id
int64 800
1.12M
| title
stringlengths 1
125
| article
stringlengths 8
195k
⌀ |
---|---|---|
833,106 | Արտոլսայմ | Արտոլսայմ (ֆր.՝ Artolsheim), համայնք Ֆրանսիայի Գրանդ Էստ մարզի Ստորին Հռենոս գավառում։
Բնակչությունը 2009 թվականի դրությամբ կազմում է 910 մարդ, բնակչության խտությունը` 80.89 մարդ/կմ²։ Բնակավայրը զբաղեցնում է 11.25 կմ² տարածք։
== Աշխարհագրություն ==
Գտնվում է Փարիզ քաղաքից 400 կմ արևելք, Ստրասբուրգ քաղաքից` 45 կմ հարավ։
== Բնակչություն ==
Բնակչության քանակը ըստ տարիների
Աղբյուրներ` Ֆրանսիայի սոցիոլոգիական գիտությունների բարձրագույն դպրոցի տվյալներ
== Տնտեսություն ==
2010 թվականին ուներ 602 աշխատունակ (15-64 տարեկան) բնակիչ, որոնցից ակտիվ էին 476-ը, իսկ ոչ ակտիվները` 126։ Ակտիվության ցուցանիշը կազմում է 79,1 %։ 476 աշխատունակ մարդկանցից աշխատել է 432 անձ (243 տղամարդ և 189 կին)։ Գործազուրկ են եղել 44 անձ (19 տղամարդ և 25 կին)։ 126 անաշխատունակներից 41-ը եղել են աշակերտներ կամ ուսանողներ, 48-ը` թոշակառուներ, իսկ 37-ը չեն աշխատել տարբեր պատճառներով։
== Տես նաև ==
Ստորին Հռենոս գավառի համայնքների ցանկ
== Արտաքին հղումներ ==
INSEE
== Ծանոթագրություններ == |
300,332 | Բաբինո (գյուղ, Զավյալովսկի շրջան) | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ ԲաբինոԲաբինո (ռուս.՝ Бабино), գյուղ Ռուսաստանի Ուդմուրթական հանրապետության Զավյալովսկի շրջանի կազմում։
Բնակչությունը 2011 թվականին գրանցված տվյալներով կազմում էր 1826 մարդ։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Ռուսաստանի ժամային գոտիները, worldtimezone.com կայքում (անգլ.) |
88,676 | Աստերոիդների ցանկ (129101-129200) | Աստերոիդների ցանկ (129001-129100) • Աստերոիդների ցանկ • Աստերոիդների ցանկ (129201-129300)
Աստերոիդների ցանկ (129001-129100) • Աստերոիդների ցանկ • Աստերոիդների ցանկ (129201-129300) |
875,609 | Վահանդուխտ Երեղյան | Վահանդուխտ Վահանի Երեղյան (հունվարի 18, 1945(1945-01-18), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարապետ։ ՀՀ պետական մրցանակակիր (2009 թ.): Հայաստանի ճարտարապետների միության անդամ (1979 թ.):
== Կենսագրություն ==
Վահանդուխտ Երեղյանը ծնվել է 1945 թվականին Երևանում։ 1969 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1974 թվականին «Հայպետնախագիծ» ընկերությունում եղել է ճարտարապետ, այժմ` նախագծի գլխավոր ճարտարապետ։ 2006 թվականից դասավանդում է Մաշտոցի անվան համալսարանում։
Կատարել է մի շարք անհատական նախագծեր, վերակառուցումներ, կառուցապատման գլխավոր հատակագծեր։ Ակտիվորեն մասնակցել է տեղական և միջազգայի մրցույթների։
== Հիմնական նախագծեր ==
Առողջարան Գագրայում (համահեղինակ, 1975)
Ավտոկայանատեղի 150 մեքենաների համար Կիրովականում (1984)
Բաղրամյան քաղաքի կառուցապատում (համահեղինակ, 1986)
Բաղրամյանի թիվ 2 միկրոշրջան (1987)
Կառուցապատման գլխավոր հատակագիծ 4-րդ և 5-րդ միկրոշրջանների համար, քաղաք Աբովյան (1979-2000). իրականացվել է միայն 4-րդ միկրոշրջանը
Վանաձորի թիվ 1 դպրոցի և սպորտային բլոկի վերակառուցում և իրականացում (1999-2004)
ՀՀ ՊՆ վարչակառավարման համալիր գլխավոր հատակագիծ, կառույցներ և փոքր ճարտարապետական ձևեր (2000)
Ստորգետնյա բազմահարկ ավտոկանգառ 2000 մեքենայի համար Աբովյան քաղաքում (1980)
Օդակայան 100 ուղևորի համար Գորիսում
=== Մրցութային նախագծեր ===
Գաստրոլային թատրոնի նախագիծը (Ստոկհոլմ, 1983)
ՀՀ շքանշանների և մեդալների ստեղծման մրցույթ (1994)
ՀՀ Ազգային ժողովի համալիրի մրցութային նախագիծ (ընտրվել է 5 լավագույն աշխատանքների շարքում` արժանանալով խրախուսական մրցանակի, 1996 թ.)
«Երևանի պատմության թանգարան» դիպլոմային նախագիծ (Մոսկվայում արժանացել է 2-րդ կարգի մրցանակի, 1969 )
=== Իրականացրած նախագծեր ===
ՀՀ ՊՆ վարչակառավարման համալիր, գլխավոր հատակագիծ /27 հա/, ՆԳՃ և հեղինակայն խումբ։ Հեղինակային հսկողություն։ 2000-2009 (Պետական մրցանակի դափնեկիր և ոսկյա մեդալ, 2009)Ալեհավաք դաշտ և կառույց,
Ուղղաթռի հրապարակ,
Սպորտային և ավտոկայանման հրապարակներ 1000 մեքենաների համար,
ՀԱԿ – եր, 6 ավտոնոմ անցագրային մուտքեր և կառույցներ,
Տարածքի /27 հա/ բարեկարգում, կանաչապատում, փոքր ճարտարապետական ձևերի մշակում
Պարիսպ /2000մ/, կոփածո մետաղից մուտքի 6 դարպասներԱբովյան քաղաք, 3-րդ միկրոշրջանի կառուցապատում,համահեղինակ, 1976
Աբովյան քաղաք, 4-րդ միկրոշրջանի կառուցապատում, նախագծի գլխավոր ճարտարապետ, 1979
Գագրա /Աբխազիա/ Արմենիա առողջարանային համալիր, զարգացում-ընդարձակում, համահեղինակ, 1975
Գագրա, ստորգետնյա ավտոկայանատեղ 24 մեքենաների համար, ՆԳՃ, 1975
Կիրովական/Վանաձոր/, 2 հարկանի գարաժ 150 մեքենաների համար, ՆԳՃ, 1981
Աբովյան քաղաք,850 հաճախումների համար պոլիկլինիկա,վերափոխում, տեղակապում, համահեղինակ, 1983
Աբովյան քաղաք, բնակելի բարձրահարկ տուն խանութ-բացվածքով, 1500 քմ, ՆԳՃ, 1988թ
Աբովյան քաղաք, 4-րդ միկրոշջանի 68 բարձրահարկ բնակելի տների իրականացում, ՆԳՃ, 1985-1989թթ
Աբովյան քաղաք, 4-րդ միկրոշրջան,անհատական 2 հարկանի տուն-օֆիս, ՆԳՃ, 1993թ
Վանաձոր քաղաք, 516 աշակերտների համար, 1 դպրոցի և սպորտային մասնաշենքի վերակառուցում, ՆԳՃ, 1999
ՀԱՅՆԱԽԱԳԻԾ ԲԲԸ 1-ին մասնաշենքի 5 և 6 հարկերի վերակառուցում, ներքին տարածքների ձևավորում, ՆԳՃ ,2003թ
Փոքր մակերեսով բնակարանի /33.0 քմ/վերակառուցում, գոտավորում, ձևավորում, ՆԳՃ ,2005
Ֆուտբոլի դաշտ Փարպիում, ՆԳՃ , 2012թ
Անհատական բնակարանների ճարտարապետաշինարարական նախագծում, ձևավորում, ՆԳՃ, 2012,2014
Սիսիան, 3 հարկանի տուն- թանգարան կառույցի ամրացում, իրականացում և նոր մասնաշենքի նախագծում, ՆԳՃ, 2016
Սիսավան, 120 երեխաների համար մանկապարտեզ/ 5 խումբ/, ՆԳՃ, 2017-2019
Երևան, Հ. Քոչարի փողոց, Առևտրի տուն համալիր, ՆԳճ,2017-2018թ
== Պարգևներ, մրցանակներ ==
Երիտասարդ ճարտարապետների համամիութենական ստուգատեսի 2-րդ կարգի մրցանակ (Մոսկվա, 1980 թ.)
Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ (2009 թ., Երևանում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության վարչական նոր համալիրի համար)
== Ծանոթագրություններ == |
765,823 | Յուրի Իվանով | Յուրի Իգորևիչ Իվանով (ռուս.՝ Ю́рий И́горевич Ивано́в, օգոստոսի 8, 1960(1960-08-08), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, պաշտպան։
== Կարիերա ==
1981 թվականին եղել է Մոսկվայի «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի կազմում, բայց ոչ մի անգամ խաղադաշտ դուրս չի եկել։ 1982 թվականին խաղացել է «Մոսկվիչ» ֆուտբոլային ակումբում, որի կազմում անցկացրել է 27 խաղ և խփել 2 գոլ։ 1984 մրցաշրջանում տեղափոխվել է Կաշիրի «Դինամո» ֆուտբոլային ակումբ, որի կազմում անցկացրել է 32 հանդիպում՝ խփելով 6 գոլ։
1986 թվականին նա հանդես է եկել Վոլոգդայի «Դինամո» ֆուտբոլային ակումբում, որի կազմում անցկացրել է 28 հանդիպում և խփել 6 գոլ։ 1987 թվականին նա տեղափոխվել է «Զորկի» ֆուտբոլային ակումբ, որտեղ անցկացրել է 29 հանդիպում և դարձել 8 գոլի հեղինակ։ 1988 թվականին նա միացավ «Կայրատ» ֆուտբոլային ակումբում, որի կազմում մասնակցել է 21 խաղի։
1989 թվականին նա տեղափոխվել է Պավլոդարի «Իրտիշ» ֆուտբոլային ակումբ, որի կազմում խաղացել է 32 հանդիպում և խփել 5 գնդակ։ 1990 թվականին հանդես է եկել Ռիգայի «Դաուգավա» ֆուտբոլային ակումբում՝ 30 խաղերում խփելով 1 գոլ։ 1991 թվականին նա միացավ «Պարդաուգավա» ֆուտբոլային ակումբին, որի կազմում անցկացրած 32 հանդիպումներում դարձել է 2 գոլի հեղինակ։
1992 թվականի մրցաշրջանում նա նշել է իր նորամուտը Ռուսաստանի Բարձրագույն լիգայում որպես «Կուբան» ֆուտբոլային ակումբի խաղացող, որի կազմում խաղացել է 7 հանդիպում։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Ֆուտբոլիստի էջը Sportbox.ru կայքում
Ֆուտբոլիստի էջը FootballFacts.ru կայքում |
838,436 | Լիբերիայի օրհներգ | «Ամբողջ փառքը Լիբերիային, փառքը» (անգլ.՝ All Hail, Liberia, Hail!), Լիբերիայի ազգային օրհներգը։ Օրհներգի տեքստը գրել է Դենիել Բեշիել Ուորները, ով հետագայում դարձել է Լիբերիայի երրորդ նախագահը։ Երաժշտության հեղինակը կոմպոզիտոր Օլմստիդ Լուկան է։
== Օրհներգի անգլերեն տեքստը ==
All hail, Liberia, hail! (All hail!)
All hail, Liberia, hail! (All hail!)
This glorious land of liberty
Shall long be ours.
Though new her name,
Great be her fame,
And mighty be her powers,
And mighty be her powers.
In joy and gladness
With our hearts united,
We'll shout the freedom
Of a race benighted,
Long live Liberia, happy land!
A home of glorious liberty,
By God's command!
A home of glorious liberty,
By God's command!
All hail, Liberia, hail! (All hail!)
All hail, Liberia, hail! (All hail!)
In union strong success is sure.
We cannot fail!
With God above
Our rights to prove,
We will o'er all prevail,
We will o'er all prevail!
With heart and hand our country's cause defending,
We'll meet the foe with valour unpretending.
Long live Liberia, happy land!
A home of glorious liberty,
By God's command!
A home of glorious liberty,
By God's command!
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Liberia: All Hail, Liberia, Hail! - Audio of the national anthem of Liberia, with information and lyrics
National anthem of Liberia MIDI |
732,050 | Խուանիտա Կրեպս | Խուանիտա Մորիս Կրեպս (անգլ.՝ Juanita Morris Kreps, 11 հունվարի 1921 թվական, Լինչ, Կենտուկի նահանգ, ԱՄՆ — 5 հուլիսի 2010 թվական, Դարեմ, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ), ամերիկացի տնտեսագետ և քաղաքական գործիչ, ԱՄՆ առևտրի առաջին կին-նախարար (1977—1979):
== Կենսագրություն ==
Կրեպսը ծնվել է որպես Կլարա Խուանիտա Մորիս 1921 թվականի հունվարի 11-ին Լինչում, Կենտուկի։ Նա ծնվել է Սենիա և Էլմեր Մորիսի ընտանիքում։ Բակալավրն ավարտել է Բերիա քոլեջում (Կենտուկի) 1942 թվականին, մագիստրոսի կոչում ստացեկ է 1944 թվականին, իսկ փիլիսոփայության դոկտորի կոչում՝ 1948 թվականին,երկուսն էլ Դյուկի համալսարանում։
Դասավանդել է Դենիսոն համալսարանում (1945—1950), Հոֆսթրի քոլեջում (1952—1954) և Դյուկի համալսարանում (1955 թվականից սկսած, սկսած 1968 թվականից՝ պրոֆեսոր, 1973-ից մինչև 1977՝ փոխնախագահ)։
Կրեպսը եղել է Նյու Յորքի ֆոնդային բորսայի տնօրենների խորհրդի առաջին կին անդամը (1972—1977) և ԱՄՆ առևտրի առաջին կին նախարարը (1977—1979, Ջիմի Քարթերի կառավարություն)։
Մահացել է տևական հիվանդությունից հետո 2010 թվականի հուլիսի 5-ին։
== Հիմնական աշխատություններ ==
«Տնտեսագիտության սկզբունքներ» (Principles of Economics, 1962, Չ. Ֆերգյուսոնի հետ համահեղինակությամբ),
«Սեռը շուկայում։ Ամերիկացի կինը աշխատանքում» (Sex in the Marketplace: American Women at Work, 1971),
«Սեռ, տարիք և աշխատանք։ Աշխատուժի կազմի փոփոխություն» (Sex, Age, and Work: The Changing Composition of the Labor Force, 1975):
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Խուանիտա Կրեպսի կենսագրությունը Բրիտանական հանրագիտարանի կայքում(չաշխատող հղում) |
747,868 | Բժիշկ Արիետան բուժում է Գոյային (նկար) | «Բժիշկ Արիետան բուժում է Գոյային» (իսպ.՝ Goya atendido por el doctor Arrieta), իսպանացի գեղանկարիչ, դիմանկարիչ, Իսպանիայի պալատական գեղանկարիչ Ֆրանցիսկո Գոյայի նկարներից։ Կտավը հեղինակը վրձնել է 1820 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 117 × 79 սմ։ Այսօր «Բժիշկ Արիետան բուժում է Գոյային» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Մինեապոլիսի արվեստի ինստիտուտում։
Նկարում հեղինակը պատկերել է ինքն իրեն։
== Սյուժե ==
1819 թվականի վերջին Ֆրանցիսկո Գոյան ծանր հիվանդանում է։ Նկարչի հիվանդության և դրա բուժման մասին տեղեկություններ չեն պահպանվել։ Ապաքինվելուց հետո Գոյան ստեղծում է ինքնանկարը Էուժենիո Արիետայի հետ։ Նկարի ստորին հատվածում հեղինակը ընկերոջը ուղերձ է հղել.
Նկարում կտրուկ զգացվում է բժշկի առողջ տեսքն ու Գոյայի գրեթե հոգեվարքի մեջ գտնող վիճակը։
== Նկարիճակատագիր ==
«Բժիշկ Արիետան բուժում է Գոյային» ստեղծագործությունը Գոյայի նվերն էր Էուժենիո Արիետային։ Չեն պահպանվել ոչ մի հիշատակություններ, թե բժշկի մոտ որքան է մնացել այս կտավը։
1820 թվականին Արիետան ուղևորվում է Աֆրիկա և, ըստ էության, ստեղծագործությունը մնացել է Իսպանիայում։ 1860 թվականին նկարը ցուցադրվել է մայրաքաղաք Մադրիդում՝ Մարտինեսի անհատական հավաքածուի կազմում։ Հետագայում այս ստեղծագործությունը եղել է փարիզյան զանազան հավաքածուներում։
Այսօր «Բժիշկ Արիետան բուժում է Գոյային» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Մինեապոլիսի արվեստի ինստիտուտում։
== Ծանոթագրություններ ==
== Գրականություն ==
BOZAL, Valeriano, Francisco Goya, vida y obra, (2 vols.) Madrid, Tf. Editores, 2005. Vol. II, págs. 243—247 ISBN 84-96209-39-3.
GLENDINNING, Nigel, Francisco de Goya, Madrid, Cuadernos de Historia 16 (col. «El arte y sus creadores», nº 30), 1993.
HAGEN, Rose-Marie y HAGEN, Rainer, Francisco de Goya, Colonia, Taschen, 2003. ISBN 3-8228-2296-5.
== Արտաքին հղումներ ==
Fiche sur le site du musée Minneapolis Institute of Arts. (անգլերեն)
Fiche sur InfoGoya Archived 2007-07-06 at the Wayback Machine.. (Իսպաներեն)
Analyse des maladies de Goya sur medicinaybellasartes.blogspot.fr (Իսպաներեն)
[1] |
58,794 | Աղեր | Աղեր կոչվում են այն բարդ նյութերը, որոնք կազմված են մետաղի կատիոններից և որևէ թթվային մնացորդի անիոններից։
Տեսական և կիրառական քիմիայի միջազգային միությունը աղերը նկարագրում է որպես քիմիական միացություն, որոնք կազմված են կատիոնից և անիոնից։ Կա նաև այլ բնորոշում՝ աղեր են կոչվում այն նյութերը, որոնք կարող են առաջանալ թթուների և հիմքերի փոխազդեցությունից գրի առկայությամբ։
Բացի մետաղի ատոմներից աղերում կարող են գտնվել նաև ամոնիումի (NH4+), ֆոսֆինի (PH4+) կատիոններ և այլ օրգանակ միացություններ, ինչպես նաև կոմպլեքսային կատիոններ և այլն։ Աղերում անիոնի դեր կարող են կատարել թթվային մնացորդների անիոնները, ինչպես անօրգանական, այնպես էլ օրգանական, ներառյալ կարբանոիդները և կոմպլեքսային անիոնները։
Լոմոնոսովը քիմիայից և ֆիզիկայից իր աշխատություններում այդպես է նշել աղը։
Աղ անվանումը նշանակում է փխրուն մարմիններ, որոնք լուծվում են ջրում և այն մնում է թափանցիկ, դրանք չեն այրվում, եթե ջրում ենթարկվում են կրակի ազդեցությանը։
Բոլոր աղերը բյուրեղական նյութեր են։ Մի շարք աղեր՝ մալաքիտը, լազուրիտը, պաղլեղները, կերակրի աղը և այլն, հունական և ալքիմիական ձեռագրերում անվանվում են «հայկական աղ»։ Ըստ հայտնի քիմիկոսներ ֆրանսիացի Մ. Բերթլոյի, գերմանացի Վ. Մեյերի և ուրիշների՝ այդ աղերն այդպես են անվանվել անցյալում Հայաստանից արտահանված լինելու պատճառով։ Այդ անվանումը հաճախ է հանդիպում նաև միջնադարյան հայկական ձեռագրերում։ Աղերն օգտագործվում են ապակու, կաշվի, ներկերի արտադրության, մետաղաձուլման, մանածագործության, քիմիական արդյունաբերության, սննդարդյունաբերության, բժշկության, գյուղատնտեսության մեջ, կենցաղում և այլուր։
Կենցաղում օգտագործվող մի շարք աղեր դեռ հնուց ունեն «կենցաղային» (ոչ քիմիական) անվանումներ. խմելու սոդա՝ նատրիումի հիդրոկարբոնատ (NaHCO3), լվացքի սոդա՝ նատրիումի կարբոնատ (Na2CO3), ժավել՝ նատրիումի հիպոքլորիտ (NaClO), քլորակիր՝ կալցիումի հիպոքլորիտ [Ca(ClO)2] և քլորիդ (CaCl2), բորակներ՝ նատրիումի, կալիումի, կալցիումի, բարիումի նիտրատներ, շիբ՝ կալիումի և ալյումինի սուլֆատի բյուրեղահիդրատ( KAl(SO4)2 . 12H2O), դառը կամ անգլիական աղ՝ մագնեզիումի սուլֆատի բյուրեղահիդրատ (MgSO4.7H2O), «մարգանցովկա»՝ կալիումի պերմանգանատ (KMnO4), և այլն։
Կերակրի աղը՝ նատրիումի քլորիդը (NaCl), անգույն, բյուրեղային, ջրում լուծվող նյութ է։ Բնության մեջ տարածված է հալիտ միներալի ձևով, որն անվանում են նաև քարաղ։ Բնական քարաղը մետաղական նատրիումի հետքեր պարունակելու հետևանքով երբեմն կապտավուն է, առաջացնում է խոշոր հանքավայրեր։ Քարաղի խոշոր հանքավայրեր կան Կանադայում, Լեհաստանում, Ռուսաստանում, Անգլիայում և այլուր։ Հայկական լեռնաշխարհում բարձրորակ քարաղի պաշարներով հայտնի են Կողբի և Նախիջևանի, իսկ Երևանում՝ Ավանի աղի հանքերը։ Կերակրի աղի խոշոր պաշարներ կան ծովերի, աղի լճերի և ստորերկրյա ջրերում։ Աղաջրերից աղն արդյունահանում են ջրի գոլորշիացման միջոցով։
Կերակրի աղը մարդու օրգանիզմի բնականոն կենսագործունեության համար անհրաժեշտ սննդանյութ է։ Այն լավացնում է կերակրի համը, կարգավորում է հյուսվածքներում ջրի պարունակությունը, մասնակցում է ստամոքսահյութի աղաթթվի գոյացմանը։ Ցանկացած սննդամթերք, նույնիսկ հացը կարելի է փոխարինել մեկ ուրիշով։ Սակայն առանց աղի ապրել հնարավոր չէ։ Օրգանիզմում աղի պակասն առաջացնում է արյան թանձրացում, հարթ և կմախքային մկանների ջղաձգություն, նյութափոխանակության, նյարդային համակարգի գործունեության և արյան շրջանառության խանգարումներ։ Սակայն աղի ավելցուկը նույնպես կարող է վնասակար լինել օրգանիզմի համար։ Օրինակ, սիրտանոթային համակարգի որոշ հիվանդությունների և բորբոքային երևույթների դեպքում աղի սահմանափակ օգտագործումն ունի բուժիչ նշանակություն։
Աղն օգտագործում են գրեթե բոլոր կերակրատեսակների մեջ, ինչպես նաև մսեղենը, ձկնեղենը, բանջարեղենը պահածոյելու համար։ Բժշկության մեջ կիրառում են աղի ջրային լուծույթները, օրինակ՝ 0,9%-անոց լուծույթը, որն անվանում են ֆիզիոլոգիական և օգտագործում են ներերակային ներարկումների, ներարկվող դեղանյութերը լուծելու համար և որպես թունազերծող միջոց։ 3–10%-անոց լուծույթներով պատրաստում են թրջոցներ՝ թարախային վերքերը բուժելու համար։
Ավանի աղի հանքի հիմքի վրա գործում են Ավանի աղի կոմբինատը և Հանրապետական անձավաբուժական կենտրոնը, որտեղ բուժում են բրոնխային հեղձուկ, բրոնխաբորբեր և այլ հիվանդություններ։
Ձմռանը սառցածածկույթի առաջացումը կանխելու նպատակով ձյունածածկ ճանապարհների վրա ցանում են աղ։ Վերջինս լուծվում է ձյան մեջ և իջեցնում սառցակալման ջերմաստիճանը. եթե սովորական ջուրը սառչում է 0 °C-ում, ապա աղաջուրը սառչում է ավելի ցածր ջերմաստիճաններում։
Մարդը սննդի հետ օրական օգտագործում է միջին հաշվով 10–15 գ կերակրի աղ։ Ամբողջ աշխարհում 1 տարում արդյունահանվում է ավելի քան 100 միլիոն տոննա աղ։ Ժողովրդի մեջ տարածված «աղ ու հաց» արտահայտությունը խորհրդանշում է բարեկամություն և հյուրընկալություն։
== Աղերի տեսակներ ==
Եթե աղերին դիտարկենք թթուների մեջ կատիոնների կամ հիմքերի մեջ հիդրօքսո խմբերի փոխարինող, ապա կարելի է աղերը բաժանել հետևյալ խմբերի․
Միջին (նորմալ) աղեր՝ թթուների կազմի մեջ եղած ջրածնի բոլոր ատոմները փոխարինվում են մետաղի ատոմներով (Na2CO3, K3PO4)
Թթու աղեր՝ ջրածնի ատոմների մի մասն է փոխարինված մետաղի ատոմներով (NaHCO3, K2HPO4)։ Նրանք առաջանում են, երբ չեզոքացումը լրիվ չի տեղի ունենում (այսինքն միջավայրում կամ հիմքը քիչ է, կամ թթուն է շատ)
Հիմնային աղեր՝ հիմքի ոչ բոլոր հիդրօքսո (OH-) խմբերն են դուրս մղվում թթվի թթվային մնացորդի կողմից (CuOH)2CO3)։ Նրանք առաջանում են, երբ միջավայրում կամ հիմքն է ավելցուկով լինում, կամ թթվուն՝ պակասորդով։Կառուցվածքի մեջ եղած կատիոնների և անիոնների քանակից կախված աղերը առանձնացնում են հետևյալ տեսակների․
Պարզ աղերը կազմված են մեկ տեսակի կատիոնից և անիոնից (NaCl)
Կրկնակի աղերը կազմված են երկու տարբեր կատիոններից (KAl(SO4)2·12 H2O)
Խառը աղերը կազմված են երկու տարբեր անիոններից (Ca(OCl)Cl)Տարբերում են նաև հիդրատացված աղեր (բյուրեղահիդրատներ), որոնց կազմության մեջ մտնում են բյուրեղացված ջրի մոլեկուլներ, օրինակ Na2SO4·10 H2O, և կոմպլեքսային աղեր, որոնք պարունակում են կոմպլեքսային կատիոն կամ կոմպլեքսային անիոն (K4[Fe(CN)6], [Cu(NH3)4](OH)2)։ Ներքին աղերը ձևավորվել են երկբևեռ իոններից, այսինքն մոլեկուլներից, որոնք պարունակում են ինչպես դրական լիցքավորված, այնպես էլ բացասական լիցքավորված իոններից։
== Աղերի անվանակարգում ==
=== Թթվածնավոր աղերի ավանակարգ ===
Աղերի անվանումը հիմնականում կապված է նրանց համապատասխան թթուների անվանումների հետ։ Քանի որ թթուները ունեն նաև ավանդական և պատահական անվանումներ, դրանց աղերը նույնպես անվանում ենք թթվային մնացորդին համապատասխան անվանումով (նիտրատներ, ֆոսֆատներ, կարբոնատներ և այլն)։
Աղերի ավանդական անվանումը բաղկացած է անիոնի և կատիոնի անվանումից։ Անիոնների անվանումները հիմնված է թթվածնավոր տարրերի լատիներեն կամ հայերեն անվանումների վրա։ Եթե թթվածնավոր տարրը ունի օքսիդացման մեկ աստիճան, նրա անունը կարդալիս ավելացնում ենք -ատ երջավորությունը․
CO32- —կարբոնատ
GeO32- — գերմանատ
Եթե թթվածնավոր թթուն ունի օքսիդացման երկու աստիճան, ապա ավելի բարձր օքսիդացման աստիճան ունեցող թթվային մնացորդին ավելացնում են -ատ ածանցը, իսկ ցածր օքսիդացման աստիճան ունեցողին՝ -իտ ածանցը՝
SO42- —սուլֆատ
SO32- —սուլֆիտԵթե տարրը կարող է ունենալ օքսիդացման երեք աստիճաններ, ապա ամենաբարձր, միջին և ցածր օքսիդացման աստիճանների անվանումները համապատասխանաբար տալիս ենք -ատ, -իտ, -հիպո ածանցները՝
NO3- — նիտրատ
NO2- — նիտրիտ
NO22- — հիպոնիտրիտՎերջապես կարող են լինել չորս օքսիդացման աստիճան ունեցող տարրեր, որոնք ամենաբարձր օքսիդացման աստիճան ունեցողը ստանում է պեր- նախածանցը և -ատ ածանցը, հաջորդը՝ ըստ օքսիդացման աստիճանի նվազման՝ -ատ, -իտ, հիպո- նախանծանց և -իտ ածանց՝
ClO4- — պերքլորատ
ClO3- — քլորատ
ClO2- — քլորիտ
ClO- —հիպոքլորիտՄետա-, օրթո-, պոի-, դի-, եռ-, պերօքսի- և այլ ածանցները պահպանվում են թթուների անվանումները տալիս, պահպանվում են նաև անիոններն անվանելիս։
Կատիոնների անվանումները համընկնում են տարրերի անվանումների հետ, որոնցից նրանք ձևավորվում են, իսկ անհրաժեշտության դեպքում նշվում է նաև ատոմների քանակը (սնդիկի(2+) կատիոն Hg22+, մկնդեղի (2+) կատիոն As42+) և թթվայնության աստիճանը, եթե այն փոփոխական է։
Թթու աղերի անվանումները տալիս անիոնին ավելանում է հիդրո- նախածանցը։ Եթե անիոնին կարող է միանալ մեկ ատոմից ավել ջրածին, ապա անունը կարդալիս ավելացնում են դիհիդրո- նախածանցը (NaHCO3- նատրումի հիդրոկարբոնատ, NaH2PO4 - նատրիումի դիհիդրոֆոսֆատ)։ Հիմնային աղերի անվանումները կարդալու համար օգտագործում են հիդրօքսո- նախածանցը ((FeOH)NO3- երկաթի հիդրօքսինիտրատ)։
Բյուրեղահիդրատներին անվանում տալիս ավանդական կամ նոմենկլատուրային անվանը ավելացնում են հիդրատ (Pb(BrO3)2·H2O՝ կապարի (II) բրոմատի հիդրատ, Na2CO3·10 H2O՝ նատրիումի կարբոնատի հիդրատ)։ Եթե հայտնի է բյուրեղահիդրատի կառուցվածքը, այդ դեպքում կարող է կիրառվել կոմպլեքսային կապերի անվանումը ([Be(H2O)4]SO4՝ տետրաակվաբերիլիումի սուլֆատ)։
Աղերի մի քանի դասերի համար գոյություն ունի խմբային անուն, օրինակ, կրկնակի սուլֆատներին անվանում են կվարց MIMIII(SO4)2·12 H2O, որտեղ MI -ը նատրիումի, կալիումի, ռուբիդիումի, ցեզիումի, թալիումի և ամոնիումի իոնները կարող են լինել, իսկ MIII -ը ալյումինի, գալիումի, ինդիումի, թալիումի, տիտանի, վանադիումի, քրոմի, մագնեզիումի, երկաթի, կոբալտի, ռոդիումի և իրիդիումի կատիոնները։
Ավելի բարդ կամ հազվադեպ հանդիպող աղերի համար, որոնք ձևավորվում են կոմպլեքսային կապերի միջոցով, կիրառվում է նոմենկլատուրային անվանումներ։ Համաձայն նոմենկլատուրայի, աղը բաժանվում է արտաքին և ներքին մակերեսների (կատիոն և անիոն), վերջինս կազմված է կենտրոնական ատոմից և լիգանտներից՝ ատոմներ են, որոնք միացած են կենտրոնական ատոմին։ Աղի անվանումը տրվում է հետևյալ կերպ։ Սկզբում տալիս ենք կատիոնի անվանումը սեռական հոլովով դրված, ապա անիոնի անվանումը նրան ավելացնելով համապատասխան վերջավորությունը թթվայնությունից կախված։
LiBO3- լիթիումի եռօքսոբորատ
Na2Cr2O7- նատրիումի հեպտաօքսոքրոմատ
NaHSO4- նատրումի հիդրոսուլֆատ
=== Անթթվածին թթուներից առաջացած աղերի անվանակարգ ===
Անթթվածին թթուներից առաջացած աղերը անվանելու համար օգտագործում են նոմենկլատուրայում կիրառված անվանումերը իրենց կապերով և թիվը ցույց տվող նախածանցներով, կամ Շտոկի առաջարկած թթվայնության աստիճանը նշելով, որը ի դեպ ավելի գերադասելի է։
Հալոգենիդների անվանումները կազմվում են կատիոնի և հալոգենի անվանումից -իդ սածանց ավելացնելով (NaBr՝ նարիումի բրոմիդ, SF6՝ ծծմբի ֆտորիդ կամ ծծմբի հեքսաֆտորիդ)։ Գոյություն ունեն կեղծ հալոգենիդների աղեր, որոնք կազմված են հալոգենիդանման անիոններից։ Նրանց անվանումները տալիս են հետևյալ կերպ՝ Fe(CN)2- երկաթի (II) ցիանիդ, AgNCS- արծաթի (I) թիոցիանիդ։
Հալկոգենները, որոնք իրենց մեջ պարունակում են ծծմբի, սելենի և տելուրի անիոններ, անվանում են համապատասխանաբար սուլֆիդներ, սելենիդներ, տելուրիդներ։ Ծծմբաջրածինը և սելենաջրածինը կարող են առաջացնել թթու աղեր, որոնք համաատասխանաբար կոչվում են հիդրոսուլֆիդներ և հիդրոսելենիդներ (ZnS- ցինկի սուլֆիդ, SiS2- սիլիցիումի դիսուլֆիդ, NaHS-նատրիումի հիդրոսուլֆիդ)։ Կրկնակի սուլֆիդները անվանելու համար նշում են երկու կատիոնն էլ գծիկի միջոցով՝ (FeCu)S2- երկաթի-պղնձի դիսուլֆիդ։
== Կառուցվածք և ֆիզիկական հատկություններ ==
Որպես կանոն աղերը իրենցից ներկայացնում են բյուրեղային նյութեր՝ իոնային բյուրեղավանդակներով։ Օրինակ, ալկալիական և հողալկալիական մետաղների հալոգենիդները (NaCl, CsCl, CaF2) կազմված են անիոններից, որոնք տեղադրված են գնդաձև փաթեթի ամենալայն մասերում, իսկ կատիոնները՝ այդ փաթեթի դատարկ մասերում։ Աղերի իոնային բյուրեղները կարող են կազմված լինել նաև թթվային մնացորդներից, որոնք միացած են անսահման անիոնային մասերից (սիլիկատներ)։ Այդպիսի կառուցվածքը ազդում է նրանց ֆիզիկական հատկությունների վրա, նրանք ունեն բարձր հալման ջերմաստիճան, պինդ վիճակում համարվում են դիէլեկտրիկներ։
Հայտնի են նաև աղեր, որոնք ունեն մոլեկուլյար (կովալենտային) կառուցվածք (օրինակ ալյումինի քլորիդը AlCl3): Աղերի մեծ մասի մոտ քիմիական կապի հատկությունը տատանվում է իոնական և կովալենտային կապերի միջև։
Հիմնական հետաքրքրությունը ներկայացնում են իոնային հեղուկները՝ աղերը, որոնց հալման ջերմաստիճանը 100°С- ից ցածր է։ Բացի անոմալ ցածր հալման ջերմաստիճան ունենալուց, նրանք ունեն համարյա զրոյական հագեցած գոլորշու ճնշում և բարձր մածուցիկություն։ Յուրահատկուկ հատկությունները այս աղերի բացատրվում է կատիոնի ցածր համաչափությամբ, իոնների միջև ցածր փոխազդեցությամբ և կատիոնի լիցքի լավ բաշխվածությամբ։
Աղերի կարևոր հատկությունն է համարվում ջրում լուծվելը։ Ըստ լուծելիության աղերը բաժանվում են լուծելի, քիչ լուծելի և անլուծելի։
== Բնության մեջ ==
Շատ միներալներ՝ աղեր, առաջացնում են հանքային կուտակումներ (օրինակ, հալիտներ NaCl, սիլվինիտներ KCl, ֆտորիդներ CaF2):
== Ստացման եղանակներ ==
Գոյություն ունի աղերի ստացման տարբեր եղանակներ
Թթուների և մետաղների, հիմնային, երկդիմի մետաղների օքսիդների փոխազդեցությամբ
H
2
S
O
4
+
M
g
⟶
M
g
S
O
4
+
H
2
↑
{\displaystyle {\mathsf {H_{2}SO_{4}+Mg\longrightarrow MgSO_{4}+H_{2}\uparrow }}}
H
2
S
O
4
+
M
g
O
⟶
M
g
S
O
4
+
H
2
O
{\displaystyle {\mathsf {H_{2}SO_{4}+MgO\longrightarrow MgSO_{4}+H_{2}O}}}
3
H
2
S
O
4
+
A
l
2
O
3
⟶
A
l
2
(
S
O
4
)
3
+
3
H
2
O
{\displaystyle {\mathsf {3H_{2}SO_{4}+Al_{2}O_{3}\longrightarrow Al_{2}(SO_{4})_{3}+3\ H_{2}O}}}
Թթվային օքսիդների և ալկալիական, հիմնային, երկդիմի օքսիդների փոխազդեցությամբ
C
a
(
O
H
)
2
+
C
O
2
⟶
C
a
C
O
3
↓
+
H
2
O
{\displaystyle {\mathsf {Ca(OH)_{2}+CO_{2}\longrightarrow CaCO_{3}\downarrow +H_{2}O}}}
C
a
O
+
S
i
O
2
⟶
C
a
S
i
O
3
{\displaystyle {\mathsf {CaO+SiO_{2}\longrightarrow CaSiO_{3}}}}
A
l
2
O
3
+
3
S
O
3
⟶
A
l
2
(
S
O
4
)
3
{\displaystyle {\mathsf {Al_{2}O_{3}+3\ SO_{3}\longrightarrow Al_{2}(SO_{4})_{3}}}}
M
g
(
O
H
)
2
+
C
O
2
⟶
M
g
C
O
3
↓
+
H
2
O
{\displaystyle {\mathsf {Mg(OH)_{2}+CO_{2}\longrightarrow MgCO_{3}\downarrow +H_{2}O}}}
Z
n
(
O
H
)
2
+
S
O
3
⟶
Z
n
S
O
4
+
H
2
O
{\displaystyle {\mathsf {Zn(OH)_{2}+SO_{3}\longrightarrow ZnSO_{4}+H_{2}O}}}
Աղերի և թթուների փոխազդեցությամբ, եթե դրանք կարող են դուրս մղել փոխազդեցության մեջ մտած աղի մետաղին
C
a
C
O
3
+
2
H
C
l
⟶
C
a
C
l
2
+
H
2
O
+
C
O
2
↑
{\displaystyle {\mathsf {CaCO_{3}+2HCl\longrightarrow CaCl_{2}+H_{2}O+CO_{2}\uparrow }}}
C
u
C
l
2
+
N
a
2
S
⟶
2
N
a
C
l
+
C
u
S
↓
{\displaystyle {\mathsf {CuCl_{2}+Na_{2}S\longrightarrow 2NaCl+CuS\downarrow }}}
2
N
a
2
C
O
3
+
2
M
g
C
l
2
+
H
2
O
⟶
[
M
g
(
O
H
)
]
2
C
O
3
+
C
O
2
↑
+
4
N
a
C
l
{\displaystyle {\mathsf {2Na_{2}CO_{3}+2MgCl_{2}+H_{2}O\longrightarrow [Mg(OH)]_{2}CO_{3}+CO_{2}\uparrow +4NaCl}}}
Պարզ նյութերի փոխազդեղությամբ
F
e
+
S
⟶
F
e
S
{\displaystyle {\mathsf {Fe+S\longrightarrow FeS}}}
Հիմքերի և ոչ մետաղների փոխազդեցությամբ, օրինակ հալոգենիդների
C
a
(
O
H
)
2
+
C
l
2
⟶
C
a
(
O
C
l
)
C
l
+
H
2
O
{\displaystyle {\mathsf {Ca(OH)_{2}+Cl_{2}\longrightarrow Ca(OCl)Cl+H_{2}O}}}
Բյուրեղահիդրատներ սովորաբար ստանում են աղի բյուրեղացմամբ ջրային միջավայրից, ինչպես նաև հայտնի են աղերի բյուրեղներ, որոնք ստանում են ոչ ջրային միջավայրից (օրինակ CaBr2·3 C2H5OH):
== Քիմիական հատկություններ ==
Քիմիական հատկությունները պայմանավորված են նրա մեջ մտնող կատիոնի և անիոնի հատկություններով։
Աղերը փոխազդում են թթուների և հիմքերի հետ, եթե ռեակցիայի արդյունքում առաջանում է նյութ, որը դուրս է գալիս ռեակցիայի միջավայրից (նստվածք, գազ, թույլ էլեկրոլիտ, օրինակ ջուր)
B
a
C
l
2
+
H
2
S
O
4
⟶
B
a
S
O
4
↓
+
2
H
C
l
{\displaystyle {\mathsf {BaCl_{2}+H_{2}SO_{4}\longrightarrow BaSO_{4}\downarrow +2HCl}}}
N
a
H
C
O
3
+
H
C
l
⟶
N
a
C
l
+
H
2
O
+
C
O
2
↑
{\displaystyle {\mathsf {NaHCO_{3}+HCl\longrightarrow NaCl+H_{2}O+CO_{2}\uparrow }}}
N
a
2
S
i
O
3
+
2
H
C
l
⟶
2
N
a
C
l
+
H
2
S
i
O
3
↓
{\displaystyle {\mathsf {Na_{2}SiO_{3}+2HCl\longrightarrow 2NaCl+H_{2}SiO_{3}\downarrow }}}
Աղերը փոխազդում են մետաղների հետ, եթե մետաղը գտնվում է աղի մեջ մտնող մետաղից ձախ մետաղների ակտիվության շարքում
C
u
+
H
g
C
l
2
⟶
C
u
C
l
2
+
H
g
{\displaystyle {\mathsf {Cu+HgCl_{2}\longrightarrow CuCl_{2}+Hg}}}
Աղերը փոխազդում են նաև միմյանց հետ, եթե ստացված նյութերից մեկը դուրս է գալիս ռեակցիայի միջավայրից (առաջանում է նստվածք, գազ կամ ջուր), ինչպես նաև այդ ռեակցիաները կարող են տեղի ունենալ ռեագենտի թթվայնության աստիճանի փոփոխությամբ
C
a
C
l
2
+
N
a
2
C
O
3
⟶
C
a
C
O
3
↓
+
2
N
a
C
l
{\displaystyle {\mathsf {CaCl_{2}+Na_{2}CO_{3}\longrightarrow CaCO_{3}\downarrow +2NaCl}}}
A
g
N
O
3
+
N
a
C
l
⟶
A
g
C
l
↓
+
N
a
N
O
3
{\displaystyle {\mathsf {AgNO_{3}+NaCl\longrightarrow AgCl\downarrow +NaNO_{3}}}}
K
2
C
r
2
O
7
+
3
N
a
2
S
O
3
+
4
H
2
S
O
4
⟶
C
r
2
(
S
O
4
)
3
+
3
N
a
2
S
O
4
+
K
2
S
O
4
+
4
H
2
O
{\displaystyle {\mathsf {K_{2}Cr_{2}O_{7}+3Na_{2}SO_{3}+4H_{2}SO_{4}\longrightarrow Cr_{2}(SO_{4})_{3}+3Na_{2}SO_{4}+K_{2}SO_{4}+4H_{2}O}}}
Որոշ աղեր տաքացման դեպքում քայքայվում են
C
u
C
O
3
⟶
C
u
O
+
C
O
2
↑
{\displaystyle {\mathsf {CuCO_{3}\longrightarrow CuO+CO_{2}\uparrow }}}
C
a
(
N
O
3
)
2
⟶
C
a
(
N
O
2
)
2
+
O
2
↑
{\displaystyle {\mathsf {Ca(NO_{3})_{2}\longrightarrow Ca(NO_{2})_{2}+O_{2}\uparrow }}}
N
H
4
N
O
3
⟶
N
2
O
↑
+
2
H
2
O
{\displaystyle {\mathsf {NH_{4}NO_{3}\longrightarrow N_{2}O\uparrow +2H_{2}O}}}
N
H
4
N
O
2
⟶
N
2
↑
+
2
H
2
O
{\displaystyle {\mathsf {NH_{4}NO_{2}\longrightarrow N_{2}\uparrow +2H_{2}O}}}
=== Դիսոցումը ջրային լուծույթներում ===
Ջրում լուծելիս աղերը մասնակի կամ ամբողջովին դիսոցվում են իոնների։ Եթե աղերի դիսոցումը տեղի է ունենում ամբողջությամբ, այդ դեպքում նրանք լավ էլեկտրոլիտներ են, հակառակ դեպքում՝ թույլ։ Լավ էլեկտրոլիտների օրինակ են ալկալիական մետաղների աղերը, որոնք լուծույթում գոյություն ունեն լուծված իոնների ձևով։ Չնայած նրան, որ թեորեմի համաձայն աղերը դիսոցվում են իոնների, իրականում աղերի մեծամասնության մոտ նկատվում է մասնակի դիսոցում, օրինակ, 0,1 Մ FeCl3-ի լուծույթը պարունակում է միայն 10 % Fe3+ կատիոն, ինչպես նաև 42 % FeCl2+-ի կատիոններ, 40 % FeCl2+-ի կատիոններ, 6 % FeOH2+-ի կատիոններ և 2 % Fe(OH)2+-ի կատիոններ։
=== Աղերի հիդրոլիզ ===
Որոշ աղեր ջրային լուծույթներում ընդունակ են ենթարկվելու հիդրոլիզի։ Տվյալ ռեակցիան թույլ թթվից (Na2CO3) կամ թույլ հիմքից (CuCl2) կազմված աղերի դեպքում կարող է լինել դարձելի, իսկ թույլ հիմքից ու թույլ թթվից կազմված աղերի դեպքում անդարձելի է (Al2S3):
== Աղերի նշանակությունը մարդու համար ==
== Կիրառում ==
Աղերը կիրառվում են ամենուրեք, ինչպես արտադրությունում, այնպես էլ առօրյա կյանքում։
Քլորի թթուների աղեր։ Քլորիդներից մեծ մասամբ օգտագործում են նատրիումի քլորիդը և կալիումի քլորիդը։ Նատրիումի քլորիդը (կերակրի աղ) առանձնացնում են գետի և ծովի ջրից, ինչպես նաև ստանում են աղային հանքավայրերից։ Կերակրի աղը օգտագործում են սննդի մեջ։ Արդյունաբերության մեջ նատրիումի քլորիդը ծառայում է որպես հումք քլորի, նատրիումի հիդրօքսիդի և սոդայի ստացման համար։ Կալիումի քլորիդն օգտագործում են գյուղատնտեսության մեջ որպես կալիումական պարարտանյութ։
Ծծմբական թթվի աղերը։ Շինարարությունում և բժշկության մեջ լայն տարածում ունի գիպսը, որը ստացվում է կալցիումի դիհիդրոսուլֆատից։ Այն ջրի հետ խառնելով արագ քարանում է առաջացնելով կալցիումի դիհիդրոսուլֆատ, այսինքն հենց գիպս։ Նատրիումի հիդրոսուլֆատը օգտագործում են սոդայի ստացման համար։
Ազոտական թթվի աղերը։ Նիտրատները մեծ մասամբ օգտագործում են գյուղանտեսության մեջ։ Նրանցից կարևորներն են նատրիումի նիտրատը, կալիումի նիտրատը, կալցիումի նիտրատը և ամոնիումի նիտրատը։ Այս աղերին սովորաբար անվանում են սելիտրաներ։
Օրթոֆոսֆատներից ավելի կարևոր է կալցիումի օրթոֆոսֆատը։ Այս աղը հանքային աղերի՝ ֆոսֆորիտների և ապատիտների մեծ մասն է կազմում։ Ֆոսֆորիտները և ապատիտները օգտագործում են որպես հումք ֆոսֆորային պարարտանյութեր ստանալու համար, օրինակ սուպերֆոսֆատ։
Ածխաթթվի աղերը։ Կալցիումի կարբոնատը օգտագործվում են կրաքարի համար հումք։ Նատրիումի կարբոնատը օգտագործում են ապակու և օճառի արտադրության մեջ։ Կալցիումի կարբոնատը բնության մեջ հանդիպում է կրաքարի, կավճի և մարմարի ձևով։
== Աղերի նկարների սրահ ==
== Ծանոթագրություններ ==
Հայկական Հանրագիտարան, Աղեր |
845,118 | Գարդ լը Պոնտարու | Գարդ լը Պոնտարու (ֆր.՝ Gardes-le-Pontaroux), համայնք Ֆրանսիայի Նոր Ակվիտանիա մարզի Շարանտ գավառում։
Բնակչությունը 2008 թվականի դրությամբ կազմում է 273 մարդ, բնակչության խտությունը` 20.53 մարդ/կմ²։ Բնակավայրը զբաղեցնում է 13.3 կմ² տարածք։
== Աշխարհագրություն ==
Գտնվում է Փարիզ քաղաքից 410 կմ հարավ-արևմուտք, Պուատիե քաղաքից` 120 կմ հարավ, Անգուլեմ քաղաքից` 19 կմ հարավ-արևելք։
== Բնակչություն ==
Բնակչության քանակը ըստ տարիների
Աղբյուրներ` Ֆրանսիայի սոցիոլոգիական գիտությունների բարձրագույն դպրոցի տվյալներ
== Տնտեսություն ==
2010 թվականին ուներ 161 աշխատունակ (15-64 տարեկան) բնակիչ, որոնցից ակտիվ էին 114-ը, իսկ ոչ ակտիվները` 47։ Ակտիվության ցուցանիշը կազմում է 70,8 %։ 114 աշխատունակ մարդկանցից աշխատել է 109 անձ (58 տղամարդ և 51 կին)։ Գործազուրկ են եղել 5 անձ (0 տղամարդ և 5 կին)։ 47 անաշխատունակներից 8-ը եղել են աշակերտներ կամ ուսանողներ, 22-ը` թոշակառուներ, իսկ 17-ը չեն աշխատել տարբեր պատճառներով։
== Տես նաև ==
Շարանտ գավառի համայնքների ցանկ
== Արտաքին հղումներ ==
INSEE
== Ծանոթագրություններ == |
829,360 | Չեխիայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում Չեխիայի օբյեկտները թվով 12-ն են (2014 թվականի դրությամբ), որը կազմում է ընդհանուր թվի 1,1 %-ը։ Բոլոր օբյեկտները ցանկում ընդգրկված են մշակութային չափանիշներով, ընդ որում դրանցից 3-ը ճանաչվում են, որպես մարդկային ստեղծագործական գլուխգործոց։ Բացի դրանից 2014 թվականի դրությամբ ևս 18 օբյեկտ ներկայացված են թեկնածու ցանկում (այդ թվում Բրժևնովսկի վանքը)։ Չեխիան վավերացրել է Համաշխարհային ժառանգության պաշտպանության կոնվենցիան 1993 թվականի մարտի 4-ին։ Չեխիայի առաջին երեք օբյեկտներն ընդգրկվել են ցանկում 1992 թվականին, Համաշխարհային ժառանգության հանձնաժողովի 16-րդ նիստում։
== Ցանկ ==
=== Օբյեկտների աշխարհագրական դասավորվածություն ===
== Թեկնածու օբյեկտներիի ցանկ ==
Աղյուսակում տեղանքներն ընդգրկված են ըստ հերթականության։ Այս ցանկում այն վայրերն են, որոնք ներկայացված են Իսպանիայի կառավարության կողմից՝ որպես թեկնածու օբյեկտներ։ Դրանք պետք է ընդգրկվեն Համաշխարհային ժառանգության ցանկում։
=== Օբյեկտների աշխարհագրական դասավորվածություն ===
== Տես նաև ==
Համաշխարհային ժառանգություն
Եվրոպայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկ
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
«Двенадцать чешских чудес света»։ Чешское наследие ЮНЕСКО (ռուսերեն)։ Արխիվացված օրիգինալից 2011-08-27-ին։ Վերցված է 2017-09-08
Czechia — UNESCO World Heritage Center(անգլ.)
ЮНЕСКО. Список объектов всемирного наследия. Чехия Archived 2009-04-30 at the Wayback Machine.(ռուս.) |
721,505 | Ժողովածու (3201) | Ժողովածու (3201), Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվող ձեռագիր, որը «Մաշտոցի անվան ցուցակ ձեռագրացում» (ձեռագրերի ցանկում) ներկայացված է 3201 թվի տակ։ Ձեռագիրը գրվել է 1419 թվականին Բարսեղ քահանա գրիչի կողմից, Ս.Հակոբայ վանքում։ Ստացողը եղել է Սիմէոն կրոնավորը։ Գրված է թղթի վրա, որը ունի 13.9×9 չափս։ Ձեռագիրը կազմված է 222 թերթից։ Գրված է միասյուն, բոլորգրով։ Ունի լուսանցազարդ մանրանկարներ։ Պահպանակը ունի 2 էջ, գրված է՝ մագաղաթի վրա՝ ուղագիծ երկաթագրով, անընթեռնելի։ Կազմը` կաշեպատ տախտակ, աստառը՝ սպիտակ և դրոշմազարդ կտավ։ Հիշատակարաններ գրչի՝ 142ա, 201ա, 219բ, հետագայի՝ 1ա (ենթադրաբար 1421 թվական), 222բ (1665 թվական), 2ա (1797 թվական)։
== Բովանդակություն ==
Բառք եբրայեցւոց, Քերթողականք, Գաղիանոսի, Վարդան գրոց, Զաքարիայի գրչի, Քերականի։
Լուծմունք Սահմանացն Դաւթի։
Ներս. Շնորհալւոյ Մեկնութիւն բանից ի Սահմանաց իմաստասիրութեան Դաւթի։
== Ծանոթագրություններ == |
265,426 | Փերիների թագուհին | «Փերիների թագուհին» (անգլ.՝ The Fairy-Queen), անգլիացի կոմպոզիտոր Հենրի Պյորսելի օպերա հինգ գործողությամբ։ Գրված է սեմիօպերա ժանրում, որտեղ խոսակցական երկխոսությունները և մեներգերը համակցվում են գործիքային և պարային դրվագների հետ։
Լիբրետտոյի հեղինակի անունը հայտնի չէ, տեքստը հիմնված է Ուիլյամ Շեքսպիրի «Միջամառային գիշերվա երազ» կատակերգության վրա։ Առաջին անգամ կատարվել է 1692 թ. Լոնդոնի Քվինս թատրոնում (Queen's Theatre, Dorset Garden)։
Պյորսելի մահից հետո ստեղծագործությունը համարվում էր կորած, այն ի հայտ է եկել 20-րդ դարի սկզբում։
Ներկայումս «Փերիների թագուհին» օպերան համարվում է Պյորսելի լավագույն ստեղծագործություններից մեկը։ Օպերան արժանացել է մի շարք ձայնագրությունների և բեմադրությունների։ |
78,346 | Անտառային կատու | Անտառային կատու (լատ.՝ Felis silvestris լատ.՝ fēles (fēlis)-ից), եվրոպական կամ վայրի կատու, կատվազգիների ընտանիքի գիշատիչ կաթնասուն կատվազգիների ընտանիքից։
== Արտաքին կառուցվածք ==
Մարմնի երկարությունը 63-75 սմ է, պոչինը՝ 30-34 սմ, կենդանի զանգվածը՝ մինչև 6 կգ։ Շիկամոխրագույն է՝ դեղնավուն երանգով, որովայնի վրա երբեմն լինում են միահավասար դասավորված բծեր։ Գլխի և պարանոցի վերին մասով անցնում են 4 սև շերտեր, որոնցից միջին 2-ը շարունակվում են մեջքի վրայով մինչև պոչի հիմքը։ Պոչի վրա կան 4-6 լայն, սև օղակներ։ Մազածածկը խիտ է և փափուկ։
== Սննդառություն ==
Սնվում է մանր կրծողներով,անձրևորդերով,միջատներով,մեղուներով, թռչուններով, քիչ քանակությամբ՝ խոտաբույսերով և մրգերով։ Ունի լավ հոտառություն և լսողություն,շատ լավ տեսողություն։ Կտղուցը սկսվում է հունվար-մայիսին։
== Բազմացում և զարգացում ==
Հղիությունը տևում է 63-84 օր։ Ունենում է 1-4 (երբեմն՝ 7) ձագ, որոնք կաթով կերակրվում են 3- 4 ամիս (1-1,5 ամսականից սնվում են նաև մսով)։ Մազափոխվում են տարին 2 անգամ՝ գարնանը և աշնանը։ Ակտիվ է մայրամուտից մինչև կեսգիշեր (հանգստանալուց հետո՝ նաև լուսաբացին)։
Օգտակար է. ոչնչացնում է մեծ քանակությամբ կրծողներ։ Մորթին սակավարժեք է։
== Տարածվածություն ==
Անտառակատուն հանդիպում է Եվրոպայում, հյուսիսային Ասիայում, Աֆրիկայում։ Որսում է մանր կաթնասուններ, թռչուններ։ Անտառային կատու բնակություն է հաստատում այնտեղ, որտեղ շատ են հողում ապրող նապաստակները, ճագարները, թռչունները։ Բոլոր անտառակատուները վախկոտ են և չեն մոտենում մարդկանց բնակավայրերին։ Ըստ հետազոտությունների, բոլոր այժմյան տնային կատուները առաջացել են անտառակատվի ենթատեսակներից մեկից, մոտ 10.000 տարի առաջ, Մերձավոր Արևելքում։
=== Տարածվածությունը Հայաստանում ===
Հայաստանում տարածված է Սյունիքի, Վայոց ձորի, Արարատի, Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու, Տավուշի մարզերում։ Բնակվում է ծառերի փչակներում, ժայռաճեղքերում, գետնափոր բներում և այլ բնական թաքստոցներում։
Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։ |
108,068 | (9157) 1983 RB4 | (9157) 1983 RB4, աստերոիդ աստերոիդների հիմնական գոտում։ Հայտնաբերվել է 1983 թվականի սեպտեմբերի 2-ին Նորման Թոմասի կողմից Անդերսոն Մեսայում։
Միջին հեռավորությունը Արեգակից կազմում է 2,427042 ա. մ., առավելագույնը մոտենում է 1,8955 ա. մ. հեռավորության վրա և հեռանում 2,9585 ա. մ.։ Արեգակի շուրջ մեկ ամբողջական պտույտ է կատարում 1381,07 երկրային օրվա ընթացքում, իր ուղեծրով շարժվելով միջինում 0,260668 աստիճան/օր արագությամբ։ Աստերոիդի ուղեծրի և խավարածրի հարթությունները իրար հետ կազմում են 2,98° անկյուն։
== Տես նաև ==
Աստերոիդների ցանկ
Աստերոիդների սպեկտրալ դասեր
Աստերոիդների ընտանիքներ
Աստերոիդների խմբեր
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Շմադել Լուց (2003)։ Փոքր մոլորակների անունների բառարան (5-րդ վերանայված և ընդլայնված հրատարակություն ed.)։ Գերմանիա: Սփրինգեր։ ISBN 978-3-540-00238-3 (անգլ.)
(9157) 1983 RB4 աստերոիդը Փոքր մոլորակների կենտրոնի կայքում (ուղեծրի տվյալները և դիտարկումները) (անգլ.) |
243,281 | Զաբոլոտովցի | Զաբոլոտովցի (ուկրաիներեն՝ Заболотівці), գյուղ Ուկրաինայի Լվովի մարզի Ժիդաչովի շրջանում։
Չճշտված տվյալներով Զաբոլոտովցի գյուղում բնակվում էր 733 մարդ։ Բնակավայրը զբաղեցնում է 1529 կմ²։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Բնակավայրերի ամբողջական ցանկը Ուկրաինայի Գերագույն Ռադայի կայքում, www.rada.gov.ua (ուկր.)
2001 թվականի Ուկրաինայի համապետական մարդահամարի արդյունքները, ukrcensus.gov.ua (ուկր.)
Ուկրաինայի բնակավայրերի արբանյակային լուսանկարներ և քարտեզներ, maps.vlasenko.net (ուկր.) |
931,926 | Փիճվեբիսխևի | Փիճվեբիսխևի (վրաց.՝ ფიჭვებისხევი), գյուղ Վրաստանում։ Գտնվում է Քվեմո Քարթլիի մարզի Դմանիսի շրջանում։
== Բնակչություն ==
Ըստ 2014 թվականի մարդահամարի տվյալների, գյուղի բնակչությունը կազմում է 0 մարդ։
== Ծանոթագրություններ == |
23,794 | 270 | 270 թվական, ոչ նահանջ տարի, ըստ Գրիգորյան օրացույցի սկսում է ուրբաթ օրը։ Սա մեր թվարկության 270 թվականն է,
III դարի 70-րդ տարին։
== Դեպքեր ==
== Ծնունդներ ==
== Մահեր == |
709,036 | Պակ Յու Չոն | Պակ Յու Չոն (հանգըլ՝ 박유천, հանջա՝ 朴裕仟, հունիսի 4, 1986(1986-06-04), Սեուլ, Հարավային Կորեա), հարավկորեացի դերասան, երգիչ և երգահան։
== Կենսագրություն ==
Վեցերորդ դասարանում ընտանիքի՝ հայրիկի մայրիկի և փոքր եղբոր՝ Յուվանի հետ տեղափոխվում են Հյուսիսային Վիրջինիա (ԱՄՆ)։
2006 թվականին Յուչխոնը հաղթեց երաժշտական մրցույթում և հրավիրվեց SM Entertainment։
2003 թվականից 2009 թվականներին Յուչխոնը DBSK խմբի անդամ էր։ 2010 թվականից նա JYJ խմբի անդամ է իր երկու նախքին DBSK խմբի մասնակիցների հետ՝ Կիմ Ջեջունի և Կիմ Ջոնսուի։
Հաջող դեբյուտագրել է 2010 թվականին ճապոնական դորամայում (պատրաստված է բջջային հեռախոսներով դիտման համար)<Beautiful Love ~君がいれば~ (Beautiful Love ~ If you were here ~)> BeeTV Drama-ի համար։ Այնտեղ նա խաղացել է Յոնսուի դերը՝հարուստ ժառանգորդի մեծ կազմակերպության։
2010 թվականին նա նաև խաղացել է կորեական «Սկանդալ Սանգյունգվանում» (Sungkyunkwan Scandal / 성균관스캔들) KBS ալիքի համար։ Դա պատմական դորամա է չորս ընկերների մասին որոնք սովորում են Սանգյունգվան համալսարանում։ «Գերազանց քառյակ» որոնք տաղանդավոր են գեղեցիկ և շատ հարուստ։ Լի Սոջունը իրենց ոչ պաշտոնական առաջնորդն է՝ փառասեր է, բայց հազվադեպ նաև սկզբունքային։ Այդ դերի համար Յուչհոնը ստացավ մրցանակներ «Լավագույն սկսնակ դերասան» «Լավագույն զույգ» և նույնպես «Հանդիսատեսի ընտրություն» («Rookie of the Year award», «Netizens award» и "Best Couple award) նոմինացիաներում 2010 KBS Drama Awards ceremony ժամանակ։
= Կարիերա =
=== Դերասան ===
2005 Nonstop 6 (Rainbow Romance)
2006 SBS’s Banjun Theater: Tokyo Holiday
2006 SBS’s Banjun Theater: Dangerous Love
2006 SBS’s Banjun Theater: Uninvited Guest
2006 SBS’s Banjun Theater: The Most Unforgettable Girl in My Life
2006 SBS’s Banjun Theatre: The Masked Fencer
2006 Vacation
Dating on Earth]](Նկարահանումները ավարտվել են 2006 թվականին, բայց ֆիլմը DVDով դուրս է եկել 2009 թվականին)
비행소녀 (Пихэнъ Сонё) (դեբյուտային հոլովակ Magolpy)
2010 հեռախոսաըին դրամա <Beautiful Love ~君がいれば~ (Beautiful Love ~ If you were here ~)> BeeTV Drama-ի համար
2010 հեռուստասերիալ Sungkyunkwan Scandal (성균관스캔들) KBS ալիքի համար
2011 հեռուստասերիալ Miss Ripley (미스 리플리) as Yutaka MBC ալիքի համար
2012 телесериал Արքայազն վերնահարկից (The Rooftop Prince)
2012 հեռուստասերիալ Ես կարոտում եմ քեզ (Miss you)
2014 հեռուստասերիալ Երեք օր
2014 Ծովի մառախուղ (Sea Fog / 해무)
=== Սոլո Դիսկոգրաֆիա ===
• Runaway/My Girlfriend (եզակի դիսկերից մեկը,որը դուրս է եկել այն դիսկ-սինգլների մեջ որի ընդհանուր անունն է TRICK)
Tokyo Love Light ( DJ Makai հետ միասին)
=== Պոետ/երգահան ===
• 공간 (Hi Ya Ya 여름날)
여우비 (առաջին համերգ Rising Sun)
그리고…(Holding back the tears) (սաունդթրեք «VACATION» ֆիմի համար)
Evergreen (երգ ձմեռային SMTOWN 2007 համար։ Написана совместно с Чанмином. Микки был композитором)
My Girlfriend (TOHOSHINKI Premium mini Live)
Kiss Shita Mama Sayonara (գրված է Джэджун-ի հետ, Միկկին երգահանն էր)
All in Vain (սաունդթրեք «Air City» 2007.05.23 ֆիմի համար)
Love Bye Love (կորեական ալբոմ MIROTIC, տարբերակ C) (պոետ, երգահան, գործիքավորող)
=== Ռեպ-բառեր երգերի համար ===
• 넌 언제나 (առաջին ալբոմ Tri-angle)
너희들것이니까 (I wish…)
Hi Ya Ya
Show me your love (երգը գրվել է Super Junior ի հետ միասին)
Free your mind (ռեմիքսը գրվել է առաջին կենդանի համերգի համար՝ Rising Sun)
Love after love
태양은 가득히 (Red Sun) (ամառային SMTOWN-ի համար 2006 թվականին)
Oasis (ամառային SMTOWN 2006 թվականին)
Sky
Phantom (환영)
Step by step
Snow dream (ձմեռային SMTOWN-ի համար 2007 թվական)
== Ծանոթագրություններ == |
826,904 | Բադախոսի տաճար | Բադախոսի տաճար (իսպ.՝ Catedral metropolitana de San Juan Bautista de Badajoz)), կաթոլիկ եկեղեցի, Իսպանիայի Բադախոս քաղաքի Էստրեմադուրա ինքնավար համայնքում։ Հիմնադրվել է 1994 թվականին, Մերիդայի տաճարի հետ միասին։ Բադախոսի տաճարը Մերիդա-Բադախոս արքեպիսկոպոսական թեմի նստավայրն է։
== Պատմություն ==
1230 թվականին թագավոր Ալֆոնսո IX-ի կողմից Բադախոս քաղաքի վերագրավումից հետո, նոր եպիսկոպոս Պադրո Պերեսը ի սկզբանե Բադախոսի Ալկասաբա մզկիթը դարձրեց տաճար։ Նոր տաճարը չի գործել մինչև 13-րդ դար։
1270 թվականին, տաճարը օծվել և նվիրաբերվել է Սուրբ Հովհաննես Մկրտչին, թեև շինարարությունը դեռ չէր ավարտվել։ Տաճարի տարբեր շինարարական աշխատանքներ տևել են մինչև 15-րդ դար, որին հաջորդել են 16-17-րդ դարերում արված վերանորոգումները և որոշ փոփոխությունները։
Բադախոսի տաճարը 1931 թվականին հռչակվեց ազգային պատմական հուշարձան։ 1994 թվականի հուլիսի 28-ին Հովհաննես Պողոս II Հռոմի Պապը հիմնեց Մերիդա-Բադախոս արքեպիսկոպոսական թեմը, դրա մետրոպոլիտեն դարձնելով Բադախոսի տաճարը ։
== Նկարագրություն ==
Միջնաբերդի դիրքի շնորհիվ, եկեղեցին ունի ամրոցի տեսք, ամուր պատեր և պատնեշներ, ամուր քառակուսի աշտարակ։ Աշտարակը գտնվում է 11 և 14 մետր բարձրությունների վրա, և ունի 4 հատված, որոնցից մեկում տեղավորվում են բոլոր զանգերը։ Բնօրինակ եկեղեցին ունեցել է երկու նմանատիպ աշտարակ։
Եկեղեցին ունի մեկ պարզ ուղղանկյունաձև ճակատ՝ մեկ մարմարե շքամուտքով, որը կառուցվել է 1619 թվականին։ Շքամուտքի կողքին կան երկու հոնիական սյուներ։ Սուրբ Բլեիսի հյուսիսային շքամուտքը ամենայն հավանականությամբ ամենահինն է, որը շրջապատված է երկու քառակուսի սյուններով, առանձնանում է սրբերի փոքր պատկերներով։ Բոլոր պատերը և աշտարակը կառուցված են գոթական ճարտարապետական ոճով։ Տաճարի ինտերիերը ձևավորված է ուշ գոթական ճարտարապետական ոճով, ունի նավ, երկու ենթակողմ, կողային մատուռներ, բարձր խորան (բարոկկո ճարտարապետական ոճով) և երգչախմբի տաղավար՝ պլատերեսկո ոճով։
Վանքը կառուցված է պորտուգալական «Մանուելինո» ճարտարապետական ոճով։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Page with history and a video of the construction phases
Page at Ciudades Catedrals website
Detailed guide of the Catedral of Badajoz |
865,572 | Կատի Կովաչ | Կատի Կովաչ (հունգ.՝ Kovács Kati, հոկտեմբերի 25, 1944(1944-10-25), Verpelét, Eger District, Հևեշ, Հունգարիա), հունգար երգչուհի, ով հատկապես հայտնի էր 1970-1990-ական թվականներին։
== Կենսագրություն ==
Կատի Կովաչը հանրաճանաչ է դառնում 1965 թվականին, երբ ելույթ է ունենում և գրավում առաջին հորիզոնականը ազգային «Ո՞վ ինչ կարող է» հեռուստաշոուին մասնակցելու ժամանակ։
1966 թվականին նրա «Ես ձեզ չեմ լսի» («Nem Lesek Játékszered») երգը հաղթում է հունգարական «Táncdalfesztivál» կինոփառատոնին։
1968 թվականին Կատին հանդես է գալիս նաև որպես դերասանուհի՝ խաղալով ներքոհիշյալ ֆիլմերում.
«The Girl».
«Պարոնայք, մեզ անձրև չէ՞իք ուղարկի» (Mar, uram, AZ esőt!)
«Կեղծ Իզաբելլան» (A Hamis Izabella)
1972 թվականին կրկին հաղթում է Táncdalfesztivál փառատոնին «Add már, uram, az esőt!» երգով։1960-ական թվականների վերջին Կատին համագործակցում է «Express» նվագախմբի, իսկ 1970-ականների սկզբին «Juventus» և «Locomotiv GT» ռոք խմբերի հետ։ 1976-ից 1986 թվականները համագործակցում է «Universal» երաժշտական խմբի հետ։
1975 թվականին հաղթում է Իռլանդիայում «It Would Be So Good To See You Again» (Nálad Lenni újra jó lenne) երգով Castlebar մրցույթում։ Նույն թվականին երգչուհին «Տարվա աստղ» մրցանակն է ստանում «Music Week» ամսագրի կողմից։
1977 թվականին Կովաչը հաղթում է հունգարական Tessék választani! ռադիոմրցույթում «Mindent, ami szép» կոմպոզիցիայով։
1979 թվականին երգչուհին կրկին հաղթում է Tessék választani! ռադիոմրցույթում՝ այս անգամ «Nem kéne mondanom» երգով։
1980 թվականին երգչուհին թողարկում է իր ամենահայտնի երգերից մեկը՝ «Szeretni kéne» («Ես պետք է սիրեմ»)։Բացի երաժշտությունից ու երգերից, Կատին գրում է նաև բանաստեղծություններ։
Երգչուհին համաշխարհային հիթեր է կատարել մայրենի հունգարերենով։
Ավելի քան հիսուն երգերի հեղինակ է։
Ելույթներով հանդես է եկել ԽՍՀՄ մայրաքաղաք Մոսկվայում։
== Մրցանակներ ==
1994 - «Հունգարիայի Հանրապետությանը մատուցած ծառայության» մրցանակ
2014 - Կոշութի մրցանակ
Հունգարիայի պետական պարգև
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Kati Kovács Internet Movie Database կայքում
Биография исполнителя «Kovacs Kati» Archived 2017-03-05 at the Wayback Machine.
Подборка фото Кати Ковач. |
445,514 | Ուզլովսկի շրջան | Ուզլովսկի շրջան (ռուս.՝ Узловский район), մունիցիպալ շրջան Ռուսաստանի Դաշնության Տուլայի մարզում։
Ստեղծվել է 1924 թվականին։ Վարչական կենտրոնը՝ Ուզլովայա։
== Աշխարհագրություն ==
Շրջանի տարածքի մակերեսը կազմում է 567 կմ²։
== Բնակչություն ==
2010 թվականի մարդահամարի արդյունքներով շրջանում բնակվում էր 85503 մարդ։ Բնակչության խտությունը կազմում էր 150,8 մարդ/կմ²։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Ռուսաստանի Կառավարության կայք. Տարածաշրջանների մասին տարաբնույթ տեղեկություններ։ Անհրաժեշտ է փնտրել ըստ շրջանի անվանման։ (ռուս.) |
261,035 | Հոլի Վել | Հոլի Վելը (անգլերեն՝ Holy Vale) Սիլլի կղզիների գյուղակներից է։ Այն գտնվում է Սուրբ Մարիամի կղզում։
1976 թվականին հենց այդտեղ իր հոր կողմից սպանվել է 18 ամյա Սթեֆեն Մենհենիոթը։ |
261,764 | Քրդաբազ | Քրդաբազ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Բասենի գավառակում։ Գտնվում էր Հասանկալա քաղաքից 20 կմ հարավ-արևելք, Արաքս գետի ձախ ափին։
Տարածքը սարահարթային է։
== Պատմություն ==
1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ 10 տուն, իսկ 1914 թվականին` 40-60 տուն հայ գաղթել են Արևելյան Հայաստան։
== Բնակչություն ==
1878 թվականին ուներ 30 տուն` 210 հայ և 2 տուն` 14 քուրդ բնակչով , իսկ 1915 թվականին ուներ 70 տուն հայ բնակիչ։
== Պատմամշակութային կառույցներ ==
Քրդաբազն ուներ հայկական եկեղեցի։
== Աղբյուրներ ==
«Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
== Տես նաև ==
Էրզրումի նահանգի հայաբնակ բնակավայրեր
== Ծանոթագրություններ == |
770,014 | Հաստոց (այլ կիրառումներ) | Հաստոց, կարող է վերաբերել՝
Հաստոց - տարբեր նյութերի մշակման, երբեմն այս կամ այն արտադրությունում կիրառվող հարմարանքը պահող մեքենա
Հաստոց - քանդակագործի աշխատանքում օգտագործվող հարմարանք |
412,307 | Աբրանց | Աբրանց, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Բաբերդի գավառակում` Ճորոխ գետի ձախ ափին։
XX դարի սկզբում ուներ 27 տուն բնակիչ։
== Աղբյուրներ ==
«Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
== Տես նաև ==
Էրզրումի նահանգի հայաբնակ բնակավայրեր
== Ծանոթագրություններ == |
903,090 | Սեբաստիան Ալե | Սեբաստիան Ալե (ֆր.՝ Sébastien Haller, հունիսի 22, 1994(1994-06-22), Ris-Orangis), ֆրանսիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Վեստ Հեմ Յունայթեդի կազմում։ Խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում։
== Ակումբային կարիերա ==
=== Օսեր ===
Ալեն Օսերի ակադեմիայի սան է։ Առաջին պայմանագիրը կնքեց 2011 թվականի հունիսի 26-ին։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը ֆրանսիացին նշեց 2012 թվականի հուլիսի 27-ին՝ Նիմ Օլիմպիկի դեմ խաղում այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ։ Իր առաջին գոլը խփեց 2013 թվականի մարտի 1-ին՝ Արլ-Ավինյոնի դեմ խաղում։ Մարտի 8-ին Ալեն գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Հավրի դեմ խաղում։ Սեպտեմբերի 24-ին ֆրանսիացին դարձավ Սերկլ Ատլետիկի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին։ Օսերի կազմում Ալեն անցկացրեց 57 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
=== Ուտրեխտ ===
2014 թվականի դեկտեմբերի 24-ին Ալեն մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով միացավ Ուտրեխտին։ Իր դեբյուտը Էրեդիվիզիում նշեց 2015 թվականի հունվարի 18-ին՝ փոխարինման մտնելով Հերենվենի դեմ խաղում։ Փետրվարի 15-ին Ալեն պոկեր ձևակերպեց Դորդրեխտի դեմ խաղում։ Մարտի 8-ին ֆրանսիացին 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ ԱԶ Ալկմարի դեմ խաղում։ Ապրիլի 19-ին Ալեն խփեց Տվենտեի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Ուտրեխտին։ Ապրիլի 25-ին ֆրանսիացին դուբլի հեղինակ դարձավ Գո Ըհեդ Իգլզի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով։ Ապրիլի 29-ին Ուտրեխտը գնեց Ալեի լրիվ տրանսֆերը։ Մայիսի 17-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Վիտեսի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-3 հաշվով։ Վարձավճարի ընթացքում Ալեն անցկացրեց 17 հանդիպում՝ դառնալով 11 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ և ճանաչվելով Ուտրեխտի տարվա լավագույն ֆուտբոլիստ։
2015 թվականի օգոստոսի 8-ին Ալեն դուբլ ձևակերպեց Ֆեյենորդի դեմ խաղում, սակայն Ուտրեխտը պատրվեց 2-3 հաշվով։ Սեպտեմբերի 19-ին ֆրանսիացին հեռացվեց խաղադաշտից Վիլեմ II-ի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 41-րդ րոպեին։ Հոկտեմբերի 23-ին նա դուբլ ձևակերպեց ՊԵԿ Զվոլեի դեմ խաղում՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով Ուտրեխտին։ Նոյեմբերի 29-ին Ալեն 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Հերակլեսի դեմ խաղում։ Դեկտեմբերի 16-ին նա հետ-տրիկ ձևակերպեց Նիդերլանդների գավաթի 1/8 եզրափակչի Ախիլես '29-ի դեմ խաղում։ 2016 թվականի փետրվարի 4-ին ֆրանսիացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Նիդերլանդների գավաթի քառորդ եզրափակչի ՊՍՎ Էյնդհովենի դեմ խաղում։ Մարտի 18-ին՝ Էքսելսիոր Ռոտերդամի դեմ խաղում Ալեն դարձավ 2 գոլի հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով։ Ապրիլի 24-ին ֆրանսիացին խաղադաշտ դուրս եկավ Նիդերլանդների գավաթի եզրափակչի Ֆեյենորդի դեմ խաղում, սակայն Ուտրեխտը պարտվեց 2-1 հաշվով։ Մայիսի 15-ին նա 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ ՊԵԿ Զվոլեի դեմ խաղում։ 2015-16 մրցաշրջանում Ալեն անցկացրեց 42 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 24 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
2016 թվականի սեպտեմբերի 10-ին Ալեն գոլի հեղինակ դարձավ ՊԵԿ Զվոլեի դեմ հանդիպման ավելացված ժամանակում՝ փրկելով իր թիմին պարտությունից։ Ուտրեխտի ավագի թևկապով ֆրանսիացին առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ սեպտեմբերի 16-ին՝ Գրոնինգենի դեմ խաղում։ Հոկտեմբերի 15-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Գո Ըհեդ Իգլզի դեմ խաղում։ Հոկտեմբերի 22-ին Ալեն 90-րդ րոպեին խփեց Վիլեմ II-ի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Ուտրեխտին։ Նոյեմբերի 27-ին նա դուբլ ձևակերպեց Ֆեյենորդի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-3 հաշվով։ 2017 թվականի ապրիլի 4-ին ֆրանսիացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Էքսելսիոր Ռոտերդամի դեմ խաղում։ Ուտրեխտի կազմում Ալեն անցկացրեց 98 հանդիպում՝ դառնալով 51 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։
=== Այնտրախտ Ֆրանկֆուրտ ===
2017 թվականի մայիսի 15-ին Ալեն 4 տարվա պայմանագիր կնքեց Այնտրախտ Ֆրանկֆուրտի հետ։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 12-ին՝ Գերմանիայի գավաթի Էրնդտեբրյուկի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Առաջին հանդիպումը Բունդեսլիգայում անցկացրեց օգոստոսի 20-ին՝ Ֆրայբուրգի դեմ խաղում։ Գերմանիայի առաջնությունում առաջին գոլը խփեց սեպտեմբերի 20-ին՝ Քյոլնի դեմ խաղում։ Սեպտեմբերի 30-ին Ալեն գոլի հեղինակ դարձավ Շտուտգարտի դեմ հանդիպման ավելացված ժամանակում՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով Այնտրախտին։ Հոկտեմբերի 24-ին ֆրանսիացին դուբլ ձևակերպեց Գերմանիայի գավաթի Շվայնֆուրտի դեմ խաղում։ Նոյեմբերի 3-ին նա գոլ խփեց Վերդեր Բրեմենի դեմ հանդիպման 89-րդ րոպեին՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով։ 2018 թվականի հունվարի 20-ին Ալեն գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Վոլֆսբուրգի դեմ խաղում։ Մայիսի 19-ին ֆրանսիացին փոխարինեց Անտե Ռեբիչին Գերմանիայի գավաթի եզրափակչի Բավարիա Մյունխենի դեմ խաղում՝ օգնելով Այնտրախտին հաղթել 3-1 հաշվով և նվաճել գավաթը։ Իր առաջին մրցաշրջանում Ալեն անցկացրեց 36 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
2018 թվականի օգոստոսի 12-ին Ալեն թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Գերմանիայի սուպերգավաթի Բավարիա Մյունխենի դեմ խաղում, սակայն Այնտրախտը պարտվեց 5-0 հաշվով։ Օգոստոսի 25-ին ֆրանսիացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ֆրայբուրգի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում Ալեն անցկացրեց սեպտեմբերի 20-ին՝ Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Օլիմպիկ Մարսելի դեմ խաղում։ Սեպտեմբերի 30-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Հանովերի դեմ խաղում։ Հոկտեմբերի 19-ին ֆրանսիացին 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ֆորտունա Դյուսելդորֆի դեմ խաղում։ Իր առաջին գոլը Եվրոպայի Լիգայում խփեց հոկտեմբերի 25-ին՝ խմբային փուլի Ապոլոնի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով նաև գոլային փոխանցման հեղինակ։ Հոկտեմբերի 28-ին Ալեն գոլ խփեց Նյուրնբերգի դեմ հանդիպման ավելացված ժամանակում՝ փրկելով Ֆրանկֆուրտին պարտությունից։ Նոյեմբերի 24-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Աուգսբուրգի դեմ խաղում։
2018 թվականի դեկտեմբերի 13-ին Ալեն գոլի հեղինակ դարձավ Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Լացիոյի դեմ խաղում՝ օգնելով Այնտրախտին հաղթել 2-1 հաշվով։ 2019 թվականի հունվարի 26-ին նա գոլ խփեց Վերդեր Բրեմենի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով։ Փետրվարի 21-ին ֆրանսիացին դուբլ ձևակերպեց Եվրոպայի Լիգայի 1/16 եզրափակչի Շախտյոր Դոնեցկի դեմ խաղում։ Մարտի 2-ին՝ Հոֆենհայմի դեմ խաղում Ալեն դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ 3-2 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին։ Մարտի 11-ին նա դուբլի հեղինակ դարձավ Ֆորտունա Դյուսելդորֆի դեմ խաղում։ Այնտրախտը հասավ 2018-19 մրցաշրջանի Եվրոպայի Լիգայի կիսաեզրափակիչ, որտեղ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվեց Չելսիին։ Գերմանական ակումբի կազմում Ալեն անցկացրեց 77 հանդիպում՝ դառնալով 33 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ։
=== Վեստ Հեմ Յունայթեդ ===
2019 թվականի հուլիսի 17-ին Ալեն 5 տարվա պայմանագիր կնքեց Վեստ Հեմ Յունայթեդի հետ։ Ակումբը նրա համար վճարեց ռեկորդային 45 միլիոն ֆունտ ստերլինգ։ Իր դեբյուտը Պրեմիեր Լիգայում նշեց օգոստոսի 10-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Մանչեսթեր Սիթիի դեմ խաղում։
== Միջազգային կարիերա ==
Ալեն ներկայացրել է Ֆրանսիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում։ 2011 թվականի մայիսին նա մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը՝ խաղադաշտ դուրս գալով բոլոր 3 հանդիպումներում և դուբլ ձևակերպելով Անգլիայի դեմ խաղում։ Ֆրանսիան դուրս մնաց խմբային փուլից՝ զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը իր խմբում։ Ամռանը Ալեն մասնակցեց աշխարհի առաջնությանը՝ անցկացնելով 4 հանդիպում։ Նա գոլի ու գոլային փոխանցման հեղինակ դարձավ խմբային փուլի Արգենտինայի դեմ խաղում, իսկ Ֆրանսիան հասավ մրցաշարի քառորդ եզրափակիչ, որտեղ 2-1 հաշվով պարտվեց Մեքսիկային։
== Կարիերայի վիճակագրություն ==
=== Ակումբային վիճակագրություն ===
2019 թվականի օգոստոսի 12-ի դրությամբ
== Նվաճումներ ==
=== Ակումբային ===
Այնտրախտ Ֆրանկֆուրտ
Գերմանիայի գավաթ. 2017–18
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Ալեի պաշտոնական կայքը
Ալեի պաշտոնական Տվիտերի էջը
Ալեի պաշտոնական Ինստագրամի էջը
Ալեն transfermarkt-ում
Ալեն soccerbase.com-ում
Ալեն WhoScored.com կայքում
Ալեն Վեստ Հեմ Յունայթեդի պաշտոնական կայքում
Ալեն Լիգա 1-ի պաշտոնական կայքում Archived 2019-04-23 at the Wayback Machine.
Ալեն Պրեմիեր Լիգայի պաշտոնական կայքում
Ալեն ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
Ալեն ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում Archived 2019-04-08 at the Wayback Machine.
Ալեն Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքում Archived 2015-12-25 at the Wayback Machine. |
977,121 | Everything Has Changed | Everything Has Changed, երգ, որ ձայնագրել են ամերիկացի քանթրի-փոփ երգչուհի Թեյլոր Սվիֆթը և բրիտանացի երգիչ Էդ Շիրանը։ Ընդգրկվել է երգչուհու Red (2012) չորրորդ ստուդիական ալբոմում։ Երգի հեղինակներն են Թեյլոր Սվիֆթը և Էդ Շիրանը, պրոդյուսերը՝ Բուտչ Ուոքերը։ Երգը թողարկվել է որպես ալբոմի վեցերորդ սինգլ 2013 թվականի հուլիսի 16-ին։ «Everything Has Changed» երգը փոփ և ֆոլք երաժշտության տարրերով քանթրի բալլադ է, որում խոսվում է «սիրելիին ավելի լավ ճանաչելու ցանկության մասին»։
Սինգլն ստացել է խառը արձագանքներ երաժշտական քննադատների կողմից, որոնք հակասական են եղել երգի տեքստի վերաբերյալ։ «Everything Has Changed» Billboard Hot 100 հիթ-շքերթում նորամուտը կատարել է 32-րդ հորիզոնականում և ընդգրկվել Բելգիայի, Իռլանդիայի ու Մեծ Բրիտանիայի հիթ-շքերթների լավագույն տասնյակներում։ Թեյլոր Սվիֆթը «Everything Has Changed» երգն առաջին անգամ կատարել է Էդ Շիրանի հետ նույն թվականի հունիսի 8-ին՝ Britain’s Got Talent-ում։ Երգն ընդգրկվել է Red Tour համաշխարհային շրջագայության երգացանկում։
== Պատմություն ==
Նախապես հայտարարվել է, որ բրիտանացի երգիչ Էդ Շիրանը պետք է մասնակցի Թեյլոր Սվիֆթի չորրորդ ստուդիական ալբոմի ձայնագրմանը, որի թողարկումը նախատեսված էր 2012 թվականի աշնանը։ 2012 թվականի հոկտեմբերի 18-ին երգն օնլայն հասանելի է դարձել ամբողջ աշխարհում։ Այն գրել են Թեյլոր Սվիֆթն ու Էդ Շիրանը։ Թեյլոր Սվիֆթը երգի իմաստը բացատրել է հետևյալ կերպ. «Ամեն ինչ տարբեր կերպ է երևում մի մարդու պատճառով, որովհետև նա պարզապես մտել է քո կյանք։ Դա շատ հիանալի է»։
== Արձագանքներ ==
«Everything Has Changed» երգն արժանացել է խառը արձագանքների երաժշտական քննադատների կողմից։ Billboard-ը հրապարակել է խառը կարծիք՝ քննադատելով և գվելով Էդ Շիրանի մասնակցությունը։ Digital Spy-ից Ռոբերտ Քոսպին գրել է, որ երաժշտական ոճն ստացվել է «սեթևեթող», իսկ երգը «թողնում է ջերմությամբ ու անորոշ զգացումով, ինչը բավական հազվադեպ է այս օրերին»։ NME-ից Սիան Ռոուն երգին տվել է բացասական արձագանք՝ գրելով, թե «լիովին հիասթափված է»։
== Տեսահոլովակ ==
Երաժշտական տեսահոլովակը թողարկվել է 2013 թվականի հունիսի 6-ին։ Սյուժեն ծավալվում է երեխաների շուրջը, որոնք ծանոթանում են դպրոցական ավտոբուսում և ամբողջ օրն անցկացնում միասին։ Գլխավոր հերոսների ծնողների դերում հանդես են եկել Թեյլոր Սվիֆթն ու Էդ Շիրանը։ 2020 թվականի ապրիլի տվյալներով՝ տեսահոլովակն ունի ավելի քան 324 մլն դիտում Յութուբում։
== Երգացանկ ==
Սովորական ներբեռնում«Everything Has Changed (Remix)» — 4:06
== Հիթ-շքերթներ ==
== Հավաստագրումներ ==
== Թողարկման պատմություն ==
== Ծանոթագրություններ == |
623,705 | Զազա Թուշմալիշվիլի | Զազա Թուշմալիշվիլի (վրաց.՝ ზაზა თუშმალიშვილი, մայիսի 15, 1960(1960-05-15), Գորիի մունիցիպալիտետ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի նկարիչ, 1991 թվականից ապրում և ստեղծագործում է Բեռլինում։
== Կենսագրություն ==
Զազա Թուշմալիշվիլին ծնվել է 1960 թվականին Գորիից քիչ հեռու գտնվող վրացական փոքրիկ մի գյուղում(Սկրա)։
9 տարեկան հասակում նա վիրահատվել է և հիվանդանոցում ծանոթացել նկարիչ և արվեստի ուսուցիչ Նուգզարի Ժոչուշավիլու հետ, որը իր հերթին բացահայտել է Զազայի տաղանդը և սովորեցրել գեղանկարչություն։ 15 տարեկան հասակում Զազան ընդունվել է Ցխինվալիի արվեստի դպրոցը։ Այն ավարտելուց հետո մի քանի տարի ծառայել է բանակում։ Երկու տարի ապրել է Լենինգրադում, նկարել է քաղաքական գործիչների դիմանկարները(այդ թվում Լենինի և Ստալինի), պատրաստել է ցուցապաստառներ՝ նվիրված Աշխատանքի միջազգային օրվան և ուրիշ տոների։ 22 տարեկանում նա ստացել է թոշակ և սկսել է դասավանդել Արվեստի Ակադեմիայում (Թբիլիսի) և միաժամանակ սկսել է մասնագիտանալ ֆրեական գեղանկարչության մեջ, ուսումնասիրել է միջնադարյան բնանկարի վերականգնման տեխնիկան։ 1984-1987 թվականներին արձակուրդները անցկացրել է Գելատի վանքում, որտեղ մասնակցել է Սուրբ Մարիա եկեղեցու վերականգնման աշխատանքներին։ 1991 թվականին Աննա Խիլմերի հետ ծանոթանալուց հետո նրա ստեղծագործությունները ցուցադրվել են վերջինիս պատկերասրահում։ 1996 թվականին Զազան ստացել է իր առաջին մրցանակը։
== Ստեղծագործություն ==
Ստեղծագործությունների նյութը իր հայրենիքի՝ Վրաստանի կյանքն է, հիմնական մոտիվները, որոնք ընկած են նրա ստեղծագործության հիմքում՝ ձուկն է, ծառը, եզը։ Վաղ շրջանի աշխատանքները մեզ տանում են դեպի Բյուզանդական և Հունա-հռոմեական ժամանակները։ Նրա Ստեղծագործություններում պատկերվել են դրախտը, հրեշտակներ, քերովբեներ։ 2000 թվականից նկարները դառնում են ավելի խորքային, լայն հեռանկարայնությամբ։ Չնայած նրան, որ նկարիչը մինչ այդ աշխատում էր վառ գույներով, այդ գույները մոտենում են տեկտոնական կառուցվածքներին։ Այնտեղ, որտեղ նկարիչը առաջ օգտագործել էր բազմազան վառ գույներ, այսօր դրանց փոխարինում էին ավելի հասարակ գունային լուծումներ։ |
299,410 | Ցկյանս ուսումնառություն | «Շարունակական կրթություն» (ողջ կյանքի ընթացքում ուսումնառություն), հասկացություն, որը դարձել է ինչպես Արևմտյան երկրներում, այնպես էլ ազգային և միջազգային մակարդակներում կրթական քաղաքականության զարգացման հիմնարար նպատակ։
== Պատմություն ==
Ողջ կյանքի ընթացքում ուսումնառության գաղափարն առավել ամբողջականացրել է առաջատար տեսաբան Փոլ Լենգրանդը, ով 1965 թ. ցկյանս ուսումնառության հայեցակարգը ներկայացրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին։ Նրա մեկնաբանությունը հիմնված է մարդուն բոլոր ուսումնառական գործընթացների կենտրոնում դիտարկելու գաղափարի վրա։ Լենգրանդի տեսությունը նորովի է լուսաբանել ուսումնառության դերը՝ վերացնելով մարդկային կյանքի ավանդական բաժանումը կրթական, աշխատանքային և ետաշխատանքային փուլերի և կարևորելով ամբողջ կյանքի ընթացքում ուսումնառության գործընթացը, որտեղ զուգորդվում են մարդկային գործունեության անհատական և սոցիալական կողմերը։
Իսկ արդեն 1980-ականներին ՑՈՒ-ն որպես ազատ, արդար և ժողովրդավարական հասարակության զարգացման միջոց է դիտարկվել՝ կոչ անելով հնարավորություն տալ հասարակության ոչ արտոնյալ անդամներին օգտվելու կրթության լայն հնարավորություններից և, ըստ այդմ, բարելավելու իրենց կյանքի որակը։ Այսպես, «Ցկյանս ուսումնառություն» հասկացության զարգացումն ու գործնական կիրառությունը լրջորեն (որոշ գնահատականներով՝ արմատապես) փոխել է կրթության, այդ թվում նաև համալսարանական կրթության տեսությունն ու պրակտիկան։ Կարելի է ասել, որ մինչև 1996 թվականը Եվրոպայում համալսարանական կրթությունը մեծ մասամբ էլիտար էր, բուհ ընդունվողների թիվը սահմանափակված էր ընդունելության ընթացակարգով, ընդ որում՝ ուսանողների ընտրությունը խիստ էր ոչ միայն ընդունելության, այլև սովորելու ընթացքում։ Ըստ էության՝ մարդը կարող էր համալսարանական կրթություն ստանալ միայն որակավորման և մտավոր ունակությունների որոշակի աստիճան ունենալու դեպքում, ինչը շատ հաճախ նշանակում էր պատկանելիություն հասարակության որոշակի շերտին։ Այս երևույթը հիմք հանդիսացավ հիմնական շեշտը մասսայականության և բոլորի համար կրթության գաղափարների իրականացման վրա դնելու համար։
Միաժամանակ, ՑՈՒ գաղափարն իր արտացոլումը գտավ երեք հիմնական միջազգային կազմակերպությունների՝ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD), ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրոպական Խորհրդի փաստաթղթերում՝ հետևյալ վերնագրերով. «պարբերական կրթություն», «մշտական կրթություն» և «մեծահասակների կրթություն»։
Այս փաստաթղթերի առանցքային գաղափարը մեկն էր՝ մշակել և ստեղծել ռազմավարություններ բոլորի համար ողջ կյանքի ընթացքում կրթության և ուսուցման հնարավորություններ ապահովելու նպատակով։ Այսպիսի մոտեցման արդյունքում գրեթե բոլոր եվրոպական երկրներն անցան մեծահասակների կրթությունից դեպի շարունակական կրթություն, այնուհետև՝ ողջ կյանքի ընթացքում ուսուցման ճանապարհը՝ բարձրագույն կրթության զարգացման և բարեփոխումների քաղաքականության մշակման գործընթացում հաշվի առնելով պատմական և սոցիալ-տնտեսական զարգացման առանձնահատկությունները։
=== Ողջ կյանքի ընթացքում ուսումնառություն ===
Ողջ կյանքի ընթացքում ուսումնառությունը (անգլ.՝ life-long learning) ենթադրում է, որ մարդուն անհրաժեշտ է շարունակաբար սովորել, գիտելիքները, հմտությունները և կարողությունները թարմացնել ողջ կյանքի ընթացքում, ընդ որում՝ ոչ միայն բնական հաղորդակցության, կենսափորձի միջոցով (ինչն ինքնաբերաբար տեղի է ունենում յուրաքանչյուր մարդու կյանքի ընթացքում), այլև շարունակաբար գիտակցված բազմազան կրթական հնարավորություններ իրացնելու միջոցով։ Ողջ կյանքի ընթացքում ուսումնառելով՝ մարդիկ սովորում են նաև դպրոցական, նախնական ու միջին մասնագիտական և բարձրագույն կրթությունից դուրս՝ աշխատավայրում, համացանցում, թանգարաններում, հանրային կենտրոններում, մարզական ակումբներում և այլն։ Այս տեսակի ուսումնառությունը կոչվում է «ոչ ֆորմալ կրթություն» և կարող է իրականացվել ինչպես լսարանում, այնպես էլ դրանից դուրս՝ հարմարեցվելով տարբեր տարիքային խմբերի ուսումնական կարիքներին։ Ըստ այդմ, «ողջ կյանքի ընթացում» ուսումնառելը պետք է ընկալվի ոչ միայն որպես մարդու՝ կրթության մի մակարդակից կամ տեսակից մյուսին անցնելու և համապատասխան հմտություններ ձեռք բերելու գործընթաց, այլև որպես տարաբնույթ փոխկապակցված կրթական հնարավորությունների բարդ համակարգ։
Անցումը կրթության այսպիսի՝ ցկյանս ուսումնառության համակարգի, պահանջում է կրթության հանդեպ մոտեցման վերանայում՝ ներառյալ՝
կրթության տարբեր մակարդակների և ձևերի (օրինակ՝ հանրակրթություն, նախնական և միջին մասնագիտական կրթություն, բարձրագույն կրթություն, հետբուհական կրթություն, մեծահասակների կրթություն, ոչ ֆորմալ կրթություն և ուսուցում) միջև շարժունության ճկունությունը.
այնպիսի մեխանիզմների ձևավորումը, որոնք դյուրին կդարձնեն յուրաքանչյուր անհատի շարժունակությունը ինչպես կրթության համակարգի ներսում, այնպես էլ կրթությունից դեպի աշխատաշուկա և հակառակը։
=== Համընդգրկուն ուսումնառություն ===
Համընդգրկուն ուսումնառությունը (անգլ.՝ life-wide learning) ենթադրում է մարդու կենսագործունեության շրջանակի ընդլայնում ուսումնառության միջոցով, ընդ որում՝ ոչ միայն մասնագիտական հմտությունների ձեռքբերման, այլև կենսական կարևորություն ունեցող կամ պարզապես մարդուն հետաքրքրող կարողությունների ձեռքբերման միջոցով։ Ընդ որում՝ այդ ուսումնառությունը չպետք է սահմանափակվի միայն նոր գիտելիքների, հմտությունների ու կարողությունների ձեռքբերման հնարավորություններով։ Համընդգրկուն ուսումնառության շրջանակներում պետք է ճանաչվեն կրթության և ուսումնառության բոլոր ձևերն ու եղանակները՝ ընդգրկված լինելով մեկ ճկուն համակարգի մեջ, որտեղ ֆորմալ և ոչ ֆորմալ կրթությամբ ձեռք բերված գիտելիքների ճանաչումը հավասարապես արժեքավոր և հավասարազոր է։ Եթե ուսումնառությունը «համընդգրկուն» է, ապա դրա կազմակերպման, կանոնակարգման, ֆինանսավորման և այլ հարցերը պետք է լինեն ինչպես կրթական այնպես էլ տնտեսական, երիտասարդական, սոցիալ-մշակութային, առողջապահության և զբաղվածության ոլորտները տնօրինող պետական և թե՛ ոչ պետական կառույցների իրավասությունների շրջանակներում։
== Ցկյանս ուսումնառության իրավիճակը Հայաստանում ==
Ցկյանս ուսումնառության ոլորտը Հայաստանում հիմնականում հիմնված է ֆորմալ կրթության համակարգի վրա, որը ներառում է՝
հանրակրթությունը,
նախնական և միջին մասնագիտական կրթությունը,
բարձրագույն կրթությունը,
հետբուհական կրթությունը։Միաժամանակ, յուրաքանչյուր վերոնշյալ կրթական մակարդակի համար «Կրթության մասին» Հայաստանի օրենքը նախատեսում է նաև լրացուցիչ կրթություն։ Սակայն ցկյանս ուսումնառության համակարգի կարևորագույն բաղադրիչներից է նաև գործազուրկների՝ ոչ ֆորմալ հանդիսացող, մասնագիտական ուսուցումը, որը կարգավորվում է «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի օրենքով (2005 թ.)։
Ոչ ֆորմալ կրթության օրինակներ են՝
կազմակերպություններում աշխատողների համար իրականացվող վերապատրաստման և որակավորման բարձրացման դասընթացները.
մասնագիտական ու ոչ մասնագիտական ուսուցման դասընթացները, որոնք իրականացվում են ինչպես առևտրային, այնպես էլ ոչ առևտրային կազմակերպություններում, այդ թվում՝ պետական ուսումնական հաստատություններում.
տարբեր միջազգային կազմակերպությունների ու ծրագրերի կողմից իրականացվող թիրախային դասընթացները, այդ թվում՝ բարեգործական բնույթի.տարաբնույթ նախապատրաստական դասընթացները, այդ թվում՝ մասնավոր կրկնուսույցների գործունեությունը։
Ցկյանս ուսումնառության համակարգի բաղադրիչներ են նաև մասնագիտական ու ոչ մասնագիտական ուսումնական գործունեության բազմաթիվ այլ տեսակներ, որոնք ֆորմալ ու ոչ ֆորմալ կրթության և ուսուցման վերը նշված տեսակներին զուգահեռաբար, Հայաստանում իրականացվում են բազմաթիվ կազմակերպությունների ու անհատների կողմից, ինչպես նաև քաղաքացիների ինքնակրթության միջոցով (ինֆորմալ ուսումնառություն)։
Այսպիսով, խոսելով Հայաստանի Հանրապետությունում ցկյանս ուսումնառության համակարգի մասին, անհրաժեշտ է նկատի ունենալ ուսումնառության բոլոր տեսակները՝ ֆորմալ, ոչ ֆորմալ և ինֆորմալ, մասնագիտական և ոչ մասնագիտական՝ ներառյալ ինչպես տարբեր կազմակերպությունների ու անհատների կողմից մատուցվող ծառայությունները, այնպես էլ անձանց ինքնակրթությունը։ Այս դաշտում չկարգավորվածության տեսանկյունից հատկապես առանձնանում է ոչ ֆորմալ կրթությունը, որի արդյունքների գնահատման համար գործնականում բացակայում է նաև պետական քաղաքականությունը։
Հայաստանում ցկյանս ուսումնառության առկա հիմնախնդիրները պայմանավորված են մի շարք գործոններով, որոնցից իրենց ազդեցությամբ հատկապես առանձնանում են՝
ժամանակակից աշխարհում տեղի ունեցող գիտական ու տեխնոլոգիական արագընթաց փոփոխությունները,
Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը,
երկրում աշխատաշուկայի ընթացիկ և կանխատեսվող պահանջների վերաբերյալ տվյալների անբավարարությունը,
ցկյանս ուսումնառության ներդրման ու զարգացման համար անհրաժեշտ պայմանների (այդ թվում՝ իրավական դաշտի, ենթակառուցվածքների, մասնագիտական և մեթոդական ապահովման, պետության ու հասարակության անհրաժեշտ վերաբերմունքի) անբավարարությունը,
ոչ ֆորմալ կրթության (ուսումնառության) համակարգի ոչ բավարար ձևավորվածությունը,
կրթական համակարգի ոչ բավարար ճկունությունը,
ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքում ձեռք բերված գիտելիքների ու կարողությունների ճանաչման մեխանիզմների բացակայությունը,
անբավարար ֆինանսավորումն ու առկա ռեսուրսների ոչ միշտ արդյունավետ օգտագործումը,
ցկյանս ուսումնառության խնդիրներին հասարակության տեղեկացված և հոգեբանորեն նախապատրաստված չլինելը։Այս խնդիրները բարդացնում ու հակասական են դարձնում ներկա իրավիճակը, ինչն էլ ավելի է խոչընդոտում կրթություն և ուսուցում իրականացնող հաստատությունների ընդհանուր համակարգի բարելավումը։ Ավելին, ցկյանս ուսումնառության ոլորտում (բացառությամբ հանրակրթության և մասնակիորեն՝ մասնագիտական հիմնական կրթական ծրագրերի) որոշված և լիարժեք ձևավորված չեն կրթություն և ուսուցում մատուցող ենթակառուցվածքները։
Շատ տեղերում կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունները չունեն պահանջվող ժամանակակից նյութատեխնիկական բազա, արդիական ուսումնամեթոդական փաստաթղթեր, ձեռնարկներ, երաշխավորություններ, ուսուցումն իրականացնում են հին դասագրքերով, ձեռնարկներով կամ դասավանդողների կողմից մշակված ուսումնական նյութերով, որոնք հաճախ չեն համապատասխանում ուսուցանվողների կամ աշխատաշուկայի պահանջներին։
Ցածր է նաև ցկյանս ուսումնառության ոլորտում ընդգրկված դասավանդողների մասնագիտական որակական հատկանիշները, իսկ նրանց վերապատրաստման կամ որակավորման բարձրացման դասընթացներ կազմակերպող կառույցները դեռևս լիարժեք ձևավորված չեն, ինչն ի վերջո հանգեցնում է ուսուցման ոչ բավարար արդյունքների։ Մտահոգիչ հանգամանք է նաև դասավանդողների միջին բարձր տարիքը (55 տարեկան)։
Թեև Հայաստանի Հանրապետությունում արդեն շուրջ երեք տարի է, ինչ աշխատանքներ են տարվում Որակավորումների ազգային շրջանակ մշակելու ու ներդնելու ուղղությամբ, սակայն վերջինս դեռևս բացակայում է, իսկ երկրի աշխատաշուկայում գոյություն ունեցող զբաղմունքների նկարագրերը և կրթական համակարգի շրջանավարտների որակավորումների բնութագրերը լիարժեք չեն բավարարում միջազգային, և հատկապես եվրոպական, պահանջներին։ Դրանք միանշանակ չեն կարող հիմք հանդիսանալ որակավորումների փոխճանաչման համար, քանի որ այս որակավորումների՝ գիտելիքների և հմտությունների նկատմամբ պահանջները ամրագրված չեն որևէ օրենքում, իրավական ակտերում կամ մեթոդաբանական փաստաթղթում և պայմանավորված չեն աշխատաշուկայի պահանջարկով։ Այսպիսի իրավիճակը հանգեցնում է անորոշության՝ կապված մասնագիտական ուսուցման պահանջների հետ, ինչպես նաև կրթության ցածր մակարդակի, որը ամբողջությամբ չի բավարարում աշխատաշուկայի պահանջարկը և խոչընդոտում է զբաղվածության մակարդակի աճը և առհասարակ տնտեսական զարգացումը։
Հայաստանի Հանրապետության ներկայիս կրթական համակարգի խիստ կենտրոնացվածության արդյունքում ցկյանս ուսումնառության ոլորտում բավարար զարգացած չէ սոցիալական գործընկերությունը և սոցիալական երկխոսությունը, որոնց ձևավորման համար անհրաժեշտ են մեծ թվով գործընկերների՝ կառավարության, սոցիալական գործընկերների, տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակության լայն խավերի համագործակցություն։ Միաժամանակ, կրթական գործընթացը դեռևս ուսանողակենտրոն չէ և հաճախ բխում է ֆորմալ պահանջների վրա հիմնված մոտեցումներից։
Այնուամենայնիվ, անկախ վերը նշված խոչընդոտներից և ոլորտի՝ դեռևս չլուծված հիմնախնդիրներից, ցկյանս ուսումնառության կարևորության ճանաչումն ու գործնական կիրառումը Հայաստանում առաջնահերթ խնդիր է մի քանի պատճառով՝
աշխարհը շարժվում է դեպի գիտելիքի հասարակարգ և տնտեսություն։ Ժամանակին համընթաց քայլելու, տեղեկատվություն և գիտելիքներ ստանալու անհրաժեշտությունը, այդ ռեսուրսներն օգտագործելու հմտության ու մոտիվացիայի հետ մեկտեղ, անհրաժեշտ է Հայաստանի մրցունակությունն ուժեղացնելու, աշխատուժի ճկուն համակերպման, ինչպես նաև զբաղվածության բարելավման համար.
մեր հասարակությունն ապրում է բարդ սոցիալական, տնտեսական և քաղաքական ժամանակաշրջանում՝ ստիպված լինելով արագ հարմարվել կյանքի փոփոխվող պահանջներին։
== Աղբյուրներ ==
“A Memorandum on Lifelong Learning”, European Commission Staff Working Paper, 2000
Հայեցակարգ Հայաստանի Հանրապետությունում Ցկյանս Ուսումնառության, 2009.
О.Н. Олейникова, А.А. Муравьева, Н.М. Аксёнова, "Обучение в течение всей жизни как инструмент реализации Лиссабонской стратегии. – М.: РИО ТК им. Коняева, 2009 - 131с. Archived 2013-10-08 at the Wayback Machine. |
86,964 | Մ.թ.ա. 703 |
== Դեպքեր ==
== Ծնունդներ ==
== Մահեր == |
471,329 | Ներսես Ներսիսյան | Ներսես Հովհաննեսի Ներսիսյան (1885, Աստապատ (Նախիջևանի գավառ) - 1937), Անդրկովկասում խորհրդային ռեժիմի հաստատման աջակից, ԽՄԿԿ անդամ (1911)։
1912 թվականին հեղափոխական գործունեության համար աքսորվել է Աստրախան։ 1915 թվականին վերադարձել է Թիֆլիս և շարունակել ընդհատակյա կուսակցական գործունեությունը։ 1920 թվականին աշխատել է Վրաստանում՝ ՌՍՖՍՀ ներկայացուցչությունում։ 1921-1923 թվականներին աշխատել է Վրացական ԽՍՀ արհմիությունների խորհրդում, 1923-1930 թվականներին՝ ՎԿ(բ) կ ԿԿ-ում։ 1930-1937 թվականներին ղեկավար աշխատանք է տարել Պետբանկի Անդրկովկասյան գրասենյակում և Անդրկովկասյան հեռագրական գործակալությունում։ |
845,172 | Ֆրանց Գրիլպարցեր | Ֆրանց Գրիլպարցեր (գերմ.՝ Franz Grillparzer, հունվարի 15, 1791 թ., Վիեննա, Ավստրիական կայսրություն - հունվարի 21, 1872 թ., Վիեննա, Ավստրո-Հունգարական կայսրություն), ավստրիացի բանաստեղծ և դրամատուրգ։
== Կենսագրություն ==
Ֆրանց Գրիլպարցերը ծնվել է Վիեննա քաղաքում 1971 թվականի հունվարի 15-ին փաստաբան Մենցել Գրիլպարցերի և Մարիաննա Զոնլեիթերի ընտանիքում։
Ֆրանցը կրթություն ստանալու նպատակով սովորել է գիմնազիայում։ 1807 թվականից 1811 թվականներին Վիեննայում ուսումնասիրել է իրավունք։ 1813 թվականին անցել է պետական ծառայության։ Արդեն 1832 թվականին Ֆրանցը դառնում է կայսերական արխիվի տնօրեն։ 1847 թվականին ընտրվում է Գիտությունների ակադեմիայի անդամ։ 1856 թվականին թոշակի է անցնում դատական խորհրդականի կոչումով։ 1861 թվականին դառնում է Ռեյխսրատի անդամ։
Հանդիսացել է Հայնրիխ Հայնեի, Լյուդվիգ Բյոռնեի, Լյուդվիգ վան Բեթհովենի, Ֆրանց Շուբերտի ընկերը։
Մահացել է 1872 թվականի հունվարի 21-ին Վիեննայում։ Նրա աճյունը ամփոփված է Վիեննայի Հայցինգեր գերեզմանատանտ։
== Ստեղծագործական կյանք ==
Ֆրանց Գրիլպարցեր իր գրական գործունեությունը սկսել է 16 տարեկան հասակում։ Նրա ստեղծագործական ուղղությունը վիպագրությունն ու քննադատական ստեղծագործություններն են (վեպեր, ճանապարհորդական օրագրեր, քննադատական նշումներ, հիշողություններ), ինչպես նաև բանաստեղծությունները։ Հիմնականում հայտնի է իր դրամաներով, որոնք թարգմանվել են բազմաթիվ լեզուներով։
Գրիլպարցերի բազմաթիվ ստեղծագործություններ ներծծված են Կլեմենս Վենցել Լոտար Մետեռնիխ կայսեր ֆեոդալա-բյուրոկրատական կարգերի դեմ բողոքով, այդ իսկ պատճառով հաճախ նրա դրամաները գրաքննությամբ արգելվում կամ թշնամաբար էին ընդունվում բուրժուական շրջանակների և վերջիններիս սպասարկող թերթերի կողմից։
Ֆրանց Գրիլպարցերը լրջորեն ուսումնասիրում էր ինչպես հին, այնպես էլ նոր ժամանակների պատմություն, փիլիսոփայություն ու բազմաթիվ երկրների գրականություն։ Այդ ամենն իրենց ազդեցությունն ու արտահայտումն են ունեցել ոչ միայն նրա բազմաթիվ էսսեներում, այլև դրամաներում։ Նրա գրչին են պատկանում բազմաթիվ լիրիկական բանաստեղծություններ, մասնավորապես, 1835 թվականին գրված «Պոնտոսի Էլեգիայի ցիկլը» (գերմ.՝ Tristia ex Ponto, 1835) և երկու հիասքանչ նովելներ՝ 1828 թվականին գրված «Սանդոմիրյան վանք» (գերմ.՝ Das Kloster bei Sendomir, 1828) ու 1847 թվականին գրված «Աղքատ երաժիշտը» (գերմ.՝ Der arme Spielmann, 1847):
Ֆրանց Գրիլպարցերը իր հռչակի համար պարտական է առաջին հերթին դրամատուրգիայի ոճին, որում հաջողությամբ միացել են կլասիցիզմի և ռեալիզմի գծերը։ Երիտասարդական տարիների փորձարկումներից հետո («Բլանկա Կաստիլսկու ողբերգություն» (գերմ.՝ Blanca von Kastilien))՝ 1817 թվականին ստեղծում է «Նախամայր» ողբերգությունը (գերմ.՝ Die Ahnfrau), որը մեծ հաջողությամբ բեմադրվում էր Վիեննայում և ամբողջ Գերմանիայում։ Այնուհետև 1818 թվականին գրում է «Սապհո» պիեսը (գերմ.՝ Sappho), որը պատմում է լեգենդար հույն բանաստեղծուհու ողբերգական սիրո մասին։ 1818-1821 թվականներին Գրիլպարցերը հրապարակում է «Ոսկե գեղմ» եռագրությունը (գերմ.՝ Das goldene Vliess), որտեղ մասնագիտորեն մշակել և յուրովի է ներկայացրել հնագույն լեգենդը։
Նրա հաջորդ երկու ողբերգական ստեղծագործությունները՝ 1825 թվականին գրված «Օտոկար թագավորի մեծությունն ու անկումը» (գերմ.՝ König Ottokars Glück und Ende) և 1828 թվականին գրված «Իր տիրոջ հավատարիմ ծառան» (գերմ.՝ Ein treuer Diener seines Herrn), զարգացնում են Ավստրիայի պատմության թեմատիկան։ Չնայած առաջինը գովերգում է Ավստրիայում Հաբսբուրգյան տոհմի հաստատումը, իսկ երկրորդը պատմում է թագի հանդեպ հավատարմությունը՝ երկու պիեսներն էլ որոշակի շրջանակների կողմից այնքան թշնամաբար են ընդունվում, որ հեղինակը որոշում է վերադառնալ հնագույն պատմություններին։ 1831 թվականին գրում է «Ծովի և սիրո ալիքները» (գերմ.՝ Des Meeres und der Liebe Wellen), որը պատմում է Գերոյի և Լեանդրի մասին։ Երեք տարի անց՝ 1834 թվականին, բեմադրվում է «Երազ՝ կայքն» (գերմ.՝ Der Traum, ein Leben) հեքիաթը։
Գրիլպարցերի միակ կատագերգությունը՝ «Վա՜յ ստախոսին» (գերմ.՝ Weh' dem, der lügt), լույս է տեսնել 1838 թվականին։ Այն ուրախ վերջաբանով բավականին արժեքավոր պիես է, որը առաջացրել է այնպիսի քննադատական վերաբերմունք, որ դրամատուրգը որոշեց իր դրամաները այլևս չցուցադրի հասարակությանը։
Գրիլպարցերի մահից հետո նրա թղթերում հայտնաբերվեց երեք ողբերգական ստեղծագործություններ՝ «Լիբուսա» (գերմ.՝ Libussa), «Հաբսբուրգների տան երկպառակություն» (Ein Bruderzwist in Habsburg) և «Հրեուհին Տոլեդոյից» (գերմ.՝ Die Jüdin von Toledo): «Լիբուսա» ստեղծագործությունն իրենից ներկայացնում է Պրահայի հիմնադրման ժողովրդական լեգենդի դրամատիկ պատմությունը։ «Հաբսբուրգների տան երկպառակությունը», որտեղ ներկայացված է իրատեսական, հուզիչ պատմություն Ռուդոլֆ II (1552-1612) կայսեր հիվանդության մասին։ «Հրեուհին Տոլեդոյից» աշխատությունում նկարագրված է Լոպե դե Վեգեի պիեսներից մեկը։ Այս երեք ստեղծագործություններն էլ հրապարակվում են 1873 թվականին։
== Ճանաչում ==
1864 թվականին Ֆրանց Գրիլպարցերը ընտրվում է Վիեննայի պատվավոր քաղաքացի։
Մահացել է 1872 թվականի հունվարի 21-ին 81 տարեկան հասակում։ 1889 թվականին Վիեննայի ժողովրդական այգում կանգնեցվում է նրա հուշարձանը։
Ռոմեն Ռոլան համարվում է Ավստրիայի ազգային բանաստեղծ։ Նրա արվեստը բարձր են գնահատել Ֆրիդրիխ Էնգելսը, Ֆրանց Կաֆկան, Հուգո ֆոն Հոֆմանսթանը։ Ռոմեն Ռոլանը Գրիլպարցերի և Բեթհովենի հարաբերությունների մասին աշխատություն է գրել։
Նրա դիմանկարը պատկերված է 1947, 1972 և 1991 թվականներին թողարկված ավստրիական նամականիշների վրա։
Ֆրանց Գրիլպարցերի ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով և բեմադրվել տարբեր երկրների թատերական բեմերում։
== Ֆիլմագրություն ==
Ֆրանց Գրիլպարցերի աշխատությունների հիման վրա տարբեր ժամանակներում նկարահանվել են ֆիլմեր։ Այդպիսիներից են՝
Նախամայր / Die Ahnfrau (Ավստրիա, ռեժ. Յակոբ Ֆլեկ) 1910թ.
Նախամայր / Die Ahnfrau (Գերմանիա, ռեժ. Վիգո Լարսեն) 1914թ.
Նախամայր / Die Ahnfrau (Ավստրիա, ռեժ. Յակոբ և Լուիզա Ֆլեկ) 1919թ.
Սանդոմիրյան վանք / Das Kloster von Sendomir (Գերմանիա, ռեժ. Ռուդոլֆ Մայնրետ) 1919թ.
Սանդոմիրյան վանք / Klostret i Sendomir (Շվեդիա, ռեժ. Վիկտոր Շյոստրյոմ) 1920թ.
Նախամայր / Die Ahnfrau (Գերմանիա, ռեժ. Պեր Ռաբեն) 1971թ.
Վա՜յ ստախոսին / Weh dem, der lügt (Ավստրիա, ռեժ. Էռնեստ Հաուսման) 1972թ.
Օտոկար թագավորի մեծությունն ու անկումը / König Ottokars Glück und Ende (Ավստրիա, ռեժ. ետեր Շյոնհոֆեր) 2006թ.
== Երաժշտություն ==
Հույն կոմպոզիտոր Անդրեաս Նեզերիտիսը «Ծովի և սիրո ալիքները» պիեսի մոտիվներով գրել է «Գերո և Լեանդր» օպերան։
== Ծանոթագրություններ == |
572,372 | Իտապետինգա | Իտապետինգա (պորտ.՝ Itapetinga), համայնք Բրազիլիայում՝ Բաիա նահանգի կազմում։ Գտնվում է Հյուսիս-կենտրոնական նահագի Բաիա մարզում։ Մտնում է Իտապետինգա գավառի կազմի մեջ։ Բնակչությունը կազմում է 63 243 մարդ՝ 2007 թվականի տվյալներով։ Գրավում է 1 609,515 կմ2 տարածք։ Բնակչության խտությունը՝ 39,29 մարդ/կմ²։
Քաղաքի տոնը նշվում է դեկտեմբերի 12-ին։
== Պատմություն ==
Քաղաքը հիմնադրվել է 1952 թվականի դեկտեմբերի 12-ին։
== Վիճակագրություն ==
Համախառն ներքին արդյունքը, 2004 թվականի դրությամբ, կազմում է՝ 386.057.000,00 ռեալ (տվյալները՝ Բրազիլիայի աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի)։
Համախառն ներքին արդյունքը մեկ շնչի հաշվով, 2003 թվականի դրությամբ, կազմում է՝ 6.411,00 ռեալ (տվյալները՝ Բրազիլիայի աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի)։
Մարդկային ներուժի զարգացման ինդեքսը, 2000 թվականի դրությամբ, կազմում է՝ 0,700 (տվյալները՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի)։ |
1,005,560 | Աֆրոդիտեի սրբավայր | Աֆրոդիտեի սրբավայր Աֆրոդիզիասում՝ հին հունական քաղաք ժամանակակից Թուրքիայի տարածքում, նվիրվել է հին հունական աստվածուհի Աֆրոդիտեին։
== Պատմություն ==
Մ.թ.ա. առնվազն 7-րդ դարից սկսած սրբավայր ծառայել է որպես տեղական պաշտամունքի կենտրոն, որը կենտրոնացված է պտղաբերության աստվածուհու շուրջը։ Հելլենիստական դարաշրջանում Աֆրոդիզիայի աստվածուհի Աֆրոդիտեն սկսեց նույնացվել հունական աստվածուհի Աֆրոդիտեի հետ, այնպես, ինչպես Եփեսոսի Արտեմիսը ի սկզբանե տեղական աստվածուհի էր, որը նույնացվում էր Արտեմիսի հետ, և քաղաքը դարձավ ուխտագնացության վայր Անատոլիայի և Էգեյան ծովի բոլոր մարդկանց համար։
== Կառուցվածք ==
Առաջին սրբավայրը թվագրվում է մ.թ.ա. 7-րդ դարի վերջից կամ 6-րդ դարի սկզբից։ Նոր և ավելի մոնումենտալ տաճար է կառուցվել մ.թ.ա. 1-ին դարում, հելլենիստական դարաշրջանում և ֆինանսավորվել է մեծահարուստ ազատարար Զոլիուսի կողմից։ Սրբավայրը ստացել է ապաստանի կարգավիճակ senatus consultuni de Aphrodisiensibus-ից մ․թ․ա 39 թվականին։ Տաճարը ծառայել է որպես քաղաքի կենտրոն և նպաստել է նրա բարգավաճմանը։ Աֆրոդիսյան քանդակագործները հայտնի դարձան և քաղաքի մերձակայքում օգտագործեցին մարմարի մեծ պաշարները՝ ստեղծելով բազմաթիվ աշխատանքներ, որոնք կարելի է տեսնել պեղումների վայրում և տեղի թանգարանում։
== Կործանում ==
Տաճարի շենքը վերափոխվեց՝ դարնալով քրիստոնեական բազիլիկ։ Ենթադրվում է, որ շենքը ապամոնտաժվել է 481-484 թվականներին Բյուզանդական կայսր Ֆլավիուս Զենոնի հրամանով, քանի որ Աֆրոդիսիայում գտնվող հեթանոսական տաճարը ընդդիմության կենտրոնն էր հանդիսանում Զենոնի նկատմամբ, աջակցելով Իլլային, որը խոստացել էր վերականգնել հելլենիստական ծեսերը, պահպանված տաճարներում, որոնք հետապնդվում էին ուշ Հռոմեական կայսրությունում։
== Ծանոթագրություններ == |
710,932 | Բրերա պատկերասրահ | Բրերա պատկերասրահ (իտալերեն՝ Pinacoteca di Brera), հանրային պատկերասրահ Միլանում, որտեղ ներկայացված է իտալական նկարների հիմնական հավաքածուներից մեկը։ Տեղակայված է Միլանի Բրերա թաղամասի Զոնա 1 քաղաքային տարածքում՝ Բրերա պալատում` Բրերա ակադեմիայի հետ մեկ հարկի տակ։ Պատկերասրահում ներկայացված են այնպիսի նկարիչներ, ինչպիսիք են Ամբրոդժիո
Լորենցետին, Դոնատո Բրամանտեն, Ռաֆայել Սանտին, Անդրեա Մանտենյան, Պիեռա Դելլա Ֆրանչեսկան, Ջենտիլե դա Ֆաբրիանոն, Վիտորե Կարպաչչոն, Տինտորետտոն, Լորենցո Լոտոն։
== Պատմություն ==
Պատկերասրահը գտնվում է Բրերա պալատում, որտեղ տեղակայված են նաև Բրերա ազգային գրադարանը, Աստղադիտարանը, Միլանի բուսաբանական այգին, Գիտության և արվեստի Լոմբարդիայի ակադեմիան, Բրերա գեղարվեստի ակադեմիան։ Շենքը կառուցվել է անտիկ, անմշակ "braida" տարածքում։ 1572 թվականին շենքն անցել է Հիսուսի միաբաններին, 1627–1628 թվականներին Ֆրանչեսկո Մարիա Ռիչին արմատական վերափոխումների է ենթարկել կառույցը։ 1773 թվականին, երբ Հիսուսի միաբանները հեռացել են կառույցից, այն դարձել է աստղադիտարանի և Ազգային գրադարանի նստավայր։ 1774 թվականին այստեղ է տեղակայվել նաև նոր բուսաբանական այգու չորացած բույսերի հավաքածուն։ Շինություններն ընդլայնվել են Ջուզեպպե Պիեռմարինի նախագծով, ով 1776 թվականին ակադեմիայի հիմնադրումից հետո դարձել է ակադեմիայի պրոֆեսոր և շուրջ 20 տարի դասավանդել ակադեմիայում՝ վերահսկելով քաղաքային ուրբանիզացման նախագծերը՝ հանրային այգիները (1787–1788) և Ֆոնտանա հրապարակը (1780-1782)։
Առաջին կտավները, որոնք Ակադեմիան ձեռք է բերել պատկերասրահի համար նապոլեոնական ժամանակաշրջանի իտալական կտավներ էին։ Վաղ հավաքածուի հիմնական կտավներից էր Ռաֆայելի «Կույս Մարիամի ամուսնությունը» (Sposalizio) կտավը, այնուհետև ակադեմիայի մշակութային շրջանակները ընդլայնվեցին՝ Ժակ Լուի Դավիդ, Պիետրո Բենվենուտի, Վինչենցո Կամուչիննի, Անտոնիո Կանովա, Բերտել Տորվալդսեն, Էնիո Կորինո Վիսկոնտի։ 1805 թվականին Բոսիի ղեկավարությամբ սկսել է մրցանակային համակարգով տարեկան ցուցահանդեսների շարքը։ 19-րդ դարում Միլանը դարձել է իտալական գեղանկարչության մշակութային մայրաքաղաքը։ Ակադեմիայի գեղարվեստական կոմիտեն, Commissione di Ornato նախաձեռնել են հասարակական հուշարձանների վերահսկողությունը։
Ռոմանտիկ դարաշրջանն ակադեմիայի պատմության մեջ նշվում է որպես հաղթական շրջան։ Այդ շրջանում ակադեմիան ղեկավարել է Ֆրանչեսկո Հայեցը։ Ոգեշնչված Մասիմո դ՛Ադզելոյով և Ջուզեպպե Բիզիով՝ ակադեմիական ընդունելի ժանր էր համարվում լանդշաֆտի ներմուծումը։ 1882 թվականին պատկերասրահն առանձնացել է ակադեմիայից։
== Պատկերասրահ ==
== Ծանոթագրություններ ==
== Գրականություն ==
Pinacoteca di Brera, catalogo generale, 7 voll., 1988-1996, Electa, Milano
Brera. Guida alla Pinacoteca, Electa, Milano 2004. ISBN 978-88-370-2835-0
Brera. La Pinacoteca e i suoi capolavori, a cura di S. Bandera, Skira, Milano 2009.
Pinacoteca di Brera. I dipinti, Electa, Milano 2010.
A Brera anch'io. Il museo come terreno di dialogo interculturale, a cura di S. Bodo, E. Daffra, R. Giorgi, S. Mascheroni, A. Montalbetti, M. Sozzi, Electa, Milano, 2007.
== Արտաքին հղումներ ==
Բրերա պատկերասրահի պաշտոնական կայքը Archived 2016-02-21 at the Wayback Machine.
Բրերա ակադեմիայի պաշտոնական կայքը |
617,999 | Լևան Մարգիանի | Լևան Մարգիանի (վրաց.՝ ლევან მარგიანი, 1965, Վրաստան, Թբիլիսի), վրացի նկարիչ։
== Կենսագրություն ==
Լևան Մարգիանին ծնվել է 1965 թվականին։ Սովորել է Թբիլիսիի արվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետում։ Լևան Մարգիանիի կերպարվեստի ասպարեզում հատկապես նշանավոր դարձավ 1988 թվականին։ Իր առաջին նկարչական ցուցահանդեսը ներկայացվել է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայի ուսանողների համար՝ Թբիլիսիում։
1990-1994 թվականներին ունեցել է մի շարք ցուցահանդեսներ՝ Երիտասարդ արվեստագետների թանգարանում և տարբեր այլ անհատական ցուցահանդեսներում։ 1999 թվականին անհատական ցուցահանդես է ունեցել Փարիզում՝ Ֆրանսիայում, իսկ 1998 թվականին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ 2000 թվականին իր նկարները ներկայացրել է Գերմանիայի Հաննովեր քաղաքում, իսկ 2001 թվականին՝ Կիպրոսի Հանրապետության Նիկոսիա քաղաքում։
2001 թվականին ևս մեկ անգամ ցուցահանդես է ունեցել Վրաստանի նկարիչների պատկերասրահում, որը կրում էր «OPUS-39» խորագիրը։ 2002 թվականին ևս մեկ ցուցահանդես է ունեցել Նիկոսիայում, իսկ 2005 թվականին արդեն Նյու Յորքում։
== Ծանոթագրություններ == |
834,527 | Բեր լե Ալպ | Բեր լե Ալպ (ֆր.՝ Berre-les-Alpes), կոմունա Ֆրանսիայի հարավ-արևելքում՝ Պրովանս-Ալպեր-Լազուրե ափ շրջանի Ծովափնյա Ալպեր դեպարտամենտի Գրաս շրջանի Կոնտ կանտոնում։
Կոմունայի տարածքը կազմում է 9.58 կմ², 2006 թվականին բնակչությունը կազմել է 1257 մարդ աճի միտումով, 2012 թվականին՝ 1278 մարդ, բնակչության խտությունը՝ 133.4 մարդ/կմ²։
== Բնակչություն ==
Կոմունայի բնակչությունը 2011 թվականին կազմել է 1280 մարդ, 2012 թվականին՝ 1278 մարդ.
Բնակչության թվաքանակի դինամիկան։
== Տնտեսություն ==
2010 թվականին աշխատունակ տարիքի (15-64 տարեկան) 832 բնակիչներից 604-ը եղել են տնտեսապես ակտիվ, 228-ը՝ ոչ ակտիվ (ակտիվության գործակիցը կազմել է 72.6 %, 1999 թվականին եղել է 68.8 %: Աշխատունակ տարիքի 604 ակտիվ բնակիչներից աշխատում էին 549-ը (299 տղամարդ և 250 կին), 55 հաշվառված էին որպես գործազուրկ (21 տղամարդ և 34 կին)։ Աշխատունակ տարիքի 228 ոչ ակտիվ բնակիչներից 34-ը եղել են աշակերտներ կամ ուսանողներ, 81-ը՝ թոշակառուներ, իսկ 74-ը՝ ոչ ակտիվ են եղել այլ պատճառներով։
2010 կոմունայում հաշվառված են եղել 484 հարկատու տնային տնտեսություններ, որտեղ ապրում էր 1128 մարդ։ Մեկ հարկատուին բաժին ընկնող շահույթը կազմել է 20916 եվրո։
== Ծանոթագրություններ == |
817,327 | Պլիտվիչկա լճեր | Պլիտվիչկա լճեր (խորվ.՝ Plitvička jezera), ազգային պարկ Խորվաթիայում։ Այն գտնվում է երկրի կենտրոնական մասում՝ Լիչկո Սենսկա (խորվ.՝ Ličko-senjska županija) (90,7 %) և Կարլովաչկա (9,3 %) ժուպանությունների տարածքում։ Կրաքարային հատվածներով հոսող Կորանա գետի ջրերը, հազարավոր տարիների ընթացքում իրենց հետ բերել են տրավերտինի արգելապատնեշներ` առաջացնելով բնական ամբարտակներ։ Սրա շնորհիվ ձևավորվել են մի քանի տեսարժան լճեր, ջրվեժներ և քարանձավներ։
== Պատմություն ==
«Պլիտվիչկա լճեր» անվանումն առաջին անգամ կիրառվել է հոգևորական Օտոչացա Դոմինիկ Վուկասովիչի կողմից 1777 թվականին։
1949 թվականի ապրիլի 8-ին Պլիտվիչկա լճերը ստացան ազգային պարկի կարգավիճակ, իսկ 1979 թվականին «Պլիտվիչկա լճեր» ազգային պարկը ներառվեց Եվրոպայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։
Մինչև 1958 թվականը ազգային պարկը հասանելի չէր զբոսաշրջիկների համար, այնտեղ միայն կածաններ էին անցկացվել։ 1958 թվականին պարկի տնօրեն Իոսիպ Մովչանը սկսեց հետիոտնի համար նախատեսված ճանապարհների կառուցումը, իսկ ներկայումս այդ ճանապարհների կողքին գործում են նաև դիզելային և էկոլոգիապես մաքուր էլեկտրական ավտոգնացքների ուղիներ, ինչպես նաև էլեկտրական քարշուժով լաստանավեր և զբոսամոտորանավակներ։ Ազգային պարկի լճերում խստիվ արգելվում է լողալը, իսկ ընդհանուր պարկի տարածքում արգելվում է զբոսախնջույքների (պիկնիկ) կազմակերպումը, խարույկի այրումը և առանց վզափոկի շների հետ զբոսնելը։ Նման խիստ կանոնակարգը տարածքի էկոլոգիական հավասարակշռությունը պահպանելու համար է, ինչը բազմաթիվ տարիների ընթացքում պահպանում են տեղի էկոլոգները։
1991 թվականի գարնանը պարկում տեղի ունեցավ Պլիտվիչկա Արյունոտ Զատիկ իրադարձությունը։ Սա Խորվաթիայում տեղի ունեցած առաջին զինված բախումն էր, որի ժամանակ զոհեր եղան։ Հարավսլավիայի պատերազմների ժամանակ Պլիտվիչկա լճերը բազմիցս դարձել են կռվի դաշտ։ Ներկայումս ազգային պարկի տարածքը ամբողջությամբ ականազերծված է, իսկ զբոսաշրջային ենթակառուցվածքը վերականգնված է և ինտենսիվ զարգանում է։ Սակայն պարկի շրջակայքում դեռևս ականներ են գտնում։
== Նկարագրություն ==
«Պլիտվիչկա լճեր» ազգային պարկի տարածքը կազմում է 29 482 հեկտար, այն ներառում է 16 խոշոր և մի քանի ավելի փոքր կարստային կասկադանման լճեր, 140 ջրվեժներ, 20 քարանձավներ, յուրօրինակ հաճարենու և փշատերև անտառներ, որոնք պահպանվել են հին ժամանակներից և օժտված են ինքնավերականգնվելու ունակությամբ։ Ազգային պարկի տարածքում ապրում են արջեր, գայլեր, հազվագյուտ թռչունների շատ տեսակներ և այլ կենդանիներ։
Վերին և ներքին լճերի մակարդակների միջև եղած գումարային տարբերությունը կազմում է 133 մետր։ Կասկադի ամենավերին լիճը սնվում է երկու ոչ մեծ գետակներից՝ Ցրնա և Բիելա («Սև» և «Սպիտակ»)։ «Պլիտվիչկա լճեր» ազգային պարկը երկրագնդի այն եզակի վայրերից է, որտեղ ամեն տարի առաջանում են նոր ջրվեժներ, ինչը պայմանավորված է տեղի լեռների կրաքարային ծագմամբ։ Ջուր թափվող տերևներն ու մոտակայքում աճող ծառերի ճյուղերն արագ ծածկվում են կալցիֆիլներով (այսպես կոչված «կավճային բույսերով»), որոնք մահանալուց հետո քարանում են և ձևավորում են գետը ծածկող կոշտ նստվածքներ։ Ջուրն անընդհատ մաքրելով, իր հետ քշել տանելով նման ամբարտակները առաջացնում է նոր ջրվեժներ։
«Պլիտվիչկա լճեր» ազգային պարկը գտնվում է լեռնային տեղանքում, ամենաբարձր կետը Մալա Կապելա լեռն է, որն ունի 1280 մետր բարձրություն։
== Լճեր և ջրվեժներ ==
=== Լճեր ===
Ազգային պարկի լճերը (16 խոշոր և բազմաթիվ մանր լճեր) բաժանվում են 2 խմբի՝ Վերին և Ներքին։ Լճերի ընդհանուր մակերեսը կազմում է 217 հեկտար։ Այս լճերը սնվում են 5 գետերից՝ Կորանա, Ցրնա, Բիելա, Պլիտվիցա և Ռիեչիցա։ Ջրվեժները մոտավորապես երեսունն են։ Ապարների լվացման և լճերում նոր կուտակումների հետևանքով անընդհատ փոխվում է ջրվեժների և լճերի կառուցվածքը։ Լճերի մեծ մասն անվանված են այդտեղ խեղդված մարդկանց պատվին։ 2008 թվականին դեռ թույլատրվում էր Կոզյակ լճում լողալ, բայց խեղդված մարդկանց մեծ թիվը բերեց ամբողջությամբ լողալն արգելելուն։
Ամենախոշոր «Վերին լճերը».
Պրոշենկոյի լիճ, Պրոշչե (խորվ.՝ Proščansko jezero, Prošće), 68 հա, առավելագույն խորությունը 37 մետր, ձգվածությունը 2,5 կմ
Ցիգինովաց (խորվ.՝ Ciginovac), 7,5 հա
Օկրուգլյակ (խորվ.՝ Okrugljak), 4,1 հա
Բատինովեց (խորվ.՝ Batinovac), 1,5 հա
Վիր (խորվ.՝ Vir), 0,6 հա
Մեծ Յովինովաց (խորվ.՝ Veliki Jovinovac), կամ Մեծ լիճ (խորվ.՝ Veliki jezero), 2 հա
Փոքր Յովինովաց (խորվ.՝ Mali Jovinovac), կամ Փոքր լիճ (խորվ.՝ Mali jezero) 2 հա
Գալովաց (խորվ.՝ Galovac), 12,5 հա
Միլինո լիճ (խորվ.՝ Milino jezero)
Գրանդինսկո լիճ (խորվ.՝ Gradinsko jezero), 8,1 հա
Մեծ Բուրգետ (խորվ.՝ Veliki Burget), 0,6 հա
Կոզյակ (խորվ.՝ Kozjak), 81,5 հա, խորությունը 46 մ, ձգվածությունը 3 կմ։Խոշոր «Ներքին լճերը»․
Միլանովաց (խորվ.՝ Milanovac), 3,2 հա
Գավանովաց (խորվ.՝ Gavanovac), 0,7 հա
Կալուջեռովաց (խորվ.՝ Kaluđerovac), 2,1 հա
Նովակովիչա-բռոդ (խորվ.՝ Novakovića-brod), 0,4 հա։
=== Ջրվեժներ ===
Վերին լճերի վրա գտնվող հիմնական ջրվեժներն են՝ Բատանովաչկի (խորվ.՝ Batinovački), Գալովաչկի (խորվ.՝ Galovački), Կոզյաչկի (խորվ.՝ Kozjački)։ Իսկ Ներքին լճերի վրա գտնվողներն են՝ Միլանովաչկի (խորվ.՝ Milanovački), Միլկե Տրնինե (խորվ.՝ Milke Trnine), Վելիկե Կասկադե (խորվ.՝ Velike Kaskade)։ Ամենագեղեցիկն ու հայտնին իրավացիորեն համարվում է Սաստավցի (խորվ.՝ Sastavci) ջրվեժը, որով թափվում է Կորանա և Պլիտվիցա գետերի ջրերը 72 մետր բարձրությունից։
=== Քարանձավներ ===
Ազգային պարկը հետաքրքիր է նաև քարանձավագիտության տեսանկյունից։ Պարկի տարածքում կա 20 քարանձավ, իսկ առանձին հետաքրքրություն են ներկայացնում այն քարանձավները, որոնք գտնվում են ջրվեժների տակ։ Ամենահայտնի քարանձավներն են՝ Շուպլյարա (խորվ.՝ Šupljara) «առանց առաստաղ և հատակ քարանձավ», «քարանձավ անցք»), Գոլուբնյաչա (խորվ.՝ Golubnjača), Ցրնա պեչինա (խորվ.՝ Crna pećina)։
== Ֆլորա և ֆաունա ==
«Պլիտվիչկա լճեր» ազգային պարկը գտնվում է ծովի մակարդակից 400-ից 1200 մետր բարձրության վրա (տարածքի ¾-ը լեռներ են), սրա հետևանքով այստեղ բնությունը լեռնային է։ Հիմնականում այստեղ աճում են հաճարենի, եղևնի, սոճի, իսկ պարկի հյուսիսարևմտյան մասում գտնվող՝ Չորկովա ուվալա (խորվ.՝ Čorkova uvala) վայրում, աճում է հաճարաեղևնային կուսական անտառ, որն ունի յուրօրինակ գերաններով ծառեր։ Ազգային պարկի տարածքում աճում են 1267 տեսակի բույսեր, որից 75-ը համարվում են էնդեմիկներ, ինչպես նաև 55 տարբեր տեսակի խոլորձներ։
«Պլիտվիչկա լճեր» ազգային պարկում բնակվում են գայլեր, արջեր, անտառային կատուներ, այծյամներ։ Այս շրջանում գրանցված է 161 տեսակի թռչուն, որոնցից 70-ը մշտապես ձվադրում են հենց այստեղ։ Բացի սրանից այստեղ հայտնաբերվել են 321 տեսակի թիթեռներ և 21 տեսակի չղջիկներ։
== Կլիմա ==
«Պլիտվիչկա լճեր» ազգային պարկը տեղակայված է երկու կլիմայական գոտիների սահմանին․ ծովային և ցամաքային, դրա համար ցամաքային քամիների հետ այստեղ են թափանցում խոնավ, ծովային օդային զանգվածներ։ Տեղումների միջին տարեկան քանակը կազմում է 1487 մմ, իսկ օդի միջին տարեկան ջերմաստիճանը 8,7 °C։ Պրոնսչասկի և Կոզյակ լճերի ջրի ջերմաստիճանը ամռանը հասնում է 24 °C-ի։ Ձյունը նստում է նոյեմբեր ամսից մինչև մարտ, իսկ հունվարին և փետրվարին լճերը սառցակալում են։
== Գրականություն ==
Сречко Божичевич Плитвицкие озёра / Гл. редактор Ана Ивеля-Далматин. — Туристическое бюро о. о. о., Загреб, 2010. — 80 с. — (Туризм и культурное наследие). — ISBN 978-953-215-622-5
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
«Պլիտվիչկա լճեր» Ազգային պարկ (խորվ.)
Պլիտվիչկա լճերի նկարներ (ռուս.)
Պլիտվիչկա լճերի նկարներ (ֆր.) Archived 2016-01-06 at the Wayback Machine.
Պլիտվիչկա լճերի 360 աստիճանի համայնապատկեր (խորվ.) |
418,610 | Վիսսի (գյուղ, Վալգյեռվե շրջան) | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ ՎիսսիՎիսսի (էստ․՝ Vissi), գյուղ Էստոնիայի Պիլվամաա նահանգի Վալգյեռվե շրջանում։
2011 թվականի տվյալներով գյուղում բնակվում էր 61 մարդ։
== Տես նաև ==
Էստոնիայի վարչական բաժանում
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Էստոնիայի բնակավայրերի անվանումները (հետխորհրդային շրջանի անվանափոխումներից հետո), http://www.eki.ee կայքում։ (անգլ.) և (էստոներեն)
Էստոնիայի բնակչության վիճակագրությունը; «Էստոնիայի վիճակագրություն» պետական գործակալության կայքում։ (էստոներեն) |
1,070,040 | Զոնգուլդաք (քաղաք) | Զոնգուլդաք քաղաք, Զոնգուլդաքի մարզի մայրաքաղաքը։ Գտնվում է Թուրքիայի սևծովյան տարածաշրջանում։ Այն հիմնադրվել է 1849 թվականին՝ որպես քաղաք-նավահանգիստ Էրեղլիի մոտ գտնվող քարածխային հանքավայրերի համար, ածխի առևտուրը մնում է նրա հիմնական տնտեսական գործունեությունը: Ըստ 2009 թվականի մարդահամարի՝ Զոնգուլդաքի բնակչությունը կազմում է 108 792 մարդ։ Ներկայիս քաղաքապետը «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչ Օմեր Սելիմ Ալանն է։
== Ստուգաբանություն ==
Քաղաքի անվան ծագման հետ կապված կան մի քանի տարբեր վարկածներ.
այն ծագել է Զոն Գոլ-Դաղ-ից՝ ֆրանսիական և բելգիական հանքարդյունաբերական կազմակերպությունների կողմից ֆրանսիական «զոնա» և ֆրանսիական արտասանությամբ թուրքական Գոլդագի՝ Դևրեքի շրջանի ամենաբարձր լեռան անուններից,
անունը ծագել է թուրքական զոնգուրա կամ զոնգալիք բառից, որը նշանակում է ճահիճ,
անունը կարող է սկիզբ առնել Սանդարաքա կամ Սանդարաքե (հին հունարեն՝ Σανδαράκη) հինավուրց բնակավայրից,
այն կարող է ծագել «ջունգլի»՝ գումարած թուրքերեն դագ (լեռ) բառից։1920 թվականի զեկույցով Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը անվանել է Զոնգուլդաք Զունգուլդաք։
== Պատմություն ==
Զոնգուլդաք նավահանգստային քաղաքը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ծանր ռմբակոծության է ենթարկվել Ռուսաստանի կողմից՝ ըստ «Լուբոկ» հայտնի տպագրության վերադրի։
1920 թվականի դրությամբ նավահանգիստը եղել է «Հերակլեա» ածխային ընկերության հսկողության տակ։ Ափի հյուսիսային հատվածը առանձնանում է մարդածին նավահանգստով՝ շոգենավ օգտագործելու համար։ Այդ ժամանակ նրանք ունեին 2 ամբարձիչներ, որոնք ածուխը բաշխում էին արտահանող նավերի միջև։
== Կլիմա ==
Զոնգուլդաքն ունի մերձարևադարձային մուսսոնային կլիմա։ Ամռանը տաք է, միջին ջերմաստիճանը հուլիսին և օգոստոսին մոտ 23°C է։ Ձմռանը ցուրտ է, միջին ջերմաստիճանը հունվարին և փետրվարին 6°C է։ Տեղումները հաճախակի են հատկապես ցուրտ ամիսներին, ամենառատը աշնանը և ձմռանն է, ամենաթեթև՝ գարնանը։
Ջրի ջերմաստիճանը միշտ բավականին մեղմ է, տատանվում է 8-20°C:
== Առողջություն ==
Ածխի պատճառով այստեղ կան շատ թոքային հիվանդություններ։
== Տնտեսություն ==
Թուրքիայի ածխի արդյունաբերության մեջ աշխատատեղերը կորչում են, և ՎԶԵԲ-ն առաջարկել է արդար անցում։
== Տրանսպորտ ==
Քաղաքը գտնվում է Իրմակի երկաթգծի սահմանին՝ 1937 թվականին կառուցված Զոնգուլդաքի երկաթգծի կայարանի հետ սահմանին։
== Միջազգային հարաբերություններ ==
=== Զույգ քաղաքներ- քույր քաղաքներ ===
Զոնգուլդաքը քույր քաղաք է համարվում հետրևալ քաղաքների հետ.
Բրինդիզի, Իտալիա
Կաստրոպ-Ռոքսել, Գերմանիա
Խերսոն, Ուկրաինա
Մոնֆալկոնե, Իտալիա
== Հայտնի մարդիկ ==
Էրգյուն Պենբե - թուրք նախկին ֆուտբոլիստ
Մուրատ Բոզ - թուրք երգիչ-երգահան և դերասան
== Տես նաև ==
Զոնգուլդաք ավազան
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Zonguldak Municipality official website Archived 2020-10-06 at the Wayback Machine. (tr)
Provincial governor's official website (tr)
History of Zonguldak
History of Mind Archived 2017-06-13 at the Wayback Machine.
Zonguldak DocumentaryՏեսանյութերVideo 1 Zonguldak Akşamları
Video 2 Resimlerle Zonguldak |
626,140 | Մոլեկուլային-կինետիկ տեսություն | Մոլեկուլային-կինետիկ տեսություն (կրճատ՝ ՄԿՏ), տեսություն՝ ի հայտ եկած 19-րդ դարում, որը դիտարկում է նյութերի (հիմնականում՝ գազերի) կառուցվածքը 3 հիմնական դրույթների տեսանկյունից.
Բոլոր մարմինները կազմված են փոքր մասնիկներից՝ ատոմներից և մոլեկուլներից,
Մասնիկները՝ ատոմներն ու մոլեկուլները, անընդհատ, քաոսային՝ ջերմային շարժման մեջ են,
մասնիկները փոխազդում են իրար հետ բացարձակ առաձգական բախումների միջոցով։ՄԿՏ-ն ամենահաջող ֆիզիկական տեսություններից մեկն է և հաստատվել է մի շարք փորձարարական ապացույցներով։ ՄԿՏ-ի դրույթների հիմնական ապացույցներից են.
Դիֆուզիան
Բրոունյան շարժումը
Նյութի ագրեգատային վիճակների փոփոխությունըՄԿՏ-ի հիման վրա զարգացել են ժամանակակից ֆիզիկայի մի շարք բաժիններ, մասնավորապես կինետիկան և վիճակագրական մեխանիկան։ Մոլեկուլային-կինետիկ տեսություն եզրույթն այժմ գործնականորեն չի կիրառվում, չնայած որ հանդիպում է ընդհանուր ֆիզիկայի դասընթացների դասագրքերում։
== Տեսության պատմություն ==
ՄԿՏ-ի համար հիմք է հանդիսանում ատոմային ուսմունքը, ըստ որի նյութական մարմինները կազմված են քիմիապես անբաժանելի մասնիկներից՝ ատոմներից։ Այն ծնվել է 2 500 տարի առաջ, Հին Հունաստանում, և հիմնադիրներն են համարվում Դեմոկրիտեսն ու Լևկիպոսը։
1738 թվականին Դանիել Բեռնուլին հրապարակեց իր «Հիդրոդինամիկա» աշխատությունը, որում տեղադրեց ՄԿՏ հիմունքները։
19-րդ դարում տեսությունն առաջ քաշեցին Ռուդոլֆ Կլաուզիուսը, Լյուդվիգ Բոլցմանն ու Ջեյմս Մաքսվելը։
= ՄԿՏ հիմնական հավասարում =
p
=
1
3
m
0
n
v
2
{\displaystyle p={\frac {1}{3}}m_{0}nv^{2}}
ՄԿՏ հիմնական հավասարումը կապ է հաստատում ջերմադինամիկական համակարգի մակրոսկոպական(ճնշում, ծավալ, ջերմաստիճան) և միկրոսկոպական(մոլեկուլի զանգված, մոլեկուլների շարժման միջին քառակուսային արագություն) պարամետրերի միջև։
=== ՄԿՏ հիմնական հավասարման դուրսբերում ===
Դիցուք, ունենք
N
{\displaystyle N}
մասնիկ, որոնք ունեն
m
0
{\displaystyle m_{0}}
զանգված և գտնվում են խորանարդաձև անոթում։
Քանի որ մոլեկուլների շարժումը քաոսային է, ապա տարածության 6 ուղղություններից դեկարտյան կոորդինատային համակարգի առանցքներից մեկին համընկնող ուղղությամ շարժման հավանականությունները հավասար են։
Այսինքն՝ կարող ենք ընդունել, որ այդ ուղղություններից յուրաքանչյուրով շարժվում են
1
6
N
{\displaystyle {\frac {1}{6}}N}
թվով մասնիկներ։
Համարենք, որ բոլոր մասնիկները շարժվում են միևնույն
v
{\displaystyle v}
արագությամբ։
Անոթի պատին հարվածող մասնիկներից յուրաքանչյուրը նրան փոխանցում է
Δ
P
=
2
m
0
v
{\displaystyle \Delta P=2m_{0}v}
իմպուլս։
Եթե անոթի պատերի մակերեսը
S
{\displaystyle S}
է, իսկ նյութի կոնցենտրացիան՝
n
{\displaystyle n}
, ապա անոթի պատին
Δ
t
{\displaystyle \Delta t}
ժամանակահատվածում հարվածող մասնիկների թիվը հավասար կլինի
N
=
1
6
n
S
Δ
t
v
{\displaystyle N={\frac {1}{6}}nS\Delta tv}
:
Քանի որ
p
=
F
S
{\displaystyle p={\frac {F}{S}}}
, իսկ
F
=
Δ
P
Δ
t
N
{\displaystyle F={\frac {\Delta P}{\Delta t}}N}
- անոթի պատերի ու մասնիկների փոխազդեցության գումարային ուժը, ապա համապատասխան հավասարումները տեղադրելով կստանանք
p
=
1
3
m
0
n
v
2
{\displaystyle p={\frac {1}{3}}m_{0}nv^{2}}
,
քանի որ
E
k
¯
=
1
2
m
v
2
¯
{\displaystyle {\bar {E_{k}}}={\frac {1}{2}}m{\bar {v^{2}}}}
, ապա
p
=
2
3
n
E
k
¯
{\displaystyle p={\frac {2}{3}}n{\bar {E_{k}}}}
:
== Մոլեկուլի միջին քառակուսային արագության հավասարում ==
Մոլեկուլի միջին քառակուսային արագության հավասարումը հեշտությամբ կարելի է դուրս բերել 1 մոլ գազի համար ՄԿՏ հիմնական հավասարումից.
E
k
=
1
2
m
v
2
¯
=
3
2
k
T
{\displaystyle E_{k}={\frac {1}{2}}m{\bar {v^{2}}}={\frac {3}{2}}kT}
,
N
a
m
=
M
{\displaystyle N_{a}m=M}
, որտեղ
M
{\displaystyle M}
-ը գազի մոլային զանգվածն է,
m
{\displaystyle m}
-ը՝ գազի մոլեկուլի զանգվածը։
Այստեղից էլ կստանանք՝
v
¯
=
3
k
T
N
A
M
=
3
R
T
M
{\displaystyle {\bar {v}}={\sqrt {\frac {3kTN_{A}}{M}}}={\sqrt {\frac {3RT}{M}}}}
== Տես նաև ==
Կինետիկա
Վիճակագրական մեխանիկա
Վիճակագրական ֆիզիկա
== Ծանոթագրություններ ==
== Գրականություն ==
The Feynman Lectures on Physics: The Kinetic Theory of Gases
Гиршфельд Дж, Кертисс Ч., Берд Р. Молекулярная теория газов и жидкостей. М., 1961 Френкель Я.И. Кинетическая теория жидкостей. Л., 1975 Кикоин А.К., Кикоин И.К. Молекулярная физика. М., 1976 |
885,688 | Ալանի | Ալանի, արևելյան քաղցրավենիք, հայկական խոհանոցում թելի վրա շարված և արևի տակ չորացված առանց կորիզների դեղձերն են, որոնք լցոնված են շաքարավազով համեմված հունական ընկույզի ծեծած միջուկով, դարչինով և հիլով։ Ալանի պատրաստում են նաև չորացրած թզից և սպիտակ տեսակի չհասած ծիրաններից։ Հանդիպում են նաև սև սալորից, տանձից և լոլիկից պատրաստված արտասովոր ալանիների տարբերակներ։
== Պատրաստում ==
Պատրաստման համար նախատեսված դեղձերը պետք է լինեն հասած և պինդ։ Պտուղը մաքրում են կեղևից և 1-ից 2 ժամ ծխահարում են ազոտով, հետո շարում են արևի տակ։ Հունական ընկույզի միջուկը ծեծում են հավանգի մեջ, հետո խառնում շաքարավազի և համեմունքների հետ (սովորաբար օգտագործում են աղացած դարչին և հիլ, հնարավոր է ավելացնեն նաև քիչ քանակությամբ մեղր)։ Երբ դեղձերը չորանում և կուչ են գալիս, զգուշությամբ նրանցից հանում են կորիզները և դրանց տեղը լցնում են ընկուզային միջուկը։ Չորացած միրգը պետք է այնպես լցոնել, որ մրգի պատերը չվնասվեն և մրգի արտաքին բոլոր ծռմռված հատվածները հարթեցվեն։ Որպեսզի միջուկը չթափվի, դեղձի ծայրերն ամուր կսմթում են։ Հետո դեղձը մի փոքր սեղմում են, շարում են թելի վրա և կախում են՝ վերջնական չորացման համար։ Քանի որ քաղցրավենիքը խոնավություն չի սիրում, ուստի այն պահում են մութ և չոր տեղում։ Ալանի կարելի է պատրաստել նաև նախապես չորացրած ծիրաններից, բավական է դրանց վրա լցնել տաք ջուր և թողնել մոտ մեկ ժամ, որից հետո լցոնել ընկույզի միջուկով։ Ալանին լավ է պահպանվում, այն սովորաբար ձմռանն են ուտում։ Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպում հիշատակվում է որպես բարեկենդանի նվեր։
== Գրականության մեջ ==
«Դեռ բարիկենդանի մաղեն, սուջուխ (չուչխել) ասես, ալանի, տանձ, խնձոր, փշատ, չիր՝ ջիբըներումն ունեին մեր տղերքը − հանեցին, երեխեքանցը բաժանեցին՝ աչքըները մնաց բաց, չունքի նրանց երկրումը էնպես արմաղան բաներ չկային»։ (Խաչատուր Աբովյան, «Վերք Հայաստանի»)։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
«Рецепт Алани»։ prosushka.ru (рус.)։ Արխիվացված է օրիգինալից 2016-12-20-ին։ Վերցված է 2016-12-12
«Алани — сушеные персики с орехами»։ Фруктовая услада (рус.)։ Վերցված է 2016-12-12 |
518,736 | Գլխի թեփոտում | Գլխի թեփոտում, առատ թեփուկներ, որոնք առաջանում են գլխի մաշկի մազածածկ մասերում։ Սովորական թեփոտման ժամանակ մանր թեփուկները տարածվում են գլխի մազածածկ մասի ամբողջ մակերեսով կամ առավելապես լինում են ճակատային և քունքային հատվածներում, երբեմն՝ առանձին օջախներով։ Ճարպազատումը թույլ է արտահայտված, անհանգստացնում է քորը, աստիճանաբար մազերը չորանում են, փշրվում և սկսում թափվել։
== Պատճառ ==
Գլխի թեփոտման պատճառ կարող են լինել վիտամինների (A, B խմբի) անբավարարությունը, ստամոքսաղիքային, նյարդային համակարգերի գործունեության խանգարումները, մազերի ոչ ճիշտ խնամքը, որի հետևանքով գլխի մաշկը չորանում է։ Ենթադրվում է նաև, որ գլխի թեփոտումը կարող է վարակիչ լինել։ Եթե գլխի թեփոտումը առաջանում է ուժեղ ճարպազատման հետևանքով, ապա թեփուկները ներծծվում են ճարպագեղձերի արտազատուկով, շերտավորվում են, դառնում դեղնավուն, իսկ մազերն արագ կեղտոտվում են և կպչում միմյանց։
== Բուժում ==
Գլխի թեփոտման ժամանակ խորհուրդ է տրվում վիտամիններով հարուստ սնունդ, կանոնավոր քուն, լիարժեք հանգիստ, համապատասխան խնամք (հատուկ շամպուններ)՝ կախված մազերի բնույթից։ Արտահայտված թեփոտման, խոշոր թեփերի, գլխի մաշկի բորբոքային ախտանշանների, մազերի փշրվելու դեպքերում, որոնք կարող են լինել լուրջ հիվանդությունների (օրինակ՝ միկրոսպորիա, տրիխոֆիտիա, էկզեմա) ախտանշաններ, որը բուժվում է առողջապահական կենտրոններում։ |
100,547 | (1707) Շանտալ | (1707) Շանտալ (անգլ.՝ Chantal), աստերոիդ աստերոիդների հիմնական գոտում։ Հայտնաբերվել է 1932 թվականի սեպտեմբերի 8-ին Էժեն Դելպորտի կողմից Ուքլում։
Միջին հեռավորությունը Արեգակից կազմում է 2,218969 ա. մ., առավելագույնը մոտենում է 1,8398 ա. մ. հեռավորության վրա և հեռանում 2,5981 ա. մ.։ Արեգակի շուրջ մեկ ամբողջական պտույտ է կատարում 1207,33 երկրային օրվա ընթացքում, իր ուղեծրով շարժվելով միջինում 0,298179 աստիճան/օր արագությամբ։ Աստերոիդի ուղեծրի և խավարածրի հարթությունները իրար հետ կազմում են 4,03° անկյուն։
Ըստ Տոլենի սպեկտրալ դասակարգման պատկանում է S դասին։
== Տես նաև ==
Աստերոիդների ցանկ
Աստերոիդների սպեկտրալ դասեր
Աստերոիդների ընտանիքներ
Աստերոիդների խմբեր
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Շմադել Լուց (2003)։ Փոքր մոլորակների անունների բառարան (5-րդ վերանայված և ընդլայնված հրատարակություն ed.)։ Գերմանիա: Սփրինգեր։ ISBN 978-3-540-00238-3 (անգլ.)
(1707) Շանտալ աստերոիդը Փոքր մոլորակների կենտրոնի կայքում (ուղեծրի տվյալները և դիտարկումները) (անգլ.) |
263,783 | Կալաքլի | Կալաքլի, գյուղ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Ամասիայի գավառում։
Բնակչության մասին տվյալներ չեն պահպանվել։ Նրանք բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։
== Աղբյուրներ ==
«Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
== Տես նաև ==
Սեբաստիայի նահանգի հայաբնակ բնակավայրեր
== Ծանոթագրություններ == |
87,841 | Աստերոիդների ցանկ (50301-50400) | Աստերոիդների ցանկ (50201-50300) • Աստերոիդների ցանկ • Աստերոիդների ցանկ (50401-50500)
Աստերոիդների ցանկ (50201-50300) • Աստերոիդների ցանկ • Աստերոիդների ցանկ (50401-50500)
== Աղբյուր ==
«Discovery Circumstances: Numbered Minor Planets (50001)-(55000)»։ www.minorplanetcenter.net |
1,055,394 | Երկրորդ գարունը | «Երկրորդ գարունը» (ռուս.՝ «Вторая весна»), ռեժիսոր Վլադիմիր Վենգերովի գեղարվեստական ֆիլմը, որը նկարահանվել է «Լենֆիլմ» կինոստուդիայում 1979 թվականին։
== Սյուժե ==
Ռազմաճակատային ընկերները ծանր մարտի ժամանակ միմյանց երդում են տվել, որ իրենցից նա, ով ողջ կմնա, կշարունակի զոհվածի գործը։ Միխայիլ Նեստերովը (Անատոլի Կուզնեցով) ողջ է մնում, և նրա կյանքի գլխավոր գործը դառնում է արժեքավոր կավի հանքավայրի որոնումը։ Այդ որոնումները սկսել է իր ընկերը դեռ պատերազմից առաջ, խուլ տայգայական վայրերում. Եվդոկիա Պերեվալովան (Նատալյա Եգորովա)՝ մահացած ընկերոջ այրին, որոշում է օգնել Նեստերովին՝ հասնել այն խուլ վայրերը…
== Դերերում ==
Անատոլի Կուզնեցով – Միխայիլ Իվանովիչ Նեստերով
Նատալյա Եգորովա – Եվդոկիա Տրոֆիմովնա Պերևալովա
Նիկոլայ Ռիբնիկով – Ֆեոդոր Ֆրոլով, զինկոմ
Տատյանա Լավրովա – Սերաֆիմա Լեոնիդովնա, Նեստերովի կինը
Սվետլանա Կրյուչկովա – Լիդա, զոհված ճակատային ընկերոջ կինը
Տատյանա Գոլոդովիչ – Իրիշկա, Սերաֆիմայի քույրը
Ելենա Դրապեկո – Գլաշա
Լարիսա Բուրկովա – Ագրաֆենա, կթվորուհի
Նինա Մամաևա – Մելանյա Անտոնովնա, Լիդայի մայրը
Վադիմ Մեդվեդև – Իվան Գավրիլովիչ
Նիկոլայ Բոյարսկի – երկրաբանական լաբորատորիայի պետ
Վիկտոր Բոկով – բալալայկա նվագող (չաստուշկաների կատարում)
Միխայիլ Վասիլև – կոլխոզնիկ
Լյուբով Մալինովսկայա — կառապան
Վալերի Կրավչենկո – վարորդ-կոլխոզնիկ
Օլգա Մալոզյոմովա – Գլաշայի մայրը
Եկատերինա Մելենտևա – Մարգարիտա Դմիտրիևնա, քարտուղար
Ալլա Պանովան – հետաքրքրասեր զինծառայող
Վիկտորյա Սմոլենսկայա – Կլավդիա Սուչկովա
Վիկտոր Տերեխով – հաշմանդամ Կոլխոզնիկ
Ստանիսլավ Ֆեսյունով – կոլխոզնիկ
Վիկտոր Չայնիկով – Գլաշայի հայրը
Արինա Ռիբնիկովա – վարորդ աղջիկ
Լիդիա Շտիկանը – ադմինիստրատոր կոլխոզնիկի տանը
Իգոր Բոգոլյուբով – Եգոր (լուսագրերում նշված չէ)
Վլադիմիր Վոլչիկ – ծեր տրակտորիստ (լուսագրերում նշված չէ)
== Նկարահանող խումբ ==
Սցենարի հեղինակ՝ Ֆելիքս Միրոներ
Ռեժիսոր՝ Վլադիմիր Վենգերով
Օպերատոր՝ Ռոստիսլավ Դավիդով
Նկարիչ՝ Վիկտոր Վոլին
Կոմպոզիտոր՝ Իսահակ Շվարց
Երգի տեքստի հեղինակ՝ Բուլատ Օկուջավա
Հնչյունային օպերատոր՝ Էլեոնորա Կազանի
Խմբագիր՝ Սվետլանա Պոնոմարենկո
Հնչյունային օպերատորի օգնական՝ Օքսանա Ստրուգինա
Օպերատորի օգնական՝ Վ. Գրիգորև
Ռեժիսորի օգնական՝ Ն. Սեդովա
Ֆիլմի տնօրեն՝ Նիկոլայ Կոլոմիեց
== Երգ ==
Երգը, որը հնչում է Մարիա Պախոմենկոյի կատարմամբ ֆիլմի սկզբում և վերջում, նույն հեղինակների «Любовь и разлука» ռոմանսի փոփոխված տարբերակն է, որն ավելի ուշ կատարել է Ելենա Կամբուրովան «Մեզ պսակվել են ոչ եկեղեցում» ֆիլմում (ռուս.՝ «Нас венчали не в церкви», 1982)։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
«Երկրորդ գարունը» «Энциклопедия отечественного кино» կայքում |
871,188 | Մանուել Ֆերնանդեշ | Մանուել Ֆերնանդեշ (պորտ.՝ Manuel Fernandes, փետրվարի 5, 1986(1986-02-05), Amadora, Լիսաբոն, Պորտուգալիա), պորտուգալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Լոկոմոտիվ Մոսկվայի և Պորտուգալիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կիսապաշտպանի դիրքում։
Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան Ֆերնանդեշը սկսել է Բենֆիկայում։ Նա հանդես եկավ Անգլիայում և Իսպանիայում, ինչից հետո 3․5 տարի անցկացրեց Բեշիկթաշում։ 2014 թվականին նա ազատ գործակալի կարգավիճակով միացավ Մոկսվայի Լոկոմոտիվին։
Պորտուգալիայի ազգային հավաքականի կազմում Ֆերնանդեշը սկսեց հանդես գալ 2005 թվականից։ 2018 թվականին նա ընդգրկվեց Պորտուգալիայի՝ աշխարհի առաջնության վերջնական կազմում։
== Ակումբային կարիերա ==
=== Բենֆիկա ===
Ֆերնանդեշը Բենֆիկայի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2004 թվականի փետրվարի 8-ին՝ Բելենենսիշի դեմ խաղում։ Իր առաջին հանդիպումը ՈՒԵՖԱ Գավաթում անցկացրեց փետրվարի 26-ին՝ Ռուսենբորգի դեմ խաղում։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց մարտի 7-ին՝ Ժիլ Վիսենտեի դեմ խաղում։
2004-05 մրցաշրջանում Ֆերնանդեշը դարձավ Բենֆիկայի հիմնական կազմի խաղացող՝ օգնելով իր թիմին 11 տարվա դադարից հետո հաղթել Պորտուգալիայի առաջնությունը։ Նա անցկացրեց 37 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ։ Իր առաջին հանդիպումը Չեմպիոնների Լիգայում անցկացրեց 2005 թվականի սեպտեմբերի 14-ին՝ Լիլի դեմ խաղում։ 2005-06 մրցաշրջանում Ֆերնանդեշը Բենֆիկայի հետ հաղթեց Պորտուգալիայի սուպերգավաթը՝ եզրափակչում պարտության մատնելով Վիտորիա Սետուբալին։
2006 թվականի ամռանը Ֆերնանդեշը վարձավճարով տեղափոխվեց Պորտսմութ։ Պորտսմութի կազմում իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 19-ին՝ Անգլիայի լիգայի գավաթի Մանսֆիլդ Թաունի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ։ Իր առաջին հանդիպումը Պրեմիեր Լիգայում անցկացրեց սեպտեմբերի 25-ին՝ Բոլտոնի դեմ խաղում։ 2007 թվականի ձմռանը Ֆերնանդեշը վերադարձավ Բենֆիկա՝ Պորտսմութի կազմում անցկացնելով 12 հանդիպում։
2007 թվականի հունվարին Ֆերնանդեշը պայմանագիր կնքեց Բենֆիկայի հետ, ինչից հետո մինչև մրցաշրջանի ավարտ վարձավճարով տեղափոխվեց Էվերտոն։ Ակումբի կազմում իր դեբյուտը նշեց փետրվարի 10-ին՝ Բլեքբուրնի դեմ խաղում։ Իր առաջին գոլը խփեց փետրվարի 24-ին՝ Ուոտֆորդի դեմ խաղում։ Ապրիլի 28-ին՝ Մանչեսթեր Յունայթեդի դեմ խաղում նա դարձավ գոլի հեղինակ, սակայն Էվերտոնը պարտվեց 2-4 հաշվով։
=== Վալենսիա ===
2007 թվականի օգոստոսի 26-ին Ֆերնանդեշը 6 տարվա պայմանագիր կնքեց Վալենսիայի հետ։ Ակումբը նրա համար վճարեց 18 միլիոն եվրո։ Լա Լիգայում իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 2-ին՝ Ալմերիայի դեմ խաղում։
2008 թվականի հունվարին Ֆերնանդեշը վարձավճարով վերադարձավ Էվերտոն։ Այստեղ նա անցկացրեց 13 պաշտոնական հանդիպում, որոնցից 12-ը Պրեմիեր Լիգայում։ Ընդհանուր Էվերտոնի կազմում Ֆերնանդեշը անցկացրեց 24 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
2008-09 մրցաշրջանում Ֆերնանդեշը վերադարձավ Վալենսիա։ Օգոստոսի 17-ին նա մասնակցեց Իսպանիայի սուպերգավաթի Ռեալ Մադրիդի դեմ առաջին խաղին, սակայն Վալենսիան 2 խաղերի արդյունքում պարտվեց 6-5 հաշվով։ Իր առաջին գոլը Լա Լիգայում Ֆերնանդեշը խփեց հոկտեմբերի 5-ին՝ Վալյադոլիդի դեմ խաղում։ 2010 թվականի հունվարին պորտուգալացին պետք է վարձավճարով տեղափոխվեր Ինտեր Միլան, սակայն նա չկարողացավ անցնել բուժզննումը։
=== Բեշիկթաշ ===
2010 թվականի դեկտեմբերին Ֆերնանդեշը վարձավճարով միացավ Բեշիկթաշին։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց 2011 թվականի հունվարի 21-ին՝ Բուջասպորի դեմ խաղում։ Փետրվարի 2-ին՝ Թուրքիայի գավաթի Գազիանտեպի դեմ խաղում նա դուբլ ձևակերպեց, ինչի շնորհիվ Բեշիկթաշը հաղթեց 5-0 հաշվով։ 2011 թվականի մայիսի 11-ին՝ Թուրքիայի գավաթի եզրափակչի Իստանբուլ Բաշակշեհիրի դեմ խաղում պորտուգալացին դարձավ 2 գոլային փոխանցման հեղինակ և իրացրեց իր 11-մետրանոցը հետխաղյա հարվածաշարում, ինչի շնորհիվ Բեշիկթաշը նվաճեց Թուրքիայի գավաթը։
2011 թվականի հուլիսին Բեշիկթաշը գնեց Ֆերնանդեշի ամբողջ տրանսֆերը 2 միլիոն եվրոյի դիմաց։ 2012 թվականի սեպտեմբերի 1-ին՝ Կարդեմիր Կարաբյուկսպորի դեմ խաղում նա դարձավ դուբլի հեղինակ, ինչի շնորհիվ Բեշիկթաշը հաղթեց 3-0 հաշվով։ Թուրքական ակումբի կազմում Ֆերնանդեշը անցկացրեց 112 հանդիպում՝ դառնալով 20 գոլի և 41 գոլային փոխանցման հեղինակ։
=== Լոկոմոտիվ Մոսկվա ===
2014 թվականի հունիսի 2-ին Ֆերնանդեշը ազատ գործակալի կարգավիճակով միացավ Լոկոմոտիվ Մոսկվային։ Իր պաշտոնական դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 3-ին՝ Կրասնոդարի դեմ խաղում։ Իր առաջին գոլը խփեց օգոստոսի 10-ին՝ Արսենալ Տուլայի դեմ խաղում։ 2015 թվականի ապրիլի 8-ին նա դուբլ ձևակերպեց Տորպեդո Մոսկվայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով։ 2014-15 մրցաշրջանում Ֆերնանդեշը Լոկոմոտիվի հետ հաղթեց Ռուսաստանի գավաթը՝ եզրափակչում պարտության մատնելով Կուբանին։
2016 թվականի դեկտեմբերի 1-ին՝ Տոմի դեմ խաղում Ֆերնանդեշը դարձավ գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ 2016-17 մրցաշրջանում Լոկոմոտիվը նորից նվաճեց Ռուսաստանի գավաթը՝ եզրափակչում հաղթելով Ուրալին։
2017 թվականի սեպտեմբերի 28-ին՝ Ֆաստավ Զլինի դեմ խաղում Ֆերնանդեշը դարձավ ամենաարագ ֆուտբոլիստը, ով հետ-տրիկ է ձևակերպել Եվրոպայի Լիգայում՝ 3 գոլ խփելով 17 րոպեում։ 2018 թվականի փետրվարի 15-ին՝ Նիսի հետ խաղում Մարիո Բալոտելին դարձավ դուբլի հեղինակ, ինչից հետո Ֆերնանդեշը դարձավ 3 գոլի հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 3-2 հաշվով։ 2017-18 մրցաշրջանում Լոկոմոտիվը հաղթեց Ռուսաստանի առաջնությունը`14 տարվա դադարից հետո։
== Միջազգային կարիերա ==
Ֆերնանդեշը ներկայացրել է Պորտուգալիան մինչև 17, մինչև 19 և մինչև 21 տարեկանների հավաքականներում։ Մ21 հավաքականի կազմում նա մասնակցեց 2007 թվականի Եվրոպայի առաջնությանը, սակայն Պորտուգալիան գրավեց միայն 4-րդ տեղը։
Պորտուգալիայի ազգային հավաքական Ֆերնանդեշը առաջին անգամ հրավիրվեց 2005 թվականի փետրվարին։ Իր դեբյուտը նշեց 2005 թվականի փետրվարի 9-ին՝ Իռլանդիայի դեմ խաղում։ Իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում խփեց մարտի 26-ին՝ Կանադայի դեմ ընկերական խաղում։ Իր առաջին պաշտոնական հանդիպումը անցկացրեց 2007 թվականի նոյեմբերի 17-ին՝ Հայաստանի դեմ խաղում։ Ֆերնանդեշը ընդգրկվեց Պորտուգալիայի՝ 2010 թվականի աշխարհի առաջնության համար ընդլայնված կազմում, սակայն այդպես էլ չմասնակցեց առաջնությանը։
2018 թվականի մայիսին Ֆերնանդեշը ընդգրկվեց 2018 թվականի աշխարհի առաջնության համար Պորտուգալիայի հավաքականի 23-հոգանոց կազմում։
== Կարիերայի վիճակագրություն ==
=== Ակումբային վիճակագրություն ===
2018 թվականի մայիսի 28-ի դրությամբ
=== Միջազգային վիճակագրություն ===
2018 թվականի մայիսի 28-ի դրությամբ
=== Միջազգային գոլեր ===
== Նվաճումներ ==
=== Ակումբային ===
ԲենֆիկաՊորտուգալիայի առաջնություն․ 2004–05
Պորտուգալիայի գավաթ․ 2003–04
Պորտուգալիայի սուպերգավաթ․ 2005ՎալենսիաԻսպանիայի գավաթ․ 2007–08ԲեշիկթաշԹուրքիայի գավաթ․ 2010–11Լոկոմոտիվ ՄոսկվաՌուսաստանի առաջնություն․ 2017–18
Ռուսաստանի գավաթ․ 2014–15, 2016–17
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Ֆերնանդեշի պաշտոնական Ինստագրամի էջը
Ֆերնանդեշը transfermarkt-ում
Ֆերնանդեշը soccerbase.com-ում
Ֆերնանդեշը WhoScored.com կայքում
Ֆերնանդեշը Էվերտոնի պաշտոնական կայքում Archived 2018-06-11 at the Wayback Machine.
Ֆերնանդեշը Լոկոմոտիվի պաշտոնական կայքում
Ֆերնանդեշը Պրեմիեր Լիգայի պաշտոնական կայքում
Ֆերնանդեշը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում |
1,079,696 | Ռոբոտների վերահսկում | Ռոբոտների վերահսկում (անգլ.՝ Robot Control), համակարգ, որը նպաստում է ռոբոտների տեղաշարժին։ Սա այն համակարգն է, որը հնարավորություն է տալիս կառավարել ռոբոտներին։ Ռոբոտները կարող են կառավարվել տարբեր ձևերով՝ ձեռքով կառավարում, անլար կառավարում, կիսաինքնավար կառավարում և լիովին ինքնավար կառավարում։ Սա տեխնոլոգիայի համեմատաբար նոր ձև է և անընդհատ ընդլայնվում է նոր կիրառությունների մեջ, բայց կախված ռոբոտների ձևերից՝ մեկը, որն իրագործվել է, առաջադեմ պրոթեզավորումն է, որը կառավարվում է մարդու մտքի կողմից։ Վերահսկվող ռոբոտի հայտնի օրինակը ստեղծվել է Ջոնս Հոփկինսի APL-ի կողմից 2018 թվականին Ջոնի Մեթենի անունով հիվանդ տղամարդու համար, ում ձեռքը կտրել են արմունկից վեր։ Ձեռքը վերահսկվում է էլեկտրամիոգրաֆիայի միջոցով կամ ազդանշանների միջոցով, որոնք ուղարկվում են նրա անդամահատված վերջույթից, որը վերահսկում է պրոթեզը։ Ներկայումս, տեխնոլոգիական առաջընթացի հետ մեկտեղ, ռոբոտների կառավարման մեթոդները շարունակում են զարգանալ և առաջադիմել։
== Ռոբոտ ձեռք ==
Տարիների ընթացքում մի շարք հետազոտողներ առաջարկել են ռոբոտ ձեռքի մոդելավորման և կառավարման տարբեր սխեմաներ՝ սկսած պարզ ռոբոտային հարթակից մինչև բարդ ռոբոտ ձեռքը։ Վերջին տասնամյակների ընթացքում ավտոմատացված ձեռքերի վերաբերյալ հետազոտությունը հանգեցրել է ռոբոտ ձեռքի զարգացմանը, որը մոտավորապես նման է մարդու ձեռքին։
Ռոբոտ ձեռքը կարող է դիտվել որպես մարդու ձեռք, եթե որոշակի հատկություններն ու հատկանիշները բավարարված են։ Այդ հատկությունները ներառում են, չափը և գործողությունների կատարումը։ Անթրոպոմորֆ ձեռքը բաղկացած է մատներից և բթամատից։ Չորս մատներից յուրաքանչյուրի դասավորությունը մեկը մյուսի կողքին է ափի մակերեսին հակառակ։ Ափը միջակ է, որը միացնում է մատները իր համապատասխան դիրքերով։ Մեկ այլ կարևոր աշխատանք ձեռքի ռոբոտային շարժումն է, որը ներկայացված է iRobot-ի կողմից ուրվագծված նկարում։ Ամրությունը արագացնելու համար կիրառվել են ճկուն հոդեր, որոնք ավելի ուժեղ կառչում են իրերի շուրջը։ Բռնման հսկողությունը՝ կապող կապանների օգտագործումն է, որն ապահովում է ամուր բռնում։ Ռոբոտաշինության ձեռքի առաջարկվող դիզայնը լիովին գործունակ է, ինչպես մարդու ձեռքերը։ Թերակտիվ ռոբոտների նախագծումը, որոնց առավել բարդ ճկուն հոդը ներառված է մեկ մղիչով և կապվում է մեկ սենսորով։ Թերակտիվացված ձեռքը հայտնաբերված է տարբեր անկանոն ձևերով։ Անբավարար գործող համակարգն ավելի հուսալի է տարբեր չափերի և ձևերի իրերը ամուր բռնելու առումով։
Ձեռքի պրոթեզը արհեստական սարք է, որն օգտագործվում է բնական մարդու ձեռքի արտաքին տեսքի և ֆունկցիայի մոտավոր գնահատման համար։ Տեխնոլոգիաների արդիականացումը հնարավորություն է տալիս ձեռքի պրոթեզ մշակել։ Ձեռքն ունի առարկաներ բռնելու, գրիչներ բռնելու, ինչպես նաև բնական ձեռքի պես շարժվելու հատկություն։ Գործընթացը, որն օգտագործվում է այս հետազոտության մեջ՝ անդամահատվածների համար պրոթեզային էժան ռոբոտ ձեռքի պատրաստման համար Է։
== Կառավարման համակարգեր ==
Կառավարման համակարգերը ծրագրավորված են այնպես, որ ռոբոտին ասեն, թե ինչպես օգտագործի իր հատուկ բաղադրիչները, ինչ-որ կերպ նման է այն բանին, թե ինչպես է մարդու ուղեղը ազդանշաններ ուղարկում ամբողջ մարմնով, որպեսզի կատարի որոշակի առաջադրանք։ Ռոբոտներում հայտնաբերված սովորական սենսորները ներառում են տեսախցիկներ, որոնք գործում են որպես աչքեր, ֆոտոռեզիստորներ, որոնք արձագանքում են լույսին և խոսափողներ, որոնք գործում են ականջների նման:Այս սենսորները թույլ են տալիս ռոբոտին գրավել իր շրջապատը և մշակել ամենատրամաբանական եզրակացությունը՝ հիմնվելով ընթացիկ պահի վրա և թույլ է տալիս վերահսկիչին փոխանցել հրամանները լրացուցիչ բաղադրիչներին։
Ինչպես մարդու մարմինը գործելու համար սնունդ է պահանջում, այնպես էլ ռոբոտներին անհրաժեշտ է ուժ։ Անշարժ ռոբոտները, ինչպիսիք են գործարանում ռոբոտների մեծ մասն՝ օգտագործում են կապարաթթվային մարտկոցներ իրենց անվտանգ որակի և երկար պահպանման համար, մինչդեռ մյուսները կարող են օգտագործել ավելի կոմպակտ, բայց նաև ավելի թանկ արծաթ-կադմիումի տեսականի։ Հայտնաբերվածները, կարող են աշխատել AC հոսանքի միջոցով պատի վարդակից, բայց ավելի հաճախ, ռոբոտներն աշխատում են ներքին մարտկոցի միջոցով։ Անվտանգությունը, քաշը, փոխարինելիությունը և կյանքի ցիկլը կարևոր գործոններ են, որոնք պետք է հաշվի առնել ռոբոտի էլեկտրամատակարարումը նախագծելիս։
== Ժամանակից ռոբոտներ ==
Ժամանակակից ռոբոտների առաջին կիրառությունները եղել են գործարաններում որպես արդյունաբերական ռոբոտներ։ Այս արդյունաբերական ռոբոտները ֆիքսված մեքենաներ էին, որոնք ընդունակ էին արտադրական առաջադրանքներ կատարել։ Արհեստական ինտելեկտով թվային ծրագրավորված արդյունաբերական ռոբոտները ստեղծվել են 2000-ականներից։ Առևտրային և արդյունաբերական ռոբոտներն այժմ լայն կիրառություն ունեն՝ ավելի էժան կամ ավելի մեծ ճշգրտությամբ և հուսալիությամբ, քան մարդիկ։ Դրանք նաև օգտագործվում են այնպիսի խնդիրների համար, որոնք չափազանց կեղտոտ, վտանգավոր կամ ձանձրալի են, որպեսզի հարմար լինեն մարդկանց համար։ Ռոբոտները լայնորեն օգտագործվում են արտադրության, հավաքման և փաթեթավորման, տրանսպորտի, Երկրի և տիեզերքի հետախուզման, վիրաբուժության, սպառազինության, լաբորատոր հետազոտությունների և սպառողական և արդյունաբերական ապրանքների զանգվածային արտադրության մեջ։ 2019 թվականին Փենսիլվանիայի համալսարանի ինժեներները ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում ստեղծեցին միլիոնավոր նանոռոբոտներ՝ օգտագործելով կիսահաղորդիչներից փոխառված տեխնոլոգիան։ Այս մանրադիտակային ռոբոտները, որոնք բավականաչափ փոքր են, որպեսզի ներարկվեն մարդու օրգանիզմ և կառավարվեն անլար եղանակով, կարող են մի օր դեղորայք մատակարարել և կատարել վիրահատություններ՝ հեղաշրջելով բժշկությունն ու առողջությունը։ Ռոբոտաշինության ապագան դժվար է գնահատել նորարարության արագության պատճառով։ Ապագա ռոբոտաշինության զարգացման որոշ պոտենցիալ էներգիայի աղբյուրներ ներառում են նաև սեղմված գազերից ստացված օդաճնշական էներգիան, արևային էներգիան, հիդրավլիկ էներգիան, թռչող անիվի էներգիայի պահպանման օրգանական աղբը՝ մարսողության և միջուկային էներգիայի միջոցով:Այնուամենայնիվ, կանխատեսվում է, որ ռոբոտները, ամենայն հավանականությամբ, ավելի մեծ դեր կխաղան տանը և բիզնեսում։
== Արտաքին հղումներ ==
https://robots.ieee.org/
https://www.hansonrobotics.com/
https://ifr.org/
https://builtin.com/robotics
https://www.asme.org/topics-resources/content/10-humanoid-robots-of-2020
https://www.csail.mit.edu/research/brain-controlled-robots
== Ծանոթագրություններ == |
965,687 | Մահանալու ժամանակը չէ | «Մահանալու ժամանակը չէ» (անգլ.՝ No Time To Die), Ջեյմս Բոնդի մասին ֆիլմերի շարքի 25-րդ ֆիլմը։ Ֆիլմի արտադրությամբ զբաղվում են EON Productions, Metro-Goldwyn-Mayer և Universal Pictures ընկերությունները։ Միացյալ Թագավորության գաղտնի հետախուզական ծառայության ագենտ Ջեյմս Բոնդի դերը հինգերորդ անգամ կատարելու է Դենիել Քրեյգը։ Ֆիլմի ռեժիսորը Քերի Ֆուկունագան է, ով Սքոտ Բյորնսի և Ֆինի Ուոլեր Բրիջի հետ միասին դարձել է նաև ֆիլմի սցենարիստ։
Ռեյֆ Ֆայնսը, Նաոմի Հարիսը, Ռորի Քիննիրը, Բեն Ուիշոուն, Ջեֆրի Ռայթը, Քրիստոֆ Վալցը և Լեա Սեյդուն կվերադառնան բոնդիանայի նախկին ֆիլմերից իրենց դերերին։ Հիմնական դերասանական կազմին է միանալու նաև Ռամի Մալեքը, Աննա դե Արմասը, Լաշանա Լինչը, Դևիդ Դենսիքը, Դալի Բենսալան և Բիլի Մագնուսենը։ «Մահանալու ժամանակը չէ»՝ ֆրանշիզայի առաջին ֆիլմը, որի վարձույթով զբաղվելու է Universal Pictures ընկերությունը, ինչը կապված է 2015 թվականին «Սպեկտր» ֆիլմից հետո Columbia Pictures ընկերության հետ դիստրիբյուտորական պայմանագրի ժամկետի ավարտման հետ։
Համաշխարհային պրեմիերան պլանավորված է 2020 թվականի ապրիլի 3-ին։ Ֆիլմը թողարկվելու է ամերիկյան վարձույթում 2020 թվականի ապրիլի 8-ին։
== Սյուժե ==
Ջեյմս Բոնդը թողնում է Միացյալ Թագավորության գաղտնի հետախուզական ծառայության համար աշխատանքը և վայելում խաղաղ կյանքը Ճամայկայում։ Նրա հին ընկեր Ֆելիքս Լեյթերը Կենտրոնական հետախուզական վարչությունից օգնություն է խնդրում անհայտ կորած գիտնականի որոնման հարցում։ Գիտնականի փրկության առաջադրանքը շատ ավելի դժվար է լինում, քան Բոնդը սպասել է, ինչը բերում է նրան խորհրդավոր չարագործի մոտ, ով տիրում է նոր վտանգավոր տեխնոլոգիաներով։
== Դերասանական կազմ ==
Դենիել Քրեյգ՝ Ջեյմս Բոնդ, ագենտ 007
Ռամի Մալեք՝ Սաֆին, գլխավոր անտագոնիստ
Ռեյֆ Ֆայնս՝ Մ, բրիտանական գաղտնի ծառայության ղեկավար, Բոնդի հրամանատար։
Նաոմի Խարիս՝ Իվ Մանիպենի Մ-ի քարտուղար և Բոնդի դաշնակից
Ռորի Քիննիր՝ Բիլ Թաներ
Լեա Սեյդու՝ դոկտոր Մադլեն Սուոն, հոգեբան, Բոնդի ընկերուհի
Բեն Ուիշոու՝ Q, զենքի մասնագետ, ով զինում է Բոնդին տարբեր տեխնիկայով
Ջեֆրի Ռայթ՝ Ֆելիքս Լեյթեր, Բոնդի ընկեր և ԿՀՎ-ի օպերաշխատող
Աննա դե Արման՝ Պալոմա, ԿՀՎ-ի աշխատող
Լաշանա Լինչ՝ Նոմի, ագենտ 002
Դևիդ Դենսիք՝ Ուոլդո
Քրիսթոֆ Վալց՝ Էրնսթ Ստավրո Բլոֆելդ, «Սպեկտր» ահաբեկչական կազմակերպության ղեկավար
Բիլի Մագնուսեն՝ Լոգան Էշ
== Նկարահանումներ ==
Ֆիլմի արտադրությունը պետք է սկսվեր 2018 թվականի դեկտեմբերի 3-ին Pinewood Studios ստուդիայում, սակայն այն բանից հետո, երբ Դեննի Բոյլը հեռացել է ֆիլմի ռեժիսորի պաշտոնից, նկարահանումները հետաձգվել են մինչև 2019 թվականի ապրիլ։ Ֆիլմը դառնալու է ֆրանշիզայի պատմության մեջ առաջինը, որը նկարահանվել է IMAX թվային տեսախցիկների օգտագործմամբ։
Նկարահանումները տեղի են ունեցել Իտալիայի Մատերա քաղաքում, Ճամայկայում, Նորվեգիայում և Մեծ Բրիտանիայում, և նույնպես Pinewood Studios ստուդիայում։
2019 թվականի մարտին՝ դեռ մինչև ֆիլմի պաշտոնական արտադրությունը, տեղի են ունեցել մի քանի տեսարանների նկարահանումներ Նորվեգիայի Նիթեդալ քաղաքի սառած լճի մոտ։ Նկարահանումները պաշտոնապես սկսվել են 2019 թվականի ապրիլի 28-ին Ճամայկայի Պորտ Անտոնիո քաղաքում։ Մայիսին Դենիել Քրեյգը վնասել է կոճը և հետագայում մի փոքր վիրահատություն ունեցել։ Դրանից բացի նկարահանման խմբի կազմում ևս մի քանի աշխատողներ մանր վնասվածքներ են ստացել։
2019 թվականի հունիսին Նորվեգիայում նկարահանումներ են սկսվել, որտեղ նկարահանվել են հետապնդումների տեսարանները Aston Martin V8 Vantage մեքենայի առկայությամբ։ Aston Martin-ը հաստատել է, որ ֆիլմում ներկայացվելու են նաև DB5 և Valhalla մոդելները։
Ֆիլմի արտադրությունը վերսկսվել է Միացյալ Թագավորությունում։ Քրեյգի, Ֆայնսի, Խարիսի և Քինների հետ տեսարանները նկարահանվել են Լոնդոնի տարբեր շրջաններում, այդ թվում նաև Ուայթհոլում և Համերսմիթում։
2019 թվականի հուլիսին նկարահանումներ են սկսվել Շոտլանդական լեռնաշխարհում՝ Քերնգորմս Ազգային զբոսայգում, այդ թվում նաև դրա տարածքում գտնվող Ավիմոր քաղաքում և Արդեվիքի կալվածքում։ Ավիմորում ժամանակավոր հյուրանոց է կառուցվել, որտեղ ապրում էին նկարահանման խմբի 300 անդամները։
Նկարահանումներն ավարտվել են 2019 թվականի հոկտեմբերի 25-ին Pinewood Studios-ում։
== Երաժշտություն ==
2019 թվականի հուլիսին, Դեն Ռոմերը հայտարարվել է որպես ֆիլմի երգահան։ Սակայն Ռոմերը հեռացել է ֆիլմի աշխատանքերից 2019 թվականի նոյեմբերին ստեղծագործական փոփոխություններից հետո։ Նրան 2020 թվականի հունվարին փոխարինել է Հանս Ցիմերը։ Դա առաջին անգամ է Բոնդի պատմության մեջ, երբ երգահանը փոխարինվել է հետարտադրության ժամանակ, և ֆիլմի համար երկրորդ կադրային փոփոխումը ռեժիսորի պաշտոնից Բոյլի հեռացումից հետո։ Ջոնի Մարը, ով աշխատել է Ցիմերի հետ նախկինում, նույնպես վարձվել է նրան օգնելու համար։ 2020 թվականի փետրվարին, Ցիմերը հաստատել է, որ Սթիվ Մազարոն կդառնա սաունդթրեքի համահեղինակ։
2020 թվականի հունվարին, Բիլլի Այլիշը հայտարարել է, որ հանդես է գալու ֆիլմի գլխավոր երգով։ Նա նաև կդանռա իր եղբոր՝ Ֆինիս Օ'Քոնելի հետ միասին երգի համահեղինակ և պրոդյուսեր։ 18 տարեկանում, Այլիշը դարձել է Ջեյմս Բոնդի ֆիլմերի համար երգ ձայնագրած արտիստներից ամենաերիտասարդը։
== Թողարկում ==
Սկզբնապես ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում պլանավորվել է 2019 թվականի նոյեմբերի 8-ին, սակայն ռեժիսորի պաշտոնից Դեննի Բոյլի հեռացումից հետո այն տեղափոխվել է 2020 թվականի փետրվարի 14-ին, իսկ հետո՝ 2020 թվականի ապրիլի 8-ին։ Միջազգային վարձույթի համար ֆիլմը թողարկվելու է 2020 թվականի ապրիլի 3-ին։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Ջեյմս Բոնդի պաշտոնական կայք
«Մահանալու ժամանակը չէ»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում |
247,967 | Վիլինո | Վիլինո (ուկրաիներեն՝ Віліне, Ղրիմի թաթարերեն՝ Alma Tarhan, Bürlük), գյուղ Ուկրաինայի Ղրիմի Ինքնավար Հանրապետության Բախչիսարայի շրջանում։ Բնակավայրը նախկինում նաև անվանվել է Բուրլյուկ։
2001 թվականի տվյալներով Վիլինո գյուղում բնակվում էր 6 913 մարդ։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Բնակավայրերի ամբողջական ցանկը Ուկրաինայի Գերագույն Ռադայի կայքում, www.rada.gov.ua (ուկր.)
2001 թվականի Ուկրաինայի համապետական մարդահամարի արդյունքները, ukrcensus.gov.ua (ուկր.)
Ուկրաինայի բնակավայրերի արբանյակային լուսանկարներ և քարտեզներ, maps.vlasenko.net (ուկր.) |
312,582 | Կուներմա | Կուներմա (ռուս.՝ Кунерма), քաղաքատիպ ավան Ռուսաստանի Իրկուտսկի մարզի Կազաչինսկո-Լենսկի շրջանի կազմում։
Բնակչությունը 2011 թվականին գրանցված տվյալներով կազմում էր 59 մարդ։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Ռուսաստանի ժամային գոտիները, worldtimezone.com կայքում (անգլ.) |
414,210 | Իբաստե | Իբաստե (էստ․՝ Ibaste), գյուղ Էստոնիայի Պիլվամաա նահանգի Ահյա շրջանում։
2011 թվականի տվյալներով գյուղում բնակվում էր 41 մարդ։
== Տես նաև ==
Էստոնիայի վարչական բաժանում
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Էստոնիայի բնակավայրերի անվանումները (հետխորհրդային շրջանի անվանափոխումներից հետո), http://www.eki.ee կայքում։ (անգլ.) և (էստոներեն)
Էստոնիայի բնակչության վիճակագրությունը; «Էստոնիայի վիճակագրություն» պետական գործակալության կայքում։ (էստոներեն) |
954,059 | Ամերիկյան երաժշտական մրցանակաբաշխություն 2019 | 47-րդ ամենամյա Ամերիկյան երաժշտական մրցանակաբաշխությունը, որը տեղի է ունեցել 2019 թվականի նոյեմբերի 24-ին Լոս Անջելեսի Microsoft Theater-ում՝ ճանաչելով 2019 թվականի ամենահայտնի արտիստներին և ալբոմները։ Այն ուղիղ եթերով հեռարձակվել է ABC հեռուստաընկերությունով և տարածվել է Սիարայի կողմից։ Թեյլոր Սվիֆթը ստացել է Տասնամյակի արտիստ մրցանակը և ճանաչվել է երեկոյի ամենաշատ մրցանակներ ստացած արտիստ, դառնալով պատմության մեջ ամենաշատ՝ 29 մրցանակներ ունեցող արտիստը՝ Տարվա արտիստ, Ամենասիրված փոփ/ռոք ոչի կին կատարող և ամենասիրվախ փոփ/ռոք ալբոմ անվանակարգերում։ Post Malone-ը ստացել է ամենաշատ՝ 7 անվանակարգ, որին հետևել են Արիանա Գրանդեն և առաջին անգամ անվանակարգված Բիլլի Այլիշը՝ 6 անվանայարգով։
== Կատարումներ ==
== Ներկայացնողներ ==
== Հաղթողները և անվանակարգեր ==
== Ծանոթագրություններ == |
519,725 | Հին աստվածներ (այլ կիրառումներ) | Հին աստվածներ, կարող է վերաբերել՝
Հին աստվածներ, Լևոն Շանթի դրամաներից, որ գրել է 1909 թ., տպագրել 1912 թ.։
Հին աստվածներ, 1993 թվականին Լևոն Շանթի համանուն դրամայի հիման վրա նկարահանված հայկական ֆիլմ է։ |
255,731 | Կնյազևկա (գյուղ, Պուտիվիլի շրջան) | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կնյազևկա (այլ կիրառումներ)Կնյազևկա (ուկրաիներեն՝ Князівка), գյուղ Ուկրաինայի Սումիի մարզի Պուտիվիլի շրջանում։
2001 թվականի տվյալներով Կնյազևկա գյուղում բնակվում էր 284 մարդ։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Բնակավայրերի ամբողջական ցանկը Ուկրաինայի Գերագույն Ռադայի կայքում, www.rada.gov.ua (ուկր.)
2001 թվականի Ուկրաինայի համապետական մարդահամարի արդյունքները, ukrcensus.gov.ua (ուկր.)
Ուկրաինայի բնակավայրերի արբանյակային լուսանկարներ և քարտեզներ, maps.vlasenko.net (ուկր.) |
434,527 | Դիմիտր Կոսև | Դիմիտր Կոնստանտինով Կոսև (բուլղար․՝ Димитър Константинов Косев, հունվարի 5, 1904(1904-01-05), Գրոզդեն, Սունգուրլարեի համայնք, Բուրգասի մարզ, Բուլղարիա - հոկտեմբերի 15, 1996(1996-10-15), Սոֆիա, Բուլղարիա), բուլղար պատմաբան, Բուլղարական ԳԱ ակադեմիկոս (1961), գիտության վաստակավոր գործիչ (1969)։ Բուլղարիայի կոմկուսի անդամ 1944 թվականից։
1923 թվականի սեպտեմբերյան հակաֆաշիստական ապստամբության մասնակից։ Հակաֆաշիստական գործունեության համար 1925 թվականին հեռակա դատապարտվել է մահվան։ 1950-1963 թվականներին՝ Բուլղարական ԳԱ պատմության ինստիտուտի տնօրեն, 1962-1968 թվականներին՝ Սոֆիայի համալսարանի ռեկտոր, 1968 թվականից՝ Բուլղարական ԳԱ պատմական և մանկավարժական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար։ Կոսևի աշխատությունները հիմնականում վերաբերում են Բուլղարիայի նոր և նորագույն պատմությանը։
== Ծանոթագրություններ == |
1,037,185 | Թոդոր Ալեքսիև | Թոդոր Ալեքսիև (բուլղար․՝ Тодор Николаев Алексиев, ապրիլի 21, 1983(1983-04-21), Պլովդիվ, Բուլղարիա), բուլղար վոլեյբոլիստ։
== Ակումբային կարիերա ==
Թոդոր Ալեքսիեվը ծնվել է 1983 թվականին Պլովդիվում՝ մարզիկների ընտանիքում։ Նրա հայրը՝ պրոֆեսիոնալ վոլեյբոլիստ էր, իսկ մայրը զբաղվում էր բասկետբոլով։
Վոլեյբոլով սկսել է զբաղվել մարզիչ Կիրիլ Նեչևի մոտ, Պլովդիվի «Լոկոմոտիվ» ակումբում։ 2004 թվականին տեղափոխվել է «Լևսկի», որտեղ երեք անգամ դարձել է Բուլղարիայի չեմպիոն։ 2006/2007 մրցաշրջանում խաղացել է ռուսական առաջնության «Նեֆտյանիկ Բաշկորտոստանա» ակումբում։ 2007 թվականին պայմանագիր է կնքել իտալական «Ֆամիլիո Կորիլիանո» ակումբի հետ, սակայն տրանսֆերային պարտքերի պատճառով պայմանագիրը խզվել է, իսկ Ալեքսիևը կրկին վերադարձել է «Լևսկի»։
2008 թվականին Թոդորը տեղափոխվել է Անկարայի թուրքական «Հալկբանկ» ակումբ։ Այնտեղ անցկացրել է մեկ մրցաշրջան և հաջորդ տարում կրկին ուղևորվել Ռուսաստան՝ Եկատերինբուրգի «Լոկոմոտիվ-Իզումրուդ» ակումբ, որտող նույնպես խաղացել է մեկ մրցաշրջան և վերադարձել Թուրքիա, բայց արդեն՝ «Իստանբուլ Բյուկշեխիր» ակումբ։ 2011 թվականին պայմանագիր է կնքել իտալական «Պարադիզո Մոնցա Բրինցա» ակումբի հետ, սակայն նրա համար թիմի կազմում տեղ չի գտնվել, և արդեն հոկտեմբերին երկկողմանի համաձայնությամբ պայմանագիրը խզվել է, իսկ Ալեքսիևը միացել է Սուրգուտի «Գազպրոմ Յուգրա» վոլեյբոլային ակումբին, որի մարզիչը Բուլղարիայի հավաքականի նրա կոլեգան էր՝ Պլամեն Կոնստանտինովը։
2014 թվականին նշանակվել է «Գազպրոմ-Յուգրա»-ի ավագ։
2014-2015 մրցաշրջանի ավարտից հետո հեռացել է «Գազպրոմ Յուգրայից» և մեկ տարվա պայմանագիր կնքել արգենտինական ՈՒՑՊՆ ակումբի հետ։
2016-2017 մրցաշրջանում խաղացել է արգենտինական «Բոլիվարի Աշխատակազմ» ակումբում, իսկ 2017-18 մրցաշրջանում՝ հունական «Օլիմպիակոս Պիրեյ» ակումբում։
== Հավաքականի կարիերա ==
2001 թվականից Տոդոր Ալեքսիևը կանոնավոր կերպով ընդգրկվել է Բուլղարիայի հավաքականում, սակայն հիմնական կազմի խաղացող է դարձել միայն 2009-2010 թվականներին, երբ հավաքականում իր կարիերան ավարտել է հռչակավոր դոխորտիչ Պլամեն Կոնստանտինովը։ Հավաքականի կազմում Ալեքսիևը երկու անգամ մասնակցել է Օլիմպիական խաղերին (2008 թվականին Պեկինում և 2012 թվականին Լոնդոնում), ինչպես նաև բազմիցս հանդես է եկել աշխարհի այլ խոշոր մրցաշարերում, Եվրոպայի առաջնություններում, համաշխարհային լիգայում։
Թոդորը 2006 թվականի աշխարհի առաջնության և 2007 թվականի աշխարհի գավաթի, ինչպես նաև 2009 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է։
Սոֆիայում կայացած Համաշխարհային լիգայի արդյունքների համաձայն՝ Թոդոր Ալեքսիևը ստացել է երկու անհատական մրցանակ՝ որպես մրցաշարի լավագույն ընդունող և ամենաարդյունավետ խաղացող։
2013-ին ընտրվել է Բուլղարիայի հավաքականի ավագ։ Եվրոպայի առաջնությունում, որտեղ բուլղարները մնացել էին 4-րդ տեղում, ճանաչվել է մրցաշարի լավագույն ընդունող՝ ստանալով անհատական մրցանակ։
2015 թվականին Բուլղարիայի հավաքականը, որի ավագն Ալեքսիևն էր, դարձել է Բաքվի առաջին Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր՝ եզրափակիչում 3:1 հաշվով զիջելով Գերմանիայի հավաքականին։
== Անձնական կյանք ==
Ապրում է Սոֆիայում։ 2006 թվականին ամուսնացել է բուլղար վոլեյբոլիստ Վանե Վալկանովայի հետ։ Զույգն ունի երկու երեխա՝ դուստր Նիկոլը և որդի Թեոդորը։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
«Անձնական էջը վոլեյբոլի միջազգային ֆեդերացիայի կայքում» |
458,022 | Խուխրյանսկի գյուղական խորհուրդ (Ախտիրսկի շրջան) | Խուխրյանսկի գյուղական խորհուրդ (ուկրաիներեն՝ Хухрянська сільська рада), Ուկրաինայի Սումիի մարզի Ախտիրսկի շրջանում։
2001 թվականի տվյալներով Խուխրյանսկի գյուղական խորհրդում բնակվում էր 2108 մարդ։ Խորհրդում կա 3 բնակավայր։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Ուկրաինայի Գերագույն Ռադայի կայքում բնակավայրերի ամբողջական ցանկ։ (ուկր.)
2001 թվականի Ուկրաինայի համապետական մարդահամարի արդյունքները։ (ուկր.)
AU:AUՈւկրաինայի բնակավայրերի արբանյակային լուսանկարները։ (ուկր.) |
932,159 | Զուրաբեբի | Զուրաբեբի (վրաց.՝ ზურაბები), գյուղ Վրաստանում։ Գտնվում է Մցխեթ-Մթիանեթ մարզի Թիանեթի շրջանում։
== Բնակչություն ==
Ըստ 2014 թվականի մարդահամարի տվյալների, գյուղի բնակչությունը կազմում է 53 մարդ։
== Ծանոթագրություններ == |
87,927 | Աստերոիդների ցանկ (58501-58600) | Աստերոիդների ցանկ (58401-58500) • Աստերոիդների ցանկ • Աստերոիդների ցանկ (58601-58700)
Աստերոիդների ցանկ (58401-58500) • Աստերոիդների ցանկ • Աստերոիդների ցանկ (58601-58700)
== Աղբյուր ==
«Discovery Circumstances: Numbered Minor Planets (55001)-(60000)»։ www.minorplanetcenter.net |
612,170 | Գևորգ Գևորգյան (այլ կիրառումներ) | Գևորգ Գևորգյան անունը կարող է վերաբերել հետևյալ անձանց.
Գևորգ Գևորգյան (քանդակագործ), (1950-2014), հայ քանդակագործ։
Գևորգ Գևորգյան (դերասան), (1948), հայ դերասան, ռեժիսոր։ Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրենը։
Գևորգ Գևորգյան (դրամատուրգ), (1924), հայ դրամատուրգ, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1967), ԽՍՀՄ գրողների միության անդամ (1968)։ |
559,028 | Տոպսա (Տրոիցկի Պոլոյի վտակ) | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տոպսա (այլ կիրառումներ)Տոպսա (ռուս.՝ Топса), գետ Ռուսաստանում, հոսում է Արխանգելսկի մարզում։ Գետաբերանը տեղակայված է Տրոիցկ Պոլոյ գետի աջ ափին՝ 3 կմ հեռավորության վրա։ Գետի երկարությունը 76 կմ է։
== Ջրային գրանցամատյանի տվյալներ ==
Ռուսաստանի ջրային գրանցամատյանի տվյալների համաձայն՝ պատկանում է Դվինսկո Պեչարսկի ավազանային շրջանին, գետի ջրատնտեսային տեղամասը՝ հյուսիսային Դվինա գետն է, գետի ենթաավազանը Վիչեգդա և Վագա գետերն են։ Գետի գետային ավազանը Հյուսիսային Դվինան գետն է՝ մինչև հյուսիսային Դվինի միախառնման կետը։ Գետավազանը՝ Հյուսիսային Դվինա։
Տվյալներն ըստ ջրային ռեսուրսների ֆեդերատիվ տեսչության.
Ջրային օբյեկտի, պետական ջրային գրանցման կոդը - 03020300112103000027999
Հիդրոլոգիական ուսումնասիրությունների կոդը - 103002799
Ավազանի կոդը - 03.02.03.001
Հիդրոլոգիական ուսումնասիրությունների հատորի համարը - 03
Թողարկումն ըստ հիդրոլոգիական ուսումնասիրությունների - 0
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
ՌԴ ջրային ռեսուրսների էկոլոգիան Archived 2015-05-26 at the Wayback Machine. |
943,105 | Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2012 (ընտրական փուլ, խումբ E) |
== Խաղերի արդյունքները ==
== Ծանոթագրություններ ==
== Հղումներ ==
Եվրո 2012 -ը ՈՒԵՖԱ պաշտոնական կայքում(անգլ.) |
770,371 | Ռուդնյանսկի շրջան (այլ կիրառումներ) | Ռուդնյանսկի շրջան, կարող է վերաբերել՝
Ռուդնյանսկի շրջան - մունիցիպալ շրջան Ռուսաստանի Դաշնության Սմոլենսկի մարզում
Ռուդնյանսկի շրջան - մունիցիպալ շրջան Ռուսաստանի Դաշնության Վոլգոգրադի մարզում |
735,619 | Բրունո Քյոլնեցի | Բրունո Քյոլնեցի (գերմ.՝ Bruno von Köln, 1030[…], Քյոլն, Սրբազան Հռոմեական կայսրություն - հոկտեմբերի 6, 1101(1101-10-06), Certosa di Serra San Bruno, Սերա Սան Բրունո, Duchy of Apulia and Calabria), կաթոլիկ սուրբ, Կարտեզյան միաբանության հիմնադիր։
== Կենսագրություն ==
Մի շարք պատմական աղբյուրների հաղորդմամբ Բրունո Քյոլնեցին ծագում էր Քյոլնի Հարդեֆուստ (անգլ.՝ Hardefust) հին ազնվական ընտանիքից, որը հետագայում սերտ կապ էր պաշտպանում Կարտեզյան միաբանության հետ։
Բրունոն փիլիսոփայություն և աստվածաբանություն է ուսանում Քյոլնի եկեղեցական դպրոցում և Ռեյմսում։ 1056 թվականին ստանձնում է Ռեյմսի եկեղեցական դպրոցի ղեկավարությունը։ Կաթոլիկ եկեղեցու և աշխարհիկ իշխանությունների միջև տեղի ունեցող եկեղեցական պաշտոններին նշանակման համար պայքարում բռնում է եկեղեցու կողմը, ինչը ստիպում է Ռեյմսի եպիսկոպոսին նրան հեռացնել իր թեմից։ 1080 թվականին Բրունոն անդամագրվում է Մոլեմի բենեդիկտյան աբբայության միաբանությանը։ 1084 թվականին նա հիմնում է իր առաջին վանական բնակավայրը, սակայն շուտով Գրենոբլի եպիսկոպոս Հյուգո Գրենոբլեցու աջակցությամբ Ֆրանսիական Ալպերում հիմնում է Գրանդ Շարտրյոզ վանքը։
1090 թվականին Բրունո Քյոլնեցին իր նախկին աշակերտ նորընտիր Հռոմի պապ Ուրբանոս II-ի հրավերով ժամանում է Հռոմ և ստանձնում նրա խորհրդականի պաշտոնը։ Պապի կողմից նրան է տրամադրվում Ռեջիո դի Կալաբրիայի թեմը։ 1091 թվականին Բրունոն հիմնում է Սերա Սան Բրունոյում Սանտո Ստեֆանո դել Բոսկո վանքը, որտեղ և վախճանվում է 1101 թվականի հոկտեմբերի 6-ին։ 1514 թվականին Հռոմի պապ Լևոն X-ի կողմից Բրունո Քյոլնեցին սրբադասվում է։
== Գրականություն ==
Friedrich Wilhelm Bautz, Bruno von Köln. In: Biographisch-Bibliographisches Kirchenlexikon (BBKL). Band 1, Bautz, Hamm 1975. 2., unveränderte Auflage Hamm 1990, ISBN 3-88309-013-1, Sp. 772.
Josef Hemmerle, Brun(o), heilig, Stifter des Kartäuserordens. In: Neue Deutsche Biographie (NDB). Band 2, Duncker & Humblot, Berlin 1955, ISBN 3-428-00183-4, S. 673 f. (Digitalisat).
Gerardo Posada, Der heilige Bruno. Vater der Kartäuser. Ein Sohn der Stadt Köln. Wienand, Köln 1987 ISBN 3-87909-157-9.
Philipp Woker, Brun, der heilige Bruno, Stifter des Kartäuserordens. In: Allgemeine Deutsche Biographie (ADB). Band 3, Duncker & Humblot, Leipzig 1876, S. 436 f.
== Ծանոթագրություններ == |
1,041,096 | Մարի, էգ թռչուն | «Մարի, է՜գ թռչուն» Եղիշե Չարենցի բանաստեղծություններից, հեղինակն այն գրել է 1916 թվականին, հավանաբար Մոսկվա քաղաքում։
== Պատմություն ==
Ստեղծագործությունն առաջին անգամ տպագրվել է Չարենցի երկերի ժողովածուի I հատորում, տպագրվում է նույնից։
Առաջին անգամ տպագրվել է Եժ I հատորում։ Տպագրվում է նույնից։
Ռա- Եգիպտական դիցաբանության մեջ արևի աստվածություն, որից սկիզբ է առնում աշխարհի գոյությունը։
Նիրվանտ-Բուդդայական կրոնում մարդու հոգեկան ամենակատարյալ, բացարձակ անդորրության վիճակը, երբ նրա մեջ բացակայում է եսապաշտական, անձնասիրական ամեն մի կիրք ու ձգտում։
Սանսար-Բուդդայական կրոնում երկրային կյանք, որ մեղսական է, տառապալից, իր էությամբ հակոտնյա նիրվանային։
Ագին- Հին հնդկական վեդայական կրոնում կրակի աստվածություն՝ ծնված ջրերից, ինդրայի (ամպրոպի աստված) երկվորյակ եղբայրը։ Հետագայում դասակարգային հարաբերությունների զարգացման պրոցեսում հնդիկները դիմել են Ագնիին մեղքերից թողություն ստանալու համար։
== Ծանոթագրություններ == |
508,131 | Գորդեն Շտաուպից | Գորդեն Շտաուպից (գերմ.՝ Gorden-Staupitz), կոմունա Գերմանիայի Բրանդենբուրգ երկրամասում։
Մտնում է Էլբա Էլստեր շրջանի կազմում։ Բնակչությունը կազմում է 1059 մարդ (ըստ 2010 թվականի դեկտեմբերի 31-ի)։ Տարածքը կազմում է 28,38 կմ²։ Պաշտոնական կոդ՝ 09 6 71 177։
Կոմունան ստորաբաժանվում է 2 գյուղական շրջանների։
== Ծանոթագրություններ == |
1,034,477 | Կաունասի կոտորած | Կաունասի կոտորած, Լիտվայում իրականացված Հոլոքոստի մաս, տեղի է ունեցել 1941 թվականի հունիսի 25-29-ը Կաունաս քաղաքում։ Ամենահայտնի միջադեպը տեղի է ունեցել հունիսի 27-ին Լետուկիսի ավտոտնակում, որի ընթացքում մի քանի տասնյակ հրեաներ հրապարակավ խոշտանգվել և մահապատժի են ենթարկվել։ Դրանից հետո համակարգված մահապատիժներ են տեղի ունեցել Քովենի ամրոցի տարբեր բերդամասերում, հատկապես Յոթերորդ և Իններորդ բերդամասերում։
== Նախապատմություն ==
1941 թվականի հունիսի 22-ին նացիստական Գերմանիան հարձակվել ԽՍՀՄ-ի վրա։ Այդ օրը Լիտվայում սկսվել է ազգային ընդվզում ընդդեմ խորհրդային իշխանությունների։ Լիտվայի ակտիվիստների ճակատը հունիսի 23-ին վերահսկողություն է հաստատել Կաունասի վրա։ ՍՍ բրիգադեֆյուրեր Վալտեր Շտալեկերը ժամանել է հունիսի 25-ի առավոտյան և քաղաքում ելույթներ է ունեցել հրեական ջարդեր հրահրելու համար։ Շուտով Ալգիրդաս Կլիմայտիսը Քաունասում կոտորած է սկսել Տիլզիտից կազմված ՍԴ ջոկատի հետ, որի կազմում եղել է 600 մարդ։
== Կոտորած ==
Կաունասում հրեաների վրա հարձակումներն սկսվել են հունիսի 25-ին։ Հունիսի 28-ի դրությամբ՝ Կաունասի կոտորածներում զոհվել է 3800 մարդ, իսկ մոտակա այլ շրջաններում` 1200 մարդ։ Այնուամենայնիվ, կարծիք կա (լիտվական կողմից), որ թվերը խիստ չափազանցված են։
Կոտորածի հայտնի դեպքերից մեկը Լետուկիսի ավտոտնակում մի քանի տասնյակ մարդկանց հասարակական խոշտանգումն ու սպանությունն է։ Ըստ ռաբբիի՝ գերմանացիները ներկա են եղել Կաունասում, բայց կոտորածն իրականացրել են լիտվացի կամավորները։ Ռաբբին ասել է նաև, որ հրեաներից մեկի գլուխը սղոցել են նրա կնոջ և երեխաների առջև, և գլուխը դրեց հասարակական վայրում հետևյալ գրությամբ. «Ահա թե ինչ կանենք բոլոր հրեաների հետ»։
== Այլ վարկածներ ==
Կան տարբեր վարկածներ այն մասին, թե ով պետք է կրի կոտորածի պատասխանատվությունը՝ նացիստները կամ լիտվացիները։ Հոկտեմբեր 15-ին Շտալեկերը զեկուցագիր է ներկայացրել Հիմլերին, որում նա գրել է, որ հաջողվել է կոտորածը ներկայացնել որպես տեղի բնակիչների նախաձեռնություն։ Նա նաև գրել է, որ բավականին դժվար էր մարդկանց դրդել կոտորածի։ Հրեաները պնդում են, որ սպանությունները սկսվել են նախքան գերմանացիների ժամանումը։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Бремя 1941 года
Lietukis Garage Massacre in Kaunas (27 June 1941)
Lithuanian militiamen in Kovno round up Jews during an early pogrom. Kovno, Lithuania, June 25-July 8, 1941.
Kovno, Lithuania, Jews who were murdered by Lithuanian nationalists…
«Einsatzgruppen A -The Massacres in Kovno» (անգլերեն)։ Holocaust Research Project։ Վերցված է 2016-01-10 |
557,505 | Ռեժա (Յումատայի վտակ) | Ռեժա (ռուս.՝ Режа), գետ Ռուսաստանում, հոսում է Արխանգելսկի մարզում։ Գետաբերանը տեղակայված է Յումատա գետի աջ ափին՝ 5 կմ հեռավորության վրա։ Գետի երկարությունը 11 կմ է։
== Ջրային գրանցամատյանի տվյալներ ==
Ռուսաստանի ջրային գրանցամատյանի տվյալների համաձայն՝ պատկանում է Դվինսկո Պեչարսկի ավազանային շրջանին, գետի ջրատնտեսային տեղամասը՝ հյուսիսային Դվինա գետն է, գետի ենթաավազանը Վիչեգդա և Վագա գետերն են։ Գետի գետային ավազանը Հյուսիսային Դվինան գետն է՝ մինչև հյուսիսային Դվինի միախառնման կետը։ Գետավազանը՝ Հյուսիսային Դվինա։
Տվյալներն ըստ ջրային ռեսուրսների ֆեդերատիվ տեսչության.
Ջրային օբյեկտի, պետական ջրային գրանցման կոդը - 03020300412103000033171
Հիդրոլոգիական ուսումնասիրությունների կոդը - 103003317
Ավազանի կոդը - 03.02.03.004
Հիդրոլոգիական ուսումնասիրությունների հատորի համարը - 03
Թողարկումն ըստ հիդրոլոգիական ուսումնասիրությունների - 0
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
ՌԴ ջրային ռեսուրսների էկոլոգիան Archived 2015-05-26 at the Wayback Machine. |
1,105,754 | Մուշեղ Գ Մամիկոնյան | Մուշեղ Գ Մամիկոնյան, հայ սպարապետ, որն արաբների կողմից Պարսկաստանի նվաճման ժամանակ կռվել է արաբների դեմ։ Սպանվել է 636 թվականին Ալ-Քադիսիայի ճակատամարտում։
== Ընտանիք ==
Վիճելի է Մուշեղ Գ Մամիկոնյանի ընտանիքը։ Հայ պատմիչ Սեբեոսը նրան անվանում է Դավիթ Մամիկոնյանի որդի։ Ըստ Քրիստիան Սեթիփանիի, Դավիթը հավանաբար Համազասպի որդին էր, որն էլ Մուշեղ Բ Մամիկոնյանի որդին էր։ Սակայն Կիրիլ Թումանովը Դավիթին համարում է Վահան Բ-ի որդի։ Պատմաբանները, սակայն, միակարծիք են, որ Մուշեղը Համազասպ Դ-ի և Գրիգոր Ա Մամիկոնյանի ավագ եղբայրն էր, որոնք երկուսն էլ իշխաններ էին։
== Մահ ==
636 թվականին Մուշեղ Գ-ն՝ 3000 հոգանոց բանակի գլխավորությամբ, և Սյունյաց իշխան Գրիգոր Բ Նովիրակը՝ 1000 հոգու գլխավորությամբ, միացան Սասանյան զորքերի սպահբեդ (զորավար) Ռոստամ Ֆարոխզադին, որը պատրաստվում էր Քադիսիայում ճամբարած մուսուլման արաբների դեմ ճակատամարտին։
Մուշեղ Գ-ն, իր երկու զարմիկների՝ քրոջ որդու և իր որդի Գրիգոր Բ-ի հետ միասին զոհվել է ճակատամարտում, որտեղ զոհվել է նաև Սասանյան զորավար Ռոստամ Ֆարոխզադը և Սասանյան բանակի մեծ մասը։
== Երեխաներ ==
Ըստ Կիրիլ Թումանովի և մի քանի այլ պատմաբանների՝ Մուշեղն ուներ որդի՝ Մուշեղ Դ Մամիկոնյան անունով, որը նույնպես սպարապետ և իշխան էր։
== Տես նաև ==
Մամիկոնյաններ
Հայկական մարզպանություն
== Ծանոթագրություններ ==
== Աղբյուրներ ==
Pourshariati Parvaneh (2008)։ Decline and Fall of the Sasanian Empire: The Sasanian-Parthian Confederacy and the Arab Conquest of Iran։ London and New York: I.B. Tauris։ ISBN 978-1-84511-645-3
Settipani Christian (2006)։ Continuité des élites à Byzance durant les siècles obscurs. Les princes caucasiens et l'Empire du vie au ixe siècle (ֆրանսերեն)։ Paris: de Boccard։ ISBN 978-2-7018-0226-8
Toumanoff Cyrille (1990)։ «Vice-rois iraniens (Marzpans) d'Arménie»։ Les dynasties de la Caucasie chrétienne de l'Antiquité jusqu'au xixe siècle : Tables généalogiques et chronologiques (ֆրանսերեն)։ Rome։ էջեր 506–507
== Հետագա ընթերցում ==
(in French) Continuité des élites à Byzance durant les siècles obscurs. Les princes caucasiens et l'Empire du VIe au IXe siècle, 2006
(in French) Les dynasties de la Caucasie chrétienne de l’Antiquité jusqu’au XIXe siècle ; Tables généalogiques et chronologiques, Rome, 1990. |
242,186 | Վիսոկի Կամեն | Վիսոկի Կամեն (ուկրաիներեն՝ Високий Камінь), գյուղ Ուկրաինայի Ժիտոմիրի մարզի Կորոստիշևի շրջանում։
2001 թվականի տվյալներով Վիսոկի Կամեն գյուղում բնակվում էր 67 մարդ։ Բնակավայրը զբաղեցնում է 0,968 կմ² տարածք։ Բնակչության խտությունը կազմում էր 69,21 մարդ/կմ²։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Բնակավայրերի ամբողջական ցանկը Ուկրաինայի Գերագույն Ռադայի կայքում, www.rada.gov.ua (ուկր.)
2001 թվականի Ուկրաինայի համապետական մարդահամարի արդյունքները, ukrcensus.gov.ua (ուկր.)
Ուկրաինայի բնակավայրերի արբանյակային լուսանկարներ և քարտեզներ, maps.vlasenko.net (ուկր.) |
983,954 | Լիմ Նայոն | Լիմ Նայոն (կորեերեն՝ 임나영, չինարեն՝ 林娜榮, թաի.՝ อิม นา-ย็อง; род. 18 декабря 1995 года, ավելի հայտնի որպես Նայոն), հարավկորեական երգչուհի և ռեփեր։ Նա Pristin գըրլ բենդի, ինչպես նաև նրա սաբ յունիթ Pristin V-ի նախկին անդամն է։
== Կարիերա ==
=== 2015−16: Produce 101 և դեբյուտը I.O.I-ում ===
2015 թվականի վերջին Mnet ժամանցային հեռուստաալիքը, որը Կորեայի խոշորագույն հեռուստաալիքներից է, որոշեց հեռարձակել իր սեփական գոյատևման շոուն՝ ստանալով «Նախապատրաստում 101» (անգլ.՝ Produce 101) անվանումը։ Ավելի վաղ՝ նույն տարում, ղեկավարությունը Պակ Ջին Յոնգի հետ աշխատում էր համանման պրոեկտի վրա, որի արդյունքում ստեղծվել է TWICE գըրլ բենդը։ Հիմնական նպատակը 46 ժամանցային ընկերությունների 101 սովորողներից լավագույն 11-ին ընտրելն էր, որոնք արդյունքում դեբյուտ էին ունենալու կանանց ժամանակավոր խմբում։ Pledis Entertainment-ը անմիջապես հայտարարեց 7 անդամի՝ Նայոնը, Կյոլկյոնը, Շիյոնը, Մինկյոնը (Ռոա), Կյոնվոնը (Յուհա) և Ինուն։ 5-ը հեռացվել են, եզրափակիչ են անցել Նայոնը և Կյոլկյոնը։ Նայոնը զբաղեցրել է 10-րդ տեղը՝ հավաքելով 138 726 հեռուստադիտողի ձայն։ I.O.I-ի դեբյուտը տեղի է ունեցել նույն թվականի մայիսի 4-ին՝ Chrysalis մինի ալբոմով։
=== 2017 – 2019: I.O.I-ի և Pristin-ի կազմացրումը ===
2017 թվականի հունվարի 17-ին I.O.I-ը թողարկեց իր վերջին «Downpour» սինգլը, որի տեքստի հեղինակներից մեկը Seventeen խմբի անդամ Ու Ջին էր, գրելուն մասնակցել են նաև Նայոնը և Կյոլկյոնը։ Ավելի ուշ փակվեց պաշտոնական ֆան-սրճարանը, և հունվարի 22-ին խումբը՝ ամբողջական կազմով, անց կացրեց իր առաջին և վերջին համերգը, որից հետո յուրաքանչյուր անդամ վերադարձավ իր ընկերություն։ Նույն թվականի արդեն գարնանը Նայոնը և Կյոլկյոնը, ինչպես նաև ավելի վաղ շոուին Pledis ընկերության մասնակից սովորողները մարտի 21-ին դեբյուտել են Pristin խմբում։ Նայոնը դարձավ ավագ, քանի որ խմբում ամենամեծը նա էր, ինչպես նաև զբաղեցրեց ռեփերի և գլխավոր պարուհու դիրքերը։
2018 թվականի մայիսի 28-ին տեղի ունեցավ Pristin խմբի առաջին պաշտոնական սաբ յունիթի՝ Pristin V-ի դեբյուտը, որի կազմի մեջ մտան Նայոնը, Կյոլկյոնը, Ռոան, Ինուն, Յուհան և Ռենան։ 2019 թվականի մայիսի 24-ին Pledis Entertainment-ը հաստատեց Pristin-ի կազմալուծումը՝ 2 տարի շարունակ գոյություն ունենալուց հետո։ Բոլոր անդամները, բացառությամբ Կյոլկյոնը, Սոնյոնը և Յեհանը, դադարեցրին համագործակցել ընկերության հետ։
Դեկտեմբերին Նայոնը և I.O.I-ի 8 մյուս անդամները կվերամիավորվեն և կլինեն Swing Entertainment-ի և Studio Blu-ի ղեկավարության տակ։
== Սկավառակագրություն ==
== Ֆիլմագրություն ==
=== Ռեալիթի շոու ===
== Ծանոթագրություններ == |
605,338 | Դերեի Շիրին | Դերեի Շիրին, լիճ Հայկական լեռնաշխարհում, արևմտահայերեն տառադարձությամբ՝ Տերեայի Շիրին։ Դերեի Շիրին պարսկերեն նշանակում է քաղցր ծով։
== Ծանոթագրություններ == |
499,259 | Ռոկասեկա | Ռոկասեկա (իտալերեն՝ Roccasecca), կոմունա Իտալիայում, գտնվում է Լացիո շրջանում՝ Ֆրոզինոնե պրովինցիայում։
Բնակչությունը կազմում է 7594 մարդ (2008), բնակչության խտությունը՝ 177 մարդ/կմ²։ Տարածքը կազմում է 43 կմ²։ Փոստային ինդեքս՝ 3038։ Հեռախոսային կոդ՝ 0776։
== Ժողովրդագրություն ==
== Համայնքի վարչակազմը ==
Հեռախոսահամար։ 0776 569001
Էլեկտրոնային փոստ։ info@comune.roccasecca.fr.it
Պաշտոնական կայք։ http://www.comune.roccasecca.fr.it/
== Արտաքին հղումներ ==
Официальный сайт населённого пункта (իտալ.)
Վիճակագրության ազգային ինստիտուտ (իտալ.)
http://www.istat.it/english/ Archived 2009-12-07 at the Wayback Machine. |
1,059,318 | Սիկանդար Միրզա | Սիկանդար Միրզա (կամ Իսկանդեր / Ալեքսանդր Միրզա) (մահ. 1613), հայ վաճառական, որը ճանապարհորդում է Հալեպից Լահոր և դառնում Մեծ մողոլների կայսրության Աքբար Մեծի դատարանի վստահելի գործիչ։
Ըստ Մեսրովբ Հակոբ Սեթի՝ նա ամուսնացել է լեդի Ջուլիանայի հետ (մահ.՝ 1598 թ.), որը բժիշկ էր Աքբարի ապարանքում և ազգությամբ հայ գլխավոր դատավոր Աբդուլ Հայի դուստրն էր։ Սեթը վկայում է, որ աղջկան Սիկանդարին ամուսնության է տվել Աքբարը։
Նրա որդին էր Միրզա Զուլքարնայնը (մոտ 1594 - մոտ 1656), որը կարևոր պաշտոնյա էր Շահ Ջահանի արքունիքում։
== Ծանոթագրություններ == |
446,541 | Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիա | Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիա, ռեգիոնալ կազմակերպություն, որի կազմի մեջ մտնում են Թաիլանդը, Ինդոնեզիան, Մալայզիան, Սինգապուրը, Ֆիլիպինները։ Ստեղծվել է 1967 թվականին։ Հռչակել է մասնակից երկրների տնտեսական, սոցիալական ու մշակութային համագործակցության զարգացումը, երկրագնդի այդ շրջանում «խաղաղության և կայունության» հաստատումը։ Ղեկավար մարմիններն են՝ արտաքին գործ, մինիստրների ամենամյա նստաշրջանը, նստաշրշանների միշև՝ Մշտական կոմիտեն։ Բացի այդ, գործում են 11 ճյուղային կոմիտեներ։ «Ընդհանուր շուկայի» երկրների և ասոցիացիայի մասնակից երկրների միշև առևտուրն ընդլայնելու նպատակով ստեղծվել է կազմակերպության ժնևյան կոմիտե։ ԱՍԵԱՆ-ի գործունեության վրա ազդում է այն հանգամանքը, որ նրա անդամների մեծ մասը կապված է Հարավ-Արևելյան Ասիայի պրոիմպերիալիստական խմբավորումների հետ։
== Անդամ պետություններ ==
1967: Ինդոնեզիա, Մալայզիա, Ֆիլիպիններ, Սինգապուր, Թաիլանդ հիմնադիր.
1984: Բրունեյ
1995: Վիետնամ
1997: Լաոս և Մյանմար
1999: Կամբոջա
2022: Արևելյան Թիմոր
== Գրականություն ==
Taiwan ASEAN Studies Center; ASEAN Outlook Magazine; May 2013. Myanmar's Overlooked Industry Opportunities and Investment Climate, by David DuByne
ASEAN Community in Figures (ACIF) 2012, Jakarta: Association of Southeast Asian Nations, 2012, ISBN 978-602-7643-22-2, արխիվացված օրիգինալից 4 September 2015-ին, https://web.archive.org/web/20150904103519/http://www.asean.org/images/2013/resources/publication/2013_ACIF_2012%20Mar.pdf
Acharya, Amitav (2009), Constructing a Security Community in Southeast Asia: ASEAN and the problem of regional order (2nd տպ.), Abingdon, Oxfordshire/New York: Routledge, ISBN 978-0-415-41428-9
Collins, Allan (2013), Building a People-oriented Security Community the ASEAN Way, Abingdon, Oxfordshire/New York: Routledge, ISBN 978-0-415-46052-1
Fry, Gerald W. (2008), The Association of Southeast Asian Nations, New York: Chelsea House, ISBN 978-0-7910-9609-3
Lee, Yoong Yoong, ed. (2011), ASEAN Matters! Reflecting on the Association of Southeast Asian Nations, Singapore: World Scientific Publishing, ISBN 978-981-4335-06-5
Haacke, Jürgen; Morada, Noel M., eds. (2010), Cooperative Security in the Asia-Pacific: The ASEAN Regional Forum, Abingdon, Oxfordshire/New York: Routledge, ISBN 978-0-415-46052-1
Seah, Daniel (2015) Problems Concerning the International Law-Making Practice of ASEAN Asian Journal of International Law (Cambridge University Press)
Severino, Rodolfo (2008), ASEAN, Singapore: ISEAS Publications, ISBN 978-981-230-750-7
Amador I
== Արտաքին հղումներ ==
ASEAN Secretariat, retrieved 13 March 2007.
ASEAN Regional Forum, retrieved 13 March 2007.
BBC Country Profile/ASEAN, retrieved 13 March 2007.
24th ASEAN Summit
23rd ASEAN Summit
14th ASEAN Summit
13th ASEAN Summit official site. Retrieved 16 September 2007.
12th ASEAN Summit, retrieved 13 March 2007.
11th ASEAN Summit (official site) Archived 2018-06-21 at the Wayback Machine. 12–14 December 2005 in Kuala Lumpur, Malaysia. Retrieved 13 March 2007.
ASEAN's official directory of ASEAN organisations
ASEAN Architect
ASEAN Law Association
ASEAN Ports Association
US-ASEAN Business Council
ASEAN-China Free Trade Area
ASEAN Economic Community
Association of Southeast Asian Nations (ASEAN); U.S. State Department |
314,079 | Մոխնաչի (գյուղ, Ռուդնյանսկի շրջան) | Մոխնաչի (ռուս.՝ Мохначи), գյուղ Ռուսաստանի Սմոլենսկի մարզի Ռուդնյանսկի շրջանի կազմում։
Բնակչությունը 2007 թվականին գրանցված տվյալներով կազմում էր 7 մարդ։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Ռուսաստանի ժամային գոտիները, worldtimezone.com կայքում (անգլ.) |
598,702 | Բոն Դեսպաշու | Բոն Դեսպաշու (պորտ.՝ Bom Despacho), համայնք Բրազիլիայում՝ Մինաս Ժերայս նահանգի կազմում։ Գտնվում է Զոնա դա Մատայի հարավարևմտյան մասում։ Բնակչությունը կազմում է 68 435 մարդ՝ 2006 թվականի տվյալներով։ Գրավում է 1 209,139 կմ2 տարածք։ Բնակչության խտությունը կազմում է՝ 35,9 մարդ/կմ2։
== Պատմություն ==
Քաղաքը հիմնադրվել է 1912 թվականի հունիսի 1-ին։
== Վիճակագրություն ==
Համախառն ներքին արդյունքը, 2003 թվականի դրությամբ, կազմում է՝ 244.899.672,00 ռեալ (տվյալները Բրազիլիայի աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի)
Համախառն ներքին արդյունքը մեկ շնչի հաշվով, 2003 թվականի դրությամբ, կազմում է՝ 6.860,39 ռեալ (տվյալները Բրազիլիայի աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի)
Մարդկային ներուժի զարգացման ինդեքսը, 2000 թվականի դրությամբ, կազմում է՝ 0,799 (տվյալները ՄԱԿ-ի զարգացման ծրագրի)։ |
265,002 | Շեխհամզա | Շեխհամզա, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Խիանքի գավառակում։ Գտնվում էր գավառակի արևմտյան մասում։
Բնակչության մասին տվյալներ չեն պահպանվել։
== Աղբյուրներ ==
«Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
== Տես նաև ==
Բիթլիսի նահանգի հայաբնակ բնակավայրեր
== Ծանոթագրություններ == |
1,003,966 | Լեդի Փինք | Լեդի Փինք, երբեմն անվանում են պարզապես Փինք, իսկական անունը՝ Սանդրա Ֆաբարա (1965, Ամբատո): Անվանվելով «գրաֆիտիի առաջին կին նկարիչ» ՝ նա առաջին ակտիվ կանանցից մեկն էր 1980-ականներին Նյու Յորքի քաղաքային գրաֆիտիի ռահվիրաների շարքում։
== Կենսագրություն ==
1964 թ.-ին Ամբատոյում (Էկվադոր) ծնված Սանդրա Ֆաբարան 1972 թ.-ին` 7 տարեկան հասակում մոր և քրոջ հետ տեղափոխվեց ԱՄՆ։ Փինկը մեծացել է Քուինսում և 1979 թ.-ից սկսել է իր կարիերան որպես գրաֆիտի նկարիչ։
1983 թվականից համագործակցում է նկարիչ Հոլձերի հետ։
1984 թ.-ին Մուրի արվեստի և դիզայնի քոլեջում ստեղծեց իր առաջին անհատական տեղադրումը ՝ «Գայթակղիչ կանայք»։ 1985-ին դադարել է նկարել Նյու Յորքի մետրոյում և նվիրվել է իրեն հանձնարարված որմնանկարների կատարմանը։
Այսօր Լեդի Փինքն իր որմնանկարչական ընկերությունը ղեկավարում է ամուսնու ՝ գրաֆիտի նկարիչ Սմիֆի հետ։
Լեդի Փինքի նկարները գտնվում են հետևյալ թանգարաններում ՝ Ամերիկյան արվեստի Ուիթնի թանգարան, Մետրոպոլիտեն թանգարան (Նյու Յորք), Բրուքլինի թանգարան, Գրոնինգենի թանգարան
== Ծանոթագրություններ == |
264,390 | Ենիքյոյ (Կարսի գավառ) | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ենիքյոյ (այլ կիրառումներ)Ենիքյոյ, գյուղ Արևելյան Հայաստանում, Կարսի մարզի Կարսի գավառում։ Գտնվում էր Զարիշատի տեղամասում, Զայիմ գյուղից արևելք։
Բնակչության մասին տվյալներ չեն պահպանվել։
== Աղբյուրներ ==
«Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
== Տես նաև ==
Կարսի նահանգի հայաբնակ բնակավայրեր
== Ծանոթագրություններ == |
325,364 | Ուրնյակ (այլ կիրառումներ) | Ուրնյակ, կարող է վերաբերել՝
Ուրնյակ - գյուղ Ռուսաստանի Բաշկորտոստան հանրապետության Ալշեևսկի շրջանի կազմում։
Ուրնյակ - գյուղ Ռուսաստանի Բաշկորտոստան հանրապետության Բիրսկի շրջանի կազմում։
Ուրնյակ - գյուղ Ռուսաստանի Բաշկորտոստան հանրապետության Իշիմբայսկի շրջանի կազմում։
Ուրնյակ - գյուղ Ռուսաստանի Բաշկորտոստան հանրապետության Խայբուլինսկի շրջանի կազմում։
Ուրնյակ - գյուղ Ռուսաստանի Բաշկորտոստան հանրապետության Միյակինսկի շրջանի կազմում։
Ուրնյակ - գյուղ Ռուսաստանի Բաշկորտոստան հանրապետության Չեկմագուշևսկի շրջանի կազմում։
Ուրնյակ - գյուղ Ռուսաստանի Բաշկորտոստան հանրապետության Տույմազինսկի շրջանի կազմում։
Ուրնյակ - գյուղ Ռուսաստանի Թաթարստան հանրապետության Արսկի շրջանի կազմում։ |
571,699 | Կապուա | Կապուա (իտալերեն՝ Capua), քաղաք Իտալիայի Կամպանիա մարզի Կազերտա գավառում։ Գտնվում է Հռոմից մոտավորապես 170, Նեապոլից՝ 30, գավառի վարչական կենտրոնից՝ Կազերտա քաղաքից՝ 11 կիլոմետր հեռավորության վրա։ Քաղաքի հիմնադիրն ու անվանադիրը համարվում է դարդանյան հերոս Կապիսը (հուն․՝ Κάπυς)՝ առասպելական Էնեասի պապը։ Մեր թվականությունից առաջ 73 թվականին հենց այստեղ է բռնկվել ստրուկների նշանավոր ապստամբությունը Սպարտակի գլխավորությամբ։
Բնակչության թվաքանակը, 2014 թ. տվյալներով, եղել է 18.948: Քաղաքի հովանավորը սբ. Ագաֆյան է (հայտնի է նաև Ագաթա Սիցիլիացի անվամբ), որին նվիրված փառատոն-տոնախմբությունն անց է կացվում յուրաքանչյուր տարվա փետրվարի 5-ին։
== Ժողովրդագրություն ==
Քաղաքի բնակչության թվաքանակի փոփոխությունները 1861-2001 թթ.
== Պատկերասրահ ==
== Ծանոթագրություններ == |
992,582 | Ուղղահայացություն | Ուղղահայացություն, երկչափ առնչություն տարբեր օբյեկտների (վեկտորների, ուղիղների, ենթատարածությունների և այլն) միջև։
Ուղղահայացությունը նշանակելու համար գոյություն ունի համընդհանուր նշան՝
⊥
{\displaystyle \perp }
, որը 1634 թվականին առաջարկել է ֆրանսիացի մաթեմատիկոս Պիեռ Էրիգոնը։ Օրինակ,
m
{\displaystyle m}
և
n
{\displaystyle n}
ուղիղների ուղղահայացությունը նշանակվում է այսպես՝
m
⊥
n
{\displaystyle m\perp n}
:
== Հարթության վրա ==
=== Ուղղահայաց ուղիղները հարթության վրա ===
Երկու ուղիղներ հարթության վրա կոչվում են ուղղահայաց, եթե հատվելիս առաջացնում են 4 ուղիղ անկյուններ։
ℓ
{\displaystyle \ell }
ուղղից դուրս գտնվող
P
{\displaystyle P}
կետից
ℓ
{\displaystyle \ell }
ուղղին ուղղահայաց տարված
m
{\displaystyle m}
ուղիղն անվանում են նաև
P
{\displaystyle P}
կետից
ℓ
{\displaystyle \ell }
ուղղին իջեցված ուղղահայաց։
Իսկ եթե
P
{\displaystyle P}
կետը գտնվում է
ℓ
{\displaystyle \ell }
ուղղի վրա, ապա ասում են, որ
m
{\displaystyle m}
ուղիղը
P
{\displaystyle P}
կետում
ℓ
{\displaystyle \ell }
ուղղին կանգնեցված ուղղահայացն է:
==== Կոորդինատներով ====
Անալիտիկ տեսանկյունից արտահայտած՝
y
=
a
⋅
x
+
b
{\displaystyle y=a\cdot x+b}
և
y
=
k
⋅
x
+
m
{\displaystyle y=k\cdot x+m}
գծային ֆունկցիաներով տրված ուղիղները կլինեն ուղղահայաց, եթե նրանց անկյունային գործակիցները բավարարեն հետևյալ պայմանը.
a
⋅
k
=
−
1
:
{\displaystyle a\cdot k=-1:}
=== Ուղղահայացի կառուցումը ===
Քայլ 1: Կարկինի միջոցով կառուցենք P կենտրոնով կիսաշրջանագիծ՝ ստանալով А և В կետերը։
Քայլ 2: Չփոփոխելով շառավիղը՝ կառուցենք P կետով անցնող երկու կիսաշրջանագծեր՝ համապատասխանաբար A և В կենտրոններով։ Բացի P կետից այդ շրջանագծերը հատվում են ևս մեկ կետում, որը նշանակենք Q:
Քայլ 3: Միացնենք P և Q կետերը։ PQ կլինի AB ուղղին տարված ուղղահայաց:
=== Ուղղին տարված ուղղահայացի հիմքի կոորդինատներ ===
Դիցուք ուղիղը տրված է
A
(
x
a
,
y
a
)
{\displaystyle A(x_{a},y_{a})}
և
B
(
x
b
,
y
b
)
{\displaystyle B(x_{b},y_{b})}
կետերով։
P
(
x
p
,
y
p
)
{\displaystyle P(x_{p},y_{p})}
կետից ուղղին տարվում է ուղղահայաց։
Այդ դեպքում ուղղահայացի
O
(
x
o
,
y
o
)
{\displaystyle O(x_{o},y_{o})}
հիմքը կարելի է գտնել հետևյալ կերպ․
Եթե
x
a
=
x
b
{\displaystyle x_{a}=x_{b}}
(ուղղաձիգ), ապա
x
o
=
x
a
{\displaystyle x_{o}=x_{a}}
և
y
o
=
y
p
{\displaystyle y_{o}=y_{p}}
,
Եթե
y
a
=
y
b
{\displaystyle y_{a}=y_{b}}
(հորիզոնական), ապա
x
o
=
x
p
{\displaystyle x_{o}=x_{p}}
և
y
o
=
y
a
{\displaystyle y_{o}=y_{a}}
:
Մնացած բոլոր դեպքերում՝
x
o
=
x
a
⋅
(
y
b
−
y
a
)
2
+
x
p
⋅
(
x
b
−
x
a
)
2
+
(
x
b
−
x
a
)
⋅
(
y
b
−
y
a
)
⋅
(
y
p
−
y
a
)
(
y
b
−
y
a
)
2
+
(
x
b
−
x
a
)
2
{\displaystyle x_{o}={\frac {x_{a}\cdot (y_{b}-y_{a})^{2}+x_{p}\cdot (x_{b}-x_{a})^{2}+(x_{b}-x_{a})\cdot (y_{b}-y_{a})\cdot (y_{p}-y_{a})}{(y_{b}-y_{a})^{2}+(x_{b}-x_{a})^{2}}}}
,
y
o
=
(
x
b
−
x
a
)
⋅
(
x
p
−
x
o
)
(
y
b
−
y
a
)
+
y
p
{\displaystyle y_{o}={\frac {(x_{b}-x_{a})\cdot (x_{p}-x_{o})}{(y_{b}-y_{a})}}+y_{p}}
:
== Եռաչափ տարածության մեջ ==
=== Ուղղահայաց ուղիղներ ===
Երկու ուղիղներ տարածության մեջ ուղղահայաց են միմյանց, եթե նրանք համապատասխանաբար զուգահեռ են երկու այլ՝ միևնույն հարթության մեջ գտնվող փոխուղղահայաց ուղիղների։ Միևնույն հարթության մեջ գտնվող երկու ուղիղներ կոչվում են ուղղահայաց (կամ փոխուղղահայաց), եթե կազմում են չորս ուղիղ անկյուններ։
=== Ուղղի և հարթության ուղղահայացություն ===
Սահմանում. Ուղիղը կոչվում է հարթությանն ուղղահայաց, եթե այն ուղղահայաց է այդ հարթության մեջ գտնվող բոլոր ուղիղներին (ցանկացած ուղղի)։
Հայտանիշ. Եթե ուղիղն ուղղահայաց է հարթության երկու հատվող ուղիղների, ապա այն ուղղահայաց է այդ հարթությանը։
Հարթությունը, որն ուղղահայաց է երկու զուգահեռ ուղիղներից մեկին, ուղղահայաց է նաև մյուսին։ Տարածության կամայական կետով անցնում է տրված հարթությանն ուղղահայաց ուղիղ, ընդ որում՝ միայն մեկը։
=== Ուղղահայաց հարթություններ ===
Երկու հարթություններ կոչվում են ուղղահայաց, եթե նրանց կազմած երկնիստ անկյունը հավասար է 90°:
Եթե հարթությունն անցնում է մյուս հարթությանն ուղղահայաց ուղղով, ապա այդ հարթություններն ուղղահայաց են։
Եթե ուղղահայաց հարթություններից մեկին պատկանող կետից ուղղահայաց տարվի մյուս հարթությանը, ապա այդ ուղղահայացն ամբողջությամբ ընկած կլինի առաջին հարթության մեջ։
Եթե երկու ուղղահայաց հարթություններից մեկում ուղղահայաց տարվի նրանց հատման գծին, ապա այդ ուղղահայացն ուղղահայաց կլինի երկրորդ հարթությանը։
Հարթությունը, որն ուղղահայաց է երկու հատվող հարթություններին, ուղղահայաց է նրանց հատման գծին։
== Բազմաչափ տարածություններում ==
=== Հարթությունների ուղղահայացությունը քառաչափ տարածությունում ===
Հարթությունների ուղղահայացությունը քառաչափ տարածությունում երկու իմաստ ունի. հարթությունները կարող են ուղղահայաց լինել եռաչափ իմաստով, եթե նրանք հատվում են ուղղով (այսինքն՝ գտնվում են միևնույն հիպերտարածության մեջ), և նրանց կազմած երկնիստ անկյունը հավասար է 90°:
Հարթությունները կարող են ուղղահայաց լինել նաև քառաչափ իմաստով, եթե նրանք հատվում են մի կետում (այսինքն՝ չեն գտնվում միևնույն հիպերտարածության մեջ), և ցանկացած 2 ուղիղներ, որոնք տարված են այդ հարթություններում նրանց հատման կետով (յուրաքանչյուրն իր հարթությունում), ուղղահայաց են։
Քառաչափ տարածության մեջ տրված կետով կարելի է տանել քառաչափ իմաստով փոխուղղահայաց ճիշտ 2 հարթություններ (այդ պատճառով քառաչափ էվկլիդեսյան տարածությունը կարելի է ներկայացնել որպես երկու հարթությունների դեկարտյան արտադրյալ)։ Իսկ եթե միավորենք ուղղահայացության երկու տեսակներն էլ, ապա տրված կետով կարելի է տանել 6 փոխուղղահայաց հարթություններ (որոնք ուղղահայաց կլինեն վերոնշյալ երկու դեպքերից յուրաքանչյուրում)։
Վեց փոխուղղահայաց հարթությունների գոյությունը կարելի է պարզաբանել հետևյալ օրինակով։ Դիցուք տրված է x y z t դեկարտյան կոորդինատների համակարգ։ Կոորդինատային ուղիղների յուրաքանչյուր զույգի համար գոյություն ունի այդ երկու ուղիղներն ընդգրկող հարթություն։ Այդպիսի զույգերի քանակը հավասար է
(
4
2
)
=
6
{\displaystyle {\tbinom {4}{2}}=6}
: xy, xz, xt, yz, yt, zt, և նրանց համապատասխանում են 6 հարթություններ։ Այդ հարթություններից նրանք, որոնք ներառում են նույնանուն առանցք, ուղղահայաց են եռաչափ իմաստով և հատվում են ուղղով (օրինակ, xy և xz, yz և zt), իսկ նրանք, որոնք նույնանուն առանցք չեն ներառում, ուղահայաց են քառաչափ իմաստով և հատվում են կետով (օրինակ, xy և zt, yz և xt):
=== Հիպերտարածության և ուղղի ուղղահայացություն ===
Դիցուք տրված է n-աչափ
R
n
{\displaystyle \mathbb {R} ^{n}}
(n>2) էվկլիդեսյան տարածություն և նրա հետ զուգակցված
W
n
{\displaystyle W^{n}}
վեկտորական տարածություն, իսկ l ուղիղը
L
1
{\displaystyle L^{1}}
ուղղորդված վեկտորական տարածության հետ և
Π
k
{\displaystyle \Pi _{k}}
հիպերտարածությունը
L
k
{\displaystyle L^{k}}
ուղղորդված վեկտորական տարածության հետ (որտեղ
L
1
⊂
W
n
{\displaystyle L_{1}\subset W^{n}}
,
L
k
⊂
W
n
,
k
<
n
{\displaystyle L^{k}\subset W^{n},\ k<n}
) պատկանում են
R
n
{\displaystyle \mathbb {R} ^{n}}
տարածությանը։
l ուղիղը կոչվում է
Π
k
{\displaystyle \Pi _{k}}
հիպերտարածությանն ուղղահայաց, եթե
L
1
{\displaystyle L_{1}}
ենթատարածությունը օրթոգոնալ է
L
k
{\displaystyle L^{k}}
ենթատարածությանը, այսինքն՝
(
∀
a
→
∈
L
1
)
(
∀
b
→
∈
L
k
)
a
→
b
→
=
0
{\displaystyle (\forall {\vec {a}}\in L_{1})\ (\forall {\vec {b}}\in L_{k})\ {\vec {a}}{\vec {b}}=0}
:
== Տարբերակներ և ընդհանրացումներ ==
Ինվերսիայի տեսությունում ներմուծվում են շրջանագիծ կամ ուղիղ՝ ուղղահայաց
Γ
{\displaystyle \Gamma }
շրջանագծին։
Շրջանագծերի և ինվերսիայի տեսությունում երկու շրջանագծեր, որոնք հատվում են ուղիղ անկյան տակ, կոչվում են օրթոգոնալ (ուղղահայաց)։ Շրջանագծերը կարելի է համարել օրթոգոնալ, եթե նրանք միմյանց հետ կազմում են ուղիղ ակյուն։ Սովորաբար կորերի կազմած անկյունը նրանց՝ հատման կետում տարված շոշափողների կազմած անկյունն է։
Ինվերսիայի տեսությունում ուղիղն ուղղահայաց է
Γ
{\displaystyle \Gamma }
շրջանագծին, եթե անցնում է վերջինիս կենտրոնով։
== Տես նաև ==
Նորմալ
Զուգահեռություն
Ուղղանկյունություն
== Ծանոթագրություններ == |
101,266 | (2415) Գանեզա | (2415) Գանեզա (անգլ.՝ Ganesa), աստերոիդ աստերոիդների հիմնական գոտում։ Հայտնաբերվել է 1978 թվականի հոկտեմբերի 28-ին Հենրի Ջիկլասի կողմից Անդերսոն Մեսայում։
Միջին հեռավորությունը Արեգակից կազմում է 2,658791 ա. մ., առավելագույնը մոտենում է 2,5587 ա. մ. հեռավորության վրա և հեռանում 2,7589 ա. մ.։ Արեգակի շուրջ մեկ ամբողջական պտույտ է կատարում 1583,52 երկրային օրվա ընթացքում, իր ուղեծրով շարժվելով միջինում 0,227341 աստիճան/օր արագությամբ։ Աստերոիդի ուղեծրի և խավարածրի հարթությունները իրար հետ կազմում են 2,37° անկյուն։
== Տես նաև ==
Աստերոիդների ցանկ
Աստերոիդների սպեկտրալ դասեր
Աստերոիդների ընտանիքներ
Աստերոիդների խմբեր
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Շմադել Լուց (2003)։ Փոքր մոլորակների անունների բառարան (5-րդ վերանայված և ընդլայնված հրատարակություն ed.)։ Գերմանիա: Սփրինգեր։ ISBN 978-3-540-00238-3 (անգլ.)
(2415) Գանեզա աստերոիդը Փոքր մոլորակների կենտրոնի կայքում (ուղեծրի տվյալները և դիտարկումները) (անգլ.) |
256,464 | Բալտա (քաղաք, Ուկրաինա) | Բալտա (ուկրաիներեն՝ Балта), քաղաք Ուկրաինայի Օդեսայի մարզի Բալտայի շրջանում, շրջկենտրոն։ Բնակավայրը նախկինում նաև անվանվել է Յուզբաշևկա, Ալեկսանդրովկա, Ալեկսանդրովսկ։ Հիմնադրվել է 1797 թվականին։
2011 թվականի տվյալներով Բալտա քաղաքում բնակվում էր 19 353 մարդ։ Բնակավայրը զբաղեցնում է 22,97 կմ²։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Պաշտոնական կայք Archived 2012-12-25 at the Wayback Machine. (ուկր.)
Բնակավայրերի ամբողջական ցանկը Ուկրաինայի Գերագույն Ռադայի կայքում։ (ուկր.)
2001 թվականի Ուկրաինայի համապետական մարդահամարի արդյունքները։ (ուկր.)
Ուկրաինայի բնակավայրերի արբանյակային լուսանկարները։ (ուկր.) |
300,388 | Բաիմովո (գյուղ, Ստերլիբաշևսկի շրջան) | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ ԲաիմովոԲաիմովո (ռուս.՝ Баимово, բաշկիրերեն՝ Байым), գյուղ Ռուսաստանի Բաշկորտոստան հանրապետության Ստերլիբաշևսկի շրջանի կազմում։
Բնակչությունը 2009 թվականին գրանցված տվյալներով կազմում էր 85 մարդ։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Ռուսաստանի ժամային գոտիները, worldtimezone.com կայքում (անգլ.) |
565,325 | Լոստա | Լոստա (ռուս.՝ Лоста), գետ Ռուսաստանում, հոսում Վոլգոգրադի մարզ։ Գետաբերանը տեղակայված է Լեժի գետի ձախ ափին՝9 կմ հեռավորության վրա։ Գետի երկարությունը 26 կմ է։
== Ջրային գրանցամատյանի տվյալներ ==
Ռուսաստանի ջրային գրանցամատյանի տվյալների համաձայն՝ պատկանում է Դվինսկո Պեչարսկի ավազանային շրջանին, գետի ջրատնտեսային տեղամասը՝ հյուսիսային Դվինա գետն է, գետի ենթաավազանը Վիչեգդա և Վագա գետերն են։ Գետի գետային ավազանը Հյուսիսային Դվինան գետն է՝ մինչև հյուսիսային Դվինի միախառնման կետը։ Գետավազանը՝ Հյուսիսային Դվինա։
Տվյալներն ըստ ջրային ռեսուրսների ֆեդերատիվ տեսչության.
Ջրային օբյեկտի, պետական ջրային գրանցման կոդը - 03020100312103000006929
Հիդրոլոգիական ուսումնասիրությունների կոդը - 103000692
Ավազանի կոդը - 03.02.01.003
Հիդրոլոգիական ուսումնասիրությունների հատորի համարը - 03
Թողարկումն ըստ հիդրոլոգիական ուսումնասիրությունների - 0
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
ՌԴ ջրային ռեսուրսների էկոլոգիան Archived 2015-05-26 at the Wayback Machine. |
813,508 | Դարա (այլ կիրառումներ) | Դարա անվանումը կարող է ունենալ հետևյալ կիրառումները․
Դարա - գյուղ Արևմտյան Հայաստանում, Դիարբեքիրի վիլայեթի Մարդինի գավառում,
Դարա - գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մշո գավառում։ |
463,751 | Սկանդինավյան թերակղզի | Սկանդինավյան թերակղզի (նորվ.՝ Den skandinaviske halvøy կամ Den skandinaviske halvøya, շվեդերեն՝ Skandinaviska halvön, ռուս.՝ Скандинавский полуостров, ֆիններեն՝ Skandinavian niemimaa), ամենամեծ թերակղզին Եվրոպայում (հյուսիս-արևմուտքում)։
== Աշխարհագրություն ==
Երկարությունը 1900 կմ է, լայնությունը՝ մինչև 800 կմ, տարածությունը՝ մոտ 800 հզ կմ²։ Ողողվում է Բալթիկ, Հյուսիսային, Նորվեգական և Բարենցի ծովերով։ Մայրցամաքային սահմանը պայմանականորեն տանում են Բոտնիկ ծոցի հս․ մասից մինչև Վարանգեր ֆիորդը։ Արմ․ և հս․ ափերը զառիվայր են, բարձր, մասնատված ֆիորդերով, հվ․ և արլ․ ափերը ցածր են, ժայռոտ, հաճախ՝ ստորջրյա։ Թերակղզու մեծ մասը զբաղեցնում են Սկանդինավյան լեռները, (ամենաբարձր գագաթը՝ Գալհյոպիգեն, 2470 մ), որոնց արլ-ից հարում է Նորլանդ սարահարթը, դրանից հվ․ տարածվում են Միջին Շվեդական լճային դաշտավայրը և Սմոլանդ գմբեթաձև բարձրությունը (մինչև 377 մ)։ Ռելիեֆի հիմնական գծերը կապված են Սկանդինավյան թերակղզու Բալթիական վահանի սահմանում գտնվելու և կալեդոնյան ծալքավոր կառուցվածքի հետ, որը նեոգեն-անթրոպոգենում ենթարկվել է զգալի ուղղաձիգ տեղաշարժման ու հարթեցման ի հաշիվ սառցադաշտային էկգարացիայի և կուտակման։ Օգտակար հանածոներից կան երկաթի հանքանյութ, պղինձ, տիտան, անագ։ Կլիման արմ-ում ծովային է, արլ-ում՝ բարեխառն, անցումային։
Գետային ցանցը խիտ է, գետերը՝ սահանքավոր, ջրառատ, գերազանցապես կարճ և հարուստ հիդրոէներգետիկ պաշարներով։ Կան բազմաթիվ լճեր (Վենեռն, Մելարեն, Վեթեռն են), սառցադաշտեր (տարածքը մոտ 5 հզ կմ²)։ Անտառները գրավում են տարածքի 43 %-ը։ Հս-ում տունդրան ու ասեղնատերև անտառներն են, հվ-ում՝ խառն և լայնատերև անտառները, արմ-ում՝ տորֆաճահիճները։ Կենդանիներից կան որմզդեղ, աղվես, նապաստակ, լեմինգ, եղջերու։ Ափամերձ ժայռերին և կղզիներում կան թռչնաշուկաներ։ Սկանդինավյան թերակղզում են գտնվում Շվեդիան, Նորվեգիան և Ֆինլանդիայի հյուսիսարևմտյան մասը։ |
319,767 | Սիվկովո (գյուղ, Օդինցովսկի շրջան) | Սիվկովո (ռուս.՝ Сивково), գյուղ Ռուսաստանի Մոսկվայի մարզի Օդինցովսկի շրջանի կազմում։
Բնակչությունը 2006 թվականին գրանցված տվյալներով կազմում էր 12 մարդ։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Ռուսաստանի ժամային գոտիները, worldtimezone.com կայքում (անգլ.) |
412,248 | Լիլիթ Բլեյան | Լիլիթ Բլեյան (հունիսի 2, 1978(1978-06-02), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ստեղծագործող՝ երգերի հեղինակ, երգչուհի, նախկինում՝ լրագրող, հեռուստահաղորդավար։ Երգերի լեզուն՝ հայերեն, իսպաներեն, իտալերեն, անգլերեն։ Առաջին ձայնասկավառակը՝ «Ուրիշ քաղաքում», թողարկվել է Երևանում 2011 թ․ նոյեմբերին։ Երկրորդ սկավառակը՝ «Paciencia», իսպաներեն և անգլերեն երգերով, թողարկվել է 2013 թ․ նոյեմբերին։
== Կենսագրական տվյալներ ==
Ծնվել է Երևանում՝ 1978 թ․ հունիսի 2-ին։ Երգեր սկսել է գրել դեռևս մինչև դպրոց հաճախելը։ Ավարտել է երաժշտական յոթնամյա դպրոց՝ ջութակի դասարանը։
1992-1994 թթ․ երգել է Երևանի «Ալան Հովհաննես» կանանց կամերային երգչախմբում։ 11-12 տարեկանում, տարվելով իսպանալեզու երգերով, սկսում է ինքնուրույն սովորել լեզուն, և դպրոցն ավարտելով՝ կրթությունը շարունակում է Երևանի Պետական Համալսարանի ռոմանագերմանական ֆակուլտետում՝ իսպանական բաժնում։
Համալսարանական կրթությանը զուգահեռ՝ ավարտել է հեռուստալրագրության դասընթացներ և սկսում աշխատել Երևանում հեռարձակվող անկախ «Ա1+» հեռուստաընկերությունում՝ նախ՝ որպես լրագրող, այնուհետև՝ որպես խմբագիր և լրատվական թողարկումների հաղորդավար։
2002 թվականից սկսած իրականացնել է տարբեր հասարակական նախագծեր՝ ստեղծելով վերլուծական կայքեր, կազմակերպելով քննարկումներ հասարակական և տարածաշրջանային խնդիրների շուրջ, նկարահանելով սոցիալական տեսահոլովակներ։
2010 թվականին «Ա1+» հեռուստաընկերության ինտերնետային տարբերակի համար պատրաստում է հաղորդումների մի քանի շարք։
2010-ին որոշում է ձայնագրել իր երգերից մի քանիսը։ Հենց առաջին՝ «Սպասող գնացքներ» երգն անմիջապես սիրվում է ունկնդրի կողմից։ Առաջին ձայնասկավառակը՝ «Ուրիշ քաղաքում», թողարկվում է 2011 թ․ նոյեմբերին։
Լիլիթի երկրորդ՝ իսպաներեն և անգլերեն նոր երգերից կազմված «Paciencia» (Համբերություն) ալբոմը թողարկման է պատրաստվում 2013 թ․ նոյեմբերին։
== Ձայնասկավառակներ ==
=== «Ուրիշ քաղաքում» (2011, Երևան) ===
Քաղաքից քաղաք – From Town to Town
Տրամադրություն - Mood
Սպասող գնացքներ – Waiting Trains
Երազելով ծովի մասին – Dreaming of the Sea
Մութ սենյակում – In a Dark Room
Սպասելով ամռանը – Waiting for the Summer
Հին հետքերով – Old Traces
Siempre tu' (իսպաներեն) - Siempre tu' (Spanish)
Սպասող գնացքներ (իսպաներեն) – Waiting Trains (Spanish version)
=== Paciencia (Երևան, 2013) ===
El Corazón como prisión
Volverás
Por el Mediterráneo
Paciencia
Coloreando
Un Día
Una semana en Barcelona
Christmas Night
El Después
Castillo de arena
Falling
Siempre Tú (from the album «In another City»)
Christmas Night – Armenian version
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Լիլիթ Բլեյանի պաշտոնական կայք Archived 2014-01-16 at the Wayback Machine.
Լիլիթ Բլեյան. «Ամենամեծ դատարկություններից մեկն իրական մարդկանց բացակայությունն է» Archived 2020-11-29 at the Wayback Machine. |
432,509 | Կոմպլեքսաչափություն | Կոմպլեքսաչափություն, խևլաչափություն, տրիլոնաչափություն, տիտրաչափական վերլուծության եղանակ, հիմնված է գրեթե բոլոր կատիոնների և ամինաբազուքակարբոնաթթուների փոխազդեցության դեպքում ջրում լավ լուծվող և քիչ դիսոցվող կոմպլեքս միացությունների ստացման վրա։ Տիտրման վերջնակետը հաստատում են կոմպլեքսաչափական և այլ ինդիկատորների օգնությամբ։ Պղտոր կամ խիստ գունավորված լուծույթների համար օգտագործում են առանց ինդիկատորի տիտրման եղանակներ, օրինակ, պոտենցաչափություն, կոնդուկտաչափություն են։ Կոմպլեքսաչափությունը կիրառում են հանքանյութերում, մետաղագործական արտադրանքներում, դեղագործական պատրաստուկներում մետաղի պարունակությունը, ջրի կոշտությունը որոշելու համար։ |
440,464 | Վահրամ Պահլավունի կամավորական ջոկատ | «Վահրամ Պահլավունի» կամավորական ջոկատ։ Կոչվել է Հայոց իշխանաց իշխան Վահրամ Պահլավունու (980-1020-ական թթ.) անունով։ Կազմավորվել է 1990 թվականին Դիլիջան քաղաքում՝ Երևանի «Հատուկ նշանակության խումբ» (ՀՆԽ) ջոկատի հրամանատար Վ. Վարդանովի նախաձեռնությամբ։ Ունեցել է ռազմական խորհուրդ, շտաբ, զինանշան (ընդօրինակված Պահլավունիների զինանշանից), օրհներգ (հեղինակ՝ Արզաս Ոսկանյան)։ 1993 թվականին ջոկատի հիմքի վրա ստեղծվել է մոտոհրաձգային գումարտակ։ 1990-1994 թվականներին ջոկատը, նրա խմբերն առանձին կամ գումարտակի կազմում մասնակցել են ՀՀ Նոյեմբերյանի (Ոսկեպար), Իջևանի (Կիրանց, Բերքաբեր), Ճամբարակի (Վահան, Արծվաշեն, Ջիլ, Արտանիշ և «Քիշաթաղ», «Ալագերալ» բարձունքներ), Տավուշի (Չինարի) շրջանների ինքնապաշտպանական մարտերին։ Գործել է նաև որպես ճակատային գծի անցում ապահովող ստորաբաժանում՝ «ՀՆԽ» հետախուզական խմբերի համար։ Հրամանատարն է եղել Լ. Մաթևոսյանը։ Ջոկատից Հայաստանի Հանրապետության «Արիություն» մեդալով պարգևատրվել է 7 (3-ը՝ հետմահու), Հայաստանի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալով՝ 2, Արցախի Հանրապետության «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով՝ 3։ Ջոկատից զոհվել է 3 ազատամարտիկ։ |
577,022 | Պոնտի Նովայի գավառ | Պոնտի Նովայի գավառ (պորտ.՝ Microrregião de Ponte Nova), գավառ Բրազիլիայում, մտնում է Մինաս Ժերայսի նահանգի մեջ։ Մտնում է Կամպու դաս Վերտենտիս մարզի մեջ։ Բնակչությունը կազմում է 186 801 մարդ 2006 թվականի տվյալով։ Զբաղեցված տարածքը 4874,814 կմ²։ Բնակչության խտությունը 38,3 մարդ/կմ²։
== Վիճակագրություն ==
Համախառն ներքին արտադրանքը կազմել է 1 368 878 058,77 (ըստ Բրազիլիայի ինստիտուտի աշխարհագրության և վիճակագրության տվյալների)
Համախառն ներքին արտադրանքը մեկ շնչի հաշվով 2003 թվականին կազմում է 4 767,62 ռեալ (ըստ Բրազիլիայի ինստիտուտի աշխարհագրության և վիճակագրության տվյալների)
Մարդկային զարգացման ինդեքսի պոտենցիալը 2000 թվականին կազմել է 0,715
== Գավառի կազմ ==
Գավառի կազմի մեջ են մտնում հետևյալ համայնքները.
Ակայակա
Ժեկերի |
416,835 | Պուսկառու | Պուսկառու (էստ․՝ Puskaru), գյուղ Էստոնիայի Պիլվամաա նահանգի Պիլվա շրջանում։
2011 թվականի տվյալներով գյուղում բնակվում էր 61 մարդ։
== Տես նաև ==
Էստոնիայի վարչական բաժանում
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Էստոնիայի բնակավայրերի անվանումները (հետխորհրդային շրջանի անվանափոխումներից հետո), http://www.eki.ee կայքում։ (անգլ.) և (էստոներեն)
Էստոնիայի բնակչության վիճակագրությունը; «Էստոնիայի վիճակագրություն» պետական գործակալության կայքում։ (էստոներեն) |
708,360 | 12 (այլ կիրառումներ) | 12, կարող է վերաբերել.
12 - նահանջ տարի, որն, ըստ Գրիգորյան օրացույցի, սկսվում է կիրակի օրը։ Այն մեր թվարկության 12-րդ տարին է, 1-ին հազարամյակի 12-րդ տարին, 1-ին դարի 12-րդ տարին, 1-ին դարի 2-րդ տասնամյակի 2-րդ տարին, 10-ական թվականների 2-րդ տարին։
12 - 2007 թվականին նկարահանված ռեժիսոր Նիկիտա Միխալկովի ֆիլմը, որը ամերիկյան «12 զայրացած տղամարդ» (անգլ.՝ 12 Angry Men) ֆիլմի ռիմեյքն է։ |
253,459 | Կոզլովկա (գյուղ, Պեսչանկայի շրջան) | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ ԿոզլովկաԿոզլովկա (ուկրաիներեն՝ Козлівка), գյուղ Ուկրաինայի Վիննիցայի մարզի Պեսչանկայի շրջանում։ Բնակավայրը նախկինում նաև անվանվել է Յուրևկա, Ալչևսկոե, Վորոշիլովսկ, Կոմունարսկ։ Հիմնադրվել է 1789 թվականին։
2001 թվականի տվյալներով Կոզլովկա գյուղում բնակվում էր 427 մարդ։ Բնակավայրը զբաղեցնում է 1232 կմ² տարածք։ Բնակչության խտությունը կազմում էր 346,59 մարդ/կմ²։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Բնակավայրերի ամբողջական ցանկը Ուկրաինայի Գերագույն Ռադայի կայքում, www.rada.gov.ua (ուկր.)
2001 թվականի Ուկրաինայի համապետական մարդահամարի արդյունքները, ukrcensus.gov.ua (ուկր.)
Ուկրաինայի բնակավայրերի արբանյակային լուսանկարներ և քարտեզներ, maps.vlasenko.net (ուկր.) |