===
4-ից 7-րդ դարերում տարածված է եղել շքամուտքի երկու հիմնական ձև։
== Աղբյուրներ == |
299,804 | Ախտա (գյուղ, Կուշնարենկովսկի շրջան) | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ախտա (այլ կիրառումներ)Ախտա (ռուս.՝ Ахта, բաշկիրերեն՝ Ахта), գյուղ Ռուսաստանի Բաշկորտոստան հանրապետության Կուշնարենկովսկի շրջանի կազմում։
Բնակչությունը 2009 թվականին գրանցված տվյալներով կազմում էր 85 մարդ։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Ռուսաստանի ժամային գոտիները, worldtimezone.com կայքում (անգլ.) |
527,999 | Պանինի | Պանինի, (լատ.՝ Pāṇini, մ․թ․ա․ 5—4 դարերուն) հին հնդկական լեզվաբան։ Լեզվաբանության հիմնադիրներից մեկը, որը կռահել է կառուցվածքային լեզվաբանության, իմաստաբանության տրամաբանության ժամանակակից գաղափարները։
Սովորել է Տաքսիլա քաղաքում, որն ունեցել է լեզվաբանական հարուստ ավանդույթներ։ Պատկանել է հին հնդկական դասական քերականների հս․ դպրոցին։ Հին հնդկերենի առաջին նորմատիվ քերականության՝ «Ատադհյայի»֊ի («Astādhyāyl»—«Ութնամատյան») հեղինակն է։ Աշխատությունը բաղկացած է ութ գրքից և ներառնում է մոտ 4000 կանոն («սուտրա»)։ Պանինիի քերականությունը էմպիրիկ-նկարագրական է։ Կանոնների մեջ տրվում է վեդաների լեզվի (սանսկրիտի համեմատությամբ) և սանսկրիտի (մասնակիորեն) հնչյունաբանությունը, ձևաբանությունը, բառակազմությունը և շարահյուսությունը։
Այս աշխատությունը լեզվի համակարգային նկարագրության առաջին նմուշն Է։ Պանինի կիրառում է քերականական այս կամ այն երևույթը հատուկ տառերով նշանակելու սկզբունքը, որով մոտենում է քննության մաթեմատիկացմանը։ Հին հնդկական լեզվաբաններ Կատյայանան (մ․թ․ա․ 3-րդ դար) և Պատանջալին (մ․թ․ա․ 2-րդ դար) ստեղծեցին երկեր, որոնցում մեկնաբանվեցին Պանինիի քերականության կանոնները։ ժամանակակից լեզվաբանության մեջ գոյություն ունի գիտության հատուկ բնագավառ՝ պանինիագիտությունը։ Պանինիի «Ութնամատյանը» թարգմանվել է աշխարհի շատ լեզուներով։
== Ծանոթագրություններ == |
1,109,256 | Սայաթ Զաման | Զաման (իսկական անունը՝ Զամանյան Սայաթ, հոկտեմբերի 22, 1972(1972-10-22)), դաշնակահար։
== Կենսագրություն ==
Ավարտել է Քյոլնի բարձրագույն երաժշտական դպրոցը։ Երկացանկում՝ Յոհան Սեբաստիան Բախի պրելյուդները, ֆուգաները, Լյուդվիգ վան Բեթհովենի սոնատները, Ֆրեդերիկ Շոպենի էտյուդները, մազուրկաները, վալսերը, նոկտյուռնները, Կարլ Վեբերի, Ֆերենց Լիստի, Կլոդ Դեբյուսիի, Սերգեյ Ռախմանինովի, Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Լորիս Ճգնավորյանի, Ռ. Անդրիասյանի, Հ. Ստեփանյանի և ուրիշ ստեղծագործություններից։
Հեղինակ է 2 ֆուգայի, կոնցերտի՝ 2 դաշնամուրի և սիմֆոնիկ նվագախմբի համար, որտեղ նկատելի են հայ երաժշտության ավանդույթները։
1993 թվականին մենահամերգներով հանդես է եկել Երևանում (ընդարձակ երկացանկով), 1996 թվականին՝ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ (դիրիժոր՝ Մ. Ավետիսյան)։
Եվրոպայի երիտասարդ դաշնակահարների մրցույթի (1987 թվական, Ֆրանկֆուրտ) դափնեկիր։ |
349,985 | Գրանդ Այլ շրջան (Վերմոնտ) | Գրանդ Այլ շրջան (անգլ.՝ Grand Isle County), ԱՄՆ Վերմոնտ նահանգի 14 վարչական միավորներից մեկը։ Ընդհանուր տարածությունը 215 կմ² է, բնակչությունը՝ 6,970 մարդ (2010 թ. տվյալներով)։ Շրջկենտրոնն է Նորթ Հիրո բնակավայրը։ Կազմավորվել է 1802 թ.։
Կաղապար:Վերմոնտ |
949,816 | Դարի մրցավազքը | «Դարի մրցավազքը» (անգլ.՝ The Mercy), ռեժիսորը Ջեյմս Մարշի բրիտանական կենսագրական դրամատիկ ֆիլմը, որի հիմքում ընկած է «Ոսկե գլոբուս» մրցանակի համար շուրջերկրյա մրցավազքի մասնակցած բրիտանացի առագաստանավորդ Դոնալդ Քրոուհյորսթի իրական պատմությունը։ Գլխավոր դերերում խաղացել են Քոլին Ֆերտը, Ռեյչել Ուայզը, Դևիդ Թյուլիսը, Քեն Ստոթը և ուրիշներ։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2018 թվականի փետրվարի 6-ին։
«Դարի մրցավազքը» ֆիլմը դարձել է կոմպոզիտոր Յոհան Յոհանսոնի վերջին աշխատանքներից մեկը (նա մահացել է 2018 թվականի փետրվարի 9-ին)։
== Սյուժե ==
1968 թվականին բրիտանացի բիզնեսմեն և սիրողական առագաստանավորդ Դոնալդ Քրոուհյորսթը որոշում է մասնակցել «Ոսկե գլոբուսի» շուրջերկրյա մրցավազքի, որպեսզի իր ընկերությունը փրկի սնանկացումից և, իր հերթին, իրականացնի իր երազանքը։ Կնոջ և երեխաների աջակցությամբ նա սկսում է այդ ճանապարհորդությունը։ Ճանապարհին Դոնալդը միայնակ թիավարման ընթացքում բախվում է բազմաթիվ դժվարությունների։ Եվ ավելի ու ավելի լողալով դեպի օվկիանոսը՝ նա գիտակցում է, որ մրցավազքը շահելու շանս չունի։ Բայց հաղթելու ցանկությունը գերակշռում է մնացած ամեն ինչի նկատմամբ. Դոնալդը մտադրվում է խելագար արկածախնդրություն իրականացնել։
== Դերերում ==
== Արտադրություն ==
=== Մշակում ===
2013 թվականի հոկտեմբերին հայտարարվել է, որ Քոլին Ֆերտն ու Քեյթ Ուինսլեթը՝ որպես գլխավոր դերակատարներ, նկարահանվելու են ապագա ֆիլմում, որը հիմնված է առագաստանավորդ Դոնալդ Քրոուհյորսթի իրական պատմության վրա (նրա դերում խաղալու է Ֆերտը), որը 1968 թվականին՝ «Ոսկե գլոբուս» շուրջերկրյա մրցավազքի ժամանակ, խարդախություն է արել՝ կեղծ տեղեկություններ հաղորդելով իր գտնվելու վայրի մասին։ Քրոուհյորսթի հաղորդագրություններում խոսվում էր ամբողջ աշխարհում նրա տեղաշարժի մասին, բայց իրականում նա ամբողջ ժամանակ գտնվել է Ատլանտյան օվկիանոսում։ Սքոթ Զ. Բյորնսը գրել է սցենարը։ 2015 թվականի հունվարի 27-ին հայտնի է դարձել, որ ֆիլմի ռեժիսոր է դարձել Ջեյմս Մարշը, իսկ պրոդյուսերներ՝ Գրեհեմ Բրոադբենտը, Սքոթ Զ. Բյորնսը, Պիտեր Չերնին, Նիկոլյա Մովերնեն, Ժակ Պերեն և Քերոլայն Հյուիթը։
2015 թվականի մարտի 31-ին հայտարարվել է, որ Քեյթ Ուինսլեթի փոխարեն Քրոուհյորսթի կնոջ դերը խաղալու է Ռեյչել Ուայզ)։ Մայիսի 20-ին դերասանական կազմին միացել են նաև Դևիդ Թյուլիսը, Քեն Ստոթն ու Ջոնաթան Բեյլին։
=== Նկարահանումներ ===
Ֆիլմի նկարահանումներն սկսվել են 2015 թվականի մայիսի 20-ին Մեծ Բրիտանիայում։ Հունիսին նկարահանվել է Թինմութ և Դորսետ քաղաքների, ինչպես նաև Դևոնա ափի տեսարանները։ Հուլիսի վերջին նկարահանումները կատարվել են Մալթայում։
=== Մարքեթինգ ===
Ֆիլմի առաջին թրեյլերը թողարկվել է 2017 թվականի նոյեմբերի 15-ին։
== Քննադատություն ==
«Դարի մրցավազքը» ֆիլմը քննադատների կողմից ստացել է դրական արձագանքներ։ Rotten Tomatoes կայքում վարկանիշը կազմում է 74 %՝ հիմնված 78 գրախոսականների վրա, որոնց միջին միավորը 10 հնարավորից 6,2 բալ է։ Metacritic կայքում ֆիլմի վարկանիշը 100 հնարավորից 59 է՝ հիմնված քննադատների 18 գրախոսականների վրա, ինչը համապատասխանում է «ընդհանուր առմամբ դրական գրախոսականներ» կարգավիճակին։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
«Դարի մրցավազքը»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
Դարի մրցավազքը(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
Desperate Voyage: Donald Crowhurst, The London Sunday Times Golden Globe Race, and the Tragedy of Teignmouth Electron - companion book(չաշխատող հղում) |
935,543 | Դիդի Խուրվալեթի | Դիդի Խուրվալեթի (վրաց.՝ დიდი ხურვალეთი), գյուղ Վրաստանում։ Գտնվում է Շիդա Քարթլի մարզի Գորիի շրջանում։
== Դիրք ==
Գտնվում է ծովի մակարդակից 810 մետր բարձրության վրա։ Շրջկենտրոն Գորիից հեռու է 21 կմ։
== Բնակչություն ==
Ըստ 2014 թվականի մարդահամարի տվյալների, գյուղի բնակչությունը կազմում է 352 մարդ։
== Ծանոթագրություններ == |
417,477 | Սոովիկու | Սոովիկու (էստ․՝ Sooviku), գյուղ Էստոնիայի Վիլյանդիմաա նահանգի Տառվաստու շրջանում։
2011 թվականի տվյալներով գյուղում բնակվում էր 34 մարդ։
== Տես նաև ==
Էստոնիայի վարչական բաժանում
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Էստոնիայի բնակավայրերի անվանումները (հետխորհրդային շրջանի անվանափոխումներից հետո), http://www.eki.ee կայքում։ (անգլ.) և (էստոներեն)
Էստոնիայի բնակչության վիճակագրությունը; «Էստոնիայի վիճակագրություն» պետական գործակալության կայքում։ (էստոներեն) |
86,735 | Մեթյու Լյուիս | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մեթյու Լյուիս (այլ կիրառումներ)Մեթյու Լյուիսը (անգլ.՝ Matthew Lewis, հունիսի 27, 1989(1989-06-27), Լիդս, Արևմտյան Յորքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասան, ով առավել հայտնի է դարձել՝ նկարահանվելով Նևիլ Լոնգբաթմի դերում՝ Հարրի Փոթթերի մասին պատմող ֆիլմերում։ Ծնվել է Մեծ Բրիտանիայի Լիդս քաղաքում, դերասանների ընտանիքում։ Վերջին անգամ խաղացել է Հարրի Փոթերը և մահվան պարգևները և Հարրի Փոթերը և Մահվան պարգևները. մաս 2 ֆիլմերում։ Մեթյուն ռեգբիի մեծ սիրահար է։
== Կենսագրություն ==
Ծնվել է Լիդսում (Վեսթ Յորքշիր), մանկությունն ու պատանեկությունն անցկացրել մերձակա Հորսֆորտ ավանում։ Ադրիան Լյուիսի և Լինդա Նիդհեմի որդին է։ Ընտանիքուում կրտսեր երեխան էր։ Ունի երկու եղբայր՝Քրիս Լյուիսը և դերասան Էնթոնի Լյուիսը։ Հաճախել է Մենսթոնի Սուրբ Մարիամի անվան կաթոլիկ կամավոր ակադեմիայի (St Mary's Menston Catholic Voluntary Academy) պարապմունքներին։ Դերակատարումներով հանդես է եկել՝ սկսած հինգ տարեկանից։
=== Կարիերա ===
Առաջին դերը նա ստացել է 5 տարեկանում, խաղալով «Some Kind of Life» հեռուստասերիալում՝ 1995 թվականին։ Սակայն հայտնիությունը ձեռք է բերել «Հարրի Փոթեր» ֆիլմում, որտեղ նա բոլոր ֆիլմերում խաղացել է Նևիլ Լոնգբոթոմ դերը։
2012 թվականին Ջեյմի դերով նա խաղացել է «Syndicate»-ի հինգ սերիաներում, որը ցուցադրվել է «BBC One»-ով։
2013 թվականին խաղացել է լրագրողի դեր՝ «Հրուշակեղենի խանութ» ֆիլմում։
«Wasteland» ֆիլմում խաղացել է Դոդդայի դերը։
=== Անձնական կյանքը ===
Լյուիսը համարվում է ռեգբիի սիրահար և երկրպագու։
WBEZ-ին տրված հարցազրույցում Լյուիսը պատմել է իր և 11 թվի կապի մասին, և պարզ է դարձել, որ «Հարրի Փոթեր» ֆիլմում իր դերը նա ստացել է հենց 11 տարեկանում։ Դրա ոգեշնչմամբ նա 11 թիվը դաջել է իր աջ ձեռքին, և նա բազմաթիվ հագուստներ ունի, որոնց վրա գրված է 11 թիվը։
== Ծանոթագրություններ == |
664,585 | Գիծ B (Հռոմ) | Գիծ B (իտալերեն՝ Linea B)՝ Հռոմի մետրոպոլիտենի գծերից մեկը։ Քաղաքը հատում է հյուսիս-արևելքից դեպի հարավ-արևմուտք և ներառում է 22 կայարան։ Վերջին կայարաններն են՝ «Ռեբիբբիա»-ն և «Լաուրենտինա»-ն։ Նշանակվում է կապույտով։ Դեպի Գիծ A գնացքափոխումը «Տերմինի» կայարանի վրա է։
== Նկարագրություն ==
Գիծը սկսում է աշխատանքն առավոտվա 05:30-ից և ավարտում է 23:30-ին։ 2008 թվականի հունվարի 18-ից ուրբաթի լույս շաբաթվա գիշերը գիծն աշխատում է մինչև 1:30։ Օրվա ընթացքում B գծի վրա տեղի են ունենում 377 փոխադրում։ Տարեկան գծից օգտվում են 109,5 մլն մարդ։
== Պատմություն ==
Չնայած իր անվանը, գիծը Հռոմում առաջինն է։ Այն հատում է քաղաքը հյուսիս-արևելքից դեպի հարավ-արևմուտք և ներառում է 22 կայարան։ Վերջիններն են «Ռեբիբբիա»-ն, «Լաուրենտինա»-ն և «Յոնիո»-ն։
Գծի նախագծումը սկսվել էր 30-ականներին, երբ ֆաշիստական կառավարությունը հնար էր փնտրում Տերմինի կայարանը և քաղաքի հարավում նոր շրջանը կապել, որտեղ նախագծվում էր համաշխարհային ցուցահանդեսի համար համալիրի շինարարություն, որը պետք է անցկացվեր քաղաքում 1942 թվականին, բայց տեղի չունեցավ Իտալիայի Երկրորդ համաշխարհային պատերազմին միանալու պատճառով։ Աշխատանքները դադարեցվել էին, բայց «Տերմինի» և «Պիրամիդե» կայարանների միջև թունելների մեծ մասը ավարտված էր և օգտագործվում էր որպես ռումբերից պաշտպանվելու վայր։
Աշխատանքները վերսկսվեցին 1948 թվականին, նախկին ցուցահանդեսային համալիրի վերակառուցման (որպես բնակելի թաղամաս) հետ։ Պաշտոնական բացումը տեղի ունեցավ 1955 թվականի փետրվարի 9-ին։
1990 թվականին գիծը երկարացվել էր «Տերմինի»-ից մինչև «Ռեբիբբիա» կայարանը։
2012 թվականին քաղաքի հյուսիս-արևելքում բացվել էր B գծից ճյուղավորություն «Բոլոնիա» կայարանից մինչև «Կոնկա դ’Օրո»։ Ներկա պահին գիծն երկարացված է մինչև «Յոնիո» կայարանը։
== Աղբյուրներ ==
Линия B Archived 2009-12-06 at the Wayback Machine. на сайте оператора Римского метро(իտալ.)
Статистические данные о линии Би Archived 2009-08-21 at the Wayback Machine.(իտալ.)
== Տես նաև ==
Հռոմի մետրոպոլիտեն
Գիծ A (Հռոմ) |
303,066 | Եկատերինովսկի (Ադըղեա) | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ ԵկատերինովսկիԵկատերինովսկի (ռուս.՝ Екатериновский, ադըղե.՝ Екатериновскэр), խուտոր Ռուսաստանի Դաշնության Ադըղեայի Հանրապետության Գիագինսկայայի շրջանի կազմում։
== Բնակչություն ==
Բնակչության թիվը կազմում է 143 (2019) մարդ։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Ռուսաստանի ժամային գոտիները, worldtimezone.com կայքում (անգլ.) |
13,100 | Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղ | Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը (երբեմն կրճատված իբրև ԲԹՋ նավթամուղ) 1768 կմ ընդհանուր երկարության խողովակաշար է՝ Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով։ Նավթամուղը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի միջոցով միացնում է Թուրքիայի հարավարևելյան նավահանգիստ Ջեյհանին։ Այն աշխարհի երկրորդ ամենաերկար նավթամուղն է՝ Դրուժբա նավթամուղից հետո, և գործարկվում է անգլիական Բրիթիշ Փեթրոլիում կամ ԲիՓի (անգլերեն՝ BP) ընկերության կողմից։
Առաջին փոխադրված նավթը 2005 թվականի մայիսի 10-ից Բաքվից հասել է Ջեյհան 2006 թվականին մայիսի 28-ին։ Նավթամուղի կառուցումն արժեցել է 4 միլիարդ ԱՄՆ դոլար։ Երբ նավթամուղն սկսեց ամբողջ հզորությամբ նավթ փոխադրել, Ադրբեջանը մոտ 20 միլիարդ ԱՄՆ դոլար եկամուտի առջև կանգնեց, որն սկզբնական տարիներում ավելին էր ռեկորդային նավթային գների պատճառով։
Հայաստանի սահմանը փակ է Թուրքիայի և Ադրբեջանի հետ Արցախի պատերազմի և Հայոց Ցեղասպանության չլուծված հարցերի վրայից։ Այս պատճառներով, Հայաստանը դիտմամբ դուրս է թողնվել ԲԹՋ նավթամուղի ճանապարհից՝ երկիրը մեկուսացնելու նպատակով։
== Բաժնետերերը ==
Խողովակաշարի սեփականատերն է 11 էներգետիկ ընկերություն միավորող և BP ընկերության կողմից կառավարվող կոնսորցիումը։
Բաժնետերերն են՝
BP (Միացյալ Թագավորություն)։ 30.1%
Ադրբեջանի պետական նավթային ընկերություն (SOCAR) (Ադրբեջան)։ 25.00%
Chevron (ԱՄՆ)։ 8.90%
StatoilHydro (Նորվեգիա)։ 8.71%
Türkiye Petrolleri Anonim Ortaklığı (TPAO) (Թուրքիա)։ 6.53%
Eni/Agip (Իտալիա)։ 5.00%
Total (Ֆրանսիա)։ 5.0%
Itochu (Ճապոնիա)։ 3.4%
Inpex (Ճապոնիա)։ 2.50%
ConocoPhillips (ԱՄՆ)։ 2.50%
Hess Corporation (ԱՄՆ) 2.36%
== Աղբյուրներ ==
== Տես նաև ==
Ադրբեջանի նավթը
Բաքու-Սուփսա նավթամուղ
Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղ |
240,395 | Չարենցավանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ (Կոտայքի մարզ) | Այս հոդվածը ներկայացնում է Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկը, որը 2002 թ. հաստատվել է Հայաստանի կառավարության կողմից։ Ցանկում ներառված է ընդամենը 4 հուշարձան (4 միավոր)։
== Տես նաև ==
Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ
== Ծանոթագրություններ == |
599,515 | Իտաբիրա | Իտաբիրա (պորտ.՝ Itabira),համայնք Բրազիլիայում՝ Մինաս Ժերայս նահանգի կազմում։ Գտնվում է Մինաս Ժերայս նահանգի հարավարևմտյան մասում։ Բնակչությունը կազմում է 107 721 մարդ՝ 2006 թվականի տվյալներով։ Գրավում է 1 256,496 կմ2 տարածք։
== Պատմություն ==
Քաղաքը հիմնադրվել է 1848 թվական-ին։
== Վիճակագրություն ==
Համախառն ներքին արդյունքը, 2006 թվականի դրությամբ, կազմում է՝ 1 538 727 169,00ռեալ (տվյալները Բրազիլիայի աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի)
Համախառն ներքին արդյունքը մեկ շնչի հաշվով, 2006 թվականի դրությամբ, կազմում է՝ 14 879,87 ռեալ (տվյալները Բրազիլիայի աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի)
Մարդկային ներուժի զարգացման ինդեքսը, 2000 թվականի դրությամբ, կազմում է՝ 0,800 (տվյալները ՄԱԿ-ի զարգացման ծրագրի)։ |
773,195 | Տրանսֆորմերներ։ Վերջին ասպետը | Տրանսֆորմերներ։ Վերջին ասպետը (անգլ.՝ Transformers: The Last Knight), ամերիկյան գիտաֆանտաստիկական մարտաֆիլմ։ Սա Տրանսֆորմերների մասին ֆիլմաշարի հինգերորդ ֆիլմն է։ Ռեժիսոր՝ Մայքլ Բեյ։
Ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում կկայանա 2017 թվականի հունիսի 23-ին RealD 3D, IMAX 3D և 2D-ում։
== Սյուժե ==
Մարդիկ և Տրանսֆորմերները գտնվում են պատերազմի եզրին։ Օպտիմուս Պրայմը անհետացել է։ Ապագայի փրկության բանալին թաքնված է անցյալում, Երկրի վրա Տրանսֆորմերների ծածկված պատմության մեջ։ Մեր աշխարհի փրկությունն ընկնում է փոքր ալյանսի՝ Քեյդ Յեգերի, Բամբլբիի, Էդմունդ Բյորթոնի ու Վիվիան Ուեմբլիի ուսերին։ Բայց ողջ մնալ կկարողանա միայն մեկ աշխարհ՝ նրանցը, կամ մերը։
== Դերերում ==
=== Մարդիկ ===
=== Տրանսֆորմերներ ===
==== Ավտոբոտներ ====
Օպտիմուս Պրայմ՝ ավտոբոտների լիդեր
Բամբլբի՝ Օպտիմուս Պրայմի հավատարիմ զինակից
Հոթ Ռոդ՝ Բամբլբիի զինակից
Հաունդ՝ Օպտիմուս Պրայմի տեղակալ, և ավտոբոտների նոր զինագործ
Դրիֆթ՝ ավտոբոտ, ու նախկին դեսեպտիկոն
Կրոսսհեյրս՝ ավտոբոտ-գիտնական
Կոգման
Կենոպի
Սկվիքս՝ պստլիկ ավտոբոտ ու Իզբելլայի միակ ընկեր
Ուիլլի՝ ավտոբոտ մինի-կոն, փրկված Չիկագոյի համար պատերազմում
==== Դինոբոտներ ====
Գրիմլոկ՝ դինոբոտների լիդեր
Սլագ
Մինի-Դինոբոտներ
==== Քիբերթրոնի ասպետներ ====
Դրեգոնսթորմ՝ ավտոբոտ, որը կերպարանափոխվում է թռչող մեխանիկական եռագլուխ վիշապի
Սթիլբեյն՝ ավտոբոտ, որը կերպարանափոխվում է մեխանիկական Վիվերնի
==== Դեսեպտիկոններ ====
Մեգաթրոն՝ դեսեպտիկոնների լիդեր
Նիտրո Զևս
Բարիքեյդ - Չիկագոյի համար պատերազմից
Օնսլոտ
Բերսերկեր
Դրեդբոտ
Մոգավկ
==== Ուրիշներ ====
Քվինտեսոններ
== Արտադրում ==
=== Ստեղծում ===
2015 թվականի մարտին Deadline.com հայտնել էր, որ Paramount Pictures-ը բանակցություններ է վարում «Օսկար» տիրապետող Ակիվա Գոլդսմանի հետ, որպեսզի փոխանցել նոր գաղափարներ ապագա Տրանսֆորմատորների համար։ Ստուդիան պատրաստվում է անել այն, ինչ Ջեյմս Քեմերոնը և 20th Century Fox-ը չկարողացան անել երեք նոր Ավատարներում, ինչպես նաև այն, որ Disney-ը անում է նրա համար, որպեսզի վերականգնել Star Wars-ը սիքվելի ու սպին-օֆֆի միջոցով։ Paramount Pictures-ը ցանկանում է ունենալ իր սեփական Տրանսֆորմատորներ կինեմատոգրաֆիական տիեզերքը, Marvel-ի, Marvel Cinematic Universe-ի, Warner Bros-ի ու DC Universe Extended-ի նման։ Ռեժիսոր հանդես կգա Մայքլ Բեյը, գործադիր պրոդյուսեր՝ Սթիվեն Սփիլբերգը, իսկ պրոդյուսեր՝ Լորենցո դի Բոնավենտուրան։ 2015 թվականի հունիսին հայտարարվեց, որ Ակիվա Գոլդսմանը և Ջեֆ Փինկները կգրեն ֆիլմի սցենարը։ Սակայն նոյեմբերի 20-ին, զբաղվածության պատճառով է, այլ նախագծերում, Գոլդսմանը դուրս մնաց նախագծից և Paramount-ը սկսել է բանակցություններ վարել դուետ Արթուր Մարկունի և Մեթ Հոլլոուեյնի («Երկաթե մարդը») ու Կեն Նոլանի («Սև ճուռակ») հետ։ Ապրիլին օպերատոր է ընտրվել Ջոնաթան Սելան։
Այն բանից հետո, երբ դուրս է եկել «Տրանսֆորմերներ։ Բնաջնջման դարաշրջանը» ֆիլմը, Բեյը որոշել է չնկարահանել սիքվելը։ Բայց 2016 թվականի հունվարի սկզբին Rolling Stone տված հարցազրույցում, նա հաստատել է, որ կվերադառնա որպես ռեժիսոր Տրանսֆորմերների հինգերորդ ֆիլմում, բայց դա կլինի նրա վերջին ֆիլմը։ Paramount Pictures-ը Միչիգանում նկարահանումների համար կծախսի $80 մլն։
մայիսի 17-ին Բեյը, իր Instagram էջում ներկայացրել է ֆիլմի պաշտոնական անունը, որը կոչվելու է «Տրանսֆորմերներ. Վերջին ասպետը», նչպես նաև ցույց է տվել խոշոր պլանով Օպտիմուս Պրայմի դեմքը, որը կլինի մանուշակագույն աչքերով, այլ ոչ թե կապույտ, իսկ նրա դեմքը հիմնականում մոխրագույն (կապույտ և կարմիր գույները նույնպես առկա են)։
2016 թվականի մարտի 31-ին հայտարարվել է, որ Մեգաթրոնը վերադառնալու է սիքվելում։
=== Քասթինգ ===
2015 թվականի դեկտեմբերին Մարկ Ուոլբերգը հաստատել է, որ նա կվերադառնա ֆիլմի նկարահանումները շարունակելու համար։ 2016 թվականի փետրվարին, Լոս Անջելեսում և Լոնդոնում անցկացվել են քասթինգներ, երկրորդական դերեր գտնելու համար, ինչպես նաև Փիթեր Կալլենը հաստատել է, որ նա հնչունավորելու Օպտիմուս Պրայմին։ Ներգրավված կլինեն շուրջ 850 դերասաններ և նկարահանող խմբեր, որոնցից 450 կլինեն Միչիգան նահանգի բնակիչներ։ 2016 թվականի ապրիլի 13-ին, Entertainment News-ը հաղորդել է, որ Իզաբելա Մոները բանակցություններ է վարում ֆիլմում Իզաբելլայի դերի համար։ 2016 թվականի մայիսի 17-ին հաստատվել է, որ Ջոշ Դյուամելը կկրկնի իր դերը (գնդապետ Ուիլյամ Լենոքս), ինչպես նաև ֆիլմին կմիանա դերասան Ջերրոդ Քարմայքլը։ 2016 թվականի հունիսին Էնթոնի Հոփքինսը, Միտչ Փիլեջին և Սանտիագո Կաբրերան միացել են դերասանական կազմին, իսկ հունիսի 28-ին հաստատվել է, որ Թայրիզ Գիբսոն կկրկնի իր դերը (սերժանտ Ռոբերթ Եպս)։ Լորա Խեդդոկը ընտրվել է Վիվիան Ուեմբլիի դերում։ 2016 թվականի օգոստոսին հայտնի է դարձել, որ Լիամ Գերրիգան կկատարի արքա Արթուրի դերը (այդ նույն դերը նա խաղացել է «Մի անգամ հեքիաթում» սերիալում)։ Նույն ժամանակ հայտնի է դարձել, որ Մարկ Ռայանը կվերադառնա ֆիլմ, կերպարներին հնչունավորելու համար։ 2016 թվականի սեպտեմբերի 4-ին Սթենլի Տուչչին հաստատել է, որ կվերադառնա ֆիլմում։ 2016 թվականի հոկտեմբերի 14-ին հայտնի է դարձել, որ Ջոն Թուրթուրոն կվերադառնա Սեյմուր Սիմոնսի դերին։ Նաև հայտնի է դարձել, որ Ջոն Գուդմենը կվերադառնա ֆիլմ, որպեսզի հնչունավորի տրանսֆորմեր Հաունդին։
=== Ֆիլմի նկարահանումներ ===
Նկարահանումները սկսվել են 2016 թվականի մայիսի 25-ին Հավանայում, Կուբա։
Ֆիլմի նկարահանումները սկսվել են նաև 2016 թվականի հունիսի 6-ին Ֆինիքսում, Արիզոնա նահանգ և 2016 թվականի հունիսի 19-ին Դետրոյթում, Միչիգան նահանգ ու Լոնդոնում, E75 աշխատանքային վերնագրով։ Նաև, մի քանի կադրեր հանվել էին Չիկագոյում, Իլինոյս նահանգ։ Դետրոյթում նկարահանումները կանցկացվեն «Motown Motion Picture Studios» կինոստուդիայում, «Packard Automotive Plant» լքված գործարանում, «Միչիգանի Կենտրոնական կայարանում», «Speakeasy Cafe D’Mongo» բարում ու «MGM Grand Detroit» կազինոյում։
=== Էֆեկտներ ===
Ինչպես Տրանսֆորմատորների նախորդ մասերում, Industrial Light & Magic ընկերությունը պատասխանատու կլինի ֆիլմի համար վիզուալ էֆեկտների ստեղծմանը։
=== Ռելիզ ===
2016 թվականի դեկտեմբերի 6-ին դուրս է եկել առաջին թրեյլերը։
== Շարունակություն ==
2018 թվականի հունիսի 8-ին նախատեսվում է թողարկել տրանսֆորմեր Բամբլբիի մասին սպին-օֆֆ, իսկ 2019 թվականի հունիսի 28-ին «Տրանսֆորմերնոր 6» սիքվելը։
== Ծանոթագրություններ == |
1,081,778 | Dream (յություբեր) | Քլեյ (առավել հայտնի է որպես Dream, օգոստոսի 12, 1999(1999-08-12)), ամերիկացի յություբեր, հայտնի է դարձել Minecraft խաղի ու սփիդրանների միջոցով։ Իր կարիերան ՅուԹյուբում սկսել է 2014 թվականին և զգալի հանրաճանաչություն է ձեռք բերել 2019 և 2020 թվականներին՝ ստեղծելով Minecraft խաղի տեսահոլովակներ և հայտնի է իր Minecraft Manhunt տեսանյութերի շարքով։ 2021 թվականի մայիսի դրությամբ նրա ալիքների ընտանիքը միասին ունեցել է ավելի քան 26 միլիոն բաժանորդ և ավելի քան 1,8 միլիարդ դիտում։ ՅուԹյուբը Dream-ին 2020 թվականի տարվա առաջատար է ճանաչել։ 2020 թվականի վերջին Քլեյին Speedrun.com-ի հետաքննությունից հետո, որտեղ նա տեղադրում էր Minecraft-ի սպիդրամների իր հաշիվը, մեղադրանք է առաջադրվել չիթ–ծածկագրերի կիրառման համար։
== Կարիերա ==
=== ՅուԹյուբ ===
Քլեյը ՅուԹյուբում իր ալիքը ստեղծել է 2014 թվականի փետրվարի 8-ին։
2020 թվականի դեկտեմբերին իր ամենամյա YouTube Rewind շարքի փոխարեն, վիդեոհոսթինգը հրապարակել է իր ամենահանրաճանաչ տեսանյութերի և դրանց հեղինակների ցուցակը։ ԱՄՆ-ի վարկանիշում ՅուԹյուբում Քլեյի «Minecraft Speedrunner VS 3 Hunters GRAND FINALE» տեսահոլովակը 7-րդ հորիզոնականում է «Top Trending Video»-ում, և Dream ալիքը դրել է «Top Creator»-ի երկրորդ և «Breakout Creator»-ի՝առաջին տեղում։ Քլեյի սթրիմները ՅուԹյուբում 2020 թվականի նոյեմբերին՝ հանդիսատեսի առավելագույն թվով՝ մոտ 700 հազար մարդ, զբաղեցրել է 6-րդ տեղը 2021 թվականի հունվարի դրությամբ ամենադիտվող խաղային ստրիմների շարքում։ 2020 թվականի դեկտեմբերից Polygon-ի հոդվածում ասվում էր, որ «2020 թվականը Dream-ի համար ցնցող տարի էր», և այն կոչվել է «այս պահին ՅուԹյուբի խոշորագույն խաղային ալիք»։
==== Minecraft Manhunt ====
Քլեյի ամենահայտնի և դիտված տեսանյութերի շարքը Minecraft Manhunt-ն է։ Minecraft Manhunt-ում մի խաղացող է և սովորաբար ինքն էլ փորձում է ավարտել կյանքը որքան հնարավոր է արագ միայն մեկ կյանքով, մինչդեռ մեկ այլ խաղացող կամ խաղացողների թիմ («Որսորդներ») փորձում են կանխել մեկ այլ անձի խաղը՝ սպանելով նրանց։ Որսորդներից յուրաքանչյուրն ունի անսահման կյանք և կողմնացույց, որը ցույց է տալիս խաղացողի գտնվելու վայրը։ Որսորդները հաղթում են խաղը, եթե խաղացողը մահանում է Minecraft-ում հաղթելուց առաջ։
2019 թվականի դեկտեմբերի 26-ին Քլեյը ներբեռնել է այդ սերիայից առաջին տեսանյութը՝ «Beating Minecraft But My Friend Tries to Stop Me»–ը։ Հետագայում Քլեյը շատ դեպքերում կրկնել է տեսանյութի այս ոճը՝ ժամանակի ընթացքում մեծացնելով որսորդների թիվը։ Շատ տեսահոլովակներ տասնյակ միլիոնավոր դիտումներ են ունեցել։ Նրա տեսանյութերից մեկը՝ Manhunt-ը, վեցերորդ տեղն Է զբաղեցրել ՅուԹյուբի 2020 թվականի ամենահանրաճանաչ տեսանյութերի վարկանիշում։
Paste-ի մասնագետ Նիկոլաս Պերեսը նկարագրել է Minecraft Manhunt-ը որպես «փորձառություն, որից ամեն անգամ կախ է ընկնում ծնոտս»՝ նշելով, որ Minecraft Manhunt ձևաչափը «կարծես երաշխավորում է, որ որսորդները դուրս կգան առաջին տեղ։ Բայց ավելի հաճախ, Քլեյնը թևքից դուրս է բերում հենց այնքան մեկանոց, որպեսզի հաղթեն որսորդներին և վերջնական հաշվով՝ նաև խաղը»։
=== Dream SMP ===
Dream SMP սերվերը մասնավոր Minecraft-սերվեր է, որը պատկանում է Քլեյին՝ թողարկված 2020 թվականի ապրիլի 25-ին։ Նրանում խաղում է հենց ինքը (Dream, DreamXD), ինչպես նաև այլ հայտնի Minecraft խաղացողներ. նրանց թվում են Ջորջ Դևիդսոնը (GeorgeNotFound), Թոմաս Սայմոնսը (TommyInnit), Նիկոլասը (Sapnap), Դերոլ Նովշոշը (BadBoyHalo), Թոբի Սմիթը (Tubbo), Ֆլորիսը (ItsFundy), Վիլ Գոլդը (WilburSoot) և ուրիշներ։ Սերվերը բաժանված է խմբակցությունների և իր մեջ ներառում է ծանր դերային խաղ, ընդ որում հիմնական իրադարձությունները նախապես թույլ են գրված, մյուս տարրերի մեծ մասը իմպրովիզացիա է, որը գործում է ՅուԹյուբում և Twitch-ում։ Սեսիլիա Դ'Անաստասիոն Wired-ից Dream SMP-ը նկարագրել է որպես կենդանի թատրոնի ձև և «մաքիավելլիստական քաղաքական դրամա», որն 2021 թվականի հունվարի դրությամբ ուներ ավելի քան 1 միլիոն հեռուստադիտող սերվերի անդամների ուղիղ հեռարձակումներում։
=== Minecraft-ի մրցումներ ===
2020 թվականի ընթացքում Քլեյը մասնակցել է Minecraft Championship-ին՝ Minecraft–ի ամենամսյա մրցույթին, որը կազմակերպում էր Noxcrew-ը։ 2020 թվականին նա առաջին տեղն է զբաղեցրել Minecraft-ի 8-րդ և 11-րդ առաջնություններում։ 2020 թվականի սեպտեմբերին Minecraft 10-րդ առաջնության ժամանակ նա խաղացել է բարեգործական նպատակներով՝ հավաքելով մոտ 3400 դոլար։
=== Minecraft սփիդրանինգ ===
2020 թվականի մարտին Քլեյը ՅուԹյուբի իր ալիքում հրապարակել է իր առաջին պաշտոնական Minecraft Speedrun-ը։ Այն ժամանակ դա Speedrun.com-ի 1,9 տարբերակի համաշխարհային ռեկորդն էր։ Իր առաջին սփիդրանը բեռնելուց մոտ 6 օր անց, IlluminaHD սպրինտերի բեռնվածությունը գերազանցել է այն ռեկորդը, որը Minecraft-ը սահմանել է Minecraft պտույտը սկսելու համար։ Մարտի 24-ին Քլեյը սահմանել է համաշխարհային ռեկորդ, որը 17 օր անց կրկին գերազանցել է Illumina–ն։ Հունիսի 10-ին նա բեռնել է իր վերջին սփիդրանն ու 1,9 տարբերակի համաշխարհային ռեկորդը, որը համաշխարհային ռեկորդ է մնացել 67 օր շարունակ։ Ներկայումս Քլեյը Speedrun.com-ի անվանակարգում զբաղեցնում է 12-րդ տեղը։
==== Չիթ օգտագործելու մեղադրանքներ ====
2020 թվականի հոկտեմբերի սկզբին Քլեյը ուղիղ եթերով հեռարձակել է Minecraft 1.16 սփիդրանը և իր ռեկորդը տեղադրել Speedrun.com-ում։ Նրան շնորհվել է 5-րդ տեղը։
2020 թվականի դեկտեմբերի 11-ին, երկամսյա հետաքննությունից հետո, Minecraft-ի Speedrun.com–ի վերանայման թիմը աղյուսակից հանել է նրա սփիդրանը։ Թիմը 14 րոպեանոց տեսահոլովակ է հրապարակել ՅուԹյուբում և զեկույց, որը վերլուծել է Քլեյի սփիդրանի վեց սթրիմերը, ձայնագրման ժամանակից ի վեր. նրանք եզրակացրել են, որ խաղը փոփոխվել է, որպեսզի մեծացնեն Երկրամասի Մագարիտի (Жемчуг Края) ձեռքբերման հավանականությունը (որն անհրաժեշտ է խաղն ավարտելու համար), երբ առևտուր անեն Պիգլինների հետ։ Զեկույցում ասվում է, որ նորմալ հնարավորությունը, որ նա կստանա դրանք, կազմում է 1/7,5 տրլն։ Քլեյը հերքել Է ՅուԹյուբի տեսանյութում հնչած մեղադրանքները և պատասխանել է պատվիրված հաշվետվությամբ, որը գրել է վիճակագիրը, որը, ինչպես նա պնդում էր, աստղաֆիզիկոս էր։
Dot Esports-ը հայտարարել է, որ զեկույցը չի արդարացնում նրան, և «մեծ մասամբ» ենթադրում է, որ հաջողությունը բացառված է։ Մոդերատորների թիմը աջակցել է նրանց որոշմանը։ Իր Թվիթթերում Քլեյը նշել է, որ կընդունի նրանց որոշումը՝ առանց մեղքն ընդունելու։
2021 թվականի մայիսի 30-ին նա հաղորդագրություն է հրապարակել, որում խոստովանել է, որ խաղի իր տարբերակն իսկապես մոդիֆիկացիա է ունեցել, որը փոխել է որոշակի խաղային տարրեր ստանալու հավանականությունը։ Միաժամանակ նա հայտարարել է, որ տեղյակ չէ մոդիֆիկացիայի հեղինակի կողմից որոշակի թարմացման մասին, ինչի պատճառով Քլեյը, իբր, ուշադրություն չի դարձրել դրան մինչև սփիդրանի մեկնարկը։ Նա հեռացրել է նաև մեղադրանքներին պատասխանող տեսանյութը։
== Սկավառակագրություն ==
== Մրցանակներ և անվանակարգեր ==
== Ծանոթագրություններ == |
320,366 | Սոշնիկի (գյուղ, Ոիչուգսկի շրջան) | Սոշնիկի (ռուս.՝ Сошники), գյուղ Ռուսաստանի Իվանովոյի մարզի Ոիչուգսկի շրջանի կազմում։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Ռուսաստանի ժամային գոտիները, worldtimezone.com կայքում (անգլ.) |
206,442 | Փոխանցման կառավարման հաղորդակարգ | Փոխանցման կառավարման հաղորդակարգ (անգլ.՝ Transmission Control Protocol, TCP), համացանցի հիմնական հաղորդակարգերից մեկը, այնքան հիմնարար, որ հաճախ հաղորդակարգերի ողջ հավաքածուն անվանվում է TCP/IP։
Նախատեսված է TCP/IP-ի ցանցերի և ենթացանցերի տվյալների տեղափոխման վերահսկման համար (RFC 793)։ TCP-ն գտնվում է TCP/IP տեղափոխման մակարդակում։
TCP օգտագործվում է այն ժամանակ, երբ հարկ է լինում ինֆորմացիան փոխանցել առանց կորուստների։ Կիրառական պրոցեսները TCP-ի հետ աշխատում են հատուկ պորտերի միջոցով։ Օրինակ TELNET սերվերը օգտագործում է 23 պորտը։ TELNET օգտագործողը կստանա սերվերից ծառայություն, եթե միացում հաստատի TCP հաղորդակարգով 23 պորտով համապատասխան սարքին։
== Աշխատանք ==
TCP հաղորդակարգը մեծ ծավալով տեղեկությունը փոխանցում է, այն բաժանելով ավելի փոքր մասերի՝ փաթեթների։ Բաժանված մասերը համարակալվում են՝ հետագայում վերականգման համար։ Այդ համարակալումը տվյալների հետ միասին ուղարկելու համար, այն ամեն մի կտորը տեղավորում է համապատասխան շապիկով ծրարում, որի մեջ պահվում է համապատասխան ինֆորմացիան։ Ստացված TCP-փաթեթը տեղավորվում է IP-ծրարի մեջ, որից էլ ստացվում է IP-փաթեթ։
Ընդունողը ստանալուց հետո բացում է IP-ծրարները և տեսնում է TCP-ծրարները, որոնք էլ իրենց հերթին բացում և տեղավորում են կտորները՝ համապատասխան հաջորդականությամբ համապատասխան տեղում։ Եթե ինչ-որ բան բացակայում է, այն պահանջում է այդ կտորը նորից ուղարկել։ Այսքանից հետո ինֆորմացիան հավաքվում է համապատասխան հերթականությամբ և ամբողջովին վերականգնվում է ու պատրաստ է լինում ծրագրին փոխանցելու համար։
== Առանձնահատկություններ ==
TCP պրոտոկոլը ունի մի քանի առանձնահատկությունների, որոնք չունեն այլ տրանսպորտային կամ ցանցային պրոտոկոլները, ինչպիսին օրինակ UDP կամ IP են՝
Բացահայտ ու հաստատումով ինիցիալիզացիա և միացման ավարտ
Առանց ընդօրինակման տվյալների ապահով փոխանցում
Հոսքի վերահսկում
Ծանրաբեռնվածությունից խուսափումԱյս առանձնահատկությունների շնորհիվ TCP պրոտոկոլի իրականացումը ավելի դժվար է քան UDP (RFC 768) կամ IP (RFC 791)։
Հաղորդակարգերի բազմամակարդակային ճարտարապետությունում TCP-ն գտնվում է IP հաղորդակարգից ավելի բարձր մակարդակում, ինչը ապահովվում է TCP-ի տվյալների փոխանցման ու ընդունման ուղղին։ |
1,051,322 | Թոմ Բրեդի | Թոմաս Էդվարդ Փաթրիք «Թոմ» Բրեդի կրտսեր (անգլ.՝ Thomas Edward Patrick "Tom" Brady, Jr., օգոստոսի 3, 1977(1977-08-03), Սան Մատեո, Կալիֆոռնիա), ամերիկյան ֆուտբոլի խաղացող, «Տամպա Բեյ Բաքանիրս» թիմի փասատու, հանդես է եկել Ֆուտբոլի ազգային լիգայում (NFL):
Բրեդին հանդես է եկել Միչիգանի համալսարան կողմից։ 2000 թվականին նա ընտրվել է դրաֆտի վեցերորդ ռաունդում։ Բրեդին հասել է ակնառու հաջողությունների և համարվում է ամերիկյան ֆուտբոլի պատմության մեջ լավագույն խաղացողներից մեկը։ Նա բազմիցս հաղթել է Սուպերբոուլներում (XXXVI, XXXVIII, XXXIX, XLIX, LI, LIII), դարձել է այդ հանդիպումների լավագույն խաղացողը, մասնակցել է Պրո Բոուլի։ Մի շարք հրատարակություններում ճանաչվել է որպես «Տարվա սպորտսմեն»։
2017 թվականին նրա ակումբը հերթական անգամ չեմպիոն դարձավ Հյուստոնում կայացած խաղում։ Թոմ Բրեդին չորրորդ անգամ ճանաչվել է որպես ամենաարժեքավոր խաղացող և 2019 թվականին ստացավ թվով վեցերորդNFL չեմպիոնի թանկարժեք քարով մատանի(մինչև նա ոչ ոք դրան չի հասել)։
2019 թվականին Բրեդին ստորագրեց պայմանագիր Տամպա Բեյ Բաքանիրս թիմի հետ։
Թոմը պատկերված է եղել սերիալներում «Հարավային այգի» (17 եթերաշրջան, 5 սերիա և 23 եթերաշրջան, 8 սերիա), «Սիմփսոնները» և «Գրիֆինների ընտանիքը» սերիալներում, ինչպես նաև հայտնվել է «Անտուրաժ» հեռուստասերիալի կամեոյում (6-րդ եթերաշրջանի 5 սերիա), և «Թեդ 2» ֆիլմում, ինչպես նաև հիշատակվել է «Հաուս» հեռուստասերիալում (6 եթերաշրջան, 3 սերիա), «Տղամարդկանց ընկերությունում» գեղարվեստական դրամայում և «Դրաֆտի օր» սպորտային դրամայում։
== Վաղ տարիներ ==
Թոմ Բրեդին ծնվել է Սան-Մաթեոյում (Կալիֆորնիա նահանգ) Գալին Պատրիսիի և Թոմասա Բրեդի մեծի ըտանիքում։ Բացի իրենից ընտանիքում կար երեք մեծ քույր։ Իռլանդական արմատները Թոմը ժառանգել է հորից, իսկ մոր նախնիները Լեհաստանից, Նորվեգիայից և Շվեդիայից են։ 1980-ական թվականներին նա «Քենդլսթիք պարկ»-ում կանոնավոր հաճախում էր Սան Ֆրանցիսկո Ֆորթինայներսի խաղերին և եղել է քվոթերբերգ Ջո Մոնտանայի մեծ երկրպագուն, և ավելի ուշ պնդում էր, որ Մոնտանան իր կուռքերից և ոգեշնչումներից մեկն է։
Չորս տարեկանում նա հանդիսանում էր 1981 թվականի NFC չեմպիոնական խաղի հանդիսատեսներից մեկը, որի ընթացքում «Ֆորթի Նայներսը» հաղթեց «Դալաս Քոուբոյսին», իսկ Մոնթանան կատարեց NFL պատմության լավագույն հարվածներից մեկը։ Երեխա ժամանակ Բրեդին հաճախել է Սան Մաթեոյի համալսարանի ֆուտբոլային ճամբար, որտեղ նրան հարվածել սովորեցրել է տեղական մարզիչ Թոնի Գրացիանին։ Ֆուտբոլից բացի, Թոմը հետաքրքրված էր նաև բասկետբոլով և «Լոս Անջելես Լեյքերսի» և «Բոստոն Սելտիքսի» կողմնակից էր։
Բրեդին հաճախում էր տեղի Յունիպերա Սերա ավագ դպրոցը, ինչպես նաև հաճախում էր «Սբ. Մերի» եկեղեցին։ Սերրայում սովորելիս Բրեդին ամերիկյան ֆուտբոլի, բեյսբոլի և բասկետբոլի թիմերի անդամ էր։ 1995 թվականին NLB դրաֆտում նա «Մոնրեալ Էքսպոս» ակումբի կողմից 18-րդ ռաունդում ընտրվեց որպես քեթչեր։
1998 և 1999 թվականների ամառային արձակուրդների ընթացքում նա պրակտիկա անցավ «Merrill Lynch»-ում։
== Անձնական կյանքը ==
2004 թվականից մինչև 2006 թվականի վերջը Բրեդին հանդիպում էր դերասանուհի Բրիջիտ Մոյնահանի հետ։ 2007 թվականի փետրվարի 18-ին նա People ամսագրին հաստատել է, որ նա երեք ամսվա հղի է։ Թոմն ու Բրիջիտը բաժանվեցին այն ժամանակ, երբ Մոյնահանը հղիացավ։ 2007 թվականի օգոստոսի 22ին Բրէդին որդի ունեցավ ՝ Ջոն Էդվարդ Թոմաս Մոյնահանը, իսկ ինքը ՝ Բրէդը, ներկա էր ծննդաբերությանը։
2009 թվականի փետրվարի 26-ից նա ամուսնացած է Ժիզել Բունդխենի հետ, ում հետ հանդիպում էր իրենց հարսանիքից երկու տարի առաջ։ Ամուսիններն ունեն երկու երեխա, որդին՝ Բենջամին Ռեյն Բրեդին (ծնվ. 08.12.2009) և դուստրը՝ Վիվիան Լեյք Բրեդին (ծնվ. 05.12.2012):
Թոմ Բրէդը հանդիսանում է «Madden NFL 18» խաղի կազմի դեմքը։
== Վիճակագրություն ==
=== Կանոնավոր առաջնություն ===
† Վիճակագրությունը բերված է 2019 թվականի ավարտին։
‡ Կարիերայի համար եզրահանգումներն արված են մինչև 2019 թվականի սեզոնը ներառյալ։
=== Փլեյ-օֆֆ ===
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
{{{1}}} Թոմ Բրեդի. պաշտոնական կայք
Պրոֆիլը Նյու Ինգլենդ Պէտրիոտսի կայքում
Բրէդին Crazy Portal կայքում |
264,744 | Ճարխու | Ճարխու, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Գենջի գավառակում։
Բնակչության մասին տվյալներ չեն պահպանվել։ Նրանք բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։
== Աղբյուրներ ==
Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
== Տես նաև ==
Բիթլիսի նահանգի հայաբնակ բնակավայրեր
== Ծանոթագրություններ == |
859,513 | Սիմոն Հմայակյան | Սիմոն Գևորգի Հմայակյան (մարտի 20, 1951(1951-03-20)), հայ հնագետ։ Պատմական գիտությունների թեկնածու, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, ԵՊՀ պատմության ֆակուլտետի Հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի դոցենտ։ Նեղ մասնագիտացումը՝ Հայաստանի վաղ հնագիտություն։ Աշխատում է ՀՀ ԳԱԱ ՀԱԻ-ում 1981 թվականից առ այսօր։ Հետազոտությունների ոլորտներն են հնագիտությունը, ուրարտագիտությունը, Հայ ժողովրդի պատմությունը, Հին աշխարհի արվեստի պատմությունը, դիցաբանությունը;
== Կենսագրություն ==
Սիմոն Հմայակյանը 1968-1973 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում։
1973-1974 թթ. աշխատել է Հայաստանի պատմության պետական թանգարանում՝ ՀՊՊԹ, որպես վերականգնող՝ ռեստավրատոր, ապա՝ 1974-1977 թթ. ՀՊՊԹ-ի գիտաշխատող։ Այնուհետև 1977-1980 թթ. սովորել է Լենինգրադի՝ ներկայիս Սանկտ-Պետերբուրգի Էրմիտաժի պետական թանգարանի հնագիտության բաժնի ասպիրանտուրայում։ Ստացել է Պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 1977-1980 թթ. աշխատել է որպես ՀՊՊԹ Հին հնագիտության բաժնի վարիչ։ Սիմոն Հմայակյանը 1980-1981 թթ. եղել է Երևանի «Էրեբունի» թանգարանի տնօրենը։ Ապա՝ ՀՀ ԳԱ ՀԱԻ-ի Ուրարտուի հնագիտության բաժնի և Սևանի ավազանի ուրարտական հնավայրերն ուսումնասիրող հայ-իտալական արշավախմբի ղեկավար ։ 1981 թվականից աշխատում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում։ 1992 թվականից առ այսօր Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի դասախոս է։ 2001-2003 թթ. աշխատել է որպես Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի Պատմության և քաղաքագիտության ամբիոնի վարիչ։ 2003-2006 թթ. եղել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի Տուրիզմի և մշակութաբանության ամբիոնի հիմնադիր վարիչ։ 2004 թվականից առ այսօր - ԵՊՀ Հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի դասախոս, դոցենտ։
== Այլ կենսագրական տվյալներ ==
Սիմոն Հմայակյանը տիրապետում է հետևյալ լեզուներին.
հայերեն,
ռուսերեն,
ֆրանսերեն,
ուրարտերեն,
գրաբար (դասական հայերեն)։
== Գիտական հրապարակումներ ==
Սիմոն Հմայակյանը հեղինակել է բազում և արժեքավոր գիտական աշխատություններ, այդ թվում՝ որոշ աշխատություններ՝ այլ նշանավոր հայագետների համահեղինակությամբ։
Հմայակյան Ս. Գ., 1975, Ուրարտական դիցարանի աստվածությունների մասին, «Պատմա-բանասիրական հանդես», թիվ 1, Երևան, Հայկական ՍՍՀ ԳԱ հրատ., էջ 158-154։
Հմայակյան Ս. Գ., 1979, Ուրարտական Արծիբեդինի աստվածության մասին, Հայաստանի մշակույթի և արվեստի պրոբլեմներին նվիրված հանրապետական չորրորդ գիտական կոնֆերանսի զեկուցումների թեզեր, Երևան, Հայկական ՍՍՀ ԳԱ հրատ., էջ 71-72։
Եսայան Ս. Ա., Հմայակյան Ս. Գ, 1980, Ուրարտուի զգեստը, «Պատմա-բանասիրական հանդես», թիվ 3, Երևան, Հայկական ՍՍՀ ԳԱ հրատ., էջ 203-215։
Հմայակյան Ս. Գ., 1981, Ուրարտական դիցարանի սրբությունները, «Պատմա-բանասիրական հանդես», թիվ 3, Երևան, Հայկական ՍՍՀ ԳԱ հրատ., էջ 205-210։
S. Hmayakyan, R. Badaljan, Ch. Edens, F. Kohl, D. Stronakh, A. Tonikjan, S. Mandrikjan, M. Zardarjan. Preliminary report on the 1992 excavations at Horom, Armenia | "Iran" XXXI, 1993, p. 1–24.
== Գիտական գործունեության այլ փաստեր ==
Գիտական հետաքրքրությունների շրջանակը հիմնականում հետևյալն է.
Հնագիտության հիմունքներ
Հին աշխարհի արվեստի պատմություն
Դիցաբանություն
Քաղաքակրթությունների պատմություն
Սիմոն Հմայակյանը Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀՀ ԳԱԱ ՀԱԻ) Ուրարտուի կամ Վանի թագավորության հնագիտության խմբի ղեկավարն է։
== Գիտահանրամատչելի հոդվածներ ==
Սիմոն Հմայակյանը բազմաթիվ հետաքրքիր ու արժեքավոր գիտահանրամատչելի հոդվածների հեղինակ է։
Հմայակյան Ս. Գ., 1975, Հեթանոսությունը որպես աշխարհայացք, «ԵՊՀ-ի ուսանողական գիտական աշխատանքներ» թիվ 17, Երևան, էջ 17-25։
Հմայակյան Ս. Գ., 1988, Զվարթնոցի արձանագրությունը, «Կուլտուր-լուսավորական աշխատանք», թիվ 7-8, Երևան, էջ 37-39։
Հմայակյան Ս. Գ., 1989, Գիլգամեշի մասին առասպելը Հայաստանում, «Մշակույթ», թիվ 2-3, Երևան, էջ 67-73։
Հմայակյան Ս. Գ., 1990, Մհերի դուռ, «Մշակույթ», թիվ 2-3, Երևան, էջ 33-44։
Հմայակյան Ս. Գ., 1991, Հնագույն հայկական Արծիբիդինե աստվածության մասին, «Հայրենի եզերք», թիվ 5, Երևան էջ 35-37։
Հմայակյան Ս. Գ., 1992, Հողային ռեֆորմենր և ... զուգահեռներ, «Հայաստան», թիվ 36, Երևան, էջ 4։
Հմայակյան Ս. Գ., 1993, Հայ-ուրարտա-իրանական մշակութային փոխառնչությունների շուրջ, «Իրան-Նամե», թիվ 2, Երևան, էջ 33։
Հմայակյան Ս. Գ., 1993, Հոգևոր մշակույթի առաջին դրսևորումները Հայկական լեռնաշխարհում, «Գարուն», թիվ 2, Երևան, էջ 48-52։
Հմայակյան Ս. Գ. 1993, Իվարշա հայկական աստվածությունը, «Աստեղային սուրհանդակ», Երևան, թիվ 1, էջ 3։
Հմայակյան Ս. Գ., 1994, Տայոց իշխան Սենին և Թիգլաթպալասար մեծը, «Հնչակ», թիվ 6, Երևան, էջ 9։
Հմայակյան Ս. Գ., 1994, «Մհերի դռան» արձանագրությունը և Վանի թագավորության օրացույցը, «Գարուն» ամսագիր, թիվ 3, էջ 88-89։
Դևեջյան Ս. Հ., Հմայակյան Ս. Գ., 2003, Օննիկ Խնկիկյանի «Սյունիքը բրոնզի և երկաթի դարաշրջանում» մենագրության մասին, «Մասիս» /փետրվարի 8/, էջ 13։
== Խմբագրված աշխատանքներ ==
Սիմոն Հմայակյանի գիտական գործունեության բարձր մակարդակի վկայություններն են նաև նրա կողմից խմբագրված մի շարք աշխատությունները։
Հայաստանի հնագիտական հուշարձանները, թիվ 15, «Ուրատական հուշարձաններ», պրակ 2, Երևան, 1991 (պատասխանատու խմբագիր)։
«Էրեբունի Երևան», Երևան, 1998 (համախմբագիր՝ Արամ Քալանթարյան)։
The North-Eastern Frontier. “Urartians and non Urartians in the Sevan Lake Basin (The Southern Shores)”, Roma, 2002 (co-editors: Raffaele Biscione, Neda Parmejiani).
Ինգա Ավագյան, Պատմական Շիրակը սկզբնաղբյուրներում, Գյումրի, «Էլդորադո» հրատ., 2015:
== Մասնակցությունը հնագիտական գիտարշավներին ==
Սիմոն Հմայակյանի գիտական գործունեության կարևոր մասն են կազմում նրա մասնակցությամբ իրականացված մի շարք գիտարշավներ։
Մասնակցել է Լոռի Բերդի, Լճաշենի, Հայրիվանքի, Կղզյակ բլուրի, Արմավիրի (ջոկատի պետ), Կարմիր Բլուրի (խորհրդատու) արշավախմբերի պեղումներին։
Ղեկավարել է ՀՀ ԳԱԱ ՀԱԻ Դովրիի, Թևրաքարի, Նոր Արմավիրի հնագիտական արշավախմբերի աշխատանքները։
1994-2012 թթ. որպես համաղեկավար աշխատել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Հռոմի Էգեյան աշխարհի և Մերձավորարևելյան քաղաքակրթությունների ուսումնասիրության ինստիտուտի միացյալ արշավախմբում (հայկական կողմի ղեկավար)։
== Անդամակցությունը խորհուրդներին ==
Սիմոն Հմայակյանը եղել է մի շարք գիտական խորհուրդների նախագահ կամ մասնակից
Երևանի Հիմնադրաման Էրեբունի թանգարանի գիտական խորհուրդ (նախագահ)
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտական խորհուրդ
Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի գիտական խորհուրդ
Երևանի Պետական Համալսարնի Իջևանի Մասնաճյուղի գիտական խորհուրդ
«Փոստային վճարման պետական նշանների հարցերով խորհրդի» անդամ։
Այժմ Սիմոն Հմայակյանը Հայաստանի Հանրապետության Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի գիտական խորհրդի անդամ է։
== Գիտաժողովների կազմակերպում ==
1981 թ. Սիմոն Հմայակյանը կազմակերպել է Հայաստանի պատմության պետական թանգարանի՝ ՀՊՊԹ և Էրեբունի թանգարանի միացյալ նստաշրջանը Երևանում։
== Դասախոսական գործունեություն ==
Սիմոն Հմայակյանը ԵՊՀ Պատմության ֆակուլտետում կարդում է հետևյալ դասընթացները.
Ուրարտուի և հին հայկական թագավորության արվեստը,
Աքեմենյան Իրանի արվեստը և Հայաստանը։
== Մասնագիտական միություններին անդամակցություն ==
Սիմոն Հմայակյանը ՀՀ նկարիչների միության անդամ է։
== Գրականություն ==
== Պատկերասրահ ==
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտ
Երևանի պետական համալսարանի պաշտոնական կայք։ Պատմության ֆակուլտետ
Սիմոն Հմայակյան «Վանի թագավորության պետական կրոնը»
== Տես նաև ==
Գետահովիտի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ (Տավուշի մարզ)
== Աղբյուրներ ==
Սիմոն Գևորգի Հմայակյան։ Քաղաքային գանձատուն-թանգարանը Վանի թագավորությունում | Անտառ ծննդոց, 2015թ․, 132-136 էջ։ [1]
Սիմոն Գևորգի Հմայակյան։ Հովսեփ Օրբելու 1916 թ. ուսումնասիրությունները Վանում | Գեղարվեստի ակադեմիայի տարեգիրք, 2015թ․, 2-3, 54-63 էջ։ [2]
Հայկ Հակոբյան, Սիմոն Հմայակյան, Նորայր Հազեյան, Մարինե Մելքոնյան։ Սարուխանի «վիշապը» | Վիշապ քարակոթողները, 2015թ․, 219-223 էջ։ [3]
Սիմոն Գևորգի Հմայակյան։ Հայաստանի նախարարական տոհմերը և Սուրբ ընտանիքը | «Արշալույս քրիստոնեության հայոց»։ 2016, 92-94 էջ, Հայաստան։ [4]
Դիցարանի և տարվա կառուցվածքը Վանի թագավորությունում | Մշակութային աստղագիտությունը Հայկական լեռնաշխարհում։ 2016, 22-23 էջ, Հայաստան։ [5] |
301,923 | Գարկուշա (ավան) | Գարկուշա (ռուս.՝ Гаркуша), գյուղական ավան Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Տեմրյուկի շրջանի կազմում։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Ռուսաստանի ժամային գոտիները, worldtimezone.com կայքում (անգլ.) |
949,014 | Դեպի անհունը | Դեպի անհունը, Հովհաննես Թումանյանի պոեմներից։ Գրել է 1890-ական թվականների առաջին կեսին։
== Պատմություն ==
«Դեպի անհունը» պոեմը Թումանյանը սկսել է գրել 1890-ական թվականների առաջին կեսին։ Պոեմի առաջին տարբերակը ավարտվել է 1894 թվականին, այդ իսկ պատճառով բոլոր հրատարակությունների մեջ նշվել է 1894 թվականը։ Ըստ պահպանված տվյալների՝ պոեմի գրության տարբեր փուլերում այն ունեցել է տարբեր վերնագրեր՝ «Կենդանի թաղվածը», «Ճերմակ աղավնի», «Սրհար Խավարի մեջ» «Դեպի մութը»։
Թումանյանը սկզբնապես ծրագրել էր այս պոեմում ներկայացնել նահապետական աշխարհի հետամնաց բարքերի ու պատկերացումների դրսևորումներից մեկը՝ լեթարգիկ քնի մեջ ընկած մարդկանց մահացած համարելու և կենդանի թաղելու սոսկալի երևույթը։
== Ծանոթագրություններ == |
448,019 | Սոխորդի կռիվներ | Սոխորդի կռիվներ 1895 և 1897 թվականներին, ինքնապաշտպանական մարտեր 1894 - 1896 թվականների կոտորածների շրջանում։ Իրականացնելով իրենց ջարդարար, քաղաքականությունը՝ թուրք զինված ուժերը փորձել են հաշվեհարդար տեսնել Խլաթի հայկական գյուղերի բնակչության հետ։ 1895 թվականի ամռանը առաջինը հարձակման է ենթարկվել Սոխորդ գյուղը, որի ինքնապաշտպանությունը ղեկավարել է Աղբյուր Սերոբը։ Բարձրացնելով պաշտպանական ամրություններ՝ բնակիչները դիրքեր են գրավել, իսկ Սերոբն իր ֆիդայիներով դիրքավորվել է գյուղի գերեզմանոցի շրջանում և թիկունքից հարձակվել թուրք-քրդական ուժերի վրա։ Հայտնվելով աքցանի մեջ՝ թշնամին խուճապի է մատնվել և կորուստներ կրելով (7 զոհված, այդ թվում՝ քուրդ շեյխը, 40 գերի) փախուստի դիմել։ Կռիվն ավարտվել է հայերի հաղթանակով։
1897 թվականի հունվարի 28-ին թուրք-քրդական ուժերը նորից են հարձակվել Սոխորդի վրա։ 2000 հեծյալներ պաշարել են ֆիդայիներին։ Սերոբը կազմակերպել է դիմադրությունը և, հաշվի առնելով ուժերի խիստ անհավասարությունը, հմտորեն ճեղքել է թշնամու օղակն ու բարձրացել Նեմրութ սարը։ Թշնամին հետապնդել է, բայց բուքի և մառախուղի պայմաններում նրան չի հաջողվել գտնել Սերոբի հետքը, որը, հասնելով Նեմրութի գագաթը, այնտեղից իջել է Շամիրամ գյուղը։ Այս կռվից հետո առասպելներ են հյուսվել Սերոբի անձի շուրջը, նրան կոչել են Նեմրութի ասլան։ |
1,053,700 | Ստրասբուրգի պատմական թանգարան | Ստրասբուրգի պատմական թանգարանը գտնվում է Ֆրանսիայի Էլզաս մարզի Ստորին Հռենոս գավառի Ստրասբուրգ քաղաքում։ Նվիրված է քաղաքի պատմական ժառանգությանը։ Գտնվում է Իլլ գետի ափին՝ Ստրասբուրգի մայր տաճարի և Կորբո հրապարակի միջև ընկած հատվածում։
== Պատմություն ==
Կառույցը հիմնադրվել է 1586-1588 թվականներին, որպես մսագործական խանութ։ Իսկ 1920 թվականին վերածվել է թանգարանի։ Այժմ գրանցված է Ֆրանսիայի պատմական հուշարձանների ցանկում։
Քսան տարի շարունակ թանգարանը փակ է մնացել, որպեսզի վերանորոգվի։ Հուլիսի 30–ին, 2007 թ․, թանգարանը կրկին բացեց իր դռները՝ ցուցադրելու Ստրասբուրգի պատմության առաջին դրվագը՝ քաղաքակրթության առաջին հետքերից մինչև 1800 թ․ ընկած հատվածը։ Երկրորդ դրվագը ցուցադրվեց 2013 թ․–ի նոյեմբերի 16 –ին․ այն ներառում էր Նապոլեոնի տարիներից մինչև մեր օրերը ընկած ժամանակահատվածը։ Այսինքն արդեն 2013 թ․–ից ի վեր թանգարանը լիարժեք բացված է և հասանելի այցելուների համար։
Թանգարանը ներկայացնում է Ստրասբուրգի քաղաքական, տնտեսական և սոցիալական պատմությունը՝ ռազմական սարքերի, տարազների, գեղանկարչական ստեղծագործությունների, նկարների, քանդակների և այլ իրերի միջոցով։ Հավաքածուները հիմնականում գալիս են Միջնադարից և 18-րդ դարից։
200,000 իրերից, որոնք թանգարանն ունի, միայն 1,650 են ցուցադրված։ Դրանցից ամենանշանավորը 1727 թ․–ի Ստրասբուրգ քաղաքի մանրապատկերն է։ Սա քաղաքի և անմիջական շրջակայքի պատկերազարդում է՝ 1/600 մասշտաբով, որը գրավում է 80 մ² տարածք։
== Մուտքը ==
Ստրասբուրգ քաղաքի համար 10 ավտոբուսով՝ Corbeau կանգառ․
Ստրասբուրգի տրամվայի Ա կամ Դ համարներով՝ Porte de l'Hôpital կանգառ։
== Ծանոթագրություններ ==
== Գրքեր ==
Ժան–Պիեր Քլայն, Ստրասբուրգի պատմական թանգարան․ Ստրասբուրգի թանգարանները (Le Musée historique de Strasbourg, Musées de Strasbourg), 1980, էջ 122․
Ադոլֆ Ռիֆ, Ստրասբուրգ քաղաքի պատմական թանգարանի զենքերը(Les Armes d’honneur du musée historique de la ville de Strasbourg), 1948, էջ 16․
Ստրասբուրգ քաղաքի պատմական թանգարանի հավաքածուները․ ազատ քաղաքից հողափոխական քաղաք(Les Collections du musée historique de la ville de Strasbourg : de la ville libre à la ville révolutionnaire), 2008․
Բերնադետ Շնիցլեր, Ստրասբուրգի թանգարանների պատմություն (Histoire des musées de Strasbourg), 2009 էջ 254
== Արտաքին հղումներ ==
https://www.musees.strasbourg.eu/musee-historique, Ստրասբուրգ քաղաքի պաշտոնական կայք (ֆրանսերենով) |
1,066,853 | Zimzalabim | Zimzalabim - (անգլ.՝ 짐살라빔, Jimsallabim), հարավկորեական գըրլ բենդ Red Velvet-ի երգը։ Այն թողարկվել է 2019 թվականի հունիսի 19-ին` SM Entertainment ընկերության կողմից։ Համարվում է իրենց The ReVe Festival: Day 1 մինի ալբոմի գլխավոր սինգլը։
== Հաղթանակներ ==
=== Երաժշտական ծրագրեր ===
== Չարթեր ==
== Ծանոթագրություններ == |
872,836 | Մարմոլադա | Մարմոլադա (իտալերեն՝ Marmolada, լատ.՝ Marmoleda), լեռ Իտալիայի հյուսիս-արևելքում (Տրենտոյից արևելք), Դոլոմիտյան Ալպերի ամենաբարձր կետը։ Սա լեռնաշղթայի մի մասն է, որը ձգվում է արևմուտքից դեպի արևելք։ Արևմուտքում լեռը կիսվում է հսկա գոգավորություններով՝ կազմելով մի քանի կիլոմետր երկարությամբ քարե պատ։ Հյուսիսում թեք սառցադաշտ է (իտալերեն՝ Ghiacciaio della Marmolada):
Մարմոլադան միակ լեռնազանգվածն է Դոլոմիտներում, որի հյուսիսային լանջերին մնացել է մեծ սառցադաշտ։ Լեռը գտնվում է հյուսիսից` Սելա լեռնազանգվածի, և հարավից` Պալե դի Սան Մարտինոյի միջև։ Մարմոլադայի գագաթը բնական սահման է Իտալիայի երկու շրջանների՝ Տրենտինո Ալտո Ադիջեի և Վենետոյի միջև։
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ավստրո-հունգարացի զինվորները Մարմոլադայի սառցադաշտում կառուցեցին 8 կիլոմետր երկարությամբ թունելներ։ Նրանց նպատակն էր Մարմոլադայով հասնել իտալական դիրքերին՝ առանց թշնամու կողմից հրետակոծվելու։ «Սառցե քաղաքը» կառուցվել է 11 ամիսների ընթացքում՝ 1916 թվականի մայիսից մինչև 1917 թվականի ապրիլ ամիսը։ Ներսում կային սենյակներ, ճաշարաններ և զինամթերքի պահեստներ։ Այս «քաղաքի» գոյության հիմնական խնդիրը սառցադաշտի շարժումն էր։ 1918 թվականին «Սառցե քաղաքն» ամբողջովին անհետացավ։
Մարմոլադան լեռնադահուկային կենտրոն է, հեծանվավազքի և զբոսաշրջության վայր։ Այն ծածկված է վերհան մեքենաների և լեռնադահուկային ճանապարհների ցանցով։
2022 թվականի հուլիսի 3-ին ասռցադաշտը փլուզվել է, ինչը հանգեցրել է ավելի քան 200000 մ³ սառցաբեկորների սահքի։ Արդյունքում յոթ մարդ զոհվել է, ութ տուժած ծանր վիճակում հոսպիտալացվել է, իսկ առնվազն 13-ը անհետ կորել են ձնահյուսի տակ։
== Պատկերասրահ ==
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Summitpost.org
Peakware.com Archived 2010-02-14 at the Wayback Machine. |
824,780 | Զիլուպե | Զիլուպե (լատիշ․՝ Zilupe), քաղաք Լատվիայի արևելքում, վարչական կենտրոնը գտնվում է Զիլուպեսկիի շրջանում։ Գտնվում է Զիլուպե (Կապույտ) գետի վերին հոսանքում, Ռեզեկնե քաղաքից 55 կմ հեռավորության վրա, իսկ Ռուսաստանի սահմանի Պսկովի մարզից ՝ 3 կմ հեռավորության վրա։
Հիմնադրվել է 1900 թվականին, Մոսկվա - Վինդավա երկաթուղային կայարանի մոտ։ Խորհրդային տարիներին քաղաքը հայտնի է եղել մետաղական իրերի արտադրությամբ։ 1949 - 1959 թվականներին Զիլուպեն եղել է շրջանային թաղամասի կենտրոն , իսկ ավելի ուշ, մինչև 2009 թվականի հուլիսի 1-ը, քաղաքը մտել է Լուդզենսկիի շրջանի մեջ։
== Բնակչություն ==
Քաղաքում գերակշռում է ռուսական և ռուսալեզու բնակչությունը։ Վերջին տասնամյակների ընթացքում բնական անկման և միգրացիոն արտահոսքի պատճառով բնակչությունը խիստ նվազել է։
2001 թվական — 1965 մարդ
2002 թվական — 1956 մարդ
2004 թվական — 1890 մարդ2001 թվականի տվյալներով բնակչության էթնիկ կազմը՝
Ռուսներ 60 % (1179)
Լատինացիներ 18 % (254)
Բելառուսներ 12 % (236)
Այլ 10 % (118)2008 թվականի տվյալներով բնակչության էթնիկ կազմը՝
2011 թվականի տվյալներով բնակչության էթնիկ կազմը՝
== Տրանսպորտ ==
=== Ավտոճանապարհներ ===
Քաղաքում մի քանի հարյուր մետր հեռավորությամբ անցնում է Էկաբպիլս - Ռեզեկնե - Լուդզա ավտոմայրուղին։
Զիլուպե քաղաքի միջով ընթանում է տարածաշրջանային Զիլուպե - Շկյաունե - Էզերնիեկի ավտոճանապարհը։
Տեղական ավտոճանապարհների շրջանում հարկ է նշել Զիլուպե - Դիլանի - Կրիեվանդա և Զիլուպե - Պասիենե ավտոճանապարհները։
=== Ավտոբուսների գործունեություն ===
Զիլուպե քաղաքը չունի անմիջական ավտոբուսային հաղորդագրություններ Ռիգայի հետ։ Առկա է ընդամենը օրը մեկ անգամ մերձքաղաքային ավտոբուսային երթուղի Տերեխովո - Ռեզեկնե - Տերեխովո ։
=== Երկաթուղային տրանսպորտ ===
Զիլուպե կայանը ամենօրյա Ռիգա - Զիլուպե ուղևորատար երթուղային վերջնական կայանն է և Ռիգա - Մոսկվա միջազգային գնացքների շարքում։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Официальная страница г. Зилупе с некоторой информацией на русском языке Archived 2007-02-17 at the Wayback Machine.
Официальный сайт Зилупского края(լատիշերեն)Информация о Зилупе на туристическом портале mesta.lv(ռուս.)
Информация о Зилупе в топонимической базе данных(լատիշերեն) |
411,589 | Ֆրանկ (այլ կիրառումներ) | Ֆրանկ անվանումը կարող է վերաբերել՝
Ֆրանկ (անձնանուն) - անուն
Ֆրանկ (դրամական միավոր) - եվրոպական մի շարք երկրների նախկին դրամական միավոր
Ֆրանկ (Հալեպի նահանգ) - գյուղ Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայի Հալեպի նահանգում
Ֆրանկ (Պելյանի նահանգ) - գյուղ Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայի Պելյանի գավառակում
(2824) Ֆրանկ - աստերոիդների հիմնական գոտու աստերոիդ |
57,736 | Lord’s Cricket Ground | Lord’s Cricket Ground (ինչպես նաև Lord’s), կրիկետի համար նախատեսված մարզադաշտ Լոնդոնում, որտեղ տեղի են ունենում Անգլիայի կրիկետի առաջնության կարևոր հանդիպումները։ Մարզադաշտը անվանվել է ի պատիվ հիմնադիր Թոմաս Լորդի։ Այս մարզադաշտը հաճախ անվանում են նաև «կրիկետի տուն»։ Ինչպես նաև մարզադաշտում է գտնվում աշխարհում ամենահին սպորտային խաղերի թանգարանը ։
== Ծանոթագրություններ == |
1,057,499 | Մարսելա Ալտաուս-Ռիդ | Մարսելա Մարիա Ալտաուս-Ռիդ (իսպ.՝ Marcella Althaus-Reid, մայիսի 11, 1952(1952-05-11), Ռոսարիո, Սանտա Ֆե նահանգ, Արգենտինա - փետրվարի 20, 2009(2009-02-20), Էդինբուրգ, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն), Էդինբուրգի համալսարանի Նյու քոլեջի կոնտեքստային աստվածաբանության պրոֆեսոր։ Նշանակվելուց հետո դարձել է Շոտլանդիայի համալսարանի աստվածաբանության միակ կին պրոֆեսորը և Նյու քոլեջի աստվածաբանության առաջին կին պրոֆեսորը 160 տարվա պատմության մեջ։
Ծնվել է Արգենտինայի Սանտա Ֆե պրովինցիայի Ռոսարիո քաղաքում։ Աստվածաբանության բակալավրի աստիճան է ստացել ISEDET-ում, Բուենոս Այրեսի Բողոքական համալսարանի ինստիտուտում։ Դոկտորական թեզը պաշտպանել է Շոտլանդիայի Սենթ Էնդրյուս համալսարանում։ Նրա հետաքրքրությունների շրջանակում են եղել ազատագրական աստվածաբանությունը, ֆեմինիստական աստվածաբանությունը և քվիր աստվածաբանությունը։
== Կենսագրություն ==
Ալտաուս-Ռիդը ծնվել է Արգենտինայի Ռոսարիո քաղաքում։ Մեծացել է Բուենոս Այրեսում, որտեղ էլ ստացել է Աստվածաբանության բակալավրի աստիճան Բուենոս Այրեսի Instituto Superior Evangelico de Estudios Teologicos (ISEDET) էկումենիկ աստվածաբանական հաստատությունում՝ կողմնորոշվելով ազատագրական աստվածաբանության ուղղությամբ։ Սովորել է ազատագրական աստվածաբանների, այդ թվում՝ Խոսե Միգես Բոնինոյի և Խոսե Սևերինո Կրոատոյի մոտ։
Եղել է Արգենտինայի Ավետարանական մեթոդիստական եկեղեցու անդամ։ Հետևել է Պաուլու Ֆրեյրեի մեթոդներին՝ իրականացնելով համայնքային և սոցիալական ծրագրեր, որոնց աջակցել են Բուենոս Այրեսի աղքատ թաղամասերի եկեղեցիները։ Այդ առումով իր փորձի և ձեռքբերումների շնորհիվ Ալտաուս-Ռիդը հրավիրվել է Շոտլանդիա, որտեղ աշխատել է Դանդիի և Պերտի աղքատ թաղամասերում՝ համակարգելով Ֆրեյրեի ազատագրական մանկավարժությունից ներշնչված նախագծերը։
1994 թվականին պաշտպանել է իր դոկտորական դիսերտացիան Շոտլանդիայի Սենտ-Էնդրյուս համալսարանում` Ազատագրության աստվածաբանության մեթոդաբանության վրա Պոլ Ռիկորի ազդեցության մասին թեմայով։ Նրա ակադեմիական հետաքրքրությունների շրջանակում են եղել ազատագրության աստվածաբանությունը, ֆեմինիստական աստվածաբանությունը և քվիր աստվածաբանությունը։ Հետագայում նա նշանակվել է Էդինբուրգի համալսարանի Նյու քոլեջի կոնտեքստային աստվածաբանության պրոֆեսոր։
Ալտաուս-Ռիդը մահացել է 2009 թվականի փետրվարի 20-ին, Շոտլանդիայի Էդինբուրգ քաղաքում, որտեղ նա ապրում էր 1986 թվականից։ Մահվան պահին եղել է Քվիր աստվածաբանության միջազգային ասոցիացիայի տնօրեն, Էդինբուրգի համալսարանի Քվիր աստվածաբանության նախագծի տնօրեն և Մետրոպոլիտեն համայնքային եկեղեցու անդամ։ Իր կյանքի վերջին տարիներին աշխատել է արգենտինացի աստվածաբան Իվան Պետրելլայի հետ՝ անգլախոս աշխարհում ազատագրական աստվածաբանությունը հանրահռչակելու համար։ Եղել է նաև «Համաշխարհային քրիստոնեական ուսումնասիրություններ» ամսագրի կրտսեր խմբագիր և «Concilium» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ։
== Մտքեր ==
Ալտաուս-Ռիդն առավել հայտնի է 2002 թվականին գրված «Անպարկեշտ աստվածաբանություն» աշխատությամբ, որում նա մարտահրավեր է նետել ֆեմինիստներին՝ օգտագործելով սեռական բացահայտ ձևակերպումներ։ Նա պնդել է, որ սեքսի գաղափարը ստեղծվել է հայրապետական աշխարհայացքի հիման վրա, որն ընկած է աշխարհի մեծագույն վայրագությունների հիմքում։ Հետևաբար, Մարիամ Աստվածածնի կուսությունը պետք է «ոտնահարվի», քանի որ նա թաքցնում է շատ աղքատ կանանց կյանքեր, որոնք, ըստ նրա, հազվադեպ են կույս լինում։
Նա նաև խոսում է «անպարկեշտ Քրիստոսի» մասին, որով կենոտիկ քրիստոլոգիան խոսում է Աստծո ինքնաոչնչացման և Քրիստոսի մարմնավորման և մարդկային սեռականության մասին։ Նա բացատրում է, որ «[Հիսուսը] աստվածաբանորեն հագնված էր որպես հետերոսեքսուալ ուղղվածություն ունեցող (ողջախոհ) տղամարդ։ Հիսուսը եղծված սեռական օրգաններով է առանց էրոտիկ մարմնի»։ Փոխարենը, նա խոսում է Քրիստոսի երկսեռության մասին, որպես ամբողջ մարմնավորման համապարփակ ըմբռնում։ Նա ցանկանում է հանդես գալ ավելի լայն քրիստոլոգիայի օգտին, որը վերափոխում է Հիսուսին հետմոդեռնային սեռական, գենդերային և տնտեսական պայմաններում։ Սա քննադատություն է Լատինական Ամերիկայի ազատագրական աստվածաբանության նկատմամբ, որը նա համարում էր, որ ի վիճակի չէ անդրադառնալ գենդերային և սեքսուալության հարցերին՝ Ամերիկայի նվաճման և գաղութացման խնդրին զուգահեռ։
== Ստեղծագործություններ ==
Marcella Althaus-Reid (2002)։ Indecent Theology։ New York: Routledge։ ISBN 978-1-134-56255-8
Marcella Althaus-Reid (2004)։ The Queer God։ New York: Routledge։ ISBN 1-134-35010-4
Marcella Althaus-Reid (2004)։ From Feminist Theology to Indecent Theology: Readings on Poverty, Sexual Identity and God։ London: SCM Press։ ISBN 978-0-334-04299-0
Marcella Althaus-Reid, Lisa Isherwood, eds. (2004)։ The Sexual Theologian: Essays on Sex, God and Politics։ London: T&T Clark։ ISBN 978-0-567-08212-1
Marcella Althaus-Reid (2005)։ «From Liberation Theology to Indecent Theology: The Trouble with Normality in Theology»։ in Ivan Petrella։ Latin American Liberation Theology: The Next Generation։ Maryknoll, NY: Orbis Books։ էջեր 20–38։ ISBN 978-1-57075-595-8
== Ծանոթագրություններ ==
== Լրացուցիչ գրականություն ==
Isherwood Lisa, Jordan Mark D., eds. (2010)։ Dancing Theology in Fetish Boots: Essays in Honour of Marcella Althaus-Reid։ London: SCM Press։ ISBN 978-0-334-04361-4 |
304,505 | Լեսոզավոդսկի (գյուղ, Կանդալակշսկի շրջան) | Լեսոզավոդսկի (ռուս.՝ Лесозаводский), գյուղ Ռուսաստանի, Մուրմանսկի մարզի Կանդալակշսկի շրջանի կազմում։
Բնակչությունը 2010 թվականին գրանցված տվյալներով կազմում էր 391 մարդ։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Ռուսաստանի ժամային գոտիները, worldtimezone.com կայքում (անգլ.) |
574,641 | Ախվեն | Ախվեն (ռուս.՝ Ахвен), գետ Ռուսաստանում, հոսում է Կարելական ինքնավար հանրապետությունում և Կալևալսկի շրջանում։ Գետաբերանը տեղակայված է Վոյնիցա գետի ձախ ափին՝ 16 կմ հեռավորության վրա։ Գետի երկարությունը 14 կմ է։
== Ջրային գրանցամատյանի տվյալներ ==
Ռուսաստանի ջրային գրանցամատյանի տվյալների համաձայն՝ պատկանում է Բարենցի Սպիտակ ծովի ավազանային շրջանին, գետի ջրատնտեսային տեղամասը՝ Կեմ գետի ակունքն է մինչև Յուշկոզերսկի հիդրոհանգույց, գետի ենթաավազանը բացակայում է։ Գետի գետային ավազանը Կոլսկի թերակղզին և Կարելիի, թափվում է Սպիտակ ծով։
Տվյալներն ըստ ջրային ռեսուրսների ֆեդերատիվ տեսչության.
Ջրային օբյեկտի, պետական ջրային գրանցման կոդը - 02020000812102000003182
Հիդրոլոգիական ուսումնասիրությունների կոդը - 102000318
Ավազանի կոդը - 02.02.00.008
Հիդրոլոգիական ուսումնասիրությունների հատորի համարը - 02
Թողարկումն ըստ հիդրոլոգիական ուսումնասիրությունների - 0
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
ՌԴ ջրային ռեսուրսների էկոլոգիան Archived 2015-05-26 at the Wayback Machine. |
417,497 | Սուլաոյա | Սուլաոյա (էստ․՝ Sulaoja), գյուղ Էստոնիայի Պիլվամաա նահանգի Վալգյեռվե շրջանում։
2011 թվականի տվյալներով գյուղում բնակվում էր 38 մարդ։
== Տես նաև ==
Էստոնիայի վարչական բաժանում
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Էստոնիայի բնակավայրերի անվանումները (հետխորհրդային շրջանի անվանափոխումներից հետո), http://www.eki.ee կայքում։ (անգլ.) և (էստոներեն)
Էստոնիայի բնակչության վիճակագրությունը; «Էստոնիայի վիճակագրություն» պետական գործակալության կայքում։ (էստոներեն) |
458,925 | Պետրոս Մնացականյան | Պետրոս Մկրտչի Մնացականյան (կուսակցական ծածկանունը՝ Պիեր, 1867, Գանձակ - 1933, Բաքու), հայ բոլշևիկ հեղափոխական, Անդրկովկասում խորհրդային ռեժիմի հաստատման աջակից, ԽՄԿԿ անդամ (1905)։
1906 թվականից Բաքվում և Թիֆլիսում աշխատակցել է բոլշևիկյան թերթերին, կատարել կուսակցական հանձնարարություններ։ Բաքվում նրա լուսանկարչատունը եղել է բոլշևիկների ընդհատակյա հավաքատեղի։ Մուսավաթական Ադրբեջանի տարիներին Մնացականյանը Բաքվի ընդհատակյա բոլշևիկյան կոմիտեի ակտիվ անդամներից էր։ Կուսակցական աշխատանք է տարել նաև Լեռնային Ղարաբաղում։ Խորհրդային ռեժիմի հաստատումից հետո եղել է Բաքվի «Կոմունիստ» (հայերեն) թերթի խմբագրական կոլեգիայի անդամ։ |
1,072,986 | Բանգլադեշի աշխարհագրություն | Բանգլադեշ, պետություն Հարավային Ասիայում, գտնվում է արևելյան երկայնության 88°00' և 92°53' միջօրեականների, և հյուսիսային լայնության 20°30' և 26°45' զուգահեռականների միջև։ Հիմնականում զբաղեցնում է Գանգեսի (Պադմա), Բրահմապուտրայի (Ջամունա), Մեղնա գետերի միջագետքը և դելտայի շրջանը։ Արևելքում և հյուսիս-արևելքում տարածքը լեռնային է, իսկ Բենգալյան ծոցի առափնյա շրջաններում՝ հարթավայրային և ցածրադիր։
Բանգլադեշի մակերեսը մոտ 147610 կմ² է, որի 91%-ը կազմում է ցամաքային, իսկ 9%-ը՝ ջրային տարածքը։ Հյուսիսից հարավ ձգվածությունը 820 կմ է, արևմուտքից արևելք՝ 600 կմ։
Արևմուտքում, հյուսիսում և արևելքում սահմանակցում է Հնդկաստանին՝ մոտ 4142 կմ, արևելքում Մյանմային՝ 271 կմ։
Հարավում ափերը ողողում են Բենգալյան ծոցի ջրերը և Հնդկական օվկիանոսը։ Ափագծի երկարությունը 580 կմ է։ Տերիտորիալ ջրերի լայնությունը 12 ծովային մղոն է կամ 22 կմ, տնտեսական գոտին՝ 200 ծովային մղոն կամ 370 կմ։
Բանգլադեշի տարածքի մոտ 79%-ը հարթավայրային է, իսկ 21%-ը՝ լեռնային։
Լեռները զբաղեցնում են երկրի կենտրոնական և հյուսիս-արևմտյան շրջանները, որտեղ առանձին բարձրացումների տեսքով առանձնանում են 600-900 մ բարձրության մի քանի բլուրներ։ Հարավ-արևելքում ձգվում են բավականին մասնատված Լուշայի և Չիտագոնգի լեռները՝ Ռենգ-Թլանգ գագաթով (957 մ)։ Երկրի ամենաբարձր կետը Կեոկրադոնգ լեռն է՝ 1230 մ։
Կլիման արևադարձային մուսոնային է, բնորոշ են սեզոնային առատ անձրևները, տարվա ընթացքում բարձր ջերմաստիճանը և բարձր խոնավությունը։ Ամառային խոնավ սեզոնին հաճախ են ջրհեղեղները, փոթորիկներով ուղեկցվող ցիկլոնները, որոնք մեծ վնաս են հասցնում գյուղաատնտեսությանը։
Երկրում զարգացած է հողագործության ինտենսիվ ուղղությունը։ Հիմնական մշակաբույսը բրինձն է, տարեկան ստանում են 2-3 բերք։ Վերջին տարիներին բարձր է ուրբանիզացման տեմպը՝ պայմանավորված արդյունաբերության և աառևտրի զարգացման հետ։ Արագ զարգացող ճյուղերից են հագուստի և ծովախեցգետնի արտադրությունն ու արտահանումը։ Արագ զարգանում է դրամաշրջանառությունը՝ բենգալական սփյուռքի և երկրի միջև։
== Ֆիզիկական աշխարհագրություն ==
Բանգլադեշի մակերևույթի ձևերը բազմազան չեն։ Այստեղ առանձնացնում են ռելիեֆի երկու հիմնական ձևեր՝
դաշտավայրային և ցածրադիր արևմուտք, որը հորդացումների և վարարումների ժամանակ պարբերաբար ողողվում է Գանգեսի, Բրահմապուտրայի, Մեղնայի և նրանց վտակների ջրերով։
բլրապատ և լեռնային արևելք, որը մասնատվել է լեռնային արագահոս գետերով։Ամենամեծ հարթավայրը Բենգալյան կամ Ստորին Գանգեսի դաշտավայրն է, որի մասն է կազմում Բանգլադեշի դաշտավայրը։ Դաշտավայրն ունի թեքություն դեպի հարավ՝ 105 մ բարձրությունից աստիճանաբար հասնելով 10 մ բարձրության։ Ծայր հարավային մասն ունի մոտ 0 մ բացարձակ բարձրություն։
Նման ցածր դիրքի և մակերևույթը հատող բազմաթիվ հարթավայրային գետերի շնորհիվ ջրհեղեները դարձել են պարբերական, և համարվում են տարածքի գլխավոր ֆիզիկաաշխարհագրական առանձնահատկությունը։ Չնայած, որ ջրածածկ է տարածքի մոտ 9%-ը, խոնավ սեզոնին այն ավելի է ընդարձակվում։
Հարթավայրային տարածքի 80%-ի հիմքը կազմում են գետաբերուկները, ինչի շնորհիվ այստեղ հնարավոր է զարգացնել ինտենսիվ գյուղատնտեսությունը։
Բենգալյան դաշտավայրը հարավ-արևելքում եզրավորվում է Չիտագոնգի, հյուսիս-արևելքում՝ Սիլհետի բլրաշարքերով։ Չիտագոնգի բլրաշարքը ամենաերկարն է, ձգվում է Բանգլադեշ-Մյանմա-Հնդկաստան սահմանի երկայնքով։ Բլրաշարքը նեղ է՝ մոտ 36 մ լայնությամբ, և 600-900 մ միջին բարձրությամբ։ Առավելագույն բարձրության հասնում է հարավ-արևելքում՝ 1052 մ։ Սիլհետի բլրաշարքն ավելի ցածր է, տեղ-տեղ վեր են խոյանում բարձրավայրային առանձին հատվածներ։ Չիտանգոնգի բլրաշարքից արևմուտք տարածվում է 200-350 մ բացարձակ բարձրության Բանգլադեշի ընդարձակ դաշտավայրը։
Խոնավ կլիմայի և բերրի հողերի շնորհիվ, Բանգլադեշի դաշտավայրի 67%-ը զբաղեցնում են մշակովի հողերը։ Բազմամյա մշակաբույսերի հողահանդակները զբաղեցնում են տարածքի 2%-ը, արոտավայրերը և մարգագետինները՝ 4%-ը, իսկ անտառապատ տարածքները՝ 16%-ը։
Անտառները հիմնականում ունեն արդյունագործական նշանակություն։ Բարձրորակ փայտանյութի, բամբուկի և շաքարեղեգի արտահանման ծավալով Բանգլադեշն աշխարհում առաջատարներից է։
Բամբուկն աճում է գրեթե ամենուրեք, սակայն բարձրորակ փայտանյութ ունի միայն միջլեռնային գոգավորություններում աճող տեսակը։ Կաուչուկատու հևեայի մշակությունը սկսել են դեռևս 1980-ականներից, իսկ կաուչուկի արտադրությունը՝ 1990-ականների վերջից։
Անտառային գոտին ունի հարուստ կենդանական աշխարհ։ Ամենահայտնի տեսակը Սունդարբանի շրջանի էնդեմիկ թագավորական բենգալյան վագրն է։
== Հասարակական աշխարհագրություն ==
Բնակչության ուրբանիզացիայի մակարդակը ցածր է, բայց բարձր է ուրբանիզացման տեմպը։ Բնակչության սոցիալական կազմում դեռևս գերակշռում են գուղատնտեսությամբ զբաղվողները։ Սակայն, ըստ տնտեսական կանխատեսումների, ապագայում նրանք կկազմեն ընդհանուր բնակչության 30%-ը։
Բանգլադեշը համարվում է երկրագնդի խտաբնակ տարածաշրջաններից մեկը։ Առավել խտաբնակ են Դաքքայի և Կոմիլի շրջանները։ Ավելի նոսրաբնակ են Սունդարբանը, Չիտագոնգ-Հիլ-Թրակթսը և Մյանմայի սահմանամերձ գոտին, քանի որ համընկնում են բենգալյան վագրի տարածման արեալի հետ, ինչը մեծ վտանգ է ներկայացնում բնակչության համար։
== Կլիմա ==
Բանգլադեշի կլիման արևադարձային մուսոնային է՝ հստակ արտահայտված խոնավ և չոր սեզոններով։ Հարթավայրային մակերևույթի պատճառով կլիմայական տարբերություններ գրեթե չկան։ Բացառություն է կազմում միայն հյուսիսային նախալեռնային գոտին, որտեղ բնորոշ է խոնավ մերձարևադաձային կլիման։
Ըստ օդերևութաբանական տվյալների, Բանգլադեշում առանձնացնում են 4 սեզոն՝
մեղմ և հով ձմեռ՝ դեկտեմբերից փետրվար
շոգ և տաք կամ նախամուսոնային ամառ՝ մարտից մայիս
մուսոնային՝ հունիսից սեպտեմբեր
հետմուսոնային աշուն՝ հոկտեմբերից նոյեմբեր։Առավելագույն միջին ջերմաստիճան դիտվում է ապրիլին՝ 38- 41 °C, նվազագույն միջին ջերմաստիճան դիտվում է հունվարին՝ 16–20 °C ցերեկը և 10 °C գիշերը։ Ցածր ջերմաստիճանները՝ 6-8 °C, Բանգլադեշի համար անսովոր են և բավականին ցածր։ Դա է պատճառը, որ անապահով թաղամասերում, նման եղանակային պայմանների դեպքում, հաճախ դիտվում են մահացության դեպքեր՝ համապատասխան տաք հագուստի և բնակարանային բարենպաստ պայմանների բացակայության պատճառով։
Ձմռանը տիրապետում են հյուսիսային և հյուսիս-արևմտյան քամիները, որոնց արագությունը հյուսիսային լեռնային շրջաններում հասնում է 1-3կմ/ժ, իսկ կենտրոնական շրջաններում՝ 3-6կմ/ժ արագության։ Մարտից մայիս ամիսներին հաճախակի են փոթորիկները և ամպրոպը։ Ամռանը և մուսոնային սեզոնին փոթորիկները հասնում են առավելագույն ուժգնության և արագության՝ 60-160 կմ/ժ։ Սրանց ազդեցությամբ առաջացած 6 մետրանոց ալիքները ցամաքում և առափնյա գոտում մեծ ավերածությունների հիմնական պատճառն են։
Բնական աղետները մեծ վնաս են հասցնում Բանգլադեշի տնտեսությանը։ Առափնյա գոտու գյուղատնտեսական շրջանները ամեն տարի ենթարկվում են արևադարձային ցիկլոնների, բարձր ալիքների, ջրհեղեղների, մակընթացային բարձր ալիքների և դրանց առաջացրած հեղեղումների կործանիչ ազդեցությանը։ 1947-1988 թվականներին Բանգլադեշում գրանցվել են 13 ուժեղ ցիկլոններ, որոնք պատճառ են մարդկային և նյութական մեծ կորուստների։ Հայտնի է 1985 թվականի մայիս ամսին, Բանգլադեշի հարավ-արևելյան և հարավային շրջաններում գրանցված ցիկլոնը, որը շարժվելով 154կմ/ժ արագությամբ, առաջացրել էր 4մ բարձրության ալիքներ։ Առաջացած մակընթացային ալիքից զոհվել է 11000 մարդ, ևս 94000-ը մնացել են անօթևան։ Գյուղատնտեսությունը ևս մեծ վնաս էր կրել. 135000 գլուխ խոշոր եղջերավորներ և 400 կմ լայնության շերտով հողատարածքները մնացել էին ջրի տակ։ Հաճախ են պտտահողմերը, որոնցից հայտնի է 1989 թվականի ապրիլի պտտահողմը, որին զոհ են դարձել ավելի քան 600 մարդ։
Բանգլադեշում նոր են ձևավորվում համապատասխան անվտանգության համակարգեր, արտակարգ իրավիճակների վարչություններ, որոնք մարդկանց կարող են նախազգուշացնել մոտեցող վտանգների մասին։ 1980-ական թվականներին երկրում ձևավորվեց համապատասխան ենթակառուցվածք, օդային ճանապարհով տարհանում կազմակերպելու հնարավորության համար։ 1985-1990-ական թվականների հնգամյա պլանով նախատեսվում էր ստեղծել օդերևութաբանական կայաններ և ծառայություններ, որոնք օգտագործելով կլիմայական, օվկիանոսագիտական, հիդրոլոգիական, սեյսմիկ և օդերևութաբանական տվյալները, կկատարեին արագ և ճիշտ կանխատեսում՝ նվազեցնելով կորուստի չափերը։ Այժմ այդ ծրագրերն իրականացվում են ՄԱԿ-ի համապատասխան կառույցների հետ համագործակցության շնորհիվ։
== Ներքին ջրեր ==
Բանգլադեշում գետերը բավականին շատ են։ Այստեղ հաշվում են մոտ 700 գետ և գետակ, որոնց մեծ մասը հոսում են հյուսիս հարավ ուղղությամբ։ Առավել խոշոր գետերն ապահովում են բնակչությանը խմելու, իսկ գյուղատնտեսությանը՝ ոռոգման ջրով և ձկնամթերքով։ Քանի որ երկրի տարածքը հիմնականում հարթավայրային է, գետերի մեծ մասն ունեն տրանսպորտային նշանակություն։ Ջրհեղեղների ժամանակ գյուղատնտեսական հողահանդակները մնում են ջրի տակ, սակայն կուտակված գետաբերուկների շնորհիվ հողը հարստանում է օրգանական նյութերով՝ բարձրացնելով հողի բերրիությունը։ Բացի այդ, մուսանային անձրևներից հետո տարածքի գերխոնավացման խնդիրը լուծվում է գետերի միջոցով ջրահեռացման ճանապարհով։
Առանձնացնում են 5 գետային համակարգեր՝
Ջամունա-Բրահմապուտրա գետային համակարգ, երկարությունը 292 կմ, սկիզբ է առնում Տիբեթի բարձրավանդակից՝ Յարլունգ Ցանգպո անունով(Չինաստանի Սիզանգ նահանգ), հոսում է Հնդկաստանի Արունաչալ-Պրադեշ նահանգով՝ ստանալով Բրահմապուտրա անունը (Բրահմայի որդի)։ Ունի 12 խոշոր վտակ՝
ձախակողմյան՝ Նաու, Չորտա-Ցանգպո, Ռագա-Ցանգպո, Ջիչու, Ջամդա, Լուհիտ, Կապիլի
աջակողմյան՝ Նյանգչու, Սուբանսիրի, Բհարելի (Կամենգ), Մանաս, Թիսթա։Թիսթային միանալուց հետո գետը կոչվում է Ջամունա։ Ջամունան հայտնի է տիղմի կուտակումից գետահովտում առաջացած կղզիներով՝ չարսերով, և ճահճային դաշտավայրով, որի պատճառով ափամերձ գոտում մշտական բնակչությունը բացակայում է։
Պադմա-Գանգես գետային համակարգ, որտեղ մայր գետի երկարությունը 258 կմ է։ Գանգեսի դելտայի կենտրոնական հատվածում, իր մեջ թափվող հարյուրավոր գետերով և գետակներով, Պադման առաջացնում է 2100 կմ ձգվածության գետային համակարգ։ Դաքքայից արևմուտք միանում է Ջամունա գետին, իսկ Մեղնա գետի միջոցով՝ Չանդպուր գետին։
Սուրմա-Մեղնա գետային համակարգ, որը հոսում է հյուսիս-արևելյան սահմանի մոտից մինչև Չանդպուր գետի շրջանը, որտեղ միանում է Պադմա գետին։ Ունի 669 կմ ձգվածություն, Բանգլադեշի ամենաերկար գետն է։ Խոշոր վտակներն են Բարաքը, Սուրման և Սեղնան։
Պադմա-Մեղնա գետային համակարգ, որն ունի 145 կմ երկարություն և թափվում է Բենգալյան ծոց։ Այս համակարգը ջուր է մատակարարում մոտ 1.5 մլն կմ² մակերեսով տարածքի և հանդիսանում է Գանգեսի գետաբերանի մի մասը։
Կարնաֆուլի գետային համակարգ, ունի 420 կմ երկարություն, կապված չէ մյուս գետային համակարգերի հետ։ Այն սկիզբ է առնում Չիտագոնգի տարածքից, հոսում է Չիտագոնգի բլրապատ հարթավայրով և հարավ-արևմուտքում թափվում է Ֆենի ծով։ Խոշոր վտակներն են Սանգուն և Մատամուպարին։ Այստեղ են գտնվում Չիտագոնգի նավահանգիստը՝ Կարնաֆուլի գետի ափին, Կարնաֆուլի ջրամբարը, որի վրա կառուցվել է համանուն ջրէկ-ը։Գանգես-Բրահմապուտրա ավազանի գետերը ջրառատ են։ Համակարգի գետերի ծախսը կազմում է 140000 մ³/վ, տարեկան հոսքը՝ 1000 միլիոն տոննա։ Չոր սեզոնին գետերն ավելի սակավաջուր են, ծախսը կազմում է 7000 մ³/վ։ Բանգլադեշում սովորել են օգտագործել գետերի վարքի ռեժիմներն՝ ի օգուտ գյուղատնտեսության։ Մասնավորապես, գյուղատնտեսական հողահանդակների մոտ 60%-ը կամ 91000 կմ² տարածք, մշակում են խոնավ սեզոնին՝ անտեսելով ջրհեղեղումների վտանգը։ Իսկ մնացած 40%-ը մշակում են չոր սեզոնին՝ ոռոգման շնորհիվ:։
Այսպիսով, գետերի մեծ համակարգը միաժամանակ համարվում է երկրի տնտեսության զարգացման հիմնական ռեսուրսը և ամենամեծ վտանգը։
== Բնապահպանական հիմնախնդիրներ ==
Բնապահպանական հիմնախնդիրներից Բանգլադեշի համար առաջնային են համարվում կլիմայական փոփոխությունները։ Ըստ Կլիմայական ռիսկերի ինդեքսի՝ անգլ.՝ Germanwatch, 2020 թվականի զեկույցի, 1999-2018 թվականներին կլիմայական աղետներից առավել տուժած երկրների ցանկում Բանգլադեշը զբաղեցրել է յոթերորդ տեղը : Կլիմայի փոփոխության ազդեցության նկատմամբ Բանգլադեշի խոցելիությունը պայմանավորված է այնպիսի աշխարհագրական գործոններով, ինչպիսին են հարթ և ցածրադիր ռելիեֆը, խոնավ կլիման, ռելիեֆի ձևերի միատարրությունն ու բարձրությունների քիչ տարբերությունը։ Դրա պատճառով դելտայի շրջանը դառնում է բաց և ջրի ներթափանցումից չպաշտպանված տարածք։ Սոցիալ-տնտեսական գործոնները ևս մեծ ազդեցություն ունեն։ Դրանք ներառում են բնակչության բարձր խտությունը, աղքատության մակարդակը և գյուղատնտեսությունից կախվածությունը։
Բնապահպանական առաջնային հիմնախնդիրներից են նաև հաճախակի բնական աղետները, ենթակառուցվածքների բացակայությունը, բնակչության բարձր խտությունը (166 միլիոն մարդ, որոնք ապրում են 147610 կմ² տարածքում), գյուղատնտեսության արագ զարգացումը և սոցիալական անհավասարությունը մեծացնում են երկրի խոցելիությունը ներկայիս փոփոխվող կլիմայական պայմանների նկատմամբ։ Գրեթե ամեն տարի երկիրը մեծ վնասներ է կրում այնպիսի աղետներից, ինչպիսին են ցիկլոնները, ջրհեղեղները և էրոզիան։ Վերոնշյալ անբարենպաստ իրադարձությունները դանդաղեցնում են երկրի զարգացումը, ինչի արդյունքում տուժում են սոցիալ-տնտեսական և էկոլոգիական համակարգերը։
Ըստ կանխատեսումների կլիմայական փոփոխությունների պատճառով Բանգլադեշի տարածքում բնական աղետները կշարունակեն աճել՝ կապված տեղումների տարեկան քանակի ավելացման, ծովի մակարդակի բարձրացման և արևադարձային ցիկլոնների հետ։ Դրան զուգահեռ կմեծանան գյուղատնտեսության, ջրի և սննդի անվտանգության, մարդկանց առողջության պահպանման և բնակարանով ապահովման խնդիրները։ Կանխատեսվում է, որ Բանգլադեշի առափնյա շրջաններում, արդեն 2050 թվականին ջրի մակարդակը կբարձրանա 0.30 մետրով, իսկ 2100 թվականին՝ 0.74 մետր։ Դրա արդյունքում հարկադրված ձևով կտեղահանվի 0.9 միլիոնից մինչև 2.1 միլիոն մարդ։
Բանգլադեշի տարածքին բնորոշ մյուս հիմնախնդիրներից նաև կարելի է առանձնացնել այն, որ.
Բանգլադեշը խիտ բնակեցված է (1,125 մարդ / կմ²), ինչով էլ պայմանավորված են սննդի, բնապահպանական, կառուցապատման, քաղցրահամ ջրի, առողջապահական, քաղաքային աղմուկի և այլ հիմնախնդիրները
միլիոնավոր գյուղացիներ սեփական հողատարածք չունեն, շատերն ապրում են գետերի ողողատային շրջաններում ու մշակում ջրհեղեղների, ափամերձ էրոզիայի կամ ցիկլոնների ազդեցությանը ենթակա հողերը
խմելու ջրի և ոռոգման համար օգտագործվող ստորերկրյա ջրերը հաճախ աղտոտված են բնական մկնդեղով
ջրով փոխանցվող հիվանդությունները բավականին տարածված են
գյուղատնտեսական և քաղաքային բնակավայրերում մակերևութային ջրերը աղտոտվում են կենցաղային հոսքաջրերով և թափոններով, գյուղատնտեսության մեջ պարարտանյութերի անհավասարակշիռ օգտագործման հետևանքով իջնում է խմելու ջրի որակը, ինչը որպես արդյունք ազդում է նաև գետային ձկնորսության վրա
երկրի հյուսիսային և կենտրոնական որոշ շրջաններում քաղցրահամ ջրերը սակավ են՝ ստորերկրյա ջրերի մակարդակի անկման պատճառով
հողերի աղակալումը և ջրի որակի վատթարացումը տարածված երևույթ են՝ պայմանավորված հանքային նյութերով հարուստ գետաբերուկների և ստորերկրա ջրերի մակարդակի բարձրացման հետ
հողերը էրոզացված են՝ պայմանավորված ինտենսիվ հողագործության արագ զարգացմամբ և անտառահատումներով։Բանգլադեշի կառավարությունը ձեռնարկել է բազմաթիվ միջոցառումներ, ստեղծել ենթակառուցվածքներ (օդերևութաբանական և սեյսմիկ կայաններ, փրկարարական ծառայություններ), համագործակցում է միջազգային կառույցների հետ՝ բնապահպանական հիմնախնդիրները նվազեցնելու և բնական աղետների կանխատեսման և կանխարգելման նպատակով ։
== Ծանոթագրություններ == |
189,169 | Գուդաութա | Գուդուաթա (աբխ.՝ Гәдоуҭа, վրաց.՝ გუდაუთა), առողջարանային քաղաք (1926 թ-ից) Աբխազիայում, Սև ծովի ափին, Գուդաութի շրջանի վարչական կենտրոնը, ունի երկաթգծային կայարան Սուխումից հյուսիս-արևմուտքում 37 կմ, իսկ Գագրայից 43 կմ հեռավորության վրա։ Աբխազիայի հերոս-քաղաքն է։ Բնակչությունը՝ ▼8820 մարդ (2020)։
== Ծանոթագրություններ == |
763,536 | Նախագահական ընտրություններ Ֆրանսիայում (2017) | Նախագահական ընտրություններ Ֆրանսիայում 2017 (ֆր.՝ Élection présidentielle française de 2017), որի առաջին փուլը տեղի է ունեցել 2017 թվականի ապրիլի 23-ին։ Քանի որ առաջին փուլում հաղթողը չի որոշվել, մայիսի 7-ին կանցկացվի ընտրությունների երկրորդ փուլը։ Ֆրանսիայի հինգերորդ հանրապետության թվով 11-րդ ընտրություններն են, որի արդյունքում ընտրված անձը հինգ տարի ժամկետով կնախագահի Ֆրանսիան։ Առաջին փուլի արդյունքներով հաղթանակ է տարել էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը։
Ֆրանսիայի առաջատար կուսակցությունները (Հանրապետականները և Սոցիալիստներ) փրայմերիզների ժամանակ իրենց թեկնածուներին առաջադրել են 2016 թվականին։ 2016 թվականի նոյեմբերի 20-ին Նիկոլա Սարկոզին հանել է իր թեկնածությունը և հայտարարել քաղաքական կարիերան ավարտելու մասին։ 2016 թվականի դեկտեմբերի 1-ին Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ չի առաջադրվի երկրորդ անգամ և հանել է իր թեկնածությունը։
Երկրորդ փուլի արդյունքներով Ֆրանսիայի նախագահ է ընտրվել Էմանուել Մակրոնը։
== Մասնակիցներ ==
== Հարցումներ ==
=== 2017 ===
==== Հունվար ====
== Առաջին փուլի արդյունքներ ==
Փարիզի ժամանակով ժամը 19:00-ին փակվել են Ֆրանսիայի բոլոր ընտրատեղամասերը, որոնք բացվել էին առավոտյան 08:00-ին: Բելգիական RTBF հեռուստաընկերության փոխանցմամբ Ժան Լյուկ Բելանշոնը ստացել է ձայների մեծամասնությունը մերձծովյան երեք շրջաններում՝ Սեն Պիեռ և Միքելոնում, Մարտինիկայում և Ֆրանսիական Գվիանայում։
Սոցիոլոգիական ինստիտուտներից մեկի անցկացրած էքզիթ փոլի համաձայն Էմանուել Մակրոնը և Մարին Լը Պեն գլխավորում են առաջատարների ցուցակը։ Էքզիթ փոլի արդյունքների համաձայն, Մակրոնին նախապատվությունը տվել է ընտրողների 24%-ը, Լը Պենին՝ 22%-ը, Ֆիյոնին՝ 20,5%, իսկ Մելանշոնին՝ 18%-ը։ Ընդ որում, Ֆրանսիայում մինչև ընտրատեղամասերի փակվելը արգելվում է էքզիթ փոլերի որևէ արդյունք հրապարակել, այդ իսկ պատճառով էքզիթ փոլերի հիմնական պատվիրատուները շվեյցարական, բելգիական և գերմանական լրատվամիջոցներն են։ Սակայն չեն նշվում հարցումներ անցկացրած սոցիոլոգիական ինստիտուտների անունները։
Ֆրանսիայի էկոնոմիկայի նախկին նախարար, նախագահի թեկնածու Էմանուել Մակրոնը, մեկնաբանելով նախագահական ընտրությունների առաջին փուլում իր հաղթանակը, նշել է, որ իրենք Ֆրանսիայի պատմության մեջ նոր էջ են բացում։ Նա նաև նշել է, որ դառնալու է «բոլոր ֆրանսիացիների նախագահը»։
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը զանգահարել է Մակրոնին և շնորհավորել հաղթանակի կապակցությամբ։ Այդ մասին հայտնում է France Press-ը՝ հղում անելով նախագահի մամուլի ծառայությանը։
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության վերջնական տվյալներով առաջին փուլում հաղթանակ է տարել Էմանուել Մակրոնը։ Ձայների 90%-ի հաշվարկման արդյունքում, նա հավաքել է ձայների 23,72 %-ը։ Մարին Լը Պենը հավաքել է ձայների 21,90%-ը։ Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի է ունենալու 2017 թվականի մայիսի 7-ին։
== Երկրորդ փուլի արդյունքներ ==
Մայիսի 7-ին առավոտյան ժամը 08:00-ին Ֆրանսիայում բացվել են երկրի բոլոր ընտրական տեղամասերը։
Նախագահի թեկնածուներ Էմանուել Մակրոնը և Մարին Լը Պենը մասնակցել են քվեարկությանը։ Էմանուել Մակրոնը իր քաղաքացիական պարտքը կատարել է Պա դը Կալե դեպարտամենտի Տուկ կոմունայում, իսկ Մարին Լը Պենը քվեարկել է նույն դեպարտամենտի Էնեն Բոմոն կոմունայում։ Նախագահ Ֆրանսուա Օլանդը քվեարկության է մեկնել` ընտրատեղամասերից բացվելուց երկու ժամ անց։ Այն բանից հետո, երբ նախագահը դուրս է եկել ընտրատեղամասից, կանանցից մեկը նրան ծաղիկ է նվիրել, որը նախագահը նվիրել է իրեն ուղեկցող կանանցից մեկին։
Բելգիական «Le Soir» պարբերականի փոխանցմամբ, Էմանուել Մակրոնը հաղթում է մերձծովյան տարածքներում և դեպարտամենտներում։ Այսպես, Մակրոնը Սեն Պիեռ և Միքելոն դեպարտամենտում հավաքել է ձայների 63,3%-ը, իսկ Մարին Լը Պենը հավաքել է ձայների 36,7%-ը։ Սեն Մարտեն (Ֆրանսիա)ում Մակրոնը հավաքել է 67,6% ձայն, իսկ Լը Պենը` 32,4%։ Ֆրանսիական Գվիանայում Մակրոնը հավաքել է ձայների 65%-ը, իսկ Լը Պենը` 35%։ Մարտինիկա կղզում Մակրոնը հավաքել է ձայների 77,5 %-ը, իսկ Լը Պենը` 22,5%-ը։ Քվեարկությունները այս տարածքներում տեղի է ունեցել մայիսի 6-ին։
Փարիզի ժամանակով ժամը 12:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը կազմում է 28,23%։ Տվյալները վկայում են, որ ֆրանսիացիները անբավարար ակտիվությամբ են քվեարկում։
Femen հասարակական կազմակերպության ակտիվիստները ցույց են կազմակերպել նախագահի թեկնածու Մարին Լը Պենի շտաբի առջև։ Կիսամերկ հինգ աղջիկներ պաստառ են փակցրել Էնեն Բոմոն կոմունայի այն ընտրատեղամասի մոտ, որտեղ պետք է քվեարկեր նախագահի թեկնածուն։ Պաստառի վրա գրված է եղել` «Մարինը իշխանության ղեկին, Մարիաննան՝ հուսահատության մեջ»։ Ակցիայի մասնակիցները ձերբակալվել են։ Ֆրանսիական ԶԼՄ-ներն էլ փոխանցում են, որ մայիսի 6-ին էլ Էյֆելյան աշտարակի վրա Greenpeace-ի ակտիվիստները փակցրել են պաստառ` ընդդեմ Մարին Լը Պենի։
Ֆրանսիայի ոստիկանությունը գործ է հարուցել Էմանուել Մակրոնի շտաբի վրա կիբերհարձակումների փաստի առթիվ։ Ավելի վաղ, Մակրոնի շտաբը հայտարարել էր, որ կիբերհարձակումներ են տեղի ունեցել նախագահի թեկնածուի գլխավոր շտաբի համակարգիչների վրա։ Ֆրանսիական ԶԼՄ-ները տարածել են հայտարարություն, որ կիբերհարձակում գործած սերվերները գտնվում են Ռուսաստանի տարածքում։
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման հորդորել է ֆրանսիացիներին քվեարկել Էմանուել Մակրոնի օգտին։ Օբաման նշել է, որ Մակրոնը այն անձն է, ով կարող է անսասան պահել ֆրանսիական ժողովրդավարությունը։
«Սպուտնիկ» լրատվականի ֆրանսիական ծառայությունը տարածել է հաղորդագրություն, որ Կոտ դ'Օր դեպարտամենտում գողացել են ավելի քան 800 քվեաթերթիկներ, որոնց վրա գրված էր Մարի Լը Պենի անունը։ Այդ ընթացքում, Մակրոնի քվեաթերթիկներին ոչ ոք ձեռք չի տվել։ Ըստ լրագրողների, այդ քայլին դիմել են քաղաքացիները, ովքեր դեմ են Ազգային ճակատ կուսակցության գործունեությանը։
Բելգիական RBTF հեռուստաընկերությունը տարածել է հաղորդագրություն, համաձայն որի, նախնական տվյալներով, Էմանուել Մակրոնը հավաքել է ձայների 62-65%-ը։
Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը կոչ է արել ֆրանսիացիներին քվեարկել Էմանուել Մակրոնի օգտին, քանի որ Մակրոնը այն թեկնածուն է, ով կարող է ապահովել ներգաղթյալների անվտանգությունը Ֆրանսիայում։
Ֆրանսիայի պետական TF1 հեռուստաընկերությունը հայտնել է, որ նախնական տվյալներով, ավելի քան 65,5%-ով Ֆրանսիայի նախագահ է ընտրվել Էմանուել Մակրոնը։
== Ծանոթագրություններ == |
930,101 | Կանչ (բանաստեղծություն) | «Կանչ», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1891 թվականին։
== Պատմություն ==
Հովհաննես Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է 1891 թվականի փետրվարին։
Եղիշե Չարենցի անվան գրականությոան և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդի №21-ում պահվում է մեկ ինքնագիր՝ հանված «Մուրճ» ամսագրի արխիվից, որի վրա մակագրված էր՝ «Չթույլատրված», այս մակագրությունից կարելի էր ենթադրել որ «Մուրճ» ամսագրում տպագրությունն արգելել է գրաքննությունը։
Այս բանաստեղծությունն առաջին անգամ տպագրվել է Մոսկվայում՝ 1892 թվականին լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների երկրորդ հատորում (էջ 76-79), թվագրված՝ «1891 թվականի փետրվար», այնուհեև 1908 թվականին Բաքվում լույս տեսած Հովհաննես Թումանյանի գրքում (էջ 22-23), ապա՝ Երևանում 1940-1959 թվականին Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի գիտական հրատարակության առաջին հատորում (էջ 62-63)։
Բանաստեղծությունը արտատպվել է 1908 թվականին Բաքվում լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններ գրքից։
Այս բանաստեղծությունը Թումանյանի առաջին շրջանի լավագույն բանաստեղծություններից մեկն է, որը բարձր է գնահատվել ժամանակակիցների կողմից։ Այս մասին ունենք քիչ թվով վկայություն։ Օրինակ՝ մանկավարժ և գրաքննադատ Գրիգոր Վանցյանը 1883 թվականի ապրիլի 8-ին բանաստեղծին հղած նամակում գրում է. «Կանչը» ամեն տեղ ֆուրոտ է անում. «Это действительно высокохудожественное произведение». «Եթե Հովհաննես ջան, ուրիշ ոչ մի բան չգրեիր, այդ ստեղծագործությունդ բավական էր քեզ բանաստեղծի կոչմանը արժանացնելու։ Ունիս, այո՛, ուրիշ գեղեցիկ բաներ, ունիս և շատ թույլ բաներ, բայց «Կանչը», դա գլուխգործոցդ է դա մի գոհար է»:
«Կանչ» բանաստեղծության համընդհանուր ջերմ ընդունելության մասին են վկայում նաև Թումանյանի երբեմնի դասընկեր, Ներսիսյան դպրոցի ուսուցիչ Արամ Առաքելյանը, ինչպես նաև մանկավարժ թարգմանիչ Ջալալ Տեր-Գրիգորյանը։
== Ծանոթագրություններ == |
93,801 | Good Girl Gone Bad | Good Girl Gone Bad, բարբադոսցի երգչուհի Ռիհաննայի երրորդ ալբոմը։ Ձայնագրվել է Def Jam ձայնագրման ստուդիայում և վաճառքի է հանվել 2007 թվականի մայիսի 30-ին։ Ալբոմում տեղ են գտել Christopher "Tricky" Stewart-ի, Evan Rogers-ի, Carl Sturken-ի, Ne-Yo-ի, StarGate-ի և Timbaland-ի ձայնագրած երգերը։
Ալբոմը դարձել է դեբյուտային U.S. Billboard 200-ի չարտերում գրավելով առաջին հորիզոնականը։ Հենց առաջին մեկ շաբաթվա ընթացքում վաճառվել է 162000 օրինակ։
== Երգացանկ ==
== Սինգլներ ==
"Umbrella" - մարտի 29, 2007
"Shut Up and Drive" - հունիսի 12, 2007
"Hate That I Love You" - օգոստոսի 21, 2007
"Don't Stop the Music" - սեպտեմբերի 7, 2007
"Take a Bow" - ապրիլի 15, 2008
"If I Never See Your Face Again" - մայիսի 8, 2008
"Disturbia" - հուլիսի 22, 2008
"Rehab" - հոկտեմբերի 6, 2008
== Հիթ-շքերթներ ==
== Հավաստագրումներ ==
== Թողարկման պատմություն ==
== Ծանոթագրություններ == |
590,249 | Նիման (գետ) | Նիման (ռուս.՝ Ниман ), գետ Ռուսաստանում, հոսում է Կոմի Հանրապետությունում։ Գետաբերանը գտնվում է Յորսա գետի ձախ ափին՝ 279 կմ հեռավորության վրա։ Գետի երկարությունը կազմում է 12 կմ։
== Ջրագրության տվյալներ ==
Ռուսաստանի ջրային գրանցամատյանի տեղեկությունների համաձայն՝ գետը պատկանում է Դվինսկո Պեչարսկի ավազանային շրջանին, գետի ջրատնտեսային տեղամասը՝ Պեչորա, գետի ենթաավազանը՝ Պեչորա գետի ավազաների վտակները մինչև թափվելը ստորին Ուսա, գետի գետային ավազանը Պեչորա։
Ըստ աշխարհագրական տեղեկատվական համակարգի՝ ջրային բաժնի տարածքում Ռուսաստանի Դաշնության պատրաստած դաշնային գործակալության ջրային ռեսուրսների՝
Ջրային օբյեկտի կոդը հանրային գրանցմամբ — 03050300212103000078892
Կոդը ըստ հիդրոլոգիական հետազոտության (ՌԴ) — 103007889
Ավազանի կոդը — 03.05.03.001
Ծավալի համարը ըստ ՌԴ-ի — 03
Թողարկումը ըստ ՌԴ-ի — 0
== Ծանոթագրություններ == |
621,115 | Feelings (երգ) | «Feelings», ամերիկյան Maroon 5 փոփ ռոք խմբի երգը։ Այն թողարկվել է 2015 թվականի սեպտեմբերի 14-ին՝ որպես խմբի «V» (2014) կոչվող հինգերորդ ստուդիական ալբոմի հինգերորդ սինգլ։ Երգը գրվել է Ադամ Լևինի, Shellback-ի և OzGo-ի կողմից։
== Նախապատմություն ==
«Feelings» երգը ընդգրկվել է խմբի «V» ալբոմում, որը վաճառքի է դուրս եկել 2014 թվականի օգոստոսին։ 2015 թվականի հուլիսին խումբը հայտարարեց, որ առաջիկայում «Feelings» երգը թողարկվելու է որպես սինգլ։ Այն՝ որպես այդ ալբոմի հինգերորդ սինգլ, թողարկվեց սեպտեմբերի 14-ին։ Սինգլի շապիկը, որի վրա պատկերված է կնոջ ոտքեր, համացանցում տեղադրվեց հոկտեմբերի 6-ին։
== Քննադատական արձագանքներ ==
Երգը հիմնականում դրական արձագանքներ է ստացել երաժշտական քննադատների կողմից։ «Billboard» ամսագիրը, «AbsolutePunk» կայքը և արաբական «The National» թերթը երգը համեմատել են բրիտանական Jamiroquai խմբի երգերի հետ։
== Հիթ-շքերթներ ==
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Երգի տեքստը Archived 2015-10-02 at the Wayback Machine. MetroLyrics կայքում |
611,881 | Կորմարանշ ան Բյուժե | Կորմարանշ ան Բյուժե (ֆր.՝ Cormaranche-en-Bugey), համայնք Ֆրանսիայում, գտնվում է Ռոն Ալպեր մարզում, Էնի գավառում, մտնում է Օտվիլ Լոնեսի կազմի մեջ, կոմունայի օկրուգը՝ Բելլեն է։
INSEE կոդը՝ 01122։
== Աշխարհագրություն ==
Համայնքը գտնվում է 410 կիլոմետր հարավ-արևմտուք Փարիզից, 65 կլոմետր արևմուտք Լիոնից, 46 կիլոմետր հարավ-արևմուտք Բուրկ ան Բրեսից։
Համայանքը գտնվում է Սևրոն գետից հյուսիս, իսկ Սան Մորթ գետից արևելք։
== Կլիմա ==
Կլիման փոփոխական է, ձմռանը ցուրտ է, իսկ ամռանը տաք։ Անձրևներ հազվադեպ են լինում, հիմնականում ամռանը։
== Բնակչություն ==
Ըստ 2010 թվականի մարդահամարի, համայնքում ապրում է 558 մարդ։
== Ադմինիստրացիա ==
== Էկոնոմիկա ==
2010 թվականաի մարդահամարի արդյունքներով 558 մարդ ի վիճակ էր աշխատելու (15-64 տարեկան), 433 մարդ տնտեսապես ակտիվ էին, 155 մարդ աշխատունակ էին։ 433 աշխատունակ մարդկանցից աշխատում էին միայն 427-ը (243 տղամարդ, 184 կին), գործազուրկ էին 6 մարդ (3 տղամարդ, 3 կին)։ 155 չաշխատող մարդկանցից 50-ը աշակերտներ և ուսանողներ էին, 59-ը ոչ աշխատունակ այլ պատճառներով։
== Արտաքին հղումներ ==
պաշտոնական կայք
վիճակագրության ազգային ինստիտուտ
Проверено 12 мая 2014.
== Ծանոթագրություններ == |
87,854 | Աստերոիդների ցանկ (51501-51600) | Աստերոիդների ցանկ (51401-51500) • Աստերոիդների ցանկ • Աստերոիդների ցանկ (51601-51700)
Աստերոիդների ցանկ (51401-51500) • Աստերոիդների ցանկ • Աստերոիդների ցանկ (51601-51700)
== Աղբյուր ==
«Discovery Circumstances: Numbered Minor Planets (50001)-(55000)»։ www.minorplanetcenter.net |
635,273 | Իմպերիալիզմը Ռուսաստանում (մինչև 1917 թվականը) | Անցումը իմպերիալիզմին տեղի է ունեցել 19-րդ և 20-րդ դարերի սահմանագծում, երբ կապիտալիզմը կրեց որակական փոփոխություններ և գլխավոր կապիտալիստական երկրներում ձևավորվեց մոնոպոլիաների տիրապետությունը։ Ռուսաստանում, ինչպես և ամենուր, իմպերիալիզմի անցման գլխավոր նախադրյալը արտադրության համակենտրոնացման բարձր աստիճանն էր։ Սակայն Ռուսաստանում գոյություն ուներ երկու տիպի համակենտրոնացում․
բուն կապիտալիստական, կապված տեխնիկական առաջընթացի հետ
համակենտրոնացում՝ ծնված արդյունաբերության կիսաֆեոդալական եղանակից։Մոնոպոլիաների առաջացման «բնական» պրոցեսն արագացվում էր կապիտալիզմը վերևից արմատավորելու քաղաքականությամբ, արքունական պահանջարկի համակենտրոնացման, ինչպես և կառավարության ուղղակի ներգործությամբ՝ հատկապես 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին ռուսական իմպերիալիզմը հասավ զարգացման բարձր աստիճանի։ Արտադրողական ուժերի մակարդակով Ռուսաստանը հավասարվեց Ֆրանսիային, Ճապոնիային, բայց ետ էր մնում ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից։
== Առանձնահատկություններ ==
Իմպերիալիզմը Ռուսաստանում (20-րդ դարի սկզբից մինչև 1917 թվականը) որոշ առանձնահատկություններ ուներ․
ճորտատիրությունը կապիտալիզմով փոխարինելու և վերջինս իմպերիալիզմի վերաճելու պրոցեսների առավելագույն մերձեցում
նորագույն կապիտալիզմի մենաշնորհի և ֆեոդալիզմի դարաշրջանի մենաշնորհի անմիջական կապ
իմպերիալիզմի պայմաններում կապիտալիզմի շարունակվող լայնակի աճ,
համաշխարհային իմպերիալիզմի հետ Ռուսաստանի կապերի յուրահատկություն։19-րդ դարում Ռուսաստանում մոնոպոլիաները, որպես կանոն, արտադրությունը կարգավորում էին նրա սահմանափակման և նույնիսկ կրճատման ճանապարհով։ 20-րդ դարի սկզբին ֆինանսական կապիտալն արագ թափով սերտաճում էր խոշոր կալվածատիրության հետ։ Տնտեսական կյանքի զարգացման էվոլյուցիան խորացնում էր զարգացող բուրժուազիայի և ֆեոդալական կարգերի հակասությունները։
== Մոնոպոլիաների առաջացման փուլեր ==
Մոնոպոլիաների առաջացման ընթացքում առանձնացվում էր երեք փուլ․
սկզբնական փուլի համար (19-րդ դարի 1880–1890-ական թվականները) բնորոշ էին արդյունաբերության որոշ ճյուղերում ժամանակավոր համաձայնություններն ու սինդիկատները
20-րդ դարի առաջին տասնամյակը, երբ համաշխարհային տնտեսական ճգնաժամն ու դրան հաջորդող լճացումը արագացրին խոշոր սինդիկատների ձևավորումը
1910–1914 թվականների արդյունաբերական վերելքի հետ կապված էր մոնոպոլիաների հզորացման ժամանակաշրջանը։Ռուսաստանում ֆինանսական կապիտալի ձևավորումն ընթացավ թռիչքաձև։ Բաժնետիրական բանկերը 19-րդ դարի վերջին վերածվեցին համեմատաբար խոշոր և կենտրոնացված ուժի, 20-րդ դարի սկզբին կազմավորվեցին տիպիկ բանկային մոնոպոլիաներ, որոնք պահպանում էին կապիտալիզմի վաղ շրջանի որոշ գծեր։ Ռուսաստանում բանկային մոնոպոլիաների կարևոր առանձնահատկությունը սերտ կապն էր պետական վարկի հետ։
Առաջին համաշխարհային պատերազմն արագացրեց բանկային կապիտալի հետ արդյունաբերական կապիտալի սերտաճման պրոցեսը, որի հետևանքով արագորեն ձևավորվեց ֆինանսական օլիգարխիան։ Իր հերթին առևտրա-արդյունաբերական կապիտալը նույնպես վերաճեց արդյունաբերական-բանկայինի։ Սակայն իմպերիալիզմը պրոլետարական հեղափոխության շնորհիվ չհասցրեց լրիվ ձևավորվել։ Ռուսաստանում իմպերիալիզմի առանձնահատկությունների հետևանքով նախադրյալներ ստեղծվեցին կապիտալիզմի թերզարգացման պայմաններում ռուսական կապիտալիզմի վերնախավի վաղաժամ նեխման համար։
== Արդյունք ==
Ռուսական իմպերիալիզմի զարգացման ամենակարևոր արդյունքը եղավ այն, որ իր յուրահատկությունների հետևանքով ի հայտ բերեց սոցիալ-դասակարգային նոր կառուցվածք, ստեղծեց արդյունաբերական պրոլետարիատի հզոր բանակ, որը կոչված էր տապալելու Ռուսաստանում իշխող ռազմաֆեոդալական իմպերիալիզմը և դնելու նոր դարաշրջանի սկիզբը։
== Գրականություն ==
Ըստ ՀՍՀ, Իմպերիալիզմ էջ 327, 328
Վ․ Ի․ Լենին, Իմպերիալիզմը որպես կապիտալիզմի բարձրագույն ստադիա, Երկեր, հատոր 22
Վ․ Ի․ Լենին, Եվրոպայի Միացյալ Նահանգների լոզունգի մասին, Երկեր, հատոր 21 Վ․ Ի․ Լենին, Իմպերիալիզմը և սոցիալիզմի պառակտումը, Երկեր, հատոր 23
Цыперович Г., Синдикаты и тресты в дореволюционний Росии и в СССР, Ленинград, 1927
В. И. Ленин о социальной структуре и политическом строе капиталистической России [Cборник статей], Москва, 1970 |
578,815 | Գրեմյաչկա (Վյատկայի վտակ) | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գրեմյաչկա (այլ կիրառումներ)Գրեմյաչկա (ռուս.՝ Гремячка), գետ Ռուսաստանում, հոսում է Վերխնեկամսկի շրջանում և Կիրովի մարզում։ Գետաբերանը տեղակայված է Վյատկա գետի ձախ ափին՝ 1057 կմ հեռավորության վրա։ Գետի երկարությունը 22 կմ է։
Ակունքը գտնվում է ճահճուտներում, 14 կմ հարավ-արևմուտք Կիրս քաղաքի մոտ։ Գետը հոսում է հյուսիս-արևելք ապա հյուսիս-արևմուտք։ Անցնում է ամբողջ անմարդաբնակ, ճահճոտ անատառների միջով։
== Ջրային գրանցամատյանի տվյալներ ==
Ռուսաստանի ջրային գրանցամատյանի տվյալների համաձայն՝ պատկանում է Կամսկի ավազանային շրջանին, գետի ջրատնտեսային տեղամասը՝ Վյատկա, գետի ենթաավազանը՝ Վյատկա։ Գետի ավազանը՝ Կամա։
Տվյալներն ըստ ջրային ռեսուրսների ֆեդերատիվ տեսչության.
Ջրային օբյեկտի, պետական ջրային գրանցման կոդը - 10010300212111100030269
Հիդրոլոգիական ուսումնասիրությունների կոդը - 111103026
Ավազանի կոդը - 10.01.03.002
Հիդրոլոգիական ուսումնասիրությունների հատորի համարը - 11
Թողարկումն ըստ հիդրոլոգիական ուսումնասիրությունների - 1
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
ՌԴ ջրային ռեսուրսների էկոլոգիան Archived 2015-05-26 at the Wayback Machine. |
1,066,145 | Էդիթ Քլիվզ Բառի | Էդիթ Քլիվզ Բառի (անգլ.՝ Edith Cleaves Barry, 1884, Բոստոն, ԱՄՆ - 1960), Բոստոնում ծնված ամերիկացի քանդակագործ, նկարիչ, նկարազարդող և դիզայներ։ Արվեստ ուսումնասիրել է Նյու Յորքի ուսանող նկարիչների լիգայում Ֆրենկ Դյումոնդի և Ռիչարդ Է. Միլլերի հետ։ Մեն նահանգի Քենեբանկ քաղաքում հիմնադրել և 1936-1945 թվականներին աշխատել է որպես Բրիք Սթոր թանգարանի տնօրեն։
1939 թվականին, Մեծ ճգնաժամի տարիներին, ԱՄՆ ֆինանսների նախարարության գեղանկարչության և քանդակագործության բաժնից հանձնարարություն է ստացել նկարել The Arrival of the First Letter – Kennebunk Post Office from Falmouth – June 14, 1775 փոստային բաժանմունքի որմնանկարն իր հայրենի Քենենբանկ քաղաքում։
== Վաղ կյանք ==
Ծնվել է 1884 թվականի մարտի 10-ին Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում Չառլզ Դամեր Բառիի և Իդա Մորտոն (Թոմփսոն) Բառիի ընտանիքում։ Հայրը Henry W. Peabody & Co. ընկերության ներմուծման / արտահանման գործակալ էր նախ Բոստոնում, ապա՝ Նյու Յորքում։ Հասակ է առել Նյու Ջերսի նահանգի Մոնտկլար քաղաքում։ Նրա երկու ծնողներն էլ կապ են ունեցել Մեն նահանգի Քենեբանկ քաղաքի հետ և ունեցել ընտանեկան տուն այդ քաղաքի պատմական շրջանի Ամառային փողոցում։
Էդիթը նախապատրաստական դպրոց է հաճախել Ռոդ Այլենդ նահանգի Պրովիդենս քաղաքի Միսս Ուիլերի դպրոցում (այժմյան Ուիլերի դպրոց) և ավարտել 1904 թվականին։
1906 թվականից ամեն տարի ճանապարհորդել է Եվրոպա և զբաղվել իր արվեստով այնպիսի վայրերում, ինչպիսին է Ժիվերնին Ֆրանսիայում, Հռոմն Իտալիայում, Ավստրիան, Իսպանիան և Լոնդոնը։ Նա սովորել է Ֆրանսիայում բնակվող ամերիկացի նկարիչներ Ֆրեդերիկ Ֆրիզեկեի և Ֆրեդերիկ Մակմոնիսի մոտ։ Նրա եվրոպական ճանապարհորդությունների և արվեստի ուսուցման մասին գրառումներն ընդգրկված են Բրիք Սթոր թանգարանի արխիվներում։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Edith Cleaves Barry on artnet |
980,210 | Ղարիբջանյան | Ղարիբջանյան, հայկական ազգանուն։
== Հայտնի կրողներ ==
Հակոբջան Ղարիբջանյան (1902, փետրվարի 1 (փետրվարի 14), գյուղ Բահարլու, Սուրմալուի գավառ - 1987, դեկտեմբերի 5, Երևան), հայ նկարիչ, վերականգնող։
Բագրատ Ղարիբջանյան (մայիսի 22, 1890 - օգոստոսի 14, 1920, Երևան, Հայաստանի Առաջին Հանրապետություն), հայ կուսակցական գործիչ։ ՌՍԴԲ(բ)Կ անդամ (1917)։
Լյուդվիգ Ղարիբջանյան (օգոստոսի 24, 1922, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ - դեկտեմբերի 13, 2011, Երևան, Հայաստան), հայ պատմաբան, քաղաքական, հասարակական, պետական գործիչ։ Պատմական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր (1990)։
Գեղամ Ղարիբջանյան (1951, հոկտեմբերի 2, Երևան, Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ), Հայաստանի պետական գործիչ, դիվանագետ, Կատարի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։ Նախկինում՝ Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան, Հայաստանի Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար, Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ։
== Այլ ==
Ղարիբջանյան (գյուղ), գյուղական համայնք Հայաստանի Շիրակի մարզում, հեռավորությունը մարզկենտրոնից՝ 6 կմ հարավ-արևմուտք, Ախուրյան գետի ձախ ափից ոչ հեռու, մեղմաթեք հարթավայրում՝ ծովի մակարդակից 1470 մ բարձրության վրա։
== Ծանոթագրություններ == |
308,435 | Շարիպկուլովո | Շարիպկուլովո (ռուս.՝ Шарипкулово, բաշկիրերեն՝ Шәрипҡол), գյուղ Ռուսաստանի Բաշկորտոստան հանրապետության Կարմասկալինսկի շրջանի կազմում։
Բնակչությունը 2009 թվականին գրանցված տվյալներով կազմում էր 405 մարդ։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Ռուսաստանի ժամային գոտիները, worldtimezone.com կայքում (անգլ.) |
459,955 | Հայկարամ Ութմազյան | Հայկարամ Մուրադի Ութմազյան (դեկտեմբերի 25, 1912(1912-12-25), Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 13, 1970(1970-12-13), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), պատմաբան, կուսակցական, պետական աշխատող։ Պատմական գիտությունների դոկտոր (1966), պրոֆեսոր (1967)։
Դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Ութմազյանի հայրն է, դերասանուհի, հաղորդավարուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի Հրաչուհի Ջինանյանի ամուսինը։
== Կենսագրություն ==
1941 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը
1954-1957 թվականներին՝ ՀԿԿ Երևանի Կիրովյան շրջկոմի առաջին քարտուղար
1957 թվականից՝ ԵՊՀ ԽՄԿԿ պատմության ամբիոնի վարիչ
1966 թվականից՝ պրոռեկտոր
1967-1970 թվականներին՝ ՀԽՍՀ Նախարարների խորհրդին կից մամուլի պետկոմի նախագահ
1955-1959, 1967-1970 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԽ պատգամավոր։Ուսումնասիրությունները վերաբերում են Հայաստանի միջնադարյան պատմության, ժամանակի գաղափարաբանության հարցերին։
== Երկեր ==
Սյունիքը IX-X դարերում, Ե., 1958:
Հասարակության արտադրողական ուժերի և նյութատեխնիկական բազայի բնութագրման շուրջը, Ե., 1964:
== Ծանոթագրություններ == |
508,339 | Ուերկալ դե Ալմերիա | Ուերկալ դե Ալմերիա (իսպ.՝ Huércal de Almería), բնակավայր և մունիցիպալիտետ Իսպանիայում։ Գտնվում է Ալմերիա պրովինցիայում (Անդալուսիա ինքնավար համայնքում)։ Մունիցիպալիտետը գտնվում է Մեծ Ալմերիա շրջանում։ Տարածքը կազմում է 21 կմ2։ Բնակչությունը` 15628 մարդ (2010 թվականի տվյալներով)։ Պրովինցիայի վարչական կենտրոնից գտնվում է 5 կմ հեռավորության վրա։
== Բնակչություն ==
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Huércal de Almería - Sistema de Información Multiterritorial de Andalucía
Huércal de Almería - Diputación Provincial de Almería Archived 2005-12-21 at the Wayback Machine. |