id
int64 800
1.12M
| title
stringlengths 1
125
| article
stringlengths 8
195k
⌀ |
---|---|---|
972,166 | Մելբուռնի ամրոց | Մելբուռնի ամրոց (անգլ.՝ Melbourne Castle), միջնադարյան դղյակ, որը գտնվում էր Մելբուռնում՝ Դերբիշիր նահանգում։ Այն կառուցվել է արքայական տան տարածքում, որը թագավոր Ջոնի օրոք հարևան թագավորական այգում որսորդությամբ զբաղվող ազնվականներին կացարաններ էր հատկացնում։ Ամրոցի կառուցումը սկսվել է 1311 թ.-ին՝ Լանկաստերի 2-րդ կոմս Թոմասի կողմից, և շարունակվել մինչև 1322 թվականը, նրա մահապատժից կարճ ժամանակ անց, սակայն, աշխատանքները դադարեցվել են։
XIV դարի սկզբից Մելբուռնի դղյակը հիմնականում կառավարում էին Լանկաստերի կոմսերը, դուքսերը կամ արքունիքը։ Բարելավման և վերանորոգման աշխատանքներ են կատարվել, մասնավորապես Ջոն Գոնտացու կողմից, և շենքն ընդհանուր առմամբ, լավ վիճակում է եղել XV և XVI դարի սկզբներին։ Բուրբոնի դուքս Ջոն Առաջինը 1415 թ.-ին Ագինխուրի ճակատամարտում գերեվարվելուց հետո, 19 տարի շարունակ պահվում էր Մելբուռնում, և ամրոցը բանտ էր համարվում շոտլանդացիների թագուհի Մարիի համար, չնայած իրադարձությունները նրա համար այլ բանտարկություն էին նախապատրաստել։
Էղիսաբեթ I-ի թագավորության ավարտին ամրոցը սկսում է քայքայվել։ Չնայած քարերի շարվածքի ամրությանը՝ վատ պահպանումը հանգեցնում է կառույցի այլ մասերի զգալի վատթարացմանը։ 1604 թ.-ին կալվածքը գնվել է Հանթինգոնի 5-րդ կոմս՝ Հենրի Հաստինգսի կողմից, որն իր սեփական ամրոցն ուներ հարևան Աշբի-դե-լա-Զուշում։
Այնուհետև Մելբուռնի ամրոցը քանդվում և օգտագործվում է որպես շինանյութ։ Այսօր այն, ինչ մնացել է Մելբուռնի ամրոցից 15 մ (50 ֆտ) երկարությամբ և 4 մ (13 ֆտ) բարձրությամբ պատի մի հատված է և որոշ հատվածներ հիմքից, նախկին շենքի ներքին հարդարանքի մասին ոչինչ հայտնի չէ։ Գրանցված է ավերման II աստիճան, իսկ տարածքը գրանցված է որպես հուշարձան։ Ամրոցի մնացորդները հանրության համար հասանելի չեն։
== Ստեղծման նախադրյալներ ==
Մելբուռնը քաղաք է Հարավային Դերբիշիրում ՝ Տրենթ գետի մոտակայքում, ենթադրվում է, որ այն կառուցվել է որպես թագավորական տուն՝ Քինգս Նյուտոն բնակավայրի հարավում։ Մելբուռնի ամրոցը կառուցվել է ավելի վաղ կառուցված կալվածքի տարածքում ՝ անհայտ տարեթվով։ Կա հին ավանդույթ, որում նշվում է, որ ամրոցն ի սկզբանե հիմնադրվել է մոտ 900 թվականին ՝ Ալֆրեդ Մեծի օրոք, բայց որևէ ապացույց չկա : Ինչպես գրված է Դոմեսդի գրքում, Մելբուռնի կալվածքը և հողերը, Նորմանյան նվաճումներից առաջ թագավոր Էդվարդ Խոսոտովանողի սեփականությունն էին։ Այնուհետև ունեցվածքը փոխանցվեց Անգլիայի Վիլյամ I- ին թագավորին։ 1133թ.-ին՝ Կառլիսի թեմի ստեղծումից հետո, Հենրի I- ը կալվածքը ցմահ հանձնեց առաջին եպիսկոպոս Շտելվոլդին։ Որոշ ժամանակ անց թեմը կառուցեց պալատ այն վայրի մոտակայքում, որտեղ այժմ գտնվում է Մելբուռնի ամրոցը։ Երբ մոտ 1156 թ.-ին եպիսկոպոս Շթելվոլդը վախճանվեց, կալվածքը վերադարձվեց արքունիքին։
Թագավոր Հովհան Անհողը, ենթադրաբար, կառուցել է Մելբուռնի մոտակայքում գտնվող թագավորական որսորդական պուրակը մոտ 1200 թվականին, և հայտնի է, որ թագավորը առնվազն հինգ արարողությունների ժամանակ մնացել է կալվածքում։ Հովհանն իր կալվածքը և հողերը հանձնեց Հյու Բեուչամին, չնայած նրանք շուտով վերադարձրին այն արքունիքին՝ 1230 թվականին Հենրի III-ը այն նվիրաբերեց Կառլիսի թեմի եպիսկոպոս Վալտեր Մուկլերկին։ 1248 թվականին եպիսկոպոսի մահվան պատճառով ամրոցը վերադարձվեց արքունիքին, և 1265 թ.-ին Հենրին հողը տվեց իր որդուն ՝ Էդմունդ Քրոուքբեքին, Լանկաստերի 1-ին կոմսին։ Իսկ ավելի ուշ, պարզվում է, որ նախքան թագավորի որդի, Լանկաստերի 2-րդ կոմս՝ Թոմասին անցնելը, կալվածքը որպես պարգև տրվել է ինչ-որ Ֆիլիպ Մարկի։ Այս ամենը տեղի է ունեցել 1298 թ.-ին, երբ նախքան որդու չափահաս դառնալը՝ հայրը երկու տարի առաջ մահացավ։ Տան մասին վաղ հիշատակումները հազվադեպ են, բայց կան արձանագրություններ, որոնք վերաբերում են 1246թ.-ին ջրհորդանների և 1248թ.-ին Թագավորի պալատի տանիքի վերանորոգման աշխատանքներին։
== Նկարագրություն ==
Ամրոցը կառուցվել է 14-րդ դարում քաղաքի արևելքում ՝ մի փոքր բարձրադիր վայրում։ Ամրոցի արտաքին պատերի մեջ պարփակված տարածքը կազմում էր մոտ 2,8 հա (7 ակր), իսկ արտաքին շինություններով, այլ օժանդակ շինություններով և պտղատու այգիներով, ընդհանուր մակերեսը կազմում էր առնվազն 8 հա (20 ակր)։ Պատերը կառուցվել են մոխիրներով պատված որմնաքարերով, և անգամ առանց նրանց նախկնական փայլեցված երեսպատման, պատերը մոտ 3 մ (10 ֆտ) հաստություն ունեն։
Այն ամենը, ինչ հայտնի է ամրոցի արտաքին տեսքից, ժամանակակից նկարների շնորհիվ է։ Չնայած դրանք կարող են ժամանակակից աչքին արտասովոր թվալ, բայց կան ավելի լավ պահպանված տարածքներ, որոնք ներկայացնում են որոշ առանձնահատկություններ։ Թութբերրի և Պոնտեֆրակտի դղյակները, երկուսն էլ ունեն նման դարպասներ և մատուռներ, իսկ Թութբերիի բլուրը և Պոնտեֆրակտի պաշտպանական պարիսպները իրենց նկարազարդումներով նույնպես մոտ են այս ոճին։ Սանդալի ամրոցը ունի բազմանկյունային աշտարակ, ինչպիսիք նկարում պատկերվածներն են, և այս առանձնահատկությունը պահպանված է Մելբուռնի հիմքերում, որոնք դեռ կանգուն են։
Արձանագրություններում հիշատակվում է թոնրատան, խոհանոցի և մատուռի, ինչպես նաև դահլիճի, պալատական մեծ սրահի և բարձրացող կամրջի մասին, սակայն ամրոցի ներքին կառուցվաքի մասին մանրամասներ հայտնի չեն։
== Պատմություն ==
=== Վաղ տարիներ ===
Կոմս Թոմասը իր տնտեսվարին՝ Ռոբերտ դե Հոլանդին, 1308 թ. փետրվարին որպես պարգևատրում հանձնեց կալվածքը։ 1322 թ.-ին Ռոբերտը Էդուարդ II-ից ատամնավոր պարիսպ կառուցելու թույլտվություն ստացավ, որպեսզի ամրացնի կառույցը, և ավելի վաղ կառուցված համեստ շինությունը վերածվեց ամրոցի 1311թ.-ից 1322 թվականների ընթացքում։ Տեղի ավանդության համաձայն՝ քարը ձեռք է բերվել այն տարածքում գտնվող քարհանքից, որտեղ այժմ տեղակայված է Մելբուռնի լողավազանը։ Արձանագրությունները ցույց են տալիս, որ 1313–1314 թվականների ընթացքում նախագծի վրա ծախսվել է 1313 ֆունտ ստեռլինգ, որից 548 ֆունտ ստեռլինգը վճարվել է քարտաշներին ՝ քարը ձևավորելու համար։ Ծրագրի վրա աշխատող մի քանի քարտաշներ ներգրավվել էին 1315 թ.-ին Ռևենսթոուն գյուղում ծագած խռովության մեջ։ Մելբուռնի կարևոր միջնադարյան շինությունները կառուցվել են տեղական հումքից `մանր ավազաքարից (Միլսթոն Գրիտ)։ Այն չմշակված մանր ավազաքար է, որի վրա կարելի է աշխատել որակյալ մոխիր ստանալու համար։ Մինչև 18-րդ դարի վերջ՝ գյուղը գտնվում էր եկեղեցու, ամրոցի և Բարձր փողոցի շուրջ ։
Կոմս Թոմասը, այլ խոշոր կալվածատերերի հետ միասին, գրավեց Էդվարդի թագավորի սիրելի կոմս Պիրս Գավեստոնին պատկանող տարածքը և սպանեց նրան 1312 թ.։ Այնուամենայնիվ, թագավորը մնաց Մելբուռնում մինչև 1314 թ.։ Որոշ ժամանակ ՝ Բանոկբուրնում Էդվարդի պարտությունից հետո, շոտլանդացիների ընկեր կոմսը, ղեկավարում էր Անգլիայի մեծ մասը, սակայն 1321 թվականին Էդվարդը զորք հավաքեց և Թոմասին դուրս շպրտեց Միդլենդից։ Մելբուռնի և Թութբուրիի Լանկաստերյան ամրոցները մնացին ամայի և թալանվեցին տեղի բնակչության կողմից։ Կոմս Թոմասը վերջապես պարտության մատնվեց 1322 թվականին Բորոֆրիջի ճակատամարտում։ Նա անմիջապես մահապատժի ենթարկվեց, իսկ Ռոբերտ դե Հոլանդը գլխատվեց 1328 թ.-ին։ Թագավորը կայազոր ուղարկեց Մելբուռն և Ռալֆ Բասեթին նշանակեց տնտեսավար, որպեսզի փոխարինի պաշտոնյա Ջոն դե Հարդեդեշուլին։ Մարտ ամսին ձերբակալվեցին ամրոցը կողոպտողները և մինչև ապրիլ Էդվարդը դուրս հանեց իր զորքերը։ 1323 թվականին նա Ռոբերտ Թոչերին և Ռոջեր դը Բելերին նշանակեց, որպեսզի նրանք օգնեն տնօրինել իր ունեցվածքը Մելբուռնում ՝ օգտագործելով Ստաֆորդշայրում ապստամբների ունեցվածքի բռնագրավուման արդյունքում ստացված գումարները։ Էդվարդը կրկին մնաց Մելբուռնում 1325 թ.-ին, և այնտեղ նա իրավունք տվեց հարկեր հավաքել մերձակա Սվարկսթոունի տղամարդկանցից ՝ Տրենթի կամուրջը վերականգնելու համար։
=== Լանկաստերյան բարեփոխումներ ===
Ամրոցը, որը Թոմասի մահապատժի պահին դեռևս անավարտ էր, իր հողերի հետ միասին, մնաց որպես արքունի սեփականություն, մինչև որ այն 1327 թվականին շնորհվեց Լենկաստերի 3-րդ կոմսին՝ Լոնդաստերի կոմս Թոմասի եղբորը ՝ Հենրիին։ Իր հերթին այն անցավ Հենրիի որդուն ՝ չորրորդ կոմսին, որը դարձավ Լանկաստերի առաջին դուքսը։ Դքսի մահվանից հետո՝ 1361-ին, նրա կառավարիչը հանդիսանում էր Ինգրամ Ֆաուկոները, որը որպես թոշակ տարեկան ստանում էր 10 ֆունտ ստերլինգ, ևս 5 ֆունտ ստանում էր իր կինը։
Հենրիի ժառանգորդը Բլանշն էր՝ Ջոն Գաունթի կինը։ Դուքս Ջոնը հաստատեց Ֆաուկոների թոշակը, երբ նա սկսեց տիրապետել Լանկաստերյան հողերին։ Ջոնի երեք տարեկան դստերը՝Կատալինային, որն իր երկրորդ կնոջից` Կաստիլիայի Կոնստանցիայից էր, 1375 թվականին ամրոցում առանձին սենյակ և կաստիլիացի դայակ տրմադրվեց։
Փիթերը դարձավ Մելբուռնի կալվածքի պահապանը 1377թ․՝ տարեկան տասը ֆունտ եկամտով։ 1386թ․-ին նրան շնորհվեց ևս 66 շիլլինգ 8 կոպեկ, իսկ 1395թ.-ին՝ 10 արծաթ (6 ֆունտ 13 շիլլինգ 4 կոպեկ)։ Վերջին շնորհումը պայմանով էր․ նա չպետք է միջամտեր կառավարիչների ու այգիների պահապանների աշխատանքներին, որը փոխանցվել էր նրա որդուն՝ Փիթերին ։
Կրտսեր Փիթերը Մելբուռնում մասնակցում էր ապագա Հենրի IV- ի դաստիարակությանը՝ Ռիչարդ II- ի օրոք։ Նա նորից նշանակվեց Դերբայշիրի կալվածքի կառավարիչ և տնտեսվար՝ 1399-ի մարտին, չնայած նա հրաժարվեց իր պաշտոնից ապրիլին ՝ ի պատասխան թագավոր Ռիչարդի նշանակած տարեկան վճարի, որը բռնագրավել էր Լանկաստերյան կալվածքները, երբ այդ նույն տարվում՝ավելի վաղ մահացավ Ջոն Գաունտը։ Հենրիի՝ գահը գրավելուց հետո, Փիթերը նշանակվեց որպես կառավարիչ, իսկ 1399-ի հոկտեմբերին նրա տարեկան վճարը 10 ֆունտից բարձրացավ մինչև 100 արծաթ (66 ֆունտ 8 շիլլինգ), հաջորդ տարվա ընթացքում նրան Դերբայշիրում հող շնորհվեց, որը առգրավվել էր Թոմաս Մերկեից՝ Կառլիսի եպիսկոպոսից՝ Թագավորի դեմ դավադրության համահեղինակից։
Լանկաստերի դքսությունը շարունակեց բարելավել և ընդլայնել կալվածքը տասնչորսերորդ և տասնհինգերորդ դարերի ընթացքում։ Ջոն Գաունտը 1392/3 թվականներին Համայանքային սրահում և Մեծ պալատում այլ գործերին զոււգահեռ, նորոգում էր նաև պատուհանները։ 1393/4 թվականներին նա վերանորոգեց բարձրացող կամուրջը, իսկ 1399/1400 թվականներին կատարեց ջրամատակարարման համակարգի բարելավումներ ՝ օգտագործելով երկու տարի առաջ ձեռք բերված կապարը։
19 տարի շարունակ, ամրոցը բանտ էր ծառայում Բուրբոնի կոմս Ջոն Առաջինի համար, այն բանից հետո,երբ `1415 թ.-ին Ագինխուրի ճակատամարտում նա պարտություն կրեց։ Նրա պահապանը Նիկոլաս Մոնթգոմերի Կրտսերն էր։ Իններորդ դարի տեղացի պատմաբան Ջոն ժոզեֆ Բրիգսը պնդում էր, որ «Վարդերի պատերազմի» ժամանակ ամրոցը մասամբ փլուզվել է Լանկաստերյան կոմս Անջուի Մարգարիտ զորքերի կողմից, բայց քանի որ նրա արշավախումբը գտնվում էր Հյուսիսային Մեծ Ճանապարհի ճակատում, նա թալանեց Քեմբրիջշիրի Մելբուռնը, այլ ոչ թե Դերբիշիրի նույնանուն ամրոցը։
1545 թ.-ին հնէաբան Ջոն Լելանդը Հենրի VIII- ին հայտնեց, որ գույքը բավականաչափ լավ վիճակում է և այն որակեց որպես «մեծապես լավ վերանորոգված», գուցե խոսքը Էդվարդ IV- ի օրոք կատարված նորոգումների մասին էր, երբ Ագինխուրի հրամանատար Սըր Ռալֆ Շիրլին եղել է ամրոցի կառավարիչը։
=== Փլուզում ===
Երբ Եղիսաբեթ Առաջինը թագուհի դարձավ, նա հրամայեց ուսումնասիրել իր ամրոցները։ 1562թ.-ի զեկույցում ասվում էր, որ իր թագավորության հյուսիսում գտնվող միայն տասը ամրոցներ արժեր պահպանել, սակայն Մելբուռնը այդ ցանկում չկար։ 1576 թ. կատարված հետագա ուսումնասիրության համաձայն, չնայած որ քարերի շարվածքը լավ վիճակում էր, բացի մեկ ծխնելույզից և պատուհանից, փայտանյութը քայքավում էր, կապարե տանիքի վրա առաջացել էին անցքեր, խոհանոցներից մեկը փլուզման եզրին էր, և անհրաժեշտ էր փոխել մեկ այլ խոհանոցի հատակը։ Նույն թվականին Ջորջ Թալբոտը, Շրյուսբերիի 6-րդ կոմսը, թագուհուն գրեց՝ վստահեցնելով նրան, որ ամրոցը լավ վիճակում էր և վերակառուցումը արժի 1000 ֆունտ, սակայն այն կարող է վերանորոգվել նաև 100 ֆունտով։ Քանի որ նա պատասխանատու էր բանտարկված Մարիի՝ շոտլանդացիների թագուհու և նրա 140 համախոհներին պահելու համար, նա հույս ուներ, որ նրան տեղափոխեն Մելբուռն։ 1583 թ.-ին ամրոցը նորից ուսումնասիրվեց ՝ տեսնելու, թե արդյոք այն հարմար էր գերեվարված թագուհուն այնտեղ պահելու համար։ Չնայած սենյակները քանակով և որակապես բավարար էին, անավարտ շենքը համարվում էր «թերություններ ուներ յուրաքանչյուր անկյունում»։ Մեծ սենյակները բաժանման կարիք ունեին, հատակները հողապատ էին և սվաղած, իսկ բակը սալիկապատ չէր, «այնպիսի տպավորություն է, որ դռներից դուրս ասես ճահճուտում լինես, քանի որ շատ մռայլ և տհաճ էր քայլել այդ այսպես կոչված տան շրջակայքով»:1584 թ.-ին Եղիսաբեթ թագուհին վերջապես որոշեց Մարիին տեղափոխել Մելբուռն՝ ըստ Բաբինգտոնի դավադրության հեռացնելով նրան ՝ անգլիացի թագուհուն սպանել և գահ բարձրացնել իր շոտլանդացի զարմուհուն։
1597 թ.-ին ամրոցը օգտագործվում էր որպես խոշոր եղջերավորների պահման վայր, չնայած 1602 թ.-ին արված ուսումնասիրությունը հավաստիացրեց Եղիզաբեթին, որ այն «հիանալի և հնագույն ամրոց է, որը Ձերդ Գերազանցությունը պահում է իր ձեռքերում»։ Կառավարչի տարեկան աշխատավարձը 10 ֆունտ էր, որը վճարվում էր Ինգրամ Ֆաուկոներին 140 տարի առաջ։
1604թ.-ին ամրոցն ու հողերը գնվել են 4600 ֆունտ ստեռլինգով Հեննթդոնի 5-րդ կոմս Հենրի Հաստինգսի կողմից, որի ընտանեկան նստավայրը՝ Աշբի դե լա Զուշ ամրոցը գտնվում էր ընդամենը 11 կմ հեռավորության վրա (7 մղոն հեռավորության վրա) :Մելբուռնի ամրոցը քանդվեց 1610-1637թթ․-ին, որպեսզի ամրոցի շինանյութը օգտագործվի այլ կառույցի համար։ 1629 թ.-ին, հավանաբար, հանվել է հողի մակարդակից բարձր բոլոր մշակված քարերը։ Մելբուռնի ամրոցի կառավարիչ Սըր Ջոն Քոքը այդ տարի Կառլիսի եպիսկոպոսից քարհանքում աշխատանքներ սկսելու թույլտվություն ստացավ։ Երեսպատման քարերից որոշներն օգտագործվում էին Թագավորի ջրաղացում ամբարտակը վերականգնելու համար, որը որոշ ժամանակ հետո պետք է կատարեր տեղի մարգարեի ասածը՝ «Տրենթի ջրերը պետք է ողողեն Մելբուռնի ամրոցի աշտարակները»։ Հասթինգսների կալվածքը աստիճանաբար վաճառվեց , իսկ ամրոցի տարածքը վաճառվեց կոմս Մոուրայի կողմից 1811 թ.-ին։
== Ավերակներ և հնագիտություն ==
Մոտ 15 մետր (50 ֆտ) երկարությամբ և 4 մետր (13 ֆտ) բարձրությամբ խճաքարե պատի մի հատված, ներառված է ամրոցի հյուսիսային կողմում գտնվող հարակից ագարակի օժանդակ շինության մեջ։ Ավերակները, իսկ հետագայում նաև ագարակը, միասին նշված են II աստիճանի կարևորության շինությունների ցանկում, իսկ ամրոցի մնացորդները նշված են որպես հուշարձան։ Պատի հարավում գտնվող տարածքը պեղվել է՝ երկու բազմանկյուն աշտարակների մոխրագույն քարերից պատրաստված հիմքերը ուսումնասիրելու համար։ «Ամրոցի Փողոց» կոչվող վայրի արևելյան կողմում գտնվող տարածքում կա առանձին պարտեզ, որը հասանելի չէ հանրության համար։
Ամրոցից վերցված քարերի մի մասը օգտագործվել է Ամրոցի Փողոցի 43-րդ և 45-րդ փողոցներում 18-րդ դարի կեսին կառուցված II աստիճանի կարևորության շինությունները վերակառուցելու համար, իսկ այն շենքերը, որոնց կառուցման համար հայտնի է, որ օգտագործել են այդ քարերը, բայց այլևս գոյություն չունեն, ներառում են քանդված հին տներ, որոնք քանդվել են, որպեսզի կառուցվի ամրոցի տեքստիլ գործարանը։ Ամրոցի այժմ քանդված ջրաղացը, ասում են, որ կառուցվել է ամրոցի հիմքերի վրա՝ մինչև 4 մ հաստությամբ (12 ֆտ)։ Ամրոցի փողոցի 15-րդ փողոցը նույնպես հենված է հին պատին։ Հավանական է, որ Մելբուռնի նախկին հնոցը և ախոռը նույնպես օգտագործում էին ամրոցի վերամշակված նյութը։
19-րդ դարի սկզբին պեղումների արդյունքում հայտնաբերվել են ստորգետնյա զգալի չափով և բարձրակարգ վարպետությամբ կառուցված տներ, իսկ նույն դարի վերջին կատարված պեղումները նշանակալի հիմքեր են գտել ամրոցի պարտեզներում։ Ամրոցի ջրաղացի բնակելի հատվածում կա այժմ ծածկված ջրհոր՝ 2 մ (6 ֆտ) լայնությամբ և 15 մ (50 ֆտ) խորությամբ, իսկ 1961 թ.-ին կատարված պեղումների արդյունքում հայտնաբերվել են հին ջրաղացից արևելք գտնվող 5 մ (16 ոտնաչափ) երկարությամբ պահպանված պատ։ 1969–1971 թվականներին պեղումների արդյունքում հայտնաբերվել են մեծ թվով վանդակացանց պատեր՝ պատված մոխրագույն քարերով, դռան կողափայտեր, պարույրաձև սանդուղքի հիմք և արտաքին բակի առկայության ապացույցներ։ Բազմաթիվ քարերի վրա եղել են քարտաշների թողած նշաններ։ 1988 թ.-ին կատարված շինարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են որմնաքարեր, ներառյալ երկու մեծ արևելյան և արևմտյան պատերի փլատակների բեկորներ։ Կանգուն մնացած պատի կողքին գտնվող փոքր աշտարակների հիմքերից բացի՝ այժմ հնություններից ոչինչ չի պահպանվել։
== Ծանոթագրություններ == |
828,580 | Նևիլ սյուր Վան | Նևիլ սյուր Վան (ֆր.՝ Neuville-sur-Vanne), համայնք Ֆրանսիայի Գրանդ Էստ մարզի Օբ գավառում։
Բնակչությունը 2008 թվականի դրությամբ կազմում է 433 մարդ, բնակչության խտությունը` 25.10 մարդ/կմ²։ Բնակավայրը զբաղեցնում է 17.25 կմ² տարածք։
== Աշխարհագրություն ==
Գտնվում է Փարիզ քաղաքից 125 կմ հարավ-արևելք, Շալոն ան Շամպայն քաղաքից` 90 կմ հարավ-արևմուտք, Տրուա քաղաքից` 23 կմ արևմուտք։
== Բնակչություն ==
Բնակչության քանակը ըստ տարիների
Աղբյուրներ` Ֆրանսիայի սոցիոլոգիական գիտությունների բարձրագույն դպրոցի տվյալներ
== Տնտեսություն ==
2010 թվականին ուներ 270 աշխատունակ (15-64 տարեկան) բնակիչ, որոնցից ակտիվ էին 205-ը, իսկ ոչ ակտիվները` 65։ Ակտիվության ցուցանիշը կազմում է 75,9 %։ 205 աշխատունակ մարդկանցից աշխատել է 185 անձ (94 տղամարդ և 91 կին)։ Գործազուրկ են եղել 20 անձ (10 տղամարդ և 10 կին)։ 65 անաշխատունակներից 25-ը եղել են աշակերտներ կամ ուսանողներ, 23-ը` թոշակառուներ, իսկ 17-ը չեն աշխատել տարբեր պատճառներով։
== Տես նաև ==
Օբ գավառի համայնքների ցանկ
== Արտաքին հղումներ ==
INSEE
== Ծանոթագրություններ == |
908,501 | 1963-64 NBA մրցաշրջան | 1963-64 NBA մրցաշրջան, դարձել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի 18-րդ մրցաշրջանը։ Մրցաշրջանի չեմպիոնը դարձել է «Բոստոն Սելտիքս» ակումբը։ Եզրափակչում՝ հինգ խաղերի արդյունքում, «Սելտիքս»-ը հաղթել է «Սան Ֆրանցիսկո Ուորիորս»-ին։
1963 թվականի NBA դրաֆթի ժամանակ «Նյու Յորք Նիքս» ակումբի կողմից՝ առաջին համարի ներքո ընտրվել է թեթև հարձակվող Արթ Հեյմանը։ Դրաֆթի ժամանակ 3-րդ համարի ներքո ընտրվել է Նեյթ Թերմոնդը, իսկ 10-րդ համարի ներքո՝ Գաս Ջոնսոնը։ Տարածքային դրաֆթի ժամանակ ընտրվել են Թոմ Տակերը։
== Պարբերական առաջնություն ==
Հ = Հաղթանակներ, Պ = Պարտություններ, Տ% = Հաղթած խաղերի տոկոս
== Փլեյ օֆ ==
== Ցուցանիշներով առաջնորդներ ==
== Մրցանակներ՝ ըստ մրցաշրջանի արդյունքներ ==
NBA ամենաարժեքավոր խաղացող: Օսկար Ռոբերտսոն, Ցինցինատի Ռոյալս
NBA տարվա սկսնակ: Ջերի Լուկաս, Ցինցինատի Ռոյալս
Տարվա մարզիչ: Ալեքս Հանում, Սան Ֆրանցիսկո Ուորիորս
== Աղբյուրներ ==
1963-64 NBA Season Summary Archived 2012-10-17 at the Wayback Machine. |
566,471 | Շլամերսդորֆ | Շլամերսդորֆ (գերմ.՝ Schlammersdorf), կոմունա Գերմանիայում, Բավարիա երկրամասում։ Ենթարկվում է Վերին Պֆալց վարչական շրջանին։ Մտնում է Վալդնաբի Նոյշթաթ շրջանի մեջ։ Բնակչությունը կազմում է 888 մարդ 2010 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով։ Զբաղեցնում է 20,35 տարածք։ Պաշտոնական կոդ՝ 09 3 74 155։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Պաշտոնական կայք (գերմ.) |
1,069,607 | Բժեգյան ամրոց | Բժեգյան ամրոց (լեհ.՝ Zamek Piastów Śląskich w Brzegu), Սիլեզյան Պիաստերի նստավայրը, որը գտնվում է Բժեգում։
== Աշխարհագրություն ==
Բժեգյան ամրոցը գտնվում է Օդրա գետից դեպի արևմուտք գտնվող ժայռի վրա, Բժեգ քաղաքում, Ստորին Սիլեզիայի և Օպոլսկյան վոյևոդությունների սահմանի վրա, Լեհաստանի հարավ-արևմուտքում։ Այն գտնվում է 39-րդ ազգային ճանապարհից ոչ հեռու, Նամիսլուվի և Ստշելինի միջև։
== Պատմություն ==
Առաջին անգամ Բժեգյան ամրոցը հիշատակվել է 1235 թվականին։ Այդ ժամանակ այստեղ էր գտնվում իշխանի փոխարինողի կալվածքը, որտեղ նաև կանգ է առել Վրոցլավյան իշխանն իր ճանապարհորդությունների ժամանակ։ Հնարավոր է, որ այդ ժամանակ ամրոցը չի ունեցել քարե տարրեր։ 13-րդ դարի վերջին Բոլեսլավ I Դաժանն ամրոցից առանձին կառուցում է քառակուսի քարե աշտարակ, որը հետագայում անվանվում է «Առյուծների աշտարակ»։
Պիաստների ընտանիքը, որը կառավարում էր Բժեգյան իշխանությունը, ամրոցում ապրել է 1311-1675 թվականներին։ 1342 թվականին ամրոցը դարձել է իշխանության մայրաքաղաքը։ 1370 թվականին Լյուդվիկ I իշխանը ընդլայնել է ամրոցը` կառուցելով մատուռ, որտեղ գտնվում է Պիաստների դինաստիայի դամբարանը։ Այդ ժամանակվա պատի հատվածներ պահպանվել են մինչ այսօր և տեսանելի են ամրոցի հարավային թևում։
1532 թվականին Ֆրեդրիկ II իշխանը սկսել է ամրոցը վերանորոգել վերածննդի ոճով` ոգեշնչվելով Վավելի թագավորական ամրոցի ճարտարապետությամբ։ Ամրոցը շարունակել է զարգացնել նրա իրավահաջորդ Յեժի II-ը։ Կառույցներն ունեին երկու նոր շենքերի տեսք, մեծ բակ և ամբուլատորիա։ Լրացուցիչ շինությունները, որոնք կառուցվել էին այդ դարաշրջանում, ունեին աշտարակի դարպասներ, որոնք համալիրի մուտքն է։ Պիաստների իշխանների կիսանդրիները դարպասի դեկորի մի մասն էին։ Դիզայնի փոփոխությունները կատարվել են ամրոցի գոթական ոճից մինչև Սիլեզիայի վերածննդի դարաշրջանի ճարտարապետությունը։
1675 թվականին մահացել է Պիաստների դինաստիայի վերջին արու ժառանգ` Յեժի IV Վիլհելմը, իսկ Բժեգի իշխանությունը անցել է Հաբսբուրգների տիրապետության տակ, որից հետո ամրոցը սկսել է կատարել վարչական գործառույթ կայսեր փոխարքաների համար և աստիճանաբար անկում է ապրել։
1741 թվականին ամրոցը ավերվել է Պրուսական զորքերի կողմից` Սիլեզիական առաջին պատերազմի ժամանակ, որի ժամանակ փլատակները օգտագործվել են պրուսական զորքերի համար որպես պահեստ։ Պատերազմից հետո քաղաքը, որը անվանվել էր Բրիգ, Սիլեզիայի մեծ մաս հետ Ավստրիայից տրվել է Պրուսիային։ Բրիգը Պրուսիայի և Գերմանիայի մի մասն էր, սակայն 1945 թվականին Սիլեզիայի մեծ մասը հանձնվել է Լեհաստանին այն ժամանակ, երբ տարածաշրջանի գերթե բոլոր բնակավայրերը փոխբնակեցվել են։
1801 թվականի հրդեհի ժամանակ ամրոցը ևս մեկ վնաս է կրել։ 1920 թվականին սկսվել է լքված ամրոցի վերակառուցում, սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ամրոցը մեծապես վնասվել է։ Ամրոցը վերակառուցվել է վերածննդի ոճով, 1966-78 և 1980-94 թվականներին։ Ներկայումս այն դարձել է Սիլեզիայի Պիաստների դինաստիայի թանգարան։ Բացի այդ, այստեղ անց են կացվում բազմաթիվ հանդիսավոր և մշակութային իրադարձություններ, համերգներ, գիտական ժողովներ, թատերական ներկայացումներ և այլն։
== Պատկերասրահ ==
== Ծանոթագրություններ == |
976,138 | Shut Up and Drive | Shut Up and Drive (հայերեն՝ Լռիր և վարիր), բարբադոսցի երգչուհի Ռիհաննայի երգը, որը թողարկվել է նրա երրորդ՝ Good Girl Gone Bad (2007) ստուդիական ալբոմում։ Երգը գրել են Բերնարդ Սամները, Փիթեր Հուքը, Սթիվեն Մորիսը, Ջիլիան Գիլբերտը, Կարլ Սթրաքենը և Էվան Ռոդջերսը։ Պրոդյուսերավորումը կատարել են Կարլ Սթրաքեն և Էվան Ռոդջերսը։ Թողարկվել է որպես ալբոմի երկրորդ սինգլ, երգը ներկայացվել է ԱՄՆ-ում ռադիոյով 2007 թվականի հունիսի 12-ին, իսկ թողարկումը կատարվել է 2007 թվականի օգոստոսի 27-ին։ «Shut Up and Drive» երգը նյու վեյվ ժանրի է, որն իր մեջ ներառում է 1970-ականների և 1980-ականների ոճերը։ Երգի տեքստում նա խոսում է ավտոմեքենայի և ավտոմասերի մասին՝ ներառյալ 57 Կադիլակը։
== Քննադատների արձագանքը ==
Երգը քննադատվել է երաժշտական քննադատների կողմից։ About.com-ից Բիլ Լամբը մեկնաբանել է այն որպես Good Girl Gone Bad ալբոմի ավելի լավ երգ, բացի այդ նաև այն, որ երգն ունի ամառային շունչ՝ Ռիհաննայի առաջին երգի՝ Pon de Replay-ի նման։
== Երգացանկ ==
== Նշանակություն ==
Իմաստը վերցված է «Good Girl Gone Bad» ալբոմի նշումներից։
== Հիթ-շքերթներ ==
== Հավաստագրումներ ==
== Թողարկման պատմություն ==
== Ծանոթագրություններ == |
944,121 | Wish You Well (երգ, Sigala և Բեքի Հիլլ) | «Wish You Well», անգլիացի դիջեյ Sigala-ի և Բեքի Հիլլի երգ, որ թողարկվել է 2019 թվականի մայիսի 24-ին «Ministry of Soun»-ի և «B1 Recordings»-ի կողմից։ Սինգլը զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը UK Singles Chart-ում՝ դառնալով Sigala-ի 7-րդ երգը, որ մտել է լավագույն տասնյակի մեջ, իսկ Բեքի Հիլլի համար սա 2-րդ մուտքն էր (3-րդ՝ հաշվի առնելով նրա չգրանցված հայտնվումը Ուիլքինսոնի «Afterglow»-ում)։
== Աջակցում ==
Sigala-ն հայտնեց համագործակցության մասին՝ հրապարակելով 15 վայրկյան տևողությամբ աուդիո սոցիալական ցանցերում մայիսի 20-ին։
== Քննադատություն ==
Քեթ Բեյնը Billboard-ից ասաց, որ այդ ամառային երգը ուժեղ հաուս փոփ մեղեդի է՝ օպերետային սինթեզներով, լարվածությամբ և նախատեսված ակումբների համար։ Նա նաև նշեց, որ երգում օգտագործվում են տարրեր, որոնք սիրված էին տասնամյակի սկզբում՝ ներկայացված ժամանակակից փայլով և զգայունությամբ։
== Կենդանի կատարումներ ==
Sigala-ն և Հիլլը ելույթ ունեցան BBC Radio 1-ի Big Weekend 2019-ի համար 2019 թվականի մայիսի 25-ին (երգի թողարկումից մեկ օր հետո)։ Sigala-ն և Հիլլը ելույթ ունեցան նաև Capital FM-ի Summertime Ball 2019-ի համար հունիսի 8-ին Wembley Stadium-ում։
== Անձնակազմ ==
Վերցված է Tidal-ից։
Sigala - գործիքներ, վոկալ, պրոդյուսեր, միքսինգ, ծրագրավորում
Բեքի Հիլլ - վոկալ
Jarly - պրոդյուսեր
Քեվին Գրեյնգեր - ձայնագրություն, միքսինգ
Դիպեշ Պարմար - ելույթների կարգավորում
Միլլի ՄակԳրեգոր - լարեր
Անդրեաս Քրուգեր - վոկալային պրոդյուսեր
Ռայան Էշլի - վոկալային պրոդյուսեր
== Հիթ-շքերթներ ==
== Ծանոթագրություններ == |
418,351 | Վառստու (Էստոնիայի շրջան) | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վառստու (այլ կիրառումներ)Վառստու շրջան (էստ․՝ Varstu vald), շրջան Էստոնիայի Վիրումաա նահանգում։ Շրջանի կենտրոնն է Վառստու գյուղական ավանը։
== Բնակչություն ==
2006 թվականի տվյալներով շրջանում բնակվում էին 1294 մարդ։ Բնակչության խտությունը շրջանում կազմում էր 7,58 մարդ/կմ²։
== Տես նաև ==
Էստոնիայի վարչական բաժանում
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Շրջանի վարչության պաշտոնական վեբ կայքը(չաշխատող հղում) (էստոներեն) |
59,903 | Կուղանովիտ | Կուղանովիտ, գավառ Մեծ Հայքի Վասպուրական նահանգի կազմում։ Կուղան գետակի (այժմ՝ Խոշաբի վտակ Կելան–դարասի) հովտում։ Կուղանհովիտը նույնացվում է Ասորեստանի Սարգոն 2-րդ թագավորի սեպաձև արձանագրություններում հիշատակած (մ. թ. ա. 714) Կալանիային (համանուն բերդով)։ Կուղանհովիտի որոշակի տեղի, ինչպես նաև բնակավայրերի մասին այլ տեղեկություններ չեն հանդիպում աղբյուրներում։
== Տես նաև ==
Վասպուրական
Մեծ Հայքի վարչական բաժանում
== Գրականություն ==
Թ.Խ. Հակոբյան (1981). Հայաստանի պատմական աշխարհագրություն. Երևան։ «Միտք»։
== Արտաքին հղումներ ==
Մեծ Հայքի վարչական բաժանումը
== Ծանոթագրություններ == |
255,309 | Պալչե | Պալչե (ուկրաիներեն՝ Пальче), գյուղ Ուկրաինայի Վոլինի մարզի Կիվերցիի շրջանում։ Հիմնադրվել է 1545 թվականին։
2001 թվականի տվյալներով Պալչե գյուղում բնակվում էր 388 մարդ։ Բնակավայրը զբաղեցնում է 1906 կմ² տարածք։ Բնակչության խտությունը կազմում էր 203,57 մարդ/կմ²։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Բնակավայրերի ամբողջական ցանկը Ուկրաինայի Գերագույն Ռադայի կայքում, www.rada.gov.ua (ուկր.)
2001 թվականի Ուկրաինայի համապետական մարդահամարի արդյունքները, ukrcensus.gov.ua (ուկր.)
Ուկրաինայի բնակավայրերի արբանյակային լուսանկարներ և քարտեզներ, maps.vlasenko.net (ուկր.) |
927,359 | Գենադի Աբրամով | Գենադի Աբրամով (ռուս.՝ Абрамов, Геннадий Михайлович, սեպտեմբերի 30, 1940(1940-09-30), Մոսկվա, ԽՍՀՄ - հոկտեմբերի 26, 2011(2011-10-26), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուս արձակագիր։
== Կենսագրություն ==
Ծնվել է 1940 թվականի սեպտեմբերի 30-ին, Մոսկվայում։ Տարհանվել է, Մոսկվա վերադառնալուց հետո ընդունվել է դպրոց։ 1958 թվականին ընդունվել է Մոսկվայի Մենդելեևի անվան քիմիատեխնիոլոգիական ինստիտուտը, որն ավարտել է 1963 թվականին։ 1963-1973 թվականներին աշխատել է որպես ինժեներ քիմիկ-տեխնոլոգ ծրագրային ինստիտուտում։ Այդ ժամանակ հետաքրքրվել է գրականությամբ և սկսել է գրել պատմվածքներ։
1973-1975 թվականներին Մոսկվայի մետրոպոլիտենում զբաղվել է գրքավաճառությամբ։ Այդ ժամանակ սկսել է տպագրվել թերթերում և ամսագրերում։
1975 թվականին ավարտել է Կենտրոնական կոմիտեի Մոսկվայի քաղաքային կոմիտեի և Մոսկվայի գրողների միության գրական ստուդիան։ 1975-1990-ական թվականներին «Գյուղական երիտասարդություն» թերթում աշխատել է որպես գիտական խորհրդատու։ 1982 թվականից եղել է ԽՍՀՄ գրողների միության անդամ։ «Ազատ հրաձիգ» մրցանակի դափնեկիր է։
Մահացել է 2011 թվականի հոկտեմբերի 26-ին, Մոսկվայում։
Կինը` Ելենա Դոբուժենսկայան, ամուսնու հիշատակին է նվիրել «Իմ թանկագին տղաներ» գիրքը։
== Ստեղծագործություն ==
1979 թվականինն հրատարակվել է իր առաջին` «Տաք հագնվել» պատմվածքների գիրքը, սրան հաջորդել է երկրորդ` «Պատահական հոգսեր» գիրքը (երկուսն էլ հրատարակվել են «Երիտասարդ գվարդիա» հրատարակչությունում)։ Այնուհետև տպագրվել են «Առավոտից երեկո» (Խորհրդային գրող), «Անաստվածները» (Մոսկովյան աշխատավոր) գրքերը, «Թռչնակ» վեպը (Երիտասարդ գվարդիա)։
Տաք հագնվել. պատմվածքներ։ Մոսկվա, Երիտասարդական գվարդիա հրատարակչություն, 1979 թվական, 222 էջ։
Առավոտից երեկո. պատմվածքներ և վիպակներ։ Մոսկվա, Խորհրդային գրող հրատարակչություն, 1983 թվական, 294 էջ։
Պատահական հոգսեր. պատմվածքներ։ Մոսկվա, Երիտասարդական գվարդիա հրատարակչություն, 1983 թվական, 174 էջ։
Թռչնակ. վեպ։ Նկարիչ` Ե. Ֆլերովա, Մոսկվա, Երիտասարդական գվարդիա հրատարակչություն, 1990 թվական, 300 էջ։
Անաստվածներ. պատմվածքներ։ Նկարիչ` Ե. Կորոլկովա, Մոսկվա, Մոսկովյան աշխատավոր հրատարակչություն, 1990 թվական, 300 էջ։
== Քննադատություններ ==
Առաջին գրքի հրատարակվելուց հետո եղել են արձագանքներ։
Պատմվածքների առաջին` «Տաք հագնվել» ժողովածուն, որը լույս է տեսել «Երիտասարդ գվարդիա» հրատարակչատանը, բարձր է գնահատվել Լեոնիդ Ժուխովիցկու կողմից.
== Ծանոթագրություններ == |
572,031 | Լահմաջո | Լահմաջո (արաբ․՝ لحم عجين, հայերեն՝ Լոշմիս), հանրահայտ արևելյան ուտելիք։ Լահմաջոն անվանում են հայկական և արաբական պիցցա։ Ուտեստի հիմքը հանդիսանում է բարակ խրթխրթան հացային բլիթ, որի վրա լցնում են աղացած միս, լոլիկ, տոմատի մածուկ, բուլղարական պղպեղ, սոխ, սխտոր, կանաչի, սև պղպեղ։ Ճիշտ պատրաստված լահմաջոն կշռում է 150–ից 170 գրամ։
Խորհրդային Հայաստան լահմաջոն մուտք է գործել 1960-ական թվականներին հայրենադարձության շնորհիվ՝ սիրիական Հալեպ քաղաքից ։
== Պատկերասրահ ==
== Գրականություն ==
Minaki, Peter, The Big Book Of Mediterranean Recipes: More Than 500 Recipes for Healthy and Flavorful Meals, «Adams Media», 2014 — 512 p, ISBN 1440579504։
Petrosian, Irina; Underwood, David, Armenian Food: Fact, Fiction & Folklore, «Lulu.com», 2006 — 252 p, ISBN 1411698657։
== Տես նաև ==
Պիցցա
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Պատրաստենք միասին. Լահմաջո |
40,589 | Հազար ու մի գիշեր | Հազար ու մի (մեկ) գիշեր (պարսկերեն՝ هزار و يك شب, հեզար օ յեք շաբ, արաբ․՝ كتاب ألف ليلة وليلة, քիթաբ ալֆ լայլա ուա լայլա), միջնադարյան արաբական գրական հուշարձան։ Հեքիաթների ժողովածու, որի ծագումն ու հեքիաթների քանակը երկար տարիներ գիտական բանավեճերի առարկա են եղել։
== Ընդհանուր բնութագիր ==
Արաբական ժողովրդական գրականության, նույնիսկ ամբողջ արաբական միջնադարյան արձակի հուշարձաններից ամենահայտնին «Հազար ու մի գիշեր»-ն է, որում միավորված են ժողովրդական բանահյուսության տարբեր ժանրեր՝ հեքիաթներ, պատմվածքներ, առակներ, անեկդոտներ, վիպակներ և վեպեր։ Միջնադարյան արաբական աղբյուրներն ընդգրկում են որոշ տեղեկություններ այդ հուշարձանի պատմության մասին։ Արաբները դրանք թարգմանել են պարսկերենից 8-րդ դ., երբ պարսկական սովորույթները ակտիվորեն ներմուծվում էին արաբամուսուլմանական մշակույթի մեջ։ Նրանք փոխել են վանկերը, ձևերը, հեքիաթներ են հորինել, ընդ որում՝ դրանց նմանությամբ։
Պարսկերեն տարբերակն է «Հեզար աֆսանե»-ն, որում պատմվում է, թե ինչպես պարսիկ թագավորներից մեկը ամուսնանալով ինչ որ աղջկա հետ և անցկացնելով նրա հետ գիշերը, հրամայում է հաջորդ օրը սպանել նրան։ Այսպես շարունակվում է այնքան ժամանակ, մինչև արքան ամուսնանում է Շահրազադի՝ թագավորական նախարարի աղջկա հետ, որը փայլում էր խելքով։ Նրա հետ անցկացնելով գիշերը՝ Շահրազադը ամբողջ գիշեր նրան պատմում էր հեքիաթներ և պատմություններ մինչև առավոտ, սակայն պատմությունները նա դիտմամբ կիսատ էր թողնում, ինչի համար էլ թագավորը հետաձգում էր սպանությունը։ Նա 1000 գիշեր շարունակ պատմում է այդ պատմությունները, մինչև վերջապես նրան սիրահարված թագավորը որոշում է չսպանել նրան։
19-րդ դարում ծավալվում են հետազոտություններ, որոնք տևում են կես դար։ Ի վերջո հետազոտողները գալիս են այն եզրակացության, որ ժողովածուում պետք է առանձնացնել 3 հիմնական շերտ՝ հնդիրանական, բաղդադյան և եգիպտական։
9-10-րդ դարերում Բաղդադում արաբական հավաքածու «Հազար ու մի գիշերը» ընդգրկում էր հնդիրանական և հենց բաղդադյան նյութերը, իսկ 12-13-րդ դդ. ձևակերպվում է կահիրյան խմբագրությունը՝ ընդգրկելով մի շարք նյութեր՝ սիրիական և եգիպտական ծագմամբ։ Հավաքածուի ձևավորման վերջին փուլը ձգվում է մինչև 14-րդ դ. և դրանցում հերոսական դրվագներ են հայտնվում կապված խաչակիրների և բյուզանդացիների հետ։ Այսինքն գալիս ենք այն տեսակետին, որ հավաքածուն մեկ կազմող չունի։ Նրա հեքիաթներն ու պատմվածքները ներմուծվել են արաբական աշխարհի տարբեր շրջաններում՝ տարբերվելով լեզուներով և ոչ միատեսակությամբ։ Հավաքածուում հերոսները իրական անձեր են՝ խալիֆաներ, դատավորներ, պոետներ, գիտնականներ և այլն։ Կան առանձին առակներ կենդանիների մասին, որոնք արտացոլում են վերացական հասկացություններ։ Հնդկաստանից եկել է ընդհանուր շրջանակային–արկղային կոմպոզիցիան, որը խաղում է կարևոր կառուցվածքային դեր։ Շրջանակային–արկղային կոմպոզիցիան ոչ միայն միավորում է ամբողջ «Հազար ու մի գիշեր»-ը, որը իրենից ներկայացնում է հսկա շրջանակային ձևով կազմված վեպ, այլև օգտագործվում է հեքիաթների և պատմվածքների ցիկլերի ժողովածուում։
== Հնդիրանական շերտ ==
Առաջին հերթին այս շերտին է պատկանում Շահրազադի և թագավոր Շահրիյարի մասին պատմությունները, որոշ կախարդական հեքիաթներ կենդանիների մասին և խրատական բնույթի մի շարք վիպակներ։ Կան բոլոր հիմքերը ենթադրելու, որ դրանք հնդկական են և արաբներին են հասել Պարսկաստանի միջոցով։ Որոշ հեքիաթներում հանդիպում են պարսկական անուններ, Սասանյան դինաստիայի թագավորներ, իրանական աշխարհագրական անուններ։ Հնդկաստանից է եկել ընդհանուր շրջանակային–արկղային կոմպոզիցիան, որի գլխավոր առանձնահատկությունը շրջանակային հեքիաթների առկայությունն է որը ամբողջ պատմությանը տալիս է ամբողջականություն։ Շրջանակի մեջ պետք է մտնեն մի շարք ինքնուրույն, բովանդակային շարադրանքներ։
Հնդիրանական ծագմամբ հեքիաթների ժանրային հիմնական հատկանիշը այն է, որ նրանցում մասնակցում են հրաշագործ, կախարդական ուժեր, որոնք գիտակցաբար որոշում են հերոսների բախտը և իրականացնում են հիմնական սյուժետային գործա- ռույթը։ Նրանցում պատմվում է այն մասին, թե ինչպես Շահրիյար և Շահզեման եղբայր-թագավորները, որոշ ժամանակով տնից բացակայելու պատճառով իրենց կանանց դավաճանության զոհը դարձան։ Կնոջ դավաճանության մոտիվը կազմում է հին հնդկական շատ շարադրանքների բովանդակությունը, օրինակ՝ «70 պատմություններ թութակի մասին»: Խրատական բնույթի 2 վիպակի՝ «Ջիլլիադեի և Շիմասի մասին հեքիաթ»-ի և «Հեքիաթ արքայորդու և 7 վեզիրների մասին»-ի սկզբնական հայրենիքը Հնդկաստանն է, բայց, Իրանի միջոցով թափանցելով արաբների մոտ, դրանք ենթարկվել են վերամշակման և համալրվել իսլամական դիդակտիկայով։ Ի տարբերություն հնդկական հեքիաթների, որոնցում պատմական հիմքը գրեթե չի զգացվում, իրանական հեքիաթներում նախաիսլամական Իրանի իրականությունը ներկայացվում է ակնհայտորեն։ Դրանց հիմնական սյուժեն սիրային բախումներն են։ Իրանականում կախարդական, մոգական տարրը չնայած առկա է, բայց երկրորդական դեր է կատարում։
== Բաղդադյան շերտ ==
Իրաքյան պատմվածքներում գործողությունը տեղի է ունենում Միջագետքի քաղաքներից մեկում, ավելի հաճախ Բաղդադում։ Նրանցում հանդես են գալիս առևտրականներ, արհեստավորներ, խալիֆան ու նրա մերձավորները, բարի ու չար վեզիրներ, արդար ու նենգ դատավորներ, ոստիկաններ, ավազակներ, հարճ-երգչուհիներ։ Պատմական աղբյուրները հարուստ նյութ են պարունակում արքունական բարքերի, քաղաքաբնակների կենցաղի մասին։ Բաղդադյան շերտում հիմնականում հետաքրքիր իրադարձություններն են, որոնք իրական կյանքում են տեղի ունենում։ «Շարժիչ ուժի» դերը բարի ու չար ուժերի փոխարեն կատարում է գործող անձերից մեկը՝ խալիֆա Հարուն ալ-Ռաշիդը, ով հանդես է գալիս պահապանի կամ փրկիչ-հերոսի դերում։ Այսպես կոչված հարունյան ցիկլի մեջ մտնում է մոտ 50 հեքիաթ ու պատմվածք, որոնցում հանդես է գալիս ինքը՝ Հարունը, երբեմն նրա որդիները ու հայտնի արքունականները։
Բաղդադյան ցիկլի առավել վաղ խմբագրությանն են վերաբերում հնագույն Արաբիայի բազմաթիվ լեգենդներ, ավանդույթներ։ Այստեղ մտնում են նաև բազմաթիվ սիրային և արկածային պատմություններ։ Վաղ շերտը կապված է բեդվին պոետների մասին լեգենդների հետ, հատկապես ուզրա ցեղից։ Առավել հայտնի հերոսներից է Մաջնունը։ Բաղդադյան պատմվածքներում շատ կարևոր դեր են խաղում բանաստեղծությունները, երգն ու երաժշտությունը, պատահական չէ, որ հաճախ նրանց հերոսուհիները ստրկուհի-երգչուհիներ են։ Բաղդադյան ամենահայտնի հեքիաթներից է «Ալի Բաբան և քառասուն ավազակները» պատմվածքը։
== Եգիպտական շերտ ==
12-րդ դարից սկսած հավաքածուում ներառվում են եգիպտական ծագման հեքիաթներ և պատմություններ։ 14-16-րդ դդ. ընթացքում ընդունում է այն տեսքը, որով հասել մեր օրերը։ Այս շրջանի նովելները ներկայացնում են 14-16-րդ դարերի եգիպտական քաղաքի կյանքի ընդարձակ պատկերը, քաղաքացիների բնավորությունները և պատկերացումները։ Եգիպտական պատմվածքները ստեղծվել են առևտրա-արհեստավորական միջավայրում, որոնցում իրականությունը գնահատվում է առևտրականի և արհեստավորի դիրքերից։ Այս նովելների հերոսը սովորական առևտրական է կամ աղքատ արհեստավոր, ոչ շատ կրթված, սակայն օժտված առողջ դատողությամբ և հնարամտությամբ, որոնց շնորհիվ կարողանում է հասնել բարձր դիրքի և հարստության։
Եգիպտական նովելներում ներկայացված է ծաղրական վերաբերմունքը տգետ կառավարիչների նկատմամբ, որոնք թշնամաբար են տրամադրված իրենց վեզիրների նկատմամբ և կարեկից են աշխատավոր-քաղաքացիների նկատմամբ։ Այս հեքիաթներում այլ կերպ են ներկայացված կախարդական ուժերը։ Դրանք արդեն ինքնուրույն հոգիներ չեն, այլ կախարդական գործող չինովնիկներ են, որոնք ոչ չար են, ոչ բարի։ Այս կախարդական ուժերը մեծ տեղ են գրավում «Ալա ադ-Դինի և կախարդական լամպի մասին» հեքիաթում։ Սյուժեի հիմքը կախարդական թալիսմանն է, որին կուրորեն ենթարկվում է ամենակարող ջինը։ Գլխավոր հերոսը Ալա ադ-Դինը տարբեր իրավիճակներում տարբեր ձևերով է հանդես գալիս։ Սկզբում նա մի ծույլ երիտասարդ է, այնուհետև վերածվում է խենթ սիրահարի։ Երբ թագավորության վրա հարձակվում են թշնամիները, նա ոչնչացնում է նրանց, շատերին գերի վերցնում։ «Մարուֆ կոշկակարի մասին» պատմվածքում գլխավոր հերոսը կոշկակարն է։ Նրա հաջողությունը կյանքում պայմանավորված է նրա բարությամբ։ Կախարդական իրը՝ մատանին, ընկնում է նրա ձեռքից այն ժամանակ, երբ նա օրհնում է գյուղացուն։
Ժողովածուի հիմքն է կազմում «Հազար ու մի գիշերի» միջին պարսկերենից (փեհլևի) կատարած արաբական թարգմանությունը (9-րդ դար)։ Վերջին ժողովածուն, իր հերթին, թերևս ծագում է հնդկական բնագրից։ Արաբերեն հայտնի բոլոր ժողովածուները 17-19-րդ դարերի են, միայն քչերն են գալիս 15-րդ դարից, երբ ժողովածուն երևի ձևավորվել է վերջնականորեն։ Հեքիաթների տարակերպությունը բացատրվում է ոչ միայն նրանց ստեղծման տարաժամանակությամբ, այլև նրանով, որ առանձին հեքիաթներ կամ շարքեր առաջացել են սոցիալական տարբեր միջավայրերում։
Առաջին ոչ լրիվ թարգմանությունը ֆրանսերենով կատարել է Անտուան Գալլանը, հրատարակել է 1704-1717 թթ.։ Այս տեքստը հետագայում օգտագործվել է տարբեր լեզուներով թարգմանելու համար։ «Հազար ու մի գիշեր» ժողովածուի հեքիաթները համաշխարհային հռչակ են ձեռք բերել, ազդել են Ասիայի և Եվրոպայի ժողովուրդների բանահյուսությունների, գրականությունների վրա և լայնորեն պատկերվել են արվեստում։
== Օգտագործված գրականություն ==
Герхардт М. Исскуство повествования. М., 1984г.
Гибб Х.А.Р. Арабская литература, М.1960
Where is A Thousand Tales? [Hezar Afsan Kojast?] by Bahram Beyzai, Roshangaran va Motale'ate Zanan, 2012.
In Arabian Nights: A search of Morocco through its stories and storytellers by Tahir Shah, Doubleday, 2008.
The Islamic Context of The Thousand and One Nights by Muhsin J. al-Musawi, Columbia University Press, 2009.
Nurse, Paul McMichael. Eastern Dreams: How the Arabian Nights Came to the World Viking Canada։ 2010. General popular history of the 1001 Nights from its earliest days to the present.
== Պատկերասրահ ==
== Արտաքին հղումներ ==
The Thousand Nights and a Night in several classic translations, including the Sir Richard Francis Burton unexpurgated translation and John Payne translation, with additional material.
The Arabian Nights Entertainments, Selected and Edited by Andrew Lang, Longmans, Green and Co., 1918 (1898).
Read all the 1001 Nights fairytales
The Arabian Nights, BBC Radio 4 discussion with Robert Irwin, Marina Warner and Gerard van Gelder (In Our Time, October 18, 2007) |
3,461 | Հուլիսի 17 | Հուլիսի 17, տարվա 198-րդ (նահանջ տարիներին՝ 199-րդ) օրն է։
Տարվա ավարտին մնում է 167 օր։
== Դեպքեր ==
1868 - Ճապոնիայի մայրաքաղաքը Կիոտոյից տեղափոխվում է Տոկիո
1955 - Դիսնեյլենդի բացումը Կալիֆոռնիայում
1992 - Չեխոսլովակիայի կազմից Սլովակիայի դուրս գալու պատճառով հրաժարական է տալիս երկրի նախագահ Վացլավ Հավելը
1996՝ ստեղծվում է «Պորտուգալախոս երկրների գործակցություն» կազմակերպությունը
2007 - Սան Պաուլուի օդանավակայանում ինքնաթիռի վթարից զոհվում է 199 մարդ
2016 - Երևանում սկսվեց զինված ապստամբություն
== Ծնունդներ ==
1894 - Ազատ Վշտունի, հայ բանաստեղծ
1899 - Ջեյմս Կեգնի James Cagney ամերիկացի երգիչ, պարող
1954 - Անգելա Մերկել Angela Merkel Գերմանիայի 8-րդ կանցլերը
1975 - Ելենա Անայա Elena Anaya իսպանացի դերասանուհի
1987 - Տիգրան Համասյան, հայ ջազ դաշնակահար, կոմպոզիտոր
== Մահեր ==
1790 - Ադամ Սմիթ Adam Smith անգլիացի տնտեսագետ և փիլիսոփա
1903 - Ջեյմս Էբբոտ Մաք-Նեյլ Ուիսթլեր James Abbot McNeill ամերիկացի նկարիչ
1912 - Հենրի Պուանկարե, ֆրանսիացի մաթեմատիկոս, աստղագետ, փիլիսոփա
1920 - Պայծառ Ֆասուլաճյան, դերասանուհի
1944 - Վիլյամ Ջեյմս Սիդիս William James Sidis ամերիկացի վունդերքինդ
1971 - Սողոմոն Տարոնցի, հայ բանաստեղծ և թարգմանիչ
1980 - Գրիգոր Ահարոնյան, քանդակագործ,
1966 - Գրիգոր Քեպինյան (Քեպինով) քանդակագործ
2005 - Սպարտակ Միշուլին Спартак Мишулин ռուս դերասան
2006 - Միքի Սփիլլեյն Mickie Spillane ամերիկացի գրող
== Տոներ ==
Արդարադատության համաշխարհային օր
Ֆինլանդիա՝ Սահմանադրության օր
== Ծանոթագրություններ == |
552,890 | Վիրյուգա | Վիրյուգա (ռուս.՝ Вирюга), գետ Ռուսաստանում, հոսում է Արխանգելսկի մարզում։ Գետաբերանը տեղակայված է Ստորին Պեզա գետի աջ ափին՝ 141 կմ հեռավորության վրա։ Գետի երկարությունը 34 կմ է։
== Ջրային գրանցամատյանի տվյալներ ==
Ռուսաստանի ջրային գրանցամատյանի տվյալների համաձայն՝ պատկանում է Դվինսկո Պեչարսկի ավազանային շրջանին, գետի ջրատնտեսային տեղամասը՝ հյուսիսային Դվինա գետն է, գետի ենթաավազանը Վիչեգդա և Վագա գետերն են։ Գետի գետային ավազանը Հյուսիսային Դվինան գետն է՝ մինչև հյուսիսային Դվինի միախառնման կետը։ Գետավազանը՝ Հյուսիսային Դվինա։
Տվյալներն ըստ ջրային ռեսուրսների ֆեդերատիվ տեսչության.
Ջրային օբյեկտի, պետական ջրային գրանցման կոդը - 03030000212103000049934
Հիդրոլոգիական ուսումնասիրությունների կոդը - 103004993
Ավազանի կոդը - 03.02.02.002
Հիդրոլոգիական ուսումնասիրությունների հատորի համարը - 03
Թողարկումն ըստ հիդրոլոգիական ուսումնասիրությունների - 0
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
ՌԴ ջրային ռեսուրսների էկոլոգիան Archived 2015-05-26 at the Wayback Machine. |
326,064 | Ստարինկա (այլ կիրառումներ) | Ստարինկա, կարող է վերաբերել՝
Ստարինկա - գյուղ Ռուսաստանի Սմոլենսկի մարզի Ռոսլավլսկի շրջանի կազմում։
Ստարինկա - գյուղ Ռուսաստանի Սմոլենսկի մարզի Ռոսլավլսկի շրջանի կազմում։ |
897,581 | Թագավորներ և կաղամբ (մուլտֆիլմ) | «Թագավորներ և կաղամբ», 1996 թվականի ռուսական տիկնիկային մուլտֆիլմ՝ Օ. Հենրիի համանուն վիպակի մոտիվներով։ Ռեժիսոր Մարիա Մուաթը մեծահասակների համար մյուզիքլ-մուլտֆիլմը ստեղծել է «Անիմատոգրաֆ» ընկերությունում։
== Սյուժե ==
Գործողությունները ծավալվում են Անչուրիայում՝ Օ. Հենրիի հորինած լատինամերիկյան Ադամաթզենու հանրապետությունում։ Այնտեղ աճում են կակտուսներ և բանաններ, իսկ տեղացի աղջիկները ծաղիկների պես գեղեցիկ են։ Տեղի նախագահը երգչուհու հետ փախչում է կաբարե՝ հափշտակելով հանրապետության գումարով լի ուղեպայուսակը։ Բոլորը փնտրում են կորած գումարը և ճանապարհին գտնում իրենց սիրուն, իսկ մյուսները կրակում և հեղաշրջում են անում։ Գեղեցիկ աղջիկները ցանկացած առիթով պարում են և երգում։
== Ստեղծողներ ==
Սցենարի, երկխոսությունների և տեքստերի հեղինակ - Վլադիմիր Գոլովանով
Ռեժիսոր-բեմադրիչ - Մարիա Մուաթ
Նկարիչ-բեմադրողներ - Քսենիա Պրիտկովա, Կոնստանտին Ռոմանենկո
Օպերատոր-բեմադրող - Անդրեյ Պուչնին
Կոմպոզիտոր - Իգոր Նազարուկ
Գլխավոր անիմատորներ - Տատյանա Մոլոդովա, Կոնստանտին Ռոմանենկո, Ալլա Սոլովևա
Դերերի հնչյունավորողներ - Վլադիմիր Մաշկով (Ֆրենկ Գուդվին), Լև Դուրով (Բլայթ), Լարիսա Ուդովիչենկո (Իզաբել), Իրինա Մուրավյովա (Ջեսիկա), Վսեվոլոդ Աբդուլով (Դիկկի), Վիկտոր Պավլով, Միխայիլ Կոնոնով (Ֆելիպե), Յուլիա Ռուտբերգ, Ալեքսանդր Պոժարով, Իգոր Պիսմեննի
Միջախաղ «Բներ», «Ես այնպես էի սպասում», «Տանգո», «Հիշողություն»
Ռեժիսոր - Նատալյա Օրլովա
Նկարիչ - Պյոտր Կոտով
Կինոօպերատոր - Սերգեյ Խլեբնիկով
Ձայնային օպերատոր - Վլադիսլավ Տարասով
Երգերի կատարողներ - Ժաննա Ռոժդեստվենսկայա, Իրինա Մուրավյովա, Միխայիլ Սերիշև
Գործադիր պրոդյուսեր - Ալեքսանդր Սոկոլով
Տնօրեն - Ալինա ՎլասովաՖիլմի ստեղծողները ներկայացված են տիտրերում։
== Փառատոններ և մրցանակներ ==
1996 - մրցանակ «Ոսկե ձկնիկ» 2-րդ փառատոնում (Մոսկվա)
1996 - մրցանակ «Գրականություն և կինո» փառատոնում (Գատչին)
== Տեսագրություն ==
DVD տարբերակով մուլտֆիլմը թողարկվել է «Մուլտֆիլմերի փառատոն․ Թողարկում 1. Թագավորներ և կաղամբ» մուլտֆիլմերի հավաքածուում։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Թագավորներ և կաղամբ մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
Մուլտֆիլմը tlum.ru կայքում
Մուլտֆիլմի ստեղծման 20-ամյա հոբելյան 31.03.2017 |
257,383 | Դեդկովցի (այլ կիրառումներ) | Դեդկովցի, կարող է վերաբերել՝
Դեդկովցի - գյուղ, Ուկրաինայի Ժիտոմիրի մարզի Չուդնևսկի շրջանում
Դեդկովցի - գյուղ, Ուկրաինայի Խմելնիցկիի մարզի Բելոգորսկի շրջանում |
66,223 | Չիստյակովո (Սովետսկի շրջան) | Չիստյակովո (ռուս.՝ Чистяково), գյուղ Ռուսաստանի Ռոստովի մարզի Սովետսկի շրջանում։ Մտնում է Սովետսկի գյուղական համայնքի կազմի մեջ։ |
907,627 | Թեժդրունք | Թեժդրունք, լեռնագագաթ Հայաստանի Վայոց ձորի մարզում, Վարդենիսի լեռներում, Ելփին գետի աջափնյակում, Ելփին գյուղից 3,5 կմ հարավ։ Բարձրություն 2050 մ։
== Ծանոթագրություններ == |
873,987 | Sweet Dreams | «Sweet Dreams», ամերիկացի երգչուհի Բիյոնսեի երգը՝ թողարկված 2009 թվականի հունիսի 2-ին որպես նրա I Am… Sasha Fierce երրորդ ստուդիական ալբոմի 6-րդ սինգլ։
Եղել է առաջին երգերից մեկը, որ գրվել է թողարկվելիք ալբոմի համար։ Երգի առաջին անվանումը եղել է «Beautiful Nightmare»: Ձայնագրումից մեկ օր անց դեմո տարբերակը հայտնվել է համացանցում։ Որպես I Am… Sasha Fierce ալբոմի վեցերորդ սինգլ նախատեսվում էր թողարկել Broken-Hearted Girl երգը, սակայն վերջին պահին ընտրվել է ավելի պարային «Sweet Dreams» երգը։
== Ձևաչափեր և երգացանկ ==
== Ձայնագրման մասնակիցներ ==
Մասնակիցները եղել են I Am... Sasha Fierce ալբոմի մասնակիցները.
Բեյոնսե – գլխավոր վեկալ, երգի պրոդյուսեր, հեղինակ
Ռիկո Լով – վոկալային պրոդյուսեր, երգի պրոդյուսեր, հեղինակ, լրացուցիչ վոկալ
Ջիմ Կարուանա – ձայնագրման ինժեներ
Ջեյմս Շեֆֆեր – երգի պրոդյուսեր, հեղինակ
Ուեյն Ուիլքինս – հեղինակ, աուդիո միքս ստեղծող, երգի պրոդյուսեր
== Հիթ-շքերթներ ==
== Հավաստագրեր ==
== Թողարկման պատմություն ==
== Ծանոթագրություններ == |
1,048,565 | Red Pill Blues | Red Pill Blues, ամերիկյան Maroon 5 փոփ ռոք խմբի վեցերորդ ստուդիական ալբոմը, որը թողարկվել է 2017 թվականի նոյեմբերի 3-ին «222» և «Interscope Records» լեյբլների կողմից։ Սա խմբի առաջին ալբոմն է, որը թողարկվել է մուլտի գործիքավորող Սեմ Ֆարարի հետ՝ որպես խմբի պաշտոնական անդամ, դրանից առաջ՝ 2012 թվականին, եղել է միայն համաերգային շրջագայության մասնակից։ Ալբոմի անվանումը հղում է արվում «կարմիր կամ կապույտ հաբ ընդունելու» արտահայտությանը, որը հնչել է 1999 թվականի «Մատրիցա» գիտաֆանտաստիկ ֆիլմում։
Ալբոմի աջակցության համար թողարկվել է երեք սինգլ՝ ամերիկացի երգչուհի SZA-ի մասնակցությամբ «What Lovers Do», «Wait» և Քարդի Բիի մասնակցությամբ՝ «Girls Like You» երգի նոր տարբերակը։ Ինչպես նաև, ալբոմի աջակցության համար Էկվադորի Կիտո քաղաքում 2018 թվականի մարտի 1-ին տեղի է ունեցել Red Pill Blues Tour-ը։
== Պատմություն ==
«V» (2014) հինգերորդ ալբոմին աջակցող շրջագայությունից հետո Maroon 5-ը սկսել է պլանավորել հաջորդ ալբոմը։ Սկզբում խումբը թողարկել է երկու առևտրային սինգլ։ 2016 թվականի հոկտեմբերի 11-ին խումբը ամերիկացի ռեփեր Քենդրիկ Լամարի մասնակցությամբ թողարկել է տրոպիկալ հաուս ժանրի «Don’t Wanna Know» անվամբ սինգլը։ Մեկ այլ սինգլ՝ «Cold»-ը, որը թողարկվել է ամերիկացի ռեփեր Future-ի մասնակցությամբ, թվային խանութներում հայտնվել է 2017 թվականի փետրվարի 14-ին, իսկ CHR-ում՝ փետրվարի 21-ին։ 2017 թվականի մարտին Հյուսիսային Ամերիկայում պլանավորված կարճ շրջագայությունից հետո Կալիֆորնիայի Լոս Անջելես քաղաքի Conway Recording Studios-ում խումբը սկսել է ավարտել վեցերորդ ալբոմի ձայնագրությունը։ Մարտի վերջին խմբի մասնակիցների սոցցանցերում խումբը սկսել է հրապարակել թիզեր տեսանյութ և GIF։
2017 թվականի օգոստոսի 13-ին Teen Choice Awards 2017 մրցանակաբաշխության ժամանակ Maroon 5-ը արժանացել է տասնամյակի մրցանակի։ Իր ելույթում մենակատար Ադամ Լևինը հաստատել է, որ վեցերորդ ալբոմը թողարկվելու է նոյեմբերին։ Ավելի ուշ Apple Music Beats 1 ռադիոկայանում Զեյն Լոուի հետ հարցազրույցում Լևինը դա հաստատել է։ 2017 թվականի հոկտեմբերի 4-ին խումբը հայտարարել է, որ ալբոմը կոչվելու է «Red Pill Blues» և հոկտեմբերի 6-ից հասանելի է լինելու նախնական պատվերի համար։
== Շապիկ ==
Ալբոմի շապիկի ստեղծման համար օգտագործվել են Սնապչատի ֆիլտրերը։ Շապիկին ներկա են Maroon 5-ի բոլոր յոթ մասնակիցները, որոնք պատկերված են պոլարոիդ նկարի վրա՝ դեմքին ֆիլտրերով։ «Մենք բոլորս օգտագործում ենք Snapchat և ֆիլտրերը դարձել են մեր կյանքի մեծ մասը», - ասել է մենակատար Ադամ Լևինը 2017 թվականի հոկտեմբերին Billboard-ին տված հարցազրույցում։ «Մենք մտածեցինք, որ հաճելի կլինի նվագախմբից ավելի պատահական նկարներ նկարել և ավելացնել մի փոքր զվարճանք»։ Կիթառահար Ջեյմս Վալենտայնը հավելել է. «Դա ժամանակի ոգու մի մասն է։ Ադամ Լևիը և նրա կինը պարզապես սիրում են շրջագայությունների ընթացքում լուսանկարներ փոխանակել։ Նրանք միշտ դեմքի ֆիլտրեր են դնում միմյանց վրա, կարծում եմ այնտեղից է սկսվում։ Ադամը միշտ այդպես է զվարճանում»։
== Սինգլներ ==
Ալբոմի թողարկմանը նախորդել է երկու ինքնուրույն սինգլների թողարկումը։ Առաջին սինգլը՝ «Don’t Wanna Know»-ը, ամերիկացի ռեփեր Քենդրիկ Լամարի մասնակցությամբ թողարկվել է 2016 թվականի հոկտեմբերի 11-ին՝ հասնելով Billboard Hot 100 հիթ-շքերթի վեցերորդ հորիզոնականին և գլխավորել Adult Top 40, Adult Contemporary և Hot 100 Airplay հիթ-շքերթները։ Երաժշտական տեսահոլովակի պրեմիերան կայացել Է հոկտեմբերի 14-ին «Today» շոուի ժամանակ։
Երկրորդ ինքնուրույն սինգլը՝ «Cold»-ը, ամերիկացի ռեփեր Future-ի մասնակցությամբ, թողարկվել է 2017 թվականի փետրվարի 14-ին՝ Billboard Hot 100 հիթ-շքերթում հասնելով վեցերորդ հորիզոնականին և հինգերորդ հորիզոնականին Adult Top 40 հիթ-շքերթում։ Տեսահոլովակի պրեմիերան տեղի է ունեցել փետրվարի 15-ին։
2017 թվականի օգոստոսի 30-ին խումբը թողարկել է «What Lovers Do» գլխավոր սինգլը ամերիկյան R&B երգչուհի SZA-ի մասնակցությամբ։ Երգը իր մեջ պարունակում է «Sexual» երգից տարրեր, որոնց հեղինակներն են Դայո Օլատունջին, Վիկտոր Ռադստրոմը և Էլինա Ստրիդխը։ Քնարական տեսահոլովակը թողարկվել է 2017 թվականի սեպտեմբերի 15-ին, իսկ երաժշտական տեսահոլովակը՝ սեպտեմբերի 28-ին։
Իր Թվիթթերում Ջեյմս Վալենտայնը հայտարարել է, որ «Wait»-ը կլինի ալբոմի երկրորդ սինգլը։ Երգը պաշտոնապես թողարկվել է 2018 թվականի հունվարի 16-ին՝ հնչելով ամերիկյան ռադիոյով։
=== Պրոմոսինգլներ ===
Ամերիկացի երգչուհի և երգերի հեղինակ Ջուլիա Մայքլզի մասնակցությամբ «Help Me Out» երգը թողարկվել է 2017 թվականի հոկտեմբերի 6-ին՝ ալբոմի նախնական պատվերի հետ միասին։ Հաջորդ երգը՝ «Whiskey»-ը, ASAP Rocky-ի մասնակցությամբ 2017 թվականի հոկտեմբերի 19-ին հասանելի է դարձել թվային խանութներից գնման համար։ Որպես պրոմոսինգլ՝ «Wait» երգը թողարկվել է հոկտեմբերի 31-ին։
== Քննադատական ընդունելություն ==
Metacritic կայքում ալբոմը վեց գրախոսությունների հիման վրա ստացել է 58 միավոր, ինչը նշանակում է «հիմնականում խառն կամ միջին արձագանքներ»։
== Առևտրային հաջողություն ==
«Red Pill Blues» երգը ԱՄՆ-ի Billboard 200 հիթ-շքերթում առաջնաելույթ է ունեցել երկրորդ հորիզոնականում 122,000 միավոր վաճառքի համար, որից 94,000-ը ալբոմի զուտ վաճառքն էր, ինչը դարձել է «Red Pill Blues»-ին խմբի վեցերորդ ալբոմը, որը հայտնվել է երկրի լավագույն տասնյակում։ 2017 թվականի նոյեմբերի 14-ին Միացյալ Նահանգներում ավելի քան 500,000 միավոր համարժեք ալբոմի վաճառքով «Red Pill Blue»-ն դարձել է ոսկե ալբոմ։ Տարվա վերջին ալբոմի վաճառված միավորների թիվը կազմել է 596,000 օրինակ, որից 185,000-ը ալբոմի զուտ վաճառքն է եղել։
Սա նաև Maroon 5-ի վեցերորդ ալբոմն է, որը հայտնվել է Ավստրալիայի թոփ 10-ում՝ առաջնաելույթ ունենալով ARIA Charts հիթ-շքերթի յոթերորդ հորիզոնականում։ Ալբոմը Canadian Albums Chart հիթ-շքերթում առաջնաելութ է ունեցել երկրորդ հորիզոնականում՝ դառնալով վեցերորդ ալբոմը, որը հայտնվել է Կանադայի թոփ 5-ում։ Բացի այդ, առաջնաելութ է ունեցել Official New Zealand Music Chart հիթ-շքերթի վեցերորդև UK Albums Chart հիթ-շքերթի տասներկուերորդ հորիզոնականում։
== Երգացանկ ==
== Ձայնագրության մասնակիցներ ==
==== Maroon 5 ====
Ադամ Լևին՝ վոկալ, կիթառ, երգի հեղինակ, գործադիր արտադրող
Ջեսսի Կարմայքլ՝ ստեղնաշարային գործիքներ, սինթեզատոր, ռիթմ կիթառ, բեք-վոկալ
Միքի Մեդեն՝ բաս կիթառ
Ջեյմս Վալենթայն՝ կիթառ, բեք-վոկալ
Մեթ Ֆլին՝ էլեկտրոնային թմբուկ, հարվածային գործիքներ, բեք վոկալ
ՓիՋեյ Մորտոն՝ ստեղնաշարային գործիքներ, սինթեզատոր, դաշնամուր, բեք-վոկալ
Սեմ Ֆարար՝ ստեղնաշարային գործիքներ, սինթեզատոր, սեմպլ, բաս կիթառ, կիթառ բեք-վոկալ, Երաժշտական ծրագրավորում արտադրող
==== Լրացուցիչ ====
The Arcade՝ երգի հեղինակ, արտադրող
Afterhrs՝ արտադրող
Նիկ Բեյլի՝ արտադրող
Ալեքս Բեն-Աբդալա՝ երգի հեղինակ
Բեն Բիլիոնս՝ արտադրող
Բենի Բլանկո՝ երգի հեղինակ, արտադրող
Ժուլիեն Բունեթա՝ երգի հեղինակ, արտադրող
Դասթին Բուշնել՝ երգի հեղինակ
Cirkut՝ արտադրող
Դիպլո՝ երգի հեղինակ, արտադրող
Ջեյսոն Էվիգան՝ արտադրող
Յան Ֆրանցինո՝ երգի հեղինակ
Թեդի Հեյգեր՝ երգի հեղինակ
Ջեյմս Ալան Հալեբ՝ երգի հեղինակ
Էնդրյու Հաս՝ երգի հեղինակ
Բրիթանի Թալիյա Հազարդ՝ երգի հեղինակ
King Henry՝ երգի հեղինակ, արտադրող
Ալեքսանդր Իսկերդո՝ երգի հեղինակ
Ջեյքոբ Կաշար Հինդլին՝ երգի հեղինակ, արտադրող
J Kash՝ գործադիր արտադրող
Քենդրիկ Լամար՝ հրավիրված վոկալ, երգի հեղինակ
Լուի Լաստիկ՝ արտադրող
LunchMoney Lewis՝ հրավիրված վոկալ, երգի հեղինակ
Ամար Մալիկ՝ երգի հեղինակ
Ջուլիա Մայքլզ՝ հրավիրված վոկալ, երգի հեղինակ
Ռայան Օհրեն՝ արտադրող
Dyo՝ երգի հեղինակ
OzGo՝ երգի հեղինակ, արտադրող
Նոյ Պասովոյ՝ արտադրող
Փիլ Պոլ՝ երգի հեղինակ, արտադրող
Վիկտոր Ռադստրոմ՝ երգի հեղինակ
Չարլի Փութ՝ երգի հեղինակ, արտադրող
Ռիկի Ռիդ՝ երգի հեղինակ, արտադրող
ASAP Rocky՝ հրավիրված վոկալ, երգի հեղինակ
Ջոն Ռայան՝ երգի հեղինակ, արտադրող
Տինաշե Սիբանդա՝ երգի հեղինակ
Ջիան Ստոուն՝ երգի հեղինակ
Էլինա Ստրիդխ՝ երգի հեղինակ
SZA՝ հրավիրված վոկալ, երգի հեղինակ
TMS (Փիթեր Կելահեր, Թոմ Բարնս և Բեն Կոն)՝ երգի հեղինակ, արտադրող
Ջասմին Թրանթեր՝ երգի հեղինակ
Ջարեդ Ուոթսոն՝ երգի հեղինակ
Իսաիյա Տեհադա՝ ստեղնաշարային գործիքներ, սինթեզատոր
== Հիթ-շքերթներ ==
== Հավաստագրեր ==
== Ծանոթագրություններ == |
259,349 | Կենդանանց | Կենդանանց, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Վան-Տոսպի գավառում, Վանից 3 կմ հարավ՝ բլրի վրա։
== Բնակչություն ==
Կենդանանց գյուղը 1909 թվականին ուներ 45 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Գյուղի մոտ կար բարձրորակ քարի հանք, որից գյուղացիները պատրաստում էին երկանաքարեր և արտահանում այլ գյուղեր։ Բնակչությունը բռնությամբ տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին, մի մասն էլ՝ բնակություն հաստատել Արևելյան Հայաստանում։
== Շինություններ ==
Եկեղեցին (Ս. Աստվածածին) երկու կողմերին ուներ խորան։ Դրանցից մեկի պատին կար 967 թվակիր հայերեն արձանագրություն։ Գյուղից 2 կմ հարավ՝ զույգ բլուրների վրա, եղել են երկու եկեղեցի, որոնք կոչվել են «Ճխտակ ժամտուն»։
== Աղբյուրներ ==
«Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
Հայկական Սովետական Հանրագիտարան, 5-րդ հատոր, էջ 365, 1979 թ
== Տես նաև ==
Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն |
916,994 | Սուրբ Մարգարեթ (Շոտլանդիայի թագուհի) | Սուրբ Մարգարեթ շոտլանդուհի (անգլ.՝ Saint Margaret of Scotland, շոտլ․ Սաունթ Մագրեթ, մոտ 1045[…], Բարանյա, Հունգարիայի թագավորություն և Հունգարիա - նոյեմբերի 16, 1093, Էդինբուրգ, Շոտլանդիայի թագավորություն), նաև հայտնի որպես Ուեսսեքսի Մարգարեթ, Անգլիայի արքայադուստր էր և Շոտլանդիայի թագուհի։ Մարգարեթին երբեմն անվանել են «Շոտլանդիայի մարագարիտ»։ Ծնվել է Հունգարիայի թագավորությունում աքսորի ժամանակ, եղել է Էդգար Էթելինգի՝ չթագադրված ու կարճաժամկետ իշխած Անգլիայի անգլո-սաքսոն թագավորի քույրը։ Մարգարեթն ու իր ընտանիքը վերադարձել են Անգլիայի թագավորություն 1057 թվականին, բայց այնտեղից փախել Շոտլանդիայի թագավորություն 1066 թվականին Անգլիայի նորմանական նվաճումից հետո։ Մինչև 1070 թվականի ավարտը Մարգարեթն ամուսնացել է Շոտլանդիայի թագավոր Մալքոլմ III-ի հետ ու դարձել Շոտլանդիայի թագուհի։
Նա շատ բարեպաշտ կաթոլիկ էր, և ի թիվս այլ բարեգործությունների, Շոտլանդիայում, Ֆորթ գետի գետաբերանում տեղադրել է լաստանավ դեպի սուրբ Էնդրյուս, Ֆայֆ, ճամփորդող ուխտավորների համար, որից էլ առաջացել են Հարավային Քուինսֆերի և Հյուսիսային Քուինսֆերի քաղաքների անունները։ Մարգարեթը Շոտլանդիայի երեք թագավորների, չորս՝ եթե հաշվենք նաև Շոտլանդիայի թագավոր Էդմունդին,որը կառավարում էր իր հորեղբայր Դոնալդ III-ի հետ, ինչպես նաև Անգլիայի մեկ թագուհու մայրն է եղել։ Ըստ Թուրգոթ Դուրհամի «Շոտլանդիայի թագուհի սուրբ Մարգարեթի կյանքը» գրքի, նա մահացել է Էդինբուրգյան դղյակում, Շոտլանդիայի Էդինբուրգ քաղաքում 1093 թվականին, ճակատամարտում իր ամուսնու մահվան լուրն ստանալուց բառացիորեն մի քանի օր հետո։
1290 թվականին Հռոմի պապ Իննոսենտ IV-ը սրբադասել է նրան, և նրա մասունքները աճյունասափորում վերաթաղվել են Դանֆերմլայն վանքում, Ֆայֆում, Շոտլանդիայում։ Շոտլանդական ռեֆորմներից հետո նրա մասունքները ցիրուցան են եղել ու հետագայում անհետացել։ Որոշ ժամանակ Շոտլանդիայի թագուհի Մերիի մոտ է եղել նրա գլուխը, որը պահպանվել է Ֆրանսիայում Դունայի շոտլանդական քոլեջում ճիզվիտների կողմից, որտեղից էլ հետագայում անհետացել է ֆրանսիական հեղափոխության ընթացքում։
== Կյանքի վաղ շրջան ==
Մարգարեթը Ագլիայի արքայազն Էդվարդ Վտարանդու դուստրն էր, Անգլիայի թագավոր Էդմունդ Անվեհերի թոռնուհին։ 1016 թվականի Անգլիայի դանիական նվաճումից հետո թագավոր Քանութ Մեծը փոքրիկ Էդվարդին աքսորել է մայրցամաք։ Նախ նրան տարել են Շվեդիայի թագավոր Օլոֆ Սկյոթքոնունգի ապարանքը, հետո՝ Կիև։ Չափահաս դառնալով՝ նա ճամփորդել է Հունգարիա, որտեղ 1046 թվականին աջակցել է թագավոր Էնդրյու I-ին հունգարական գահի համար իր հաջողված պայքարում։ Թագավոր Էնդրյու I-ը նաև հայտնի էր որպես «Էնդրյու կաթոլիկ»՝ հեթանոսների նկատմամբ իր ծայրահեղ հակակրանքի ու Հռոմի կաթոլիկ եկեղեցուն մեծ նվիրվածության համար։ Մարգարեթի մոր՝ Ագաթայի ծագումը վիճահարույց է, բայց Մարգարեթն ինքը ծնվել է մոտավորապես 1045 թվականին Հունգարիայում։ Նրա եղբայր Էդգար Էթելինգն ու քույր Քրիստինան նույնպես ծնվել են Հունգարիայում մոտավորապես նույն ժամանակահատվածում։ Մարգարեթը հասակ է առել հունգարական արքունիքում, շատ կրոնական միջավայրում։
== Վերադարձ Անգլիա ==
Երեխա ժամանակ ընտանիքի մյուս անդամների հետ Մարգարեթը եկել է Անգլիա, երբ 1057 թվականին նրա հորը՝ Էդվարդ Վտարանդուն, հետ էին կանչել որպես իր մեծ հորեղբոր՝ անժառանգ Էդվարդ Խոստովանողի հնարավոր հաջորդ։ Ցամաք իջնելուց անմիջապես հետո բնական թե արհեստական պատճառներից նրա հայրը մահացել է, և Մարգարեթը շարունակել է ապրել անգլիական արքունիքում, որտեղ իր եղբայր Էդգար Էթելինգը համարվում էր անգլիական գահի հնարավոր ժառանգորդ։ Երբ 1066 թվականի հունվարին մահացել է Էդվարդ Խոստովանողը, Էդգարին համարելով չափազանց երիտասարդ, Հարոլդ Գոդվինսոնին ընտրել են որպես թագավոր։ Այդ նույն տարում ավելի ուշ, Հեյսթինգսի ճակատամարտում Հարոլդի պարտությունից հետո Էդգարը հռչակվել է Անգլիայի թագավոր, բայց երբ նորմանդացիները առաջացել են դեպի Լոնդոն, Վիտենագեմոտը նրան ներկայացրել է Ուիլյամ Նվաճողին, որն էլ նրան տարել է Նորմանդիա մինչև 1068 թվականին նրան նորից Անգլիա վերադարձնելը, երբ Էդգարը, Մարգարեթը, Քրիստինան ու իրենց մայր Ագաթան փախել էին դեպի Անգլիայի հյուսիս՝ Նորթումբրիա։
== Ճամփորդություն դեպի Շոտլանդիա ==
Ըստ ավանդության, այրիացած Ագաթան որոշել է իր երեխաների հետ լքել Նորթումբրիան, Անգլիան ու վերադառնալ մայրցամաք։ Սակայն փոթորիկը քշել է նրանց նավը հյուսիս, դեպի Շոտլանդիայի թագավորություն 1068 թվականին, որտեղ նրանք ապաստան են ստացել Մալքոլմ III թագավորի կողմից։ Վայրը, որտեղ նրանք ցամաք էին իջել, այսօր հայտնի է որպես սուրբ Մարգարեթի Հույս, որը գտնվում է հյուսիսային Քոուինսֆերի գյուղի մոտ, Ֆայֆում, Շոտլանդիայում։ Մարգարեթի Շոտլանդիա ժամանումը նորթումբրիացի կոմսերի ձախողված ապստամբությունից հետո շատ է ռոմանտիզացվել, չնայած Սայմոն Դուրհամը ենթադրում էր, որ Մալքոլմի հետ նրա առաջին հանդիպումը տեղի չի ունեցել մինչև 1070 թվականը, դեպի հյուսիս Ուիլյամ Նվաճողի արշավանքներից հետո։
Թագավոր Մալքոլմ III-ը կնոջը կորցրած տղամարդ էր, որն ուներ երկու որդի՝ Դոնալդ և Դունկան։ Նրան կարող էր գայթակղած լինել անգլո-սաքսոնական թագավորական ընտանիքի փոքր թվով ներկայացուցիչներից մեկի հետ ամուսնությունը։ Մալքոլմի ու Մարգարեթի ամուսնությունը տեղի է ունեցել 1070 թվականին։ Հետևաբար, Մալքոլմն իրականացրել է մի քանի հարձակում դեպի Նորթումբերլանդիա, իր նոր աներորդի Էդգարի հավակնություններին աջակցելու ու իր սեփական իշխանությունը մեծացնելու համար։ Բայց սրանք որևէ արդյունք չեն ունեցել, բացի երկիրն ավերելը։
== Սերունդ ==
Մարգարեթն ու Մալքոլմը ունեցել են ութ զավակ՝ վեց որդի և երկու դուստր․
Էդվարդ (մոտավորապես 1071 — 13 նոյեմբերի 1093), սպանվել է իր հոր՝ Մալքոլմ III-ի հետ Ալնվիքի ճակատամարտում
Շոտլանդիայի թագավոր Էդմունդ (մոտավորապես 1071 – ուշ 1097)
Էթերելդ շոտլանդացի, վանահայր Դունքելդում, Փերթ ու Քինռոս, Շոտլանդիա
Շոտլանդիայի թագավոր Էդգար (մոտավորապես 1074 — 11 հունվարի 1107), թագավորել է 1097-1107
Շոտլանդիայի թագավոր Ալեքսանդր I (մոտավորապես 1078 — 23 ապրիլի 1124), թագավորել է 1107-24
Շոտլանդիայի արքայադուստր Էդիտ (մոտավորապես 1080 – 1 մայիսի 1118), նաև անվանվել է Մաթիլդա, ամուսնացել է Անգլիայի թագավոր Հենրի I-ի հետ, Անգլիայի թագուհի
Շոտլանդիայի արքայադուստր Մերի (1082-1116), ամուսնացել է Բուլոնի Եվստաս III կոմսի հետ
Շոտլանդիայի թագավոր Դավիդ (մոտավորապես1084 – 24 մայիսի 1153), Շոտլանդիայի թագավոր, թագավորել է 1124-53
== Բարեպաշտություն ==
Մարգարեթի կենսագիր Թուրգոթ Դուրհամը՝ սուրբ Էնդրյուսի եպիսկոպոսը, բարձր է գնահատում նրա քաղաքակիրթ ազդեցությունը իր ամուսնու՝ Մալքոլմի վրա, աստվածաշնչից նրա համար պատմություններ կարդալով։ Մարգարեթը նախաձեռնել է կրոնական բարեփոխում, ջանալով համապատասխանեցնել Շոտլանդիայի եկեղեցու պաշտամունքն ու գործառույթները Հռոմի եկեղեցու հետ։ Այս ամենը նա անում էր Քենթրբերիի ապագա արքեպիսկոպոս Լանֆրանսի ոգեշնչմամբ ու ուղղորդմամբ։ Նա նաև աշխատանքներ էր տանում, որ համապատասխանեցնի Շոտլանդիայի եկեղեցու գործառույթները մայրցամաքային եկեղեցու հետ, որի հետ նա շփվել էր իր մանկության ժամանակ։ Այս նվաճումների շնորհիվ նրան համարել են «արդար ղեկավարի» օրինակ, որով նա ազդեցություն է գործել իր ամուսնու ու զավակների վրա, հատկապես կրտսեր որդու՝ Շոտլանդիայի ապագա թագավոր Դավիդ I-ի վրա, որպեսզի նրանք լինեն արդարամիտ ու անբիծ (սրբազան) ղեկավարներ։
"Ժամանակագրիները միակարծիք են, երբ Մարգարեթին ներկայացնում են որպես ուժեղ, մաքրաբարո, ազնիվ կերպար, որն ուներ շատ մեծ ազդեցություն իր ամուսնու վրա և նրա միջոցով շոտլանդական պատմության վրա, հատկապես՝ դրա եկեղեցական հատվածի։ Նրա պաշտամունքը, որը անկեղծ էր ու սրտաբուխ, նորգույն հռոմեակն ոճի էր, և նրան են վերագրվում մի շարք բարեփոխումներ, որոնցով շոտլանդական եկեղեցին նկատելիորեն փոփոխվել է մեկուսացված ու պրիմիտիվ այն տեսակից, ինչպիսին եղել էր մինչև Մարգարեթի ժամանակները։ Այդ փոփոխություններից ամենանկատելիներն են՝ Մեծ պահքին հետևելու ձևի փոփոխությունը, որն այդ ժամանակից ի վեր սկսվել է մոխրոտ չորեքշաբթի օրը, ոչ թե հաջորդող երկուշաբթի, ինչպես նախկինում, և աշխատանքից ազատ լինելու օրը ոչ թե կիրակին, այլ շաբաթը նշելու հին սովորույթի վերացումը (տես Սքենի «Կելտական Շոտլանդիան», գիրք II, գլուխ 8)": «Էնսայքլոպեդիա Բրիտանիկայի» հետագա հրատարակություններում, օրինակ տասնմեկերորդ հրատարակությունում, բացակայում է Սքենի կարծիքը, թե շոտլանդացի կաթոլիկները նախկինում աշխատանքրց հանգստանում էին շաբաթ օրը, մի բան, որը պատմական ապացույց չունի։ Սքենի «Կելտական Շոտլանդիան», հատոր II, գլուխ 8, էջ 348-350, մեջբերում է անում Մարգարեթի կյանքին առնչվող այն ժամանակի մի փաստաթողթից, բայց նրա աղբյուրը ոչինչ չի ասում շաբաթ-սաբաթ պահելու մասին, ավելի շուտ նշում է, որ սուրբ Մարգարեթը հորդորել է շոտլանդացիներին դադարեցնել «աստծո օրը պատշաճ պահպանելն անտեսելու» իրենց սովորույթը։
Նա մասնակցել է բարեգործական աշխատանքների, ամեն օր ուտելուց առաջ ծառայել որբերին ու աղքատներին և Քրիստոսի օրինակով աղքատների ոտքերը լվացել։ Նա արթնանում էր ամեն կեսգիշեր պատարագի մասնակցելու համար։1072 թվականին Մարգարեթը հրավիրել է Բենեդիկյան միաբանությանը Ֆայֆում, Դանֆերմլայնում վանք հիմնելու համար և տրամադրել լաստանավեր Քուինսֆերիում ու հյուսիսային Բերվիքում Ֆորթ գետի գետաբերանի հարավից դեպի Ֆայֆի սուրբ Էնդրյուսի վանք ուղևորվող ուխտավորներին օգնելու համար։ Նա Դանֆերմլայնում մի քարանձավ էր օգտագործում որպես աղոթքի ու նվիրումի վայր։ Սուրբ Մարգարեթի քարանձավը, այժմ գտնվելով մունիցիպալ ավտոկայանի տակ, բաց է հանրության համար։ Մարգարեթը նաև նախաձեռնել է Շոտլանդիայում Իոնա վանքի վերանորգումը։ Հայտնի է նաև, որ նա միջնորդել է անգլիացի աքսորականների ազատմանը, որոնց Անգլիայի նորմանական նվաճման ժամանակ մատնել էին ճորտության։
Մարգարեթն այնքան բարեպաշտ էր անձնապես, որքան և հրապարակավ։ Նա ժաամանակի մեծ մասն անց էր կացնում աղոթելով, ջերմեռանդ ընթերցանությամբ և եկեղեցական թեմաներով ասեղնագործելով։ Սա ակնհայտորեն նկատելի ազդեցություն է ունեցել անկիրթ Մալքոլմի վրա, որն անգրագետ էր․ նա այնքան էր հիանում կնոջ բարեպաշտությամբ, որ նրա գրքերը զարդարել էր տվել ոսկով ու արծաթով։ Այդ գրքերից մեկը՝ ավետարանիչների դիմապատկերներով գրպանի մի ավետարան, գտնվում է Օքսֆորդի Բոդլեյան գրադարանում, Անգլիայում։
Մալքոլմը հավանաբար մեծի մասամբ անտեղյակ էր Մարգարեթի ջանքերի երկարաժամկետ հետևանքների մասին, որովհետև ինքն առանձնապես կրոնասեր չէր։ Նա բավարարվում էր կնոջը թույլ տալով իրականացնել իր բարեփոխումներն ինչպես ինքն էր ցանկանում, որը նրանց ամուսնության ամրության ու ջերմության վկայությունն էր։
== Մահ ==
Մարգարեթի ամուսին Մալքոլմ III-ը և իրենց ավագ որդի Էդվարդը սպանվել են անգլիացիների դեմ Ալնվիքի ճակատամարտում 1093 թվականի նոյեմբերի 13-ին։ Նրա որդի Էդգարին էին թողել մորը նրանց մահվան մասին տեղեկացնելու առաջադրանքը։ Չլինելով դեռևս 50 տարեկան, Մարգարեթը մահացել է 1093 թվականի նոյեմբերի 16-ին, իր ամուսնու և ավագ որդու մահից երեք օր անց։ Մահվան պատճառը հավանաբար վիշտն էր։ Նրան հուղարկավորել են Ֆայֆում, Դանֆերմլայն վանքի բարձր ալտարի դիմաց։1250 թվականին՝ իր սրբադասման տարում, նրա ու իր ամուսնու մարմիններն արտաշիրիմվել են ու տեղավորվել վանքի նոր աճյունասափորներում։ 1560 թվականին Շոտլանդիայի թագուհի Մերին բերել է տվել նրա գլուխը Էդինբուրգյան ամրոց որպես մասունք, որպեսզի այն իրեն օգնի ծննդաբերության ժամանակ։ 1597 թվականին Մարգարեթի գլուխը հայտնվել է ճիզվիտների մոտ Ֆրանսիայում, Դուայի շոտլանդական քոլեջում, բայց կորել է ֆրանսիական հեղափոխության ընթացքում։ Իսպանիայի թագավոր Ֆիլիպը Մարգարեթի ու Մալքոլմի մասունքները տեղափոխել է Մադրիդի Էսկորիալ պալատ, բայց դրանց ներկայիս գտնվելու վայրը հայտնի չէ։
== Պատկառանք ==
=== Սրբադասում և տոնական օր ===
Հռոմի պապ Իննոսենթ IV-ը սրբադասել է սուրբ Մարգարեթին 1250 թվականին, ի ճանաչումն նրա անձնական սրբության, Հռոմի կաթոլիկ եկեղեցուն նվիրվածության, եկեղեցական ռեֆորմների համար աշխատանքի և բարեգործության համար։ 1250 թվականի հունիսի 19-ին, իր սրբադասումից հետո, նրա մասունքները տեղափոխվել են Ֆայֆ Դանֆերմլայն վանքի արևելյան որմնախորշի աղոթարան։ 1693 թվականին Հռոմի պապ Իննոսենթ XII-ը տեղափոխել է նրա հիշատակի օրը հունիսի 10-ին՝ ի նշանավորումն Շոտլանդիայի թագավոր Ջեյմս VII-ի ու Անգլիայի II-ի որդու ծննդյան օրվա։ 1969 թվականի Հռոմի եկեղեցական օրացույցի վերանայման ժամանակ նոյեմբերի 16-ը դարձել է ազատ և եկեղեցին տեղափոխել է նրա հիշատակի օրը նոյեմբերի 16-ին, նրա մահվան օրը, որն էլ Շոտլանդիայում միշտ նշվում էր։ Այդուհանդերձ, որոշ ավանդաշպաշտ կաթոլիկներ շարունակում են նշել նրա հիշատակի օրը հունիսի 10-ին։
Նրան նաև պատվում են որպես սուրբ անգլիկան եկեղեցում։
=== Նրա անունը կրող կառույցներ ===
Ամբողջ աշխարհում կան եկեղեցիներ նվիրված սուրբ Մարգարեթին։ Ամենահին եկեղեցիներից մեկը՝ սուրբ Մարգարեթի մատուռը, գտնվում է Էդինբուրգում, էդինբուրգյան դղյակում, որը հիմնադրել է իր որդի թագավոր Դավիդ I-ը։ Մատուռը երկար ժամանակ համարվել է իր՝ Մարգարեթի աղոթատունը, բայց այժմ համարում են, որ այն կառուցվել է 12-րդ դարում։ Լինելով Էդինբուրգում ամենահին կառույցը՝ այն վերականգնվել է 19-րդ դարում ու վերանորոգվել 1990-ական թվականներին։ Բազմաթիվ այլ հաստատություններ ևս անվանվել են նրա պատվին։
== Ծանոթագրություններ ==
== Նշումներ ==
This article incorporates text from a publication now in the public domain: Chisholm Hugh, ed. (1911)։ «Margaret, St, Queen of Scotland»։ Encyclopædia Britannica 17 (11th ed.)։ Cambridge University Press։ էջ 701
== Գրականության ցանկ ==
Chronicle of the Kings of Alba
Anderson, Marjorie O. (ed.). Kings and Kingship in Early Scotland. 2nd ed. Edinburgh, 1980. 249-53.
Hudson, B.T. (ed. and tr.). Scottish Historical Review 77 (1998): 129–61.
Anderson, Alan Orr (tr.). Early Sources of Scottish History: AD 500–1286. Vol. 1. Edinburgh, 1923. Reprinted in 1990 (with corrections).
Turgot of Durham, Vita S. Margaritae (Scotorum) Reginae.
Ed. and trans. Catherine Keene, in Saint Margaret, Queen of the Scots: A Life in Perspective, New York, 2013, Appendix: Translation of the Dunfermline Vita, pp. 135–221.
Ed. J. Hodgson Hinde, Symeonis Dunelmensis opera et collectanea. Surtees Society 51. 1868. 234-54 (Appendix III).
tr. William Forbes-Leith, SJ, Life of St. Margaret, Queen of Scotland by Turgot, Bishop of St Andrews. Edinburgh, 1884. PDF available from the Internet Archive. Third Edition. 1896.
Trans. anon., The Life and Times of Saint Margaret, Queen and Patroness of Scotland. London, 1890. PDF available from the Internet Archive.
William of Malmesbury, Gesta regum Anglorum.
Ed. and trans. R. A. B. Mynors, R. M. Thomson, and M. Winterbottom, William of Malmesbury. Gesta Regum Anglorum. The History of the English Kings. OMT. Vol 1. Oxford, 1998.
Orderic Vitalis, Historia Ecclesiastica
Ed. and trans. Marjorie Chibnall, The Ecclesiastical History of Orderic Vitalis. 6 vols. OMT. Oxford, 1968-80.
John of Worcester, Chronicle (of Chronicles).
Ed. B. Thorpe, Florentii Wigorniensis monachi chronicon ex chronicis. 2 vols. London, 1848-9.
Trans. J. Stevenson, Church Historians of England. Vol. 2.1. London, 1855. P. 171–372.
John Capgrave, Nova Legenda Angliae
Acta Sanctorum Vol. 2, June, 320. London, 1515. 225.Լրացուցիչ գրականությունBaker, D. "A Nursery of Saints: St Margaret of Scotland Reconsidered." In Medieval Women, ed. D. Baker. SCH. Subsidia 1. 1978.
Bellesheim, Alphons. History of the Catholic Church in Scotland. Vol 3, trans. Blair. Edinburgh, 1890. pp. 241–63.
Butler, Alban. Lives of the Saints. 10 June.
Challoner, Richard. Britannia Sancta, I. London, 1745. P. 358.
Dunlop, Eileen, Queen Margaret of Scotland, 2005, NMS Enterprises Limited – Publishing, Edinburgh, 978 1 901663 92 1.
Huneycutt, L.L. "The Idea of a Perfect Princess: the Life of St Margaret in the Reign of Matilda II (1100–1118)." Anglo-Norman Studies, 12 (1989): pp. 81–97.
Keene, Catherine. Saint Margaret, Queen of the Scots: A Life in Perspective. New York: Palgrave Macmillan, 2013.
Madan. The Evangelistarium of St. Margaret in Academy. 1887.
Parsons, John Carmi. Medieval Mothering. 1996.
Olsen, Ted. Kristendommen og Kelterne Forlaget. Oslo: Forlaget Luther, 2008. (P. 170). 978-82-531-4564-8. Norwegian.
Skene, W.F. Celtic Scotland. Edinburgh.
Stanton, Richard. Menology of England and Wales. London, 1887. P. 544.
Wilson, A.J. St Margaret, Queen of Scotland. 1993.
== Արտաքին հղումներ ==
University of Pittsburgh: Margaret of Scotland
Catholic Encyclopedia: St. Margaret of Scotland
Medieval Women: The Life Of St Margaret, Queen Of Scotland By Turgot, Bishop Of St Andrews Ed. William Forbes-Leith, S.J. Third Edition. Edinburgh: David Douglas, 1896 . Retrieved 14 March 2011. |
966,312 | Շուլե Յուքսել Շենլեր | Շուլե Յուքսել Շենլեր (թուրքերեն՝ Şule Yüksel Şenler, մայիսի 29, 1938(1938-05-29), Կեսարիա, Թուրքիա - օգոստոսի 28, 2019(2019-08-28)), թուրք գրող, լրագրող և կանանց իրավունքների պաշտպան։
== Կենսագրություն ==
Յուքսել Շենլերը ծնվել է 1938 թվականի մայիսի 29-ին Կայսերիում։ Ավելի ուշ, վերցրել է «Շուլե» անունը։ Դեռ երիտասարդ տարիքում, ընտանիքի հետ միասին, տեղափոխվել է Ստամբուլ։ 8-րդ դասարանում թողել է դպրոցը և սկսել աշխատել հայ դերձակի մոտ։ Հենց այստեղ էլ Յուքսել Շենլերը գծագրել է ժամանակակից գլխաշորի իր սեփական մոդելը, որն առավել հայտնի պետք է դառնար ապագայում։
21 տարեկանում սկսել է աշխատել որպես լրագրող։ 1965 թվականից սկսել է կրել հիջաբ։ «Yeni İstiklal» (Նոր անկախություն) թերթում տպագրած հոդվածների համար՝ Յուքսել Շենլերի դեմ դատական հայցեր են ներկայացվել։ Նա ճանապարհորդել է Անատոլիայով և ելույթներ ունեցել տարբեր հանդիպումների ժամանակ։ Երբ աղջիկներն սկսեցին կրել Շենլերի նախագծած գլխաշորը, չադրայի այս տեսակն սկսեց կոչվել «le sulebaşı şu»։ Շենլերը ձերբակալվել է այն բանից հետո, երբ վերջինիս նամակը Ջևդեթ Սունայ վիրավորել է նախագահի արժանապատվությունը՝ բանտում անցկացնելով ութ ամիս։ Շենլերը գրել է «Hür Söz», «Yeni İstiklal» և «Babıalide Sabah» կանանց համար նախատեսված թերթերի համար։ 1980 թվականից հետո, սկսել է գրել «Zaman» և «Milli Gazete» օրաթերթերի համար։ Շենլերի «Խաղաղ փողոց» հայտնի վեպի հիման վրա նկարահանվել է հեռուստասերիալ։ Չնայած իր մեծ տարիքին և տկարությանը, Շենլերը շարունակել է պարբերաբար հրապարակվել բազմաթիվ թերթերում և ամսագրերում։ Սրտի կաթվածից մահացել է 2019 թվականի օգոստոսի 28-ին Ստամբուլում։
== Ընտիր երկեր ==
Երիտասարդության հոգեվարք
Հիդայեթ
Ինչ եղավ մեզ հետ
Իսլամական և ժամանակակից աշխարհի կանայք
Լսումներ
Ամեն ինչ իսլամի համար
Քաղաքակրթության արցունքները
Խաղաղ փողոց
Աղջիկ և ծաղիկ
Աջ ձեռքը
Գիտակից ուսուցիչ
Խորամանկ աղվես
== Ծանոթագրություններ == |
843,199 | Վիսարիոն Ջուղաշվիլի | Վիսարիոն (Բեսո) Իվանովիչ Ջուղաշվիլի (վրաց.՝ ბესარიონ ივანეს ძე ჯუღაშვილი, 1850, Դիդի Լիլո - օգոստոսի 25, 1909(1909-08-25), Թիֆլիս, Ռուսական կայսրություն), Ի. Վ. Ստալինի հայրը։
Խորհրդային զինվորական գործիչներ՝ հրետանավոր Յ. Ի. Ջուղաշվիլու և ավիատոր Վ. Ի. Ստալինի, խորհրդային բանասեր Ս. Ի. Ալելուևայի պապիկը, խորհրդային սրտաբան Ի. Գ. Ալելուևայի, թատրոնի ռեժիսոր Ա. Վ. Բուրդոնսկու, ռուս բանասեր Գ. Հ. Ջուղաշվիլու և խորհրդային զինվորական գիտնական Ե. Յ. Ջուղաշվիլու նախապապը։
== Կենսագրություն ==
Բեսո Ջուղաշվիլին ծնվել է Թիֆլիսի նահանգի Դիդի-Լիլո գյուղում, Մաչաբել ամրոցի քրիստոնյաների ընտանիքում։ Բեսոյի հայրը՝ Վանո Զազովիչ Ջուղաշվիլի (1825-1898 թթ.) զբաղվում էր խաղողի աճեցմամբ և վաճառքով։
Բեսոյի մեծ եղբայրը՝ Գեորգի Իվանովիչ Ջուղաշվիլի (1845-1915 թթ.): Մանգլիս գյուղի ճանապարհին նա ուներ պանդոկ, որը վրաց ազնվականների շրջանում հայտնի ժամանցի վայր էր։
Ինչպես պնդում է ռուս պատմաբան Է. Ս. Ռադզինսկին, Բեսոյի պապը՝ Զազա Վիսարինովիչ Ջուղաշվիլին (1798-1847 թթ.) հաճախ մասնակցում էր գյուղացիական խռովություններին, ձերբակալվել է, նստել բանտ, իրականացրել փախուստներ։ Շուտով նա տեղափոխվեց Դիդի-Լիլո գյուղ, այնտեղ ամուսնացավ։ Զազան նախրապան էր։ Սպանվել է 50 տարեկանում։
Վիսարիոն Ջուղաշվիլին մասնագիտությամբ կոշկակար էր։
Բեսոն կարողանում էր վրացերեն կարդալ և, գիտեր նաև ռուսերեն, հայերեն և ադրբեջաներեն։ Ամենայն հավանականության գիտելիքները ձեռք են բերվել ինքնուրույն, քանի որ Բեսոն դպրոցում չէր սովորել։ Հոր մահից և եղբոր՝ Գեորգիի սպանությունից հետո Բեսոն քրոջ՝ Պելագեայի հետ հեռացավ Թիֆլիս և սկսեց աշխատել հայ Ադելխանովի արտադրամասում, որտեղ բավականին շուտ աչքի ընկավ և ստացավ վարպետի կոչում։
1860- ականների վերջին և 1870-ականների սկզբին հայ առևտրական Իոսիֆ Բարամովը (Բարամյանց ) Գորի քաղաքում բացեց կոշիկի կարման և վերանորոգման գործարան և այնտեղ հրավիրեց վրացական ամենալավ մասնագետներին, որոնց թվում էր նաև Վիսարիոն Իվանովիչ Ջուղաշվիլին։
Նա ամուսնացած էր Եկատերինա (Կեկե) Գելաձեի հետ, որը գյուղական իշխան Ամիլախվարի աղջիկն էր։ Հարսանիքի արարողությունը տեղի ունեցավ Գորի քաղաքի Վերափոխման տաճարում 1874 թվականի մայիսի 17-ին։
== Երեխաներ ==
Միխայիլ - ծնվել է 1875 թվականի փետրվարի 14-ին և ապրել է մեկ շաբաթ
Գեորգի - ծնվել է 1876 թվականի դեկտեմբեր 24-ին, մահացել է 1877 թվականին կարմրուկից, Իոսիֆ Վիսարինովիչի ծնունդից մեկ տարի առաջ
Իոսիֆ- ծնվել է 1878 թվականի դեկտեմբերի 6 (18) ։Գորիում Ստալինի մանկության ընկեր և հարևան Նիկո Տլաշաձեի հուշերից .
Մի շարք հիշողությունների համաձայն Սոսոյի ծնվելուց հետո Բեսոն սկսեց չարաշահել ալկոհոլը, հաճախ էր ծեծում կնոջը և երեխային (այլ տեղեկություններով Բեսոն տառապում էր ալկոհոլիզմով մինչ ամուսնանալը )։ Մոտավորապես 1883 թվականին նա թողեց ընտանիքը և տեղափոխվեց Թիֆլիս։ 1889 թվականին Բեսոն փորձեց որդուն հանել Գորիի հոգևոր գիմնազիայի նախապատրաստական դասարանից, որպեսզի սովորեցնի իր արհեստը, սակայն ընկերները նրան համոզեցին չանել դա։ 1890 թվականին Բեսոն Սոսոյի հետ տեղի ունեցած դժբախտ պատահարից հետո, տարավ որդուն Թիֆլիս, որտեղ նրան տեղավորեց Ադելխանովների կոշիկի գործարանում աշխատելու։ Սակայն Թիֆլիս՝ որդու ետևից եկավ Եկատերինա Գեորգիևնան և տարավ որդուն հետ՝ Գորի, որտեղ նա շարունակեց հոգևոր կրթություն ստանալ։
Վիսարիոն Ջուղաշվիլու հետագա ճակատագիրը մանրամասնորեն հայտնի չէ։ Թոռնուհու՝ Սվետլանա Ալելուևայի տեսակետով, նա մահացավ 1890 թվականին ընդհարման ժամանակ դանակի հարվածից (որի ժամանակ նա հարբած էր)։ Ստալինի ծագմանը նվիրված մի շարք աշխատանքներում, փաստվում է, որ Վիսարիոնը մահացել է 1909 թվականին։
Մասնավորապես պահպանվել է «Տեղեկատվություն Վոլգոգրադի ոստիկանության վերասկման N136 գործից »՝թվագրված 1909 թվականով.
Մի շարք ուսումնասիրողներ փաստում են, որ Վիսարիոն Իվանովիչը մահացել է 1909 թվականի օգոստոսի 25-ին Թիֆլիսի հիվանդանոցներից մեկում տուբերկուլյոզից, կոլիտից և քրոնիկ թոքաբորբից։ Այդ նույն աղբյուրների համաձայն թաղվել է Թելավիում, սակայն թաղման իսկությունը ճշտված չէ։
== Ծանոթագրություններ ==
== Աղբյուրներ ==
Островский А. В. Предки Сталина // Генеалогический вестник. —СПб., 2001. — № 1.
Аллилуева, Светлана Иосифовна Двадцать писем к другу. — М., 1990. — С. 121.
Рыбас, Святослав Юрьевич Сталин. — М.: Молодая гвардия (издательство), 2010. — (ЖЗЛ, выпуск 1419). — ISBN 978-5-235-03324-5 |
703,041 | Պետերգոֆի պալատ | Պետերգոֆի պալատ (ռուս.՝ Петерго́ф), Սանկտ Պետերբուրգի Պետերգոֆ արվարձանում գտնվող պալատների և այգիների համալիր։ Հիմնվել և կառուցվել է Պետրոս I-ի և ճարտարապետ Ժան-Բատիստ Լեբլոնի կողմից։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից դասվել է համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։ Այն երբեմն անվանվում է ռուսական Վերսալ։
== Կառուցումը ==
Առաջին անգամ Պետերհոֆը՝ որպես Պետրոսի I-ի բազմաթիվ նախագծերից մեկը, հիշատակվում է 1705 թվականին։ Կառուցումը սկսվում է 1712 թվականին, իսկ 1714 թվականին ավարտվում է մեծ պալատի կառուցումը։ 1715 թվականին Պետրոս I-ը որոշում է կառուցել ֆրանսիական Վերսալի նման պալատների և այգիների միություն։ Տարածքի բարձր դիրքի պատճառով շատրվանների կառուցումը շատ դժվարացավ, քանի որ ջուրը բարձրացնելու համար մեծ աշխատանք էր պահանջվում, սակայն Պետրոս I-ի կամքին հակառակ ոչ ոք չէր կարող գնալ։
Կայսեր կառավարումից հետո հետագա կայսրերն ու կայսրուհիները Պետերհոֆը ավելի էին շքեղացնում։
1918 թվականի հեղափոխությունից հետո Պետերհոֆը վերածվեց թանգարանի։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական զորքը մեծ վնասներ է հասցրել պալատին։ Գողացվել են նաև մի շարք իրեր և արձաններ։ 1945 թվականից հետո այն սկսել են վերանորոգել։ 1947 թվականին Սամսոնի շատրվանը նորից սկսեց աշխատել։
== Վերին այգի ==
Վերին այգին կառուցվել է դեռ Պետրոս I-ի կառավարման տարիներին։ Կայսրը հայտնի էր իր պրակտիկ բնավորությամբ, և նա այդ այգում բանջարեղեն էր աճեցնում։ Այգու այժմյան տեսքը հիմնվել է դարի XVIII կեսերին։
Այգում գտնվում են մի քանի շատրվաններ՝
Կաղնու շատրվան (այժմ նրա տեղում կանգնած է "դիմակ հագնող Ամուրի" արձանը)
ՆեպտունՀամարվում է այգու կենտրոնը։ Վերականգնվել է 1949 թվականին
Քառակուսի լճակների շատրվանԿառուցվել է 1720 թվականին
ՄեժեումնիԿառուցվել է 1738 թվականին։ Շատրվանի կենտրոնում վիշապի արձան է, իսկ շուրջը չորս լողացող դելֆինների արձաններ։
Այգին մեծ վնասներ է կրել Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ 1960-ականներին սկսեցին վերակառուցման աշխատանքները, որոնք ավարտվեցին 1968 թվականին։
== Արտաքին հղումներ ==
«Պետերգոֆ» թանգարան-արգելոցի պաշտոնական կայք
ГМЗ «Петергоф» на портале «Музеи России»
Peterhof.ru — Неофициальный сайт о музее-заповеднике и городе Петергоф
http://peterhofmuseum.ru/ Պետերգոֆի պալատ. պաշտոնական կայք available in Russian or English.
Map of Kronstadt Archived 2007-07-05 at the Wayback Machine. in Russian and English showing the central Island of the Kronstadt fortifications and Naval yard that Peter the Great constructed across the shallow Gulf of Finland to control access by water to St. Petersburg after his armed forces took the area from Sweden in 1703. Peter built Peterhof on the southern shore with a clear view of the Kronstadt fortifications and Naval yard.
Summary of the Peterhof location Archived 2008-03-28 at the Wayback Machine., including map showing the relative positions of Peterhof, Kronstadt, Gulf of Finland, and St. Petersburg.
Interactive satellite view map of Kronstadt, Peterhof, and St. Petersburg. The Kronstadt Island harbor that Peter the Great built on what was Kotlin Island is in the middle of the Gulf of Finland. The Kronstadt fortifications in shallow water stretch east and south from Kronstadt Island. Peterhof ("Petrodvorets" on this map) is southeast of Kronstadt Island on the shore. St. Petersburg is to the east on the River Neva.
Official page for Monplaisir Palace, the palace and personal retreat that Peter the Great designed and built for his own pleasure. |
471,035 | Ներսես Պալիանենց | Ներսես Պալիանենց, Պալիենց, Պալևնց, Պալոն, Պաղոն (13-րդ դարի վերջ, Սիս —1363, ենթադրվում է՝ Մանազկերտ), հայ մատենագիր, եկեղեցական-քաղաքական գործիչ։ 1330-ական թվականներին եղել է Ուրմիայի եպիսկոպոս։ Հարելով հայ ունիթոռներին, հրաժարվել է հայ եկեղեցուց ստացած եպիսկոպոսական կոչումից։ 1336 թվականին մեկնել է Կիլիկիա, Կաբինի Սիմեոն Բեկ եպիսկոպոսի և այլ համախոհների հետ քարոզել կաթոլիկություն, լատին եկեղեցու ծեսերով մկրտել հայերին։ Դրա հետևանքով առաջացել են հուզումներ, և իշխանությունը բանտարկել ու աքսորել է նրանց համախոհներին։ Հաջողություն չգտնելով Կիլիկյան Հայաստանում, 1338 թվականին Բենեդիկտոս 12-րդ պապից ստացել է Մանազկերտի արքեպիսկոպոսի պաշտոնը։ 1341 թվականին Ավինյոնում պապին է ներկայացրել հայ եկեղեցու «մոլորությունների» վերաբերյալ 117 մեղադրանք։ Ներսես Պալիանենցը 1348—51 թվականներին Ավինյոնում ավարտել է Մարտինոս Օպավիացու «Ժամանակագրություն» երկի թարգմանությունը։ Հայոց պատմությունը դիտելով իբրև ընդհանուր պատմության մաս՝ Ներսես Պալիանենցը թարգմանության մեջ որոշ տեղերում ներմուծել է հայոց պատմությանն առնչվող ժամանակագրական տեղեկություններ, վերջում կցելով հայ թագավորների, իշխանների և կաթողիկոսների անվանացանկերը։ Արժեքավոր են Եգիպտոսի սուլթանության կողմից Հռոմկլայի գրավման 1292, Կիլիկյան Հայաստանում ներքին գահակալական պայքարի, եգիպտական սուլթանության դեմ հայ-մոնղոլական կռիվների և այլնի վերաբերյալ տվյալները (թեև դրանցում կան առանձին անճշտություններ)։ Հայ հին թագավորների և իշխանների անվանացանկերը կազմելիս օգտվել է հիմնականում Մովսես Խորենացու և Եվսեբիոս Կեսարացու աշխատություններից։ Ներսես Պալիանենցը թարգմանել է նաև լատիներեն Մաշտոցը (ծիսարան)՝ ավելացնելով պատմական հիշատակագրություններ։ Թարգմանությունների բնագրերը պահպանվում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան և Վենետիկի Մխիթարյան մատենադարաններում։
== Երկեր ==
Մանր ժամանակագրություններ 13-18-րդ դարեր, կազմ.՝ Վ. Հակոբյան, հ. 2, Երկեր, 1956։ |
623,728 | Կյոգե (կոմունա) | Կյոգե (դան․՝ Køge Kommune), դանիական կոմունա Զելանդիա մարզի կազմի մեջ։ Տարածքը՝ 255,47 կմ², ինչը կազմում է Դանիայի ողջ տարածքի 0,59 %-ը՝ առանց Գրենլանդիայի և Ֆարերյան կղզիների։ 2008 թվականի հունվարի 1-ի տվյալներով՝ բնակչությունը 56637 մարդ է (տղամարդիկ՝ 27997, կանայք՝ 28640, օտարերկրացիներ՝ 2551)։
== Պատմություն ==
Կոմունան ձևավորվել է 2007 թվականին հետևյալ կոմունաներից.
Կյոգե (Køge)
Սկոուբո (Skovbo)։
== Երկաթուղային կայարաններ ==
== Պատկերասրահ ==
== Արտաքին հղումներ ==
Կյոգեն borger.dk կայքում(չաշխատող հղում)(դան.)
Պաշտոնական կայք |
443,963 | Անդրբայկալյան շրջան | Անդրբայկալյան շրջան (ռուս.՝ Забайкальский район), մունիցիպալ շրջան Ռուսաստանի Դաշնության Անդրբայկալյան երկրամասում։
Ստեղծվել է 1967 թվականին։ Վարչական կենտրոնը՝ Զաբայկալսկ։
== Աշխարհագրություն ==
Շրջանի տարածքի մակերեսը կազմում է 5253,6 կմ²։
== Բնակչություն ==
2010 թվականի մարդահամարի արդյունքներով շրջանում բնակվում էր 22099 մարդ։ Բնակչության խտությունը կազմում էր 4,21 մարդ/կմ²։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Ռուսաստանի Կառավարության կայք. Տարածաշրջանների մասին տարաբնույթ տեղեկություններ։ Անհրաժեշտ է փնտրել ըստ շրջանի անվանման։ (ռուս.) |
445,425 | Միչուրինսկի շրջան (Տամբովի մարզ) | Միչուրինսկի շրջան (ռուս.՝ Мичуринский район), մունիցիպալ շրջան Ռուսաստանի Դաշնության Տամբովի մարզում։
Ստեղծվել է 1928 թվականին։ Վարչական կենտրոնը՝ Միչուրինսկ։
== Աշխարհագրություն ==
Շրջանի տարածքի մակերեսը կազմում է 1655 կմ²։
== Բնակչություն ==
2010 թվականի մարդահամարի արդյունքներով շրջանում բնակվում էր 34245 մարդ։ Բնակչության խտությունը կազմում էր 20,69 մարդ/կմ²։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Ռուսաստանի Կառավարության կայք. Տարածաշրջանների մասին տարաբնույթ տեղեկություններ։ Անհրաժեշտ է փնտրել ըստ շրջանի անվանման։ (ռուս.) |
66,938 | Ցխինվալ | Ցխինվալ (օսերեն՝ Цхинвал ինչպես է արտասանվում , վրաց.՝ ცხინვალი [Ցխինվալի], «բոխիների երկիր»), մասամբ ճանաչված Հարավային Օսիայի Հանրապետության մայրաքաղաքն է։ Բնակչությունը՝ ▲32 699 մարդ (2020)։
Մինչ 1990 թվականը Հարավային Օսիայի ինքնավար մարզի վարչական կենտրոնն էր, ներկայումս՝ մասամբ ճանաչված Հարավային Օսիայի Հանրապետության մայրաքաղաքն է։
Համաձայն Հարավային Օսիայի վարչատարծքային բաժանման՝ Ցխինվալը Հարավային Օսիայի առանձին վարչական միավոր է, համաձայն Վրաստանի վարչատարածքային բաժանման՝ Ցխինվալը տեղակայված է Գորիի մունիցիպալիտետի Շիդա Քարթլի մխարեում։
== Բնակչություն ==
Բնակչությունը՝ ▲32 699 մարդ (2020)։
1886 թվականին քաղաքում չեն ապրել օսեր. 3832 մարդուց հրեա էին 1953 հոգին (51 %), վրացի՝ 1135-ը (30 %) և հայ՝ 744-ը (19 %)
: 1897 թվականի ցարական վերջին մարդահամարը նույնպես ցույց է տալիս, որ քաղաքում օսեր չեն ապրել։
1917 թվականի դրությամբ հրեաները կազմում էին բնակչության 38,4 %-ը, վրացիները՝ 34,4 %, հայերը՝ 17,7 %, օսերը՝ 8,8 %: Ցխինվալի, ինչպես և մյուս վրացաբնակ հրեաները չէին տիրապետում իդիշին և խոսում էին վրացերեն։
1926 թվականի մարդահամարի ժամանակ Ցխինվալ էին տեղափոխվել զգալի քանակությամբ օսեր, իսկ տեղացիների, մասնավորապես հրեաների քանակը կտրուկ նվազել էր։
1989 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքում ապրում էր 42 333 մարդ, որոնցից՝ օսեր - 31 537 (74,5 %), վրացիներ - 6 905 (16,3 %), ռուսներ - 1 836 (4,3 %), հայեր - 734 (1,7 %), ուկրաինացիներ - 427 (1,0 %), հրեաներ - 395 (0,9 %), ադրբեջանցիներ — 39 (0,1 %), հույներ - 30 (0,1 %), այլ ազգեր - 430 (1,0 %)։
== Ծանոթագրություններ == |
243,363 | Կրեյդյանկա (գյուղ, Բալակլեյայի շրջան) | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ ԿրեյդյանկաԿրեյդյանկա (ուկրաիներեն՝ Крейдянка), գյուղ Ուկրաինայի Խարկովի մարզի Բալակլեյայի շրջանում։ Հիմնադրվել է 1670 թվականին։
2001 թվականի տվյալներով Կրեյդյանկա գյուղում բնակվում էր 34 մարդ։ Բնակավայրը զբաղեցնում է 0,105 կմ²։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Բնակավայրերի ամբողջական ցանկը Ուկրաինայի Գերագույն Ռադայի կայքում, www.rada.gov.ua (ուկր.)
2001 թվականի Ուկրաինայի համապետական մարդահամարի արդյունքները, ukrcensus.gov.ua (ուկր.)
Ուկրաինայի բնակավայրերի արբանյակային լուսանկարներ և քարտեզներ, maps.vlasenko.net (ուկր.) |
246,235 | Ռոմանով (գյուղ, Շեպետովի շրջան) | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ ՌոմանովՌոմանով (ուկրաիներեն՝ Романів), գյուղ Ուկրաինայի Խմելնիցկիի մարզի Շեպետովի շրջանում։
2001 թվականի տվյալներով Ռոմանով գյուղում բնակվում էր 455 մարդ։ Բնակավայրը զբաղեցնում է 0,088 կմ² տարածք։ Բնակչության խտությունը կազմում էր 5170,45 մարդ/կմ²։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Բնակավայրերի ամբողջական ցանկը Ուկրաինայի Գերագույն Ռադայի կայքում, www.rada.gov.ua (ուկր.)
2001 թվականի Ուկրաինայի համապետական մարդահամարի արդյունքները, ukrcensus.gov.ua (ուկր.)
Ուկրաինայի բնակավայրերի արբանյակային լուսանկարներ և քարտեզներ, maps.vlasenko.net (ուկր.) |
872,604 | Կոտոֆեև Կատուն (մուլտֆիլմ) | «Կոտոֆեև կատուն», խորհրդային երաժշտական մուլտֆիլմ, նկարահանված 1981 թվականին՝ ըստ ռուսական ժողովրդական «Կատուն ու աղվեսը» հեքիաթի մոտիվների։
== Սյուժե ==
Կատվին տնից վռնդում են, քանի որ նա ծերացել էր և մուկ բռնել չէր կարողանում։ Անտառ ընկնելով` նա ծանոթանում է Լիզավետա Իվանովնա անունով աղվեսի հետ։ Նրան ներկայանում է որպես վագր։ Վագրի մասին իմանում են նապաստակը, արջն ու գայլը և որոշում են տեսնել այդ գիշատիչին։ Աղվեսն ասում է, որ իրենց հետ նվերներ բերեն և թողնեն մեծ կաղնու տակ, իսկ իրենք թաքնվեն։ Աղվեսը բերում է կատվին, և նա ուտում է բոլոր նվերները։ Հետո տեսնում է թաքնված գայլի քիթն ու մտածում, թե դա մուկ է։ Կատուն ճանկռում է քիթն ու երեքին էլ այնպես վախեցնում, որ նրանք շատ հեռու են փախչում։
== Հեղինակներ ==
Երգերի տեքստ-Ալբերտ Իվանով
Խմբագիր-Ելենա Միխայլովա
Մոնտաժող-Ելենա Բելյավսկայա
Տնօրեն-Լյուբով Բուտիրինա
== Դերերի հնչյունավորում ==
Գեորգի Բուրկով-կատու
Պյոտր Վիշնյակով-ծերուկ
Զինաիդա Նարիշկինա-պառավ
Վալենտինա Տալիզինա-աղվես
Ռոգվոլդ Սուխովերկո-արջ
Նիկոլայ Կարաչենցով-գայլ
Գարրի Բարդին-նապաստակ
== Գրականություն ==
Мережко В. Кот Котофеевич. — М.: Всесоюзное бюро пропаганды киноискусства, 1984. — 20 с. — (Фильм-сказка).
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Галина Баринова — Энциклопедия отечественного кино Archived 2017-08-30 at the Wayback Machine. |
770,805 | Կարլսբադի քարանձավներ (ազգային պարկ) | Կարլսբադի քարանձավներ (անգլ.՝ Carlsbad Caverns National Park), կրաքարե քարանձավ։ Գտնվում է Չիհուահուան անապատի Գվադալուպե լեռներում (Հարավային Նյու Մեքսիկո և Տեխաս, ԱՄՆ), ունի մոտ 250 մլն տարվա հնություն, խորությունը մոտ 339 մ։ Համարվում է 300 հսկայական կրաքարե քարանձավներից մեկը։
== Պատմություն ==
Չնայած այն բանին, որ, ըստ իրեղեն վկայությունների այս տարածքում բնիկ ամերիկացիները եղել են ավելի քան 12 000 տարի առաջ, և հայտնի է, որ իսպանացի արշավորդներն այցելել են այս վայրեր դեռևս 1500-ական թվականներին, որ այս քարանձավները հայտնաբերել է Ջիմ Ուայթ անունով մի հովիվ, որը հետազոտել է քարանձավները 1898 թվականին։ Թթվածին հագեցած ջուրը թունելների և քարայրների բարդ լաբիրինթոս է փորել, բազմապիսի «դահլիճներ» կերտել կրաքարե ժայռերի մեջ։ Քարանձավներին փառք է բերել հատկապես «Մեծ դահլիճը», որն աշխարհի ամենամեծ ստորերկրյա քարայրներից է (610 մ երկարություն, 335 մ լայնություն)։ Դարերի ընթացքում հանքային ջուրը կաթել, գոլորշիացել է՝ բազմապիսի և հրաշագեղ հանքային գոյացություններ առաջացրել՝ ստալակտիտներ ու ստալագմիտներ, ներառյալ «Սատանայի աղբյուրը», «Քարանձավային մարդը» և «Տիկնիկային [[թատրոնը»։ Կրաքարի քարանձավները սովորաբար ձևավորվում են ջրի քայքայիչ ազդեցությամբ՝ ջրային հոսանքների նախկին հուների տեղում, բայց Կարլսբադի քարանձավները փորվել են ժայռերի մեջ ծծմբական թթվի ազդեցությամբ։ Արդյունքն այնպիսի պատկառելի խորշեր են, ինչպիսիք են «Մեծ սենյակը» և «Թագուհու սենյակը»։ Ամառային ամիսներին այստեղ կարելի է ականատես լինել գիշերային հուզիչ տեսարանի. բնական երևույթ, որի ընթացքում Կարլսբադի քարանձավներից շուրջ 4000 բրազիլական չղջիկներ դուրս են թռչում սնունդ որոնելու։ Համարում են, որ չղջիկներն այստեղ բնակվում են ավելի քան 5000 տարի, և սկսած XVII դարի սկզբներից՝ նրանց ծերտն արդյունահանվել և օգտագործվել է որպես պարարտանյութ։ Այսօր ավելի մեծ ուշադրության է արժանանում նրանց թռիչքը քարանձավից։ Սննդի որոնումներից հետո նրանց վերադարձը քարանձավ նույնքան տեսարժան է, որքան մեկնումը։ Անմիջապես արևածագից առաջ նրանք մտնում են քարանձավ՝ վայրէջք կատարելով հարյուրավոր ոտնաչափ բարձրություններից՝ օդում զարգացնելով ժամում մինչև 40կմ արագություն (25մղոն)։
== Աղբյուրներ ==
Մարկ Տրուման «Աշխարհի հրաշալիքները» (Զանգակ 97)
== Արտաքին հղումներ ==
Carlsbad Caverns National Park
Climate data for Carlsbad Caverns National Park
USGS 3D Photographic Geology Tour for Carlsbad Caverns National Park Archived 2009-08-27 at the Wayback Machine.
Historical Dates in the history of Carlsbad Caverns National Park and SouthEast New Mexico Archived 2007-03-12 at the Wayback Machine.
NPS geology fieldnotes website for Carlsbad Caverns National Park Archived 2007-01-19 at the Wayback Machine.
Carlsbad Caverns at AmazingPlanet.info Archived 2009-03-21 at the Wayback Machine. |
674,626 | Արևմտյան Ատտիկե | Արևմտյան Ատտիկե (հուն․՝ Δυτική Αττική), նոմոս Հունաստանի Հանրապետության արևելքում։ Վարչականորեն մտնում է Ատտիկե պերիֆերիայի կազմի մեջ։
Նոմոսի վարչական կենտրոնը համարվում է Էլեֆսիս քաղաքը։
Ըստ 2001 թվականին Հունաստանում անցկացված մարդահամարի տվյալների՝ նոմոսի բնակչությունը կազմում է 151 612 մարդ։ Հիմնական բնակիչները հույներն են, որոնք խոսում են հունարենով։
Նոմոսը զբաղեցնում է 1,059 կմ² տարածք։
== Ծանոթագրություններ == |
466,548 | Ստեֆան-Բոլցմանի օրենք | Ստեֆան-Բոլցմանի օրենքը, ջերմային ճառագայթման հիմնական օրենքներից մեկը, որը կապ է հաստատում ճառագայթման էներգիայի ծավալային խտության և բացարձակ ջերմաստիճանի միջև. TJ-ն ճառագայթման սպեկտրային խտությունն է, k-ն՝ Բոլցմանի հաստատունը, c-ն՝ լույսի արագությունը, հաստատունը՝ Պլանկի հաստատունը, կոչվում է Ստեֆան-Բոլցմանի հաստատուն։ Օրենքը փորձնական փաստերի հիման վրա 1879 թվականին ձևակերպել է ավստրիացի ֆիզիկոս Ստեֆանը, 1835-1893) ճառագայթող կամայական մարմնի համար, սակայն հետագա չափումները ցույց են տվել, որ այն ճիշտ է բացարձակ սև մարմնի առաքման ունակության համար։ 1884 թվականին նույն օրենքը, արդեն միայն բացարձակ սև մարմնի համար, տեսականորեն ստացել է Բոլցմանը՝ ելնելով թերմոդինամիկական պատկերացումներից և կիրառելով դասական էլեկտրադինամիկայից բխող լույսի ճնշման արտահայտությունը։ Ստեֆան-Բոլցմանի оրենքի հիման վրա կարելի է որոշել արեգակի և աստղերի մակերևութային ջերմաստիճանը, ինչպես նաև ջերմաստիճանային բաշխումը դրանց ընդերքում։
j
⋆
=
σ
T
4
.
{\displaystyle j^{\star }=\sigma T^{4}.} |
72,501 | Փոլկ շրջան (Նեբրասկա) | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Փոլկ շրջան (այլ կիրառումներ)Փոլկ շրջան (անգլ.՝ Polk County), ԱՄՆ Նեբրասկա նահանգի 93 վարչական միավորներից մեկը։ Ընդհանուր տարածությունը 1.137 կմ² է, բնակչությունը՝ 5.639 մարդ (2010 թ. տվյալներով)։ Շրջկենտրոնն է Օսկեոլա բնակավայրը։ Կազմավորվել է 1856 թ.։ |
322,131 | Սրեդնիե Կարամալի | Սրեդնիե Կարամալի (ռուս.՝ Средние Карамалы, բաշկիրերեն՝ Урта Ҡарамалы), գյուղ Ռուսաստանի Բաշկորտոստան հանրապետության Երմեկեևսկի շրջանի կազմում։
Բնակչությունը 2009 թվականին գրանցված տվյալներով կազմում էր 437 մարդ։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Ռուսաստանի ժամային գոտիները, worldtimezone.com կայքում (անգլ.) |
579,605 | Ֆրանկավիլլա Մարիտիմա | Ֆրանկավիլլա Մարիտիմա (իտալերեն՝ Francavilla Marittima), կոմունա Իտալիայում, Կալաբրիա մարզում՝ Կոզենցա գավառում։
Բնակչությունը կազմում է 3110 մարդ, բնակչության խտությունը կազմում է 97 մարդ/կմ²։ Զբաղեցնում է 32.88 կմ² մակերես տարածք։ Փոստային ինդեքսն է՝ 87072։ Հեռախոսային կոդը՝ 00981։
Կոմունայի հովանավորն է Կաետան Տիենսկին։ Տոնը նշվում է ամեն տարի օգոստոսի 7-ին։
== Ծանոթագրություններ == |
1,076,265 | Սարի-Գաջալի | Սարի-Գաջալի, գյուղ Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Արեշի գավառում։
== Բնակչություն ==
1908 թվականին գյուղն ունեցել է 77 կովկասի թաթար բնակիչ։
== Տես նաև ==
Ելիզավետպոլի նահանգի հայաբնակ բնակավայրեր
== Ծանոթագրություններ == |
656,679 | Սեր (ֆիլմ, 2012) | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սեր (այլ կիրառումներ)Սեր (ֆր.՝ Amour), ֆրանսիական, գերմանական և ավստրիական գեղարվեստական ֆիլմ, ռեժիսոր Միխայել Հանեկեի կամերային դրաման, որի պրեմիերան տեղի է ունեցել 2012 թվականին՝ Կաննի 65-րդ կինոփառատոնի շրջանակներում. ֆիլմն արժանացել է կինոփառատոնի գլխավոր մրցանակին՝ «Ոսկե արմավենու ճյուղի»։ Ֆիլմի գլխավոր՝ ծեր ամուսինների դերերը կատարում են Ժան-Լուի Տրենտինյանը և Էմմանուել Ռիվան, իսկ նրանց դստեր՝ Եվայի դերում հանդես է գալիս Իզաբել Հյուպպերը։
Ֆիլմը չափազանց բարձր է գնահատվել կինոքննադատների կողմից՝ հիացմունք պատճառելով ոչ միայն նրանց, այլև սովորական հանդիսատեսին («Вести.ru»): «Օսկարի» 85-րդ մրցանակաբաշխության ժամանակ ֆիլմը հաղթեց «Օտարալեզու լավագույն ֆիլմ» անվանակարգում. ֆիլմը ներկայացված էր նաև «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսորական աշխատանք» և «Կնոջ լավագույն դերակատարում» անվանակարգերում։ Ֆրանսիայում ֆիլմն արժանացավ հինգ «Սեզար» մրցանակի՝ հաղթելով նաև «Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում։
== Սյուժե ==
Ֆիլմի բոլոր գործողությունները, բացի ներածական տեսարանից, կատարվում են փարիզյան սովորական բնակարանում։
Ութսունամյա Ժորժը (Ժան-Լուի Տրենտինյան) և Աննը (Էմմանուել Ռիվա) երաժշտության վաստակավոր ուսուցիչներ են։ Նրանք գնում են իրենց նախկին աշակերտի համերգը։ Նրանց դուստրը՝ Եվան (Իզաբել Հյուպպեր), ապրում է իր ընտանիքի հետ։ Ժորժի համար բոլորովին անսպասելի Աննի մոտ տեղի է ունենում հեմիպլեգիա։
Երբ Աննը հիվանդանոցից վերադառնում է հաշմանդամի սայլակով (նրա մարմնի կեսը կաթվածահար էր եղել), զույգի սերը լուրջ փորձության է ենթարկվում։ Ժորժն ստիպված է լինում ամեն ինչ անել, որ հնարավորինս օգնի կնոջը (ինչպես նկատում է Պիտեր Դեբրաժը, կնոջ հետ նրա կապվածությունն այնքան ուժեղ է, որ երբ նա օգնում է Աննին հաշմանդամի սայլակից տեղափոխվել բազկաթոռի վրա, նրանց շարժումները նմանվում են պարի)։ Ժորժը կնոջն օգնում է ամեն հարցում. նա գդալով կերակրում է Աննին, տանում զուգարան և այլն։ Այդպիսով՝ նա ամեն ինչ անում է, որ կատարի կնոջ՝ այլևս հիվանդանոց չվերադառնալու ցանկությունը։
Այն բանից հետո, երբ Աննի վիճակը վատթարանում, և նա դառնում է բոլորովին անօգանական, նրա դուստրը՝ Եվան, չփորձելով անգամ օգնել մորը, մտածում է միայն անշարժ գույքի մասին։ Ժորժը խնամակալ է վարձում, իսկ երկու շաբաթը մեկ նրանց այցելում է ընտանեկան բժիշկը՝ Բերտյեն։
Մի անգամ ցերեկով Ժորժը, հասկանալով, որ կինն այլևս չի առողջանա, որոշում է ազատել նրան տանջանքներից։ Նա ծաղիկներ է գնում, որոնցով ծածկում է կնոջ մարմինը։ Մենակ մնալով դատարկ սենյակում՝ Ժորժը նամակ է գրում հանգուցյալ կնոջը։ Ֆիլմի վերջում Աննը նորից հայտնվում է նրա կողքին, և նրանք միասին լքում են բնակարանը՝ հեռանալով արդեն ընդմիշտ։
Ֆիլմի եզրափակիչ տեսարանում Եվան գալիս է հայրական տուն ու շրջում դատարկ սենյակներում։
== Դերերում ==
== Ստեղծում ==
Միխայել Հանեկեն ծերացման թեմայով ֆիլմ նկարահանել է հենվելով սեփական փորձի վրա, ինչպես նաև ծեր մարդկանց ճակատագրի վերաբերյալ մի շարք ֆիլմեր ու հեռուստահաղորդումներ դիտելուց հետո։ Ռեժիսորի խոսքերով՝ ֆիլմը չէր նկարահանվի, եթե չլիներ «մեծն» Ժան-Լուի Տրենտինյանը. հենց նրա համար էլ գրվել էր սցենարը։ Էմմանուել Ռիվան, ով կատարում է երկրորդ գլխավոր դերը, «պարզապես գերել էր» երիտասարդ Հանեկեին «Հիրոսիմա, սեր իմ» ֆիլմի նկարահանումների ժամանակ, որից հետո ռեժսորը կորցրել էր նրան իր տեսադաշտից։ Երբ տեղի էին ունենում լսումներ գլխավոր դերակատարուհու ընտրության նպատակով, Հանեկեն հրավիրում է տարիքային համապատասխան խմբի ֆրանսիացի բոլոր դերասանուհիներին, որոնց թվում էր նաև Ռիվան։
Բնակարանը, որտեղ ծավալվում են ֆիլմի գործողությունները, հատուկ նախագծվել է Վիեննայի կինոստուդիայում և կահավորվել է որպես փարիզյան բնակարան։ Ֆիլմի տեսարանները նկարահանվել են ժամանակագրական կարգով, ինչը, Հանեկեի կարծիքով, ավելի հարմար էր։
== Քննադատություն ==
Ֆիլմը դրական են գնահատել աշխարհի շատ կինոքննադատներ։ Կաննի 65-րդ կինոփառատոնում լրագրողներն առանձնացրել են երկու ֆիլմեր՝ Լեո Կարակսի «Սուրբ շարժիչներ» կորպորացիան» և Միխայել Հանեկեի «Սերը»։
Կինոքննադատներ նույնպես իրենց հիացմունքն են արտահայտել ֆիլմի մասին.
Entertainment Weekly ամսագրի տեսաբան Օուեն Գլեյբերմանի կարծիքով՝ «Սերը» փայլուն ու հիշողության մեջ տպավորվող ֆիլմ է, և դերասանների աշխատանքը նույնպես հրաշալի է։
Variety-ի լրագրող Պիեռ Դեբրաժը ֆիլմը բնութագրել է որպես ամենաանկեղծը քառորդ դարի ընթացքում Հանեկեի նկարահանած ֆիլմերի շարքում։ Նա նաև նշել է, որ «այս սրտաճմլիկ պատմությունը» դուր կգա հատկապես արտ-հաուսի սիրահարներին։
Ֆիլմով հիացած էր նաև Կալիմ Ավտաբը The Independent կայքից։ Հանեկեին կոչելով մշակված կադրերի ու մոնտաժի վարպետ՝ նա ֆիլմի երկխոսությունները բնութագրել է որպես բացառիկ։ Մեկնաբանի ուշադրությունից չի վրիպել նաև Ժան-Լուի Տրենտինյանի դերասանական «հիանալի» խաղը։
«Сеанс» ամսագրի կինոքննադատ Աննա Մելիկովայի կարծիքով՝ ռեժիսորը, որ այնքան էլ բարձր կարծիք չունի մարդու մասին, այս ֆիլմում անսպասելիորեն մեղմել է իր վերաբերմունքը, առաջին անգամ ֆիլմ է նկարահանել ոչ թե ատելության, այլ սիրո մասին։Միխայել Հանեկեն իր ֆիլմի մասին ասել է.
Sight & Sound ամսագիրը և The Guardian ամսագրի լրագրող Պիտեր Բրեդշոուն «Սեր» ֆիլմը համարել են 2012 թվականի երրորդ լավագույն ֆիլմը։
== Մրցանակներ և անվանակարգեր ==
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
http://www.sonyclassics.com/amour/ Սեր (ֆիլմ, 2012). պաշտոնական կայք
«Սեր»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
««Սեր»»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
«Սեր»(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում |
1,061,655 | Ռեդհա Մալեկ | Ռեդհա Մալեկ (արաբ․՝ رضا مالك), Ալժիրի պետական և քաղաքական գործիչ։ 1993-1994 թվականներին զբաղեցրել է երկրի վարչապետի պաշտոնը։
== Կենսագրություն ==
Ծնվել է 1931 թվականի դեկտեմբերի 21-ին Ալժիրի Սետիֆե քաղաքում։ Ալժիրի համալսարանում ստացել է գիտական աստիճան գրականության և փիլիսոփայության բնագավառում։ 1955 թվականին դարձել է ալժիրցի մահմեդական ուսանողների համընդհանուր միության հիմնադիր, իսկ 1957 թվականին դարձել է այդ կազմակերպության ղեկավար կոմիտեի անդամ։ 1957 թվականից մինչև 1962 թվականը զբաղեցրել է ընդդիմադիր «El Moudjahid» շաբաթաթերթի գլխավոր խմբագրի պաշտոնը, որն աջակցել է Ազգային ազատագրման ճակատին Ֆրանսիայից Ալժիրի անկախության համար պատերազմում։
1962-1964 թվականներին եղել է Հարավսլավիայում Ալժիրի դեսպանը, 1965-1970 թվականներին Ֆրանսիայում Ալժիրի դեսպանը։ 1970-1977 թվականներին եղել է Խորհրդային Միությունում Ալժիրի դեսպանը։ 1977-1979 թվականներին զբաղեցրել է մշակույթի և տեղեկատվության նախարարի պաշտոնը։ 1979-1982 թվականներին դեսպան է եղել Ամերիկայի Միացյալ Նահանգներում, եղել է գլխավոր բանակցողներից մեկը, որն ապահովել է 52 պատանդների ազատ արձակումը Թեհրանում ԱՄՆ դեսպանատնից (Իրան)։ 1982-1992 թվականներին դեսպան է եղել Մեծ Բրիտանիայում։
1992-1993 թվականներին եղել է ազգային խորհրդատվական խորհրդի նախագահ։ 1993 թվականի փետրվարի 3-ից մինչև 1993 թվականի օգոստոսի 21-ը եղել է Ալժիրի արտաքին գործերի նախարար։ 1993 թվականի օգոստոսի 21-ից մինչև 1994 թվականի ապրիլի 11-ը զբաղեցրել է երկրի վարչապետի պաշտոնը։ Ռեդ Մալեքը բազմաթիվ գրքերի հեղինակ է, այդ թվում՝ «Tradition et révolution», «Le véritable enjeu, l'enjeu de la modernité en Algérie et dans l 'islam», «l' Algérie à Evian» և «Histoire des négociations secrètes (1956/1962)»:
Ռեդհա Մալեկը մահացել է 2017 թվականի հուլիսի 29-ին 85 տարեկան հասակում, երկարատև հիվանդությունից հետո։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Կենսագրությունն Ալժիրի պառլամենտի կայքում(ֆր.) |
958,311 | Վլադիմիր Գոնչարենկո | Վլադիմիր Գոնչարենկո (ռուս.՝ Гончаренко, Владимир Максимович, օգոստոսի 1, 1932(1932-08-01), Կրովնոե, Սումիի շրջան, Խարկովի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 7, 2016(2016-05-07), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուս դիվանագետ։ Արտակարգ և լիազոր դեսպան (1986-1993)։
== Կենսագրություն ==
Ծնվել է Ուկրաինայի ԽՍՀ Սումսկի մարզի Արյուննոյե շրջանում
Բարձրագույն դիվանագիտական դպրոցն ավարտելուց հետո, աշխատել է կենտրոնական ապարատում (Լատինական Ամերիկայի երկրների բաժին, կադրերի վարչություն) և արտասահմանում՝ Մոնղոլիայի Ժողովրդական Հանրապետությունում, Մեքսիկայում և Կուբայում ԽՍՀՄ դեսպանատներում։
1986 թվականի օգոստոսի 1-ից մինչև 1992 թվականի հունվարի 24-ը Վենեսուելայում և Դոմինիկյան Հանրապետությունում և Տրինիդադ և Տոբագոյում ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան (1991 թվականից՝ Ռուսաստանի Դաշնություն)։
1992 թվականին պաշտոնաթող է արվել։
1996 թվականի հուլիսի 8-ին արտաքին քաղաքականության ոլորտում Ռուսաստանի Դաշնությանը մատուցած հատուկ ծառայությունների համար Ռուսաստանի Դաշնության նախագահը սահմանել է Վլադիմիր Գոնչարենկոյի լրացուցիչ ցմահ ամսական նյութական ապահովում՝ Ռուսաստանի Դաշնության օրենսդրությամբ նախատեսված աշխատանքի վարձատրության 10-ապատիկի չափով։
== Դիվանագիտական աստիճան ==
Արտակարգ և լիազոր դեսպան (1990 թվականի հոկտեմբերի 18)։
== Ծանոթագրություններ == |
433,353 | Հայաստանի Հանրապետության վաստակավոր կոլեկտիվների ցանկը | Ստորև ներկայացված է Հայաստանի Հանրապետության վաստակավոր կոլեկտիվների ցանկը։ Ներկայացված են միայն այն կոլեկտիվները, որոնց այդ կոչումը շնորհվել է ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանի կողմից (2008 թ. ապրիլի 9-ից առ այսօր)։ Մինչ այդ պարգևատրվածների ցանկը կտեղադրվի տվյալների ձեռքբերումից հետո։
=== 2008 թվական ===
=== 2009 թվական ===
2010, 2011, 2012, 2013, 2014 և 2015 թվականներին կոչումը որևէ կոլեկտիվի չի շնորհվել։
== Ծանոթագրություններ == |
712,690 | Սեն Միշել լ’Օբսերվատուար | Սեն Միշել լ’Օբսերվատուար (ֆր.՝ Saint-Michel-l'Observatoire, օքս.՝ Sant Miquèu de l'Observatòri), համայնք Ֆրանսիայի Պրովանս-Ալպեր-Լազուր ափ մարզի Վերին Պրովանսի Ալպեր գավառում։ Մտնում է Ֆորկալկե կանտոնի կազմի մեջ։ Համայնքի շրջանը՝ Ֆորկալկե։
Համայնքի INSEE կոդ՝ 04192։
== Բնակչություն ==
Համայնքի բնակչությունը 2008 թվականին կազմում էր 1113 մարդ։
== Տնտեսություն ==
2007 թվականի տվյալներով 688 աշխատունակ տարիքի մարդկանցից (15-64 տարեկան) 488-ը տնտեսապես ակտիվ էին, 200-ը անգործ (ակտիվության ցուցանիշը 70,9 %, 1999 թվականին եղել է՝ 70,1 %)։ 488 աշխատունակ բնակիչներից 449-ը աշխատում էին (242 տղամարդ և 207 կին), անաշխատանք էին 39-ը (12 տղամարդ և 27 կին)։ 200 անգործ մարդկանցից 34-ը աշակերտներ կամ ուսանողներ են, 94-ը թոշակառու, 72-ը չէին աշխատում այլ պատճառներով։
== Տեսարժան վայրեր ==
Վերին Պրովանսի աստղադիտարան
Памятник Զորավար Ֆարդանի հուշարձան
Լենսել դղյակ
Պլան դը Պորշեր դղյակ (XVIII դար)
Սեն Պիեր ծխական եկեղեցի (XVI դար)
Սեն Միշել եկեղեցի (XII դար), պատմական հուշարձան
Սուրբ Մարիամ Մագդաղենացի եկեղեցի (XII—XIII դարեր)
Սեն Պոլ ժամատուն, պատմական հուշարձան
Սեն Ժան դը Ֆյուզի ժամատուն (ХII դար)
Արդեն մենաստանի ժամատուն (1720 թվական)
== Պատկերասրահ ==
== Տես նաև ==
Ֆրանսիայի շրջանների ցանկ
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
«Վիճակագրության ազգային ինստիտուտ՝ Սեն Միշել լ’Օբսերվատուար» (ֆրանսերեն)։ Արխիվացված օրիգինալից 2012-11-24-ին։ Վերցված է 2012-9-1
«Սեն Միշել լ’Օբսերվատուար» (ֆրանսերեն)։ cassini.ehess.fr։ Արխիվացված օրիգինալից 2013-01-30-ին։ Վերցված է 2013-01-13 |
267,439 | Շեղջանց | Շեղջանց, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Շատախի գավառակում։
Բնակչության մասին տվյալներ չեն պահպանվել։ Նրանք բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։
== Աղբյուրներ ==
«Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
== Տես նաև ==
Վանի նահանգի հայաբնակ բնակավայրեր
== Ծանոթագրություններ == |
772,477 | Սակալա (այլ կիրառումներ) | Սակալա, կարող է վերաբերել՝
Սակալա - Էստոնիայի հարավում գտնվող բարձրավայրերից, տեղաբաշխված է Վիրտսյարվ լճից հարավ-արևմուտք
Սակալա - ժամանակակից Էստոնիայի ինը շրջաններից մեկը, պատմականորեն՝ Լիվոնյայի հյուսիս–արևմուտքում |
1,078,301 | Անտուն կենդանիներ | Անտուն (մակաբույծ, թափառող, անտեր) կենդանիներ, կենդանիներ, որոնք չունեն տերեր, հաճախ` թափառող շներ և անօթևան կատուներ։
Արևմտյան երկրներում սեփականատերերի կողմից անտեսված և անտուն կենդանիների հետ աշխատանքի հիմնական ձևը անվերադարձ զավթումն է (այսինքն, քաղաքային միջավայրից դուրս բերումը, առանց կենդանիների հետագա վերադարձի) և որսված կենդանիներին կացարաններում տեղավորելը։ Այդ երկրների մեծ մասում չպահանջված կենդանիների համար կիրառվում է քնեցում։ Ապաստարանները նույնպես ակտիվորեն գործում են որպես սեփականատերերի կողմից մերժված, այդ թվում` «ավելորդ» կենդանիների հավաքագրման կենտրոններ և որպես կենդանիների փոխանցման կենտրոններ նոր տերերին` անօթևան կենդանիների պոպուլյացիաների հնարավոր համալրումը կանխելու նպատակով։
Քաղաքների փողոցներում շների ազատ բնակությունն անընդունելի է համարվում ԱՄՆ կենդանիների վերահսկողության ազգային ասոցիացիայի կողմից։ Այդ կազմակերպության եզրակացության համաձայն` շան ազատ բնակության դեպքում առկ է համաճարակային ռիսկ (այլ կենդանիներից վարակման), նրանք կարող են հարձակվել ընտանի կենդանիների վրա կամ սպանել այլ կենդանիների, կարող են այլ կենդանիների դժգոհ տերերի կողմից դաժան դրսևորումների պատճառ դառնալ, կարող են թունավորվել և մահանալ աղբից գտածը ուտելուց հետո` տառապանքների մեջ, դառնում են ճանապարհատրանսպորտային և այլ պատահարների պատճառ։ Ասոցիացիան արձանագրում է ապաստարաններում չպահանջված կենդանիներին բռնելու և քնեցնելու անհրաժեշտությունը։ 2013 թվականին ԱՄՆ-ում քնեցվել է ավելի քան 2 700 000 շուն և կատու, որոնք հայտնվել են ապաստարաններում, բայց նրանց համար նոր տերեր չեն գտնվել։
Թափառող շների անվերահսկելի բազմացման և բնակության դեպքում, օրինակ, Ռուսաստանում և Ուկրաինայում, թափառող կենդանիները կարող են վտանգ ներկայացնել վայրի, երբեմն անհետացող կենդանիների տեսակների համար։
== Թափառող կենդանիների պոպուլյացիայի ծագումն ու դինամիկան ==
Թափառող կենդանիների ծագման երկու հիմնական տեսակ կա.
կենդանիներ, որոնք ծնվել են փողոցում և երբեք չեն պատկանել որևէ մեկին
կենդանիներ, որոնք ժամանակին տեր են ունեցել, բայց հետագայում ինչ-ինչ պատճառներով հայտնվել են փողոցում, ինչպիսիք են.կենդանու ոչ դիտավորյալ կորուստ,
երբ սեփականատերը կանխամտածված հրաժարվում է կենդանու նկատմամբ իրավունքներից և դրա վերազարգացումից` կենդանուն ազատ միջավայր թողնելով (այսինքն` կենդանուն դուրս շպրտելով),
երբ սեփականատերը մահանում է, և նրան հաջորդած ժառանգները կենդանուն դուրս են գցում։Առաջին տիպի կենդանիները որոշակի սերնդում համարվում են երկրորդ տիպի կենդանիների ժառանգներ, իսկ սերունդների թիվը շատ մեծ չէ, բացառությամբ տաք կլիմայով երկրների, որտեղ փողոցներում կենդանիների առկայությունն ու ազատ տերերի շրջանակն ընդհանուր առմամբ լայնորեն տարածված է, և փողոցներում կենդանիների մահացությունն ավելի ցածր է, քան ցուրտ կլիմայով կամ սեզոնային փոփոխություններով երկրներում։
Երկու տեսակի կենդանիները տարբերվում են սովորությունների, վարքագծի, մարդկանց և այլ կենդանիների նկատմամբ սոցիալականացման աստիճանի մեջ։
Եվրոպայում երեսուն երկրների կենդանիների պաշտպանության 34 կազմակերպությունների կատարած ուսումնասիրությունների համաձայն, տասնչորսը (երկրների ընդհանուր թվի 45%-ը) հատուկ տվյալների հավաքագրում են իրականացրել` թափառող շների ծագման գերակշռող աղբյուրները պարզելու համար։ Դրանցից երեք երկիր (ընդհանուրի 10%-ը) ` Ալբանիան, Ադրբեջանը և Ուկրաինան, շների ճնշող մեծամասնությանը (ճշգրիտ տոկոսը նշված չէ, համապատասխանաբար` 99% և 70%) գնահատել են որպես առաջին տիպի կենդանիներ, այսինքն ծնվել են փողոցում։ Մնացած երկրները (13 երկիր, ընդհանուր 41%-ը) տարբեր աստիճանի կապ են ունեցել թափառող շների առաջացման բոլոր պատճառների միջև, գնահատվել են այն մարդկանց դերը, որոնք նետում կամ կորցնում են իրենց կենդանիներին։
Կիպրոսում անօթևան շների պոպուլյացիան ակտիվորեն համալրվում է նրանց դեն նետող օտարերկրացիների, մասնավորապես, բրիտանացիների հաշվին, որոնք կղզում վաճառում են իրենց տներն ու բնակարանները հիփոթեքի վճարման բարդությունների պատճառով։
Ասիական երկրներում, մասնավորապես Հնդկաստանում և Բանգլադեշում, որտեղ ընդունված չէ շներ պահել տանը, թափառող շների քանակը, բարենպաստ կլիմայական պայմանների և սոցիալ-տնտեսական գործոնների պատճառով, հարատևում է և դարեր շարունակ սերունդ է տալիս քաղաքային տնակային ավաններում։
Ըստ կենդանիների իրավունքների պաշտպանության ակտիվիստների, խնդիրը մեծապես սրվում է տոհմային բուծման բիզնեսի առկայությամբ, քանի որ բուծողները շարունակում են շներ բուծել փողոցային շների քանակի աճի ճգնաժամի պայմաններում և անօթևան կենդանիների համար ստեղծում են հնարավորություններ։
Հայտնի է, որ շուն բուծողները կարող են գերագնահատել իրենց հնարավորությունները, ինչը կարող է հանգեցնել անցանկալի ու ավելորդ տեսքով առանձնյակների։ Ըստ ASPCA-ի և HAAF-ի` ամերիկյան կացարաններում ընդունված շների 25-30%-ը մաքուր ցեղատեսակ են։
=== Հոտերի անսովոր պահվածք և ագրեսիա մարդկանց դեմ ===
«Չինդոգու» մանկապատանեկան կինոլոգիական դպրոցի սպորտային հոգեբան Պանկովան նշում է, որ երբ մարդը մտնում է թափառող հոտի տարածք, հոտը կարող է այս փաստը ընկալել որպես տարածքի վրա մահափորձ և հարձակվել դրա վրա։ Ցանկացած առարկայի (անձի, այլ կենդանու, մեքենայի) ներխուժումն այն տարածք, որտեղ շների ոհմակը մի քանի ամիս ապրում է, ոհմակի կողմից համարվում է ագրեսիա։ Այս առարկաներին կեղևազրկելը, կծելը, նրանց տարածքից վռնդելը մեծացնում է իրենց հոտում շների գերակայության կարգավիճակը։ Ագրեսիան կարող է ավելանալ սնունդ բերող խնամակալի ներկայությամբ։ Շների խնամակալի կարգավիճակը քիչ է տարբերվում առաջնորդի կարգավիճակիվ։ Հոտը պահպանում է նրան և նրա ներկայությամբ ագրեսիա է ցուցաբերում օտարների նկատմամբ։ Շների վարքի այս հատկությունը երբեմն օգտագործում են անօթևանները` հոտը օգտագործելով իրենց ուղեկցության համար։
5-10 առանձնյակից բաղկացած խմբերում բոլոր շները ունեն հստակ կարգավիճակ և դեր։ Նրանց մեջ միշտ կա «պարագլուխ»` ամենաուժեղ և ագրեսիվ արու շունը։ Նա ամենախելացին է, անվրեպ ընտրում է գործողության ուղիներ և մարտավարություն` իր որոշումները պարտադրելով հոտին։ Նրա հետ կա «պահակ», որի խնդիրն է նշել «սեփականատիրոջ» տարածքը։ «Պարագլուխը» հաճախ ունի նաև իր մշտական «ուղեկիցը»` քած, որի հետ նա կազմում է հիմնական զույգը։
Ստորգետնյա անցումներում և շուկաների մոտ սնվող անօթևան շները գիշերը վերածվում են կամավոր պահակների, որոնց հետ «Իզվեստիայի» լրագրողները խորհուրդ չեն տալիս հանդիպել։
Մարդկանց համար առավել վտանգավոր են շների խմբերը այն ժամանակաշրջանում, երբ նրանք զբաղվում են բազմացմամբ` գարնանը և աշնանը։ Կազանում ամեն տարի փետրվարի 24-ից, երբ շների մոտ սկսվում է ամուսնական շրջանը, անտուն կենդանիների որսի ծառայության աշխատակիցներն անցնում են աշխատանքի ուժեղացված ռեժիմի։
2009 թվականի ապրիլին շների ոհմակը կեսօրին հարձակվել է թոշակառուի վրա Խորհրդային քաղաքային գերեզմանատանը (Կալինինգրադի մարզ)` պատճառելով մոտ հարյուր խայթոց, ինչը ճակատագրական է եղել նրա համար։ Թափառող շների հարձակումը քաղաքի բնակիչների վրա նույնիսկ կարող է հրահրվել կողքի պայուսակի մեջ պարունակվող սննդի հոտից։ 2001 թվականի ամռանը Չուկոտկայում թափառող շների խումբը հարձակվել է «Փարուս» մանկապարտեզի 37-ամյա աշխատակցի, հինգ երեխաների մայր Օլգա Կոտգիրգինայի վրա։ Շներին գրավել է նրա ձեռքերում գտնվող մթերային տոպրակների սննդի հոտը։ Կենդանիները հարձակվել են կնոջ վրա և կծել նրան։
Ըստ կենսաբանների` թափառող շները գոյության համար մշտական պայքարի շնորհիվ ավելի խելացի են, քան նրանք, որոնք տեր են ունենում։ Խմբերի մեջ հարաբերությունների հստակեցումը սովորաբար իրականացվում է ծիսականորեն և առանց մեծ բռնության։ Հոտը պաշտպանում է քնելու և հանգստանալու վայրի իր իրավունքը` տարածքը նշելով միզելու միջոցով։ Այնուամենայնիվ, քաղաքներում ապրող հոտերը կարող են պատերազմել միմյանց դեմ, որը կարող է տևել մի քանի տարի և ավարտվել առաջնորդի կամ հոտերից մեկի մի քանի ամենաակտիվ շների մահից հետո։
Լրատվամիջոցներում կարծիք է հայտնվում, որ բնական ընտրության արդյունքում քաղաքային շների հոտերում մնում են միայն խոշոր և ագրեսիվ անհատներ։ Ըստ գիտական ուսումնասիրությունների, իսկապես, 21-րդ դարի սկզբին մեծ քաղաքներում, մասնավորապես, Մոսկվայում, շների հոտերում մնացել էին միայն խոշոր անհատներ։ Բնության պահպանության գիտահետազոտական ինստիտուտի լաբորատորիայի վարիչ Բորիս Սամոյլովը հաստատում է, որ հոտերի մեջ բնական ընտրությունը գնում է կենդանիների խոշորացման, քանի որ հոտի քածին պաշտպանում է ամենաուժեղ և ամենամեծ արուն։
Մոսկվայի պետական անասնաբուժական ակադեմիայի անասնաբույժ Սկրյաբինա Կոնստանտին Սադովեդովայի կարծիքով. Անտուն շները նման են գայլերի, նրանք այլևս վախ չունեն մարդկանցից կամ վայրի կենդանիներից։ Հենց նրանք արյան հոտ են առնում կամ տեսնում են մարդու կողմից ամենափոքր ագրեսիան, առաջինը հարձակվում են։
Կենսաբանները նկատել են, որ փողոցային շները պահպանում են վայրի կենդանիներին բնորոշ հնագույն բնազդներից շատերը, սակայն իրենց ընտանի եղբայրների կողմից դրանք պահպանված չեն։ Ընտանի շների համեմատ թափառող շները ավելի բարձր հարմարվողականություն ունեն շրջակա միջավայրի անբարենպաստ պայմաններին և ունակ են մրցակցային հարաբերությունների մեջ մտնել ոչ միայն միմյանց, այլև` մարդկանց հետ։ Միջգերատեսչական մրցակցություն կարող է ծագել սննդի ռեսուրսների համար, օրինակ` անօթևանների հետ։ Ագրեսիվ վարքագիծ է նկատվում հարակից հոտերի մոտ։ Տղամարդիկ խմբում ավելի ագրեսիվ են։ Լակոտները ագրեսիվ են ձագերին կերակրելու ընթացքում` թե՛ արուների, թե՛ մարդկանց նկատմամբ, ցուցադրելով պաշտպանողական ագրեսիա` հաչոցի տեսքով։ Ագրեսիան մեծանում է հոտի բնակության վայրի տարածքի նվազումով և նրա թվի աճով։
Ոչ բոլոր շներն են կատուներին որսում։ Բայց երբ նրանց մեջ հայտնվում է որսի հակումներ ունեցող առնվազն մեկ անհատ, մյուս շները սկսում են դասեր քաղել նրա փորձից, և որսը դառնում է կոլեկտիվ բնույթի։ Խմբի յուրաքանչյուր անդամին տրվում է դեր։ Հետախույզ շները հետևում են որսին։ «Ծեծողները» իրենց որսը տանում են դարանակալած առաջնորդի մոտ։ Համեմատաբար թույլ ծնոտներով կռվարարների հարձակման արդյունքում կատվի մահը, ըստ կենսաբանների, միշտ ցավալի է նրա համար։
Շան հարձակումը, ինչպես անտուն, այնպես էլ տնային, առանց շղթայի, որոշակի պայմաններում կարող է երեխաների մոտ առաջացնել նևրոզի զարգացում։
Նախկին ԽՍՀՄ երկրներում հաճախակի են լինում կենդանաբանական այգիներում թափառող շների հարձակումները կենդանիների վրա։ 2009 թվականի մարտին գիշերը կանոնավոր կերպով Կալինինգրադի կենդանաբանական այգի մուտք գործած հոտը պատռել է հարավամերիկյան լամա, կամերունյան այծ, եղջերու և այծեղջյուր, պատռել եղջերուին և կծել որոշ այլ կենդանիների։ Կենդանաբանական այգու աշխատակիցների կարծիքով՝ տարածք մտնելու համար շները պեղումներ են ձեռնարկել։ Խարկովում 2007 թվականին 6 կոսուլ է զոհվել։ Չափահաս կենդանիները կոտրել են արգանդի վզիկի ողերը մետաղյա ձողերի վրա, երկու ձագ մահացել են սրտի պատռվածքից երկու թափառող շների երկար հաչոցից հետո։ Տուլայի կենդանաբանական այգու անկյունում գրանցվել են դեպքեր, երբ թափառող շները հարձակվել են եղջերուի վրա։
=== Պոպուլյացիայի աճի խնդիր ===
Մասնագետները նշում են, որ ամբողջ աշխարհում կատուների պոպուլյացիան զգալիորեն աճել է։ Որոշ գիտնականներ հակված են կարծել, որ կատուների պոպուլյացիաների ավելացմանը նպաստում է գլոբալ տաքացումը։ Այովա նահանգի անասնաբուժական բժշկության քոլեջի աշխատակից Քրիստինա Պետերսոնը նշում է, որ կատուների վերարտադրողական ունակության վրա կլիմայի տաքացումը չի ազդում, քանի որ վերարտադրողականության ցիկլերը որոշվում են լույսով, այլ ոչ թե ջերմաստիճանով։
Նենսի Պետերսոնը (Nancy Peterson), որը Միացյալ Նահանգների կենդանիների պաշտպանության միության վայրի կատուների ծրագրի ղեկավարն է, պարզաբանում է, որ կատվի ձագերի ծննդյան հիմնական շրջանը սկսվում է մարտից մինչև ամռան սկիզբ, սակայն վերջին ժամանակներս նշվում է կատվի սեզոնի երկարացումը։ Կատվի տեսական վերարտադրողական ցիկլը տեղի է ունենում տարեկան 3-4 անգամ` 4-6 կատվի ձագով, այսպիսով յոթ տարվա ընթացքում մեկ կատուն կարող է վերարտադրել 420,000 առանձյակ (ներառյալ իր երեխաների սերունդը)։ Կատուների զուգավորման հիմնական ժամանակը գարնանային ժամանակաշրջանն է, փետրվարի սկզբից, հնարավոր է, որ կլիմայի տաքացումը նպաստում է նաև կենդանիների վերարտադրողական ակտիվության ավելի վաղ սկզբին։
Օհայո նահանգի համալսարանի կանխարգելիչ անասնաբուժական բժշկության դոցենտ Լինդա Լորդը մտահոգված է վայրի կատուների պոպուլյացիաների աճի միտումով։ Նա անհրաժեշտ է համարում անհապաղ միջոցներ ձեռնարկել կատուների թիվը վերահսկելու համար։ Լորդը հարցում է անցկացրել Օհայոյի բնակիչների շրջանում, որի արդյունքում հարցվածների կեսը կողմ է փողոցում կատուների ազատ տեղաշարժի արգելքին, 60 տոկոսը կողմ է նրանց ստերջացմանը, 88 տոկոսը` կատաղության դեմ պատվաստմանը։
Կատուների մեջ բուծման հնարավորությունները ֆենոմենալ են, եթե դրանք իրականանային, ապա միայն կատուները կմնային մոլորակի վրա, նրանք կփոխարինեին բոլոր մյուս կենդանիներին, ասում է անասնաբուժական գիտությունների թեկնածու Ելենա Դուբրովինան։ Ֆիզիոլոգիապես դա բացատրվում է կենդանիների էստրոսային ցիկլով, որը կատուների մոտ, հղիության բացակայության դեպքում, տեղի է ունենում ամեն 3-7 շաբաթը մեկ։ Շների մոտ էստրուսային ցիկլը տարեկան ընդամենը 1-2 անգամ է։
Գիտնականների տվյալներով՝ կատուներն ամբողջ աշխարհում լայն տարածման հետ կապված դասվել են ինվազիվ տեսակների և ընդգրկվել են «100 of the world' s Worst Invasive Alien Species»-ի ցուցակում, («100 ինվազիոն տեսակներ երկրի վրա»), որը կազմվել է բնության պահպանության միջազգային միության կողմից` բույսերի, կակղամորթների, ջրիմուռների, միկրոօրգանիզմների, միջատների, սնկերի, թռչունների, ձկների և կաթնասունների որոշ տեսակներով (ընդամենը 14 կաթնասուններ են ցանկում)։
Միացյալ Նահանգներում ուշադրություն է դարձվում բնակչության աճի խնդրին։ 1991 թվականին ստեղծվել է շների և կատուների բնակչության ուսումնասիրության և քաղաքականության ազգային խորհուրդ, որը ներառում էր շների բուծողների և կատուների սիրահարների հասարակությունների ներկայացուցիչներ, կենդանիների վերահսկման ազգային ասոցիացիան, ամերիկյան անասնաբուժական բժշկական ասոցիացիան, խոշորագույն կենդանիների պաշտպանության կազմակերպություններ։
== Թափառող կենդանիների պոպուլյացիաների բնակավայր և սնունդ ==
Թափառող կենդանիների տեսականին բաշխվում է ըստ առկա սննդի աղբյուրների (օրինակ` աղբավայրեր, ռեստորաններ, շուկաներ, կերակրող մարդկանց և այլն)։
Թափառող կատուների տարածքը շատ բազմազան է, ինչպես նշել է Մարդասիրական ընկերության (Marin County Humane Society) տնօրեն Ալեվատո Դայանը (Diane Allevato) Կալիֆոռնիայի Մարին շրջանի Նովատո քաղաքում բնապահպանական հանդիպման ժամանակ.Դուք չեք կարող տեսնել նրանց, քանի որ կատուները գիշերը ակտիվ են։ Նրանք ապրում են ռեստորանների, մթերային խանութների, աղբավայրերի մոտ, գրասենյակային համալիրների մոտ և զբոսայգիներում։ Որտեղ սննդի աղբյուր կա, կատուները հավաքվում են.
=== Դասակարգում ===
Կատուների և շների դասակարգումը, ըստ նրանց կախվածության, մարդուց, կատարվել է Եվրոպայի բնակչության հարցման հիման վրա, որն անցկացվել է WSPA և RSPCA International կազմակերպությունների կողմից 2006-2007 թվականներին։
=== Հարաբերություններ առնետների հետ ===
Օմսկի պետական մանկավարժական համալսարանի կենսաբանների հետազոտությունների համաձայն, որոնք հրապարակվել են 2006 թվականին «Անասնաբանական պաթալոգիա» ամսագրում, թափառող շները չեն նպաստում քաղաքներում առնետների թվի նվազմանը։ Շների սննդի հիմքը սննդի թափոններն են, որոնք առատ են ուրբանիզացված տարածքում։ Թափառող շների կողմից ավելի փոքր կենդանիների հետապնդումն ու սպանությունը պայմանավորված չէ սննդամթերք ձեռք բերելու անհրաժեշտությամբ, այլ ընդամենը հետախուզական հետաքրքրության և խաղային վարքի դրսևորում է։ Սննդային ռեսուրսների (միջնորդավորված) մրցակցությունը հազվադեպ է։ Հետազոտության համաձայն` շան ու առնետի փոխհարաբերությունները բնութագրվում են 5 տեսակի բիոտիկ հարաբերություններով։ Գիշատումը դիտվում է համեմատաբար հազվադեպ, սովորաբար թերի տեսքով, առանց մորթված որսը ուտելու։ Կոմենսալիզմն արտահայտվում է առնետների հիմնական թշնամիների` կատուների ոչնչացմամբ և կրծողներին վտանգի մասին տեղեկացնելով։ Ամենսալիզմն արտահայտվում է շների ներկայությամբ առնետների վերարտադրության դանդաղեցմամբ։ Գիտնականներն ամփոփում են.Չեզոքությունը պարիա շան և գորշ առնետի հարաբերությունների ամենատարածված տեսակներից մեկն է։Ենթադրվում է, որ թափառող շներն ու կատուները խոչընդոտ են քաղաքներում առնետների տարածման համար։ Օրինակ, «Ժամանակ և գումար» թերթի հոդվածի համաձայն, Կազանի քաղաքային վարչակազմի աշխատող Արսլանովը լրագրողի հարցին, թե ինչու Կազանում թափառող կենդանիների որս չի կատարվում, պատասխանել է, որ եթե փողոցներից հեռացվեն շները ապա նրանց տեղը կզբաղեցնեն առնետները։
Կատուների դերը առնետների և այլ կրծողների թվի սահմանափակման գործում բավարար ուսումնասիրված չէ։ Ալֆրեդ Բրեմի կարծիքով` առնետների գլխավոր կործանիչները մնում են նրանց բնական թշնամիները` ագռավները, կատուներն ու շները։ Կան առնետների դեմ պայքարում անտուն կատուների հաջող կիրառման օրինակներ, օրինակ, Լոս Անջելեսի (ԱՄՆ) ավտոկայանատեղիներում։
Միջնադարում որսորդական շների որոշ ցեղատեսակներ հաճախ օգտագործվում էին կենսաբանական բնաջնջման համար։
=== Թափառող կենդանիների միգրացիա ===
Անտուն կենդանիները, ինչպես կատուները, այնպես էլ շները, որպես կանոն, ունեն որոշակի տարածք խնամակալների և սննդի աղբյուրների հետ (Հետևաբար, «թափառող շներ» կամ «թափառող կատուներ» տերմինը սխալ է)։ Այդ տարածքը նրանք հակված չեն լքել առանց լուրջ պատճառի։ Նման պատճառներ կարող են լինել ագրեսիան մարդու կամ կենդանիների կողմից (սովորաբար իր տեսակի), սննդային ռեսուրսների պակասը, խնամակալի մահը կամ տեղափոխումը և այլն. տարածքի ժամանակավոր թողնելը կարող է պայմանավորված լինել սեռական բնազդով։ Նշվում են շների հեռավոր տեղաշարժերը, որոնք հետագայում վերադառնում էին նախկին բնակության վայր։ Որոշ քաղաքների և այլ վայրերի շրջանակներում նշվում է անօթևան շների կողմից հասարակական տրանսպորտի (էլեկտրագնացքների, մետրոյի, ավտոբուսների) օգտագործումը (շատ ավելի հազվադեպ` կատուների)։ Ընդհանուր առմամբ, անօթևան կենդանիների միգրացիայի խնդիրը բավարար չի ուսումնասիրվել։
== Թափառող կենդանիների էթոլոգիա ==
Դոնալդ Գրիֆինը (Donald Griffin), ամերիկացի գիտնական, Ռոքֆելլերի համալսարանի պատվավոր պրոֆեսոր, դեռևս 70-ական թվականներին հասել է կենդանիների զգացմունքների առկայության պաշտոնական ճանաչման, ինչպես նաև մարդու և կենդանու մտածողության և էմոցիոնալ աշխարհի մոտ նմանության, դրանով իսկ անգնահատելի ներդրում է ունեցել ճանաչողական էթոլոգիայի զարգացման գործում։
Բնակչության մեծ թվաքանակի և խտության պատճառով թափառող կենդանիները կատաղության տարածման և մարդկանց մոտ դրա վարակի հիմնական սպառնալիքն են։
Այսպես, 2009 թվականին Մոսկվայի հարավ-արևելքում կատաղությամբ հիվանդ անօթևան շան հարձակման հետևանքով հոսպիտալացվել է 41 մարդ (այլ տվյալներով` 48), այդ թվում` երեք երեխա։ Շրջանում կարանտին Է հայտարարվել։
Հոնկոնգի համալսարանի մանրէաբանների կողմից առաջարկված վարկածներից մեկն այն է, որ մարդիկ առաջին անգամ վարակվել են SARS հիվանդությամբ՝ սննդի մեջ օգտագործելով թափառող կատուների միս, ինչը կիրառվում է Չինաստանում։
== Թափառող կենդանիների քանակի կարգավորման մեթոդներ ==
Անտուն կենդանիների թվաքանակի կարգավորման հիմնական մեթոդներն են.
Ընտանի կենդանիների ստերիլիզացում
Անօթևան կենդանիների մանրէազերծում
Անվերադարձ զավթում` հետագայում սպանելու կամ կացարաններում տեղավորելու համար
Կերի վերացում
Կենդանիների սեփականության վերահսկողություն
ԹունավորումԿերի վերացումը ապահովվում է հետևյալ եղանակներով.
Ժամանակին ապառազմացում
Կերակրմանը հակազդելու նպատակով բնակչության հետ տեղեկատվական-բացատրական աշխատանք
Կենդանիների հասանելիության սահմանափակումը կոնտեյներային հրապարակներին
Վերահսկողություն աղբամանների պատշաճ վիճակի և աղբի հրապարակների համար
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Единый информационный проект о приютах и проблемах бездомных животных
Материалы научно-практической конференции «ЖИВОТНЫЕ-КОМПАНЬОНЫ В СОВРЕМЕННОМ ОБЩЕСТВЕ: ПРОБЛЕМЫ СОДЕРЖАНИЯ И ОБРАЩЕНИЕ» |
844,394 | Սարսափի հովիտ | «Սարսափի հովիտ», անգլիացի գրող Արթուր Կոնան Դոյլի դետեկտիվ պատմվածք, որը հրատարակվել է 1915 թվականին։ Շերլոկ Հոլմսի մասին Արթուր Կոնան Դոյլի վերջին 4 պատվածքներից մեկն է։ Պատմվածքի սյուժեն որոշ չափով հիմնված է իրական դեպքերի վրա։
Առաջին հրատարակումը տեղի է ունեցել «Strand Magazine» ամսագրում 1914 թվականի սեպտեմբերից մինչև 1915 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում։ Առանձին հրատարակումը տեղի է ունեցել Նյու Յորքում։
Արդեն 1914 թվականի նոյեմբերին պատմվածքը թարգմանվեց ռուսերեն և տպագրվեց «Կյանքը և դատարանը» ու «Օգոստոս» ամսագրերում։ ԽՍՀՄ-ում մինչև 1990 թվականը պատմվածքի թարգամնություններն երեք անգամ տպագրվել են. 1925 թվականին «Կարմիր համայնապատկեր» թերթում («Եռանկյունը շրջանի մեջ» անունով), 1996 թվականին «Արևելքի աստղ» և 1986 թվականին «Հերթափոխ» ամսագրերում։ Գոյություն ունեն վարկածներ, որ այս գրքի հրատարակումը ԽՍՀՄ-ում խստորեն արգելված էր։
== Սյուժե ==
Առաջին մասում Շերլոկ Հոլմսը կոդավորված նամակ է ստանում Մորիարտիի օգնականներից մեկի կողմից, որում հայտնում էր, որ ոմն պարոն Դուգլասի նկատմամբ հարձակում է պլանավորված։ Հինգ րոպե անց Բեյքեր սթրիտի տուն են գալիս Սկոտլենդ Յարդի քննիչ Մակդոնալդը և հայտնում, որ պարոն Դուգլասը սպանված է սեփական ամառանոցում։ Պատմությունը Հոլմսին հետաքրքիր է թվում, և նա հետաքննությունն իր ձեռքն է վերցնում։ Հանցագործության վայրի հետազոտումից և վկաներին քննելուց հետո Հոլմսը հանգում է այն եզրակացությանը, որ սպանվածն ընդհանրապես պարոն Դուգլասը չէ, այլ նա, ով ցանկանում էր նրան սպանել։
Երկրորդ մասում պատմվում է, որ Վյորդի Էդվարդսը՝ Պինկերտոնների կազմակերպության քննիչը, Մակ-Մեդրո անվան ներքո ժամանել է Վերմիսու քաղաք, որպեսզի «Մաքրողների» միության մեջ անդամագրվի և ոչնչացնի այն։ Նրան ամեն ինչ հաջողվում է, սակայն դրանից հետո կազմակերպության որոշ անդամներ ազատության մեջ են հայտնվում, և Բյորդի Թդվարդը փախչում է Դուգլաս։ Չնայած պատմության բարեհաջող ավարտին՝ Էդվարդսին այդպես էլ չի հաջողվում փրկվել. նա մահանում է, սակայն արդեն պարոն Մորիարտիի վարձու մարդասպանի ձեռքից։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Պատմվածքը գուտենբերգի նախագծում
Պատմվածքը holmes.am կայքում |
261,962 | Հաղաջուր | Հաղաջուր, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Օվաջիկի գավառակում։
== Պատմություն ==
Հնում եղել է ավան։ Հայերը տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
== Բնակչություն ==
1915 թվականի նախօրյակին ուներ 85 տուն քուրդ և 30 տուն հայախոս քուրդ բնակիչ։
== Պատմամշակութային կառույցներ ==
Հաղաջուրն ուներ երկու եկեղեցիների փլատակներ և մի հին գերեզմանոց։ Եկեղեցիներից մեկը կոչվում էր Ս. Ստեփանոս։
== Աղբյուրներ ==
«Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
== Տես նաև ==
Խարբերդի նահանգի հայաբնակ բնակավայրեր
== Ծանոթագրություններ == |
614,408 | Բաշյուրդ (Փոքր Կովկաս) | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բաշյուրդ (այլ կիրառումներ)Բաշյուրդ, լեռ Թուրքիայի Արդահանի մարզում, Փոքր Կովկաս լեռնահամակարգում, Արդահանի շրջանում։ Բարձրությունը 3230 մետր։
== Ծանոթագրություններ == |
530,548 | Մետալուրգ մարզադաշտ | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մետալուրգ (մարզադաշտ, այլ կիրառումներ)«Մետալուրգ մարզադաշտ», ֆուտբոլի համար նախատեսված մարզադաշտ է Հայաստանի քաղաք Ալավերդիում։ Կառուցվել ու բացվել է 1970-ին։ Մարզադաշտը տեղավորում է 724 հանդիսական։ Մինչև 1993, մարզադաշտը ծառայել է որպես «Դեբեդ» ֆուտբոլային ակումբի տնային խաղերի հյուրընկալման վայր, Հայաստանի առաջնության խաղերում։ Այն հետագայում սեփականաշնորհվել է «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ին։
Ներկայում, մարզադաշտը գործում է որպես պարապմոնւքների վայր՝ Լոռու մարզի տարբեր ֆուտբոլային պատանեկան դպրոցների համար։ Այժմ այն գտնվում է ոչ այնքան բարեկարգ վիճակում։
== Ծանոթագրություններ == |
534,672 | Աղձ (գետ) | Աղձ, գետ Հայաստանի Արարատի մարզում։ Սկիզբ է առնում Գեղամա լեռների հարավարևմտյան լանջերից և աջից միախառնվում Վեդի գետին։ Երկարությունը 16 կմ է։
== Ծանոթագրություններ == |
955,945 | Իմ խաչը | «Իմ խաչը», իրական պատմությունների հիման վրա նկարահանված գեղարվեստական ֆիլմ, ներկայացնում է 1991-1992 թվականներին արցախյան ազատագրական շարժման տարիներին զենք վերցրած և ազատագրական պայքար մղած հայ մարդու հերոսական սխրանքների մասին։ Հենց այստեղ են միահյուսվում ֆիլմի գլխավոր հերոսներ՝ ֆրանսիացի բժիշկ Ժակի և արցախցի Սոնայի պատմությունները։
Ֆիլմում կարմիր գծի նման անցնում է գլխավոր ասելիքը՝ սա մեր կռիվն է՝ հանուն պատմական արդարության։ Այն սիրո և հավատի, նվիրվածության, մարդկային խղճի ու առաքինության, հայրենիքի նկատմամբ պարտքի կատարման մասին է։
== Սյուժե ==
1991-92 թվականներին՝ Արցախյան ազատագրական շարժման տարիներին, պատերազմական իրավիճակում, խաչվում են բժշկական առաքելությամբ Բաքու գործուղված ֆրանսիացի բժիշկ Ժակի և որդեկորույս հայ կնոջ՝ Սոնայի ճակատագրերը։ Հանդիպելով և միասին անցնելով բազում փորձությունների միջով՝ նրանք փոխում են մեկմեկու կյանքն ու իրենց անձնական դրաման հաղթահարում մեկը մյուսի հանդեպ անհատակ նվիրումով։ Մինչդեռ հանգամանքների բերումով, նրանք ստիպված են լինում բաժանվել։ Սոնայի համար կյանքի շարժիչ ուժը մեկն է՝ վրեժխնդիր լինել մահացած երեխաների համար, իսկ Ժակի առաքելությունն էլ՝ փրկել Սոնայի ոչ միայն վիրավոր մարմինը, այլ նաև վիրավոր հոգին։
== Ֆիլմի մասին ==
Լայնամասշտաբ այս կինոնախագծի մեկնարկը տրվել է 2014 թվականին՝ «Ռակուրս» և մոսկովյան «AP Cinema» ընկերությունների կողմից՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ համատեղ, Հայաստանի պաշտպանության նախարարության և Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն աջակցությամբ։ Ֆիլմում տեղ են գտել Շավարշ Վարդանյանի անձնական արխիվից երբևէ չհանրայնացված վավերագրական կադրեր։
2019 թվականի հոկտեմբերի 4-ին կայացավ ֆիլմի Երևանյան պրեմիերան։
2019 թվականի հոկտեմբերի 5-ին կայացավ ֆիլմի պրեմիերան Գյումրիում։
2019 թվականի հոկտեմբերի 13-ին կայացավ ֆիլմի պրեմիերան Ստեփանակերտում։
== Դերերում ==
Նարինե Գրիգորյան - Սոնա
Երո Մուրյան - Ժակ
Բորիս Խվոշնյանսկի - Մեծահասակ Ժակ
Սարգիս Գրիգորյան - Տիգրան
Արմեն Մարգարյան - օպերատոր
Շանթ Հովհաննիսյան - հրամանատար Շահեն
Հովհաննես Հովհաննիսյան - Օնիկ
Ալեքսանդր Խաչատրյան - նկարիչ Հրաչ
Անի Խաչիկյան (դերասան) - Աստղիկր
Արմեն Պետրոսյան (կասկադյոր) - Հրաչ
Գնել Ուլիխանյան - Դավիթ
Արթուր Պետրոսյան - Գոռ
Արկադի Ղարագուլյան - Համո
Գենադի Առուշանյան - Կամո
Արա Սարգսյան - խոհարար
Հովակ Գալոյան - գլխավոր բժիշկ
Արմեն Թովմասյան - Տեր Գրիգոր
Տատյանա Դերբենյովա - Իրինա
Մագդա Ղազարյան - փախստական կին
Արակսյա Մանուկյան - փախստական կնոջ դուստր
Ռազմիկ Խոսրոև - բժիշկ
Հարություն Մանուկյան - Վահագն
Մարե Պետրոսյան - Աստղիկ
Լեվոն Ղազարյան - Մահմեդ
Անդրանիկ Խաչատրյան - մայոր
Կարինա Գոնդագսազյան - օպերատորի դուստր
== Նկարահանող խումբ ==
Սցենարի հեղինակներ՝ Էդուարդ Խալդ, Շավարշ Վարդանյան, Արմեն Վաթյան, Արսեն Դանիելյան
Բեմադրող ռեժիսոր՝ Շավարշ Վարդանյան
Բեմադրող օպերատորներ՝ Արտավազդ Խաչատուրյան, Մաքսիմ Հայրապետով
Բեմադրող նկարիչներ՝ Ավետ Տոնոյանց, Վարդան Սեդրակյան
Զգեստների նկարիչ՝ Հովսաննա Վանատուրանց
Նկարիչ-դիմահարդար՝ Անահիտ Աղաջանյան
Քաստինգ տնօրեն՝ Օֆելյա Աստվածատրյան, Էսմա Մանվելյան
Մոնտաժի ռեժիսոր՝ Հրաչյա Մեսրոպյան
Կոմպոզիտոր՝ Հայկո Հայկ Հակոբյան
Հնչյունային ռեժիսորներ՝ Արման Սարգսյան, Վասիլի Կրաչկովսկի
Սաունդթրեքի հեղինակ՝ Հայկո Հայկ Հակոբյան, խոսքերի հեղինակ՝ Ավետ Բարսեղյան
Սաունդթրեքի հեղինակ՝ Րաֆֆի Ալթունյան, խոսքերի հեղինակ՝ Արթուր Սաֆարյան
Պրոդյուսերներ՝ Հրաչյա Մեսրոպյան, Վալերի Սահարյան
Գծային պրոդյուսերներ` Օֆելյա Աստվածատրյան, Հարություն Մանուկյան, Հրաչյա Յավուրյան
Խմբագիր՝ Անահիտ Արփեն
2-րդ օպերատոր՝ Գեորգի Հարությունյան
Գլխավոր ադմինիստրատոր՝ Տիգրան Գալստյան
Ադմինիստրատորներ՝ Կարլեն Գալստյան, Արմեն Օրդյան, Դավիթ Բիշարյան, Գեվորգ Հախվերդյան, Տիգրան Մանվելյան, Սեյրան Գրիգորյան, Նորայր Վարդանյան
Ռեժիսորի ասիստենտներ՝ Արուսյակ Ղազարյան, Տաթեվիկ Վարդանյան, Սամվել Թադեվոսյան
Մասսայական դերակատարների համակարգողներ՝ Սեյրան Անտոնյան, Հրաչյա Կոբալյան
Ռեկվիզիտոր՝ Մագա Հարությունյան
Նկարիչ-դեկորատորներ՝ Էդուարդ Հակոբյան, Դավիթ Այվազյան
Դեկորատոր՝ Ռաֆիկ Սուքիասյան
Զգեստապահներ՝ Նարե Մանուկյան, Գոհար Մեսրոպյան, Հրանուշ Սահակյան, Ռիմա Սահակյան, Տաթեվ Մնացականյան
Նկարիչ-դիմահարդարի օգնականներ՝ Սալբի Աղաջանյան, Դիանա Աղաջանյան, Ադանե Աղաջանյան, Զարինա Կարախանովա, Սուսաննա Պետրոսյան
Դիմահարդար՝ Աննա Կոսոգովա
Օպերատորի օգնականներ՝ Արտակ Թադեվոսյան, Կարեն Գաբրիելյան
Կինոխցիկի տեխնիկներ՝ Գեվորգ Սիմոնյան, Արման Մուսայելյան
Գլխավոր լուսավորողներ՝ Դավիթ Գեվորգյան, Վիգեն Բեգոյան
Լուսավորողներ՝ Ռազմիկ Համբարձումյան, Սարգիս Ղազարյան, Հակոբ Աճեմյան, Վահագն Համբարձումյան, Խաչիկ Սերոբյան,Գերասիմ Վելիխանյան, Պյոտր Լավրենչուկ
Ռելս-սալյակի մեխանիկներ՝ Արթուր Կոստանյան, Արսեն Մխոյան, Արսեն Մկրտչյան, Անդրանիկ Գրիգորյան
Օպերատորական կռունկի մեխանիկներ՝ Արա Հովհաննիսյան, Տիգրան Հովհաննիսյան, Դավիթ Պատրին, Կարեն Խաչատրյան
Լուսանկարիչներ՝ Մարտին Հավհաննիսյան, Նարեկ Հայրյան, Սերգեյ Գյոզալյան
Նկարահանման հրապարակի հնչյունային օպերատորներ՝ Արտակ Ասիրյան, Գեվորգ Շահնազարյան, Էդգար Հակոբյան, Կառլոս Դուշուկյան, Ռուսլան Աբրոսիմով
Հնարքների բեմադրող՝ Արմեն Պետրոսյան
Կասկադյորներ՝ Արսեն Պետրոսյան, Ռուզվելտ Իգիթյան, Հրաչյա Ղեվոնդյան, Տիգրան Կոստանյան, Հայկ Մնացականյան
Հրագործներ՝ Արթուր Ղարիբյան, Վիգեն Մարտիրոսյան, Գրիգոր Մկրտչյան
Խոհարարներ՝ Սուրեն Սահակյան, Արսեն Ղազարյան
Վարորդներ՝ Արթուր Մարտիրոսյան, Էռնեստ Գալստյան, Աշոտ Կարապետյան, Ոսկան Ավոսյան, Ֆրունզ Մկրտչյան, Արմեն Թորոսյան
Անիմատոր-սուպերվայզեր՝ Կարեն Ասատրյան
3d մոդելավորողներ՝ Կարեն Պարսամյան, Դանիել Թումանյան
2d նկարիչ-կոմպոզինգ՝ Աշոտ Մկրտչյան
Վիզուալ էֆեկտներ-կոմպոզինգ՝ Խաչիկ Աստվածատրյան
Հնչյունավորողներ՝ Օլիվիե Սյու, Աշոտ Մովսիսյան
Սուպերվայզինգ գունաշտկող՝ Վիկտոր Միշչենկո-Ստարկին C.S.I.
Գունաշտկող՝ Անդրեյ Բուշմին
Թվային հավաքորդ՝ Գոշա Մարտինով
Հնչյունային ձեվավորողներ՝ Արման Պարսամյան, Էդուարդ Մեսրոպյան
== Քննադատություն ==
Ամենավատ բանը, որ կարող ա լինել ֆիլմի հետ, դա թեմայի գերակայությունն ա մնացածի նկատմամբ։ https://medium.com/hisdudeness/xach-c559218b1f57 «medium.com» կայքի խմբագիրը այսպես է բնութագրել էկրանավորումը.
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Ֆիլմի մասին Հայաստանի ազգային կինոկենտրոնում |
466,524 | Ֆերնանդինյո | Ֆերնանդո Լուիզ Ռոզա (պորտ.՝ Fernando Luiz Rosa, ավելի հայտնի Ֆերնանդինյո պորտ.՝ Fernandinho), բրազիլացի ֆուտբոլիստ, անգլիական Մանչեսթեր Սիթիի և Բրազիլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան է։
== Կենսագրություն ==
2003/04 մրցաշրջանում Ֆերնանդինյոն օգնեց Բրազիլիայի հավաքականին մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունում։
2004 թվականին Ֆերնանդինյոն խփեց 9 գոլ և «Պարանաենսե»-ի կազմում դարձավ Բրազիլիայի առաջնության արծաթե մեդալակիր։ 2005 թվականին ֆուտբոլիստը օգնեց թիմին հասնել Լիբերտադորեսի գավաթի եզրափակիչ, որից հետո 7,8 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Դոնեցկի «Շախտյոր», որի հետ ստորագրեց 5 տարվա պայմանագիր։
Ֆերնանդինյոն մեծ ծավալի աշխատանք կատարեց Դոնեցկի «Շախտյոր»-ում 2005/06 մրցաշրջանում, երբ այդ մրցաշրջանում իր թիմը հաղթեց Ուկրաինայի առաջնությունում։
Մատուլազեմի սկանդալային հեռացումից հետո Ֆերնանդինյոն դարձավ թիմի առաջատարներից մեկը։
2013 թվականի հունիսի 6-ին Ֆերնանդինյոն տեղափոխվեց 40 միլիոն եվրոյի դիմաց անգլիական Մանչեսթեր Սիթի։
== Կարիերայի վիճակագրություն ==
2014 թվականի մայիսի 11-ի դրությամբ
== Հավաքականում կարիերան ==
Ֆերնանդինյոն Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականում դեբյուտել է 2011 թվականի օգոստոսի 10-ին Գերմանիայի հետ ընկերական հանդիպմանը, որը ավարտվել է Գերմանիայի 3։2 հաշվով հաղթանակով։ Ֆերնանդինյոն դուրս եկավ խաղադաշտ մեկնարկային րոպեներից, բայց փոխարինվեց 69-րդ րոպեին։
Բրազիլիայի կազմում մասնակցել է ԱԱ 2014-ին։
==== Միջազգային գոլեր ====
2014 թվականի հունիսի 12-ի դրությամբ
== Նվաճումներ ==
=== Ակումբ ===
Ատլետիկո Պարանաենսե
Կոպա Լիբերտադորես։ Եզրափակիչի մասնակից։ 2005Շախտյոր Դոնեցկ
Ուկրաինայի առաջնություն։ 2005-06, 2007-08, 2009-10, 2010-11, 2011-12, 2012-13
Ուկրաինայի գավաթ։ 2007–08, 2010–11, 2011–12, 2012–13
Ուկրաինայի սուպերգավաթ։ 2008, 2010, 2012
ՈՒԵՖԱ Գավաթ։ 2008–09
== Ծանոթագրություններ == |
770,184 | Վանական համալիր Սեդվու Սբ. Նշան | Սեդվու վանքը գտնվում է Թումանյանի շրջանի Կաճաճկուտ գյուղից 3 կմ դեպի հարավ` Աքորի-Կաճաճկուտ ավտոճանապարհին մոտ՝ Սեդվու ձորում։ Վանական համալիրից պահպանվել են Սուրբ Նշան եկեղեցին (XIII դ.)՝ կից մատուռով, որոշ օժանդակ շինություններ և պարսպապատերի մնացորդներ։
Հուշարձանի պահպանությունն իրականացնում է նախարարության ենթակայության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը։
== Սուրբ Նշան եկեղեցի ==
Սուրբ Նշան եկեղեցին կառուցվել է XIII դարում ։ Այն ուղղանկյուն (8,8 X 7,0 մ չափերով) միանավ դահլիճ տիպի եկեղեցի է` ծածկված կիսագլանաձև թաղով, որը հենված է երեք զույգ որմնասյուների վրա։ Որմնամույթերն իրար հետ կապված են երկայնական պատերին կից երեքական որմնակամարներով (այս ճարտարապետական հորինվածքը լայն տարածում ուներ Լոռվա 13-րդ դարի այլ հուշարձաններում` Քոբայրում, Մեծավանի Սուրբ Հովհաննեսում և այլն)։
Արտաքին հարդարանքը զուսպ է։ Համեմատաբար շեշտված են շքամուտքերի եզրակալները, որոնք ունեն կիսաշրջանաձև և սլաքաձև վերնամասեր։
Եկեղեցու կտուրը երկլանջ է, ունի մեծ թեքություն, որով պայմանավորված է ճակտոնների վերասլացությունը։ Այն կառուցված է կապտավուն բազալտե սրբատաշ քարերով։ Եկեղեցու արևելյան կողմում գտնվում է կիսաշրջանաձև խորանը՝ առաջ ընկած ցածրադիր բեմով։ Եկեղեցին ունի երեք մուտք՝ արևմտյան, հարավային և հյուսիսային ճակատներում (հյուսիսային մուտքը բացվում է դեպի մատուռը)։
Հարավային մուտքից առաջ գտնվում է քառակուսի հատակագծով կամարակապ սրահ, որը նույնպես կառուցվել է XIII դարում։ Այն ծածկված է ութաթև թաղով, որն ունի եռանկյունաձև նիստեր և զուգակցված է միջին մասի փոխուղղահայաց գոտիների հետ, որտեղ անցումը քառակուսի հիմքից իրականացված է եռանիստ տրոմպների միջոցով։
Եկեղեցու հյուսիսային պատին կից հետագայում կառուցվել է մատուռ, որի միակ մուտքը բացվում է դեպի եկեղեցի։ Մատուռն ունի ուղղանկյուն հատակագիծ (5.9 Ղ 3.8 մ), թաղածածկ է։ Մատուռն ունի միալանջ կտուր, որը եկեղեցու կտուրի հյուսիսային լանջի շարունակությունն է կազմում։ Մատուռը նույնպես կառուցված է XIII դարում։
Վանքի տարածքը շրջապատված է եղել անկանոն պարիսպներով, որոնք կառուցված են եղել կապտավուն բազալտի մեծ քարերով։ Պարիսպն հարավային և արևելյան կողմերից ունեցել է 2 կամարակապ դարպաս, իսկ անկյուններում՝ կիսաբոլոր աշտարակներ։ Ներկայումս մնացել են միայն պարսպի չնչին հետքերը։
Վանքից մոտ կես կմ հեռավորությամբ գտնվող "Ղուլի Ղաշ" կոչվող վայրում եղել է Սեդվու ամրոցը ("Սեդվա ղալա"), որից չնչին մնացորդներ են պահպանվել։ Համեմատաբար լավ վիճակում է եռահարկ աշտարակաձև կառույցը, որի 3 հարկում էլ եղել են քառակուսի հատակագծով սենյակներ, որոնք ունեցել են դրսից բացվող մուտքեր։
Վանքի հարավարևելյան կողմում պահպանվել են կացարանների և տնտեսական շինությունների մնացորդներ։
Սեդվու ձորում կան հին գյուղատեղեր, միջնադարյան գերեզմանոցներ և մեծաթիվ խաչքարեր։
== Ծանոթագրություններ == |
62,543 | Հերմիպպե (արբանյակ) | Հերմիպպե (հուն․՝ Ἑρμίππη), Յուպիտերի անկանոն բնական արբանյակներից է, ունի հակադարձ շարժում։ Հայտնաբերվել է Սքոթ Շեփարդի ղեկավարած խմբի կողմից, հայտնաբերման մասին հայտարարվել է 2001 թվականին, սկզբում արբանյակը ստացել է S/2001 J 3 ժամանակավոր անվանումը։
Հերմիպպեն ունի մոտ 4 կմ տրամագիծ, և պտտվում է Յուպիտերի շուրջ միջինում 21 131 000 միլիոն կմ հեռավորության վրա, 633,9 օրվա ընթացքում։ Արբանյակի ուղեծրի թեքումը կազմում է 150,7° խավարածրի հարթության նկատմամբ (149° Յուպիտերի հասարակածի նկատմամբ), իսկ էքսցենտրիսիտետը 0,210 է։
Հերմիպպեն պատկանում է Անանկեի խմբին, որի արբանյակները ունեն հակադարձ շարժում, հեռավորությունը մոլորակից ընկնում է 19,3 - 22,7 գիգամետր միջակայքում, իսկ ուղեծրի թեքումը մոտ 150° է։
Արբանյակի անունը տրվել է 2003 թվականի օգոստոսին, այն անվանվել է Հունական դիցաբանության աստված Զևսի սիրուհի Հերմիպպեի անունով։
== Տես նաև ==
Յուպիտերի արբանյակներ
== Ծանոթագրություններ == |
518,882 | Նիկոլայ Կոպեռնիկոսի հուշարձան (այլ կիրառումներ) | Նիկոլայ Կոպեռնիկոսի հուշարձան.
Նիկոլայ Կոպեռնիկոսի հուշարձան (Վարշավա)
Նիկոլայ Կոպեռնիկոսի հուշարձան (Օլշտին)
Նիկոլայ Կոպեռնիկոսի հուշարձան (Պոզնան)
Նիկոլայ Կոպեռնիկոսի հուշարձան (Վրոցլավ)
Նիկոլայ Կոպեռնիկոսի հուշարձան (Լոձ)
Նիկոլայ Կոպեռնիկոսի հուշարձան (Կրակով)
Նիկոլայ Կոպեռնիկոսի հուշարձան (Տորուն) |
1,076,120 | Կիչիկ-Ամալի | Կիչիկ-Ամալի, գյուղ Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Արեշի գավառում։
== Բնակչություն ==
1908 թվականին գյուղն ունեցել է 33 հայ բնակիչ։
== Տես նաև ==
Ելիզավետպոլի նահանգի հայաբնակ բնակավայրեր
== Ծանոթագրություններ == |
557,793 | Ռիկարդո Ռոդրիգես | Ռիկարդո Ռոդրիգես (իսպ.՝Ricardo Rodríguez, օգոստոսի 25, 1992(1992-08-25), Ցյուրիխ), շվեյցարացի պաշտպան, ով հանդես է գալիս գերմանական Վոլսբուրգում և Շվեյցարիայի ֆուտբոլի ազգային հավաքականում։
== Ակումբային կարիերա ==
=== «Ցյուրիխ» ===
Սկսել է իր կարիերան շվեյցարական Ցյուրիխում։ 2010 թվականի մարտի 10-ին իր դեբյուտն է նշել Բելլիցոնի դեմ խաղում։
=== «Վոլսբուրգ» ===
2012 թվականի հունվարի 13-ին 4 տարվա պայմանագիր է կնքել գերմանական Վոլսբուրգի հետ։ Իր դեբյուտը նշել է 2012 թվականի հունվարի 21-ին Կյոլնի դեմ խաղում։
== Ազգային հավաքական ==
Շվեյցարիայի Մ17 հավաքականին մասնակցել է Նիգերիայում անցկացված աշխարհի առաջնությանը։ 2011 թվականի հոկտեմբերի 7-ին իր դեյուտն է նշել Շվեյցարիայի ազգային հավաքականի կազմում մրցելով Ուելսի հավաքականի դեմ։ 2012 թվականի ամռանը մասնակցել է Օլիմպիական խաղերին։
== Ընտանիք ==
Նրա եղբայրը Ռոբերտոն, Բելլիցոնի ֆուտբոլիստ է։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Պաշտոնական կայք
Պրոֆիլը Ցյուրիխի կայքում
Պրոֆիլը Weltfussball.de կայքում (գերմ.) |
994,642 | Չեռնորեչենսկ | Չեռնորեչենսկ, գյուղ Ռուսաստանի Սվերդլովսկի մարզի Կրասնոտուրսկի քաղաքային շրջանում։
== Աշխարհագություն ==
Կրասնոտուրսկի քաղաքային շրջանի քաղաքային կազմակերպության Չեռնորեչենսկ գյուղը գտնվում է Կրասնոտուրինսկ քաղաքից 17 կմ հեռավորության վրա։ Գյուղում կան ամբարտակներ, երկու լճակ։
== Պատմություն ==
Գյուղը հիմնադրվել է 1840-ական թվականներին։ Գյուղն ունի երկրորդ անուն՝ «Սև».
== Բնակչություն ==
== Տես նաև ==
Ռուդնիչնի
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Ռուսաստանի ժամային գոտիները, worldtimezone.com կայքում (անգլ.)
Սվերդլովսկի մարզի պաշտոնական կայք |
247,437 | Զապաշկա (գյուղ, Մալովիսկայի շրջան) | Զապաշկա (ուկրաիներեն՝ Запашка), գյուղ Ուկրաինայի Կիրովոգրադի մարզի Մալովիսկայի շրջանում։
2001 թվականի տվյալներով Զապաշկա գյուղում բնակվում էր 49 մարդ։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Բնակավայրերի ամբողջական ցանկը Ուկրաինայի Գերագույն Ռադայի կայքում, www.rada.gov.ua (ուկր.)
2001 թվականի Ուկրաինայի համապետական մարդահամարի արդյունքները, ukrcensus.gov.ua (ուկր.)
Ուկրաինայի բնակավայրերի արբանյակային լուսանկարներ և քարտեզներ, maps.vlasenko.net (ուկր.) |
255,023 | Ռոմանովկա (գյուղ, Լուցկի շրջան) | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ ՌոմանովկաՌոմանովկա (ուկրաիներեն՝ Романівка), գյուղ Ուկրաինայի Վոլինի մարզի Լուցկի շրջանում։
2001 թվականի տվյալներով Ռոմանովկա գյուղում բնակվում էր 95 մարդ։ Բնակավայրը զբաղեցնում է 0,87 կմ² տարածք։ Բնակչության խտությունը կազմում էր 109,2 մարդ/կմ²։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Բնակավայրերի ամբողջական ցանկը Ուկրաինայի Գերագույն Ռադայի կայքում, www.rada.gov.ua (ուկր.)
2001 թվականի Ուկրաինայի համապետական մարդահամարի արդյունքները, ukrcensus.gov.ua (ուկր.)
Ուկրաինայի բնակավայրերի արբանյակային լուսանկարներ և քարտեզներ, maps.vlasenko.net (ուկր.) |
593,970 | Լյուքսեմբուրգի ֆուտբոլի առաջնություն 1935-1936 | Լյուքսեմբուրգի ֆուտբոլի առաջնություն 1935-1936, Լյուքսեմբուրգի 26-րդ ֆուտբոլի առաջնությունը։ Մրցաշարի չեմպիոն է դարձել «Սպորա Լյուքսեմբուրգը»։ Մրցաշարին մասնակցել է 10 թիմ։
== Մրցաշարային աղյուսակ ==
== Արտաքին հղումներ ==
Վիճակագրությունը RSSSF կայքում |
836,185 | Կեննետ Օմերուո | Կեննետ Դժոսայա Օմերուո (անգլ.՝ Kenneth Josiah Omeruo, հոկտեմբերի 17, 1993(1993-10-17), Կադունա, Նիգերիա) Նիգերացի ֆուտբոլիստ, Անգլիական Չելսի և Նիգերիայի հավաքականի պաշտպան, վարձավճարով հանդես է եկել Թուրքիական «Կասիմպաշա» ակումբում։ 2013 թվականի Աֆրիկայի ազգերի գավաթակիր։
== Ակումբային կարիերա ==
Կաննետ Օմերուն իր կարիերան սկսել է 13 տարեկանում Ստանդարտ Լեժ ակումբի երիտասարդական թիմերում։ 2012 թվականիին տեղափոխվել է Չելսի ակումբ և 2012/13 թվականների մրցաշրջանի ավարտին անմիջապես վարձակալել է Ադո Դեն Հաագ ակումբ։ 2012 թվականի ապրիլի 19-ին Գրոնինգենա ակումբի դեմ խաղում նա առաջին գոլը խփեց Ադո Դեն Հագ ակումբի կազմում։
2014 թվականի ունվարի 7-ին նա մինչև մրցաջրջանի ավարտը վարձավճարով տեղափոխվեց Միդլսբրո ակումբ։ Փետրվարի 1-ին իր դեբյուտը կատարեց Ռեչնիկով ակումբի կազմում ընդեմ Դոնկաստրի Ռովերս ակումբի դեմ խաղում, արտեղ խաղը ավարտվել է (0։ 0) հաշվով։
2015 թվականի Օմերուն տեղափոխվել է Կասիմպաշա ակումբ, որը հանդես է գալիս Թուրքիայի առաջնությունում, մեկ մրցաշրջանում վարձավճարով խաղալու համար։ Օգոստոսի 16-ին Սուպեր Լիգայում ելույթ ունեցավ, առաջին կազմում՝ հանդես եկավ ընդեմ Գազիանտեպոսպորա ակումբի հետ խաղում, իսկ այդ խաքը ավարտվել է (3։ 0) հաշվով։
== Միջազգային կարիերա ==
Օմերուոն Նիգերիայի ազգային հավաքականի խաղացող է, նախկինում նա իր երկիրը ներկայացրեց մինչև 17 և 21 տարեկան ազգային թիմերում։ 17 տարեկանից առաջ թիմում Կեննետը խաղացել է 2009 թվականի Աշխարհի երիտասարդական առաջնությունում։ Նա անմիջապես դարձավ հիմնական կազմի խաղացող, խաղալով 2009 թվականի հոկտեմբերի 24-ին Գերմանիայի ազգային հավաքականի դեմ խաղում։ Այս խաղը ավարտվեց 3:3 հաշվով, իսկ Օմերուոն իր միակ գոլն է խփել խաղում։ Կաննետը խաղացել է մրցաշրջանի բոլոր յոթ խաղերում, թիմը դուրս բերելով եզրախակիչ, կիսաեզրափակչում հաչթելով Իսպանիայի ազգային հավաքականին, այդ խաղը ավարտվել է 3։1 հաշվով։ Եզրափակիչում Նիգերիայի հավաքականը պարտվեց Շվեյցարիային՝ 1: 0 հաշվով։
Հաջորդ մարտահրավերը Կանետաի թիմի համար տեղի է ունեցել 2011 թվականին, արդեն երիտասարդների համար աշխարհի առաջնության մեջ երիտասարդական ակումբների համար 2011 թվականում։Այս երիտասարդական մրցաշարում Օմերուոն հիմնական խաղացող կազմի էր և խաղացել է բոլոր հինգ խաղերը, որի արդյունքում թիմը հասավ չորրորդ եզրափակիչ 2:3 հաշվով առավելության հասնելով Ֆրանսիայն։
2013 թվականի սկզբին Օմերուոին հրավիրվել է Նիգերիայի ազգային հավաքականին 23 այլ խաղացողների հետ՝ մասնակցելու 2013 թվականի Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղերին։ Նա իր ն որամուտը ազգային թիմի կազմում կատարել է 2013 թվականի հունվարի 10-ին ընդեմ Կաբո Վորդեյի, փոխարինվելով 46-րդ րոպեին Էֆե Ամբրոուզայի հետ։ Աֆրիկայի գավաթում նրա նորամուտը տեղի է ունեցել 2013 թվականի հունվարի 21-ին, Բուրկինա Ֆասոյի ազգային հավաքականի հետ խմբային խաղում, որն ավարտվեց ոչ ոքի 1։ 1 հաշվով։ Օմերուո մրցաշարի բոլոր խաղերում, այդ թվում Մալիի ազգային հավաքականի կիսաեզրափակչի հանդիպման ժամանակ, որտեղ նրա թիմը հաղթանակ է տարել 4:1 հաշվով։ 2013 թվականի փետրվարի 10-ին, եզրափակիչում Նիգերիայի հավաքականը կրկին հանդիպեց Բուրկինա Ֆասոյի հետ, սակայն այս անգամ 1:0 հաշվով հաղթեց Սանդեյ Մբի գոլի շնորհիվ։ Կաննետը 90 րոպե անցկացրեց դաշտում և դարձավ Աֆրիկյան երկրների գավաթի խաղարկության գավաթակիր։
== ելույթների վիճակագրություն ==
=== Ակումբայիկ վիճակագրություն ===
=== Միջազգային վիճակագրություն ===
=== Խաղերը և գոլերը հավաքականում ===
31-ի դրությամբ
Ընդհանուր։ 29 խաղեր/ 0 գոլեր; 10 հաղթանակ, 12 ոչ ոքի, 7 պարտություն
== Ձեռքբերումներ ==
Նիգերիայի հավաքական
Աֆրիկաի ազգերի գավաթակիր (1):-2013
Ընդհանուր։ 1 Տիտղոս
== Ծանոթագրություն ==
== Արտաքին հղումներ ==
Կաղապար:Whoscored
Ցուցանիշները soccerbase.com կայքում (անգլ.)
Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
ֆուտբոլիստի էջը Chelsea-fc.ru կայքում Archived 2014-07-30 at the Wayback Machine. (ռուս.)
ֆուտբոլիստի էջը Chelseafc.com կայքում (անգլ.)
Վիճակագրություն FIFA-ի կայքում(անգլ.) на сайте Fifa.com (անգլ.)
ֆուտբոլիստի էջը Worldfootball.net կայքում (անգլ.)
ֆուտբոլիստի էջը Football-lineups.com կայքում (անգլ.)
ֆուտբոլիստի էջը National-football-teams.com կայքում (անգլ.) |
102,639 | (3778) Ռեգի | (3778) Ռեգի (անգլ.՝ Regge), աստերոիդ աստերոիդների հիմնական գոտում։ Հայտնաբերվել է 1984 թվականի ապրիլի 26-ին Վալտեր Ֆերերիի կողմից Լա Սիլյայում։
Միջին հեռավորությունը Արեգակից կազմում է 2,870407 ա. մ., առավելագույնը մոտենում է 2,755 ա. մ. հեռավորության վրա և հեռանում 2,9859 ա. մ.։ Արեգակի շուրջ մեկ ամբողջական պտույտ է կատարում 1776,29 երկրային օրվա ընթացքում, իր ուղեծրով շարժվելով միջինում 0,20267 աստիճան/օր արագությամբ։ Աստերոիդի ուղեծրի և խավարածրի հարթությունները իրար հետ կազմում են 1,37° անկյուն։
== Տես նաև ==
Աստերոիդների ցանկ
Աստերոիդների սպեկտրալ դասեր
Աստերոիդների ընտանիքներ
Աստերոիդների խմբեր
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Շմադել Լուց (2003)։ Փոքր մոլորակների անունների բառարան (5-րդ վերանայված և ընդլայնված հրատարակություն ed.)։ Գերմանիա: Սփրինգեր։ ISBN 978-3-540-00238-3 (անգլ.)
(3778) Ռեգի աստերոիդը Փոքր մոլորակների կենտրոնի կայքում (ուղեծրի տվյալները և դիտարկումները) (անգլ.) |
575,330 | Տոլվե | Տոլվե (իտալերեն՝ Tolve), կոմունա Իտալիայում, Բազիլիկատա մարզում՝ Պոտենցա գավառում։
Բնակչությունը կազմում է 3617 մարդ, բնակչության խտությունը կազմում է 28 մարդ/կմ²։ Զբաղեցնում է 127 կմ² տարածք։ Փոստային ինդեքսն է՝ 85017։ Հեռախոսային կոդը՝ 0971։
Կոմունայի հովանավորն է Սան Ռոկոն։ Տոնը նշվում է ամեն տարի օգոստոսի 16-ից սեպտեմբերի 16-ը։
== Ծանոթագրություններ == |
826,539 | Պրանլ | Պրանլ (ֆր.՝ Pranles), համայնք Ֆրանսիայի Օվրեն-Ռոն-Ալպեր մարզի Արդեշ գավառում։
Բնակչությունը 2008 թվականի դրությամբ կազմում է 448 մարդ, բնակչության խտությունը` 15.19 մարդ/կմ²։ Բնակավայրը զբաղեցնում է 29.49 կմ² տարածք։
== Աշխարհագրություն ==
Գտնվում է Փարիզ քաղաքից 490 կմ հարավ, Լիոն քաղաքից` 115 կմ հարավ, Պրիվա քաղաքից` 5 կմ հյուսիս-արևմուտք։
== Բնակչություն ==
Բնակչության քանակը ըստ տարիների
Աղբյուրներ` Ֆրանսիայի սոցիոլոգիական գիտությունների բարձրագույն դպրոցի տվյալներ
== Տնտեսություն ==
2010 թվականին ուներ 312 աշխատունակ (15-64 տարեկան) բնակիչ, որոնցից ակտիվ էին 207-ը, իսկ ոչ ակտիվները` 105։ Ակտիվության ցուցանիշը կազմում է 66,3 %։ 207 աշխատունակ մարդկանցից աշխատել է 193 անձ (108 տղամարդ և 85 կին)։ Գործազուրկ են եղել 14 անձ (10 տղամարդ և 4 կին)։ 105 անաշխատունակներից 39-ը եղել են աշակերտներ կամ ուսանողներ, 38-ը` թոշակառուներ, իսկ 28-ը չեն աշխատել տարբեր պատճառներով։
== Տես նաև ==
Արդեշ գավառի համայնքների ցանկ
== Արտաքին հղումներ ==
INSEE
== Ծանոթագրություններ == |
576,313 | Տուֆաբետոն | Տուֆաբետոն, տուֆի լցանյութերով թեթև բետոն։ Տուֆաբետոնի համար օգտագործում են տուֆաքարի հանույթի մնացուկները, որոնք մանրվում են քար ջարդող մեքենաներով։ Տուֆաբետոնի միջին խտությունը տատանվում է 1400-2000 կգ/մ3 սահմաններում, սեղմման նկատմամբ ամրությունը 5-50 ՄՊա է։ Կիրառվում է հիմնականում որպես տեղական որմնանյութ, ինչպես նաև թեթև բետոնե շինվածքների ու երկաթբետոնե կոնստրուկցիաների շինվածքների պատրաստման համար։ ՀՍՍՀ-ում շինարարության համար լայնորեն կիրառվում է տուֆաբետոն, որի ստացման համար օգտագործում են Արթիկի, Երևանի, Բյուրականի տուֆերը։ Տուֆի լցանյութերի մեքենայական ջարդման ու տեսակավորման խոշոր արտադրություն է ստեղծվել Արթիկում, Հոկտեմբերյանում և էջմիածնի շրջանի Աղավնատուն գյուղում։ |
657,994 | Արքայից (աղբյուր) | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արքայից (այլ կիրառումներ)Արքայից աղբյուր, երկրաբանական բնության հուշարձան Հայաստանի Հանրապետությունում։ Բնության հուշարձանը գտնվում է Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղի հյուսիսային ծայրամասում, Քաշունի գետի կիրճի աջ ափին, ջրաղացի և կամրջի միջև։ Այն գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։ Բնության պետական հուշարձանների ցանկում ներառվել է 2008 թվականի օգոստոսի 14-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման համաձայն։
== Ծանոթագրություններ ==
== Տես նաև ==
Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներ
Բնության պետական հուշարձաններից ցանկը Վիքին սիրում է Երկիրը հուշարձանների ցանկում |
257,544 | Զարեչնոե (այլ կիրառումներ) | Զարեչնոե, կարող է վերաբերել՝
== Ուկրաինայի բնակավայրեր ==
Զարեչնոե - ավան, Ուկրաինայի Դոնեցկի մարզի Շախտյորսկի քաղաքային խորհրդում
Զարեչնոե - գյուղ, Ուկրաինայի Անդրկարպատյան մարզի Խուստի քաղաքային խորհրդում
Զարեչնոե - գյուղ, Ուկրաինայի Խարկովի մարզի Զաչեպիլովի շրջանում
Զարեչնոե - գյուղ, Ուկրաինայի Ղրիմի Ինքնավար Հանրապետության Կրասնոգվարդեյսկի շրջանում
Զարեչնոե - գյուղ, Ուկրաինայի Ղրիմի Ինքնավար Հանրապետության Ջանկոյի շրջանում
Զարեչնոե - գյուղ, Ուկրաինայի Ղրիմի Ինքնավար Հանրապետության Սիմֆերոպոլի շրջանում
Զարեչնոե - գյուղ, Ուկրաինայի Նիկոլաևի մարզի Նովայա Օդեսայի շրջանում
Զարեչնոե - գյուղ, Ուկրաինայի Սումիի մարզի Բելոպոլիեի շրջանում
Զարեչնոե - գյուղ, Ուկրաինայի Սումիի մարզի Տրոստյանեցի շրջանում
Զարեչնոե - գյուղ, Ուկրաինայի Վիննիցայի մարզի Տուլչինի շրջանում
== Ռուսաստանի բնակավայրեր ==
Զարեչնոե - գյուղ Ռուսաստանի Լիպեցկի մարզի Տերբունսկի շրջանի կազմում։
Զարեչնոե - գյուղ Ռուսաստանի Նիժնի Նովգորոդի մարզի Արզամասկի շրջանի կազմում։ |
938,029 | Աուասա (քաղաք) | Աուասա, ինչպես նաև Ավեսա (ամհարերեն՝ አዋሳ ʾäwasa, Hawassa), քաղաք Եթովպիայի կենտրոնական հատվածում, Հարավային Եթովպիայի Ազգությունների շրջանի մայրաքաղաք։ Աուասի ուրադայի կենտրոնն է, որը աշխարհագրորեն տեղակայված է Սիդամի գոտու հյուսիսում, բայց վարչականորեն հանդիսանում է գոտու մակարդակի առանձին միավոր`Հավասայի քաղաքային վարչակազմ «Hawassa City Administration»:
== Ընդհանուր տեղեկություններ ==
Մինչ 1995 թվականը քաղաքը Սիդամա նահանգի կենտրոնն էր։ Քաղաքում կա Աուասա համալսարանը, քոլեջ, մեծ շուկա և օդանավակայան։ Հիմնական արժանահիշատակ վայրերն են Սուրբ Գաբրիել եկեղեցին և Քենեմա մարզադաշտը։ Բնակչության հիմնական մասի եկամտի աղբյուրը տեղական լճում ձկնորսությունն է։
== Աշխարհագրական դիրք ==
Աուասան գտնվում է երկրի կենտրոնական մասում՝ Ադիս Աբեբա քաղաքից 270 կմ հարավ, Սոդդո քաղաքից 130 կմ արևելք, Դիլա քաղաքից 75 կմ հյուսիս և Նայրոբի քաղաքից 1125 կմ հեռավորության վրա։ Այն գտնվում է Աուասա լճի ափին՝ ծովի մակարդակից 1679 մ բարձրության վրա։ Ադիս Աբեբա-Նայրոբի մայրուղին անցնում է քաղաքով։
== Կլիմա ==
== Բնակչություն ==
Ըստ Կենտրոնական վիճակագրական տվյալների՝ 2007 թվականին Աուասայի բնակչությունը կազմում է 258.808 մարդ, որից 133,123-ը տղամարդիկ են, իսկ 125.685-ը` կանայք։ Քաղաքի բնակչություն, ըստ էության, կազմում է 157,879 մարդ։ Էթնիկ կազմը`սիդամո (48,67%), ամհարա (15.43%), վոլամո (13.9%), օրոմոներ (5.21%) և գուրագե (4.33%), մնացած ազգությունների մասնաբաժինը կազմում է 12.46%: Սիդամոյի լեզուն մայրենի է համարում բնակչության 47,97 տոկոսը, ամհարերենը՝ 31,01%-ը , վոլամո լեզուն՝ 9,58%-ը, օրոմո լեզուն՝ 2.07%-ը, մնացած 9.37%-ը մեկ այլ լեզու է նշել որպես մայրենի լեզու։ Բնակչության 59,71%-ը բողոքականներ են, 26,99%-ը Եթովպիայի Ուղղափառ եկեղեցու հետևորդներ, 8.14%-ը մուսուլմաններ, իսկ 3,78%-ը՝ կաթոլիկներ։
1994 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմել է 69 169 մարդ։
== Ծանոթագրություններ == |
244,570 | Ռազդոլիե (գյուղ, Կրասնոգրադի շրջան) | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ ՌազդոլիեՌազդոլիե (ուկրաիներեն՝ Роздолля), գյուղ Ուկրաինայի Խարկովի մարզի Կրասնոգրադի շրջանում։ Հիմնադրվել է 1780 թվականին։
2001 թվականի տվյալներով Ռազդոլիե գյուղում բնակվում էր 71 մարդ։ Բնակավայրը զբաղեցնում է 1231 կմ² տարածք։ Բնակչության խտությունը կազմում էր 57,68 մարդ/կմ²։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Բնակավայրերի ամբողջական ցանկը Ուկրաինայի Գերագույն Ռադայի կայքում, www.rada.gov.ua (ուկր.)
2001 թվականի Ուկրաինայի համապետական մարդահամարի արդյունքները, ukrcensus.gov.ua (ուկր.)
Ուկրաինայի բնակավայրերի արբանյակային լուսանկարներ և քարտեզներ, maps.vlasenko.net (ուկր.) |
300,159 | Ավդոտինո (գյուղ, Ստուպինսկի շրջան) | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ ԱվդոտինոԱվդոտինո (ռուս.՝ Авдотьино), գյուղ Ռուսաստանի Մոսկվայի մարզի Ստուպինսկի շրջանի կազմում։
Բնակչությունը 2006 թվականին գրանցված տվյալներով կազմում էր 94 մարդ։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Ռուսաստանի ժամային գոտիները, worldtimezone.com կայքում (անգլ.) |
726,213 | Ռուաումոկո | Ռուաումոկո (Ruaumoko կամ Ruamoko), մաորի դիցաբանության մեջ երկրաշարժի և հրաբուխների աստված։
== Պատմություն ==
Ռուաումոկոն երկնքի աստված Ռանգիի և երկրի աստված Պապայի կրտսեր որդին է։ Նա երբեք էլ չծնվեց և մնաց մոր արգանդում։ Նրա շարժումներն ու ցնցումները մոր գրկում, ըստ դիցաբանության, ստեղծում են երկրաշարժեր և հրաբխային ժայթքումներ։ Այդ երկրաշարժներն էլ իրենց հերթին, ըստ լեգենդի, հանգեցնում են տարվա եղանակների հերթափոխին։
Ռուաումոկոյի մասին այլ առասպելներ կան։ Ըստ դրանցից մեկի, նա կտրվել է մայր հողից և ընկել է ստորերկրյա հոգիների աշխարհ։ Նա համարվում է գիշերվա և մահվան աստվածուհի Հինե նուի տե պոյի երկրորդ ամուսինը, ով փախել է իր առաջին ամուսնուց՝ անտառների և թռչունների աստված Տենեից, պարզելով, որ նա միաժամանակ հանդիսանում էր նաև նրա հայրը։
Ռուաումոկոյի պատին են դրել նորզելանդացի գիտնականների ապագայի հրաբխային ժայթքումների նախագծի անվանումը։
== Ծանոթագրություններ ==
== Գրականություն ==
Biggs, B.G. Maori Myths and Traditions / A.H. McLintock. — Encyclopaedia of New Zealand. — Wellington: Government Printer, 1966.
Grey G. Polynesian Mythology. — Christchurch: Whitcombe and Tombs, 1956.
Grey G. Nga Mahi a Nga Tupuna. — 4-ое издание. — Wellington: Reed, 1971.
Tregear E.R. Maori-Polynesian Comparative Dictionary. — Lambton Quay: Lyon and Blair, 1891. |
958,728 | Հայերեն (Յունիկոդի բաժին) | Հայերենի գիր, Յունիկոդի 11-րդ բաժինը։ Ներառում է հայերենը՝ արևելահայերենը և արևմտահայերենը, գրի առնելու համար անհրաժեշտ բոլոր նիշերը։ Կազմված է հայերենի այբուբենից, կետադրական նշաններից, հինգ կցագիրներից և այլ օժանդակ նիշերից։
== Սիմվոլների ցանկ ==
== Համառոտ աղյուսակ ==
== Ծանոթագրություններ == |
253,779 | Ուդիչ | Ուդիչ (ուկրաիներեն՝ Удич), գյուղ Ուկրաինայի Վիննիցայի մարզի Տեպլիկի շրջանում։ Հիմնադրվել է 1899 թվականին։
2001 թվականի տվյալներով Ուդիչ գյուղում բնակվում էր 916 մարդ։ Բնակավայրը զբաղեցնում է 0,45 կմ² տարածք։ Բնակչության խտությունը կազմում էր 2035,56 մարդ/կմ²։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Բնակավայրերի ամբողջական ցանկը Ուկրաինայի Գերագույն Ռադայի կայքում, www.rada.gov.ua (ուկր.)
2001 թվականի Ուկրաինայի համապետական մարդահամարի արդյունքները, ukrcensus.gov.ua (ուկր.)
Ուկրաինայի բնակավայրերի արբանյակային լուսանկարներ և քարտեզներ, maps.vlasenko.net (ուկր.) |
738,378 | Համերֆեստ ՓՄԿ | Համերֆեստ ՓՄԿ, փորձարարական մակընթացային էլեկտրակայան, որը գտնվում է Նորվեգիայի Ֆինմարքի մարզի Համերֆեստ համայնքում։
Կառուցվել է 2003 թ.-ին Hammerfest Stroem ընկերության կողմից։
Համերֆեստ փորձարարական մակընթացային էլեկտրակայանը ունի 300 կիլովատ/ժամ հզորություն։ Այն իրենից ներկայացնում է գեներատոր և 10 մետրանոց շեղբերով պտուտակ, որոնք մակընթացությունների ժամանակ ավտոմատ կերպով փոխում են թեքության անկյունը։ Այս ամենը ամրացված է 20 մետրանոց սյան վրա, որը կշռում է 200 տոննա։
Համերֆեստ փորձարարական մակընթացային էլեկտրակայանը տարեկան 700000 կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա արտադրելու հնարավորություն ունի։
Նախագծի արժեքը կազմում է 11 միլիոն ԱՄՆ դոլար։
Կայանը նախատեսված է եղել 4 տարի օգտագործման ժամկետով, սակայն այն աշխատել է 5 տարի։ Գործունեությունը դադարեցվել է 2007թ.-ին։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Hammerfest Stroem կայքում կայանի մասին հրապարակված տեղեկատվություն: Archived 2009-12-18 at the Wayback Machine. |
259,381 | Յալգուզ աղաջ | Յալգուզ աղաջ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Արճակի գավառակում։ Գտնվում էր Արճակ լճի մոտակայքում։
== Բնակչություն ==
XIX դարի վերջին ուներ 100 տուն հայ բնակիչ, իսկ նույն դարի վերիջն լքված ու ամայի էր։ Գյուղի մոտ ապրում էր մի քանի քուրդ ընտանիք։
== Աղբյուրներ ==
«Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
== Տես նաև ==
Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
== Ծանոթագրություններ == |
568,588 | Կաշա (Իտալիա) | Կաշա (իտալերեն՝ Cascia), կոմունա Իտալիայում, գտնվում է Ումբրիա մարզի Պերուջա գավառում։
Բնակչությունը կազմում է 3250 մարդ (2008 թվականի տվյալներով)։ Խտությունը՝ 18 մարդ/կմ²։ Տարածքը՝ 180 կմ²։ Էլեկտրոնային փոստ՝ 6043։ Հեռախոսային կոդ՝ 0743։
Բնակավայրի հովանավորն է Սուրբ Ռիտա Կաշինսկայան։ Տոնը նշվում է ամեն տարի մայիսի 22-ին։
== Ծանոթագրություններ == |
606,589 | Amongst the Catacombs of Nephren-Ka | Amongst the Catacombs of Nephren-Ka (հայերեն՝ Նեֆրեն֊Կայի կատակոմբների մեջ), ամերիկյան Nile խմբի երաժշտական ալբոմը, որ թողարկվել է 1998 թվականի ապրիլի 28֊ին՝ Relapse Records լեյբլով։
== Երգացանկ ==
== Ձայնագրության մասնակիցներ ==
Կառլ Սանդերս՝ ձայն, կիթառ
Չիֆ Սպայրս՝ ձայն, բաս կիթառ
Փիթ Համուրա՝ ձայն, հարվածային գործիքներ
Գյուտո Դրուկպա՝ ամբոխ
Դրտբլու Դունգկար՝ թուրքական գոնգ և ֆլեյտա
== Ծանոթագրություններ == |
674,952 | Զբոսաշրջությունը Չեխիայում | Զբոսաշրջությունը Չեխիայում (չեխ․՝ Cestovní ruch), Չեխիայի Հանրապետության տնտեսության ոչ արտադրական ոլորտի գլխավոր ճյուղերից մեկմ է։
Չեխիան համարվում է Եվրոպայի զբոսաշրջության գլխավոր կենտրոններից մեկը։ Երկրի մայրաքաղաքը՝ Պրահան, օտարերկրյա զբոսաշրջիկների գլխավոր նպատակակետն է։
Զբոսաշրջային նշանակություն ունեցող մյուս քաղաքներից են Բռնոն և Պլզենը։ Զբոսաշրջիկներին Չեխիայում գրավում է բարձր ճարտարապետական, հոգևոր և պատմական շինությունները, ինչպես նաև բարձր քաղաքակրթությունը։
Այստեղ է գտնվում համաշխարհային հայտնիություն ունեցող Պրահայի կենդանաբանական այգին և Կառլի կամուրջը, ինչպես նաև Կառլովի Վարի առողջարանը, որը գտնվում է համանուն չեխական քաղաքում։
Ամեն տարի Չեխիա են այցելում մոտ 8 միլիոն զբոսաշրջիկներ աշխարհի տարբեր պետություններից։ Ամենից շատ Չեխիա են այցելում զբոսաշրջիկներ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից, Սլովակիայից, Ռուսաստանից, Լեհաստանից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Իսրայելից և Միացյալ Թագավորությունից։
== Վիճակագրություն ==
2014 թվականի տվյալներով Չեխիայի Հանրապետություն այցելած զբոսաշրջիկների թիվը ըստ պետության։
== Պատկերասրահ ==
== Ծանոթագրություններ == |
913,081 | Մերկ կինը (Մտորումների մեջ, նկար) | «Մերկ կինը (Մտորումների մեջ)», ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Արփենիկ Նալբանդյանի 1938 թվականին ստեղծած կտավը, որը գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում։
== Պատմություն ==
Արփենիկ Նալբանդյանի ստեղծագործական առաջին շրջանին պատկանող նկարների բնորոշ հատկանիշը շագանակագույն կոլորիտն է, որը գրեթե մեծ մասամբ կտավներում դառնում է գերիշխող։ Չնայած գեղանկարչական այդ պայմանականությանը, այդ շրջանի գործերը իրենց ամուր կառուցվածքով, գծանկարի խստությամբ, զուսպ կոլորիտով հմայիչ են ու ներգործուն, ինչպես «Մտորումների մեջ» կտավը։
Երիտասարդ կիսամերկ աղջկա կերպարում Արփենիկ Նալբանդյանը հասել է խոհուն տրամադրության, գեղեցկության և երիտասարդության հմայքի տպավորիչ պատկերման։ Իր խնդրի հաջող լուծմանը նպաստել է այն, որ այդ շրջանում արդեն նկարչուհին տիրապետել է կտավի կոմպոզիցիոն կառուցվածքին, մարդկային մարմնի պատկերման պլաստիկ ձևերին, թանձրաներկ գեղանկարչության արտահայտչականությանը։
== Նկարագրություն ==
Հորինվածքային ճիշտ կառուցում ունեցող կտավն առանձնանում է գեղանկարչական ճաշակով, գունային ներդաշնակությամբ և հյութեղությամբ։ Մուգ կանաչ, շագանակագույն, ոսկերանգ օխրա, կարմիր ու վարդագույն գույներով, արտահայտիչ գեղանկարչական ֆակտուրայով, ուժեղ վրձնահարվածների միջոցով կտավը խոսուն է և գեղանկարչորեն արտահայտիչ։
Բացի ակադեմիական խնդիրների կատարումից, նկարչուհին արտահայտել է նաև բնորդի հոգեկան ապրումները։ Դեմքը տեխնիկապես կատարյալ է նկարված, և նրա լուսավորվածությունը առաջացրել է լույսի և ստվերի որոշակի հակադրումներ։ Դեռատի աղջկա նուրբ դիմագծերը, կրծքի ու թևերի կաթնագույնը, զգեստի բաց վարդագույնի մեջ ամփոփված սպիտակությունը, անփույթ վրձնահարված ֆոնը, գլխի և կրծքի գողտրիկ ձևերը գունային ընդհանուր ներդաշնակություն են ստեղծում։
Անկաշկանդ մի մտորում և բարությամբ լցված մի անբացատրելի ջերմություն կա այս կտավում։
Կտավը գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում։
== Տես նաև ==
Հայաստանի ազգային պատկերասրահ
== Գրականություն ==
Արփենիկ Նալբանդյանի ստեղծագործությունների ցուցահանդեսի կատալոգ (Նախաբան` Ե. Մարտիկյան, խմբագիր` Ե. Կուրդոյան) – Ե., 1948
Հայաստանի պետական պատկերասրահ – կատալոգ, Ե., 1965, էջ 137
Արփենիկ Նալբանդյան 100 (Հեղինակ` Հ Բադալյան) – կատալոգ, Ե., 2016
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Հայաստանի ազգային պատկերասրահ |
260,458 | Աղդաշ (Կարսի գավառ) | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աղդաշ (այլ կիրառումներ)Աղդաշ, գյուղ Արևելյան Հայաստանում, Կարսի մարզի Կարսի գավառում։
Բնակչության մասին տվյալներ չեն պահպանվել։ Հայերը բռնությամբ տեղահանվել են 1920 թվականի հայ-թուրքական պատերազմի ժամանակ և բնակություն հաստատել Արևելյան Հայաստանում։
== Աղբյուրներ ==
«Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
== Տես նաև ==
Կարսի նահանգի հայաբնակ բնակավայրեր
== Ծանոթագրություններ == |
102,485 | (3625) Ֆրակաստորո | (3625) Ֆրակաստորո (անգլ.՝ Fracastoro), աստերոիդ աստերոիդների հիմնական գոտում։ Հայտնաբերվել է 1984 թվականի ապրիլի 27-ին Վալտեր Ֆերերիի կողմից Լա Սիլյայում։
Միջին հեռավորությունը Արեգակից կազմում է 3,05301 ա. մ., առավելագույնը մոտենում է 2,7075 ա. մ. հեռավորության վրա և հեռանում 3,3985 ա. մ.։ Արեգակի շուրջ մեկ ամբողջական պտույտ է կատարում 1948,46 երկրային օրվա ընթացքում, իր ուղեծրով շարժվելով միջինում 0,184762 աստիճան/օր արագությամբ։ Աստերոիդի ուղեծրի և խավարածրի հարթությունները իրար հետ կազմում են 5,03° անկյուն։
== Տես նաև ==
Աստերոիդների ցանկ
Աստերոիդների սպեկտրալ դասեր
Աստերոիդների ընտանիքներ
Աստերոիդների խմբեր
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Շմադել Լուց (2003)։ Փոքր մոլորակների անունների բառարան (5-րդ վերանայված և ընդլայնված հրատարակություն ed.)։ Գերմանիա: Սփրինգեր։ ISBN 978-3-540-00238-3 (անգլ.)
(3625) Ֆրակաստորո աստերոիդը Փոքր մոլորակների կենտրոնի կայքում (ուղեծրի տվյալները և դիտարկումները) (անգլ.) |
251,566 | Ստադնիցա (գյուղ, Կոտելվայի շրջան) | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ ՍտադնիցաՍտադնիցա (ուկրաիներեն՝ Стадниця), գյուղ Ուկրաինայի Պոլտավայի մարզի Կոտելվայի շրջանում։
2001 թվականի տվյալներով Ստադնիցա գյուղում բնակվում էր 68 մարդ։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Բնակավայրերի ամբողջական ցանկը Ուկրաինայի Գերագույն Ռադայի կայքում, www.rada.gov.ua (ուկր.)
2001 թվականի Ուկրաինայի համապետական մարդահամարի արդյունքները, ukrcensus.gov.ua (ուկր.)
Ուկրաինայի բնակավայրերի արբանյակային լուսանկարներ և քարտեզներ, maps.vlasenko.net (ուկր.) |
245,121 | Դոլգենկոե (գյուղ, Վելիկոբուրլուկիի շրջան) | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ ԴոլգենկոեԴոլգենկոե (ուկրաիներեն՝ Довгеньке), գյուղ Ուկրաինայի Խարկովի մարզի Վելիկոբուրլուկիի շրջանում։ Հիմնադրվել է 1799 թվականին։
2001 թվականի տվյալներով Դոլգենկոե գյուղում բնակվում էր 103 մարդ։ Բնակավայրը զբաղեցնում է 0,09 կմ² տարածք։ Բնակչության խտությունը կազմում էր 1144,44 մարդ/կմ²։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Բնակավայրերի ամբողջական ցանկը Ուկրաինայի Գերագույն Ռադայի կայքում, www.rada.gov.ua (ուկր.)
2001 թվականի Ուկրաինայի համապետական մարդահամարի արդյունքները, ukrcensus.gov.ua (ուկր.)
Ուկրաինայի բնակավայրերի արբանյակային լուսանկարներ և քարտեզներ, maps.vlasenko.net (ուկր.) |
105,302 | (6435) Դեյվռեսս | (6435) Դեյվռեսս (անգլ.՝ Daveross), աստերոիդ աստերոիդների գոտի ներքին մասում։ Հայտնաբերվել է 1984 թվականի փետրվարի 24-ին Էլեանորա Հելինի և Սքոթ Դանբարի կողմից Պալոմարում։
Միջին հեռավորությունը Արեգակից կազմում է 1,919662 ա. մ., առավելագույնը մոտենում է 1,8089 ա. մ. հեռավորության վրա և հեռանում 2,0304 ա. մ.։ Արեգակի շուրջ մեկ ամբողջական պտույտ է կատարում 971,48 երկրային օրվա ընթացքում, իր ուղեծրով շարժվելով միջինում 0,370567 աստիճան/օր արագությամբ։ Աստերոիդի ուղեծրի և խավարածրի հարթությունները իրար հետ կազմում են 23,44° անկյուն։
Դեյվռեսս աստերոիդը պատկանում է Հունգարիայի աստերոիդների ընտանիքին։ Այս ընտանիքի աստերոիդները շարժվում են Արեգակի շուրջ 1,78 - 2,00 ա. մ. միջակայքում ընկած մեծ կիսաառանցքներով, ունեն 16-34° ուղեծրի թեքում և ոչ ավելին քան 0,18 էքսցենտրիսիտետ։ Հունգարիայի աստերոիդների ընտանիքը ունի միանգամից երկու մոլորակների հետ ուղեծրային ռեզոնանս՝ Մարսի հետ 3:2 և Յուպիտերի հետ 9:2։
== Տես նաև ==
Աստերոիդների ցանկ
Աստերոիդների սպեկտրալ դասեր
Աստերոիդների ընտանիքներ
Աստերոիդների խմբեր
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Շմադել Լուց (2003)։ Փոքր մոլորակների անունների բառարան (5-րդ վերանայված և ընդլայնված հրատարակություն ed.)։ Գերմանիա: Սփրինգեր։ ISBN 978-3-540-00238-3 (անգլ.)
(6435) Դեյվռեսս աստերոիդը Փոքր մոլորակների կենտրոնի կայքում (ուղեծրի տվյալները և դիտարկումները) (անգլ.) |
703,603 | Լի Կի Կվան | Լի Կի Կվան (հանգըլ՝ 이기광, մարտի 30, 1990(1990-03-30), Գվանջու, Հարավային Կորեա), հարավկորեացի այդոլ։ Քեյ փոփ Beast խմբի անդամ։ Դերը խմբում՝ գլխավոր վոկալիստ, գլխավոր պարող, խմբի դեմքը։
Կի Կվանը 4 տարի պարապել է JYP Entertainment-ում։ Հետագայում նա տեղափոխվեց Cube Entertainment, դառնալով առաջին սանը, 2009 թվականի ապրիլի 2-ին դեբյուտ է արել, որպես սոլո երգիչ AJ (Ace Junior)։ Ապրիլի 2-ին դուրս է եկել նրա մինի-ալբոմը՝ «First Episode A New Hero»: AJ-ն թողարկել է 2 երգ՝ «Dancing Shoes» և «Nunmureul Dakko»: «Dancing Shoes» երգի տեսահոլովակում նկարահանվել է 4Minuteի անդամ՝ Հյոնան։ Երկրորդ երգի՝ «Wipe the Tears» ձայնագրմանը մասնակցել է Չուն Հյոնը, իսկ հետագայում նաև Դու Ջունը։ Նրանք երկուսնել նկարահանվել են տեսահոլովակում և հանդես են եկել AJ-ի հետ դեբյուտի ժամանակ։ ՍՄԻ-ին անվանել է նրան «հաջորդ Ռեյն»։ 2009 թվականի հունիսի 17-ին նա բացել է Lady Gaga-յի կորեական համերգը։ Միայն թե, նրա սոլո դեբյուտը հաջողակ չի եղել։ 2009 թվականի օգոստոսի 9-ին Կի Կվանը ավարտել է իր սոլո կարիերան և դարձել է Beast խմբի անդամ։
== Այլ գործունեություն ==
Դորամաներ
2009- High Kick Through the Roof- Կանգ Սե Հո (강세호)
2011- My Princess- Ջեոն-յի (건이)
2011- Me Too, Flower!- Ջո Մա Ռու/ Pink Chicken
2013- 20's (Twenty Years Old)- Ինքն իրեն
2013- Mrs. Cop- Լի Սե Վոն
2015- Monster- երիտասարդ ԼիԳուկ- չեոլ/ Կանգ Կի-տանՀեռուստահաղորդումներ
2009 — Diary of AJ (MTV)
2009 — MTV B2ST (MTV)
2010 — MTV Beast Almighty (MTV)
2010 — Idol Maid (MBC)
2010 — Hot Brothers (MBC)
2010 — Win Win (KBS)
2010 — SHIN PD Variety Show (SBS)
2011 — Inkigayo (SBS)
2011 — Exciting Cube TV (MNET Japan)
2012 — Win Win (KBS2)
2012 - Running man (SBS)
2013 — «Moms» World Experiential Project — Cluck Classroom (tvN)
2014 — «Our Neighborhood Variety & Sport» (KBS2)Գովազդ
Նկարահանվել է՝ Tio Iced Tea от DongSuh Foods; LG. գովազդում։
== Մրցակներ ==
2010 թվականին MBC Entertainment Awards: Popularity Award; 2011 году MBC Drama Awards: Rookie Award (My Princess).
== Ծանոթագրություններ ==
Հոդվածը
== Արտաքին հղումներ ==
1
2(չաշխատող հղում)
twitter.com
instagram.com |
716,555 | Բախմարո (այլ կիրառումներ) | Բախմարո, կարող է վերաբերել՝
Բախմարո - լեռնային գյուղ-առողջարան Վրաստանում
Բախմարո - 2011 թվականին ռեժիսոր Սալոմե Ջաշիի նկարահանած վրացական ֆիլմ |
490,482 | Ֆալերիա | Ֆալերիա (իտալերեն՝ Faleria), կոմունա Իտալիայում, գտնվում է Լացիո մարզի Վիտերբո գավառում։
Բնակչությունը կազմում է՝ 1728 մարդ (ըստ 2001 թվականի), բնակչության խտությունը՝ 67,24 մարդ/կմ2։ Տարածքը կազմում է 25,7 կմ2։ Փոստային ինդեքսը՝ 01030, հեռախոսային կոդը՝ 0761։
Քաղաքի հովանավոր սուրբը համարվում է Սան Գիուլիանոն, որի տոնը ամեն տարի նշվում է հունվարի 13-ին։
== Պատկերասրահ ==
== Արտաքին հղումներ ==
Բնակավայրի պաշտոնական կայքը (իտալ.)
== Ծանոթագրություններ == |
302,947 | Դրոնովկա (գյուղ, Գրայվորոնսկի շրջան) | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ ԴրոնովկաԴրոնովկա (ռուս.՝ Дроновка), գյուղ Ռուսաստանի Բելգորոդի մարզի Գրայվորոնսկի շրջանի կազմում։
Բնակչությունը 2002 թվականին գրանցված տվյալներով կազմում էր 192 մարդ։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Ռուսաստանի ժամային գոտիները, worldtimezone.com կայքում (անգլ.) |
240,783 | Բեզիմենոե (գյուղ, Նովոազովսկի շրջան) | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ ԲեզիմենոեԲեզիմենոե (ուկրաիներեն՝ Безіменне), գյուղ Ուկրաինայի Դոնեցկի մարզի Նովոազովսկի շրջանում։
Չճշտված տվյալներով Բեզիմենոե գյուղում բնակվում էր 2 638 մարդ։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Ուկրաինայի Գերագույն Ռադայի կայքում բնակավայրերի ամբողջական ցանկ, www.rada.gov.ua (ուկր.)
2001 թվականի Ուկրաինայի համապետական մարդահամարի արդյունքները, ukrcensus.gov.ua (ուկր.)
Ուկրաինայի բնակավայրերի արբանյակային լուսանկարներ և քարտեզներ, maps.vlasenko.net (ուկր.) |
99,135 | (313) Խալդեա | (313) Խալդեա (անգլ.՝ Chaldaea), աստերոիդ աստերոիդների հիմնական գոտում։ Հայտնաբերվել է 1891 թվականի օգոստոսի 30-ին Յոհան Պալիսայի կողմից Վիեննայում։
Միջին հեռավորությունը Արեգակից կազմում է 2,374533 ա. մ., առավելագույնը մոտենում է 1,9435 ա. մ. հեռավորության վրա և հեռանում 2,8056 ա. մ., իսկ Երկրի ուղեծրին Խալդեա աստերոիդը նվազագույնը մոտենում է 0,9749 ա. մ. հեռավորության վրա։ Արեգակի շուրջ մեկ ամբողջական պտույտ է կատարում 1336,49 երկրային օրվա ընթացքում, իր ուղեծրով շարժվելով միջինում 0,269362 աստիճան/օր արագությամբ։ Աստերոիդի ուղեծրի և խավարածրի հարթությունները իրար հետ կազմում են 11,65° անկյուն։
Ըստ Տոլենի սպեկտրալ դասակարգման պատկանում է C դասին։
== Տես նաև ==
Աստերոիդների ցանկ
Աստերոիդների սպեկտրալ դասեր
Աստերոիդների ընտանիքներ
Աստերոիդների խմբեր
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Շմադել Լուց (2003)։ Փոքր մոլորակների անունների բառարան (5-րդ վերանայված և ընդլայնված հրատարակություն ed.)։ Գերմանիա: Սփրինգեր։ ISBN 978-3-540-00238-3 (անգլ.)
(313) Խալդեա աստերոիդը Փոքր մոլորակների կենտրոնի կայքում (ուղեծրի տվյալները և դիտարկումները) (անգլ.) |
700,436 | Ջոնաթան Ակպոբորի | Ջոնաթան Ակպոբորի (անգլ.՝ Jonathan Akpoborie; ծնվել է 1968 թվականի հոկտեմբերի 20-ին, Լագոսում, Նիգերիա), նիգերիացի ֆուտբոլիստ, նախկին հարձակվող, ով հայտնի դարձավ հանդես գալով «Շտուտգարտում» և Նիգերիայի հավաքականում։
== Ակումբային կարիերա ==
Ակպոբորին իր կարիերան սկսել է հայրենիքի «Յուլիուս Բերգերը» ակումբում։ 1987 թվականի ամռանը նա ընդունվել է ԱՄՆ-ի Բրուկլինյան քոլեջ և ուսման տարիներին հանդես է եկել ուսումնական թիմում։ Կրթությունը ավարտելուց հետո Ջոնաթանը տեղափոխվեց Եվրոպա, որտեղ համաձայնագիր կնքեց գերմանական «Սաարբրյուկկեն» ակումբի հետ։ 1990 թվականի փետրվարի 27-ին «Շալկե 04»-ի դեմ խաղին նա նշեց իր դեբյուտը թիմում։ 1992 թվականի ամռանը Ակպոբորին տեղափոխվեց «Կալր Ցեյս» ակումբ։ Անտեսելով բարձր արդյունավետությունը, 17 գոլ մեկ մրցաշարի ընթացքում, Ջոնաթանը չկարողացավ օգնել թիմին դուրս գալ Բունդեսլիգա։
1994 թվականին Ակպոբորին տեղափոխվեց «Շտուտգարտեր Կիկերս»։ Մրցաշարի ավարտից հետո Ջոնաթանը դարձավ թիմի լավագույն ռմբարկուն, 32 խաղում խփելով 37 գնդակ։ Դրանից հետո նա մի փոքր խաղաց «Վալդհոֆում», որտեղ հաջողության էր հասնում ամեն երկրորդ խաղում։
1996 թվականի սկզբներին Ակպոբորին տեղափոխվեց «Գանզա»։ Փետրվարի 24-ին դորտմունդյան Բորուսիայի դեմ խաղում նա իր դեբյուտը նշեց արդեն Բունդեսլիգայում։ Այդ խաղում էլ Ջոնաթանը խփեց իր առաջին գոլը նոր ակումբի կազմում։ Իր առաջին մրցաշարում նա օգնում է ակումբին զբաղեցնել վեցերորդ հորիզոնականը, որը համարվում է ամենաբարձր մրցանակը իր պատմության մեջ։ 1996/97 թվականների մրցաշարում Ակպոբորին խփում է 14 գնդակ և թիմին փրկում է դուրս մնալուց։ 1997 թվականի ամռանը նա տեղափոխվում է «Շտուտգարտ»։ Առաջին մրցաշարում նա 10 գնդակով դառնում է թիմի երրորդ ռմբարկուն, Ֆրեդի Բոբիչայից և Կրասիմիր Բալակովից հետո։ Այդ տարում էլ նա օգնում է թիմին դուրս գալ ՈՒԵՖԱ-ի գավաթի հաղթողների գավաթի եզրափակիչ, կիսաեզրափակիչ փուլում որոշիչ գոլ խփելով Մոսկովյան «Լոկոմոտիվի» դարպասը։ Հաջորդ մրցաշարում Ջոնաթանը դառնում է թիմի լավագույն դիպուկահարը՝ 11 գոլով։ Նա «Բոհումի» և «Համբուրգի» դարպասներին խփում է երկու հետ տրիկ, բայց դա չի օգնում թիմին 11-րդ հորիզոնականից ավել բարձրանալ։
1999 թվականի ամռանը Ակպոբորին տեղափոխվեց «Վոլֆսբուրգ»։ Առաջին իսկ մրցաշարում նա դառնում է թիմի լավագույն ռմբարկուն, խփելով մեկ գոլ ավելի, քան հարձակման գծում իր խաղընկեր Անջեյ Յուսկովյակը։ Հաջորդ մրցաշարում Ջոնաթանը ստացավ վնասվածքը, բայց անտեսելով դա նա կարողանում է 8 անգամ խոցել մրցակիցների դարպասները։ 2001 թվականին Ակպոբորին վերադարձավ «Սաարբրյուկեն», որտեղ և մրցաշարի ավարտին պես ավարտեց իր ֆուտբոլային կարիերան։
== Միջազգային կարիերա ==
1985 թվականին Ակպոբորին Նիգերիայի երիտասարդական հավաքականի կազմում (մինչև 16) հանդես է եկել Չինաստանում անցկացվող աշխարհի երիտասարդական առաջնությանը։ Այդ մրցաշարում նա անցկացրեց ընդամենը երեք հանդիպում, որոնցից հաջողության հասավ ընդամենը մեկ անգամ և նվաճեց ոսկե մեդալ։
1992 թվականին Նիգերիայի հավաքականի կազմում Ջոնաթանը մեկնեց մասնակցելու Սենեգալում անցկացվող աֆրիկյան ազգերի գավաթին։ Մրցաշարում նա հիմնականում նստած էր պահեստայինների նստարանին և խաղադաշտում չանցկացրեց ոչ մի րոպե, բայց այնուամենայնիվ նա դարձավ բրոնզե մեդալակիր։ 1995 թվականի հունիսի 17-ին Կոլումբիայի հավաքականի դեմ խաղում նա իր դեբյուտն է նշում ազգային հավաքականում։ Այդ տարվա հունիսի 24-ին Մեքսիկայի հավաքականի դեմ խաղում Ակպոբորին խփում է իր առաջին գոլը թիմի կազմում։ 1996 թվականին նա մտնում է այն կազմի մեջ, որը պետք էր մեկներ Ատլանտա, որպեսզի մասնակցեր Օլիմպիական խաղերին, բայց հետո հայտի պատճառով դուրս է մնում։ Այդ նույն իրավիճակը կրկնվեց նաև 1998 թվականին, Ֆրանսիայում կայանալիք Աշխարհի առաջնության մեկնարկից առաջ։
2000 թվականին Ջոնաթանը երկրորդ անգամ մասնակցություն ունեցավ աֆրիկյան ազգերի գավաթին։ Առաջին խաղում նա ստացավ վնասվածք և մրցաշարի մնացած հատվածը դիտեց տրիբուննարից։ Բայց այնուամենայնիվ նա նվաճեց արծաթե մեդալ։
== Մրցանակներ ==
Միջազգային
Նիգերիա
Արծաթ Աֆրիկյան ազգերի գավաթ — 2000
Բրոնզ Աֆրիկյան ազգերի գավաթ — 1992
== Աղբյուրներ ==
Biography Archived 2011-06-29 at the Wayback Machine. at Worldsoccer.com
Ջոնաթան Ակպոբորին fussballdaten.de կայքում
Jonathan Akpoborie im Kickers-Archiv
Ein Sklavenschiff kostete Akpoborie die Karriere
FR-Interview mit Jonathan Akpoborie - „Mein Leben war zerstört“ in der Frankfurter Rundschau vom 30. November 2010, abgerufen am 21. Oktober 2011 |
711,386 | Ռոզուա սյուր Սեր | Ռոզուա սյուր Սեր (ֆր.՝ Rozoy-sur-Serre)` համայնք Ֆրանսիայի հյուսիսում, երկրամաս Պիկարդիա, դեպարտամենտ Էնա, շրջան Լան, կանտոն Վերվեն։ Տեղակայված է 36 կմ հարավ-արևմուտք Լանից և 19 կմ հյուսիս Ռեյմսից, Սեր գետի ձախ ափին, ներհոսքի Սեն։
== Տեսարժան վայրեր ==
Միասնական եկեղեցի Սեն Լորան
Նախկին եկեղեցի Սուրբ Եկատիրինայի, ներկայիս քաղաքապետարանի շենքը
== Բնակչություն ==
== Վարչություն ==
Ռոզուա սյուր Սեր վարչությունը 2001 թվականից գլխավորում է Անկախների և Ժողովրդավարների դաշինք անդամը` Նիկոլյա Ֆրիկոտոն, Ռոզուա սյուր Սեր կանտոնի ներկայացուցիչը в Էնա դեպարտամենտի գլխավոր խորհրդում։ 2014 թվականի ՏԻՄ ընտրության ժամանակ եղել է միակ թեկնածուն։
== Տնտեսություն ==
2010 թվականին համայնքի 609 աշխատունակ (15-64 տարեկան) բնակիչներից 425-ը տնտեսապես ակտիվ էին, 184 -ը՝ ոչ ակտիվ (ակտիվության ցուցանիշը կազմել է 69,8 %, 1999 թվականին եղել է 68,4 %)։ 425 տնտեսապես ակտիվ բնակիչներից աշխատում էին 336 -ը (194 տղամարդ և 142 կին), գործազուրկ էին 89 մարդ ( 45 տղամարդ և 44 կին)։184 տնտեսապես ոչ ակտիվ բնակիչներից 45-ը եղել են աշակերտներ կամ ուսանողներ, 64-ը՝ թոշակառուներ, 75-ը տնտեսապես ոչ ակտիվ էին այլ պատճառներով։
== Տես նաև ==
Ֆրանսիայի շրջանների ցանկ
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Ազգային ինստիտուտ վիճակագրություն
2014ց թվականի ՏԻՄ ընտրությունների արդյունքները |
601,266 | Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտե | Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեն ստեղծվել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո։ Կոմիտեն Միավորված ազգերի կազմակերպության մարմիններից մեկն է, որը կազմված է 18 փորձագետներից։ Կոմիտեի գլխավոր նպատակը միջազգային մակարդակում Կոնվենցիայի մշտադիտարկումների ապահովումն է։
== Գործառույթները ==
Կոմիտեն քննարկում է Կոնվենցիայի անդամ պետությունների կողմից ներկայացված պարբերական զեկույցները։ Կոնվենցիայի մասնակից յուրաքանչյուր պետություն Կոմիտեին ներկայացնում է նախնական համապարփակ զեկույց Կոնվենցիայի կիրարկման ուղղությամբ ձեռնարկված միջոցների վերաբերյալ։ Յուրաքանչյուր պետություն ներկայացնում է իր նախնական զեկույցը իր համար կոնվենցիան ուժի մեջ մտնելուց հետո երկու տարվա ընթացքում։ Հերթական զեկույցները ներկայացվում են նվազագույնը չորս տարին մեկ անգամ, կամ երբ Կոմիտեն պահանջում է այդպիսի զեկույցներ։
Կոմիտեն զեկույցների բովանդակության վերաբերյալ կազմում է ուղեցույցներ։ Առաջին զեկույցը լինում է համապարփակ, այլ կերպ ասած՝ այն ընդգրկում է կոնվենցիայի բոլոր դրույթների կիրառման վերաբերյալ հարցեր։ Այս զեկույցների հիման վրա Կոմիտեն աշխատում է Կոնվենցիան վավերացրած պետությունների հետ։
Կոմիտեն նաև քննարկում է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը վավերացրած պետություններից ստացված անհատական հաղորդումները (բողոքները), վարում է հետաքննություններ և ձևակերպում ընդհանուր դիտարկումներ և առաջարկություններ։
Նպատակահարմարությունից ելնելով Կոմիտեն մասնակից պետությունների հաշվետվությունները փոխանցում է ՄԱԿ-ի մասնագիտացված գործակություններին, հիմնադրամներին ու ծրագրերին, որպեսզի վերջիններս ուշադրություն դարձնեն դրանցում հայցվող տեխնիկական խորհրդատվությանը, օժանդակությանը կամ դրանց վերաբերյալ նշումներին։
Յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ Կոմիտեն Գլխավոր ասամբլեային և Տնտեսական ու սոցիալական խորհրդին հաշվետվություն է ներկայացնում իր գործունեության վերաբերյալ, ինչպես նաև առաջարկներ ու ընդահնուր առաջարկություններ է ներկայանցում, որոնք հիմնված են երկներից ստացված տեղեկությունների վրա։
== Պատմություն ==
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան ուժի մեջ է մտել 2008 թվականի մայիսի 3-ին։ Կոմիտեի նախնական անդամներն ընտրվել են գաղտնի քվեարկությամբ Կոնվենցիայի անդամ պետությունների առաջին համաժողովին՝ 2008 թվականի նոյեմբերի 3-ին Նյու Յորքում։ Առաջին նախագահն ընտրվել է Մուհամեդ ալ-Թարովնեն առաջին նիստին՝ 2009 թվականի փետրվարին։
Այժմ նախագահում է Մարիա Սոլեդադ Սիստերաս Ռեյեսը, որի լիազորություններն ավարտվում են 2016 թվականին։
== Անդամություն ==
Կոմիտեն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելիս կազմված էր 12 անդամից։ Սակայն երբ ևս վաթսուն երկիր ստորագրեց և վավերացրեց Կոնվենցիան, Կոմիտեի անդամների թիվն ավելացավ վեց անդամով՝ հասնելով առավելագույն թվին՝ 18-ին։ Կոմիտեի անդամներն ընտրվում են մասնակից պետությունների կողմից, ընդ որում՝ հաշվի է առնվում աշխարհագրական հավասար բաշխումը, քաղաքակրթությունների տարբեր ձևերի, հիմնական իրավական համակարգերի, հավասարակշիռ գենդերային ներկայացվածությունը և հաշմանդամություն ունեցող փորձագետների մասնակցությունը։
Կոմիտեի անդամներն ընտրվում են գաղտնի քվեարկությամբ, Կոնվենցիային մասնակից պետությունների կողմից ներկայացված տվյալ երկրի քաղաքացիներից։ Ընտրությունները տեղի են ունենում մասնակից պետությունների համաժողովների ժամանակ։ Այս հանդիպումներում, որտեղ քվորում է ապահովում մասնակից պետությունների երկու երրորդը, Կոմիտեի անդամ է ընտրվում այն անձը, որը ստանում է առավելագույն ձայներ, ինչպես նաև մասնակից պետությունների՝ ներկա գտնվող և քվեարկող ներկայացուցիչների ձայների բացարձակ մեծամասնությունը։ Յուրաքանչյուր ընտրությունից առնվազն չորս ամիս առաջ ՄԱԿ գլխավոր քարտուղարը նամակ է ուղարկում մասնակից պետությունների՝ նրանց առաջարկելով երկամսյա ժամկետում ներկայացնել թեկնածուների ցուցակը։ Գլխավոր քարտուղարն այնուհետև պատրաստում է ներկայացված բոլոր անձանց ցուցակը այբբենականկարգով, նշելով այն մասնակից պետությունը, որը նրանց առաջադրել է, և ցուցակը ներկայացնում է մասնակից բոլոր պետություններին։
Կոմիտեի անդամներն ընտրվում են 4 տարի ժամկետով։ Նրանք կարող են մեկ անգամ վերընտրվել։ Եթե կոմիտեի անդամը մահանում, հրաժարական է տալիս կամ հայտարարում, որ այլ պատճառով այլևս չի կարող կատարել իր պարտականությունները, այն մասնակից պետությունը, որը նշանակել է համապատասխան թեկնածուին, առաջադրում է այլ փորձագետի, որն ունի համապատասխան որակավորում ու բավարարում է պահանջներին։
== Ծանոթագրություններ ==
== Տես նաև ==
Հաշմանդամություն
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիա
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի կամընտիր արձանագրություն
== Արտաքին հղումներ ==
««Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի իրականացման վերաբերյալ հաշվետվություն»։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-14-ին։ Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 9–ին
««Ինչո՞ւ է Հայաստանը խուսափում Կամընտիր արձանագրությունը վավերացնելուց»»
«Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք» իրավաբանական անձանց միություն Archived 2016-12-26 at the Wayback Machine. |
831,241 | Նիկոլյա Բաշելյե | Նիկոլյա Բաշելյե (ֆր.՝ Nicolas Bachelier, 1487, Առաս - 1556, Թուլուզ — 1556 թվական, նույն վայր), ֆրանսիացի ճարտարագետ, քանդակագործ և գեոդեզիստ։ Թուլուզական ճարտարապետական դպրոցի հիմնադիր։
== Կենսագրություն ==
Իտալացու որդի է։ Հռոմում ուսումնասիրել է Միքելանջելոյի աշխատությունները և համարվել է Ֆրանսիայում՝ մասնավորապես Թուլուզում և նրա շրջակայքում, Վերածնունդի ոճի հիմնադիրներից մեկը։
Բաշելյեն քրտնաջան աշխատում էր Թուլուզում։ Այս քանդակագործի աշխատությունների թվին է պատկանում Ասսեզայի պալատը, որը դիրք գրավում է Բամբերգի ֆոնդի և Ծաղկային խաղերի ակադեմիայի նկարչական ձեռնարկներում, Կլեմանս Իզոռի շարունակական պոետիկ սովորությունում, ներկանյութերի թուլուզական վաճառականների Ֆրանսիայի առանձնատներում։ Նրան են վերագրում դեռ մինչ 1534 թվականը կառուցված Սեն-Սերեի մոտակայքի Մոնտալ ամրոցը, որի ֆրոնտոնները բակի Վերածննդի ոճով արված ճակատների ողջ հրաշագեղությամբ արված են դեռ Գոթիկայի կրաբբերի կողմից։
Նախագծել է նաև ինժեներ Լուի Պրիվայի (Louis Privat) հետ միասին, 1541 թվականից ղեկավարե է Թուլուզում Նոր կամրջի (Pont-Neuf) կառուցման պրոցեսը։ Այս շինվածքը, չնայած իր անվանը, քաղաքի կամուրջների մեջ ամենահինն է։ Կառուցման համար միջոցները գտել է Ֆրանցիսկ Առաջինը՝ ծանրաբեռնելով Թուլուզի բնակիչների հարկերը։ Կամրջի կանգնեցումը 1560 թվականին կանգնեցվել է կրոնական պատերազմների պատճառով։ 1632 թվականին, եր աշխատանքները վերջացան, Նոր կամրջի բացման արարողությանը անձամ ներկա էր Լյուդովիկոս XIV-ը։
1539 թվականին Բեշելյեն և իր կոլեգա Առնո Կազանովը Ֆրանցիսկ Առաջինին առաջարկեցին Թուլուզից մինչև Կարկասոն ձգվող ջրանցկի նախագիծը։ Թագավորը Լեոնարդո դա Վինչիի հետ արդեն քննարկել էր այդպիսի ջրանցքի հնարավոր կառուցումը։ Նախագծի հեղինակները նաև առաջարկեցին Գարոնով և գետին զուգահեռ ընթացող Գարոնի ջրանցքով, որը կապում է Ատլանտյան օվկիանոսը և Միջերկրական ծովը, բեռնանավերի շարժումը։ Ֆրանցիսկ Առաջինը հաստատում է այդ նախագծերը։ Սակայն, հաշվարկների անսույգության պատճառով, նախագիծը չիրագործվեց։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Արվեստի պատմություն։ XVI հարյուրամյակի ֆրանսիական ճարտարագիտություն
Թուլուզա։ Նոր կամուրջ |